PDA

Դիտել ողջ տարբերակը : Միջոցառումների սցենարներ



Իրինա
26.10.2010, 14:47
Հարգելի գործընկերներ, եկեք այստեղ տեղադրենք միջոցառումների սցենարներ և , դրանով իսկ, միմյանց օգնենք այդ դժվար աշխատանքով:

Alvard84
01.04.2011, 18:29
Ընտրել եք հիանալի թեմա

Յավրյան
04.04.2014, 16:56
Լավ թեմա է,բայց ոչ մի ծրագիր չգտա:

manush
07.04.2014, 10:46
Լավ թեմա է,բայց ոչ մի ծրագիր չգտա:

Միջոցառումների ծրագրեր, բաց դասերի պլաններ կան տեղադրված «Պաշարների շտեմարան» կայքում (http://lib.armedu.am/), մասնավորապես՝ «Ուսումնական նյութեր» բաժնում:

izabet
08.04.2014, 11:28
Ինձ թվում է ,եթե արդեն մի պաշար այդ տիպի թեմաներով հարուստ է ՝Պաշարների շտեմարան , ընդամենը կարող ենք ասել մեր կազմակերպած թեմաները և տալ հղումը, որպեսզի այնտեղից կարողանանք օգտվել:Մի քանի տարի առաջ իմ թարգմանած և ստեղծագործած սցենարով համագործակցային միջոցառում ենք կազմակեպել՝ ես և Վեդու թիվ 2 դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհին և ասեմ լավ էր ստացվել:Այնպես որ մտեք Պաշարների շտեմարան ,այնտեղից գտեք իմ (Զաբելա Աբելյան),կարող է նաը ուրիշի , պաշարները և եթե հավանում եք որևէ միջոցառում, կարող ենք համագործակցել,դեռ ավելին կարող եմ մասնակցել:Համաձայն ե՞ս ինձ հետ ֆորումի մասնակից:

izabet
20.06.2014, 00:53
Հարգելի գործընկերներ, եկեք այստեղ տեղադրենք միջոցառումների սցենարներ և , դրանով իսկ, միմյանց օգնենք այդ դժվար աշխատանքով:
Փորձեմ տեղադրել միջոցառման սցենար,չնայած արդեն տեղադրված <Պաշարների շտեմարան> բաժնում <Կորել է անհայտ գումարելին կամ....>


+147=855

Գործող անձիք-Մաթեմատիկայի խմբակի անդամներ
Դրվագ-1
Նելի.-(Նելին և Լուսինեն զբաղված են գրքերով) Լուսինե΄, ես խիստ բարկանում եմ:
Լուսինե,- Ինչու՞
Նելի,- Քանի վարժություն կարդում եմ,հա՜,գրված է, գտնել ,գտնել ,գտնելու համար…
Լուսինե.- Հետ՜ո… ինչ՞
Նելի.- դե՜, գրած է գտնել…
Լուսինե.- Ճիշտ ես ասում,գրած է գտնել,հետո՞
Նելի(բարկացած) Լսի΄ր, կորա՞ծ է,որ ասում է գտնել…
Լուսինե.- (ծիծաղելով) Ճի΄շտ ես ասում, իսկ գուցե կորա՞ծ է…(շարունակում է ընթերցանությունը, Նելին լռում է ,ինքն էլ սկսում գիրք կարդալ):



Դրվագ-2

Մարիամ,- Քույրիկ , դու խնդիրը կարդացի՞ր:
Սաթենիկ,- Ո΄չ
Մարիամ,-Ինչու՞
Սաթենիկ,-Խնդիրը ասում է գտնել,ես էլ ամեն տեղ ման եկա ու չգտա:
Մարիամ,-Բայց գիտեիր ի՞նչ գտնել:
Սաթենիկ,- Գրված է գտնել,ես էլ մտածեցի՜, կորած բան կա,սկսեցի ման գալ,փնտրել:
Մարիամ,- բայց գիտեիր,ի՞նչ ես փնտրում:
Սաթենիկ,-Ո΄չ
Մարիամ,-Ա՜յ, քեզ բան ,եթե չգիտեիր ի՞նչ պիտի փնտրես, էլ ուր ես փնտրում:
Սաթենիկ,-Քույրի΄կ, արի խնդիրը նորից կարդանք:(Երկուսով գիրքը վերցնում են սկսում կարդալ)






Դրվագ 3
Անի,- Սոս, քեզ ասում եմ հատկությունը պետք է սովորես:
Սոս,- Լսի΄ր, Անի ի՞նչ հատկություն :Ախր կորա՞ծ բան կա ,որ գտնեմ:Գրված է գտնել:
Անի.-Հետո՞, շարունակի΄ր…
Սոս,-Ի՜նչ շարունակեմ…Անի΄, դու նվագիր, ես գնամ փնտրելու:
Անի,- Սո՜ս, կորած բան չկա, դե՜, լավ, ես կնվագեմ:(Անին նվագում է):

Դրվագ 4
(Երաժշտություն, Սոսը, Նելին փնտրում են,նրանց է մոտենում Արթուրը)
Արթուր,- Ի՞նչ եք փնտրում, կորած բան կա՞…
Երկուսով,- Այո
Արթուր,- Ասեմ , ի՞նչ եք փնտրում…
Նելի, - Մենք չգիտենք, դու որտեղից գիտե՞ս:
Արթուր, Դե΄, հիմա դուք մեզ լսեք:

Նուշիկ,- ,-(հեղինակ) Լինում է, չի լինում մի թագավոր է լինում:Էս թագավորը լավ մաթեմատիկա իմացող է լինում:Թագավորը իր երկրում հայտնում է.



Արթուր,- ,(թագավոր)



Նուշիկ, -Գալիս է հովիվը:
Զեփյուռ,- (հովիվ) Թագավորն ապրած կենա, ես եկել եմ,որ պատասխանեմ ծրարների հարցերին;

Արթուր,- Շատ լավ, վերցրո΄ւ,սեղանին դրված առաջին ծրարը:

Նուշիկ,-Հովիվը վերցնում է, բացում ծրարը և սկսում կարդալ բարձրաձայն:
Զեփյուռ,- Մի թագավորական հովիվ ուներ 100 000 գլուխ ոչխար…
Գայլը փախցրեց…(հովիվը լռեց)
Նուշիկ,- Հովիվը չշարունակեց, մի պահ մտածեց,հետո բղավելով լացակումաց ինքն
իրեն սկսեց խոսել…
Զեփյուռ ,- Սա΄, հո իմ մասին է գրված, ի՞նչ գայլ … գա՞յլը փախցրեց, գա՜յլը…
Վա՜յ-հարա՜յ, վա՜յ,վ՜այ
Նուշիկ,- Այս է ասում հովիվը,թողնում պալատը և շտապում իր ոչխարների մոտ:
Հասնում և տեսնում է ոչխարները անվնաս են:
Մինչ հովիվը շտապում էր, պալատին մոտենում է դերձակը:
Էդգար,- Թագավորն ապրած կենա…
Արթուր թագավոր,-Հասկացա,հասկացա, վերցրու΄ երկրորդ ծրարը:
Նուշիկ,- Դերձակը վերցնում է ծրարը ,բացում և անմիջապես թողնելով պալատը,
հեռանում է գոռալով:
Էդգար,- Վա՜յ, արհեստանո՜ցս, վա՜յ -վա՜յ…
Նուշիկ ,-Այդ ժամանակ դերձակին է մոտենում Կարենը:
Կարեն,- Բարի օր, դերձակ: Ինչու՞ ես փախչում պալատից:
Նուշիկ,- Դերձակը լացակումաց պատմում է գլխի եղածը:Իսկ Կարենը նրան
հարցնում է:
Կարեն,- Ի՞նչ էր գրված ծրարում:
Էդգար,- Չեմ հիշում, միայն աչքս տեսավ,որ գրված էր արհեստանոցս վառվել է:
Բեմի խորքից լսվում է Բարի խորհրդատուի- Վարդուհու անուշ ձայնը: Վարդուհի.-Դուք հեքիաթ եք հորինում,
Եվ պարզ հարցի պատասխանը չե՞ք գտնում:
Բոլորը միասին,- Ո՞վ է, ո՞վ է
Վարդուհի,- Ես բարի խորհրդատուն եմ,
Հիմա կիջնեմ ձեզ մոտ:


Բարև ձեզ, փոքրիկներ,
Խորհուրդս թե ընդունեք.
Ասածներս թե կատարեք,
Դուք բանիմաց կլինեք.
Չքնաղ,ազնիվ
իմ փոքրիկներ:

Ամեն օր կարդա,
Ամեն օր գրիր,
Գրածդ ՝ սերտիր,
Կարդա, միշտ կարդա
Եվ այն ժամանակ
Հանելուկ չի մնա:




Լուսինե,- Ես էլ եմ ասում,
Եվ ինձ չեն լսում:
Գիրք չեն կարդում,
Դաս չեն սովորում ,
Հետո էլ, գիտելիք են ուզում:
Վարդուհի,-
Երեկ պիտի ասեիր,
Այսօրը ուշ է,
Վաղը կլինի ,
Արդեն ուշացած:
Դու երգել գիտե՞ս
Լուսին,լուսերես,
Երգի΄ր ,դու երգի΄ր,
Գուցե երգի տակ
Անհայտ գումարելին ,
Իսկույն երևա:
Սոս,- Մենք գիտենք
Կորել է անհայտ գումարելին:
Նելի,-Գողացել, թե՞ կորել է
Չգիտեմ, չգիտեմ,
Պետք է անհապաղ,
Դիմել դատարան:
Վարդուհի,- Ո՞վ է գողացել,
Ասե΄ք, ինձ իսկույն:
Տաթևիկ,- Չեն գողացել,
Չի կորել անհայտ գումարելին:
Թե նրանք գիրքը ուշադիր կարդան,
Անհայտ գումարելու տեղը կիմանան:
Սոս,- Ո΄չ, ո΄չ…պետք է դատարան, գնանք անպայման:
Տաթևիկ,-Բեմ ելեք փոքրիկներ,
Համարձակ գիտունիկներ:

Վարդուհի,- Ձեր գործը շարունակեք,
Նրանց հետևից պետք է մեկնեմ,
Դատարան հասնեմ:

Տաթևիկ,-Կարդում եմ ոտանավոր-խնդիրներ,
Տեսնեմ ո՞վ ասում պատասխաներ:
(ոտանավոր- խնդիրները արդեն կա «Պաշարների շտեմարանում «Թեստ ոտանավորներ» վերնագրով » և բեմ են բարձրանում հադիսատես փոքրիկները:)

Ծաղիկ-Ռաֆիկ Ցուցադրում են իրենց պաստառները:
Երջանիկ-Արման


Լուսիկ
1. Թվային ռեբուս. Կաxկա=չկա
2. Րոպե կամ …
3. Թվեր, որոնց արտադրյալը և տարբերությունը հավասար են:
4. Թիվ ,որին բաժանվում է բոլոր թվերը:
5. Բացակայվում է 1-ն այնպես,
Բայց տեսնում ես 3-ն անզեն,
Հիմնականն է 5-ը միայն,
Իր կազմի մեջ՝7-ն ընդհանուր,
Դու ուշադիր ինձ որ զննես,
150-ից ավել եմ ես:
Գիտե՞ս , արդյոք թե ո՞վ եմ ես:

5. Երեք մեկով,
Մեկ զույգ թվով
Ու մի կենտով:
Բոլորը պարզ թիվ,
Ինձ ասում են
Գազանի թիվ:


Նելի,- Գտա՜, գտա՜…
Լուսինե,- Այո, Արքիմեդն է ասել դա:
Նելի,- Ո΄չ, ո΄չ, ես գտա՜
Լուսինե,-Եվ ի՞նչ գտար:
Նելի,- Անհայտ գումարելու ,տեղը ես գտա:

Արթուր(թագավոր հիմա արդեն դատավոր) ,- Ուշ է արդեն,
Դատարան եք դուք դիմել,
Վկաներին իսկույն կանչել,
Անհայտ գումարելու դատը սկսել:
Ռիմա,- Ոտքի΄, դատարանն է գալիս;
Արթուր,- Մեզ են դիմել
Սոսն ու Նելին,
Ասում են՝ կորել է,
Անհայտ գումարելին:
Դատական նիստն հայտնում եմ բացված
և ինձ օգնում է քարտուղարն սևաչ:
Ռիմա, - Դատարանի կողմերն են այսօր,
Հասմիկը՝ հայցվոր,
Սարգիսը՝ պատասխանող:
Հասմիկ,- Կրկնեմ նորից,
Պարզապես կորել է
Անհայտ գումարելին:
Սարգիս,- Նրանք չեն կարդում,
Խնդիրը մինչև վերջ,
Հետո էլ ասում են,
Կորել է անհետ:
Հասմիկ,- Ես բողոքում եմ:

Արթուր,- Ինչպե՞ս թե,
Նրանք չեն կարդում,
Վկաներ կանչել,
Ձեր ասածը՝ ապացուցել:
Ռիմա,-Կանչել վկա Նարեկին,
Թող ինքը ասի,
Ինչպե՞ս է կորել
Անհայտ գումարելին:

Վկա Նարեկ,- Արևս վկա,
Չգիտեմ ոչինչ,
Միայն այն գիտեմ,
Նելին ասել է…
Արթուր,- Բայց ի՞նչ է ասել
Վկա Նարեկ,- Ես չեմ էլ տեսել
Այդ գումարելուն,
Թե ո՞ւր էր գնում ,
Արևս վկա ,չգիտեմ ոչինչ:
Ռիմա, -Կանչել վկա Արմանին:
Վկա Արման,- Սոսը փնտրում էր,
Անին՝ նվագում,
Միայն այդ գիտեմ
Եվ ուրիշ ոչինչ:
Արթուր,-Անի՜ն, նվագու՞մ է
Նվագի΄ր , հիմա,
Գուցե՞ կորածը,
Իսկույն երևա: (Անին նվագում ջութակ)
Վկա Սուրեն,- վկա Սուրենն եմ,
Կարող եմ ասել,
Իրոք չեն կարդում
Խնդիրն ուշադիր:
Արթուր,- Դրանով ի՞նչ ես ուզում մեզ ասել:
Վկա Սուրեն,- Կորցրածն ենք,
Անընդհատ փնտրում,
Երբ ճիշտ կարդալ,
Չենք կարողանում:
Վարդուհի,-Դու ճիշտ ես, Սուրե΄ն,
Պետք է ուշադիր
Խնդիրը կարդալ,
Որ կարողանաս
Գտնես պատասխան:
Հասմիկ,- Ես ուզում եմ հարցին մոտենանք
Եվ մեր գումարելու տեղը իմանանք:
Սարգիս,-Գումարելին փնտրեք դուք դաշտում,
Տանը կամ ավազանում,
Բայց մինչ այդ՝ գիրք ենք տվել,
Փնտրեք դուք այնտեղ:
Տեսե՜ք, տեսե՜ք, քանի՜ գիրք կա:
Հասմիկ,- Ես բողոքում եմ…
Վարդուհի,- Պետք չէ բողոքել,
Կարդալ չցանկացողին,
Խորհուրդ պետք է տալ:
Արթուր,- Այսքա՜ն գիրք ունենք,
Եվ անհայտ գումարելու
Տեղը չգիտենք:
(Այդ պահին բեմ է բարձրանում Կարենը)
Կարեն,- Ես գիտեմ թագավորն ապրած կենա…
Արթուր,- Ի՞նչ թագավոր, ես դատավորն եմ:
Կարեն,- Բայց միթե ես չեմ հասել պալատ…
Թագավորը ապրած… պարոն դատավոր
Գիտեմ, որտեղ է
Գումարելին անհայտ,
Մաթեմատիկայի գրքում,
2-րդ դասարան:
Թե անհայտ գումարելու
կանոնը իմանան,
անհայտ գումարելին
իսկույն կերևա:
Վարդուհի,- Բայց դու՝ Կարե΄ն, կարո՞ղ ես
Անհայտ գումարելու կանոնը ասել:


Կարեն,- Գումարը ունի երկու բաղադրիչ՝գումարելիներ,
Երբ մեկն է անհայտ, հեշտ է մյուսը գտնել:
Գումարից հանում ենք գումարելին հայտնի:








Սիլվա,- Մի քանի խնդիր
մենք կառաջարկենք,
Սամվել,- Թող նրանք անհայտ
գումարելին գտնեն:













Լուսինե,- Նելին ու Սոսը,
Կատակ արեցին,
Մաթեմատիկայի խմբակի
Այս օրը ստեղծեցին:
Արթուր,- Սպասե՜ք,սպասե՜ք,
15-ն է մայիսի,
Շնորհավոր ծննունդները
Այս ամսի::
Վարդուհի,-Շնորհակալ եմ, շնորհավորանքի համար,
Ծանոթ է ձեզ այս գրքերը խորիմաստ,( ցույց է տալիս մի քանի գրքեր)
Ջավախկեցի Գևորգ Ղարագեբակյանն է(Այսօր կարող ենք ցույց տալ Սոկրատ Սարգսյանի գրքերը)
հեղինակ:


(Մեր բարի խորհրդատու Վարդուհու և իմ դասախոս Գևորգ Ղարագեբակյանի ծննդյան օրերը համընկնում են՝ մայիսի 15)
Բոլորը միասին,- Շնորհավոր ծննդյան օրեր:



Վարդուհի,- Կարեն,Տաթևիկ ձեզ էլ շնորհավոր,
Մաթեմատիկական խնդիրներ եք
Հետազոտում ու ստեղծագործում,
Մխիթար Սեբաստացու
Մաթեմատիկայի հեռակա
դպրոցում:
Նորից եմ ասում.
Ամեն օր կարդա΄,ամեն օր գրի΄ր,
Գրածդ գիտցի΄ր, ուղեղումդ պահի΄ր,
Կարդա΄, միշտ կարդա΄ և այն ժամանակ
Հանելուկ չի մնա:
Փոքր Վեդի-2006թ
Մաթեմատիկայի խմբակի ղեկավար՝Զաբելա Աբելյան
Հետգրություն.
Լուսինե- ավարտեց (Երևանի պետական համալսարանի)
Նելլի- սովորում է ( Հայաստանի ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ))
Տաթևիկ- սովորում է (Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ)
Վարդուհի- ավարտեց (Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարան)
Կարեն - սովորում է (Հայաստանի ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ))
Հասմիկ- ավարտեց (Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարան մաթեմատիկայի ֆակուլտետ)
Մնացածները՝ սովորում են, ծառայում են Հայոց բանակում, ամուսնացած են և զբաղվում են գյուղտնտեսությամբ:







Նայեք <Պաշարների շտեմարան> այնտեղ գեղեցիկ է նկարչական ձևավորումը:

Սվետլանա Քոչինյան
04.07.2014, 09:09
Հարգելի Իրինա,դուք կարող եք օգտվել պաշարների շտեմարանից,որտեղ կան շատ սցենարներ, բաց դասերի նկարագրություններ,պարզապես գրեք Սվետլանա Քոչինյան:Ուրախ կլինեմ ձեզ օգնելու համար:

Արփին
17.02.2017, 20:53
Բարև ձեզ։Ինձ մայրիկներին նվիրված միջոցառման սցենար է պետք։Ով կարող է օգնել?

Աննա Անանյան
28.05.2017, 20:22
https://www.youtube.com/watch?v=HTtXwW3cyvo&t=2181s&list=LLvqrXT4zjq8-31awHVK1FJw&index=1
Սիրելի ուսուցիչներ, հարցերի և օգնության դեպքում պատրաստ եմ :)

Լուսինե Ա.
22.10.2017, 22:26
Հարգելի Իրինա,դուք կարող եք օգտվել պաշարների շտեմարանից,որտեղ կան շատ սցենարներ, բաց դասերի նկարագրություններ,պարզապես գրեք Սվետլանա Քոչինյան:Ուրախ կլինեմ ձեզ օգնելու համար:

Ես ծանոթ եմ ձեր միջոցառումներին և հաճույքով հետևում եմ ;

Վիոլետա Կոստանդյան
24.10.2017, 08:58
http://lib.armedu.am/resource/18455
Հաղթանակի օրվան նվիրված միջոցառում:

Պողոսյան Ալինա
21.02.2018, 23:53
Ինձ դուր եկավ ձեր ընտրած թեման:

Նունե Վարդանյան
09.02.2019, 01:19
Հարգելի՛ գործընկերներ, քանի որ շուտով լրանում է մեծն լոռեցու՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150 ամյակը, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում միջոցառման սցենար <<Անմահ Թումանյան >> վերնագրով:

1. Հազար ութ հարյուր վաթսունինը թվին
Հայոց այգիներն ի՞նչ պտուղ տվին,
Հայոց արտերում ի՞նչ բերք էր հասել`
Դժվար է ասել:
Սակայն այդ թվին Մայր Հայաստանի
Արգանդը եղավ սրբորեն բեղուն.
Մի մանուկ ծնվեց Լոռվա Դսեղում…
Նա հետո պիտի դառնա պատանի
Եվ երիտասարդ և այր իմաստուն,
Անբախտ Մարոյին լացով սպանի,
Մեր հառաչանքը հասցնի Աստծուն:
Մրմուռից դաղված նրա բերանով
Սարոյի նանը պիտի ողբ ասի,
Մսրա զորքի հետ Դավիթը խոսի,
Գիքորը կանչի` էստի˜ համեցեք…
Նա պիտի երգի` ինչ է կամեցել
Իր մոխրակալած-հրակեզ հոգին:
Եվ, որքան տրտում, նույնքան կենսագին,
Տարիներ հետո նա պիտի դառնա
Մի ժողովրդի ազնիվ կենսագիր…

2. Ու դարձավ…
Գալիս եմ, բայց ոչ ուրախ երգերով
Քո ծաղիկներին ծաղիկ ավելցնեմ,
Այլ դառն հեծության հառաչանքներով
Էդ անդնդախոր ձորերդ լցնեմ...

Երգ Ծիծաղախիտ Վանա ծովի
Փոքրիկ գուղից առափնյա
Ծովն է մտնում գաղտագողի
Ամեն գիշեր մի տղա:
Սիրուն Թամարն ամեն գիշեր
Այնտեղ կրակ է անում
Եվ սպասում է անհամբեր
Այնտեղ`մոտիկ դարանում:
Բայց մի անգամ չարկամ մարդիկ
Նրանց գաղտնիքն իմացան,
Լույսը հանգցրին սև ու սաստիկ
Մի մութ գիշեր դիվական:
Մոլորվեցավ խավար ծովում
Լողորդ տղան սիրահար,
Ու բերում է, հողմը բերում
Հառաչանքներն`Ա˜խ, Թամա˜ր…
Առավոտյան ծովը ծփաց,
Ափը ձգեց մի դիակ…
Այն օրվանից սրա համար
Կղզին կոչվեց Աղթամար…

3. Կյանքի առաջին տարիները Թումանյանն անցկացրել իր
հայրենի, հարազատ օջախում, որտեղ վայելել է իր անհոգ
ու ուրախ մանկությունը.

Տկլոր, աշխույժ խմբակով,
Աղաղակով, աղմուկով
Խաղում էինք, վազվզում
Գույն-գույն մանրիկ ավազում
Կամ հևիհև հետևում
Թիթեռնիկին ոսկեթև:

4. …Ոչ ուսումնարան կար, ոչ դաս, ոչ դասարան, ազատ էինք
միանգամայն ու խաղում էինք, ինչքա˜ն էինք խաղում: Ու ո՜նց
էինք իրար սիրում: Ո՜նց էինք իրար սովորել: Սոված ժամանակներս
էլ վազում էինք, հացի տաշտիցը մի կտոր հաց առնում, պանրի
կարասիցը մի կտոր պանիր ու էլ ետ շտապում իրար մոտ:
Իրիկուններն էլ հավաքվում էինք, ծիծաղ բաներ ասում կամ հեքիաթ
պատմում:

Երգ Կախված է ճյուղից ճոճը ծիտիկի.
Փչի՛ր, հովի՛կ, փչի՛ր,
Ճոճն օրորվի, տանի, բերի,
Նանի˜, ծիտիկ, նանի˜:
Ծիտիկը անուշ երազ է տեսնում.
Փչիր, հովի՛կ, փչի՛ր,
Ճոճն օրորվի, տանի, բերի,
Նանի, ծիտի˜կ, նանի˜:
Բայց տես` ծիտիկը քնից չզարթնի,
Կամաց փչիր, կամաց,
Ճոճն օրորվի, տանի, բերի,
Նանի˜, ծիտի՛կ, նանի˜:

5. Մեծ լոռեցու առաջին ապրումների և հույզերի կախարդական
օրրանը` Դսեղը` հեքիաթային հովվերգական մի աշխարհ, դարձավ
այն վիթխարի դպրոցը` բաց երկնքի տակ, որտեղ էլ դասագրքից
առաջ նա ընթերցեց բնության գիրքը, իսկ ժողովուրդը դարձավ
նրա առաջին ուսուցիչը:

6. Լեռնե՜ր, ներշնչված դարձյալ ձեզանով,
Թնդում է հոգիս` աշխույժով լցված:
Ոգևորության հզոր թևերով
Ձեզ մոտ եմ գալիս, սիրասո՛ւն մարդիկ:

Երգ Ա՜խ, ինչ լավ են սարի վրա
Անցնում օրերն անո՜ւշ-անո՜ւշ,
Անրջային, թեթևասահ
Ամպ ու հովերն անո՜ւշ-անո՜ւշ:
Ահա բացվեց թարմ առավոտ,
Վարդ է թափվում սարին, քարին,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
Շնչում բուրմունքն եդեմային:
Ա՜խ, ինչ հեշտ են սարի վրա
Սահում օրերն անո՜ւշ-անո՜ւշ,
Շվին փչեց հովիվն ահա,
Աղջիկ ու սերն անո՜ւշ-անո՜ւշ:

7. Արարող մեծ բնության նման էլ նա սփռեց իր հոգու առատ
գանձերը` սրտաբուխ, անկեղծ խոսքերը.

Անհուն է հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ,
Ինչքան էլ որ բաշխեմ ձրի,
Սերն անվերջ է, բարին` անհատ:
Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես
Գողից, չարից ու փորձանքից,
Աշխարհով մեկ այսպես ահա
Շաղ եմ տալիս իմ բարձունքից:

1. Շատ շուտով, ավա՜ղ, փշրվում են նրա քնքուշ երազները,
կտրվում են նրա լուսե թևերը. իր հայրենիքը, ժողովուրդն իր
տխո՜ւր էին, տխուր.

Թե երկրագործն է հորովել կանչում,
Թե մայրը որդուն օրոր է ասում,
Թե հովիվն իրեն սրինգը փչում,
Մի հուսակտուր հառաչք եմ լսում…

2. Մարո՜, անբա՜խտ, վաղամե՜ռ,
Դու` մանկության իմ ընկեր,
Որքա˜ն ենք մենք խաղացել,
Իրար սիրել ու ծեծել:
…Ժիր էր Մարոն, դուրեկան,
Նոր էր ինը տարեկան…
…Չոբան Կարոն սարերի
Մի հովիվ էր վիթխարի.
Բոյ-բուսատին նայելիս
Մարդու զարզանդ էր գալիս…

…Մին էլ Կարոն աղմուկով
Եկավ զուռնով, թմբուկով,
Ու Մարոյին զուգեցին,
Երեսին քող գցեցին…
…Փոքրիկ Մարոն նորահարս
Սակայն ատեց իր մարդուն.
Փախավ, եկավ ետ` հոր տուն,
Եկավ, լացեց նա վշտոտ.
- Ես չեմ գնալ նրա մոտ,
Ես սիրում եմ մայրիկին,
Ես չեմ ուզում լինել կին…

Հայրիկն էն ժամ բարկացավ,
Ծեծեց նրան և ասավ.
- Դո՛ւրս իմ տնից, սևերե՛ս,
Ետ չնայես դեպի մեզ,
Ոտ չդնես էլ տունս,
Մրոտեցիր անունս…
…Գյուղից հեռու մինչ էսօր
Կա ուռենի մի սգվոր:
Էն մենավոր ծառի տակ
Փոս փորեցին մի խորին,
Առանց ժամ ու պատարագ
Մեջը դրին Մարոյին…
…Շատ եմ տեսել, երբ սգվոր
Մայրը`մենակ, սևաշոր,
Կորանալով էն քարին,
Ձեն էր տալիս Մարոյին.
- Ո՞վ քեզ ծեծեց, Մարո՛ ջան,
Ո՞վ անիծեց, Մարո՛ ջան,
Ո՞ւր փախար, ո՞ւր, Մարո՛ ջան,
Տո՛ւն արի, տու՛ն, Մարո՛ ջան,
Խո՞ր ես քնել, Մարո՛ ջան,
Չե՛ս զարթնում էլ, Մարո՛ ջան…

3. Համակված իր ժողովրդի անանցանելի ցավերով` Թումանյանը
ձեռքն առավ տխուր երգերի մելամաղձոտ քնարը. գեղեցիկ ու
առինքնող բնության գրկում թպրտում էր հայ աշխատավորի
զգայուն հոգին ու տակնուվրա անում իր զգայուն սիրտը:

11. Մանուկները գոռում-գոչում,
Լալիս էին աղեկեզ.
- Նանի՛, նանի, հաց ենք ուզում,
Վե՛ր կաց, նանի, հաց տուր մեզ:
- Հաց չի գտել ձեր ապին դեռ,
Տուն չի գալիս սևերես,
Քիչ էլ կացեք, իմ բալիկներ,
Հիմի այնտեղ կերթամ ես.
Մի մեծ ապի կա երկնքում,
Նա շատ ունի այնտեղ հաց…
Նա ձեզ այնքան շատ է սիրո՜ւմ…
Նա չի թողնիլ ձեզ սոված…
Ասավ, սեղմեց սովալլուկ
Զավակներին իր լանջին,
Ու շրթունքի վրա դալուկ
Սառավ համբույրը վերջին…

12. Հայոց վիշտը անհուն մի ծով,
Խավար մի ծով ահագին,
Էն սև ծովում տառապելով`
Լող է տալիս իմ հոգին:
Մերթ զայրացկոտ ծառս է լինում
Մինչև երկինք կապուտակ
Ու մերթ հոգնած` սուզվում, իջնում
Դեպի խորքերն անհատակ:
Ոչ հատակն է գտնում անվերջ
Ու ոչ հասնում երկնքին,
Հայոց վշտի մեծ ծովի մեջ
Տառապում է իմ հոգին:

13. Տառապում էր մեծ հայրենասերի հոգին, ալեկոծվում
սիրտն իր ժողովրդին բաժին ընկած դառը ժակատագրից: Տխուր
էին նրա երգերն ու աղեկտուր, մեծ ու անսահման էին նաև
անձնական վիշտն ու անդառնալի կորուստը…

Երգ Այստեղ ահա կբաժանվենք,
Մնաս բարյավ, սիրելիս,
Այսպես ես չեմ ցավել երբեք
Դառնությունով սիրտս լի…
Ա՜խ, առանց քեզ տխուր կյանքիս
Օրը տարի կդառնա,
Բայց ուր լինիս, դարձյալ հոգիս
Շուրջդ պիտի թրթռա:
Մնաս բարյավ, բայց միշտ հիշիր,
Որ քեզ շատ եմ կարոտել,
Եվ տեսության ժամի համար
Չմոռանաս աղոթել:
Ա՜խ, առանց քեզ…

14. «Հառաչանքից այրված սրտում էլ ծաղիկ չի դալարում».
զուր են խնդրում նրան երգել.

Ինձ մի՛ խնդրեք, ես չեմ երգի
Իմ տխրությունն ահագին.
Աղեկտուր նրա ձայնից
Կխորտավի ձեր հոգին:
Ես երգեցի սարի վրա,
Ու չորացան խոտ ու վարդ.
Անապատ է այնտեղ հիմա,
Սև, ամայի անապատ:
Ես կուզեի պայծառ մի երգ
Հյուսել, երգել ձեզ համար,
Բայց իմ սիրտը բռնած են դեռ
Հուր, հառաչանք, սև գիշեր.
Հառաչանքից այրված սրտում
Էլ ծաղիկ չի դալարում…

15. Թումանյանը մեկն էր այն շատերից, ում վիճակված էր
հոգեհանգստի երգ հյուսել իր սիրասուն ժողովրդին, բայց, ի
պատիվ նրա, այն քչերից նաև, ով հավատ ու կամք ունեցավ`
դիմադրելու այդ կապարե վշտին, հայացքն ուղղելու առ
Աստված:

Ինչո՞ւ տակավին չես պատժում չարին,
Ո՞ւժդ է պակաս, թե՞ չենք աղերսում,
Թե՞ դու չգիտես, որ այստեղ` երկրում,
Մարդը ժպտերես մարդ է գիշատում:

16. Հո՜ւշ, հասավ օրը վերջին, ահավո՜ր.
Սրով ու հրով բացվում են էսօր
Հայոց դժոխքի դռներն ամրափակ.
Սարսափի պիտի աշխարհը համակ…
Ո˜ւհ, ինչքան մութն է, գարշահոտ ու պաղ…
Ինչքա˜ն ոսկորներ, կմախքներ անթաղ…
…Մեջտեղը մենակ ժեռոտ թարձունքին`
Հողմերի դիմաց, կանգնած է մի կին.
Որդու արյունը իր ձեռքն են տվել.
- Խմի՛ր սուլթանի կենացը դու էլ…
…Եվ նա, որ մարդ էր ու մայր էր երեկ,
Այժմ, էն ժայռին կանգնած կիսամերկ,
Անուժ ու ապուշ խելագար է մի,
Բաժակը ձեռքին, որ պիտի խմի…
Սարսափի պիտի աշխարհ բովանդակ,
Եվ մարդն ամաչի գիլից ու շանից,
Որ մարդ է ծնվել` մարդու նմանից…

17. Կես գիշերին կանթեղը վառ
Կախ է ընկած երկնքից,
Լուսավորչի կանթեղն անմար
Հայոց մթնած երկնքից:

Կախ է ընկած առանց պարան
Արագածի կատարին
Ու սեղանից հսկայական
Լույս է տալիս աշխարհին:

Լույս է տալիս երկա՜ր դարեր,
Ու վառվում են միշտ անշեջ
Սուրբի մաքուր արցունքները
Յուղի տեղակ նրա մեջ:

Ոչ մարդկային ձեռք կհասնի
Էն ահավոր բարձունքին,
Եվ ոչ քամին կհանգցնի`
Վիշապ-քամին ահագին:

Երբ պատում է մութ խավարը
Չնաշխարհիկ մեր երկրին,
Երբ տիրում է ահն ու վախը
Թույլ, կասկածոտ սրտերին,

Ով անմեղ է` լիքը սրտով
Ու հավատով անսասան,
Ով նայում է վառ հույսերով
Դեպի Հայոց ապագան,

Նա կտեսնի՛ էն մշտավառ
Ջահը` կախված երկնքից.
Ասես` Աստծո աչքը պայծառ
Հսկում է ցած երկնքից:

18. Թեպետ բախտը մեզ շատ հալածեց
Երկար դարերով, ահեղ հարվածով,
Վկա է Աստված, բովանդակ երկիր,
Որ մենք կարեվեր ապրում ենք կրկին:

19. Եվ ուր հասնում է հայի գիրքն ու գիր,
Կենդանի˜ է դեռ հայության ոգին:
Եվ իր փլատակ տների տակից
Ելնում է ահա հզոր ժողովուրդ`
Իր վեհ ճակատին տանջանք ու թախիծ,
Խորունկ հայացքում`մեծ կյանքի խորհուրդ:

20. Աննկուն հայրենասերի ողջ գիտակցական կյանքն
անցավ հրդեհների մեջ` մի ձեռքով գրելով, մյուսով փրկելով,
հաշտեցնելով: Ջահ եղավ, որ այրվեց անմնացորդ` լույս տալով իր
մարտիրոսված թշվառ ազգի խորդուբորդ, արհավիրքներով լի
ճանապարհին.

Քանի՜ ձեռքից եմ վառվել,
Վառվե՜լ ու հուր եմ դառել,
Հուր եմ դառել, լույս տվել,
Լույս տալով եմ սպառվել:

21. «Ամենից առաջ բանաստեղծը իր ժողովրդի սրիտը
պիտի լինի»,- ասել ու խոսքը գործի է վերածել մեծ մարդասերն ու
կյանքի փորձով իմաստնացած գրողը` պահանջելով բոլորից
աշխարհին և մարդուն նայել բարի սրտով ու պայծառ հայացքով,
ինչպես ինքը.

Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել,
Վատը լավ եմ տեսել ես:

22. Իր գոհար քառյակներում Թումանյանը մեծ խորհուրդ
ու իմաստնություն է դրել` առաջնորդվել իր` «քառյակները պետք է հղկված լինեն…» սկզբունքով.

Է՛յ, անխելք մարդ, ե՞րբ տի թողնես`
Ապրողն ապրի սիրալի,
Ե՞րբ տի ապրես ու վայելես
Էս աշխարհքը` շեն ու լի:


23. Հե՜յ, ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքդ` երկար, կյանքդ` կարճ,
Քանի՜-քանիսն անցան քեզ պես քեզնից առաջ, քո առաջ,
Ի՞նչ են տարել նրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ.
Խաղա՛ղ անցիր, ուրախ անցիր երկու օրվա էս ճամփան…

Երգ Սարի լանջին` ժայռի տակ,
Ջուր էր բխում սառնորակ
Ու, ցրվելով խոտերում,
Իզուր ճահիճ էր դառնում:
Նրա առջև մի խոր գուշ
Շինեց հովիվն ու անուշ
Խաղ ասելով նա տարավ,
Ջրեց հոտը իր ծարավ:
Անցվորն եկավ տոթակեզ,
Սառ աղբյուրին որ հասավ,
Գլխարկն առավ ու չոքեց,
Խմեց, սիրտը հովացավ:
Ու տվավ իր օրհնանքը
Անցվոր մարդը էն բարի.
-Քո շինողի օր, կյանքը
Ջրի նման երկարի:
24. Ո՜նց է ժպտում իմ հոգին
Չարին, բարուն, ամենքին,
Լույս է տալիս ողջ կյանքիս
Ու էն ճամփին անմեկին:

25. Այսպես, ճիշտ այսպես էլ Թումանյան մեծ մարդասերը
փորձում է դաստիարակել ամենքին, խորհուրդ տալիս և պատվիրում է
«աշխարհքին ու մարդուն նայել բարի սրտով ու պայծառ հայացքով»,
լինել արևի պես շռայլ ու լուսավոր…

26. Երջանիկ կյանքի ակունքներ երազելով` մեծ բանաստեղծն
էլ «կանչեց ու անցավ», բայց իր կանչը մեզ թողեց` որպես անանց
մի հարստություն, որպես մի սուրբ մասունք, անմահացավ իր
անկորնչելի քերթվածքներով, դեռևս իր կենդանության օրոք լեգենդ
դարձավ` կերտելով իր համար անձեռակերտ հուշարձան` որպես
հայո՛ց Պուշկին…

27. Մենք ամենքս հյուր ենք կյանքում
Մեր ծննդյան փուչ օրից.
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից:

Անց են կենում սեր ու խնդում,
Գեղեցկություն, գանձ ու մահ,
Մահը մերն է, մենք` մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ:

Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե˜կ նրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար:

Չարն էլ է միշտ ապրում անմեռ,
Անե՜ծք նրա չար գործին.
Որդիդ լինի, թե հերն ու մեր,
Թե մուրազով սիրած կին:

Ես լավության խոսքն եմ ասում,
Որ ժպտում է մեր սրտին.
Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման,
Լավ արարքը, լավ մարդին:

Անց ենք կենում… միայն անմահ
Գործն է խոսվում լավ ու վատ.
Ա՜խ, երանի`ով մարդ կգա
Ու մարդ կերթա անարատ:

27. Ավելին, Թումանյանը պահանջում է մարդ մնալ. չէ՞ որ
«աշխարհում ամեն բան հեշտ է. մի բան է դժվար` մարդ լինելը…»:
Նրա կարծիքով «ոչ մի կոչում կամ պաշտոն չի կարելի համեմատել
մարդ կոչումի հետ. հեշտ բան հո չի՞ մա՛րդ լինելը»:

28. Գրել այսքան պարզ, սովորական բառերով և այսպես
խորն ու իմաստուն, կարողանալ այսպես հուզել ու կախարդել…
Դա հատուկ է միայն սակավ ընտրյալների, որպիսիք են Շեքսպիրն
ու Գյոթեն, Հայնեն ու Մոպասանը, Պուշկինն ու Լերմոնտովը,
Չեխովն ու Լև Տոլստոյը…

29. Ըմբոշխնենք հատվածներ «Հառաչանք» և «Գիքոր»
անկորնչելի քերթվածքներից.

Ծանր տնքալով` թեք ընկավ ծերը,
Երկար կոթավոր չիբուխը լցրեց,
Խոսեց ծերունին` դառը խնդալով.
- Ի՞նչ ես կորցրել, ընչի ման գալի,
Բա մեռած հո չե՞նք, ապրում ենք էլի`
Ամեն մեռնողի երանի տալով:
Մեր ապրուստն ի՞նչ է` մի կտոր չոր հա
Էն էլ հրեն հա~- երկնքից կախված:
Մի մարդ, որ, նրա երեսը պահի,
Նրա ապրուստը ի՞նչ պետք է լինի…
Գողը մի կռնից, գելն էլ մյուս կռնից,
Աչքդ թեքեցիր` բանիդ տերը չես.
Քաշում են տանից, քաշում են դռնից,
Ու չես իմանում`որ կողմը թռչես:
Դարձել է աշխարհքն, ախպե՛ր, առ ու փախ,
Սերը դարձել սուր, ու ջուրը` արին,
Ոչ ամոթ ունի ուժեղը, ոչ վախ,
Վայը եկել է, տարել տկարին:
Ո՞վ է մեղավոր… Միտք եմ անում, միտք
Ու չեմ հասկանում` ով է մեղավոր,
Բայց իմ կարճ խելքով էնքանն եմ տեսնում`
Ապրիլ չի լինիլ էսպես ամեն օր:
Մինը իր կամքին` ինչ ասես `անի,
Մյուսը խոսելու իրավունք չունի.
…Էն ո՞ր Աստվածն է կարգ դրել էսպես…
…Է՜հ, մի՛ խոսեցնի` Աստված կսիրես,
Թե չէ…

30. Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել:
Համբոն ուզում էր իր տասներկու տարեկան Գիքորին տանի քաղաք,
մի գործի տա, որ մարդ առնա, աշխատանք անի: Կինը չէր
համաձայնում:
- Չեմ ուզում, իմ քորփա էրեխին էն անիրավ աշխարհքը մի՛ գցիլ,
չեմ ուզում,- լալիս էր կինը:
Բայց Համբոն չլսեց:
…Սառն աղմուկով ձյունախառն բուքը թռչում է քաղաքի վրայով…
Վզզալով մտնում է անկյունները, աղքատի ու տկլորի է ման գալի,
պանդուխտ ու անտեր երեխա է որոնում: Ահա գտավ Գիքորին…
- Ջո՜ւր… Էս սիրտս հովացնում չի, դե՛դի… ես մեր աղբրի սառը
ջրիցն եմ ուզում, դե՛դի, ես մեր տուն եմ գնում… ես իմ նանին եմ
ուզում…

31. «Գրողը իր սեփական աշխարհքը պիտի ունենա, իր
թագավորությունը պիտի ունենա… նրան կարդալիս երեսը պիտի
գտնես, նրա աշխարհքը մտնես, մի սրբազան բարձր
տրամադրությամբ համակվես»,- ասել է Թումանյանն ու անձամբ հայտնագործել իր աշխարհը, հաստատել իր` թումանյանական թագավորությունը և անմահացել իր բանաստեղծություններով,
բալլադներով ու քառյակներով, պատմվածքներով, հոդվածներով
ու հեքիաթներով, անզուգական պոեմներով…

Երգ Համբարձում, յա՛յլա, յա՛յլա ջան, յա՛յլա,
Լավ օրեր, յա՛յլա, յա՛յլա ջան, յա՛յլա:
Համբարձում եկավ, ծաղկունքը ալվան
Զուգել են հանդեր նախշուն գորգերով,
Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան`
Վիճակ հանելու աշխույժ երգելով:
Համբարձում, յա՛յլա…
Թնդում են երգեր, խնդում են սրտեր,
Ու շուրջբոլորած վիճակ են հանում.
Ելնում է մեկին իր երազն ու սեր,
Մյուսի մուրազը սրտումն է մնում:

32. Մութ այրերից մամռոտ ժայռերի
Թավուտ ծմակի լռին խորքերից
Մանուկ հասակիս հնչուն ծիծաղի
Արձագանքն ահա լսում եմ նորից.
-Սո՜ւս, ականջ արա, հովիվն է կանչում:

Հնչեցնել սրնգի մեղեդի…

Երգում է Սարոն, ու չի կարենում
Անուշը հանգիստ նստի վրանում:

Երգ Ասում են` ուռին աղջիկ էր ինձ պես,
Մնում էր յարին, ու չեկավ նա տես:
Խեղճը դողալով անհույս կռացավ,
Դարդից չորացավ, ուռենի դարձավ:
Ջրերի վրա գլուխը կախած`
Դեռ դողում է նա ու լալիս կամաց:
Ու ամբողջ տարին մի միտք է անում,
Թե յարը յարին ո՞նց է մոռանում…

33. …Ադաթ կար հնուց էն մութ ձորերում,
Ու միշտ հնազանդ հնոց ադաթին`
Ամբոխի առջև իգիթն իր օրում
Գետին չի զարկիլ ընկեր իգիթին…
Անուշը կանգնա˜ծ… Սարոն նկատեց…
Թունդ առավ սիրտը ու զարկեց արագ,
Մոռացավ ընկեր, ադաթ ու աշխարհք…
Գետնեց ընկերին ու չոքեց վրեն:
… Ու էն հարսանքից թշնամի դարձան
Ախպեր տղերքը էս դեպքի վրա,
Ընկեր, բարեկամ գնացին, եկան,
Սակայն հաշտության չեղավ մի հնար…
…Ու ման է գալիս, սարերը ընկած,
Սարոն վախեցած եղջերվի նման`
Օրհասն` առաջին, գնդակն` հետևից,
Հանդերը` դժոխք, ընկերը` դուշման:

Երգ Բա՜րձր սարեր, ա՛յ սարեր,
Ձեն եմ տալիս, վա՜յ սարեր,
Դուք էլ ինձ հետ ձեն տվեք,
Իմ դարդերի թայ սարեր:
Ա՜խ, կմեռնեմ, ամա նա
Վա՜յ թե հանկարծ իմանա,
Ես ազատվեմ էս ցավից,
Աչքը լալով նա մնա:

34. Ու մարդասպանը դուրս եկավ ձորից`
Հայացքն այլայլված, քայլվածքը մոլոր,
Սարսափ էր կաթում արնոտ աչքերից,
Ու կերպարանքը փոխվել էր բոլոր:

Երգ Ամպի տակից ջուր է գալիս,
Դոշ է տալիս, փրփրում,
Էն ու՞մ յարն է նստած լալիս
Հոնգուր-հոնգուր էն սարում…/խումբը/

35. Անլռելի վշվշում է պղտոր ջուրը Դեբեդի,
Նրա ափին կանաչում է մենակ շիրիմն իգիթի:
Նրա շուրջը հեգ սիրուհին թնդացնում է ողբ ու լաց,
Ձեն է տալիս իր Սարոյին ու պտտվում մոլորված…

Երգ Ա՜խ, ինչպե՞ս հանկարծ աշխարհքը փոխվեց,
Ինչպե՞ս դատարկվեց կյանքում ամեն բան,
Սարերը մնացին որբ ու անչոբան,
Նա գնաց հեռո՜ւ, նա գնաց հեռու˜,
Էլ չի դառնալու, էլ չի դառնալու…
Ե՛տ դառ, ե՛տ, իգի՛թ,
Ետ դառ, անիրա՛վ,
Կարոտած յարիդ
Աչքը ջուր դառավ:
…Փախի՛ր գիշերով
Ու թաքուն արի…

Տեսե՛ք, տեսե՛ք, դափ ու զուռնով
Ի՞նչ հարսնիք է դուրս գալի,
Մարդիկ ուրախ, թոն ու ձյունով
Ձի են խաղում, չափ տալի…
Աղջի՛, աղջի՛, մտիկ արեք,
Էս ի՞նչ տեսիլք ես տեսա.
Ո՞վ է տեսել էսպես հարսնիք,
Ո՛չ հարս ունի, ո՛չ փեսա…
… Վեր կաց, վեր, իգի՛թ,
Վեր կաց, անիրա՛վ,
Ոչխարդ բեր կիթ,
Օրը ճաշ դառավ…

36. Ու հոսում է գիշեր-ցերեկ
Արցունքն անբախտ Անուշի…
Վշվշում է գետը` վո՜ւշ, վո՜ւշ…
Ու կանչում է. «Արի՜, Անո՜ւշ,
Արի՜, տանեմ յարիդ մոտ»…

… Համբարձման գիշեր, էն դյութիչ գիշեր
Կա հրաշալի, երջանիկ վայրկյան.
Բացվում են ոսկի երկնքի դռներ…
Էն վեհ վայրկյանին չքնաղ գիշերի`
Երկնքի անհո՜ւն, հեռու խորքերից
Անմուրազ մեռած սիրահարների
Աստղերը թռած իրար են գալիս,
Գալիս, կարոտով մի հեզ համբուրվում
Աշխարհից հեռո˜ւ, լազուր կամարում:

37. Մե՜ծ մարդասեր ու մե՜ծ կենսասեր, դեռ ուզում էիր չվառվել,
հուր չդառնա՞լ, կարո՞ղ էր քո զգայուն սիրտը դիմանալ, չհուզվել
նահապետական բարքերի խոր վերքերի պատճառով… Բայց քո
«զայրույթը լիքն էր սիրով, իսկ գիշերը` լիքն աստղերով…», դու,
դառնացած կյանքից, ծանր հիասթափություն ու հուսահատություն
ապրեցիր. չէ՞ որ չարեցիր այն, ինչ պիտի անեիր (թեև արածդ
շա՜տ-շա՜տ էր), չապրեցիր այնպես, ինչպես կուզեիր և կարող էիր,
այլ… այլ ապրեցիր, ինչպես վիճակվեց…

38. Երեխի նման մտա ես աշխարհ`
Անվերջ միամիտ, անխելք անձնվեր,
Սրտումս ինչ կար, ձեռքիս ինչ որ կար,
Բաժանեցի մարդկանց` անսեր, անտարբեր:

Երեխի նման խաբեցին ինձ շատ,
Տարան իմ հավատն ու սերը անհատ,
Երեխի նման տանջեցին ինձ բիրտ
Ընկեր, մերձավոր և եղբայր ու կին:

Ես էլ հուսահատ, զզված խորասիրտ,
Երեխի նման թողի ամենքին…

39. Կյանքս արի հրապարակ, ոտքի կոխան ամենքին,
Խափան, խոպան ու անպտուղ անցավ առանց արդյունքի,
Ինչքա՜ն ծաղիկ պիտի բուսներ, ու չբուսավ էս հողին,
Ի՞նչ պատասխան պիտի տամ ես հող ու ծաղիկ տվողին:

40. Եթե մի օր, անո՛ւշ ընկեր, գաս, այցելես իմ շիրմին,
Որ նորաբաց վառ ծաղիկներ տեսնես փռված չորս կողմին,
Դու չկարծես, թե հասարակ ծաղիկներ են ոտքիդ տակ,
Կամ թե գարունն է այն բերել, իմ նոր տունը զարդարել.
Դրանք չերգած իմ երգերն են, որ սրտումս ես տարա,
Դրանք սիրո այն խոսքերն են, որ դեռ չասած` ես մեռա,
Նրանք իմ ջերմ համբույրներն են` այն աշխարհից ուղարկած…

Երգ Է՛յ, աստղե՛ր, աստղե՛ր, երկնքի՛ աչքեր,
Որ այդպես վա˜ռ-վա˜ռ ժպտում եք պայծառ,
Ժպտում էիք դուք, երբ ես` դեռ մանուկ,
Թռվռում էի ու ցավ չունեի:

Է՛յ, աստղե՛ր, աստղե՛ր` երկնքի աչքեր,
Ժպտում եք այսօր, երբ թույլ ու անզոր
Կորած հույսերիս կսկիծն եմ լալիս,
Կժպտաք նաև շիրիմիս վերև:

41. Հիսունչորս տարեկանում կյանքից հեռացած հայ ժողովրդի
սիրելի զավակը` արժանացած «Ամենայն հայոց բանաստեղծի»
պատվավոր կոչմանը, մի խորունկ ցավ տարավ իր հետ. նա
չհասցրեց իր ողջ հանճարն ու իմաստնությունը լիարժեք
բացահայտել ու նվիրաբերել իր երազանքի` «հանուր կյանքի
արշալույսը վառ հագած» հայրենիքին, որի լուսավոր գալիքի
մասին տարակույս չուներ անգամ Մեծ եղեռնից հետո, երբ
մորմոքված հոգեհանգիստ էր կարդում անթիվ-անհամար
զոհերին: Համոզված էր ու հավատացած, որ արդար, բայց
«զարկված ու զրկված» հալածական իր ազգը դեպի լուսը, դեպի
բարին ու գեղեցիկն ընթացող հավերժի ճամփորդ է:
Համոզված էլ երազո՜ւմ էր…

42. Լինե՜ր հեռու մի անկյուն,
Լինե՜ր մանկան արդար քուն,
Երազի մեջ երջանիկ`
Հա՜շտ ու խաղա՜ղ մարդկություն…

42. Թողածը` քիչ (դա իր կարծիքն էր), տարածը` շա՜տ…
Երկու «աշխարհքի արանքում» միտք էր անում մեր Մեծ
լոռեցին.

43 Ո՞ր աշխարհում ունեմ շատ բան. միտք եմ անում` է՞ս, թե՞ էն,
Մեջտեղ կանգնած` միտք եմ անում, չեմ հասկանում` է՞ս, թե՞ էն:
Աստված, ինքն էլ տարակուսած, չի հասկանում` ինչ անի.
Տանի՜, թողնի՜, ո՞րն է բարին, ո՞ր սահմանում, է՞ս, թե՞ էն:

44. Ինչպես պատվիրում ու պատգամում էր ամենքին իր պոեմում,
Թումանյանն էլ անմահացավ իր թողածով ու գործով, հեռացավ
կյանքից` հարազատ մնալով իր «մարդը ինչ տա, էն կշահի, թող
իմանա ողջ աշխարհ» հաստատ սկզբունքին:

Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի˜նչ կա որ.
Ես եղել եմ, կա՜մ, կլինեմ հար ու հավետ, ի՜նչ կա որ…

45. Թեկուզ դրանում համոզված հեռացավ, այնուամենայնիվ շուտ
հեռացավ և տվածով` չբավարարված.

Մանուկ օրից քո տողերն ենք թոթովում,
Հասակ առնում, իմաստնությամբ քո թովվում,
Քեզնով լեցուն, բայց քեզ ծարավ ենք գնում,
Այս աշխարհքը նոր եկողին քեզ թողնում:
Զո՜ւր ես դժգոհ քո տվածով, ո՛վ շռայլ…

Երգ Արև բացվեց թուխ ամպերին,
Կաքավ թռավ կանաչ սարեն,
Կանաչ սարեն, սարի ծերեն,
Բարև բերավ ծաղիկներեն:
Սիրունիկ, սիրունիկ,
Սարունիկ, նախշո՛ւն կաքավիկ:
Քո թև փափուկ ու խատուտիկ,
Պստի կտուց, կարմիր տոտիկ,
Կարմիր, կարմիր տոտիկներով
Կշորորաս ճուտիկներով:
Սիրունիկ, սիրունիկ,
Սիրունիկ, նախշո՛ւն կաքավիկ:

46. Եթե ուրիշ գրողների կարելի է կարդալ կամ չկարդալ, սիրել կամ
չսիրել, ընդունել կամ չընդունել, Թումանյանի հետ ծնվում ենք, նրա
հեքիաթներով մեծանում ու դաստիարակվում: Մեծ իմաստունը
համոզված էր, որ ամենամեծ ստեղծագործողը ինքը` ժողովուրդն է,
և նրա ամենամեծ ստեղծագործությունը` հեքիաթը:

47. Լինում է, չի լինում մի կնիկ: Էս կնիկը մի աղջիկ է ունենում`
անունը Հուռի: Մի ծույլ, անշնորհք աղջիկ: Օրը մինչև իրիկուն`
պարապ-սարապ նստած:
Բանն ինչ կանեմ` կեղտոտ է:
Բամբակը կորիզոտ է:
Մաստակ պիտի որ ծամեմ,
Կտերը տիտիկ անեմ,
Անցնողին մտիկ անեմ,
Ուտեմ, խմեմ,
Մթնի`քնեմ:

Հարևանները անունը դնում են Անբան Հուռի…

48. Լինում է, չի լինում մի խեղճ մարդ` անունը Նազար: Էս Նազարը
մի անշնորհք ու ալարկոտ մարդ է լինում. էնքա՜ն էլ վախկոտ, որ
մենակ ոտը ոտի առաջ չէր դնիլ, թեկուզ սպանեիր: Օրը մինչև
իրիկուն, կնկա կողքը կտրած, նրա հետ դուրս գնալիս դուրս էր
գնում, տուն գալիս` տուն գալի: Դրա համար էլ անունը դնում են
Վախկոտ Նազար:

…Քաջ Նազարը դառնում է թագավոր… Մին էլ տեսնում է աշխարհքը՝
իր բռան մեջ: Ասում են` մինչև օրս էլ դեռ ապրում ու թագավորում է
Քաջ Նազարը: Ու երբ քաջությունից, խելքից, հանճարից մոտը խոսք
են գցում, ծիծաղում է, ասում է.
- Ի՜նչ քաջություն, ի՜նչ խելք, ի˜նչ հանճար. դատարկ բաներ են
բոլորը: Բանը մարդուս բախտն է: Բախտ ունե՞ս` քե՛ֆ արա…
Եվ ասում են` մինչև էսօր էլ քեֆ է անում Քաջ Նազարը ու ծիծաղում
է աշխարհքի վրա:

49. Թումանյանով էլ ծերանում ենք, իմաստնանում.

Ասենք, թե մեծ ես, մի՞թե պիտի փոքրին տանջես.
Մեծ թե փոքր, ինչ էլ լինի, ամեն ապրող` շունչ կենդանի,
Որ ծնվել է արևի տակ էս աշխարհում միատեսակ:
Մինը` պակաս, մյուսն` ավելի, ողջն էլ գիտեն խնդալ, ցավել:
Չպարծենա երբեք ոչ ոք, թե ինքն անհաղթ մի բան է ջոկ.
Միշտ ուժեղից ուժեղը կա, իսկ ամենից ուժեղը` մարդ…

50. 1907 թվականի իր բարձրարժեք հոդվածներից մեկում
ճշմարտության մունետիկ Թումանյանը ցավով գրել էր, որ մարդիկ
անկեղծ չեն. «Երբեք այսքան մեծ չի եղել անկեղծության կարիքն ու
կարոտը, ինչպես այսօր… Ամեն մարդու խոսքից ու նրա շարժումից
կախված է շատ բան: Եվ հանկարծ… նա խաղ է անում,
դերասանություն է անում. մեկը ներկայանում է ամեն տեղ որպես չհասկացված ու հալածված գաղափարական գործիչ, մյուսը
նշանավոր հերոս է խաղում, երրորդը բարեգործ է ձևանում, չորրորդը
գրող է կեղծում, հինգերորդը հանդիսանում է որպես նահատակ,
վեցերորդը գալիս է որպես դատավոր` ամենքին մեղադրելու և ամենքից
հաշիվ պահանջելու… Սրանք ոչինչ չեն սիրում, այլ ցույց են տալիս,
թե սիրում են…ժողովուրդ է՜լ են կեղծում…Դե՛, եկեք ու ջոկեք
իսկականը կեղծիքից…Եվ ո՞վ պիտի ջոկի… ե՞րբ… Մի ժողովուրդ, որ
այսքան կեղծիքներ ու կեղծավորներ ունի, չի սիրվիլ, որքան էլ խելոք
լինի, որքան էլ կուզե գոռա, թե կուլտուրական եմ ես…»:

Հրաշք լիներ, և դու գլուխդ բարձրացնեիր ու տեսնեիր, ով մեծ
կենսասեր ու մարդասեր` ինչ է այսօր կատարվում, քո` այդ ամենից
ուժեղ մարդն ինչէ անում, ինչի է ընդունակ… գնալով պակասում է
Մարդու տեսակն` ի հաշիվ նույն այդ մարդու….

51. Մեկ այլ բանաստեղծության մեջ` խիստ համահունչ այդ
հոդվածին, գրել է.

Քրիստոս հարյա՜վ… երկինք գնաց,
Երկրում թողեց պատվերներ,
Բայց պատվերը գրքում մնաց,
Եվ աշխարհը հածում է դեռ:

Դեռ կուրացած արծաթ-ոսկուց`
Մատնություններ են անում:
Եվ փախչելով արդար դատից`
Միշտ ձեռքերն են լվանում:

Ապտակում են դեռ ծաղրելով
Անմեղության ճակատին
Եվ, հարության օր տոնելով,
Խաչ են հանում ճշմարտին:

Կյանքը երկրում ծանր ու խավար
Մի գիշեր է ահավոր,
Եվ ո՞վ գիտե` որի՞ համար
Կլուսանա բարի օր…

52. Յուրաքանչյուր ոք, անկախ տարիքից, իր Թումանյանն ունի:
Եվ զարմանալի չէ, որ նրա հետ էլ հեռանում ենք կյանքից` նրա
պես մտորելով.

Երկու շիրիմ իրար կից`
Հավեժական լուռ դրկից,
Թախծում են պաղ ու խորհում,
Թե ի՜նչ տարան աշխարհքից:

53. Հին աշխարհքը ամեն օր
Հազար մարդ է մտնում նոր,
Հազար տարվան փորձն ու գործ
Սկսվում է ամեն օր:

54. Հե՜յ ճամփաներ, ճամփաներ,
Անդարձ ու հին ճամփաներ,
Ովքե՞ր անցան ձեզանով,
Ո՞ւր գնացին, ճամփանե՛ր:

Երգ Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն:
Պաղ-պաղ մեգի հետ
Փչում է քամին,
Քշում է, տանում
Տերևը դեղին:
Տխուր հանդերից
Ամենքը տրտում
Քաշվում են կամաց
Իրենց որջ ու տուն…

55. Մեծ ու անմա՛հ Թումանյան, կարճատև կյանքիդ ճանապարհը
դու այնպես անցար, որ ժամանակը հետևեց քեզ, քո գործը դարձավ
թանկ հիշողություն, իսկ դու` կուռք թե՛ ժամանակակիցների, թե՛
հետագա սերունդների համար` անչափ բարձր գնահատանքի
արժանանալով մեր և այլոց մեծերից:

56. Ի՜նչ երջանիկ է Հայաստանը, որ այսպիսի ճշմարիտ մարդասեր է
ծնել: Ի՜նչ երջանիկ է հայ ժողովուրդը, որ դաստիարակել է այսպիսի
սիրտ: Ե՛վ սիրտ, և՛ կամք, և՛ միտք: Թող համաշխարհային աստղերը
նայեն հայ հանճարի ստեղծագործությունների ջրերին…
Պավլո Տիչինա

57. Կա Մեծարենց, կա Տերյան, և բազում ուրիշ պոետներ կան,
Բայց Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության:
Եղիշե Չարենց

58. Մեր թռիչքը Հովհաննես Թումանյանի արվեստի գոհարակերտ
բարձունքից այն կողմ չի անցել:
Ավետիք Իսահակյան

59. Ամբողջության մեջ Թումանյանի պոեզիան ինքը` Հայաստանն է:
Վալերի Բրյուսով

60. «Բանաստեղծի համար մի բառը մի աշխարհ է»,- Թումանյանի
այս կարծիքն է անվերապահորեն հաստատել մեծն Պարուր Սևակը,
երբ գրել է. «Զգում ես Թումանյանի բառի կշիռն ու արժեքը, բառի
գույնն ու երանգը, բառի ձայնն ու լռությունը, երբ կարդում ես
Թումանյանին»:

61. Բարձր է հնոց աշխարհն հայոց ու Մասիսը երկնագետ.
Իմ խոր հոգին էն բարձունքին խոսք է բացել նրա հետ.
Անհաս բանից, ըսկզբանից, երբ չկան էլ դեռ չկար,
Մինչև վախճանն անվախճանի քննում է նա դարեդար:

62. Իրավացի ես, հանճարե՛ղ Լոռեցի, քո խո՛ր հոգին, հավերժի՛
ճամփորդ քո աստվածային հոգին.

Վաղուց հեռվում աստղ է մարել, էլ չկա,
Բայց իր լույսը մեզ է գալիս ու կգա,
Էն աստղի պես պայծառ հոգիդ անհունից
Հավետ անմար պիտի շողա, պիտ ժպտա…

Երգ «Անմահ Թումանյան» /գուսան Զաքարյան/

63. Բոլոր մեծերի նման ինքդ էլ գիտեիր քո արժեքն ու հմայքը,
երբ գրում էիր.

Ասի. «Հենց լոկ էս աճյունն է ու անունը, որ ունեմ…»,
Երբ ճառագեց անծայրածիր քո ժպիտը հոգուս դեմ.
- Ի՜նչ է աճյունն էդ անկայուն ու անունը, որ ունես,
Դու Աստվա՜ծ ես, դու անհուն ես, անանուն ես ու անես…

64. Կարծում էիր` ուրիշ պոետների նման դո՛ւ էլ «կանչելու» և
անցնելու էիր, երբ գրում էիր.
Աղբյուրները հնչում են ու անց կենում,
Ծարավները տենչում են ու անց կենում,
Ու երջանիկ ակունքներին երազուն`
Պոետները կանչում են ու անց կենում:

65. Բայց դու մեծերի՜ց ես, դու անցողիկ չես, դու անմա՜հ ես,
հանճա՛ր.

Եղան ոմանք` վճիտ ջրիդ խաբվեցան,
Խոսքիդ անգետ` մի պահ հետդ չափվեցան
Ու երբ տեսան` անեզր ես ու անհուն,
Զարմանք կտրած` հիացան ու սթափվեցան:

66. Միայն Չարենցի նման հանճարին է վայել միանգամայն ճիշտ ու
դիպուկ արժևորել, բարեբանել ու բնութագրել քեզ.

Ամեն պոետ գալիս, իր հետ
Մի անտես նետ է բերում,
Եվ, նետն առած, խոհակալած
Որս է անում երգերում:
Բայց դառնում է պոետ նա մեծ
Ո՛չ թե նետի մեծությամբ,
Այլ նշանի ահագնությամբ,
Որ հանճարներ է սերում…

67. Մեծն Չարենցը չէր սխալվում.

Հանճարներ սերող աստվածային
Ճամփորդ էիր դու տիեզերական,
Ո՛վ դու մեր շռայլ կախարդ Լոռեցի,
Երգի մեծ արքա անմա՛հ Թումանյան…

Խումբը՝ անմա՛հ Թումանյան…

Նունե Վարդանյան
09.02.2019, 01:23
Հարգելի՛ գործընկերներ, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում <<Ամանորը տարբեր երկրներում >>իմ անցկացրած միջոցառման սցենարը:
Ամանորը տարբեր երկրներում
Աթաբեկ Խնկոյան - Ձմեռ
Ծառը մերկացավ
Զրկվեց տերևից,
Ձյունի փաթիլներ
Իջան վերևից:
Ձյուն ու ցուրտ եկան,
Առու, գետ լռեց.
Իր արծաթ գորգը
Ձմեռը փռեց:
Ձյունը ծնկահար
Նստեց մեր ճամփին,
Սպիտակ հյուսերը
Կիտեց գետափին: -Միլենա

-Վա՜յ մայրի՜կ ջան, տե՜ս,
Բակն ու դուռը լի
Ինչքան սպիտակ
Թիթեռ է գալի…
Էսքան շատ թիթեռ
Չեմ տեսել ես դեռ:
-Չէ՛,իմ անուշիկ,
Թիթեռներ չեն էտ.
Թիթեռներն անցան
Ծաղիկների հետ:
Էտ ձյուն է գալի,
Փաթիլն է ձյունի,
Որ կարծես սպիտակ
Թիթեռնիկ լինի: - Գայանե
Նոր տարին սպասված ու սիրված տոն է թե փոքրիկների և թե մեծերի համար: Այն եզակի տոներից է, որին անհամբերությամբ սպասում են ամբողջ աշխարհում: Տարբեր ժողովուրդներ տարբեր ավանդույթներ ունեն, կապված տոնի հետ, սակայն բովանդակային առումով դրանք նման են:
Տարեմուտը՝ Նոր տարին, այսօր տոնում են և՜ քրիստոնյաները, և՜ այլադավանները: Տարեմուտը զուտ տարին նորով փոխելու տոն չէ, այլ հոգևոր խորհուրդ ունի: - Արամ
Նախկինում Տարեմուտը տոնվում էր նիսանի 1-ին՝ մարտի 22-ին՝ Ադամի ստեղծվելու օրը՝ ինչպես ամիսների սկիզբ: Այդ օրը մարդիկ միմյանց շնորհավորում էին և ընծաներ մատուցում: Այդ պատճառով «նիսան»-ը թարգմանվում է կազմություն և լինելություն: Այդպես Տարեմուտն ավանդաբար տոնվել է մինչև Բաբելոնի աշտարակաշինությունը: Լեզուների բաժանումից հետո 72 ազգերի նահապետները իրենց ընտանիքներն առաջնորդեցին դեպի իրենց վիճակված երկրները, և այն օրը, երբ տեղ հասան, Տարեմուտ հայտարարեցին իրենց ազգի համար, և տվյալ ամիսը՝ տարվա առաջին ամիս: Եվ ամեն տարի այդ օրը միմյանց շնորհավորում էին ու ասում. «Նոր օր, նոր տարի: Քանզի այսօր մենք մտանք մեր երկիրը, որը ժառանգեցինք»: - Նարինե
Հայերը Տարեմուտը տոնում էին ամռանը՝ օգոստոսի 11-ին, ըստ հայկական օրացույցի՝ նավասարդի 1-ին: Ըստ ավանդության, Հայկ նահապետը Հայոց ձոր գավառում օգոստոսի 11-ին է սպանել բռնակալ Բելին և ազատություն պարգևել իր տոհմին ու հետնորդներին: Այդ ժամանակից էլ հայերը Նոր տարին սկսել են տոնել օգոստոսի 11-ին: Ենթադրվում է, որ դա տեղի է ունեցել նախքան Քրիստոսը 2492 թվականին: - Լևոն
Այսօր բոլոր քրիստոնյա ազգերը Տարեմուտը տոնում են հունվարի 1-ին: Հունվար նշանակում է ծնունդ: Քրիստոսն այդ ամսին ծնվելով՝ ավերեց դժոխքը, մեզ ազատեց հավիտենական մահից, և առաջնորդում է Երկնքի արքայություն, այդ պատճառով էլ այդ ամիսը մեզ համար դարձավ ամիսների սկիզբ: Այդ օրը հավաքվում ենք միասին, տոնում Տարեմուտը և միմյանց ընծաներ մատուցում՝ ասելով՝ «Շնորհավո՜ր Նոր տարի»: Եվ գոհություն ու երկրպագություն ենք մատուցում Տիրոջը, որ անցնող տարին խաղաղությամբ անցկացրինք և խնդրում, որպեսզի եկող տարում ևս մեզ խաղաղությամբ պահի: –Անահիտ
Այս տոնը կոչվում է նաև Կաղանդ և Ամանոր: Կաղանդ նշանակում է ամսագլուխ, այսինքն՝ ամսվա առաջին օրը: Այսօր Կաղանդ է կոչվում տարվա առաջին օրը: Հայերս տարվա առաջին օրն անվանում ենք նաև Ամանոր, որը բուն հայկական բառ է, որտեղ «ամ» նշանակում է տարի, այսինքն՝ Նոր տարի: Նավասարդը, որը զենդերեն բառ է, նույն իմաստն ունի. «նավ» նշանակում է նոր, իսկ «սարդ»՝ տարի: Տասնութերորդ դարում, Սիմեոն Երևանցի կաթողիկոսի տոմարով, հունվարի 1-ը ընդունվեց որպես Նոր տարվա սկիզբ հայերիս համար:- Կարեն

Ժողովրդի մեջ սովորություն կա ամանորյա տոների կապակցությամբ տոնածառ զարդարել, որը Դրախտի Կենաց ծառի խորհուրդն ունի: Մեզ մոտ ընդունված է եղևնի զարդարել, որի մշտադալարությունը խորհրդանշում է Աստծու անսպառ բարիքները և անհատնում շնորհները:-Արա

Անտառից եկած կանաչ եղևնին
Հիշում է կանաչ իր ընկերներին…
Արահետներն է հիշում ձյունի տակ,
Հիշում է բացատն ու բուքն սպիտակ:
Երկինքն է հիշում իր գլխի վերև
Եվ իր մայր անտառն ասեղնատերև:
Հովերն է հիշում նա գարնանային,
Որ իրեն այնպես օրորում էին: - Նարինե

Ե՞րբ է նա այսպես զուգվել, զարդարվել
Եվ մարդկանց այսքան հրճվանք պատճառել:
Ե՞րբ է նա եղել այսքան երջանիկ,
Ու ե՞րբ է տեսել այսքան խաղալիք:
Ե՞րբ են նրամոտ այսքան մանուկներ
Երգել ու պարել մինչև ուշ գիշեր։
Զարդարանքներով, աստղերով իր պերճ
Կանգնել է ուրախ մանուկների մեջ:
Այնպես հպարտ է նայում աշխարհին,
Կարծես հենց ինքն է բերել Նոր տարին: - Արամ



Իսկ կեսգիշերին նվերներով մեզ հյուր եկող Ձմեռ պապը, ըստ ավանդության, սուրբ Նիկողայոս հայրապետն է՝ Զմյուռնա քաղաքի մետրոպոլիտը: Նա 325 թ. մասնակցել է Նիկիայի տիեզերական ժողովին և եղել 318 հայրապետների թվում: Սուրբ Նիկողայոսը, ում եվրոպացիներն անվանում են «Սանտա Կլաուս», մեծ սքանչելագործ է եղել: - Վահե
Ձմեռ պապին

Ո՞վ է դաշտը ներկել ճերմակ,
Սարին, ձորին կարել վերմակ.
-Ձմեռ պապին…
Ո՞վ է ծառին գլխարկ կարել
Ապակուն ծիտ, վարդ նկարել.
-Ձմեռ պապին…
Ձմեռ պապին ամենագետ՝
Նկարիչ է, դերձակ-վարպետ:- Համլետ

Ամանորի տոն է ուրախ,
Նոր տարի է, նոր տարի:
Երգում, պարում, ծիծաղում են
Ձագուկները անտառի: - Լյովա

Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, տոնի նախապատրաստման ընթացքում առանձնակի կարևորություն է տրվում բնակարանի մաքրությանը : Մարդիկ ազատվում են անպետք իրերից ,մաքրում տունը, ինչպես նաև մաքրում են իրենց հոգիները չարից և նախանձից, որ մաքուր սրտով և հոգով դիմավորեն գալիք տարին: Բնակարանները զարդարվում են. նախկինում զրադարանքները ոչ միայն գեղագիտական նշանակություն ունեին , այլև ՝ չարխափան ու բարեբեր, Նոր տարվա հետ հմայում, հեռացնում էին չարիքները: - Անահիտ
Տարբեր երկրներում ամենից հայտնի ամանորյա ավանդույթը հրավառությունն է։ Այն ծագել է սնահավատությունից։ Օրինակ, Չինաստանում հրավառության և պայթյունի ձայները ամբողջ ամանորյա գիշերվա ընթացքում չեն դադարում: Ամեն ինչ սկսվել է այն լեգենդից, որի համաձայն Ամանորի նախօրյակին չար ոգիները, որոնց վռնդել են աշխարհի տարբեր ծայրերից, իրենց համար նոր ապաստան են փնտրում։ Գտնելով իրենց համար հարմար տուն, նրանք ամբողջ տարի ապրում են այդ տանը և տանտերերին տարբեր անհաջողություններ են բերում։ Այդ իսկ պատճառով Ամանորը դիմավորելիս պետք է մեծ աղմուկ հանել, որպեսզի չար ոգիները վախենան և հեռանան։ - Միլենա
Հայ գյուղացիներն Ամանորի գիշերը եկեղեցու զանգերի հետ բացում էին տան դուռը` հին տարվա չարքերը դուրս անելու և նոր տարվա բարիքներն ընդունելու համար: Առավոտյան դուռն առաջինը տան մեծն էր բացում, որպեսզի երկար տարիներ իր տնից անպակաս լիներ: Այդ օրն առհասարակ ծախս չէին անում և խուսափում էին մեկը մյուսին փոխ տալ` հատկապես թթխմոր և դրամ: Ամանորի նախօրեին ամենուր հաց էին թխում. եթե նույնիսկ մեծ քանակությամբ հաց ունենային, նոր տարին պետք էր նոր հացով սկսել: - Համլետ
Հնում Նոր տարվա գիշերը տան դուռը երբեք չէր փակվում, վաղ առավոտից սկսվում էին այցելությունները: Թե՛ տնեցիները, թե՛ այցելուները տուն էին մտնում առաջինը աջ ոտքը մտցնելով, այլապես ձախորդություններն անպակաս կլինեին: Ամանորին բոլոր հյուրերը խիստ ցանկալի են: Այցելում են ազգի մեծերին, ծնողներին, խնամիներին, հարևաններին, քավորին, նախկինում նաև` քահանային և համայնքի ղեկավարին: - Գարիկ

Անգլիայում, բացի տոնածառից տունը զարդարում են սպիտակ ծաղկեփնջերով:- Վալերիկ

Եվրոպացիները Նոր տարին դիմավորում են դեկտեմբերի 31 -ին, սակայն նրանց համար գլխավոր տոնը Սուրբ Ծնունդն է: Անգլիայի բնակիչները կեսգիշերին` ժամացույցի վերջին զարկերի հետ, բացում են տան ետևի կողմի դռները` հին տարին դուրս բերելու համար, և բացում են մուտքի դուռը` նոր տարին ներս թողնելու համար: Երեխաները քնելուց առաջ Սանտա Կլաուսի նվերների համար ափսե են դնում, իսկ կոշիկի մեջ խոտ` նրա ավանակի համար: Ի դեպ, հենց Անգլիայում է ծնվել բացիկներ փոխանակելու ավանդույթը: Առաջին ամանորյա բացիկը տպագրվել է Լոնդոնում` 1843 թ-ին: -Լիլիթ

Ֆրանսիայում Նոր տարին իսկական <<սպիտակ սիմֆոնիա>> է, սեղանին` սպիտակ մոմակալներ, սպիտակ մոմեր, թաց մրգեր` շաղախված սպիտակ շաքարահյութով , սպիտակ գոգլի-մոգլի: Ֆրանսիայում Ձմեռ պապը` Պեր Նոելն այցելում է Նոր տարվա գիշերը և նվերները թողնում մանկական ոտնամանների մեջ:- Նարինե

Մեքսիկայում հյուրասենյակի կենտրոնում կախում են քաղցրավենիքով լի աման: Հյուրերը փակ աչքերով եթե կարողանան կոտրել ամանը, այդ տարի երջանիկ կլինեն: - Ռուբեն
Բիրմայում Նոր տարվա օրը միմյանց վրա դույլերով ջուր են լցնում , չէ՞ որ շոգ է:- Միլենա
Գվինեայում Նոր տարվա օրերին փողոց են դուրս բերում փղերին, որոնք խորհրդանշում են հարստություն և հզորություն: Երթը ուղեկցվում է երգերով, պարերով ու խաղերով: - Անահիտ
Պորտուգալիայում և Իսպանիայում սեղանին դնում են խաղող, ժամը 12-ին պոկում են 12 հատիկ և գալիք ամիսների համար ցանկություններ մտածում: -Անի
Կրետե կղզում տուն մտնող առաջին մարդն իր հետ բերում է քար, նստում վրան և բարեմաղթում. <<Թող այս քարի մեծությամբ ոսկի մտնի այս տունը>>:- Լյովա
Պանամայում պատուհաններից ալյուր և ջուր է թափվում:- Ժորա
Սիրիայում Նոր տարվա նախօրյակին մի մեծ աքաղաղ բաժանում են 12 մասի, գիշերը թողնում դրսում և վաղ առավոտյան տարեցները դրանցով գուշակություններ են անում:- Գայանե
Ճապոնիայում Ամանորը դիմավորում են զանգերի 108 հարվածներից հետո։ Ըստ ավանդույթի այդ հարվածներից յուրաքանչյուրը ոչնչացնում է մարդկային թերություններից մեկը։ Նոր տարվա առաջին րոպեներին Ճապոնացիները ծիծաղում են, ինչը ըստ նրանց հաջող տարվա գրավական է։ Իսկ տունը զարդարում են բամբուկներով, ինչը հավերժության և հավատարմության խորհրդանիշ է։ Լուսաբացին, Ճապոնացիները դուրս են գալիս տներից, որպեսզի դիմավորեն լուսաբացը։ Նոր տարվա արեգակի առաջին շողերի ներքո նրանք շնորհավորում են միմյանց և նվերներ տալիս։- Կարեն
Ավստրիայում համոզված են, որ երջանիկ լինելու համար ամանորյա գիշերը պետք է ուտել խոզի գլխի մի կտոր, իսկ ուկրաինացիները ևս ակնհայտ երջանիկ են դառնում, երբ ճաշակում են խոզի միս:-Արա
Իտալիայում ամանորյա հետաքրքիր սովորույթի մասին գիտեն բոլորը. հին տարվա վերջին րոպեներին նրանք դուրս են նետում հին իրերը: Համարվում է, որ եթե հին իրերը դուրս նետվեն, նոր տարին նորերը ձեռք բերելու հնարավորություն կընձեռի: Ըստ ավանդության Իտալիայից է եկել Ամանորին բուխարու վրա գուլպաներ կախելու սովորույթը: Ամանորին աղքատ մի կին իր գուլպաները բուխարու վրայից վերցնելիս տեսնում է , որ նվեր կա գուլպայի մեջ, մտածում է, որ նվեր Ձմեռ պապից է. այդ օրվանից Իտալիայում և աշխարհի շատ երկրներում բուխարու մոտ գուլպաներ են կախում,հուսալով, որ Ձմեռ պապից նվեր կստանան: - Լիլիթ
Կուբայում Նոր տարվա նախօրեին բնակիչները տան ամանեղենը լցնում են ջրով, իսկ կեսգիշերին դուրս թափում պատուհանից: Այդպիսով` Նոր Տարվան նրանք ցանականում են լուսավոր եւ մաքուր ճանապարհ:-Վ. Աշոտ
Գերմանիայում այն համարվում է ընտանեկան տոն, ինչպես և մեր երկում: Այդ օրը գերմանացիները պատրաստում են քաղցրաբլիթներ և այլ համեղ քաղցրավենիքներ: Հայաստանում հավատում են Ձմեռ պապին և նրանից էլ նվերներ են խնդրում, սակայն Մեծ Բրիտանիայում մարդիկ նվերները խնդրեւմ են Ծննդյան Հայրից <<Father Cristmas>>-ից: Նամակի մեջ գրելով թե ինչ են նրանք ուզում , նամակն այնուհետև գցում են բուխարիի մեջ:- Վարդուհի
Ըստ ավանդության Գերմանիայում է ձևավորվել նաև Սուրբ Ծննդյան ծաղկեպսակների՝ венок, պատրաստման սովորույթը գերմանացի աստվածաբան Վիխերնի կողմից: Երեխաներ նրան անընդհատ հարցնում էին, ե՞րբ է գալու Սուրբ Ծնունդը: Վիխերն որոշում է պատրաստել 24 կարմիր փոքր և 4 մեծ մոմերից ծաղկեպսակ: Յուրաքանչյուր առավոտ երեխաները վառում էին մեկական փոքր մոմ, կիրակի օրերին՝ մեկական մեծ մոմ:- Գրիշա
Ռուսաստանում Նոր տարին հունվարի մեկից նշում են Պյոտր առաջինի 1700 թվականի հրամանից հետո, իկ մինչ այդ Նոր տարին նշվում էր սեպտեմբերի 1-ին: Սկզբնական շրջանում բնակարանները ձևավորվում էին միայն եղևնու ճյուղերով, հետո տան զարդը դարձավ եղևնին ՝ձևավորված խաղալիքներով , լույսերով: Երեխաներին շնորհավորում և նվերներ էր բերում Ձմեռ պապիկը , իսկ 20-րդ դարում նրան միացավ Ձյունանուշիկը: Ռուսաստանում հավատում են , որ <<Տարին ինչպես դիմավորես , այնպես էլ կանցնի>>:- Վարդուհի
Երգ- Маленькой елочке холодно зимой- Խումբ
Маленькой елочке
Холодно зимой.
Из лесу елочку
Взяли мы домой.
Из лесу елочку
Взяли мы домой.
Сколько на елочке
Шариков цветных,
Розовых пряников,
Шишек золотых!
Розовых пряников,
Шишек золотых!
Сколько под елочкой
Маленьких ребят!
Топают, хлопают,
Весело кричат:

"Елочка, елочка,
Яркие огни,
Синими бусами,
Елочка, звени,
Синими бусами,
Елочка, звени,
Встанем под елочкой
В дружный хоровод.
Весело, весело
Встретим Новый год!"


Ձմեռ պապ, տես, չուշանաս,
Նոր տարին է մոտենում,
Քնով չանցնես, մոռանաս,
Թե ես որտեղ եմ մնում:
Երկար եմ քեզ սպասել,
Մի տարի չես երևում,
Անհամբեր եմ ես դարձել,
Որքան տոնն է մոտենում:
Ես արդեն գրագետ եմ,
Նամակ կարող եմ գրել,
Պապիկ,քեզ որտեղ գտնեմ,
Ասեմ ինչ բերես նվեր:
Բարձիս տակ եմ ես դրել
Նամակը իմ քեզ գրած,
Գիտեմ, քնած կլինեմ,
Երբ գիշերով մոտս գաս: - Գարիկ


Ձմեռ պապի, Ձմեռ պապի, Ձմեռ պապի, Ձմեռ պապի, Ձմեռ պապի.....

- Այ Ձմեռ պապ,
Գալդ բարի,
Դու մեզ նվեր
Ի՞նչ ես բերել.- Վ. Աշոտ

Քաղցր խնձո՞ր,
Չիր ու սալո՞ր,
Թե՞ տանձ ու նուռ,
Չամիչ մի բուռ:

- Ջա՜ն, մանուկնե՜ր,
Թող ձեզ մրգեր
Մայրիկը տա,
Ինձ մոտ չկա:
Ես ձեզ համար
Մի - մի հարմար
Գիրք եմ բերել,
Մեջը պատկեր:

Սրա նման
Ուրիշ մի բան
Էլ չգտա
Իբրև ընծա:

Գիրքն է տալիս
Մտքեր բարի,
Երգ, ցնծություն,
Խաղեր սիրուն: -Վահե

Թե աշխարհում փակ դռներ կան,
թող որ բացվեն այս գիշեր,
Ու Նոր տարին նոր խնդությամբ
թող ներս մտնի այս գիշեր, - Լևոն


Թե կան դատարկ, համր տներ`
մանկան ճիչով թող լցվեն,
Ով փնտրում է սրտանց մեկին`
հանկարծ գտնի այս գիշեր: -Անահիտ

Թե կան լացող, տխուր աչքեր,
թող ծիծաղեն այս գիշեր,
Կանչող ձեռքերն իրար հասնեն,
հրաշք ապրեն այս գիշեր:- Վարդուհի

Թե կան սրտեր` չար նախանձով,
դառնան բարի ու ներող,
Եվ ուրիշի ուրախ կյանքով
խանդավառվեն այս գիշեր: -Գրիշա

Թե մոլորված անցորդներ կան,
դարձի թող գան այս գիշեր,
Սրբագործված սիրով մտնեն
իրենց օջախն այս գիշեր, - Արա

Թե աշխարհում պանդուխտներ կան,
թող տուն դառնան այս գիշեր,
Հայրենական հավերժությամբ
ողջագուրվեն այս գիշեր:- Մանուշակ

Ամանորի գիշերը,ախ, հրաշք լիներ.
Ոչ մի մանուկ չլիներ տխուր այդ գիշեր,
Գեթ մի անգամ հավասար խինդը բաժանվեր,
Կուշտ ու տաքուկ երազը խեղճին էլ հիշեր:
Ամանորի գիշերվա բարին լուսանար,
Սրտի սիրով հայացքը շրջեր աշխարհը,
Ամանորի գիշերը գար ու չգնար,
Հեշտ լիներ հեքիաթի պես հրաշքի գալը :
Ոչ մի մանուկ չտնքար անօգ իր ցավին,
Գութն աշխարհի արթնացած մայրություն աներ,
Ուրախ լիներ աշխարհի մանկանց Նոր տարին,
Ամանորի հեքիաթը իրական լիներ:- Կարեն
Երգ - <<Պատրաստել ենք մենք նոր տարվա հանդես>>
24.12.2014թ. Գյումրու Վ. Համբարձումյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցում տեղի ունեցավ <<Ամանորը տարբեր երկրներում>> դասվարի ժամը: Դասի ընթացքում IV ա դասարանի աշակերտները ներկայացրեցին ամանորյա սովորույթները տարբեր երկրներում` Անգլիայում, Ֆրանսիայում, Չինաստանում, Ռուսաստանում և այլուր, ավանդույթների ձևավորման պատմությունը : Աշակերտների կողմից ներկայացվեց նաև տարբեր երկրներում ամանորյա սեղանների և տան ձևավորման առանձնահատկությունները, տոնական ծառի ձևավորման խորհուրդը: Դասարանը ձևավորված էր ամանորյա խորհրդանիշներով, աշակերտների պատրաստած խաղալիքներով, իսկ դասարանի կենտրոնում գտնվում էր Դրախտի Կենաց ծառի խորհուրդն ունեցող տոնական ծառը: Դասն ուներ դաստիարակչական և ճանաչողական նշանակություն, աշակերտները ծանոթացան աշխարհի տարբեր երկրներում ամանորյա սովորույթներին, դիտեցին ամենագեղեցիկ, ամենաբարձր, ամենաթանկարժեք և ամենատարօրինակ տոնական ծառերը: Հնչեց նաև տոնական երաժշտություն , աշակերտները երգեցին, ասմունքեցին և բարեմաղթանքներ հնչեցրեցին, իսկ հրաշագործ Ձմեռ Պապին իր ներկայությամբ և անակնկալ նվերներով ուրախացրեց փոքրիկներին:

Նունե Վարդանյան
09.02.2019, 01:26
ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ
<<ԱԶՆԻՎ ՆՊԱԱԿՆԵՐԸ ԱԶՆԻՎ ՄԻՋՈՑՆԵՐ ՉԵՆ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ>>
Ռազմագիտության դաս-Հավսար-զգաստ, ետդարձ-աջդարձ….
-Ուսուցիչ- եկեք հիշենք հայրենասիրական ասույթներ` բանակին նվիրված
-
Զրույց պապի հետ- պա’պ, քեզ համար մի բան եմ ուզում ասմունքել:
Պապ- Ապա,լսում եմ, իմ ազնիվ թոռնիկ:
Թոռ- Մի ձայն է լսվում դարերի միջից,
Ու Աստվածներն են ունկնդրում նրան,
Ու այդ հանճարի հզոր ճաճանչից
Լույս է բոցկլտում դարերի վրա:
Հավատ կա և ուժ, ինքնահաստատում,
Եվ ըմբոստ ոգի, ալեկոծ մի սիրտ,
Որ ծովի նման ափերն է քանդում,
Ժխտում է կյանքով օրենքնեը բիրտ:
Մի ձայն է հնչում աստվածային, խենթ,
Խոսում է հզոր մի ոսկեմատյան,
Պառնասի վրա, մեծ Դանթեի հետ,
Եվ Աստվածներն են ունկնդրում նրան:
Պապ- Կեցցե’ս, լսիր որդի’ս, ականջիդ օղ արա տողերս
Նախնիքս փառապանծ, քաջազուն,
Անցել եմ երկար ճանապարհ,
Հին են մեր երգերը, մեր լեզուն,
Վարդանի ոգով միշտ անմար:
Ամեն օջախում հայրենի:
Իմ տունը հավերժ է միշտ կանգուն,
Ուզում եմ ապրել միշտ խաղաղ,
Ապրիր դու հպարտ իմ ծաղկուն,
Հայրենի իմ տուն, իմ օջախ:
Երգս դարավոր,
Միտքս թևավոր,
Ես հայ եմ
Մենք հայ ենք /միասին/
Զորավո’ր,
Ոգին է թևածում Վարդանի
Սահմանին մեր նոր Հայաստանի:
-Ապագա զինվոր ես դու, Մոնթե,
Կանգուն են Հայաստան, յուր սահման:
Թոռ-/կանգնում է ձեռքը դնում կրծքին/
-Ես երդում տված եմ և կպատկանիմ մեկ մարդու, այդ մարդը հայրենիքի ազատության զինվորն է: Իմ նպատակն է կռվել Արցախի հաղթանակի համար, հանուն որի կյանքս անգամ չեմ խնայի: Ես երդում տված եմ…
/լսվում են պայթյունների ձայներ` կռիվ է/
Մոնթե-Համոզված եմ, որ պայքարին մասնակցելու լավագույն ձևը այդ պայքարի առաջին գիծ գնալն ու մասնակցելն է…. Ու երբ մեկնում էի ԼՂՀ մարտունու շրջան , հոգուս մեջ անվստահության զգացում կար` հաջողվելու է իրագործել ծրագրերս:
1.Զինվոր-Ավո’, որ գնամ թուրքի կարեկտիրովչիկին բերեմ, մի զույգ ֆրանսիական կոշիկ կտաս?, դու լավ կռվողներին կոշիկ ես տալիս:
Ավո-Հենց նրանն էլ կհագնես:/ծիծաղելով/
2.Զինվոր-Ավո’, մարդիկ գյուղից հեռանում են:
Ավո- նրանց ասացեք, որ այս պայմաններում վառելիքն ափսոս է:
3.Զինվոր-Ավո’, զոհվածի երեխաներ են, ծերեր են:
Ավո-Դրա փոխարեն տարեք նկուղ, որ նրանց զավակներն իմանան ինչու են կռվում?:
4.Զինվոր- Հայաստանը պետք է հասկանա, որ իր պատերազմի մեջ ենք: Լուրջ է այս պատերազմը: Բոլոր ուժերը պետք է զորաշարժել այս պատերազմի համար, որպեսզի շուտ վերջացնենք: Ինչքան հապաղելով աշխատին, այնքան երկար կտևե, այնքան դժվար կլլա, ավելի շատ զոհեր կունենանք:
Ավո-Պետք է հիմա մեր ուժը գործադրենք, հաղթենք և վերջ: Խաղաղություն պիտի ըլլա միայն մեր հաղթանակով: Հուսով եմ, որ սա կազդի ամբողջ Արցախի հոգեբանության վրա: Պետք է ուժեղ մնան իրենց դիրքերում, կռվեն, հետո խրամատավորվեն և խրամատի մեջ մնան:
5.Զինվոր- Հայի սիրտը շատ նման է Մասիսին,
Այն դարերով բաժանված է երկու մասի,
Սրտի կեսը շողում է վառ իր օջախում,
Սրտի կեսն էլ լուռ մխում է օտար հողում:
Երբ հանգչում է, ունենում է զույգ օթևան,
Սարոյանի ողջակիզված սրտի նման:
Կգա մի օր, կչքանան ուժերը բիրտ,
Ու կունենա հայն աշխարհում մի հող, մի սիրտ:
Ավո- Փա՜ռք հայոց բոլոր վրիժառուներին, փա՜ռք մեր բոլոր նահատակներին: Մենք միշտ հիշում ենք Ձեզ, մե՜նք շարունակելու ենք ձեր կիսատ թողած գործը և ինչպես Մ.Գորգիսյանն էր ասում՝ «Կեցցե՜ այն Հայաստանը, որ վաղն է գալու...»:
6.Զինվոր-Ջահը ձեռքիդ հերոսաբար
Մաքառեցիր խավարի դեմ,
Դու բացեցիր կանաչ ճամփա
Ու ցանեցիր լույսի հունդեր:
Հայաստանի խորին <<Վերքը>>
Պարսավեցիր չարի ձեռքը,
Մեզ սիրեցիր դու հայրաբար:
Դու մերժեցիր խոսքը խրթին,
Դրվատեցիր վեհն ու նորը:
Սեգ գագաթին Արարատի
Տեսար հայի վաղվա օրը:
Ավո- մենք վերատիրացանք մեր տներին և կալվածքներին: Քելբաջարը պարզապես ազերիների ռազմական մի կայան էր և զինամթերանոց: Եթե շրջանը չմաքրագործեինք , հայերի համար Ղարաբաղ գոյություն չէր ունենալու:
7.Զինվոր-Չեմ հավատում, որ թուրքերն ավելի շատ զինուժ օգտագործեցին Բուգլուխում, Էրքեջում ու Մանադիշում, քան Մաճկալաշենում: Միայն օրինավոր ու իսկական բանակ ունենալով մենք կհասնենք մեր նպատակներին` մեր հողերի ազատագրմանը:
Ավո-Մենք այսօր այստեղ ենք, որովհետև իրավունք չունենք ուրիշ տեղ լինելու: Արցախը կորոշի հայության ճակատագիրը: Ազնիվ նպատակներն անազնիվ միջոցներ չեն հանդուրժում:
1981-1988թթ. Մոնթեն բանտարկվում է քաղաքական հայացքների համար:
/ընկերներից/
Աղջիկ-Առաջին նամակը Մոնթեից ստացա առաջին նամակը,շատ սեղմ էր գրված. <<Այսքան ֆիզիկական ուժ, մտային կարողություններ ու ռազմական փորձ ունեմ և չեմ կարողանում որևէ կերպ ներկայանալ` իմ ժողովրդին պաշտպանելու համար>>:
Նամակ եղբորը- Սիրելի եղբայր.
Մոտ երկուսուկես շաբաթ առաջ մեկնեցի Լեռնային Ղարաբաղի հյուսիսային` Շահումյանի շրջան: Տեղ հասա սեպտեմբերի 12-ին, այնպես որ կարող էի մասնակցել հայկական այն գյուղերի հետգրավման գործողությանը, որոնք մի քանի ամիս առաջ զավթել էր Ադրբեջանի ռազմական ոստիկանությունը: Հարձակումն սկսվեց ամսի 14-ին: Հայկական կողմն ուներ 120 մարտիկ այդ թվում` տեղի գյուղացիներ, զինյալներ` Մարտակերտից և Հայաստանի Հանրապետության տարբեր շրջաններից ժամանած ջոկատներ: Ես այնտեղ ներկա միակ սփյուռքահայն էի: Ողջ գիշեր անպատասխան կրակում էին մեզ վրա: Առավոտյան ժամը 6.20-ին մեր հրանոթը կրակեց առաջին անգամ` ազդարարելով գրոհի սկիզբը: Գործողությունը լավ ծրագրված և իրոք կազմակերպված էր: Ռմբակոծությունը շարունակվեց երեք օր անընդմեջ և նյութական մեծ վնաս պատճառեց, նաև երկու հոգու կյանք խլեց: Սեպտեմբերի 18-ին մենք մտանք երրորդ գյուղը` Էրքեջ, մեր դիրքերի Մարտունաշենի միջև մնաց չորս կիլոմետր տարածություն:
Ավո-Մեզ նախահարձակներ որակելը կնշանակի, թե ներխուժել ենք տարածքներ, որոնք մեզ չեն պատկանում: Եթե նայենք Հայաստանի պատմական հողերին` մենք դրանցից այն կողմ ոտք չենք դրել:
Մոնթեի մարտավարության և դիպուկ գործողությունների շնորհիվ Մարտունին դարձել էր անառիկ բերդ, և այդ տարիներին շրջանի պաշտոնական փաստաթղթերում այդպես էլ նշվում էր` Մոնթեբերդ:
1992թ. ամռանը ամենաթեժ օրերին, երբ Արցախի ճակատագիրը դեռևս մնում էր անորոշ, Մոնթեն քարտեզի վրա գծում է Արցախի սահմանները` ներառելով այն տարածքները, որոնք հաջորդ տարվա ընթացքում գրեթե ամբողջությամբ անցան հայկական ուժերի վերահսկողության ներքո:
1992թ. սեպտեմբերի 4-ին Մոնթեի հրամանատարությամբ Մարտունու պաշտպանական շրջանի ստորաբաժանումները գրավեցին Աբդալ-Գյուլաբլու ռազմական հենակետը:
1992թ. վերջին Մարտունու պաշտպանական շրջանի մարտական հաջող գործողությունների շնորհիվ Արցախի պաշտպանական ուժերը հասան պետական սահման և 20 կմ երկարությամբ պահակակետեր հիմնեցին շրջանի հյուսիսային սահմանագծում:
1993թ. մարտին Մոնթեն իր ջոկատով մասնակցեց Մարտակերտի շրջանի ազատագրմանը, իսկ մարտի վերջերին ու ապրիլի սկզբին ղեկավարեց Քարվաճառի ազատագրման գործողությունը` Արցախի կողմից:
1993թ. մարտի 27-ից ապրիլի 2-ը Մոնթեի ղեկավարությամբ իրականացվեց Քարվաճառի շրջանում տեղաբաշխված թշնամու ռազմակայանների ոչնչացման գործողությունը:
1993թ. ապրիլի 1-2-ը Մարտունու պաշտպանական ուժերը հակառակորդին ետ շրջեցին Մաճկալաշենին մոտիկ Խազազի բարձունքի և Գևորգավանի մոտ Կզլկայա բլրի դիրքերից:
Ապրիլի 4-ին Մոնթեն նոր էր վերադարձել Քարվաճառից, որ լույս 5-ի գիշերը նույն հատվածի ուղղությամբ հակառակորդը հարձակում սկսեց, և Մոնթեն, որ երկու ժամ էլ չէր քնել, ղեկավարեց գրոհը ետ մղելու գործողությունը և ոչնչացրեց հակառակորդին:
1993թ. մայիսին Լաչինում էր, զինակիցների հետ հետախուզեց Լաչինից Ղուբաթլու ձգվող սահմանային գոտին: Ծրագրել էր Ղուբաթլուի շրջանի ազատագրման գործողությունը, որն անմիջապես չիրականացվեց արտաքին քաղաքական նկատառումներով: Վերադարձավ Մարտունի, որտեղ զբաղվեց Աղդամի շրջանի կրակակատերի լռեցման և այդ շրջանի ազատագրման ծրագրի իրականացմամբ:
1993թ.հունիսի 12-ին Մոնթեն առաջին անգամ չէր մասնակցում մարտին, այլ Աշանից ներքև գտնվող <<08>> դիտակետից ղեկավարում էր Աղդամի մատույցներում կրակակետերի ոչնչացման գործողությունը: Մարտերից հետո զինաիցների հետ իջավ դիտակետից` դիրքերի վիճակն ստուգելու և Մարզիլու գյուղի ծայրին անսպասելի հանդիպեց հակառակորդի ԲՄՊ-1 զրահամեքենային ու կարճատև, առճակատ մարտում զոհվեց զրահամեքենայի հրթիռի` աջ քունքը մխրճված բեկորից:
1993թ. հունիսի 19-ին Մոնթեի աճյունն ամփոփվեց Երևանի <<Եռաբլուր>> պանթեոնում:
Մոնթե Մելքոնյանին շնորհվեց ՀՀ Ազգային հերոսի և Արցախի հերոսի բարձրագույն կոչումները:
<<Ավոյին փնտրեք մարտունեցի մանուկների հայացքներում>>…
Նրա մասին
1.Նրա համար էականը հայ ժողովրդի պատմական հայրենիք վերադառնալու, այնտեղ ազատ ինքնորոշվելու և կենսագործելու խնդիրն էր:
2.Զի քո կամքն ամուր է, քան պողպատները թշնամու:
3.Լավ գիտեր, որ թուրքի դեմ միայն կազմակերպված բանակով պիտի կռվել:
4.Ինչը մեզ անհնարին էր թվում Մոնթեն իրականացնում էր:
5.Քաջ գիտակցում էր հայ ժողովրդի հանդեպ իր պարտքը:
6.Մոնթեի աչքերով նայեք աշխարհին:










Բանաստեղծություններ
<<Աշխարհի ցավով>> էջ 342 Մուշեղ Իշխան
Սիրտս կարյունի աշխարհի ցավով,
Որքան տառապանք, Աստված իմ, չորս դիս,
Կյանքի դաշտերեն փչող ամեն հով
Հառաչ ու կսկիծ կը զարնե դեմքիս:
Անմեղ զոհերու արյունով եռուն
Հողը ատքիս տակ կը մնա միշտ թաց
Եվ նոր ոճիրներ, իմ շուրջն ու հեռուն,
Կը ծնին մարդիկ` արյունով հարբած:
Գլուխս ինչպես ես դնեմ բարձիս
Եվ ննջեմ խաղաղ, աներազ քունով,
Երբ անդին անքուն մոտիկ դրացիս
Կը հսկե զավակին հոգեվարքին քով:
Սուրի ու սովի կը դառնան ավար,
Լույսի պես պայծառ մանուկներ սիրուն
Եվ ոտքի կոխան` հասկեր անհամար,
Աշխատավորի քրտինքով օծուն:
Ես ինչպես նստիմ խնջույքի սեղան
Եվ ըմպեմ ուրախ վայելքի գինին,
Երբ որ կը խլեն մարդի անվարան
Որբի մը բերնեն պատառը հացին:
Աստված իմ, որքն անարդար վճիռ.
-Ես ինչպես կրնամ քար դնել խղճիս…
Կյանքեր թևաբեկ ու շղթայակիր.
-Աշխարհի ցավով հիվանդ է հոգիս…
<<Մահվան տեսիլ>> էջ65 հատված Սիամանթո
Մտիկ ըրեք, մտիկ ըրեք, մտիկ ըրեք
Փոթորիկի գոչը ծովուն ալիքներուն մեջ,
Կոտորած,կոտորած, կտորած…
Մտիկ ըրեք, մտիկ ըրեք, մտիկ ըրեք
Մահաձայն ոռնումը զարհուրյալ շուներուն,
Հովիտներեն ու գերեզմաններեն ինծի հասնող,
Օ, պատուհանները փակեցեք ու աչքերնիդ ալ,
Կոտորած, կոտորած, կոտորած…
<<Հպարտություն>> էջ 120 Վահան Թեքեյան
Կարենալու համար ապրիլ այսուհետև,
Օդի, ջրի, հացի նման`
Մենք պետք ունինք Հպարտության,
Պետք ունինք, որ մեր անունն ալ սավառնաթև
Երկրե երկիր թռչի, երթա.
Հնչեցնել կուզենք զանի`
Ինչպես շեփոր մ’երկրի վրա,
Կուզենք, որ ան ծածանի
Ինչպես դրոշ մը պայծառ.
Եվ ինչպես ջահ մը կուզենք`
Որ ան ըլլա բոցավառ.
Եվ ինչպես զենք`
Մ’ան պատկառանք ազդե և ահ,
Եվ իբրև գործ մ’արվեստի`
Ըլլա հանուրց պաշտելի
Եվ ըլլա անմահ…
http://youtu.be/F2W4JztOV44
երգ
Օտար երկրում ես ծնվել իմ ընկեր,
Օտար արևն է գուրգուրել քեզի,
Արյան քո կանչը Արցախն է բերել,
Արցախի համար քո կյանքն ես տվել։

Ավո՛ջան , Ավո՜, հերոս աննման,
Արցախի Զորավար Մոնթե Մելքոնյան,
Ավո՛ ջան, Ավո՜ , հերոս իմ սիրած,
Հոգուդ երազը անկատար անմնաց:

Զենքի ընկերներ Մոսին ու Աբոն,
Դաշնակ Մերուժան, Անվեհեր Մավոն,
Մարտունին եղավ քաջերի տունը,
Քո ֆիդայինների արծվաբույնը։

Ավո՛ջան , Ավո՜, հերոս աննման,
Արցախի Զորավար Մոնթե Մելքոնյան,
Ավո՛ ջան, Ավո՜ , հերոս իմ սիրած,
Հոգուդ երազը անկատար անմնաց:

Ընկեր Հարոյան՝պարոն գնդապետ,
Երբ որ լսել ես Ավոն է սպանվել,
Տխուր ու տրտում դու շատ ես լացել,
Արյան վշտերից շատ ես տառապել,
Անդրանիկ փաշան կօգներ Գևորգին,
Ընկեր Հարոյանն էլ մեր քաջ Ավոին։

Ավո՛ջան , Ավո՜, հերոս աննման,
Արցախի Զորավար Մոնթե Մելքոնյան,
Ավո՛ ջան, Ավո՜ , հերոս իմ սիրած,
Հոգուդ երազը անկատար անմնաց:

Արցախի քաջերը ՝ Ֆիդայինները,
Քո գերեզմանին երդում են տվել,
Աղդամն ավերել ու հասնել Բարդա,
Մի խոսքով ՝ Արյանդ վրեժը լուծել։
http://youtu.be/v_1EeCiwzPA

Նունե Վարդանյան
09.02.2019, 01:28
Սիրուշո «Զարթոնք» երգի ներքո պարի բեմադրում
1918թ 21-ը մայիսի,սուրբ Էջմիածին,
Ամենուր սուգ է ու խառնաշփոթ
Գլխահակ կանգնած վեհափառի մոտ
Արամն է խոսում.
-Ողորմած մեր տեր, Շեվքի փաշայի զորքերն անարգել
Սարդարապատի կայարանն են զավթել։
Զորքը անզոր է , կորցրել է ոգին,
Սիլիկյան ասաց , այս օրհասական վտանգի պահին
Բյուրական տարեք մեր վեհափառին։
Ասես փուլ եկավ երկինքը վերից,
Ունքերն ամպերին, շրթունքը դողաց,
Առաջին անգամ Աստծո տաճարում
Ծեր վեհափառը դառնորեն գոռաց.
- Դու հասկանում ես, թե ինչ ես ասում,
Փախչեմ Բյուրական , վախենամ թուրքերն
Ու Լուսավորչի աթոռը լքեն։
- Ների՛ր վեհափառ , պահն է արտառոց,
Այս մեծ օրհասական թե զորքը հայոց ,
Չի պաշտպանելու կաթողիկոսին,
Ուրեմն ես էլ զինվոր կլինեմ
Ու մայր տաճարում պատվով կմեռնեմ..
1918թ.-ի գարունը կարող էր վերջինը լինել ազգային այն հավաքականության համար,որ կոչվում է հայ ժողովուրդ:
Ի՞նչ պիտի աներ բոլոր բարեկամներից մերժված ու թշնամիների ողորմածությանը թողնված մի ժողովուրդ,որն արնաքամ էր,հյուծված ու անօգնական:Միայն հրաշքը կարող էր փրկել նրան,և նա պատրաստվեց այդ հրաշքին:
Մայիսյան հերոսամարտերում,որոնք հայոց պատմության ամենապայծառ էջերից են և հայ ժողովրդի գոյատևման հզորագույն գրավականը,աչքի ընկան նաև հայ ժողովրդի արի զավակները:
Փա՛ռք մայիսյան հերոսամարտի մասնակիցներին,որոնց ազգասիրության և հայրենասիրության արդյունքում պահպանվել է այդ հողակտորը: Փառք ու պատիվ մեր զինվորներին:
20-րդ դարի առաջին մեծ ոճրագործությունից՝ Մեծ Եղեռնից հետո, հայ ժողովուրդը կրկին կանգնեց բնաջնջման եզրին:Թուրքերը երեք ուղղություններով շրջապատել էին Արևելյան Հայաստանը և ձգտում էին տիրանալ այս փոքրիկ հողակտորին:
Ինչպես Ավարայրի ճակատամարտի ժամանակ՝ 451 թվականի մայիսի 26-ին,այնպես էլ Սարդարապատի հերոսամարտի 1918 թվականի մայիսի 26-ին,հայ ժողովուրդը դարձավ մեկ բռունցք,ուժգին հարվածով թշնամուն դուրս շպրտեց երկրի սահմաններից:
Ասել է, թե ՝ «Բռունցքը սեղմվելու սահման ունի,որից հետո այն դառնում է քարից ամուր»:
Հայրենակիցնե´ր, եղբայրնե´ր եւ որդինե´ր, հին դարերում, երբ հայոց զորքը պատրաստվում էր թշնամու դեմ գնալու, նրա հրամանատարները գալիս էին Էջմիածին` կաթողիկոսի մոտ` նրա աջը համբուրելու եւ օրհնությունն առնելու:
Բայց կաթողիկոսն է զինվորագրվել, Սարդարապատը դարձավ մեր միասնական բռունցքի թափը, մեր գոյության գրավականը, հայի Հայրենական պատերազմը:
Հայը դարերով սիրով է պահել
Յոթ թանկ սրբություն`
Գիրքը,Մասիսը,շինարար ոգին,
Հավատը,լեզուն.
Սուրբ անուններ են եղել դարերով
Հայ ընտանիքը,
Եվ ամենից վեր,ամենից լուսե`
Մայր հայրենիքը:
Մայր հայրենիքի պահպանության և գոյի համար Սարդարապատը եղավ բախտորոշ գոյամարտը,հայ ժողովրդի կորիզի կենաց և մահու կռիվը: Երեք տարի առաջ թուրքական բռնակալները կոտորել էին հայ ժողովրդի ամբողջ կեսը, այսօր եկել էին վերջ տալու նրա երկրորդ կեսին: Ասորեստանցիների ու բաբելոնցիների, հեթիթների ու փյունիկեցիների հետ պատմության ասպարեզ իջած,սակայն միայն ինքը փյունիկ մնացած, հին, բայց հավերժ նոր հայ ժողովուրդը միահամուռ կամքով պայքարում էր այս արևի տակ իր տեղն ունենալու իր արդար իրավունքի համար: Նա ոչ թե սովորոկան կռիվ, այլ գոյամարտ էր մղում և քաջության հրաշքներով զարմացնում ու սարսափեցնում թշնամուն:
Մարդկային պատմության մեջ լինում են պահեր, ճակատագրական պահեր, երբ իրար են գալիս պատմական փորձն ու աննախադեպը, ժողովրդական- մարդկային իմաստությունն ու գերմարդկային խիզախումը, և անօրինակ այս կուտակումներով ստեղծված ահռելի լարումից, ինչպես խավարի մեջ պայթած կայծակի շառափից, լուսավորվում են ժամանակն ու տարածությունը: Այսպիսի պահերին են լուծվում սովորական պայմաններում անլուծելի թվացող հարցերը, մեկեն պարզվում-ընդգծվում է անսկիզբ ու անվախճան ճանապարհը՝ անցյալի, այսօրվա և գալիքի ընդգրկումով:
Աստեղային ժամեր են կոչվում այսօրինակ ճակատագրական պահերը: Մարդկային պատմության աստեղային ժամերը:
Հայ Ժողովրդի հազարամյա պատմության աստեղային ժամը Սարդարապատի հերոսամարտն էր, 1918 թ.-ի մայիսյան այն հրեղեն շաբաթը, որը կործանման եզրին հասած ազգի համար դարձավ գոյատևումի ու ազգապահպանության խարիսխ:
1918 թ, մայիսի 15, թուրքական հրոսակները պատրաստվում էին Արևելյան Հայաստանում կատարել այն ոճրագործությունը, ինչ արեցին 1915 թ-ին Արևմտյան Հայաստանում:
Միակամ կերպով ոտքի ելած հայ ժողովուրդը կերտեց 1918 թ մայիսյան հերոսամարտերը՝ Սարդարապատը, Բաշ-Ապարանը, Ղարաքիլիսան՝ զենքով նվաճելով գոյության իր իրավունքը և ապացուցելով, որ 1000-ամյա ոսոխին կարելի է և պետք է ջախջախել:
Մայիսի 21-ին թուրքական ուժերը գրավեցին Սարդարապատ կայարանն ու գյուղը՝ ընդհուպ մոտենալով Էջմիածին՝ հայոց հոգևոր մայրաքաղաքին:
Հայեր շտապեցեք հայրենիքը ազատելու: Հասել է պահը, երբ յուրաքանչյուր հայ մոռանալով իր անձնականը, հանուն մեծ գործի՝ հայրենիքի փրկության և իր կնոջ ու աղջիկների պատվի պաշտպանության պիտի գործի դնի իր վերջին ճիգը՝ հարվածելու թշնամուն:
Ես պահանջում է բոլորից Հայրենիքի պաշտպանության համար ներկայանալ ձեր զենքով և փամփուշտներով:
Երգ Սարդարապատ, երգում է երգչախումբը
Անմահությունն իրականություն է, շոշափելի, ապացուցելի իրականություն: Եվ եթե մարդկության բացարձակ մեծամանությունն անմահանում է նախորդից ստացած կյանքը հաջորդին փոխանցելով, ապա գոյության հոսքում ասուպի պես փայլատակած փոքրաթիվ անձինք անմահանում են անձնապես՝ ժամանակ ու տարածություն թափանցած մտավոր բռնկումի լույսով:
Պատմության բոլոր շրջադարձային պահերը բնութագրված են տվյալ ժամանակի ամենապայծառ բռնկումներով՝ դրոշմված գալիք սերունդների գիտակցության մեջ:
Մեր ժողովրդի պատմության մեջ փայլատակած, անմնացորդ լույսի փոխարկված խոշորագույն ասուպներից մեկը Արամ Մանուկյանն էր:
Արամը, ինչպես Վարդանը Ավարայրում, ի հայտ բերեց այդ հիշարժան հերոսապատմանը վայել քաջություն:
Ամեն ժողովուրդ իր պատմության ընթացքում ունեցել է հերոսկան դրվագներ, բայց կան հերոսություններ, որոնք հավասար են հրաշքի:
Արամը: Ղարաբաղի այդ անզուգական զավակը, որ Բաքվի և Կարսի հեղափոխական հնոցների մեջ թրծվելու հետո՝ վասպուրականը նվաճեց, դարձավ Վանա շրջանի գլխավոր ղեկավար՝ Արամ Փաշան , հետագայում դառնալու Վասպուրականի ապրիլյան հերոսամարտի գլխավոր դեմքը:
Արամը, որին վիճակված էր վասպուրականից հետո հաղթանակի առաջնորդել նաև Արարատյան աշխարհը, հայոց պատմության ամենաճակատագրական օրեին, երբ դարավոր թշնամին կանգնած էր Էջմիածնի դռներին և կսպառնար իսպառ բնաջնջել նաև հայության արևելյան հատվածը:
Արամը, որի կազմակերպչական տաղանդն ու ղեկավարի ոգեշնչող և տիրական ներկայությունը Սարդարապատ կերտեցին և այսօրվա Հայատանի հիմքը դրեցին:
Արամը, Հայաստանի անկախության գլխավոր դիկտատորը, դարբինն ու ոգին:
Ո՛չ կրավորաբար մտածողին:
Այո՛, մեծագործությանց ծարավ մշակին մշտաջան:
Ո՛չ՝ հոգևոր թզուկին, որ հաջողեցնում է բարձրանալ հսկաների ուսերի վրա՝ մի քիչ հեռուն տեսնելու համար:
Այո՛, նրան, որ գիտե նախատեսել դեպքերի ընթացքը և ցանկալի ուղղություն տալ դրանց:
Այո՛ նրան, որ լուսավորել գիտե իր ժամանակաշրջանը՝ նոր ուղիներ բանալով ժողովրդի առաջ բանուկ ճամփաներից դուրս:
Արամը եղավ լուսավորողը, նախատեսողը և մեծ մշակը: Արամ Մանուկյանը Վանի մեջ կորիզը կազմեց Հայաստանի, իսկ Երևանի մեջ՝ կառուցված շենքը հանձնեց իր ժողովրդին: Պատմությունը ճակատագրական երևույթներ ունի և պատմության մեջ անմահ են նրանք, որ այդ ճակատագիրը վարել գիտեն: Արամը այդ անմահներից էր:
Տեսանյութ Սարդարապատի մասին
1918թ, մայիսի 22, Մովսես Սիլիկյանի մշակած պլանի համաձայն հայկական զորքերը վճռական հակահարված տալով՝ դուրս շպրտեցին հակառակորդին մինչև Արաքս կայարան: Ռազմաճակատում Ձեռք բերված այս առաջին, բայց և լուրջ հաղթանակը ուներ հսկայական ազդեցություն: Թուրքերը չդիմացան և սկսեցին հետ քաշվել: Ամբողջ Վաղարշապատը թնդում էր ցնծության պոռթկումից:
..կարգե դուրս մի բան անելու համար, անհավատալին ու հրաշքը իրականություն դարձնելու համար մարդս պետք է մի քիչ խենթություն ունենա։ Առանց այդ խենթության հերոսություն չկա ու չի կարող լինել։ Առանց այդ խենթության չկա ու չես կարող տեսնել սխրանք, որտեղ էլ փնտրելու լինես՝ հող մշակելի՜ս, արհեստի ու արվեստի ոլորտներու՜մ, գիրք գրելի՜ս։ Այդ խենթության անհրաժեշտ պաշարից զուրկ մարդիկ շա՜տ են կարգապահ։ Կարգապահ լիներ Դանիելբեկ Փիրումյանը, պետք է լռելյայն ընդուներ վերին կարգադողների խոսքը և տեղի տար թշնամուն...
Ցո՞ւրտ է, ավելի լավ, թույլ է թշնամին՝ հարձակվիր: Անձրևո՞ւմ է, ավելի լավ, թույլ է թշնամին՝ առաջացիր: Բո՞ւք է, մառախուղ, ուրախացիր, որպես գայլը, և առաջ: Իսկ երբ իջավ յոթնիցս օրհնված գիշերը, ցնծա, դու արդեն հաղթել ես: Դու չես կարող չհաղթել, որովհետև կռիվը տարվում է քո նվիրական հողի վրա, քո երկրի սահմաններում, ուր ամեն ինչ քեզ հետ է, ուր ամեն ոք և ամեն ինչ կանչում են «քեզ հետ ենք առաջ»:
Նարե «Դե տղեք» երգը
Սարդարապատի հերոսամարտին զուգահեռ, Արագած լեռից արևելք ընկած տարածքում՝ Ապարանի սարահարթում, ընթանում էր Բաշ-Ապարանի հերոսամարտը:
Մայիսի 22-23-ը բաշապարանյան աշխարհազորը լուծեց իր առաջին կարևորագույն խնդիրը, շահեց թանկագին ժամանակը. Սարդարապատի ռազմաճակատից զորքը տեղափոխվեց այս ռազմաճակատ:
«Անկանոն խմբեր, ոմանք զինյալ, ոմանք կացին ու սուր իրենց ձեռքին, ոմանք ծեր, ոմանք երիտասարդ, իրարու ետև կմոտենային ու կասեին
Բարև Դրո ջան, ահա եկանք, հրամայե
Եվ Դրոն անհրաժեշտ կարգադրությունները կաներ, բոլորին ծառայությունը ի սպաս դնելու հայրենիքի փրկության գործին: Պատմական ճակատագրական օրեր էին, Հին Ավարայրը վերակենդանացած էր: Դարավոր հայությունը հարություն էր առած մարտական կեցվածքով»:
Երկրաշարժի և փոթորկի մեջ ծնվավ վահագնյան սերունդի մրրկածին Դրոն, նոր ժամանակների Սասունցի Դավիթը: Ապրեց Արարատի ծեր և բարի հայացքի ներքո, Արարատը իրեն եղավ և հայր, և եղբայր: Նրա ստվերի ներքո աճեց իր սիրտը՝ որ բաբախել գիտցավ միայն և հանուն Արարատի ու նրա ժողովրդի:
Ապրեց ՝ տենչալով և հասկանալով հետևյալը «Արյունով կլինի, գրչով կլինի, պայքարով կլինի, մինչև հայը հավաքվի իր բնի մեջ, հայը հային կառավարի, հայը լինի իր երկրի և ազատության տերը»:
Բախտորոշիչ մայիսի 28-ից տասնամյակներ անց՝ 2000 թ-իմ մեծ հայրենասեր և զորավար Դրոն իր վերջին հանգրվանը գտավ ապարանյան հերոսական հողում: 1956 թ մարտի 8-ին հեռավոր Բոստոնում վախճանված և այնտեղ հանգչող զորավարի աճյունը տեղափոխվեց Ապարանի Հայոց մեծ եղեռնի և Բաշ Ապարանի հիշատակը հավերժացնող փառահեռ հուշակոթողի ստորոտում: Դա էր մեծ հայի վերջին կտակը, վերջին ցանկությունը՝ ընդմիշտ լինել հանուն Հայաստանի՝ Բաշ-Ապարանի հերոսամարտում ընկած իր զինվորների կողքին:
Սևակ Ամրոյան «Արժանի» երգը
Հայրենասիրություն…
Մարդկային բարոյական հատկություններն իր մեջ միացնող այդ գերագույն առաքինությունն է ազգերի գոյության անհրաժեշտ պայմանը, նրանց ուժի և մեծության անսպառ աղբյուրը:
Այն պատերազմողի բարոյական ամրությունն է, կախարդական զրահը, անվրեպ զենքը:
Հայրենասիրությամբ հարուստ ժողովուրդը դեպքերի խաղալիքը չէ, այլ՝ հրամայողը:
Այդպիսին «Նավաբեկությունների» ժամանակ բարոյապես չի զինաթափվում, այլ վստահ իր ուժերին՝ ուղղում է մեջքը, վերագրավում իր նախկին դիրքերն ու դրությունը:
Փոքր ազգերը պարտադրորեն ավելի հայրենասեր պիտի լինեն, քան մեծերը, մենք ավելի, քան բոլորը:
Մայիսի 24-28-ը ահեղ մարտեր տեղի ունեցան Ղարաքիլիսայի մոտ: Երկու կողմերն էլ ունեցան մեծ կորուստներ: Չնայած թշնամին ի վերջո գրավեց Ղարաքիլիսան և շարժվեց առաջ,սակայն այնտեղ նույնպես հայերը ցույց տվեցին հիրավի հերոսական դիմադրություն: Մեր բանակը սակավաթիվ էր,սակայն թշնամուն ցույց տվեց,որ միասնականության և հայրենասիրության շնորհիվ անկարելին կարելի դարձնել կարելի է:
Դա խոստովանել էր հենց թուրք հրամանատարությունը:
Ղարաքիլիսայի հերոսամարտը ստիպեց թշնամուն հաշվի նստելու հայ ժողովրդի գոյության, նրա ապրելու և զարգանալու իրավունքի, հաշտություն պայմանագրի և Հայաստանի առաջին հանրապետության անքակտելի գոյության հաստատմանը:
Ու մեր բախտը, որ դրված մազից կախված նժարի ,
Հոգևարքում էր արդեն, երերում էր ու տնքում,
Ժպտաց նորից հավատով գալիք պայծառ օրերին,
Դյուցազնական մեր ոգին մնաց անպարտ, աննկուն:
Մենք հաղթեցինք չարիքին՝ կանգնած կամքով անսասան
Սարդարապատը դարձավ նոր Ավարայր հաղթական:
Սա Հայաստանն է, Հայաստանի առաջին հանրապետությունը,
մեր մաքառումի լուսամատյանը,
լուռ խոնարհման ու ըմբոստացումի վերջին ատյանը.
կենաց տաժանքի ծանրությունն ուսնած,
աշխարհի ցավից իր ողբը հյուսած աշխարհաթողը,
մեր ինքներգության, թող որ վարանոտ,
բայց կենսաթրթիռ ու խանդակարոտ հուշակոթողը,
Հեռու անցյալում թրթռացող մոմը
Թող դառնա ջահը
Նոր երազանքի և մի նոր հույսի
Գրավականը:
Երգ Սիլվա Հակոբյանի «Հայ ենք»
Ինքնապաշտպանություն՝ ահա թե ինչ են թելադրում ժամանակն ու առաջադիմությունը:
Ինքնապաշտպանություն՝ ահա մեր կրոնը:
Ինքնապաշտպանություն՝ ահա միակ միջոցը, որ պահովում է ոչ միայն ժողովրդի, այլ նաև նրա աստվածների գոյատևումը:
Ժողովուրդները ապրում են իրենց, ստեղծագործում մարդկության համար:
Ժողովուրդները ստեղծագործելու իրավունք ունեն, հետևաբար և՝ ապրելու իրավունք:
Ինքնապաշտպանությունը մի ժողովրդի գոյության ներքին ճիգն է: Մինչև հիմա այդ ճիգն արտահայտվեց որպես աղոթք և աղերսանք: Իսկ այժմ միայն արիություն՝ սա պիտի լինի մեր սերունդների ֆիզիկական և բարոյական անկումներից, քանզի աստվածային միակ արժեքն է արիությունը, որով ժողովուրդները կգնեն իրենց անկախությունը և կապահովեն այն:
Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերում հայ ժողովուրդը կարողացավ թշնամուն արժանի հակահարված տալ և վիժեցնել Արևելյան Հայաստանը զավթելու ու տեղի հայությանը ոչնչացնելու երիտթուրքերի ծրագիրը։ Մայիսյան հերոսամարտը ամբողջ հայ ժողովրդի հավաքական ուժի և ազգային միասնության հաղթանակն էր։ Ավելին, եղեռն տեսած, կյանքի ու մահվան եզրին կանգնած հայ ժողովուրդը ոչ միայն պահպանեց իր ֆիզիկական գոյությունը, այլև ստիպեց հակառակորդին հաշվի նստել իր հետ և ճանաչել իր անկախ, ազատ ապրելու իրավունքը։ Մայիսյան հերոսամարտերը հիմք հանդիսացան Հայաստանի առաջին հանրապետության հռչակման համար։ Եվ հենց այդ հաղթանակի օրերին հռչակվեց Հայաստանի անկախությունը։ Մայիսյան հերոսամարտը դարձավ հայոց նոր ժամանակների Ավարայրը, որ իր խաղացած դերով ու նշանակությամբ, հիրավի, հայ ժողովրդի պատմության ամենահերոսական դրվագներից է։ Այս դեպքերով, կարելի է ասել, փակվում է հայ ժողովրդի ողբերգական և հերոսական իրադարձություններով հարուստ նոր պատմության շրջանը, և սկսվում նորագույն՝ հայկական պետականությունների պատմության ժամանակաշրջանը։
Գնա հետ դարձիր
և խորհուրդը իմ
Հաղթանակների
Այսպես դու մեկնիր
Հող ու հայրենիք
Թանկ են ամենից
Բայց և թանկ է շատ
Մեր ժողովուրդը
Արդար ու շիտակ
Գիտուն, հանճարեղ,
Կորովի ու քաջ:
Հողն առանց ազգի
Չի կարող լինել
Երբեք հայրենիք:
Հայրենիքն առանց
Անկախության
Տարածք է միայն
Օտար զավթիչի
Ոտնձգությունից:
Բավ է լրացավ
Քո ժամանակը
Եկել ես անցյալ
Բայց պիտի գնաս
Դեպի քո ներկան,
Որ ապագա է
Արդեն ինձ համար
Դու էլ լավ հիշիր,
Անցյալն է կերտում
Ազգիս ապագան,
Ներկան անցյալի և ապագայի՝
Այդ կախարդական կշեռք-նժարի
Լծակն է շարժուն,
Որքան մեծ լինի
Բեռը անցյալդ,
Այնքան ապագադ
Հարուստ կլինի:
Դե գնանք բարով:
Դեպի հաղթական ելքը
Շուշիի:
Մայիսյան հաղթանակների շղթան դեռ շարունակվում է… 1992 թ. մայիսի 9-ին Արցախի քաջորդիները իրենց սուրբ ավյունի և արյան գնով ազատագրեցին հինավուրց հայոց բերդաքաղաքը, անառիկ Շուշին հաստատելով, թե՝
Այնտեղ է միայն սխրանքը ծնվում, երբ վերջանում է ամեն մի հնար։
Դժվար էր մեր ուղին, բայց նպատակը վեհ էր... իսկ դեպի վեհ նպատակ տանող ուղին հաղթանակէ:
Քանի դեռ հավերժի հայկական անվանվող երթը շարունակվում է գեղեցիկի ու կատարյալի ձգտման ճանապարհով, ոչ ոք չի կարող խափանել բնականի լուսեղեն ընթացքը։ Յուրաքանչյուր ապրիլի հաջորդելու է մայիսը, իսկ յուրաքանչյուր մայիսի հայ ժողովուրդը տոնելու է իր հիշարժան հաղթանակների օրը՝ ուր էլ որ լինի…
Հայ եմ մանկական երգ
Այս խոսքերն ասում են կազմելով Սիսն ու Մասիսը
Ես հայ եմ, և ահա երդվում եմ Վահագնի աջի վրա՝ երբեք չմեղանչել ուխտիս դեմ, ապրել, գործել ու մեռնել՝ որպես հայ:
Զոհապաշտ եմ ես, և ահա երկյուղածորեն ոգեկոչում եմ նրանց, որոնց պաշտամունքը հավիտենական է, որոնք առյուծացան իրենց արիության մեջ, աստվածացան իրենց հոյակապ նվիրումի մեջ, որոնք իրենց արյունը շռայլեցին մեր ցեղի գոյությանը և պատիվը հավիտենականացնելու համար:
Ես երջանիկ եմ՝ տեսնելու՝ինչպես է աճում ժողովրդիս զորությունն ու արդարորեն ընդարձակվում Հայաստանը:
Ես նվիրյալն եմ, ասել է՝թե պարտավոր եմ, կամենում եմ, կարող եմ գերազնցել, և պետք է գերազնացեմ ցեղիս թշնամուն:
Անձնական կյանքի մշակությամբ՝ սատարում եմ ես միայն ու միայն հայի ոգու հսկայացմանը:
Իմ ազգի անմեռ կամքին, որ չմեռավ դաժան դարերի հարվածների տակ և չթողեց, որ հայության մեջ Մամիկոնյանների ռազմաշունչ ոգին մեռնի, հայն ասում է վճռաբար՝ այո և ամեն, և ի զեն:
Պարում է մեծերի խումբը Հայաստան պարը

Ռոզի
16.02.2019, 20:43
Բարև ձեզ: Հարգելի դասղեկներ խնդրում եմ տեղադրել ՙՙՎերջին զանգիՙՙ սցենարներ: