PDA

Դիտել ողջ տարբերակը : Ազգը որպես հիմնարար արժեք



Հերմինե Խառատյան
11.02.2019, 22:43
Ժամանակակից ազգերը, այդ թվում նաև հայերը բնութագրվում են մի շարք հատկանիշներով, որոնցից կարևորագույններն են ազգային լեզուն, ազգային եկեղեցին, ընդհանուր հոգեկերտվածքը:

Հերմինե Խառատյան
11.03.2019, 21:34
Ազգերի ձևավորումն սկսվել է միջնադարի ավարտին և մեծ թափ ստացել նոր դարերում: Ազգերի առաջացման համար անհրաժեշտ են որոշակի պայմաններ ու գործոններ, ինչպիսիք են ` ընդհանուր ծագում ունեցող, ազգակից ցեղերի ու ժողովուրդների քիչ թե շատ խոշոր քանակության առկայությունը, էթնոսի կենսագործունեության պատմական տարածքը/ հայրենիք/, այդ տարածքի վրա էթնոսի ներկայացուցիչներին իրար կապող քաղաքական, սոցիալակն, տնեսական, հոգևոր և մշակութային կապերն ու հարաբերությունները:
Ժամանակակից ազգերը, այդ թվում `նաև հայերը, բնութագրվում են մի շարք հատկանիշներով, որոնցից առավել կարևորներն են .
1. մարդկանց էթնիկական ընդհանրությունը, ընդհանուր ծագման մասին պատկերացումը և ինքնանվանումը / էթնոնիմ/:
2. ազգային լեզուն,
3. ազգային եկեղեցին,
4. մշակույթի ընդհանրությունը,
5. ազգային ինքնագիտակցությունը
6. ընդհանուր հոգեկերտվածքը,
7. ազգային պետականությունը: