PDA

Դիտել ողջ տարբերակը : VoIP համակարգ



Սվետլանա Կասյան
13.02.2019, 13:17
Վերջին տարիներին IP ցանցերի զարգացման հետ զուգահեռ, ակտիվ զարգացել է նաև ձայնային տվյալների փոխանցումը IP ցանցերի միջոցով` Voice over Internet Protocol` (VoIP) համակարգը, ինչը հնարավորություն է տալիս օգտագործել փաթեթային ցանցերի առավելությունները, ստեղծել ավելի հարմարավետ և էֆեկտիվ միջոցներ:

Սովորաբար VoIP հնարավորությունները օգտագործելու համար ստեղծվում է հատուկ սարքավորումներ, որոնք ընդգրկում են իր մեջ ոչ միայն IP ցանցերի կապակցման միջոցները, այլ նաև գոյություն ունեցող PSTN ցանցերի և անալոգ հեռախոսների միացման ինտերֆեյսները:

Քանի որ այդպիսի սարքավորումները հնարավորություն ունեն կատարել բազմատեսակ կոմբինացված զանգեր, օրինակ` IP հեռախոսից դեպի PSTN, SIP, անալոգ հեռախոսից դեպի SIP, FXO, ISDN, E1/T1 և այլն, որոնք ունեն տարբեր գնային սանդղակներ, ապա կարևոր խնդիր է կայանում նրանց կուտակման և համապատասխան կերպով դասակարգման միջոցների ստեղծումը:

Հաշվի առնելով, որ VoIP սարքերը հիմնականում աշխատում են իրական ժամանակի ռեժիմում, ինչը որոշակի սահմանափակումներ է դնում կատարվող խնդիրների կողմից սարքի ռեսուրսների օգտագործմանը, ապա նպատակահարմար է այդ զանգերին վերաբերվող տվյալների կուտակումը և մշակումը կատարել առանձին անհատական համակարգչի միջոցով` մշակելով համապատասխան միջոցներ, որոնք կտեղափոխեն VoIP սարքից դեպի անհատական համակարգիչ անհրաժեշտ տվյալները իրական ժամանակում` մինիմալ ռեսուրսների օգտագործմամբ:

Quadro սարքավորումների համար մշակված է տվյալների կուտակման և մշակման համակարգ, որը հնարավորություն է տալիս կատարել այդ տիպի զանգերի համար դասակարգում` ըստ զանգերի տիպի, տևողության, օգտագործողների և այլ առանաձնահատկությունների: Ծրագրային միջոցները իրականացված են C# լեզվով:

Սվետլանա Կասյան
14.02.2019, 14:17
VoIP համակարգի ընդհանուր նկարագրություն

Ավանդական հեռախոսակապի տեխնոլոգիան պահանջում է, որ յուրաքանչյուր հեռախոսակցության համար հեռախոսային մալուխի մեջ հատկացվի լարերի մեկ առանձին զույգ: Այդ մալուխների արժեքն ու դրանց վերանորոգման ու պահպանման ծախսերն այնքան են թանկացնում հեռախոսակապը, որ այն դառնում է գրեթե պերճանք:
Հակառակ դրան, VoIP տեխնոլոգիան օգտագործում է հասարակական ինտերնետի կապուղիները և չի պահանջում առանձին լարերի հատկացում յուրաքանչյուր հեռախոսային խոսակցության համար:
Եվ հենց ինտերնետի օգտագործման հետևանքով է հեռախոսային խոսակցության արժեքը էժանանում մի քանի տասնյակ անգամ:
Ի տարբերություն հեռախոսակապի սովորական հեռախոսային ցանցի, որտեղ յուրաքանչյուր բան հաղորդվում է նախորոք պատրաստված կայուն կանալով, VoIP խոսքային ինֆորմացիան ուղարկվում է փաթեթներով:
Որպեսզի խոսակցության որակը լինի բավական և լավ, ժամանակը հաղորդման և ընդունման միջև չպետք է գերազանցի 150 միլիվայրկյանը, սովորական հեռախոսակապի մակարդակին մնալու համար:
Հաղորդման բավարար արագությունը ապահովվում է IP ցանցերով

Սվետլանա Կասյան
18.02.2019, 13:42
VoIP կոդեկները (VoIP Codecs)
80-ական թվականներին տեղի ունեցավ հասարակական հեռախոսային ցանցում կոմունիկացիոն տեխնիկայի վերազինում` անցնելով անալոգայինից` թվայինի: Սա ուներ դրական կողմեր: Ազդանշանները դարձան քիչ զգայուն խանգարումների նկատմամբ և հեշտացավ նրա նորացումը և վերարտադրումը: Հնարավոր դարձավ նաև հեշտությամբ փոխել այդ ազդանշանները հաղորդման ժամանակ` սխալները պակասեցնելու համար: Այս մեթոդը անվանեցին «Time Division Multiplexing» (TDM) կոմունիկացիոն տեխնիկա և վերջնական ապարատները ևս 2 տարի մնացին էլեկտրամեխանիկական և անալոգային:
VoIP-ի դեպքում հեռախոսակապը դառնում է բացարձակորեն թվային, այս դեպքում հատուկ ուշադրություն է դարձվում կոդեկներին վերջնական ապարատներում:
Ամեն VoIP-հեռախոսը սկզբում փոխակերպում է անալոգային խոսքը թվային խոսքի: Տվյալների այդ հոսքը, կախված կոդեկից, հետո անհրաժեշտության դեպքում սեղմվում է և ավարտին բաժանվում է փաթեթների, որոնք հաղորդվում են IP-ցանց:
ISDN-ում կիրառվում է այսպես կոչված PCM-կոդավորումը (Pulse Code Modulation) առանց սեղմելու և պահանջվող 644 բիտ/վ արագությամբ: Այս կոդեկը մասշտաբ և սկզբնակետ է հանդիսանում Voice over IP համար:
Եթե տիրույթի բացթողունակությունը բավարար չէ, կարող են օգտագործվել ուրիշ կոդեկներ, որոնց հաղորդման համար պահանջվում է մինչև 5,3 բիտ/վ արագություն:
Արժե հիշեցնել, որ խոսքային տվյալները պարունակում են ինֆորմացիայի ավելցուկ: Նրա հեռացումը փոքրացնում է պահանջվող արագությունը, բայց ոչ որակի հաշվին: Եթե բացթողունակությունը դառնում է ավելի փոքր, ապա պետք է հաշվի նստել որակի կորուստի հետ:
Գոյություն ունեն ձայնային կոդեկների տարբեր տեսակներ, որոնք օգտագործվում են ձայնի կոդավորման/դեկոդավորման կամ ձայնի սեղման համար:
Յուրաքանչյուր կոդեկի համար գոյություն ունի հատուկ արձանագրություն, որոնք անհրաժեշտ են իրականացնել VoIP սարքերում:
Հիմնական ձայնային կոդեկները հետևյալն են.`
գ G.711- վերածում է ձայնը 64 կբիթ ձայնային հոսքի: Դա նույն կոդեկն է, որն օգտագործվում է ստանդարտ TDM-ում թվային(ISDN, E1T1): Սովորաբար օգտագործողը ընտրում է այս կոդեկը, որպեսզի ստանա բարձր որակի ձայն: Նրա հիմնական թերությունը համարվում է այն, որ օգտագործում է ավելի շատ ցանցային տրաֆիկ, քան մնացած կոդեկները:
գ G.723.1- գոյություն ունի այս կոդեկի երկու տիպ: Առաջին տիպը օգտագործում է CELP սեղման ալգորիթմ և ունի 5.3 կբիթ ձայնային հոսքի արագություն: Մյուս տիպը օգտագործում է MP-MLQ ալգորիթմը և ապահովում է ավելի որակյալ ձայն: Այս տիպը ունի 6.3 կբիթ ձայնային հոսքի արագություն:
գ G.726- այս կոդեկը թույլ է տալիս տարբեր տեսակի ձայնային հոսքերի արագություններ, ներառելով 40 կբիթ, 32 կբիթ, 24 կբիթ և 16 կբիթ ձայնային հոսքերի արագություններ: Այն ավելի նպատակահարմար է օգտագործել ներքին ցանցում կատարվող զանգերի համար:
գ G.729- սա ամենաորակյալ ձայնային կոդեկներից մեկն է: Այն ապահովում է ձայնային հոսքի 8 կբիթ արագություն: Գոյություն ունի այս կոդեկի երկու տիպ` G.729 և G.729a: G.729a- ն ունի ավելի պարզ ալգորիթմ, հնարավորություն տալով ծախսել ավելի քիչ պրոցեսորի ռեսուրսներ:
Սովորաբար կոդեկների ընտրությունը կախված է ցանցի արագությունից:

Սվետլանա Կասյան
22.02.2019, 12:07
VoIP անվտանգությունը, թերությունները, վտանգները

Զանգերն ինտերնետով այսօր համարվում է տարածված: Ծախսերի տնտեսումը հանդիսանում է IP -հեռախոսակապի գլխավոր պարագան: Բայց պետք է իմանալ դրա հետ կապված վտանգների մասին: Օրինակ, ինտերնետով խոսակցությունները տեխնիկական տեսակետից շատ հեշտ լսելի են:
VoIP դեպքում կատարվում է, պարզ ասած, տվյալների սովորական փոխանակում, ինչպես և ինտերնետով սովորական օգտվելու ժամանակ: VoIP օգտագործողները ապագայում պետք է հաշվի առնեն ի հայտ եկող հատուկ ստեղծված ինտերնետ-հեռախոսակապի վիրուսները:
Սպասումը նույնպես կարող է VoIP օգտագործողների համար խնդիր դառնալ: IP-հեռախոսակապում սա նշանակվում է «Spamover Internet-Telephony»-SPIT: Spit ավտոմատ հեռախոսային մարքեթինգի յուրահատուկ ձև է: Այս դեպքում կարելի է ուղարկել ձայնային հաղորդումներ, որոնք ղեկավարվում են քոմփյութերային համակարգերով, յուրաքանչյուր րոպեում հազարավոր հասցեներով:
VoIP-ի ամենամեծ թերությունն այսօր հանդիսանում է դեռ ոչ բավարար զարգացած տեխնիկան, որի պատճառով խոսակցությունները հաղորդվում են ավելի վատ որակով, քան սովորական հեռախոսակապում:
Ֆիրմաների համար, որոնց պետք է խոսակցության իդեալական որակ, հատկապես իրենց հաճախորդների հետ կոնտակտի մեջ մտնելիս, միջոցների տնտեսումը որոշիչ չեն դառնում: VoIP օգտագործումը ֆիրմայի ներսի հեռախոսակապի համար, արդեն հաջողությամբ է օգտագործվում որոշ հիմնարկների կողմից: Այստեղ կարելի է ենթադրել, որ խասակցության որակի թերությունները երկրորդական են համարվում:
VoIP համակարգը ազդանշանային հաղորդագրությունները ուղարկում է SIP արձանագրության միջոցով, իսկ ձայնային հաղորդագրությունները RTP փաթեթների միջոցով, որի մասին էլ կխոսվի հաջորդ ենթագլխում:

Դիանա Աղասարյան
22.02.2019, 12:53
VoIP անվտանգությունը, թերությունները, վտանգները

Զանգերն ինտերնետով այսօր համարվում է տարածված: Ծախսերի տնտեսումը հանդիսանում է IP -հեռախոսակապի գլխավոր պարագան: Բայց պետք է իմանալ դրա հետ կապված վտանգների մասին: Օրինակ, ինտերնետով խոսակցությունները տեխնիկական տեսակետից շատ հեշտ լսելի են:
VoIP դեպքում կատարվում է, պարզ ասած, տվյալների սովորական փոխանակում, ինչպես և ինտերնետով սովորական օգտվելու ժամանակ: VoIP օգտագործողները ապագայում պետք է հաշվի առնեն ի հայտ եկող հատուկ ստեղծված ինտերնետ-հեռախոսակապի վիրուսները:
Սպասումը նույնպես կարող է VoIP օգտագործողների համար խնդիր դառնալ: IP-հեռախոսակապում սա նշանակվում է «Spamover Internet-Telephony»-SPIT: Spit ավտոմատ հեռախոսային մարքեթինգի յուրահատուկ ձև է: Այս դեպքում կարելի է ուղարկել ձայնային հաղորդումներ, որոնք ղեկավարվում են քոմփյութերային համակարգերով, յուրաքանչյուր րոպեում հազարավոր հասցեներով:
VoIP-ի ամենամեծ թերությունն այսօր հանդիսանում է դեռ ոչ բավարար զարգացած տեխնիկան, որի պատճառով խոսակցությունները հաղորդվում են ավելի վատ որակով, քան սովորական հեռախոսակապում:
Ֆիրմաների համար, որոնց պետք է խոսակցության իդեալական որակ, հատկապես իրենց հաճախորդների հետ կոնտակտի մեջ մտնելիս, միջոցների տնտեսումը որոշիչ չեն դառնում: VoIP օգտագործումը ֆիրմայի ներսի հեռախոսակապի համար, արդեն հաջողությամբ է օգտագործվում որոշ հիմնարկների կողմից: Այստեղ կարելի է ենթադրել, որ խասակցության որակի թերությունները երկրորդական են համարվում:
VoIP համակարգը ազդանշանային հաղորդագրությունները ուղարկում է SIP արձանագրության միջոցով, իսկ ձայնային հաղորդագրությունները RTP փաթեթների միջոցով, որի մասին էլ կխոսվի հաջորդ ենթագլխում:

Հարգելի Սվետլանա, խոսեցիք VoIP համակարգի թերի կողմի մասին, որը թերևս այսօր մտահոգության տեղիք է տալիս: Մեր իրականությամ մեջ էլ կան այդ արատավոր երևույթները, պետք է պարզապես լինել լավ տեղեկացված և զգուշավոր:

Սվետլանա Կասյան
22.02.2019, 12:57
Հարգելի Սվետլանա, խոսեցիք VoIP համակարգի թերի կողմի մասին, որը թերևս այսօր մտահոգության տեղիք է տալիս: Մեր իրականությամ մեջ էլ կան այդ արատավոր երևույթները, պետք է պարզապես լինել լավ տեղեկացված և զգուշավոր:

Հարգելի Դիանա, շնորհակալ եմ թեմաս ուշադրության արժանացնելու համար: Իսկապես խնդրահարույց թեմա է, և իդեպ անչափահասների շրջանում հատկապես ամենաքննարկվողն է:

Fuzelina Karapetyan
22.02.2019, 19:59
Այսօրվա մեր իրականությունում զգուշություն հարկավոր է ամենքիս, իսկ տեղեկատվական ոլորտում ՝ առավել ևս :

Սվետլանա Կասյան
25.02.2019, 14:34
Շնորհակալություն հարգելի Ֆուզելինա, հավելեմ նաև, որ գաղտնիության ապահովում նշանակում է, որ ստացված փաթեթների տվյալները կարող է դեկոդավորել միայն հասցեատերը, մյուսների համար փաթեթը ոչ մի օգտակար ինֆորմացիա չի պարունակում: Գաղտնիությունը ապահովվում է շիֆրավորումով:

Սվետլանա Կասյան
25.02.2019, 14:55
SIP-Կապի սեանսների հարուցման արձանագրությունը
Սեանսների հարուցման արձանագրությունը-Session Initiation Protocol ¥SIP¤ հանդիսանում է կիրառական մակարդակի արձանագրություն և նախանշվում է կապի սեանսների հաստատման, վերափոխման և ավարտման համար: Օգտվողները կարող են մասնակցել գոյություն ունեցող կապի սեանսներում, հրավիրել ուրիշ օգտվողների և լինել հրավիրված նրանց կողմից կապի նոր սեանսներին: Հրավերները կարող են հասցեագրված լինել որոշակի օգտվողին, օգտվողների խմբին, կամ բոլոր օգտվողներին:

SIP արձանագրության կարևորագույն հատկություններից մեկն է հանդիսանում նրա անկախությունը տրանսպորտային տեխնոլոգիաներից: Որպես տրանսպորտ կարող է օգտագործվել X.25, Frame Relay, AALS/ATM, IPX և այլ արձանագրությունները:

SIP հաղորդագրության կառուցվածքը կախված չէ ընտրված տրանսպորտային տեխնոլոգիայից: Բայց միևնույն ժամանակ առավելությունը տրվում է IP փաթեթեների երթուղավորման տեխնոլոգիային և UDP արձանագրությանը: Այս դեպքում պետք է ստեղծել լրացուցիչ մեխանիզմներ ազդանշանային ինֆորմացիայի տեղ հասնելու համար: Այդպիսի մեխանիզմներից է ինֆորմացիայի հաղորդման կրկնությունը նրա կորստի դեպքում, ընդունման հաստատումը և ուրիշներ:

Հարկ է նշել, որ ազդանշանային հաղորդումները կարող են տեղափոխվել ոչ միայն UDP տրանսպորտային մակարդակի արձանագրությամբ, այլ նաև TCP արձանագրությամբ: UDP արձանագրությունը թույլ է տալիս ազդանշանային ինֆորմացիային տեղ հասնել ավելի արագ, ինչպես նաև փնտրել օգտվողների տեղը և հաղորդել հրավերներ մասնակցելու կապի սեանսում բազմահասցե առաքման ռեժիմում: Իր հերթին TCP արձանագրությունը պարզեցնում է աշխատանքը միջցանցային էկրանների (firewall) հետ, և ապահովում տվյալների հուսալի տեղ հասնելը:

Գոյություն ունեցող IP- ցանցերի հավելվածների հետ փոխներգործության կազմակերպման համար և օգտվողների շարունակության ապահովման համար SIP արձանագրությունը օգտագործում է հասցե, էլեկտրոնային փոստի հասցեի նման:

SIP հասցեները լինում են չորս տիպի.`



գ անուն@դոմեն;

գ անուն@փոստ;

գ անուն@IP-հասցե;

գ հեռախոսի համար@շլյուզ:



Այսպես, հասցեն կազմված է երկու մասից. Առաջին մասը - դա օգտվողի անունն է, որը գրանցված է դոմենում կամ աշխատակայանում: Եթե երկրորդ մասը նույնացնում է որևէ շլյուզ, ապա առաջին մասում ցույց է տրվում բաժանորդի հեռախոսային համարը:

Հասցեի երկրորդ մասում ցույց է տրվում դոմենը (աշխատակայանի կամ շլյուզի): Սարքի IP-հասցեի որոշման համար պետք է դիմել դոմենային անունների ծառայությանը – Domain Name Service(DNS): Իսկ եթե SIP – հասցեի երկրորդ մասում տեղադրվում է IP – հասցե, ապա աշխատակայանի հետ կարելի է կապվել ուղղակիորեն:

SIP փաթեթի մեջ հասցեի սկզբում դրվում է sip բառը, որը ցույց է տալիս, որ դա իսկապես SIP – հասցե է:

Օրինակ.

sip:afs@ sip.epygi.com

sip:user@192.168.100.152

sip:20218@sip.epygi.com

նկար 1-ում պատկերված է SIP արձանագրությունների գործողությունների հաջորդականությունը բազային զանգերի համար:

Երբ օգտագործողը, որը գտնվում է A կետում ցանկանում է զանգել B կետում գտնվող օգտագործողին SIP արձանագրության միջոցով, ապա համակարգը.`

- ուղարկում է SIP INVITE հաղորդագրություն

- ստանում է SIP TRYING հաղորդագրություն

- ստանում է SIP RINGING հաղորդագրություն, երբ սկսում է հնչել B կետի հեռախոսը:

- ստանում է SIP OK հաղորդագրություն, երբ B կետի օգտագործողը պատասխանում է զանգին

- համակարգը ուղարկում է ACK հաղորդագրություն

- ստեղծվում է երկկողմանի կապ A և B կետերի միջև` օգտագործելով RTP տիպի փաթեթներ:

երբ օգտագործողներից մեկը անջատում է հեռախոսը, համակարգը ուղարկում է BYE հաղորդագրություն: Հակառակ կողմը պատասխանում է OK հաղորդագրությամբ և զանգը երկու կողմերի միջև ավարտվում է:

Սվետլանա Կասյան
01.03.2019, 15:06
RTP արձանագրություն IP հեռախոսակապի համար
ժամանակակից կապի զարգացման կարևոր տենդենցներից մեկը հանդիսնում է IP հեռախոսակապի միջոցների զարգացումը - նոր տեխնոլոգիաներ, որոնք ապահովում են մուլտիմեդիային հաղորդագրությունների հաղորդումը` (խոսք, տվյալներ, տեսա) ինֆորմացիոն հաշվողական ցանցերով (ԻՀՑ): Այդ ցանցերը կառուցված են IP (Internet Protocol) արձանագրության բազայի վրա, այդ թվում լոկալ, կորպորատիվ, գլոբալ հաշվողական ցանցեր և ինտերնետ ցանց:
IP հեռախոսակապ հասկացությունը իր մեջ ընդգրկում է ինտերնետ հեռախոսակապ, որը թույլ է տալիս կազմակերպել հեռախոսակապ ինտերնետ ցանցի բաժանորդների միջև, ընդհանուր օգտագործման հեռախոսային ցանցերի (ԸՕՀՑ) բաժանորդների միջև ինտերնետի միջոցով, նաև հեռախոսային կապ ԸՕՀՑ-ի և ինտերնետի բաժանորդների միջև:
Այն ցանցերում, որտեղ չի ապահովվում երաշխավորված սպասարկան որակ, փաթեթները կարող են կորչել, կարող է խախտվել նրանց մուտքի կարգը, փաթեթներին հաղորդվող տվյալները կարող են աղավաղվել: Հաղորդվող ինֆորմացիայի ապահով տեղ հասնելու համար այս պայմաններում օգտագործվում են տրանսպորտային մակարդակի զանազան միջոցառումներ:
Թվային տվյալների հաղորդելու համար այս նպատակով կիրառվում է TCP (Transmission Control Protocol) արձանագրությունը: Նա ապահովում է տվյալների տեղ հասցման վստահություն և վերականգնում է փաթեթների սկզբնական հաջորդականությունը: Եթե փաթեթում սխալ է նկատվում կամ փաթեթը կորչում է, TCP միջոցառումները հաղորդումը կրկնելու հարցում են ուղարկում:
Ձայնա և տեսա կոնֆերանսների հավելման համար փաթեթների ուշացումները ավելի շատ են ազդում ազդանշանի որակի վրա, քան առանձին աղավաղումները: Ուշացումների տարբերությունը բերում է հապաղումների:
Այսպիսի հավելումների համար անհրաժեշտ է տրանսպորտային մակարդակի այլ արձանագրություն, որը կապահովի փաթեթների սկզբնական հաջորդականության վերականգնումը, նրանց տեղ հասցնելը մինիմալ ուշացումով, վերարտադրումը ժամանակի ռեալ մասշտաբով, գրաֆիկի տիպի ճանաչումը, խմբային կամ երկկողմանի կապ:
Այսպիսին է RTP (Real-Time Transport Protocol) ռեալ ժամանակի տրանսպորտային արձանագրությունը: Նա ռեգլամենտավորում է մուլտիմեդիային փոթեթավոված տվյալների հաղորդումը ԻՀՑ-ի միջոցով, տրանսպորտային մակարդակով լրացվում է ռեալ ժամանակում տվյալների հաղորդման ղեկավարման RTCP (Real-Time Control Protocol) արձանագրությունով: Վերջինս իր հերթին ապահովում է տվյալների տեղհասցման ստուգումը, սպասարկման որակի ստուգումը և որոշ դեպքերում հաշվում է RTP արձանագրության մաս:
RTP ռեալ ժամանակի տրանսպորտային արձանագրությունը ապահովում է մուլտիմեդիային տվյալների միանցիկ հաղորդումը ռեալ ժամանակում, ինչպիսին են ինտերակտիվ ձայնա և տեսա տվյալները: Այս արձանագրությունը իրականացնում է տրաֆիկի տիպի ճանաչումը, փաթեթների հաջորդականության համարակալումը, աշխատանքը ժամանակի նշումների հետ և հաղորդման ստուգումը:
RTP արձանագրության գործունեությունը հանգեցնում է դուրս եկող փաթեթներին ժամանակային նիշավորմանը: Ընդունման կողմից փաթեթների ժամանակային նիշավորումը ցույց է տալիս, թե ինչ հաջորդականությամբ և ինչպիսի ուշացումներով պետք է նրանց վերարտադրել:
RTP և RTCP օժանդակումը ընդունող կողմի հանգույցին թույլ է տալիս ընդունած փաթեթները դասավորել ինչպես կարգն է, փոքրացնել ժամանակային ուշացումների անհավասարության ազդեցության աստիճանը ազդանշանի որակի վրա և վերականգնել ձայնա և տեսա տվյալների միջև սինխրոնիզացիան:
Նկատենք, որ RTP ինքն իրեն չունի ոչ մի մեխանիզմ, որը կերաշխավորի տվյալների ժամանակին հաղորդմանը և սպասարկման որակը, բայց դրա համար օգտագործում է ներքևի մակարդակների ծառայությունները: Նա չի վերացնում փաթեթների հերթականության կարգի խախտումները, բայց սրա հետ միասին չի ենթադրում, որ հիմնական ցանցը բացարձակ ապահով է և փաթեթները հաղորդում է անհրաժեշտ հաջորդականությամբ: RTP մեջ մտցրած հերթական համարները ստացողին թույլ են տալիս վերականգնել ուղարկողի փաթեթների հաջորդականությունը:
RTP արձանագրությունը օժանդակում է ինչպես երկկողմանի կապը, այնպես էլ տվյալների հաղորդումը հասցեատերերի խմբին, եթե խմբային հաղորդումը օժանդակվում է ցածրադիր ցանցով:
Չնայած RTP արձանագրությունը համարվում է տրանսպորտային մակարդակի արձանագրություն, այն օգտագործում է UDP (User Datagram Protocol) տրանսպորտային արձանագրությունը: Երկու արձանագրությունն էլ իրենց բաժինն են մտցնում տրանսպորտային մակարդակի աշխատունակության մեջ:
Հարկ է նշել, որ RTP և RTCP հանդիսանում են անկախ ցածրադիր տրանսպորտային և ցանցային մակարդակներից, որի համար RTP/RTCP արձանագրությունները կարող են օգտագործվել ուրիշ հարմար տրանսպորտային արձանագրությունների հետ:
RTP/RTCP արձանագրային տվյալների բլոկները կոչվում են փաթեթներ: RTP արձանագրությոան համապատասխան ձևավորված փաթեթները, որոնք ծառայում են մուլտիմեդիային տվյալերի հաղորդման համար կոչվում են ինֆորմացիոն փաթեթներ կամ տվյալների փաթեթներ (data packets), իսկ փաթեթները, որոնք ձևավորվում են RTCP արձանագրության համապատասխան և ծառայում են ծառայողական ինֆորմացիայի հաղորդման համար, որոնք պահանջվում են տելեկոնֆերանսի վստահ աշխատանքի համար, անվանում են ղեկավարման փաթեթներ կամ ծառայողական փաթեթներ (control packets):
RTP փաթեթը իր մեջ ընդգրկում է ֆիքսված վերնագիր, վերնագրի ոչ պարտադիր ընդլայնում՝ փոփոխական երկարության և տվյալների դաշտ: RTCP փաթեթը սկսվում է ֆիքսված մասից (ինչպես RTP-ում), որից հետո հետևում են կառուցվածքային էլեմենտները:
Որպեսզի RTP արձանագրությունը լինի ավելի ճկուն և օգտագործվի տարբեր հավելումների համար, նրանում նախատեսված է պրոֆիլ հասկացությունը:
Պրոֆիլը (profile) - դա RTP և RTCP արձանագրությունների պարամետրերի հավաքածու է կոնկրետ դասի հավելումների համար, որը որոշում է նրանց ֆունկցիաների առանձնահատկությունները:
Պրոֆիլում որոշվում են փաթեթի վերնագրի առանձին դաշտերի օգտագործումը, տրաֆիկի տիպը, լրացումները վերնագրերին և վերնագրերի ընդլայնումները, փաթեթների տիպը, կապի ծառայությունները և անվտանգությունն ապահովելու ալգորիթմը, ցածրադիր մակարդակի արձանագրության օգտագործման առանձնահատկությունները և այլն: Սովորաբար յուրաքանչյուր հավելում աշխատում է մեկ պրոֆիլի հետ, և պրոֆիլի տիպի առաջադրանքը կատարվում է համապատասխան հավելման ընտրությունով:
Այսպիսով, կոնկրետ հավելման համար RTP-ի լրիվ սպեցիֆիկացիան պետք է ընդգրկի լրացուցիչ փաստաթղթեր, որոնց թվին են պատկանում պրոֆիլի և տրաֆիկի ֆորմատի բացատրագիրը, որը որոշում է ինչպես կոնկրետ տիպի տրաֆիկը պիտի մշակվի RTP-ում:

Սվետլանա Կասյան
06.03.2019, 13:22
Անվտանգւթյուն

Կապի անվտանգության ծառայությունների ապահովումը, որոնք պահանջվում են RTP հավելումներին, հաշվի առավ աուտենտիֆիկացիան, ամբողջությունը և գաղտնիությունը, կարող են ապահովվել ցածրադիր մակարդակների արձանագրություններով:

Քանի որ, RTP կարող է օգտագործվել ցածրադիր մակարդակի տարբեր արձանագրությունների հետ, նույն թվում որոնք չեն առաջարկում նման ձևի ծառայություններ, իսկ կապի գաղտնիության կարիք ձայնային և տեսահավելումներում կա, ապա RTP արձանագրությունում նախատեսված է գաղտնիության ապահովման ծառայություններ, երբ ցածրադիր մակարդակի ծառայությունները մատչելի չեն:

Սվետլանա Կասյան
11.03.2019, 15:34
Զանգերի հիմնական տեսակները

Ընդհանուր դեպքում, զանգեր կատարելիս, այն ուղարկվում է կոնկրետ նշանակետին, օգտագործելով տարբեր տեսակի ինտերֆեյսներ: Կախված ինտերֆեյսի ընտրությունից որոշվում է այն արձանագրությունը, որի օգնությամբ տվյալ զանգը պետք է կատարվի:

Հիմնական օգտագործվող զանգերի տեսակները հետևյալն են.`

PBX – զանգեր դեպի տվյալ սարքի անալոգ հեռախոսներ:

PBX Voicemail – թողնել ձայնային հաղորդագրություններ տվյալ սարքի անալոգ հեռախոսների վրա:

PBX Intercom – զանգեր դեպի տվյալ սարքի անալոգ հեռախոսներ, օգտագործելով Intercom ծառայությունը:

SIP- զանգեր SIP սերվերի միջոցով:

IP-PSTN- զանգեր դեպի քաղաքային ցանց` օգտագործելով IP-PSTN պրովայդեր: IP-PSTN-ի դեպքում օգտագործվում է SIP արձանագրությունը:

FXO –տեղային և միջազգային զանգեր դեպի քաղաքային հեռախոսացանց:

ISDN BRI – քաղաքային ցանցին ISDN-ով միանալու համար կամ միանալ տարբեր տեսակի PBX-երի, որոնք ունեն ISDN ինտերֆեյսներ:

Այս ինտերֆեսի միջոցով կատարվում են թվային զանգեր: Մեկ ISDN BRI գծի միջոցով հնարավոր է միաժամանակ կատարել 2 զանգ` մուտքային և ելքային: Սովորաբար քաղաքային ցանցին միանալիս, քաղաքային ցանցի պրովայդերը հատկացնում է մի քանի հեռախոսային համարներ տվյալ գծի համար:

E1/T1 – նախատեսված է քաղաքային ցանցին կամ տարբեր տիպի PBX-երին միանալու համար, որոնք ունեն E1/T1 ինտերֆեյս:

Սովորաբար E1-ը եվրոպական ստանդարտ է, որը հնարավորություն է տալիս մեկ ինտերֆեյսով կատարել 30 միաժամանակյա զանգեր:

T1-ը ամերիկյան ստանդարտ է, որը հնարավորություն է տալիս մեկ ինտերֆեյսով միաժամանակ կատարել 23-24 զանգ կախված սարքի կոնֆիգուրացիայից:

Սվետլանա Կասյան
18.03.2019, 12:08
Ընդհանուր տեղեկություններ Quadro սարքավորումների մասին

Quadro սարքավորումները առաջնային տեղ են զբաղեցնում VoIP բնագավառում, որի մասին համառոտ նշվեց նախորդ գլխում:
Quadro սարքավորումները նախատեսված են ձեռնարկությունների, գրասենյակների, հյուրանոցների և այլ կազմակերպությունների ներսում լոկալ հեռախոսային ցանց անցկացնելու համար և միաժամանակ հնարավորություն են տալիս կատարել զանգեր տարբեր ինտերֆեյսների միջոցով:
Quadro սարքավորումները միմյանցից տարբերվում են իրենց կոնֆիգուրացիայով, ինտերֆեյսների քանակով, զանգերի թողունակությամբ և լրացուցիչ հնարավորություններով:
Quadro -ն շատ տարածված և բազմակողմանի համակարգ է, և այս մեկ փոքր սարքը իր մեջ ընդգրկում է այն բոլոր անհրաժեշտ ծրագրային միջոցները, որոնք բնորոշ են VoIP սարքերին:
Եթե դուք ցանկանում եք օգտագործել Quadro -ն որպես ձեր ընկերության տվյալների առաջնային երթուղավորիչ, ապա կարող եք ձեր ընկերության բոլոր ձայնային տվյալների պահանջները կառավարել այս մեկ սարքի միջոցով:
Միացնելով Quadro -ն ինտերնետին և քաղաքային ցանցի պրովայդերներին` FXO, ISDN, կամ E1/T1, այն ավտոմատ կկոնֆիգուրացվի, և վայրկյաններ անց դուք կարող եք կատարել VoIP զանգեր և զանգեր դեպի քաղաքային ցանց:
Պարտադիր չէ, զանգեր կատարել Quadro-ից Quadro: Դուք կարող եք կատարել VoIP զանգեր Quadro-ից դեպի տարբեր ցանցերի, որոնց մոտ իրականացված է SIP արձանագրությունը:
FXO, ISDN կամ E1/T1 գծերը միանում են ձեր լոկալ հեռախոսային ընկերությանը և այսպիսով դուք կարող եք կատարել VoIP զանգեր տանից կամ ճանապարհից:
Դարձնելով ձեր բջջային հեռախոսը գրասենյակի հեռախոսային համակարգի մաս և կատարելով միջազգային զանգեր գրասենյակից դուրս: Երբ կատարում եք զանգեր գրասենյակից դուրս, Quadro –ի զանգողների ID իդենտիֆիկատորը ճանաչում է ձեր բջջային հեռախոսահամարը և անմիջապես վավերացնում է ձեր մուտքի իրավունքը Quadro:
Քանի որ Quadro -ն պարունակում է “զանգի վերահասցեավորում” և “զանգի երթուղավորիչ” հրահանգները , ապա մարդիկ, որոնք գտնվում են գրասենյակից դուրս կարող են ավտոմատ հասանելի լինել: Աշխարհը դառնում է ձեր վիրտուալ գրասենյակը:
Հեռահաղորդակցությունը երբեք չի եղել այսքան էժան, ճկուն և հարմար: Այն չի պահանջում վերանորոգում, չի մաշվում ժամանակի ընթացքում, չի պահանջում լիցենզիայի վճար:
Quadro-ի հիմնական ինտերֆեյսներն են.`
1. FXS պորտ - անալոգ հեռախոսներ միացնելու համար:
2. FXO պորտ – քաղաքային հեռախոսացանցին միանալու համար:
3. ISDN BRI պորտ – քաղաքային ցանցին ISDN-ով միանալու համար կամ միանալ տարբեր տեսակի PBX-երի, որոնք ունեն ISDN ինտերֆեյսներ:
4. E1/T1 պորտ – նախատեսված է քաղաքային ցանցին կամ տարբեր տիպի PBX-երին միանալու համար, որոնք ունեն E1/T1 ինտերֆեյս:
5. USB պորտ - դրա միջոցով հիշողության քարտերը կարելի է միացնել սարքավորումներին, որը սովորաբար օգտագործվում է ձայնային հաղորդագրությունները հիշելու համար:
6. LAN ինտերֆեյս - հնարավորություն է տալիս միացնել սարքը լոկալ ցանցին:
7. WAN ինտերֆեյս -հնարավորություն է տալիս սարքը միացնել ինտերնետին:

Quadro սարքավորումները լինում են 3 տիպի.`

1. Quadro IP PBX
2. Quadro Gateway
3. Quadro Conferance Server

Սվետլանա Կասյան
22.03.2019, 15:17
Quadro Gateway

Quadro Gateway տիպի սարքավորումները նախատեսված են զանգերի երթուղավորման համար PSTN-ից (PBX-ից) դեպի VoIP և հակառակ ուղղությամբ:
Սովորաբար Gateway սարքավորումները չունեն լոկալ հեռախոսներ: Բայց որոշ Gateway-եր կարող են ունենալ լոկալ հեռախոսներ, սակայն դրանք նախատեսված են միայն տեստային զանգերի համար:
Quadro Gateway սարքավորումները լինում են 5 տիպի.`
գ Quadro FXO Gateway

1.Quadro ISDN Gateway

2.Quadro E1/T 1 Gateway

3. QuadroM E1/T1 Gateway

4. QuadroM Dual E1/T1 Gateway