PDA

Դիտել ողջ տարբերակը : Դասարան.am (dasaran.am)

Դավիթ
02.11.2010, 00:13
Սիրելի՛ աշակերտներ, օգտվու՞մ եք, արդյոք, dasaran.am կայքից: Ի՞նչ կարծիքներ ունեք:

Տաթև ջան
04.11.2010, 14:28
Հարգելի dasaran.am կայքի աշխատողներ!
Ես շատ լավ եմ հիշում Ձեր այցը մեր` 112 դպրոց այս տարվա սեպտեմբերին: Քանի անգամներ են եղել, որ բացել եմ Ձեր կայքը, բայց դեռ ոչ մի անգամ չեմ օգտվել ու ինձ միշտ հարց եմ տվել` միայն էլեկտրոնային օրագրերի ծառայություննե?ր եք մատուցում:
Ես ինքս շատ մտահոգված եմ այդ էլեկտրոնային օրագրերի հետ կապված, որ երեկ որոշեցի "Թղթակցում են աշակերտները" ստեղծագործական-լրագրողական մրցույթում "Ճիշտ ընտրության սպասումով" վերնագրով բացել թեմա:
Ես հասկանում եմ, որ վաղ թե ուշ էլեկտրոնային օրագրերը իրականություն են դառնալու և ինքս դրա կողմնակիցն եմ: Ես ոչինչ չունեմ թաքցնելու իմ ծնողներից, և նրանք միշտ տեղյակ են իմ դպրոցական կյանքի անցուդարձին: Սակայն ես կանխազգում եմ, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ խաթարվելու են ուսուցիչ-աշակերտ, ծնող-զավակ հարաբերությունները, սկսելու են իրար չվստահել:Բայց ինչևիցե...
Ես միայն կցանկանայի, որ դասապրոցեսումմ դաս պատասխանողին ուսուցիչները գոնե բարձրաձայն ասեն նրա ստացած գնահատականը: Թե չէ ստացվում է այնպես, որ գնահատականը միայն ծնողի համար է, իսկ մենք` աշակերտներս գործիք ենք, որին ստուգում են և չեն հավատում արդյունքին:
Միգուցե ես սխալ եմ, բայց այսօր ես դա այսպես եմ հասկանում: Ես մեծ սիրով կմասնակցեմ քննարկումներին և գոհ եմ, որ Դուք էլ եք սկսել անհանգստանալ կայքի աշխատանքով:

Դավիթ
10.11.2010, 15:55

Հարգելի՛ Տաթև, որքան հասկացա, կարծում ես, որ ես կայքի աշխատողներից եմ, բայց դա այդպես չէ, ես ինքս էլ աշակերտ եմ:

Ինչ վերաբերում է կարծիքդ, ասեմ, որ այնքան էլ համաձայն չեմ քեզ հետ:Կարծում, որ եթե աշակերտը ցանկանա իմանալ իր գնահատականը, ուսուցիչը նրանից գաղտնի չի պահի: Հուսով եմ՝ կհամաձայնես ինձ հետ:

Տաթև ջան
10.11.2010, 16:53
Ես կգերադասեի չհամաձայնվել Ձեզ հետ: Ես ուզում եմ ամեն ինչ ասել իմ ծնողին, նրա հետ զրուցել դպրոցական կյանքից, իսկ էլեկտրոնային օրագիրն ի?նչ է ավելացնելու : Պարզապես նրանք ովքեր կընտրեն գնահատականն իմանալու այս տարբերակը, ես կխդրեի առաջին հերթին հավատալ իրար:

Դավիթ
16.11.2010, 00:09
Գիտե՞ս, գրածներիդ մեջ անկեղծություն եմ տեսնում, բայց մի՛ մոռացիր, որ ոչ բոլորն են քեզ նման… Կան ընտանիքներ, խոսքը վերաբերում է հիմնականում տղա աշակերտների ընտանիքների մի մասին, որտեղ անկեղծությունն ու վստահությունը զրո են, հողին են հավասարեցված, և այստեղ ծնողը, թերևս, միայն մեկ ձևով կարող է տեղեկանալ` գնացել է երեխան դպրոց, թե՝ ոչ: Էս դեպքում ծրագիրը հավանաբար «մի բան կավելացնի»: Խոսքերիդ վստահությունը, ինչը, իհարկե, բավականին խրախուսելի է, պատճառ է հասարակության շատ նեղ սեկտորի բնորոշիչների վրա հիմք դրած ենթադրությունների: Ես ինքս չեմ օգտագործում ծրագիրը. կարիքը չունեմ: Գիտե՞ս, ինձ շատ հետաքրքիր է, թե ինչպես են մտածում հասակակիցներս: Նաև կարծում եմ, որ երեխաների գնահատականները համացանցով տեսնելը, բնավ էլ չի չղճիմացնում ծնող-երեխա փոխհարաբերությունները: Չգիտեմ, եթե ցանկանում ես՝ մնա քո կարծիքին: :)

Davo95
14.01.2011, 14:21
Ինչպես կարող եմ գրանցվել Dasaran.am կայքում/....????

manush
14.01.2011, 16:24
Հարգելի բարեկամ,

խորհուրդ ենք տալիս դիմել կայքի խմբագրություն.

կապի տվյալները կարելի է գտնել http://dasaran.am/contacts/ էջում։

Մակարյան Արմինե
29.03.2012, 20:52
Ինչ կարծիք ունեք հարգելի օպերատորներ dasaran.am համակարգի մասին:

ԺաննաՀ
30.03.2012, 13:02
Հարգելի Արմինե, ֆորումում Dasaran.am կայքին վերաբերող նյութերը դրված են Կրթական ոլորտ-Ուսումնական նյութեր- dasaran.am թեմայում, որը բացվել է 01.11.2010թ.-ին: Բայց դա չի խանգարում , որ այն նորից ուշադրության արժանանա և ըստիս կարելի էր թեման դնել Հանրակրթական դպրոց վերտառությամբ բաժնում և լսեինք ոչ միայն օպերատորներին, այլև թեմային առնչվող բոլոր կողմերին:
Որքանով ինձ հայտնի է, մինչ այս կայքը գործել է վճարովի հիմունքներով, իսկ այս տարվա մարտի կեսերից <<Dasaran.am>>կրթական ծրագրին միանում են նաև մարզերի դպրոցները`<<ՀՀ ԿԳ նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, իսկ մարզերում համապատասխան գործունեություն ծավալելու նպատակով կրթական ծրագիրն ստացել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի թույտվությունը>>: Ավելացնեմ, որ ինչպես տեղեկացնում է Dasara.am կայքը, <<ՎիվաՍել-ՄՏՍ>> ընկերության աջակցության շնորհիվ ծրագիրն իրականացվում է անվճար հիմունքներով:

Նախ, հետաքրքիր է իմանալ, թե նախկինում ընդգրկված դպրոցներում կայքը կարողացե՞լ է իր առաքելությունը իրականացնել` այն է`տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով նպաստել կրթության որակի բարձրացմանը:

Երկրորդ, տեղեկատվական տեխնոլոգիաներին առնչվող ցանկացած ծրագիր, գործ դպրոցներում սկսվում է տեխնիկ-օպերատորների` այդ աշխատանքների մեջ ներգրավմամբ, որոնք ցավալիորեն հերթական անգամ առիթ են ունենում դժգոհելու ցածր աշխատավարձով նոր պարտականություններ ստանձնելու հանգամանքից: Եթե դպրոցական կայքեր պատրաստելու հետ կապված ԿՏԱԿ-ի նրբանկատորեն արված նկատառումները հայտնի են, Dasaran.am-ի հետ կապված որևէ պարզաբանում որևէ մեկի կողմից չկա:

ԵՎ վերջապես, ի՞նչ հետևողականությամբ և ի՞նչ լրջությամբ են պատրաստվում հետևել այդ գործընթացին կրթության ոլորտի հարգելի պատասխանատուները:

Susanna55
02.04.2012, 11:44
<<ԵՎ վերջապես, ի՞նչ հետևողականությամբ և ի՞նչ լրջությամբ են պատրաստվում հետևել այդ գործընթացին կրթության ոլորտի հարգելի պատասխանատուները:>> Ժաննայի խոսքերից

Եթե էլեկտրոնային դպրոցի նման սա էլ որոշ ժամանակ հետո ինչ ինչ պատճառներով փակվելու է , այդ հսկայական աշխատանքից հետո արդեն մի ամիս eschool.am կայքը չի գործում: Հիմա էլ համակարգչային կաբինետի աշխատողը տվյալներ է ուղղարկելու dasaran.am -ի համար: Ես մեր դպրեցի օրինակով եմ ասում, հսկայական աշխատանք կատարեցինք նախարարության կողմից ներդրված էլեկտրոնային դպրոցի համար , անվճար, հիմա նույնը,կամ ավելի շատ:

Արմինե Մ
02.04.2012, 17:17
Եվ ինչի՞ համար է այդքան աշխատանքը և ո՞ւմ համար: Եթե ծնողների մեծ մասին հետաքրքրեր երեխայի ուսման առաջադիմությունը, վիճակն այսքան վատ չէր լինի. հետևող, հետաքրքրվող ծնողը առանց էլեկտրոնային տարբերակի էլ կհետևի իր երեխայի ուսմանը:
Էլի չարչարվելու է ուսուցիչը, իսկ ծնողը ուրիշ բաներ կփնտրի այս տարբերակում…

Երիտասարդ մանկավարժ
03.02.2014, 14:55
Ցանկությունս մեծ է, որ կայքի մասնագետները հետևողական լինեն, որ աշակերտներն իրենց կայքերն օգտագործեն ինչպես կրթական, այնպես էլ շփման ու հաղորդակցման համար, բայց այն չվերածեն հերթական սոցիալական կայքերից մեկի:Պահպանեն պատշաճության և խելացի օգտագործման կանոնները: