PDA

Դիտել ողջ տարբերակը : Թումանյանը զավակների հուշերում



Ռուզաննա Թադևոսյան
27.02.2019, 22:18
Մեծ լոռեցու ծննդյան օրը իմ ղեկավարած դասվարական 3-րդ դասարանի, իմ նախկին, 7-րդ դասարանի, աշակերտների մասնակցությամբ անցկացրեցինք միջոցառում նվիրված Հովհ.Թումանյանի ծննդյան 150 ամյակին:

Միջոցառումը բաղկացած էր 4 մասից:

1-ին մասում երեխաները ներկայացրեցին Թումանյանի ստեղծագործությունները գրված մանուկների համար:Այդ թվում՝ նրա թարգմանությունները բնագրով՝ ռուսերեն և անգլերեն, և հայերեն:Կատարեցին Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա գրված երգերը՝ «Կաքվիկ», «Աշուն», «Ախ,ինչ լավ են...»...

9593

2-րդ մասում Թումանյանի զավակների անունից երեխաները ներկայացրեցին իրենց հայրիկին:Նվարդ Թումանյանի հուշերով կենդանացավ Թումանյան հայրիկի բարի ու հոգատար կերպարը:Պատմեցին, թե Թումանյանն ինչպես էր իր զավակների մեջ սեր արթնացրել դեպի գիրն ու գիրքը:

9595 9596

Ռուզաննա Թադևոսյան
27.02.2019, 22:23
3-րդ մասում պատմեցին, թե ինչպես էին Թումանյանի զավակները Ամանորին Ձմեռ պապիկի նվերները ստանալուց հետո բեմադրություններ ներկայացնում: Թումանյանի ընտանիքում տոն օրերին, ընտանիքով կազմակերպում էին տիկնիկային և ստվերային թատրոնների ներկայացումներ:Աշակերտները մի փոքր պատմեցին ստվերային թատրոնի մասին. տիկնիկային ու ստվերների թատրոնները, ունեցել են պաշտամունքային ակունքներ և այդ է պատճառը, որ ներկայացումներ են տվել ժողովրդական տոներին, տոնավաճառներին ու տարվա հատուկ օրերին։

9599 9600

4-րդ մասում 7-րդ դասարանցիներն իրենց կրտսեր ընկերների համար ցույց տվեցին Թումանյանի հանճարեղ ստեղծագործությունը՝ «Սուտլիկ որսկանը»՝ մալյանական բեմադրության ոճով:

9601 9602 9603

Ռուզաննա Թադևոսյան
27.02.2019, 22:25
Այսպիսին էր այս աշխատանքը-

9604 9605