PDA

Դիտել ողջ տարբերակը : Բարդ աշակերտը դասարանում

Հերմինե Խառատյան
17.02.2019, 14:55
Կարծում եմ բոլորս ենք առնչվում այս խնդրի հետ ` բարդ աշակերտի ներկայությունը դասարանում....երբ այդ տիպի աշակերտը բացակայում է դասից, ուսուցիչն ավելի հանգիստ է, դասերն անցնում են հետաքրքիր, առանց ավելորդ լարվածության: Այլ է պատկերը, երբ նա դասարանում է, ուսուցիչները անհանգիստ են, հայացքը չեն կտրում այդ աշակերտից, հնարավորինս շատ ժամանակ ու էներգիա են ծախսում նրանց վրա, որը հաճախ կարող է հանգեցնել սխալ քայլերի : Այս և նման խնդիրների հետ չառնչվելու համար ստորև ներկայացնում եմ մի քանի կանոններ, որոնք, ըստ իս, կօգնեն ուսուցչին ` բարդ աշակերտի հետ շփման ընթացքում:
1. Երբեք մի ' վիճեք նրա հետ. ինքնըստինքյան այդ աշակերտին հավասարեցնում եք Ձեզ: Այս երևույթը կարող է օրինակ լինել դասարանի մյուս աշակերտների համար - նրանք կարող են հեշտությամբ վիճել Ձեզ հետ:
2. Մի ' գոռացեք նրա վար, մի ' վիրավորեք . հաշվի առեք, որ դասարանում կան աշակերտներ, որոնք Ձեզ սիրում ու հարգում են, իսկ բարձր ձայնը, անընդհատ << քարոզները>. կարող են դառնալ ձեր նկատմամաբ անհարգալից վերաբերմունքի պատճառ:
3.Մի ' խրախուսեք կամ գովեք նրան, երբ դրա անհրաժեշտությունը չկա. համադասարանցիներին դա դուր չի գա...նույն աշխատանքը կատարում են և ' իրենք, և' նա, իսկ խրախուսվում է բարդ աշակերտը այն դեպքում, երբ մենք խիստ ենք մեր լավ աշակերտների նկատմամբ: Դրա փոխարեն այդ տիպի աշակերտին պիտի սովորեցնել, որ խրախուսանքը վաստակում են :
4. Մի ' նեղացեք նրանից. << Ամեն օր նոր օր է>> բանաձևը պիտի կացութաձև լինի բարդ աշակերտի համար, նա պիտի հասկանա, որ մաքուր էջից սկսելու ևս մեկ հնարավորություն ունի. Ամեն օր ժպտիով ընդունեք նրան/ դժվար է, գիտեմ / , որերորդ անգամ ապացուցում եք նրան, որ Դուք ուրախ եք իրեն դպրոցում կամ դասարանում տեսնելու համար:
5. Մի ' կորցրեք հավասարակշռությունը. պահպանե'ք հանգստություն. բարդ աշակերտը չպիտի նկատի կամ զգա, որ ինքը կարող է ազդել պարապող ուսուցչի վրա:
Ուսուցչի հաջողության գրավականը փոխադարձ հարգանքն ու վստահությունն են...մեզնից շատ բան է կախված,,,մեր փորձառությունը, դիմացինի մեջ մարդ տեսնելը կհեշատցնի անգամ բարդ աշակերտների հետ աշխատելիս :

Ռուզաննա Թադևոսյան
17.02.2019, 15:06
Շատ լավ թեմա է:Կարելի է բերել օրինակներ և քննարկել տարբեր իրավիճակներ:Ես սիրով կմասնակցեմ:

Հերմինե Խառատյան
17.02.2019, 15:34
Շնորհակալություն, հարգելի' Ռուզաննա : Թեման արդիական է.... կանոնները սեփական օրինակից եմ բերել : Ես հակված եմ այն տեսակետին, որ նման աշակերտների խնդիրները գալիս են ընտանիքից.... հաճախակի վեճերը, կին - ամուսին, հայր - մայր փոհարաբաերությունները իրենց կնիքն են դնում ընտանիքում մեծացող երեխայի վրա...մեր ծնողները մոռանում են կարևոր փաստ . ընտանիքը դաստիարակում է, իսկ դպրոցը ` սովորեցնում...ցավոք այսօր ուսուցիչը պարտավոր է նաև դաստիարակել:

Նատաշա Պողոսյան
17.02.2019, 21:29
Դպրոցի ջանքերը միայն այն դեպքում կտան արդյունք, երբ նրա հետ համագործակցեն ընտանիքն ու հասարակությունը: Ընտանիքը դպրոցի ամենամերձավոր օգնականն է, որովհետև այնտեղ է դրվում երեխայի վարքի ու բնավորության, այդ թվում նաև գիտակցական կարգապահական հմտությունների ձևավորման հիմքը: Որպեսզի դպրոցում դաստիարակության գործը լինի արդյունավետ, ուսուցիչները պետք է մոտիկից իմանան ընտանիքների մասին` ընտանեկան պայմանները, նյութական ապահովվածությունը, կուլտուրական մակարդակը, ընտանիքի անդամների հարաբերությունները միմյանց և ուրիշների հետ, իմանան` ո՞վ է զբաղվում երեխաների դաստիարակությամբ, ո՞վ ավելի շատ ազդեցություն ունի նրանց վրա, ծանոթ լինեն ծնողների մանկավարժական պատրաստականությանը, տեղյակ լինեն դաստիարակության դրվածքին ընտանիքում, իմանան ծնողների և երեխաների անհատական առանձնահատկությունները և այդ ամենի հիման վրա որոշեն յուրաքանչյուրին ներկայացվող պահանջները, նրանց նկատմամբ ցուցաբերեն տարբերակված մոտեցում, առանց որի հնարավոր չէ հաջողությամբ իրականացնել անձի ձևավորման գործընթացը:

Հերմինե Խառատյան
17.02.2019, 21:47
Բարի երեկո: Համամիտ եմ Ձեզ հետ, բայց, ուսուցչի ծանրաբեռնվածությունը դպրոցում այնքան շատ է, որ աշակերտների ընտանեկան պայմաններով զբաղվելու ժամանակ չի ունենում: Դեռ դպրոցական տարիներից հիշում եմ, որ մեր ուսուցինչները քաջատեղյակ էին իրենց աշակերտների ընտանեկան վիճակի մասին, գիտեին աշակերտի որ թերացման կամ սխալի համար ծնողներից որին դիմեն և վստահ էին, որ հարցը դրական լուծում կստանա...այսօր բոլորովին այլ է....հայրերը հիմնականում արտագնա աշխատանքի են, մայրերը կքել են ծանր բեռի տակ, դպրոցականով զբաղվելու ժամանակ ու տրամադրություն չկա....արդյունքում դասարաններում ունենք բարդ աշակերտներ, որոնք պահանջում են անհատական աշխատանք:

Նատաշա Պողոսյան
17.02.2019, 22:12
Հարգելի՛ Հերմինե՛ Խառատյան, վերջերս այցելեցի իմ աշակերտներից մեկի տուն, ծնողը ուրախացավ, նաև զարմացավ, թե մի՞թե մեր օրերում ուսուցիչ կա, ով այցելում է ծնողներին: Իր երեխան հետադիմել էր, դասերից ուշանում էր, ես հարմար գտա այցելել նրա ծնողներին, և այն արդյունք տվեց: Այս թեմայի շուրջ հարմար գտա իմ նախորդ օրերի այս հրապարակումը տեղադրել այստեղ: Ճիշտ է, դժվարացել է մեր գործը, բարդ երեխաներ հատուկենտ մեզ մոտ էլ երևում են, բայց անհատական աշխատանքի միջոցով թերևս, նաև ծնողների օգնությամբ կարելի է այդ մտահոգիչ հարցերը լուծել:

Իրավիճակներ, որտեղ մանկավարժի վարպետություն է պետք

Ժամանակները փոխվել են, սերունդն էլ քայլում է ժամանակին համընթաց, ուսուցիչն իրավունք չունի հետ մնալու մերօրյա առաջընթացից: Երբեմն մեղադրվում է ուսուցիչը... Ինչու՞մն է նրա մեղքը, որ հայտնվում է դժգոհությունների թիրախում: Ծնողների ոչ վայելուչ վերաբերմու՞նքը նրա հանդեպ, թե՞ վերջինիս ոչ մանկավարժական մոտեցումը, որ երբեմն ծնող և ուսուցիչ հայտնվում են հակասությունների երկու տարբեր ծայրամասերում:

Ծնողը բացեիբաց հայտարարում է, թե ինքն է ուղղորդում իր երեխային՝ ում դասաժամին իրեն ինչպես դրսևորի: Ուրեմն այստեղ կան դասաժամեր, որ ծնողի կողմից իրավունք է տրված երեխային՝ կարգապահական խախտումներ կատարելու: Ծնողը երեխայի համար մեծագույն դերակատար է, նրա խոսքը արդարացված և ընդունելի է երեխայի համար, ուրեմն տվյալ իրավիճակում ուսուցիչը հայտնվում է աշակերտի և նրա ծնողի կողմից ստեղծած բարդ հանգույցում: Մանկավարժական ճիշտ մոտեցումը միայն կարող է «փրկել» ուսուցչին՝ «գորդյան խնդիրը» լուծելու, այն դեպքում, երբ ծնողը հաստատակամ է իր որոշման մեջ, որտեղ նաև մեղադրանքներ կան՝ ուղղված ուսուցչին: Ուրեմն այստեղ ուսուցիչը գործ ունի «վրիժառու» ծնողի հետ, հետևաբար նա պիտի կարողանա իրավիճակից դուրս գալու փրկությունը գտնի իր վարպետությամբ՝ դեռահասի հետ հարաբերությունների մի նոր մթնոլորտ ստեղծելով, որը և կանդրադառնա ծնողի վարքագծի փոփոխությանը: Երբեմն աշակերտը հայտնվում է երկընտրանքի մեջ, նա իր գործած սխալի համար պետք է ներողություն խնդրի ուսուցչից: Ավագ դպրոցում իր հասակակիցների մոտ նա ծանր հոգեվիճակ է ապրում, բայց մի կողմից՝ պարտադրանքը, մյուս կողմից՝ իր դասընկերներից սպասվող ծաղրալից ակնարկները, երկփեղկվում են, ու ստեղծված իրավիճակում միակ հանգուցալուծումը տվյալ ուսուցչի մոտ է, որ պետք է թույլ չտա դեռահասի «նսեմացված» կերպարի տեսանելիությանը ու թռուցիկ անցումով հասկացնի, որ ամեն ինչ հարթված ու հասկացված է: Բայց բոլո՞ր ուսուցիչներն են կարողանում նման անցումներն ապահովել, թե՞ սպասում են դեռահասի հետ իրենց «հաղթանակը» ամրագրելու՝ ի տես համադասարանցիների:

Ուսուցիչը միշտ չէ, որ ուղղորդող է, երբեմն կարող է աշակերտը մեզ ուղղորդի, բայց արդյո՞ք բոլոր ուսուցիչներն են ընդունակ՝ ընդառաջելու դեռահասի առաջարկին: «Մեծամտություն» կոչվածը, երբեմն կանգնում է «ամենագետ» ուսուցչի կողքին, վնասում է վերջինիս, արդյունքում հիասթափություն է ծնվում դեռահասի մոտ, երբ իր «նորարարությունը» անտեսվում կամ գուցե արհամարհանքի է արժանանում:

Նման փաստերն առկա են իմ մանկավարժական գործունեության ընթացքում: Աշակերտուհին գիրք է ընթերցում, մի գիրք, որ ամենևին չի առնչվում այդ օրվա դասանյութի հետ: Նա ամենևին չի ուզում «ենթարկվել» ինձ ու կտրվել այդ գրքից, նույնիսկ առաջարկում է բոլորին լսելի ինչ-որ հատված ընթերցել այդ վեպից: Նրա ուղղորդմամբ ես «ստիպված» առաջարկն ընդունում եմ, երբ գրքից հեռացած սերնդի մեջ մեր օրերում գտնվել էր ընթերցող, ով իրեն հետաքրքրող գիրքը ցանկանում էր տեսանելի դարձնել բոլորին: Ստեղծված իրավիճակներում յուրաքանչյուր ուսուցիչ տարբեր վերաբերմունք կարող է ցուցաբերել, բայց կարևորը՝ իր մոտեցումը կարողանա ընդունելի դարձնի դեռահասին կամ նրա ծնողին՝ մնալով միշտ իր բարձրության պատվանդանին:

http://www.usarmenianews.com/am-n-9065.html

Ռուզաննա Թադևոսյան
18.02.2019, 00:35
Ուսուցիչը պետք է կարողան հասկանալ, թե դասարանում սովորող այդպիսի երեխան որ տիպին է պատկանում.
1.Աշակերտ ,որը դժվար է հաղորդակցվում իր հասակակիցների հետ,
2.ծայրահեղ հուզական ֆոն ունեցող երեխաներ,
3.մանկավարժորեն անտեսված ծնողների կողմից,
4.գերակտիվ ,
5.գերուշադրության ենթարկված:

Հերմինե Խառատյան
19.02.2019, 01:33
Բարի երեկո, տիկի'ն Պողոսյան: Իմ աշխատանաքային փորձը ցույց տվեց, որ մինչև լավագույն ուսուցիչ, լավագույն մասնագետ լինելը, նախ պիտի հոգեբան լինել, յուրաքանչյուր երեխա անհատական մոտեցում է պահանջում:

Հերմինե Խառատյան
19.02.2019, 01:34
Հետաքրքիր բան . Ձեր թվարկած բոլոր տիպերից կան իմ դասղեկական իմ դասարանում :

Ռուզաննա Թադևոսյան
19.02.2019, 23:18
Հետաքրքիր բան . Ձեր թվարկած բոլոր տիպերից կան իմ դասղեկական իմ դասարանում :

Այո, յուրաքանչյուր տիպի համար մոտեցումները շատ տարբեր են:

Նուշ Սերյոգինա
01.03.2019, 12:42
Առանց ուսուցչի հոգեբանական հեռատեսության հնարավոր չէ կանխագծել
աշակերտների վարքը, իսկ առանց վարքի կանխագծման հնարավոր չէ նրանց
անձնավորության նպատակասլաց ու կազմակերպված ձևավորումը: Գաղտնիք չէ, որ
դպրոցում(և ոչ միայն մեր դպրոցում) դեռևս նշանակալից է աշակերտների
անառաջադիմության տոկոսը: Անառաջադիմությունը հաճախ կապված է սովորել
չցանկանալու, անկարգապահության, առանձին առարկաների, ուսուցչի կամ ամբողջ
դպրոցի պահանջների նկատմամբ աշակերտի անլուրջ վերաբերմունքի հետ: Դրանում
մեղքի իրենց բաժինն ունեն և՛ ծնողները, և՛ փողոցը, և՛ այն ուսուցիչները, որոնք չեն
մտածում իրենց գործողությունների հոգեբանական նպատակասլացության մասին և
հաճախ աշակերտներին պատճառում են դժվար ուղղելի հոգեկան ցնցում:

Հերմինե Խառատյան
01.03.2019, 19:26
Բարև Ձեզ: Համամիտ եմ , առանց ուսուցչի հոգեբանական հեռատեսության, առանց ուսուցչի մանկավարաժական հմտության հնարավոր չէ այդ տիպի սովորողի հետ աշխատել: Այսօր մեր դպրոցներում, դասարաններում քիչ չեն << բարդ>>
կամ <<դժվար>> աշակերտները, որոն պահանջում են անհատական մոտեցում: Աշկերտները տարբեր են, տարբեր են նաև նրանց պահանջներ ը ուսուցչից և դպրոցից: Իմ դասարանում կան այդպիսի մի քանի աշակերտներ,խնդիրները գնում են դեպի ընտանիք, իսկ ընտանիքն իր կնիքն է դնում դպրոց հաճածող երեխայի հոգեբանության վրա: Նրանց չի հետաքրքրում ո'չ դպրոցը, ո'չ հանձնարարված նյութը, նրանք դպրոց են գալիս լիցքաթափվելու, մի քանի ժամ ընտանեկան անախորժ, անառողջ մթնոլորիտց կտրվելու համար:

Fuzelina Karapetyan
01.03.2019, 20:07
Հետաքրքիր թեմա է, վստահ եմ, որ բոլորիս դասարաններում էլ կան նմանատիպ աշակերտներ: Մանկավարժական տակտը, վարպետությունը մեծ դեր են խաղում այս հարցում :

Հերմինե Խառատյան
01.03.2019, 22:01
Խոսում ենք դպրոցից, ուսուցչի դերից ու վարպետությունից, հմտությունից ու տակտից, իսկ ինչ դեր է խաղում անհատի, երեխայի զարգացման վրա ծնողը, կամ դեր խաղում է, թե դաստիարակությունն էլ է ընկած ուսուցչի ուսերին: Հաճախ եմ կրկնում այս միտքը . << Ոուսուցիչը, դպրոցը սովորեցնում են, իսկ ծնողները ` դաստիարակում>.: Ցավոք մեր օրերում ծնողները դաստիարակություն ասելով միայն հասկանում են կուշտ կերակրելն ու հագուստով ապահովելը, մնացած բոլոր հարցերում մեղավոր են դպրոցն ու ուսուցիչը:

Նաիրա Բարիկյան
02.03.2019, 20:49
Ժամանակակից երեխան այնպիսին չէ, ինչպիսին եղել է նրա հասակակիցը 10-20 կամ նույնիսկ 5 տարի առաջ…
Կյանքն այս ընթացքում փոխվել է արմատապես և շարունակում է փոխվել մեծ արագությամբ: Փոխվել են մեծահասակների, երեխաների սպասելիքները…

Այսօր երեխան ստանում է հսկայական քանակի տեղեկատվություն : Նա շատ շուտ է հասկանում, որ տեղեկատվություն մեծ մասը անիմաստ է պահել գլխում, քանի որ այն կարելի է գտնել համացանցում: Մինչդեռ մեր կրթական համակարգը պարտադրում է ճիշտ հակառակը:
• Ծնողների մեծ մասը բարձր գնահատականներն ուղղակիորեն կապում են հաջողության հետ: Երեխաներից պահանջվում է բարձր արդյունքների հասնել, այնինչ կյանքում նրանք տեսնում են որ միշտ չէ որ մարդիկ ըստ արժանիքների են գնահատվում: Հաջողությունը այսօրվա երեխան ավելի շատ այլ գործոնների հետ է կապում:
• Դպրոցում կոնֆլիկտներ եղել են միշտ: Բայց այսօրվա երեխաները փորձում են դրանք լուծել այնպես, ինչպես վիրտուալ աշխարհում:
Արդյունքում, ժամանակակից երեխան չի կարողանում հանդուրժել, ներել, բացատրվել, գնալ փոխզիջումների:
• Երեխաների մեծ մասն ունի գերհոգնածություն, անքնություն, ընտանեկան ու սոցալական խնդիրներ,որոնց լուծումն իրենց ուժերից վեր է:
Այս հակասությունների շարքը կարելի է երկար թվարկել Իսկ եզրակացությունը մեկն է. Երեխաները փոխվել են , կրթությունը՝ ոչ: Երեխաները փոխվել են , ժամանակները նույնպես, իսկ մեծահասկաներիս պահանջները դարձել են անհասկանալի և անընդունելի: : Ըստ իս, հենց այս ու նմանատիպ հակասություններն են պատճառը , որ դասարաններում կան «բարդ» երեխաներ:

Հերմինե Խառատյան
03.03.2019, 16:53
Կփորձեմ Վ. Պետրոսյանի հետևյալ տողերով պատասխանել... Ամենակարևոր բաները մեզ ոչ ոք չսովորեցրեց։ Առաջին դասարանում անցանք այբուբենը, դա հետո էլ կսովորեինք։
Հետո թվաբանության դասատուն մեզ անգիր անել տվեց բազմապատկման աղյուսակը ... երբ կյանքում մենք անընդհատ բաժանվելու էինք՝ մեր մտերիմներից, մեր հույսերից, մեր ապրած տարիներից ....
Սովորեցրին հին ու նոր ժամանակների պատմություններ, որ ի՞նչ ...
... Եվ ոչ ոք չսովորեցրեց ինչպես հասկանալ կողքինի տխրությունը, ինչպես լսել լռությունը, ինչպես տառապել ... արժանապատվությամբ։
Թողեցին, որ այդ ամենը սովորենք ինքնակրթությամբ՝ ինչպես ասում են։
... Իսկ ավելի մարդավարի ասած՝ մեր սրտերի վրա ստացած վերքերով պիտի սովորեինք ամենակարևոր բաները։

Իսկ վերքերից սպիներ են մնում ...

Նատաշա Պողոսյան
04.03.2019, 01:02
Այս թեմային երևի թե հարմար է նախորդ օրերի հրապարակումս, որը տեղադրում եմ այստեղ:

Ժամանակնե՞րն են փոխվել, թե մե՞նք ենք հետ մնացել ժամանակից...

«Առաքինություն ենք սովորեցնում, մարդկային բարձր որակներ, բայց երբեմն դեղնակտուցներ կհայտնվեն, որ մեր սովորեցրած առաքինության վրա կծիծաղեն, ու կհամոզվենք դարերի խորքից եկած ճշմարտությանը, որ մեզ էլ աշակերտներ ունենք՝ «սովորելու մեջ ծույլ, սովորեցնելու մեջ փութաջան...»:

Ինչու՞ են դպրոցի դաստիրակությունից դուրս մեր շրջանավարտներից ոմանք կարծես կերպարանափոխվում: Երևի նրանից է, որ երբեմն մեր առջև նստած աշակերտների մեջ էլ հանդիպում ենք սնապարծների, բայց թույլ չենք տալիս այդ սնապարծությունը գլուխ բարձրացնի, սակայն մեզանից հետո այն ազատ տարածքում իր թևերը փռում է: Ժամանակնե՞րն են փոխվել, թե մե՞նք, որ երբեմն զարմանում ենք մեր կողքին գլուխ բարձրացնողների արտահայտած մտքերից, որ վերամբարձ են հնչում, ճոռոմ, բայց ո՞վ է մեղավորը, մե՞նք, որ իբր ժամանակի հետ չենք քայլում, թե՞ նրանք, որ իրենց թերարժեքությամբ ժամանակից առաջ են ընկնում:

Իմ հարցադրումները կարող են այսպես շարունակվել, բայց զարմանալի է, երբ իրենք են հարցնում, թե ինչու՞ են հիշում հենց Ավարայրը, Արցախյան այն հին ու նոր պատերազմները, որտեղ կորուստներ, վիշտ ու մորմոք կան բազում, իսկ իրենք կարկաչն են սիրում զուլալ աղբյուրի, մեղրածոր կյանքը, որ ցավեր չունի: Ու զոհված ազատամարտիկի հիշատակին նվիրված միջոցառմանը չմասնակցելու ոմանց մտադրությունը սովորական է համարվում, առավել ևս՝ գրքի բանավեճ-քննարկմանը մասնակցելու կարիք չկա, երբ վաղուց հեռացել են գիրք կարդալուց:

Մտել ենք երթուղային տաքսի, մեր դիմաց նստած պատանին կասկածում է՝ տե՞ղ տալ մեծերին, թե՞ աչք փակել, որ կողքին կանգնած մեծահասակ կա, բայց երիտասարդ աղջիկը վեր թռավ տեղից. «Դուք իմ մոր հասակին եք», ու իր տեղը զիջեց կանգնած կնոջը: Կամ երբեմն ականատես ենք լինում, թե ինչպես են մեկ այլ երթուղայինում ծեր մարդուն տեղահան անում, որ իրենք՝ տոմս ունեցողները, նստեն, չէ՞ որ նա իրենց տեղն էր պատահաբար զբաղեցրել: Ինչու՞ չենք հարմարվում այս նոր «կարգերին», երանի ենք տալիս անցած օրերին, երբ հարգանք ու պատիվ կար մեծերի հանդեպ:

Երբեմն լսում ենք՝ ձեր ժամանակներն անցել են, հիմա ո՞վ է այդպես մտածում: Իհարկե, մեր ժամանակներն անցել են, բայց այն ժամանակներում հազիվ դասարանից դասարան փոխադրվող աշակերտները բուհ չէին ընդունվում, ամեն մեկն իր տեղն ուներ, իսկ հիմա երբեմն մեր առջև նստած ամենաթույլ կարողությունների տեր աշակերտներն են մեզ դյուրին ու բարվոք ապրելու ճանապարհը ցույց տալիս՝ համոզված, որ իրենք ժամանակի ընթացքում շատ ավելին կունենան, քան մենք ենք մեր քրտնաջան աշխատանքով ձեռք բերել այս տարիների ընթացքում:

Ես գիտեմ, որ այս սերունդը աշխարհ կփոխի, բայց շրջապատում մեծամիտներ կան, որ աշխարհ կքանդեն, ո՞վ է մեղավորը, մե՞նք, որ երբեմն հասուն արտի մեջ որոմ է աճում, թե՞ նրանք, որ որոմ դարձած՝ մեզ «թունավորում են»:

http://www.usarmenianews.com/am-n-9923.html

Հերմինե Խառատյան
04.03.2019, 18:16
մեր ժամանակներն անցել են, բայց այն ժամանակներում հազիվ դասարանից դասարան փոխադրվող աշակերտները բուհ չէին ընդունվում, ամեն մեկն իր տեղն ուներ, իսկ հիմա երբեմն մեր առջև նստած ամենաթույլ կարողությունների տեր աշակերտներն են մեզ դյուրին ու բարվոք ապրելու ճանապարհը ցույց տալիս՝ համոզված, որ իրենք ժամանակի ընթացքում շատ ավելին կունենան, քան մենք ենք մեր քրտնաջան աշխատանքով ձեռք բերել այս տարիների ընթացքում:----կեցցե'ք, ինչ ճիշտ եք....

star1
04.03.2019, 19:26
Հարգելի՛ Հերմինե՛ Խառատյան, վերջերս այցելեցի իմ աշակերտներից մեկի տուն, ծնողը ուրախացավ, նաև զարմացավ, թե մի՞թե մեր օրերում ուսուցիչ կա, ով այցելում է ծնողներին: Իր երեխան հետադիմել էր, դասերից ուշանում էր, ես հարմար գտա այցելել նրա ծնողներին, և այն արդյունք տվեց: Այս թեմայի շուրջ հարմար գտա իմ նախորդ օրերի այս հրապարակումը տեղադրել այստեղ: Ճիշտ է, դժվարացել է մեր գործը, բարդ երեխաներ հատուկենտ մեզ մոտ էլ երևում են, բայց անհատական աշխատանքի միջոցով թերևս, նաև ծնողների օգնությամբ կարելի է այդ մտահոգիչ հարցերը լուծել:

Իրավիճակներ, որտեղ մանկավարժի վարպետություն է պետք

Ժամանակները փոխվել են, սերունդն էլ քայլում է ժամանակին համընթաց, ուսուցիչն իրավունք չունի հետ մնալու մերօրյա առաջընթացից: Երբեմն մեղադրվում է ուսուցիչը... Ինչու՞մն է նրա մեղքը, որ հայտնվում է դժգոհությունների թիրախում: Ծնողների ոչ վայելուչ վերաբերմու՞նքը նրա հանդեպ, թե՞ վերջինիս ոչ մանկավարժական մոտեցումը, որ երբեմն ծնող և ուսուցիչ հայտնվում են հակասությունների երկու տարբեր ծայրամասերում:

Ծնողը բացեիբաց հայտարարում է, թե ինքն է ուղղորդում իր երեխային՝ ում դասաժամին իրեն ինչպես դրսևորի: Ուրեմն այստեղ կան դասաժամեր, որ ծնողի կողմից իրավունք է տրված երեխային՝ կարգապահական խախտումներ կատարելու: Ծնողը երեխայի համար մեծագույն դերակատար է, նրա խոսքը արդարացված և ընդունելի է երեխայի համար, ուրեմն տվյալ իրավիճակում ուսուցիչը հայտնվում է աշակերտի և նրա ծնողի կողմից ստեղծած բարդ հանգույցում: Մանկավարժական ճիշտ մոտեցումը միայն կարող է «փրկել» ուսուցչին՝ «գորդյան խնդիրը» լուծելու, այն դեպքում, երբ ծնողը հաստատակամ է իր որոշման մեջ, որտեղ նաև մեղադրանքներ կան՝ ուղղված ուսուցչին: Ուրեմն այստեղ ուսուցիչը գործ ունի «վրիժառու» ծնողի հետ, հետևաբար նա պիտի կարողանա իրավիճակից դուրս գալու փրկությունը գտնի իր վարպետությամբ՝ դեռահասի հետ հարաբերությունների մի նոր մթնոլորտ ստեղծելով, որը և կանդրադառնա ծնողի վարքագծի փոփոխությանը: Երբեմն աշակերտը հայտնվում է երկընտրանքի մեջ, նա իր գործած սխալի համար պետք է ներողություն խնդրի ուսուցչից: Ավագ դպրոցում իր հասակակիցների մոտ նա ծանր հոգեվիճակ է ապրում, բայց մի կողմից՝ պարտադրանքը, մյուս կողմից՝ իր դասընկերներից սպասվող ծաղրալից ակնարկները, երկփեղկվում են, ու ստեղծված իրավիճակում միակ հանգուցալուծումը տվյալ ուսուցչի մոտ է, որ պետք է թույլ չտա դեռահասի «նսեմացված» կերպարի տեսանելիությանը ու թռուցիկ անցումով հասկացնի, որ ամեն ինչ հարթված ու հասկացված է: Բայց բոլո՞ր ուսուցիչներն են կարողանում նման անցումներն ապահովել, թե՞ սպասում են դեռահասի հետ իրենց «հաղթանակը» ամրագրելու՝ ի տես համադասարանցիների:

Ուսուցիչը միշտ չէ, որ ուղղորդող է, երբեմն կարող է աշակերտը մեզ ուղղորդի, բայց արդյո՞ք բոլոր ուսուցիչներն են ընդունակ՝ ընդառաջելու դեռահասի առաջարկին: «Մեծամտություն» կոչվածը, երբեմն կանգնում է «ամենագետ» ուսուցչի կողքին, վնասում է վերջինիս, արդյունքում հիասթափություն է ծնվում դեռահասի մոտ, երբ իր «նորարարությունը» անտեսվում կամ գուցե արհամարհանքի է արժանանում:

Նման փաստերն առկա են իմ մանկավարժական գործունեության ընթացքում: Աշակերտուհին գիրք է ընթերցում, մի գիրք, որ ամենևին չի առնչվում այդ օրվա դասանյութի հետ: Նա ամենևին չի ուզում «ենթարկվել» ինձ ու կտրվել այդ գրքից, նույնիսկ առաջարկում է բոլորին լսելի ինչ-որ հատված ընթերցել այդ վեպից: Նրա ուղղորդմամբ ես «ստիպված» առաջարկն ընդունում եմ, երբ գրքից հեռացած սերնդի մեջ մեր օրերում գտնվել էր ընթերցող, ով իրեն հետաքրքրող գիրքը ցանկանում էր տեսանելի դարձնել բոլորին: Ստեղծված իրավիճակներում յուրաքանչյուր ուսուցիչ տարբեր վերաբերմունք կարող է ցուցաբերել, բայց կարևորը՝ իր մոտեցումը կարողանա ընդունելի դարձնի դեռահասին կամ նրա ծնողին՝ մնալով միշտ իր բարձրության պատվանդանին:

http://www.usarmenianews.com/am-n-9065.html

Հարգելի՛ Նատաշա, ասում եք, թե կան դեպքեր, երբ ծնողն է ուղղորդում երեխային՝ ում դասին ինչպես պահել...Ճիշտն ասած՝ ինձ համար սա նորություն էր, չեմ հանդիպել նման բանի, թեև դպրոցում աշխատում եմ 1994 թվականից:Այսպիսի բան կարող է լինել միայն այն դեպքում, եթե ծնողն ու ուսուցիչը վաղուց իրար ճանաչում են և անձնական ինչ-որ խնդիրներ կան:Ինչևէ, շատ վատ է:
Իսկ եթե ես ասեմ, որ նման բան կարող է ուղղորդել դպրոցի տնօրենը, հետաքրքիր է՝ ի՛նչ կմտածեք: Արի ու տես, որ այդպիսի դեպքեր էլ են լինում, որը շա՜տ ցավալի է ուսուցչի համար, նրա հեղինակության ու վարկանիշի համար: Սա, կարծում եմ, ավելի վտանգավոր ու նողկալի երևույթ է, քան Ձեր նշածը:Հավատացե՛ք՝ ունենք այդպիսի տնօրեններ: Եվ այստեղ մենք արդեն գործ ունենք ոչ թե բարդ աշակերտի,որին կարելի է ինչ-որ կերպ դաստիարակել, այլ տնօրենի ձեռքում գործիք դարձած աշակերտի հետ: Սա սոսկալի երևույթ է:

Նատաշա Պողոսյան
06.03.2019, 01:25

Հարգելի՛ star1, մեր բարդ ու ու պատասխանատու աշխատանքում բազմիցս առնչվում ենք երևույթների, որոնք իրենց հետքն են թողնում մեր հիշողության մեջ: Երբեմն տնօրենն էլ, եթե իր տեղում չէ, թույլ է տալիս սխալներ, չեմ ժխտում, որ երբեմն բացասականի հարուցիչը կարող է դառնալ նաև ուսուցիչը:

Տարիներ առաջ մանկխորհի նիստում դպրոցի նախկին տնօրեններից մեկը, չարաշահելով իր պաշտոնը, հայտարարեց, թե ուսուցիչներից ովքեր տրնդեզի միջոցառմանը չմասնակցեն, հրաման է գրելու, հեռացնի: Նման սպառնալիքը ոչ մեկի համար ընդունելի չէր, գուցե շատերը քաղաքավարությունից լռեցին, ես նրան հակադարձեցի, որ չեմ մասնակցելու և առաջարկեցի իմ ազատման հրամանը գրել: Իհարկե, գիտեի, որ նա իրավունք չուներ ոչ մեկի հետ սպառնալիքով խոսել, առավելապես՝ նման հայտարարությամբ, բայց ես, եթե անգամ մտադիր էի մասնակցելու այդ միջոցառմանը, այդ խոսակցությունից հետո չմասնակցեցի:

Արդյունքում պարզվեց, որ այդ տնօրենը պարտությունը ցանկացավ հաղթանակով ամրագրել և ուղղորդեց ծնողներից մեկին ու նրա երեխային իմ դեմ՝ չգիտակցելով, որ նորից կառերեսվի մի նոր պարտության ու իր անվան վարկաբեկմանը՝ իր իսկ ձեռքով: Ուրախ եմ, որ այդ մասին գրում եմ անցյալով, երբ մարդն իր սխալի համար կորցրեց այն պաշտոնը, որին ատամներով կառչած էր, բայց նաև նման վերաբերմունքը ոչ հարիր է մանկավարժությանը, որը ժամանակին կանխվեց:

Հռիփսիմե Հարությունյան
07.03.2019, 01:23
Հարգելի Հերմինե, հետաքրքիր տեսակետ եք քննարկում, բայց միշտ չէ, որ կարելի է բարդ աշակերտի արարքները հանդուրժել: Կարծում եմ, որ ավելի ճիշտ է հենց սկզբից զբաղվել նման երեխայի շտկմամբ,որովհետև շատ երեխաներ ուսուցչի բարի վերաբերմունքը այլ կերպ են ընդունում...

Հռիփսիմե Հարությունյան
07.03.2019, 01:32
Հարգելի Նատաշա, շնորհակալություն, ձեր քննարկումները և գրառումները սիրով եմ կարդում, դրանք ուսանելի են և օրինակելի...

Զարինե Ամիրյան
08.03.2019, 20:43
Հարգելի՛ կոլեգա, շատ կարևոր թեմա եք քննարկում; Այո՛, յուրաքանչյուր աշակերտ պահանջում է անհատական մոտեցում; Կարևոր է նաև ուսուցչի ՝ լավ և հմուտ հոգեբան լինելու հանգամանքը; Այս հարցում մեծ դեր ունի նաև ընտանիքը, նրանում առկա վերաբերմունքը ուսուցչի և դպրոցի նկարմամբ;

Հռիփսիմե Հարությունյան
09.03.2019, 01:31
Հարգելի գործընկերներ,, միանշանակ ընտանիքն ամենակարևոր նախապայմանն է աշակերտի պատշաճ վարքագծի դրսևորման գործում, բայց ցավոք հեռոստատեսությունն ու հասարակական միջավայրը ազդում են անձի բարեկիրթ ձևավորմանն ու զարգացմանը: Ուստի մեր ժամանակներում ուսուցչի աշխատանքը խիստ պատասխանատու է , որովհետև շատ ծնողներ սովորական են նայում իրենց երեխաների <<ժամանակակից պահվածք >> դրսևորելուն, կենտրոնանում են ավելի շատ իրենց երեխաների իրավունքների, քան պարտականությունների վրա, այնինչ, ցանկալի կլինի , որ կենտրոնանան իրենց երեխաների պարտականությունների կատարմանը: Զարգացած հասարակություն ունենեալու համար մեզ պետք են բարեկիրթ, գրագետ, առաջադեմ գաղափարներով զինված սերունդ, որոնց համար հասարակության ու հայրենիքի շահը պետք է բարձր լինի անձնական շահից...

Զարինե Ամիրյան
09.03.2019, 11:52

Համամիտ եմ Ձեր տեսակետի հետ, հարգելի՛ Հռիփսիմե; Այսօր ապրում ենք չափազանց բարդ և տեխնիկապես գերզարգացած դարում ; Փոխվել են արժեքները, փոխվել է նաև ժամանակակից աշակերտը՝ իր կարծիքներով, աշխարհայացքով; Այսօրվա ուսուցիչը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ՝ նաև այս առումով; Կարծում եմ՝ պիտի փնտրել այլ մեթոդներ և յուրատեսակ մոտեցումներ՝ կապված այսօրվա աշակերտի հետ;

Հերմինե Խառատյան
09.03.2019, 22:09
Այս տարիների ընթացքում հաճախ եմ առնչվել այդ տիպի աշակերտների հետ, փորձել եմ հնարավորինս նրանց հասկանալ, իմ դասարանում կան բարդ աշակերտներ, որոնց հետ աշխատելը բավականին էներգիա է խլում: Իմ ամենօրյա աշխատանքի արդյունքում եկա այն եզրակացության, որ << բարդ>> երեխաները միշտ չէ, որ վատն են, պարզապես նրանք ուշադրության կարիք ունեն, նրանք օգնություն են ակնկալում մեծահասակներից / ծնողներ, ուսուցիչներ, ավագ ընկերներ/ , բայց ոչ երբեք քննադատություն ու նախատինքներ: Կփորձեմ նշել մի քանի գործոն.
1 . Պայքար ուշադրության համար - եթե երեխան մանկական տարիքում բավարար քանակությամբ ուշադրություն չի ստանում, որն անհրաժեշտ է նրա անհատական աճի համար, նա դառնում է չենթարկվող, ուշադրության արժանանում է այս կերպ/ աշակերտներիցս մեկը հենց այս խնդիրն ունի /
2. Ինքնահաստատում - ծնողները ոչ թե հետևողական են երեխայի նկատմամբ, այլ խստապահանջ են, իրենց կամքին ենթարկում , հաճախ են նրան նկատողություն անում, ցուցումներ տալիս: Ծնողներին թվում է, թե կարգուկանոն են սովորեցնում : Սա, իհարկե լավ է, հարցը նրանումն է ինչպես անել այդ: Եթե նկատողություններն ու դիտողությունները կրկնվում են, արդյունքում երեխան ըմբոստանում է, ամեն կերպ փորձում է իր Ես - ը չկորցնել, << ես ինքս>> միտքը դառնում է գերխնդիր :
3. Երեխայի ցածր ինքնագնահատականը - ներքուստ մտածում են . << Որքան էլ փորձեմ, միևնույնն է ոչինչ չի ստացվի>>, << Ինձ համար մեկ է>>, << Ես վատն եմ >> :
4.Երեխայի հարցերին պետք է պատասխանել մանրամասն, երբեք պետք չէ մտածել, թէ նա չի հասկանա:
5.Երեխային <<չի կարելի>> ասելուց հետո պետք է բացատրել, թե ինչի չի կարելի` վտանգավոր է, թէ այլ հետևանքների կբերի, որ երեխան հստակ գիտակցի , թե ինչի հետ գործ ունի :
6.Երեխային պատժել ոչ թէ ծեծելու կամ կամ անկյուն կանգնեցնելու միջոցով, այլ զրկել նրան իր սիրելի իրից։
7.Երեխան ավելի լսող է, երբ իրեն հասկացված է զգում, չէ որ նրանք մեր փոքր տեսակն են։
8.Լսենք անգամ անհեթհեթ թվացող նրանց պատմությունները:
9.Այսինք պետք է տալ արտահայտվելու հնարավորություն.<<Լռի'ր, ձայն չլսեմ>> արտահայտությունները բերում են նրան, որ աշակերտը սովորում է ինքնաարտահայտվել այլ տարբերակով, որը որակում ենք չարություն:
10.4. << Ես ինձ լավ չեմ զգում>> , <<Օգնեք ինձ>> : Իսկ ինչ են անում մեծահասկաները---տես ճիշտ եմ մտածում? ...մասնագետի աչքով նայի

Նուշ Սերյոգինա
15.03.2019, 11:13
Խոսում ենք դպրոցից, ուսուցչի դերից ու վարպետությունից, հմտությունից ու տակտից, իսկ ինչ դեր է խաղում անհատի, երեխայի զարգացման վրա ծնողը, կամ դեր խաղում է, թե դաստիարակությունն էլ է ընկած ուսուցչի ուսերին: Հաճախ եմ կրկնում այս միտքը . << Ոուսուցիչը, դպրոցը սովորեցնում են, իսկ ծնողները ` դաստիարակում>.: Ցավոք մեր օրերում ծնողները դաստիարակություն ասելով միայն հասկանում են կուշտ կերակրելն ու հագուստով ապահովելը, մնացած բոլոր հարցերում մեղավոր են դպրոցն ու ուսուցիչը:

Ծնողի դաստիարակչական ոճը
Ժամանակակից հոգեբանության մեջ դասակարգում են ծնողական դաստիարակության 3 հիմնական խումբ` ավտորիտար, հանդուրժողական և ավտորիտատիվ: Այն ծնողները, որոնք հակված են ավտորիտար մեթոդին, սովորաբար ջղային են, դժգոհ, իշխող, կոպիտ, սահմանափակ են արտահայտում իրենց հույզերը: Նման ծնողի համար երեխային գրկելը, համբուրելը, գովասանքի խոսքեր ասելը լրացուցիչ ճոխություն է:
Նման հարաբերություններում ծնողը թելադրողն է, միշտ ճիշտ է, իսկ երեխան միշտ հնազանդվող պետք է լինի: Այսպիսի դաստիարակչական մեթոդներ կիրառող ծնողների երեխաները սովորաբար լինում են ըմբոստ, վախկոտ, ջղային, դժբախտ և հեշտությամբ են հասակակիցների ազդեցության տակ ընկնում: Նման դաստիարակության պատճառով տուժում են երեխա-ծնող հարաբերությունները, անխուսափելի են դառնում վեճերը:

Դաստիարակչական երկրորդ ոճը հանդուրժողականն է: Այս մեթոդը կիրառող ծնողները ջերմ են և հուզական, բայց շատ սահմանափակ հսկողությամբ, քիչ են մասնակցում երեխայի կյանքին և հեշտությամբ տեղի տալիս երեխայի քմահաճույքներին: Այս ծնողն առավել շահագրգռված է, որ երեխայի հետ չհակադրվի և չվիճաբանի: Նման ընտանիքներում մեծացող երեխաները լինում են անհանգիստ, կարծում են, թե ծնողները չեն հոգում իրենց մասին, թելադրում են ծնողներին իրենց կամքը և թերահավատությամբ են վերաբերվում նրանց:

Երրորդ ոճն ավտորիտատիվն է: Նման մեթոդ կիրառող ծնողները լինում են ջերմ, հանգիստ, չափավոր են հսկողության մեջ, քաջալերում են երեխային, հաճախ զրուցում են նրա հետ և կողմնակից են երեխայի անկախությանը: Այս ծնողները հակված են ծնող-երեխա դրական հարաբերություններ ստեղծելուն, նրանց հարաբերություններում իշխում է փոխադարձ հարգանքը:

Այսպիսի ընտանիքներում մեծացած երեխաները լինում են ինքնավստահ, ի վիճակի են պատասխանատվություն կրել, անկախ են, անկեղծ: Սիրելի՛ ծնողներ, անկախ այն բանից, թե դուք դաստիարակության որ ոճը կնախընտրեք, աշխատեք, որ երբեք չվնասվեն երեխայի շահերը և զգացմունքները:

Նատաշա Պողոսյան
16.03.2019, 11:18
Անվիճելի է ծնողների դերը երեխաների դաստիարակության գործում, ծնողներն են նրանց առաջին դաստիարակները: Հետևաբար, նրանց վարքագծից, փոխհարաբերություններից, ներընտանեկան մթնոլորտից են էապես կախված երեխայի դաստիարակության բովանդակությունն ու ձևերը:

Ծնողին տեղեկացրի, որ միայն իր երեխան չի մասնակցել Մուրացանի «Ռուզան» դրամայի ներկայացմանը: Նա մտորումների մեջ ընկավ, բայց նաև շատ հանգիստ պատասխանեց. «Երևի դա մեզանից է գալիս` մեր ընտանիքից, վերջերս էլ փող չտվեց, որ հաց առնենք, փողային հաշիվները տանը ինքն է վերահսկում»:
Բնականաբար, նման իրավիճակում հայտնված ծնողը պետք է գիտակցի, որ ներընտանեկան հարաբերություններում ստեղծված սխալ դրվածքը պետք է ժամանակին կանխել, այլապես նման հիվանդագին երևույթները շարունակական են լինելու և վնասակար այդ երեխայի համար:

Ճշմարտությունը թույլ է տալիս ասելու, որ դպրոց-ընտանիք կապի շնորհիվ տեղի է ունենում նաև ծնողական հասարակության, այսպես ասած, յուրատեսակ կրթության գործընթաց: Եվ այսպիսի կապի շնորհիվ է, որ ավելի ամբողջական ու սահուն կարող է ընթանալ նաև ազգային ինքնության արժեքների՝ ազգային հպարտության, մշակութային արժեքների ամրապնդման, քաղաքացիական ինքնագիտակցության ձևավորման գործընթացը: Ընտանիք-հասարակություն-դպրոց փոխադարձ կապի և ճիշտ գործելակերպի շնորհիվ է, որ կարելի է կանխատեսել լուսավոր ապագա, սերնդի համալիր դաստիարակության արդյունք, իսկ դպրոցի վարած ռազմավարությամբ, առողջ ընտանիքների թվով է ուրվագծվում հասարակության պատկերը:

Հերմինե Խառատյան
16.03.2019, 15:44
Ես հակված եմ այն մտքին, որ երեխան ընտանիքի հայելին է: Ինչպե՞ս վերաբերվել այն աշակերտին, ով ընտանիքում վիրավորանքԻց, կոպտությունից, անավԱյելուչ արտահայտություններից զատ ոչինչ չի լսում, ի՞նչ ասել այն ծնողին, ով երբեմն մոռանում է իր պարտականությունները :

Նատաշա Պողոսյան
16.03.2019, 17:04

Մի օր լսում եմ. «Գլուխը պատովն է տվել ձեր ուսուցիչը, որ այդքան տնային աշխատանք է հանձնարարել...»:

Հասկանալի է, որ այդ ուսուցչի վարկանիշն ընկնում է աշակերտի աչքում, չէ՞ որ ծնողը երեխայի համար հեղինակություն է, ավելին` նա օրինակելի կերպար է, ում խոսքն արժեք ունի: Դրանից հետո պարզ է, որ այդ աշակերտը չի ընդունի իր ծնողի կողմից հերյուրանքների արժանացած ուսուցչի դիտողությունները: Նա արդեն վեճի է բռնվելու նրա հետ, հակադրվելու է նրան, չէ՞ որ դեռահասները շուտ բռնկվող են և շատ ժամանակ չեն կարողանում զսպել իրենց վայրկենական ապրումները մարդկանց ու երևույթների նկատմամբ: Երբեմն ուսուցիչն էլ չի գիտակցում իր սխալը, նա չի կարողանում կառավարել իր հույզերը և տեղիք է տալիս վարքի սխալ դրսևորման, դիմում է ագրեսիայի պաշտպանական հակազդմանը` անցնելով հակահարձակման...

Գալիս եմ այն մտքին, որ մենք մի նոր ուսումնական գործընթաց պիտի շարունակաբար տանենք նաև որոշ ծնողների հետ, ովքեր դառնում են իրենց երեխաներին բացասական վարքի դրդելու հարուցիչը:

Նատաշա Պողոսյան
16.03.2019, 17:08
Չգիտեմ` առայսօր ինձ որքանով է հաջողվել ներկայացնել մեր դպրոցն ու այնտեղ սովորող աշակերտներին, բայց միշտ էլ զերծ եմ մնացել թերությունների վերհանումից, որ ամենուր էլ առկա են, և որոնց երբեմն մենք էլ առնչվում ենք: Նպատակ չեմ ունեցել ներկայացնելու իդեալական ուսուցչի կամ դպրոցականի կերպար, բայց փորձել եմ իմ գրառումներում կերտած իրական կերպարներով տեսնել յուրաքանչյուրի մոտ լույսի այն շողը, որը կարող էր ավելի մեծանալ ու նոր տարածքներ ընդգրկել:

Ուսումնական տարվա ընթացքում երբեմն հետադարձ հայացք եմ ձգում, և անցած դեպքերի ու դեմքերի խառնուրդում նոր կերպարներ եմ հայտնաբերում, որով հանրագումարի եմ բերում նաև այն թերությունները, որ առկա են եղել ուսումնական գործընթացում: Այդ ճանապարհին վերստին հաստատում եմ մանկավարժի աշխատանքի դժվարությունները, որ երբեմն հասկացվում են շրջապատի կողմից, երբեմն` անտեսվում:

Իմ մանկավարժական գործունեության տարիներին միշտ էլ թևավորել եմ, առաջ մղել, լուսավոր կետից նայել իմ առջև նստած աշակերտներին, բայց չէի ասի, որ միշտ էլ հարթ է եղել այդ ճանապարհը: Անցած ուղիս արտացոլվում է նաև դարուփոսերի հաղթահարումով, որ ձգտել եմ հասկացված լինել, երբեմն նույնիսկ աչք փակել մեր առջև նստած աշակերտների թույլ տված բացթողումների վրա: Ամեն տարի համոզվում եմ, որ ավելի է դժվարանում մանկավարժի աշխատանքը, երբ այսօրվա գիտակից սերունդը ենթադրում է երբեմն, որ ինքը հասուն է այնքան, որ կարող է ամեն անգամ հակադարձել ուսուցչին: Ինձ համար նորություն չի դառնում, երբ լսում եմ, թե ինչու են ընդհանրապես արձակուրդի օրերին որևէ տնային հանձնարարություն առաջարկում: Այլևս չեմ զարմանում, երբ դպրոցականն ամբողջ ուստարին գիրք չի բացում, բայց սպասում է ուսուցչի բարյացակամ վերաբերմունքին` մի նվազագույն գնահատական ստանալու համար, նույնիսկ երբեմն համոզված է, որ ուսուցիչն ուզի թե չուզի դրական կնշանակի, այլապես նա չի ցանկանա «վատի» պիտակն իր վրա վերցնի: Երբեմն ուսուցիչը վատամարդ է դառնում, թե ինչու նկատեց, որ աշակերտը գրագողությամբ է զբաղվում: Անտարբերությունն էլ չարիք է, երբ դպրոցականի համար նշանակություն չունի, թե իրեն ինչ են գնահատում: Առավել անտանելին մեծամտությունն է, երբ դպրոցականին թև ենք տալիս, մեծարում, բայց հաստատված մտերմական հարաբերությունների արդյունքում նա դառնում է ինքնահավան ու եսապաշտ, երբեմն այնքան է չարաշահվում այդ փոխադարձ հարգանքը, որ թվում է` այն պետք է տարածվի անգամ գնատականների վրա: Մեր շրջապատում էլ երբեմն լինում է, որ դպրոցականը արհամարհանքով նմանակում է ուսուցչի խոսքը, երբեմն դեռահասը չի ցանկանում, որ ծնողը տեղյակ լինի իր անկարգությանը, և հանկարծ «մեղադրյալի աթոռին» հայտնվում է դասավանդող ուսուցիչը կամ դասղեկը, որ տեղեկացրել է: Ինչու՞ չէ, երբեմն պատահում է նաև, որ ծնողը, եթե «պետք է ուսուցչին», ապա թող վերջինս գնա նրա հետ տեսակցության, ինչու՞ պիտի ծնողը ներկայանա:

Ուսուցիչներն էլ տարբեր են` դեռահասների հետ ունեցած հարաբերությամբ: Տարիների իմ փորձը ցույց է տվել, որ պետք կանգնել «ոսկե միջինի» վրա, որպեսզի աշակերտների նկատմամբ ունեցած նորմալ հարաբերությունները չչարաշահվեն նրանց կողմից, այլապես, երբ կորցնում ենք այդ միջինը, կորցնում ենք ինքներս մեզ:

http://www.usarmenianews.com/am-n-8926.html

Մինասյան Նորա
16.03.2019, 17:48
Հարգելի Հերմինե, հետաքրքիր տեսակետ եք քննարկում, բայց միշտ չէ, որ կարելի է բարդ աշակերտի արարքները հանդուրժել: Կարծում եմ, որ ավելի ճիշտ է հենց սկզբից զբաղվել նման երեխայի շտկմամբ,որովհետև շատ երեխաներ ուսուցչի բարի վերաբերմունքը այլ կերպ են ընդունում...

Հարգելիՙ Հռիփսիմե, միանշանակ համամիտ եմ Ձեր կարծիքի հետ: Վերջերս դասարանում մի միջադեպ եղավ: Երեխաներից մեկը փորձեց իր վատ արարքը ծածկել ստելով: Երբ այս մասին իմացան ծնողները, սկսեցին պաշտպանել իրենց երեխայի սուտը: Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս պետք է վարվեի:Դուք ճիշտ եք՝ ուսուցչի բարի վերաբերմունքը այլ կերպ են ընդունում...

Նատաշա Պողոսյան
16.03.2019, 20:08
....Վերջերս դասարանում մի միջադեպ եղավ: Երեխաներից մեկը փորձեց իր վատ արարքը ծածկել ստելով: Երբ այս մասին իմացան ծնողները, սկսեցին պաշտպանել իրենց երեխայի սուտը: Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս պետք է վարվեի:

Ծանոթ վիճակ է, որին ցանկացա արձագանքել, բայց միշտ չէ, որ այսպես կարողանում ենք հարթեցնել իրավիճակը՝ չնայած ծնող-ուսուցիչ անհասկանալի և չհասկացված հարաբերությունն ամիսներ տևեց:

Դասարանում անընդմեջ աշակերտուհիներից մեկի հեռախոսն էր կորչում, հաջորդ օրը գտնում էին պահարանում դրված կամ նստարանին: Դա կրկնվեց մի քանի անգամ: Եվ մի օր էլ նույն դասարանի աղջիկներից մեկը տեղեկացրեց ինձ, որ այդ նույն աշակերտուհու հեռախոսը ամեն անգամ վերցնում է համադասարանցիներից մեկը ֆիզկուլտուրայի դասաժամերին, ինքն ականատես էր, թե ինչպես է նա վերջին անգամ վերցրել, հեռախոսի մարտկոցը հանել, ապա նորից այդ հեռախոսը դրել իր տեղը: Ես «հանցանք» գործած այդ աշակերտուհուն մեղադրում եմ, թե ինչու է մեկընդմեջ նման կեղտոտ արարքների գնացել, նա սկզբում փորձեց արդարանալ, որ ինքը չի վերցրել, բայց հետո ներողություն խնդրեց, որ չի գիտակցել, թե ինչպես է գնացել նման քայլերի:

Զարմանալին այդ աշակերտուհու մայրիկի դիրքն էր, թե իր աղջիկը նման արարք չի գործել, անտեղի է իմ մեղադրանքը: Նույնիսկ դժգոհեց, թե իր երեխային կհանի դպրոցից: Անցան օրեր, այդ աշակերտուհին նույն ձևով հաճախում էր դպրոց, մայրիկն էլ խուսափեց հաջորդ ծնողական ժողովին մասնակցելուց: Մի երկու ամիս ես նրան չտեսա:

Անակնկալ էր, երբ Ուսուցչի օրը այդ ծնողը հրաշալի խոսքերի ու վարդերի մի առատ փնջով տարածական դաշտում շնորհավորեց ինձ՝ հիշեցնելով ուսուցչի դժվարին աշխատանքը, ցանկանալով ինձ մեծ համբերություն: Իմ շնորհակալությամբ հարթվեց ամեն ինչ, հասկանալի էր, որ իր երեխան պատմել էր ճշմարտությունը, ինքն էլ գիտակցել էր իր սխալը:

Հերմինե Խառատյան
16.03.2019, 22:11
Բարի երեկո: Հենց հիմա մտածում էի . նախ պիտի ծնողը դաստիարակված լինի, որ հետո կարողանանք դաստիարակված աշակերտ պահանջել: Գիտեք, կան նաև դեպքեր, երբ հեղինակություն է ուսուցիչը, երբ ուսուցչի խոսքն ավելի կարևոր է, քան ծնողինը : Մի քանի օր առաջ ծնողներիցս մեկը դպրոց էր եկել, բնականաբար դժգոհությունները շատ էին, թեպետ որդին լավ է սովորում/ դասարանի հարվածայիններից մեկն է/, բայց վարքը գնահատվում է անբավարար: Մայրն ինքը դժգոհեց ու ասաց հետևյալը . << Ինչ անեք, դուք եք անելու, տղաս ինձ շան տեղ չի դնում>>: / Կներեք արտահայտության համար/ : Ապշել էի մոր այս արտահայտությունից: Սրան ի՞նչ ակսեք: Ես մեղադրում եմ ընտանիքին:

Մինասյան Նորա
16.03.2019, 22:26

Այոՙ, հարգելիՙ Հերմինե, մեղավոր է ընտանիքը: Բավական է ամեն ինչում մեղադրել ուսուցչին:

Մինասյան Նորա
16.03.2019, 22:33
Ծանոթ վիճակ է, որին ցանկացա արձագանքել, բայց միշտ չէ, որ այսպես կարողանում ենք հարթեցնել իրավիճակը՝ չնայած ծնող-ուսուցիչ անհասկանալի և չհասկացված հարաբերությունն ամիսներ տևեց:

Դասարանում անընդմեջ աշակերտուհիներից մեկի հեռախոսն էր կորչում, հաջորդ օրը գտնում էին պահարանում դրված կամ նստարանին: Դա կրկնվեց մի քանի անգամ: Եվ մի օր էլ նույն դասարանի աղջիկներից մեկը տեղեկացրեց ինձ, որ այդ նույն աշակերտուհու հեռախոսը ամեն անգամ վերցնում է համադասարանցիներից մեկը ֆիզկուլտուրայի դասաժամերին, ինքն ականատես էր, թե ինչպես է նա վերջին անգամ վերցրել, հեռախոսի մարտկոցը հանել, ապա նորից այդ հեռախոսը դրել իր տեղը: Ես «հանցանք» գործած այդ աշակերտուհուն մեղադրում եմ, թե ինչու է մեկընդմեջ նման կեղտոտ արարքների գնացել, նա սկզբում փորձեց արդարանալ, որ ինքը չի վերցրել, բայց հետո ներողություն խնդրեց, որ չի գիտակցել, թե ինչպես է գնացել նման քայլերի:

Զարմանալին այդ աշակերտուհու մայրիկի դիրքն էր, թե իր աղջիկը նման արարք չի գործել, անտեղի է իմ մեղադրանքը: Նույնիսկ դժգոհեց, թե իր երեխային կհանի դպրոցից: Անցան օրեր, այդ աշակերտուհին նույն ձևով հաճախում էր դպրոց, մայրիկն էլ խուսափեց հաջորդ ծնողական ժողովին մասնակցելուց: Մի երկու ամիս ես նրան չտեսա:

Անակնկալ էր, երբ Ուսուցչի օրը այդ ծնողը հրաշալի խոսքերի ու վարդերի մի առատ փնջով տարածական դաշտում շնորհավորեց ինձ՝ հիշեցնելով ուսուցչի դժվարին աշխատանքը, ցանկանալով ինձ մեծ համբերություն: Իմ շնորհակալությամբ հարթվեց ամեն ինչ, հասկանալի էր, որ իր երեխան պատմել էր ճշմարտությունը, ինքն էլ գիտակցել էր իր սխալը:

Հարգելիՙ Նատաշա, այսօր ոչ բոլոր ծնողներն են զգում իրենց սխալը: Նրանք աշխատում են միշտ սխալ հանել ուսուցչին: Երևի այդ ծնողը եզակիներից է:Շնորհակալություն:

Նատաշա Պողոսյան
16.03.2019, 22:36
Բարի երեկո: Հենց հիմա մտածում էի . նախ պիտի ծնողը դաստիարակված լինի, որ հետո կարողանանք դաստիարակված աշակերտ պահանջել: Գիտեք, կան նաև դեպքեր, երբ հեղինակություն է ուսուցիչը, երբ ուսուցչի խոսքն ավելի կարևոր է, քան ծնողինը : Մի քանի օր առաջ ծնողներիցս մեկը դպրոց էր եկել, բնականաբար դժգոհությունները շատ էին, թեպետ որդին լավ է սովորում/ դասարանի հարվածայիններից մեկն է/, բայց վարքը գնահատվում է անբավարար: Մայրն ինքը դժգոհեց ու ասաց հետևյալը . << Ինչ անեք, դուք եք անելու, տղաս ինձ շան տեղ չի դնում>>: / Կներեք արտահայտության համար/ : Ապշել էի մոր այս արտահայտությունից: Սրան ի՞նչ ակսեք: Ես մեղադրում եմ ընտանիքին:

Հարգելի՛ տիկի՛ն Խառատյան, իհարկե, ընտանիքն է մեղավոր, որ երեխան բացասական վարքագիծ ունի, բայց Ձեզ համար մեծ գնահատանք է, երբ ծնողը նրա դաստիարակությունը թողնում է Ձեզ՝ վստահելով Ձեր՝ մանկավարժի հմուտ ներգործությանը: Նման դեպքի տարիներ առաջ առնչվել եմ, երբ բացասական դրսևորման դրդապատճառն ընտանիքն է եղել: Կարծում եմ իմ այդ հրապարակումը հարմար կլինի այս թեմայի տակ էլ տեղադրեմ:

Հերմինե Խառատյան
16.03.2019, 22:48
Այդ տղայի հետ աշխատաելը և ' բարդ է, և' հետաքրքիր. բարդ է այն առումով, որ նա հաղորդակցման խնդիր ունի , դյուրագրգիռ է, անկանխատեսելի, կասկածամիտ է, հետաքրքիր է այն առումով, որ փորձում եմ նրա մեջ տեսնել լավը, հայտնաբերել մարդկային որոակներ, որոնց մասին ինք էլ չգիտի :
Որքան էլ մենք մեծ դեր ունենանք մեր աշակերտների կյանքում, որքան էլ մեր խոսքն ազդեցիկ լինի, մենք իրենց կյանքում ժամանակավոր մարդիկ ենք, նրանք մի ամբողջ կյանք իրենց ծնողների հետ , նրանց կողքին են ապրելու: Ծնողի դերը միայն կուշտ, մաքուր, բարեկեցիկ կյանք ապահովելու մեջ չի կայանում, այլ նաև լա'վ մարդ, լա'վ զավակ, լա'վ քաղաքացի դաստիարակելու մեջ:

Նատաշա Պողոսյան
16.03.2019, 22:51
Հարգելիՙ Նատաշա, այսօր ոչ բոլոր ծնողներն են զգում իրենց սխալը: Նրանք աշխատում են միշտ սխալ հանել ուսուցչին: Երևի այդ ծնողը եզակիներից է:Շնորհակալություն:

Հարգելի՛ Նորա, շատ շնորհակալ եմ արձագանքի համար, նաև ճիշտ եք, միշտ չէ, որ ծնողը հասկանում է իր երեխայի սխալը:

Երեկ ականատես էի, որ 5-րդ դասարանում սովորող թոռնիկս դպրոցի միջանցքում գումար գտավ: Ձեռքը վեր բարձրացրած թափահարում էր այն, միաժամանակ հարցնում, թե ով է կորցրել: Ես մինչ մոտենամ իրեն, իր համադասարանցի մի աշակերտ մոտեցավ, թե այդ գումարը ինքն է կորցրել: Թոռնիկս հավատաց և գումարը տվեց նրան: Բայց հետո պարզվեց, որ կորցնողը նա չէր, ում հանձնվել էր գումարը: Այդ երեխան ստեց, վերցրեց դրամը, բայց հաջորդ օրը մայրը հաստատում էր, որ իր երեխան է կորցրել: Սա ընդամենը մի փոքրիկ միջադեպ է, բայց հասկանալի է, թե նման երեխան ինչ վարքագիծ կունենա տարիներ հետո, երբ նրան սխալ ճանապարհի վրա ուղղորդողը մայրն է:

Դավ
16.03.2019, 22:54
Ռուս նշանավոր գրող Լ. Տոլստոյը ժամանակին նշել է, թե մենք բոլորս ծնունդով մանկությունից ենք: Հիրավի, մեզանից յուրաքանչյուրը կրում է ավելի վաղ տարիքի` մանկության և պատանեկության դրոշմը՝ իրենց լավ ու վատ տպավորություններով:
Երեխայի հոգեբանության և առողջ մտածելակերպի ձևավորման հարցում առաջին հերթին կարևոր է ընտանեական դաստիարակությունը: Հայտնի է, որ մարդու էության 20%-ն է միայն բնատուր և հաստատուն, իսկ մյուս` 80%-ը ներկայացնող հատկանիշները արդյունք են դաստիարակության և շրջապատից ստացվող ազդակների ու ենթակա են փոփոխության: Նախադպրոցական տարիքի երեխաների ձևավորման և հետագա զարգացման հարցում 1-ին հերթին կարևոր է ընտանիքի դերը: Ընտանիքը և դաստիարակությունը միշտ քայլել են ձեռք ձեռքի տված և դրանցից մեկի բացակայությունը միշտ էլ հանգեցնում է խնդիրների, որոնք կարող են ծագել թե՛ մանուկների և թե՛ դեռահասների մոտ:

Նատաշա Պողոսյան
16.03.2019, 22:54
Մի «մեկբառանոց» շարադրություն ու մի անպատասխան բարև մեղմորեն թևածում են շուրջս:

Դպրոցական կյանք եմ արձանագրում, բայց ամենևին չեմ խուսափում նաև բացասական որոշ երևույթների մասին բարձրաձայնելուց: Մենք էլ առնչվում ենք աշակերտների, ովքեր երբեմն իրենց պահվածքով հայտնվում են բոլորի ուշադրության կենտրոնում, նաև իրենց վերաբերմունքով ազդում մյուսների վարքագծի վրա: Դա թերևս նկատելի է լինում ուսուցիչ-աշակերտ հարաբերությունների ժամանակ որոշակի չհասկացվածության արդյունքում:

Տարիներ առաջ ավագ դասարանում հանձնարարեցի շարադրություն գրել: Աշակերտներից մեկը շատ հանգիստ նստած էր, տպավորությունն այնպես էր, որ մտածում էր անընդհատ, թե ինչ մտքեր շարադրի: Երբ հանձնեց տետրը, բացեցի: Միայն ամիս-ամսաթիվն էր գրված, շարադրության վերնագիրը և մի անսովոր բառ՝ շատ մեծ տառերով: Իմ հարցին նա արձագանքեց, որ հարմար է գտել՝ գրել միայն իր շան անունը, մի բան, որ ամենևին կապ չուներ շարադրության վերնագրի հետ: Նա «անբավարար» գնահատվեց, բայց նաև լսեցի դժգոհությունը, որ ինքը հարմար է գտել այդպես գրել, այլապես պատրաստ չէր շարադրությանը:

Հաջորդ դասաժամին նա իրեն թույլ տվեց ավելին՝ իր ազատ պահվածքով, մյուսների ուշադրությունն իր վրա սևեռելով...Անցան օրեր: Դպրոցից դուրս եկա: Ինձ ծանոթ երիտասարդների տեսա՝ զրուցելիս: Նրանց բարևեցի, նկատեցի, որ այդտեղ էր նաև այդ աշակերտը: Հանկարծ լսեցի. «Այդ բարևն ինձ էլ էր վերաբերու՞մ...»: Հետ շրջվեցի. հարցնողը նա էր: Հաստատակամ ասացի, որ բոլորին էր ուղղված: Անսպասելի էր պատասխանը, երբ համարձակորեն, ի լուր մյուսների, նա ազդարարեց. «Չհամարե՛ք, որ ինձ էլ եք բարևել, ես այդ բարևին չեմ պատասխանել»: Կարծես կայծակնահար եղա, բայց արտաքուստ հանգիստ ձևանալով՝ երկու բառով հասկացրի, որ այդպես էլ կհամարեմ:

Հաջորդ դասաժամերին, երբ ինքն էր ցանկություն հայտնում պատմելու կամ ես էի դաս հարցնում, ամեն անգամ գնահատելիս նա դժգոհում էր, որ ցածր եմ գնահատում: Մի օր էլ գրականության դասանյութից կցկտուր մի քիչ պատմեց, նկատելի էր իր պահվածքից, որ բարձր գնահատական ստանալու մեծ ցանկություն ուներ: Ես հնարավորություն տվեցի, որ շարունակի պատմել, նա լռեց, հարց տվեցի դասից, չկարողացավ պատասխանել, բայց նորից բողոքեց, որ ինքը «գերազանց» պիտի ստանար, այդ դասը լավ սովորել էր:

Շուտով դպրոց հրավիրեցի ծնողին: Որդուն ուղղված հոր հանդիմանության արդյունքում իմացա, որ տանը պարտադրել են, որպեսզի նա բարձր գնահատականներ ապահովի, բայց արդյունքում, լավ սովորելու փոխարեն, փորձել է բարձր գնահատական ստանալու ակնկալիքով՝ տարբեր ճանապարհներով ուսուցչուհու վրա ազդել:

Նա դպրոցն ավարտեց, բայց մեր միջև մնաց մի անջրպետ, մի անհասկանալի չհասկացվածություն, որ հաստատվել էր մեր երկուսիս միջև, ու ափսոսանք կար, որ չհասցրի այն հարթեցնել այդ ամիսների ընթացքում: Նրա կերպարը մնաց իմ հիշողության մեջ՝ իր գրած այն անսովոր «մեկբառանոց» շարադրությամբ, օդում անպատասխան թողած իմ բարևով, բարձր գնահատվելու մարմաջով, աշակերտին ոչ հարիր պահվածքով, ծնողի կողմից նրան ուղղված հանդիմանությամբ...

Անցան տարիներ...Դպրոցից տուն գնալու ճանապարհին անցա անծանոթ մարդկանց կողքով: Հանկարծ մեկի ձայնը կանգնեցրեց ինձ. «Տիկի՛ն Պողոսյան...Բարև Ձեզ»: Շրջվեցի...Մի հաղթանդամ տղամարդ էր: Դիմագծերը ծանոթ էին. որտե՞ղ էի տեսել նրան: Վերջապես ինձ ուղղված հարց. «Դուք դիտավորյա՞լ ինձ չբարևեցիք...»: Ավելի մոտիկից ես ուշադիր նայում եմ նրան... Մոտ երկու տասնյակ տարի է անցել: Իմ այն օրերի աշակերտն էր, ով այդ պահին նայում էր ու ժպտում, ու այդ ժպիտները փոխանցվել էին ինձ: Եվ ես արդարանում էի... Ինչպե՞ս կարող էի չբարևել, ուղղակի չէի ճանաչել... Պարզվեց՝ վաղուց ընտանիք ունի, դպրոցահասակ երեխաներ, գյուղական դպրոցում էլ դասավանդում է:

Մեր միջև հարթվեց այն անջրպետը, որ տարիներ շարունակ ուղեկցել էր մեզ, բայց անցյալից եկած մի «մեկբառանոց» շարադրություն ու մի անպատասխան բարև մեղմորեն թևածում էին շուրջս:

http://www.usarmenianews.com/am-n-10125.html

Հերմինե Խառատյան
16.03.2019, 23:06
Ծանոթ իրավիճակ է: Դեռ սեպտեմբերին, երբ այս դասարանի դասղեկությունն ինձ վստահեցին, առաջին դասղեկական ժամաին ասացի, որ մենք պիտի լինենք մեկ ընատանիքի պես, իրենց խնդիրների , հուզող հարցերի մասին տեղյակ են պահելու ինձ, ես պատասխանատու եմ իրենց համար, պիտի փորձենք լեզու գտնել: Նկատեցի նրա անհանգիստ պահվածքը, հավանաբար ասածս այնքան էլ սրտով չէր, ասացի, որ ամենաբարդ աշակերտի հետ անգամ հեշտ եմ լեզու գտնում, ոտքի կանգնեց ու ասաց . << Ինձ հետ լեզու չեք գտնի>>: Ի պատասխան իր այդ հայտարարության` ժպտացի ու շարունակեցի դասս: Հաջորդ օրվանից հետս չէր խոսում, դա ինձ ամենևին չէր անհանգստացնում : Գիտեի, որ այդպես չի շարունակվի. ամեն օր ենք հանդիպելու իրար, ինչպես էլ լինի, ասելիք կունենա:

Հերմինե Խառատյան
16.03.2019, 23:23
16 -րդ դարի ֆրանսիացի փիլիսոփա, լուսավորիչ Միշել Մոնտենն ասում էր .<<...Թող դաստիարակն ստիպի աշակերտին մի տեսակ սեփական մաղով մաղել այն ամենը, ինչ ինքը մատուցում է նրան, և թող ոչ մի բան չմտցնի նրա գլուխը ` հենվելով լոկ իր հեղինակության ու ազդեցության վրա:...
Ինչ վերաբերվում է աշակերտին , թող նա խուսափի իրեն գոռոզ ու ամբարտավան տեսք տալուց, խույս տա մանկական սնապարծությունից, որի էությունն ուրիշներից ավելի բարձր և ավելի խելոք երևալու ցանկությունն է, թող նա չհետամտի համբավին այն մարդու, ով անարգում է բոլորին>>: / Միշել Մոնտեն , Երեխայի դաստիարակության մասին, Երևան, Արևիկ, 1988,էջ 146 - 149 / :

Հերմինե Խառատյան
16.03.2019, 23:37
Մարդու վարքը լայն իմաստով նրա կացութաձևն է, արարքները, գործողությունները, ինչպես է իրեն դրսևորում այս կամ այն իրավիճակներում ,իր վերաբերմունքը հասարակության, գաղափարների, այլ մարդկանց , սեփական անձի նկատմամբ: Մարդու վարքը պայմանավորված է հասարակության բարոյական նորմերի, էթիկայի կանոններով: Մինչև որևէ արարքի գնահատական տալը, նախ պիտի փորձենք գտնել դրդապատճառները և նկատի առնենք դրանք: Աշակերտների վարքը և' մանկավարժների, և' ծնողների համար դարձել է օրվա քննարկման կարևորագույն հարց: Ժամանակակից աշակերտներն ավելի ակտիվ են, ինքնուրույն են, ազատ են սեփական կարծիքն ու տեսակետն արտահայտելու մեջ, նպատակասլաց են : Երևույթը և' դրական և' բացասական ազդեցություն ունի երեխայի վարքագծի, ուսման առաջադիմության վրա:
Երեխայի դաստիարակությունն ուղղակիորեն և անմիջականորեն կապված է մեծահասակների ` իրենց նկատմամբ ունեցած վերաբերմունքից:

Kristine Charchyan
17.03.2019, 00:00
Բարի երեկո: Հենց հիմա մտածում էի . նախ պիտի ծնողը դաստիարակված լինի, որ հետո կարողանանք դաստիարակված աշակերտ պահանջել: Գիտեք, կան նաև դեպքեր, երբ հեղինակություն է ուսուցիչը, երբ ուսուցչի խոսքն ավելի կարևոր է, քան ծնողինը : Մի քանի օր առաջ ծնողներիցս մեկը դպրոց էր եկել, բնականաբար դժգոհությունները շատ էին, թեպետ որդին լավ է սովորում/ դասարանի հարվածայիններից մեկն է/, բայց վարքը գնահատվում է անբավարար: Մայրն ինքը դժգոհեց ու ասաց հետևյալը . << Ինչ անեք, դուք եք անելու, տղաս ինձ շան տեղ չի դնում>>: / Կներեք արտահայտության համար/ : Ապշել էի մոր այս արտահայտությունից: Սրան ի՞նչ ակսեք: Ես մեղադրում եմ ընտանիքին:

Հարգելի Հերմինե,մենք՝բոլոր ուսուցիչներս,և առհասարակ ամեն մարդ գիտի որքան կարևոր դեր ունի ընտանիքը,գիտենք թե ինչքան մեծ է ընտանիքի ազդեցությունը։Թույլ տվեք չհամաձայնել։ Արդյոք ճի՞շտ է ասել<<նախ պիտի ծնողը դաստիարակված լինի>>։Բոլորս թերություններ ունենք։Ու ցանկացած ուսուցիչ պետք է լեզու գտնի ծնողի հետ,կարողանա հանգիստ զրույց վարել,ծնողի դաստիարակության գնահատական տալը չեմ կարծում ,որ մեր գործն է։

Հերմինե Խառատյան
17.03.2019, 00:14
Հարգելի Հերմինե,մենք՝բոլոր ուսուցիչներս,և առհասարակ ամեն մարդ գիտի երքան կարևոր դեր ունի ընտանիքը,գիտենք թե ինչքան մեծ է ընտանիքի ազդեցությունը։Թույլ տվեք չհանաձայնել։ Արդյոք ճի՞շտ է ասել<<նախ պիտի ծնողը դաստիարակված լինի>>։Բոլորս թերություններ ունենք։Ու ցանկացած ուսուցիչ պետք է լեզու գտնի ծնողի հետ,կարողանա հանգիստ զրույց վարել,ծնողի դաստիարակության գնահատական տալը չեմ կարծում ,որ մեր գործն է։

Օրերս ականատես եղանք մի տեսարանի . դպրոցի բակում մեքենաներ են կանգնած, մեքենաներից մեկին մոտեցավ դպրոցահասակ մի աղջնակ ` գրկին նորածնի բարուր, մեքենաներից մեկի վարորդը բարկացած հարցրեց, թե որտեղ է մայրը, ինչու է երեխան իր գրկին: Քիչ հեռու կանգնած մի կին մոտեցավ ու սկսեց բարձ ձայնով , անվայելուչ արտահայտություններով խոսել վարորդի հետ: Զարմացած ու նման բանի չսպասող տղամարդը փորձեց հեռանալ, իսկ այդ կինը հոխորտաց, թե վարորդին դատի կտա այն բանի համար, որ արգելել է երեխային մեքենայի մոտով անցնել:
Ինչ է տեսնում այդ փոքրիկ աղջիկը տանը, ինչ է սովորեցնում մայրը :Ես նմանատիպ դեպքերի մասին եմ խոսում , երբ երեխան դառնում է խաղալիք անպպատասխանատու ծնողների ձեռքին:

Kristine Charchyan
17.03.2019, 00:26

Համաձայն եմ,տհաճ և տգեղ տեսարանի եք ականատես եղել։Աղջիկը գուցե հասկանում է մոր ոչ ճիշտ պահվածքը։Բայց փորձեք այդ աղջկա մոտ վատաբանել մորը,նա իսկույն կպաշտպանի նրան,իսկ եթե լռի գիտենք ինչ ստրեսի կենթարկվի։Ուղղակի,ուզում եմ ասել ,ինչ էլ լինի մենք իրավունք չունենք հունից դուրս գալու։Չէ որ ուսուցիչ լինելը կոչում է ու պատիվ։

Հերմինե Խառատյան
17.03.2019, 00:34
Լիովին համամիտ եմ Ձեզ հետ: Ուսուցիչ լինելը, այն էլ բոլորիս համար բարդ պայամաններում, հերոսություն է, հատկապես, երբ առնչվում ենք սոցիալական տարբեր խմբեր ներկայացնող աշակերտների հետ:
Ինքս էլ դեմ եմ գնահատականներ տալուն:
Ամեն դեպքում, շնորհակալ եմ արձագանքի համար:

Մարգարյան Նաիրա
17.03.2019, 00:36
Հարգելի՛ Նորա, շատ շնորհակալ եմ արձագանքի համար, նաև ճիշտ եք, միշտ չէ, որ ծնողը հասկանում է իր երեխայի սխալը:

Երեկ ականատես էի, որ 5-րդ դասարանում սովորող թոռնիկս դպրոցի միջանցքում գումար գտավ: Ձեռքը վեր բարձրացրած թափահարում էր այն, միաժամանակ հարցնում, թե ով է կորցրել: Ես մինչ մոտենամ իրեն, իր համադասարանցի մի աշակերտ մոտեցավ, թե այդ գումարը ինքն է կորցրել: Թոռնիկս հավատաց և գումարը տվեց նրան: Բայց հետո պարզվեց, որ կորցնողը նա չէր, ում հանձնվել էր գումարը: Այդ երեխան ստեց, վերցրեց դրամը, բայց հաջորդ օրը մայրը հաստատում էր, որ իր երեխան է կորցրել: Սա ընդամենը մի փոքրիկ միջադեպ է, բայց հասկանալի է, թե նման երեխան ինչ վարքագիծ կունենա տարիներ հետո, երբ նրան սխալ ճանապարհի վրա ուղղորդողը մայրն է:
Ցավալի է, բայց շատ են այն ծնողները, որոնք անամոթաբար ծածկում, թաքցնում են իրենց երեխայի վատ արարքը, պահվածքը։ Նրանք չեն մտածում, որ իրենք սխալ ուղի են ցույց տալիս երեխային՝ նրան կամաց֊կամաց մղելով ավելի վատ արարքի։ Իսկ երեխան դրանից էլ ավելի է ոգևորվում և շարունակում է շարժվել ծնողի կողմից ստեղծված ոչ ճիշտ ճամփով։

Դավ
17.03.2019, 00:39
Դպրոցում դաստիարակության և ընդհանրապես անհատի ձևավորման դժվարին գործը պատկանում է ուսուցչին: Կան բազում որակներ, որոնք ամբողջացնում են նրա կերպարը, սակայն առաջնային է մարդկային, բարոյական հատկանիշները` համբերատարություն, բարություն, անհատական մոտեցում յուրաքանչյուրի նկատմամբ , ուսուցչին վայել արտաքին կեցվածք ու մեթոդական – մանկավարժական որակներ ` մանկավարժական տակտի և տեխնիկայի տիրապետում, մասնագիտական բարձր պատրաստվածություն: Շատ հաճախ կարևորվում է այս վերջին հատկանիշը, քանի որ հայտնի ճշմարտություն է, որ աշակերտները ըմբռնում են ուսուցչի թույլ կամ ուժեղ մասնագետ լինելը, որն անվերապահորեն ազդում է ուսուցչի հանդեպ ունեցած հարգանքի և կարգապահության վրա:

Հերմինե Խառատյան
17.03.2019, 00:44
Ցավալի է, բայց շատ են այն ծնողները, որոնք անամոթաբար ծածկում, թաքցնում են իրենց երեխայի վատ արարքը, պահվածքը։ Նրանք չեն մտածում, որ իրենք սխալ ուղի են ցույց տալիս երեխային՝ նրան կամաց֊կամաց մղելով ավելի վատ արարքի։ Իսկ երեխան դրանից էլ ավելի է ոգևորվում և շարունակում է շարժվել ծնողի կողմից ստեղծված ոչ ճիշտ ճամփով։

Ցավում եմ, որ մեր իրականության մեջ նման դեպքերը գնալով մեծ չափերի են հասնում:
Ուսուցչի , դասղեկի աշխատանքն ավելի է բարդանում, երբ երեխայի դաստիարակության ողջ պատասխանատվությունն ընկնում է միայն դպրոցի և ուսուցիչների վրա:

Դավ
17.03.2019, 00:45
Դպրոցում դաստիարակության և ընդհանրապես անհատի ձևավորման դժվարին գործը պատկանում է ուսուցչին: Կան բազում որակներ, որոնք ամբողջացնում են նրա կերպարը, սակայն առաջնային է մարդկային, բարոյական հատկանիշները` համբերատարություն, բարություն, անհատական մոտեցում յուրաքանչյուրի նկատմամբ , ուսուցչին վայել արտաքին կեցվածք ու մեթոդական – մանկավարժական որակներ ` մանկավարժական տակտի և տեխնիկայի տիրապետում, մասնագիտական բարձր պատրաստվածություն: Շատ հաճախ կարևորվում է այս վերջին հատկանիշը, քանի որ հայտնի ճշմարտություն է, որ աշակերտները ըմբռնում են ուսուցչի թույլ կամ ուժեղ մասնագետ լինելը, որն անվերապահորեն ազդում է ուսուցչի հանդեպ ունեցած հարգանքի և կարգապահության վրա:

Նատաշա Պողոսյան
17.03.2019, 00:51
Մանկավարժությունը խորամանկ և դատարկ գիտություն է, որը երբեք իր նպատակին չի հասնում: Լև Տոլստոյ

Ռուս մեծ գրող Լև Տոլստոյի միտքն եմ ընթերցում մանկավարժության մասին: Որքան էլ անսովոր են հնչում տողերը, փորձում եմ հասկանալ, թե նա ինչ է ցանկացել ասել իր այս արտահայտությամբ: Նրա հաջորդ միտքը ավելի պարզ է ու հասկանալի:

<<Մանկավարժությունը գիտություն է այն մասին, թե ինչպես վատ ապրելով` երեխաների վրա լավ ազդեցություն ունենալ: Սա նույնն է, թե բնության օրենքներին հակառակ ապրելով` փորձես առողջ օրգանիզմ ունենալ>>:

Հաջորդ տողերն արդեն ինձ տանում են ճշմարտության, որ երբեմն ականատես ենք լինում ուսուցիչ-աշակերտ-ծնող հարաբերություններում:

<<Դաստիարակության դժվարությունները կայանում են նրանում, որ ծնողները չշտկելով սեփական թերությունները, փորձում են այդ նույն թերություններն արմատախիլ անել երեխայի ներսից>>:

Պարզվում է` գրողը երբևէ դաստիարակության մասին չի գրել, բայց նրա կարծիքով. <<Դաստիարակության էությունը լավը սեփական պահվածքով, շարժուձևով ցույց տալն է: Միայն սեփական օրինակով մարդիկ կարող են ազդել այլոց վրա և կրթել նրանց. առավել ևս` եթե խոսքը երեխաների մասին է: Երեխաների հետ ուղիղ և անկեղծ լինել, չթաքցնել հոգում եղած իրական հույզերը, սա է դաստիարակության միակ ճիշտ ձևը>>:

http://usarmenianews.com/am-n-3803.html

Ուսուցիչ թե ծնող պետք է զգույշ անցնենք ուսուցման ու դաստիարակության մեր ճանապարհը: Երբեմն ծնողները կարող են սխալներ գործել, բայց մենք պետք է զերծ մնանք սխալներից, որը բխում է մեր բարդ ու դժվարին մասնագիտությունից:

Դավ
17.03.2019, 10:14
Անկախ իրավիճակներից, ՈՒսուցիչը, ով տիրապետում է կամ ունի բավարար մանկավարժական և մասնագիտական որակներ, կարող է լիարժեք լուծել իր առջև դրված խնդիրը` դաստիարակել և գիտելիքներով զինել աշակերտներին: Սակայն պարզ է մի հանգամանք ևս. դպրոցը չի կարող կազմակերպել և իրագործել ամբողջ աշխատանքը, եթե ընտանիքը ևս շահագրգռված չէ այդ հարցում:
Օրվա մեծ մասը երեխաները անց են կացնում տանը, ուստի շատ կարևոր է, որ այն ինչ սկսվում է դպրոցում, շարունակվի տանը` ծնողների վերահսկողությամբ: Արդի ժամանակաշրջանում, երբ աշակերտների մեծ մասը կորցրել է հավատքը գիտելիքի ուժի նկատմամբ, նորագույն տեխնոլոգիաների պայմաններում նվազել է ընթերցանությունը, սերը գրքի և ընդհանրապես ուսման նկատմամբ, լուրջ պահանջներ է դրվում թե՛ դպրոցի, թե՛ ընտանիքի առջև:
Այս երկու կարևորագույն օղակները կարող են արդյունքի հասնել միայն համատեղ աշխատանքի շնորհիվ: ՈՒստի առաջնային պահանջ է նրանց փոխպայմանավորված աշխատանքը, փոխհամագործակցությունը: Կարևոր են հաճախակի կազմակերպվող միջոցառումները՝ ծնողական ժողովները, դասալսումները, այցելությունները, զրույցները, արտադասարանական միջոցառումները:

Հերմինե Խառատյան
17.03.2019, 11:40
Ուսուցիչների, դասղեկների , ծնողների խնդիրը կայանում է նրանում, որ օգնեն<< բարդ >> աշակերտին ` սովորել զսպել, կառավարել զգացմունքները, լինել պատասխանատու կատարած ամեն քայլի համար, ճանաչել իր և դասընկերների միջև գոյություն ունեցող սահմանը, վեճեր չհրահրել:
Նման երեխաների պահվածքը պայմանավորված է իր և ծնողների միջև բացակայող զգացմունքային կապով. ծնողներն իրենց երեխայի կողքին չեն / նկատի ունեմ հոգեպես/ , հաճախակի դիտողությունները, ձեռնարկած պատժամիջոցները ոչ թե օգնում, այլ` հակառակը , սրում են իրենց և երեխայի միջև առաջացած լարվածությունը : << Բարդ >> երեխային հասկանալ է պետք, չէ որ նրանք ավելի մեծ ուշադրություն, անհատական մոտեցում են պահանջում: Ավելի վաղ գրառումներիս մեջ արդեն նշել եմ` նրանք ասես խնդրում են << օգնեք ինձ >>:
Ուրեմն եկեք օգնենք:

Դավ
17.03.2019, 12:08

Համամիտ եմ: Հոգեբանները ճիշտ են նկատել, որ աշակերտն իբրև անհատականություն, ունի իր հոգեկան ինքնատիպ ներաշխարհը, որը երբեք չպետք է անտեսվի ուսուցչի կողմից: Դեռ ավելին, ուսուցիչը նրա մեջ պետք է տեսնի իր համագործակցին, նրան, ով երազել գիտի խորհվել ու հուզվել, սիրել ու ատել, նվիրել ու հավատալ, բայց նաև` հակադրվել, զիջել, ընդունել, եթե, իրոք, ուսուցչի փաստարկումները, անտեղի դիտողությունները նպատակային չեն: Աշակերտի նկատմամբ մանկավարժական ճիշտ մոտեցումը ուսուցչի մշակույթի դրսևորման ձևերից մեկն է, իսկ մշակույթի անբաժանելի մասն է անձնական դրական օրինակը: ՈՒսուցչի կենդանի օրինակն առավել ազդու և ակտիվ ներգործություն է ունենում երեխաների վրա, քան մանկավարժական մյուս մեթոդները:

Դավ
17.03.2019, 12:55
Բարդ աշակերտներից բացի, մենք հաճախ ենք հանդիպում նաև սոցիալական բնույթի խնդիրների: Գաղտնիք չէ, որ սոցիալական ծանր պայմաններում ապրող հայ ընտանիքներին, մեղմ ասած, կարծես այնքան էլ չի հետաքրքրում երեխայի առաջադիմությունը, առավել ևս այն, թե երեխան ինչ վարքագիծ ունի դպրոցում: Հայր ծնողը, այսօր խնդիր ունի կերակրել իր ընտանիքին, ապահովել նրանց համար նվազագույնը կյանքում: Նրանք երբեմն մտածում են, որ երեխան կարող է անգամ դպրոց չգնալ, այլ իր կողքին` իր հետ, վաստակել ընտանիքի հանապազօրյա հացը: Քիչ չեն դեպքերը, երբ հայրն ուղղակի լքում է ընտանիքը` մեկնելով արտագնա աշխատանքի և անհետ կորչում` թողնելով այն բացարձակ անտեղյակության մեջ: Նման դեպքերում ամբողջ հոգսն իր վրա է վերցնում մայրը, և նրա գերխնդիրը դառնում է երեխաներին կերակրել: Ստեղծված պայմաններում երեխաները կամ ընտանիքին նեցուկ են լինում` թողնելով ուսումը, կամ, օգտվելով անուշադրությունից, դպրոցը մղում են 2-րդ պլան: Մեր ուսուցիչները այսօր քան երբևէ, պետք է զինվեն համբերությամբ և տիրապետեն դիվանագիտական հնարքների , որ կարողանան երեխային կտրել այդքան հետաքրքիր բացասական երևույթներից , և նրա ողջ ուշադրությունը սևեռեն գրքի և կրթության վրա: Հատկապես կարևոր է ուսուցիչների հատուկ վերաբերմուքն տղաների նկատմամբ: Չէ որ փաստորեն, նրանց վրա է դրված վաղվա հայ զինվորի դաստիարակության բարձր գործը:

Հերմինե Խառատյան
17.03.2019, 13:10
Այսօր ունենք մի խնդիր` ծնողները աշխատում են ու հոգնած գալիս տուն, միշտ չի, որ կարողանում են հետևել երեխային։
Ստացվում է` ամբողջ օրը երեխան կամ համակարգչի հետ է կամ փողոցում։
Իմ խորհուրդը ծնողներին` կառավարեք երեխայի առօրյան։
Կազմակերպեք ճիշտ։
Ընտրեք նախասիրությունների ու բնավորությանը համաձայն զբաղմունք` արվեստի ոլորտում` պար երգ, սպորտում ` լող, մարմնամարզություն:
Երեխան պետք է ժամանակ չունենա փողոցի մասին մտածելու։
Բացառեք երեխայի վատ միջավայր ընկնելու բոլոր հնարավոր տարբերակները:

Նաիրա Բարիկյան
17.03.2019, 13:17

Համամիտ եմ , երեխաներին պետք է հնարավորություն տալ բազմակողմանորեն զարգանալու, սակայն այստեղ ևս ծայրահեղություններից պետք է խուսափել: Ոչ համաչափ, գերծանրաբեռնված օրվա ռեժիմը կարող է վտանգավոր լինել աշակերտի հոգեկան և ֆիզիկական առողջության համար:

Դավ
17.03.2019, 13:26
Այսօր ունենք մի խնդիր` ծնողները աշխատում են ու հոգնած գալիս տուն, միշտ չի, որ կարողանում են հետևել երեխային։
Ստացվում է` ամբողջ օրը երեխան կամ համակարգչի հետ է կամ փողոցում։
Իմ խորհուրդը ծնողներին` կառավարեք երեխայի առօրյան։
Կազմակերպեք ճիշտ։
Ընտրեք նախասիրությունների ու բնավորությանը համաձայն զբաղմունք` արվեստի ոլորտում` պար երգ, սպորտում ` լող, մարմնամարզություն:
Երեխան պետք է ժամանակ չունենա փողոցի մասին մտածելու։
Բացառեք երեխայի վատ միջավայր ընկնելու բոլոր հնարավոր տարբերակները:

Ճիշտ եք, ծնողների խնդիրը նաև պետք է լինի որոշակի պատասխանատվության տակ դնել երեխաներին` հետևել դասերին, խաղին, հանգստին, սննդին` հատուկ ռեժիմով:
Բոլոր ժամանակում սա շատ ակտուալ է եղել, և հիմա շատ ընտանիքներում տաղանդավոր երեխաների կործանման պատճառ է դառնում նման կարգի բացակայությունը:

Հերմինե Խառատյան
17.03.2019, 13:29
Ինչ խոսք. հաշվի առնելով երեխայի ֆիզիկական ու մտավոր ընդունակությունները` ծնողը պետք է կարողանա ճիշտ կազմակերպել երեխայի առօրյան, որքան հնարավոր է շատ ժամանակ հատկացնի երեխայի հետ ջերմ զրույցների համար , մեր երեխաները դրա կարիքն ունեն:

Հերմինե Խառատյան
17.03.2019, 13:33
Ծնողների խնդիրը նաև պետք է լինի որոշակի պատասխանատվության տակ դնել երեխաներին` հետևել դասերին, խաղին, հանգստին, սննդին` հատուկ ռեժիմով:
Բոլոր ժամանակում սա շատ ակտուալ է եղել, և հիմա շատ ընտանիքներում տաղանդավոր երեխաների կործանման պատճառ է դառնում նման կարգի բացակայությունը:

Իսկ կործանման պատճառները շատ են...կարևորագույն գործոն է ֆինանսական հնարավորությունը , թեպետ ցանկության դեպքում ծնողները ի վիճակի կլինեն վճարելու նաև իրենց երեխայի ակտիվ առօրյան ճիշտ կազմակերպելու համար: Այսօրվա դպրոցականը պետք է լինի բազմակողմանի զարգացած :

Նատաշա Պողոսյան
17.03.2019, 13:47
Ինչ խոսք. հաշվի առնելով երեխայի ֆիզիկական ու մտավոր ընդունակությունները` ծնողը պետք է կարողանա ճիշտ կազմակերպել երեխայի առօրյան, որքան հնարավոր է շատ ժամանակ հատկացնի երեխայի հետ ջերմ զրույցների համար , մեր երեխաները դրա կարիքն ունեն:

Հարմար գտա տեղադրել այստեղ Մարիա Մոնտեսորիի խորհուրդները ծնողներին:

Ընդամենը 4 ուսուցիչներ կարողացան ամբողջությամբ փոփոխել 20-րդ դարի կրթական համակարգը: Այդ ուսուցիչներից մեկն իտալացի Մարիա Մոնտեսորին էր:
Մարիա Մոնտեսորին իր երկրում առաջին կինն էր, ով ստացավ դոկտորի կոչում: Իր ողջ կյանքը Մոնտեսորին անցկացրել է երեխաների հետ՝ մշակելով նրանց հետ աշխատելու յուրօրինակ ու տարբերվող մեթոդներ: Մոնտեսորին նաև թողել է նոթեր, որտեղ խորհուրդներ է տալիս ծնողներին: Այս խորհուրդները կօգնեն ներդաշնակ հարաբերություններ ստեղծել երեխաների հետ:

Եթե դուք տարին մեկ անգամ ընթերցեք այս ցուցակը, ապա երեխայի հետ հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի: Ձեր երեխան կլինի ավելի զարգացած և նպատակասլաց:
1. Երեխան սովորում է այն, ինչ իրեն շրջապատում է:
2. Եթե երեխային շատ եք քննադատում, նա սկսում է դատապարտել:
3. Եթե երեխային շատ գովեք, նա կսովորի գնահատել:
4. Եթե երեխայի մեջ սերմանում են ատելություն, նա սովորում է կռվել:
5. Եթե երեխայի հետ արդար լինեք, նա սովորում է արդարությանը:
6. Եթե երեխային հաճախ ծաղրեք, նա կդառնա ամաչկոտ:
7. Եթե երեխան իրեն ապահով է զգում, նա սովորում է հավատալ:
8. Երբ երեխային շատ են խայտառակում, նա միշտ իրեն մեղավոր է զգում:
9. Երբ հավանության են արժանացնում երեխայի բոլոր արարքները, նա չափից դուրս ինքնասիրահարված է դառնում:
10. Եթե երեխայի հանդեպ ներողամիտ եք լինում, նա սովորում է լինել համբերատար:
11. Երեխային հաճախ քաջալերելու դեպքում նա սովորում է լինել ավելի ինքնավստահ:
12. Եթե երեխան ապրում է ընկերական միջավայրում և իրեն կարևոր է զգում, նա այս աշխարհում միշտ սեր է գտնում:
13. Մի խոսեք վատը երեխայի մասին ո՛չ իր ներկայությամբ, ո՛չ էլ նրանից առանձին:
14. Լավը սերմանեք երեխայի մեջ և մտածեք միայն լավի մասին: Այդ ժամանակ վատ բաների համար ժամանակ անգամ չի մնա:
15. Միշտ լսեք և պատասխանեք երեխային, երբ նա դիմում է ձեզ:
16. Հարգեք երեխային, երբ նա սխալ է անում և պատրաստ է կամ հիմա, կամ ավելի ուշ ուղղել իր սխալը:
17. Միշտ պատրաստ եղեք օգնել երեխային, ով գտնվում է փնտրտուքների մեջ:
18. Երեխայի հետ շփվելիս եղեք որքան հնարավոր է դրական: Առաջարկեք նրան լավագույնը, ինչ կա աշխարհում:

https://168.am/2016/01/07/575686.html

Հերմինե Խառատյան
17.03.2019, 14:09
Երեխային դաստիարակելու 8 ոսկե խորհուրդներ Մայր Թերեզայից
Ուշադիր եղեք նրան, թե ինչ եք դուք ասում երեխային: Մեծերը այնքան էլ ուշադիր չեն իրենց արտահայտություններում, երբ խոսում են երեխայի հետ: Ոմանք երեխային դիմում են՝ ալարկոտ, հիմար, անտաղանդ և այլն: Ծնողները, ուսուցիչները, դաստիարակները սրանով կործանում են երեխային: Երեխաները, տրվելով ներշնչանքին, որոշ ժամանակ անց իսկապես դառնում են անհետաքրքրասեր, ալարկոտ և անկարող:

Մի՛ վախեցրեք երեխային հրեշներով, գայլերով, ոստիկանով: Դա նրանց չի դարձնի ավելի խելացի կամ բարի:

Դաստիարակեք երեխային՝ ցույց տալով նրան սեփական անթերի օրինակը: Երեխաները չեն սիրում կարգադրություններ և ցուցումներ, նրանք ուզում են տեսնել ձեր արարքները, ոչ թե լսել ձեր բառերը:
Բոլոր իրավիճակներում աշխատեք երեխայի աչքերում մնալ ձեր բարձունքի վրա: Ի ցույց մի դրեք ձեր թերություններն ու թուլությունները: Երբ ծնողները թույլ են տալիս երեխային տեսնելու իրենց թուլությունը, երեխան անհանգստանում է, կորցնում է կողմնորոշումը, քանի որ նա այլևս ոչ ոքի վրա հույս դնել չի կարող:

Երեխան, լինելով փոքրիկ և թույլ էակ, ցանկանում է իր մեջքի հետևում ունենալ իրեն պաշտպանող անվիճելի հեղինակություն: Երեխան միշտ ծնողից սպասում է ֆիզիկական և հոգեբանական պաշտպանվածություն: Եթե երեխան ականատես է լինում ծնողների միջև վեճերի, անախորժությունների, տեսնում է սուտ և անարդարություն, ապա ինչպե՞ս կարող են ծնողները ակնկալել, որ իրենց կհաջողվի լավ դաստիարակություն տալ երեխային: Երբ երեխան տեսնում է, որ իր հայրը կամ մայրը իրենց սխալ են պահում, նա կորցնում է ինքն իրեն և ընդդիմանում, "ապստամբում" է: Սա շատ դժբախտությունների պատճառ է` ինչպես ընտանիքներում, այնպես էլ հասարակությունում:

Լավ կլինի, որ երբեք երեխայի վրա ձեռք չբարձրացնեք: Ծայրահեղ դեպքում, եթե նա դրան արժանացել է, արեք դա պարզապես թեթև, առանց ցավ պատճառելու, բայց զգույշ եղեք։
Երբեք մի՛ պատժեք երեխային, երբ դուք զայրացած եք: Դուք նրա հիշողության մեջ կթողնեք ատելության, զայրույթի և ոչ թե արդարության տպավորություն: Իսկ իսկական դաստիարակության մեջ երեխան պետք է զգա, որ դուք արդար եք և դրա համար էլ ճիշտ եք, երբ պատժում եք նրան:

Ահա թե ինչու, եթե նույնիսկ դուք ստիպված եք պատժելու երեխային, ձեր հայացքը չպետք է արտահայտի ո՛չ զայրույթ, ո՛չ թշնամանք. երեխան արագ կմոռանա և ապտակը, և պատիժը, բայց երբեք չի մոռանա ձեր հայացքը՝ լի ատելությամբ և զայրույթով: Ձեր պատիժը պետք է թելադրվի ոչ թե նրա համար, որ ձեր համբերության բաժակը լցվեց, այլ նրանով, որ երեխային հասկացնեք, որ իր իսկ սեփական բարօրության համար կան կանոններ, որոնց պետք է հետևել:

Երեխաները պետք է անսահման վստահեն և ենթարկվեն իրենց ծնողներին: Համերաշխ և սիրող ընտանիքներում սա երեխայի դաստիարակության հիմնական կանոններից է:
https://amaa.am/am/%D5%A5%D6%80%D5%A5%D5%AD%D5%A1-%D5%BD%D5%B8%D6%81%D5%AB%D5%B8%D6%82%D5%B4/%D5%B6%D5%A1%D5%AD%D5%AF%D5%AB%D5%B6-%D5%A5%D6%80%D5%A5%D5%AD%D5%A1%D5%9D-%D5%A1%D5%BA%D5%A1%D5%A3%D5%A1-%D5%AE%D5%B6%D5%B8%D5%B2/item/578-%D5%A5%D6%80%D5%A5%D5%AD%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A4%D5%A1%D5%BD%D5%BF%D5%AB%D5%A1%D6%80%D5%A1%D5%AF%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82-8-%D5%B8%D5%BD%D5%AF%D5%A5-%D5%AD%D5%B8%D6%80%D5%B0%D5%B8%D6%82%D6%80%D5%A4%D5%B6%D5%A5%D6%80-%D5%B4%D5%A1%D5%B5%D6%80-%D5%A9%D5%A5%D6%80%D5%A5%D5%A6%D5%A1%D5%B5%D5%AB%D6%81

Դավ
17.03.2019, 14:26
Դաստիարակությունը բարդ, պատասխանատու և երկարատև գործընթաց է: Անձի ձևավորման և հետագա զարգացման հարցում 1-ին հերթին կարևոր է ընտանիքի դերը: Ընտանիքը և դաստիարակությունը միշտ քայլել են ձեռք ձեռքի տված և դրանցից մեկի բացակայությունը միշտ էլ հանգեցնում է խնդիրների, որոնք կարող են ծագել թե՛ մանուկների և թե՛ դեռահասների մոտ: Կարելի է առանձնացնել մի քանի ոլորտներ, որոնք պայմանավորում են երեխայի զարգացումը` ֆիզիկական և հոգեբանական առումներով.
ա/ ընտանիքի լիարժեքություն
բ/ ընտանիքի անդամների` հատկապես ծնողների միջև փոխըմբռնում, համերաշխ մթնոլորտ
գ/ ընտանիքի կողմից հետևողական և ճիշտ դաստիարակություն, երեխաների ապագայի հանդեպ պատասխանատվության զգացում:

Հերմինե Խառատյան
17.03.2019, 14:52
Սովորաբար ասում են` երեխան ընտանիքի հայելին է։
Այն մարդիկ որ հերքում են, փորձում են իրենց մեղքը գցել ուրիշի վրա։
Ի դեպ, ընտանիքում համերաշխությունը շատ հաճախ բարերար ազդեցություն է թողնում։
Երբ նորածնի մայրը հոգեբանին հարցնում է,թե երբ պետք է զբաղվել երեխայի դաստիարակությամբ հոգեբանը պատասխանում է.
-Տիկի'ն, դուք իննը ամիս ուշացել եք։
Երեխայի հետ զրուցել պետք է սկսել հղիության առաջին ամիսներից, համոզված լինելով, որ նա ձեզ լսում է։
Ամեն անգամ նորաստեղծ ընտանիքներում մեկ հիմնական ու լուրջ խնդիր կա` սկեսուր - հարս փոխհարաբերությունները։
Գիտենք , որ տատիկները շատ երես են տալիս, իսկ երբ մայրը բարկանում է, փոքրիկը վազում է ապահով տեղ` տատիկի մոտ։
Սա խնդիր է: Նախ ուզում եմ դիմել բոլոր տատիկներին. << Երբեք մի' հեղինակազրկեք երեխայի մոտ իր մորը>>։

Հերմինե Խառատյան
17.03.2019, 14:56
Ես ուզում եմ հատուկ ուշադրություն դարձնենք երեխայի` կրոնի հանդեպ ունեցած հետաքրքրությանը։
Շատ հաճախ դրսից կամ հենց սեփական ընտանիքում լսում են նման արտահայտություններ`
Աստված կպատժի
Աստված բարկացավ...
Աստված աչքերդ կհանի...
Ու նման սպառնալիքները երեխայի մանկական հոգին վատ տպավորություններով են լցնում։

Նարինե Մարգարյան
07.04.2019, 11:10
Հարգելի Հերմինե, հետաքրքիր տեսակետ եք քննարկում, բայց միշտ չէ, որ կարելի է բարդ աշակերտի արարքները հանդուրժել: Կարծում եմ, որ ավելի ճիշտ է հենց սկզբից զբաղվել նման երեխայի շտկմամբ,որովհետև շատ երեխաներ ուսուցչի բարի վերաբերմունքը այլ կերպ են ընդունում...

Հարգելի Հռիփսիմե, շատ ճիշտ եք։ Ինքս նման փորձ ունեցել եմ, ներելով, հանդուրժելով, նույնիսկ մյուս աշակերտների մեջ սխալը փնտրելով, ամեն կերպ պաշտպանում էի աշակերտուհուս։ Եվ նրան թվում էր , թե հենց այդպես էլ պետք է լինի։

Հերմինե Խառատյան
08.04.2019, 00:50

Լիովին համաձայն եմ Ձեզ հետ, հարգելի ' Նարինե: Բայց կա մի կարևոր հանգամանք - նման երեխաներն ավելի մեծ կարիք ունեն սիրո և ուշադրության , քան դասարանի մյուս աշակերտները: Նրանց հետ առանձի զրույցները, քննարկումները / խոսքը իրենց վարքի մասին է/ հավարաը հավասարի հետ , ի վերջո իր պտուղները կտա, հավատը, որ նա կփոխվի, շատ կարևոր է: Խրախուսանքը մեծ զենք է, հարմար պահի կարելի է գնալ այդ քայլին ևս : Գրում եմ ու մտովի իմ դասարանի <<բարդ աշակերտների >> հետ եմ: Դասարանիս տղաներից մեկը դաընկերների, ուսուցիչների հետ հաղորդակցման լուրջ խնդիր ունի, ոչ բոլորին է հաջողվում նրա հետ <<լեզու գտնել>>, ես հասա նրան, որ շահեցի իր վստահությունը, այն դեպքում, երբ ամիսներ շարունակ ինձ հետ չէր խոսում: Հիմա ես իր ավագ ընկերն եմ, խորհրդատուն: Դեռ տարեսկզբին խուսափում էր ինձնից, իմ խոսքը նրա մոտ արժեք չուներ, ինձ համար նույնիսկ վիրավորական էր նրա պահվածքը, իսկ այսօր պատկերը բոլորովին այլ է:

Հերմինե Խառատյան
09.04.2019, 21:05
Ումից են երեխաները օրինակ վերցնում, եթե ոչ ուսուցչից։
Ես չեմ ասում լինել բարի այն աստիճանի որ երեխաները, մեղմ ասած, նստեն գլխիդ, ուղղակի կան իրավիճակներ , որ եթե համբերությանդ սահմանը հատի, ինքդ կդառնաս զոհը իրավիճակի ու կստացվի ինքդ քեզ հերքում ես` երեխաներին բարության ու մարդասիրության կոչ անելով` միաժամանակ ագրեսիվ ու ոչ ադեկվատ վարք ես ցուղաբերում։
Ինչ խոսք, երևույթը հաճելի չէ, բայց դրա համար էլ մենք մանկավարժությից զատ առաջին հերթին հոգեբան ենք:

Ռուզաննա Ներսիսյան
17.04.2019, 00:21
Հարմար գտա տեղադրել այստեղ Մարիա Մոնտեսորիի խորհուրդները ծնողներին:

Ընդամենը 4 ուսուցիչներ կարողացան ամբողջությամբ փոփոխել 20-րդ դարի կրթական համակարգը: Այդ ուսուցիչներից մեկն իտալացի Մարիա Մոնտեսորին էր:
Մարիա Մոնտեսորին իր երկրում առաջին կինն էր, ով ստացավ դոկտորի կոչում: Իր ողջ կյանքը Մոնտեսորին անցկացրել է երեխաների հետ՝ մշակելով նրանց հետ աշխատելու յուրօրինակ ու տարբերվող մեթոդներ: Մոնտեսորին նաև թողել է նոթեր, որտեղ խորհուրդներ է տալիս ծնողներին: Այս խորհուրդները կօգնեն ներդաշնակ հարաբերություններ ստեղծել երեխաների հետ:

Եթե դուք տարին մեկ անգամ ընթերցեք այս ցուցակը, ապա երեխայի հետ հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի: Ձեր երեխան կլինի ավելի զարգացած և նպատակասլաց:
1. Երեխան սովորում է այն, ինչ իրեն շրջապատում է:
2. Եթե երեխային շատ եք քննադատում, նա սկսում է դատապարտել:
3. Եթե երեխային շատ գովեք, նա կսովորի գնահատել:
4. Եթե երեխայի մեջ սերմանում են ատելություն, նա սովորում է կռվել:
5. Եթե երեխայի հետ արդար լինեք, նա սովորում է արդարությանը:
6. Եթե երեխային հաճախ ծաղրեք, նա կդառնա ամաչկոտ:
7. Եթե երեխան իրեն ապահով է զգում, նա սովորում է հավատալ:
8. Երբ երեխային շատ են խայտառակում, նա միշտ իրեն մեղավոր է զգում:
9. Երբ հավանության են արժանացնում երեխայի բոլոր արարքները, նա չափից դուրս ինքնասիրահարված է դառնում:
10. Եթե երեխայի հանդեպ ներողամիտ եք լինում, նա սովորում է լինել համբերատար:
11. Երեխային հաճախ քաջալերելու դեպքում նա սովորում է լինել ավելի ինքնավստահ:
12. Եթե երեխան ապրում է ընկերական միջավայրում և իրեն կարևոր է զգում, նա այս աշխարհում միշտ սեր է գտնում:
13. Մի խոսեք վատը երեխայի մասին ո՛չ իր ներկայությամբ, ո՛չ էլ նրանից առանձին:
14. Լավը սերմանեք երեխայի մեջ և մտածեք միայն լավի մասին: Այդ ժամանակ վատ բաների համար ժամանակ անգամ չի մնա:
15. Միշտ լսեք և պատասխանեք երեխային, երբ նա դիմում է ձեզ:
16. Հարգեք երեխային, երբ նա սխալ է անում և պատրաստ է կամ հիմա, կամ ավելի ուշ ուղղել իր սխալը:
17. Միշտ պատրաստ եղեք օգնել երեխային, ով գտնվում է փնտրտուքների մեջ:
18. Երեխայի հետ շփվելիս եղեք որքան հնարավոր է դրական: Առաջարկեք նրան լավագույնը, ինչ կա աշխարհում:

https://168.am/2016/01/07/575686.html

Առաջարկում եմ ծնողական ժողովների ժամանակ այս նյութը տրամադրել ծնողներին:

Հերմինե Խառատյան
17.04.2019, 00:43
Առաջարկում եմ ծնողական ժողովների ժամանակ այս նյութը տրամադրել ծնողներին:

Լիովին համամիտ եմ և' հեղինակի, և' Ձեզ հետ:

Ռուզաննա Ներսիսյան
23.04.2019, 23:28
Այո, ուսուցիչն առաջին հերթին պետք է լավ հոգեբան և սրտացավ մարդ լինի: