PDA

Դիտել ողջ տարբերակը : input-ների որոշ կարևոր հատկանիշներ



Shogh
20.03.2019, 01:40
<input> էլեմենտները շատ կարևոր տեղ են գրավում HTML–ի մեջ: <Input> էլեմենտները սահմանում են մուտքային դաշտ, որտեղ օգտագործողը կարող է մուտքագրել տվյալներ: <input> տարրերը օգտագործվում են <form> տարրի մեջ, որպեսզի հայտարարեն մուտքի հսկիչներ, որոնք թույլ են տալիս օգտվողներին մուտքագրել տվյալներ: <input> -ներն ունեն մի շարք կարևոր հատկանիշներ որոնք գրվում են էլեմենտի մեջ: <input> -ները կարող են տարբեր լինել` կախված type հատկանիշից: Սա ավելի լայն ուսումնասիրման թեմա է, որին կանդրադարնանք առանձին նյութով: Յուրաքանչյուր <input> պետք է ունենա անուն (name) և արժեք (value): Արժեքը կարելի է տալ լռելյայն էլեմենտի մեջ գրելով կամ պարզապես տվյալները ներմուծելիս: Ստորև բերված օրինակում առաջին դեպքում արժեքը տրված է լռելյայն, որը նշանակում է, որ եթե օգտագործողը տվյալներ ներմուծելու ժամանակ բաց թողնի այդ դաշտը, ապա որպես First name: կփոխանցվի “Petros”,իսկ երկրորդ դեպքում այն` ինչ ներկմուծվի օգտագործողի կողմից: Ավելի մանրամասն կարող եք տեսնել կից նյութում:
9869987098719872

<form action="/action_page.php">
First name: <input type="text" name="fname“ value = “Petros”>
<br>
Last name: <input type="text" name="lname">
<br>
<input type="submit" value="Submit">
</form>

ԴԳԳ
26.03.2019, 23:24
Հարգելի Շողեր
Շատ կարևոր թեմա եք ընտրել:

Shogh
30.03.2019, 00:07
Շնորհակալություն, ձեր կարծիքը կարևոր է, շուտով կտեղադրեմ նաև input- ների տեսակները, որն ավելի կարևոր մաս է: