PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինֆորմատիկայի կարևորությունը

Ալոյան Գոհար
31.10.2018, 20:17
Հարգելի՛ ուսուցիչներ , առաջարկում եմ այս թեմայում տեղադրել ինֆորմատիկա առարկայից թեմատիկ, գործնական , կիսամյակային աշխատանքներ , ցուցադրումներ , միջառարկայակն կապ ստեղծել մյուս առարկաների հետ, ստեղծել սահիկահանդեսներ տարբեր բնագավառների համար :ՏՀՏ-ի գործածությամբ հնարավոր է ավելի հարուստ, բազմերանգ ուուսումնական նյութ ստեղծել և օգտագործել, դրա միջոցով նաև կարող ենք ուսումնական բովանդակությունը դարձնել ինտերակտիվ:

Ալոյան Գոհար
31.10.2018, 20:19
Հարգելի՛ գործընկերներ , ես համարում եմ, որ ինֆորմատիկան սերտորեն կապված է մյուս առարկաների հետ այնքանով, որքանով մարդիկ կարողանում են կիրառել նրա հնարավորությունները։ Ուստի առաջարկում եմ հնարավորինս բարձրացնել սովորողների համակարգչային գրագիտության մակարդակը, քանի որ ցանկացած առարկայի համար գործնական , թեմատիկ աշխատանքներ պատրաստվում են հիմնականում համակարգչային ծրագրերի կիրառմամբ։

Ալոյան Գոհար
31.10.2018, 20:23
Սիրով կներկայացնեմ Ինքնուրույն , թեմատիկ աշխատանքներ ինֆորմատիկայից

Ալոյան Գոհար
31.10.2018, 20:26
Համակարգիչների շնորհիվ տեղի է ունեցել հնագույն գիտության ամենամեծ վերափոխումը, որը հնարավոր է պատկերացնել:
Համակարգիչների ճիշտ օգտագործումը կարող է դառնալ կախարդական գործիք կրթության համար:

Ալոյան Գոհար
31.10.2018, 20:29
Տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը նպաստում է առարկաների միջև կապի դրսևորմանը,ստեղծագործական ու նորարարական մոտեցումների զարգացմանը:

Ալոյան Գոհար
31.10.2018, 20:34
Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի կապը : Այն ներկայացրել եմ սահիկահանդեսի միջոցով :

Գոհար Ալոյան, Լոռու մարզի Բազումի միջն. դպրոց
https://lib.armedu.am/resource/25757

Լիլիթ Մանասյան
31.10.2018, 21:07
Հարգելի Գոհար, լավ թեմա եք առաջարկել: Ինֆորմատիկայում, մաթեմատիկայի նման, կան պատրաստի տետրեր, որոնք որքան էլ որ լավ են կազմված, այնուհանդերձ հարմար չեն գործածության համար: Ստորև ներկայացնում եմ 6-րդ դասարանի նյութեր: Նշեմ, որ տպելիս, մեկ A4 ֆորմատի թղթի վրա երկկողմանի տպագրությամբ ստանում ենք միանգամից երկու տարբերակները:

Լիլիթ Մանասյան
31.10.2018, 21:08
Ստորև ներկայացնում եմ 7-րդ դասարանի նյութեր: Նշեմ, որ տպելիս, մեկ A4 ֆորմատի թղթի վրա երկկողմանի տպագրությամբ ստանում ենք միանգամից երկու տարբերակները:

Լիլիթ Մանասյան
31.10.2018, 21:10
Ստորև ներկայացնում եմ 8-րդ դասարանի նյութեր: Նշեմ, որ տպելիս, մեկ A4 ֆորմատի թղթի վրա երկկողմանի տպագրությամբ ստանում ենք միանգամից երկու տարբերակները:

Լիլիթ Մանասյան
31.10.2018, 21:11
Ստորև ներկայացնում եմ 9-րդ դասարանի նյութեր: Նշեմ, որ տպելիս, մեկ A4 ֆորմատի թղթի վրա երկկողմանի տպագրությամբ ստանում ենք միանգամից երկու տարբերակները:

Ալոյան Գոհար
31.10.2018, 23:46
Հարգելի Գոհար, լավ թեմա եք առաջարկել: Ինֆորմատիկայում, մաթեմատիկայի նման, կան պատրաստի տետրեր, որոնք որքան էլ որ լավ են կազմված, այնուհանդերձ հարմար չեն գործածության համար: Ստորև ներկայացնում եմ 6-րդ դասարանի նյութեր: Նշեմ, որ տպելիս, մեկ A4 ֆորմատի թղթի վրա երկկողմանի տպագրությամբ ստանում ենք միանգամից երկու տարբերակները:

Շնորհակալ եմ հարգելի՛ Լիլիթ ջան

naramartirosyan
31.10.2018, 23:57
Ստորև ներկայացնում եմ 9-րդ դասարանի նյութեր: Նշեմ, որ տպելիս, մեկ A4 ֆորմատի թղթի վրա երկկողմանի տպագրությամբ ստանում ենք միանգամից երկու տարբերակները:

Շնորհակալություն, հարգելի՛ Լիլիթ, շատ օգտակար և կարևոր ֆայլեր տեղադրելու համար: Սիրով կօգտագործեմ:

Հետաքրքիր թեմա՝ <<Ինֆորմացիա: Ինֆորմացիայի չափման միավորները>>: Ծավալուն թեմա է՝ նախատեսված 7-րդ և 10-րդ դասարաններում համապատասխան թեման անցնելիս: Օգտվել հետևյալ հղումներից՝ https://learningapps.org/display?v=phzmmgdf318
https://padlet.com/nara_martirosyan_69/byseok71mctg
https://padlet.com/nara_martirosyan_69/dl9wgw6nt3mf
https://padlet.com/nara_martirosyan_69/azy3j1i62h75
https://quizizz.com/admin/private
https://create.kahoot.it/details/e5f...4-d6d8f845bf05
https://sway.office.com/We9Aqb7A8SSexFiO
Նշված հղումներով կծանոթանանք շատ հետաքրքիր գործիքնորի, որոնց միջոցով կարող եք պատրաստել դասեր և ամփոփիչ թեստեր: Շնորհակլություն ԾԻԳ-ի ՏՀՏ
վերապատրաստումները կազմակերպողներին, վերպատրաստումներ վարողներ Սոնա Խաչատրյանին և Արմեն Հարությունյանին:
Այս գործիքներից մեկը՝ learningApps.org կայքը կիրառել եմ դասապրոցեսում: Այն մեծ ոգևորությամբ ընդունվեց աշակերտների կողմից:
Արդեն աշակերտներին հանձնարարելու եմ դասերը ներկայացնեն նշված գործիքների միջոցով: Հիբրիդ ուսուցման հրաշալի օրինակ: Վերջապես աշակերտները կհասկանան, որ համացանցը միայն սոցցանցը և խաղը չէ: Համացանցում կարելի է ստեղծել նաև ուսուցման հարթակ:
Առաջարկում եմ քննարկում և փորձի փոխանակում:

naramartirosyan
01.11.2018, 00:00
Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի կապը

Գոհար Ալոյան, Լոռու մարզի Բազումի միջն. դպրոց
https://lib.armedu.am/resource/25757

Հարգելի՛ Գոհար, շատ հետաքրքիր և ուսանելի թեմա եք առաջարկել: Շատ օգտակար են հատկապես թեմատիկ և կիսամյակային թեստային աշխատանքները: Սիրով կօգտագործեմ:

Մաթեմատիկական մեթոդը և մտածողությունը պետք է դառնա չափանիշ մնացած գիտությունների համար: Բնությունն անսահման է տարածության ու ժամանակի միջև, բայց մեր գիտելիքներն, այնուամենայիվ, աճում են: Եվ քանի որ գիտելիքների ծավալը անսահման է, անսահման պետք է լինի ինքը՝ ճանաչելիությունն ու հասկանալու պրոցեսը: Տարածությունն ու անսահմանությունը գոյություն ունեն վերջավորի հետ համատեղ: Մարդու էությունը շարժման մեջ է, լրիվ հանգստությունը մահ է: ՈՒ չկա, ավելի մեծ դժբախտություն, քան այն, երբ մարդը սկսում է վախենալ ճշմարտությունից: Գիտցիր ինքդ քեզ, ու դա կօգնի գտնելու ճշմարտությունը: Կօգնի ճիշտ ընտրել կյանքի ընթացքը: Իսկ դա կօգնի բացահայտել մաթեմատիկան: Մաթեմատիկան ուսումնասիրում է բնության երևույթների քանանակական կողմը: Չկա ավելի խորը և միևնույն ժամանակ երաժշտական գիտություն: <<Մաթեմատիկա պետք է սովորել, քանի որ այն մտքի գիմնաստիկա է>> (Մ. Լոմոնոսով):
Հղում՝ https://lib.armedu.am/resource/22951
https://www.youtube.com/channel/UCV5NpU6JRvWN4GFbrAWnAtQ

naramartirosyan
01.11.2018, 00:20
Առաջարկում եմ օգտվել հետևյալ հղումներից՝ https://lib.armedu.am/resource/24028
https://lib.armedu.am/resource/24558
https://lib.armedu.am/resource/24159
https://docs.google.com/forms/d/1dPc7t6_kI9toe7MVXf2ZEiS5JqcGl3NGpvw7whJdeII/viewform?edit_requested=true

Ալոյան Գոհար
01.11.2018, 22:06

Շնորհակալություն շատ հարգելի՛ Նառա ջան

Ալոյան Գոհար
01.11.2018, 22:09
Շնորհակալություն, հարգելի՛ Լիլիթ, շատ օգտակար և կարևոր ֆայլեր տեղադրելու համար: Սիրով կօգտագործեմ:

Հետաքրքիր թեմա՝ <<Ինֆորմացիա: Ինֆորմացիայի չափման միավորները>>: Ծավալուն թեմա է՝ նախատեսված 7-րդ և 10-րդ դասարաններում համապատասխան թեման անցնելիս: Օգտվել հետևյալ հղումներից՝ https://learningapps.org/display?v=phzmmgdf318
https://padlet.com/nara_martirosyan_69/byseok71mctg
https://padlet.com/nara_martirosyan_69/dl9wgw6nt3mf
https://padlet.com/nara_martirosyan_69/azy3j1i62h75
https://quizizz.com/admin/private
https://create.kahoot.it/details/e5f...4-d6d8f845bf05
https://sway.office.com/We9Aqb7A8SSexFiO
Նշված հղումներով կծանոթանանք շատ հետաքրքիր գործիքնորի, որոնց միջոցով կարող եք պատրաստել դասեր և ամփոփիչ թեստեր: Շնորհակլություն ԾԻԳ-ի ՏՀՏ
վերապատրաստումները կազմակերպողներին, վերպատրաստումներ վարողներ Սոնա Խաչատրյանին և Արմեն Հարությունյանին:
Այս գործիքներից մեկը՝ learningApps.org կայքը կիրառել եմ դասապրոցեսում: Այն մեծ ոգևորությամբ ընդունվեց աշակերտների կողմից:
Արդեն աշակերտներին հանձնարարելու եմ դասերը ներկայացնեն նշված գործիքների միջոցով: Հիբրիդ ուսուցման հրաշալի օրինակ: Վերջապես աշակերտները կհասկանան, որ համացանցը միայն սոցցանցը և խաղը չէ: Համացանցում կարելի է ստեղծել նաև ուսուցման հարթակ:
Առաջարկում եմ քննարկում և փորձի փոխանակում:

Հարգելի՛ Նառա , շատ հետաքրքիր ու ուսուցանելի նյութեր են , ինձ դուր եկան , իսկ աշակերտներին առավել ևս դուր կգան , :Շնորհակալություն Ձեզնից :

Ալոյան Գոհար
01.11.2018, 22:14
Առաջարկում եմ օգտվել հետևյալ հղումներից՝ https://lib.armedu.am/resource/24028
https://lib.armedu.am/resource/24558
https://lib.armedu.am/resource/24159
https://docs.google.com/forms/d/1dPc7t6_kI9toe7MVXf2ZEiS5JqcGl3NGpvw7whJdeII/viewform?edit_requested=true

Այս հղումներն առավել ևս լավ են, իմ կարծիքով այն բավականին ակտիվ մթնոլորտ կարող է ստեղծել սովորողների շրջանում: Շնորհակալություն, օգտակար աշխատանքի համար:

Անժելա Ալավերդյան
01.11.2018, 22:33
Հարգելի՛ Գոհար,հետաքրքիր թեմա եք առաջարկել: Սիրով կհետևեմ քննարկումներին:

Ալոյան Գոհար
02.11.2018, 16:20
Հարգելի՛ Գոհար,հետաքրքիր թեմա եք առաջարկել: Սիրով կհետևեմ քննարկումներին:

Շնորհակալություն հարգելի'Անժելա Ալավերդյան , հիմա արդեն յուրաքանչյուր ուսուցիչ կարողանում է պատրաստել գեղեցիկ սահիկահանդեսներ եվ օգտագործում դասաժամին , գեղեցկացնելով և ավելի հետաքրքրիր դարձնելով օրվա դասը, ի շնորհիվ ինֆորմատիկա առարկայի :

Ներսեսյան
02.11.2018, 16:25
Հարգելի՛ ուսուցիչներ , առաջարկում եմ այս թեմայում տեղադրել ինֆորմատիկա առարկայից թեմատիկ, գործնական , կիսամյակային աշխատանքներ , ցուցադրումներ , միջառարկայակն կապ ստեղծել մյուս առարկաների հետ, ստեղծել սահիկահանդեսներ տարբեր բնագավառների համար :ՏՀՏ-ի գործածությամբ հնարավոր է ավելի հարուստ, բազմերանգ ուուսումնական նյութ ստեղծել և օգտագործել, դրա միջոցով նաև կարող ենք ուսումնական բովանդակությունը դարձնել ինտերակտիվ:

Շնորհակալություն հետաքրքիր առաջարկի համար, արդիական թեմա է, ինֆորմատիկան սերտ կապի մեջ է նաև հայոց լեզվի և գրականության հետ։

Նարինե Ափիցարյան
10.11.2018, 21:26
Երկրաչափության ամփոփիչ դասի օրինակ scratch ծրագրավորման միջավայրում

https://scratch.mit.edu/projects/252125995/

Խնդիրներ․

https://scratch.mit.edu/projects/252129611/

Ուրախ թվաբանություն․

https://scratch.mit.edu/projects/250851448/

Ալոյան Գոհար
16.11.2018, 22:16

Հարգելի'Նարինե Ափիցարյան, շնորհակալություն թեմային մասնակից լինելու համար , նայեցի հղումները, որոնք շատ ինձ դուր եկան :Կեցցե'ք :

Ներսեսյան
17.11.2018, 00:17
Ժամանակակից կրթական ոլորտում տեխնոլոգիաները կիրառվում են ուսումնական նյութը շարժման եւ զարգացման մեջ ցուցադրելու, այն պարզաբանելու համար: Այսօր համակարգչի միջոցով կարելի է ներկայացնել ձայնային եւ տեսագրված հատվածներ, ուսումնական գործընթացը դարձնել տեսանելի, կատարել ավելի արդյունավետ հետազոտություններ:

Նոր տեխնոլոգիաները նպաստում են կրթության որակի բարձրացմանը, դրանց կիրառումը որակապես փոխում է դասախոսի դերը, երկար եւ անհրապույր դասախոսություններին փոխարինում են մոր մեթոդներն ու միջոցները:

naramartirosyan
17.11.2018, 01:28
Ժամանակակից կրթական ոլորտում տեխնոլոգիաները կիրառվում են ուսումնական նյութը շարժման եւ զարգացման մեջ ցուցադրելու, այն պարզաբանելու համար: Այսօր համակարգչի միջոցով կարելի է ներկայացնել ձայնային եւ տեսագրված հատվածներ, ուսումնական գործընթացը դարձնել տեսանելի, կատարել ավելի արդյունավետ հետազոտություններ:

Հարգելի Ներսեսյան, լիովին համամիտ եմ և առաջարկում եմ օգտվել հետևյալ հղումներից՝ https://lib.armedu.am/resource/25119
https://lib.armedu.am/resource/24558
https://lib.armedu.am/resource/23831

Ալոյան Գոհար
17.11.2018, 17:58
Հարգելի Ներսեսյան, լիովին համամիտ եմ և առաջարկում եմ օգտվել հետևյալ հղումներից՝ https://lib.armedu.am/resource/25119
https://lib.armedu.am/resource/24558
https://lib.armedu.am/resource/23831

Շնորհակալութուն հարգելի' Նառա, հետաքրքիր աշխատանքների համար:

Ալոյան Գոհար
17.11.2018, 18:11
Ինֆորմատիկան ուսումնասիրում է ինֆորմացիայի և հաշվարկման տեսական հիմունքները, և քոմփյութերային համակարգերում նրանց իրականացման և գործածման կիրառական միջոցները։ Ինֆորմատիկայի տիրույթի մեջ են մտնում ինչպես տեսական (ալգորիթմերի անալիզ, հաշվարկման բարդության տեսություն, ավտոմատների տեսություն), այնպես էլ կիրառական գիտական ճյուղեր (կենսաինֆորմատիկա, օպերացիոն համակարգեր, համակարգչային ցանցեր, տվյալների բազաներ, տեղեկատվության անվտանգություն, շարժական սարքեր)։

Ինֆորմատիկան ընդարձակ գիտություն է, հետևապես չի սահմանափակվում էլեկտրոնային հաշվիչ մեքենաների ուսումնասիրմամբ։ Նիդերլանդացի գիտնական Էդսգեր Դեիկստրան ասել է՝ «Ինֆորմատիկան այնքանով է գիտություն համակարգիչների մասին, որքանով աստղագիտությունը՝ հեռադիտակի»։ Հասարակության մեջ, ինչպես նաև դպրոցներում, շփոթում են ինֆորմատիկան բազմաթիվ պատրաստական դասընթացների հետ

Ալոյան Գոհար
17.11.2018, 18:19
Հարգելի" ուսուցիչներ , այս թեմայում կարող եք միջառարկայական կապեր ներկայացնել`ինֆորմատիկան տարբեր առարկաների հետ նշելով ինֆորմատիկայի կարևորությունը:Ինֆորմատիկան այսօր անքակտելիորեն կապված է բոլոր առարկաների հետ: Կարող եք նաև հղումներ ներկայացնել պաշարների շտեմարանից , սահիկահանդեսի ցեւցադրումներ ներկայացնելով :

Հարգելի' գործընկերներ, համակարգչային կաբինետում կազմակերպած ցանկացած դասի համար օգտագործվում է համակարգիչ, կամ համացանց` գործ ունենեք ինֆորմացիայի աղբյուրի հետ, ստանում են այն, փոխանցում , մշակում , պահպանում, կամ արտաքին կրիչի վրա, համ մարդու հիշողությունում: Ստացվեց ինտեգրված դաս`կախված ընտրված առարկաներից:

Այս տեղեկատվական դարաշրջանում կրթության մեջ կատարվող փոփոխությունները սերտորեն կապված են տեղեկատվության և հաղորդակցության արդի միջոցների զարգացման և տարածման հետ: Ինֆորմատիկան և օտար լեզուների հետ կապը` յուրաքանչյուր ծրագրի պատուհանում օգտագործելով օտարալեզու /անգլերեն, ռուսերեն/ հրամանները: Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի կապը կարելի է տեսնել ֆունկցիաների գրաֆիկները, դիագրամները, կառուցելիս, ինֆորմացիայի ներկայացման երկուական համակարգը, ինֆորմացիայի կոդավորումը, մաթեմատիկական հաշվարկներ կատալու `օգտվելով EGuation 3 և այլ հնարավորություններից:

Տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը նպաստում է առարկաների միջև կապի դրսևորմանը,ստեղծագործական ու նորարարական մոտեցումների զարգացմանը:

ՏՀՏ-ի գործածությամբ հնարավոր է ավելի հարուստ, բազմերանգ ուուսումնական նյութ ստեղծել և օգտագործել, դրա միջոցով նաև կարող ենք ուսումնական բովանդակությունը դարձնել ինտերակտիվ, որոնց ինտեգրումը մեծ հնարավորություն է ստեղծում դասը դարձնել ավելի արդյունավետ և մատչելի:

Ալոյան Գոհար
17.11.2018, 19:37
Հարգելի՛ ուսուցիչներ , առաջարկում եմ այս թեմայում տեղադրել ինֆորմատիկա առարկայից թեմատիկ, գործնական , կիսամյակային աշխատանքներ , ցուցադրումներ , միջառարկայակն կապ ստեղծել մյուս առարկաների հետ, ստեղծել սահիկահանդեսներ տարբեր բնագավառների համար :ՏՀՏ-ի գործածությամբ հնարավոր է ավելի հարուստ, բազմերանգ ուուսումնական նյութ ստեղծել և օգտագործել, դրա միջոցով նաև կարող ենք ուսումնական բովանդակությունը դարձնել ինտերակտիվ:

Ինտերնետը տեղեկատվությունների ընդհանուր համացանց է, որից օգտվում են աշխարհի տարբեր սեռի և տարիքի միլիոնավոր մարդիկ` համակարգիչներով, հեռախոսներով և այլ սարքերով: Ինտերնետը դարձել է անբաժանելի կենսական պահանջ և անփոխարինելի «գործիք» : Ինտերնետից չօգտվել ժամանակակիցների համար նշանակում է մեծ զոհաբերություն կատարել:

Նարինե Ափիցարյան
18.11.2018, 18:35
Հարգելի'Նարինե Ափիցարյան, շնորհակալություն թեմային մասնակից լինելու համար , նայեցի հղումները, որոնք շատ ինձ դուր եկան :Կեցցե'ք :

Հարգելի՛ Գոհար Ալոյան, շնորհակալություն աշխատանքները գնահատելու համար։

Ալոյան Գոհար
15.12.2018, 23:53
Ինֆորմատիկան ուսումնասիրում է ինֆորմացիայի և հաշվարկման տեսական հիմունքները, և քոմփյութերային համակարգերում նրանց իրականացման և գործածման կիրառական միջոցները։ Ինֆորմատիկայի տիրույթի մեջ են մտնում ինչպես տեսական (ալգորիթմերի անալիզ, հաշվարկման բարդության տեսություն, ավտոմատների տեսություն), այնպես էլ կիրառական գիտական ճյուղեր (կենսաինֆորմատիկա, օպերացիոն համակարգեր, համակարգչային ցանցեր, տվյալների բազաներ, տեղեկատվության անվտանգություն, շարժական սարքեր)։
Ինֆորմատիկան ընդարձակ գիտություն է, հետևապես չի սահմանափակվում էլեկտրոնային հաշվիչ մեքենաների ուսումնասիրմամբ։ Նիդերլանդացի գիտնական Էդսգեր Դեիկստրան ասել է՝ «Ինֆորմատիկան այնքանով է գիտություն համակարգիչների մասին, որքանով աստղագիտությունը՝ հեռադիտակի»։ Հասարակության մեջ, ինչպես նաև դպրոցներում, շփոթում են ինֆորմատիկան բազմաթիվ պատրաստական դասընթացների հետ:

Ալոյան Գոհար
16.12.2018, 00:55
Մարդը իր ամենօրյա գործընթացում այս կամ այլ կերպ կապված է ինֆորմացիայի հետ, լինի դա գիրք կարդալ, նամակ գրել, հեռուստացույց նայել, թե խնդիր լուծել, միևնույնն է մի դեպքում ինֆորմացիան ստանում է և պահպանում, մեկ այլ դեպքում վերամշակում: Ինֆորմացիայի գաղափարը ընդհանուր և խոր հասկացություն է , հնարավոր չէ տալ նրա ստույգ սահմանումը, ուստի օգտվելու ենք այդ գաղափարի մասին մեր ունեցած ինտուիտիվ պատկերացումից: Ինֆորմացիայի հետ կապված հիմնական երևույթները. դա ինֆորմացիայի հաղորդումը, պահպանումն ու վերամշակումն է : Ինֆորմացիան հաղորդելու և պահպանելու անհրաժեշտությունը հանգեցրել է գրավոր և բանավոր խոսքի զարգացմանը: Հետագայում՝ հաղորդվել ու տարածվել լրատվական այնպիսի միջոցների օգնությամբ , ինչպիսիք են գրքի տպագրությունն ու փոստային կապը : Հեռագրի , հեռախոսի, ռադիոյի և հեռուստատեսության հայտնագործումը հնարավորություն է տվել լուծել արագությամբ հաղորդելու պատկերների և տեքստային ինֆորմացիայի հսկայական հոսքեր: Ինֆորմացիայից օգտվելու ամենակարևոր պայմանը նրա վրամշակումն է , որը մինչև վերջին ժամանակները մարդկության համար եղել է դժվարին խնդիր: Սակայն 20-րդ դարի էլեկտրոնային հաշվիչ մեքենաների հայտնագործությունից հետո հնարավոր եղավ անցնել ինֆորմացիայի ավտոմատ վերամշակմանը և օգտագործելուն, որը թույլ է տալիս իմֆորմացիայի մեծ մասը դնել այնպիսի սարքավորումների վրա , որոնք ունակ են առանց մարդու միջնորդոթյան աշխատելու բավականաչափ երկար ժամանակ և այնպիսի արագությամբ , որ մի քանի մլն անգամ գերազանցում է մարդու կողմից ինֆորմացիայի մշակման արագությանը:

Ալոյան Գոհար
16.12.2018, 01:05
Որպես ինֆորմացիայի չափի միավոր ընդունված է բիթ, որը անգլերեն bit բառն է կազմվել է binary udigit բառից նշանակում է երկուական նիշ: Բիթը դա ինֆորմացիայի այն չափն է , որն անհրաժեշտ է այո - ի և ոչ - ի միջև եղած անորոշությունը պարզելու համար: Բիթը կարող է ունենալ երկու արժեք՝ 0 կամ 1 : Հարմարության համար ընդունված է նա և ինֆորմացիայի ավելի մեծ չափման միավորներ : Ծավալուն ինֆորմացիայի քանակը չափելու նպատակով ներմուծվեցին ավելի խոշոր միավորներ՝ կիլոբայթ (Կբայթ), մեգաբայթ (Մբայթ), գիգաբայթ (Գբայթ), տերաբայթ (Տբայթ), պետաբայթ (Պբայթ) և այլն:
Թվային տեսքով ներկայացված ինֆորմացիայի ծավալը չափելու փոքրագույն միավորը բիթն է։
Ութ հաջորդական բիթերի ամբողջականությունն անվանում են բայթ։

1 Կբայթ = 1024 բայթ
1 Մբայթ = 1024 Կբայթ
1 Գբայթ = 1024 Մբայթ
1 Տբայթ = 1024 Գբայթ
1 Պբայթ = 1024 Տբայթ

Ալոյան Գոհար
16.12.2018, 01:10
ԸՍՏ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՁԵՎԻ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՆ ԼԻՆՈՒՄ Է՝ տեքստային թվային ձայնային տեսաիֆորմացիա գրաֆիկական 0 5 10 15 20 25 30 35 40 Նենսի Սաթեն Գրիգոր Դավիթ Միլենա Հայկ Համլետ Դեկտեմբեր Նոյեմբեր Հոկտեմբեր Սեպտեմբեր
Ինֆորմացիան պահպանվում, փոխանցվում, մշակվում է սիմվոլային (նշանային) ձևով: Նույն ինֆորմացիան կարող է ներկայացվել տարբեր ձևերով, նշանային տարբեր համակարգերում: Ինֆորմացիայի ներկայացման որոշակի նշանային համակարգ է հանդիսանում լեզուն:
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԿՈԴԱՎՈՐՈՒՄ
Գոյություն ունեն բնական (խոսակցային) և ֆորմալ լեզուներ: Մարդիկ ինֆորմացիան փոխանակելու նպատակով օգտագործում են հայերեն, ռուսերեն, անգլերեն և այլ խոսակցական լեզուներ
0 1 2 3 4 5 6 7 8 9 0 ա բ գ դ ե զ է ը թ ժ 1 ի լ խ ծ կ հ ձ ղ ճ մ 2 յ ն շ ո չ պ ջ ռ ս վ 3 տ ր ց ու փ ք և օ ֆ Ստեղծել կոդավորման աղյուսակ, որը բաղկացած է 10 սյուներից և 4 տողերից, որտեղ սյուները համարակալված են 0-ից 9 թվանշաններով, իսկ տողերը` 0-ից 4 թվանշաններով: Այբուբենի տառի կոդը կազմվում է տողի և սյան համարների օգնությամբ: Օրինակ` ա-ի կոդն է 00-ն, կ-ի կոդը` 14-ը, և-ի կոդը` 36 և այլն: Կոդավորել հետևյալ նախադասությունը՝ Ես սովորում եմ <<Օհանյան>> կրթահամալիրում:
Քառասունին ավելացնել տասնվեց գրառումը համարժեք է 40+16 գրառմանը: Սա ևս ֆորմալ լեզու է:
որ համակարգչում ինֆորմացիան ներկայացվում է երկուական կոդի` 0 և 1 թվանշանների միջոցով։ Համակարգչում ինֆորմացիա պահպանելու համար նախատեսված սարքը կարելի է պատկերացնել քառակուսիների բաժանված ժապավենի տեսքով, որտեղ յուրաքանչյուր քառակուսի կարող է միաժամանակ միայն մեկ նիշ պարունակել՝ 0 կամ 1: Համակարգչի մեջ կոդավորումն իրականացվում է երկուական համակարգով, այսինքն՝ 0-երի և 1-երի միջոցով: Այդ երկու սիմվոլները անվանում են բիթեր: Կոդավորման այսպիսի եղանակը տեխնիկապես հեշտ է իրականացնել. 1- կա էլեկտրական ազդանշան, 0՝ չկա: երկուական կոդավորման թերությունը երկար կոդերն են:

Ալոյան Գոհար
19.12.2018, 18:34
Թվերին ներկայացման և արտահայտման համախմբերի ձևերը կոչվում են թվային համակարգեր: Թվային համակարգերը լինում են դիրքային և ոչ դիրքային: Դիրքայինը դրանք այն համակարգերն են , որոնց թվերի գրառման ժամանակ թվի մեծությունը փոխվում է կախված նրա թվանշանների դիրքից:
Իսկ ոչ դիրքային կոչվում են այն համակարգերը, որոնց գրառման մեծությունը չի փոխվումայդ թիվը կազմող թվանշանների դիրքից : Օրինակ՝ XXX ոչ դիրքային է , քանի որ յուրաքանչյուր դիրքում գրվածը ցույց է տալիս 10 միավոր , իսկ սովորական 10 ական համակարգի 222 – ը դիրքային է , քանի որ ձախից առաջին 2 – ը ցույց է տալիս հարյուրավորների թիվը, երկրորդ 2 – ը՝ տասնավորների, իսկ վերջին 2 – ը՝ միավորների :
Հիմնականում օգտագործվում է երկուական, ութական, տասնվեցական համակարգեր: Եթե տասական համակարգի բոլոր թվերը գրվում են 0 – 9 տասը թվանշանների օգնությամբ, ապա երկուական համակարգի թվերը գրվում են 0 և 1 թվանշանների միջոցով, ութական համակարգի թվերը՝ 0 – 7 , իսկ տասնվեցական համակարգի թվերը հետևյալ տասնվեց թվերի՝ 0,1,2,3,…9, A, B, C, D, E, F միջոցով:
Տասական համակարգի յուրաքանչյուր թիվ կարելի է ներկայացնել այդ թվի թվանշանների և տասի համապատասխան աստիճանների արտադրյալի գումարի տեսքով:

Ալոյան Գոհար
12.01.2019, 16:05
Ինտերնետը տեղեկատվությունների ընդհանուր համացանց է, որից օգտվում են աշխարհի տարբեր սեռի և տարիքի միլիոնավոր մարդիկ` համակարգիչներով, հեռախոսներով և այլ սարքերով: Ինտերնետը դարձել է անբաժանելի կենսական պահանջ և անփոխարինելի «գործիք» : Ինտերնետից չօգտվել ժամանակակիցների համար նշանակում է մեծ զոհաբերություն կատարել:

Համակարգիչը տեխնիկական բարդ սարքավորում է , որի բաղկացուցիչ մասերը, ունենալով անվտանգության իրենց չափորոշիչները, միրաժամանակ ունեն մեկ ընդհանուր առանձնահատկություն՝ աշխատում են էլեկտրոնային հոսանքով: Եվ որպես այդպիսիք՝ դրանց հետ կապված աշխատանքն արդեն որոշակի զգուշություն է պահանջում: Համակարգչային դասարանում աշխատելու անվտանգության հիմնական կանոններն են՝
 խստորեն հետևել ուսուցչի ցուցումներին, կարճ միացման՝ կայծի, այրվածքի, հոտի դեպքում անջատել համակարգչի էլեկտրական սնուցումն ու հայտնել ուսուցչին, վատ ինքնազգացողության, գլխացավի, գլխապտույտի դեպքում դադարացնել աշխատանքն ու հայտնել ուսուցչին,

ինֆորմատիկայի դասարանում չի թույլատրվում՝

 արտահագուստով նստել համակարգչի մոտ, մոնիտորի,տպող սարքի, ստեղնաշարի կամ համակարգչային բլոկի վրա որչէ իր դնել, օգտվել արտաքին հիշողության սեփական կրիչներից՝ դիսկետ, ֆլեշ և այլն ( անհրաժեշտության դեպքում՝ միայն ուսուցչի թույլտվությամբ ) ,
 դիպչել համակարգիչը սնուցող լարերին,
 համակարգչի մոտ նստելուց հրմշտել միմյանց ,
 հրդեհի դեպքում վառվող սարքավորումների վրա ջուր լցնել կամ օգտվել փրփուրով կրակմարիչից,
 30 րոպեից ավելի անընդհատ աշխատել համակարգչով,
 համակարգչի մոտ նստելուց մոնիտորից պահպանել 50 սմ հեռավորություն:

Ալոյան Գոհար
12.01.2019, 16:05
Համակարգչային աշխատասենյակի ճիշտ լուսավորվածությունը, աշխատողի նստելու կեցվածքը, աշխատանքի ընթացքում հաճախակի ընդմիջումներն ու կատարած հատուկ վարժությունները կօգնեն բարձրացնել աշխատունակությունն ու պաշտպանել հետագա լուրջ հիվանդություններից:

Ալոյան Գոհար
12.01.2019, 17:21
Որպես ինֆորմացիայի չափի միավոր ընդունված է բիթ, որը անգլերեն bit բառն է կազմվել է binary udigit բառից նշանակում է երկուական նիշ: Բիթը դա ինֆորմացիայի այն չափն է , որն անհրաժեշտ է այո - ի և ոչ - ի միջև եղած անորոշությունը պարզելու համար: Բիթը կարող է ունենալ երկու արժեք՝ 0 կամ 1 : Հարմարության համար ընդունված է նա և ինֆորմացիայի ավելի մեծ չափման միավորներ : Ծավալուն ինֆորմացիայի քանակը չափելու նպատակով ներմուծվեցին ավելի խոշոր միավորներ՝ կիլոբայթ (Կբայթ), մեգաբայթ (Մբայթ), գիգաբայթ (Գբայթ), տերաբայթ (Տբայթ), պետաբայթ (Պբայթ) և այլն:
Թվային տեսքով ներկայացված ինֆորմացիայի ծավալը չափելու փոքրագույն միավորը բիթն է։
Ութ հաջորդական բիթերի ամբողջականությունն անվանում են բայթ։

1 Կբայթ = 1024 բայթ
1 Մբայթ = 1024 Կբայթ
1 Գբայթ = 1024 Մբայթ
1 Տբայթ = 1024 Գբայթ
1 Պբայթ = 1024 Տբայթ

Ինֆորմացիայի չափման միավորներն օգտագործվում են համակարգիչների հիշողության ծավալը չափելիս։ Վերջինս բնորոշվում է պահվող ինֆորմացիայի ծավալով և չափվում բայթով, կիլոբայթով, մեգաբայթով, գիգաբայթով և այլն: Մեգաբայթերով չափվում են համակարգիչների օպերատիվ հիշողությունը, դիսկետները, լազերային սկավառակները, ֆլեշ հիշասարքերը և այլն։ Օպերատիվ հիշողության (ОЗУ, RAM) ծավալը չափվում է մեգաբայթերով։ Ներկայումս լայն կիրառություն են գտել մի քանի գիգաբայթ հիշողության ծավալ ունեցող օպերատիվ հիշող սարքերը։
Ճկուն սկավառակի (Floppy Disk) կամ դիսկետներների տեղեկութային ծավալը 1,44 Մբայթ է։ Այն նշանակվում է A: գրանշանով։ Ներկայումս դիսկետները գործածությունից դուրս են եկել իրենց հիշողության փոքր ծավալի, մեծ չափերի և անորակության պատճառով։
Լազերային սկավառակները` CD և DVD, կարող են ավելի շատ ինֆորմացիա պահել, քան` դիսկետները։ CD-ների վրա տեղավորում են ավելի քան 700 մեգաբայթ ծավալով ինֆորմացիա, իսկ DVD-ների վրա՝ 4 Գբայթ և ավելի։
Ֆլեշ (Flash) հիշողության դյուրակիր սարքը կարող է պահել ինֆորմացիան և՛ մեգաբայթերով, և՛ գիգաբայթերով։ Ներկայումս կիրառում են 64 Գբայթ և ավելի մեծ ծավալի ֆլեշներ։

Ալոյան Գոհար
12.01.2019, 17:59
Մարդը իր ամենօրյա գործընթացում այս կամ այլ կերպ կապված է ինֆորմացիայի հետ, լինի դա գիրք կարդալ, նամակ գրել, հեռուստացույց նայել, թե խնդիր լուծել, միևնույնն է մի դեպքում ինֆորմացիան ստանում է և պահպանում, մեկ այլ դեպքում վերամշակում: Ինֆորմացիայի գաղափարը ընդհանուր և խոր հասկացություն է , հնարավոր չէ տալ նրա ստույգ սահմանումը, ուստի օգտվելու ենք այդ գաղափարի մասին մեր ունեցած ինտուիտիվ պատկերացումից: Ինֆորմացիայի հետ կապված հիմնական երևույթները. դա ինֆորմացիայի հաղորդումը, պահպանումն ու վերամշակումն է : Ինֆորմացիան հաղորդելու և պահպանելու անհրաժեշտությունը հանգեցրել է գրավոր և բանավոր խոսքի զարգացմանը: Հետագայում՝ հաղորդվել ու տարածվել լրատվական այնպիսի միջոցների օգնությամբ , ինչպիսիք են գրքի տպագրությունն ու փոստային կապը : Հեռագրի , հեռախոսի, ռադիոյի և հեռուստատեսության հայտնագործումը հնարավորություն է տվել լուծել արագությամբ հաղորդելու պատկերների և տեքստային ինֆորմացիայի հսկայական հոսքեր: Ինֆորմացիայից օգտվելու ամենակարևոր պայմանը նրա վրամշակումն է , որը մինչև վերջին ժամանակները մարդկության համար եղել է դժվարին խնդիր: Սակայն 20-րդ դարի էլեկտրոնային հաշվիչ մեքենաների հայտնագործությունից հետո հնարավոր եղավ անցնել ինֆորմացիայի ավտոմատ վերամշակմանը և օգտագործելուն, որը թույլ է տալիս իմֆորմացիայի մեծ մասը դնել այնպիսի սարքավորումների վրա , որոնք ունակ են առանց մարդու միջնորդոթյան աշխատելու բավականաչափ երկար ժամանակ և այնպիսի արագությամբ , որ մի քանի մլն անգամ գերազանցում է մարդու կողմից ինֆորմացիայի մշակման արագությանը:

Ինֆորմացիայի մշակումը գործընթաց է, որ դեպքում առկա ինֆորմացիայից որոշակի ալգորիթմների կիրառմամբ մեկ այլ՝ նպատակային ինֆորմացիա է ստացվում: Մշակման գործընթացն ինֆորմացիայի ծավալի մեծացման և բազմազանության ստեղծման հիմնական միջոցն է: Ինֆորմացիայի մշակման միջոցներն են զանազան սարքերն ու համակարգերը, իսկ դրանց մեջ ամենակարևորը՝ համակարգիչը: Քանի որ մարդու կողմից ստեղծված ինֆորմացիան առավելապես ներկայացվում է թվային տվյալների տեսքով, ապա տրամաբանական է այն համակարգչի միջոցով մշակելը: Ինֆորմացիայի որոնումն առկա տվյալներից անհրաժեշտն առանձնացնելու և ժամանակին այն տրամադրելու գործընթացն է: Հսկայածավալ ինֆորմացիայից անհրաժեշտը որոնելը շատ բարդ է ու աշխատատար: Դա է պատճառը, որ այդ գործընթացում որոնման ժամանակակից միջոցների ու մեթոդների կիրառումն անհրաժեշտություն է:

Ալոյան Գոհար
12.01.2019, 18:01
Մարդը իր ամենօրյա գործընթացում այս կամ այլ կերպ կապված է ինֆորմացիայի հետ, լինի դա գիրք կարդալ, նամակ գրել, հեռուստացույց նայել, թե խնդիր լուծել, միևնույնն է մի դեպքում ինֆորմացիան ստանում է և պահպանում, մեկ այլ դեպքում վերամշակում: Ինֆորմացիայի գաղափարը ընդհանուր և խոր հասկացություն է , հնարավոր չէ տալ նրա ստույգ սահմանումը, ուստի օգտվելու ենք այդ գաղափարի մասին մեր ունեցած ինտուիտիվ պատկերացումից: Ինֆորմացիայի հետ կապված հիմնական երևույթները. դա ինֆորմացիայի հաղորդումը, պահպանումն ու վերամշակումն է : Ինֆորմացիան հաղորդելու և պահպանելու անհրաժեշտությունը հանգեցրել է գրավոր և բանավոր խոսքի զարգացմանը: Հետագայում՝ հաղորդվել ու տարածվել լրատվական այնպիսի միջոցների օգնությամբ , ինչպիսիք են գրքի տպագրությունն ու փոստային կապը : Հեռագրի , հեռախոսի, ռադիոյի և հեռուստատեսության հայտնագործումը հնարավորություն է տվել լուծել արագությամբ հաղորդելու պատկերների և տեքստային ինֆորմացիայի հսկայական հոսքեր: Ինֆորմացիայից օգտվելու ամենակարևոր պայմանը նրա վրամշակումն է , որը մինչև վերջին ժամանակները մարդկության համար եղել է դժվարին խնդիր: Սակայն 20-րդ դարի էլեկտրոնային հաշվիչ մեքենաների հայտնագործությունից հետո հնարավոր եղավ անցնել ինֆորմացիայի ավտոմատ վերամշակմանը և օգտագործելուն, որը թույլ է տալիս իմֆորմացիայի մեծ մասը դնել այնպիսի սարքավորումների վրա , որոնք ունակ են առանց մարդու միջնորդոթյան աշխատելու բավականաչափ երկար ժամանակ և այնպիսի արագությամբ , որ մի քանի մլն անգամ գերազանցում է մարդու կողմից ինֆորմացիայի մշակման արագությանը:

Մարդիկ ինֆորմացիա փոխանակելու նպատակով բնական լեզուներ են օգտագործում՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, չինարեն և այլն: Այսպիսով՝ ինֆորմացիան նախ և առաջ ներկայացվում և փոխանցվում է բնական լեզուների միջոցով: Բնական լեզուների հիմքում տարբեր այբուբեններ են ընկած: Այբուբենը պայմանանշանների հավաքածու է, որի միջոցով հնարավորություն է ստեղծվում արտահայտելու յուրաքանչյուր լեզվին յուրահատուկ հնչյունների համակարգը: Հայերեն լեզվի հիմքում ընկած է 39 պայմանանշան պարունակող այբուբեն, անգելերենում՝ 26, ռուսերենում 32, չինարենում՝ տասնյակ հազարավոր պայմանանշաններ պարունակող այբուբեն:
Բնական լեզուներից բացի մարդը ստեղծել է նաև մի շարք, այսպես կոչված, ֆորմալ լեզուներ՝ հաշվարկման համակարգեր, ծրագրավորման լեզուներ և այլն: Ֆորմալ լեզուները, ի տարբերություն բնական լեզուների, քերականության և ուղղագրության խիստ կանոններ ունեն: Ֆորմալ լեզուներում որպես նշաններ օգտագործում են ինչպես թվեր ու տառեր, այնպես էլ այլ միջոցներ՝ քիմիական բանաձևեր, նոտաներ, երթևեկության նշաններ և այլն: Երբ բանավոր խոսքում ինֆորմացիան փոխանցվում է հիմնականում ձայնային ազդանշանների միջոցով, ապա համակարգչային ինֆորմացիան ներկայացվում է կոդերի միջոցով:
Ինֆորմացիան կարելի է ներկայացնել և՛ որպես օբյեկտների հատկություն, և՛ որպես նրանց փոխազդեցության արդյունք: Ինֆորմացիայի օբյեկտիվ գոյության փաստը՝ անկախ մեր գիտակցությունից, որոշ հետազոտողների համար բավականին արտառոց կարծիքների առիթ հանդիսացավ, ըստ որոնց՝ ինֆորմացիան նյութական աշխարհի երրորդ սուբստանցիան է (նյութի և էներգիայի կողքին): Բայց ինֆորմացիայի համար դեռ ձևակերպված չեն պահպանման և նյութի կամ էներգիայի՝ համարժեք քանակի անցման օրենքներ: Ներկայումս ընդունված է, որ ինֆորմացիան գոյություն ունի անկախ նրանից, թե ընկալվում է այն, թե չէ, սակայն դրսևորվում է միայն փոխազդեցության դեպքում:

Ալոյան Գոհար
12.01.2019, 18:03
«Ինտերնետը գլոբալ է և այն վերահսկելու ցանկություն ոչ ոք առանձնապես չունի,– կարծում է Վարդանյանը: – Օրինակ՝ եթե երեխան խաղ է խաղում, այն իր համար բացարձակ կործանիչ է, բայց մեկ ուրիշն ունի խաղային բիզնես ու այդ երեխայի վարքագիծը կարևոր է իր բիզնեսի համար: Ինչ-որ ծրագրեր կան, որ երեխաներին պաշտպանում են, սակայն ընդհանուր մասշտաբով չկա: Ծավալով մարդիկ փող են աշխատում»: Ի՞նչ ստացվեց. ունենք ամեն օր ստեղծվող, մինչև Լուսին ձգվող ինֆորմացիա: Այն ոչ միայն տրվում է մեզ, այլև ինքներս ենք դրան ծնունդ տալիս: Մենք լողում ենք վիրտուալ դաշտում և այստեղ է, որ պետք է վախենալ խորությունից ու հասկանալ, թե ինչպես ճիշտ առաջ գնալ՝ հնարավորինս օգտակար կերպով օգտագործելով մեզ հրամցվող ինֆորմացիայի պարունակությունը:

Ալոյան Գոհար
12.01.2019, 22:30
Նորագույն տեխնոլոգիաների կիրառումը դասապրոցեսում կրկնակի, եռակի աշխատանք է ուսուցչի համար:

Մասնագիտական գիտելիքների, ուսուցման մեթոդների կատարելագործման ու զարգացման հետ համատեղ այսօր ուսուցիչի համար բացվել են ինքնակրթման այլ ասպեկտներ:
Այսօր համակարգիչներ օգտագործելու ունակությունը կարող է նույնքան կարևոր լինել, որքան կարդալու, գրելու, ձայնագրելու, մեքենա վարելու կամ հեռախոսից օգտվելու ունակությունը:
ՏՀՏ-ները ուսուցչի համար անփոխարինելի են որպես գիտելիքների աղբյուր և գործիք, որոնցով կարելի է կառուցել դասը: Դպրոցում ՏՀՏ-ների կիրառման շրջանակները լայն են: Դրանք կիրառվում են համադպրոցական, ինքնուրույն աշխատանքներ, թիմային աշխատանքներ, մրցույթներ կազմակերպելու համար, ստեղծագործական նախագծերի մշակման և ներկայացման, ցուցադրումների համար: ՏՀՏ-ները կիրառվում են նաև գնահատման թեստային աշխատանքների կատարման նպատակով:
Դասապրոցեսում ՏՀՏ-ներն ակտիվորեն օգտագործելու համար ուսուցիչը պետք է հմտորեն տիրապետի դրանց:
ՏՀՏ-ների կիրառումը դասպրոցեսում ամենևին էլ չի նշանակում ուսուցչի ժամանակի տնտեսում, աշխատանքի հեշտացում: Բայց ճիշտ օգտագործելու դեպքում ենթադրում է ժամանակի խնայողաբար օգտագործում դասպրոցեսի ընթացքում: Երբ փորձում ես դասը պլանավորելիս ինչ որ բան ստեղծել համակարգչի օգնությամբ ինքնուրույն, հասկանում ես, որ ժամանակն անցավ աննկատ, ստեղծածդ նյութն էլ ընդամենը 45 րոպեի համար է: Յուրաքանչյուր ուսուցիչ, ով փորձում է ժամանակ առ ժամանակ կիրառել ՏՀՏ –ներ դասապրոցեսում, շատ լավ է գիտակցում խոսքերիս իմաստը: Գիտակցում է թե առավելությունները, թե թերությունները: Որպես թերություն կարելի է նշել նաև այն, որ երբեմն դասը կարող է արդյունավետ չլինել, դասի ընթացքում հնարավոր է ուսուցիչը չհասնի իր նպատակին ինչ-ինչ պատճառներով: Դրա համար շատ կարևոր է հենց թեմայի, դասի ընտրությունը:
Կյանքն անցնում է, գիտությունն արագ տեմպերով զարգանում է, ՏՀՏ-ները նույնպես, ուստի պետք է օգտագործել դրանց առավելություները դասապրոցեսում, ներմուծելով ժամանակակից դասավանդման մեթոդներ ու հնարներ:

Ալոյան Գոհար
12.01.2019, 22:32
Օգտագործելով համակարգչի երկխոսական, մոդելավորման, գունային և այլ բացառիկ հնարավորությունները, դասը կարելի է դարձնել պարզ, դիտողական և նույնիսկ «հրավիրող»: Համակարգիչը կարող է օգնել ուսուցչին ուսուցման գործընթացը բովանդակալից ու հետաքրքիր անցկացնելու համար: Էկրանին ցուցադրվող գործողությունների հաջորդականությունը կարող է ըմբռնելի դարձնել մատուցվող նյութը, վերացական գրքային նյութը կարող է վերածվել մի պրակտիկ իրադրության:

Գոհար Բոդոյան
12.01.2019, 23:24
Ինչպե՞ս ստեղծել գործունեություն ՏՀՏ կիրառմամբ, որը կհեշտացնի ուսուցման գործընթացը և կբարելավի դպրոցական արդյունքները: Ո՞ր ՏՀՏ-ն օգտագործել: Ո՞ր պահին օգտագործել: Ի՞նչ նպատակների համար: Որո՞նք են ՏՀՏ օգտագործման առավելությունները և թերությունները: Սրանք են այն հարցերը, որոնց պատասխանները հուզում է ուսուցիչներին
Եկեք անդրադարձ կատարենք այն գործընթացներին, որոնք անհրաժեշտ են ՏՀՏ կիրառմամբ մանկավարժական գործունեության կերտման համար:
ՏՀՏ կիրառմամբ մանկավարժական գործունեության կերտում
1․ Վերլուծություն

Առաջին փուլում անհրաժեշտ է վերլուծել կարիքները, ուսումնական պլանը և ուսումնական բոլոր նպատակները՝ ջանալով վեր հանել բոլոր այն տարրերը, որոնք հնարավոր կլինի բարելավել ՀՏՀ կիրառմամբ: Այս շրջանակում անհրաժեշտ է պատասխանել ներոգրյալ հարցադրումներին.
• Կրթական ինչպիսի՞ գործունեություններ մշակել:
• Ի՞նչ նպատակով:
2․ Գաղափարը

Այս փուլում անհրաժեշտ է վերլուծության ենթարկել բոլոր այն ռեսուրսները և թվային գործիքները, որոնք կարող են օգտագործվել վերոգրյալ գործունեությունները մշակելիս:
3․ Իրականացում

ՏՀՏ կիրառմամբ գործունեությունների իրականացումը ենթադրում է անհրաժեշտ նյութերի նախապատրաստում, ինչպես նաև ՏՏ հետ կապված այլ հարցերի հարթում: Գործունեության ընթացքում անհրաժեշտ է հետամուտ լինել և որոշակի գրառումներ կատարել և համապատասխանաբար փոփոխությունների ենթարկել սցենարները։

Ալոյան Գոհար
14.01.2019, 00:39

Շնորհակալություն հարգելի՛ Գոհար Բոդոյան , մասնակցության համար:

Ալոյան Գոհար
23.01.2019, 00:11
Հարգելի՛ գործընկերներ , շնորհակալ եմ թեմային մասնակցելու , ձեր կարծիքների, գրառումների համար: Բոլորիս մաղթում եմ հաջողություն :

Ալոյան Գոհար
23.01.2019, 17:37
Ինֆորմատիկան ընդարձակ գիտություն է, հետևապես չի սահմանափակվում էլեկտրոնային հաշվիչ մեքենաների ուսումնասիրմամբ։ Նիդերլանդացի գիտնական Էդսգեր Դեիկստրան ասել է՝ «Ինֆորմատիկան այնքանով է գիտություն համակարգիչների մասին, որքանով աստղագիտությունը՝ հեռադիտակի»։

naramartirosyan
11.02.2019, 23:00
Ինֆորմատիկան ընդարձակ գիտություն է, հետևապես չի սահմանափակվում էլեկտրոնային հաշվիչ մեքենաների ուսումնասիրմամբ։ Նիդերլանդացի գիտնական Էդսգեր Դեիկստրան ասել է՝ «Ինֆորմատիկան այնքանով է գիտություն համակարգիչների մասին, որքանով աստղագիտությունը՝ հեռադիտակի»։

Լիովին համամիտ եմ, սիրելի՛ Գոհար, ինֆորմատիկան ունիվերալ գիտություն է: Ինֆորմատիկան մնացած առարկաների կապող օղակն է: Առաջարկում եմ օգտվել հետրյալ հղումներից՝ https://lib.armedu.am/resource/26193
https://lib.armedu.am/resource/26195
https://lib.armedu.am/profile/10776/resource/date_created/desc/offset/5
https://lib.armedu.am/resource/22951