PDA

Դիտել ողջ տարբերակը : ՊԱՏԱՌԻԿՆԵՐ ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ՝ԲԱՐԻ ՀՍԿԱՅԻ ՄԱՍԻՆ



Kristine Charchyan
08.02.2019, 21:57
9318

Սարոյանը ծնվել է 1908 թ-ին, Կալիֆորնիայում` Բիթլիսից գաղթած հայ ընտանիքում: Ամուսնու մահից հետո Թագուհի Սարոյանը ստիպված էր մանկատուն հանձնել երեխաներին: Հոր մահն ու մանկատուն տեղափոխվելը մեծ փորձություն էին փոքրիկ Վիլյամի համար: Այդ շրջանն այսպես է հիշում Սարոյանը.ՙՄանկատան ճանապարհին ես սկսեցի լաց լինել:Մայրս նախատեց ինձ` ասելով`” Դու արդեն տղամարդ ես, իսկ տղամարդը չի լալիս” : Ես դադարեցի լաց լինել” : Տարիներ անց Սարոյանին նվիրված գրքում որդին` Արամ Սարոյանը, հոր այս փորձությունը համեմատեց պարզ ու մաքուր գետի հետ, որը կտրուկ եղանակի փոփոխության պատճառով ստիպված էր վերածվել սառցադաշտի, սակայն իր պարզությունը չկորցնելով` արտացոլեց շրջապատի գեղեցկությունը:
Վերադարձը մանկատնից չդարձավ վերադարձ դեպի կյանք, ինչպես կարծում էր գրողը: Աշխատանքը հեռագրատանը փշրեց նրա բոլոր հույսերը: Վիլյամը ստիպված էր օգնել մորը, ով ոչինչ չէր խնայում ընտանիքի գոյատևման համար: Տասներեքամյա երեխայի համար դա բարդ փորձություն էր: Հետագայում նա իր հուշերում գրում է.” Մի օր հարևան երեխաներն ինձ կանչեցին բեյսբոլ խաղալու, և ես, շատ լավ գիտակցելով, որ պետք է մնացած թերթերը վաճառեմ, չկարողացա հրաժարվել այդ առաջարկից և միացա ընկերներիս: Հանկարծ լսեցի մորս ձայնը. և Ինչո՞վ ես զբաղված: և Խաղում էի, մայրի՛կ,- պատասխանեցի ես: Մորս մեկ հայացքը բավարար եղավ, որ վերադառնամ աշխատանքիս: Այդ օրվանից հետո հասկացա, որ չպետք է նմանվեմ մյուս երեխաներին”
Սարոյանը սկսեց գրել արդեն մանուկ հասակում: Սակայն նա երևակայական պատմություններ չէր հորինում, այլ արտացոլում էր շրջապատող աշխարհը` իր լավ և վատ կողմերով:
Սարոյանը դարձավ ճանաչված գրող: Սարոյանի ողջ կյանքն արտացոլվել է նրա գրքերում: Նրա բոլոր ստեղծագործությունները մի անվերջանալի պատմություն են իր մասին: Սարոյանը իր ընթերցողի հետ խոսում է պարզ ու մատչելի լեզվով, իր իսկ բնորոշմամբ`” մարդկային սրտի համընդհանուր լեզվով, որը հավերժական է և նույնը` բոլորի համար աշխարհում” : Սարոյանը իր ստեղծագործություններում առավելագույնս օգտագործել է իրեն հարազատ” հայկականությունը” : Նա գտնում էր, որ իր գրական արտադրության լավագույն տարրը հայկականությունն է, սակայն դրա հետ մեկտեղ նա իրեն նաև համարում էր ամերիկացի: Իր իսկ բնորոշմամբ` հայ` արյունով, ամերիկացի` միջավայրով:” Հայաստանը ես սիրեցի միանգամից,- հիշում էր Սարոյանը,- այդ սերը հայրենիքիս հանդեպ շատ ավելի վաղ էր դրոշմված իմ սրտում” : Նա անընդմեջ ճամփորդում էր` շրջագայություններ Եվրոպա, աշխարհի տարբեր երկրներ, այդ թվում և հայրենիք` Հայաստան: Առաջին անգամ Սարոյանը եղել է Հայաստանում 1935 թվականին։
Հազվադեպ էր կարողանում ժամանակ հատկացնել ընկերներին, հարազատներին: Վերջապես մի օր որոշում է հանդիպել իր ընկերներին: Այս հանդիպման ընթացքում Սարոյանի ընկերներից մեկը նրան ծանոթացնում է Քերոլ Մարկուսի հետ:17-ամյա շիկահեր գեղեցկուհի Քերոլը մի ակնթարթում գերում է Սարոյանին: Քերոլը խիստ տարբերվում էր Սարոյանին շրջապատող կանանցից: Նա հաճախ էր մորից և քույրերից բացասական կարծիքներ լսում նմանատիպ կանանց հասցեին: Չնայած մի շարք տարբերություններին, որ բաժանում էին Վիլյամին ու Քերոլին` նրանց միավորում էր այն, որ երկուսն էլ գաղթականներ էին` ամերիկյան աշխարհին չպատկանող ազգություններ: Քերոլ Մարկուսը` հրեա, ինչը Սարոյանը բացահայտեց ամուսնությունից տարիներ անց, Սարոյանը` հայ: Չնայած բոլոր տարաձայնություններին և վեճերին` 1943 թվականի փետրվարյան ձնառատ մի օր, նրանք ամուսնացան: Քերոլն արդեն հղի էր: Սարոյանը զինվորական ծառայության մեջ էր, երբ 1943 թվականին լույս աշխարհ եկավ նրա առաջնեկը: Ծնողները նրան Արամ կոչեցին. դա Սարոյանի ամենասիրելի հայկական անունն էր: 1946 թվականին ծնվեց Վիլյամի և Քերոլի դուստրը, ում տվեցին Լյուսի անունը` ի հիշատակ Սարոյանի տատիկի: Ամուսնու և կնոջ միջև հաճախ էին տարբեր առիթներով վեճեր առաջանում:
Սարոյանը ծնվել է 1908 թ-ին, Կալիֆորնիայում` Բիթլիսից գաղթած հայ ընտանիքում: Ամուսնու մահից հետո Թագուհի Սարոյանը ստիպված էր մանկատուն հանձնել երեխաներին: Հոր մահն ու մանկատուն տեղափոխվելը մեծ փորձություն էին փոքրիկ Վիլյամի համար: Այդ շրջանն այսպես է հիշում Սարոյանը.ՙՄանկատան ճանապարհին ես սկսեցի լաց լինել:Մայրս նախատեց ինձ` ասելով`” Դու արդեն տղամարդ ես, իսկ տղամարդը չի լալիս” : Ես դադարեցի լաց լինել” : Տարիներ անց Սարոյանին նվիրված գրքում որդին` Արամ Սարոյանը, հոր այս փորձությունը համեմատեց պարզ ու մաքուր գետի հետ, որը կտրուկ եղանակի փոփոխության պատճառով ստիպված էր վերածվել սառցադաշտի, սակայն իր պարզությունը չկորցնելով` արտացոլեց շրջապատի գեղեցկությունը:
Վերադարձը մանկատնից չդարձավ վերադարձ դեպի կյանք, ինչպես կարծում էր գրողը: Աշխատանքը հեռագրատանը փշրեց նրա բոլոր հույսերը: Վիլյամը ստիպված էր օգնել մորը, ով ոչինչ չէր խնայում ընտանիքի գոյատևման համար: Տասներեքամյա երեխայի համար դա բարդ փորձություն էր: Հետագայում նա իր հուշերում գրում է.” Մի օր հարևան երեխաներն ինձ կանչեցին բեյսբոլ խաղալու, և ես, շատ լավ գիտակցելով, որ պետք է մնացած թերթերը վաճառեմ, չկարողացա հրաժարվել այդ առաջարկից և միացա ընկերներիս: Հանկարծ լսեցի մորս ձայնը. և Ինչո՞վ ես զբաղված: և Խաղում էի, մայրի՛կ,- պատասխանեցի ես: Մորս մեկ հայացքը բավարար եղավ, որ վերադառնամ աշխատանքիս: Այդ օրվանից հետո հասկացա, որ չպետք է նմանվեմ մյուս երեխաներին”
Սարոյանը սկսեց գրել արդեն մանուկ հասակում: Սակայն նա երևակայական պատմություններ չէր հորինում, այլ արտացոլում էր շրջապատող աշխարհը` իր լավ և վատ կողմերով:
Սարոյանը դարձավ ճանաչված գրող: Սարոյանի ողջ կյանքն արտացոլվել է նրա գրքերում: Նրա բոլոր ստեղծագործությունները մի անվերջանալի պատմություն են իր մասին: Սարոյանը իր ընթերցողի հետ խոսում է պարզ ու մատչելի լեզվով, իր իսկ բնորոշմամբ`” մարդկային սրտի համընդհանուր լեզվով, որը հավերժական է և նույնը` բոլորի համար աշխարհում” : Սարոյանը իր ստեղծագործություններում առավելագույնս օգտագործել է իրեն հարազատ” հայկականությունը” : Նա գտնում էր, որ իր գրական արտադրության լավագույն տարրը հայկականությունն է, սակայն դրա հետ մեկտեղ նա իրեն նաև համարում էր ամերիկացի: Իր իսկ բնորոշմամբ` հայ` արյունով, ամերիկացի` միջավայրով:” Հայաստանը ես սիրեցի միանգամից,- հիշում էր Սարոյանը,- այդ սերը հայրենիքիս հանդեպ շատ ավելի վաղ էր դրոշմված իմ սրտում” : Նա անընդմեջ ճամփորդում էր` շրջագայություններ Եվրոպա, աշխարհի տարբեր երկրներ, այդ թվում և հայրենիք` Հայաստան: Առաջին անգամ Սարոյանը եղել է Հայաստանում 1935 թվականին։
Հազվադեպ էր կարողանում ժամանակ հատկացնել ընկերներին, հարազատներին: Վերջապես մի օր որոշում է հանդիպել իր ընկերներին: Այս հանդիպման ընթացքում Սարոյանի ընկերներից մեկը նրան ծանոթացնում է Քերոլ Մարկուսի հետ:17-ամյա շիկահեր գեղեցկուհի Քերոլը մի ակնթարթում գերում է Սարոյանին: Քերոլը խիստ տարբերվում էր Սարոյանին շրջապատող կանանցից: Նա հաճախ էր մորից և քույրերից բացասական կարծիքներ լսում նմանատիպ կանանց հասցեին: Չնայած մի շարք տարբերություններին, որ բաժանում էին Վիլյամին ու Քերոլին` նրանց միավորում էր այն, որ երկուսն էլ գաղթականներ էին` ամերիկյան աշխարհին չպատկանող ազգություններ: Քերոլ Մարկուսը` հրեա, ինչը Սարոյանը բացահայտեց ամուսնությունից տարիներ անց, Սարոյանը` հայ: Չնայած բոլոր տարաձայնություններին և վեճերին` 1943 թվականի փետրվարյան ձնառատ մի օր, նրանք ամուսնացան: Քերոլն արդեն հղի էր: Սարոյանը զինվորական ծառայության մեջ էր, երբ 1943 թվականին լույս աշխարհ եկավ նրա առաջնեկը: Ծնողները նրան Արամ կոչեցին. դա Սարոյանի ամենասիրելի հայկական անունն էր: 1946 թվականին ծնվեց Վիլյամի և Քերոլի դուստրը, ում տվեցին Լյուսի անունը` ի հիշատակ Սարոյանի տատիկի: Ամուսնու և կնոջ միջև հաճախ էին տարբեր առիթներով վեճեր առաջ

Մարգարյան Նաիրա
08.02.2019, 23:58
Սարոյանն օժտված է այնպիսի մի ձիրքով, որ շատ քչերն են ունենում՝ մարդկանց սիրելու դժվարագյուտ տաղանդով: Նա մարդկանց չի դատապարտում, այլ սիրում է նրանց: Ահա թե ինչու նա բացասական կերպարներ չունի: Նրա բնավորության ամենաբնորոշ գիծը բարությունն է: Բայց այդ բարությունը ոչ թե սառը հայեցողական է, այլ զարմանալի գործոն, իսկ սերը՝ այնքան արտահայտիչ, որ ցույց է տալիս նաև, թե նա ի՛նչ չի սիրում և չի՛ կարող սիրել: Նրա երկերը լեցուն են հազար ու մի զրկանքներով, և նրա հերոսները հազար ու մի դժվարություն են կրում: Բայց այս ամենը ջերմացած է սրտի այնպիսի մի կրակով, որ ապրել ես ուզում և ոչ թե մեռնել, փառաբանում ես կյանքը և ոչ թե անիծում:

Պարույր Սևակ

Մարգարյան Նաիրա
09.02.2019, 00:06
5 հետաքրքիր փաստեր և պատմություններ Վիլյամ Սարոյանի մասին.

1. 1940 թվականին Սարոյանն արժանացել է ԱՄՆ-ում ամենախոշոր գրական Պուլիտցերյան մրցանակի:

2. 1942 թվականին նա հիմնում է իր սեփական թատրոնը, որը, սակայն, երկար չի գոյատևում:

3. Վիլյամ Սարոյանի սերը դեպի դրամատուրգիան եկել է Չարլի Չապլինից, որի հարևանությամբ էլ բնակվել է։ Նրանք մտերիմ ընկերներ են եղել: Սարոյանը հաճախ է պատմել Չապլինին իր երկրի, ժողովրդի մասին, վերջինս էլ ցանկություն է հայտնել գալ ու անձամբ ծանոթանալ այդ հինավուրց երկրի հետ, Սարոյանը խոսք էր տվել անձամբ ուղեկցել, սակայն դա այդպես էլ չի հաջողվել։

4. Վիլյամ Սարոյանը Սևանի ափին գտնում է մի ծանր, լճի ալիքներից լավ հղկված քար և խնդրում է, որ քարը տեղավորեն մեքենայի մեջ:
-Ամերիկա, Ֆրեզնո պիտի տանիմ,- ասում է գրողը:
-Այդ հսկայական քարն ինչպե՞ս եք տանելու...
-Ինքնաթիռով պիտի տանիմ...
-Ինչու՞ համար...
-Ով որ Հայաստանի դեմ վատ խոսի, անոր գլխուն պիտի զարկեմ քարը,- պատասխանում է Սարոյանը:

5. Պատմում է Վիլյամ Սարոյանը.
Երբ առաջին անգամ դողալով զանգ տվի Բերնարդ Շոուին, ասանկ բան պատահեցավ.
- Պարոն Բերնարդ Շոու, Ձեզի կանհանգստացնե Ուիլյամ Սրոյըն (այսպես ինձի կըսեին ամերիկացիներ, Սրոյըն)...
Շատ ամնչցա, երբ Բերնարդ Շոուն ըսավ.
- Որքան գիտեմ, դուն ոչ թե Սրոյըն ես, այլ Սա-րո-յան...
Շատ ամնչցա:

Նատաշա Պողոսյան
21.02.2019, 00:00
Ես հայերեն չեմ գրում, բայց աշխարհին նայում եմ հայերերեն: /Վ. Սարոյան /

Մայքլ Արլեն գրողին ուսումնասիրելիս 12-րդ դասարանում աշակերտները բանավիճեցին: Նրանց մոտ ավելի մեծ հակակրանք առաջացավ գրողի նկատմամբ, երբ ուսումնասիրելով կենսագրությունը` իմացան, որ նա ոչ միայն հեռացել է իր ազգային արմատներից, այլև ժամանակի ընթացքում փորձել է իր ժառանգների մեջ (որդի և դուստր) ևս մարել ազգային պատկանելության հիշողությունը: Նա բանավիճել էր անգամ մեծ հայի` Վիլյամ Սարոյանի հետ` մոռանալով, որ ինչքան էլ փորձի հեռանալ իր ծագումնաբանական անցյալից, միևնույն է, նա կրում էր իր ժողովրդի արյունը:

Աշակերտները սիրով ընկալեցին Մեծ հայի նախատող խոսքերը գրողի մասին. «Լավ ես հայ եմ: Մայքլ Արլենն էլ հայ էր, նա գրում էր հանրության սիրած բաների մասին և ընթերցողներին գոհունակություն էր պատճառում: Մեծ հիացում ունեմ նրա հանդեպ … Սակայն ես չեմ ուզում գրել այն մարդկանց մասին, որոնց մասին Արլենը նախընտրում է գրել: Այդ մարդիկ արդեն մեռած էին ծնվելուց առաջ»:

Ըստ Սարոյանի` պետք է գրել մարդու այն տեսակի մասին, որին չեն կարող կործանել ո´չ ջարդը, ո´չ երկրաշարժը, ո´չ սովը, ո´չ վայրագությունները և ոչ էլ մեկ ուրիշ ուժ:

Ռուզաննա Խաչատրյան
21.02.2019, 01:14
Հարգելի՛ Նատաշա, հրաշալի են Վ. Սարոյանի խոսքերը: Շնորհակալություն մեկ անգամ ևս հիշեցնելու համար:

Նատաշա Պողոսյան
21.02.2019, 01:55
Հարգելի՛ Նատաշա, հրաշալի են Վ. Սարոյանի խոսքերը: Շնորհակալություն մեկ անգամ ևս հիշեցնելու համար:

Մայքլ Արլենին չընդունեցին աշակերտները, ով հեռացել էր ազգային արմատներից, բայց հիացմունքով արտահայտվեցին նրա որդու՝ Մայքլ Արլեն Կրտսերի մասին, ով Ամերիկայի հայկական եկեղեցիներից մեկում հանդիպում է հայերի, ովքեր նրան ասում են` դու հայ ես, քո հայրն էլ հայ էր...Հետո Արլեն Կրտսերն այցելում է Վիլյամ Սարոյանին. «Որախ եմ, որ որոշեցիր ճանչնալ հայերը, խենթանալիք ժողովուրդ է, գիտե՞ս, մեղք, որ հայերեն չես գիտեր, հրաշալի լեզու է, հրաշալի հնչյուններ»:

Որդի Արլենը Սարոյանի խորհրդով որոշում է իր արմատները ճանաչելու համար մեկնել Հայաստան: Բայց մինչ այդ նա սկսում է կարդալ հայ ժողովրդի պատմությանը վերաբերող գրականություն: Ինքնավերագտնման ճանապարհին ավելի է խորանում ատելությունը հոր հանդեպ. «Ես ատած եմ հայրս, որովհետև ինծի տրված էին եվրոպական արժեքներ …»:

Որդին` Մայքլ Արլեն Կրտսերը, սիրվեց աշակերտների կողմից, առանձնապես երբ իմացան, որ երկու անգամ (1972 և 1989թթ.) նա այցելել է Հայաստան` դեպի իր արմատները, որոնց մասին մոռացել էր հայրը: Արլեն Կրտսերին մեծ հռչակ բերեց հատկապես «Դեպի Արարատ» գիրքը, որն ունեցավ հայերեն երկու հրատարակություն: Գրքի առանցքում հայրենիքը թողած բոլոր աստանդական որդիների ճակատագիրն էր: «Ո՞վ ենք մենք» հարցին հեղինակը պատասխանում է. «Նախկին հայրենիքներից հեռացած և տոհմիկ լեզուն մոռացած ազգությունների զավակներս հիմա միայն մեկ անուն ունենք` ամերիկացի: Այն դեպքում, երբ մենք ոչ թե ամերիկացի ենք, այլ հայ, արաբ, իռլանդացի, ճապոնացի …»: