PDA

Դիտել ողջ տարբերակը : Վազգեն Առաջին Կաթողիկոս /1908-1994/

Lusine Badalyan
12.02.2019, 19:05
Վազգեն Առաջինի կյանքն ու գործունեությունը

Lusine Badalyan
12.02.2019, 19:10
Վազգեն Առաջին կաթողիկոսի հուշերից

1991թ.դեկտեմբերի 31-ի Նոր տարվա գիշերը Վեհափառը պատմում էր.
«Մենք 1916-ի ձմռանը հասանք Օդեսա: Խստաշունչ ձմեռ էր: «Սիբիրյան ձմեռ է»- ասում էր մայրս:Եվ հիշում եմ. մի փոքրիկ սենյակ ճարեցինք Օդեսայի ծայրամասերում: Մեկ բակ էր, և բակում փոքրիկ միահարկ տնակներ կային: Բնակիչների մեծ մասը ռուսներ էին: Նրանք գրեթե բոլորն էլ չքավոր մարդիկ էին: Մենք մեկ սենյակի մեջ էինք. ո′չ էլեկտրական լույս կար, ո′չ ջեռուցում, բակում միայն աղբյուր կար, և բոլորն օգտվում էին այդ ջրից:
Ավանդաբար Կաղանդի գիշերը իմ ծնողներն ասում էին, որ սեղանի վրա ամենաքիչը յոթ տեսակի կերակուր պետք է լինի: Մայրս ջանք էր թափում, որ յոթ տեսակի լինի: Վերջապես յոթ տեսակի եղավ` հաշված ջուրն ու հացը և այն փոքրիկ թխվածքի նման բանը, որը ռուս դրացին տվել էր` գիտենալով, որ մենք չքավոր մարդիկ ենք: Գիտեմ, որ մայրս լոբի էր խաշել, սպիտակ լոբի, սոխ կար սեղանի վրա, մի քանի ձու և մի քիչ էլ ընկույզ, մնացածն էլ` հացը, ջուրը և այդ թխվածքը:
Այդպիսի պայմաններում մենք անցկացրինք 1916թ. դեկտեմբերի 31-ը: Ես իմ հիշողությունը հրապարակավ հայտնեցի` խորհելով, որ ինչ-որ նմանություն կա այդ Կաղանդի և այս Կաղանդի միջև: Ես ցավով պետք է մտածեմ, որ հավանաբար այսօր Հայաստանում և Արցախում մեծ թվով մեր հարազատներից կան, որոնք յոթ տեսակի կերակուր չունեն իրենց սեղանի վրա: Բայց մենք այն ատեն ոչ ուրախացանք և ոչ էլ տխրեցինք, « Փառք Աստծու ,- ասացինք,- որ այս էլ ունենք, ապահով հողի վրա նստած ենք, և կարողանում ենք մեր սեղանի շուրջ խաղաղ, ինչ որ կա` ճաշակել»:
Ահավասիկ, այս մխիթարությունը մենք հիմա էլ ունենք, ընդհանրապես, բայց պետք է այս պահուն հիշենք ոչ միայն սեղանին յոթ տեսակ կերակուր չունեցողներին, այլև այն քաջամարտիկներին, ֆիդայիներին, որոնք, զենքն ուսին, հենց այս պահուն պաշտպանում են մեր սահմանները և պաշտպանում են չքնաղ երկիրը մեր Արցախի:

Lusine Badalyan
12.02.2019, 23:09
Վազգեն Ա կաթողիկոսի խոսքերից

«զԱստված փնտրելու ճամբին ես գտայ Ս. Էջմիածինը և իմ հայրենիքը և խոնարհվեցի ճակատագրի առջև»:
«Ես հոգևորական եմ դարձել իմ ժողովրդին ծառայելու համար. հայ ժողովրդից դուրս ես քրիստոնեություն չեմ ճանաչում»:
«Ցնծա, հայ ժողովուրդ, զի նահատակված Քրիստոսի նման դատարկ է գերեզմանդ»:
«Լեզուն և մտածումը միատեղ կաճեն ու կզարգանան և զիրար կպայմանավորեն»:

Lusine Badalyan
12.02.2019, 23:15
Ազգային, հոգևոր և մշակութային գործիչ Վազգեն Ա-ն Ամենայն հայոց 130-րդ կաթողիկոսն է (1955–94թթ.): Վազգեն Ա-ն (Լևոն-Կարապետ Աբրահամի Պալճյան) ծնվել է 1908թ. հոկտեմբերի 3-ին Բուխարեստ քաղաքում: Եղել է Ամենայն Հայոց 130-րդ Կաթողիկոսն ու Ծայրագույն Պատրիարքը։
1937թ. ավարտել է Բուխարեստի պետական համալսարանը։ 1943թ. ստացել է վարդապետի կոչում, 1951թ. օծվել եպիսկոպոս։ 1929-43թթ. դասավանդել է Բուխարեստի հայկական դպրոցներում։ 1955թ. ընտրվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս։ Մեծ է Վազգեն Ա-ի ավանդը Հայ եկեղեցու միասնության հաստատման, միջեկեղեցական հարաբերությունների ընդլայնման ասպարեզում:
Վեհափառ հայրապետի շնորհիվ փրկվել ու Երևանի Մատենադարանին են հանձնվել Վեհափառի և Վեհամոր անուններով կնքված երկու Ավետարան, Թորոս Ռոսլինի ծաղկած Զեյթունի Ավետարանը և Մալաթիայի Ավետարանը, Թովմա Արծրունու «Պատմություն Արծրունյաց տան» աշխատության պահպանված միակ ձեռագիր օրինակը և բազմաթիվ այլ ձեռագրեր, արժեքավոր վավերագրեր:

1988թ. փետրվարի 25-ին Արցախը Հայաստանի հետ վերամիավորելու հարցով դիմել է ԽՍՀՄ նախագահ Մ. Գորբաչովին, Արցախյան շարժման ընթացքում խորհրդային և միջազգային ամենաբարձր ատյաններում լսելի է դարձրել արցախահայության ձայնը: Հայրապետական առանձին տնօրինությամբ վերահաստատել է հայ եկեղեցու Արցախի թեմը (1989թ.), ձեռնարկել Արցախի մի շարք եկեղեցիների ու վանքերի վերաբացումն ու վերանորոգումը: Վազգեն Ա Կաթողիկոսը ծավալել է եկեղեցաշին-վերականգնողական մեծ աշխատանք:

Պարգևատրվել է ԽՍՀՄ Ժողովուրդների բարեկամության, Պատվո նշան, Ռումինիայի Հանրապետության աստղ շքանշաններով, Խաղաղության համաշխարհային խորհրդի Ժոլիո-Կյուրիի անվան և Խաղաղության պաշտպանության խորհրդային կոմիտեի ոսկե մեդալներով։ Վախճանվել է 1994թ. օգոստոսի 18-ին: Վազգեն Ա-ի անունով են կոչվում Վանաձորի թիվ 1 միջնակարգ դպրոցը և Սևանի հոգևոր դպրանոցը։ 1994թ.-ին նրան շնորհվել է ՀՀ ազգային հերոսի կոչում: Պարգևատրվել է ՀՀ բարձրագույն Հայրենիքի շքանշանով:

Lusine Badalyan
12.02.2019, 23:26
7 ՄԻՏՔ ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԻՑ
• Հոգին նման է էլեկտրական լամպի մը, որուն մեջ եթե հոսանք իջնե, լույս կուտա:
• Կարելի չէ քրիստոնյա ըլլալ «ըստ սովորության», «ըստ ավանդության», ու այսպիսով եկեղեցին վերածել բրածո իրականության մը:
• Եթե մերժենք Աստծո առաջ խոնարհվիլ, ստիպված կըլլանք մարդոց առջև խոնարհվելու:
• Անհավատ դառնալ հաճախ կնշանակե` սկսել զԱստված փնտրել: Տարակուսանքը երբեմն հրաշքներ կգործե Դամասկոսի ճամփաներուն վրա:
• Կրոնական բուն զգացումը իր խորքին մեջ ազգային բնույթ չունի: Բայց իր պատմական կազմավորման, զարգացման և դրսևորման մեջ, այո՛, տվյալ ժողովուրդի մը հոգեվիճակին հատուկ ուրույն ձևերը ստացած է, այսինքն` ժողովուրդին հոգեկան և պատմական զարգացման հատուկ դրոշմը:
• Երանի այն երիտասարդներին, որոնք գիտեն` ի՛նչ կարդալ, ե՛րբ կարդալ և ինչքա՛ն կարդալ:
• Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:

Lusine Badalyan
12.02.2019, 23:32
Ազատության ու անկախության կանչը մեր բազմադարյան պատմության հրամայականն է, մեր ազգի գիտակցության թելադրանքն է, մեր ապագա գոյատևման երաշխիքն է:

Վազգեն Ա
Կաթողիկոս Ամենայն Հայոց
14 սեպտեմբեր, 1991թ.

Lusine Badalyan
14.02.2019, 01:04
Վեհափառ Հայրապետի քարոզը Համբարձման տոնի առիթով Փարիզի հայոց մայր եկեղեցում /կրճատումներով/

Այսօր ի՜նչ գեղեցիկ օր է: Երեկվան անձրևեն վերջ երկինքը իր երեսը բացավ: Արևը պայծառ կշողա, աշխարհին կբաշխե լույս ու ջերմություն, և մարդիկ կուրախանան: Դուք ալ ուրախ եք կտեսնեմ: Ձեր աչքերն ալ կժպտին, և այս արևոտ օրին հավաքված եք այս աղոթքի Տունին մեջ, որովհետև այսօր տոնական օր է, Համբարձման տոնն է, որ ավելի կգեղեցկացնե այս օրը:
Ամեն անգամ, երբ այսպիսի տոնական առիթով մենք եկեղեցի կուգանք և ներկա կգտնվինք սուրբ պատարագին, մեր սրտերը կզվարթանան, մեր հոգիներեն ներս նոր արև կծագի: Երկինքի արևը շատ գեղեցիկ է, պայծառ, հրաշալի, լույս ու ջերմություն բաշխող բոլորիս, բայց եկեղեցվո կամարներուն տակ ալ, երբ այսպիսի կրոնական արարողություններու ընթացքին սուրբ Խորանի առջև կգտնվինք, արև մը ևս կծագի մեր էության մեջ, որ կլուսավորե մեր հոգին և կջերմացնե մեր սիրտը:
Սիրելի' երեխաներ, ես հատկապես ձեզի համար եկա այսօր, որ ձեզի խոսիմ:
Սիրելի' աղջիկներ և տղաներ, այսօր մենք կհիշենք նշանավոր դեպք մը, որ երկու հազար տարի առաջ տեղի ունեցած է: Խոսքը կվերաբերի մեր Տիրոջ և Փրկչին` Հիսուս Քրիստոսի Համբարձումին, այսինքն` երկինք բարձրանալուն:
Մենք բոլորս քրիստոնյաներ ենք: Դուք ալ քրիստոնյաներ եք, չէ՞: Քրիստոնյա ըլլալ կնշանակե այս աշխարհի վրա ապրիլ Քրիստոսի անունով, Քրիստոսի հանդեպ սիրով: Միայն խոսքով չէ, որ քրիստոնյա պիտի ըլլանք,այլ մեր կենդանի գործերով:
Սիրելի' երեխաներ, դուք պետք է լավ հասկնաք, թե ի'նչ կնշանակե ձեզի համար այսօր քրիստոնյա ըլլալ: Այո', դուք քրիստոնյա եք, մկրտված եք, սակայն այսքանը չի բավեր: Որպեսզի կատարյալ քրիստոնյա ըլլաք, պետք է Քրիստոսի պատգամները , Հիսուսի հորդորները կատարեք ձեր կյանքին մեջ, այսինքն` բարի աղջիկներ և տղաներ ըլլաք, հարգեք ձեր ծնողները, սուտ չխոսիք, չարություններ չընեք, ուրիշին չարություն չկամենաք, ձեր ընկերները սիրեք և անոնց նկատմամբ ներողամիտ ըլլաք: Հիսուս Ինքն ալ ներողամիտ էր և կսիրեր բոլոր մարդիկը: Հիսուս կսիրեր մանավանդ երեխաները: Ուր որ երթար, ամեն բանե առաջ կուզեր, որ երեխաները իր շուրջ հավաքվին:

Զարինե Ամիրյան
14.02.2019, 19:47
Վազգեն Ա (ավազանի անունը՝ Լևոն-Կարապետ) Պալճյանը նախնական կրթությունն ստացել է Օդեսայի (Առաջին աշխարհամարտի (1914-18 թվականներ) տարիներին այնտեղ էր հաստատվել Պալճյանների ընտանիքը) հայկական նախակրթարանում։ Ռումինիայում վերահաստատվելուց հետո սովորել է Բուխարեստի Միսաքյան-Քեսիմյան ազգային, 1924-26 թվականներին՝ Բուխարեստի առևտրական բարձրագույն վարժարանում։ 1936 թվականին ավարտել է Բուխարեստի պետական համալսարանի գրականության և փիլիսոփայության ֆակուլտետը, 1937 թվականին՝ գործնական մանկավարժության բաժինը։

1930-ական թվականներից ռումինահայ գաղութի խնդիրներն արծարծել է «Մարտկոց» թերթում (1933 թվական, Փարիզ), ապա՝ Բուխարեստում իր հիմնած «Հերկ» ամսագրի 12 համարներում (1937 թվականի հունիսից 1938 թվականի մայիս)։ 1929–43 թթ-ին դասավանդել է Բուխարեստի հայկական դպրոցներում, եղել հայ ռազմագերիներին օգնող կոմիտեի (1942-44 թվականներ) կազմում։ 1943 թվականի սեպտեմբերին ռումինահայ թեմական խորհրդի որոշմամբ մեկնել է Աթենք, որտեղ Սբ Կարապետ եկեղեցում ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ Նույն թվականի նոյեմբերին ընտրվել է Ռումինիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ, ապա՝ թեմի առաջնորդ (1947–55 թվականներ)։ 1948 թվականի մայիսի 23-ին Սբ Էջմիածնի Մայր Տաճարում Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Զ Չորեքչյանը նրան օծել է ծայրագույն վարդապետ, 1951 թվականի մայիսին՝ եպիսկոպոս։ 1954 թվականի դեկտեմբերի 31-ին ստանձնել է նաև Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդի պարտականությունները։ 1955 թվաակնին ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս։

Զարինե Ամիրյան
14.02.2019, 19:49
Մեծ է Վազգեն Ա-ի ավանդը Հայ եկեղեցու միասնության հաստատման, միջեկեղեցական հարաբերությունների ընդլայնման ասպարեզում։ 1962 թվականին Հայ եկեղեցին դարձել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի, այնուհետև՝ Եվրոպական եկեղեցիների համաժողովի անդամ։

Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվելուց հետո, սփյուռքի համախմբվածությունը զորացնելու և հայրենիքի հետ կապերն ամրապնդելու նպատակով, շուրջ 30 հովվապետական այցելություններ է կատարել Հայ եկեղեցու թեմեր, միջեկեղեցական շրջանակներում հանդիպումներ ունեցել քույր եկեղեցիների հովվապետների հետ, արտերկրում ներկայացրել Հայ եկեղեցին ու հայ ժողովրդին։

Վեհափառ հայրապետի շնորհիվ փրկվել ու Երևանի Մատենադարանին են հանձնվել «Վեհափառի» և «Վեհամոր» անուններով կնքված երկու Ավետարանները, Թորոս Ռոսլինի ծաղկած «Զեյթունի Ավետարանը» և «Մալաթիայի Ավետարանը», Թովմա Արծրունու «Պատմություն Արծրունյաց տան» աշխատության պահպանված միակ ձեռագիր օրինակը և բազմաթիվ այլ ձեռագրեր, արժեքավոր վավերագրեր։

Դեռևս 1988 թվականի փետրվարի 25-ին Արցախը Հայաստանի հետ վերամիավորելու հարցով դիմել է ԽՍՀՄ նախագահ Մ. Գորբաչովին, Արցախյան շարժման ընթացքում խորհրդային և միջազգային ամենաբարձր ատյաններում լսելի է դարձրել արցախահայության ձայնը։ Հայրապետական առանձին տնօրինությամբ վերահաստատել է Հայ եկեղեցու Արցախի թեմը (1989), ձեռնարկել Արցախի մի շարք եկեղեցիների ու վանքերի վերաբացումն ու վերանորոգումը։

Զարինե Ամիրյան
14.02.2019, 19:50
Շինարարական գործունեություն
Վազգեն Ա Կաթողիկոսը ծավալել է եկեղեցաշին-վերականգնողական մեծ աշխատանքներ։ Վերանորոգվել են Մայր տաճարը, Էջմիածնի Սբ. Հռիփսիմե, Սբ. Գայանե, Սբ. Շողակաթ վանքերը, Գեղարդավանքը, Խոր Վիրապի վանքը, Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց, Երևանի Սբ. Սարգիս, Սբ. Զորավոր, Սբ. Հովհաննես, Բաքվի, Մոսկվայի, Դոնի Ռոստովի և Արմավիրի եկեղեցիները։ Մայրավանքի շրջակայքում կառուցվել են Նահատակաց հուշարձանը, Խրիմյան Հայրիկին նվիրված աղբյուր-կոթողը, Գալուստ Կյուլպենկյան վանատունը, Ալեք և Մարի Մանուկյան գանձատունը։ Վազգեն Ա-ի նախաձեռնությամբ և սփյուռքահայերի նվիրատվությամբ ժամանակակից սարքավորումներով վերազինվել է Մայր աթոռի տպարանը։

Վեհափառ հայրապետի շնորհիվ փրկվել ու Մատենադարանին են հանձնվել «Վեհափառի Ավետարանը», «Վեհամոր Ավետարանը», Թորոս Ռոսլինի ծաղկած «Զեյթունի Ավետարանը» և «Մալաթիայի Ավետարանը», Թովմա Արծրունու «Պատմություն Արծրունյաց տան» աշխատության պահպանված միակ օրինակը և բազմաթիվ այլ ձեռագրեր ու արժեքավոր վավերագրեր։ 1962 -ին Հայ եկեղեցին դարձել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի, ապա՝ Եվրոպական եկեղեցիների համաժողովի անդամ։ Վազգեն Ա-ն մասնակցել է կրոնական գործիչների՝ Հանուն խաղաղության, զինաթափման և ժողովուրդների միջև արդար հարաբերությունների հաստատման համաշխարհային համաժողովներին (Մոսկվա, Բեռլին, Հելսինկի)։

Կարևոր են նաև Վազգեն Ա-ի իմաստասիրական և հրապարակախոսական երկերն ու հայրապետական գրությունները, որտեղ, սկսած առաջին՝ «Նոր սերունդին համար» («Մարտկոց», 1933 թվական) հոդվածից, արծարծել է սփյուռքահայությանը հուզող խնդիրներ, Հայրենիք-Սփյուռք հարաբերությունները և հայ ժողովրդի կյանքում Հայ եկեղեցու դերի ու առաքելության հարցերը։ Նրա գործերում նրբին անդրադարձ կա նաև մարդու ներանձնական ու հոգևոր-իմացական աշխարհին («Մուսա լեռան հայերը Ֆրանց Վերֆելի վեպին մեջ», «Խրիմյան Հայրիկ որպես դաստիարակ»)։ Հայաստանի աստիճանական վերականգնմանը նվիրված ձոն է «Հայրենի արևին տակ» ուղեգրական ակնարկաշարը։ Պատարագի արարողության ընթացքն ու խորհուրդը մատչելի բացատրություններով ներկայացված և ազգային տեսանկյունից վերիմաստավորված են «Մեր Պատարագը» գրքույկում։

Դեռևս 1988 թվականի փետրվարի 25-ին Հայաստանի հետ Արցախի վերամիավորման հարցով Վազգեն Ա-ն դիմել է ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովին, Արցախյան շարժման ընթացքում խորհրդային և միջազգային բարձր ատյաններում լսելի է դարձրել արցախահայության ձայնը։ Հայրապետական առանձին տնօրինությամբ 1989 թվականին վերահաստատել է Հայ եկեղեցու Արցախի թեմը, ձեռնարկել Արցախի մի շարք եկեղեցիների ու վանքերի վերաբացումն ու վերանորոգումը։ Նրա ջանքերով վերստին սկսել են գործել Սյունիքի և Գուգարքի թեմերը։ Վեհափառ հայրապետն օրհնել է Հայաստանի նորոգ անկախությունը։

1992 թվականի մայիսի 28-ին հատուկ կոչով դիմել է Հայ եկեղեցու թեմակալ առաջնորդներին՝ սատարելու «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծմանը։ Վազգեն Ա-ն իր օրհնած վերջին՝ վեցերորդ մյուռոնը (1991 թվականի սեպտեմբերի 29-ին) անվանել է Անկախության մյուռոն, որով և օծել է Մայր տաճարի Ավագ խորանի «Տիրամայրը Մանկան հետ» (նկարիչ՝ Գրիգոր Խանջյան) պատկերը՝ այն անվանելով Անկախության Տիրամայր։ 2008 թվականին «Վավերագրեր Հայ եկեղեցու պատմության» մատենաշարով (գիրք ԺԶ) լույս է տեսել «Վազգեն Ա Պալճյան. Ամենայն հայոց կաթողիկոս (1908–1994)» փաստաթղթերի և վավերագրերի ժողովածուն։

Վազգեն Ա-ն պարգևատրվել է Խաղաղության համաշխարհային խորհրդի Ժոլիո Կյուրիի անվան (1962 թվական) և Խաղաղության պաշտպանության կոմիտեի (1968 թվական) ոսկե մեդալներով, Ռումինիայի «Հանրապետության աստղ» (1952 թվական), ԽՍՀՄ «Պատվո նշան» (1968 թվական) և Ժողովուրդների բարեկամության (1978 թվական) շքանշաններով։ Վազգեն Ա-ն ընտրվել է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ (1991 թվական), ՀՀ-ում առաջինն է արժանացել Ազգային հերոսի կոչմանը (1994 թվական)։ Վազգեն Ա-ի անունով կոչվել են Սևանի հոգևոր դպրանոցը և դպրոց՝ Վանաձորում, հուշարձաններ են կանգնեցվել Վազգենյան հոգևոր դպրանոցի բակում (2008 թվական) և Մայր աթոռ Աբ Էջմիածնում (2010 թվական, քանդակագործ՝ Ֆրիդ Սողոյան)։

2008 թվականի մայիսի 12-ին Երևանի Աջափնյակ վարչական շրջանի հ.168 միջնակարգ դպրոցն անվանակոչվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի անվամբ։ 2014 թվականի սեպտեմբերի 19-ին դպրոցում հանդիսավոր կերպով տեղի ունեցավ երջանկահիշատակ Վազգեն Առաջինի կիսանդրու բացումը, որի հեղինակն է քանդակագործ Կարապետ Մխիթարյանը։

Զարինե Ամիրյան
14.02.2019, 19:55
Վազգեն վեհափառի հայրապետական գործունեությանց մի զգալի մասն է կազմում նպատակաուղղված կերպով փորձել հնարավորինս վերանորոգել սրբավայրերը: Այս կապակցությամբ նա 1957–ին հրավիրում է յոթ հոգանոց ճարտարապետների հանձնաժողով: Վերանորոգչական աշխատանքներ են կատարվում մայրավանքում, սբ. Հռիփսիմյանց վանքում, ինչպես նաև Շողակաթում, Օշականում, Տաթևում, Հաղարծինում, Հառիճում, Բջնիում, Խոր Վիրապում, Գեղարդում և այլուր: Վերանորոգվում են նաև Եղեգնաձորի սբ. Խաչ վանքը, Երևանի սբ. Սարգիս, սբ. Հովհաննես, զորավոր սբ. Աստվածածին եկեղեցիները, Գյումրիի սբ. Աստվածածին եկեղեցին:
Նույն թվականին վեհափառը հովվապետական այցելությամբ լինում է Նոր-Նախիջևանում և Հարավային Ռոսաստանում, այցելում է Թբիլիսի, Ադրբեջանի հայոց թեմեր, ի մասնավորի Վեհափառ հայրապետն իր հայրապետական խոսքը փոխանցում է Բաքվի առաջնորդանիստ եկեղեցում, Կիրովաբադի հայկական եկեղեցում: Այնուհետև սեպտեմբերի 25-ին վեհափառն ուղևորվում է Ստեփանակերտ և Շուշի, Գանձասարի ու Ամարասի վանքերը:

Զարինե Ամիրյան
14.02.2019, 19:56
1957 – 1959 թվականների ընթացքում վեհափառը վեց եպիսկոպոսական ձեռնադրություն է կատարում սփյուռքի թեմերի համար:
1960 թվականին Նորին Սրբությունն այցելությամբ մեկնում է հյուսիսային և հարավային Ամերիկա, ապա՝ Ֆրանսիա: Վեհափառն այցելում է Միացյալ Նահանգների, Կանադայի, Արգենտինայի, Բրազիլիայի, Ուրուգվայի և Փարիզի հայկական եկեղեցական կենտրոններ:
1961 թվականին Վազգեն վեհափառն այցելում է Իստամբուլ՝ մխիթարելու մի ժողովրդի, որը հարյուրամյակներ չէր տեսել հայոց հայրապետի ներկայությունը իրենց քաղաքում: Կ.Պոլսո Գարեգին պատրիարքի մահից հետո վեհափառ հոր այցելությունը մեծ մխիթարանք էր թուրքիայում ապրող հայության համար:
1962 թվականին Վեհափառի նախաձեռնությամբ հայ եկեղեցին դառնում է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի անդամ:

Զարինե Ամիրյան
14.02.2019, 19:56
1963 –ին հովվապետական այցելություն Երոսաղեմի հայոց պատրիարքություն և Լոնդոնի, Եգիպտոսի, հնդկաստանի հայկական թեմեր: Պատմական հանդիպում միևնույն օրը Երուսաղեմ ժամանած Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Խորեն Ա – ի հետ:
1965 թվականին վեհափառը լինում է Ադիս-Աբեբայում (Եթովպիա)՝ մասնակցելու Արևելյան Ուղղափառ հինգ եկեղեցիների պետերի համաժողովին: Այնուհետև այցելում է Կահիրեի, Փարիզի, Լոնդոնի հայկական համայնքները:
1970 թվականը նշանավորվում է վեհափառ հոր ուղևորությամբ Հռոմ՝ հանդիպելու Նորին Սրբություն Պողոս Զ Պապի հետ: Մայիսի 12-ին երկու քահանայապետերը «համատեղ հայտարարություն» են ստորագրում՝ նվիրված խաղաղության պաշտպանությանը:

Զարինե Ամիրյան
14.02.2019, 19:58
Վեհափառ հոր հայրապետության տարիները, հակառակ սովետմիության ճնշիչ քաղաքականության, բեղուն են եղել, ավելին, Նորին Վեհափառությունն իր ճկուն գործելակերպով կարողացավ պահել հայ եկեղեցին իր բարձունքի վրա: Հատկանշական է նրա գործունեությունը միջեկեղեցական հարաբերություններում, բազմիցս հանդիպումներն ու այցելությունները քույր եկեղեցիների առաջնորդներին, և իհարկե վեհափառ հոր չդադարող հովվապետական այցելությունները, չխնայվող ջանքերը ջերմացնելու հարաբերությունները ոչ միայն Էջմիածին-Անթիլիաս հարաբերություններում, այլև արևելյան ուղղափառ եկեղեցիների ընտանիքի մյուս անդամների հետ: Աշխարհին հուզող պատերազմական ծանր իրադարձությունների շրջանում միշտ կարելի էր աշխարհի տարբեր ծայրերում տեղի ունեցող կոնֆերանսներում լսել խաղաղության և սիրո նրա ջերմ հորդորը: Անխոնջ հայրապետը, լինելով Հայ Եկեղեցու առաջին դեմքը, այն աշխարհին ներկայացնելով իր բարձր դիրքում, շարունակում էր մնալ իր պարզության մեջ՝ պարտաճանաչորեն դասավանդելով Հոգևոր ճեմարանի սաներին՝ վերջիններիս համար էլ Հայ Եկեղեցու առաջնորդն ու հայրապետը լինելուց զատ մնալով հայր և ուսուցիչ: Նա ամեն տեղ էր. չնայած ժամանակի արգելքներին, մտահոգ էր եկեղեցաշինությամբ, Էջմիածին ամսագրի և այլ հոգևոր գրականության հրատարակությամբ, իր խոսքն ու միտքը սևեռված էին եկեղեցու միության, աշխարհի խաղաղության և քրիստոնեական եղբայրասիրության վրա: Միջեկեղեցական կյանքից երբեք չբացակայելով վեհափառը միշտ իր ժողովրդին հուզով հարցերի մեջ և կենտրոնում էր: Հատկապես սովետմիության անկման շրջանում, երբ վատթարանում էր Հայաստանի տնտեսությունը, անխոնջ հայրապետն իրեն չէր խնայում՝ օգնության միջոցներ հայթայթելով և մտահոգվելով իր հայրենակիցների օրվա հացի խնդրով, իսկ Մայր Աթոռի սրահներում, տարբեր առիթներով պատմում էր դրվագներ իր մանկության նեղ օրերից՝ գոտեպնդելով ժամանակի դժվարություններից ընկճվածներին: Այդպիսի առիթներից էր 1991 թվականի դեկտեմբերի 31-ի նոր տարվա գիշերը: Մտահոգ վեհափառն այդ գիշեր պատմում էր.
— Մենք 1916-ի ձմռանը հասանք Օդեսա: Խստաշունչ ձմեռ էր: «Սիբիրյան ձմեռ» ասում էր մայրս: Եվ հիշում եմ, մի փոքրիկ սենյակ ճարեցինք Օդեսայի ծայրամասերում: Մեկ բակ էր, և բակում փոքրիկ տնակներ կային՝ մեկ-մեկ հարկյա: Բնակիչների մեծ մասը ռուսներ էին: Նրանք բոլորն էլ չքավոր մարդիկ էին գրեթե: Մենք մեկ սենյակի մեջ էինք, ո՛չ էլեկտրական լույս կար, ո՛չ ջեռուցում, բակում միայն աղբյուր կար և բոլորն օգտվում էին այդ ջրից:
Ավանդաբար Կաղանդի գիշերը, գոնե մեր կողմերը, իմ ծնողներս ասում էին, որ սեղանի վրա գոնե յոթ տեսակ կերակուր պետք է լինի: Մայրս ջանք էր թափում, որ յոթ տեսակ լինի, վերջապես յոթ տեսակ եղավ, հաշվելով ջուրը և հացը և այն փոքրիկ թխվածքի նման բանը, որ ռուս դրացին տվել էր, գիտենալով, որ մենք չքավոր մարդիկ ենք: Գիտեմ, որ մայրս լոբի էր խաշել, սպիտակ լոբի, սոխ կար սեղանի վրա, մի քանի ձու և մի քիչ էլ ընկույզ, մնացածն էլ՝ հացը, ջուրը և այդ թխվածքը:
Այդպիսի պայմաններում ուրեմն մենք անցկացրինք 1916 թ. Դեկտեմբերի 31-ը: Ես իմ հիշողությունը, առաջին անգամ լինելով, հրապարակավ հայտնեցի, խորհելով, որ ինչ-որ նմանություն կա այդ Կաղանդի և այս Կաղանդի միջև: Ես ցավով պետք է մտածեմ, որ հավանաբար այսօր Հայաստանում և Արցախում մեծ թվով մեր հարազատները կան, որոնք յոթ տեսակ կերակուր չունեն իրենց սեղանի վրա: Բայց մենք այն ատեն ոչ ուրախացանք և ոչ էլ տխրեցինք, «Փառք Աստուծո, — ասացինք,- որ այս էլ ունենք, ապահով հողի վրա նստած ենք, թուրքերը չկան, և մենք կարողանում ենք խաղաղ մեր սեղանի շուրջ, ինչ որ կա ճաշակել»:
Ահավասիկ այս մխիթարությունը մենք հիմա էլ ունենք, ընդհանրապես, բայց պետք է հիշենք այս պահուն ոչ միայն սեղանի յոթ տեսակ կերակուր չունեցողներին, այլ պետք է հիշենք նաև այն քաջամարտիկներին, ֆիդայիներին, որոնք զենքն ուսին հենց այս պահուն պաշտպանում են մեր սահմանները և պաշտպանում են չքնաղ երկիրը մեր Արցախի:
Ահա այս պայմաններում ապրում ենք մենք իբրև ժողովուրդ. չենք վհատվում, չենք հուսահատվում և չպետք է հուսահատվենք:

Զարինե Ամիրյան
14.02.2019, 19:59
Հաջորդող ամիսներին իսկ վեհափառը հայրենիքի հանդեպ իր անհուն սերն ապացուցեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի աշխատանքների մեջ ջատագովելով եկեղեցու բոլոր թեմերի և նվիրապետական աթոռների մասնակցությունը:
Վեհափառը շարունակում էր նախանձախնդրությամբ հետևել Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին:
Խոսքի ազատության օրենքի ընդունումից հետո, մտահոգվելով Հայաստանում օրեցօր աճող տարբեր կրոնական ուղղությունների գործունեությամբ, Վազգեն Ա – ը և Գարեգին Բ – ը համատեղ հայրական իրենց ընդարձակ խոսքն են ուղղում հայ ժողովրդին՝ հորդորելով չխաբվել օտարամուտ շինծու և խաբեպատիր գործիչների կեղծ առաքելությամբ, այլ հավատարիմ մնալ առաքելահիմն ու քրիստոսահաստատ իրենց եկեղեցուն և արմատներին:
1991 թվականի ապրիլի 30-ին, Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային ակադեմիայի որոշմամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա – ը ընտրվում է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ:
Որպես ժողովրդականություն վայելող հեղինակություն, համազգային զարթոնքի փորձություններով լի տարիներին նա իմաստուն հորդորներով շրջահայաց գործողությունների է կոչում իր հոտին, ամենայն կարեկցությամբ աջակցություն ապահովում բազմահազար հայ փախստականներին, գոտեպնդում Լեռնային Ղարաբաղի ազատամարտի զինվորներին: Նրա հայրական օրհնությամբ կնքվեց Հայաստանի անկախության հանրաքվեի վավերագիրը, նրա հայրական օրհնությամբ իրենց առաքելությունը ստանձնեցին Հայաստանի Հանրապետության առաջին նախագահը և խորհրդարանը: Վեհափառ Հայրապետը մեծագույն ավանդ ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծման գործում: Եվ ի գնահատումն ազգային և հոգևոր արժեքների պահպանության և զարգացման գործում դրսևորած անձնուրաց նվիրումի ու մատուցած բացառիկ ծառայությունների, 1994 թ. հուլիսի 28-ին ՀՀ նախագահի հրամանագրով Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչումն ու Հայրենիքի առաջին շքանշանը շնորվում է Նորին Վեհափառությանը:
1994 թ. օգոստոսի 18-ին, հինգշաբթի օրը, առավոտյան ժամը 07.15-ին, Երևանի հայրապետական իր առանձնատանը, 86-ամյա հասակում, երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, վախճանվում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
«Սէր ոչ երբէք անկանի»
Այս նշանաբանով ապրեց ու գործեց վեհափառը՝ իր ժողովրդի սրտում մնալով սիրված հայրապետ:

Զարինե Ամիրյան
14.02.2019, 20:00
Մեզանից շատ-շատերը եկեղեցի են գնում բուն նպատակից բոլորովին հեռու տրամադրություններով և մղումներով: 5 այդպիսի պարագաներ, ըստ ՎԱԶԳԵՆ Ա. Ամենայն Հայոց կաթողիկոսի`

ա) Ոմանք եկեղեցի են գալիս իբրև ժամանցի տեղ, այնպես, ինչպես զբոսանքի կամ թատերական ներկայացման պիտի գնային:
բ) Ոմանք էլ եկեղեցի են գալիս մարդ տեսնելու, խոսակցելու կամ իրենց հագուստներն ու զարդերը ցուցադրելու:
Այսպիսի մարդկանց, բնականաբար, պետք է դատապարտել, ապա սովորեցնել և բացատրել եկեղեցի գալու բուն նպատակը:
գ) Կա մարդկանց մի ուրիշ դաս, որ եկեղեցի է գալիս ըստ ավանդական սովորության, մի տեսակ որպես ազգային պարտականությաուն, որպես հայկականության ապացույց իրենց խղճի և ուրիշների առջև:
Բնական է, որ դատապարտելի չէ այս պատճառը, և լավ է, որ մարդ սովորության վերածի որևէ լավ գործունեություն, սակայն պայմանով, որ այդ սովորությունը լոկ ձև չդառնա, այլ իր խորքի իմաստն ու նշանակությունը պահի, որ մեր մի շարք հավատացյալների պարագան չէ:Եկեղեցին իր խորքով զուտ հոգևոր, տիեզերական մի երևույթ է, իսկ իր ձևով` ազգային: Ուրեմն, ակներև է, թե եկեղեցի գալու հոգեկան անհրաժեշտության զգացումը չպետք է շփոթել ազգային գիտակցության հետ:
դ)Շատերը եկեղեցի են գալիս հրապուրված Ս. Գրքի ընթերցումների և զանազան աղոթքների բանաստեղծականությամբ, մեր մեր եկեղեցու զմայլելի երաժշտությամբ կամ եկեղեցու քանդակների և նկարների ձևերից, գույներից ու պատկերներից:
Իրապես գեղարվեստական հաճույք են պատճառում այս բոլորը և ամեն մի քաղաքակիրտ մարդու հոգում խոսում են խորապես և նրան բարձրացնում են դեպի գեղեցիկի աշխարհը, սակայն սխալ պիտի լիներ այդ գեղարվեստական հաճույքը շփոթել կրոնական նպատակի հետ: Աղոթքների ու երաժշտության բանաստեղծությունը լոկ միջոցներ են բուն հոգևոր ապրումին բարձրանալու համար:
ե)Վերջապես` կան մարդիկ, ովքեր եկեղեցի են գալիս աղոթելու համար ի ցույց մարդկանց կամ իրենք իրենց խաբելու, այգ մի քանի աղոթքներով իրենց մեղքերը մաքրված կարծելով:Ու գոհ, հաղթական տրամադրությամբ մեկնում են տուն:

Զարինե Ամիրյան
14.02.2019, 20:02
Վեհափառ հայրապետի շնորհիվ փրկվել ու Երևանի Մատենադարանին են հանձնվել «Վեհափառի» և «Վեհամոր» անուններով կնքված երկու Ավետարանները, Թորոս Ռոսլինի ծաղկած «Զեյթունի Ավետարանը» և «Մալաթիայի Ավետարանը», Թովմա Արծրունու «Պատմություն Արծրունյաց տան» աշխատության պահպանված միակ ձեռագիր օրինակը և բազմաթիվ այլ ձեռագրեր ու արժեքավոր վավերագրեր։

Վազգեն Ա-ն պարգևատրվել է Խաղաղության համաշխարհային խորհրդի Ժոլիո Կյուրիի անվան և Խաղաղության պաշտպանության կոմիտեի ոսկե մեդալներով, Ռումինիայի «Հանրապետության աստղ», ԽՍՀՄ «Պատվո նշան» և Ժողովուրդների բարեկամության շքանշաններով։ Վազգեն Ա-ն ընտրվել է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ, ՀՀ-ում առաջինն է արժանացել Ազգային հերոսի կոչմանը։

Զարինե Ամիրյան
14.02.2019, 20:04
ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆԻ ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԵՐԸ

Վազգեն Առաջինի վերջին խոսքերը ; Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսը ծանր հիվանդ էր, բժիշկներն այլևս հույս չէին տալիս: Թեմական խորհրդից խնդրեցի, որ թույլ տան վերջին անգամ այցելեմ Վեհափառին ու նրա աջը համբուրեմ:

Նա հազիվ կիսաբաց արեց ննջարանի դուռը: Ցավալի էր տեսնել այդպես հյուծված ու անուժ, մազերը նոսրացած: Շատ տխուր էր: Հարցրի` «Ինչպե՞ս եք Վեհափառ»:

«ՄԱՀՆ ԱՅՆՔԱՆ ՍԱՐՍԱՓԵԼԻ ՉԷ, ՈՐՔԱՆ ՄԱՀՎԱՆ ՍՊԱՍԵԼԸ»,- ասաց նա: «Ի՞նչ ասեմ մեր ժողովրդին»,- եղավ իմ երկրորդ հարցը: «La revedere» (ցտեսություն),- ռումիներենով պատասխանեց նա ու դուռը փակեց: Ահա այն վերջին բառերը, որ ես լսեցի Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի շուրթերից:

Զարինե Ամիրյան
14.02.2019, 20:09
7 ՄԻՏՔ ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԻՑ

Հոգին նման է էլեկտրական լամպի մը, որուն մեջ եթե հոսանք իջնե, լույս կուտա:
Կարելի չէ քրիստոնյա ըլլալ «ըստ սովորության», «ըստ ավանդության», ու այսպիսով եկեղեցին վերածել բրածո իրականության մը:
Եթե մերժենք Աստծո առաջ խոնարհվիլ, ստիպված կըլլանք մարդոց առջև խոնարհվելու:
Անհավատ դառնալ հաճախ կնշանակե` սկսել զԱստված փնտրել:
Տարակուսանքը երբեմն հրաշքներ կգործե Դամասկոսի ճամփաներուն վրա:
Կրոնական բուն զգացումը իր խորքին մեջ ազգային բնույթ չունի: Բայց իր պատմական կազմավորման, զարգացման և դրսևորման մեջ, այո՛, տվյալ ժողովուրդի մը հոգեվիճակին հատուկ ուրույն ձևերը ստացած է, այսինքն` ժողովուրդին հոգեկան և պատմական զարգացման հատուկ դրոշմը:
Երանի այն երիտասարդներին, որոնք գիտեն` ի՛նչ կարդալ, ե՛րբ կարդալ և ինչքա՛ն կարդալ:
Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:

Lusine Badalyan
14.02.2019, 21:59
Վեհափառի մանկավարժական իդեալի որոնումները

Վազգեն Առաջին Վեհափառի համար մանկավարժական իդեալի որոնումները սկսվել էին դեռևս երիտասարդության տարիներից: դրանում իրենց տեղն ունեին մեր Մեծ ուսուցչապետեր Մեսրոպ մաշտոցն ու Սահակ Պարթևը: Դեռևս երիտասարդ տարիներից Մ. Մաշտոցի կերպարը հատուկ նշանակություն է ունեցել սկսնակ ուսուցիչ Կարապետ Պալճյանի, հետագայում` Վազգեն Առաջին Վեհափառի համար: Ուսուցչի կերպարի իդեալական մանրակերտը կերտելիս Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինը մաշտոցյան գրերի 1500-ամյակին նվիրված իր կոնդակում պատգամում է լինել և մնալ սահակ-մաշտոցյան դպրոցի արժանի հետնորդը, մայրենի լեզվի ու դպրության ջատագովը: Վեհափառի սերը հայ լեզվի և գրականության հանդեպ ձևավորել է նրա գրականության ուսուցիչ Գևորգ Ղազարյանը` գրական բարձրաճաշակ պահանջկոտություն ցուցաբերելով: Այս երևելի դաշնակցական գործիչը, մեծ դերակատարություն է ունեցել Հայատանի առաջին Հանրապետության կրթական քաղաքականության մշակման գործում: Իր արտասահմանայան ուղևորություններից մեկի ընթացքում` ելույթի ժամանակ, Ամենայն Հայոց Վեհափառ Վազգեն Առաջինն արցունքների միջից հուզմունքով վերականգնում է սիրելի ուսուցչի դիմապատկերը. «Այս պահուս, այս Մեր հուզված վիճակը տեսնելով, կհիշենք պատկեր մը, որ հաճախ կկրկնվեր Ռումինիո մեջ, Պուքրեշի հայոց վարժարանի հարկին տակ, կամ այլ հանդիսություններու առթիվ: Մենք շատ երիտասարդ էինք այն ատեն, հազիվ 19 տարեկան` ուսուցիչ և ուսանող միաժամանակ: Բայց անկե առաջ և հետո ալ, նման հանդիսությանց առթիվ Պուքրեշի հայոց վարժարանին ամենեն վաստակավոր ուսուցիչներեն` Գևորգյան ճեմարանի հոգևոր դասընթացը ավարտած, հայաստանցի մարդ մը` Գևորգ Ղազարյան, որ չապրիր հիմա, ամեն անգամ երբ չառ կասեր, լացով կվերջացներ: Արտասուքով միշտ հայրենիքը հիշելով, Էջմիածինը ոգեկոչելով, Հայաստանի պատկեր մը, հուզում մը կփոխանցեր մեզի` երիտասարդներուս: Մենք մեր կարգին կհուզվեինք անշուշտ, բայց շատ ալ չէինք հասկնար, թե մարդը ինչու կուլա Հայաստան անունը հիշելով: Անշուշտ հետզհետե մենք այդ հասկացանք, բայց մենք այդ ամբողջապեսհասկցանք այս պահուս, երբձեր առջև կգտնվինք»: Պալճյան ուսուցչի մանկավարժական հայացքների վրա խոր հետք է թողել նաև գիտնական- հետազոտող պրոֆ. Հ. Սիրունին: Քեմալական շարժման հետևանքովթողնելով Պոլիսը` Սիրունին 1922թ. հայտնվում է Ռումինիայի հայկական գաղթօջախում: Երիտասարդներին միավորելու նրա նախաձեռնությունների հետևորդ է դառնում նաև Կ. Պալճյանը: Խոսելով Սիրունու մասին` Վեհափառը ջերմությամբ է արձանագրում այն փաստը, որ նման պահանջկոտ ու հոգատար ուսուցչի ներկայությունը բացառիկ նշանակություն ուներ ոչ միայն իր սերնդակից երիտասարդների, այլև ուսուցիչների համար: Գիտնական-մանկավարժի մասին խոսելով` Հայրապետը կարևորում է նրա հայրենասեր ու ազգանվեր գործունեությունը. «Նա չի դադարել գրելուց անգամ թուրքական բանտերում, 1915-18թթ., նույնիսկ գաղթի ճանապարհին.... Նա էր, ով դանիել Վարուժանի հետ խմբագրել էր «Նավասարդ» տարեգիրքը: ... Սիրունու գործը արժանի է ամեն մի գովեստի»,-գրում է նա` խոսքի շարունակության մեջ արժևորելով ու կարևորելով նման ուսուցչի ներկայությունը թե մանկավարժների, թե աշակերտների միջավայրում: 1966թ. Վազգեն Առաջինը Ս. Գրիգոր Լուսավորչի շքանշան է շնորհում բազմավաստակ պրոֆեսորին: Նկատելի է, որ Վեհափառի կողմից մանկավարժի նախընտրելի այս կերպարներն ունեին հայրենասեր գիտնականի, հետազոտողի առանձնացող գծեր, մասնագիտության միջոցով հայրենիքին ծառայելու և նվիրաբերվելու բացառիկ ուղղվածություն: Մանկավարժին և գորովագութ ծնողին նախևառաջ գտնելով սիրելի մոր` Սիրանույշ Գալստյանի կերպարում, հայրենի հող ու ջրին միախառնվելու բախտին չարժանացած լուսահոգի ուսուցիչների, նաև իր կյանքում իմաստալից ճանապարհներ բացող և կաթողիկոսական տարիներին իր անփոխարինելի խորհրդատուն դարձած Հ. սիրունու կերպարները նա ընդհանրացրեց և ուսուցչի իր իդեալի վերջնական հանգրվանը գտավ Ամենայն Հայոց Կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանի կերպարում: Խրիմյան Հայրիկն առաջինն էր, որ զարգացնելով «Ժառանգասիրաց» դպրոցներ ստեղծելու գաղափարը, բարձրացնում էր կրթության իրավունքների հարցը որպես համընդհանուր իրավունք: Վազգեն Վեհափառը բազմիցս է անդրադարձել Խրիմյան Հայրիկի կերպարին նախևառաջ իբրև մանկավարժի: Երիտասարդ տարիներին գրած « Խրիմյան Հայրիկը որպես դաստիարակ» ուսումնասիրության մեջ նա հանգամանորեն է վերլուծում սիրելի կաթողիկոս-ուսուցչի մանկավարժական հայացքները, քանի որ համոզված էր, թե ամեն տարիքում էլ սովորողի վրա անջնջելի տպավորություններ կարող են թողնել այս մեծ ուսուցչի համոզմունքները, գիտելիքները, կարծիքն ու մոտեցումները տարբեր հարցերի շուրջ: Նա կարևորում է Խրիմյան Հայրիկի այն միտքը, որ առանց խաղաղության և հայրենի երկրի վերաշինության. ինչպես նաև պանդուխտ հայերի վերադարձի, հնարավոր չէ պատկերացնել երկրի ապագան: Իսկ այս նպատակներին հասնելու համար հայրենաշեն ու հայրենասեր ուսուցիչներ են պետք: Խոսելով Մկրտիչ Խրիմյանի մասին արդեն կաթողիկոսական բարձունքներից` Վեհափառը կոնդակ է հղում առաքելական եկեղեցիներին` նշելու մեծ հովվապետի ծննդյան150-ամյակը, և հորդորում է քարոզներով բացահայտել ժողովրդի համար նրա հայրենասեր կերպարը. «Գրելու համար Հայրիկի մասին պետք է գրիչը թաթախել հայ ժողովրդի հույզերու և երազանքներու ավազանին մեջ, զի Տ.Տ. Մկրտիչ Խրիմյան Հայրապետը Համայն Հայության գիտակցության մեջ շատոնց ի վեր փառավորված է անթառամ լուսապսակով` իբրև անձնդիրքաջ հովվապետ, իբրև դաստիարակ հայ շինականի, իբրև նվագող հայոց դարավոր վշտի, իբրև ռահվիրա հայրենյաց ազատության»: Վազգեն Առաջինը կարծում էր, որ մանկավարժներ են ոչ միայն դպրոցում դասավանդող ուսուցիչները, այլև Հայոց Վեհափառները, նրանց կողքին նաև Գյոթեն, Ռաբինդրանաթ Թագորը, Աբիրու Հարեթը և այլ գրողներ, ովքեր, Վեհափառի կարծիքով, դաստիարակում են հասարակությանը, կրթում իրենց արտահայտած մտքերի միջոցով: Հայ մանկավարժության պատության մեջ Հայրապետն առաջիններից է, որ հոգևորականի դերը նմանեցրեց սոցիալական մանկավարժի դերին` նկատելով, որ քահանան ուսուցանող է և դաստիարակ, սրբացնող է և մխիթարող, մեկ մտքով` բոլորի համար անխտիր` գթառատ հոգևոր հայր: Մեր օրերում ևս մանկավարժի մասին Վեհափառ Հայրապետի արժեքավոր դիտարկումներն ունեն իրենց նշանակությունն ու տեղը` որպես ուսումնասիրության հարուստ նյութ, նաև ոգեշնչման ու նոր բացահայտումների աղբյուր:

Tatev83
15.02.2019, 14:13

https://www.youtube.com/watch?v=YmjRvKrHZ74

Tatev83
15.02.2019, 14:20
https://www.youtube.com/watch?v=YmjRvKrHZ74

Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսը ծանր հիվանդ էր, բժիշկներն այլևս հույս չէին տալիս: Թեմական խորհրդից խնդրեցի, որ թույլ տան վերջին անգամ այցելեմ Վեհափառին ու նրա աջը համբուրեմ:

Նա հազիվ կիսաբաց արեց ննջարանի դուռը: Ցավալի էր տեսնել այդպես հյուծված ու անուժ, մազերը նոսրացած: Շատ տխուր էր: Հարցրի` «Ինչպե՞ս եք Վեհափառ»:

**«ՄԱՀՆ ԱՅՆՔԱՆ ՍԱՐՍԱՓԵԼԻ ՉԷ, ՈՐՔԱՆ ՄԱՀՎԱՆ ՍՊԱՍԵԼԸ»**,- ասաց նա: «Ի՞նչ ասեմ մեր ժողովրդին»,- եղավ իմ երկրորդ հարցը:** «La revedere» (ցտեսություն),**- ռումիներենով պատասխանեց նա ու դուռը փակեց: Ահա այն վերջին բառերը, որ ես լսեցի Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի շուրթերից: (Ռումինիայի և Բուլղարիայի թեմերի առաջնորդ Տ. Տիրայր արքեպիսկոպոս Մարտիկյանի հուշերից (2004թ.) )

ՀԳ Ինչպես ողջ կյանքում՝ պարզ ու շիտակ։ Ժողովրդին՝** ցտեսություն** ասաց, բայց մահվան օրից առ այսօր ոչ մի տեղ չգնաց՝ մնաց ժողովրդի հետ։

Tatev83
15.02.2019, 14:22

9385 9386 9387

Tatev83
15.02.2019, 14:23
9385 9386 9387

7 ՄԻՏՔ ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԻՑ Հոգին նման է էլեկտրական լամպի մը, որուն մեջ եթե հոսանք իջնե, լույս կուտա: Կարելի չէ քրիստոնյա ըլլալ «ըստ սովորության», «ըստ ավանդության», ու այսպիսով եկեղեցին վերածել բրածո իրականության մը: Եթե մերժենք Աստծո առաջ խոնարհվիլ, ստիպված կըլլանք մարդոց առջև խոնարհվելու: Անհավատ դառնալ հաճախ կնշանակե` սկսել զԱստված փնտրել: Տարակուսանքը երբեմն հրաշքներ կգործե Դամասկոսի ճամփաներուն վրա: Կրոնական բուն զգացումը իր խորքին մեջ ազգային բնույթ չունի: Բայց իր պատմական կազմավորման, զարգացման և դրսևորման մեջ, այո՛, տվյալ ժողովուրդի մը հոգեվիճակին հատուկ ուրույն ձևերը ստացած է, այսինքն` ժողովուրդին հոգեկան և պատմական զարգացման հատուկ դրոշմը: Երանի այն երիտասարդներին, որոնք գիտեն` ի՛նչ կարդալ, ե՛րբ կարդալ և ինչքա՛ն կարդալ: Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:

Lusine Badalyan
15.02.2019, 18:49
Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսը ծանր հիվանդ էր, բժիշկներն այլևս հույս չէին տալիս: Թեմական խորհրդից խնդրեցի, որ թույլ տան վերջին անգամ այցելեմ Վեհափառին ու նրա աջը համբուրեմ:

Նա հազիվ կիսաբաց արեց ննջարանի դուռը: Ցավալի էր տեսնել այդպես հյուծված ու անուժ, մազերը նոսրացած: Շատ տխուր էր: Հարցրի` «Ինչպե՞ս եք Վեհափառ»:

**«ՄԱՀՆ ԱՅՆՔԱՆ ՍԱՐՍԱՓԵԼԻ ՉԷ, ՈՐՔԱՆ ՄԱՀՎԱՆ ՍՊԱՍԵԼԸ»**,- ասաց նա: «Ի՞նչ ասեմ մեր ժողովրդին»,- եղավ իմ երկրորդ հարցը:** «La revedere» (ցտեսություն),**- ռումիներենով պատասխանեց նա ու դուռը փակեց: Ահա այն վերջին բառերը, որ ես լսեցի Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի շուրթերից: (Ռումինիայի և Բուլղարիայի թեմերի առաջնորդ Տ. Տիրայր արքեպիսկոպոս Մարտիկյանի հուշերից (2004թ.) )

ՀԳ Ինչպես ողջ կյանքում՝ պարզ ու շիտակ։ Ժողովրդին՝** ցտեսություն** ասաց, բայց մահվան օրից առ այսօր ոչ մի տեղ չգնաց՝ մնաց ժողովրդի հետ։

Հարգելի Տաթև, շնորհակալ եմ այս և բոլոր գրառումների համար, թեման նոր և հետաքրքիր տեղեկություններով հարստացնելու համար

Lusine Badalyan
15.02.2019, 19:01
Հաջորդող ամիսներին իսկ վեհափառը հայրենիքի հանդեպ իր անհուն սերն ապացուցեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի աշխատանքների մեջ ջատագովելով եկեղեցու բոլոր թեմերի և նվիրապետական աթոռների մասնակցությունը:
Վեհափառը շարունակում էր նախանձախնդրությամբ հետևել Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին:
Խոսքի ազատության օրենքի ընդունումից հետո, մտահոգվելով Հայաստանում օրեցօր աճող տարբեր կրոնական ուղղությունների գործունեությամբ, Վազգեն Ա – ը և Գարեգին Բ – ը համատեղ հայրական իրենց ընդարձակ խոսքն են ուղղում հայ ժողովրդին՝ հորդորելով չխաբվել օտարամուտ շինծու և խաբեպատիր գործիչների կեղծ առաքելությամբ, այլ հավատարիմ մնալ առաքելահիմն ու քրիստոսահաստատ իրենց եկեղեցուն և արմատներին:
1991 թվականի ապրիլի 30-ին, Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային ակադեմիայի որոշմամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա – ը ընտրվում է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ:
Որպես ժողովրդականություն վայելող հեղինակություն, համազգային զարթոնքի փորձություններով լի տարիներին նա իմաստուն հորդորներով շրջահայաց գործողությունների է կոչում իր հոտին, ամենայն կարեկցությամբ աջակցություն ապահովում բազմահազար հայ փախստականներին, գոտեպնդում Լեռնային Ղարաբաղի ազատամարտի զինվորներին: Նրա հայրական օրհնությամբ կնքվեց Հայաստանի անկախության հանրաքվեի վավերագիրը, նրա հայրական օրհնությամբ իրենց առաքելությունը ստանձնեցին Հայաստանի Հանրապետության առաջին նախագահը և խորհրդարանը: Վեհափառ Հայրապետը մեծագույն ավանդ ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծման գործում: Եվ ի գնահատումն ազգային և հոգևոր արժեքների պահպանության և զարգացման գործում դրսևորած անձնուրաց նվիրումի ու մատուցած բացառիկ ծառայությունների, 1994 թ. հուլիսի 28-ին ՀՀ նախագահի հրամանագրով Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչումն ու Հայրենիքի առաջին շքանշանը շնորվում է Նորին Վեհափառությանը:
1994 թ. օգոստոսի 18-ին, հինգշաբթի օրը, առավոտյան ժամը 07.15-ին, Երևանի հայրապետական իր առանձնատանը, 86-ամյա հասակում, երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, վախճանվում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
«Սէր ոչ երբէք անկանի»
Այս նշանաբանով ապրեց ու գործեց վեհափառը՝ իր ժողովրդի սրտում մնալով սիրված հայրապետ:

Հարգելի Զարինե, շնորհակալ եմ հետաքրքիր կենսագրական տեղեկություններով թեման հարստացնելու համար

Միկինյան Տաթևիկ
21.02.2019, 19:43
Վազգեն Ա կաթողիկոսի մտքերից.
* Հոգին նման է էլեկտրական լամպի մը, որուն մեջ եթե հոսանք իջնե, լույս կուտա։
* Կարելի չէ քրիստոնյա ըլլալ «ըստ սովորության», «ըստ ավանդության», ու այսպիսով եկեղեցին վերածել բրածո իրականության մը։
* Եթե մերժենք Աստծո առաջ խոնարհվիլ, ստիպված կըլլանք մարդոց առջև խոնարհվելու։
* Անհավատ դառնալ հաճախ կնշանակե՝ սկսել զԱստված փնտրել։ Տարակուսանքը երբեմն հրաշքներ կգործե Դամասկոսի ճամփաներուն վրա։

Սյուզ
22.02.2019, 11:34
Վազգեն Ա (ավազանի անունը՝ Լևոն-Կարապետ) Պալճյանը նախնական կրթությունն ստացել է Օդեսայի (Առաջին աշխարհամարտի (1914-18 թվականներ) տարիներին այնտեղ էր հաստատվել Պալճյանների ընտանիքը) հայկական նախակրթարանում։ Ռումինիայում վերահաստատվելուց հետո սովորել է Բուխարեստի Միսաքյան-Քեսիմյան ազգային, 1924-26 թվականներին՝ Բուխարեստի առևտրական բարձրագույն վարժարանում։ 1936 թվականին ավարտել է Բուխարեստի պետական համալսարանի գրականության և փիլիսոփայության ֆակուլտետը, 1937 թվականին՝ գործնական մանկավարժության բաժինը։

1930-ական թվականներից ռումինահայ գաղութի խնդիրներն արծարծել է «Մարտկոց» թերթում (1933 թվական, Փարիզ), ապա՝ Բուխարեստում իր հիմնած «Հերկ» ամսագրի 12 համարներում (1937 թվականի հունիսից 1938 թվականի մայիս)։ 1929–43 թթ-ին դասավանդել է Բուխարեստի հայկական դպրոցներում, եղել հայ ռազմագերիներին օգնող կոմիտեի (1942-44 թվականներ) կազմում։ 1943 թվականի սեպտեմբերին ռումինահայ թեմական խորհրդի որոշմամբ մեկնել է Աթենք, որտեղ Սբ Կարապետ եկեղեցում ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ Նույն թվականի նոյեմբերին ընտրվել է Ռումինիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ, ապա՝ թեմի առաջնորդ (1947–55 թվականներ)։ 1948 թվականի մայիսի 23-ին Սբ Էջմիածնի Մայր Տաճարում Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Զ Չորեքչյանը նրան օծել է ծայրագույն վարդապետ, 1951 թվականի մայիսին՝ եպիսկոպոս։ 1954 թվականի դեկտեմբերի 31-ին ստանձնել է նաև Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդի պարտականությունները։ 1955 թվաակնին ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս։

Հերմինե Խառատյան
21.03.2019, 20:58
Վազգեն ` անուն պաշտելի
Մատենադարանցիները գեղեցիկ սովորություն ունեն ` դարերի բեռն ուսերին մագաղաթյա մատյանների մասին խոսելիս անձնավորում են, երբեմն այնպիսի գորովալից բառեր ու արտահայտություններ գործածում, կարծես շնչավոր էակ է դիմացինդ: Ահա ինչու խոսքս ուզում եմ սկսել ձեռագիր մի մատյանով, ում, այսինքն ` ձեռագրին հանդիպել եմ Մատենադարանում իմ այցելություններից մեկի ժամանակ: Դա երջանիկ պահ էր` օրը ` ապրիլի 18, թվականը ` 1978: Ասեմ նաև, որ Մատենադարանում գտնվելուս օրերին հաճախ էի հրաշքների հանդիպում:
Եվ ահա անհամբեր նայում եմ կողքի սեղանին, որտեղ դրված է մի մատյան, և նրա վրա խոնարհվել է Արտաշես Մաթևոսյանը: Ամեն ինչից երևում է, որ տարիքով ձեռագիր է, և ես այն տեսնելու եմ առաջին անգամ: Քիչ անց Արտաշեսը փակում է մատյանը և դուրս գալիս միջանցք: Ես անմիջապես վեր եմ կենում և կանգնում նրա սեղանի կողքին: Հմայված նայում եմ , արծաթե կազմ` մարջանագույն քարերով ճոխացված:
Արտաշեսը վերադառնում է :
- Ո՞ր դարից է,- հարցնում եմ :
- Կազմը 17 -րդ դարի գործ է, իսկ Ավետարանը գրվել է 10-րդ դարում:
-Հազար տարեկան է ուրեմն,- ասում եմ ես:
- Այո, երկարակյաց է: Ձեռագիրը կոչվում է Վեհափառի Ավետարան: Վազգեն Առաջին կաթողկիոսն այս Ավետարանը գնել է Գյումրիի մի բնակչից 7000 ռուբլով և նվիրել Մատենադարանին:Մարդ պետք է հոգի ունենա այդպիսի բան անելու համար: Կարծում ես սա միա՞կն է...
Ժամանակ անց կիմանամ նաև երկրորդ ` ավելի երկարակյաց մի մատյանի մասին, որը հայտնի է<< Բանանցի Ծեր Ավետարան>>անվամբ: Չափազանց արժեքավոր այդ ձեռագիրը պահպանվել է Ադրբեջանի Հանրապետության Բանանց հայկական գյուղի եկեղեցու մոմավաճառ կնոջ մոտ: 1300 տարեկան այդ մագաղաթյա մատյանը Վեհամոր որդին ` Վազգեն Առաջին կաթողիկոսը գնել է 1976 -ին ` թանկագին մայրիկի վախճանից հետո: Հետայդու մագաղաթյա մատյանն ստացել է երկրորդ անունը ` <<Վեհամոր Ավետարան>>: Ավելացնեմ հետևյալը. Ավետարանը գրվել է 7 -րդ դարում: Այդ պատճառով էլ վաստակել է նախնական <<Ծեր>> անվանումը: Տառերը երկաթագիր են: Կազմի վրա պահպանվել է փոքրիկ խաչ` քարերով զարդարված: Գրիչն անհայտ է: Մատենադարանի ցուցակում 10680 - րդն է:
Միայն այս երկուսը չեն: Կա նաև Սոդբիի աճուրդով անցած, Թորոս Ռոսլինի ձեռամբ նկարազարդված, արծաթակազմ փառահեղ մի մատյան ևս, որն այսօր մեր Մատենադարանի զարդերից մեկն է:
Այլ մատյաններ ևս...
Մարգո Ղուկասյան / Խորհրդայաին Հայաստան, 1989/

Հերմինե Խառատյան
21.03.2019, 21:25
Բոլոր հայերի սրտին մոտ այս 100 -ամյակին չէի ցանկանա որևէ տխուր բան ավելացնել: Սակայն դա անհնար է: Իմ օրագրում պահպանվել են տողեր , երբ 1988-ին` փետրվարի 25 -ի երեկոյան , մեր ծերունազարդ հոևոր հայրը հեռուստացույցով դիմեց ժողովրդին, խոսեց մեր արդարացի պահանջների մասին, և իր ձայնը, ինչպես և համայն հայության ձայնը միացրեց Արցախի ազատագրման համար ոտքի ելած ցուցարարներին:
Կարճ ժամանակ անց ` 1988 -ի հուլիսին, երբ արդեն բազմաթիվ զոհեր էինք տվել, երբ իրավիճակը սարսափելի լարված էր, Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը մեր ժողովրդին դարձյալ ասաց իր խոսքը....Այս անգամ սրտի ցավով, այս անգամ ահազանգելով` հանդարտություն պահպանեք: Նա խոսում էր շատ հատու և շատ խիստ, քանզի նա կոչում էր ողջամտության ` թույլ չտալ ոչ մի սխալ: Ապագան անհայտ էր, և նրա խոսքում բացահայտ էր վախն ու անհանգստությունը: Արցախում արյուն էր հեղվում:
Հեռուստացույցի առջև հարյուրհազարավոր մարդիկ լսում էին մեր հոգևոր առաջնորդին, որն այդ պահին նույնպես ռազմիկ էր, և շատերը մինչև այսօր հիշում են, թե նա որքան էր ցանկանում փակել այն ճանապարհը, որ դեպի մահ էր տանում:
Այս տողերը ես գրում եմ ` գրասեղանիս ունենալով Վեհափառի լուսանկարը, և ստեպ -ստեպ նայում եմ նրա բարի, խոհուն դեմքին: Ինչպես ողջ ժամանակ, երբ նույնիսկ հեռվից էի տեսնում նրան, զգում էի, որ նա մեծ մխիթարիչ է, այժմ նույնն եմ զգում լուսանկարը դիտելիս: Նա մեր ժողովրդի անմնացորդ նվիրյալն էր:
Դարերի ընթացքում մեր հոգևոր առաջնորդների մեջ որքան շատ են եղել նվիրյալները: Համեմատությանս համար ես նրանցից միայն մեկին կհիշեմ ` Երուսաղեմի պատրիարք Գրիգոր Շիրվանեցուն, ով Շղթայակիր մականունն ստացավ:
<< Նա, ով շղթա մը կանցնե վիզեն և կուխտե այն շղթան չհանել, մինչև Երուսաղեմի մեծագումար պարտքը չվճարվի: Ութ տարի շարունակ այդ շղթան համբերությամբ կրելե վերջ Գրիգոր Շղթայակիր Կարապետ Ուլնեցի կաթողիկոսի հրամանով 1736 թվականին միայն կհանե զայն>>:
Քանի՞ տարի գահակալեց Վազգեն Առաջինը: Չորս տասնամյակ : Խորհրդային կաշկանդիչ կապերը արդյո՞ք փափուկ էին Շղթայակրի բեռից: Այնուամենայնիվ , այդ ծանր ժամանակներում նա ազգօգուտ շատ գործեր արեց,որոնց համար խորին խոնարհում նրա լուսավոր հիշատակին:
Մարգո Ղուկասյան

Lusine Badalyan
21.03.2019, 21:48
Վազգեն ` անուն պաշտելի
Մատենադարանցիները գեղեցիկ սովորություն ունեն ` դարերի բեռն ուսերին մագաղաթյա մատյանների մասին խոսելիս անձնավորում են, երբեմն այնպիսի գորովալից բառեր ու արտահայտություններ գործածում, կարծես շնչավոր էակ է դիմացինդ: Ահա ինչու խոսքս ուզում եմ սկսել ձեռագիր մի մատյանով, ում, այսինքն ` ձեռագրին հանդիպել եմ Մատենադարանում իմ այցելություններից մեկի ժամանակ: Դա երջանիկ պահ էր` օրը ` ապրիլի 18, թվականը ` 1978: Ասեմ նաև, որ Մատենադարանում գտնվելուս օրերին հաճախ էի հրաշքների հանդիպում:
Եվ ահա անհամբեր նայում եմ կողքի սեղանին, որտեղ դրված է մի մատյան, և նրա վրա խոնարհվել է Արտաշես Մաթևոսյանը: Ամեն ինչից երևում է, որ տարիքով ձեռագիր է, և ես այն տեսնելու եմ առաջին անգամ: Քիչ անց Արտաշեսը փակում է մատյանը և դուրս գալիս միջանցք: Ես անմիջապես վեր եմ կենում և կանգնում նրա սեղանի կողքին: Հմայված նայում եմ , արծաթե կազմ` մարջանագույն քարերով ճոխացված:
Արտաշեսը վերադառնում է :
- Ո՞ր դարից է,- հարցնում եմ :
- Կազմը 17 -րդ դարի գործ է, իսկ Ավետարանը գրվել է 10-րդ դարում:
-Հազար տարեկան է ուրեմն,- ասում եմ ես:
- Այո, երկարակյաց է: Ձեռագիրը կոչվում է Վեհափառի Ավետարան: Վազգեն Առաջին կաթողկիոսն այս Ավետարանը գնել է Գյումրիի մի բնակչից 7000 ռուբլով և նվիրել Մատենադարանին:Մարդ պետք է հոգի ունենա այդպիսի բան անելու համար: Կարծում ես սա միա՞կն է...
Ժամանակ անց կիմանամ նաև երկրորդ ` ավելի երկարակյաց մի մատյանի մասին, որը հայտնի է<< Բանանցի Ծեր Ավետարան>>անվամբ: Չափազանց արժեքավոր այդ ձեռագիրը պահպանվել է Ադրբեջանի Հանրապետության Բանանց հայկական գյուղի եկեղեցու մոմավաճառ կնոջ մոտ: 1300 տարեկան այդ մագաղաթյա մատյանը Վեհամոր որդին ` Վազգեն Առաջին կաթողիկոսը գնել է 1976 -ին ` թանկագին մայրիկի վախճանից հետո: Հետայդու մագաղաթյա մատյանն ստացել է երկրորդ անունը ` <<Վեհամոր Ավետարան>>: Ավելացնեմ հետևյալը. Ավետարանը գրվել է 7 -րդ դարում: Այդ պատճառով էլ վաստակել է նախնական <<Ծեր>> անվանումը: Տառերը երկաթագիր են: Կազմի վրա պահպանվել է փոքրիկ խաչ` քարերով զարդարված: Գրիչն անհայտ է: Մատենադարանի ցուցակում 10680 - րդն է:
Միայն այս երկուսը չեն: Կա նաև Սոդբիի աճուրդով անցած, Թորոս Ռոսլինի ձեռամբ նկարազարդված, արծաթակազմ փառահեղ մի մատյան ևս, որն այսօր մեր Մատենադարանի զարդերից մեկն է:
Այլ մատյաններ ևս...
Մարգո Ղուկասյան / Խորհրդայաին Հայաստան, 1989/

Հարգելի´ Հերմինե, անչա՛փ շնորհակալ եմ թեման հետաքրքիր նյութերով հարստացնելու համար: Վազգեն Առաջինի մասին տեղեկություններն այստեղ ամբողջացնելով, կարող ենք Նրա կատարած բարի գործերը տարածել հայ հանրության շրջանում ...

Հերմինե Խառատյան
21.03.2019, 23:58
Թանկ անուններ
Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա -ի ծննդյան 100 -ամյակի առթիվ
1994 թ. օգոստոսի 18-ին 86 տարեկան հասակում վախճանվեց Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա -ը: Նրա մահը սգաց ողջ հայ ժողովուրդը հայրենիքում և Սփյուռքում: Մայր Աթոռ Ս. Էջմիածնի խոնարհված դրոշին իրենց հարգանքի տուրքը մատուցեցին աշխարհի տարբեր երկրներից ժամանած տարբեր ազգերի հոգևոր պետեր, բարձրաստիճան հոգևորականներ, պետական այրեր, արվեստի գործիչներ, քանզի նա փառահեղ մարդ էր և փառքի արժանացած հովվապետ:
14 տարի է անցել այն օրից, երբ մենք հրաժեշտ տվեցինք ազգասեր և եկեղեցասեր հայրապետին: Եվ այսօր` տարիների հեռվից , կարող ենք ասել, որ Վեհափառը երջանիկ էր, քանզի հատուցել էր իր պարտքը հարազատ ժողովրդին: Ծնվել էր 1908 -ին Բուխարեստում: 1955 -ից Ամենայն Հայոց կաթողիկոսն էր: Մեր եկեղեցու 1700 -ամյա պատմության մեջ քիչ հայրապետների է վիճակվել այսքան երկարատև գահակալություն, և քչերին է հաջողվել մեր ժողովրդի կյանքում խաղալ այնպիսի կարևոր դեր, ինչպիսին ունեցավ Վազգեն Վեհափառը: Նա իրավամբ պետք է դասվի այնպիսի նշանավոր կաթողիկոսների շարքում, ինչպիսիք են Ներսես Մեծը, Հովհաննես Օձնեցին, Կոմիտաս Աղձնեցին և այլք:
Նրա 39-ամյա գահակալության եկեղեցաշեն ծրագրերը բարձր են գնահատել ճարտարապետ, դոկտոր - պրոֆեսոր Վարազդատ Հարությունյանը.<< Առանձնապես հիշատակության արժանի են հին և նոր վեհարանների ու Ղազարապատի միաբանական սեղանատան, ինչպես նաև ավանդական Տրդատ դռան վերականգնման արդյունքերը: Կիսախարխուլ կամ բարձիթողի վիճակից դրանք հառնեցին իրենց ճարտարապետական կուռ հնչեղությամբ, ներքնամասերի տեսքի հոյակապությամբ, շինարարական բարձ որակով: Նորոգվեցին տպարանի , ճեմարանի և Երեմյան խցերի շենքերը, դրանցից առաջինը լրացվեց երկրորդ հարկով, երկրորդին կցակառուցվեց նոր մաս: Մայրավանքի պարագիծը լրացվեց հյուրանոցի շենքով, իսկ հյուսիսայինը ` ժամացույցի աշտարակով: Բակի կանաչապատման և ընդհանուր բարեկարգման մաս կազմեցին Եղեռնի հուշարձանն ու <<Կաթնաղբյուրը>>, Մկրտիչ Խրիմյան կաթողիկոսի հիշատակին նվիրված <<Շերեփ>> աղբյուր - հուշարձանը: Հետագա տարիներին հայրապետի շինարարական գործունեությունն ընդգրկեց գործող բազմաթիվ վանքեր ու եկեղեցիներ: Էջմիածնի սուրբ Հռիփսիմե տաճարում և բակում կատարվեցին վերանորոգման ու բարեկարգման մեծածավալ աշխատանքներ: Հիմնավոր վերանորոգման ենթարկվեցին Սբ. Գայանե տաճարը, Էջմիածնի Սբ. Շողակաթ և Սբ. Աստվածածին եկեղեցիները/ վերջինիս կցակառուցվեց մի նոր զանգաշտարակ/ , բակերը բարեկարգվեցին, իսկ Սբ. Գայանե տաճարի բակում կառուցվեց մատաղատան շենքը: Վեհափառ հայրապետի հատուկ ուշադրության առարկան դարձավ Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին: Հիմնովին վերակառուցվեց ու բարեզարդվեց մեծ Սրբի դամբարանը, եկեղեցու պատերը ծածկվեցին բարձրավեստ որմնանկարներով, որոնց հեղինակն էր նկարիչ Հովհաննես Մինասյանը: Վերակառուցվեց Երևանի Սբ. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցին, որի կողքին կառուցվեց առաջնորդարանի շենքը, որը նախագծել էին տաղանդավոր ճարտարապետներ Ռաֆայել Իսրայելյանն ու Արծրուն Գալիկյանը: Եկեղեցու բարձրավեստ քանդակապատումը կատարվեց շնորհալի քանդակագործ Արտաշես Հովսեփյանի կողմից:
Համապատասխան ուշադրություն դարձվեց նաև ներքին սփյուռքի եկեղեցիներին: Վերանորոգման ու բարեզարդման աշխատանքներ կատարվեցին Ախալցխայի, Ախալքալակի, Թբիլիսիի Սբ. Գևորգ և Սբ. Էջմիածին, Բաքվի, Կիրովաբադի, Օրջոնիկիձեի, Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի եկեղեցիներում: Մայր Աթոռը եկեղեցաշինության ասպարեզում օգտակար եղավ նաև Սփյուռքում ` այդ գործում ներգրավելով հայրենիքի փորձառու ճարտարապետներին: Միլանի Սբ. Քառասուն մանկանց և Նյու Յորքի Սբ. Վարդան եկեղեցիների էսքիզային նախագծերի հեղինակը տաղանդավոր ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն է, Մոնտեվիդեոյինը ` ևս: Վիեննայի Սբ. Հռիփսիմե եկեղեցին կառուցվել է վաստակավոր ճարտարապետ Էդվարդ Սրապյանի նախագծով: Այսպիսի արդյունավետությամբ է բնութագրվում Վեհափառ հայրապետի ոչ լրիվ հիշատակված շինարարակն գործունեությունը, որն արժանի է բարձր դրվատանքի>>:
Եվ այդպես , տարիները կուտակվեցին տարիների վրա: Ու մեծանուն հայրապետի անունն ու գործը մեր օրերի և գալիք ժամանակների համար միշտ կմնան իբրև սուրբ հիշատակ, անլռելի պատգամ: / Սիլվա Սուքիասյան/:

Հերմինե Խառատյան
22.03.2019, 00:24
Մինչև օրս էլ Պարսկաստանում տպագրվում է <<Ջահակիր>> օրաթերթը : 9891