PDA

Դիտել ողջ տարբերակը : Պատանի քիմիկոսների համահայկական առաջին մրցաշարը Երևանում



Մարիետա
30.09.2010, 15:47
Ինչպիսի՞ քիմիական ռեակցիայով ցելյուլոզից ստանալ հրակայուն բամբակ։

Ինչպիսի՞ բաղադրություն ընտրել արդյունավետ և անվտանգ շամպուն ստանաու համար։

Ո՞ր քիմիական ռեակցիաներն են կախված ձգողական ուժից։



Այս և մի շարք այլ հարցերի պատասխաններ կփորձեն գտնել Պատանի քիմիկոսների համահայկական առաջին մրցաշարի մասնակիցները։

Մրցույթը կկայանա հոկտեմբերի 2-ին, Երևանի պետական համալսարանին առընթեր Ա. Շահինյանի անվանֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում։

Մասնակից 7 թիմերը հանրապետության տարբեր քաղաքներից են` Աբովյան, Գյումրի, Երևան, Ստեփանավան, Վաղարշապատև Վանաձոր:

Մրցույթը բաղկացած է 2 կիսաեզրափակչից և եզրափակչից, որոնց կհաջորդի մրցանակաբաշխության արարողությունը։

Ցանկացողներին հրավիրում ենք Ֆիզմաթ դպրոցի դահլիճ (հասցե՝ Ազատության պող., 2-րդ նրբ., թիվ 9) ժամը 15.30-ին՝դիտելու եզրափակիչ խաղն ու մրցանակաբաշխությունը։


«Այբ» ակումբ կրթական հիմնադրամ

Սահակյան Սահականուշ
30.09.2010, 23:39
Ինչպիսի՞ բաղադրություն ընտրել արդյունավետ և անվտանգ շամպուն ստանաու համար։
Կարծում եմ, որ բաղադրությունը հետևյալն է.
20-25% մակերևութաակտիվ նյութեր /ալկիլարիսուլֆանտներ, ալկիսուլֆատներ և այլն/, մինչև 50% ֆոսֆորաթթվային աղեր /օր.` տրինատրիպոլիֆոսֆատ/, տարբեր լցանյութեր, 2-3% ակտիվացնող հավելանյութեր, ավելի հաճախ կարբօքսիմեթիլցելյուլոզ: Այս բաղադրությամբ ստեղծված շամպույնները, և լվացող միջոցները ոչ միայն լիովին փոխարինում են ճարպային օճառին, այլև գերազանցում են նրան իրենց լվացող ազդեցությամբ, կոշտ ջրի հանդեպ անտարբեր են, գործվածքի վրա թուլացնող հատկություն չունեն, մաշկը չեն գրգռում:

Jerry
02.11.2011, 16:47
Նոյեմբերյանի Ավագ դպրոցը առաջին անգամ էր մասնակցում և գրավեց 3-րդ տեղը
http://mynad.info/news/n_a_d_i_qimikosnery_39/2011-11-01-12