PDA

Դիտել ողջ տարբերակը : Աշխարհի օրորոցայինները



Chuk
08.11.2010, 12:51
Ռուսական «ՄետրոնոմՖիլմ» ընկերությունն ու «Սնեգերի» ընկերությունը մի հրաշալի նախագիծ ունեն:
Նախագծի մայր կայքն է. http://lull.ru

«Աշխարհի օրորոցայինները» անիմացիոն կինոների հավաքածում է՝ հիմնված տարբեր ազգերի օրորոցայինների վրա: Յուրաքանչյուր օրորոցայինը կատարվում է մայրենի լեզվով, կինոների սյուժեները հիմնված են երգի իմաստի ու տվյալ ժողովորդի սովորույթների, ներկայացուցչական երևույթների վրա:

Շատ հետաքրքրիր նախագիծ է, օրորացայինների մեծ մասն ուղղակի հրաշալի են: Այս թեմայում կներկայացնեմ դրանց մի մասը:

Chuk
08.11.2010, 12:59
Ռուսական օրորոցային.

http://www.youtube.com/watch?v=Dv-WDDDAZHQ


Հունական օրորոցային.

http://www.youtube.com/watch?v=neYPYA62xEI


Ֆրանսիական օրորոցային.

http://www.youtube.com/watch?v=fw6PcTq2PlI


Հայկական օրորոցային.

http://www.youtube.com/watch?v=QJ5NAXT9pLs


Ճապոնական օրորոցային.

http://www.youtube.com/watch?v=AlUWwxb7pcw



Ավելի ուշ ուրիշ հոլովակներ էլ կտեղադրեմ:

Gago
15.11.2010, 13:19
Հայկական օրորոցային

http://www.youtube.com/watch?v=8lXTYD5rRuM

Նունե21
26.11.2010, 00:11
Արի’, իմ սոխա’կ, թո’ղ պարտեզ, մերին,
Տաղերով քո’ւն բեր տղիս աչերին.
Բայց նա լալիս է, դու, սոխա’կ, մի’ գալ.
Իմ որդին չուզե տիրացու դառնալ:

Ե’կ, աբեղաձա’գ, թող արտ ու արոտ,
Օրորե’ տղիս, քնի է կարոտ.
Բայց նա լալիս է, դու, ձագո’ւկ, մի’ գալ,
Իմ որդին չուզե աբեղա դառնալ:

Թո’ղ դու, տատրակիկ, քու ձագն ու բունը,
Վուվուով տղիս բեր անուշ քունը.
Բայց նա լալիս է, տատրակիկ, մի՜ գալ,
Իմ որդին չուզե սգաոր դառնալ:

Կաչաղա’կ ճարպիկ, գող, արծաթասեր,
Շահի զրուցով որդուս քունը բեր.
Բայց նա լալիս է, կաչաղակ, մի’ գալ.
Իմ որդին չուզե սովդաքար դառնալ:

Թո’ղ որսդ, արի’, քաջասի’րտ բազե,
Քու երգը գուցե իմ որդին կուզե…
Բազեն որ եկավ` որդիս լռեցավ,
Ռազմի երգերի ձայնով քնեցավ: