PDA

Դիտել ողջ տարբերակը : Միջոցառում նվիրված Վիկտոր Համբարձումյանի 110 ամյակին



Անահիտ Քոչարյան
15.12.2018, 22:15
Այս տարի լրացավ Վիկտոր Համբարձումյանի 110 ամյակը: Միջոցառման նպատակն է աշակերտների մոտ հետաքրքրություն առաջացնել դեպի հայ մեծերը ինչպես նաև դեպի աստղաֆիզիկայի անճանաչելի աշխարհը:

Լիլիթ Խաչատրյան
15.12.2018, 22:38
Հարգելի Անահիտ Քոչարյան ,հետաքրքիր է,ինչ ծրագրով եք առաջնորդվել,կանխավ շնորհակալություն:

Անահիտ Քոչարյան
15.12.2018, 22:59
Հարգելի Լիլիթ Խաչատրյան ,միջոցառուման կազմակերպման համար կազմել եմ հետևյալ ծրագիրը՝

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՆՎԻՐՎԱԾ ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ 110_ ԱՄՅԱԿԻՆ

1. Ինքնակենսագրություն
2. Ընտանիք
3. Գիտական գործունեության հիմնական ուղղությունները
-Աստղերի թաղանթների և գազային միգամածությունների ֆիզիկա
-Աստղային համակարգերի դինամիկա և վիճակագրական մեխանիկա
-Միջաստղային նյութի բնույթը և ֆլուկտուացիանրի տեսությունը
-Պղտոր միջավայրում լույսի ցրման տեսությունը
-Աստղասփյուռներ և աստղերի էվոլյուցիան
-Երիտասարդ աստղերի ֆիզիկա և աստղերի էներգիա
-Արտագալակտիկական աստղագիտություն
-Դաշտի քվանտային տեսություն
-Համակարգչային տամոգրաֆիա
4. Գիտակազմակերպչական գործունեություն
5. Անդամակցությունը գիտական կազմակերպություններին
6.Պարգևներ և կոչումներ
7.Վիկտոր համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ
8. Տեսանյութ
9. Բեմականացում- Հարցազրույց- բազմաբնույթ և բազմաբովանդակ հարցեր «Վիկտոր Համբարձումյանին»
10.Շնորհանդես

Նազելի Ավետիսյան
16.12.2018, 20:48
Հրաշալի միջոցառում, խոսքեր չկան: Ամեն ինչ կանխամտածված և կատարված էր բարձր մակարդակով: Խորը գիտելիքներ պահանջող միջոցառման համար անչափ շնորհակալ ենք այն կազմակերպող հարգարժան Անահիտ Քոչարյանին, ով պատրաստվել էր ինչպես կարգն է: Հուսով ենք, որ տիկին Քոչարյանը կրկին նման տպավորիչ ուուսուցողական միջոցառումներով կզարմացնի մեզ և կկրթի մեր երեխաներին:

Գոհար Հակոբյան
16.12.2018, 21:03
Վ. Համբարձումյան հայ ականավոր աստղագետ է, ով եղել է Գիտական միությունների համաշխարհային խորհրդի նախագահ: Նա ունի <<Հայաստանի ազգային հերոս>> կոչումը, նաև առաջադրվել է Նոբելյան մրցանակի համար: Պատահական չէ, որ հարգարժան տիկին Ա. Քոչարյանը ընտրել է նշանավոր աստղագետին իր միջոցառման համար: Այն կազմակերված էր պարզապես հիանալի: Շնորհակալ ենք շատ:

Լիլիթ Խաչատրյան
16.12.2018, 23:27
Հարգելի Անահիտ Քոչարյան ծանոթանալով Ձեր ծրագրին ,հետաքրքիր և բազմաբովանդակ միջոցառում եք կազմակերպել,կարող եք մանրամասնել:

Անահիտ Քոչարյան
17.12.2018, 19:00
Նախ շնորհակալություն եմ հայտնումբոլոր նրանց, ովքեր արձագանքել են իմ միջոցառման ծրագրին:
Ծրագիրը կազմելիս առաջնորդվել եմ նվազագույն ծավալ առավելագույն ասելիք սկզբունքով:Սովորողները շատ սահուն ներկայացրեցին մեծանուն աստղաֆիզիկոսի ինքնակենսագրությունը, ընտանիքն ու գիտական գործունեության հիմնական ճյուղերը ,որից հետո տեսանյութի դրվագներն ընտրել եմ այնպես, որ սկզբում հնչեն տաղանդավոր գրող -հրապարակախոս Հրանտ Մաթևոսյանի խոսքերը.


<<Գալիս է մի Հովհաննես Թումանյան, և ազգը ժամանակների հեռվում ճանաչում է իր Նարեկացուն: Գալիս է մի Մարտիրոս Սարյան, և ազգը Ռոսլին ու նկարչություն է հիշում: Մի Վիկտոր Համբարձումյան է գալիս, և մեր հայացքները երկինքին են դառնում և մահկանացուի մեր խեղճուկրակ խրճիթում, որ մեր միտքն ու մարմինն է, մենք ժամանակներ ու տարածություններ ենք բացում: Մեր կյանքը նրանք են կերտում՝ այդ մեծերը: Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը: Մենք նրանց աշխարհի բնակիչներն ենք: Նրանց բացած հայրենիքներում մենք ապրում ենք իրենցից իսկ մեզ շնորհված բարձր ու շիտակ մեր կերպարներով: Վիկտոր Համբարձումյանը գիտությունը հայացրեց, և աշխարհին պարտադրեց մեր այդ կերպարը՝ կտաարելությամբ ու խոյանքով լեցուն հայ մարդու կերպարը»

Լիլիթ Խաչատրյան
06.05.2019, 21:39
Հարգելի Լիլիթ Խաչատրյան ,միջոցառուման կազմակերպման համար կազմել եմ հետևյալ ծրագիրը՝

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՆՎԻՐՎԱԾ ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ 110_ ԱՄՅԱԿԻՆ

1. Ինքնակենսագրություն
2. Ընտանիք
3. Գիտական գործունեության հիմնական ուղղությունները
-Աստղերի թաղանթների և գազային միգամածությունների ֆիզիկա
-Աստղային համակարգերի դինամիկա և վիճակագրական մեխանիկա
-Միջաստղային նյութի բնույթը և ֆլուկտուացիանրի տեսությունը
-Պղտոր միջավայրում լույսի ցրման տեսությունը
-Աստղասփյուռներ և աստղերի էվոլյուցիան
-Երիտասարդ աստղերի ֆիզիկա և աստղերի էներգիա
-Արտագալակտիկական աստղագիտություն
-Դաշտի քվանտային տեսություն
-Համակարգչային տամոգրաֆիա
4. Գիտակազմակերպչական գործունեություն
5. Անդամակցությունը գիտական կազմակերպություններին
6.Պարգևներ և կոչումներ
7.Վիկտոր համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ
8. Տեսանյութ
9. Բեմականացում- Հարցազրույց- բազմաբնույթ և բազմաբովանդակ հարցեր «Վիկտոր Համբարձումյանին»
10.Շնորհանդես

Հարգելի Անահիտ Քոչարյան բավական բազմաբովանդակ ու հետաքրքիր միջոցառման ծրագիր է:Նման միջոցառումները աշակերտների մոտ կխթանեն սեր ու հպարտություն դեպի մեր մեծերը:

Kristine Charchyan
07.05.2019, 01:46
Վիկտոր Համբարձումյանն իր կտակում (29. 08․ 1994 թ) գրում է. «...Կտակում եմ ինձ հաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս տիրապետել հայոց լեզվին: Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագետ լինի հայերենից:
Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ, և այդ գաղափարների մեջ ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է:
Յուրաքանչյուր սերունդ պարտավոր է սովորեցնել հաջորդին հայոց լեզուն:
Գիտցի՛ր, որ քանի ապրում եմ, իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է և կմնա, հայոց լեզվին տիրապետելը: Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ: Դա նշանակում է, որ պետք է լավ տիրապետել հայոց լեզվին»:

Լիլիթ Խաչատրյան
07.05.2019, 21:32
Մեր կյանքը նրանք են կերտում՝ այդ մեծերը: Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը: Մենք նրանց աշխարհի բնակիչներն ենք: Նրանց բացած հայրենիքներում մենք ապրում ենք իրենցից իսկ մեզ շնորհված բարձր ու շիտակ մեր կերպարներով: Վիկտոր Համբարձումյանը գիտությունը հայացրեց, և աշխարհին պարտադրեց մեր այդ կերպարը՝ կարելությամբ ու խոյանքով լեցուն հայ մարդու կերպարը: