PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայերեն Աստվածաշնչի պատմություն



Հերմինե Խառատյան
15.02.2019, 21:50
Եթե մի ժողովուրդ լիարժեք կյանքի տևական փափագ ունի, պետք է ունենա Աստծո Շունչը, որը ձեռք է բերվում Խոսքի միջոցով :

Հերմինե Խառատյան
16.02.2019, 00:19
Ե դարի սկսզբներին հայերն զգում էին այդ Շնչի պակասը: Հավաստի է, որ քրիստոնեությունը դանդաղորեն մուտք է գործել Հայաստան,, և առաքյալների քարոզչությունից ի վեր արմատավորված Ավետարանի սերմերը ժամանակի ընթացքում թափանցել էին նաև Հայաստան: Երբ Գ - Դ դարերում Գրիգոր Լուսավորիչը սկսում է քարոզչական առաքելությունը, քրիստոնեությունը բոլորովին նոր և անհետևորդ կրոն չէր: Աայսինքն ` Դ դարում որպես պետական կրոն քրիստոնեության հռչակումը ապշեցուցիչ անակնկալ չէր կարող լինել: Քրիստոնեւոթյան տարածման ժամանակներից մինչև Ե դարի սկզբները Ավետարանը բանավոր կերպով էր քարոզվում: Սակայն Ավետարանի բանավոր քարոզչությունը բավարար չէր: Հարկավոր էր նաև կարդալ այն: Թեև Հայաստանում Ավետարանի տարածումից գրեթե մեկ հարյուրամյակ էր անցել, բայց հեթանոսական սովորույթները դեռևս պահպանվում էին: Ժամանակի պատմիչները բողոքել են հեթանոսական հավատալիքների ու ավանդույթների երկարատև գոյության դեմ: Փավստոս Բուզանդը պատմում է Տարոն գավառում տարածված կռապաշտության, հեթանոսական ասվտածներին գաղտնի մատուցվող պաշտամունքի, հմայության նպատակով վիճակ գցելու և մասնավորապես վերնախավի և արքունիքի շրջանակներում տեղի ունեցող հուղարկավորության բարբարոսական սովորույթների մասին : Դրանք վայել չէին քրիստոնյային, քանի որ նա << Եւ առ յույսն յարութեան ցուցան էր ունել ակնկալութիւն եւ զի մի' զմահ մարդկանն առանց դարձի միւս անգամ կենդանանալոյ համարիցին , եւ անհուսութեամբ ի վերայ գնացելոցն ոճիրս գործիցեն լալեայ կոծոյն, զանառակութիւնս աշխարհին գնելոյ. այլ յուսով տեառն գալստեանն ակն ունել եւ յարութեանն նորոգութեան , եւ իւրաքանչիւր գործոյն զյավիտենական հատուցումն առնուլ իւրաքանչիւր յոյս ունելով ավուր գալստեանն տեառն սպասել>>:

Զարինե Ամիրյան
16.02.2019, 13:15
Քրիստոնեության ընդունումը Հայաստանում տեղի է ունեցել 301 թվականին։ Դա հայ ժողովրդի պատմության մեջ մի դարակազմիկ իրադարձություն էր։ Տրդատ Գ Մեծ Արշակունին (287-330) աշխարհում առաջինը ճանաչեց քրիստոնեությունը՝ որպես պետական, պաշտոնական կրոն:

Հայոց եկեղեցին սովորաբար վարդապետական անվան կիրառում չի ունեցել. այն կոչվել է Հայաստանյայց (կամ՝ Հայաստանի), Հայոց կամ Հայ անունով, իսկ սուրբ, առաքելական, ուղղափառ կամ այլ կոչումները գործածվում են որպես պատվանուն։ «Առաքելական» անունով այն տարբերվում է Մերձավոր Արևելքի քրիստոնեական մյուս եկեղեցիներից:

Զարինե Ամիրյան
16.02.2019, 13:16
Հայոց եկեղեցու առաջին հիմնադիրներն են եղել սուրբ Թադեոս (քարոզչության տարիները՝ 35-43) և սուրբ Բարդուղիմեոս (44-60) առաքյալները, որոնք հատուկ կոչմամբ անվանվում են Հայաստանի Առաջին Լուսավորիչներ[3]: Նրանց գերեզմանները որպես սրբավայրեր հարգվել ու պահպանվել են պատմական Հայաստանի հարավարևելյան կողմերում գտնվող Արտազի (Մակու) և Աղբակի (Բաշկալե) վանքերում։ Այսպիսով, հայ եկեղեցին ունի առաքելական ծագում։


Հայաստանի առաջին եկեղեցին՝ Սուրբ Թադևոսի վանքը
Հայոց եկեղեցու 1-3-րդ դարերի պատմությունը քիչ է ուսումնասիրված։ Հաճախ Հայաստանում քրիստոնեության պետականորեն ընդունումը (301 թվական) շփոթում են քրիստոնեության Հայաստան մուտք գործելու հետ (1-ին դար)։ Քրիստոսից հետո առաջին դարին է վերագրվում Գողթնի Եկեղեցու հիմնադրման ավանդությունը, ըստ որի Բարդուղիմեոս առաքյալը Կումսիին ձեռնադրում է Գողթն գավառի եպիսկոպոս։ Արտազի Աթոռի գավազանագրքում (649 թվական) գրված է՝

Թադեոս առաքյալը Արշակունյաց Սանատրուկ թագավորի ժամանակ եկավ Հայաստանի Շավարշան քաղաքը և ավետարանական լույսով լուսավորեց այնտեղի հավատացյալներին, իր աշակերտ Զաքարիային ձեռնադրեց քաղաքի եպիսկոպոս, և ինքը գնաց երկրի այլ կողմերի հեթանոսներին քարոզելու:

Զարինե Ամիրյան
16.02.2019, 13:16
Զաքարիան նահատակվել էր Սանատրուկի ձեռքով Փրկչի համբարձումից 42 տարի հետո (75 թվական):

Համարվում է, որ քրիստոնյա առաջին համայնքը Հայաստանում կազմավորվել է Սանատրուկ թագավորի հիմնադրած քաղաք Մծուրքում, իսկ նրա կործանումից հետո այդ համայնքը փոխադրվել է մոտակա Աշտիշատ: Ինչ վերաբերում է Արտազ գավառին, որի եկեղեցում գրվել է վերոհիշյալ գիրքը, ապա այն հայոց արքունիքի ամառանոցն էր։ Թադեոս առաքյալի և Սանդուխտի նահատակությունը դրվում է այնտեղ։ 4-րդ դարի սկզբին, երբ սուրբ Գրիգոր Լուսավորիչը ձեռնադրվեց Հայաստանի եպիսկոպոս, նրա գահակալությունը տեղի ունեցավ ոչ թե Հայաստանի նոր մայրաքաղաք Վաղարշապատում, այլ Աշտիշատի եպիսկոպոսական աթոռում:

Զարինե Ամիրյան
16.02.2019, 13:17
Ագաթանգեղոսի «Հայոց պատմության» համաձայն, երբ 287 թվականին Տրդատը հռոմեական զորքի օգնությամբ հաղթանակած վերադառնում է Վաղարշապատ՝ վերագրավելու իր հոր գահը, ճանապարհին՝ Եկեղյաց գավառի Երիզա ավանում, գոհաբանական զոհեր է մատուցում Անահիտ աստվածուհու մեհյանին։ Թագավորի զինակից Գրիգորը հրաժարվում է մասնակցել զոհաբերության արարողությանը, քանի որ քրիստոնյա էր։ Հայոց արքան այդ ժամանակ տեղեկանում է նաև, որ Գրիգորը իր հայր Խոսրովին սպանող Անակ իշխանի որդին է։ Տրդատ Գ-ն հրամայում է նրան գցել Արտաշատի ստորերկրյա բանտը (որն այժմ հայտնի է «Խոր վիրապ» անունով), որ սահմանված էր մահապարտների համար։


Տրդատ Մեծ թագավորը, Աշխեն թագուհին և թագավորի քույր Խոսրովդուխտը
Գրիգորից բացի Մեծ Հայքում քրիստոնեության տարածմանը և պետական կրոն դառնալուն էապես նպաստել են Հռիփսիմյանց կույսերը: Ավանդության համաձայն՝ նրանք հռոմեացի կույսեր էին, ովքեր հալածվել էին Դիոկղետիանոս կայսեր կողմից և փախել արևելք: Նրանց թվում էին սուրբ Հռիփսիմեն, Սուրբ Գայանեն, Սուրբ Շողակաթը, սուրբ Նունեն և այլք՝ տարբեր տվյալներով մինչև 40 հոգի։ Նրանցից Նունեն (Նինո) հիմնադրում է վրաց եկեղեցին։ Կույսերը նախ երկրպագում են Քրիստոսի տնօրինական տեղերին (Պաղեստինի սուրբ վայրեր) և ապա Եդեսիայի վրայով անցնում Մեծ Հայք՝ հաստատվելով Վաղարշապատ մայրաքաղաքի մոտ՝ հնձաններում։ Տրդատը ցանկանում է ամուսնանալ Հռիփսիմե կույսի հետ, սակայն մերժում է ստանում։ Ի պատասխան դրա՝ 300 թվականին հրամայում է բոլոր կույսերին մահապատժի ենթարկել:

Կույսերի նահատակությունից հետո հայոց արքան ջղային ծանր հիվանդություն է ստանում։ Ավանդույթի համաձայն՝ այդ հիվանդությունը որակվում է խոզակերպությամբ։ Թագավորի քույրը՝ Խոսրովիդուխտը, մի քանի անգամ երազ է տեսնում, որ Տրդատին կարող է բուժել միայն Արտաշատում բանտարկված Գրիգորը։ Նրան ազատում են բանտարկությունից և հանդիսավոր կերպով ընդունում մայրաքաղաք Վաղարշապատում։ Գրիգորը նախ ամփոփում է նահատակ կույսերի մարմինները, ապա 66 օր քարոզում քրիստոնեության լույսի մասին ու բժշկում թագավորին։ Տրդատ Գ-ն և ողջ արքունիքը մկրտվում են. քրիստոնեությունը հռչակում է պետական կրոն:

Զարինե Ամիրյան
16.02.2019, 13:18
Նոր հիմնադրված քրիստոնեությունը ժողովրդի մեջ տարածելու համար Հայաստանում պետք է ստեղծվեր հոգևորականության համակարգ։ Դասակարգման գագաթին՝ հոգևոր հովիվներից վեր, պետք է լիներ գլխավոր հովվապետը։ Ձեռնադրման համար հայոց եկեղեցու հիմնադիր Գրիգոր Լուսավորիչը հանդիսավորությամբ ուղարկվում է Կապադովկիայի վարչական կենտրոն Կեսարիա քաղաքը, որտեղ ժամանակին կրթություն էր ստացել։ Կապադովկիայի եպիսկոպոսները քաղաքի եպիսկոպոս Ղևոնդի գլխավորությամբ Գրիգորին ձեռնադրում են Հայաստանի եպիսկոպոս։ Մեծ Հայքում նրա օծումը պետք է իրականացներ Փոքր Հայքի (մ.թ.ա. 1-ին դարից՝ հռոմեական պրովինցիա) Սեբաստիա քաղաքի Պետրոս եպիսկոպոսը։ Ագաթանգեղոսի վկայությամբ, երբ հայոց քահանայապետը վերադառնում է Վաղարշապատ, Տրդատ Մեծը նրան բազմեցնում է իր արքունիքի երկրորդ գահին։ Գրիգորը հայ եկեղեցու նվիրապետությունը կազմակերպում է ժամանակի պետական վարչական կառուցվածքի համաձայն՝ յուրաքանչյուր նախարարության համար մեկական եպիսկոպոս՝ թվով 36, իսկ ինքը շուտով ստանում է Հայոց Հայրապետ անունը։ Եկեղեցական ժողովներում եպիսկոպոսներից 18-ը նստում էին հայրապետի աջ, և մյուս 18-ը՝ նրանից ձախ կողմերում։ Վաղարշապատում կառուցվում է մայր եկեղեցի, և այն դառնում է հայոց կաթողիկոսանիստը։ Կաթողիկոսն ու թագավորը քանդում են Հայաստանի գրեթե բոլոր հեթանոսական տաճարները. կանգուն են մնում Գառնիի հեթանոսական տաճարը և Նեմրութ լեռան դիցապաշտարանը:

Տրդատին է վերագրվում կաթողիկե եկեղեցու հիմնադրումը Վաղարշապատում։ Նա մահացավ 330 թվականին։ Նրանից մի քանի տարի առաջ Մանեա այրք կոչվող վայրում մահացել էր մենակյացության անցած Գրիգոր Լուսավորիչը:

Զարինե Ամիրյան
16.02.2019, 13:19
Գրիգոր Լուսավորիչը վախճանվեց 325 թվականին, Նիկեայի ժողովի գումարման ժամանակ։ Նրան հաջորդեցին իր որդիները, նախ կրտսերը՝ կուսակրոն Արիստակեսը (325-333), հետո ավագ որդին՝ Վրթանեսը (333-341)։ Ժառանգական կաթողիկոսությունը ընդհատվում է 347 թվականին, երբ Լուսավորչի թոռ Հուսիկ Ա կաթողիկոսի սպանությունից հետո հաջորդում են Դանիել Ասորին (347-347) և Փառեն Աշտիշատցին (347-353)։ Վերջինս սերում էր Աղբիանոսյանների տոհմից, ովքեր մինչև քրիստոնեության ընդունումը ազդեցիկ դիրք էին զբաղեցնում Հայաստանի քրմապետական պաշտոններում։

353 թվականին՝ Արշակ Բ թագավորի ու հայոց ավագանու համաձայնությամբ կաթողիկոս է ընտրվում Հուսիկ կաթողիկոսի թոռը Ներսես իշխանը, ով կրթություն էր ստացել Կեսարիայում։ Այդպիսով կաթողիկոսական աթոռը կրկին վերադարձվում է Լուսավորչի տոհմին։ Ներսեսը 28 եպիսկոպոսների և նախարարների ուղեկցությամբ ձեռնադրություն ստանալու համար ուղարկվում է Կեսարիա:

Զարինե Ամիրյան
16.02.2019, 13:20
Հոգևոր հովիվները որոշում են հայոց թագավորության տարբեր վայրերում հիմնել տարբեր հասարակական շենքեր՝ աղքատանոցներ, որբանոցներ, հիվանդանոցներ, ուրկանոցներ, հյուրանոցներ և այլ բարեգործական հաստատություններ, ինչպես նաև՝ վանքեր ու պարսպապատ կուսանոցներ, հաստատել դպրոցներ յուրաքանչյուր վանքում։
Ժողովը զբաղվում է նաև ծիսական բարեկարգման հարցերով. մարդկանց հուղարկավորության ժամանակ արգելում է հեթանոսական սովորությամբ՝ լաց ու կոծ անել, հանդերձներ պատռել, քանի որ քրիստոնյան պարտավոր է հավատալ հանդերձյալ կյանքին։ Արգելվում է մերձավոր արյունակիցների ամուսնությունը, բազմակնությունը և այլ սովորույթներ։
Հանձնարարվում է հեռու մնալ մի շարք արատավոր երևույթներից՝ հարբեցողությունից, պոռնկությունից, սպանությունից, գթությամբ վարվել ծառաների հետ, ծանր հարկերով չնեղել ժողովրդին և այլն։
Դավանաբանական հարցեր

Նիկեայի Ա Տիեզերական ժողովում (325) բանաձևվում է Եկեղեցու ուղղափառ դավանությունը Որդի Աստծո մասին։ Լուսավորչի որդի Արիստակես Հայրապետը բերել էր Հայաստան և այն ընդունելի էր համարվել Գրիգոր Լուսավորչի կողմից ու դարձել նաև Հայ Եկեղեցու Հավատամքը. այսպիսով հայոց եկեղեցու հավատո հանգանակը դառնում էր ուղղափառությունը: Մի քանի տարի անց Հռոմեական կայսրությում քաղաքական վերնախավը օժանդակում է արիոսականությանը: Աշտիշատի ժողովը մերժել է արիոսականությունը և ընդունել Նիկեական Հանգանակը։
Աշտիշատի ժողովի որոշումները իրականացնելու, բարեփոխումներ անցկացնելու շնորհիվ Ներսես կաթողիկոսը հորջորջվում է «Մեծ» կոչմամբ:

Զարինե Ամիրյան
16.02.2019, 13:23
Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն Հայաստանում
Հայաստանը առաջինն էր, որ 301 թվականին Քրիստոնեությունը հռչակեց որպես պետական կրոն: Այդ գործում բացառիկ դեր են խաղացել Տրդատ Գ թագավորը /287-330/ եւ Հայոց առաջին հայրապետ Սբ. Գրիգոր Լուսավորիչը /301-325/:

Հայ պատմագրության համաձայն, երբ 287 թվականին Տրդատը հռոմեական զորքի օգնությամբ վերադառնում է Հայաստան վերագրավելու իր հոր գահը, ճանապարհին զոհեր է մատուցում Անահիտ հեթանոսական աստվածուհու մեհյանին: Իր զինակիցներից Գրիգորը քրիստոնյա լինելով հրաժարվում է զոհ մատուցել: Այդ ժամանակ Տրդատին հայտնի է դառնում նաև, որ նա իր հոր` Խոսրով Բ-ին սպանող Անակ իշխանի որդին է: Տրդատը հրամայում է նրան գցել Արտաշատի ստորերկրյա բանտը, որ սահմանված էր մահապարտների համար: Նույն թվականին Տրդատը երկու հրովարտակ է արձակում: Առաջին հրովարտակով հրամայում է Հայաստանի մեջ գտնվող քրիստոնյաներին կապած արքունիք բերել եւ նրանց ունեցվածքը բռնագրավել, իսկ երկրորդով մահապատիժ է սահմանում քրիստոնյաներին թաքցնողների համար:

Ազգային ավանդությունը Հայաստանում քրիստո*նեու*թյան պե*տա*կան կրոն հռչակումը սեր*տո*րեն կա*պում է Սուրբ Հռիփ*սի*մյանց կույ*սե*րի նա*հա*տա*կու*թյան հետ: Սրանք հռո*մա*յե*ցի կույ*սեր էին, որ փախ*չե*լով Դի*ոկ*ղե*տի*ա*նոս կայ*սեր հա*լա*ծանք*նե*րից գա*լիս են Արե*ւելք, եր*կր*պա*գում Փրկ*չին և հաս*տատ*վում Վա*ղար*շա*պատ մայ*րա*քա*ղա*քի մոտ: Տր*դա*տը հմայ*ված Հռիփ*սի*մե կույ*սի գե*ղեց*կու*թյու*նից, ցան*կա*նում է ամուս*նա*նալ նրա հետ, սա*կայն մեր*ժ*վե*լով հրա*մա*յում է բո*լոր կույ*սե*րին նա*հա*տա*կել: Կույ*սե*րի եւ հատ*կա*պես Հռիփ*սի*մեի նա*հա*տա*կու*թյու*նը հո*գե*կան հզոր ցն*ցում*ներ է պատ*ճա*ռում Տրդատին, որ հոգեկան ծա*նր հի*վան*դու*թյուն է ստա*նում: 5րդ դա*րում ժողովուրդը այդ հիվանդությունը բնորոշում էր խո*զա*կեր*պու*թյամբ եւ Տր*դա*տին քան*դա*կա*գոր*ծու*թյան մեջ պատ*կե*րում խո*զա*կերպ:

Թա*գա*վո*րի քույր Խոս*րո*վի*դուխ*տը մի քա*նի ան*գամ երազ է տես*նում թե Տր*դա*տին կա*րող է բու*ժել մի*այն բան*տար*կ*ված Գրի*գո*րը: Վեր*ջի*նս ազատ*վե*լով բան*տար*կու*թյու*նից հան*դի*սա*վո*րա*պես ըն*դուն*վում է Վա*ղար*շա*պա*տում: Գրիգորը նախ ամ*փո*փում է նա*հա*տակ կույ*սե*րի աճյուն*նե*րը, ապա 66 օր քա*րո*զում քրիս*տո*նեու*թյան մա*սին ու բժշ*կում Տրդատ թա*գա*վո*րին: Թա*գա*վո*րը եւ ողջ ար*քու*նի*քը քրիս*տո*նյա են դառ*նում և քրիստոնեությունը հռչակվում է որպես պետական կրոն:

Նատաշա Պողոսյան
16.02.2019, 16:07
Քրիստոնեությունն առաջինն ընդունելու իրողությունը պետք է ուղերձ լինի աշխարհին...Սա ճշմարտություն է, բայց նաև հարմար գտա աշակերտուհուս մասին գրած հրապարակումս տեղադրել այստեղ: Նա աշխարհին քրիստոնեությամբ է ուզում ճանաչելի լինել, առաջինը քրիստոնեությունն ընդունած ազգի դիմագծով, որ մասնակցել է աշխարհի քաղաքակրթության կերտմանը: Հիրավի, քրիստոնեությունը պետք է դառնա աշխարհին ներկայանալու հիմնական ուղերձը...

Հայաստանը Հայաստան չէր լինի, եթե չլիներ հայը...

Մերի Օհանյան… Համեստ ու ազնիվ բնավորությամբ մի սիրուն աղջնակ: Նա նոր է տեղափոխվել մեր դպրոցի 11-րդ դասարան: Երբեմն ամոթխածությունը քողարկվում է մեղմ ժպիտով, որ շատ դուրեկան է ու հմայիչ, նույնիսկ ես եմ երբեմն հայացքս փախցնում` նրա այդ ժպիտով ջերմացած: Եվ այս քնքուշ էակի շնչով մի ամբողջ հայոց աշխարհ է շնչավորվում ու դառնում է այն երկիրը, որն առաջինն էր իր սիրտը բացել Քրիստոսի առաջ` դրանով իսկ բազմապատկելով մեր տառապանքներն ու մեր թշնամիներին: Մեծարվում է մի ազգ` բոլոր ազգերի մեջ, որ դիմացավ և ճակատագրի ոչ մի հարված չկարողացավ սպանել նրան:

Դասարանում մտքերով ես նրա հետ եմ, հայացքս` նրա ձեռքի շարժումներին, ապա մոտենում եմ առաջին նստարանին նստած իմ աշակերտուհուն: Զարմանալի է. նա աջով չէր գրում, նորից նայում եմ նրա ձեռագրին, իսկ նա հաստատում է, որ փոքր հասակից է հարմարվել ձախլիկության: Տողերի ձեռագիր շարվածքում մի անկրկնելի հայկական լեռնաշխարհ կար, հարազատ բնօրրան` իր գրկում ապրող և աշխարհով մեկ փռված հայերի համար: Եվ հայոց այդ երկիրն ամեն օր իր բարձրաբերձ լեռներով, քչքչան առվակներով, անծայրածիր դաշտերով ու ալպյան մարգագետիններով բարի ողջույն է հղում բոլոր նրանց, ովքեր եղել ու շարունակում են մնալ այս եդեմական դրախտավայրի մի մասնիկը:

Բայց ո՞վ ենք մենք…Նայում եմ նրա գրած տողերին. «Ասում են` երկնքին մոտիկ այս լեռնակղզին մեզ է բաժին ընկել, քանի որ Աստծո կողմից հողերը բաժանելու ժամանակ հայերն ուշացել են: Այդ պատճառով մեզ է հասել այս քարքարոտ լեռնաշխարհը: Բայց մի՞թե Աստված գիտեր, որ այդ անձեռակերտ լեռները թշնամիներից պաշտպանվելու ամենահարմար միջոցն էին, կամ որ Նոյան տապանը այստեղ էր հանգրվանելու, ու կյանքը վերստին սկիզբ էր առնելու հայկական լեռնաշխարհից: Բայց Հայաստանը Հայաստան չէր լինի, եթե չլիներ հայը: Նրա շնորհիվ է, որ մենք ապրում ենք այս դրախտավայրում և վայելում նրա պտուղները: Նրա թափած արյան գնով ենք մենք այստեղ տուն կառուցում և օջախ ստեղծում: Նրա ջանքերով է, որ մեր երկիրը համարվում է աշխարհի գողտրիկ անկյուններից մեկը` իր անառիկ բերդերով, վեհաշուք վանքերով, անկրկնելի խաչքարերով, ալպիական բուսականությամբ և, ընդհանրապես, ամե~ն-ամեն ինչով»:

Նրա տողերում ամբողջանում ու վեհանում էր մի ազգ, որ առաջինը քրիստոնեությունն ընտրեց` դառնալով քրիստոնեական օազիս հեթանոսական անապատում: Եվ ես հպարտ եմ, որ մեր ազգի մի մասնիկն է նա, նրա շարունակությունը, որ բարձրաձայնում է մեր համառ կամքի ու հարատևության գաղտնիքը` ի լուր բոլորիս:



http://usarmenianews.com/am-n-5710.html

Հերմինե Խառատյան
16.02.2019, 23:18
ՔրիստոնեոՒթյան տարածման ու, Հայաստանում որպես պետական կրոն ընդունելուն հաջորդում է պատմական ևս մի կարևոր իրադարձություն ` գրերի գյուտը, որը ուներ և' մշակութային, և' քաղաքական կարևորագույն նշանակություն: Երկու սրբեր ` Սահակ կաթողիկոսն ու նրա բարեկամ ու աջակից Մեսրոպ Մաշտոցը լծվում են հայ ժողովրդի հոգևոր կյանքը հեղաշրջելու գործին: Նրանց գործակցում են մի խումբ աշակերտներ, ովքեր նոր զարթոնքի ռահվիրաներն են ու առաջնորդները, կոչվում են Թարգմանիչներ: Թարգմանիչները կրթություն են ստացել Եդեսիայում, Անտիոքում, Աթենքում, Ալեքսանդրիայում: Նրանց հիմնական պարտականությունը եկեղեցական արարողությունների ժամանակ հունարեն և ասորերեն սուրբգրային ընթերցումները հայերենի թարգմանելն էր: Իրենց կատարած աշխատանքին զուգահեռ նրանց կոչումն աստիճանաբար լայն իմաստ է ստանում: <<Թարգմանիչ>> բառն սկսում է գործածվել նաև <<գիտնական>իմաստով: