PDA

Դիտել ողջ տարբերակը : Պետրոս Աղաջանյանը` հայազգի Վատիկանի ամենաազդեցիկ կարդինալը



Van_105_dproc
21.10.2010, 17:16
Հռոմի պապ Բենեդիկտոս XVI–ը անունը հայտի է ամբողջ աշխարհին, այդ թվում նաեվ հայերիս:

Սակայն հենց մեզ ` հայերիս քիչ հայտնի անձանվորություն է Պետրոս Աղաջանյանը (1895-1971) , որը եղել է այդ ժամանակաշրջանի Վատիկանի ամենաազդեցիկ կարդինալը : Նախքան Հովհաննես Պողոս Երկրորդի ընտրվելը նա մեկ ամսվա ընթացքում եղել է Հռոմի պապի պաշտոնակատար :

Պետրոս Աղաջանյանը ծնվել է 1895թ.- ի սեպտեմբերի 18-ին, Ախալքալակում: Սովորել է Հռոմի կաթոլիկ ուսումնական հաստատությունում, ստացել աստվածաբանի, փիլիսոփայի եվ իրավաբանի վկայագրեր:

1917թ.-ին ձեռնադրվել է քահանա: 1919-21 –ին եղել է Թիֆլիսի հայ կաթոլիկների առաջնորդը, 1921-32-ին` Հռոմի հայ կաթոլիկական Լեվոնյան վարժարանում դասատու, պրոռեկտոր, ռեկտոր:

1960-1970-ին գլխավորել է Վատիկանի Հավատի տարածման միաբանությունը:

Վախճանվել է 1971թ.-ի մայիսի 16-ին, Վատիկանում:

Այժմ Ախալքալակում կա նրա տուն-թանգարանը: