PDA

Դիտել ողջ տարբերակը : Ներառակա կրթությունը Հայաստանում



Հերմինե Խառատյան
20.02.2019, 18:37
ԿԱՊԿՈՒ սովորողները դասարանում - ճիշտ եք արդյոք համարում?

Հերմինե Խառատյան
20.02.2019, 18:47
Հասարակությունը, դպրոցը, աշակերտները, ուսուցիչները , ծնողները սկզբում շատ վատ էին վերաբերվում այս երևույթին: Ծնողները դեմ էին, որ իրենց երեխաների հետ նույն դասարանում սովորեն խնդիրներ ունեցող երեխաներ: Այսօր շատ բան է փոխվել: Շատերս ենք կողմ ներառական կրթությանը:

Lusine Badalyan
20.02.2019, 19:43
Ներառական կրթություն իրականացնող ուսուցիչը պարտադիր պետք է դասարանում ունենա օգնական, առանց օգնականի նրա համար դժվար կլինի: ԿԱՊԿՈՒ երեխաներին հատուկ ուշադրություն և մոտեցում է անհրաժեշտ և ոչ միայն... նաև պայմաններ, որը այսօրվա հանրակրթական դպրոցներից շատերը չեն ապահովում...

Lusine Badalyan
20.02.2019, 19:46
Ներառական կրթության վերաբերյալ թեմա ինքս էլ էի նախատեսել վարել )))

Հերմինե Խառատյան
20.02.2019, 21:18
Թեման արդիական է: Մենք ` ուսուցիչներս, ամեն օր ենք առնչվում նման խնդիրներ ունեցող սովորողների հետ...ոմանց հետ հեշտ է աշխատաել, ոմանք պահանջում են անհատական մոտեցում...ոմանց ընդհանրապես դպրոց բերել չի կարելի/ կախված երեխայի մոտեղած խնդրից/ ....ինչու եմ այս խնդրի մասին բարձրաձայնում - վերջերս մեր ուսուցիչներից մեկը տնային ուսուցման էր, պատմում էր այդ երեխայի մասին...զրույցը հանգեցրեց նրան, որ, եթե այդ երեխան հաճախեր հանրակրթական դպրոց, շփվեր հասակակիցների հետ, նրա հետ տարվեր անհատական աշխատանք, գուցեև այդ երեխան ներգրավվեր հասարակության մեջ....իմ կարծիքով ծնողից էլ շատ բան է կախված...երեխային հեռու պահել հասակակիցներից միայն այն բանի համար,որ նա որոշակի խնդիրներ ունի , կարծում եմ սխալ է:

Anush P
20.02.2019, 23:05
Հարգելի Հերմինե, իսկապես թեման շատ կարևոր և արդիական եմ համարում այսօր:

Իմ դասավանդած գրեթե բոլոր դասարաններում կան ԿԱՊԿՈՒ աշակերտներ և ես վստահ կարող եմ ասել, որ նրանք իրենց կոլեկտիվի լիիրավ անդամ են զգում ոչ միայն ուսուցիչների, այլ հենց իրենց՝ դասընկերների ցուցաբերած հոգատար վերաբերմունքի շնորհիվ:

Հերմինե Խառատյան
20.02.2019, 23:22
Կան ծնողներ, որոնք ուրախ են իրենց երեխաների փոքր <<հաջողություններով>>, աջակցում են ուսուցիչներին: Այս երեխաներն ունեն ամենակարևորի կարիք ` սիրո և հոգատարության:

Fuzelina Karapetyan
21.02.2019, 17:54
Ներառական կրթությունը` կրթություն է բոլորի համար։
Երբ կրթությունը ներառական է, ապա դրանից շահում են երեխան, ընտանիքը, պետությունը և հասարակությունը։ Այն կրթության կազմակերպման գործընթաց է, որի հիմքում բոլոր երեխաների, այդ թվում նաև՝ հաշմանդամություն և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթություն ստանալու իրավունքն է։ Այն արձագանքում է բոլոր սովորողների բազմազան կարիքներին, մեծացնում է նրանց մասնակցությունը ուսումնական, մշակութային և համայնքային կյանքին և նվազեցնում է կրթությունից նրանց դուրս մնալը։ Ներառական կրթությունը ենթադրում է կրթական գործընթաց, որն ուղղված է բոլոր սովորողների կարիքներին, ներառյալ հաշմանդամություն և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ, բռնությունների ենթարկվող երեխաներ, աշխատող երեխաներ, փախստական կամ տեղահանված երեխաներ, միգրանտներ, աղքատ և չքավոր երեխաներ, լեզվական փոքրամասնություններ, ազգային փոքրամասնություններ, հակամարտությունների հետևանքով որբացած երեխաներ և այլն։

Fuzelina Karapetyan
21.02.2019, 17:56
Ի՞նչ է անում ներառական կրթությունը
Նպաստում է հասարակության բոլոր անդամների հնարավորությունների հավասարեցմանը` հաստատելով, նոր հարաբերություններ և ստեղծագործական հնարավորություններ որոնք անցյալում անհնար էին: Ներառական կրթությունը մարդու իրավունք է, այն ապահովում է լավ կրթություն և սոցիալական առումով հիմնվորված է:
Դպրոցում երեխաներին միմյանցից առանձնացնելու օրինական հիմքեր չկան: Երեխաները պետք է սովորեն միասին, դա օգտակար կլինի բոլորի համար: Պետք չէ նրանց պաշտպանել միմյանցից: Բոլոր երեխաներին պետք է կրթություն, որը կօգնի նրանց հարաբերություներ հաստատել և պատրաստվել կյանքին հասարակության մեջ: Միայն ներառական մոտեցումը կարող է նվազեցնել վախը և նպաստել բարեկամության, հարգանքի ու փոխըմբռնման հաստատմանը:

Fuzelina Karapetyan
21.02.2019, 17:57
Հայաստանում ներառական կրթություն իրականացվում է հիմնականում Երևանում և մասամբ՝ մարզերում: Այդ պատճառով էլ մարզերում հաշմանդամություն ունեցող երեխաները դուրս են մնում կրթական համակարգից: Ներառական կրթության առանձնահատկությունն այն է, որ կրթությունը պետք է հիմնվի բազմազանության վրա՝ հաշվի առնելով յուրաքանչյուր երեխայի առանձնահատկությունները և կարիքները: Դպրոցը, իր հերթին, պետք է բացահայտի և չեզոքացնի ուսումնական գործընթացում լիարժեք մասնակցությանը խոչընդոտող գործոնները բոլոր աշակերտների համար:

Անուշ Հովհաննիսյան
21.02.2019, 19:12
Հայաստանում ներառական կրթություն իրականացվում է հիմնականում Երևանում և մասամբ՝ մարզերում: Այդ պատճառով էլ մարզերում հաշմանդամություն ունեցող երեխաները դուրս են մնում կրթական համակարգից: Ներառական կրթության առանձնահատկությունն այն է, որ կրթությունը պետք է հիմնվի բազմազանության վրա՝ հաշվի առնելով յուրաքանչյուր երեխայի առանձնահատկությունները և կարիքները: Դպրոցը, իր հերթին, պետք է բացահայտի և չեզոքացնի ուսումնական գործընթացում լիարժեք մասնակցությանը խոչընդոտող գործոնները բոլոր աշակերտների համար:

Մարդկության զարգացման ընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ձևավորումն ու սահմանումն անցել են երկար ճանապարհ՝ խղճահարությունից մինչև սոցիալական բազմաթիվ ծառայությունների մատուցում։ Այսօր աշխարհն արդեն ընդունում է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման գաղափարը։ Հայաստանի Հանրապետությունը 2010 թվականին վավերացնելով ՄԱԿ-ի 2006 թ. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիան, ստանձնել է միջազգային պարտավորություն՝ գործող օրենսդրությունը համապատասխանեցնել կոնվենցիայի դրույթներից բխող պահանջներին։

Անուշ Հովհաննիսյան
21.02.2019, 19:21
Հարգելի Հերմինե, իսկապես թեման շատ կարևոր և արդիական եմ համարում այսօր:

Իմ դասավանդած գրեթե բոլոր դասարաններում կան ԿԱՊԿՈՒ աշակերտներ և ես վստահ կարող եմ ասել, որ նրանք իրենց կոլեկտիվի լիիրավ անդամ են զգում ոչ միայն ուսուցիչների, այլ հենց իրենց՝ դասընկերների ցուցաբերած հոգատար վերաբերմունքի շնորհիվ:

Այո', համամիտ եմ Ձեզ հետ: Իմ դասարանում էլ եղել է այդպիսի երեխա, բայց աշակերտները մեծ սիրով և ուշադրությամբ են շրջապատել , համարել են իրենց սիրելի ընկերը: Այժմ 7-րդ դասարանում են սովորում, և ինձ հաճելի է տեսնել, երբ աշակերտները այդ երեխայի պայուսակը տեղափոխում են մի դասարանից մյուսը, օգնում են ,որ անվտանգ տեղաշարժվի:

Anush P
21.02.2019, 22:44
Այո', համամիտ եմ Ձեզ հետ: Իմ դասարանում էլ եղել է այդպիսի երեխա, բայց աշակերտները մեծ սիրով և ուշադրությամբ են շրջապատել , համարել են իրենց սիրելի ընկերը: Այժմ 7-րդ դասարանում են սովորում, և ինձ հաճելի է տեսնել, երբ աշակերտները այդ երեխայի պայուսակը տեղափոխում են մի դասարանից մյուսը, օգնում են ,որ անվտանգ տեղաշարժվի:

Հարգելի Անուշ, վերջերս նույնիսկ կանատես եղա մի այսպիսի դեպքի. աշակերտներից մեկը , ով բացարձակ չի փայլում ոչ իր վարքով և ոչ էլ սովորելով, աստիճաններին տեսնելով հենակներով աշակերտի, առանց որևէ մեկի ասելու մոտեցավ, վերցրեց պայուսակը և ուղեկցեց դեպի դասարան:

Kristine Charchyan
22.02.2019, 22:37
Հարգելի Fuzelina Karapetyan,թույլ տվեք մի փոքր չհամաձայնվել ձեր հետ:Ես Լոռու մարզում եմ աշխատում,Լեռնապատ գյուղում,դպրոցում ունենք ներառական կրթության աշակերտներ տարբեր դասարաններում :Բոլորի հետ և անհատական աշխատանք է տարվում ,և ներառվում են խմբային աշխատանքներում:Գուցե բոլոր մարզերում դեռ չի իրականացվուվ:
Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց կրթության իրավունքի ճանաչումը ամրագրված է Հայաստանի Սահմանադրության 35-րդ հոդվածով, համաձայն որի՝ «Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք։ Հայաստանում հիմնական ընդհանուր կրթությունը պարտադիր է բոլորի համար։ Համաձայն «Կրթության մասին» ՀՀ օրենքի, որն ընդունվել է 1999 թվականին, «Պետությունը անհրաժեշտ պայմաններ է ստեղծում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող քաղաքացիների զարգացման առանձնահատկություններին համապատասխան կրթություն ստանալու և սոցիալական հարմարվածությունն ապահովելու նպատակով»։
Այսօր Հայաստանի Հանրապետությունում 117 հանրակրթական դպրոցներ իրականացնում են ներառական կրթություն, այնտեղ սովորում են շուրջ 2700 կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ։

Kristine Charchyan
22.02.2019, 22:40
Ներառական կրթությունը` կրթություն է բոլորի համար։Երբ կրթությունը ներառական է, ապա դրանից շահում են երեխան, ընտանիքը, պետությունը և հասարակությունը։ Այն կրթության կազմակերպման գործընթաց է, որի հիմքում բոլոր երեխաների, այդ թվում նաև՝ հաշմանդամություն և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթություն ստանալու իրավունքն է։
Ներառական կրթությունն օգնում է հաղթահարելու խտրականությունը։
Հասարակության մեջ հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ կանխակալ վերաբերմունքը բավական ամուր է արմատավորված։ Պատճառներն են՝տեղեկատվության բացակայությունը նրանց մասին ունեցած գիտելիքների, նրանց հարևանությամբ ապրելու փորձի բացակայությունը կամ պակասը։ Նման պատճառներով ստեղծված կարծրատիպերը կոտրելը բավական դժվար է։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ բարենպաստ մթնոլորտում երեխաները ավելի հանգիստ, քան մեծահասակները, ընդունում են տարբերությունները։ Երեխաները մեր ապագա ծնողներն են, ուսուցիչները, փաստաբանները և քաղաքական գործիչները։ Եթե հաշմանդամություն ունեցող երեխաները ևս հաճախեն նույն դպրոցը, ինչ մնացածները, ապա բոլորի մեջ կձևավորվի անկանխակալ վերաբերմունք հաշմանդամություն ունեցող բոլոր մարդկանց նկատմամբ, և կարմատավորվի այն գիտակցությունը, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ հասարակության լիիրավ անդամներ են։

Արայիկ Քոչարյան
22.02.2019, 23:52
Հայաստանի տարածքում առկա 1464 դպրոցներից միայն 291-ն են պաշտոնապես համարվում ներառական կրթություն իրականացնող: Սա կազմում է առկա դպրոցների մոտ 20 տոկոսը: Այս դպրոցների մեծ մասը Երևանում են։ Մինչդեռ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) համաձայն, 2016թ․ դրությամբ Հայաստանում ապրում է հաշմանդամություն ունեցող մինչև 18 տարեկան 8016 մարդ: 2012թ. ՀՀ կրթության և գիտության նախարարը հայտարարել էր, որ այլևս գոյություն չեն ունենալու ներառական կրթություն իրականացնող և չիրականացնող դպրոցներ: Այսինքն, Հայաստանում գործող բոլոր հանրակրթական դպրոցները մինչև 2025թ. պետք է դառնան ներառական, հասանելի և մատչելի լինեն բոլոր երեխաների համար։ Սակայն ներառական դպրոցների աճի դինամիկան ցույց է տալիս, որ գործընթացը շատ դանդաղ է առաջ ընթանում: Տարեկան միջինը 16 դպրոցում է անցում կատարվում ներառական կրթության, բացառությամբ 2015 և 2016 թթ., երբ ներառական կրթություն սկսեցին իրականացնել համապատասխանաբար 43 և 72 դպրոցներ:

Հերմինե Խառատյան
23.02.2019, 11:20
10 տարի առաջ մեր դպրոցում իրականացվեց ներառական կրթություն....քաղաքի տարբեր դպրոցներից մեր դպրոց տեղափոխվեցին տարբեր խնդիրներ ունեցող սովորողներ...սկզբնական շրջանում դժվար էր բոլորիս համար: Իսկ այսօր սովորական է դարձել, որ դասարանում պիտի լինեն հենաշարժողական, տեսողական, լսողական, խոսողական ապարատի և այլ խնդիրներ ունեցող սովորողներ : Չի կարելի երեխային օտարել իր հասակակիցներից:

Հերմինե Խառատյան
23.02.2019, 11:28
Իմ դասարանում կա մտավոր հետամնացություն ունեցող սովորող, կամակոր է, խռովկան, ունի հաղորդակցման խնդիր:Նրա հետ աշխատելը ծանր է : Ընդամենը մի քանի օր առաջ մի միջադեպ տեղի ունեցավ . երբ դասարանում տեղափոխեցի աշակերտների տեղերը, նրան նստեցրի աղջիկներից մեկի կողքին, նեղացավ, պայուսակը վերցրեց, որ դուրս գա դասարանից, համոզել եմ, առաջարկեցի նստել նրա կողքին , ում կողքին ինքն է նախընտրում, ասաց, որ ուզում է նստել մենակ, որովհետև ոչ ոքի չի սիրում, այն դեպքում, երբ դասընկերներն իրեն լավ են վերաբերվում:

Fuzelina Karapetyan
24.02.2019, 21:00
Ես շատ ուրախ եմ , որ նման երեխաները ինտեգրվում են հասարակություն , շփվում հասակակիցների հետ , թեկուզ և իրենց սահմանափակ կարողություններով : Հուսով եմ , որ ժամանակի ընթացքում մարզային դպրոցներում ևս համատարած կիրականացվի ներառական կրթություն , այն մասշտաբով , որքան և մայրաքաղաքում:

Հերմինե Խառատյան
23.03.2019, 19:27
<< Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1 -ին մասին 10.3 -րդ կետ
Ներառական կրթություն ` յուրաքանչյուր երեխայի համար , այդ թվում ` կրթության առանձնահատուկ կարիք ունեցող , զարգացման առանձնահատկություններին համապատասխան, անհրաժեշտ պայմանների և հարմարցեված միջավայրի ապահովման միջոցով, կրթական գործընթացին առավելագույն մասնակցության և հանրկրթության պետական չափորոշչով սահմանված արդյունքի ապահովում:

<< Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2.1 -ին մաս.
Հայաստանի Հանրապետությունը համընդհանուր ներառական կրթությունը հռչակում է որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովման երաշխիք:
Ներառական կրթության քաղաքականությունը նպատակաուղղված է յուրաքանչյուր երեխայի կրթության մատչելիության, հավասար մասնակցության հնարավորության և որակի ապահովմանը:

Հերմինե Խառատյան
23.03.2019, 19:37
Հայաստանի Հանրապետությունը 2010 թվականին վավերացնելով ՄԱԿ -ի 2006 թ. << Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին>> կոնվենցիան, ստանձնել է միջազգային պարտավորություն ` գործող օրենսդրությունը համապատասխանեցնել կոնվենցիայի դրույթներից բխող պահանջներին:
Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց կրթության իրավունքի ճանաչումը ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ, որի համաձայն ` << Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Հայաստանի Հանրապետությունում հիմնական ընդհանուր կրթությունը պարտադիր է բոլորի համար>>:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող յուրաքանչյուր սովորողի ուսոցման կազմակերպման ռազմավարությունը կառուցվում է հետևյալ ելակետային դրույթների հիմքի վրա `

***կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները մյուսների հետ հավասար իրավունքներ ունեն հանրակրթական հաստատության ընտրության և պարտադիր պետական կրթական ծրագրերի յուրացման հարցերում,

***կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներն իրավունք ունեն օգտվելու հատուկ մանկավարժական, առողջապահական, հոգեբանական, սոցիալական այլ ծառայություններից ` անկախ նրանց ընտրած ուսումնական հաստատության տիպից,

***երեխայի համակողմանի բնական զարգացման տեսանկյունից նախընտրելի է նրա կրթության կազմակերպումը ` առանց ընտանիքից և հասարակությունից նրա առանձնացման:

Հերմինե Խառատյան
23.03.2019, 19:39
Օրենքի 4 -րդ հոդվածի 2.1 -ի մասի համաձայն ` <<Հայաստանի Հանրապետությունը համընդհանուր ներառական կրթությունը հռչակում է որպես յուաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովման երաշխքի>>:

Հերմինե Խառատյան
24.03.2019, 22:47
Ներառական կրթության համակարգի զարգացում, բոլոր աշակերտների լիարժեք մասնակցությւոն, հավասար հնարավորությունների ստեղծում ու անհատական մոտեցումներ - լուծումներ, ո, որոնք կապահովեն ու կբավարարեն ներառական կրթության ծրագրում ընդգրկված սովորողների կրաթական կարիքները :
Որոշիչ է այն հարցը, թե ինչպե'ս է առանձին վերցրած աշակերտի համար ապահովվում, որ նա ստանա իր կարողություններին ու կարիքներին համապատասխան որակյալ կրթություն: Ներառական կրթությունը շարունակական գործընթաց է, ուստի ուսուցիչներս պետք է առավել ակտիվ և համագործակցված աշխատենք ` ներառական կրթության իրականացման նպատակներին հասնելու համար:
Ի վերջո ինչից է սկսվումներառական կրթությունը, որի արդյունքում երաշխավորվում է որակյալ կրթությունը: Սկսվում է մանկավարժների վերաբերմունքի /սիրտ/, հմտության / ձեռք/, և գիտելիք / գլուխ / եռամիասնության դրսևորումից: 9938

Արդյունքին հասնելու սկզբունքը ԿԱՊԿՈՒ սովորողների չմեկուսացնելն է :
Դպրոցում ունենք աշակերտներ, որոնք առանձնահատուկ վերաբերմունք ու անհատական մոտեցում են պահանջում : 6 -րդ <<Ա>> դասարանում սովորում են երկու այդպիսի տղաներ ` Արթուրն ու Հրայրը: Երկուսի մոտ էլ առկա են լուրջ խնդիրներ . Արթուրի մոտ <<Մանկական ուղեղային կաթված >> է. ունի նաև հենաշարժողական ու խոսողական ապարատի հետ կապված խնդիրներ, իսկ Հրայրի մոտ ` կատարակտ է : Տղաները, չնայած իրենց մոտ առկա առողջական խնդիրներին` ակտիվ են, ամեն կերպ փորձում են մասնակցել դասերին : ՀԵՊ առարկայից անցնում ենք <<Սուրբ Հարություն կամ Զատիկ>>, տղաներին հանձնարարել էի պատմել, թե ինչ են լսել տոնի մասին կամ իրենց ընտանքիներում նշում են արդյոք այս տոնը: Արթուրն այնքան էր ոգևորվել, այն մտքից, որ ինքն էլ տնային հանձնարարություն ունի, հաջորդ դասին ներկայացավ, պատմեց, թե իրենց ընատնիքում որքան շատ են սիրում տոնը, եկեղեցի են գնում, իսկ ինքը տոնը սիրում ձվախաղի համար:
Հրայրը 3-րդ դասարանում ասմունքի մարզային փուլում 2-րդ տեղ էր գրավել ,ասաց, որ ինքը << ոտանավոր >> կասի: Տղան դպրոց ներկայացավ մի գեղեցիկ բանաստեղծություն անգիր արած. երկուսն էլ գնահատվեցին 6 :

Հերմինե Խառատյան
24.03.2019, 22:58
Ջորջ Օրուելն ասել է. <<Եթե միտքը աղավաղում է լեզուն, ապա լեզուն կարող է խեղաթյուրել միտքը>>Հնացած, բայց ոչ ճիշտ բնորոշումները խորացնում են կարծրատիպերը հաշմանդամություն ունեցող մարդկանց մասին և ուժեղացնում են շփման արգելքները, իսկ դա շատ ավելի մեծ խնդիր է նրանց համար, քան բուն հաշմանդամությունը: Երբ մենք հիվանդությունը դարձնում ենք մարդու ամենակրևոր հատկանիշը, արժեզրկում ենք նրան, ոտնահարում ենք նրա անհատականությունը: Մեզնից ոչ ոք չէր ցանկանա, որ մեզ ճանաչեին ինչ -որ արատով կամ հիվանդությամբ: Երբ մենք իմանում ենք ինչ -որ մեկի ախտորոշումը, մեզ թվում է, թե կարևոր բան գիտենք այն մարդու մասին, և այդ փաստն օգտագործվում է որոշելու համար, թե այդ մարդը ե'րբ և որտեղ պետք է սովորի, ինչ աշխատանք կարող է կատարել, ինչ աշխատանք ` ոչ, որտեղ և ինչպես պետք է ապրի: Եվ այս ամենն ավարտվում է հազարավոր երեխաների հասարակական ու ֆիզիակական առաձնացումով հատուկ դպրոցներում ու հաստատություններում` հատուկ ծրագրերի միջոցով: Ախտորոշման հիման վրա մենք ճանաչում ենք մարդու մարմինը ` մոռանալով նրա սրտի, ներաշխարհի մասին. հաճախ օգնելու փոխարեն կարող ենք վնասել նրան:

Անահիտ Գասպարյան
01.04.2019, 16:58
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված համընդհանուր ներառական կրթությանն անցման ժամանակացույցը
1. Մինչև 2022 թ.օգոստոսի 1-ը ՀՀ յուրաքանչյուր մարզում գործող առնվազն մեկ , Երևանում՝ առնվազն չորս հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն վերակազմակերպվում է տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի:
2. Մինչև 2025 թ.օգոստոսի 1-ը ներդրվում է համընդանուր ներառական կրթության համակարգը:

Սամար
03.04.2019, 11:53
Հայաստանում ներառական կրթություն իրականացվում է հիմնականում Երևանում և մասամբ՝ մարզերում: Այդ պատճառով էլ մարզերում հաշմանդամություն ունեցող երեխաները դուրս են մնում կրթական համակարգից: Ներառական կրթության առանձնահատկությունն այն է, որ կրթությունը պետք է հիմնվի բազմազանության վրա՝ հաշվի առնելով յուրաքանչյուր երեխայի առանձնահատկությունները և կարիքները: Դպրոցը, իր հերթին, պետք է բացահայտի և չեզոքացնի ուսումնական գործընթացում լիարժեք մասնակցությանը խոչընդոտող գործոնները բոլոր աշակերտների համար:

Հարգելի Ֆուզելինա Կարապետյան, որքանով ինձ է հայտնի, Երևանում նոր են անցնում ներառական կրթության: Սկզբում պիլոտային կարգով համընդհանուր ներառման են անցել Տավուշի մարզում, այնուհետև Սյունիքը, հետո Լոռին, ապա ևս մի երկու մարզ(կոնկրետ չեմ հիշում որոնք):