PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառում՝ <<Կանչե՛, Կռունկ>> խորագրո

Zhanneta
15.02.2019, 22:47
Միջոցառման նպատակն էր՝
_իմանալ աշխարհում ցեղասպանության դեպքերի, դրանց ընթացքի ու հետևանքների մասին, համեմատեն Հայոց Մեծ Եղեռնի հետ,վերլուծեն միջազգային դիրքորոշումը
_աշակերտների մոտ բարձրացնել սեփական մշակույթը գնահատելու, արժևորելու ու պահպանելու կարողությունն ու գաղափարը
_աշակերտների մոտ զարգացնել ու ամրապնդել ազգային ինքնագիտակցությունը, միասնականության գաղափարը
_«Անմոռուկ ծաղկի կենսագրությունը»
_անդրադառնալ մայրական անպարփակ սիրո դրսևորումներին՝ շեշտելով նաև եղեռնազարկ մայրերի տառապանքները, նույնիսկ մարդկային բանականությանը անհասկանալի նվիրումը
Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառում՝ Կանչե՛, Կռունկ խորագրով:1915 թվականի այդ հրեշավոր ամսաթվից անցել է արդեն մեկ դարից ավելի: Մենք գիտենք, թե ինչերի միջով ենք անցել այս ընթացքում և գիտենք, որ հաղթել ենք մահին: Արցախյան հերոսամարտը վկայությունն է և ապացույցը, որ նոր ցեղասպանություն մենք թույլ չենք տալու: Այլևս երբեք թույլ չենք տալու:

Միջոցառումը Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակի արարողություն էր, որին ներկա էին նաև Սյունիքի մարզպետարանի նեկայացուցիչներ, N զորամասի ծառայողներ, հյուրեր, ծնողներ: Արարողությունը սկսվեց դպրոցի նախասրահից,որտեղ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարկոթողի մոտ տեղի ունեցավ ծաղկադրման արարողություն: Աշակերտները հայտնի գրողների բանաստեղծություններով պատմեցին հայ ազգի ամենամեծ ողբերգությունը՝ ևս մեկ անդրադարձ Կոմիտաս վարդապետին, ևս մեկ նախաձեռնություն Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված: Դահլիճը վերածվել էր անլռելի զանգակատան, իսկ բեմահարթակը՝ խորանի, ուր հնչում էր զանգերի երգը տխուր․
Իր ժողովրդի զավակն իսկական
Ժողովրդի պես ինքն էլ որբ մնաց ․.

Զանգակատան կամարների ներքո ասես ճախրում էր լույսի տեսիլքը՝ Անմոռուկ>> աղջնակի տեսքով, ով աղոթատուն բերեց բանաստեղծի երազած Լույսը։ Կամարների ներքո հնչեց կռունկի կանչը․ «Կռունկ, ուստի ՞ կուգաս» էր կանչում զինվորը ՝ կարոտյալ երկրի պատկերը սրտում։ Եվ թռավ երգը՝ կսկիծ ու կարոտ, կռունկ դարձած թռավ դեպի Կոմիտասի աշխարհը: Որպես կոչնակ հնչեց «Ղողանջ եղեռնական»-ը։ Սաները ի լրումն իրարու՝ ներկայացրեցին արհավիրքն այն օրերի՝ Հայոց Մեծ Եղեռնը՝ մարմնավորված Կոմիտասի անզուգական կերպարում։ Դե ե՜կ, Վարդապե՛տ, ու մի խենթանա․․․Ելույթներն ուղեկցվում էին օրվա խորհրդին ու միջոցառման թեմային համահունչ պարային կոմպոզիցիաներով՝ պարուհիներն մարմնավորեցին վերածնված Հայաստանի կերպարը:
Այսօր մենք ոգեկոչում ենք Մեծ եղեռնի զոհերի հիշատակը և հարգանքի տուրք մատուցում բոլոր նրանց, ովքեր դարձան 20-րդ դարի ամենասարսափելի ոճրագործություններից մեկի զոհերը։
https://sway.office.com/seQGr2wO95oOSEOo93899390939193929393

Zhanneta
15.02.2019, 22:57
https://www.youtube.com/watch?v=4RStAajCoSc

Zhanneta
15.02.2019, 22:59
https://www.youtube.com/watch?v=YaPtnggwIDs

Zhanneta
15.02.2019, 22:59
https://www.youtube.com/watch?v=uaLgtbVDSIM

Zhanneta
15.02.2019, 23:00
https://www.youtube.com/watch?v=ckA95k-5OVw

Զարինե Ամիրյան
16.02.2019, 13:01
Տեղահանության իսկական նպատակը թալանն ու ոչնչացումն էր: Իրականում դա բնաջնջման մի նոր եղանակ էր: Երբ թուրքական իշխանությունների հրաման էին տալիս, փաստորեն, նրանք ամբողջ մի ԱԶԳի մահավճիռ էին արձակում:
ՀԵՆՐԻ ՄՈՐԳԵՆԹԱՈՒ - ԱՄՆ դեսպան Թուրքիայում, 1918թ.:

* * * *

1915թ. սկիզբ առան այս Սարսափները որոնք իրենց հավասարը չունեն պատմության մեջ: Աբդուլ Համիդի ջարդերը դատարկ բան են թվում ժամանակակից թուրքերի իրականացրած կոտորածի համեմատությամբ:
ՖՐԻՏՅՈՖ ՆԱՆՍԵՆ - նորվեգացի գիտնական, 1916թ.:

* * * *

Արեվմտահայերի բռնագաղթը այլ բան չէր քան քողարկված սպանդ: ...Չկա աշխարհում որեվէ լեզու այնքան հարուստ և այնքան գունեղ, որով հնարավոր լիներ նկարագրել նման սարսափները:
ԺԱԿ ԴԸ ՄՈՐԳԱՆ - ֆրանսիացի գիտնական, 1917թ.:

Զարինե Ամիրյան
16.02.2019, 13:01
Թուրքերը շարունակում էին իրենց նախկին քաղաքականությունը՝ կանգ չառնելով այնպիսի վիթխարի ջարդերի առաջ, որպիսիք կատարել չէր հանդգնում ԼԵՆԿԹԵՄՈՒՐԸ: Ոչինչ չի կարող արդարացնել զանգվածային ջարդերը, ամբողջ նահանգների ամայացումը, գյուղերի ու քաղաքաների տեղահանվող բնակուչությանը սովամահության դատապարտելը:
ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ - ռուս գրող, 1916թ.:

* * * *

Ո՞վ կարող է նկարագրել այն զգացումները որոնք ճմլում են ականտեսի սիրտը, երբ նա խորհում է այս դժբապտ և հերոսական ԱԶԳի մասին, որն աշխարհը զարմացրել է իր խիզախությամբ և անվեհերությամբ, երբ դեռ երեկ Օսմանյան կայսրության ազգերից առավել կենսունակ ու առաջավորն էր, որն այսօր դառնում է սոսկ անցյալի հուշ:
ՖԱՅԵՋ ԷԼ ՀՈՒՍԵՅՆ, 1917թ.:

Զարինե Ամիրյան
16.02.2019, 13:03
Այս ժողովրդի ողբերգությունն աննախադեպ իրադարձություն էր մարդկության պատմության մեջ: Ռազմական անհրաժեշտությամբ պատճառաբանված այդ միջոցառումը միայն պատրվակ էր որպեսզի քողարկվեր ԴԱՐԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ՝ աշխատասեր ու բարձր մշակույթի տեր մի ամբողջ ժողովրդի լրիվ ոչնչացումը: Հայերը մեռնում էին ամեն տեսակի երկրային մահերով, բոլոր ժամանակների մահերով:
ԱՐՄԻՆ ՎԱԳՆԵՐ - գերմանացի գրող, 1919թ.:

* * * *

Հայ ժողովրդի ոչնչացումը մնում է և կմնա որպես ամենամեծ ողբերգություն, որը համայն մարդկության, այդ թվում եվ Գերմանիայի ամոթն է, քանի որ վերջինս լինելով Օսմանյան Թուրքիայի առանջնաշնորհյալ դաշնակիցը՝ ոչինչ չի արել մի ամբողջ քրիստոնյա ժողովրդի կոտորածն արգելելու համար:
ԱԼԲԵՐՏ ԷՅՆՇՏԵՅՆ - գերմանացի գիտնական

* * * *

Աքսորելը նույն չափ ծանր է, ինչպես և մասսայաբար ոչնչացնելը և զարմանալի չէ, որ հայերը վերջիվերջո հույսեր կսկսեն դիմադրավել: Նույնիսկ հաջողության հույսեր չունենալով, այն միջոցները, որոնցով կատարվում է տեղահանությունը վկայում են, որ կառավարությունը իսկապես նպատակ ունի ՈՉՆՉԱՑՆԵԼ ՀԱՅ ԱԶԳԻՆ՝ Թուրքական պետության մեջ:
ՀԱՆՍ ՎԱՆԳԵՆՀԱՅՄ - Գերմանիայի դեսպան Թուրքիայում, 1915թ.:

Զարինե Ամիրյան
16.02.2019, 13:04
Հողը մեկ անգամ չէ, որ կարմիր է ներկվել հայերի արյամբ, բայց պատերազմը ահռելի չափեր հաղորդեղ կոտորածին: Եղեռնը իրագործվում էր որոշակի դրոշմակերպով՝ բնակչությունը քաղաքներից տարվում էր ամայի վայրեր, խուլ կիրճեր և այնտեղ կոտորվում էր կամ սովամահության մատնվում: Դա սպանդ էր, ժողովրդի աննախադեպ ջարդ:
ՎԱԼԵՐԻ ԴՈՐԴԼԵՎՍԿԻ - ռուս արվեստագետ, 1917թ.:

* * * *

Նույնիսկ «սահմանադրության» հռչակումից հետո էլ Օսմանյան քաղաքականության հիմնական կարգախոսը մնում էր «ԵՐԲ ՉԵՆ ԼԻՆԻ ՀԱՅԵՐԸ՝ ՉԻ ԼԻՆԻ ՆԱԵՎ ՀԱՅԱԿԱՆ ՀԱՐՑԸ»:
ՅՈԶԵՖ ՄԱՐԿՎԱՐՏ - գերմանացի գիտնական, 1919

* * * *

Հայաստանը վերջին շունչն է փչում, բայց նա կվերածնվի: Այն մի փոքր արյունը, որ դեռ նրան մնում է՝ թանկագին արյուն է, որից ծնվելու է մի հերոսական սերունդ:
Մի ժողովուրդ, որը չի ցանկանում մեռնել՝ չի մեռնում:
ԱՆԱՏՈԼ ՖՐԱՆՍ - ֆրանսիացի գրող, 1916թ.:

* * * *

Բոլոր այդ չարագործությունները գործադրվել են հայերի նկատմամբ, թեև նրանց կողմից չի եղել ամենափոքր իսկ մարտահրավեր: Օսմանյան կառավարությունը ի վիճակի չէ թաքցնել իր հանցագործությունը՝ նախազգուշական միջոցների քողի տակ;
ԱՌՆՈԼԴ ԹՈՅՆԵՐ - անգլիացի պատմաբան, 1915թ.:

Նատաշա Պողոսյան
16.02.2019, 18:02
Մարաղայի սպանդը մեզ հետ է միշտ...

Արցախյան պատերազմական օրերին մեծ տառապանք ապրեց այդ գյուղի խաղաղ բնակչությունը...

Մարաղա՛…Մի հարազատ ու ջերմ օրրան, որի խաղաղ բնակչությունը դարձավ ցեղասպանության զոհ 92-ի ապրիլի 10-ին: Այդ օրերին մարտակերտցիներս նկուղներում էինք պատսպարվում, բայց լսեցինք արյունարբու բարբարոսի ոճրագործության մասին, մնացինք պապանձված: Մենք ցնցված էինք, ահասարսուռ վայրագությունները` մեզանից ոչ հեռու գյուղում, մեզ գամեցին մեր բնակելի շենքի նկուղի բորբոսնած պատերին: Կցկտուր զրույցներ էին լսվում, որ ազերիների տանկերը կանգնել էին` փողերն ուղղված տների վրա, գոռում էին կատաղած գազանները, որ թաքստոցներից դուրս գան խեղճ բնակիչները…

Մեզ կորցրած էինք, չէինք ուզում լսել այն կցկտուր պատմությունները, որ կենդանի մարդուն գլխատել էին, հանել մարդկանց աչքերը, կտրել ականջները, երկաթյա ձողերով տանջամահ արել մեծահասակներին, կանանց ու երեխաներին: Չէինք ուզում հավատալ, բայց ինչու՞…Սումգայիթից ու Բաքվից հետո այդ արյան ծարավ գազանները մեզանից ոչ այնքան հեռու այդ գյուղն էին մտել, նման ոճրագործություն կատարել, և մենք չէինք ուզում հավատալ: Գուցե զգու՞մ էինք, որ կենդանի սպանված էինք, բայց չէինք ուզում մեր ոգին կոտրել: Եվ ամիսներ հետո մենք հասկացանք, որ կառչել պետք չէ այս հողին, մենք պետք է դուրս գանք մեր թաքստոցներից, որ կարողանանք փրկվել: Ու կեսգիշեր էր, երբ մեր նկուղի դռան մոտ կանգնած ոմն մեկը կանչեց շատ բարձր ձայնով. «Դու՛րս եկեք…Մարդ կա՞ այդտեղ, թուրքը մտնում է Մարտակերտ, դու՛րս եկեք...»:

Երեսուն բնակարանոց շենքի բնակիչներից երկու ընտանիք էինք մնացել: Սարսափելի էր… Երկինքն էլ ծառս էր եղել, հորդառատ անձրև էր տեղում, կայծակն էր որոտում…Մարաղայի դեպքերն աչքներիս առջև` սարսափահար դուրս եկանք նկուղից: Ութ տարեկան քնաթաթախ երեխայիս լացի աղաղակը միախառնվեց գիշերային մառախլապատ երկնքի որոտընդոստ ձայներին…
Մարաղայի սպանդից տաս տարի անց` 2002-ի ապրիլի 10-ի հեռախոսազանգն ինձ անակնկալի բերեց: Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Ս. Հովսեփյանի անունից հրավեր ստացա` մասնակցելու Նոր Մարաղայում` զոհերի հիշատակին կազմակերպված միջացառմանը: Այդ օրը շատերի կողքին ես ելույթ ունեցա նահատակների հիշատակին կառուցված հուշարձանի մոտ…Առանց բարձրախոսի` իմ ձայնը շատ բարձր էր հնչում, որպեսզի հասանելի լինի այն հարակից ճանապարհի մոտ անվասայլակին նստած հաշմանդամ ազատամարտիկին, ով չկարողացավ մոտենալ հուշարձանին: Այդ պահին ես լսում էի տաս տարի առաջ արյունալի սպանդի ենթարկված, մահվան սարսափազդու հայացքի տակ ճչացող, գերության տակ կքած` մի բուռ ժողովրդի շուրթերին քարացած վերջին հառաչանքները:

Մեր դպրոցի տնօրենության և մանկավարժական կոլեկտիվի կողմից խոնարհումի խոսք ուղղվեց անհայտ կորածների և նահատակների հիշատակին, երախտագիտության խոսք` նորմարաղացիներին, ովքեր կարողացան մղձավանջային տառապանքների գնով վերընձյուղվել ու ստեղծել իրենց նոր կյանքը: Դա նաև մանկավարժիս ակնածանքի խոսքն էր` ուղղված անսասան կորով, ապրելու սեր, ազատության տենչ և գալիքի նկատմամբ մեծ հավատ ունեցող այդ գյուղի բնակիչներին, որով ողջունում էի նրանց պատմության արևածագը` խաղաղության և լուսավոր կյանքի ակնկալիքով: Այդ օրը ԼՂՀ կրթության և գիտության նախարար Հ. Գրիգորյանի` մանկավարժիս հետ ձեռքսեղմումն ու ինձ ուղղված շնորհակալությունը վկայում էին, որ խոնարհումի խոսքս իր ազդեցությունն էր գործել ներկաների վրա: Մարտակերտից ոչ շատ հեռու է գտնվում Նոր Մարաղա գյուղը, որտեղ ապրում են մարդիկ, ովքեր չեն մոռանում այն հինը, որի վրա դրոշմված է մի արյունալի սպանդ: Այդ գյուղի անունը միայն Մարաղա էր, մի գյուղ, որ այժմ էլ գերության մեջ է:

http://www.usarmenianews.com/am-n-8600.html

Արևիկ Ոսկանյան
17.02.2019, 14:05
Հարգելի՛ Zhanneta, շատ գեղեցիկ ու տպավորիչ միջոցառում է, շնորհակալություն:

Zhanneta
17.02.2019, 22:21
Հարգելի՛ Zhanneta, շատ գեղեցիկ ու տպավորիչ միջոցառում է, շնորհակալություն:

Շնորհակալ եմ Արևիկ Ոսկանյան ջան

Zhanneta
17.02.2019, 22:23

Ինչպես միշտ,հարգելի Նատաշա դուք ինձ հուզեցիք։

Zhanneta
17.02.2019, 22:25
Այս ժողովրդի ողբերգությունն աննախադեպ իրադարձություն էր մարդկության պատմության մեջ: Ռազմական անհրաժեշտությամբ պատճառաբանված այդ միջոցառումը միայն պատրվակ էր որպեսզի քողարկվեր ԴԱՐԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ՝ աշխատասեր ու բարձր մշակույթի տեր մի ամբողջ ժողովրդի լրիվ ոչնչացումը: Հայերը մեռնում էին ամեն տեսակի երկրային մահերով, բոլոր ժամանակների մահերով:
ԱՐՄԻՆ ՎԱԳՆԵՐ - գերմանացի գրող, 1919թ.:

* * * *

Հայ ժողովրդի ոչնչացումը մնում է և կմնա որպես ամենամեծ ողբերգություն, որը համայն մարդկության, այդ թվում եվ Գերմանիայի ամոթն է, քանի որ վերջինս լինելով Օսմանյան Թուրքիայի առանջնաշնորհյալ դաշնակիցը՝ ոչինչ չի արել մի ամբողջ քրիստոնյա ժողովրդի կոտորածն արգելելու համար:
ԱԼԲԵՐՏ ԷՅՆՇՏԵՅՆ - գերմանացի գիտնական

* * * *

Աքսորելը նույն չափ ծանր է, ինչպես և մասսայաբար ոչնչացնելը և զարմանալի չէ, որ հայերը վերջիվերջո հույսեր կսկսեն դիմադրավել: Նույնիսկ հաջողության հույսեր չունենալով, այն միջոցները, որոնցով կատարվում է տեղահանությունը վկայում են, որ կառավարությունը իսկապես նպատակ ունի ՈՉՆՉԱՑՆԵԼ ՀԱՅ ԱԶԳԻՆ՝ Թուրքական պետության մեջ:
ՀԱՆՍ ՎԱՆԳԵՆՀԱՅՄ - Գերմանիայի դեսպան Թուրքիայում, 1915թ.:

Ձեր հնամենի լեզուն ես չգիտեմ, բայց սիրում եմ այն: Դրա մեջ Արևելքն եմ զգում, դարերն եմ նշմարում այնտեղ, տեսնում եմ անցայլի խորհրդավոր նշույլի շողարձակումը:
Ինձ համար պարծանք է հայերեն թարգմանվելը:
Վիկտոր Հյուգո

Zhanneta
17.02.2019, 22:26
Հողը մեկ անգամ չէ, որ կարմիր է ներկվել հայերի արյամբ, բայց պատերազմը ահռելի չափեր հաղորդեղ կոտորածին: Եղեռնը իրագործվում էր որոշակի դրոշմակերպով՝ բնակչությունը քաղաքներից տարվում էր ամայի վայրեր, խուլ կիրճեր և այնտեղ կոտորվում էր կամ սովամահության մատնվում: Դա սպանդ էր, ժողովրդի աննախադեպ ջարդ:
ՎԱԼԵՐԻ ԴՈՐԴԼԵՎՍԿԻ - ռուս արվեստագետ, 1917թ.:

* * * *

Նույնիսկ «սահմանադրության» հռչակումից հետո էլ Օսմանյան քաղաքականության հիմնական կարգախոսը մնում էր «ԵՐԲ ՉԵՆ ԼԻՆԻ ՀԱՅԵՐԸ՝ ՉԻ ԼԻՆԻ ՆԱԵՎ ՀԱՅԱԿԱՆ ՀԱՐՑԸ»:
ՅՈԶԵՖ ՄԱՐԿՎԱՐՏ - գերմանացի գիտնական, 1919

* * * *

Հայաստանը վերջին շունչն է փչում, բայց նա կվերածնվի: Այն մի փոքր արյունը, որ դեռ նրան մնում է՝ թանկագին արյուն է, որից ծնվելու է մի հերոսական սերունդ:
Մի ժողովուրդ, որը չի ցանկանում մեռնել՝ չի մեռնում:
ԱՆԱՏՈԼ ՖՐԱՆՍ - ֆրանսիացի գրող, 1916թ.:

* * * *

Բոլոր այդ չարագործությունները գործադրվել են հայերի նկատմամբ, թեև նրանց կողմից չի եղել ամենափոքր իսկ մարտահրավեր: Օսմանյան կառավարությունը ի վիճակի չէ թաքցնել իր հանցագործությունը՝ նախազգուշական միջոցների քողի տակ;
ԱՌՆՈԼԴ ԹՈՅՆԵՐ - անգլիացի պատմաբան, 1915թ.:

Հայ ժողովրդի պատմությունը դա համընդհանուր փորձ է: Կենդանի մնալու փորձ:
Նանսեն