PDA

Դիտել ողջ տարբերակը : ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ.



Zhanneta
16.01.2019, 14:21
Իր մեծ նախորդների` Նարեկացու և Շնորհալու, Աբովյանի ու Ալիշանի, Սիամանթոյի ու Չարենցի ոգին էր, որ հարազատ որդու իրավունքով ժառանգել էր նա: Կոմիտասյան անլռելի զանգակատան արձագանքներն էին նիրհում նրա արյան մեջ, որ արթնացան ու հնչեցին այնքան ուժգին, այնքան հարազատ ու հայրենաշունչ... Հնչեցին իրենց ղողանջները փլելով ամբողջ հայ ժաղովրդի հոգում` Մայր Հայաստանից մինչև Սփյուռքի հեռավոր ծայրերը...
ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

Հարգելի գործընկերներ, եկեք անդրադառնանք և կատարենք վերլուծություններ,ավելի խոր ու հանգամանալից քննարկում կատարենք:
Սևակասեր պետք է լինել,որ հայտնվես սևակագիտության սահմաններում:Սևակը հետևորդներ է ստեղծել,և այդ հետևորդների անունը ԴՊՐՈՑ է:
«...Մեծերը չեն մահանում: Մեծերը ձուլվում են մարդկանց հոգիներին, մտում մարդկանց սրտերը` սերնդե-սերունդ հարատևելու անխախտությամբ... Անչափելի և խոր և երկնամերձ բարձր սքանչելիքներ տվեց մեզ Պարույր Սեվակը...Նրա մեծությունը գնահատողը ժամանակներն են, որ կան ու լինելու են: Ժողովրդի անբիծ սերը այն հուշարձանն է, որ ստեղծել է ինքը` մեծ բանստեղծը: Այդ սերը մաքուր ու հավերժական է: Գնալով այդ սերը կթանձրանա և կծավալվի գարնան զարթոնքի նման` հիացմունք և ուրախություն բերելով ժամանակի ու տարածության հեռուներում իրար հաջորդող սերունդներին...»,- ասել է Սերո Խանզադյանը:

«Իր մեծ նախորդների` Նարեկացու և Շնորհալու, Աբովյանի ու Ալիշանի, Սիամանթոյի ու Չարենցի ոգին էր, որ հարազատ որդու իրավունքով ժառանգել էր նա: Կոմիտասյան անլռելի զանգակատան արձագանքներն էին նիրհում նրա արյան մեջ, որ արթնացան ու հնչեցին այնքան ուժգին, այնքան հարազատ ու հայրենաշունչ... Հնչեցին իրենց ղողանջները փլելով ամբողջ հայ ժաղովրդի հոգում` Մայր Հայաստանից մինչև Սփյուռքի հեռավոր ծայրերը...»,- Պ. Սևակի մասին ասել է Վահագն Դավթյանը:

Zhanneta
16.01.2019, 14:22
Իր մեծ նախորդների` Նարեկացու և Շնորհալու, Աբովյանի ու Ալիշանի, Սիամանթոյի ու Չարենցի ոգին էր, որ հարազատ որդու իրավունքով ժառանգել էր նա: Կոմիտասյան անլռելի զանգակատան արձագանքներն էին նիրհում նրա արյան մեջ, որ արթնացան ու հնչեցին այնքան ուժգին, այնքան հարազատ ու հայրենաշունչ... Հնչեցին իրենց ղողանջները փլելով ամբողջ հայ ժաղովրդի հոգում` Մայր Հայաստանից մինչև Սփյուռքի հեռավոր ծայրերը...
ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

Հարգելի գործընկերներ, եկեք անդրադառնանք և կատարենք վերլուծություններ,ավելի խոր ու հանգամանալից քննարկում կատարենք:
Սևակասեր պետք է լինել,որ հայտնվես սևակագիտության սահմաններում:Սևակը հետևորդներ է ստեղծել,և այդ հետևորդների անունը ԴՊՐՈՑ է:
«...Մեծերը չեն մահանում: Մեծերը ձուլվում են մարդկանց հոգիներին, մտում մարդկանց սրտերը` սերնդե-սերունդ հարատևելու անխախտությամբ... Անչափելի և խոր և երկնամերձ բարձր սքանչելիքներ տվեց մեզ Պարույր Սեվակը...Նրա մեծությունը գնահատողը ժամանակներն են, որ կան ու լինելու են: Ժողովրդի անբիծ սերը այն հուշարձանն է, որ ստեղծել է ինքը` մեծ բանստեղծը: Այդ սերը մաքուր ու հավերժական է: Գնալով այդ սերը կթանձրանա և կծավալվի գարնան զարթոնքի նման` հիացմունք և ուրախություն բերելով ժամանակի ու տարածության հեռուներում իրար հաջորդող սերունդներին...»,- ասել է Սերո Խանզադյանը:

«Իր մեծ նախորդների` Նարեկացու և Շնորհալու, Աբովյանի ու Ալիշանի, Սիամանթոյի ու Չարենցի ոգին էր, որ հարազատ որդու իրավունքով ժառանգել էր նա: Կոմիտասյան անլռելի զանգակատան արձագանքներն էին նիրհում նրա արյան մեջ, որ արթնացան ու հնչեցին այնքան ուժգին, այնքան հարազատ ու հայրենաշունչ... Հնչեցին իրենց ղողանջները փլելով ամբողջ հայ ժաղովրդի հոգում` Մայր Հայաստանից մինչև Սփյուռքի հեռավոր ծայրերը...»,- Պ. Սևակի մասին ասել է Վահագն Դավթյանը:

Պարույր Սեւակի համար գեղարվեսական գրականությունը, առողջ հրապարակագրությունը հոգեւոր զենքեր էին, որոնք նպաստո՛ւմ էին եւ ե՛ն կյանքի բոլոր ոլորտների վերափոխմանն ու զարգացմանը, հասարակական, բարոյահոգեբանական կյանքի վերընթացին: Ըստ Պարույր Սեւակիՙ ոչ թե արվեստը պիտի իջեցնել ժողովրդի մակարդակին, այլ ժողովրդին պետք է բարձրացնել արվեստի մակարդակին: Ահա Ռ. Սահակյանի հուշագրությունից արտածվող եզրակացությունները:

Լուսինե Քառյան
16.01.2019, 23:27
ՊԱՏԱՀԱԲԱՐ ԵՆ ՊԱՏԱՀՈՒՄ ԿՅԱՆՔՈՒՄ
Մի՛շտ էլ սիրածին պատահաբար են պատահում կյանքում
Ու հրաժեշտ են տալիս սիրածին անհրաժեշտաբա՜ր...

Թե կուզես՝ լռի՛ր:
Թե կուզես՝ ոռնա՜,
Թե կուզես՝ ծամիր սեփական լեզուդ,
Թե կուզես՝ խցիր բերանըդ բարձով,
Թե կուզես՝ ոտքով հարվածիր բարձին.
Հավատացյալ ես՝ հայհոյիր աստծուն,
Հավատացյալ չես՝ աստծուն հավատա.
Թե կուզես՝ ուզիր է՛լ չուզել - իզո՜ւր,
Թե կուզես՝ ուզիր է՛լ չապրել - իզո՜ւր...
Ու, եթե կուզես, ապրելն այս է հենց,
Եվ սերն իսկական հենց այս է որ կա.

-Պատահաբար ես պատահում կյանքում,
Անհրաժեշտաբար հրաժեշտ տալիս...

Լուսինե Քառյան
16.01.2019, 23:31
ԿԱՆՑՆԵՆ ՕՐԵՐՆ ԱՅՍ
Կանցնեն օրերն այս և մենք նրանց հետ,
Մեր կյանքն ու դարը անցյալ կդառնան,
Եվ ինչ որ մենք ենք անվերջ անրջել՝
Մեր երազանքին մեր կյանքը խառնած,
Ինչի համար մենք տառապել ենք խիստ
Եվ պայքարել ենք ու ձգտել արյամբ,
Կտրվի նրանց անարյո՛ւն, հանգի՛ստ,
Կդառնա կենցաղ ու պարզ առօրյա...

...Ես տեսնում եմ պարզ - մանուկ մի արթուն,
Թեքված պատմության իր գրքի վրա,
Վերացած դեմքով իր դասն է սերտում:
Մեր դարն է փռվել նրա աչքի դեմ -
Գաղտնիքները՝ բաց և վերքերը՝ փակ...
Նա մեզ տեսնում է մշուշի միջից
Իր խոր աչքերի հայացքով վճիտ
Եվ սարսռում է զարմանքից մի պահ:
Անուններն է մեր նա սիրով սերտում,
Մտքում պահում է հին թվականներ.-
Երբ շահել ենք մենք մի դաժան մարտում
Եվ թշնամուն ենք մեր հողից վանել...
Երբ մաքառել ենք հավատով անմար,
Ջանացե՛լ, տքնել կամքով մի խորին,
Եվ կործանել ենք՝ կառուցման համար,
Եվ կառուցել ենք անկործանելին...

Նա ապրում է մեր լարումը կրկին,
Ե՛վ հավատում է, և՛ չի հավատում
Մեր այս օրերի պատմության գրքին
Եվ գոյությանը, կյանքին ամենքի,
Որոնց անունն է նա սիրով սերտում...

*
Անցյալ կդառնան մեր օրերն այս թեժ,
Ու մենք - այսօրվա պարզ քաղաքացի -
Կթվանք այն ժամ պաշտելի հերոս...
Եվ մանուկներին, նորածիններին
Կմկրտեն մեր պարզ անուններով...

Zhanneta
17.01.2019, 13:17
Պարույր Սևակի քնարերգության հիմնաքարը հայրենիքն է ու հայրենասիրությունը,որը և բազում շերտերով ու եղանակներով դրսևորվել է մասնավորապես <<Անլռելի զանգակատուն>>, <<Եվ այր մի՝ Մաշտոց անուն>>,<<Եռաձայն պատարագ>> պոեմներում:Սևակի պատմական պոեմները առանձնանում են ազգային-հայրենասիրական բացառիկ լիցքավորմամբ,ժանրային,ոճաբանական և կառուցվածքային առանձնահատկություններով,որն էլ հայ քնարերգության նվաճումներից են:Սևակի վկայությամբ.<<Ցոթ-ութերորդ դասարանում ես որոշեցի մի չտեսնված գործ կատարել՝ հայ ժողովրդի պատմությունը չափածո շարադրել, և սկսեցի լրջորեն գրել։ Դպրոցից հետո համալսարան ընդունվեցի, որ այդ ազգային սխրագործությունը իրագործեմ։ Բայց, ինչպես և պետք էր սպասել, դրանից ոչինչ չստացվեց և գրածս այրեցի>>։
Վկայում են,որ Հովհ.Շիրազի հետ զրույցներից մեկի ժամանակ,երբ խոսել են Պ.Սևակի մասին,Շիրազն ասել է.<<Պարույրի <<Անլռելի զանգակատունը>> մասիսված գործ է,չարենցյան շնչով ու թափով ժայթքած պոեմ,դե՛ ինչ պոեմ,դա մեր ժողովրդի պատմության սթափ ղողանջն է>>:

Zhanneta
18.01.2019, 11:54
Պարույր Սևակի քնարերգության հիմնաքարը հայրենիքն է ու հայրենասիրությունը,որը և բազում շերտերով ու եղանակներով դրսևորվել է մասնավորապես <<Անլռելի զանգակատուն>>, <<Եվ այր մի՝ Մաշտոց անուն>>,<<Եռաձայն պատարագ>> պոեմներում:Սևակի պատմական պոեմները առանձնանում են ազգային-հայրենասիրական բացառիկ լիցքավորմամբ,ժանրային,ոճաբանական և կառուցվածքային առանձնահատկություններով,որն էլ հայ քնարերգության նվաճումներից են:Սևակի վկայությամբ.<<Ցոթ-ութերորդ դասարանում ես որոշեցի մի չտեսնված գործ կատարել՝ հայ ժողովրդի պատմությունը չափածո շարադրել, և սկսեցի լրջորեն գրել։ Դպրոցից հետո համալսարան ընդունվեցի, որ այդ ազգային սխրագործությունը իրագործեմ։ Բայց, ինչպես և պետք էր սպասել, դրանից ոչինչ չստացվեց և գրածս այրեցի>>։
Վկայում են,որ Հովհ.Շիրազի հետ զրույցներից մեկի ժամանակ,երբ խոսել են Պ.Սևակի մասին,Շիրազն ասել է.<<Պարույրի <<Անլռելի զանգակատունը>> մասիսված գործ է,չարենցյան շնչով ու թափով ժայթքած պոեմ,դե՛ ինչ պոեմ,դա մեր ժողովրդի պատմության սթափ ղողանջն է>>:

<<Անլռելի զանգակատուն>> -ը համայնապատկերն է հայ ժողովրդի մեկդարյա պատմության՝ խտացված Կոմիտասի կերպարում: Մեծ երգահանի աստվածային կերպարը տարիներ շարունակ հուզել է բանաստեղծին:Նրա կերպարը ստեղծագործական ներշնչման անսպառ աղբյուր է եղել գրողների ու բանաստեղծների,երաժիշտների ու գիտնականների, նկարիչների ու քանդակագործների համար:

Զարինե Ամիրյան
20.01.2019, 19:07
Իր մեծ նախորդների` Նարեկացու և Շնորհալու, Աբովյանի ու Ալիշանի, Սիամանթոյի ու Չարենցի ոգին էր, որ հարազատ որդու իրավունքով ժառանգել էր նա: Կոմիտասյան անլռելի զանգակատան արձագանքներն էին նիրհում նրա արյան մեջ, որ արթնացան ու հնչեցին այնքան ուժգին, այնքան հարազատ ու հայրենաշունչ... Հնչեցին իրենց ղողանջները փլելով ամբողջ հայ ժաղովրդի հոգում` Մայր Հայաստանից մինչև Սփյուռքի հեռավոր ծայրերը...

Զարինե Ամիրյան
20.01.2019, 19:10
ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ
...Բայց եթե անշրջելի է ժամանակը, և դառն իրողությունը մնում է իրողություն, և եթե իրավ է, որ «հիշատակը սերում է գործերից. - հիշատակը մշուշ է, որ ելնում է եփվող ջրերից, բայց մնում է ինքը -անմեռ», ապա երիցս անմեռ է հիշատակը Բանաստեղծի, ում Անձը, Կյանքը, Խոսքը, Բառը այսօր գրողական ամենամեծ ներկայությ

ՅՈՒՐԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ
_Պարույր Սեվակը հայ ժողովրդի հավատարիմ զավակն ու նրա ճշմարիտ բանաստեղծն է` տաղանդով ու համոզմունքով: Ականջ դրեք Պարույր Սեվակի զանգին...Նա գիտեր, որ ուրիշի վիշտ չի լինում և կարողանում էր ամբողջ աշխարհին կարեկցել բառ ու բանիվ, իսկ բառը նրա գործն էր, նրա ճակատագիրը... Ականջ դրեք Պարույր Սեվակի զանգին...

ՄԻԽԱՅԵԼ ԴՈՒԴԻՆ
Նրա մեջ մի այրող բան կար: Բորբոքող, անկասելի, ձգող մի բան: Թուխ, լայնաշուրթ, լարված, զգայուն: Խոշոր աչքերում՝ մշտական անհանգստություն: Մշտասևեռ վիճակ: Շատ կարևոր մի մտքի հետամուտ մշտապես, որը կռահել չէի կարողանում: Պարույը Սեվակը այդպես էլ գաղտնիք մնաց:

ԼԵՎ ՕԶԵՐՈՎ
Դուն այնտեղ ես` հայ ժողովրդի սիրտեն ներս ու մեր գրականության գանձարանին մեջ: Դուն` «Անլռելի զանգակատուն» ու «Սայաթ-Նովա», դուն` «Եռաձայն պատարագ», դուն` անկրկնելի, դուն` անլռելի, դուն` անմոռանալի ու անկորչելի` այժմ և միշտ հավիտյանս հավիտենից:

ԳԱՌՆԻԿ ԱՂԴԱՐՅԱՆ
Մենք անընդհատ մոտենում ենք բանաստեղծին, իսկ մեր միջև եղած տարածությունը մեծանում է տարեցտարի: Եվ քանի որ «Մեծը հեռվից է երևում», տարածության ավելացման հետ Պարույր Սեվակ երևույթը խոշոր մասշտաբներ է ընդունում:
... Նա պատկանում է այն երևույթների թվին, որոնք աճում են ժամանակի մեջ:

ԻՎԱՆ ԴՐԱՉ
...Պարույրի նման պոետները գրելիս այրվում են, պարզապես բոցավառվում: Կյանքում էլ նա զարմանալի անհանգիստ էր, կրքով էր խոսում: Եթե սիրում էր, ապա սիրում էր ամբողջ հոգով: Կիսաբերան ոչինչ չէր ասում: Սովորություն չուներ, այսպես ասած, կես խոսքով հասկացնելու: Միշտ էլ մեծերի ճշմարտությունը ոչ միայն մեծ, այլև մերկ է լինում... Սեվակը հեռացավ իր ուժերի ծաղկման շրջանում, բայց նրան վիճակված էր ոչ միայն հայոց ցավի և ուրախության երգիչը լինել, այլև ուղեկիցը ազգի անմահության...

ԹԵՅՄՈՒՐԱԶ ՋԱՆԳՈՒԼԱՇՎԻԼԻ
...Մեծերը չեն մահանում: Մեծերը ձուլվում են մարդկանց հոգիներին, մտում մարդկանց սրտերը` սերնդե-սերունդ հարատևելու անխախտությամբ... Անչափելի և խոր և երկնամերձ բարձր սքանչելիքներ տվեց մեզ Պարույր Սեվակը...Նրա մեծությունը գնահատողը ժամանակներն են, որ կան ու լինելու են: Ժողովրդի անբիծ սերը այն հուշարձանն է, որ ստեղծել է ինքը` մեծ բանստեղծը: Այդ սերը մաքուր ու հավերժական է: Գնալով այդ սերը կթանձրանա և կծավալվի գարնան զարթոնքի նման` հիացմունք և ուրախություն բերելով ժամանակի ու տարածության հեռուներում իրար հաջորդող սերունդներին...

ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆ

Մատաղ սերունդը ծարավ է ճշմարտության։
Պարույր Սեվակը երիտասարդության հոգու Մաքրությունն է, նրա սրտի Զարկերակը, Բողոքը, Պայքարը, Հավատը և վերջապես Ճշմարտությունը։

ՍՈՆԱ ՉԱԽԱԼՅԱՆ
...Օրհնյալ է այն երկիրը, որ հանճարեղ զավակներ ունի: Եվ երիցս է օրհնյալ, որ կարողանում է գնահատել այդ հանճարեղ զավակներին...

Զարինե Ամիրյան
20.01.2019, 19:13
Մարդկության կյանքը, ինչպես բոլորս էլ գիտենք, դրսևորվում է ամենից առաջ սերունդների հերթականությամբ, ըստ որում ամեն սերունդ մեռնելով չի կորչում, այլ դառնում է հաջորդ սերնդի համար «ոտի տեղ»՝ այն. իմաստով, ինչ իմաստով մեր ժողովուրդը գործածում է «ոտը տեղ բռնեց» դարձվածքը: Այս պատճառով էլ (կամ՝ այս բանի շնորհիվ էլ) մարդկության բազմադարյան մշակույթը կարելի է նմանեցնել օվկիանոսային այն կղզիներին, որոնք կոչվում են Կորալյան կամ Պոլիպյան և որոնք, ինչպես գիտենք, գոյացել են ջրային նույնանուն կենդանու կրաքարային կմախքից, կմախքի վրա՝ նոր մի կմախք, կմախքների վրա՝ նոր կմախքներ - մինչև որ ծովի մթին հատակից բարձրանա մի նոր կղզի՝ ծովի անեզրության մեջ։
Ես չգիտեմ՝ օվկիանոսներում հիմա է՞լ է շարունակվում Կորալյան կամ Պոլիպյան կղզիների գոյացումը, բայց անկասկած է, որ մշակույթի օվկիանոսում շարունակվում է ու պիտի շարոււնակվի նույն այդ լինելությունը՝ կոչվելով սերունդների հերափոխություն։

Օրենքները չեն ստեղծում մարդկանց, մարդիկ են օրենքներ ստեղծում։ Ու երբ պարզվում է, ոը այս կամ այն օրենքը այլևս չի համապատասխանում նրանց ապրելակերպին ու մտածերլակերպին, ապա մարդիկ այդ օրենքը փոխում են մեկ այլ օրենքով— և դա կոչվում է բարենորոգում կամ հեղափոխություն, ըստ որում արվեստի բնագավառում կատարվող հեղափոխություններն Էլ չեն լինում անարյուն, եթե հիշենք արաբական իմաստուն այն առածը, ըստ որի «արյունն ու թանաքը նույն գինն ունեն»։

Կարելի է վիճարկել ամեն մի աֆորիզմ, ամեն մի առած ու ասացվածք, այդ թվում՝ նաև հայերի «երկու բարին մեկտեղ չի լինում» իմաստուն խոսքը։ Կարելի է վիճարկել, քանի որ երբեմն «երկու բարին մեկտեղ լինում է»: Արվեստի պատմությունը նման երջանիկ դեպքերում «երկու բարին» կրողին անվանում է «մեծ», «բարիների» շատության դեպքում՝ «հանճարեղ»։ Բայց ընդհանրապես, դժբախտաբար, իրոք որ «երկու բարին մեկտեղ չի լինում» , ուրեմն և պետք է ճանաչել սեփական տաղանդը և աշխատացնել շահավետորեն: Հակաոակ դեպքում «մեծի ետևից ընկնողը փոքրն էլ է կորցնում»...

Զարինե Ամիրյան
20.01.2019, 19:14
Մեկ անգամ ճամփա են գնում Արդարությունն ու Անարդարությանը և ինչպես պետք էր սպասել, նրանց մեջ կռիվ է ծագում։ Անարդարությունն սպանում է Արդարությանը և որպեսզի հանցագործության հետքերը ծածկի՝ ողջակիզում է նրա դին։ Արդարության բարեկամները, երկար որոնումներից հետո, գտնում են նրա աճյունը և այդ մի բուռ մոխրից սարքում են... թանաք։ Այն օրից ի վեր,— եզրահանգում է արաբ մեծ իմաստասերը,–Արդարությունը մեռած է աշխարհում, նա ապրում է միայն գրքերի մեջ...
Առայժմ երկրագունդը դժվար թե գոռա. «Ոչ, նա ապրում աշխարհում»։ Ուրեմն և գիրք գրողներն էլ չպիտի մոոանան, որ Արդարության մոխրե թանաքով չակերտավոր թե անչակերտ, մակդիրավոր թե անմակդիր սուտ գրելը առնվազն անբարոյականություն է...
«Գեղեցիկ սուտ»–ի սուտ տեսությունից բխում է մեկ ուրիշ հորդահեղուկ չարիք էլ՝ այսպես կոչված «պարզությունը»։
Ձգելով–ձգձգելով մենք «պարզ»–ը հոմանիշ դարձրինք «հասարակ»–ին, ինչպես որ, շա՜տ ափսոս, «հանրության» տեղն էլ գրանցվեց « հասարակություն»-ը։ Բայց պարզը հասարակ չէ։ Պարզ նշանակում է մաքուր (վկան՝ պարզաջրելը, պարզերեսը, պարզկան՝ իրենց ողջ շքախմբով); Իսկ «մաքուր»–ն ու «խոր»–ը, «հստակ»–ն ու «խորունկ»–ը ոչ թե ազգակից են, այլ մերձավոր արյունակից։
Գրողի գերագույն նպատակն է լինել պարզ, բայց ոչ հասարակ։ Ու հանրությանն էլ պարզություն է պետք և ոչ թե հասարակաթյուն, մաքրություն և ոչ թե ծանծաղություն։ Ուստի և գրողը կարող է ունենալ բազում ատելի բառեր, բայց ամենից աոաջ ու հետո պիտի ունենա մեկ անընդունելի բառ, որ է հասարակը;

Ավանդական նման է արյան, այլ բառով ասած՝ ժառանգականության։ Դա մեզնից անկախ և մեր մեջ գործող մի այնպիսի օրենք է, ինչպես որ ժառանգականությունը ։ Եվ դրա ժխտումը հավասարազոր է կոպերով ընկույզ ջարդելուն։ Ու եթե այսպես է՝ էլ ինչո՞ւ այսքան ուժ ու եռանդ ծախսել, այդքան ջուր ու արյուն պղտորել՝ գոռալով ավանդականի մասին։ Ո՞ր որդին (այդ թվամ նաև բիճը) չի քաշում իր հորը կամ քեռուն՝ նույնիսկ հակառակ իր ցանկության։ «Կա»–ն պետք չունի հաստատման և այն էլ դատարանի վճռով։

Ամեն զավակ կա՛մ իր հորն է քաշում, կա՛մ քեռուն։ Այս ավանդականն է։ Բայց ամեն զավակ էլ տարբերվում է իր և՛ հորից, և՛ քեռուց։ Այս էլ՝ Նորը։

Զարինե Ամիրյան
20.01.2019, 19:16
...Բա~ռը։ Նա նման է նորահարս աղջկա, որ միշտ հագած-կապած է, կոճկված ու ամոթխած, զգույշ ու խրտչուն։ Եվ նրան մերկ կարող է տեսնել այն տառապյալը միայն, որ սիրում է նրան իր կյանքից առավել և որին՝ երջանիկին, այդ պատճաոով էլ սիրում է ինքը բառը։
Բանից պարզվում է, որ տներ են շինում նաև... աղաքարից (Սահարայի Տեգազի քաղաքում, որովհետև դա աշխարհիս ամենաչորային վայրն է, և աղը անձրևից հալվելու վախ չունի)։ Բայց այս հեքիաթանման իրողությունը մեզ համար պարզապես նշանակում է, որ... ամեն բառ իր գործածության

Հարկավոր է կրել իր մեջ ժամանակը, սակայն կրել սրա կշիռը և ոչ թե բեռը, պահել սրա արժեքը և ոչ թե գինը, ունենալ սրա հարստությունը և ոչ թե ապրանքը, լինել նրա սնունդը և ոչ թե եվրոպացիների ասած պարտադիր ասորտիմենտը,— այլ կերպ ասած՝ դրսևորել ժամանակի ոչ թե արտահայտությունները, որոնք չեն կարող անցողիկ չլինել, այլ նրա ներքնահայտությունները, որոնք չեն կարող մնայուն չլինել։

Ինչքան աղքատ է միտքն ու զգացումը ' նույնքան պերճ ու սիրուն են դառնում բառերը. ինչքան մանր ու ճղճիմ են հույզն ու խոհը ' այնքան ծաղկուն ու պոռոտ է դառնում խոսքը:

Անհնար է ապրել առանց հիասթափման, ինչպես որ ընթանալ առանց սայթաքումի, գործել՝ առանց սխալի, մեծանալ առանց հագուստի կարճությունն ու նեղությունը զգալու։ Ճիշտ այդպես էլ՝ ստվեր չի լինում լոկ այնտեղ, որտեղ լույս չկա, որտեղ համատարած մթություն է, և տաքության զգալու համար պարտադիր է առկայությունը սառնության։

Սրամտությունն էլ եղբայրներ ունի , և նրա «պստիկ ախպոր» անունը անգլիական է' հումոր:

Իսկական բանաստեղծություն գրելը ինքնազատագրման պես մի բան պիտի լինի:

...Հրաշքը, որի գաղտնիքը պարզ է բոլոր արվեստներին և կոչվում է կարճ մի բառով ' մարդ , այսինքն ' ապրում –մտորում և ոչ թե քայլք ու կեցվածք, այսինքն ' ներքին փակագծերի բացում և ոչ թե բազմապատկման աղյուսակ...

Զարինե Ամիրյան
20.01.2019, 19:19
Նորարար ծնվում են և ոչ թե դառնում:
*******
Լինել ապայժմեական նշանակում է լինել անէական:
*******
Ժամանակավրեպ լինելը ժամանակավոր լինել է :
*******
Բայց ժամանակակից լինելը հավասար չէ ժամանակին կից լինելուն:

Չլինել ժամանակից դուրս, բայց լինել ժամանակից վեր...
*******
Ով անցյալ ունի' չի կարող հիշողություն չունենալ:
*******
Ով պատմություն ունի ' չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ,
Իսկ կույր աչքով ... մի~շտ երազում...

Զարինե Ամիրյան
20.01.2019, 19:21
Նա կյանքից մի բան էր պահանջում։ Պահանջում էր, որ ամեն ինչ լինի միանգամից: Եվ միանգամից եղավ։ Բանաստեղծ դարձավ միանգամից, ճանաչվեց միանգամից, բոլոր կոչումներն ու դափնիներն ստացավ միանգամից: Այնքան դանդաղ, դժվարությամբ շինած իր տունն էլ քանդեց միանգամից:





Մեր նորագույն բանաստեղծության մայր գերանն էլ կոտրվեց միանգամից, ու մայր սյունն էլ ծալվեց միանգամից...
Մեր սերնդի բանաստեղծների մեջ ամենից կրտսերն էր նա, բայց ավագագույնն էր վաստակի ու հանճարի առումով:

Զարինե Ամիրյան
20.01.2019, 19:22
Մայայի համար Պարույրը Ջան էր ու Ջան էլ մնաց: Որպես ամուսիններ՝ բաժանված, բայց հոգով՝ անբաժան: Մայայի ծնողները սիրով էին ընդունում իրենց ապերախտ փեսային, որ հինգ տարի ապրեց նույն հարկի տակ՝ որպես հարազատ զավակ, և այնուհետև, որքան էլ տարօրինակ է, այդպիսին էլ մնաց ցկյանս: Վարդան Մարկիչը՝ այդ ծանրակշիռ թերապևտը, որ սիրում է որսորդությամբ զբաղվել, ամեն վերադարձին զանգ էր տալիս ինձ և հրավիրում լորի, կաքավի, նապաստակի խորովածի, իհարկե, «անպիտան» Պարույրի հետ: Անահիտ մայրիկն ազնվական կին էր: Պարույրը Մադոննա էր անվանում նրան:

Զարինե Ամիրյան
20.01.2019, 19:23
ԳՐԻԳՈՐ ՉԱԼԻԿՅԱՆ

Մենք պարզապես միմյանց շատ լավ էինք հասկանում, հոգեհարազատ էինք զգում: Պարույրի հետ ծանոթացել եմ համալսարանում: Նա համալսարան էր եկել հարուստ գիտելիքներով, աչքի էր ընկնում հետաքրքրասիրությամբ, չափազանց աշխատասեր էր, համեստ, անսահման բարի էր ու անաչառ: Պարույրը շատ կարդացած էր, գիրք չկար, որ ընթերցած չլիներ:
Հիշում եմ, երբ միասին առաջին անգամ գնացինք իրենց գյուղը, նա առաջին հերթին ինձ տարավ այն տեղը, որտեղ ժամանակին իր պապական այգին է եղել: Գյուղից դուրս՝ սարում՝ ժայռերի մեջ, նա ցույց տվեց զարմանահրաշ գեղեցկությամբ մի անկյուն՝ ամբողջությամբ պատված կանաչով ու փարթամ թփուտներով, աչքից ու աղմուկից հեռու: Այդտեղ էր Պարույրը պատանեկության տարիներին առանձնացել երազելու կամ ստեղծագործելու համար:
Պարույրը միշտ կնամեծար էր, և կանայք, բնականաբար, շատ էին տարվում նրանով, մանավանդ, իր տաղանդի հետ մեկտեղ, Պարույրը բացառիկ հմայքի տեր անձնավորություն էր:
Նրա մահն ընդունեցի ինչպես արևի մայր մտնելը: Մենք՝ որպես ամուսիններ, բաժանված, բայց միշտ մնացել ենք ամենամոտ մարդիկ և որպես այդպիսիք՝ երբեք չենք հեռացել միմյանցից: Երբ Նելլիին դեռևս չէի ճանաչում, չէի կամենում, որ Պարույրը ամուսնանա այլազգուհու հետ: Իսկ Պարույրը պնդում էր, որ Նելլին շատ լավն է, և մենք անպատճառ կմտերմանանք: Այդպես էլ եղավ: Կարող է ծայրահեղ թվալ, բայց Նելլին իմ ամենամոտ մարդն էր: Մի բարձր ու ազնիվ անձնավորություն էր նա՝ հարուստ հոգով ու ինտելեկտով: Մեր մեջ գերակշռում էր զուտ մարդկային, բարեկամական մտերմությունը, և, փաստորեն, մենք այս իմաստով իրար չկորցրինք կյանքում:
... Վերջին հաշվով հալածանքի արդյունք չէ՞ր «Եղիցի լույս» գրքի «կալանքը»: Կամ մի ճակատագրական դիպված, և Պարույրը գնաց Մոսկվա: Պատճառը միայն այնտեղ սովորելը չէր, այլ ավելի շուտ վտանգի սպառնալիքը: Պարույրը հաճախ էր ասում. «Աչո ջան (այդպես էր ինձ անվանում), աշխարհում գիտե՜ս ինչեր են կատարվում, իսկ մենք ոչ մի բանից տեղյակ չենք»:

Zhanneta
21.01.2019, 10:01
Մայայի համար Պարույրը Ջան էր ու Ջան էլ մնաց: Որպես ամուսիններ՝ բաժանված, բայց հոգով՝ անբաժան: Մայայի ծնողները սիրով էին ընդունում իրենց ապերախտ փեսային, որ հինգ տարի ապրեց նույն հարկի տակ՝ որպես հարազատ զավակ, և այնուհետև, որքան էլ տարօրինակ է, այդպիսին էլ մնաց ցկյանս: Վարդան Մարկիչը՝ այդ ծանրակշիռ թերապևտը, որ սիրում է որսորդությամբ զբաղվել, ամեն վերադարձին զանգ էր տալիս ինձ և հրավիրում լորի, կաքավի, նապաստակի խորովածի, իհարկե, «անպիտան» Պարույրի հետ: Անահիտ մայրիկն ազնվական կին էր: Պարույրը Մադոննա էր անվանում նրան:

Շնորհակալ եմ Զարինե Ամիրյան,գեղեցիկ գրառումների համար:

Zhanneta
21.01.2019, 10:12
Վ.Դավթյանի քննական մեկնությամբ՝ Կոմիտասի կերպարը բանաստեղծը <<...մարմնավորել,դարձրել է հայ ժողովրդի ստեղծարար ոգու սիմվոլը,նրա հոգևոր հարստությունների կրողը>>:
Արդարև,դժվար է իսկական պոեզիա դարձնել քղքականության,առավել ևս՝ դիվանագիտության հարցերը:Հայրենիքի պատմությանը քաջածանոթ և այդ պատմության հոգեբանությունը իր բոլոր շերտերով ու նստվածքներով ընկալող բանաստեղծը իսկապես ապրում էր այն իրողությունից,որ անհաշիվ դարերի մազե կամուրջներով անցել և նոր ժամանակների ափերին է հանգրվանել բիբլիական մի ժողովուրդ, որ <<անվերջ ընկնելով՝ վերաթևել է >>, <<մեռնելով անվերջ՝ գոյատևել է>>:

Zhanneta
21.01.2019, 10:21
Ուզում եմ նշել նաև,որ հենվելով ժողովրդական խաղկապի ձևերին ու միջոցներին՝ Սևակը պոեմում ստեղծել է պատկերային զուգաշարքեր,որոնցից մեկն էլ հետևյալ հատվածն է .
Արտը մեզնից՝ դու ես մաճկալ,

Հարդը մեզնից՝ ցորենը դու,

Հարթը մեզնից՝ կատար դու սեգ.

Լուրթը մեզնից՝ երկինքը դու,

Շուրթը մեզնից՝ դու համբույրը,

Ցուրտը մեզնից՝ իսկ դու՝ կրակ,

Իսկ դու՝ օջախ,

Իսկ դու՝ թոնիր…
Ցույց տալու համար,թե այս զուգաշարքի հենքը որքան է ժողովրդական, բերենք Զանգեզուրում տարածված ժողովրդական երգի մի օրինակ.
Բաղը ես եմ,բարը տու /դու/
Քոլը ես եմ ,վարդը տու /դու/
Խոտը ես եմ,շաղը տու:
Առանց բարի բաղ չկա,
Առանց վարդի քոլ չկա...

Zhanneta
21.01.2019, 10:23
ՊԱՏԱՀԱԲԱՐ ԵՆ ՊԱՏԱՀՈՒՄ ԿՅԱՆՔՈՒՄ
Մի՛շտ էլ սիրածին պատահաբար են պատահում կյանքում
Ու հրաժեշտ են տալիս սիրածին անհրաժեշտաբա՜ր...

Թե կուզես՝ լռի՛ր:
Թե կուզես՝ ոռնա՜,
Թե կուզես՝ ծամիր սեփական լեզուդ,
Թե կուզես՝ խցիր բերանըդ բարձով,
Թե կուզես՝ ոտքով հարվածիր բարձին.
Հավատացյալ ես՝ հայհոյիր աստծուն,
Հավատացյալ չես՝ աստծուն հավատա.
Թե կուզես՝ ուզիր է՛լ չուզել - իզո՜ւր,
Թե կուզես՝ ուզիր է՛լ չապրել - իզո՜ւր...
Ու, եթե կուզես, ապրելն այս է հենց,
Եվ սերն իսկական հենց այս է որ կա.

-Պատահաբար ես պատահում կյանքում,
Անհրաժեշտաբար հրաժեշտ տալիս...
ՆՈՐԻՑ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ, ՍԻՐՈՒՄ ԵՆ ԿՐԿԻՆ
Այդ ո՞վ է ասել՝ նորից են սիրում:
Նորի՛ց չեն սիրում, սիրում են կրկի՜ն...

Ու երբ մինչևիսկ ալյուրից (դեռ տա՜ք)
Դու նու՛յն մարմինն ես հիշում բնազդով,
Երբ հոտն էլ սուրճի նրա՛ն հիշեցնում
Եվ քո գունազարդ քնի փոխարեն
Անքնություն է փռում սպիտակ.
Երբ աստղերն իրենց կլորակ սանրով
Մազերդ են սանրում, իսկ դու վերստին
Շոյանքի սովոր քո մազերի մեջ
Նու՛յն հանգստարար մատներն ես զգում.
Երբ օտար մեկի շարժումի, դեմքի
Նմանությունը հեռու-մոտավոր
Ոտներդ է ասես դնում գիպսի մեջ,
Իսկ միտքդ բեկում այնպե՛ս կտրական,
Ինչպես լույսերի վետվետումներից
Երկաթգծերն են կարծես ջարդոտվում.
Երբ անձրևներից հողն ասես թթվում
Եվ ստիպում է ռունգո՜վ էլ զգալ,
Որ մենակ ես դու իբրև մի... Իգրեկ,
Իսկ ինչ-որ մի տեղ կամ հենց քո կողքին
Կա մի Իքս ուրիշ, առանց որի դու
Խնդիր չե՜ս կազմի, ո՛չ էլ կլուծես,-
Մի՛շտ, ամե՜ն անգամ պաշարում է քեզ
Նույն զգացումը անճեղք ու անդուռ,
Եվ հասկանում ես, որ մարդն, ի վերջո,
Նորի՛ց չի սիրում, սիրում է կրկի՜ն,
Քանզի կա մթին մի կախյալություն
Ջղի և արյան, հոգու և կրքի.
Քանզի նշանը հանման-գումարման
Այդ մե՛նք չենք դնում լուծվելիք խնդրում.
Քանզի թեպետև բախտ մենք ենք փնտրում,
Բայց բա՛խտը,
Բա՛խտը,
Բա՜խտն է մեզ ընտրում...

Ուստի մինչևիսկ սիրառատ հոգին
Նորի՛ց չի սիրում, սիրում է կրկի՜ն...

Zhanneta
23.01.2019, 12:56
<<Գրել Կոմիտասի մասին՝ հավասարազոր էր գրել հայ ժողովրդի վերջին 100 տարվա պատմությունը՝ ժողովրդի կյանքով ու երազանքներով,կենցաղով ու գոյամարտով,երգով ու լացով,եվրոպական դիվանագիտությամբ ու թուրքական բարբարոսությամբ,ազգադրությամբ ու ազգագիտությամբ,անցյալով ու ապագայով>>:Ա.Արիստակեսյանի հայեցակետով՝ <<բանաստեղծի նպատակն է եղել ստեղծել ոչ թե Կոմիտասի կերպարը իբրև իրական անձնավորություն,այլ նրա ոգեղենացած կերպարը>>:
Ե՜րգը...
Կարծես տնից ելած մի պանդուխտ էր բազմաթափառ
Եվ ուզում էր կրկին փարվել հայրենիքին:
Հայրենիքն էր... նրա հոգին:

Ըստ գրականագետ Կ.Դքանիելյանի՝ <<Կոմիտասի կերպարը վերաճեց ժողովուրդ-պատմություն կերպարի>>: <<Անլռելի զանգակատունը>> գեղեցիկ է հենց այդ կերպարի ստեղծման մտահղացմամբ և իրագործումով:Կոմիտաս ու ժողովուրդ:

Զարինե Ամիրյան
23.01.2019, 18:56
Իր մեծ նախորդների` Նարեկացու և Շնորհալու, Աբովյանի ու Ալիշանի, Սիամանթոյի ու Չարենցի ոգին էր, որ հարազատ որդու իրավունքով ժառանգել էր նա: Կոմիտասյան անլռելի զանգակատան արձագանքներն էին նիրհում նրա արյան մեջ, որ արթնացան ու հնչեցին այնքան ուժգին, այնքան հարազատ ու հայրենաշունչ... Հնչեցին իրենց ղողանջները փլելով ամբողջ հայ ժաղովրդի հոգում` Մայր Հայաստանից մինչև Սփյուռքի հեռավոր ծայրերը...

Զարինե Ամիրյան
23.01.2019, 18:56
ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ
...Բայց եթե անշրջելի է ժամանակը, և դառն իրողությունը մնում է իրողություն, և եթե իրավ է, որ «հիշատակը սերում է գործերից. - հիշատակը մշուշ է, որ ելնում է եփվող ջրերից, բայց մնում է ինքը -անմեռ», ապա երիցս անմեռ է հիշատակը Բանաստեղծի, ում Անձը, Կյանքը, Խոսքը, Բառը այսօր գրողական ամենամեծ ներկայությունն է մեր կյանքում...

ՅՈՒՐԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ
_Պարույր Սեվակը հայ ժողովրդի հավատարիմ զավակն ու նրա ճշմարիտ բանաստեղծն է` տաղանդով ու համոզմունքով: Ականջ դրեք Պարույր Սեվակի զանգին...Նա գիտեր, որ ուրիշի վիշտ չի լինում և կարողանում էր ամբողջ աշխարհին կարեկցել բառ ու բանիվ, իսկ բառը նրա գործն էր, նրա ճակատագիրը... Ականջ դրեք Պարույր Սեվակի զանգին...

ՄԻԽԱՅԵԼ ԴՈՒԴԻՆ
Նրա մեջ մի այրող բան կար: Բորբոքող, անկասելի, ձգող մի բան: Թուխ, լայնաշուրթ, լարված, զգայուն: Խոշոր աչքերում՝ մշտական անհանգստություն: Մշտասևեռ վիճակ: Շատ կարևոր մի մտքի հետամուտ մշտապես, որը կռահել չէի կարողանում: Պարույը Սեվակը այդպես էլ գաղտնիք մնաց:

ԼԵՎ ՕԶԵՐՈՎ
Դուն այնտեղ ես` հայ ժողովրդի սիրտեն ներս ու մեր գրականության գանձարանին մեջ: Դուն` «Անլռելի զանգակատուն» ու «Սայաթ-Նովա», դուն` «Եռաձայն պատարագ», դուն` անկրկնելի, դուն` անլռելի, դուն` անմոռանալի ու անկորչելի` այժմ և միշտ հավիտյանս հավիտենից:

ԻՎԱՆ ԴՐԱՉ
...Պարույրի նման պոետները գրելիս այրվում են, պարզապես բոցավառվում: Կյանքում էլ նա զարմանալի անհանգիստ էր, կրքով էր խոսում: Եթե սիրում էր, ապա սիրում էր ամբողջ հոգով: Կիսաբերան ոչինչ չէր ասում: Սովորություն չուներ, այսպես ասած, կես խոսքով հասկացնելու: Միշտ էլ մեծերի ճշմարտությունը ոչ միայն մեծ, այլև մերկ է լինում... Սեվակը հեռացավ իր ուժերի ծաղկման շրջանում, բայց նրան վիճակված էր ոչ միայն հայոց ցավի և ուրախության երգիչը լինել, այլև ուղեկիցը ազգի անմահության...

ԹԵՅՄՈՒՐԱԶ ՋԱՆԳՈՒԼԱՇՎԻԼԻ
...Մեծերը չեն մահանում: Մեծերը ձուլվում են մարդկանց հոգիներին, մտում մարդկանց սրտերը` սերնդե-սերունդ հարատևելու անխախտությամբ... Անչափելի և խոր և երկնամերձ բարձր սքանչելիքներ տվեց մեզ Պարույր Սեվակը...Նրա մեծությունը գնահատողը ժամանակներն են, որ կան ու լինելու են: Ժողովրդի անբիծ սերը այն հուշարձանն է, որ ստեղծել է ինքը` մեծ բանստեղծը: Այդ սերը մաքուր ու հավերժական է: Գնալով այդ սերը կթանձրանա և կծավալվի գարնան զարթոնքի նման` հիացմունք և ուրախություն բերելով ժամանակի ու տարածության հեռուներում իրար հաջորդող սերունդներին...

ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆ

Մատաղ սերունդը ծարավ է ճշմարտության։
Պարույր Սեվակը երիտասարդության հոգու Մաքրությունն է, նրա սրտի Զարկերակը, Բողոքը, Պայքարը, Հավատը և վերջապես Ճշմարտությունը։

ՍՈՆԱ ՉԱԽԱԼՅԱՆ
...Օրհնյալ է այն երկիրը, որ հանճարեղ զավակներ ունի: Եվ երիցս է օրհնյալ, որ կարողանում է գնահատել այդ հանճարեղ զավակներին...

Zhanneta
24.01.2019, 14:37
ԹԵՅՄՈՒՐԱԶ ՋԱՆԳՈՒԼԱՇՎԻԼԻ
...Մեծերը չեն մահանում: Մեծերը ձուլվում են մարդկանց հոգիներին, մտում մարդկանց սրտերը` սերնդե-սերունդ հարատևելու անխախտությամբ... Անչափելի և խոր և երկնամերձ բարձր սքանչելիքներ տվեց մեզ Պարույր Սեվակը...Նրա մեծությունը գնահատողը ժամանակներն են, որ կան ու լինելու են: Ժողովրդի անբիծ սերը այն հուշարձանն է, որ ստեղծել է ինքը` մեծ բանստեղծը: Այդ սերը մաքուր ու հավերժական է: Գնալով այդ սերը կթանձրանա և կծավալվի գարնան զարթոնքի նման` հիացմունք և ուրախություն բերելով ժամանակի ու տարածության հեռուներում իրար հաջորդող սերունդներին...

Շնորհակալ եմ գեղեցիկ մեջբերումների և արձագանքների համար:

Zhanneta
24.01.2019, 15:49
<<Անլռելիից>> հետո Պարույր Սևակի հայրենանվեր ոգին երկնեց <<Եվ այր մի՝ Մաշտոց անուն >> պոեմը՝ գաղափարական և գեղարվեստական ինքնադրոշմ առանձնահատկություններով դարձյալ նոր երևույթ հայոց բանաստեղծության համապատկերում:


https://www.youtube.com/watch?v=m7CTsepfDRM

https://www.youtube.com/watch?v=fRVv3lBhGzI

Դիանա Հակոբյան
24.01.2019, 21:43
Մեծն Սեւակ, անփոխարինելի, անկրկնելի...Աշակերտական նստարանից սկսած, իսկ համալսարանական տարիներին ու հետագայում առավել ևս, գիրքը՝ վեպ լիներ, թե բանաստեղծությունների ժողովածու, պատմագիտական ուսումնասիրություն, թե փիլիսոփայական տրակտատ, միևնույնն է, ինչ էլ կարդալիս լիներ՝ մատիտը կամ գրիչը անբաժան էին նրանից։ Բնավ չէր հավանում այն գրքերը, որտեղ մատիտը պետք չէր գալիս։ Սիրում էր պոեզիան և հայ բանաստեղծներից շատերի գործերը անգիր գիտեր։ Շատ էր սիրում Հովհաննես Թումանյանին։ «Ես՝ գաղտնիքս մեծ, ինքս՝ փոքրիկ, արդեն վաղուց համոզված էի, որ դառնալու եմ «էն «Գիքոր»-ը գրողի պես մարդ», այսինքն՝ գրող կամ բանաստեղծ։ Բայց այդ մասին գիտեի լոկ ես ու մեկ էլ․․․․Աստված»։

Zhanneta
26.01.2019, 17:45
<<Անլռելիից>> հետո Պարույր Սևակի հայրենանվեր ոգին երկնեց <<Եվ այր մի՝ Մաշտոց անուն >> պոեմը՝ գաղափարական և գեղարվեստական ինքնադրոշմ առանձնահատկություններով դարձյալ նոր երևույթ հայոց բանաստեղծության համապատկերում:

Մենք կայինք նաև Նրանի՛ց առաջ,
Եվ դարե՜ր առաջ:

Մենք բռնությունից խույս էինք տալիս՝
Բեղուն դաշտերին գերադասելով լեռները քարոտ.
Իսկ մեզ ոտնկոխ հետապնդողին դիտապաստ անում
Եվ դրանով իսկ անուն ստանում՝
Կոչելով մեզ Հայկ:

Մենք անշունչ քարը դարձնում էինք ձուկ,
Ձո՛ւկ,
Որ անջրդի լեռնալանջերի շիկացած հողից
Իր փորը վառած՝
Կիսաբաց բերնով
Երկընքից անջուր
Գոնե անձրևի շիթ էր պահանջում:

Լեռը ծակելով՝
Մենք նրա միջով ջուր էինք տանում
Ու շռայլ բանում
Մեր այգիների այրի արգանդին:

Իսկ ամուլ կավին տալիս էինք մենք
Ձևը վարսանդի
Եվ կոչում կարաս,
Որի մեջ հետո լողացնում էինք գարին մեր մաքուր,
Եվ մկըրտության այդ ջուրը դեղին
Հարբածությունից նույնիսկ առավել
Զարմանք էր ազդում այն գոռոզներին,
Որ մեզ այնուհետ
Չէին հանդըգնում կոչել «բարբարոս»:


https://www.youtube.com/watch?v=m7CTsepfDRM

https://www.youtube.com/watch?v=m7CTsepfDRM

Զարինե Ամիրյան
26.01.2019, 18:53
Նրանք ծնվում են, որ ապացուցեն,
Թե հրաշք չկա՜,
Կա միայն կարի՛ք:
Նրանք ծնվում են, որ ապացուցեն,
Թե այնտեղ է լոկ սխրանքն սկսվում,
Ուր վերջանում է ամե՜ն մի հնար...

...Առանց հավատի կյանքում դյուրին չէ նույնիսկ մեռնելը,
Իսկ ապրելն... արդեն անկարելի է:

Զորքից հետո
Միշտ էլ լեզուն են մարտադաշտ հանում,
Եվ ինչ չի կարող ո՛չ մի զորք անել՝
Լեզուն է անում:

Մենք բռնությունից խույս էինք տալիս՝
Բեղուն դաշտերին գերադասելով լեռները քարոտ.
Իսկ մեզ ոտնկոխ հետապնդողին դիտապաստ անում
Եվ դրանով իսկ անուն ստանում՝
Կոչելով մեզ Հայկ :

Մենք տալիս էինք անհատակ վիհին մի նոր խորություն,
Երկնամուխ կիրճին՝ բարձրություն մի նոր
Եվ... կոչում Գառնի...

Արշակները մեր՝
Հայրենի հողին ոտքով շփվելով,
Լոկ հպարտության խոսքերով էին շուրթերը բանում
Եվ ըմբերանում տիրակալներին:

Զարինե Ամիրյան
26.01.2019, 18:56
Մաշտո՜ց...
Այսինքըն՝ Ա՛յր մի, որ եկավ ապացուցելու,
Թե մի տեղ վերջը դառնում է Սկիզբ:

Այսինքըն՝ Ա՛յր մի, որ ապացուցեց,
Թե հրաշք չկա՜,
Այլ կա լոկ կարի՛ք:

Այսինքըն՝ Ա՛յր մի, որ ապացուցեց
Եվ կոչ է անում ապացուցելո՜ւ,
Որ այնտեղ է լոկ սխրանքն սկսվում,
Ուր վերջանում է ամե՜ն մի հնար...

Զարինե Ամիրյան
26.01.2019, 18:57
Այո՛, մենք կայինք Նրանից առաջ.
Հզոր թե տկար՝
Մարմին էինք մենք:

Սակայն Նա եկավ, որ Հոգի՛ դառնա,
Շոշափվո՜ղ հոգի,
Եվ անմե՜ռ հոգի:

Այո՛, մենք կայինք Նրանից առաջ.
Քիչ թե շատ՝ կար հաց,
Եվ ունեինք ջուր:

Սակայն Նա ծնվեց, որ Սնո՜ւնդ դառնա:

Ծնվե՛ց, որ ծնե՜նք,
Եղա՛վ, որ լինե՜նք,
Եվ անմահացա՛վ,
Որ անմահանա՜նք...]

Զարինե Ամիրյան
26.01.2019, 19:03
Իր մեծ նախորդների` Նարեկացու և Շնորհալու, Աբովյանի ու Ալիշանի, Սիամանթոյի ու Չարենցի ոգին էր, որ հարազատ որդու իրավունքով ժառանգել էր նա: Կոմիտասյան անլռելի զանգակատան արձագանքներն էին նիրհում նրա արյան մեջ, որ արթնացան ու հնչեցին այնքան ուժգին, այնքան հարազատ ու հայրենաշունչ... Հնչեցին իրենց ղողանջները փլելով ամբողջ հայ ժաղովրդի հոգում` Մայր Հայաստանից մինչև Սփյուռքի հեռավոր ծայրերը...



ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

..Բայց եթե անշրջելի է ժամանակը, և դառն իրողությունը մնում է իրողություն, և եթե իրավ է, որ «հիշատակը սերում է գործերից. - հիշատակը մշուշ է, որ ելնում է եփվող ջրերից, բայց մնում է ինքը -անմեռ», ապա երիցս անմեռ է հիշատակը Բանաստեղծի, ում Անձը, Կյանքը, Խոսքը, Բառը այսօր գրողական ամենամեծ ներկայությունն է մեր կյանքում...

ՅՈՒՐԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Զարինե Ամիրյան
26.01.2019, 19:08
Մարդկության կյանքը, ինչպես բոլորս էլ գիտենք, դրսևորվում է ամենից առաջ սերունդների հերթականությամբ, ըստ որում ամեն սերունդ մեռնելով չի կորչում, այլ դառնում է հաջորդ սերնդի համար «ոտի տեղ»՝ այն. իմաստով, ինչ իմաստով մեր ժողովուրդը գործածում է «ոտը տեղ բռնեց» դարձվածքը: Այս պատճառով էլ (կամ՝ այս բանի շնորհիվ էլ) մարդկության բազմադարյան մշակույթը կարելի է նմանեցնել օվկիանոսային այն կղզիներին, որոնք կոչվում են Կորալյան կամ Պոլիպյան և որոնք, ինչպես գիտենք, գոյացել են ջրային նույնանուն կենդանու կրաքարային կմախքից, կմախքի վրա՝ նոր մի կմախք, կմախքների վրա՝ նոր կմախքներ - մինչև որ ծովի մթին հատակից բարձրանա մի նոր կղզի՝ ծովի անեզրության մեջ։
Ես չգիտեմ՝ օվկիանոսներում հիմա է՞լ է շարունակվում Կորալյան կամ Պոլիպյան կղզիների գոյացումը, բայց անկասկած է, որ մշակույթի օվկիանոսում շարունակվում է ու պիտի շարոււնակվի նույն այդ լինելությունը՝ կոչվելով սերունդների հերափոխություն։

Հարկավոր է կրել իր մեջ ժամանակը, սակայն կրել սրա կշիռը և ոչ թե բեռը, պահել սրա արժեքը և ոչ թե գինը, ունենալ սրա հարստությունը և ոչ թե ապրանքը, լինել նրա սնունդը և ոչ թե եվրոպացիների ասած պարտադիր ասորտիմենտը,— այլ կերպ ասած՝ դրսևորել ժամանակի ոչ թե արտահայտությունները, որոնք չեն կարող անցողիկ չլինել, այլ նրա ներքնահայտությունները, որոնք չեն կարող մնայուն չլինել։

Զարինե Ամիրյան
26.01.2019, 19:09
..Բա~ռը։ Նա նման է նորահարս աղջկա, որ միշտ հագած-կապած է, կոճկված ու ամոթխած, զգույշ ու խրտչուն։ Եվ նրան մերկ կարող է տեսնել այն տառապյալը միայն, որ սիրում է նրան իր կյանքից առավել և որին՝ երջանիկին, այդ պատճաոով էլ սիրում է ինքը բառը։
Բանից պարզվում է, որ տներ են շինում նաև... աղաքարից (Սահարայի Տեգազի քաղաքում, որովհետև դա աշխարհիս ամենաչորային վայրն է, և աղը անձրևից հալվելու վախ չունի)։ Բայց այս հեքիաթանման իրողությունը մեզ համար պարզապես նշանակում է, որ... ամեն բառ իր գործածության տեղը պիտի ունենա...

Զարինե Ամիրյան
26.01.2019, 19:14
Սրամտությունն էլ եղբայրներ ունի , և նրա «պստիկ ախպոր» անունը անգլիական է' հումոր:
*********
Իսկական բանաստեղծություն գրելը ինքնազատագրման պես մի բան պիտի լինի:
*****

...Հրաշքը, որի գաղտնիքը պարզ է բոլոր արվեստներին և կոչվում է կարճ մի բառով ' մարդ , այսինքն ' ապրում –մտորում և ոչ թե քայլք ու կեցվածք, այսինքն ' ներքին փակագծերի բացում և ոչ թե բազմապատկման աղյուսակ...
********
Նորարար ծնվում են և ոչ թե դառնում:
*******
Լինել ապայժմեական նշանակում է լինել անէական:
*******
Ժամանակավրեպ լինելը ժամանակավոր լինել է :
*******
Բայց ժամանակակից լինելը հավասար չէ ժամանակին կից լինելուն:
*******
Չլինել ժամանակից դուրս, բայց լինել ժամանակից վեր...
*******
Ով անցյալ ունի' չի կարող հիշողություն չունենալ:
*******
Ով պատմություն ունի ' չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ,
Իսկ կույր աչքով ... մի~շտ երազում...

Zhanneta
28.01.2019, 15:28
Շնորհակալ եմ գեղեցիկ գրառման համար,Զարինե Ամիրյան

Zhanneta
30.01.2019, 15:21
Բանաստեղծը հավատում է մարդկային մտքի ու ձիրքի ճարտարությանը, ստեղծագործ ու նորոգվող ոգուն, ճշմարիտ կյանքով ապրելու և կյանքը գեղեցկացնելու նրա վեհ ձգտումներին:
Իր բանաստեղծություններում Սևակն անկեղծ զրույցի է նստում ընթերցողի հետ` նշանաբան ունենալով այն, որ բանաստեղծները կոչված են լինելու ոչ միայն մարդկային հոգու թարգմաններ, այլև նրանց հոգու ցավը մեղմացնողներ:
Սևակը քննադատում է մարդու մեջ տեղ գտած արատները` հանուն նույն մարդու հոգեկան մաքրության, բարձր բարոյական հատկանիշների:
Նրա համար գոյություն ունի մարդկային մեկ որակ, աշխարհը շալակած տանող և ոչ թե աշխարհի շալակը ելած մարդու որակը («Մարդ էլ կա, մարդ էլ»):

Zhanneta
30.01.2019, 15:21
Պ.Սևակի վերջին` «Եղիցի լույս» ժողովածուն տպագրվեց 1969 թվականին, բայց... հրապարակ հանվեց 1971-ին` բանաստեղծի ողբերգական մահից մոտ երկու ամիս անց:
Սևակը գրել է նաև երեխաների համար: Ցավոք այդ հասցեով նրա առաջին ու վերջին ժողովածուն եղավ «Ձեր ծանոթները»` հրատարակված բանաստեղծի մահվան օրը:
Երիտասարդ սերնդին ուղղված յուրօրինակ մի կտակ է Սևակի «Որդուս» բանաստեղծությունը.

Ազնի՛վ եղիր ամեն ինչում - ո՞վ է կյանքում սովից մեռել:
Ճշտի համար աքսոր չկա - ստի հանդեպ ինչո՞ւ լռել...
***
Հանուն գալիք վառ խարույկի ես պատրաստ եմ այսօր ծխալ,
Հանուն վաղվա ճշմարտության թող որ այսօր լինեմ սխալ...

Անահիտ Բաղդասարյան
04.02.2019, 01:20
Պարույր Սևակի բանաստեղծություններն ունեն խոհափիլիսոփայական բովա նդակություն.

Ի՞նչ ես պահանջում
Այս խեղճ հայելուց,
Հո չես փոխվելու
Երկար նայելուց.
Եթե հագինըդ
Քուրջ է, ցնցոտի,
Քեզ ո՞նց հայելին
Ցույց տա վայելուչ:


Ուղտը չի տեսնում
Իր մեջքի կուզը,
Բամբակ է կարծում
Իրեն ընկույզը:
Այս ցավով նաև
Թվերն են հիվանդ.
Ծուռտիկ է հաշվում
«1»-ին «2»-ը:


Իմաստուն էր, բայց շատ ձգեց
Ու քաշքշեց այս պարանը,
Մոռանալով, որ պարան է -
Ճիշտ է, հաստ է, բայց գերա՞ն է:
Է՜հ, թող նույնիսկ գերա՜ն լինի,-
Միևնույն է, ո՛վ իմաստուն,
Պիտի հատվեր` թե պարան է,
Պիտի ջարդվեր` թե գերան է:


Ախ, ինչպես է, որ չի հոգնում
Նրա անփակ այս բերանը...
Նա ուրիշի շյուղն է տեսնում`
Չհիշելով իր գերանը.
Ուրիշներին դեռ մածունից
Ու պանրից է քարոզ կարդում`
Մոռանալով, որ այլևըս
Չի՜ մակարդում իր մերանը

Zhanneta
04.02.2019, 22:12
Համաձայն եմ ,Անահիտ ջան։Բանաստեղծ լինելը դժվարին մրցակցության ու պատասխանատվության գործ է, այն էլ հայ ժողովրդի բանաստեղծ լինելը: Գրիչ վերցնող ամեն ստեղծագործող, եթե միայն գրական պարզ արհեստավոր չէ և հանդգնում է իր գրածը հրատարակել, կամա թե ակամա դառնում է իրեն նախորդած ազգային ու համաշխարհային բոլոր մեծությունների մրցակիցը: Եվ ամենից դժվարը հենց հայրենի բանաստեղծական միջավայրում նկատելի դառնալն է, ազգային բանաստեղծների կողքին տեղ ունենալը, իսկ առանց դրա անկարելի է համաշխարհային ճանաչումը:Ուրեմն յուրաքանչյուր նոր բանաստեղծի հայտնություն ենթադրում է նոր խոսք ու ասելիք, նոր գեղարվեստական մտածողությամբ արտահայտված նոր բովանդակություն, որով ազգային գեղարվեստը մրցության գնա համաշխարհայինի հետ: Այլապես Նարեկացու ու Շնորհալու, Թլկուրանցու ու Քուչակի, Սայաթ-Նովայի ու Դուրյանի, Պեշիկթաշլյանի ու Սիամանթոյի, Թումանյանի ու Իսահակյանի, Մեծարենցի ու Վարուժանի, Ռ. Սևակի ու Տերյանի, Չարենցի ու Շիրազի համաստեղության մեջ տեղ ունենալը կմնար անիրականանալի երազանք:Ո՞վ է Պարույր Սևակը որպես բանաստեղծ, ի՞նչ մնայուն արժեքներով է նա տեղ նվաճել հայ գրականության մեծերի շարքում, ինչո՞վ է նա մեր ժամանակակիցն ու հոգեհարազատը և նոր սերունդների գրական ուսուցիչը: Ահա հարցերի մի շարք, որոնց պատասխաններն է՛լ ավելի կհստակեցնեն բանաստեղծի դիմանկարը, կբացահայտեն նրա նորարարության էությունն ու ստեղծագործության գեղարվեստական արժեքը:

Պարույր Սևակի բանաստեղծական խոսքը դաստիարակիչ ուժ ունի, ամեն մի նոր գաղափարները, մտքերը սերունդների վրա ներգործող մեծ ազդեցություն է ունենում։

Zhanneta
04.02.2019, 22:18
Պարույր Սևակի բանաստեղծական խոսքը դաստիարակիչ ուժ ունի, ամեն մի նոր գաղափարները, մտքերը սերունդների վրա ներգործող մեծ ազդեցություն է ունենում։

Չարենցյան «Թե ուզում ես երգդ լսեն՝ ժամանակիդ շունչը դարձիր» պատգամը դեռ վաղ հասակից յուրացրած Պ. Սևակը հասունացել էր այնքան, որ առաջադրում էր իր բանաձևը «Լինել Ժամանակակից՝ չի նշանակում լինել ժամանակին կից»: Եվ իրոք, Պ. Սևակը ժամանակի գերին չէր, այլ դարին ու ժամանակին ուղի և ընթացք տվող, ժամանակից առաջ ընկած հզոր անհատականություններից մեկը, որը գեղագիտականի հետ միասին առաջադրում էր համազգային խնդիրներ:

Պարույր Սեւակի հայացքն անսահման մեծ է ու խորը։ Սեւակն ասում է. «Ամեն մարդ ունի նայվածք։ Բայց արվեստագետը նաեւ այն է, որ ունի նաեւ հայացք (այս բառի փիլիսոփայական իմաստով), մի հայացք, որ պիտի նետած լինի ոչ միայն աշխարհի վրա, այլեւ իր կերած հացի, որքան մարդկության ճակատագրի տարրերի վրա, նույնքան էլ փողոցային ցուցանակների։ Իսկ ով ունի այդ հայացքը, արդեն փնտրում է ոչ թե կյանք, այլ կյանքի իմաստ։ Նման մեկն արդեն չի կարող չհասկանալ` ոչ թե գրողն է ստեղծում իր խնդիրը, այլ խնդիրն է ստեղծում իր գրողին»։Պարույր Սեւակի ներքին լույսի էներգիայի աղբյուրը հայրենիքն է։ Հայրենիքը նրա տեսողությունն է, որ դարերի պատնեշներով էլ թափանցել ու «ոչ ու փուչ» աշխարհին կարգադրական ներկայացնել գիտե մաքրագործության («Աշխարհին մաքրություն է պետք»), հայրենիքի հայացքի մեջ լուծված-տարրալուծված է Սեւակի հայացքը։ Այստեղից էլ՝ բարձր, անասելի սուր, սեւակյան դիտողականությունը։

Zhanneta
06.02.2019, 11:25
Ամեն անգամ ընթերցելիս Սևակի <<Եվ այր մի Մաշտոց անուն>> պոեմը, կարծես Կորյուն վարդապետի հնօրյա ձայնի արձագանքն եմ լսում,որով բանաստեղծը վերակոչում է կարծես ոսկեդարյան շունչը՝ մագաղաթի բույրով:Այն ներշնչման աղբյուր է նաև շատ ստեղծագործողների համար:Հիշենք Թումանյանի <<Թեպետև բախտը մեզ շատ հարվածեց>>, Թեքեյանի <<Հայոց լեզվին>> քերթվածքները, Շիրազի <<Հայոց հրաշք>>, Վահագն Դավթյանի <<Ասք Մաշտոցի մասին>> պոեմները:
<<Մնայուն հաղթանակներ և ժամանակավոր պարտություններ>> խորագրով հոդվածում <<Եվ այր մի Մաշտոց անունն>>այսպես է բնութագրում Գուրգեն Մահարին և հավելում, որ <<եթե Սիամանթոյի <<Սուրբ Մեսրոպը>> մի գովք է ու գեղոն նարեկացիական հմուտ ոճավորումով՝ նվիրված մեծն Մաշտոցին, ապա Պարույր Սևակի այս պոեմը մի հզոր ասք է հայոց պատմության մի մեծ ժամանակահատվածի,երգված ի խորոց սրտի և ամբողջ ձայնով>>:
Հիրավի,դասական բնութագրություն...

Ալբերտ Արիստակեսյանը <<Պարույր Սևակ>> մենագրության մեջ <<Եվ այր մի Մաշտոց անուն>> պոեմին նվիրել է ամբողջական գլուխ: <<Ժամանակի թելադրանք>> համարելով այն փաստը ,որ երեքհազարամյա պատմությունից Սևակը որպես կերպարներ ընտրել է հատկապես Կոմիտասին ու Մաշտոցին,Արիստակեսյանը հանգում է մի հետաքրքիր ենթադրության,որ եթե կրկին ընտրության հարց լիներ,բանաստեղծը ամենայն հավանականությամբ կընտրեր Եղիշե Չարենցին՝ <<իբրև մեծ ողբերգություն ապրած ժողովրդի նոր վերածննդի խորհրդանշան>>:

Այս հայրենաշունչ որակումը կարելի է տալ նաև Կոմիտասի և, առավել քան, ինքնության ազգամեծար գիտակցությունն իրենով մարմնավորած Մեսրոպ Մաշտոցի առնչությամբ,որ ծնվեց ապացուցելու ,թե <<վերջը մի տեղ դառնում է սկիզբ>> և <<այնտեղ է լոկ սխրանքը սկսվում, Ուր վերջանում է ամեն մի հնար>>:

Zhanneta
07.02.2019, 16:56
Եվ մարդկանց հոգնած սրտերի վրա,
...Իջել էր արդեն անտարբերություն մի կործանարար
Եվ վաղվա հանդե՛պ,
Եվ ապագայի:

Անահիտ Բաղդասարյան
08.02.2019, 18:45
Պարույր Սևակը իր բանաստեղծություններում կոչ է անում ազատագրվել մտավոր հետամնացությունից։ <<Արբանյակներ են պտտվում երկրագնդի շուրջ, իսկ ստեղծագործությունների շատ ժողովածուներում` ավանդական ջրաղացքարը>>։

Պարույր Սևակը առաջարկում էր բազմաձայն արվեստ, որը պետք է համապատասխանի ժամանակակից մարդու մտածողությանը ։ Գրողը պետք է սիրի ճշմարտություն, ազնվություն, մաքրություն, անկեղծություն և ժամանակի հետ լինի համահունչ։ Նա այն կարծիքն է հայտնում, որ արվեստում <<օրենքներ չկան, կա լոկ իրավունք>>։

Zhanneta
09.02.2019, 11:46
Ճիշտ եք, տիկին Անահիտ, ինչպես ասում է Սևակը․․․
Ազնիվ եղիր ամեն ինչում - ո՞վ է կյանքում սովից մեռել։
Ճշտի համար աքսոր չկա - ստի հանդեպ ինչո՞ւ լռել։
Իսկ մեր շուրջը դեռ կան մարդիկ, որ երբ պետք է մեջք են ծռում,
Երբ որ պետք է հռհռում են, պե՞տք է՝ ժպտո՛ւմ, պե՞տք է՝ լռո՛ւմ,
Պե՞տք է՝ իրենց մատն են տնկում... Դու մի եղիր կյանքում տհաս՝
Դու հասկացիր հենց այս գլխից, մի մոռացիր երբեք, տղա՛ս.
Ազնըվությունն այն է միայն, որ չի փոխվում՝ ոնց էլ շուռ տաս,-
Նա մի ճերմակ երես ունի, ոչ թե յոթ-ութ գունեղ աստառ...

Անահիտ Բաղդասարյան
09.02.2019, 12:13
1958 թվականին Պարույր Սևակը Մոսկվայում ավարտեց իր <<Անլռելի զանգակատուն>> պոեմը, որը տպագրվեց 1959 թվականին։ Պոեմն ունի հետաքրքիր ստեղծագործական պատմություն։ Կոմիտասի կերպարը վաղուց հանգիստ չէր տալիս նրան։ Առիթ էր պետք, որ ժայթքեին մեծ երգահանի նկատմամբ տածած իր սերն ու համակրանքը։ Մի սարսափելի սառնամանիքային օր (1958 թվական) Մոսկվայի փողոցներով անցնելիս Սևակը հանկարծ ռադիոյով լսում է կոմիտասյան երգը, և մեկ վայրկյանում նրա համար պարզվում է վերնագիրը (սկզբում՝ << Կոմիտասյան համանվագ>>, ապա՝ <<Հայոց երգարան>>․ հետո՝ <<Զարմանալի Զանգակատուն>>, և վերջում՝՝ <<Անլռելի զանգակատուն>>)։ Պոեմն ունի յոթ հազար տուն։ <<Ցայգալուսի համանվագում>> պատմվում է Կոմիտասի կյանքի մասին, որը մանուկ հասակից կորցրել էր ծնողներին և չէր ունեցել երջանիկ մանկություն։

Որբուկի սիրտը ապակի, փշուր,
Ա՜խ, ներսից կարմիր, դրսից՝ փուշ մասուր,
Որբը՝ մոլոր գառ, աշխարհքը մսուր,
Ո՞վ նայի նրան կամ ո՞վ տա նրան
Մի պատառ ժպիտ, շոյանք մի փշուր։

Zhanneta
09.02.2019, 12:45
1958 թվականին Պարույր Սևակը Մոսկվայում ավարտեց իր <<Անլռելի զանգակատուն>> պոեմը, որը տպագրվեց 1959 թվականին։ Պոեմն ունի հետաքրքիր ստեղծագործական պատմություն։ Կոմիտասի կերպարը վաղուց հանգիստ չէր տալիս նրան։ Առիթ էր պետք, որ ժայթքեին մեծ երգահանի նկատմամբ տածած իր սերն ու համակրանքը։ Մի սարսափելի սառնամանիքային օր (1958 թվական) Մոսկվայի փողոցներով անցնելիս Սևակը հանկարծ ռադիոյով լսում է կոմիտասյան երգը, և մեկ վայրկյանում նրա համար պարզվում է վերնագիրը (սկզբում՝ << Կոմիտասյան համանվագ>>, ապա՝ <<Հայոց երգարան>>․ հետո՝ <<Զարմանալի Զանգակատուն>>, և վերջում՝՝ <<Անլռելի զանգակատուն>>)։ Պոեմն ունի յոթ հազար տուն։ <<Ցայգալուսի համանվագում>> պատմվում է Կոմիտասի կյանքի մասին, որը մանուկ հասակից կորցրել էր ծնողներին և չէր ունեցել երջանիկ մանկություն։

Որբուկի սիրտը ապակի, փշուր,
Ա՜խ, ներսից կարմիր, դրսից՝ փուշ մասուր,
Որբը՝ մոլոր գառ, աշխարհքը մսուր,
Ո՞վ նայի նրան կամ ո՞վ տա նրան
Մի պատառ ժպիտ, շոյանք մի փշուր։

Իր ժողովրդի զավակն իսկական`
Ժողովրդի պես ինքն էլ որբ մնաց.
Նա նույնիսկ չկար և մի տարեկան,
Երբ… Մայրը գնաց:

Ա՜խ, եթե գնաց`
Նրա լույս հոգին թող որ համբառնա,
Արժանի դառնա
Իր հավատացած երկնային գահին:

Բայց ինչո՞ւ գնաց Հայոց Թագուհին:

Մնար
Ու ծիծ տար
Իր Սողոմոնի՛ն – մեր Կոմիտասի՜ն:
Մնար
Ու հոգար
Իր մինուճարի՜ - իր որդո՛ւ մասին:

Մնար ու նրան մայրություն աներ.
Հուսահատության, տրտմության պահին
Նրա ճակատի
Ամպերը վաներ,
Նախ` նրա ոտի
Ու հետո` սրտի
Փշերը հաներ:

Zhanneta
09.02.2019, 19:03
Մաշտոց ծնող ժողովուրդը ժամանակի նորօրյա հորդորականով ծնեց նաև Սևակ,քանզի հանճարին ըստ էության ըմբռնելու և ժամանակը նրա լույսով վերաիմաստավորելու համար նույնպես հանճարեղություն էր պետք՝ հայրենիքի տվածը կրկին հայրենիքին վերադարձնելու,<<ուրիշ ոչ մի լեզվով չթարգմանվող>> նրա մրմուռը դասռնալու, հայրենիքից սկսվող և շրջագծի պես հայրենիքին հանգող առաքելությամբ։

Գուցե շատերին զարմանալի թվա,որ <<Անլռելի զանգակատուն>> պոեմից հետո Պարույր Սևակը նորից է անդրադարձել Եղեռնին՝ այն էլ այդքան բազմակողմանի ու ծավալուն։Չմոռանանք,որ <<Անլռելի զանգակատունը>> առաջին կոչնակն էր ժողովրդի արթնացման , նրա պատմական հիշողության վերականգնման ու ցեղասպանության դատապարտման։

Անուշ Հովհաննիսյան
10.02.2019, 21:34
ՊԱՏԱՀԱԲԱՐ ԵՆ ՊԱՏԱՀՈՒՄ ԿՅԱՆՔՈՒՄ
Մի՛շտ էլ սիրածին պատահաբար են պատահում կյանքում
Ու հրաժեշտ են տալիս սիրածին անհրաժեշտաբա՜ր...

Թե կուզես՝ լռի՛ր:
Թե կուզես՝ ոռնա՜,
Թե կուզես՝ ծամիր սեփական լեզուդ,
Թե կուզես՝ խցիր բերանըդ բարձով,
Թե կուզես՝ ոտքով հարվածիր բարձին.
Հավատացյալ ես՝ հայհոյիր աստծուն,
Հավատացյալ չես՝ աստծուն հավատա.
Թե կուզես՝ ուզիր է՛լ չուզել - իզո՜ւր,
Թե կուզես՝ ուզիր է՛լ չապրել - իզո՜ւր...
Ու, եթե կուզես, ապրելն այս է հենց,
Եվ սերն իսկական հենց այս է որ կա.

-Պատահաբար ես պատահում կյանքում,
Անհրաժեշտաբար հրաժեշտ տալիս...





Անկեղծ ասած՝ այս ամենից ես հոգնել եմ,
Ես, սիրելի՛ս, որ քեզ սիրել և օգնել եմ.
Ձեռք եմ պարզել, հույս եմ տվել,
Վատըդ թողած՝ լավըդ թվել,
Հավատացրել, հավատացել,
Թե իմ առաջ դուռ ես բացել՝
Չտեսնըված, չեղած մի դուռ։
Սակայն ի՞նչ եմ ես ստացել
Այդ ամենին ի տրիտուր։

Անկեղծ ասած՝ ոչինչ չկա, և ոչ էլ կար։

Անկեղծ ասած՝ դու բնավ էլ ա՛յն չես եղել,
Ա՛յն չես եղել, ինչ որ ես եմ կարծել երկար։
Ո՞ւր ես, ասա՛, դու ինձ մղել։
Ճիշտ ճամփից ես միայն շեղել։
Սուտ խոստումով կապել ես ինձ,
Մանկան նման խաբել ես ինձ,
Ու չես տվել ոչի՜նչ, ոչի՜նչ։
Իսկ այն, ինչ որ ինձ ես տվել,
Արժանի չէր ո՛չ քեզ, ո՛չ ինձ։

Անկեղծ ասած՝ քո տվածից ես հոգնել եմ։

Ինքդ գիտես՝ որքան ձգտել ու տքնել եմ,
Որ դու … որ դու նման լինես իմ երազին։
Իսկ դու գիտե՞ս՝ ի՛նչ դուրս եկավ.
«Տղան հասավ իր մուրազին,
Դուք էլ հասնեք ձեր մուրազին»։
Հեքիաթն, այո, միտքըս ընկավ…
Դու՝ հեքիաթում հրաշք աղջիկ,
Այնինչ կյանքում՝ ինչ-որ… չղջիկ,
Որ ոչ թռչուն, ոչ էլ մուկ է…

Անկեղծ ասած՝ զուր էր ամբողջ այս աղմուկը։

Անկեղծ ասած՝ նեղանում ես, թե լրջանում,
Մե՜կ է հիմա։ Էլ չեմ գցի ինձ սար ու ձոր,
Անկեղծ կասեմ՝ հեքիաթն ինչով է վերջանում.
Ցած է ընկնում երեք խնձոր –
Մեկ՝ ասողին,
Մեկ՝ լսողին,
Մեկ էլ… ինձ պես գիշեր ու զօր
Հիմարաբար սպասողին…

Անկեղծ ասած՝ հեքիաթներից ես հոգնել եմ…

Zhanneta
12.02.2019, 14:47
1965-ին,Մեծ Եղեռնի 50 ամյակին ալեբախվեց ծովացած հոգին ու երկնվեց եռաբանյա ասքը մեծ բանաստեղծի՝ <<Եռաձայն պատարագը>>:<<Ուզում եմ եղեռնի օրերին հասցնել ևս մի պոեմանման բան,_գրում է Սևակը Նինա Հովսեփյանին հղած նամակներից մեկում,_<<Զանգակատնից>> հետո գուցե մտադրությունս անլուրջ բան համարես,բայց դե՛...սիրտ է ՝ չդիմացավ>>:
<<Եռաձայն պատարագից>> առաջ Սևակը ծրագրել էր գեղարվեստականացնել <<Ողբերգություն-սկզբնավոր-անվախճան>> վերտառությամբ մի պոեմ ,որի գաղափարական բովանդակությունը պետք է ընդհանրացվեր <<Մենք սկիզբ ունենք,բայց ոչ վախճան>> մտքի արծարծմամբ:

Այդ առիթով Սևակը ուսումնասիրել էր Եղեռնին վերաբերող հսկայածավալ գրականություն, առանձին փաստաթղթեր,օտար ականատեսների գրառումներ, հուշեր,վկայագրեր և այլն:

Բանաստեղծը,որ մեծապես կարևորում էրվերնագրի ընտրությունը՝ երկի բուն գաղափարական հիմքին համապատասխան ,այս պոեմի խորագիրը ևս հղացել է բազմաթիվ տարբերակներով <<Եռահունչ պատարագ>>,<<Եռամատնյա խաչակնքում>>,<<Եռահունչ ժամերգություն>>, <<Եռակատար հոգեհանգիստ>>... և, վերջապես <<Եռաձայն պատարագ>>,որ միանգամից համահունչ էր իր հոգում թրծվող մտահղացմանը: Եթե եկեղեցիների պաշտամունքային գլխավոր արարողությունը՝ պատարագը, բովանդակում է Հիսուսի մարդեղության խորհուրդը՝ բոլոր փրկագործական տնօրինություններով՝ Ծնունդից մինչև Համբարձում և Հոգեգալուստ, ապա սևակյան պատարագը՝ երիցս հիսուսված,բայց և աստվածային կամքով վերստին կյանքի կոչված ժողովրդի ոգեղենության խորհուրդն է:

Zhanneta
13.02.2019, 15:28
1965-ին,Մեծ Եղեռնի 50 ամյակին ալեբախվեց ծովացած հոգին ու երկնվեց եռաբանյա ասքը մեծ բանաստեղծի՝ <<Եռաձայն պատարագը>>:<<Ուզում եմ եղեռնի օրերին հասցնել ևս մի պոեմանման բան,_գրում է Սևակը Նինա Հովսեփյանին հղած նամակներից մեկում,_<<Զանգակատնից>> հետո գուցե մտադրությունս անլուրջ բան համարես,բայց դե՛...սիրտ է ՝ չդիմացավ>>:
<<Եռաձայն պատարագից>> առաջ Սևակը ծրագրել էր գեղարվեստականացնել <<Ողբերգություն-սկզբնավոր-անվախճան>> վերտառությամբ մի պոեմ ,որի գաղափարական բովանդակությունը պետք է ընդհանրացվեր <<Մենք սկիզբ ունենք,բայց ոչ վախճան>> մտքի արծարծմամբ:

Այդ առիթով Սևակը ուսումնասիրել էր Եղեռնին վերաբերող հսկայածավալ գրականություն, առանձին փաստաթղթեր,օտար ականատեսների գրառումներ, հուշեր,վկայագրեր և այլն:

Բանաստեղծը,որ մեծապես կարևորում էրվերնագրի ընտրությունը՝ երկի բուն գաղափարական հիմքին համապատասխան ,այս պոեմի խորագիրը ևս հղացել է բազմաթիվ տարբերակներով <<Եռահունչ պատարագ>>,<<Եռամատնյա խաչակնքում>>,<<Եռահունչ ժամերգություն>>, <<Եռակատար հոգեհանգիստ>>... և, վերջապես <<Եռաձայն պատարագ>>,որ միանգամից համահունչ էր իր հոգում թրծվող մտահղացմանը: Եթե եկեղեցիների պաշտամունքային գլխավոր արարողությունը՝ պատարագը, բովանդակում է Հիսուսի մարդեղության խորհուրդը՝ բոլոր փրկագործական տնօրինություններով՝ Ծնունդից մինչև Համբարձում և Հոգեգալուստ, ապա սևակյան պատարագը՝ երիցս հիսուսված,բայց և աստվածային կամքով վերստին կյանքի կոչված ժողովրդի ոգեղենության խորհուրդն է:

Աղբյուրը
Ա.Սողոմոնյան,Ժամանակակից հյ բանաստեղծներ,1967
Ս.Աղաբաբյան, Արդի հայ գրականության պատմություն
Դ.Գասպարյան, Պոեզիան և կյանքի ճշմարտությունը

Tsov
27.02.2019, 00:40
Ահա նորից գիշեր, ահա նորից մշուշ,
Նորից տապից այրված փողոցն է երջանիկ,
Նորից մանրահատիկ անձրևն է մեղմ խշշում,
Եվ լուռ անրջում է ամեն կիզված տանիք...

...Ես մեղմ էի այնպես, խոնա՜րհ և ընտանի՛,
Այդ երեկ էր կարծես, դու հիշո՞ւմ ես արդյոք
Մեզ սպասում էր դեռ չեղած մի ընտանիք,
Մի համրախոս խրճիթ՝ ծածկված հող ու հարդով։

Բա՜խտ կար քո աչքերում, բախտ կար ամե՜ն ինչում,
Միայն սե՛ր կար կյանքում, ցավ ու ձանձրույթ չկար,
Ամեն խոսք ու հայացք խոստումով էր շնչում,
Երազով էր հարուստ օրն ու գիշերն երկար։

Բայց մեր բախտը այդ ո՞ր, ո՞ր գիշերում մռայլ,
Ո՞ր անձրևի ներքո և ո՞ւմ ձեռքը թաղեց,
Ո՞ր ջրհորդանն արդյոք քրքջաց մեզ վրա,
Այդ ո՞ր առուն խնդաց, լամպը քմծիծաղեց։

Այդ ո՞վ իմ գալիքը՝ քո աչքերի խորքում
Եվ քո սերը մորթեց իմ ձեռքերի վրա։
Այդ ո՞վ և ինչո՞ւ էր բաց դուռն իմ դեմ փակում
Ու զղջման աղ ցանում իմ վերքերի վրա։

Ո՞վ էր,- չե՛մ հասկանում, ես չգիտե՜մ, մշո՜ւշ,
Գիշե՛ր, հանկարծ քեզ պես ողջը մուժով պատվեց...
Միայն գիտեմ՝ փլվեց մի որբ տանիք դրսում
Եվ մայթերին, իմ տեղ, անձրևն ուշաթափվեց...



https://www.youtube.com/watch?v=0EG-hRWQ04o

Zhanneta
01.03.2019, 14:55
Երբեմն Պ. Սևակը իր ձեռագրերը նաև նվիրում էր իր մտերիմներին:
Այսպես, «Անլռելի զսւնգակատուև»-ը արտագրել ու եվիրել է Գրիգոր Խանջյաևին, իսկ «Եռաձայն պատարագ»-ի ինքնագիրը առանց արտագրելու մյուս նկարիչ ընկերոջը Սարգիս Մուրադյանին: Պ. Սևակի այս «սովորություևը» շահարկել են շատերը նրա ձեռագրերը (նաև մեքենագիր օրինակները) պարզապես յուրացնելով ու նրա մահվանից հետո հրատարակելով չունեևալով դրա ո 'չ իրավական, ո 'չ էլ բարոյական իրավուևքը (օրինակ «Անցյալը ներկայացած»-ի և «Եռաձայն պատարագ»-ի մեքենագիր նախնական տարբերակները, բազմաթիվ բանաստեղծություններ):

Zhanneta
01.03.2019, 14:58
9634Անցյալը ներկայացած
Պարույր Սևակ
Ինքնակենսագրություն գրել նշանակում է վերհիշել անցյալը: Իսկ անցյալի վերհիշումը ոչ այլ ինչ է, քան անցյալին ներկայիս հայացքով նայել, այսինքն՝ ոչ թե տեղափոխվել անցյալ, այլ անցյալը տեղափոխել ներկա. անցյալը ներկայացնել:
Սա անխուսափելի է մանավանդ նրանց համար, ովքեր արվեստագետ կոչվելու պատիվն ու պարտականությունն ունեն, և որոնց համար երեկը դառն ու քաղցր հուշերի օթևան չէ, այլ մտորումների օրրան:
Ուստի և իմ ինքնակենսագրության փորձը պիտի դառնա ոչ թե «հուշերի երեկո», այլ «փորձարկման ստուգում»:
Ինքնակենսագրություն գրել նաև նշանակում է գաղտնիքներ ասել: Բայց ասված գաղտնիքը ոչինչ չարժի, եթե չի գալիս բացահայտելու գաղտնիքների գաղտնիքը՝ խորհուրդը:
Ուստի և իմ հուշերը պիտի դառնան առիթ խորհրդածությունների, և իմ կենսագրությունը՝ փորձ ինքնաթարգմանության:

Բարեբախտություն ունեմ այս էջերը գրելու հենց իմ ծննդավայրում՝ Հայկական ՍՍՌ Վեդու շրջանի Սովետաշեն (նախկին Չանախչի) գյուղում: Բնությունը՝ այդ մեծագույն փորձարարը, այսօր տվեց այլակերպության իր հերթական դասը. տեղաց առաջին ձյունը, որ կարողացավ իր բարությամբ փոքրիշատե մեղմել այս լեռնաշխարհի դիմանկարի խստությունը: Իմ համագյուղացիք իրենց գյուղի մասին առածանման խոսք ունեն. «Քառասուն ձոր, ամեն ձորում էլ՝ քառասուն ձոր»: Իսկ որտեղ ձոր, այնտեղ էլ սար: Եվ ահա առաջին ձյունը եկավ այդ քառասուն անգամ քառասուն ձոր ու սարի վայրիվերումները փոքր-ինչ հարթելու: Հողն ու քարը (դժվար է ասել, թե այստեղ սրանցից ո՞րն է շատ) հանձնվել են սպիտակի պաղ մեղսագործությանը: Միայն տերևաթափ ծառերն են համառաբար ընդգծում իրենց սևը՝ վանականների պես իրենց հավատարմությունը վկայելով երկնքին...
Բայց միայն ձյունից չէ և միայն այսօր չէ փոխվել իմ ծննդավայրը: 40 տարի առաջ հարթ ու հողածածկ տանիք չուներ միայն եկեղեցին: Գարնանը թզաչափ խոտ էր ծփում տանիքների վրա, և նրանց մեջ եկեղեցին, իր թիթեղե դեղինով, հիշեցնում էր կանաչի մեջ ծնրած ուղտ: Չլիներ նա՝ կարելի էր կարծել, թե գյուղն ունի մի ընդհանուր տափակ տանիք. տները մեջք մեջքի էին տվել, հպվել իրար, ինչպես բուքից հալածված անասունները, իսկ եղած ծուռտիկ-մուռտիկ փողոցներն էլ (ամոթ է փողոց ասելը) այնքան էին նեղլիկ, որ Տեառնընդառաջի տոնին չափահաս երեխաները, խարույկների վրայից թռչկոտելով՝ կրակ էին տանում գյուղի մի ծայրից մյուսը՝ ոչ թե փողոցներով, այլ տանիքների վրայով...
Այն տունը, որտեղ ես ծնվել եմ... Բայց տուն չպիտի ասեի, այլ նկուղ՝ այս բառի ոչ պատկերավոր իմաստով: Իմ նախնիների ազգանվանը սերնդեսերունդ կպած է եղել «Տեր»-ը, որ հոգևոր դասի տիտղոսն էր: Իմ պապերը սաներն են եղել Էջմիածնի հռչակավոր ճեմարանի, որ տալիս էր, ինչպես որոշակի գիտեմ հիմա, արդի համալսարանի բանասիրական բաժանմունքից ոչ պակաս կրթություն: Նրանք երկհարկանի տուն են ունեցել՝ նկուղով և պատշգամբներով: Բայց 1918-21 թվականներին մեր գյուղացիք ստիպված են եղել երեք անգամ լքելու իրենց տուն ու տեղը: Եվ եթե իմ պապերի հսկայական գրադարանից մնացել էր միայն Նարեկը՝ հրդեհի սպին կաշվե դեմքի վրա և որբացած՝ զրկված ընթերցողից, ապա նրանց երկհարկանի տնից էլ մնացել էր լոկ այն, ինչ չի վառվում՝ գետնափոր նկուղը: Այնտեղ եմ ծնվել ես 1924 թվականի հունվարի 26-ին:
Պատմության կամեցողությամբ հորս կրթությունը վերջացել է գրաճանաչությամբ: Մայրս այդ բախտին էլ չի արժանացել: Հայոց այբուբենի ամենահեշտ գրվող տառը «ս»-ն է: Եվ փոքրիկ քույրս հաճախ էր մորս հոգին հանում. «Բա «ս» գրել էլ չգիտե՞ս»: Չգիտեր ու չգիտի...
Այդ պատճառով չէ՞ր արդյոք, որ ապրածս կյանքի կեսից ավելին (ամբողջ 23 տարի) անցավ ուսման վրա:
Դպրոց գնացի շատ վաղ՝ 6 տարեկան հասակում, ըստ որում արդեն գրաճանաչ և թվաբանական չորս գործողությանը տեղյակ: Միջնակարգն ավարտեցի գյուղում: Սիրում էի բոլոր առարկաները, այդ թվում նաև ֆիզիկա-մաթեմատիկականները: Դժվարանում եմ ասել, թե ի՞նչն էր ավելի մեծ հաճույք պատճառում. երազած վեպի ընթերցանությո՞ւնը, թե՞ երկրաչափական խնդիրների լուծումը:
Զարթոնքի տարիներ էին, բայց և դժվարին տարիներ: Չկար թուղթ ու մատիտ: Չկար դասագիրք: Հաճախ ամբողջ դասարանը սովորում էր մեկ հատիկ դասագրքով: Պակասում էին ուսուցիչները, եղածներն էլ՝ միջնակարգ և նույնիսկ թերի միջնակարգ կրթության տեր: 9-րդ դասարանում, օրինակ, մեր ֆիզկուլտուրայի դասատուն էր որքան հաղթանդամ, նույնքան համակրելի մի երիտասարդ: Նույն այդ երիտասարդը 10-րդ դասարանում ստիպված էր մեզ գրականություն ավանդել: Երեկ՝ ֆիզկուլտուրա, այսօր՝ գրականություն: Եվ դասավանդեց. գիշերները ես գրում էի հաջորդ օրվա մեր անցնելիք գրողի «կյանքն ու գրական գործունեությունը», և առավոտյան նա թելադրում էր մեզ իմ գրածը, ըստ որում բոլորի հետ մեկտեղ նրա թելադրածը գրում էի նաև ես: Եվ այսպես՝ կլոր տարին...
Դեռ չէի ածիլվում, երբ ընդունվեցի Երևանի պետական համալսարանի բանասիրական բաժանմունքը՝ հիասթափեցնելով իմ բոլոր դասատուներին, բացի գրականության ուսուցչից և ... մորիցս, եթե սա իմանար, թե ի՞նչ բան է բանասիրականը, և ինչո՞ւ եմ ընդունվել այդ բաժանմունքը: Ուսուցիչներիցս յուրաքանչյուրը համոզված էր, որ պիտի ուսումս շարունակեմ իր առարկայի խորացմամբ: Գաղտնապահ երեխա էի: Ոչ թե ծածկամիտ, այլ գաղտնապահ: Այն ժամանակ ես չգիտեի, իհարկե, «ինքնասիրություն», առավել ևս «արժանապատվություն» բառերը: Բայց հիմա գիտեմ, որ գաղտնապահությունը պայմանավորվում է այդ հատկանիշներով: Եվ գիտեմ նաև, որ գաղտնապահ երեխաները հետագայում դառնում են շա՜տ անկեղծ և ուղղամիտ մարդիկ...
Եվ գաղտնապահ էի հատկապես մի բանում:
Տասնմեկ տարեկան էի, երբ գրեցի առաջին ոտանավորս: Եվ ինչի՛ մասին չէր, այլ ո՛ւմ: Զինաիդայի՛ մասին: Այս Զինաիդան էլ դասընկերուհիս չէր, այլ... Տուրգենևի հերոսուհին: Գիրք չկար: Գյուղից գյուղ էինք գնում՝ գիրք խնդրելու: Կյանքումս մեծ գողություն էլ եմ արել. 3-4 հոգով «կտրեցինք» շրջակա 3-4 գյուղի դպրոցական գրադարանները՝ կեսգիշերին, գողության բոլոր կանոնների համաձայն: Գողություն՝ կարդալու ծարավից: Գլխավորը ես էի: Ու գրքերի մեծագույն մասն էլ ինձ էր հասնում: Ու կարդում էի ամեն ինչ. արգելված Րաֆֆու բզկտված վեպը (կեսն արտագրեցի), Դարվինի «Տեսակների ծագումը» (կոնսպեկտավորեցի), մենագրություն Դավիդ Ռիկարդոյի և Ադամ Սմիթի մասին (ինչպե՞ս հասկանայի), և նույնիսկ ... «Ռազմական արվեստ» (ի՞նչ հասկանայի): Եվ որովհետև այդ օրերին լույս էր տեսել Տուրգենևի «Երկեր»-ի 1-ին հատորը՝ ուրեմն նաև «Առաջին սեր»: Տասնմեկամյա մանուկն ի՞նչ էր հասկացել այդ սքանչելի վիպակից,- դժվարանում է ասել իր 41-ամյա աճորդը: Բայց որ նա իր առաջին ոտանավորը գրել է ոչ թե տոնածառի, Մայիսի 1-ի կամ մեկ այլ տոնի մասին, այլ տուրգենևյան Զինաիդայի,- սրտաշարժ փաստ չէ՞:

Zhanneta
01.03.2019, 15:01
Կարդում էի...
Ու մերոնք երկյուղում էին, թե ... կգժվեմ: Գյուղացիք համոզված էին, որ շատ կարդալուց մարդկանց աչքերին կա՛մ սև ջուր է իջնում, կա՛մ խելքներն են թռցնում: Ծնողներիս վախը կրկնապատիկ էր, որովհետև մեր գյուղացիք համոզված են եղել, որ իմ հայրական պապը ... «շատ կարդալուց գժվել է»: Եվ անհիմն էլ չի եղել նրանց կարծիքը: Պատմում էին, որ նա՝ եզները լծած, սերմացուն ջորուն բարձած, գնում է վար անելու և ինչ-որ գիրք բացելով՝ մոռանում է ոչ միայն լծված եզների գոյությունը, այլև այն, որ սերմացուի 8-փթանոց պարկերը չի իջեցրել ջորուց:
Պապիս գժվածության մասին այսօրինակ տասնյակ այլ ապացույցներ էլ էին պտտվում: Բայց հետագայում, 30-ական թվականների վերջերին, նրա հատուկենտ ժամանակակիցները սկսեցին հիշել նույնքան և ավելի ապացույցներ՝ այս անգամ էլ այն մասին, որ պապս ոչ թե խելագար էր, այլ ... համարյա թե մարգարե, որովհետև ... «օղորմածիկը ինչ որ ասում էր՝ կատարվեց»...
Եվ, հավանաբար, պապական այդ արյունն էր շրջում մեջս՝ ստիպելով գիշերներ լուսացնել ձեռքս ընկած գրքի վրա և վախ ներշնչելով ծնողներիս, թե ես էլ «շատ կարդալուց կգժվեմ»: Եվ որովհետև նրանց խրատ-հորդորանքը արդյունք չէր տալիս (ես շարունակում էի «գժվելու» ճանապարհը), ապա անգրագետ մայրս հաճախ էր տեղիք տալիս հետևյալ երկխոսությանը.
-Էսքան որ կարդում ես, աչքերիդ մեռնեմ, ի՞նչ պիտի դառնաս. վարժապե՞տ:
-Բա ի՞նչ,- պատասխանում էի ես:
-Ոնց որ էս բոլոր վարժապետնե՞րը:
-Բա ո՜նց:
-Էհ, կուրանամ ես, չելա՜վ...
-Բա ի՞նչ կուզեիր, որ լինեմ:
Մայրս, ինչպես ասացի, անգրագետ էր: Նա, բնական է, չգիտեր ո՛չ «գրող», ո՛չ էլ «բանաստեղծ» բառերը: Բայց նա ակամա լսում էր իմ ու քրոջս բարձրաձայն ընթերցանությունը, ուստի և գիտեր, օրինակ, Գիքորի տխուր պատմությունը: Այն ժամանակ նա տակավին միտը չէր պահել նույնիսկ Հովհաննես Թումանյանի անունը: Ուստի և իմ «Բա ի՞նչ կուզեիր, որ լինեմ» հարցին պատասխանում էր.
-Էսքան որ կարդում ես, գոնե դառնայիր էն «Գիքորը» գրողի պես մարդ:
Ես՝ գաղտնիքս մեծ - ինքս փոքրիկ, արդեն վաղո՜ւց համոզված էի (ո՛չ թե երազում էի, այլ համոզվա՛ծ էի), որ դառնալու եմ «էն «Գիքորը» գրողի պես մարդ», այսինքն՝ գրող կամ բանաստեղծ: Բայց այդ մասին գիտեի լոկ ես ու մեկ էլ... Աստված: Եվ կյանքիս առաջին մեծ զարմանքն էր, թե որտեղի՞ց մայրս իմացավ այն, ինչ հայտնի է միայն Աստծուն: Այն ժամանակ ես չգիտեի, որ եթե բանաստեղծները Աստծու հետ ունեն միջնորդված առնչություն, ապա նրանց մայրերը Աստծուն հաղորդակից են անմիջապես...

Zhanneta
01.03.2019, 15:03
«էն «Գիքորը» գրողի պես մարդ դառնալու» անկասկած համոզվածությամբ էլ ես համալսարան գնացի: Այն ժամանակ լրագրերում տպված ամեն մի ոտանավոր ինձ թվում էր գլուխգործոց և ոտանավորի գլխին կամ տակը տպված ամեն մի ազգանուն՝ հանճար: Բայց համալսարանական կյանքիս առաջին իսկ ամիսը իմ հափշտակության և համոզվածության վրա ոչ միայն պաղ ջուր լցրեց, այլև մտրակեց ինձ կյանքի այն խարազանով, որի շաչյունի բառացի թարգմանությունն է «ուշքի գալ»-ը:
Ամենից առաջ՝ իսկույն հասկացա, որ բան չգիտեմ, այսինքն՝ գիտեմ լոկ այն, ինչ գրված է եղել մեր քրեստոմատիայում. հատված մի վիթխարի վեպից (բայց ոչ վեպը), երկու ոտանավոր՝ մի մեծ բանաստեղծից (բայց ոչ բանաստեղծին), երկու սուտ ու կես ճիշտ (բայց ոչ խեղաթյուրված ճշմարտությունը), ոչ թե գրական քիչ թե շատ նկատելի ընթացք, այլ մի քանի տուփերի ոխերիմ հարևանություն՝ «խոշոր բուրժուազիայի գաղափարախոս», «մանր բուրժուազիայի ներկայացուցիչ», «պրոլետարական գրականության վետերան», «թթու նացիոնալիստ», «կղերական մտածողության քարոզիչ»... Նույնիսկ հայոց գրականությունից իմացածս ավելին չէր, քան Գերագույն Սովետի պատգամավորների ցուցակը. անուն-ազգանուններ՝ համառոտ կենսագրությամբ, և գործունեության առավել քան աչառու շարադրանք, բայց ոչ բուն գործունեություն:
Նաև չուշացա հասկանալ, որ անգրագետ եմ: Այն ժամանակ դեռ ականջիս չէր հասել Մ.Գորկու ահռելի ճիչը. “Какое это счастье – быть грамотным”: Բայց ինձ այդ ճիչը չհամակեց միայն, այլև սարսափի մատնեց, երբ ոչ թե իմացա ի լրո, այլ զգացի սեփական ուղնուծուծովս, որ եթե գրագետ լինելը դժվար է ընդհանրապես, ապա քառակի դժվար է գրագետ լինելը հայերենից, որովհետև հայոց լեզուն լավ իմանալ նշանակում է տիրապետել ... 4 գրական լեզվի (գրաբար, միջին հայերեն, արևմտահայերեն, արևելահայերեն): Իսկ եթե սրան էլ ավելացնենք, որ հայերենն ունի նաև 60 բարբառ, որոնցից շատերն իրարից ավելի են հեռու, քան ռուսերենը ուկրաիներենից, և որ իմ մայրենի բարբառը գրական հայերենին մոտիկ է նույնքան, որքան չեխերենը ռուսերենին,- ապա կուրվագծվեն հայերենը տիրապետելու դժվարության մոտավոր սահմանները:
Բայց իմ ահավոր հիասթափությունը չէր վերջանում միայն այսքանով՝ այս երկկողմանիությամբ: Իմ հիասթափությունը խորանարդվեց՝ ստանալով նաև երրորդ նիստ. հասկացա, որ ես ... բանաստեղծ չեմ:
Դա ինձ հասկացրեց, ամենից և ամենքից առաջ, Եղիշե Չարենցը:
Ես այդպես էլ բախտ չունեցա նրան տեսնելու. Երևան գալուցս 3 տարի առաջ նրան սպանել էին բանտում: Նրա գրքերն այրված էին. նրա անունը տվողին սպառնում էր բանտ ու աքսոր. ում երեկ պաշտոնապես կոչում էին «սովետահայ գրականության ողնաշար», այսօր դարձել էր «ժողովրդի թշնամի»: Բայց դեռ մնացել էին մարդիկ, որոնք պահել էին նրա այս կամ այն գիրքը՝ իրենց և իրենց ընտանիքը կործանելու վտանգը կոխելով: Ու նրանց միջոցով էլ Չարենցը նստեց հանրակացարանային իմ չոր մահճակալին, մինչև վերջ բացվեց իմ առջև, և հենց այն է ուզում էր ասել, երբ ես կանխեցի նրան և ինքս ասեցի.
-Հասկացա, որ բանաստեղծ չեմ:
Հասկացա, որովհետև մինչև այդ կարծում էի, թե բանաստեղծությունը ոտանավոր գրելն է՝ օրացուցային այս կամ այն թվականի առթիվ, գովքն է՝ հանճարեղ առաջնորդի կամ նրա մարտական զինակցի, խառնուրդն է 2 բաժին ծաղկի և մի բաժին առվի ջրի, երբ պետք է՝ վերամբարձ - ճոռոմ ոճով (որ անում էին «մարտիկ -պոետներ»-ը), եթե հարկավոր է՝ աշուղական հանգով (որ բնագավառն էր «հուզական լիրիկա»-ի): Ես տակավին չէի նկատել, որ այսօրինակ գրականությունը, վերջին հաշվով, զբաղված է ոչ այլ ինչով, քան չակերտներ դնելով, իսկ հիմա սկսում էի հասկանալ, որ գրողի առաջնահերթ պարտականությունը փակագծեր բացելն է և ոչ թե չակերտներ դնելը: Ես դեռ չգիտեի, որ քաղաքականությունը միջնորդ է բանաստեղծի և ժամանակի միջև, բայց սկսում էի կռահել, որ այդ միջնորդը, տվյալ պայմաններում, ոչ այնքան գործ է սարքում, որքան փչացնում:
Ես սկսում էի փրփուրի և քափի ոչ բարով պոեզիան զանազանել ճշմարիտ բանաստեղծությունից և հասկանալ,
որ այս վերջինիս մասին է մեր 20-ամյա մեռած հանճարը ասել. «Ո՜հ, հատակն են իմ փրփուրներս» (Պ. Դուրյան).
որ ... բանաստեղծությունը շղթայել օրացույցին՝ նույնն է, թե Բախի խորալը նվագել ստադիոնում կամ «Խորհրդավոր ընթրիքը» փակցնել բաղնիքում.
որ ... ճշմարիտ բանաստեղծությունը գործ չունի «ալելուա»-ի և «ամեն»-ի հետ. ամենաշա՜տը՝ նա կարող է մարդկանց տոն պարգևել կամ մեղմել սգի կսկիծը.
որ ... ճշմարիտ բանաստեղծություն գրելը պիտի լինի ինքնազատագրության պես բան և ոչ թե թամադայություն.
որ ... բանաստեղծը ներքին այրման շարժիչ է և ոչ թե ջրաղացի անիվ՝ օտար մի ուժով պտտվող.
որ ... «բանաստեղծ» կոչումը կրծքանշան չէ՝ առնես ու ամրացնես կրծքիդ կամ գլխարկիդ. բանաստեղծը նա է, ով ունի իր ստորերկրյա ջուրը, իր արտեզյան երակը.
որ, վերջապես, գրելու և գրելացավի միջև ընկած է մի անտեսանելի անդունդ, մի երևակայելի, բայց անժխտելի ջրբաժան գիծ, մի, եթե կուզեք, փոքրիկ ... առվակ, որի մեջ, սակայն, հազարավորներն են խեղդվում:
Չարենցն ինձ օգնեց տեսնելու այդ անդունդը, այդ ջրբաժան գիծը և այն փոքրիկ առվակը, որի մեջ ես չուզեցի խեղդվել: Միայն Չարենցը հազիվ թե օգներ, եթե նրան չաջակցեր իմ սեփականությունը՝ ինքնասիրության և արժանապատվության զգացումը:
Լավ է լինել լավ ընթերցող, քան վատ գրող:
Ու ես երդվեցի այլևս ոտանավոր չգրել: Եվ իսկապես էլ չգրեցի: Ես ինձ տվեցի ուսման և, առաջին հերթին, հին հայերենի իմացությանը: Հայ բազմադարյան գրականությունը կամաց-կամաց դադարեց terra incognita լինելուց: Ես ինձ լրջորեն նախապատրաստում էի գրականագիտության և բանասիրության: Այսպես անցավ համալսարանական երկու տարիս: Չմոռանամ ասելու (մոռանալու բա՞ն է), որ համալսարանական ուսումնառությունս համընկավ պատերազմին. պատերազմն սկսվեց, երբ ես ավարտում էի առաջին տարվա դասընթացը, և ավարտվեց, երբ ես ավարտում էի համալսարանը: Պատերազմին չմասնակցելուս պատճառը տարիքս էր (միայն 2-րդ կուրսի վերջում զինվորական գրքույկ ստացա), և որովհետև 3-րդ կուրսը փաստորեն վերջին կուրս էր (4-5-րդ կուրսերին միանգամից ավարտեցրին ու բանակ տարան), ապա, ըստ գործող օրենքի, մեր կուրսեցիք броня-ի տակ եղան մինչև պատերազմի վերջը: «Իմ փոխարեն» 50-ամյա հայրս էր բանակում...
Ի՜նչ տարիներ էին: Հիշելն անգամ սարսուռ է պատճառում: Սով: Ցուրտ: Փայտոջիլների արշավանք: Էլեկտրական լամպի այրվելն անգամ հավասար էր հացի գրքույկ կորցնելուն, որովհետև նոր լամպ ճարելը համարյա թե անհնարին էր (տղաներից մեկին, որ շուտով գիտությունների դոկտոր է դառնալու, համալսարանից հեռացրեցին՝ արտաքնոցից մի լամպ «գողանալու» համար): Արտառոց է թվում, թե մենք ինչպե՞ս չմեռանք սովից կամ թոքախտից: Բայց չմեռանք: Ավելին. լցվեցինք նոր հյութերով, նոր ըմբռնողությամբ, նոր սիրով ու ատելությամբ...

Zhanneta
01.03.2019, 15:03
Ես սիրում եմ լավ ձեռագիրը, ինչպես այլոք սիրում են լավ հագուստ կամ գեղեցիկ իրեր: Ու եթե շատերն են կոլեկցիոներություն անում, ապա իմ «կոլեկցիոներությունն» էլ դրսևորվում է գեղեցիկ գրեր ընդօրինակելու մեջ: Ու մի դասընկեր ունեի, որի «ե»-ն շատ հավանում էի և ջանում ընդօրինակելով յուրացնել: Հանրակացարանային սեղանի սփռոցը (այն էլ պատերազմի տարիներին) չէր կարող լինել այլ բան, քան լրագիրը: Հիշում եմ, որ այդ «սփռոց»-ի վրա ես անվերջ վարժվում էի «ե» գրելուն: Հետո չեմ հիշում ոչինչ. կարծես քունս տարած լիներ: Իսկ երբ «արթնացա»՝ բանից պարզվեց, որ լրագրի ամբողջ էջով մեկ գրվել է մի - տե՜ր Աստված - բանաստեղծություն: Այսպես ես, ակամա, երդմնազանց եղա (չէ՞ որ երդվել էի ոտանավոր չգրել), բայց գործածս «մեծ մեղքը» ինքս ինձ ներեցի, երբ կարդալով գրածս՝ տեսա, որ «ե»-ով սկսվող այդ ոտանավորը այլևս ոտանավոր չէ, այլ բանաստեղծություն:
Նշանավոր 1942-ին էր դա, այն թվականին, երբ բեկում սկսվեց պատերազմի մեջ: Իմ սեփական բեկումն էլ կատարվեց նույն թվականին:
Առաջին լուրջ բանաստեղծությունս, որ անտիպ է, ինչպես այդ տարիներին գրած իմ համարյա բոլոր բանաստեղծությունները, հենց այդպես էլ կոչվում է՝ «Լինել թե չլինել»: Ես գիտակցաբար որոշել էի «չլինել»: Իմ «ես»-ի տակ գտնվող «ես»-ը վճռել էր «լինել»...

Zhanneta
01.03.2019, 15:04
Նույն թվականին էլ գրական ամսագրում խմբագիրը հանդգնեց տպել իմ առաջին բանաստեղծությունները*: Ասում եմ «հանդգնեց», որովհետև կյանքը չուշացավ ապացուցելու, որ դա իսկապես հանդգնություն էր այդ օրերին: Խմբագիրը հեռացվեց (նաև այդ պատճառով): Իսկ ինձ դարձրեցին մի ... քայլող կախարան, որ զրնգացնում էր իր վրայից կախ տրված բազմաթիվ «իզմ»-երի զանգուլակները: Հիմա, մտովին վերադառնալով այդ օրերը, առավել պարզ եմ տեսնում իմ մեղքը, որ մոտենում էր հանցագործության. ես բաց դռներ չէի ծեծել, ուստի և իմ ճակատին շրխկացին բոլոր բաց դռները, և բանը վերջացավ այնպես, ինչպես ավարտվում է հիշածս «Լինել թե չլինել» բանաստեղծությունը. «Դեռ սկիզբ չունեցած՝ ունեցա վերջ»: Այլևս տպագիր ո՛չ մի տող՝ մինչև 1949 թվականը**:

Zhanneta
01.03.2019, 15:04
Հին Եգիպտոսում մի սովորույթ է եղել. սանդալի ներբանին նկարում էին թշնամուն, այսպիսով ամեն օր կոխկրտում էին նրա արժանապատվությունը: Սանդալ ամեն ոք կարող է ունենալ, բայց ամեն մի արժանապատվություն գետնին չի փռվում, որ կոխկրտվի: Արժանապատվությանս կողքին էլ դեռ այնքան շատ բան կար անելու, որ տպագրվելու կամ «իզմ»-երից ազատագրվելու մասին մտածելու ժամանակ չկար: Ավարտեցի համալսարանը: Ընդունվեցի ասպիրանտուրա՝ Հայոց հին և միջնադարյան գրականություն մասնագիտությամբ: Վերջացել էր արյունոտ պատերազմը, բայց միայն պատերազմական վերքերը չէին, որ մխում էին. բացվում էին նորանոր վերքեր: «Հայրենիքի հայրը» հայրենիք ասելով սեփական կալվածք էր հասկանում: «Բոլոր ժամանակների հանճարը», երդվելով պատմության անվամբ, չէր հասկանում, որ անհնարին է կռվել պատմության հետ: Եվ «բոլոր ժողովուրդների հայրը» չէր ուզում հասկանալ, որ պետք չէ բոլոր ժողովուրդների հերն ու մերը անիծել՝ «ժողովուրդ» բառը դարձնելով դիմակ՝ աբսոլյուտիզմի համար: Ասում էր՝ «կադրերն են որոշում ամեն ինչ», բայց այդ կադրերի ֆիզիկական կամ բարոյական ոչնչացումը իր հաճույքներից մեծագույնն էր: Մարդուն կոչում էր «ամենաթանկ կապիտալ», բայց այդ կապիտալը ծախսում էր այնպես, կարծես թշնամական երկրի ավար լիներ: Մի անգամ անկեղծ եղավ՝ մարդուն կոչեց “винтик”: Բայց դա էլ կիսատ անկեղծություն էր, որովհետև նա մարդուն ոչ միայն “винтик” էր համարում, այլև կեղտոտ բուրդ կամ փալաս, որոնք լվացվում-մաքրվում են, ինչպես գիտենք, ծեծելով: Բայց մարդը, նույնպես գիտենք, որքան “винтик” չէ, առավել ևս կեղտոտ բուրդ կամ փալաս չէ...

Zhanneta
01.03.2019, 15:07
Գեղեցիկը միշտ չէ, որ առողջ է, մինչդեռ առողջը միշտ գեղեցիկ է: Գեղեցիկ էր մեր երազանքը, գեղեցիկ էր մեր նպատակը, գեղեցիկ էին մեր խոսքերն ու կոչերը: Բայց անառողջ էր կյանքն ու իրականությունը: 37 թվականը ողջ աշխարհի համար ունի միայն մեկ նշանակություն. 37-ը մարդու նորմալ ջերմաստիճանն է: Իսկ մեզ համար դա (37 թվականը) ջերմաստիճանի մի այնպիսի աննորմալ բարձրացում էր, որ միլիոնավոր մարդկանց սառցահարեց մենախցերում, Սիբիրում, բևեռամերձ գոտում, իսկ մնացածներին էլ՝ իրենց տանը, իրենց սրտի մեջ: Շքահանդեսներ և հոբելյաններ սիրող «Հայրենիքի հայրը» չկարողացավ չկատարել 1937-ի 10-ամյա հոբելյանը՝ 1946-48 թվականները դարձնելով 1937-ի վերահրատարակություն: Այս ամենը առավել սուր էր զգացվում արվեստի և գիտության աշխարհում, որտեղ գործողներին նա կոչում էր «օգնական» վսեմ բառով, բայց փաստորեն դա նվաստացուցիչ «պոչ»-ի իմաստն ուներ: Մեր կյանքն այլ բան չէր, քան պարտքի վեհ գիտակցություն, և մի՞թե արժեր, որ մեր կյանքն անցներ պարտքի այդ վեհ գիտակցության և մահալից տագնապի արանքում: Մեր կյանքն այլ բան չէր, քան անմնացորդ ծառայություն երկրին ու ժողովրդին: Եվ արժե՞ր այդ վսեմ ծառայությունը հանգեցնել լեզվազուրկ և մտազուրկ ծառայի դերին: Այդ տարիներին ամեն ազնիվ մարդ եթե պիտի ծիծաղեր, ապա արցունքների միջից, այնինչ ստիպված ծիծաղում էին արցունքոտվելու չափ: Բոլոր թվերից երջանկագույնը դարձել էր 3-ը, որովհետև դա էր խորհրդանիշը Նորին Մեծություն Միջակության: Լավագույն անտառի նմուշը ... գազոնն էր: Արվեստագետի ստեղծագործությունը նմանվել էր խնդիր լուծող աշակերտի գործի. խնդրագրքի վերջում տրված էր խնդրի պատասխանը. արվեստագետի գործն էր ամեն ինչ անել, որպեսզի ստացվի նախապես տրված պատասխանը: Մինչդեռ արվեստագետը աշակերտ չէ, այլ մաթեմատիկոս, որ ինքն է նորանոր խնդիրներ կազմում: Ամեն ինչ արվում էր, որ բանաստեղծությունը դառնա պատրաստի պատասխան նախապես տրված հարցի, ինչպես, օրինակ, պիոներների «մի՛շտ պատրաստ» պատասխանը: Մինչդեռ բանաստեղծության աշխարհում կարող է տեղ ունենալ ամեն արարած, բացի ... թութակից: Իսկ մեր այն ժամանակվա վեպերի ճնշող մեծամասնությո՞ւնը. դրանք անպատճառ պիտի վերջանային այնպես, ինչպես Սուրբ Գիրքը՝ Հայտնությամբ և Ահեղ Դատաստանով. չարերը պիտի պատժվեին, բարիները ... պարգևատրվեին...

Zhanneta
01.03.2019, 15:08
Հայերս առած ունենք. «Մեռածի ետևից՝ կա՛մ լավը, կամ ո՛չ մի բան»: Բայց խոսքը Ստալինի մասին չէ, այլ ստալինիզմի, որ անհատ չէր, այլ երևույթ, իսկ եթե անհատ էր, ապա ծնել էր պաշտամունքը ոչ միայն Անհատի, այլև Անհատազրկության: Ուստի և սեփական կարծիք ունենալը հավասարվել էր հերետիկոսության: Չէր կարելի ունենալ նույնիսկ սեփական բառապաշար. համանիշների խրձից ընդունելի էր միայն մեկը՝ այն, որ մաշվում էր լրագրերի մեջ: Հարյուրավոր բառերի և դարձվածքների վրա դրված էր տաբու, այդ թվում նաև «ես»-ի՝ իր բոլոր հոլովաձևերով: Մինչդեռ զսպվածությունը հասցրել էին համարյա թե քաղաքական մեծ խելքի կամ հավատամքի աստիճանի՝ մոռացության տալով, որ նմանօրինակ զսպվածությունը կարող է իր հերթին հասցնել երիկամների անբուժելի հիվանդության, իսկ այդպիսի հավատամքից կարող է մեռնել ինքը՝ հավատը...

Zhanneta
01.03.2019, 15:09
Բախտավորությունը հազար ու մի ձևերով է դրսևորվում: Բայց դրանց մեջ լավագույնը, ըստ իս, ճիշտ սերվելն է: Մարդիկ միշտ գոհ են իրենց խելքից և դժգոհ իրենց բախտից: Թող նույն մարդիկ ինձ արտառոց բացառություն համարեն. ես գոհ եմ իմ բախտից: Ես, ինչպես երևում է, ճիշտ էի սերվել: Սկսած 1942-ից, այսինքն՝ իմ գիտակցական կյանքի սեմից, ես կյանքին ու աշխարհին նայում էի այնպես, ինչը հետագայում (XX համագումարի որոշումներով) դարձավ համընդհանուր կանոն մեր կյանքի ու երկրի համար: Շնորհիվ այս բանի էլ, իմ շատ գրչակիցների համեմատությամբ, ես կարողացա խուսափել շատ մեղքերից: Մեղքերից, բայց ոչ դժբախտությունից: Իմ կյանքի լավագույն տասնամյակը անցավ ինքնամաքառման մեջ. ամեն ինչ գնաց երկու բանի վրա: Նախ՝ դիմանալու: Դիմացա, բայց ի՜նչ գնով: Իմ տասը տարվա աշխատանքը մնաց ու մնում է գզրոցում. իր ժամանակին՝ չէր կարելի, իսկ հիմա՝ չարժի: Այդ տարիներին ես հասկացա, որ մի բան մտածել և այլ բան ասելը անբարոյականության վատթարագույն տեսակն է, ինչպես որ հարկադրաբար սիրելն էլ վատթարագույն շնականությունն է: Ես այն ժամանակ չգիտեի, որ կվակուտի ցեղի հնդիկների համար ապրանք կամ դրամ պարտք վերցնելը հավասարազոր է խայտառակության: Պարտք վերցնողը գրավ է դնում իր անունը և մինչև վերադարձնելը մնում է անանուն: Ծանոթները նրան հանդիպելիս բարևում են ձեռքի արհամարհական թափահարմամբ կամ արհամարհական կանչով: Բազմատեսակ կարիքների մեջ՝ ես գերադասեցի «պարտք չվերցնել», որովհետև արվեստագետն իր անունը պիտի թանկ գնահատի իր կյանքից էլ առավել: Ես տեսնում էի, որ իմ շրջապատում, կվակուտի ցեղի վերոհիշյալ սովորույթին հակառակ, «պարտք վերցնողները» իրենց անունը ոչ միայն գրավ չեն դնում ու մնում անանուն, այլև, ընդհակառակը, դրանով իսկ մեծ անուն են հանում: Բայց ես գիտեի, որ դա անցողիկ է: Ես գիտեի, որ լերմոնտովյան “на время - не стоит труда” խոսքը որքան սիրո մասին է, կրկնակի՝ արվեստի: Ես հասկացել էի, որ ժամանակը արվեստի համար պիտի բարի հայր լինի և ոչ թե բռի ամուսին. ժամանակը պիտի պահի ու մեծացնի նրան, մանկան պես, և ոչ թե բռնաբարի ու խոհանոց քշի: Առածն ասում է, որ «եթե ժամանակը սրտովդ չէ, դու ժամանակի սրտովը եղիր»: Այս առածի մեկ ուրիշ արյունակիցն էլ ձայնակցում է, թե՝ «որտեղ հաց՝ այնտեղ կաց»: Եթե սրանք ուղեցույց կարող են լինել նույնիսկ ամեն մարդու համար, ապա ոչ արվեստագետի: Եվ արվեստագետ է եղել այն եբրայեցին, որ շշնջացել է «ոչ միայն հացիւ կեցցե»... Եվ արվեստագետ կլինի նա, ով կհասկանա, որ ըմբռնել չի նշանակում ընդունել, և որ դղիրդը միշտ սկսվում է շշուկից, ուստի և պիտի ականջալուր լինել ժամանակի շշուկին ավելի, քան դղիրդին...
Այս է, որ կոչվում է դիմանալ: Բայց մարդը ժայռ չէ. այս դեպքում դիմանալն էլ որևէ արժեք չէր ունենա: Մարդու լավագույն բնորոշումը, ըստ իս, Պասկալինն է, որ մարդուն դյուրաթեք եղեգնի հետ է համեմատում. եղեգնի, բայց «մտածո՜ղ եղեգնի»:

Zhanneta
01.03.2019, 15:10
Ահա թե ինչու իմ կյանքի լավագույն տասնամյակը գնաց ոչ միայն դիմանալու, այլև ... հարկադիր համակերպության վրա: 50-ական թվականների սկզբին ես զբաղված էի սիզիֆյան աշխատանքից էլ դժվար գործով. աշխատում էի ... ձայնս փոխել: Իմ առաջին գրքույկը («Անմահները հրամայում են»), որ լույս տեսավ 1948-ին***, համեմատաբար պակաս աղմուկ հարուցեց, քան առաջին բանաստեղծություններս մամուլում: Բայց երկրորդ գրքի հարցը հասավ անլուծելիության: Չափածո ակնարկը, հանգավորված ռեպորտաժը, պատմողական-նկարագրական ոտանավորը գրավել էին ոչ միայն գրական շուկան, այլև դարձել գրական քաղաքականության վարիչը: Ու ես էլ փորձեցի գրել մի չափածո վիպակ, որ նախապես կոչվում էր «Գո՞մ, թե՞ պալատ»: «Ագրոքաղաքներ» կառուցելու ժամանակներն էին: Իմ ձեռագրին ծանոթացողները սարսափեցին. չէ՞ որ վերնագիրն իսկ դեմ էր «գլխավոր գծին»: Բայց քանի որ նրանք շահագրգռված էին այդ պոեմի հրատարակմամբ, ապա ինձ ստիպեցին չո՜րս անգամ վերամշակել: Ես արդեն տեսնում էի, որ մորթին քերթելուն չարժի, բայց ստացվել էր այն անեկդոտի պես, երբ արջի հետ ակամա մենամարտողին ասում են. «Արջին բա՛ց թող ու փախի՛ր», իսկ նա խեղճ-խեղճ պատասխանում է. «Ես թողնում եմ, բայց արջը ինձ չի թողնում»: Չորս անգամ վերամշակելուց (այսինքն՝ ամեն ինչ հիմնովին փչացնելուց) հետո էլ «արջն ինձ բաց չթողեց». Հայպետհրատը պատրաստի շարվածքը ցրեց: Եվ այդ բազմաչարչար ու տխուր պոեմը առաջին անգամ լույս ընծայեց մոսկովյան «Советский писатель»-ը 1953-ին («Друзья из Советашена» վերնագրով) և միայն դրանից հետո՝ Հայպետհրատը («Անհաշտ մտերմություն» վերնագրով):

Zhanneta
01.03.2019, 15:12
Իմ գիտակցական ամբողջ կյանքում ես տառապել եմ, եթե կարելի է ասել, կոմիտասասիրությունից: Իմ ազգի մեծագույն զավակներից մեկը, որին բնությունը օժտել էր այն ամենով, ինչի համագումարը բնորոշվում է «հանճար» կարճ բառով, ծնվել էր ամենաբախտավոր և ամենադժբախտ աստղի տակ: Բոլորովին որբ, մայրենի լեզուն համարյա թե մոռացած, միայն ձայնի (և որբության) շնորհիվ Էջմիածնի ճեմարան ընկած, ուստի և կուսակրոն դարձած, իր համակ լուսեղենությունը մշտնջենական սևերի մեջ պարփակած այդ մարդակերպ ոգին ի վերջո իսկապես էլ ոգեղինացավ. ականատես այն ցեղասպանությանը, որի առաջնությունը գերմանական ֆաշիստներին չի պատկանում, այլ օսմանյան թուրքերին, Կոմիտասը խելագարվեց 1915-ին և ամբողջ քսա՜ն տարի ապրեց փարիզյան հոգեբուժարանում՝ իբրև մի անթաղ մեռել, իբրև անփուտ սրբություն: Գրել Կոմիտասի մասին հավասարազոր էր գրել հայ ժողովրդի վերջին 100 տարվա պատմությունը՝ ժողովրդի կյանքով ու երազանքներով, կենցաղով ու գոյամարտով, երգերով ու լացով, եվրոպական դիվանագիտությամբ ու թուրքական բարբարոսությամբ, ազգագրությամբ ու ազգագիտությամբ, անցյալով և ապագայով:
Ես ոխերիմ թշնամություն ունեմ այն պոեզիայի հանդեպ, որ հիմնվում է «մասին»-ի վրա ու շուրջ, ինչպես թրթուրը՝ մրգածաղկի: Ես էլ պոեզիա չեմ համարում այն ամենը, ինչ կարող է գրվել արձակով, ինչ կարող է պատմվել: Ուստի և իմ «Անլռելի զանգակատունը» գրված է ոչ թե Կոմիտասի մասին, այլ Կոմիտասի առթիվ, և 7000 տողանոց այդ երկը ո՛չ ես, ո՛չ էլ որևէ ընթերցող չի կարող պատմել թեկուզ 7 րոպե:

Zhanneta
01.03.2019, 15:13
Ճիշտ է, որ գրողը դրսևորում է այն, ինչ ուրիշները նկատել, բայց չեն տեսել, զգացել, բայց չեն հասկացել, ապրել, բայց չեն կարողացել արտահայտել: Ճիշտ է, բայց թերատ է: Իսկական գրողը նա է, ով նաև տեսնում է բաներ, որ այլք չեն տեսել, զգում է բաներ, որ ուրիշները չեն զգացել, ապրում է բաներ, որ ամեն ոք չի ապրել և չի կարող ապրել: Անցյալ և արդի գրականության տարբերությունը, ընդհանուր և կոպիտ սահմանագծումով, ըստ իս, այն է, որ եթե հները ասում էին այնպիսի բաներ, որ ամեն մարդ կարող է իմանալ, բայց չգիտի, ապա նորերը պիտի հոգ տանեն ասելու այնպիսի բաներ, որոնք, իրենց կարծիքով, մենք չգիտենք և չենք կարող իմանալ, եթե իրենք չլինեին: Ուստի և՝ եթե որևէ մեկը ասում է այնպիսի բան, որ ես գիտեմ, կարող է ինձ իր ընթերցողը չհամարել, որովհետև ես՝ ընթերցողս, ավելի անճարակ չեմ, քան ռադիոունկնդիրը. կարող եմ «անջատել ռադիոն», այսինքն՝ փակել գիրքը:
ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ
1.XII.1965թ.

Zhanneta
01.03.2019, 15:22
* 1942թ. «Սովետական գրականություն» ամսագրի №7-ում Պ. Սևակ ստորագրությամբ լույս է տեսնում նրա առաջին տպագիր բանաստեղծությունը՝ «Անխորագիր» վերնագրով: Ամսագրի №8-ում տպագրվում են «Փնտրումներ», «Զղջում», «Պատերազմի դաշտում զոհվածներին» բանաստեղծությունները: Ամսագրի գլխավոր խմբագիրը Ռուբեն Զարյանն էր:

** Ձեռագրում գրել է 1948 և ուղղել - դարձրել 1949: Մեքենագիր օրինակներում նույնպես նշված է 1949թ., մի օրինակում մնացել է 1948թ.: Իրականում 1943-ին տպագրվել է մեկ բանաստեղծություն, 1944-ին՝ երկու բանաստեղծություն, 1947-ին՝ ևս երկու բանաստեղծություն, 1948-ին՝ երեք բանաստեղծություն: «Ինքնակենսագրությունը» գրելիս, ամենայն հավանականությամբ, չի հիշել այս հատուկենտ հրապարակումների գոյության մասին: «Անմահները հրամայում են» գրքույկը ևս (թեև տպագրվել է 1948-ին) ըստ էության լույս է տեսել 1949-ին: Այստեղից էլ՝ թվականների այս խառնաշփոթը:

*** Ձեռագրում 1948-ը ջնջել է, հետո լուսանցքում նորից գրել 1948: Մեքենագիր օրինակներում հանդիպում է և՛ 1948-ը, և՛ 1949-ը (մի օրինակում 1948-ը իր ձեռքով դարձրել է 1949): «Անմահները հրամայում են» գրքույկի տիտղոսաթերթին նշված է 1948թ., վերջին էջին կարդում ենք. Հանձնված է արտադր. 23/IV 1948թ., Ստորագրվ. է տպ. 23/VI 1948թ.: Ալ. Արիստակեսյանը իր մենագրության մեջ (Պ. Սևակ, Եր., 1974թ.) գրում է. «1948 թվականի վերջերին (ընդգծումը ծանոթագրողինն է) լույս է տեսնում Պ. Սևակի երախայրիքը՝ «Անմահները հրամայում են» ժողովածուն» (էջ 85): Նույն Արիստակեսյանի «Պ. Սևակ. կենսամատենագիտություն» (Եր., 1983թ.) գրքում կարդում ենք «1948… հոկտեմբեր…-լույս է տեսնում բանաստեղծությունների առաջին գիրքը…»: Ն. Հովսեփյանի «Պ. Սևակ. կենսամատենագիտություն» (Եր., 1968թ.) գրքի «Պ. Սևակի երկերը առանձին գրքերով» բաժինը բացվում է 1949 թվականով՝ «Անմահները հրամայում են» գրքով, թեև վերնագրի տակ գրված է նաև հրատարակման թվականը՝ «Ե., Հայպետհրատ, 1948թ., 60 էջ» (էջ 29): Բանաստեղծը կարդացել էր Ն. Հովսեփյանի գրքի ձեռագիրը. ամենայն հավանականությամբ նա էր հուշել թվագրումը՝ 1949թ.: Ռուսերեն թարգմանության մեջ Ն. Մենաղարաշվիլին նույնպես թվագրել է 1949: Այս և կողմնակի այլ վկայություններ փաստում են, որ «Անմահները հրամայում են» գրքույկը իրականում ընթերցողին հասել է 1949 թվականին:
Ծանոթագրությունները` Արմեն Պարույրի Ղազարյանի

Կարինե Զիլֆիմյան
12.06.2019, 01:57
Պարույրը մի անկրկնելի մարդկային ֆենոմեն էր: Անհանգիստ, հախուռն, կրքոտ, տարերային, ծայրահեղությունների վրա խաղացող: Բայց ես քիչ մարդկանց եմ հանդիպել, որոնք լինեն այնքան կիրթ ու ազնվական, որքան Պարույրը: Մաքրասեր, Ճաշակավոր, հավաքված, մշտապես կեցվածքի մեջ: Անել այն, ինչ Պարույրն էր անում, ապա դա կլինի կամ աններելի շեղում, կամ սովորական գռեհկություն: Բայց նրան կարելի էր, որովհետև նա անում էր իր ձևով, անում էր իբրև արվեստ, գտնում էր փաստի տրամաբանությունը, արարքի օրինականությունը: Եվ դա այդպես էր, որովհետև նա ևս բացառիկներից է, «որին աստվածներն են համբուրել»:
... Գրականության ինստիտուտում Պարույրը մոտեցավ ինձ, թե՝ գնում ենք Մխչյան իր քեռու մոտ՝ խաշ ուտելու: «Այս շոգին և այն էլ այս ուշ ժամին ի՞նչ խաշ»,_ ասում եմ ես: «Սուտ նախապաշարմանունք է,_ ասում է Պարույրը,_ խաշը հենց երեկոյան են ուտում: Պարզապես պարապ քաղաքացիների սովորույթն է առավոտվա խաշը, մեր պապերը ոչ մի հիմք չունեին առավոտյան խաշ ուտելու և բքնած փորով գործի գնալու: Գնացինք»:
Երբ դուրս էինք եկել քաղաքից, ղեկի մոտ նստեց Պարույրը: Դա ինձ համար անսպասելի էր:
_ Բայց քո վարած ավտոն նստելուց առաջ մարդ պետք է նախ իր կտակը գրի,_ ասում եմ ես:
_ Մխիթարվիր նրանով, որ կտակելու ոչինչ չունես: Իսկ եթե մի բան լինի, էլի քո օգտին է. քիչ բան է՞ Պարույրի հետ զոհվելը: Այդպես գոնե միշտ կհիշվես:
... Պետք էր դիտել միայն, թե քեռու ծաղկանոցում Պարույրը ինչ դասեր էր տալիս: Կարծես բանաստեղծ չէր, այլ մի բնագետ, որ ճանաչում է բույսերի, ծառերի ու ծաղիկների գաղտնիքները, դատողություններ անում նրանց տեսակների, պատվաստման ժամանակի ու ձևերի մասին; Բնության նկատմամբ նրա սերը հասնում էր պաշտամունքի: «Մինչև հիմա ինձ ճանաչել են որպես բանաստեղծ, բայց կգա ժամանակ, որ երևի ոչ պակաս հայտնի կդառնա նաև ծաղկագետ Պարույրը: Ես հսկայական գրականություն եմ ուսումնասիրել և գիրք եմ գրելու ծաղիկների մասին: Այն ժամանակ նոր միայն կզգաք, որ կա նաև մի ուրիշ հետաքրքիր անծանոթ աշխարհ: Ես կգրեմ, թե ծաղիկներն ինչպես են սիրում, թախծում, քնում, արթնանում, ժպտում, խոսում միմյանց հետ: Մինչև այդ բոլորը չիմանաս, բնությունը չես սիրի»:
Մեր այդ փոքրիկ ճանապարհորդությունն, իհարկե, շատ հաճելի էր, բայց դա չխանգարեց, որ ես Պարույրին ասեի, թե, այնուամենայնիվ, մի իմաստուն խարհուրդ կա այն բանի մեջ, որ մարդիկ խաշը առավտյան են ուտում:
«Կարծում ես՝ չգիտե՞մ,_ ծիծաղում է Պարույրը,_ բա ուրիշ կերպ քեզ ո՞նց համոզեի, որ գաս»:
... Նրա կյանքի վերջին էջերի վրա ձախորդություններ գրանցեց 1971 թվականը: Դարձել էր ներամփոփ, հուսահատ, հոգեբանորեն օտարված: Այդպես էլ նա երևաց Հայաստանի Գրողների վեցերորդ համագումարի նախագահությունում՝ սև հագած, լուռ, անջատված, տխուր. ինքն էր ու իր ծխախոտը, որ կարծես խորհրդանշում էր Մեծ Հրաժարումի փիլիսոփայական վիճակը:
Հունիսի սկզբի օրերին երևաց Գրականության ինստիտուտում; Շտապ էր ու խուսափող: Միջանցքում ներկաներին հանդիպեց, մի քանի խոսք ասաց ու արագ իջավ աստիճաններից՝ որպես մասունք թողնելով հեռավոր կարոտի ձայնը:
«Իմ արժեքը դուք հետո կզգաք, իսկ հիմա Պարույր Սևակ այլևս չկա, կա միայն մի ծաղկավաճառ, որին, եթե ուզում եք, կարող եք տեսնել այնտեղ՝ Չանախչիում»:
Ու միշտ ինձ թվում է, որ վերջին հրաժեշտի այս արձագանքն է, որ նրան տարավ դեպի այնտեղ՝ մի ուրիշ աշխարհ...
Դեպի անմահություն...

Սերգեյ Սարինյան