PDA

Դիտել ողջ տարբերակը : Հարցազրույց "Ռադիո Վան"-ի եթերում



Ruzan_#105
03.10.2010, 15:31
Հոկտեմբերի 1-ին "Ռաիդո Վան"-ի HayWeber ծրագրի եթերում տեղի ունեցավ հարցազրույց, որին մասնակցում էինք ես`Ռուզաննա Ստեփանյանս, և Մեդիա Կրթության կենտրոնի տնօրեն Հայկազ Բաղյանը:

Ծրագրի թեման էր` մեդիակրթությունը հանրակրթության ոլորտում:

Ծրագրի մասին կարող եք կարդալ հետևյալ բլոգում.
http://blogs.radiovan.am/zapis-armweber-media-obrazovaniya/


web01.10-full.mp3 Այս անվամբ ֆայլով էլ տեղադրված է հաղորդման ձայնագրությունը

manush
03.10.2010, 23:56
Ռուզան ջան, հաղորդումն ամբողջությամբ լսեցի։

Շնորհակալություն տեղեկացնելու և հղումները տեղադրելու համար։

Շատ տխուր է այն հանգամանքը, որ ոլորտին մոտ կնգանած լրագրողների կարծիքով վերջին տասը տարիների ընթացքում ոչ մի առաջընթաց ինֆորմատիկայի դասավանդաման կամ դպրոցում ՏՀՏ–ի կիրառման ուղղությամբ չի արձանագրվել։

Ruzan_#105
04.10.2010, 15:42
Մանուշ ջան, շնորհակալություն:

Ես կարևորում եմ մեր շփումը լրագրողների հետ, ու դրա համար համաձայնվեցի գնալ և նրանց ներկայացնել իրական պատկերը, որպեսզի նրանք էլ պատկերացնեն, որ ինֆորմատիկայի դասերի ժամանակ օգտագործվող կավիճ ու գրատախտակի ժամանակները վաղուց անցյալում են ,որ մենք ունենք հրաշալի դպրոցներ ու ուսուցիչներ, որոնք դպրոցում ՏՀՏ–ի կիրառմամբ շատ դասեր ու միջոցառումներ են անցկացնում:

Իմ նպատակը հենց այդ էր ու կարծում եմ, որ ինչ -ոչ չափով կարողացա կատարել իմ առջև դրված խնդիրը:

Chuk
04.10.2010, 16:15
Ես էլ լսեցի հաղորդումը: Տպավորություն ստացա, որ լրագրողները երբեմն մոռանում էին, որ իրենք ընդամենը հաղորդավար են, այլ ոչ թե «քննություն վերցնողներ»: Ընդհանրապես համարում եմ, որ նրանց բարձրացրած հարցերի մի մասը գոյություն ունի կամ ամբողջովին լուծված չէ, չնայած որ դրական տեղաշարժ ուսումնական պրոցեսում կա, ու իսկապես ունենք բազում պարտաճանաչ ու նորարար ուսուցիչներ: Բայց հաղորդման ֆորմատը չհավանեցի: Շնորհակալության հղման համար:

Սահակյան Սահականուշ
04.10.2010, 19:16
Ես նույնպես լսեցի հաղորդմումը, ստացա հաճույք, քանի որ այդտեղ խոսվում էր միայն ճշմարտության մասին, որ ինֆորմատիկայի դասաժամերն անց են կացվում համակարգչի միջոցով, և գրատախտակից ու կավիճից անցում է կատարվել համակարգչային սենյակ: Շնորհակալություն հաղորդումը տեղադրելու համար: Ի դեպ շատ հաճելի ձայն ունեիք:

Ruzan_#105
04.10.2010, 20:23
Ես նույնպես լսեցի հաղորդմումը, ստացա հաճույք, քանի որ այդտեղ խոսվում էր միայն ճշմարտության մասին, որ ինֆորմատիկայի դասաժամերն անց են կացվում համակարգչի միջոցով, և գրատախտակից ու կավիճից անցում է կատարվել համակարգչային սենյակ: Շնորհակալություն հաղորդումը տեղադրելու համար: Ի դեպ շատ հաճելի ձայն ունեիք:

Շնորհակալություն Սահականուշ ջան:

Բայց ասեմ, որ այդ օրը տաքություն ունեի: :)

Սահակյան Սահականուշ
05.10.2010, 11:02
Չնայած այն բանի, որ Դուք ունեիք փոքրիկ առողջական խնդիր, այնուամենայնիվ շատ դյութիչ ձայն ունեիք: