PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինտերնետ ցանցի պաշտպանվածություն

Սվետլանա Կասյան
05.03.2019, 02:14
Այսօր ինտերնետի համար ամենաակտուալ թեման ինֆորմացիայի պաշտպանության պրոբլեմն է: Ինտերնետ ցանցը օրեցօր տարածվում է ավելի գլոբալ մասշտաբներով և օրեցօր մեծանում է ինֆորմացիայի անվտանգության պրոբլեմը: Ինֆորմացիայի անվտանգության պրոբլեմը բաժանվում է 2 կատեգորիայի ` ընդհանուր անվտանգություն և ֆինանսական օպերացիաների հարցերի հուսալիություն: Ֆինանսական օպերացիաների անվտանգության պրոբլեմի լուծումը խթաններ կստեղծի ինտերնետ ցանցում բիզնեսի զարգացման համար: Այդ պրոբլեմի լուծման համար պայքարում են կրեդիտ քարտերի այնպիսի հսկաներ, ինչպիսիս են MasterCard-ը և Vista-ն, նաև համակարգչային ծրագրային ապահովման հսկաներ Microsoft և Netscape ընկերությունները:
Այս պրոբլեմը ակնհայտ է դառնում հատկապես էլեկտրոնային փոստով նամակների ուղարկման պրոցեսի ժամանակ մի SMTP սերվերից դեպի մյուսը: Առանձին դեպքերում այս հաղորդագրությունները ուղղակի պատճենվում են մի կոշտ սկավառակից մյուսի մեջ ինչպես սովորական տեքստային ֆայլերը: Այս դեպքում յուրաքանչյուր ոք կարող է դրանք կարդալ: Ինտերնետ ցանցում էլեկտրոնային փոստերի անվտանգության ամենագլխավոր խնդիրն այն է, որ այն հասանելի չլինի ցանցի մյուս օգտվողներին:

Fuzelina Karapetyan
05.03.2019, 18:52
Հարգելի կոլեգա, կարևոր թեմա եք ընտրել:Այսօր ցանկացած ինֆորմացիա կարելի է ստանալ համացանցից, ինչն էլ ճահիճի նման քաշում է մեզ, և առանց որի էլ չենք կարողանում պատկերացնել մեր կյանքը :Անձնական հաղորդագրություններ գրում և ստանում ենք բոլորս: Հուսալիությունը, գաղտնիությունը կարևորում ենք բոլորս: Հաճույքով կհետևեմ քննարկումներին ...

Նատաշա Պողոսյան
05.03.2019, 19:41
Հարմար գտա իմ այս հրապարակումը տեղադրել այստեղ՝ նկատի ունենալով, որ պետք է մաքուր պահել նաև սոցցանցը, որը մարդկային հարաբերությունների մի նոր միջավայր է...Առաջին հերթին նկատի եմ ունեցել ֆեյսբուքյան տարածքը:

Գռեհիկ հոգի՞ն է գռեհիկ խոսքեր ծնում, թե՞ հակառակը: Ասում են` վաղուց է ծնվել այս հարցը, բայց պատասխանը դեռ չգիտեն: Բայց հայտնի խոսքն ասում է, որ գռեհիկ մարդն է գռեհիկ խոսում: Կարծում եմ` եթե անգամ մարդու հոգի՞ն է այդպես խոսում, ապա հոգու դաստիարակություն պետք է տանել, որպեսզի մարդը չկեղտոտի միջավայրը իր գռեհիկ ու հայհոյախառն խոսվածքով:

Հուսով եմ` շատերը մանկավարժիս հետ համամիտ կլինեն, որ երբևէ չեմ կարողանում հաշտվել այն կեղտոտ երևույթի հետ, երբ սոցցանցը դառնում է զրպարտության, անարգանքի, մարդկանց վարկաբեկելու հարթակ` երբեմն` անանուն, երբեմն` անուններով տարբեր հասցեատերերի քարկոծելու համար: Գուցե դա պարապությա՞ն հետևանք է կամ այս տարածական դաշտում` ուշադրություն սևեռելու միջոց: Այս միջավայրն էլ մաքրություն է ուզում մեզանից` մաքուր խոսք, մաքուր վերաբերմունք, մի քիչ` տնավարի, նաև` հյուընկալ, երբեմն` պաշտոնական կամ հարգալից` դրանով իսկ յուրովի մեր կերպարն ի ցույց դնելով ամենքին:

Ասում են նաև, որ մարդու լեզուն և բնավորությունն իրար հետ անխզելիորեն կապված են: Մի մեծ ճշմարտություն, որին հակասելու առիթ չկա: Այդ բնավորությունը նաև նկատելի է այս տարածական միջավայրում, որտեղ մեզ համար կերպարներ են ստեղծվում: Այստեղ մենք ազատ ենք մեր շրջապատը ձևավորելու հարցում, նույնպիսի ազատություն նկատելի է նաև մեր կարծիքներում, մեր մտածողական ուղղվածությամբ, որոնց ոչ ոք իրավունք չունի բռնանալ:

Ի՞նչ է ինձ համար այս միջավայրը: Ամեն օր սոցցանց եմ մտնում, առաջին հերթին բացում եմ իմ էջը` այս յուրահատուկ լույսի աղբյուրի: Այն լրատվության հիանալի միջոց է, տեղեկատվական դաշտ, միայն թե ճիշտ և նպատակային օգտագործվի: Գիտելիքների լավագույն շտեմարան է, հետազոտական որոնումների հուսալի աղբյուր` ինքնակրթության ճանապարհին: Նորօրյա նամակագրություն է տարածական հեռավորության վրա` ժամանակի մեջ տեղավորված, ինքնահաստատման, ինքնաճանաչողության զարգացման ուղի` կատարած հղումների, գնահատանքների, իրար հետ կիսվելու արդյունքում: Այն ասպարեզ է մրցույթների, բանավեճերի, նաև` մտածական ունակություններ դրսևորելու, ստեղծագործելու, հետաքրքրություններն ընդլայնելու համար:

Ցանկացած հարթության շրջանակներում և փոխադարձ հղումների արդյունքում յուրաքանչյուրս յուրովի շփվում ենք մարդկանց հետ, ընթերցում նրանց գրառումները, կարծիքներ հայտնում, մեկնաբանություններ կատարում` մասնագիտական կամ հասարակական կյանքին առնչվող հարցերի շուրջ: Այս յուրահատուկ ընկերությունը, որը նաև որոշ դեպքերում արտաքնապես անճանաչելիության քողով է ծածկված, մարդկային հիանալի հարաբերությունների հաստատման ասպարեզ է ինձ համար, առողջ միջավայր` անկախ սեռից և տարիքից:

Ուրեմն` մաքուր պահենք մեր միջավայրը, որտեղ կերպարներ են ստեղծվում, իրական մարդկային կերպարներ` ազնիվ մղումներով, հաստատուն քայլերով, բարի կամքի դրսևորումով, կերպարներ, որ տարածություն են մոտեցնում նույնիսկ, դառնում իրար հարազատ: Բայց ասում են` «ոչինչ չանելն» էլ աշխատանք է, ուրեմն` ովքեր ոչինչ չեն անում այս տարածքում, ցանկալի կլինի, այդ հոգեմաշ պարապությունից հոգնած, ուրիշներին չանվանարկեն:

https://www.usarmenianews.com/am-n-7701.html

Սվետլանա Կասյան
06.03.2019, 00:47
Հարգելի Ֆուզելինա համաձայն եմ Ձեզ հետ, շատ կարևոր թեմա է: Այսօր ամբողջ աշխարհում համացանցից օգտվելը դարձել է մարդկանց կյանքի բնականոն գործունեության անբաժանելի մասը: Համացանցից օգտվողների քանակը գերարագ աճում է՝ թողնելով դրական և բացասական ազդեցություն:
Համացանցը փոփոխություններ է մտցրել աշխարհում մարդկանց ապրելակերպի մեջ: Թեև այդ փոփոխությունները լինում են թույլ կամ ուժեղ կախված աշխարհագրական դիրքից, մշակույթներից և տարբեր հասարակությունների տնտեսական պայմաններից, այնուամենայնիվ դա անհերքելի փաստ է: Այդ ամենը կարող է ազդեցություն ունենալ հասարակության բարեկրթման վրա և փոփոխության ենթարկել նրանց հագուկապն ու հակառակ սեռի նկատմամբ նրանց հարաբերությունների տեսակը:

Սվետլանա Կասյան
06.03.2019, 00:49
Հարգելի տիկին Պողոսյան, շատ ճիշտ և տեղին հրապարակում էր: Ես լիովին համամիտ եմ Ձեզ հետ:
Սոցիալական ցանցերից օգտվելիս մարդիկ հաճախ խոսում են բոլոր արգելքների վերացման մասին: Նրանք իրենց զգում ենք գոտեպնդված, երբեմն նաև` անհաղթ: Իրավիճակն ավելի է սրվում այն հանգամանքից, որ վիրտուալ աշխարհում շատ հեշտ է զգացմունքները չափազանցելը, այնպիսի բաների շուրջ արտահայտվելը կամ մեկնաբանություններ անելը այլ անձանց հասցեին որոնք անձի հետ առերես հաղորդակցվելիս չէին բարձրաձայնվի:
Տեղեկատվական տեխնոլոգիաների այս շրջանում ցանկացած նորամուծություն կհեշտացնի թե՞ կդժվարացնի մեր կյանքը` կախված է միայն մեզանից: Յուրաքանչյուրին էլ հարկավոր է կամքի ուժ իր ափերի մեջ մնալու և կախվածություն չունենալու համար: Ամեն բան պետք է ծառայեցնել իր նպատակին:

Նատաշա Պողոսյան
06.03.2019, 01:48
Ժամանակակից դպրոցի կարևորագույն խնդիրն է՝
սովորեցնել մարդուն ապրել տեղեկատվական աշխարհում:
Ա. Պ. Սեմյոնով

Տարիներ առաջ համակարգչային «լեզուն» սովորելու իմ առաջին օրերին հինգ տարեկան թոռնիկս ստանձնեց իմ «ուսուցիչը» դառնալու հաճելի պարտականությունը: Մ. Գալշոյանի «Մամփրե արքան» հիշեցի, երբ թոռնուհին պապին այբուբենի տառերն էր սովորեցնում: Հակառակ այս պատմվածքի հերոսներին՝ ես համեստ, խոնարհ «աշակերտուhու» դերում էի, մի անսովոր զգացում պարուրել էր ինձ՝ միախառնված հպարտության զգացմանը, որ տածում էի նույնքան համեստ և համբերատար իմ «ուսուցիչ» թոռնիկի հանդեպ:

Ես, որ բազում տարիների մանկավարժական փորձ ունեի, հասկացա, թե որքան շատ բան եմ կորցրել վերջին տարիներին, բայց նաև համոզվեցի, որ յուրաքանչյուր ուսուցչի հոգու պարտքն է նաև՝ սովորել այդ «հետաքրքիր լեզուն»՝ օգտվելով ամեն մի ընձեռված հնարավորությունից, որը կատարելագործվելու և ինքնակրթվելու հիանալի միջոց է:

Սվետլանա Կասյան
07.03.2019, 00:20
Մարդը միշտ էլ պետք է ձգտի ավելիին, քանի որ միշտ էլ սովորելու բան կա, անկախ նրանից, թե որքան ես կայացած քո գործում:
Իսկ ինտերնետ ցանցը մեզ տալիս է հնարավորությու ավելինն իմանալու:

Նատաշա Պողոսյան
07.03.2019, 03:04
Մեր աշխատանքի արդյունավետությունը կախված է նաև նրանից, թե որքանով են տվյալ դպրոցներն ապահովված համակարգիչներով, և արդյո՞ք գործում է այնտեղ համացանցը (ինտերնետը), կամ որքանո՞վ են եղած համակարգիչները լիարժեք՝ օգտագործման համար: Մի կողմից էլ համակարգիչներով զինված դասարանները, որ հիմնականում ինֆորմատիկայի առարկայի դասավանդման համար են նախատեսված, մյուս ուսուցիչներին միշտ չէ, որ հնարավորություն են տալիս ժամանակակից ուսում կազմակերպել: Անգամ նորագույն համակարգիչներով հագեցած դպրոցներ կան, որ միշտ ի զորու չեն ցույց տալու, թե ինչ խնդիրներ են հնարավոր լուծել՝ օգտագործելով դրանք: Մերօրյա աշակերտությունը, նշանակություն չունի ինչ կարողությունների տեր է, տանը օգտվում է համացանցից, բայց սոցիալական ցանցերը, որոնք կարելի է դիտել որպես հանրության հաղորդակցման միջոց, կլանում են նրանց, և հարց է ծագում, թե խնդրո առարկա թեմայի շուրջ այդ նույն աշակերտները կարողանու՞մ են արդյոք նման հետաքրքրությամբ օգտվել համակարգչից՝ գիտելիք ստանալու նպատակով: Հետևաբար այսօրվա ուսուցիչը պետք է տիրապետի համակարգչին, որ կարողանա ուսումնական գործընթացը դարձնի հետաքրքիր, ժամանակակից և որակյալ: Մեր օրերի ուսուցիչը ոչ թե պիտի սովորեցնի աշակերտներին, այլ որպես նրանց ավագ գործընկեր, ինքն էլ պետք է սովորի աշակերտների հետ, ուղղություն տա և կողմնորոշի նրանց տեղեկատվության և գիտելիքների բազմազանության ահռելի տիրույթում:

Սամար
07.03.2019, 13:36
Կապված ինտերնետի հնարավորությունների անվտանգ կիրառման հետ՝ կարևոր է հասարակության մեդիակրթությունը, որի արդյունքում կունենանք մեդիագրագետ սերունդ: Հայաստանում մեդիակրթությունը ցածր մակարդակի վրա է, միայն վերջերս է ուշադրություն դարձվում այդ ոլորտին, այն էլ ոչ մեծ ծավալներով ու թափով: Բայց մեդիադաշտը այնքան է ծանրաբեռնված տարբեր ճիշտ ու սխալ, իրական ու կեղծ, անվտանգ ու վտանգավոր ինֆորմացիայով, որ դժվարանում ես գլուխ հանել ու կողմնորոշվել: Այս բարդ գործը պետք է անեն բոլորը, ով կարող է՝ ուսուցիչները (ընդ որում ոչ միայն ինֆորմատիկայի, այլ նաև մյուս առարկաների), ԶԼՄ-ները, ՀԿ-ները և այլն:
Հաճույքով կհետևեմ զարգացող քննարկումներին:

Սվետլանա Կասյան
11.03.2019, 14:45
Լիովին համամիտ եմ Ձեզ հետ հարգելի տիկին Պողոսյան: Դուք խոսում եք մի երևույթի մասին, որը խնդրահարույց է հանրապետության մի շարք դպրոցներում: Տեխնիկայի բացակայության պատճառով կարելի է ասել մեր գործը մնում է թերի, իսկ դասավանդված նյութը՝ անիմաստ: Այսօր գործ ունենք մի սերնդի հետ, որը սպասում է մշտահորդ տեղեկատվության, ինչը պարտավորեցնում է ուսուցչին ինքնազարգանալ, ինքնակրթվել: Ցավոք այսօր աշակերտները ցանկացած ինֆորմացիա ստանում են ինքնուրույն, չհամակարգված, գլխավորը երկրորդականից չտարբերելով: Ուսուցչի գերխնդիրն է դառնում զտել, մաքրել տեղեկատվությունը: Ինֆորմացիայի հոսքը պետք է լինի խիստ կառավարելի մանկավարժի կողմից, ուղղված լինի կրթական գործընթացի զարգացմանը:

Սվետլանա Կասյան
11.03.2019, 14:53
Ցավոք հարգելի Սամար, մեդիակրթության ցածր մակարդակը հանրապետությունում գլոբալ խնդիր է: Առայժմ ոչ բոլոր դպրոցներն ունեն համապատասխան ռեսուրսներ /մասնագետ, գրականություն, դիդակտիկ նյութեր, տեխնիկա իրականացնելու գրագետ մեդիակրթություն: Խնդիրը խորքային է, շատ լավ կլինի, որ մեր իշխանություններն ավելի գործնական քայլեր մշակեն այս ուղղությամբ, անգամ՝ նախադպրոցական հիմնարկներում:

Սվետլանա Կասյան
11.03.2019, 15:46
Ամենամեծ վտանգը ինտերնետում գաղտնիության կորուստն է: Մարդկանց մեծ մասի համար www-ով շրջագայելը ոչ մի վտանգ չի ներկայացնում: Դե դա հասկանալի է: Ոչ մի նոր տեխնոլոգիա մեծ մասսայականություն չի վայելի, եթե նրա օգտագործման ռիսկը գերազանցի եկամուտը: Օրինակ, եթե հեռախոսների առաջին մոդելները սպանեին մարդկանց հոսանքով, մենք դեռ հեռագրեր կուղարկեինք ու կօգտագործեինք մեխանիկական հաշվողական «Ռենդա» մեքենաները:
Միջին մարդը ինտերնետում չպետք է բախվի պաշտպանության պրոբլեմների հետ: Այս հարցը շատ քննարկումների թեմա է եղել: Իրականում սովորական օգտվողը ավելի շուտ կշահի լոտո, քան ինչ որ մեկը կփչացնի նրա համակարգիչը:
Իհարկե, դա չի վերաբերում այն մարդկանց, որոնք աշխատում են սերվերներ: Սերվերը միշտ բախվում է բազմաթիվ պրոբլեմների հետ: Բայց օգտվողները որոնք ուղղակի շրջագայում են ինտերնետով կամ էլ ուղարկում են էլեկտրոնային փոստով նամակներ, իրականում չպետք է անհանգստանան հակերների համար: Իհարկե, 100 տոկոսով պնդել չի կարելի, բայց մարդիկ վախենում են հնարավորից և անտեսում են ավելի հավանականը:

Նարինե Մարգարյան
15.03.2019, 22:33
Այսօր ինտերնետի համար ամենաակտուալ թեման ինֆորմացիայի պաշտպանության պրոբլեմն է: Ինտերնետ ցանցը օրեցօր տարածվում է ավելի գլոբալ մասշտաբներով և օրեցօր մեծանում է ինֆորմացիայի անվտանգության պրոբլեմը: Ինֆորմացիայի անվտանգության պրոբլեմը բաժանվում է 2 կատեգորիայի ` ընդհանուր անվտանգություն և ֆինանսական օպերացիաների հարցերի հուսալիություն: Ֆինանսական օպերացիաների անվտանգության պրոբլեմի լուծումը խթաններ կստեղծի ինտերնետ ցանցում բիզնեսի զարգացման համար: Այդ պրոբլեմի լուծման համար պայքարում են կրեդիտ քարտերի այնպիսի հսկաներ, ինչպիսիս են MasterCard-ը և Vista-ն, նաև համակարգչային ծրագրային ապահովման հսկաներ Microsoft և Netscape ընկերությունները:
Այս պրոբլեմը ակնհայտ է դառնում հատկապես էլեկտրոնային փոստով նամակների ուղարկման պրոցեսի ժամանակ մի SMTP սերվերից դեպի մյուսը: Առանձին դեպքերում այս հաղորդագրությունները ուղղակի պատճենվում են մի կոշտ սկավառակից մյուսի մեջ ինչպես սովորական տեքստային ֆայլերը: Այս դեպքում յուրաքանչյուր ոք կարող է դրանք կարդալ: Ինտերնետ ցանցում էլեկտրոնային փոստերի անվտանգության ամենագլխավոր խնդիրն այն է, որ այն հասանելի չլինի ցանցի մյուս օգտվողներին:

Հարգելի Սվետլանա, իրավ, այսօր մենք չենք կարող պատկերացնել մեր կյանքն առանց համացանցի: Սակայն վերջին ժամանակներս մենք այն չարաշահում ենք: Սոցիալական ցանցերի շնորհիվ մարդիկ ոչ թե մտերմացել, այլ ընդհակառակը, օտարացել, մեկուսացել և կարծես թե ռոբոտացել են: Մարդիկ ռեալ և իրական շփումը նախընտրում են փոխարինել ինտերնետային շփմամբ, որն էլ ավտոմատ կերպով տանում է հասարակությունից, մարդկությունից մեկուսացման:
Վերջին ժամանակներում համացանցն իր հյուսած սարդոստայնի մեջ է գցում ավելի շատ դպրոցականների և ,նույնիսկ, նախադպրոցականների: Երեխաներից շատերը պատկերավոր հիշողության շնորհիվ ավելի լավ տիրապետում են ստեղնաշարի լատինական տառերին, քան իրենց մայրենի լեզվի տառերին:Դա ևս փաստում է այն, որ երեխաներն ավելի շատ ժամանակ են վատնում համակարգչի առջև, քան հարկավոր է, ինչն էլ նոր ձևավորվող ողնաշարի համար խիստ վտանգավոր է:

Սվետլանա Կասյան
15.03.2019, 23:30
Հարգելի Նարինե, այսօր համակարգիչը մեր առօրյա կյաքնում ինֆորմացիայի հիմնական աղբյուրն է: Նույնիսկ մեկ տարեկան երեխան է ձեռքը մեկնում դեպի համակարգիչը: Իսկ ինչ վերաբերվում է համացանցին, ապա կարելի է ասել, որ այսօր այն հաց ու ջրի պես կարևոր է :
Համացանցը մարդու ներաշխարհում լուրջ փոփոխությունների կարող է հանգեցնել, և անհատը կարող է խուսափել շփման ավանդական ձևերից: Կա նաև ինտերնետ կախվածության վտանգ, որը կախյալ հիվանդությունների շարքին է դասվում, ինչպես թմրամոլությունը, ալկոհոլամոլությունը, խաղամոլությունը: «Համակարգիչը և համացանցն առաջացնում են վիրտուալ կյանքի զգացողություն, որը շատ մոտ է իրականին: Այլընտրանքային կյանքի հնարավորությունը գերող է մանավանդ այն մարդկանց համար, ովքեր իրենց հաջողակ և կայացած չեն համարում կյանքում կամ ճգնաժամային շրջանում են: Այս պարագայում համացանցը կարող է անգամ կազդուրիչ դեր ունենալ»:
Կախվածությունից բացի կա նաև մեկ այլ խնդիր՝ փոխարինում: Երբ մարդն աստիճանաբար ավելի քիչ է կապվում իր իրականությանը: Երբ համացանցում որոշակի պատկերն ավելի մեծ արժեք է դառնում, քան իր կողքին նստած մարդը, ընտանիքի անդամը: Մարդու մոտ առաջանում են տագնապներ, վախեր, անքնություն՝ կախված նրանից, թե ցանկալի մարդը երբ կմտնի համացանց:
Եվ որպեսզի երեխան չվնասի իր առողջությունը մենք՝ մեծերս տանը, իսկ ուսուցիչները դպրոցում անպայման պետք է հետևենք և սովորեցնենք երեխաներին համակարգչից ճիշտ օգտվելու կանոննները:

Սվետլանա Կասյան
17.03.2019, 21:07
Կոդերը ինտերնետում

Կարծում եմ`այն մարդկանց համար, ովքեր նոր են շփվում ինտերնետի հետ, տիպիկ սխալ է հանդիսանում նրանց թույլ կոդերը: Պրովայդերների մեծ մասը նոր օգտվողի միացվելու ժամանակ նրան հատուկ կոդ են տալիս , որը համընկնում է մուտքի անվան հետ: Օգտվողի համար շատ կարևոր է ունենալ այդ կոդը փոխելու հնարավորություն:
Կոդերը բանալիներ են: Պետք է փոփոխել այն ռեգուլյար կերպով և լինել ուշադիր մանրամասնություններին: Եթե հաստատ գիտեք, որ Ձեզ պետք է գա նոր էլեկտրոնային փոստ, իսկ այն չկա, պետք է մտածել« Ինչ որ մեկը հնարավոր է կարդացած լինի այն» կամ եթե հայտնաբերել եք օտար ֆայլեր, առաջինը, որ պետք է անել, դա փոխել Ձեր կոդը, երկորդ հերթին պետք հայտնել կասկածները պրովայդերին: Նա կարող է հայտնաբերել, թե ով է Ձեր անվան տակ աշխատում:
Եթե ինչ որ մեկը գիտի Ձեր կոդը, դա կնշանակի, որ նա ունի մուտք ինտերնետ Ձեր անվան տակ: Նա կարող է կարդալ կամ ջնջել Ձեր էլեկտրոնային փոստը , կառավարել Ձեր web էջերը, ուղարկել հաղորդագրություններ Ձեր անվան տակ:

Նարինե Մարգարյան
18.03.2019, 14:28
Հարգելի Նարինե, այսօր համակարգիչը մեր առօրյա կյաքնում ինֆորմացիայի հիմնական աղբյուրն է: Նույնիսկ մեկ տարեկան երեխան է ձեռքը մեկնում դեպի համակարգիչը: Իսկ ինչ վերաբերվում է համացանցին, ապա կարելի է ասել, որ այսօր այն հաց ու ջրի պես կարևոր է :
Համացանցը մարդու ներաշխարհում լուրջ փոփոխությունների կարող է հանգեցնել, և անհատը կարող է խուսափել շփման ավանդական ձևերից: Կա նաև ինտերնետ կախվածության վտանգ, որը կախյալ հիվանդությունների շարքին է դասվում, ինչպես թմրամոլությունը, ալկոհոլամոլությունը, խաղամոլությունը: «Համակարգիչը և համացանցն առաջացնում են վիրտուալ կյանքի զգացողություն, որը շատ մոտ է իրականին: Այլընտրանքային կյանքի հնարավորությունը գերող է մանավանդ այն մարդկանց համար, ովքեր իրենց հաջողակ և կայացած չեն համարում կյանքում կամ ճգնաժամային շրջանում են: Այս պարագայում համացանցը կարող է անգամ կազդուրիչ դեր ունենալ»:
Կախվածությունից բացի կա նաև մեկ այլ խնդիր՝ փոխարինում: Երբ մարդն աստիճանաբար ավելի քիչ է կապվում իր իրականությանը: Երբ համացանցում որոշակի պատկերն ավելի մեծ արժեք է դառնում, քան իր կողքին նստած մարդը, ընտանիքի անդամը: Մարդու մոտ առաջանում են տագնապներ, վախեր, անքնություն՝ կախված նրանից, թե ցանկալի մարդը երբ կմտնի համացանց:
Եվ որպեսզի երեխան չվնասի իր առողջությունը մենք՝ մեծերս տանը, իսկ ուսուցիչները դպրոցում անպայման պետք է հետևենք և սովորեցնենք երեխաներին համակարգչից ճիշտ օգտվելու կանոննները:

Հարգելի Սվետլանա, լիովին համամիտ եմ Ձեզ հետ: Համացանցից կախվածություն ունեցող մարդու մոտ ամեն օր տարբեր ժամերի որևէ կայք մուտք գործելու անհաղթահարելի ցանկություն է առաջանում: Ժամանակի ընթացքում դա դառնում է կենսական պահանջ, և մարդն այլևս չի կարողանում պայքարել այդ գայթակղիչ ցանկության դեմ, որը լուրջ վտանգ է առողջության համար: Այդ կախվածությամբ տառապողները չափազանց դրական լիցքեր են ստանում սոցցանցերում կամ տվյալ կայքում գտնվելու ընթացքում: Համացանցի հանդեպ հիվանդագին մոլուցքով է տառապում օգտատերերի 5-10 տոկոսը. նրանց մեծամասնությունը տարված է համակարգչային խաղերով: Ինտերնետը նրանց այնքան է «քաշում», որ դա անդրադառնում է վերջինների կրթության, աշխատանքի և անձնական կյանքի վրա:

Սվետլանա Կասյան
18.03.2019, 19:14

Հարգելի Նարինե համացանցը վատ բան չէ, իհարկե, այն տեղեկատվական և շփման հրաշալի հարթակ է, ուղղակի պետք է իմանանք մեր սահմանները, պլանավորենք մեր ժամանակը և պահպանենք քննադատական վերաբերմունքը մեր սեփական անձի նկատմամբ։

Սվետլանա Կասյան
20.03.2019, 14:15
Վիրուսները ինտերնետում

Այսօր ինտերնետում գոյություն ունեն ոչ միայն միայնակ հակերներ, որոնք գրում են ծրագրեր (վիրուսներ) ինտերնետում գաղտնի հարձակման համար, այլև հակերների ամբողջական խմբեր,որոնք կարող են վտանգավոր լինել ամբողջ աշխարհում ինտերնետին միացած համակարգիչների համար: Դուք նույնպես կարող եք բախվել համակարգչային «տեռարիստների», եթե չօգտագործեք պաշտպանման մեթոդներ:
«Տրոյական ձիերը» և վիրուսները դրանք 2 հիմնական ծրագրերի տիպերն են գաղտնի հարձակման համար: Վիրուսը ծրագիր է, որը գաղտնի պատճենում է ինքն իրեն Ձեր համակարգ այնպես, որ հետագայում կարող է Ձեր համակարգչից տեղափոխվել ուրիշ արտաքին համակարգեր: Վիրուսը գաղտնի ապրում է Ձեր համակարգում որոշ ժամանակահատվածում ծրագրի բեռնավորումից առաջ, այնուհետև սկսում է գործել: Մյուս կողմից, « Տրոյական ձին» օգտագործում է խաբեություն, որպեսզի ստիպի Ձեզ բացահայտորեն կատարել ծրագիրը: Սովորաբար դրա համար այն պնդում է, թե կատարում է որոշակի օգտակար ֆունկցիաներ: Սակայն դրա փոխարեն «Տրոյական ձին» կատարում է այնպիսի բաներ, որոնք շատերին ընդհանրապես դուր չի գալիս, օրինակ, ֆորմատավորում են Ձեր կոշտ սկավառակը:
Վիրուսներին ստեղծում են մարդիկ: Դե դա ակնհայտ է: Որոշ մարդիկ ստեղծում են վիրուսներ, որպեսզի ցուցադրեն իրենց առավելությունը ամբողջ համակարգչային աշխարհի նկատմամբ, մյուսներին դրդում է ատելությունը և ոչնչացնելու ծարավը: Այն ուղիները, որոնցով վիրուսը կարող է Ձեր համակարգիչ թափանցել իրականում ամբողջապես կանխատեսելի են: Կան մուտքագրման 3 հիմնական ձևեի: Եղել են դեպքեր, երբ ծրագրային ապահովություն արտադրող ֆիրմաները մեղադրվել են նրանում, որ վաճառել են վիրուսով վարակված դիսկեր: Բայց վիրուսների տարածման ամենատարածված տարբերակը օգտագործողների միջև դիսկերի փոխանակությունն է:
Որոշ վիրուսներ կարող են վարակել օպերացիոն համակարգը միայն այն դեպքում, երբ օպերացիոն համակարգի բեռնավորումը տեղի է ունեցել վիրուսով վարակված կոշտ սկավառակից: Որոշ ծրագրեր ճիշտ են աշխատում միայն այն դեպքում, երբ հակարգիչը բեռնավորվել է այն կրող սկավառակից: Գոյություն ունեն նաև բազմաֆունկցիոնալ վիրուսներ, որոնք օգտագործում են հարձակման մեթոդների տարբեր կոմբինացիաներ: Բազմաֆունկցիոնալ վիրուսները և ֆայլային վիրուսները ընդամենը պահանջում են վարակված ծրագրի իրագործում:
12 տարի առաջ շատ քիչ համակարգիչներ ունեին մոդեմներ և միացված չէին ցանցին: Այսօր գոյություն ունեն արագագործ մոդեմներ, որոնցով ինֆորմացիան ինտերնետից փոխանցվում է Ձեր համակարգիչ արխիվացված: Դա հեշտացնում, արագացնում և պարզեցնում է փոխանցումը, սակայն որոշ դեպքերում այն կարող է վտանգավոր լինել: Որոշ ադմինիստրատորներ ստուգում են արխիվները վիրուսների համար մինչ թույլատրելը այն փոխանցել ցանցով: Կան նաև այնպիսիսնները, որոնք տարածում են ֆայլը առանց որևէ թեստ անց կացնելու:
Ճիշտ չէ, թե վիրուսները տարածվում են միայն com կամxe ընդլայնումով: Համարյա բոլոր վիրուսային ինֆեկցիաների բոլոր վիրուսների 80 տոկոսը կապված է բեռնավորվող սեկտրի հետ: Այդ պատճառով վիրուսները չեն սահմանափակվում միայն com կամ exe ֆայլերով:windows-ի միջավայրում գոյություն ունեն նաև բազմաթիվ այլ ֆորմատներ վիրուսների տարածման համար: Օրինակի համար կարող եմ բերել սկզբնային բեռնավորման 2 ֆայլ, որոնք ապահովում են համակարգչի աշխատանք DOS: MSDOS.SYS, IO.SYS :
Այս ֆայլերը բեռնավորվում են և կատարվում են սկզբնային բեռնավորման կատարման ժամանակ: Սարքերի դրայվերները նույնպես հաճախ ունենում են sys ընդլայնում, հնարավոր է նաև bin ընդլայնում: Windows-ում հաճախ օգտագործվում է «դինամիկ գրադարանային կապ» DLL ընդլայնմամաբ: windows-ի ներքին ֆունկցիաների մեծ մասը նկարագրվում են որպես դինամիկ գրադարանային կապեր: Սովորաբար DLL ֆայլերն օգտագործվում են մեկ կամ մի քանի ծրագրերի կողմից միաժամանակ: Այս ընդլայնումով ֆայլերը նույնպես կարող են պարունակել վիրուսներ:
Վիրուսի մի նոր տիպ էր հայտնաբերվել, որը տարածվում էր Microsoft word-ի միջոցով: Տիպիկ օպերացիաների ավտոմատացման համար օգտագործվում են մակրոմանդներ: Նրանցում հայտնաբերվել էր Word Prank, որը գրված էր word basic- ի համար: Word ֆայլերի բեռնավորումը, որը պարունակում է մակրոմանդա prank, վարակում է Ձեր NORMAL.DOT ֆայլը, որը, իր հերթին վարակում է մյուս բոլոր բաց փաստաթղթերը: Prank-ը անվնաս վիրուս է, բայց ավելորդ գլխացավանք է:
Յուրաքանչյուր ֆայլ, որն ընդունակ է բեռնավորման, դա պոտենցյալ տիրույթ է, որտեղ կարող է թափանցել վիրուսը:

Սվետլանա Կասյան
21.03.2019, 14:24
Հակերային ուտիլիտաներ և վնասակար ծրագրեր

Այս կատեգորիային են պատկանում

1. Վիրուսների և տրոյական ծրագրերի ստեղծման ավտոմատացման ուտիլիտաներ
2. Հակերային ուտիլիտաներ վարակված ֆայլերի կոդերը անտիվիրուսային ծրագրերից թաքցնելու համար:
3. «Չար կատակներ», որոնք դժվարացնում են համակարգչի հետ աշխատանքը
4. Ծրագրեր, որոնք տեղեկացնում են օգտվողին սխալ ինֆորմացիա իրեն կատարած գործողությունների վերաբերյալ:
5.Ծրագրեր, որոնք այս կամ այն ձևով վնաս են հասցնում համակարգչի օպերացիոն համակարգի գործունեությանը:

Համակարգչային վիրուսների դեմ պայքարի համար շատ հաճախ օգտագործվում են անտիվիրուսային ծրագրեր, որոշ դեպքերում` պաշտպանության ապարատային մեթոդներ: Որպես ապարատային միջոց օգտագոծվում են հատուկ անտիվիրուսային պլատաներ, որոնք մտնում են համակարգչի ստանդարտ սլոտների մեջ: Intel ընկերությունը առաջարկել է վիրուսներից պաշտապնության ալտերնատիվ տարբերակ, որը օգտագործվում է ցանցերում և որի էությունը կայանում է համակարգիչների սկանավորում մինչև նրանց բեռնավորումը:

Սվետլանա Կասյան
22.03.2019, 15:12
«Տրոյական ձիերի» որոշ տիպեր

Տրոյական ձի տերմինը առաջին անգամ օգտագործել է հակեր Դեն Էդվարսը, որը հետագայում դարձել է հասարակական պաշտպանության միության կարևոր դեմք: Տրոյական ձին ծրագիր է, որը կատարում է լրիվ ուրիշ գործողություն քան Դուք եք կարծում: Իրականում նրանք Ձեր նշած գործողության փոխարեն ջնջում են Ձեր կոշտ սկավառակի ֆայլերը , ոչնչացնում են դիրեկտորիաները կամ էլ նույնիսկ ֆորմատավորում այն:
China Talk. china talk-ը ծրագիր է, որը իրեն ներկայացնում է որպես ձայնային դրայվեր` MacinTalk կանացի ձայնով խոսող: Իրականում այն իրենից ներկայացնում է «տրոյական» համակարգ և ջնջում է Ձեր մագնիսական սկավառակի կատալոգները:
Cookies (ռեցեպտներ). Cookies ծրագիրը կպատմի Ձեզ տիկին Ֆլինզի խոհանոցի և լավ ճաշատեսակների մասին: Սակայն միակ բանը, որ նա կանի այն է, որ Ձեր կոշտ սկավառակի ֆայլերից համեղ «սալաթ» կպատրաստի:

Սվետլանա Կասյան
26.03.2019, 21:31
Web էջերը

Web-էջերի անվտանգությունը շատ դեպքերում խնդիրներ չի առաջացնում, բայց, իհարկե, լինում են դեպքեր, երբ նրանք հարձակման են ենթարկվում հակերների կողմից: Հնարավոր է, որ փոխվեն Ձեր web-էջի ֆայլերը, ավելացվեն ուրիշ ֆայլեր կամ դրա նման մի բան: Բայց դա քիչ հավանական է հատկապես այն դեպքում, երբ Դուք ունեք լավ ծածկագիր:
Գոյություն ունի նաև մի պոտենցիալ խնդիր: Եթե օգտվողը պահպանում է իր ֆայլերը պրովայդերի սերվերում և դրա հետ մեկտեղ չի ստեղծում յուրաքանչյուր դիրեկտորիայում web-էջ index.html անունով, ապա, եթե այդ դեպքում հակերը նշի web-էջի ճիշտ անունը հասցեից, այն կարող է բերել սերվերում FTP-սեսիայի:
Գոյություն ունի իրավիճակ, երբ Դուք ստեղծում եք Ձեր էջը http://www.xyz.com/~user/mypage.html անվամբ, բայց ինչ-որ մեկը միանում է http://www.xyz.com/~user առանց առանց էջի անվան: Շատ UNIX համակարգերում այդպիսի պրոբլեմ գոյություն ունի, այս դեպքում տեղի է ունենում FTP հարձակման սեանս, որտեղ հնարավոր կլինի տեսնել Ձեր բոլոր HTML դիրեկտորիաները: Դա նախատեսված էր, որպես web սերվերի հավելյալ հնարավորություն: Այսօր շատ համակարգչային ադմինիստրատորներ անջատում են այս հնարավորությունը և օրեցօր նրանց թիվը ավելանում է, որովհետև այն սպառնում է համակարգի անվտանգությանը, քանի որ պոտենցիալ ձևով այդ դիրեկտորիաներում կարող են գոյություն ունենալ ֆայլեր, որոնց դիտումը մարդկանց կողմից Ձեզ անցանկալի կլինի:

Դիանա Աղասարյան
28.03.2019, 13:34
Վիրուսները ինտերնետում

Այսօր ինտերնետում գոյություն ունեն ոչ միայն միայնակ հակերներ, որոնք գրում են ծրագրեր (վիրուսներ) ինտերնետում գաղտնի հարձակման համար, այլև հակերների ամբողջական խմբեր,որոնք կարող են վտանգավոր լինել ամբողջ աշխարհում ինտերնետին միացած համակարգիչների համար: Դուք նույնպես կարող եք բախվել համակարգչային «տեռարիստների», եթե չօգտագործեք պաշտպանման մեթոդներ:
«Տրոյական ձիերը» և վիրուսները դրանք 2 հիմնական ծրագրերի տիպերն են գաղտնի հարձակման համար: Վիրուսը ծրագիր է, որը գաղտնի պատճենում է ինքն իրեն Ձեր համակարգ այնպես, որ հետագայում կարող է Ձեր համակարգչից տեղափոխվել ուրիշ արտաքին համակարգեր: Վիրուսը գաղտնի ապրում է Ձեր համակարգում որոշ ժամանակահատվածում ծրագրի բեռնավորումից առաջ, այնուհետև սկսում է գործել: Մյուս կողմից, « Տրոյական ձին» օգտագործում է խաբեություն, որպեսզի ստիպի Ձեզ բացահայտորեն կատարել ծրագիրը: Սովորաբար դրա համար այն պնդում է, թե կատարում է որոշակի օգտակար ֆունկցիաներ: Սակայն դրա փոխարեն «Տրոյական ձին» կատարում է այնպիսի բաներ, որոնք շատերին ընդհանրապես դուր չի գալիս, օրինակ, ֆորմատավորում են Ձեր կոշտ սկավառակը:
Վիրուսներին ստեղծում են մարդիկ: Դե դա ակնհայտ է: Որոշ մարդիկ ստեղծում են վիրուսներ, որպեսզի ցուցադրեն իրենց առավելությունը ամբողջ համակարգչային աշխարհի նկատմամբ, մյուսներին դրդում է ատելությունը և ոչնչացնելու ծարավը: Այն ուղիները, որոնցով վիրուսը կարող է Ձեր համակարգիչ թափանցել իրականում ամբողջապես կանխատեսելի են: Կան մուտքագրման 3 հիմնական ձևեի: Եղել են դեպքեր, երբ ծրագրային ապահովություն արտադրող ֆիրմաները մեղադրվել են նրանում, որ վաճառել են վիրուսով վարակված դիսկեր: Բայց վիրուսների տարածման ամենատարածված տարբերակը օգտագործողների միջև դիսկերի փոխանակությունն է:
Որոշ վիրուսներ կարող են վարակել օպերացիոն համակարգը միայն այն դեպքում, երբ օպերացիոն համակարգի բեռնավորումը տեղի է ունեցել վիրուսով վարակված կոշտ սկավառակից: Որոշ ծրագրեր ճիշտ են աշխատում միայն այն դեպքում, երբ հակարգիչը բեռնավորվել է այն կրող սկավառակից: Գոյություն ունեն նաև բազմաֆունկցիոնալ վիրուսներ, որոնք օգտագործում են հարձակման մեթոդների տարբեր կոմբինացիաներ: Բազմաֆունկցիոնալ վիրուսները և ֆայլային վիրուսները ընդամենը պահանջում են վարակված ծրագրի իրագործում:
12 տարի առաջ շատ քիչ համակարգիչներ ունեին մոդեմներ և միացված չէին ցանցին: Այսօր գոյություն ունեն արագագործ մոդեմներ, որոնցով ինֆորմացիան ինտերնետից փոխանցվում է Ձեր համակարգիչ արխիվացված: Դա հեշտացնում, արագացնում և պարզեցնում է փոխանցումը, սակայն որոշ դեպքերում այն կարող է վտանգավոր լինել: Որոշ ադմինիստրատորներ ստուգում են արխիվները վիրուսների համար մինչ թույլատրելը այն փոխանցել ցանցով: Կան նաև այնպիսիսնները, որոնք տարածում են ֆայլը առանց որևէ թեստ անց կացնելու:
Ճիշտ չէ, թե վիրուսները տարածվում են միայն com կամxe ընդլայնումով: Համարյա բոլոր վիրուսային ինֆեկցիաների բոլոր վիրուսների 80 տոկոսը կապված է բեռնավորվող սեկտրի հետ: Այդ պատճառով վիրուսները չեն սահմանափակվում միայն com կամ exe ֆայլերով:windows-ի միջավայրում գոյություն ունեն նաև բազմաթիվ այլ ֆորմատներ վիրուսների տարածման համար: Օրինակի համար կարող եմ բերել սկզբնային բեռնավորման 2 ֆայլ, որոնք ապահովում են համակարգչի աշխատանք DOS: MSDOS.SYS, IO.SYS :
Այս ֆայլերը բեռնավորվում են և կատարվում են սկզբնային բեռնավորման կատարման ժամանակ: Սարքերի դրայվերները նույնպես հաճախ ունենում են sys ընդլայնում, հնարավոր է նաև bin ընդլայնում: Windows-ում հաճախ օգտագործվում է «դինամիկ գրադարանային կապ» DLL ընդլայնմամաբ: windows-ի ներքին ֆունկցիաների մեծ մասը նկարագրվում են որպես դինամիկ գրադարանային կապեր: Սովորաբար DLL ֆայլերն օգտագործվում են մեկ կամ մի քանի ծրագրերի կողմից միաժամանակ: Այս ընդլայնումով ֆայլերը նույնպես կարող են պարունակել վիրուսներ:
Վիրուսի մի նոր տիպ էր հայտնաբերվել, որը տարածվում էր Microsoft word-ի միջոցով: Տիպիկ օպերացիաների ավտոմատացման համար օգտագործվում են մակրոմանդներ: Նրանցում հայտնաբերվել էր Word Prank, որը գրված էր word basic- ի համար: Word ֆայլերի բեռնավորումը, որը պարունակում է մակրոմանդա prank, վարակում է Ձեր NORMAL.DOT ֆայլը, որը, իր հերթին վարակում է մյուս բոլոր բաց փաստաթղթերը: Prank-ը անվնաս վիրուս է, բայց ավելորդ գլխացավանք է:
Յուրաքանչյուր ֆայլ, որն ընդունակ է բեռնավորման, դա պոտենցյալ տիրույթ է, որտեղ կարող է թափանցել վիրուսը:

Հարգելի Սվետլանա շատ օգտակար թեմա եք բարձրացրել:
Համակարգչով աշխատելիս օգտագործողներին (հատկապես սկսնակ) կարող են հետապնդել շատ անհաջողություններ՝ տվյալների կորուստ, համակարգի կախում, համակարգչի առանձին մասերի խափանում և այլն։ Պատճառներից մեկը կարող է հանդիսանալ վիրուսային ծրագրերի ներխուժումը համակարգչային համակարգ։ Վիրուսները համարյա թե ամենավտանգավոր թշնամիներն են համակարգչի համար։ Այդ ծրագրերը կենսաբանական վիրուսների նման բազմանում են՝ գրանցվելով սկավառակի համակարգային տարածքում, կամ կցվելով ֆայլերին՝ կարող են կատարել տարբեր ոչ ցանկալի գործողություններ:

Նարինե Մարգարյան
28.03.2019, 13:53

Հիշեցնենք, որ համակարգչային վիրուսը ծրագրավորողների կողմից գրված, «ինքնաբազմացման» ունակությաթբ օժտված փոքրածավալ ծրագիր է, որը կարող է համակարգչի աշխատանքում տարբեր անցանկալի երևույթների պատճառ դառնալ` սկսած «ամենաանմեղներից». էկրանին բերվող պատկերի աղավաղում, երաժշտա- կան հոլովակների ցուցադրում և այլն, մինչև լրջորեն վնասելը` համակարգչային տվյալների ոչնչացում և նույնիսկ համակարգչի առանձին միկրոսխեմաների անսարքության առաջացում: Համակարգիչը վարակելուց հետո վիրուսը կարող է «թաքնվել» ու «հարձակման անցնել» սկսած որոշակի իրադարձությունից` շաբաթվա որևէ օրվանից, կոնկրետ ամսաթվից, կիրառական որևէ ծրագրի թողարկումից, փաստաթուղթ բացելուց:

Սվետլանա Կասյան
28.03.2019, 19:07

Համակարգչային վիրուսների շարքին հաճախ սխալմամբ դասում են բազմաթիվ վնասակար ծրագրային միջոցներ (malicious software-MALWARE), որոնք իրականում վիրուսներ չեն, կարող են ունենալ կամ չունենալ վերարտադրվելու հատկություն և շատ հաճախ կարող են զգալի վնաս հասցնել օգտագործողին և նրա կողմից օգտագործվող համակարգին: Այնուամենայնիվ այս վնասակար ծրագրերը նույնպես դիտարկվում են որպես անցանկալի և դրանք շատ հաճախ դիտվում են վիրուսների հետ մեկ շարքում:
Ծրագրային վնասակար միջոցների թվին են պատկանում`

1.որդերը (WORMS),
2.գովազդային` օժանդակվող ծրագրային միջոցները (Advertising-supported software-ADWARE),
3.հետախուզական` գաղտնի ծրագրային միջոցները (Spy Software-SPYWARE),
դեպի օգտագործողի համակարգիչ չարտոնված մուտքի շնորհման` գաղտնի աշխատող ծրագրային միջոցները (Root Kit-ROOTKIT),
4.կեղծ անվանումով և օրինական ծրագրի դիմակով աշխատող` իրականում ծածուկ վնաս հասցնող ծրագրային միջոցները (Trojan Horse-TROJAN),
5.իրականում վնասակար` օգտագործողի համակարգչի համար օգտակար ծրագրի դիմակի տակ աշխատող և այդ «օգտակարությունը» ամեն կերպ խարդախությամբ լավ կողմից ներկայացնող (գովազդող) ծրագրային միջոցները (scaring software- SCAREWARE),
6.ինտերնետային հանցագործության համար ստեղծված որևիցե վնասակար ծրագրային միջոց (վիրուս) (crime software-CRIMEWARE):
Համակարգչային վիրուսները կցվում են որևէ ծրագրի կամ ֆայլի դրանց աշխատանքի ժամանակ: Սակայն վիրուսները անպայմանորեն չեն վարակում բոլոր աշխատող ֆայլերը: Շատ հաճախ վիրուսներից շատերը գրվում են միայն մեկ կամ մի քանի տեսակի ֆայլերի համար: Ավելին, վիրուսներից շատերը վարակում են ոչ թե օգտագործողի կողմից ստեղծված, այլև շատ հաճախ` հենց համակարգային ֆայլերը: Որքան երկարատև է վիրուսը աշխատում համակարգչում այնքան ավելի ու ավելի շատ ֆայլեր է այն վարակում: Տարածվելով մի ֆայլից մյուսին, և համապատասխան պահի սպասելով, վարակը կարող է կցվել էլեկտրոնային նամակին կամ վարակելով ցանցային ֆայլային համակարգը անցնել ցանցի ներսում գտնվող հաջորդ համակարգչին:

Սվետլանա Կասյան
28.03.2019, 19:14
Հիշեցնենք, որ համակարգչային վիրուսը ծրագրավորողների կողմից գրված, «ինքնաբազմացման» ունակությաթբ օժտված փոքրածավալ ծրագիր է, որը կարող է համակարգչի աշխատանքում տարբեր անցանկալի երևույթների պատճառ դառնալ` սկսած «ամենաանմեղներից». էկրանին բերվող պատկերի աղավաղում, երաժշտա- կան հոլովակների ցուցադրում և այլն, մինչև լրջորեն վնասելը` համակարգչային տվյալների ոչնչացում և նույնիսկ համակարգչի առանձին միկրոսխեմաների անսարքության առաջացում: Համակարգիչը վարակելուց հետո վիրուսը կարող է «թաքնվել» ու «հարձակման անցնել» սկսած որոշակի իրադարձությունից` շաբաթվա որևէ օրվանից, կոնկրետ ամսաթվից, կիրառական որևէ ծրագրի թողարկումից, փաստաթուղթ բացելուց:
Իրենց պահելաձևից ելնելով վիրուսները բաժանվում են երկու խմբի. ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ վիրուսների:
Ռեզիդենտ (կամ նույն է թե մշտապես տեղակայված) այս տեսակի վիրուսների վարակիչ կոդերը (վերարտադրվող մոդուլը) իրենց բեռնում են օպերատիվ հիշողության մեջ (ասել է թե մշտապես տեղակայվում են այնտեղ), որևէ վարակված ծրագրին կցված լինելով, և սպասում այնտեղ ակտիվ վիճակում այնքան ժամանակ մինչև օպերացիոն համակարգը կամ օգտագործողը չաշխատացնի այլ ծրագիր: Վերջինս վարակվելով, վերահսկողությունը հանձնում է արդեն նոր տիրոջը և սպասում իր հաջորդ «զոհին»:
Ռեզիդենտ վիրուսները հաճախ բաժանում են արագ վարակող կամ դանդաղ վարակող վիրուսների: Արագ վարակող ռեզիդենտ վիրուսները կարող են վարակել բոլոր այն ֆայլերը, որոնք այդ պահին սկսում են աշխատել: Նման դեպքում անգամ հենց ինքը հակավիրուսը, եթե չի հայտնաբերել, որ վիրուսի կիրառական մոդուլը նստած է հիշողության մեջ և այն չի վերացրել, կարող է պատճառ դառնալ ամբողջ համակարգչի ֆայլերի վարակմանը: Այդ դեպքում, հակավիրուսի ընդլայնված սքանավորման ժամանակ, յուրաքանչյուր ֆայլի վրա անցնելիս, ակտիվացնում է վերջիններիս դրանով իսկ թույլ տալով վիրուսին տեսնել և վարակել դրանք: Դանդաղները, հակառակը` փորձում են հնարավորինս քիչ ֆայլեր վարակել և դրանով իսկ անտեսանելի մնալ:
Ի տարբերություն ռեզիդենտ վիրուսների, ոչ ռեզիդենտները ունեն երկու մոդուլ`փնտրման և վերարտադրվելու: Երբ վիրուսը վարակում է համակարգիչը նրա փնտրման մոդուլը անմիջապես փնտրում է նոր ֆայլեր և գտնելով այն դիմում է վերարտադրման կամ վարակիչ մոդուլի օգնությանը, որպեսզի վերջինս վարակի այն:
Օգտագործողներից շատերը չեն էլ գիտակցում վիրուսի ներկայության մասին` չնայած որ հաճախ վիրուսների առկայությունը երևում է այս կամ այն ախտանշանից:

Սվետլանա Կասյան
30.03.2019, 23:01
Վիրուսով վարակված լինելու մասին կարող են վկայել հետևյալ <<ախտանիշները>>.
 ազատ օպերատիվ հիշողության ծավալի անհիմն փոքրացումը,
 համակարգչի աշխատանքի ևμեռնավորման գործընթացի դանդաղումը,
 ֆայլի պարունակության փոփոխությունը,
 ֆայլի ծավալի և վերջին վերափոխման ամսաթվի փոփոխությունը,
 տեքստային փաստաթղթի աղավաղումը,
 աշխատող կիրառական ծրագրի վթարային ելքը,
 օպերացիոն համակարգի ինքնավերաμեռնավորումը,
 օպերացիոն համակարգիμեռնավորման սխալները,
 ֆայլերն անհրաժեշտ թղթապանակներում պահպանելու անհնարինությունը,
 ֆայլերիμազմաթիվ կրկնօրինակների ավտոմատ ստեղծումը և այլն:

Սվետլանա Կասյան
02.04.2019, 00:52
Վիրուսով վարակվելու հիմնական աղբյուրները
Վիրուսի հիմնական աղբյուր կարող է լինել.
 վիրուսակիր ֆայլ պարունակող սկավառակը,
 համակարգչային ցանցը, այդ թվում` էլեկտրոնային փոստն ու ինտերնետը,
 վիրուսով վարակված կոշտ սկավառակը,
 օպերացիոն համակարգում թաքնված վիրուսը:

Սվետլանա Կասյան
02.04.2019, 23:41
Վիրուսի հիմնական հատկությունները
Համակարգիչը վիրուսով վարակվելուց հետո համակարգչում առաջանում են մի շարք խնդիրներ՝
ա) համակարգչի աշխատունակության նվազում (այն սկսում է դանդաղ
աշխատել` երկար «մտածել»),
μ) համակարգչով աշխատելու ընթացքում օպերացիոն համակարգի ավտոմատ
վերաμեռնավորում,
գ) տեքստային փաստաթղթերի աղավաղում,
դ) կիրառական ծրագրերի աշխատանքի վթարային ելք,
ե) ճկուն և կոշտ սկավառակների վրա եղած ֆայլերի μազմաթիվ
կրկնօրինակների ստեղծում և այլն:

Սվետլանա Կասյան
03.04.2019, 22:31
Վիրուսների դասակարգումը
Տարբերում են վիրուսների հետևյալ տիպերը.
 ֆայլային վիրուսներ. սրանք վարակում են ճկուն ու կոշտ սկավառակների վրա եղած ծրագրերն ու փաստաթուղթ պարունակող ֆայլերը,
 բեռնավորվող վիրուսներ. սրանք վնասում են կոշտ ու ճկուն սկավառակների համակարգչային տիրույթները,
 տրոյական վիրուսներ. սրանք իրենց «գաղտնի» աշխատանքի ընթացքում մի համակարգչից տեղեկություններ հավաքելով` ինտերնետով դրանք այլ համակարգիչ են ուղարկում և այլն:

Սվետլանա Կասյան
04.04.2019, 12:23
Ֆայլային վիրուսներ
ֆայլային վիրուսներ (երμեմն զանազանում են սրանց ծրագրային և մակրովիրուսային տարμերակները). սրանք վարակում են սկավառակների վրա եղած ծրագրեր և փաստաթղթեր պարունակող ֆայլերը: Վերջերս հատկապես տարածում են գտել այնպիսի մակրովիրուսներ, որոնք ունակ են ներդրվելու միանգամից մի քանի հավելվածներում. այդպիսին է, օրինակ Nriplicate անունը կրող վիրուսը:Նման վիրուսակիր ծրագրի աշխատանքը սկսելուց հետո վիրուսը տեղակայվում է համակարգչի օպերատիվ հիշողության մեջ և կարող է մինչև մեքենան անջատելը վարակել այդ ընթացքում կիրառված ծրագրերը:

Սվետլանա Կասյան
04.04.2019, 23:13
Բեռնավորվող վիրուսներ
Բեռնավորվող վիրուսներ. սրանք վնասում են սկավառակների այն տիրույթները,
որոնք ծառայում են օպերացիոն համակարգի μեռնավորման համար: Նման վիրուսի
օրինակ է հայտնի Win95CIH «Չեռնոμիլ» անվամμ վիրուսը, որը1998 թվականի
գարնանը հազարավոր համակարգիչներ շարքից հանեց:

Fuzelina Karapetyan
04.04.2019, 23:39
Համակարգիչը չափազանց օգտակար և կարևոր սարք է, և դրա միջոցով առօրյա կյանքում կարելի է բազմաթիվ գործողություններ կատարել: Համակարգիչների միջոցով նաև կարելի է անձնական կամ աշխատանքային խիստ կարևոր տեղեկություններ պահեստավորել: Այնուամենայնիվ, համակարգիչը և դրանում պահեստավորված տվյալները կարող են վնասվել և ոչնչանալ։ Այդ իսկ պատճառով ինչպե՞ս պաշտպանվել վիրուսներից:

Սվետլանա Կասյան
05.04.2019, 14:02

Հարգելի ֆուզելինա, շատ շնորհակալություն արձագանքելու համար: Նախ` պետք է հնարավորինս սահմանափակել համակարգչին առնչվող մարդկանց քանակը` այդ նպատակով հատուկ նշանաբան կիրառելով: Սակայն ամենակարևորը` պետք է ունենալ և ժամանակ առ ժամանակ կիրառել հակավիրուսային միջոցներ: Նման ծրագրերը հնարավորություն են տալիս հայտնաբերել վարակված ֆայլերը, վերականգնել («բուժել») դրանք` հեռացնելով վիրուսակիր մասերը: Գոյություն ունեն նաև հատուկ հակավիրուսային ծրագրեր, որոնք ամեն անգամ սկավառակին դիմելիս ստուգում են դրա վրա վիրուսի առկայությունը և հայտնաբերելիս` հայտնում այդ մասին: Որոշ դեպքերում մինչև «բուժելը» ֆայլը վիրուսի կողմից այնպիսի փոփոխությունների է ենթարկված լինում, որ այլևս այն չի հաջողվում վերականգնել. նման ֆայլերը պետք է ջնջվեն, ոչնչացվեն:
Միշտ պետք է հակավիրուսային ծրագրով ստուգենք համակարգչին միացնվող արտաքին հիշողության կրիչները, որոնք եթե միացվում են մի քանի համակարգիչների կարող են իրենց մեջ պարունակել համակարգչային վիրուսներ:
Եթե աշխատում ենք համացանցով միշտ պետք է հակավիրուսային ծրագրի բազան թարմ վիճակում լինի, որ կարողանա հայտնաբերել համացանցում օրեցօր ավելացող վիրուսները:

Fuzelina Karapetyan
05.04.2019, 14:09

Շնորհակալություն տեղեկատվության համար, առօրյայում պարբերաբար առնչվում եմ նման խնդրի հետ և դիմում մասնագետների օգնությանը: Ինձ համար բացահայտեցի նոր մասնագետի և կդիմեմ Ձեր օգնությանը :D ;)

Սվետլանա Կասյան
05.04.2019, 14:21
Շնորհակալություն տեղեկատվության համար, առօրյայում պարբերաբար առնչվում եմ նման խնդրի հետ և դիմում մասնագետների օգնությանը: Ինձ համար բացահայտեցի նոր մասնագետի և կդիմեմ Ձեր օգնությանը :D ;)

Մեծ հաճույքով պատրաստ եմ օգնել Ձեզ:
Ներկայումս վիրուսակիր ծրագրերի դեմ կիրառվող բազմաթիվ հակավիրուսային ծրագրեր կան, որոնք հնարավորություն են տալիս ստուգել վիրուսի առկայությունը, հայտնաμերել վարակված ֆայլերը, վերականգնել («բուժել») դրանք: Եթե վիրուսով վարակված ֆայլը վիրուսի կողմից այնպիսի փոփոխությունների է ենթարկվել, որ այն հնարավոր չէ վերականգնել, ապա օգտվողի ցուցումով այն կարելի է ջնջել: Լայնորեն կիրառվող հակավիրուսային միջոցներից են Kaspersky, Dr. Web 7, ESET NOD32, Norton Int. Security, BitDefender, Comodo, Aviraև Avast փաթեթները:

Սվետլանա Կասյան
08.04.2019, 11:34
Հակավիրուսային ծրագրեր
Ներկայումս վիրուսակիր ծրագրերի դեմ կիրառվող μազմաթիվ հակավիրուսային ծրագրեր կան, որոնք հնարավորություն են տալիս ստուգել վիրուսի առկայությունը, հայտնաμերել վարակված ֆայլերը, վերականգնել («բուժել») դրանք: Եթե վիրուսով վարակված ֆայլը վիրուսի կողմից այնպիսի փոփոխությունների է ենթարկվել, որ այն հնարավոր չէ վերականգնել, ապա օգտվողի ցուցումով այն կարելի է ջնջել:

Dr.Web, NOD32, Norton AntiVirus, Kaspersky Anti-Virus, Avast ծրագրերը ներկայումս լայնորեն կիրառվող հակավիրուսային միջոցներից են:
Dr.Web-ը լայնորեն տարածված հակավիրուսային ծրագիր է, որը մեծ հավանականությամμ ունակ է բացահայտել նույնիսկ անհայտ վիրուսները:
NOD32-ը շատ արագ աշխատող հակավիրուսային ծրագիր է, որն արդյունավետ կերպով համակարգիչը պաշտպանում է հնարավոր վիրուսներից և, այսպես կոչված, «լրտեսական» ծրագրերից, որոնք հաճախ գովազդային ծրագրերի տեսքով ինտերնետային ցանցով մուտք գործելով համակարգիչ` թաքնված կերպով տարատեսակ տեղեկություններ են հավաքում և ուղարկում տվյալ ծրագրերի տերերին: NOD32-ը միակ հակավիրուսային ծրագիրն է, որը վերջին 7 տարիներին գործարկելիս բացահայտել է բոլոր վիրուսները:
Norton Antivirus-ը նույնպես աշխարհում ամենակիրառվող հակավիրուսային միջոցներից է: Այս ծրագիրը գտնում և ոչնչացնում է առկա վիրուսները, ավտոմատ կերպովմեկուսացնում է «լրտես» ծրագրերը, չի թույլատրում «վարակված» նամակներտարածել, μացահայտում է օպերացիոն համակարգում թաքնված «սպառնալիքները», համակարգիչը պաշտպանում ինտերնետային «որդերից», որոնք վիրուսակիր ծրագրեր են, և իրենց պատճեները տարածում են լոկալ կամ ինտերնետային ցանցերի միջոցով:
Kaspersky Anti-Virus-ը նույնպես ամենատարածվածներից է: Կիրառվող հատուկ մշակված ալգորիթմի շնորհիվ այս ծրագիրն անսխալ կողմնորոշվում է վիրուսներ ախտորոշելիս, ընդ որում` ի հայտ է բերում անգամ դեռևս անհայտ նոր վիրուսներ:
Ծրագիրը կարողանում է «բռնել» նաև այնպիսի վիրուսներ, որոնք ներդրվում են Microsoft Office-ի փաստաթղթերում:
Avast-ը կարողանում է գտնել ինչպես համակարգչի կոշտ սկավառակի վրա, այնպես էլ հիշողության մեջ և սկավառակի μեռնավորիչ սեկտորներում եղած վիրուսները: Այս ծրագիրն ավտոմատ ստուգում է ստացված նամակները: Avast-ի դրականհատկություններից է նաև այն, որ թարմ տաnμերակները կարելի է ստանալ ինտերնետի միջոցով: Ընդ որում` այս ծրագիրն ունի պարզ ու հասկանալի երկխոսային համակարգ և կիրառման մատչելի ձև:

Սվետլանա Կասյան
08.04.2019, 13:09
Հարգելի կոլեգաներ, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Ինտեգրված դաս-Անգլերեն-ինֆորմատիկա առարկաներից «Համացանց և կապի զանազան միջոցներ» թեմայով: Հուսով եմ Ձեզ համար այն ևս օգտակար կլինի:
https://lib.armedu.am/resource/27428
Տեսանյութ՝
https://www.facebook.com/191872380995610/videos/845777082271800/

Դիանա Աղասարյան
08.04.2019, 13:15
Հարգելի կոլեգաներ, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Ինտեգրված դաս-Անգլերեն-ինֆորմատիկա առարկաներից «Համացանց և կապի զանազան միջոցներ» թեմայով: Հուսով եմ Ձեզ համար այն ևս օգտակար կլինի:
https://lib.armedu.am/resource/27428
Տեսանյութ՝
https://www.facebook.com/191872380995610/videos/845777082271800/

Հարգելի Սվետլանա, օրինակելի դաս է ստացվել և կարծում եմ, որ միջառարկայական կապերի ամրապնդման հիանալի ձև է: :)

Սվետլանա Կասյան
10.04.2019, 12:23
Հարգելի Սվետլանա, օրինակելի դաս է ստացվել և կարծում եմ, որ միջառարկայական կապերի ամրապնդման հիանալի ձև է: :)

Հարգելի Դիանա, ուրախ եմ, որ թեման հետաքրքրեց Ձեզ, կարծում եմ այն կիրառելի կլինի այլ առարկաների դասաժամերին ևս :) :

Սվետլանա Կասյան
10.04.2019, 12:29
Ֆայլը պաշտպանել ծածկագրով
Microsaft Office ֆայլերը կոդավորելու համար` File-Save As-Tools-General Options դաշտում մուտքագրում ենք ծածկագիրը և պահպանում: Ծածկագիրը ջնջելու համար պետք է նույն դաշտից հեռացնենք ծածկագիրը և պահպանենք ֆայլը:
Կոդավորման մեկ այլ եղանակ պատկերված է նկարում
10108

Սվետլանա Կասյան
11.04.2019, 13:32
Թղթապանակը պաշտպանել ծածկագրով
Թղթապանակը ծածկագրով պաշտպանելու համար կան հատուկ ծրագրեր: Օր. WinRar ծրագրով կարող ենք կոդավորենք և արխիվացնենք ֆայլը:
Պետք է անհրաժեշտ թղթապանակի վրա մկնիկի աջ ստեղնով սեղմենք և ընտրեք նկարում պատկերված հրամանին: Այնուհետև կատարում նկարած ֆայլերը:
Թղթապանակները ծածկագրելու համար կան բազմաթիվ ծրագրեր: Օր. Password Protect USB շատ պարզ ծրագիր է և հեշտությամբ կարողանում ենք ծածկագրել թղթապանակը և հեռացնել ծածկագիրը:
10121 10122

Սվետլանա Կասյան
15.04.2019, 00:13
Ֆայլի ծածկագրի փոփոխում
Microsaft Office ֆայլերը կոդավորելու համար` File-Save As-Tools-General Options դաշտում մուտքագրում ենք ծածկագիրը և պահպանում: Ծածկագիրը ջնջելու համար պետք է նույն դաշտից հեռացնենք ծածկագիրը և պահպանենք ֆայլը, փոփոխելու համար նույն դաշտում փոխում ենք ծածկագիրը և պահպանում:

Ֆայլի ծածկագրի հեռացում
Microsaft Office ֆայլերը կոդավորելու համար` File-Save As-Tools-General Options դաշտում մուտքագրում ենք ծածկագիրը և պահպանում: Ծածկագիրը ջնջելու համար պետք է նույն դաշտից հեռացնենք ծածկագիրը և պահպանենք ֆայլը:

Սվետլանա Կասյան
18.04.2019, 15:33
Երբ մենք հանդես ենք գալիս որպես ծրագիր կամ որևէ տվյալ օգտագործող մենք ձեռք ենք բերում որոշակի իրավունքներ և պարտականություններ, որոնք ամրագրված են այն պայմանագրում, որը կնքում ենք տվյալ ծրագիրը տեղադրելու ժամանակ: Այդ պայմանները կարող են տարբեր լինել պայմանավորված ծրագրերը արտադրող ընկերություններից: Մենք պետք է ուշադիր լինենք թե ինչի հետ ենք համաձայնվում ծրագիրը տեղադրելու ժամանակ և չխախտենք այդ պայմանները:
Ըստ իրավական կարգավիճակի ծրագրերի լինում են լիցանզավորված, պայմանականորեն անվճար և ազատ տարածվող:
Եթե մենք ներբեռնում ենք համակարգչային ծրագիր և տեղադրում ենք մեր համակարգչում, ապա տեղադրելիս մենք կնքում ենք իրավաբանական պայմանագիր՝ լիցենզավորված ծրագիր տարածող ընկերության հետ, և այդ պայմանագիրը ավարտվում է մեր կողմից ծրագիրը ջնջելուց հետո: Ծրագիրը տեղադրելուց հետո մենք իրավունք չունենք այդ ծրագիրը մոդիֆիկացիայի ենթարկել, թարգմանել, փոփոխել, այդ նույն հիմքով նմանատիպ ծրագիր ստեղծել, այդ ծրագրով անօրինական գործողություններ կատարել: Ցանկացած ծրագիր տեղադրելուց առաջ պետք է ուշադիր կարդանք Лицензионное соглашение, եթե համաձայն ենք պայմանների հետ նոր սեղմենք Принято և շարունակենք ծրագրի տեղադրումը համակարգչում: Իսկ հետագայում այդ ծրագիրը օգտագործելիս չպետք է խախտենք իրավաբանական պայմանագիր, որը կնքել ենք ծրագիրը ստեղծած ընկերության հետ:
Կան ծրագրեր, որոնք "ազատ տարածվող" են և գործում են լիարժեք: Օր. Google Chrom, Google Earth, Skype, և այլն: "Ազատ տարածվող" ծրագրերում արտադրողի կողմից կարող է ավելացվել այլ ծրագրեր (браузер, mail.ru агент, bing որոնման համակարգ և այլն): Պետք է ծրագիրը տեղադրելու ժամանակ ուշադիր կարդալ և անջատել այդ ծրագրերը եթե մեզ հարկավոր չեն:
Այն փաթեթներն ու ծրագրերը, որոնք "ազատ տարածվող" չեն ներկայացված են լինում Demo տարբերակով կամ ունեն գործածության որոշակի ժամկետ (հիմնականում 30 օր): Վերջիններիս լիարժեք տարբերակները վճարովի են, և կարող են ձեռք բերվել դրանց հեղինակների կայքերից: Օր. համակարգչային անտիվիրուսները, օպերացիոն համակարգերը և այլն:
Կան նաև պայմանականորեն ազատ տարածվող ծրագրեր: Դրանց տարածումը կախված է ծրագիրը արտադրող ընկերության հայեցողությունից: Հեղինակ է ճանաչվում այն ֆիզիկական անձը կամ կազմակերպությունը, ով ստեղծել է ծրագիրը: Հեղինակային իրավունքի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ հեղինակային իրավունքն առաջանում է ստեղծագործության ստեղծման փաստի ուժով, այն պահից, երբ անձն (կազմակերպությունը) իր ստեղծագործական կարողությունների շնորհիվ ստեղծում է հեղինակային իրավունքի որեւէ օբյեկտ, որը դառնում է երրորդ անձանց համար հասանելի, դա պատկանում է իրեն` հեղինակային իրավունքով, պաշտպանվում հեղինակային իրավունքի նորմերով: Հեղինակային իրավունքի խախտումը առաջացնում է պատասխանատվություն օրենքի առջև: Այնպես որ պետք է ուշադիր լինենք և չխախտենք այն ծրագրերի հեղինակային իրավունքները, որոնք օգտագործում ենք:
10175

Նարինե Մարգարյան
18.04.2019, 15:48
Հարգելի Սվետլանա Կասյան, ինձ Ձեր մասնագիտական օգնությունն է պետք: Խնդրում եմ բացատեք թե ինչպես կարող եմ փոխել Microsoft Office փաթեթի մեջ ներառված ծրագրերի լեզուն (անգլերենից ռուսերեն) :)

Նարինե Մարգարյան
18.04.2019, 15:58
Հարգելի Սվետլանա, Ձեր թեման շատ օգտակար է: Քանի որ ֆորումը մանկավարժական հարթակ է, իսկ թեման անհրաժեշտ են նաև ծնողներին, լավ կլիներ Ձեր թեմայի շրջանակներում կազմակերպեիք ուսուցողական, ճանաչողական սեմինար աշակերտների ծնողների հետ: Իմ կարծիքով այն կլինի արդյունավետ, քանզի յուրաքանչյուր ծնող ուզում է, որ իր երեխան օգտվի ապահով և անվտանգ, ուսուցողական ինֆորմացիայով լի համացանցից:

Սվետլանա Կասյան
22.04.2019, 21:12
Հարգելի Սվետլանա Կասյան, ինձ Ձեր մասնագիտական օգնությունն է պետք: Խնդրում եմ բացատեք թե ինչպես կարող եմ փոխել Microsoft Office փաթեթի մեջ ներառված ծրագրերի լեզուն (անգլերենից ռուսերեն) :)

1. 10194 2. 10195 3. 10196

Եթե ձեր ցանկալի լեզուն առկա չէ, հնարավոր է, անհրաժեշտ է ներբեռնելու եւ տեղադրելու լեզվի փաթեթ կամ ինտերֆեյս փաթեթ:

Սվետլանա Կասյան
24.04.2019, 00:57
Հարգելի Սվետլանա, Ձեր թեման շատ օգտակար է: Քանի որ ֆորումը մանկավարժական հարթակ է, իսկ թեման անհրաժեշտ են նաև ծնողներին, լավ կլիներ Ձեր թեմայի շրջանակներում կազմակերպեիք ուսուցողական, ճանաչողական սեմինար աշակերտների ծնողների հետ: Իմ կարծիքով այն կլինի արդյունավետ, քանզի յուրաքանչյուր ծնող ուզում է, որ իր երեխան օգտվի ապահով և անվտանգ, ուսուցողական ինֆորմացիայով լի համացանցից:

Հարգելի Նարինե, շնորհակալություն արձագանքելու համար: Շատ օգտակար առաջարկ էր, ես էլ եմ կարծում, որ պետք է կազմակերպել սեմինար ծնողների հետ, քանի որ այսօր բոլորը օգտվում են համացանցից և գրեթե յուրաքանչյուր մարդ կարող է դառնալ հարձակման թիրախ, ինչի պատճառով համացանցիծ ճիշտ օգտվելու կանոնների մասին պետք է իմանա յուրաքանչյուրի մարդ։

Սվետլանա Կասյան
29.04.2019, 12:43
Գաղտնաբառեր

Գաղտնաբառերը հաշիվների պաշտպանության հիմնական բանալին են։ Պետք է կիրառել հատուկ գաղտնաբառերի կառավարման ծրագրեր (password manager), որոնք մի տեղ են պահում դրանք, և օգտագործողը ստիպված չէ դրանք բոլորն անգիր հիշել։ Այդպիսի ծրագրերից են՝ LastPass, Dashlane, KeePassX և այլն։
Կան գաղտնաբառերը կորցնելու մի շարք հնարավորություններ`
• վիրուսներով վարակված համակարգիչն արդեն իսկ վտանգ է, քանի որ դրանց միջոցով հաքերները կարողանում են ստանալ բոլոր գաղտնաբառերը և այս դեպքերից փրկում են հակավիրուսային ծրագրերը,
• հանրային Wi-Fi կետերից օգտվելը,
• ինտերնետ ակումբների, հանրային գրադարանների, կրթական հաստատությունների համակարգիչներից օգտվելը,
• ոչ անձնական համակարգչից ինտերնետ մուտք գործելը որի դեպքում՝ բրաուզերի մեջ պահպանվում է էլեկտրոնային հասցեն և գաղտնաբառը։

Սվետլանա Կասյան
02.05.2019, 12:54
Օգտագործե՛ք բարդ գաղտնաբառեր

Գաղտնաբառերը հաշիվների պաշտպանության հիմնական բանալին են։ Տարբեր հաշիվները, գաղտնաբառերը երբեք չպետք է կրկնվեն։ Գաղտնաբառերի չկրկնվելու պահանջն ունի իր տրամաբանությունը։ Հաքերներին պարբերաբար հաջողվում է կորզել օգտատերերի տվյալները տարբեր կայքերի շտեմարաններից։ Նման շտեմարանները պարբերաբար հայտնվում են համացանցում։ Նման հարձակումների ենթարկվում են նույնիսկ շատ վստահելի կայքերը, օրինակ՝ Yahoo-ն, Dropbox-ը և այլն։ Եթե մարդը բոլոր հաշիվների համար կիրառում է նույն գաղտնաբառը, ապա նման բացահայտումը վտանգում է նրա բոլոր գրանցումները։ www.Haveibeenpwned.com կայքից կարելի է տեղեկանալ, թե կա՞ արդյոք, գաղտնաբառը հաքերների կողմից արդեն հրապարակված շտեմարաններում, թե ոչ։ Այստեղ հնարավոր է նաև գրանցվել և նոր հաքերային բացահայտումների դեպքում էլեկտրոնային նամակի միջոցով տեղեկանալ, եթե գաղտնաբառը կհայտնվի համացանցում։ Հասկանալի է, որ այսօր միջին օգտատերն արդեն ստիպված է հիշել տասնյակ գաղտնաբառեր և դժվար է մտապահել դրանք։ Եթե Դուք չունեք իդեալական հիշողություն, այստեղ կա երկու հիմնական լուծում․ ունենալ գաղտնաբառերի ստեղծման հատուկ սցենար։ Օրինակ, կիրառել տողեր Պարույր Սևակի բանաստեղխություններից, դրանց կցելով ձեր հեռավոր բարեկամների ծննդյան ամսաթվերը, կամ օգտագործել ասացվածքներ, շեքսպիրյան սոնետներ և հազար ու մի այլ նմանատիպ մեթոդներ, որոնք հասկանալի են միայն Ձեզ:

Սվետլանա Կասյան
03.05.2019, 15:08
Մի քանի հիմնական կանոններ գաղտնաբառերի վերաբերյալ․

1.պահպանել անձնական ինֆորմացիան գաղտնի և ստեղծել այնպիսի գաղտնաբառեր որոնք դժվար կլինեն գուշակել,
2.գաղտնաբառը պետք է պարունակի առնվազն 10 նիշ՝ ներառյալ փոքր և մեծ տառեր,
3.գաղտնաբառը չպետք է պարունակի հեշտ գուշակվող տեղեկատվություն․ օրինակ՝ երեխայի կամ նրա ընտանիքի անդամների ծննդյան թվերը, հեռախոսահամարը, անունները և այլն,
4.տարբեր հաշիվները, գաղտնաբառերը երբեք չպետք է կրկնվեն,
5.երբեք չպետք է վստահեն իրենց գաղտնաբառը նույնիսկ իրենց ընկերներին: