PDA

Դիտել ողջ տարբերակը : Միջոցառումներ Լոռու մարզի դպրոցներում



Մանոն
12.05.2010, 10:45
Այստեղ կտեղադրվեն Լոռու մարզի դպրոցների միջոցառումների հղումները: Հետևեք այս թեմայի նորություններին և, հուսամ, կգտնեք նաև ձեր դպրոցը :) Կարող են ծավալվել նաև քննարկումներ դրանց շուրջ:
«Հայ Ասպետ» Վանաձորի հ. 10 դպրոցում (http://www.armedu.am/arm/official.php?sec=news&p=1&id=2898)

Մանոն
13.05.2010, 19:34
Եվս մի հետաքրքիր ու կարևոր միջոցառում .
Անվտանգ երթևեկություն Վանաձորի հ.8 դպրոցի աշակերտների համար (http://www.armedu.am/arm/official.php?sec=news&p=1&id=2897)

Մանոն
16.05.2010, 20:28
«Ես և շրջակա աշխարհը». բաց դաս Վանաձորի հ.4 դպրոցում (http://www.armedu.am/arm/official.php?sec=news&p=1&id=2934)
Գեղեցիկ դաս է:)

Մանոն
16.05.2010, 20:40
ԱՊՀ երկրներում ապրիլի 27-ին անցկացվող հերթական NetRiders առցանց օլիմպիադյում վանաձորիցիների հաղթանակները տեղին է արժանացնել հատուկ ուշադրության:)
Շնորհավորում եմ Շահենին ու Անդրանիկին մրցույթում պատվավոր 1-ին և 2-րդ տեղերն զբաղեցնելու համար և շնորհակալություն հայտնում Վանաձորի հ.1 դպրոցի փորձառու ուսուցչուհի Արեգ Միկիչյանին իր գործին անմնացորդ նվիրվելու և բարձրակարգ վերապատրաստումներ անցկացնելու համար: Տղաների հաղթանակը առաջին հերթին քոնն է, սիրելի Արեգ;
Մանրամասն` այստեղ.
Վանաձորցիների հաջողությունները ԱՊՀ երկրների NetRiders 2010 CIS օլիմպիադայում (http://www.armedu.am/arm/official.php?sec=news&p=1&id=2936)

manush
17.05.2010, 12:02
Մանուշ ջան, շատ շնորհակալություն քեզ՝ Լոռու մարզի միջոցառումների և լոռեցիների հաջողությունների մասին օպերատիվ տեղեկատվության, հետաքրքիր նյութեր ուղարկելու համար։

Սրտանց շնորհավորում եմ հաղթողներին՝ Շահենին ու Անդրանիկին, ինչպես նաև՝ սիրելի Արեգ Միկիչյանին։

Ցանկանում եմ ֆորումի այցելուներին «բարձրաձայնել», որ «Կրթական համալիր էջ» պորտալում կազմակերպված առցանց բոլոր միջոցառումներին Վանաձորի ուսումնական հաստատությունների ուսուցիչներն ու նրանց սաները միշտ ունեցել են ակտիվ մասնակցություն և ցուցաբերել են բարձր արդյունքներ։

Շատ շնորհակալություն բոլորիդ։

Արեգ
17.05.2010, 17:51
Շատ շնորհակալություն, Մանուշ ջան, սիրուն խոսքերիդ համար:
Դե Լոռեցիք գործի մարդիկ են, և շատ հաճելի է Ձեր թիմի հետ աշխատել:

Արեգ
17.05.2010, 18:17
Շնորհակալ եմ սիրելի Մանոն ջան:

Արեգ
18.05.2010, 13:02
Տիեզերքի գաղտնիքները մինչ օրս մնում են չբացահայտված առեղծվածներ: Սակայն Վանաձորի թիվ 1 միջնակարգ դպրոցի V դասարանը դասղեկ` Ալիսա Մխոյանի հետ համատեղ 2010թ մայիսի հինգին փորձեցին իրենց գիտելիքների չափով բացահայտել այն, ինչ մինչ օրս մարդկության համար մնում է չբացահայտված: Տեղի ունեցավ անսպասելին` V դասարանցիները իրենց սեփական տիեզերանավով ուղևորվեցին դեպի տիեզերք: Նրանք այնտեղ հանդիպեցին մոլորակների, աստղերի, արևի, լուսնի հետ: Տիեզերագնացները լուրջ ուսումնասիրություններ կատարեցին անծայրածիր տիեզերքում:
Այնքան պատկերավոր ու իրական էր միջոցառումը, որ և հանդիսատեսը, և միջոցառման մասնակիցները իսկապես կարծես թե տիեզերքում լինեին, որտեղ նրանց էին սպասում ողջ տիեզերական մարմինները իրենց խորհրդավոր պատկերներով, հանելուկային կազմությամբ: Երբ տիեզերանավը վայրէջք կատարեց երկիր մոլորակի վրա տիեզերագնացները հասկացան, որ երկիր մոլորակն է իրենց հարազատ օրրանը և մեր մոլորակի վաղվա օրը և լուսաշող ապագան մեր մարդկության ձեռքին է:

Արեգ
21.05.2010, 21:31
Սիրելի շրջանավարտներ,
Շնորհավորում եմ ձեզ վերջին զանգի կապակցությամբ:
Այս տոնական օրը հիշարժան է բոլորիդ համար, որովհետև այսօր հրաժեշտ եք տալիս դպրոցին, որը ձեզ համար եղել է գիտելիքների ձեռքբերման և աշխարհի ճանաչման միջավայր…
… Հրաժեշտ եք տալիս այն մարդկանց, ովքեր ձեր մեջ սերմանել են ազնվություն և լավատեսություն, արժանապատիվ ապրելու կամք և հավատ վաղվա օրվա նկատմամբ:
Մաղթում եմ բոլորիդ հաջողություն և նորանոր բարձունքների գրավում…

Շահեն_Վանաձոր17
27.05.2010, 09:49
Մեկդարյա հարուստ կենսագրական է կերտել Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոցը: Կրթօջախ, որն ազգին նվիրաբերել է Ղարաքիլիսայի ճակատամարտի հերոսներ, Հայրենական պատերազմի քաջարի մարտիկներ, արցախյան ազատամարտի անձնուրաց նահատակներ: N17 ավագ դպրոցը հիմնադրման օրից իր առջև մեկ նպատակ է դրել. Կրթել և դաստիարակել ազնիվ ու հայրենասեր մարդիկ: Շուրջ մեկ դար մատաղ սերունդ կրթած, վեհն ու գեղեցիկը սերմանած, հայրենասիրությունն ու բարությունն ավետած այս դպրոցն այժմ էլ շարունակում է ազգի համար կերտել լուսավոր ու փառապանծ ուղի: Բազում դժվարությունների և ճակատամարտերի դիմակայած այս անառիկ ամրոցն իր պատերի ներսում դեռ կաճեցնի ազգի նվիրյալներ, կկրթի բազմաթիվ հայ մեծ անուններ, որպեսզի դարեր հետո մեկ առ մեկ, անուն առ անուն հիշատակի նրանց հայտնի անունները:
Այսօր, անցնելով մեծ ու փառավոր ուղի, վեհաշուք դպրոցը նոր կյանք ճանապարհեց ևս մեկ սերունդ:
Առավոտ էր… Վանաձորի լուսապայծառ առավոտներից մեկը…
2010 թ. Մայիսի 22-ին Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոցում իսկական տոն էր: Բոլորի աչքերը շողում էին կախարդական փայլով: Հուզմունք կար թե́ ուսուցիչների, թե́ աշա-կերտների և թե́ ծնողների աչքերում: Աշակերտներից յուրաքանչյուրը յուրօրինակ էր այդ օրը: Հրաշալի էին նրանք սև ու սպիտակի մեջ` երջանկության áõ բաժանման թախիծը աչքերում: Նրանք իրենց երախտագիտության խոսքն էին ասում իրենց հարգելի տնօրեն տիկին Սաղաթելյանին, տնօրեն, որի բարեհամբույր ժպիտը միայն ջերմություն է սփռում, իսկ անմիջական բնավորությունն ինքնին հուշում է, որ կոլեկտիվում ևս ձևավորված է անկեղծ ու անմիջական մթնոլորտ: Այդ են վկայում աշխատակիցների կողմից նրա մասին հնչեցրած գովեստի խոսքերը: Իրենց երախտագիտության խոսքն ասեցին նաև փոխտնօրեններ Ս. Վարդանյանին և Լ. Դարբինյանին: Նրանք այլ ջերմությամբ, սիրով ու քնքշանքով արտահայտեցին իրենց սերը, հարգանքը և շնորհակալությունը իրենց դասղեկներին` Հերմինե Ալոյանին և Սոֆյա Ափինյանին: Հ. Ալոյանը և Ս. Ափինյանը օժտված են ծնողական հոգատարությամբ և իրենց սաներին շռայլորեն նվիրել են իրենց հոգու գանձերը, ուղղություն են տվել նրանց ձգտումներին, երազանքներին, նպատակներին և պարգևել գիտելիքի ուժը` դրանց հասնելու համար: Աշակերտները հուզված էին, ոգևորված: Նրանց սրտերը այդ օրը բաբախում էին վախով և հույսով. վախ ապագայի անհայտ ուղիներից և հույս, որ իրենց առջև բացված կյանքի մեծ դարպասները կտանեն նրանց դեպի լուսավոր և փառապանծ ապագա:
Աշակերտներին իր ողջույնի խոսքը հղեց դպրոցի տնօրեն տիկին Թամարա Սաղաթելյանը: Նա շնորհավորեց աշակերտներին` մաղթելով նրանց լուսապայծառ ապագա, ուսման մեջ նորանոր հաջողություններ և մեծագույն նվաճումներ գիտության ասպարեզում: Տիկին Սաղաթելյանը ակնկալում է, որ իր սաները բարձր կպահեն դպրոցի պատիվը ԲՈՒՀ-երում և կյանքի դժվարին ճանապարհին:
Իրենց ներկայությամբ աշակերտներին ոգևորեցին նաև Լոռու մարզպետ պարոն Ա. Քոչարյանը և ԼՄԱ Կրթուրյան, Մշակույթի և Սպորտի վարչության պետ Մ. Սայադյանը:
Թող Աստված պահապան լինի մեր շրջանավարտներին, ուղեկցի նրանց ողջ կյանքում առաջնորդի նրանց դեպի նորանոր բարձունքներ և նրանց կյանքում միշտ ղողանջեն հաջողության զանգերը…

Շահեն_Վանաձոր17
27.05.2010, 09:55
Հարգելիներս անչափ գոհ և շնորհակալ եմ բոլոր շնորհավորանքների համար ես դեռ ավելի բարձր արդյունքների հասնելու ցանկություններ ունեմ, դեռ կունենաք այլ առիթներով էլ շնորհավորելու:

Մանոն
29.05.2010, 17:29
Երկար սպասված օրերն արագ են անցնում... :)Այդպիսի օրերից էր մայիսի 22-ը, որը սլացավ վայրկյանի արագությամբ` իր հետ տանելով 40 շրջանավարտների մանկության վերջին ակնթարթը:
Վանաձորի հ.16 դպրոցում այս տարի Վերջին զանգն առանձնահատուկ էր: Չէ որ ավարտում էր վերջին 11-րդ դասարանը: Հուզվել էին թե' ուսուցիչները, թե' աշակերտները...
Ամեն շրջանավարտի հետ մենք էլ վերապրելով մեր Վերջին դասը` գիտակցում ենք մեր մեկ տարով էլ մեծանալը, մի պահ մտորում-տխրում ենք, հետո նայում ենք առաջ...:rolleyes:

lmargaryan
30.05.2010, 14:42
2010թվ. ապրիլի 27 – ին Վանաձորի համար 20 դպրոցի հայոց լեզվի և գրակ. ուսուցչուհի Գայանե Ժամհարյանը “Անվտանգ բջջային կապ. դպրոցականների կարողությունների զարգացում ” ծրագրի շրջանակներում X Ա դասարանում կազմակերպել էր բաց դաս, որը վերաբերում էր հետևյալ հիմնահարցերին.
1. Համաշխարհային տեխնոլոգիական զարգացումների համատեքստում բջջային կապի դերը :
2. Անվտանգ բջջային կապ. երեխաները և բջջային հեռախոսակապը:
3. Դպրոցի առջև ծառացած խնդիրները հաղորդակցման ժամանակակից միջոցների մարտահրավերների համատեքստում:
4. Աշակերտը և տեխնոլոգիական մարտահրավերների հարընթացում նրա կողմնորոշվելու դրսևորումները:
Դասը սկսվեց հիմնահարցի նախնական մեկնությամբ, որն արվեց խիստ ինքնատիպ և յուրօրինակ ձևով:
Հիմնահարցերը` հակիրճ ձևակերպումներով, ներկայացվել էին պաստառների տեսքով: Դրանցից մեկը` “Բջջային կապ” պաստառը, ներկայացվել էր իբրև T – աձև աղյուսակ, որի ձախ կողմում գրված էր. “Դպրոցը հաղորդակցման միջոցների ժամանակակից մարտահրավերների համատեքստում միայնա±կ է մնացել...”
Ի դեպ, պաստառի աջ մասը լրացվեց դասի վերջում, երբ պարզաբանվեցին և հստակեցվեցին այն բոլոր հարցերն ու խնդիրները, որոնք օժանդակելու էին դպրոցին` դիմակայելու վերը նշված մարտահրավերներին:
Ներածական խոսքից հետո ուսուցչուհին ամփոփ ձևով ներկայացրեց դասի թե’ հրատապ, թե’ հեռահար նպատակները, մեթոդները և հնարները:
Դասը կազմակերպվել էր իբրև զրուցահանդես (թոք շոու), որի մասնակիցները` հոգեբաններ, բժիշկ, «Beeline» - ի փորձագետներ և ներկայացուցիչներ, անկախ վերլուծաբաններ, լրագրողներ և այլն, հանգամանորեն շարադրեցին իրենց տեսակետներն ու նկատառումները խնդրի վերաբերյալ:
Դասի ընթացքում ակտիվ և կենդանի քննարկում ծավալվեց, որին հետաքրքիր ձևով արձագանքում էր նաև «դահլիճը» (ի դեպ, դասարանը բաժանված էր 2 մասի` զրուցահանդեսի հյուրեր, և «դահլիճի» ներկայացուցիչներ):
Դասի ընթացքում անկախ վերլուծաբանները և լրագրողական հետաքննություն իրականացնող աշակերտուհիները գրագետ և ինքնատիպ ձևով ներկայացրին անցկացված հարցախույզի արդյունքները աղյուսակների և գծակարգերի միջոցով:
Դասն ուղեկցվեց հետաքրքիր երաժշտական ընդմիջումներով:
Դասն ավարտվեց հետաքրքիր կարգախոսով. «Թեժ գիծ» + «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամ +բարի կամք դրսևորողներ = հաղթանակ:
Դասին ներկա էին Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի երևանյան ներկայացուցիչը, դպրոցի փոխտնօրենը, ուսուցիչներ, աշակերտներ:

Դպրոցի տնօրեն` Կ. Աթոյան

lmargaryan
30.05.2010, 15:20
Վանաձորի 20 միջնակարգ դպրոցում տեղի ունեցան առաջին դասարանցիների գրաճանաչությանը նվիրված միջոցառումներ, որոնցից մեկն էլ կայացավ ապրիլի 30 –ին IԱ դասարանում:
Դասվար Գ. Սիմոնյանի կազմակերպած միջոցառումը աչքի էր ընկնում բովանդակությամբ, կազմակերպվածությամբ: Փոքրիկներն ակտիվ էին, նրանց խոսքը անկաշկանդ էր, գրագետ:
Մի քանի ամսվա ընթացքում աշակերտները կարողացել էին իրենց ուսուցչուհու հետ նվաճել առաջին բարձունքը. գիտեն գրել, կարդալ, յուրացրել են թվերի զարմանահրաշ աշխարհի գաղտնիքները:
Հրավիրված հյուրերը հաճույք ստացան փոքրիկների բեմադրությունից, պարերից ու երգերից:
IԱ դասարանի փոքրիկները, համոզված էին բոլորը, ապագայում կդառնան անկախ Հայաստանի իսկական քաղաքացիներ:

Արեգ
04.06.2010, 21:27
Մեծ փոփոխություններ են կատարվում կրթության համակարգերում: Փոփոխվում են կրթության ձևերը, պատասխանատվությունը և բովանդակությունը: Կրթությունը դառնում է անհատական և պատասխանատու: Ինքնակրթությունը, ինչպես նաև ուսուցման նկատմամբ ստեղծագործական մոտեցումները դառնում են անհրաժեշտ մարդու ողջ ակտիվ կյանքի ընթացքում:
2008թ. նոյեմբերից Մոսկվայի CISCO կազմակերպության և Երևանի “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամի կողմից ինֆոմացիոն տեխնոլոգիաների (IT Essentials: Hardware and Software) մասնագետների վերապատրաստման և կատարելագործման նպատակով կազմակակերպվում են հեռահար ուսուցման դասընթացներ: Լոռու մարզում դասընթացներն անց են կացվում Վանաձորի հ. 1 դպրոցում: Հեռահար ուսուցումն առցանց թեսթային քննությաններ են, որոնց արդյունքում բարձր միավորներ հավաքած մասնակիցներին տրվում է CISCO կազմակերպության Ցանցային Ակադեմիայի միջազգային վկայագրեր:
Ներկայումս ամենազարգացած երկրներում ինֆորմացիոն-տեխնոլոգիական պատրաստականությամբ աձնակազմի մեծ պահանջարկ կա: Հեռակա ուսուցումը սովորաբար հիմնվում է այն սկզբունքների վրա, որ ուսանողին տրվում է էլեկտրոնային գրականություն և ուսանողը ինքնուրույն սովորում է և վերջում հանձնում քննություն:
Դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր մտադրություն ունեն իրենց կարիերան սկսել տեղեկատվական տեխնոլոգիաների (IT) ասպարեզում, ինչպես նաև բոլորի համար, ովքեր ցանկանում են տեղեկություն ստանալ համակարգիչների օգտագործման, համակարգիչների ներքին բաղկացուցիչների և սարքերի ու ծրագրերի հետ աշխատանքի ընթացքում առաջացած խնդիրների լուծման վերաբերյալ:
Դպրոցում դասերն ավարտվել են, քննություններ են, բայց Վանաձորի հ. 1 դպրոցի ԻՀԿ-ում Ցանցային Ակադեմիայի հերթական ուսանողների դասերը շարունակվում են…

Քրիստինա_Վանաձոր17
05.06.2010, 11:00
02.06.2010 թ. Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոցում վճռական օր էր թե ուսուցիչների և թե աշակերտների համար: Սկսվեցին 2010 թ. ավարտական քննությունները: Աշակերտները արտաքուստ թվում էին ինքնավստահ, սակայն ներքուստ նրանք հուզված էին ու անհանգիստ: Իրենց համար սկսվում էր մի պատասխանատու շրջան, որը ճանապարհ էր հարթելու հետագայի համար: Քննությունը սկսվեց ճիշտ ժամանակին և անցավ ինչպես կարգն է:
Իսկ մայիս ամսին Վանաձորի N17 դպրոցում ավարտվեցին ավագ դպրոցի հոսքային տասներորդ դասարանների փոխադրական քննությունները: Քննություններն անցկացվեցին ինչպես պահանջում է կարգը, և հանձնաժողովի անդամները անկողմնակալ էին ու խստապահանջ: Քննություններն արդյունավետ էին և օգնեցին աշակերտներին կողմնորոշվել և հստակեցնել իրենց ընտրած հոսքը:
Ես շնորհավորում եմ բոլոր շրջանավարտներին և մաղթում նրանց հաջողություն նոր կյանքի դժվարին շեմին, մաղթում եմ, որ նրանք բարձր գնահատականներով և ուրախ հրաժեշտ տան դպրոցին ու պարզ ճակատով գնան ԲՈՒՀ-եր:

n1vau
07.06.2010, 17:03
Բաց դաս Վանաձորի N1 արհեստագործական ուսումնարանի <<Հասարակական սնունդ>> խմբում

n1vau
07.06.2010, 17:38
Բաց դաս Վանաձորի 1 արհեստագործական ուսումնարանի <<Գեղարվեստական ձևավորման աշխատանքներ և դիզայն>> խմբում

n1vau
07.06.2010, 18:49
Բաց դաս Վանաձորի 1 արհեստագործական ուսումնարանի <<Գեղարվեստական ձևավորման աշխատանքներ և դիզայն>> խմբում.

Մանոն
08.06.2010, 19:55
Բաց դաս Վանաձորի 1 արհեստագործական ուսումնարանի <<Գեղարվեստական ձևավորման աշխատանքներ և դիզայն>> խմբում
Լիլիթ ջան, ինչ սիրուն է....շատ ապրես, որ տեղադրել ես:) մանավանդ առաջին նկարի ձևավորումն ինձ շատ դուր եկավ, կեցցեն մեր երեխեքը..:)

lmargaryan
15.06.2010, 20:09
Տարեվերջին Վանաձորի թիվ 20 դպրոցի չորրորդ դասարանցիները տոնական տրամադրություն ունեին: Նրանք ներկայացրեցին 12-ամյա դպրոցի տարրական օղակի ավարտմանը նվիրված հեքիթ-ներկայացում: Հեքիաթը մի յուրօրինակ ամփոփման դաս էր, որտեղ ընդգրկված էին չորս տարվա ուսումնական գործընթացից ստացած գիտելիքների կարևորագույն հմտություններ: Սյուժեն կազմվել էր որպես հեքիաթ, որտեղ բախվում էին չարն ու բարին: Չարություն կրող կերպարը Դժնդակ արքան էր, որը փորձում էր դադարեցնել, խանգարել գիտելքների ձեռք բերման պրոցեսը և զանազան խարդախ ու բռնի մեթոդներով խոչընդոտներ ստեղծում ուսումնատենչ մանուկների համար: Բայց երեխաները բարի փերու օգնությամբ և իրենց գիտելիքների հանդիսավոր ցուցադրմամբ կարողացան հաղթել չարության ու տգիտության տիրակալին:
Հանդեսը ուղեկցվում էր ուրախ երգ ու պարով: Դրսևորվեցին աշակերտների գիտելիքեր կիրառելու հմտությունները, ասմունքելու, երգելու և նվագելու բացառիկ ունակությունները:
“Հեքիաթ Դժնդակ արքայի և պստիկ, ուսումնատենչ մանուկների մասին” ներկայացման սյուժեն ստեղծագործել և կազմել էր դասվար Նորա Չատինյանը: Ընդգրկված էին նաև հանրածանոթ մանկական երգեր:

lmargaryan
16.06.2010, 12:20
Վանաձորի թիվ 20 դպրոցի VI ա դասարանի աշակերտները դասղեկ և պատմության ուսուցչուհի Ա. Բաբուրյանի հանձնարարությամբ և գլխավորությամբ ձեռնամուխ եղան մեր պատմական հուշարձանների փոքր մակետների յուրովի պատրաստմանը: Առաջին փորձը Տիգրանակերտ քաղաքն էր: Ամեն մեկը մի գործ վերցրեց իր վրա, որոշել էին ոչ մի մանրուք բաց չթողնել: Աշխատանքը բավական լավ ստացվեց և բարձր գնահատականի արժանացավ, ինչը ոգևորեց երեխաներին, և նրանք անցան մյուս պատմական հուշակոթողների պատրաստանը:

Տիգրանակերտը հին հայկական, հելլենիստական քաղաք է, գտնվում է Խաչագետի աջ ափին: Կառուցվել է Ք.Ա. I դարում հայոց արքա Տիգրան Մեծի կողմից:
Տիգրանակերտի շինությունը տևել է հինգ տարի ( Ք.Ա. 83-78): Քաղաքը շրջապատված էր 25 մ բարձրությամբ հաստ պարսպով:
Կառուցված էին պահեստանոցներ, զինանոցներ, ախոռներ, թատրոն, նաև միջնաբերդ: Արքայական մեծ ու շքեղ պալատը կառուցվում է քաղաքի արվարձանում, շուրջը` լճեր, զբոսայգիներ, որսատեղեր և ամուր բերդ:

lmargaryan
16.06.2010, 12:23
Վանաձորի թիվ 20 դպրոցի VI ա դասարանը բաց դաս էր կազմակերպել և ներկայացրել Սարդարապատի հուշահամալիրի պամությունը: Հրավիրվել էին դպրոցի տնօրինությունը, ուսուցիչներ, ծնողներ: Բոլորը հիացմունքով ու հուզմունքով հետևում էին երեխաների կողմից ներկայացվող նյութերին, ասմուքին, երգին ...
Հուսանք, որ այդ օրը բոլորս փոքր - ինչ ավելի հայացանք, խորը զգացմունքներով լցվեցինք մեր հինավուրց հայրենիքի նկատմամբ: Հասկացանք, որ պարտավոր ենք գնահատել ու պահպանել մեր դարավոր պատմությունն ու մեր հազարամյա արժեքները:
Դասի վերջում իր հիացմունքն արտահայտեց հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ս. Նալղռանյանը, իսկ բաց դասի կազմակերպիչ, պատմության ուսուցչուհի Ա. Բաբուրյանն իր գոհունակությունն արտահայտեց երեխաների կազմակերպված, խելացի աշխատանքի նկատմամբ:

Մանոն
22.06.2010, 13:12
Վանաձորի թիվ 20 դպրոցի VI ա դասարանը բաց դաս էր կազմակերպել և ներկայացրել Սարդարապատի հուշահամալիրի պամությունը: Հրավիրվել էին դպրոցի տնօրինությունը, ուսուցիչներ, ծնողներ: Բոլորը հիացմունքով ու հուզմունքով հետևում էին երեխաների կողմից ներկայացվող նյութերին, ասմուքին, երգին ...
Հուսանք, որ այդ օրը բոլորս փոքր - ինչ ավելի հայացանք, խորը զգացմունքներով լցվեցինք մեր հինավուրց հայրենիքի նկատմամբ: Հասկացանք, որ պարտավոր ենք գնահատել ու պահպանել մեր դարավոր պատմությունն ու մեր հազարամյա արժեքները:

Շատ հետաքրքիր միջոցառումներ են, շնորհակալություն: Հետաքրքիր է, երեխաներն իրենք են պատրաստել հրաշալի մակետները?

lmargaryan
24.06.2010, 10:15
Շնորհակալություն: Դպրոցում կազմակերպվել են արտադասարանային պարապմունքներ, և երեխաներն իրենք են պատրաստել այդ աշխատանքները:

Astx
14.09.2010, 16:42
Շնորհակալություն

Սահակյան Սահականուշ
25.09.2010, 20:35
Կարծում եմ, որ երբ երեխաները ծրագրում են որևէ միջոցառում, և սկսում կազմակերպչական աշխատըանքներ տանել, պաշարը հարստացնել տարատեսակ նյութերով, և պրպտել, այնուհետև ներկայացնել ուսուցիչների դատին, շատ հետաքրքիր և զվարճալի է լինում:

Նունե21
25.10.2010, 13:15
Թիվ 21 դպրոցում արդեն ավանդույթ դարձած առարկայական տասնօրյակի շարքում իր վերջին ակորդն է հնչեցնում բնագիտություն առարկան:
Դասի թեման` <Հրաժեշտ> բնագիտություն առարկայի` <Քիմիա> բաժնին:
Դասը համարվում էր ինտեգրված` ինֆորմատիկա-բնագիտություն:
Օգտագործվող մեթոդը ինտերակտիվ:
Ինտեգրված դասերն ունեն մի շարք առավելություններ, որոնք նպաստում են թե' ինֆորմատիկայի ուսուցման արդյունավետության բարձրացմանը, և թե' այն առարկաների, որոնց հետ շաղկապվում է ինֆորմատիկան ինտեգրված դասերի ընթացքում:
Աշակերտները հնարավորություն ունեցան <Հրաշագործ քիմիա> բաժինը ներկայացնել պատանի բնագետի լաբորատորիայում: Դասի ընթացքում երեխաները հատուկ բանաձևի միջոցով որոշեցին իրենց տարը, իսկ Քիմելան գիտության արկղիկից հանեց նրանց տարրը և տվեց երեխաներին: Աշակերտների նշանաբանն էր. <Ասա ինձ, և ես կմոռանամ,ցույց տուր, և ես կհիշեմ, մասնակից դարձրո´ւ, և ես կսովորեմ>:
Վերջում Քիմելան հաջողության բանալին հանձնում է Ֆիզիկոյին:

Նունե21
25.10.2010, 13:25
Երեխաները ստացել էին գերագույն հաչույք:

Նունե21
25.10.2010, 22:41
VI դասարանում ինֆորմատիկա առարկայից անց կացվեց դաս-միջոցառում, որն անցավ 2 փուլով: Աշակերտների աշխատանքի հիմքում ընկած էր <Դառն է ծառը իմաստության` պտուղը`քաղցր:
I-ը <Ճանապարհորդություն ժամանակների խաչմերուկում>:
II-ը <ի?նչ է տեղեկույթը: Համակարգչային գրագիտություն>:
Աշակերտները հնարավորություն ունեցան այդ կարճ ժամանակահատվածում ինֆորմատիկա առարկայից ստացած գիտելիքներն ազատորեն կիրառելով կատարել թեսթային աշխատանք համակարգչով, տալ տեղեկույթի ուրվագրային պատկերը, տեղեկույթի կրիչների սխեման:
Դասի ընթացքում ներկայացվեց մի բեմականացում, որի մեջոցով ներկայացվեց համակարգչի կառուցվածքը` երեխաներից մեկը ցուցարկիչն էր, մյուսը` ստեղնաշարը, հաջորդը` մկնիկը, իսկ մյուսը` մշակիչը:

Քրիստինա_Վանաձոր17
26.10.2010, 12:57
Բարեկամությունը երկու երկրների` Ռուսաստանի և Հայաստանի միջև ունի դարերի պատմություն: Հայ ժողովրդի պատմությունից հայտնի են շատ ծանր և ճակատագրական իրադարձություններ, որոնց ժամանակ մեր ժողովրդի կողքին կանգնած է եղել ռուս ազգը և փրկել է հալածողներից:
Հայ ազգը միշտ վստահել և հավատացել է իր ավագ եղբորը:
Եվ այսօր էլ ավելի է ամրացել բարեկամական կապերը այդ երկու ազգերի միջև:
Սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին Հայաստանի դպրոցներում անցկացվեց <<Երգը` բարեկամության կամուրջ է>> ռուսական երգի հանրապետական փառատոնը:
Փառատոնի նպատակն էր Հայաստանի դպրոցականներին առավել ակտիվորեն հաղորդակից դարձնել ռուս ժողովրդի մշակույթին և հոգևոր արժեքներին, նպաստել Ռուսաստանի, ռուսական մշակույթի և ռուսաց լեզվի նկատմամբ նրանց հետաքրքրության բարձրացմանը և դրանով իսկ աջակցել Հայաստանում ռուսական մշակույթի և ռուսաց լեզվի վարկի բարձրացմանը, Ռուսաստանի նկատմամբ ստեղծված բարենպաստ հասարակական կարծիքի պահպանմանն ու հետագա խորացմանը:
Փառատոնը կազմակերպվել է <<Ռուսաստանի հայերի միություն>> համառուսաստա-նյան հասարակական կազմակերպության, <<Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոն>> հասարակական կազմակերպության, “Русский мир” հիմնադրամի(ՌԴ) կողմից, ՀՀ Կրթության և Գիտության նախարարության, ՀՀ Մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության աջակցությամբ: Փառատոնը նվիրված էր Հայրենական Մեծ պատերազմի 65-ամյակին և Ռուսաստանի հայերի միության 10-ամյա հոբելյանին:
Հայաստանում անցկացվող փառատոնին մասնակցեցին նաև Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոցի սաները: Փառատոնի շրջանակներում կազմակերպվեց կլոր-սեղան քննարկում, որի թեման էր <<Ռուսաստանի և Հայաստանի միջև բարեկամության պատմությունը>>: Բարձր դասարանների աշակերտները ազատ և համարձակ հայտնում էին իրենց կարծիքները: Նրանք շփվում էին ռուսերեն լեզվով` ի ցույց դնելով իրենց գիտելիքները պատմության, գրականության, մշակույթի և քաղաքականության վերաբերյալ:
Կազմակերպվեց բաց դաս, որի թեման էր <<Հայաստանի և Ռուսաստանի սիմվոլները>>: Աշակերտները պատրաստել էին պատի թերթեր, որտեղ պատկերված էին այդ երկու երկրները խորհրդանշող սիմվոլները:
Ինչպես նաև պատրաստվեց և անցկացվեց գրական-երաժշտական ցերեկույթ, որի ժամանակ հնչեցին ռուս հայտնի բանաստեղծների և կոմպոզիտորների ստեղծագործություն-ներ:
Ցածր դասարանների աշակերտները մասնակցեցին կավճանկարչության, որի թեման էր <<Ազգերի բարեկամություն>>:
Փառատոնի շրջանակներում դպրոցի բեմահարթակից ներկայացվեց Չեխովի ստեղծագործությունից հատված:Աշակերտները մեծ սիրով պատրաստվեցին և մասնակցեցին այդ ներկայացումներին:
Նման միջոցառումները ունեն մեծ դաստիարակչական նշանակություն, և հուսով ենք, որ մեր աշակերտները հնարավորություն կունենան մասնակցել հաջորդ փուլերին և կհասնեն մինչև Մոսկվա:

Քրիստինա_Վանաձոր17
01.11.2010, 14:43
Վանաձորի Մ. Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոցի XIԲ դասարանում բաց դաս էր <<Կենսաբանություն>> առարկայից: Դասի թեման էր Օնտոգենեզ, Սաղմնային զարգացում, Հետսաղմնային զարգացում:
Աշակերտները բաժանված էին խմբերի (3 խումբ), և յուրաքանչյուրին հատկացված էր թեմա, որի շուրջ պետք է խոսեին:
I խումբ- Օնտոգենեզ
II խումբ- Մարդու սաղմնային զարգացումը
III խումբ- Հետսաղմնային զարգացում
Բոլոր աշակերտները կրում էին սպիտակ խալաթներ: Խմբերում կային մանկաբարձներ, կենսաբաններ և բուժքույրեր: Նրանք պատրաստել էին փոքրիկ պաստառներ, որոնց միջոցով բացատրում էին իրենց ներկայացրած նյութը: Պատրաստել էին նաև տեսանյութ, որտեղ խոսվում և ներկայացվում էր սաղմի զարգացումը:
Ամեն ինչ ներկայացվեց և մատուցվեց գեղեցիկ ու հետաքրքիր:

Vanadzor10***Ani
16.11.2010, 15:24
<<Խաչվող ուղիներ>> հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ <<Բարի'ն արա>> ծրագրի շրջանակներում Վանաձորի Սայաթ-Նովայի անվան թիվ 10 ավագ դպրոցի III ա դասարանը դասվար Ա. Մարգարյանի ղեկավարությամբ կազմակերպել էր <<Աշունը ամենաբարի եղանակն է>> խորագրով միջոցառում: Միջոցառման խորհուրդը բարին էր ու բարությունը, իսկ նպատակը` երեխաների մեջ բարի գործ անելու ցանկության սերմանումը:
Միջոցառման բեմահարթակն իրենից ներկայացնում էր աշնանային այգի` խնձորենիներով, նռնենիներով, խաղողի որթերով, քչքչան աղբյուրով: Միջոցառումը սկսվեց <<այգեպանների>> բեմելով. ներկայացվեց նրանց եռանդուն աշխատանքն այգում, որին հետևեց աշնանային բերքահավաքը: Աշակերտները հանդես եկան աշնանային այգու անուշահամ մրգերի դերերով` համապատասխան հագուստներով ներկայացնելով զանազան մրգերի ու բանջարեղենների օգտակար հատկությունները: Միջոցառման ընթացքում աշխույժ երգ ու պարով երեխաները գովերգեցին աշունն ու աշնանային մրգերը` չմոռանալով ներկաներին հյուրասիրել իրենց այգուց հավաքած աշնանային անուշահամ մրգերը:

Նունե21
23.11.2010, 13:04
IX դասարանցիները դասղեկի￿' Ն. Եգանյանի գլխավորությամբ իրենց դասղեկի ժամը ￿￿￿￿￿￿￿￿￿￿նվիրեցին հայազգի բանաստեղծ, մեծն լոռեցի երջանկահիշատակ Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 75-ամյա տարելիցին: Աշակերտներն անդրադարձան նրա կենսագրությանը, ներկայացվեց նաև հարցազրույց Հրանտ Մաթևոսյանի հետ/աշակերտներից մեկը մարմնավորում էր Հրանտ Մաթևոսյանին/: Ներկայացրեցին <Ալխո>, <Աշնան արև>, <Կանաչ դաշտում>, ....: Վերջում դիտեցին հատված <Մենք ենք, մեր սարերը> ֆիլմից: Որոշում կայացվեց հաջորդ դասղեկի ժամին այցելեն նրա անունը կրող￿' Հրանտ Մաթևոսյանի անվան այգի և ծաղկեպսակ դնել նրա արձանին:

Vanadzor10***Ani
03.12.2010, 16:24
Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշմամբ դեկտեմբերի 1-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր:
Այդ պայքարին ամեն տարի միանում են Վանաձորի Սայաթ-Նովայի անվան թիվ 10 ավագ դպրոցի բարձր դասարանի աշակերտները: Այս տարի դեկտեմբերի 1-ին կազմակերպվեց միջոցառում, որն ուղեկցվեց <<ՁԻԱՀ, ՄԻԱՎ. ինչպես պաշտպանվել վարակից>> ֆիլմի (DVD տարբերակով) դիտումով, որին հետևեց քննարկում, կարծիքների փոխանակում կենսաբանության ուսուցչուհի Ռ. Մկրտչյանի և աշակերտների միջև:

1079 1080 1081

lmargaryan
06.12.2010, 12:56
Նոյեմբերի 11-ին Վանաձորի Պաբլո Տիչինայի անվան ¹20 միջնակարգ դպրոցի 7բ դասարանի աշակերտները ներկայացրին միջոցառում` «Տերևի ճամփորդությունը» խորագրով:
Տերևն ուզում էր նմանվել թիթեռնիկին և նրա նման ազատ թռչել:Քամին օգնեց նրան և նրանք նազանքով, պարելով գնացին ճամփորդելու Հայաստանում` իրենց հետ տանելով բոլորին:
Երեխաների նպատակը աշունն ամեն տեղ տեսնելն էր, նրա շունչն ու զովն ամենուրեք զգալը և, անկասկած, սեփական երկրի բարիքները ճշմարտացիորեն գնահատելը:
Երգով ու պարով ուղեկցված նրանց ճամփորդությունն ավարտվեց «Ղափամա» երգի ներկայացմամբ:
Հյուրասիրությունն ամփոփեց շքեղ, գունագեղ և «համեղ» միջոցառումը:

lmargaryan
06.12.2010, 13:34
Աշնան վերջին օրը` նոյեմբերի 30-ին, Վանաձորի Պ. Տիչինայի անվան ¹20 դպրոցի դահլիճում տիրում էր աշնանային տրամադրություն:
IVա դասարանի աշակերտները հրաժեշտ էին տալիս աշնանը: Աղջիկները իրենց գեղեցիկ հանդերձանքով դարձել էին աշնունը խորհրդանշող սքանչելիքները` բազմագույն տերևները, որոնք քամու հետ պար էին բռնել ու խենթացել… Աշակերտները գեղեցիկ, տպավորիչ ասմունքով ներկայացրին խոր աշունը, իսկ միջոցառումը եզրափակեց ձմռան ավետաբերը` Ձյունիկը, իր նազելի և քնքուշ պարով: Նրա պարին զուգահեռ հնչում էր աղջիկների ասմունքը:
Միջոցառումն ուղեկցվում էր աշնան վերաբերյալ շնորհանդեսով, որտեղ յուրաքանչյուր սահիկ ներկայացնում էր բնության աշնանային մի պատառիկ:

Vanadzor10***Ani
10.12.2010, 11:12
<<Խաչվող ուղիներ>> սոցիալական հասարակական կազմակերպության <<Բարին արա>> ծրագրի հերթական ակցիային միացավ Վանաձորի Սայաթ-Նովայի անվան թիվ 10 ավագ դպրոցը: 8-րդ ''ա'' դասարանի դասղեկ Տաթև Փնջոյանի նախաձեռնությամբ <<Ծիծաղենք միասին>> միջոցառման ծրագրով 8-րդ ''ա'' դասարանը (որին միացավ նաև 8-րդ "բ" դասարանը, դասղեկ` Լ.Աղուզումցյան) հյուրընկալվեց Վանաձորի <<Հույսի տուն>> ծերերի խնամքի տանը: Աշակերտները, անկաշկանդ հումորով, իրենց դպրոցական կյանքից զվարշալի մանրապատումներ ներկայացնելով, ծերերին մի քանի ժամով կարողացան տեղափոխել ծիծաղի անհոգ աշխարհ: Աշակերտների ներկայացրած աշխույժ երգ ու պարից ոգևորված` նրանց միացան նաև ծերերը, և օրը վերածվեց հիանալի տոնակատարության:
Բացի անհոգ ու տոնական տրամադրությունից, աշակերտները ծերերի համար հագուստ ու սննդամթերք էին տարել` փորձելով թարմության ու պայծառության շունչ մտցնել նրանց առօրյան:
<<Խաչվող ուղիներ>> ՀԿ-ի <<Բարին արա>> ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքների ամփոփման արդյունքում Վանաձորի Սայաթ-Նովայի անվան թիվ 10 ավագ դպրոցը <<Այցելություն ծերերին>> նոմինացիայում արժանացավ պատվոգրի և պարգևատրվեց հուշամեդալով ու նվերով:
1119 1118 1117 1116 1115

Անահիտ-Վանաձոր8
24.12.2010, 23:25
Վանաձորի թիվ 8 դպրոցի 7-11-րդ դասարանների աշակերտները և ուսուցիչները ուստարվա սկզբից աշխույժ եռուզեռի մեջ էին: Դպրոցում հայտարարվել էր Տիգրան Մեծի 2150-ամյակին նվիրված համադպրոցական միջոցառումների մեկնարկը: Առաջին միջոցառումը, որ ներկայացրին աշակերտները, Տիգրան Մեծի կյանքն ու գործունեությունը ներկայացնող բեմականացումն էր: Դահլիճի ձևավորումն ու աշակերտների հանդերձանքը հանդիսատեսին մտովի տեղափոխեցին Ք.ա. 95-55թթ.: Աշակերտների ցուցադրած դերասանական հմուտ խաղը մեծ բավականություն պատճառեց բոլոր դիտողներին:
Հաջորդը Հայկ Խաչատրյանի <<Տիգրան Մեծ>> պատմավեպի քննարկումն էր: Հաստափոր գիրքը կարդացել էին 7—11-րդ դասարանների ավելի քան 30 աշակերտներ: Քննակման ժամանակ եղան տեսակետների բախումներ: Աշակերտները Տիգրան Մեծի մասին խոսեցին որպես հմուտ զորավարի, ընտանիքի հոր և ամուսնու, և ընդհանրապես Տիգրան Մեծի մասին` որպես մարդ: Քննարկման ժամանակ աշակերտները նաև դիտեցին հատվածներ <<Տիգրան Մեծ>> փաստագրական ֆիլմից: Քննարկման վերջում 11-րդ դասարանի աշակերտներից մեկի աշխատանքի շնորհիվ Տիգրան Մեծը էկրանից իր ուղերձն ու պատգամը հղեց մեր սերնդին:
Վերջին միջոցառումը գիտելիքների ստուգատեսն էր` բրեյն-ռինգը, որի համար հարցերը վերցվել էին ինչպես դասագրքից, այնպես էլ պատմավեպից:
Այս բոլոր աշխատանքները հետագայում ամփոփվեցին վահանակի վրա` զարդարելով դպրոցի միջանցքը և ամեն պահի հիշեցնելով այդ ուրախ ու բովանդակալից օրերի մասին: Վահանակին փակցված էին Տիգրան Մեծի աշխարհակալ տերության քարտեզը և այսօրվա Հայաստանի Հանրապետության քարտեզը: Վահանակը հետագայում էլ կհամալրվի Տիգրան Մեծին նվիրված երեխաների ձեռքի աշխատանքներով:
Միջոցառումների կազմակերպիչներ`
դպրոցի տնօրեն` Կ. Ստեփանյան
փոխտնօրեններ` Ա. Զալյան և Գ. Մատինյան
պատմության ուսուցիչներ` Ե. Գալստյան և Ա. Ղազարյան
համակարգչային օպերատոր` Ա. Գոգինյան

Անահիտ-Վանաձոր8
24.12.2010, 23:30
Նկարներ նույն միջոցառումներից:

Vanadzor10***Ani
04.02.2011, 16:00
Հունվարի 27-ին Վանաձորի Սայաթ-Նովայի անվան թիվ 10 ավագ դպրոցում կազմակերպչական աշխատանքների գծով փոխտնօրեն Աիդա Սարգսյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ <<Ես հավատում եմ քեզ, զինվո'ր>> խորագրով միջոցառում` նվիրված հայկական բանակի ստեղծման 19-ամյակին:
Միջոցառումը սկսվեց հայկական դրոշի ներս բերմամբ և հայկական հիմնի ներքո զինղեկ Ա. Հարությունյանի հրամանատարությամբ միջոցառման մասնակիցների խրոխտ քայլերգով: Փոքրիկ բեմադրություններով կատարվեցին հայկական բանակին ու զինվորին նվիրված հայրենասիրական երգեր: Ներկայացվեց <<Զինվորի երդումը>>, և աշակերտները երդվեցին առասպել դարձած Հայկով ու Դավթով, ալևոր Մասիսով ծառայել հայրենիքին և պաշտպանել Հայկ Նահապետից մեզ ավանդած մեր հզոր հայրենիքը: Աշակերտները իրենց կատարումներով ապացուցեցին, որ հավատում են այսօրվա զինվորին և պատրաստ են դառնալու նրանց արժանի փոխարինողները:
Միջոցառմանը հրավիրված հյուրերի շարքում էին ՀՊԿ Վանաձորի խորհրդի նախագահ Խաչիկ Բալայանը, շեֆ զորամասի սպաներ, զինվորական մասի հրամանատար պարոն Ջանվելյանը, ծնողական կոմիտեի անդամներ: Միջոցառման վերջում Խ. Բալայանը աշակերտներին ու ներկաներին հակիրճ ներկայացրեց հայկական բանակի ստեղծման հերոսական պատմությունը, պատմեց հետաքրքրաշարժ դեպքեր մարտի դաշտից:
1170 1168 1169

Rita-Vanadzor28
08.02.2011, 12:44
2011թ. հունվարի 26-ին Վանաձորի համար 28 հիմնական դպրոցում տոնական իրարանցում էր։ Զինղեկ փոխգնդապետ Աշոտ Քոչարյանի նախաձեռնությամբ 4-րդ և 5-րդ դասարանները անվանակոչվեցին տարոնցի զոհված ազատամարտիկներ Գուրգեն Շահնազարյանի և Արթուր Ոսկանյանի անուններով։ Միջոցառմանը հրավիրված էին ազատամարտիկների ընտանիքների անդամները, ՙՍոսե մայրիկ՚ հիմնադրամի նախագահ Մարիամ Ստեփանյանը, Վանաձորի ԵԿՄ նախագահ Ռազմիկ Մադարյանը, ՊՄՏՀ կազմակերպության նախագահ Խաչիկ Բալայանը, Հատուկ գնդի վետերան, նախագահի պաշտոնակատար Պետրոս Անդալյանը, Թումանյանի տարածաշրջանի ԵԿՄ-ի նախագահ Կարո Կիրակոսյանը(ՙՄահապարտ՚ ջոկատի հրամանատար) Նժդեհ ԱԻՄ աշխարհազորային մարտիկ Կարեն Բաղրամյանը, ՙԳուգարք՚ վաշտի ազատամարտիկ Վահագն Խաչատրյանը, Թումանյանի տարածաշրջանի փոխնախագահ Սարիբեկ Մոսինյանը, ՙՆժդեհ ԱԻՄ՚ աշխարհազորային ջոկատի ազատամարտիկ Սասուն Ծատուրյանը և Լոռու մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ, դպրոցի խորհրդի նախագահ Արամ Ռևազյանը, ծնողներ և ուսուցիչներ։
Դպրոցում բացվեց նաև Փառքի սրահ։ Փառքի սրահում ամփոփված են քաջարի վանաձորցիները, որոնք աչքի են ընկել իրենց արիությամբ ու ռազմական հմտություններով։ Վահանակի վրա առանձին պատկերված են վանաձորյան ջոկատների մարտական ուղիները։ Մեկ այլ վահանակ զետեղում է Վանաձորցի 502 զոհված ազատամարտիկների նկարները, որոնք իրենց կյանքի գնով նվաճեցին այդքան բաղձալի հաղթանակած խաղաղությունը։
Դպրոցի շնորհալի աշակերտներն իրենց հուզիչ խոսքով, ուրախ երգով ու պարով Հայոց Բանակի օրը վերածեցին իրական տոնի։

Liana-Vanadzor 4
11.02.2011, 11:21
Ձմռան հրաշք մի օր

Վանաձորի Ա.Պուշկինի անվան թիվ 4 դպրոցի II Բ դասարանի (դասվար` Ա.Ղազարյան) աշակերտներն անհամբեր սպասում էին ամենամյա կրկնվող հրաշքին` ձյան գալուն: Եկավ սպասված և հաճելի օրը: Երեխաներն իջան դպրոցամերձ պուրակ, բաժանվեցին խմբերի և սկսեցին ոգևորված ձնեմարդ պատրաստել: Հայտարարվեց մրցույթ: Հաղթեց համերաշխությունը: Որոշ ժամանակ անց պուրակում զվարթ ու անհոգ ժպտում էին չորս ձնեմարդ, որոնք հայացքներն ուղղել էին բարձրաբերձ ու ձյունաթույր սարերին: Ամենուրեք լսվում էր մանկան անհոգ ու անզուսպ քրքիջը: :):):)

119311941195

Վանաձորի թիվ 4 դպրոցի օպերատոր` Լիանա Կարապետյան

Անահիտ-Վանաձոր8
16.02.2011, 15:40
7-րդ դասարանի աշակերտները դասղեկ Նարինե Խաչատրյանի հետ իրենց դասասենյակում ներկայացրին փոքրիկ միջոցառում` նվիրված Տէառնընդառաջին: Աշակերտները ներկայացրեցին տոնի պատմությունն ու դրա հետ կապված սովորույթները: Միջոցառումը հագեցած էր տոնին նվիրված խաղիկներով, ժողովրդական ու հոգևոր երգերով ու պարերով: Դասարանը կահավորված էր օրվան համահունչ` կենտրոնում դրված <<խարույկի>> շուրջը պտտվեցին <<նորապսակները>> ու թռան վրայով, իսկ վերջում <<խարույկի>> վրայով թռան բոլոր աշակերտները: <<Նորապսակների>> պտույտն ուղեկցվում էր ժողովրդական ` <<Հոյ Նազանի>>, <<Ամպի տակից ջուր է գալիս>>, <<Մարալո>> երգերով, իսկ նրանց ետևից պտտվող աղջիկները աղանձ և անուշեղեն էին լցնում նրանց գլխին` ի նշան բարօրության, առատության ու հաջողության: Միջոցառումն ավարտվեց տոնական ավանդական հյուրասիրությամբ:

Rita-Vanadzor28
07.03.2011, 16:10
Փետրվարի 21-ին Վանաձորի N 28 դպրոցի 6-րդ դասարանցիները նշանավորեցին Մայրենիի տոնը։ "Իմ քաղցրաբառ հայոց լեզու" խորագրով ցերեկույթին, որը նախաձեռնել էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լաուրա Կարապետյանը։ Աշակերտները մեծ ոգևորությամբ և հպարտությամբ հնչեցրին ոսկեղենիկ հայերենին ձոնված բանաստեղծություններ, մեծարանքի խոսքեր այդ լեզուն դարերով հղկած և սերունդներին փոխանցած լուսադեմ գործիչների մասին։ Նրանց շուրթերից մայրենին հնչեց մերթ որպես հայոց բնաշխարհի գովք մերթ սիրո խոստովանություն. մերթ առ Աստված հղվող աղոթք և մերթ որպես հայրենիքի պաշտպանության ռազմակոչ։
Երգով, պարով, բեմադրությամբ ներկայացրին հայի մարդկային տեսակը և մայրենին սրբորեն պահպանելու ու թանկ մասունքի պես հաջորդներին փոխանցելու իրենց վճռականությունը հայտնեցին հանդիսավոր երդումով։
Օրվա ոգեղենացած մթնոլորտը ողջ կյանքում արմատներից չհեռանալու խորհուրդ էր բովանդակում։

ARMSCOOP
07.03.2011, 16:18
Շատ ուրախ եմ, որ իմ հարազատ դպրոցում նման գեղեցիկ միջոցառումներ են կազմակերպվում, շնորհակալ եմ. հպարտ եմ, որ այդ դպրոցի շրջանավարտն եմ:

Հարգանքներով`
Արմեն Մարտիրոսյան
Հայկական Գիտական Համագործակցություն (http://armscoop.com/)

ARMSCOOP
07.03.2011, 16:24
«Լոռվա երիտասարդների միասնություն» հասարակական կազմակերպությունը ՀՀ Լոռու մարզի ավագ դպրոցների աշակերտների համար կազմակերպում է ստեղծագործական աշխատանքների մրցույթ` նվիրված Հայաստանի հետագա զարգացմանը:

Աշխատանքներին ներկայացվող պահանջներն են.

Ա.Մրցույթին կարող են մասնակցել միայն ՀՀ Լոռու մարզի ավագ դպրոցների աշակերտները:

Բ.Աշխատանքի վերնագիրը լինելու է «Հայաստանի զարգացման հեռանկարներ» -ը:

Գ.Աշխատանքում պետք է ներկայացվեն աշակերտի պատկերացումները Հայաստանի ներկայի և ապագայի վերաբերյալ, ինչպես նաև` այն միջոցները և մեթոդները, որոնք հեղինակն անհրաժեշտ է համարում Հայաստանի ցանկալի ապագային հասնելու համար (ռազմավարություն):

Դ.Աշխատանքում շեշտը պետք է դրվի հայ անհատի, հայկական հասարակության և հայկական պետության կապի վրա: Ներկայացվելու են հեղինակի տեսանկյունից հայ անձի, հայկական հասարակության և պետության առանձնահատկությունները և դրանց հետագա հնարավոր զարգացումները, ինչպես նաև` հեղինակի կողմից առաջարկվող մոտեցումները, քայլերը հայկական պետության զարգացման ոլորտում:

Ե.Աշխատանքը պետք է ներկայացվի համակարգչային հավաքված տեքստով (A4 թուղթ, 12 տառաչափ, տողերի միջև հեռավորությունը` 1,5, Sylfaen (Unicode) տառատեսակ, 4-6 էջ):

Զ.Աշխատանքի տիտղոսաթերթի վրա, որը չի ներառվում աշխատանքի էջերի մեջ, գրվում են հեղինակի անունը, ազգանունը, հայրանունը, տարիքը, դպրոցը, դասարանը:

Է.Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետն է 2011 թ-ի ապրիլի 9-ը:

Աշխատանքները ներկայացվում են թղթային կամ էլեկտրոնային տարբերակով: Թղթային տարբերակով աշխատանքները ներկայացվում են դպրոցի տնօրինությանը, իսկ էլեկտրոնային տարբերակով աշխատանքները կարող են ուղարկվել lem.public@gmail.com էլ. հասցեին:

Լավագույն աշխատանքների հեղինակները կարժանանան մրցանակների:

Մրցանակային տեղերն են`

Լավագույն աշխատանք (1 հատ),

Առաջին մրցանակ (1 հատ),

Երկրորդ մրցանակ (2 հատ),

Երրորդ մրցանակ (3 հատ):

Աշխատանքների գնահատման չափանիշներն են` հեղինակի ինքնուրույնությունը, մտքերի շարադրման տրամաբանական համակարգվածությունը, առաջ քաշվող տեսակետը, հեղինակի կողմից Հայաստանի ցանկալի ապագային հասնելու համար առաջարկվող քայլերը, դրանց կիրառման մեխանիզմները և այլն:

Մանրամասների համար զանգահարել 093 34 29 29, 099 57 53 54 կամ 095 77 20 90 հեռախոսահամարին:

Սկզբնաղբյուր` Հայկական Գիտական Համագործակցություն (http://armscoop.com/)

maga
17.03.2011, 19:51
Գարնան առաջին օրվան նվիրված միջոցառում

2011թ մարտի 3-ին ք. Ստեփանավանի Վ. Թեքեյանի անվան հ. 6 միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները իրենց դասղեկի ` պատմության ուսուցչուհի Գայանե Սիմոնյանի հետ կազմակերպել էին գարնան առաջին օրվան նվիրված գեղեցիկ միջոցառում: Միջոցառմանը ներկա էին փոխտնօրենները, ուսուցիչները, աշկերտները:
Միջոցառման ընթացքում հնչեցին գեղեցիկ երգեր և բանաստեղծություններ նվիրված գարնանը: Ամբողջ միջոցառման ընթացքում ցուցադրվեցին տեսահոլովակներ` նվիրված գարնանային ծաղիներին: Կարաբալայի մուտքը` գեղեցիկ ծաղիկներով լի զամբյուղով գարնանային տրամադրություն հաղորդեց բոլորին: Ազատ Աբրահամյանի Ծաղիկներ երգի հնչյունների ներքո նրբաթերթ և անուշաբույր վադերը բաժանեցին բոլոր ներկա գտնվողներին: Բոլորը հեռացան գարնանային տրամադրությամբ շուրթերց հնչեցնելով.
- Գարունը այնքան ծաղիկ է վառել…

Մարգարիտ Զարգարյան

maga
18.03.2011, 18:28
Գարնան առաջին օրվան նվիրված միջոցառում

Rita-Vanadzor28
22.03.2011, 00:22
2011թ. մարտի 18-ին Վանաձորի թիվ 28 հիմնական դպրոցի Iա դասարանի աշակերտների հետ Տաթևիկ Վարդանյանը կազմակերպել էր միջոցառում “Գարնանաբույր տոներ” խորագրով։
Ծիծեռնակի և Արևի մուտքը ազդարարեց գարնան գալը։ Նրանց միացան նաև բոլոր գարնանաբույր Ծաղիկները, և շուրջը լցվեց Ծաղիկների երգով ու պարով։ Այս ամենից զատ պատշաճ կերպով ներկայացրին գարնան բոլոր տոներն ու Հիշատակի օրը։ Ներկա էին Հավ մայրիկը՝ Զատկի համար պատրաստած ձվերով, փոքրիկ զինվորիկները՝ պատրաստ պաշտպանելու իրենց հայրենիքը և Մանչուկը՝ մայրիկին նվիրված երգով։
Երեխաներն իրենց գարնանային թարմությամբ ու մանկական անկեղծությամբ հյուրերին կարողացան տեղափոխել նորաբաց գարնան հրաշք աշխարհ։

Egishe
30.03.2011, 10:03
Շնորհակալություն եմ հայտնում,նման միջոցառումները լուսաբանելու համար:

maga
13.04.2011, 23:55
Մայրության ու գեղեցկության տոնը Ստեփանավանի Վ. Թեքեյանի անվան հ. 6 միջնակարգ դպրոցում


2011թ. ապրիլի 6-ին ք. Ստեփանավանի Վ. Թեքեյանի անվան հ. 6 միջնակարգ դպրոցում կայացավ մայրության ու գեղեցկության տոնին նվիրված յուրահատուկ միջոցառում :
Միջոցառումը կազմակերպել էր 8-րդ դասարանի դասղեկ, մաթեմատիկայի ուսուցչուհի` Կարինե Մեսրոպյանը: Միջոցառմանը ներկա էին փոխտնօրենները, ուսուցիչները, մայրերը: Միջոցառման ընթացքում հնչեցին հրաշք մայրիկներին նվիրված բանաստեղծություններ, ինչպես նաև դասընկերուհիներին, ուսուցչուհիներին, տատիկներին: Երգեցին մայրերին նվիրված գեղեցիկ երգեր: Ժամանակակից պարերի կատարմամբ հանդես եկան աշակերտները և աշակերտուհիները: Ամբողջ միջոցառման ընթացքում ցուցադրվեցին տեսահոլովակներ, որոնք նվիրված էին մայրերին և երեխաներին: Միջոցառմանը ներկայացվեց նաև տեսահոլովակ, որը բնութագրում էր իրենց դասարանցիներին և դասարանի բոլոր աղջիկների էությունը: Աշակերտները փոքրիկ անակնկալներ էին պատրաստել մայրերի և ուսուցչուհիների համար:
Բոլորը հուզված էին: Մայրերին և ուսուցչուհիներին ուղղված այդ շոյող խոսքերը դեռ երկար ժամանակ թաքնված կմնան նրանցից յուրաքանչյուրի սրտի մի անկյունոմ:

Մարգարիտ Զարգարյան
13911392139313941395

maga
14.04.2011, 00:10
Մայրության ու գեղեցկության տոնը Ստեփանավանի Վ. Թեքեյանի անվան հ. 6 միջնակարգ դպրոցում

Քրիստինա_Վանաձոր17
30.04.2011, 11:04
Ապրիլի 19-ին Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոցում կրկին տոն էր: Ռուսաց լեզվի ուսուցչուհի Վեներա Ստեփանյանը երրորդ դասարաններում կազմակերպել էր ցերեկույթ` նվիրված գարնանը, մայրերին... Աշակերտները ցուցաբերեցին ռուսաց լեզվի իմացության անհրաժեշտ մակարդակ, նրանք խոսում էին գեղեցիկ, նազանքով: Նրանք արտասանեցին ռուսերեն բանաստեղծություններ, երգեցին երգեր: Հերթով ներկայացրեցին երգ-խաղիկներ(частушки): Միջոցառումը գեղագիտական մեծ հաճույք պատճառեց հանդիսատեսին: Եվ ոգևորությունը կրկնակի էր, քանի որ հանդես էին գալիս տարրական դասարանի աշակերտները:

anush
02.05.2011, 15:31
Հայաստանը իմ անունն է
Ապրիլի 20-ին Վանաձորի թիվ 19 միջն. դպրոցում տեղի ունեցավ միջոցառում` <<Հայաստանը իմ անունն է>> խորագրով: Այն կազմակերպել էր 4-րդ դասարանի դասղեկ Ա.Ղազարյանը: Միջոցառումը նպատակ էր հետապնդում ներկայացնելհրաշքներով լի հայոց աշխարհը, դարերի խորքից եկած հայ ժողովրդին ու նրա անցած ճանապարհը, որը լի է եղել բազում դաժան փորձություններով: Երեխաները միջոցառումը բացեցին օրհներգով, արտասանեցին Հայաստանին ու հայ ժողովրդին նվիրված ոտանավորներ և կատարեցին հայկական պարեր: Ապա բեմական խաղով ներկայացրեցին <<Մասիսից դեպի Ագռավաքար>>, <<Ինչ կա չկա, ինչ երևում-չի երևում` հայրենիք է>>, <<Չնվաճված աշխարհամաս>> և <<Օջախի հիմքը>> պատմվածքները:
http://vanadzor19.schools.am/imagesm/mijocarum/tarrakan/movsisyan1.gif
http://vanadzor19.schools.am

anush
02.05.2011, 15:56
<<Ոտքի', դատարանն է գալիս>>
Ապրիլի 11-ին Վանաձորի թիվ 19 միջն. դպրոցի 10ա դասարանի աշակերտները ներկայացրեցին միջոցառում-դատավարություն <<Ոտքի', դատարանն է գալիս>> խորագրով: Այն նվիրված էր Սողոմոն Թեհլերյանին Հայոց Ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ, Թալեաթ փաշային։ Միջոցառման կազմակերպիչ` Ն.հարությունյան:
Միջոցառման բովանդակությունը:
Միջոցառման ժամանակ օգտագործված նյութը:
http://vanadzor19.schools.am

Քրիստինա_Վանաձոր17
10.05.2011, 00:17
Ապրիլի 27-ին Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոցի 6-րդ դասարանում հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նաիրա Պապոյանը կազմակերպել էր բաց դաս Պարույր Սևակի <<էրեբունի-Երևան>> թեմայով:
Դասի սկզբում հնչեց <<Հայաստան>> երգի մեղեդին, և ուսուցչուհու հուզիչ ու տպավորիչ խոսքը. <<Ես այն հայուհին եմ, հայ նվիրյալը, որը թրծում ու հղկում է Ձեր պահ տված սերմն անմշակ ու խնամում խաղողի որթի նման, որ գինու պես դառն է, ինչպես անցյալի տառապանքը, և քաղցր, ինչպես մեր գալիքի հավատը…>>:
Աշակերտները բնութագրեցին իրենց հայրենի ոստանը և որոշեցին, որ իրենց տան պատին նոր-նոր քարեր պիտի դնեն, որ գնալով ծլարձակվի ու նորանա, որ միշտ պահի այն ամենը, ինչը խորհուրդն է տան ու Հայաստանն է: Նրանք ներկայացրեցին տեղեկություններ Հայաստանի 12 մայրաքաղաքների մասին, Արգիշտի արքայի սեպագիր արձանագրությունը, ավանդազրույցներ, <<Երևան>> բառի ծագումնաբանությունը, Երևանը և հայրենի ոստանը բնութագրող բանաստեղծություններ:
Է. Հովհաննիսյանի <<Էրեբունի-Երևան>> մեղեդու հնչյունների ներքո ներկայացրին Երևանի տեսարժան վայրերը, նրա ներկան և գուշակեցին ապագան:
<<Ուր էլ լինենք>> երաժշտության հնչյուններով թափառեցին օտար ափերում, սփյուռքում և հաստատեցին, որ այս ամենի ժառանգորդն ու շարունակողն են, որ լուսափթիթ, արևային, փթթող, հինավուրց ու նորօրյա Երևանն ունի շենշող ապագա:
Դասն ամփոփվեց ուսուցչի խոսքերով, փաստելով, որ հավերժի ճամփորդ իրենց երթը սկիզբ ու վախճան չունի:

Քրիստինա_Վանաձոր17
10.05.2011, 00:41
Ապրիլի 22-ին Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոցում տեղի ունեցավ ևս մեկ միջոցառում` նվիրված <<Սուրբ Զատիկի>> տոնին, որը պատրաստել էին 3-րդ դասարանի աշակերտները` դասվար Ռուզաննա Սուքիասյանի գլխավորությամբ: Միջոցառման ընթացքում աշակերտները ներկայացրին Սուրբ Զատիկի խորհուրդը, երգեցին այդ տոնին համապատասխան երգեր, բեմադրեցին <<Քրիստոսի ծնունդը>>:
Նայելով փոքրիկներին` ակամայից մտածում էինք. <<Միթե սրանք այն փոքրիկներն են, որոնք դեռևս նոր են սերտել այբուբենն ու մտել մայրենի լեզվի քարանձավները>>: Եվ աղոթքներն առ Աստված և Սաղմոսները էլ ավելի տպավորիչ էին հնչում այդ հրաշամանուկների շուրթերից:
Տպավորված էին և' հյուրերը, և' ծնողները, և' դպրոցի ուսուցչական կոլեկտիվը` տնօրեն Թամարա Սաղաթելյանի գլխավորությամբ:

Քրիստինա_Վանաձոր17
10.05.2011, 11:33
2011 թ-ի մայիսի 6-ին Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոցում տոն էր` գարնանային ուրախ, բայց միևնույն ժամանակ հուզիչ տոն:
4-րդ դասարանի դասվար Սվետլանա Այվազյանը կազմակերպել էր ցերեկույթ <<Դռները բացե'ք, գարուն է գալիս...>> խորագրով: Ամեն ինչ վառ էր, տպավորիչ: Գարնանային հանդերձանք, գարնանային տպավորություն, ծաղկահանդես, մի խոսքով` գարնան տոն:
Նրբորեն համադրվեցին գարունն ու մանուկների աշխարհը, որտեղ հավերժ գարուն է և ուրախություն: Միջոցառումն ուղեկցվում էր երգով, պարով, խաղիկներով, կատակ երգերով ու ծափերով:
Սակայն այդ ուրախության մեջ կային նաև հուզիչ երանգներ: Ուսուցչական կոլեկտիվը և տնօրեն Թամարա Սաղաթելյանը հուզված էին, քանի որ հրաժեշտ էին տալիս իրենց սիրելի, վաստակաշատ, մանուկների դաստիարակության գործում մեծ ուժ և եռանդ ներդրած ուսուցչուհուն` դասվար Սվետլանա Այվազյանին: Ներկաները ժպտում էին գեղեցիկ կազմակերպված միջոցառման տպավորությունից, սակայն նրանց աչքերում կային նաև հրաժեշտի արցունքի շողեր:
-Շնորհակալ ենք Ձեզ, ընկե'ր Այվազյան, մեր երեխաներին տառաճանաչ դարձնելու, նրանցից խելացի և իսկական հայ, ապագայի սյուներ կերտելու գործում Ձեր բարի ավանդն ու սերը ներդնելու համար:

anush
10.05.2011, 11:58
Մայիսի 5-ին Վանաձորի թիվ 19 միջն. դպրոցում տեղի ունեցավ միջոցառում <<Գարեգին Նժդեհ>>` նվիրված Հաղթանակի օրվան և Շուշիի ազատագրման 66-ամյակին: Կազմակերպիչներ` Վ.Մոսինյան, Ա.Սարուխանյան:
http://vanadzor19.schools.am/nkar/mijocarum/njdeh/njdeh4.htm
http://vanadzor19.schools.am/nkar/mijocarum/njdeh/njdeh5.htm
http://vanadzor19.schools.am/nkar/mijocarum/njdeh/njdeh10.htm

Սահակյան Սահականուշ
11.05.2011, 23:44
2011թ. մայիսի 5-ին Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի դահլիճում տեղի ունեցավ մեծ միջոցառում՝ նվիրված հայոց հինավուրց քաղաքի՝ Շուշիի ազատագրման 19-ամյակին: Այս միջոցառումը կազմակերպել էր ՎՊՄԻ-ի վարժարանի պատմության ուսուցչուհի Հասմիկ Աղաջանյանը: Միջոցառմանը մասնակցում էին վարժարանի X և XI բնագիտական հոսքի աշակերտները: Միջոցառման հիմքում ընկած էր անսահման հայրենասիրությունը: Աշակերտները, հայ անվանի ազատամարտիկների կերպարով, գնում էին պատերազմ և իրականացնում Արցախ աշխարհի ազատագրման դարավոր երազանքը:
Հայ քաջորդիները՝ Մոնթե Մելքոնյանը, Թաթուլ Կրպեյանը, Աշոտ Ղուլյանը և մյուսները իրենց արյամբ են հեղում պատերազմի դաշտը, մեռնում և անմահանում:
Աշակերտները այս միջոցառումով ցույց տվեցին, որ «ուժեղինն է հայրենիքը, աշխարհը» և մենք՝ հայերս հաղթեցինք, քանզի «գիտենք մեռնել գիտակցված իմաստալից մահով և գիտենք մեռցնել»:
Նման միջոցառումները շատ գովելի են և խրախուսելի, քանզի կրկին անգամ հիշեցնում են մեր պատմության դաժան էջերը, որոնք, սակայն, մենք շրջանցել ենք պայքարի և փառավոր հաղթանակների գնով:

maga
08.06.2011, 22:00
Ստեփանավանի Վ. Թեքեյանի անվան 6-րդ միջնակարգ դպրոցի միջոցառումների շարքը եզրափակեցին I դասարանցինեը` մայիսի 26-ին բարձր տրամադրություն պարգևելով ներկաներին: Շնորհիվ նրանց տառաճանաչ դարձնող ուսուցչուհու` Հեղինե Մաթևոսյանի երևակայական թռիչքի , դասասենյակը վեր էր ածվել <<Մանչուկ>> կոչվող մանկական խանութի , որտեղ շքեղ ու խայտաբղետ հագնված տիկնիկներն իրենց երգ ու պարով գայթակղում էին խանութ այցելող մանուկներին, սակայն նույն խանութի գրքերի հերոս-հերոսուհիները, մի կարճ ակնթարթ հայտնվելով. շահագրգռում էին կարդալ և իմանալ իրենց մասին, հետևել գեղեցիկին, բարուն ու վսեմին:
Միջոցառումից բոլորը հեռանում էին ժպիտով` երեխտագիտության զգացողությամբ լցված ջանասեր ու անձնվեր ուսուցչի աշխատանքի հանդեպ:

Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ն. Իսրայելյան
Տեխնիկ օպերատոր Մարգարիտ Զարգարյան

maga
08.06.2011, 22:11
Միջոցառում ք. Ստեփանավանի Վ. Թեքեյանի անվան 6-րդ միջնակարգ դպրոցում

Yeritsyan
09.06.2011, 11:25
Մարգարիտ ջան, շատ շնորհակալություն Ձեր ակտիվության համար։ Ձեր միջոցառման մասին պատմող նյութը նաև տեղադրված է «Հայկական կրթական միջավայր» պորտալում։

Հ.Գ. Ի միջի այլոց, ստացել եմ բոլոր երեք տեսանյութերը։

Mariam17Vanadzor
14.09.2011, 09:39
Տոնական տրամադրություն է Վանաձորի N 17 ավագ դպրոցում:
Հարյուրամյա պատմություն ունեցող դպրոցը` բարեկարգված ու գրկաբաց, կրկին բացեց դռներն իր սաների առջև: Բացման պատիվը տրվեց Լոռու մարզպետարանի կրթության բաժնի աշխատակից պարոն Մացակյանին:
Աշակերտներին ողջունեցին տնօրեն Թ. Սաղաթելյանն ու ուսուցիչները, ծնողներն ու աշակերտները: Բարձր մակարդակով կազմակերպված միջոցառումը բավականություն պատճառեց ներկաներին, քանի որ լավ սկիզբը հաջողության գրավականն է:

Մանոն
20.09.2011, 16:36
Կեցցե՛ք, Անահիտ ջան, տեսահոլովակն ինձ շատ դուր եկավ… Շատ ապրեն երեխեքը:)

Անահիտ-Վանաձոր8
20.09.2011, 17:34
Մանուշ ջան մեր այսօրվա համադպրոցական միջոցառումն էլ շատ լավ անցավ: Ափսոս չկարողացար ներկա գտնվել:
Լուսանկարները կտեղադրեմ ֆորումում:

Մանոն
22.09.2011, 20:13
2011թ. սեպտեմբերի 14-ին Վանաձորի հ.16 հիմնական դպրոցում մեծ տոնախմբություն էր` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20 ամյակին:
Բակը զարդարված էր տոնականորեն: Բարձր և տրամադրող երաժշտության ներքո բակ դուրս եկան 1-4-րդ դասարանների աշակերտները տնօրենի և ուսուցիչների առաջնորդությամբ:
Կազմակերպված շքերթին հաջորդեց կավճանկարը: Մի քանի րոպեում դպրոցի բակը կենդանություն և շունչ առավ երեխաների նկարների վառ և խոսուն գույներից, որոնք ապացուցեցին, որ Մեծ լոռեցու շառավիղները լավ են յուրացրել «Արևի նման աշխարհին նայելու» պատգամը:

1562 1563 1564 1565 1566

Մանոն
22.09.2011, 20:20
Կավճանակարը անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումների շարքի մեկնարկն էր: Դրան հաջորդեց «Հայաստանը ես եմ» խորագիրը կրող «Ցուցահանդես-շրջագայությունը»: Դպրոցի սրահում 5-9-րդ դասարանների աշակերտներն իրենց հատկացված անկյունները ձևավորեցին միջոցառմանը համահունչ պաստառներով, նկարներով, Հայաստանը խորհրդանշող իրերով, հայկական մրգերով լի զամբյուղներով: Մի քանի ժամում դպրոցի միջանցքը վերածվեց փոքրիկ «թանգարանի»: Ամեն դասարան յուրովի էր ներկայացնում իր աշխատանքը: Մեծ էր աշակերտների ոգևորությունը, ինչը հայկական քոչարու խրոխտ հնչյունների տակ փոխանցվելով բոլոր ներկաներին` իր գիրկն առավ ու պտտեցրեց ավանդական շուրջպարում:

1567 1568 1570 1569 1572

Մանոն
22.09.2011, 20:34
Եվ էլի նկարներ:)

1574 1578 1575 1576 1577

Շահեն_Վանաձոր17
10.10.2011, 14:18
159315941595Մերօրյա հերոսություն
Կռվում են բանակները, հաղթում` ժողովուրդները
Գարեգին Նժդեհ


Հոկտեմբեր ի 4-ին Վանաձորի Մովսես Խորենացու անվան №17 ավագ դպրոցում տոնական տրամադրություն էր տիրում: Փոխտնօրեն Լուսինե Դարբինյանը, Հանրապետության 20-ամյակի կապակցությամբ, կազմակերպել էր մի հրաշք միջոցառում, որին ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, փոխմարզպետ Արսեն Դարբինյանը, կրթության բաժնի վարիչ Մ. Սայադյանը, № զորամասի դաստիարակչական գծով հրամանատարի տեղակալ մայոր Ա. Վարդանյանը, Վանաձորի ՄՊՄՏՀԿ ավագ տեսուչ, փոխգնդապետ Ազատ Սահրադյանը, Վանաձորի երկրապահների խորհրդի նախագահ Ռազմիկ Մադարյանը, Հատուկ գնդի վետերանների խորհրդի նախագահ Պետրոս Ավդալյանը:
Միջոցառումը, որն անց էր կացվում դպրոցի դահլիճում, հուզիչ էր ու հետաքրքիր: Աշակերտներն իրենց ողջույնի խոսքը հղեցին հյուրերին: Նրանց հուզառատ ասմունքը, ասույթները, երգչախմբի հեզանազ ողջույնը մի ինքնատիպ հուշարձան էր`նվիրված Հանրապետության անկախության 20-ամյակին:
Դպրոցի տնօրեն Թ. Սաղաթելյանը իր ելույթում նշեց, որ Արցախյան ազատամարտի տարիներին արյամբ ենք նվաճել մեր երկրի անկախությունը և այժմ հպարտորեն վայելում ենք անկախ պետության լիիրավ քաղաքացու մեր իրավունքը ու հերոս կոչվելու համար միայն զենքը ձեռքիդ մարտադաշտում կենաց-մահու կռիվը քիչ է, պետք հոգով ու մտքով արի լինել, պետք է արժանի լինել պապերից ժառանգած երկրի հող ու ջրին, աչքի լույսի պես պահել ազգային արժեքներն ու այն ամենը, ինչը վեհ է, թանկ ու նվիրական:
Մատաղ սերնդի ռազմահայրենասիրական գործում ունեցած մեծ ներդրման համար դպրոցի տնօրենին ու փոխտնօրենին նեկա հյուրերը հանձնեցին պատվոգրեր ու հեռացան` հավատացած, որ մեր ապագան հուսալի ձեռքեռում է, քանի որ դպրոցի ուսուցչական կոլեկտիվի շնորհիվ կրթվում և դաստիարակվում է մի սերունդ, որ Խորենացու անմահ ոգու կրողն է:

lmargaryan
11.10.2011, 15:26
05.10.2011թ. Վանաձորի N20 միջն. դպրոցի մի խումբ աշակերտներ դպրոցի փոխտնօրեններ Մ. Հովհաննիսյանի և Մ. Հարությունյանի հետ այցելեցին «Գէորգ և Սիրվարդ Գարամանուկ» տարեցների տուն:
Նրանք իրենց հետ տարել էին բովանդակալից մի ծրագիր` ասմունք, երգ, պար:
Հուզիչ էր նախ` հանդիպումը: Ծերերն արդեն սպասում էին հյուրերին, սպասում էին փոքրիկ այդ ուրախությանը, ինչպես կսպասեին իրենց ամենամտերիմներին:
Լուսավոր ժպիտներով, շատ կարևոր իրենց գործով խանդավառված աշակերտները ուրախ պարով նշանավորեցին իրենց մուտքը: Գեղեցիկ պարային զգեստների մեջ երփնաթույր ծաղիկների նմանվող երեխաների պարը անհոգության, ուրախ տրամադրության զգացողություն էին հաղորդել զգայուն, նրբազգաց, երեխաների նման հուզվող տատիկներին ու պապիկներին:
Ծափահարում էին խանդավառված, ուրախանում բարձրաձայն:
Ջութակի մեղեդիները այնպես հոգեցունց էին, որ արցունքներ քամեցին նրանց աչքերից:
Պարույր Սևակի «Մոր ձեռքերը» բանաստեղծության չափազանց հուզիչ ասմունքը ազդեցիկ էր անմնացորդ:
Հետո ոգևորված տատիկներն ու պապիկները խառնվեցին փոքրերի պարին: Պարզապես բաց թողնել չէին ուզում, չէին կարողանում:
Երեխաներն իրենց տարած մրգերով ու քաղցրավենիքով հյուրասիրեցին մեծերին:
Նկարվեցին, ողջագուրվեցին և հրաժեշտ տվեցին իրար` նորից հանդիպելու խոստումով:
Արև մնաց ծերանոցում, խիղճ, բարություն տարան երեխաները:

lmargaryan
11.10.2011, 16:16
30.09.2011թ. Վանաձորի N20 միջն. դպրոցում տեղի ունեցավ ՀՀ 20-ամյա տարելիցին նվիրված միջոցառում` “Հայաստանը ես եմ” խորագրով, որը կազմակերպել էր ուսումնական հաստատության մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ Մ. Հարությունյանը: Հյուրերի թվում էին նաև ԵԿՄ Վանաձորի տարածքային բաժանմունքի նախագահ, կապիտան Ռ. Պ. Մադարյանը, ՀՀ պատերազմի, աշխատանքի և զինված ուժերի վետերանների Վանաձորի խորհրդի նախագահ Ա. Գ. Մանուչարյանը:
Արդեն իսկ մուտքը խորհրդավոր էր ու գեղեցիկ: Հերթով բեմ բարձրացան Հայաստանի խորհրդանիշները մարմնավորող աշակերտները: Ինգա և Անուշ Արշակյանների «Հայաստան»` հոգին թունդ հանող երգի ուղեկցությամբ բեմի վրա ձևավորվեց Մասիսը, որի փեշերին էլ խրոխտ ընթերցվեց ՀՀ Հռչակագիրը:
Հայրենաշունչ բանաստեղծություններին հաջորդեց փոքրիկ ներկայացումը` «Արշակ և Շապուհ»: Հանդիսատեսը հմայված էր, հետաքրքրված: Արքաների հագուստների մեջ արքայավայել պահվածք ու խոսք ներկայացրին մեր աշակերտները:
Կարևորվեց հողի, հայրենի տան, հայրենիքի անփոխարինելի դերը հայի կյանքում:
Վ. Դավթյանի «Ծափերի ծովում» բանաստեղծության ասմունքի ուղեկցությամբ Լ. Ղալայանը պարեց հայուհու պարը` Ա. Լևոնյանի «Մոկաց հարսներ» երգի ուղեկցությամբ: Տպավորությունը զգլխիչ էր: Հուզված էին բոլորը:
Ռիթմիկ, խրոխտ հայկական քոչարու տակ դահլիճի համաչափ ծափերի ներքո թևածում էր հաղթանակի, խաղաղության տրամադրությունը:
Գեղեցիկ անցում կատարվեց դեպի մեր օրերը: Արցախյան հերոսամարտերի հերոսների անունները հիշատակվեցին անուն առ անուն: Խոնարհումի խոսքը շարունակվեց զինվորին և Հայոց բանակին նվիրված երգերով:
Արտահայտիչ, զգացմունքային ասմունքը շաղախն էր երգի, պարի, ոգեկոչումի:
Շնորհակալության, երախտիքի ազդեցիկ խոսք ասացին հյուրերը և դպրոցի տնօրեն Կ. Աթոյանը:
Ազդված ու տպավորված էին բոլորը, հատկապես, հայոց բանակի զինվորները, որոնք հուզված, արցունքախառն աչքերով, հոտնկայս լսեցին փոքրիկ Վահանի խրոխտ երգերը` նվիրված հայրենիքին, քաջ մարտիկներին ու համբերատար մայրերին...

Դարբինյան_Վանաձոր17
21.10.2011, 13:11
Աշակերտական խորհրդի նախագահ ընտրվեց XIա դասարանի աշակերտուհի Աննա Բեկչյանը
Հոկտեմբերի 18—ին Մովսես Խորենացու անվան Թիվ 17 ավագ դպրոցում տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի ընտրություն:
Առաջադրվել էին XIա դասարանի աշակերտուհի Աննա Բեկչյանը, Xբ դասարանի աշակերտ Տիգրան Թովմասյանը , Xգ դասարանի Սեյրան Թովմասյանը և Xա դասարանի Մաքսիմ Գալստյանը, վերջինս տվեց ինքնաբացարկ: Աշակերտների քվեարկության արդյունքում XIա դասարանի աշակերտուհի Աննա Բեկչյանը ընտրվեց աշակերտական խորհրդի նախագահ:
Միջոցառմանը ներկա էին մարզպետարանի աշխատակից Ռոբերտ Ղևոնդյանը, դպրոցի խորհրդի նախագահ` Մարինե Մուժիկյանը , հյուրեր և լրագրողներ:
Ընտրություններն անցան բարձր մակարդակով, ազնիվ և առանց խախտումների:

Դարբինյան_Վանաձոր17
21.10.2011, 13:31
Հոկտեմբերի 18-ին , Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոցում դպրոցի տնօրեն` տիկին Թամարա Սաղաթելյանի նախաձեռնությամբ ավագ դպրոցի աշակերտներն ու դասղեկները գեղեցիկ անակնկալ մատուցեցին. կազմակերպել էին միջոցառում` <Բարին արա> ակցիայի շրջանակներում:
Պատրաստել էին հայկական, ռուսական և վրացական խոհանոցների խորտիկներ, ձևավորել գեղեցիկ սեղաններ: Բոլոր դասարանները /թվով ինը/ շատ լավ էին նախապատրաստվել ակցիային և հնարավոր չէր որևէ մեկին առանձնացնել: Բոլորն էլ արժանացան բարձր գնահատանքի: Գոհ էին և’ ծնողները, և' ուսուցիչները, և'] հյուրերը: Ըստ XIIբ դասարանի աշակերտ Արեն Հակոբյանի` բարին երբեք չի մահանում, եթե մահանար, աշխարհում կիշխեր չարը: Անտարբեր չպետք է լինել ոչ մի բանի նկատմամբ, բարի հայացքով պետք է նայել աշխարհին, և մեր մոլորակում ամեն ինչ սիրելի ու գեղեցիկ կլինի և մարդկային կյանքը կհարստանա:

Անահիտ-Վանաձոր8
24.10.2011, 14:11
16271626162816291630Լուսանկարները կտեղադրեմ ֆորումում:[/QUOTE]

Անահիտ-Վանաձոր8
24.10.2011, 14:14
շարունակություն

Rita-Vanadzor28
04.11.2011, 11:23
Ա տառի հանդես

Հոկտեմբերի 21-ին տոն էր Վանաձորի հ.28 դպրոցի Iա դասարանում (դասվար՝ Տաթևիկ Վարդանյան)։ Հայ մանուկների մի խումբ ևս այսօր սովորեցին այբուբենի անդրանիկ տառը՝ Ա-ն։ Երեխաների ոգևորությունն անսահման էր։ Դասարանի պատերից ժպտում էին արևները, օդում ճախրում էին աղավնիները։ Դասարանը §հագեցած¦ էր Ա տառով։ Հատկապես հուզիչ էր այն պահը, երբ աշակերտ և ուսուցիչ միասին գրատախտակին գրեցին ոսկեղենիկ մայրենիի առաջին տառը.
Հետո շատ ու շատ տառեր կգրվեն,
Բառեր կգրվեն, կգրվեն խոսքեր,
Սակայն չի լինի ոչ մեկն այնպես թանկ,
Որքան երկուսի գրած §Ա¦ տառը ոսկե:

Տ. Վարդանյան
Ռ. Մխիթարյան

maga
08.11.2011, 01:46
16511650Ստեփանավանի Վ.Թեքեյանի անվան հ.6 միջն. դպրոցում տեղի է ունեցել աշնանը նվիրված միջոցառում: Միջոցառումը կազմակերպել էր Գայանե Սիմոնյանը 11-րդ դասարանի հետ միասին:
Երեխաները երգ ու պարով, գեղեցիկ բանաստեղծություններով աշնանային տրամադրություն հաղորդեցին ներկաներին:: Միջոցառումը զուգակցվում էր տեսանյութերով:
Ներկաները մեծ բավականությամբ հեռացան դահլիճից:
Մ. Զարգարյան
Ստեփանավանի հ.6 դպրոց
8.11.11թ

Դարբինյան_Վանաձոր17
10.11.2011, 11:51
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՀՈՎԱՆՈՒ ՆԵՐՔՈ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԱՍՄՈՒՆՔԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ IV ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԻ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼ

Վանաձորի քաղաքապետարանում կազմակերպված ասմունքի փառատոնի Լոռու մարզային II փուլում Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոցի XI դասարանի աշակերտուհի
Գոհար Մկրտումյանը
գրավեց 2-րդ տեղը, որի համար շնորհավորում ենք:
Ժյուրիի անդամներն էին բանաստեղծ` Ռազմիկ Դավոյանը, ՀՀ ժողովրդական արտիստ` Գուժ Մանուկյանը, ԵՊՀ-ի հայ գրականության ամբիոնի վարիչ` Սամվել Մուրադյանը, բանասիրական գիտությունների թեկնածու` Կարո Վարդանյանը, վաստակավոր արտիստ` Սամվել Բազինյանը, Սունդուկյանի ակադեմիական թատրոնի դերասանուհի` Ջուլիետա Բաբայանը, երաժշտական կոմեդիայի վաստակավոր արտիստ` Բորիս Պեպանյանը, երգչուհի` Էմմին, պատասխանատու քարտուղար` Մարիետա Մակարյանը, ԱԺ ԿԳՆ սպորտի և մշակույթի մշտական հանձնաժողովի նախագահ` Արտակ Դավթյանը:

Vanadzor10***Ani
24.11.2011, 15:46
Նոյեմբերի 9-ին Վանաձորի Սայաթ-Նովայի անվան թիվ 10 ավագ դպրոցի հանդիսությունների դահլիճում IVա դասարանը դասվար Ա. Մարգարյանի ղեկավարությամբ կազմակերպել էր <<Խաղաղություն ամենքին և ամենուր>> խորագրով միջոցառում: Միջոցառման նպատակն էր ընդլայնել աշակերտների գիտելիքները հայ ժողովրդի պատմական անցյալի հերոսական էջերի վերաբերյալ, արժևորել խաղաղության դերը համայն մարդկության կյանքում:
Աշակերտները ներկայացրեցին <<բարի>> և <<չար>> բառերի դատավարությունը: Մեղադրվեցին <<պատերազմ>> և <<ավերածություն>> բառերը` դատավորի անբեկանելի վճռով վտարվելով դահլիճից:
167116721673 16751674
Գեղեցիկ պարով թագադրվեց <<խաղաղություն>> բառը: <<Խաղաղության>> հրահանգով բոլոր ստեղծագործությունները փոխվեցին այնպես, որ խաղաղ կայնքն ամենուր հարատևի: Նորովի ներկայացվեցին Հ. Թումանյանի <<Շունն ու կատուն>>, <<Գայլն ու գառը>>, որտեղ հումորային ձևով մեկնաբանվեցին հերոսների իրավունքներն ու պարտականությունները:
Հնչեցին հայրենասիրական երգեր, աշակերտները պարեցին շուրջպար: Միջոցառման վերջում <<Խաղաղություն>> երգի ներքո <<աղջիկ-աղավնիները>> իջան բեմից և հանդիսատեսին բաժանեցին խաղաղություն խորհրդանշող բացիկներ, որից հետո աշակերտները Կիլիկիա նավով շարժվեց դեպի հավերժություն:

manush
25.11.2011, 11:07
Հարգելի Անի, շատ լավ միջոցառում էր, շնորհակալություն նյութը տեղադրելու համար:
Այն տեղադրել ենք նաև պորտալում` http://www.armedu.am/arm/official.php?sec=news&p=1&id=6218: Միայն ափսոս, որ լուսանկարներն այնքան էլ որակով չէին:

Saqo
25.11.2011, 23:12
Աշնան վերջին օրը:
5-րդ դասարանը մշտապես եռանդուն և նոր մտահղացումներով միշտ զինված դասղեկ` Գոհար Փիլոյանի նախաձեռնությամբ կազմակերպված ցերեկույթը բնության աշնանային հրաշքները այգուց տեղափոխել էին դպրոցի դահլիճ, որը գրեթե ոչնչով չէր զիջում Հայաստանի այգիներին: Աշակերտները, որոնցից յուրաքանչյուրը մի դեր էր ստանձնել, զգում էին աշնան շունչն ու գույները, և իրենց գեղեցիկ խոսքով, պարերով, մեղմանուշ աշնանային երգերով վարակում էին դահլիճի հանդիսականներին իրենց տրամադրությամբ: Բեմից երեխաները հնչեցրին աշնանային մրգերի մասին գեղեցիկ բանաստեղծություններ, հանելուկներ, անդրադարձան նաև դրանց օգտակարությանը: Իսկ «Աշուն տատիկի » և այգեպանի մուտքը` մրգերով լեցուն զամբյուղներով, նոր աշխուժություն ու մանկական հրճվանք պատճառեցին բոլորին:Վերջում կայացավ լավագույն զամբյուղը պատրաստած աշակերտի ընտրությունը`որին արժանացավ V-րդ դասարանի աշակերտ Դավիթ Պալյանը: Հանդիսատեսը մեծ բավականություն ստացած հեռացավ դահլիճից, սպասելով դպրոցի նոր ու մշտապես թարմ նախաձեռնություններին ու հաճելի հրավերներին:
Հարգանքներով ` Սարգիս Փիլոյան.

Սահակյան Սահականուշ
17.12.2011, 12:52
2011թ. դեկտեմբերի 14-ին Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի դահլիճում տեղի ունեցավ միջոցառում նվիրված հայ ժողովրդի քաջարի զավակներից մեկի` Գարեգին Նժդեհի 125-ամյակին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էին ՎՊՄԻ-ի հենակետային վարժարանի պատմության ուսուցիչներ Գագիկ Ժամհարյանը և Հասմիկ Աղաջանյանը տնօրենի անմիջական աջակցությամբ:
Աշակերտների միջոցով ներկայացվեցին Գարեգին Նժդեհի կյանքի վերջին օրերը բանտում, տաժանակիր ժամեր ձգվող հարցաքննությունները, նրա նկաատմամբ խորհրադային ծառայողների վերաբերմունքը, սակայն միաժամանակ ցույց էր տրվում Նժդեհի ոգու արիությունը:
Հուզված էին բոլոր ներկաները: Դահլիճը թնդում էր հոտընկայս ծափահարություններից:
1681
http://vspi.am/gallery/gal26/gallery.php?lang=1

Դարբինյան_Վանաձոր17
17.01.2012, 15:27
Ամանորյա միջոցառում
Չկա ավելի սիրելի տոն, քան նոր տարին:
Դեկտեմբերի 31-ին, երեկոյան ժամը 24-ին, բոլոր մարդիկ ասես դառնում են մանուկ և անհամբեր սպասում են, թե երբ իրենց դուռը կթակի Ձմեռ պապը:
Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոցի 4, 5, 6, և 8 դասարանների աշակերտները դեկտեմբերի 22-ին կազմակերպեցին միջոցառում <Նոր տարի գալդ բարի> խորագրով:
Վերջում շնորհավորեցին բոլորի Ամանորը և Սուրբ ծնունդը` ցանկանալով առողջություն և երջանկություն:

Դարբինյան_Վանաձոր17
26.01.2012, 23:11
Ամանորյա միջոցառում
Չկա ավելի սիրելի տոն, քան նոր տարին:
Դեկտեմբերի 31-ին, երեկոյան ժամը 24-ին, բոլոր մարդիկ ասես դառնում են մանուկ և անհամբեր սպասում են, թե երբ իրենց դուռը կթակի Ձմեռ պապը:
Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոցի 4, 5, 6, և 8 դասարանների աշակերտները դեկտեմբերի 22-ին կազմակերպեցին միջոցառում <Նոր տարի գալդ բարի> խորագրով:
Վերջում շնորհավորեցին բոլորի Ամանորը և Սուրբ ծնունդը` ցանկանալով առողջություն և երջանկություն:

:D;):mad:

Դարբինյան_Վանաձոր17
03.02.2012, 23:53
Փետրվարի 2-ին, Վանաձորի N17 ավագ դպրոցում տեղի ունեցավ Հայոց Բանակի 20 ամյակին նվիրված միջոցառում: Միջոցառմանը մասնակցում էին տարբեր դասարանների աշակերտներ: Միջոցառման ընթացքում հիշեցին 17-րդ դպրոցի նախկին սաներին, ովքեր իրենց մահկանացուն կնքեցին արցախյան պատերազմի ժամանակ: Նրանք առանց վարանելու ,նահատակվեցին,որպեսզի այօր մենք ունենանք ազատ ու հզոր հայրենիք: Միջոցառման ընթացքում
12-րդ դասարանի աշակերտները ցույց տվեցին, թե որքանով են պատրաստ ծառայելու հայոց բանակում:
Քանի, քանի սերունդ է երազել, որ անկախ պետություն ու այն պաշտպանող բանակ ունենա, բանակ, որն այսօր արդեն 20 տարեկան է:

Անահիտ-Վանաձոր8
04.02.2012, 12:58
Վանաձորի N 8 միջնակարգ դպրոցում տարբեր միջոցառուները ավանդույթ է դարձել: Օրերս Հայոց փառապանծ բանակի 20-ամյակին նվիրված հերթական միջոցառումն էր անցկացվում դպրոցում: Դպրոցը վերածվել է փոքրիկ զորանոցի, իսկ երեխաները` զինվորների, ովքեր հասկանալով իրենց կրած հագուստի արժեքն ու պատիվը, կարծես մոռացել էին աշակերտ լինելը ու զինվորագրվել հայրենիքի պաշտպանության գործին: Դպրոցը հյուրընկալել էր արցախյան պատերազմի մասնակիցների, զինծառայողների, որոնք իրենց ներկայությամբ ու անմիջական մասնակցությամբ ավելի էին ընդգծում օրվա հիշարժանությունը:
Դպրոցի տնօրենությունը` տնօրեն Կ. Ստեփանյանի և միջոցառման կազմակերպիչների հետ համատեղ, ոչինչ չէր խնայել, որ ամեն ինչ բարձր մակարդակով ու կազմակերպված անցնի: Չէ՞ որ հենց այսպիսի միջոցառումներն են նպաստում աշակերտների հայրենասիրական դաստիարակությանը:

http://www.youtube.com/watch?v=-HLogamDyso

Անահիտ-Վանաձոր8
04.02.2012, 13:00
Նկարներ նույն միջոցառումից

manush
06.02.2012, 11:32
Նկարներ նույն միջոցառումից

Շնորհակալություն, հարգելի Անահիտ:

Միջոցառման մասին նյութը տեղադրեցինք նաև պորտալում` http://www.armedu.am/arm/official.php?sec=news&p=1&id=6480 :

Մանոն
06.02.2012, 15:58
Կեցցեք, Անահիտ ջան: :) Ձեր դպրոցում միշտ շատ գեղեցիկ միջոցառումներ են կազմակերպվում: Շնորհակալություն կազմակերպիչներին և քեզ, որ սիրով ներկայացնում ես կատարված աշխատանքները այստեղ:

Liana - Vanadzor 4
15.02.2012, 11:07
Բաց դաս երկրաչափությունից 7 Գ դաս. /07.02.2012/

Ս/թ. փետրվարի 7-ին Վանաձորի Ա.Պուշկինի անվան N 4 հիմնական դպրոցի 7 Գ դասարանում (ուսուցիչ` Լ.Աբրահամյան) անցկացվեց բաց դաս “Երկրաչափություն” առարկայից: Դասն անցկացվեց համակարգչային սենյակում:
Դասի թեման էր` “Եռանկյան անկյունների գումարը”, իսկ նպատակը` պրոբլեմային իրավիճակների ստեղծումն ու կամքի դաստիարակումը: Գործնական աշխատանքի միջոցով և ուսուցչի կողմից նախօրոք կազմած պլանի համաձայն աշակերտներն իրենք ապացուցեցին, որ եռանկյան անկյունների գումարը հավասար է 180°:
Աշակերտներն ուսուցչի հետ միասին նախապես պատրաստել էին շնորհանդես, որը մեկնաբանում էր ամբողջ դասի ընթացքը:
Աշխատանքը խմբային էր, դասի ընթացքում օգտագործվեցին դասավանդման ժամանակակից մեթոդներ:
Դասի վերջում խմբերը գնահատվեցին ըստ կատարած աշխատանքի: Դասը հետաքրքիր էր, բովանդակալից թե’ աշակերտների, թե’ դասալսողների համար:

1742174317411744

Լիանա Կարապետյան

Մանոն
16.02.2012, 16:32
Տեառնընդառաջը Վանաձորի հ.16 դպրոցում

Հայ Առաքելական եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին` Քրիստոսի հրաշափառ Ծննդյան 40 օրից հետո, մեծ հանդիսավորությամբ նշում է քառասուն օրական Փրկչին Երուսաղեմի տաճարին ընծայաբերելու տոնը` Տյառնընդառաջը: <<Տյառնընդառաջ>> նշանակում է <<Տիրոջն ընդառաջ գնալ>>: Այս տոնը ժողովրդի մեջ հայտնի է նաև Տերնդեզ, Տրնդեզ և այլ անուններով: Տոնին ամնասն չմնաց նաև Վանաձորի հ.16 դպրոցը:
13.02.12-ին դպրոցում եռուզեռ էր, երկար սպասված Տեառնընդառաջն էր, տոն, որին ոգևորությամբ են սպասում թե' մեծերը, թե' փոքրերը: Հայ առաքելական եկեղեցուց հրավիրված քահանան բացատրեց տոնի խորհուրդը. Տեառնընդառաջ տոնը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է բոլորին: Եվ ինչպես Նա`Քրիստոս, խոնարհվեց ու դեպի մեզ եկավ մեր փրկության համար, այդպես էլ մենք պետք է գնանք նրան ընդառաջ:
Օրհնությունն ստանալուց հետո աշակերտները բակում խարույկ վառեցին, ազգային պարեր պարեցին, հնչեցրին գեղեցիկ կատարումներ: Հետո ներկաներին հյուրասիրեցին հատուկ տոնական քաղցրավենիք ու սկսեցին խանդավառությամբ թռչել խարույկի վրայով: Տոնակատարությունն ավարտվեց ուրախ ձնագնդիով:

Մանուշ Արզումանյան
ԿՏԱԿ-ի Լոռու մարզի համակարգող

Մանոն
19.02.2012, 21:07
Հատված «Տեառնընդառաջ» տոնակատարությունից: Վանաձորի հ.16 դպրոց

http://www.facebook.com/video/video.php?v=161030097346850&saved#!/video/video.php?v=161030097346850

Վանաձորի 27 դպրոց
19.02.2012, 22:53
Դաս -միջոցառում գրականությունից <<Սայաթ-Նովա>>

Սայաթ -Նովան գրական նորարար էր ,սիրո և ար-
դարության քարոզիչ,բանաստեղծ,երգիչ,երգահան
ու նվագածու միաժամանակ,որպիսիք հազվադեպ
են հանդիպում գեղարվեստի պատմության մեջ:
Դասի նպատակն այն էր,որ աշակերտները լավ պատկերացում կազմեն երգահան-աշուղ-բա-
նաստեղծի աշուղական արվեստի գաղտնիքների
մասին:Դասը վարում էր Ժաննա Ղալաչյան



http://a4.sphotos.ak.fbcdn.net/hphotos-ak-ash4/408490_116745678442449_100003210516349_87029_1193964010_n.jpg

Վանաձորի 27 դպրոց
19.02.2012, 23:21
Վանաձորի թիվ 27 դպրոցում անցկացված <Սայաթ-Նովա>> դաս միջոցառումն աշուղական հոգով էր տոգորել աշակերտներին

http://a4.sphotos.ak.fbcdn.net/hphotos-ak-ash4/386538_116745168442500_100003210516349_87015_794513712_n.jpg
http://a1.sphotos.ak.fbcdn.net/hphotos-ak-snc7/398649_116745581775792_100003210516349_87025_1527755281_n.jpg

Վանաձորի 27 դպրոց
19.02.2012, 23:39
<<Բարեկենդանը>> Վանաձորի թիվ 27 դպրոցում

http://www.facebook.com/photo.php?fbid=119315508185466&set=a.119315148185502.20621.100003210516349&type=3
http://a5.sphotos.ak.fbcdn.net/hphotos-ak-ash4/400617_119315201518830_100003210516349_99008_226291264_n.jpg

Վանաձորի 27 դպրոց
20.02.2012, 20:32
1774 1776 1775<<Մանկության մոլորակի հեքիաթը>> միջոցառում
<<Մանկության մոլորակի հեքիաթը>> միջոցառման ժամանակ հնչեցին երգեր,բանաստեղծություններ,բեմադրվեցին դրվագնր հեքիաթներից:Միջոցառումը կազմակերպել էր 3-րդ <բ> դասարանի դասվար Ա.Արամյանը

Վանաձորի 27 դպրոց
20.02.2012, 20:40
1778177717791780Հայկական բանակի 20ամյակին նվիրված միջոցառում
Հայկական բանակի 20ամյակին նվիրված միջոցառման ժամանակ պարգևատրվեցին գնդակային հրաձգության մրցույթի հաղթողները

Վանաձորի 27 դպրոց
25.02.2012, 18:29
1783 1782 1784 Դաս-միջոցառում հայոց լեզվից

Վանաձորի Քսանյոթ Դպրոց Հեքիաթային բարի փերիներն ու հրեշտակները իրենց քնքուշ ներկայությամբ լցրել էին 5-րդ <<ա >>դասարանը : Նրանք իրենց սիրելի ուսուցչուհու ` Սյուզաննա Մալումյանի հետ ներկաներին տեղափոխեցին հրաշք մի աշխարհ , ուր թևածում էին բարությունն ու ընկերասիրությունը, անկեղծությունն ու ճշմարտախոսությունը; Դասը կազմակերպված էր բարձր մակարդակով և արժանացավ տնօրինության գովասանքին

Վանաձորի 27 դպրոց
27.02.2012, 20:36
17851786178717881789<<Մայրենիի օր>>միջոցառում
Վանաձորի թիվ 27 հիմն.դպրոցի 7<<Բ>> դասարանի աշակերտները և դասղեկ Մարիամ ՈՒնանյանը ներկայացրեցին<<Ոսկեղենիկ իմ մայրենի>> միջոցառումը`նվիրված մայրենիի օրվան: <<Բերդ>> պարով,<<Քարերի ամրոց>> երգով,ասմունքով աշակերտները ստիպեցին հանդիսատեսին լարված հետևել,մասնակցել ու ընկղմվել ոսկեղենիկ մայրենիի անհուն խորքերը,մտքով սավառնել նրա տիեզերական անսահմանության մեջ,հիանալ նրա բյուրեղյա մաքրությամբ,հստակությամբ ու հղկվածությամբ: Մաշտոցյան գյուտը երկրորդ ծնունդ պարգևեց հայ ազգին,և հայ մանուկը այսօր ցնծությամբ է ասում.<<Հպարտ եմ քեզնով,մայրենի լեզու>>:

Վանաձորի 27 դպրոց
07.03.2012, 20:24
1807180518061808<< Շնորհավոր մարտի 8>> միջոցառում

Վանաձորի թիվ 27 հիմն.դպրոցի 9<ա> դասարանի աշակերտները ռուսերեն լեզվի ուսուցչուհի Նինա Պետրոսյանի հետ կազմակերպել էին գեղեցիկ միջոցառում`նվիրված կանանց միջազգային օրվան:Հնչեցին երգեր,շնորհավորանքներ.....դահլիճում տրամադրությունը տոնական էր:

Մատինյան-Վանաձոր8
14.03.2012, 11:48
Պատմությունն այս փոքրիկ անգետ ու ինքնավստահ մի թագավորի մասին է, որն ահ ու սարսափի մեջ էր պահում իր թագավորությունը` կարծելով, թե անթիվ – անհամար ծառաներ ու անհաշիվ ոսկի ու գանձեր ունենալու մեջ է ուժն ու զորությունը: Մի գեղեցիկ օր «Գիրը» չի լռում և շպրտում է նրա երեսին իր անկիրթ ու անգրագետ լինելը: Թագավորն այս մեծամիտ չէր կարող նման բան հանդուրժել: Նա պալատականների օգնությամբ գտնում է «Գրին» ու բանտարկում:
Շփոթված մարդիկ խարխափում էին խավարում, քանզի գրագետ չէին, դպրոց չէին գնացել, ուսուն չէին ստացել: Բարեբախտաբար, դեռևս գտնվում են այնպիսի մարդիկ, ովքեր հասկանում են մայր լեզվի արժեքն ու հզորությունը: Նրանք համախմբվում են, իսկ նրանց օգնության են հասնում փոքրիկ մկները, որոնք կրթված են և հասկանում են լեզվի զորությունը:
«Գիրն, իհարկե, շատ է կարևոր:
Փոքրուց դեռ գիտեմ ես դրա համը,
Կրծել եմ գրքեր, շատ է դուր եկել,
Դրա համար էլ որոշեցի կրթվել»:
Համախմբվելով, իրար օգնելով` նրանք գահընկեց են անում տգետ արքային, և գահին է բարձրանում նոր` գիրն ու լեզուն հարգող, դրա արժեքն իմացող թագավոր:
«Տգե’տ ու հիմա’ր, անխե’լք թագավոր,
Նա, ով չի գնահատում ուժը մեր լեզվի,
Չունի գիտելիք, ո’չ էլ սրբություն,
Ով, որ չափանիշ ոսկին է դասում,
Չի’ կարող տիրել մեր երկրին ազատ,
Չի’ կարող լինել հզոր գահակալ,
Էլ չենք սարսափում մենք քո զայրույթից,
Փախի’ր ու գնա’, թե որ ուզում ես մնալ կենդանի»:
Նոր արքան, գահին բարձրանալով, խոստանում է բազում դպրոցներ բացել, որ մարդիկ կկրթվեն ու լուսավորվեն:
Իսկ ինչ մայրենի` առանց հայ երգի: «Հայերեն կերգենք» երգը երգում են:
«Ա» տառին աջից «Յ» է միանում, ձախից «Հ» է միանում, և այդ պահին ծնվում է «ՀԱՅ»-ը: Երգում են «Փոքրիկ հայ եմ» երգը:
Հայն այնքան էր սիրում իր հողը, որ այն կոչեց «հայրենիք», առավել շատ սիրում էր լեզուն, և այն անվանեց «մայրենի»: Հետո այս երկուսը միացրեց իրար և դարձավ «Մայր հայրենիք» : Այդ Մայր հայրենիքը չէր կարող գոյատևել, ավելին` չէր կարող անցնել դարերի թոհուբոհի միջով, եթե չլիներ այն թանկը, նվիրականը, որ գիր է կոչվում` լեզու պատվական:
Սիրելի’ փոքրիկներ, մաքուր, անբիծ ու անաղարտ պահեք ձեր մայր լեզուն:

Վանաձորի 27 դպրոց
15.03.2012, 22:24
1833183518341836<<Ծաղկահանդես>> միջոցառում

Վանաձորի N 27 դպրոցում այսօր գունագեղ ու գեղեցիկ ծաղկահանդես էր....2<<Գ>> դասարանի աշակերտներն ու դասվար Ի.Ավետիքյանը ներկաներին տեղափոխեցին գունագեղ ու զարմանահրաշ մի աշխարհ:Փոքրիկները զարմացրեցին իրենց պարերով...հնչեցին գեղեցիկ երգեր,գարնանային բանաստեղծություններ....

Դարբինյան_Վանաձոր17
05.04.2012, 15:34
Վանաձորի Մովսես Խորենացու անվան 17 ավագ դպրոցի 5բ դասարանի դասղեկ Ն. Ղուլյանը հերթական դասղեկական ժամը նվիրել էր Սուրբ Զատիկի տոնին: Երեխաները բացահայտեցին իրենց համար տոնի խորհուրդը և կարևորությունը, հասկացան, որ դա զուտ ձվակռիվ չէ, դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը` օդի և սպիտակուցը` ջրի, դեղինն էլ երկիրն է:Կարմիր ձուն խորհրդանշում է, թե աշխարհը գնվեց Քրիստոսի արյամբ, և այն մեր ձեռքն առնելով հռչակում ենք մեր փրկությունը:
Երեխաները ձևավորեցին զատկական սեղանը, առնչվեցին գեղեցիկի և վեհի հետ:
Դասը նպատակ ուներ նպաստել երեխաների քրիստոնեական ու հոգևոր դաստիարակությանը:

Դարբինյան_Վանաձոր17
05.04.2012, 15:38
20 դարի սկզվին, երբ իրականացվում էր հայերի բնաջնջման թուրքական պետական ծրագիրը, միջազգային իրավունունքի մեջ դեռ ձևակերպված չէր <Ցեղասպանություն > հասկացողությունը: Միայն 1948թ. Դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի ընդունած <Ցեղասպանություն հանցագործությունները կանխելու և դրա համար պատժի մասին> կոնվենցիայում տրվեց դրա իրավական ձևակերպումը: Այս բանաձևի հիմքում ընկած էր լեհ-հրեա-իրավաբան Ռաֆայել Լեմկինի առաջարկած նախագիծը, որը կազմվել էր հայ ժողովրդի հետ 1915-1923թթ տեղի ունեցած իրադարձությունների հիման վրա: Ըստ այդ փաստաթղթիէ Ցեղասպանությունն են որակվում այն գործողությունները, որոնք կիրառվում են որևէ ազգի, ցեղի կամ կրոնական համայնքի լիակատար կամ մասնակի ոչնչացման նպատակով:
Վանաձորի Մովսես Խորենացու անվան 17 ավագ դպրոցի պատմության ուսուցիչ Ռուդիկ Վարդանյանը 11ա դասարանում կազմակերպեց դաս միջոցառում` նվիրված Հայոց ցեղասպանությանը: Դասին ներկա էին դպրոցի տնօրենը, ուսուցիչները:

Դարբինյան_Վանաձոր17
05.04.2012, 15:42
Մարտի 14 -ին , ուղիղ ժամը 13:59 -ին, Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոցի VIII դասարանի աշակերտները մաթեմատիկայի ուսուցչուհի Աննա Վահրամյանի և Շահեն Հարությունյանի հետ կազմակերպել էին П թվին նվիրված դաս-միջոցառում:
Միջոցառումն անցավ շատ հետաքրքիր, ներկայացրեցին П թվի մասին բոլոր տեղեկությունները, պատրաստել էին հետաքրքիր հարցեր և մրցանակներ, նշեցին П թվի ծնունդը;:

Շահեն_Վանաձոր17
05.04.2012, 22:28
2012թ. ապրիլի 5ին մաթեմատիկայի ուսուցիչ Շահեն Հարությունյանը կազմակերպել էր գործնական աշխատանք Բաց դաս երկրաչափությունից 11բ դասարանի աշակերտների հետ: Դասի թեման Երկրաչափության հրաշալիքները, Դասի ընթացքում աշակերտները դիտելով ցուցադրվող տեսանյութը կարողացան պատրաստել երկու տարբեր երկրաչափական պատկերներ, որոնք պարզագույն շարժումների արդյունքում դառնում էին այլ երկրաչափական պատկերներ: Բոլոր աշակերտներն ակտիվ մասնակցում էին դասին և կարողացան ճշգրիտ պատրաստել պատկերները, նյութն այնքան հետաքրքրեց ներկա գտնվող ուսուցիչներին, որ նրանք էլ սկսեցին պատրաստել այդ պատկերները, Դասի ավարտին ուսուցիչն ստացավ ներկաների բարձր գնահատականին: Դասի պատրաստման համար ուսուցիչն օգտվել էր համացանցից, տարբեր կայքերից վերցնելով տարբեր նյութեր:

Saqo
06.04.2012, 01:14
http://www.youtube.com/watch?v=U1aC4HY-Pr4

manush
06.04.2012, 12:43
2012թ. ապրիլի 5ին մաթեմատիկայի ուսուցիչ Շահեն Հարությունյանը կազմակերպել էր գործնական աշխատանք Բաց դաս երկրաչափությունից 11բ դասարանի աշակերտների հետ: Դասի թեման Երկրաչափության հրաշալիքները, Դասի ընթացքում աշակերտները դիտելով ցուցադրվող տեսանյութը կարողացան պատրաստել երկու տարբեր երկրաչափական պատկերներ, որոնք պարզագույն շարժումների արդյունքում դառնում էին այլ երկրաչափական պատկերներ: Բոլոր աշակերտներն ակտիվ մասնակցում էին դասին և կարողացան ճշգրիտ պատրաստել պատկերները, նյութն այնքան հետաքրքրեց ներկա գտնվող ուսուցիչներին, որ նրանք էլ սկսեցին պատրաստել այդ պատկերները, Դասի ավարտին ուսուցիչն ստացավ ներկաների բարձր գնահատականին: Դասի պատրաստման համար ուսուցիչն օգտվել էր համացանցից, տարբեր կայքերից վերցնելով տարբեր նյութեր:

Հետաքրքիր դասի մասին նյութը և լուսանկարներից երեքը տեղադրել ենք նաև պորտալի նորություններում:

Վանաձորի 27 դպրոց
17.04.2012, 23:51
1875187418761877<<Պարույր Սևակի սիրո առասպելը>> միջոցառում

ՈՒշ- ուշ են գալիս, բայց ոչ ուշացած
Գալիս են նրանք ճիշտ ժամանակին,
ԵՎ ժամանակից առաջ են ընկնում
Դրա համար էլ չեն ներում նրանց:
Այսպես են ծնվում մեծերը, նրանք ովքեր իրենց աշխարհ գալով ապացուցում են , որ այս կյանքում միջակությունները թեկուզ շատ են , բայց երբ նրանց կողքին կանգնում է մի բացառիկ անհատ, մի անկրկնելի երևույթ, ապա այդ միջակությունները արագ մարում են:Սևակի Սևակի բանաստեղծական ուրույն աշխարհը ներկայացրեցին Վանաձորի N 27 դպրոցի VIIա դասարանի աշակերտները: Դահլիճը լեփ-լեցուն էր, և բոլորը մինչև միջոցառման ավարտը ակնդետ հետևում էին բեմի վրա կատարվող դեպքերին, որոնք բացահայտում էին սևակյան հրաշալի տողերը, մեկնաբանում ստեղծագործությունները, պատմում նրա մեծագույն սերերի մասին:
Էկրանից ժպտում էր մեծագույն բանաստեղծը, հնչում էին նրա խոսքերը.
- Վստահեցին շատերն ինձ
Հոգիս դարձավ գաղտնարան,
Վստահեցի շատերին, գաղտնիքս առան ու տարան:
Միջոցառումը կազմակերպված էր բարձր մակարդակով:
Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի , դասղեկ Ս. Մալումյանը, ով իր ներաշխարհով ու հուզականությամբ, իր ուրույն մտածելակերպով ու խառնվածքով նույնքան սևակյան է, կարողացել էր հետաքրքիր մտահղացումներով ներկայացնել Սևակի սիրո առեղծվածը:

elza
25.04.2012, 22:18
188618871888Ստեփանավանի թիվ 5 միջնակարգ դպրոցի տարրական մասնաշենքում եռուզեռ էր.երկրորդ դասարանի փոքրիկները գրական-երաժշտական ցերեկույթ ունեին` նվիրված մայրենիի օրվան և հայ գրատպության 1500-ամյակին:Փոքրիկները մեծ ոգևորությամբ արտասանում էին ու երգում:Իսկ երբ լսեցին դարերի խորքից հնչող մաշտոցյան պատգամը`<<Երեսունվեց տառ եմ կտակում ձեզ և մի անկոտրում ժողովուրդ>>,երդվեցին սիրել և անաղարտ պահել մայրենին:Հուզված ծնողները շնորհակալական խոսք հղեցին դասվար Կարինե Պետրոսյանին,որը հաճախ է իր ցերեկույթներով աշխուժացնում դպրոցական առօրյան:

Rita-Vanadzor28
02.05.2012, 22:08
26.07.2012թ. Վանաձորի հ.28 հիմնական դպրոցի Iբ դասարանի աշակերտները ( դասվար՝ Տաթևիկ Վարդանյան) ներկայացրին <<Ցտեսություն Այբբենարան>> ցերեկույթը։
Գեղեցիկ բնապատկերներով ու հեքիաթի հերոսներով զարդարված շքեղ ու տոնական դահլիճում Iբ դասարանցիները ներկայացրին հայ գրերի ստեղծման պատմությունը և ցուցադրեցին իրենց ձեռքբերումները։ Միջոցառումն ուղեկցվում էր երեխաների ուրախ ու անկաշկանդ երգ ու պարով։
Միջոցառման վերջում դպրոցի տնօրեն Ա. Բրուտյանը գրաճանաչության վկայականներ հանձնեց երեխաներին։ Տոնական տրամադրությունը բոլորին ուղեկից էր ողջ օրվա ընթացքում։

Սահակյան Սահականուշ
14.05.2012, 15:56
Ցանականում եմ Ձեզ ներկայացնել Գարեգին Նժդեհի 125-ամյակին նվիրված միջոցառման հոլովակներըhttps://www.youtube.com/watch?v=fMRt8Y1-mPI&feature=relmfu Մնացած հոլովակները կարող եք դիտել youtube.com-ում

Vanadzor10***Ani
30.05.2012, 15:08
24.05.2012 թ. Վանաձորի Սայաթ-Նովայի անվան թիվ 10 ավագ դպրոցում բնագիտամաթեմատիկական մեթոդմիավորման կողմից կազմակերպվել էր բնագիտամաթեմատիկական առարկաներից ինտելեկտուալ խաղ–մրցույթ: Մասնակից թիմերը կազմված էին դպրոցի տարբեր դասարանների աշակերտներից ու կրում էին <<Երևան>> և <<Պատանի բնագետներ>> անունները:

1932 1933 1934 1935

Դպրոցի ուսուցիչների կողմից մշակվել էին հետաքրքիր ու բազմաբնույթ հարցեր ֆիզիկայից, աշխարհագրույթունից, մաթեմատիկայից, քիմիայից, որոնց աշակերտները մեծ ոգևորությամբ էին պատասխանում: Մրցութային փուլերի միջև ներկայացվեցին նաև տարբեր պարային համարներ:
Մրցույթում հաղթող ճանաչվեց <<Երևան>> թիմը: Մրցույթի ավարտին խրախուսական մրցանակներ տրվեցին 2 թիմերին էլ: Կազմակերպվեց նաև խաղ դահլիճի հետ: Ճիշտ պատասխան տված հանդիսատեսին նույնպես մրցանակներ տրվեցին:

Դարբինյան_Վանաձոր17
07.11.2012, 13:18
Գրից մինչև գիրք

Մեզ բոլորիս հայտնի է, որ Երկիր մոլորակի վրա գտնվում է մի հրաշալի երկիր, որը կոչվում է Հայաստան: Մենք այդ երկրի զավակնեն ենք և անչափ սիրում ենք մեր հայրենիքը, հպարտանում նրա պատմությամբ, մեր քառագագաթ Արագածով, սպիտակափառ Արարատով, գեղատեսիլ Սևանով:
Դարավոր պատմությանը ծանոթանում ենք մեր պատմիչների գրքերով, որոնք գրված են հայերեն լեզվով, հայերեն տառերով: Այդ տառերը ստեղծել ե հայերենի առաջին ուսուցիչ՝ Մոսրոպ Մաշտոցը, որի հանճարեղ ձեռքով ստեղծված այբուբենը մեր պետմության էության, ոգու, բնավորության դրսեվորումն է:
Յուրաքանչյուն հայ ոչ միայն պետք է անգիր իմանա հայոց աբուբոնը, այլ պետք է ապրի ու դաստիարակվի նրանով և ընդունի այն որպես սրբազան մասունք:

Դարբինյան_Վանաձոր17
07.11.2012, 13:26
Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոցում նոյեմբերի 5-ին տեղի ունեցավ գրքերի շնորհանդես:Շնորհանդեսին մասնակցում էին դպրոցի ուսուցչական կազմը և աշակերտները: Շնորհանդեսից հետո էլ ավելի բարձրացավ աշակերտների սերը և հետաքրքրությունը դեպի գիրքը:

Դարբինյան_Վանաձոր17
16.11.2012, 12:09
Նոյեմբերի 15-ին, Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում տեղի ունեցավ <<Գրից մինչև գիրք>> մրցույթի մարզային փուլը:

elza
30.11.2012, 21:45
Օրերս ՀՀ Լոռու մարզի Ամրակիցի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ 1-ին դասարանի <<Ա>> տառի շնորհանդեսը:Կազմակերպչական մեծ ջիղով օժտված դասվարը՝տիկին Մարո Մաղաքյանը ծնողների աջակցությամբ կազմակերպել էր մի գեղեցիկ միջոցառում,որը իր ուրույն դրոշմը ունեցավ Ամրակիցի դպրոցի պատմության էջերում:Դասվարին և իր սաներին շնորհավորեց դպրոցի տնօրեն տիկին Գոհար Սարգսյանը՝ ցանկանալով նրանց առողջություն,ուսման մեջ մեծ հաջողություններ.<< Թող որ ընկեր Մաղաքյանը որպես հմուտ ջահակիր նրանց տանի դեպի գիտելիքների աշխարհը>>:Կրկին անգամ շնորհավորում ենք փոքրիկ սաներին.թող ապրի հայը,հայերենը,Հայաստան աշխարհը:

2050205120522053

anush
05.12.2012, 14:38
Միջոցառում Վանաձորի թիվ 19 միջն. դպրոցում <<Խելահեղ սիրո ակնթարթներ>> խորագրով

Վանաձորի թիվ 19 դպրոցի 12-րդ ա դասարանի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Նարինե Հարությունյանը կազմակերպել էր միջոցառում <<Խելահեղ սիրո ակնթարթներ>> խորագորվ:
Աշակերտները` գեղեցիկ ձևով ներկայացրեցին աշխարհի ամենավեհ զգացմունքը և ներկաներին հուզեցին գեղեցիկ բանաստեղծություններով:
Սերը չքնաղ մարմին ունի, կատարյալից կատարյալին է տանում սիրո հայացքը: Սիրո աչքերը միշտ բաց են լույսի առաջ, լույսի, որ տանում է դեպի անմնացորդ սեր, անմնացորդ նվիրում:
2056 2059 2057 2058

anush
05.12.2012, 14:53
Նոյեմբերի 14-ին Վանաձորի թիվ 19 դպրոցում տեղի ունեցավ միջոցառում` 7-րդ ա դասարանի մասնակցությամբ: Դասղեկ, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մ. Ոսկանյանի կազմակերպած միջոցառումը կոչվում էր <<Աշուն է անձրև...>>:

Աշնան հեքիաթը, ոսկի անձրևների հմայքը յուրաքանչյուր մարդ յուրովի է ընկալում: Ամենասովորական հոգիներն անգամ ավելի զգայուն, ավելի երազկոտ ու ներշնչող են դառնում, իսկ անձրևի մեղմ ու համաչափ թակոցը հոգեպարար երաժշտություն է թվում ու կրկին հաճելի տխրությամբ լցնում հոգիները:
2060 2061 2062 2063 2064

Դարբինյան_Վանաձոր17
14.12.2012, 13:03
Դեկտեմբերի 12 –ին մեծ անցուդարձ էր Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոցում: Դպրոցի գրադարանավարուհու՝ Տաթև Ջիլավյանի հրավերով հյուրընկալվել էին Հարավային Աֆրիկայից եկած Դեզիռան և ԱՄՆ-ից՝ Լիզան: Նպատակն էր մոտիկից ծանոթանալ նրանց ազգային արժեքներին, առօրյա կյանքին և շփվել անգլերենով: Հյուրերը պատմեցին իրենց երկրի պատմության, մշակույթի մասին: Փոխադարձաբար ներկայացվեց մեր մշակույթը և առօրյան: Աշակերտները պարեցին հայկական ազգագրական պարեր և հյուրերին նվիրեցին իրենց ձեռքով պատրաստված հուշանվերներ: Ե՛վ հյուրերի, և՛ աշակերտների ոգևորությունը շատ մեծ էր: Աշակերտները կարողացան արդարացնել հյուրերի և ուսուցիչների սպասելիքները՝ ազատ և ակտիվ շփվելով անգլերեն լեզվով: Հատկապես ակտիվ էին հումանիտար հոսքի աշակերտները: Հյուրերը հեռացան գոհունակությամբ՝ խոստանալով կրկին այցելել մեզ:

սուսան1965
14.12.2012, 20:47
Մանուշ ջան, շատ շնորհակալություն քեզ՝ Լոռու մարզի միջոցառումների և լոռեցիների հաջողությունների մասին օպերատիվ տեղեկատվության, հետաքրքիր նյութեր ուղարկելու համար։

Սրտանց շնորհավորում եմ հաղթողներին՝ Շահենին ու Անդրանիկին, ինչպես նաև՝ սիրելի Արեգ Միկիչյանին։

Ցանկանում եմ ֆորումի այցելուներին «բարձրաձայնել», որ «Կրթական համալիր էջ» պորտալում կազմակերպված առցանց բոլոր միջոցառումներին Վանաձորի ուսումնական հաստատությունների ուսուցիչներն ու նրանց սաները միշտ ունեցել են ակտիվ մասնակցություն և ցուցաբերել են բարձր արդյունքներ։

Շատ շնորհակալություն բոլորիդ։

Շնորհակալություն , հարգելի Մանուշ Ձեր կատարած աշխատանքի համար,ես անչափ ուրախանում եմ իմ ծանոթ և անծանոթ գործընկերների հաջողություններով:Հաջողություն բոլորին:

Արեն
14.03.2013, 21:42
Այսօր՝ ցերեկվա ժ. 1 անց 59 ր. 26 վրկ. -ին Դսեղի Հովհ. Թումանյանի անվան միջն. դպրոցում 12բ դասարանի աշակերտների մասնակցությամբ սկսվեց մի միջոցառում, որտեղ աշակերտները տոնում էին Պի թվի օրը: Միջոցառումը կազմակերպել էր մաթեմատիկայի ուսուցչուհի Անահիտ Պապոյանը: Միջոցառման ընթացքում աշակերտները բազմազան տեղեկություններ հաղորդեցին Պի թվի ու նրա կիրառության մասին, հնչեց Պի թվի մասին դաշնամուրային երաժշտություն: Պատերին փակցված Պի թվի վերաբերյալ նկարները, աշակերտների ելույթները Պի թվին այնպիսի շունչ էին տվել, որ մի պահ ինձ թվաց թե ՊԻն իմ կողքին է, նույն սենյակում: Միջոցառման վերջում Պի թվի մասին
Kate Bush-ի երգի հնչյունների ներքո աշակերտները կտրեցին ծննդյան տորթը և հյուրասիրեցին ներկաներին: 209520942096209720952094209620972095209420962097

Liana - Vanadzor 4
10.04.2013, 16:04
Ապրիլի 8-ին Վանաձորի Ա.Պուշկինի անվան № 4 դպրոցի 2 Ա դասարանի աշակերտները դասվար Հերմինե Մուրադյանի ղեկավարությամբ անցկացրեցին «Հրաշք գարուն» ցերեկույթը:
Դպրոցի դահլիճում մի պերճ շքահանդես էր: Գույնզգույն ծաղիկները ցուցադրում էին իրենց գեղեցկությունը, և յուրաքանչյուրը յուրովի հիասքանչ էր: Ծաղիկների թագուհին՝ շքեղ վարդը, շքահանդեսի զարդն էր:
Բոլոր ծաղիկները գույնզգույն զգեստներ էին հագել և իրենց խոսքով, երգ ու պարով գերել հանդիսատեսին:
Տեղի ունեցավ ծաղիկների մրցանակաբաշխություն: Յուրաքանչյուր ծաղիկ արժանացավ համապատասխան մրցանակի:
Ցերեկույթի ընթացքում փոքրիկները շնորհավորեցին իրենց ուսուցիչներին և մայրերին: Ցանկացան, որ նրանց հոգիներում բազմաթույր առվակներ հոսեն, իսկ ոտքերի տակ փռվեն մանուշակների գորգեր:
Հանդիսատեսը մեծ բավականություն ստացած հեռացավ դահլիճից:

Liana - Vanadzor 4
11.04.2013, 12:14
Ապրիլի 9-ին Վանաձորի Ա.Պուշկինի անվան № 4 դպրոցի 2 Գ դասարանի աշակերտներն անցկացրեցին գեղեցիկ և բովանդակալից ցերեկույթ՝ նվիրված մայրության և գեղեցկության տոնին: Միջոցառումը կազմակերպել էր դասվար Գոհար Պողոսյանը:
Միջոցառման ընթացքում հնչեցին գեղեցիկ երգեր և բանաստեղծություններ՝ նվիրված բոլոր կանանց և աղջիկներին: Փոքրիկների ուրախ ու զվարթ տրամադրությունը փոխանցվել էր ներկա գտնվող ծնողներին և ուսուցիչներին:
Աշակերտներն իրենց սրտի խոսքն արտահայտեցին, թե ինչ պետք է անել մայրիկներին երջանկացնելու համար: Միջոցառումը յուրահատուկ տոնի էր վերածվել, որը դեռ երկար կհիշեն և՛ աշակերտները, և՛ հանդիսատեսը:

Liana - Vanadzor 4
21.05.2013, 11:28
2013թ. մայիսի 16-ին Վանաձորի Ա.Պուշկինի անվան N 4 հիմնական դպրոցում տեղի ունեցավ IV Բ դասարանի ավարտական հանդեսը: Աշակերտները ելույթ ունեցան մեծ ոգևորությամբ: Անդրադարձան հայերի դառը ճակատագրին, որը պսակվեց փայլուն հաղթանակով: Նրանք պատկառանքի խոսքեր հղեցին իրենց սիրելի ուսուցիչներին՝ Արմինե Ղազարյանին, Լուսինե Ափինյանին և Լուսինե Դավիդյանին, որոնք ջանք ու եռանդ չեն խնայել նրանց ուսման և դաստիարակության գործում:
Դժվար է բաժանվել արդեն հարազատ դարձած դասվարից, բայց նրանք խոստացան, որ միշտ սրբորեն կկատարեն իրենց առաջին ուսուցչի նվիրական պատգամները:

Դարբինյան_Վանաձոր17
16.10.2013, 10:44
Սեպտեմբերի 24-ին տեղի ունեցավ ռազմագիտության դասարանի բացում, որն անվանակոչվեց ի պատիվ դպրոցի շրջանավարտ, զոհված ազատամարտիկ Հովհաննես Հարությունյանի անունով:
Այս միջոցառման նպատակն է լավ ճանաչել մեր երկիրը՝ ՀՀ, իսկ ճանաչել սեփական երկիրը՝ նշանակում է ավելի լավ հասկանալ սեփական <<ես>>-ը, ունենալ պատկանելիության զգացում՝ հողի, երկրի , ժողովրդի, պետականության: Մենք պետք է իմանանք թե ինչ ճանապարհ է անցել մեր հանրապետությունը մինչև կարողացել է այլ երկրների կողքին իր տեղը գրավել որպես ազատ, անկախ և իրավահավասար պետություն: Պետք է տեր լինես քո ժողովրդի անցյալի ու ներկայի պատմությանը և մտածես թե այսուհետ ինչպես անցնես քո ճանապարհը, որպեսզի իրավունք ունենաս արժանապատվորեն ու հպարտորեն ասել՝ Ես ՀՀ քաղաքացի եմ, ես սիրում եմ իմ երկիրը ու հպարտ եմ նրանով:

Դարբինյան_Վանաձոր17
16.10.2013, 10:48
Դաս-միջոցառում ՀՀ անկախության 22-րդ ամյակին

Դարբինյան_Վանաձոր17
16.10.2013, 10:53
Սեպտեմբերի 10-ին տեղի ունեցավ ուսումնական հակահրդեհային տագնապ: Այն անցավ շատ բարձր մակարդակով, աշակերտները իրազեկվեցին թե ինչպես պետք է իրենց գործունեությունները ծավալեն հրդեհի ժամանակ:

Դարբինյան_Վանաձոր17
16.10.2013, 10:58
Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ միջոցառում

Դարբինյան_Վանաձոր17
16.10.2013, 11:04
Հոկտեմբերի 4-ին տեղի ունեցավ միջոցառում նվիրված ուսուցիչների տոնին: Միջոցառումն անցկացվեց 6-րդ ա դասարանի աշակերտների մասնակցությամբ: Այս միջոցառումը նրանք նվիրեցին իրենց ուսուցիչներին:

Դարբինյան_Վանաձոր17
30.10.2013, 14:57
Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոցի ռազմագիտության ուսուցիչ Ռ. Մադարյանի և հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անահիտ Քոչարյանի ջանքերով կազմակերպվեց միջոցառում` նվիրված Անկախության օրվան, նաև ռազմագիտության կաբինետն անվանակոչեցին , ազատամարտիկ Հովհաննես Հարությունյանի անունով: Միջոցառմանը տնօրինության և զինղեկ Մադարյանի հրավերով մասնակցում էին զինվորականներ Հատուկ գնդից, երկրապահ կամավորականներ, զոհված ազատամարտիկի մայրն ու հարազատները: Հյուրերը ողջունեցին միջոցառման մասնակիցներին, պատմեցին զինվորական կյանքի, արցախյան հերոսամարտի, Հովհաննես Հարությունյանի սխրագործությունների մասին:
Ներկա էին նաև դպրոցի մի շարք շնորհալի աշակերտներ, որոնք իրենց ասմունքով, երգ ու պարով օրը դարձրին էլ ավելի տոնական:
Հյուրերը լսեցին տնօրեն տիկին Սաղաթելյանի ուղերձը, հիշատակի մոմեր վառեցին զոհված ազատամարտիկի լուսանկարի առաջ:
Հյուրերը գովեստի խոսքեր հնչեցրին, նշեցին, որ դպրոցում մեծ ուշադրություն է դարձվում ռազմա- հայրենասիրական դաստիարակությանը, շնորհավորեցին դպրոցի տնօրենին, մանկավարժներին:

Դարբինյան_Վանաձոր17
30.10.2013, 15:16
Սեր, նվիրում, բեղուն մակավարժական գուրծունեություն. Սա է Վերա Բոյաջյանի հավատամքը իր գործին: Վաստակաշատ ուսուցչուհին կրթել ու դաստիրակել է մի քանի սերունդ: Նրա յուրաքանչյուր դասը մի փայլատակում է, որ բխում է խստապահանջ, բայց նույնքան մեղմ ու փխրուն սրտից:
Վերա Բոյաջյան երկար տարիներ աշխատել է Վանաձորի Մովսես Խորենացու անվան դպրոցում, դասավանդելն արդեն համարել երջանկություն: Նա միշտ աշխատել է մի տեսակ ակնածանքով, անաղմուկ, վարպետորեն` իր կյանքի իմաստը գտել ստեղծագործելու մեջ: Եվ այսօր էլ ստեղծագործական ավյունով լի, հարուստ փորձով իմաստնացած ուսուցչուհին շարունակում է իր դասը 50 տարի անց…
Վերջերս Վանաձորի Խորենացու անվան ավագ դպրոցի 1963-64 ուստարվա 10-րդ դասարանի շրջանավարտները <<Դասղեկի ժամ` 50 տարի անց>> խորագրով ցերեկույթ էին կազմակերպել: Տարիների հեռվից արդեն հասուն այս մարդիկ ցանկացել էին հիշողության մաքուր ճանապարհներով հետ գնալ 50 տարի, կրկին լսել սիրելի ուսուցչուհի և դասղեկ Վերա Բոյաջյանի մայրական խոսքն ու խրատը. չէ± որ տարիներն անզոր են մարել այդ հոգևոր լույսը: Ներկա էին ուսուցչուհու բոլոր սաները .Լարիսա Ենոքյանն էլ եկել էր ԱՄՆ-ից: Նրանց աղուհացով դպրոց հրավիրեց դպրոցի տնօրեն Թամարա Սաղաթելյանը, իսկ փոխտնօրեն Սոֆյա Ափինյանը մի քանի շնորհալի աշակերտների հետ կազմակերպել էր ցերեկույթ:
Ստեղծագործական բազմաբնույթ պրպտումների մեջ` հաստատակամ ու անընկճելի, անընդմեջ որոնող ու բազմավաստակ մանկավարժները նախկին շրջանավարտների կողմից արժանացան գովեստների:
2236223722382239

Դարբինյան_Վանաձոր17
06.11.2013, 16:20
Հոկտմբերի 16-ին 10-ի բնագիտական դասարանում անցկացվեց բաց դաս կենսաբանությունից: Թեման <<Սպիտակուցների դերն ու նշանակությունը կենդանի բջջում>>: Նպատակը 1. արժևորել սպիտակուցների դերը մեր կյանքում, 2. աշակերտների տեսական և գործնական գիտելիքների համադրումը:
Ուսուցիչ՝ Ան. Պետրոսյան

Դարբինյան_Վանաձոր17
06.11.2013, 16:33
Հոկտեմբերի 17-ին տեղի ունեցավ բաց դաս բնագիտություն առարկայից: Ուսուցչուհի Ա. Առաքելյանը 6ա դասարանում ամփոփեց "Մարդը և շրջակա միջավայրը" թեման: Ներկայացվեցին "Մեխանիկական շարժում", "Արագություն" թեմաները:

Դարբինյան_Վանաձոր17
06.11.2013, 16:41
18.10.13 Վանաձորի համար 17 ավագ դպրոցում տեղի ունեցավ բաց դաս-միջոցառում՝ նվիրված Հովհ. Թումանյանին: Այն կազմակերպել էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անուշ Սիմոնյանը: 11-րդ դասարանի հումանիտար հոսքի աշակերտները հանգամանորեն ներկայացրին Թումանյանի կյանքը և գրական-հասարակական գործունեությունը, ասույթներ և բանաստեղծություններ Հովհ. Թումանյանի մասին: Արտասանվեցին և մեկնաբանվեցին Ամենայն հայոց բանաստեղծի բազմաթիվ ստեղծագործություններ: Թումանյանի արձակ էջերը աշակերտները ներկայացրին <<Գիքորը>> պատմվածքի բեմադրությամբ: Ստեղծվել էր հին Թիֆլիսի կոլորիտը, որը աշակերտները լրացրեցին իրենց գեղեցիկ ասմունքով և դերասանությամբ:

Դարբինյան_Վանաձոր17
07.11.2013, 10:11
Ես լսում եմ և մոռանում,
Ես տեսնում եմ և հիշում,
Ես կատարում եմ և սովորում:

Վանաձորի Մ. Խորենացու անվան համար 17 ավագ դպրոցի 6ա դասարանի աշակերտները հիշում են հայտնի ասացվածքը և միշտ հետևում են դրան: Աշակերտները իրենց հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անահիտ Քոչարյանի հետ այցելեցին Ստեփան Զորյանի տուն-թանգարան: Նպատակն էր ծանոթանալ գրողի կյանքին և գործունեությանը: Թանգարանի աշխատակից Թամարա Ղազարյանը երեխաներին հանգամանորեն ներկայացրեց, պատասխանեց երեխաների հարցերին, ստուգեց նրանց պատրաստվածությունը, արժևորեց և գնահատեց իմացությունը: Նայեցին <<Ջրհորի մոտ>> ֆիլմը:

Anushka
24.11.2013, 13:32
Etwinning-ը եվրոպական դպրոցների համագործակցության ծրագիր է:Այն հնարավորություն է տալիս շփվել,մշակել բազմաթիվ ծրագրեր,համագործակցել, կարճ ասած, այն երեխաների ուսումը ավելի հետաքրքիր է դարձնում: Etwinning-ը հասանելի է 25 լեզուներով : Այժմ այն իր մոտ ներգրավել է մոտ 170.000 անդամ և ավելի քան 5324 ծրագրեր: Այն ուսւոցիչներին հնարավորություն է տալիս գտնել գործընկերներ, ստեղծել ծրագրեր, կիսվել գաղափարներով փոխանակվել փորձերով, աշխատել միասին՝ օգտվելով զանազան առցանց հարմարավետ գործիքներից:
Վանաձորի Րաֆֆու անվան N19 դպրոցը իր ակտիվ մասնակցությունն 1 ունեցել այդ ծրագրին: Բազում երեխաներ մասնակցում են ծրագրին, որը նրանց հնարավորություն է տալիս ամրապնդել անգլերենի իմացությունը, ծանոթանալ նոր երեխաների հետ, ցուցադրել կարողությունները և այլն:Etwinning ծրագիրն իր մեջ ներառում է տարբեր ոլորտի թեմաներով ծրագրեր և մրցույթներ, օրինակ՝ սպորտ, խոհանոց, սիրած զբաղմունք և այլն: ՛My Etwinning Movie' մրցույթի համար երեխաները պատրաստեցին փոքրիկ տեսանյութ, թե ինչ ազդեցություն ունի Etwinning-ը և կազմակերպվեց ֆլեշմոբ:
Հեղինակ՝ Վանաձորի Րաֆֆու անվ. N19 հիմն. դպրոցի
9-րդ դասարանի աշակերտուհի՝ Լուսինե Ակոջյան

annamagh
24.11.2013, 13:53
2013թ.-ի նոյեմբերի 12-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան համար 15 հիմնական դպրոցի IIIԱ դասարանում տեղի է ունեցել բաց դաս: Այդ դասի ընդհանուր թեման էր <<Աշնան գույները>>: IIIԱ դասարանի սաները շատ լավ էին պատրաստվել այդ դասին և եռանդուն մասնակցություն էին ցուցաբերել: Դասարանը բաժանվել էր 4 խմբի: Յուրաքնաևյուր խումբը պատրաստել էր իրեն նախապես տրված թեմայի վերաբերյալ հանելուկներ, աքրոստիկոսներ և բերել տեղեկություններ:

I խմբի թեման նռան մասին էր:
II խմբի թեման խաղողի մասին էր:
Ш խմբի թեման Արարատյան դաշտի մասին էր:
IV խմբի թեման աշնան մասին էր:
Հեղինակ՝ Աննա Մաղաքյան
Վանաձորի N15 դպրոց

Դարբինյան_Վանաձոր17
05.12.2013, 11:11
22792280228122822283
Նոյեմբերի 25-ին Վանաձորի Մովսես Խորենացու անվան 17 դպրոցում տեղի ունեցավ <Ծխելու դեմ լավագույն հակագովազդ> միջոցառումը, որին մասնակցում էին դպրոցի 7-12-րդ դասարանների աշակերտները: Յուրաքանչյուր խումբ ներկայացրեց իր կատարած աշխատանքը, որից ընտրվեց լավագույնը: Միջոցառումը կլինի շարունակական, աշակերտները կփորձեն գովազդել. << Ոչ թե ծխել, այլ ապրել>>:

Դարբինյան_Վանաձոր17
05.12.2013, 11:13
Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոցում նոյեմբերի 28-ին տեղի ունեցավ բաց-դաս <<Հայոց պատմություն>> առարկայից 8-րդ դասարանի աշակերտների մասնակցությամբ: Կազմակերպիչն էր Ա. Պետրոսյանը: Թեման <<Հայդուկային շարժում>>: Դասի նպատակն էր սերմանել ազգասիրություն, հայրենասիրություն,նպաստել ինքնագիտակցման մակարդակի բարձրացմանը: Դասապրոցեսն ներշնչված էր ազգային, ազատագրական ոգով, աշակերտները ոգևորված էին, նրանք հպարտորեն կրում էին զենք ու զինվորական համազգեստ:

22842285228622872288

Դարբինյան_Վանաձոր17
05.12.2013, 11:16
Նոյեմբերի 28-ին Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոցի փոխտնօրեն Լուսինե Դարբինյանի հովանավորությամբ տեղի ունեցավ մկրտություն: Դպրոցի 17 սաներ մկրտվեցին և ստացան Աստծո օրհնությունը:
Թո'ղ Աստված միշտ պահապան լինի Ձեզ, սիրելի սաներ:

2289229022912292

Դարբինյան_Վանաձոր17
05.12.2013, 11:20
22932294229522962297

<<Բարին արա>> շրջանակներում Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 դպրոցը նոյեմբերի 1-30-ը կազմակերպել էր մի շարք միջոցառումներ՝ դրամահավաք, օգնություն դպրոցի 2 անապահով ընտանիքներին, ծաղիկների բաժանում թաղամասի կանանց, անտուն կենդանիների կերակրում, դպրոցի տարածքի մաքրում, այցելություն մանկապարտեզ, այնտեղի երախաներին նվերների բաժանում և համերգային ծրագիր, հագուստի հավաքագրում և հրդեհի հետևանքով անտուն մնացած ընտանիքներին օգնություն, Վանաձորի ազատամարտիկների պանթեոնի այցելություն և մաքրման աշխատանքներ:

սուսան1965
09.12.2013, 21:31
Ձեր դպրոցը անչափ թանկ է ինձ համար :Դեռևս պարոն Ենոքյանի ժամանակ այն հարուստ գործնեություն էր ծավալում: Հիմա էլ , երբ մի նոր լավ բան եմ լսում այս կրթօջախի մասին, սիրտս հուզվում է հրճվանքից: Շնորհակալություն բարի գործերի համար :

Vanadzor10***Ani
10.12.2013, 13:43
Երևույթների և նյութերի ճանաչում

Դեկտեմբերի 4-ին Վանաձորի Սայաթ-Նովայի անվան N 10 ավագ դպրոցի 7 ա դասարանում քիմիա առարկայից բաց դաս էր: Աշակերտները քիմիայի ուսուցչուհի Մ. Գրիգորյանի հետ ամփոփում էին <<Երևույթների և նյութերի ճանաչում>> թեման: Նրանք բաժանվել էին 6 խմբի: <<Քիմիական վիրաբուժություն>>, <<Ֆիլտրում և գազի անջատում>>, <<Օձը ավազաթմբից>>, <<Քիմիական մարջաններ և ոսկին կոլբայում>>, <<Փրփուր և կերակրի աղի լուծում , բյուրեղի ստացում HCL-ով>>, <<Հրաբուխ և շոգիացում>> պայմանական անուններ կրող խմբերը ներկայացնում էին իրենց անվանը համապատասխան տեսական նյութ, փորձնական աշխատանք և ընթացող փորձի նկարագրություն, օգտագործվող նյութերի դասակարգում: Ներկայացվում էր նաև քիմիական ռեակցիաներին ուղեկցվող հատկանիշները և գրանցվում պաստառների վրա:
Դասի արդյունքում երեխաների մոտ զարգացավ խմբային կարգապահությունը, պատասխանատվությունը խմբային աշխատանքի նկատմամբ: Նրանք գնահատեցին փորձնական աշխատանքների կարևորությունը բնական գիտությունների ուսումնասիրման համար:
2299 2300 2301 2302 2303

Vanadzor10***Ani
10.12.2013, 14:13
2304 2305
<<Կրթություն առանց սահմանի>> հասարակական կազմակերպության <<Ծխելու դեմ կանխարգելիչ միջոցառումներում հասարակության առավել լայն շերտերի ընդգրկում>> ծրագրի շրջանակներում կազմակերպված ՀՀ դպրոցներում իրականացված պաստառների մրցույթում Վանաձորի Սայաթ-Նովայի անվան N 10 ավագ դպրոցը Լոռու մարզում II տեղ զբաղեցնելու համար արժանացավ պատվոգրի և խրախուսական մրցանակների:

Anushka
13.12.2013, 22:48
Շնորհավորում եմ:

Սոնա16
19.12.2013, 19:40
Շնորհավորում եմ, Անի ջան, ինչպես միշտ` լավ միջոցառում եք իրականացրել:

Դարբինյան_Վանաձոր17
26.12.2013, 14:59
23062307230823092310

Դեկտեմբերի 16-ին Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոցի <<Վան>> թիմը ներկայացրեց դպրոցը <<Երկիր մեդիա>> հեռուստաընկերության հեռարձակվող <<Զարթոնքի սերունդ>> ինտելեկտուալ խաղ-մրցույթում:
Թիմի անդամներն էին Բադալյան Թագուհին, Ամիրխանյան Ռեգինան, Նիազյան Լիլիթը, Խաչատրյան Դավիթը, Հարությունյան Գոռը և Անդրեասյան Սյուզաննան: Շնորհին վերջիններիս ջանքների ՝ մեր թիմը կարողացավ դժվարին հաղթանակ տանել Երևանի N115 դպրոցը ներկայացնող ուժեղ թիմին և բարձր պահել դպրոցի պատիվը:
Թիմը պատմության ուսուցիչ Ս. Թազայանի գլխավորությամբ, խորին շնորհակալություն է հայտնում դպրոցի ուսուցչական անձնակազմից ցուցաբերած համբերատարության, իսկ տնօրեն Թ. Սաղաթելյանին աջակցության և ջերմ վերաբերմունքի համար:

Դարբինյան_Վանաձոր17
17.01.2014, 13:23
Արդեն շուրջ 2 տարի է ինչ Վանաձորի Մովսես Խորենացու Անվան N17 ավագ դպրոցում նշվում է Մրցանակաբաշխությունը: Նպատակն է խրախուսել և՛ աշակերտներին և՛ ուսուցիչներին:
Պարգևատրվեցին տարվա ընթացքում ակտիվություն ցուցաբերած ուսուցիչները և աշակերտները: Տնօրենի կողմից կային հատուկ մրցանակներ և պատվոգրեր վաստակավոր ուսուսուցիչներին:

սուսան1965
17.01.2014, 18:54
Շատ լավ է ու շատ հաճելի, երբ գնահատանքի են արժանանում և ուսուցիչները ,և աշակերտները:

Դարբինյան_Վանաձոր17
31.01.2014, 14:15
2322232323242325
Հունվարի 28-ին բանակի կազմավորման 22-րդ ամյակին նվիրված տոնի կապակցությամբ Վանաձորի Մովսես Խորենացու դպրոց էր այցելել դասակի հրամանատար կապիտան Վահրամ Մելքոնյանը: Նպատակն էր ապագա զինվորներին ծանոթացնել բանակի կարգ ու կանոնին: Խոսեց և ծանոթացրեց զինծառայողների պարտականությունների և իրավասությունների մասին, կրկին ու կրկին անգամ սեր ու նվիրվածություն արթնացրեց աշակերտների մեջ դեպի հայրենիքը:
Սեմինարին մասնակցում էին նաև դպրոցի տնօրենը, փոխտնօրենը, ուսուցիչները, զինղեկը: Նրանք իրենց հարցերն ուղղեցին կապիտանին:
Յուրաքանչյուրիս պարտքն է ծառայել հայրենիքին :
Այս տոնի կապակցությամբ դպրոցում անցկացվեց հրաձգային մրցույթ, որին մասնակցում էին դպրոցի աշակերտները և անձնակազմը: Աշակերտներից առաջին տեղ գրավեց Ամալյա Պետրոսյանը (11-րդ դասարան), հավաքելով 100-ից 63 միավոր:
Բանակի 22-րդ ամյակի նվիրված տոնի կապակցությամբ հունվարի 29-ին դպրոցում մեկնարկեց նաև ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության և Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից նախաձեռնած շարադրությունների ամենամյա մրցույթը ՝ <<Իմ հայրենիքը>> խորագրով: Նպատակն է սերնդի ռազմահայրենասիրական դատիարակության զարգացումը, անկախ և հզոր հայրենիքի կերտման գաղափարի խթանումը մեր երիտասարդության շրջանում: Շարադրությանը մասնակցում էին 6-ից 12-րդ դասարանների աշակերտները:

Դարբինյան_Վանաձոր17
31.01.2014, 14:18
Հունվարի 30-ին Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոցում անցկացվեց բաց դաս <<Հայոց պատմություն>> առարկայից ՝ նվիրված հայ արվեստին և գրականությանը (9բ դասարան, ուսուցիչ Ս. Թազայան):
Աշակերտների պատասխանները ուղեկցվում էին համապատասխան տեսանյութերի դիտմամբ: Դասի նպատակն էր աշակերտներին ծանոթացնել 1966-ական թթ. հայ մշակույթի գործիչների կյանքին ու գործունեությանը: Տեսանյութերի դիտումից հետո աշակերտները դիմանկարների միջոցով ուրվագծեցին համապատասխան պաստառի վրա ՀՀ հապավումը, որը առնչվում էր նոր թեմայի հետ՝ Հայստանի Հանրապետությունը անկախության ճանապարհին: Աշակերտները խոսեցին նաև պետական խորհրդանիշների ՝ գերբի, դրոշի, հիմնի մասին: Դրանից հետո հնչեց ՀՀ օրհներգը:
Վերջում, ամփոփիչ խոսքի մեջ, շեշտը դրվեց հայեցի և հայենասիրական դաստիարակության անհրաժեշտության վրա, կարևորվեց բանակի դերը ՀՀ պետականության կայացման գործում:
Դասից հետո աշակերտներն ուսուցչի ուղեկցությամբ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին արցախյան հերոսամարտին մասնակցած նահատակների հիշատակին՝ ծաղիկներ դնելով դպրոցամերձ այգում տեղադրված խաչքարին:
23272326232823292330:

Դարբինյան_Վանաձոր17
14.02.2014, 14:15
Փետրվարի 13-ին 9ա դասարանում կայացավ բաց դաս <<Բարդ ստորադասական նախադասություն>> թեմայով:
Ուսուցիչ՝ Նաիրա Պապոյան:
Դասարանը բաժանված էր հինգ խմբերի՝ համապատասխան առաջադրանքներով:
Աշխատեցին նաև գրատախտակի վրա – լրացնելով բաց թողնված տառերը, կետադրությունը, որոշեցին ստորադաս նախադասության բնույթը, կատարեցին շարահյուսական վերլուծություն և կազմեցին գծապատկեր:
Վերջում անդրադարձ <<գտնել սխալը>> մեթոդով բազմակողմանի վերլուծություն (շաղկապի կիրառության, նախադասության, գծակարգերի):
Խմբերը ըստ <<խմբի հետազոտական աշխատանքի գնահատման սանդղակի>> իրենց պատասխանների և հարցադրումների ակտիվությամբ գնահատվեցին:

23362335233723382339

Դարբինյան_Վանաձոր17
14.02.2014, 14:18
Մայրն ամենաթանկագին էակն է բոլոր արարածների մեջ: Յուրաքանչյուր զավակի համար նա և՛ մանկություն է, և՛ հայրենի հիշատակներ, և՛ ծննդավայր ու օջախ, և՛ կարոտ ու սեր: Մոր սիրտն ամենուր որդու հետ է, հեռվից հեռու, որտեղ էլ որ լինի՝ մայրը նրա հետ է, նրա ուրախության, վշտի ու տխրության հետ:
Ահա այս բովանդակությունն ուներ Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Կ. Կոստանդյանի 6ա դասարանում կազմակերպված բաց դասը, որն իր կառուցվածքով լիովին համապատասխանում էր ժամանակակից պահանջներին:
Դասը սկսվեց երգի տեսահոլովակով՝ “Мамины Руки” վերնագրով: Ուսուցիչը ներկայացրեց մոր և մոր ձեռքերի կարևորությունը: Երեխաները կարդացին և թարգմանեցին “Мамины Руки” դասը: Հարցերի միջոցով քննարկվեց դասը: Հետո աշակերտները պատմեցին դասը: Այնուհետև բանաստեղծությունների և նյութերի միջոցով դասի վերաբերյալ լրացուցիչ նյութեր ներկայացրեցին: Ցուցադրվեց և լսվեց Հ. Շիրազի <<Մորս սրտի հետ>>, Պ. Սևակի << Մոր ձեռքերը>> բանաստեղծությունները: Պաստառի վրա յուրաքանչյուր աշակերտ իր մայրիկի բնութագիրը ներկայացրեց և գրեց մեկ բառով: Երեխաները երգեցին “Мама” երգը: Զուգահեռներ անցկացրեցին դասի նյութի և իրենց ընտանիքի վերաբերյալ:

23412340234223432344

Դարբինյան_Վանաձոր17
14.02.2014, 14:49
6ա դասարանում տեղի ունեցավ բաց դաս պատմություն առարկայից ՝ <<Արտաշեսյան թագավորություն>> թեմայով:
Ուսուցիչ՝ Ալվարդ Պապոյան:
Աշակերտները ներկայացրեցին Արտաշեսյան թագավորությունը, արքայացանկը, դրոշը, պետական կարգը, քարտեզները, դրամները, թագավորների կառավարման ժամանակաշրջանում տեղի ունեցած կարևոր իրադարձությունները, պետական գործիչներին, որոնք առընչվում էին Արտաշեսյան թագավորների հետ:
<<Տիգրան Մեծ>> թեմայով պատի թերթի վրա աշակերտները ներկայացրեցին Տիգրան Մեծի նկարը, <<Ծովից ծով Հայաստանի>> քարտեզները, դրամները, տեղեկությունները, ասույթները: Աշակերտների ներկայացված լրացուցիչ նյութերի, նկարների, քարտեզների, դրամների, Արտաշատ և Տիգրանակերտ քաղաքների մասին նյութերի և տեղեկությունների հիման վրա հավաքվեց և ժամանակագրական հաջորդականությամբ դասավորվեց <<Արտաշեսյան թագավորության>> թղթապանակը:

234523462347

Դարբինյան_Վանաձոր17
21.02.2014, 10:33
Отличительной чертой данного урока являутся правильная ориентировка учащихся в выборе професии.
Труд-одна из главных тем на уроке. Ученики самостаятельно приходят к мысли, что только тродом можно добиться всего в жизни.
Урок “Мамины руки” представлен в форме сценки. Ученики не только рассуждают, но и делают самостаятельные выводы косающиеся главных героев рассказа Емельянова.


23482349235023512352

Դարբինյան_Վանաձոր17
21.02.2014, 10:37
Ջինիշյան հիմնադրամի կողմից կազմակերպված բանավեճի ակումբում փետրվարի 18-ին տեղի ունեցավ բանավեճ: Թեման էր <<Հասարակական կազմակերպությունները չպետք է ֆինանսավորվեն դրսից>>: Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ա/դ բանավիճող խումբը բանավիճում էր Վանաձորի Գրիբոեդովի անվան N11 ա/դ բանավիճող խմբի հետ: Բանավեճը ավարտվեց 124 – 120 արդյունքով: Հաղթեց Վանաձորի N17 ա/դ: Շատ հետաքրքիր բանավեճ ընթացավ: Ներկաները տպավորված էին:

23552354235323562357

Դարբինյան_Վանաձոր17
06.03.2014, 10:07
Մայրենի լեզուն սրբություն է, ինչպես մայրը, մայր հայրենիքի: Այն մեր մշակույթն ու պատմությունն է, մեր հոգևոր կյանքն ու հպարտությունը:
Յուրաքանչյուր ժողովուրդ կենդանի է իր լեզվով: Այո՛, մեր ազգին պահողը մեր լեզուն է ու մեր հավատը: Այս են մեզ` բոլորիս, պատգամում մեր մեծերը: Ուստի պիտի անաղարտ պահենք մայրենին:
Փետրվարի 21-ին Լոռու մարզի Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ա/դ 11ա դասարանի բնագիտական հոսքում անցկացվեց բաց դաս. թեման՝ <<Բայ>>:
Դասի սկզբում ուսուցչուհի Ա. Քոչարյանը հայտնեց դասի նպատակները. աշակերտները առանձնացրին թեմայի առանցքային, գործնական, կիրառական նշանակություն ունեցող հարցերը: Արժեքային համակարգում դրված էր խոսքի զարգացման, բառերի շտեմարանի հարստացումը:
Նախապես ստեղծվել էին սլայդներ ենթաթեմաների շուրջ: Զույգերը տեսական գիտելիքները միահյուսում էին կատարած գործնական աշխատանքներին:


23722371237023692368

Դարբինյան_Վանաձոր17
06.03.2014, 10:10
<<Մայրենի լեզուն մի գանձ է, որին չի կարող փոխարինել աշխարհի ոչ մի հարստություն: Իր մայրենի լեզուն վատ իմացողը կես մարդ է, չիմացողը՝ թշվառ, ծառից ընկած մի տերև, որ տարվում է ամեն մի պատահական քամուց>>: Ստ. Զորյան
ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ 2000թ-ից փետրվարի 21-ը նշվում է որպես մայրենի լեզվի միջազգային օր:
Փետրվարի 21-ին տոնական տրամադրությունն էր թևածում Վանաձորի N17 ավագ դպրոցում:
Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անուշ Սիմոնյանը 10-12-րդ դասարանի լավագույն աշակերտների մասնակցությամբ կազմակերպել էր <<Մեր հավերժի բանալին մեր լեզուն է>> խորագրով ցերեկույթ՝ նվիրված մայրենի լեզվի միջազգային օրվան:
Միջոցառման նպատակն էր մի անգամ ևս արժևորել, սեր, հպարտություն ու հոգատարություն դրսևորել մայրենի լեզվի նկատմամբ:
Ուսուցչուհին տոնի առթիվ շնորհավորեց բոլորին, նշեց տոնի նշանակությունը և միջոցառման նպատակը: Ցանկացավ, որ հայոց լեզուն գիտակցվի որպես ազգային բարձրագույն արժեք, որ աշակերտները էլ ավելի սիրեն և արժեվորեն, լավ սովորեն, ճիշտ խոսեն, անաղարտ պահեն մեր ոսկեղենիկ ու քաղցրաբար հայոց լեզուն: Այնուհետև աշակերտները ներկայացրեցին մայրենի լեզվի դերն ու նշանակությունը մարդու համար, արտասանեցին բանաստեղծություններ, մեջբերեցին գնահատանքի ու հիացմունքի խոսքեր, հայ և օտարազգի նշանավոր մարդկանց ասույթներ հայոց լեզվի մասին: Հնչեցին ներ երգեր: Գեղեցիկ ասմունքը ուղեկցվում էր Տիգրան Մանսուրյանի հոգեզմայլ երաժշտությամբ և Հայաստանի տեսարժան վայրերի ցուցադրությամբ: Միջոցառումն ավարտվեց շուրջպարով:
Տոնական մթնոլորտն ապահովված էր, և աշակերտները հասկացան, որ հայոց լեզուն ամենօրյա հոգածության կարիք է զգում, որ չպետք է հանդուրժենք որևէ կամայական վերաբերմունք և ոտնձգություն մեր հրաշալի լեզվի նկատմամբ: Որոշվեց, որ միջոցառումը դառնա ավանդական, և հետայսու դպրոցում ամեն տարի փետրվարի 21-ը նշվի որպես մայրենի լեզվի միջազգային օր:

23772376237523742373

Դարբինյան_Վանաձոր17
13.03.2014, 12:32
23782379238023812382

Մարտի 2-ին Սբ. Գ. Նարեկացի եկեղեցու բակում տեղի ունեցավ միջոցառում ՝ նվիրված բուն Բարեկենդանին: Մովսես Խորենացու անվան N17 ագավ դպրոցից թվով 10 աշակերտներ ծնողխորհդի և հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհու՝ Ա. Պետրոսյանի ուղեկցությամբ մասնակցեցին միջոցառմանը:
Աշակերտները հատկապես տպավորված էին Հովհ. Թումանյանի <<Բարեկենդանը>> հեքիաթի արդիականացված ներկայացումից: Այդ ի՞նչ յուղ ու բրինձ էր, և ինչու՞ էր տանտերն այն բերել՝ ասելով, թե Բարեկենդանի համար է: Տանտիրուհին չէր խաբվի և նման տխուր ու ծիծաղելի վիճակի մեջ չէր ընկնի, եթե իմանար Բարեկենդանի մասին: Բարեկենդան բառը կազմված է <<բարի>> ու <<կենդանություն>>բառերից և նշանակում է ուրախություն:
Բարեկենդանին մարդիկ իրար հյուր են գնում կամ ամբողջ ընտանիքով հավաքվում տոնական սեղանների մոտ և ուրախանում: Այդ օրվա գլխավոր ուտելիքը յուղով փլավն է: Այս փլավի համար էր Թումանյանի հերոսը յուղ ու բրինձ բերել:
Բուն Բարեկենդանը միշտ նշվում է կիրակի օրը և ավարտվում նույն օրը երեկոյան: Հաջորդ երկուշաբթի առավոտվանից սկսվում է Մեծ պահքը: Այն ուներ ուսուցողական և դաստիրակչական բնույթ:
Մենք մեր երախտիքի խոսքն ենք հայտնում Սբ. Գ. Նարեկացի եկեղեցուն ու կազմակերպիչներին և կցանկանայինք, որ նման միջոցառումներ հաճախակի կազմակերպվեին:

Դարբինյան_Վանաձոր17
13.03.2014, 13:30
Օրերս Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոցը կազմակերպել էր պոեզիայի ժամ «Նորից սեր» թեմայով: Միջոցառմանը մասնակցում էին 17 դպրոցի ուսուցչական կազմը դպրոցի տնօրեն Թ. Սաղաթելյանի գլխավորությամբ: Ընթացքում տեղի ունեցավ նաև քննարկում: Փորձեցինք պարզել, թե ինչ է սերը, ինպիսին է այն: Ինչպես տարբերել սերը կապվածությունից: Միջոցառմանը կատարեցինք նաև երգեր կիթառի նվագակցությամբ:
<<ՍԵՐԸ համբերող է, քաղցրաբարո է, սերը չի նախանձում, չի ամբարտավանանում, չի գոռոզանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության վրա. ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, մշտապես հույս է տածում, ամեն բանի համբերում է: ՍԵՐԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԱՆՀԵՏԱՆՈՒՄ>>
Եվ բացի այդ մնում են ՝ հույս , հավատ և սեր, սրանք երեքը: Եվ սրանցից մեծագույնը սերն է:
Միջոցառման կազմակերպիչ՝ Տաթևիկ Ջիլավյան:

23832384238523862387

Դարբինյան_Վանաձոր17
14.03.2014, 14:25
23882389239023912392
Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոցի տաս աշակերտներ մասնակցություն ունեցան 2014 թվականի մարտի 9-ին Ամերիկյան խորհրդի և կրթության ազգային ինստիտուտի կողմից կազմակերպված պոեզիայի մրցույթին: Նրանցից Մ. Վարդիկյանը, Ա. Շամիրյանը, Գ. Քոչարյանը պատվավոր տեղեր գրավեցին:

Դարբինյան_Վանաձոր17
04.04.2014, 10:38
Մարտի 27-ին <<Վան>> թիմը ներկայացրեց մեր դպրոցը <<Երկիր մեդիա>> հեռուստաընկերության կողմից հեռարձակվող <<Զարթոնքի սերունդ>> ինտելեկտուալ խաղ-մրցույթում: Եվ կրկին անգամ մեր թիմը հաղթանակ տարավ: Այս անգամ մեր մրցակիցն էր Երևանի համար 182 ավագ դպրոցը:
Թիմի անդամներն էին Բադալյան Թագուհին,Ամիրխանյան Ռեգինան, Խաչատրյան Դավիթը, Հարությունյան Գոռը և Անդրեասյան Սյուզաննան: Շնորհիվ վերջիններիս ջանքների ՝ մեր թիմը կարողացավ դժվարին հաղթանակ տանել:

23932394239523962397

Դարբինյան_Վանաձոր17
04.04.2014, 11:41
24022403240424052406
Մարտի 27-ին հերթական անգամ տեղի ունեցավ <<Կենգուրու 2014>> միջազգային մաթեմատիկական մրցույթը, որին Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 դպրոցից մասնակցեցին թվով 41 աշակերտ:
Մրցույթը տեղի ունեցավ հենց դպրոցում: Մրցույթի նպատակն է աշակերտների տրամաբանական գիտելիքների ստուգում և հետաքրքրիրություն սերմանել դեպի մաթեմատիկա առարկան:

սուսան1965
07.04.2014, 00:55
Ձեր դպրոցի յուրաքանչյուր հաղթանակ ինձ հրճվանք է պարգևում :Շնորհավոր ....

Դարբինյան_Վանաձոր17
08.04.2014, 14:02
24222426242524242423
7-րդ դասարանում կայացավ բաց-դաս միջոցառում՝ ֆիզիկա առարկայից:
Թեման- Արքիմեդի ուժ, Արքիմեդի օրենք: Միջոցառման ընթացքում ներկայացվեց Արքիմեդի կենսագրությունը, նրա հայտնագործությունները, օրենքները:
Երեխաների միջոցով կատարվեց փորձ ցուցադրվելով արքիմեդյան ուժի գոյությունը ջրում և օդում: Արքիմեդի օրենքը բացատրող սարքերի՝ դույլ, ջրթափ բաժակ, միջոցով պարզաբանվեց Արքիմեդի օրնեքը:
Վերջում՝ 10 րոպե տևողությամբ ցուցադրվեց ֆիլմ, նվիրված Արքիմեդի հայտնագործություններին, նրա ստեղծած պարզ մեխանիզմների օգտագործման մասին:

Դարբինյան_Վանաձոր17
17.04.2014, 10:23
Իսկական արվեստի ճանապարհը միշտ մեկն է. ազգային կյանքի պատկերումով գնալ դեպի համամարդկային հարցերի ու գաղափարների արծարծում, հարազատ ժողովրդի հոգևոր գանձերը, բարձրացնել այնպիսի աստիճանի, որ թանկ ու մատչելի դառնան բոլոր ազգերի մարդկանց համար: Թումանյանն ուներ այդ բացառիկ խոր ու հստակ ըմբռնումն ու ընթացել է այդ ճանապարհով իր բոլոր երկերի մեջ: Այդ մասին էին պատմում Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոցի 6ա դասարանի աշակերտները:
<< Ես Ձեր մեջ եմ, Ձեզ հետ>> գրական ցերեկույթը նվիրված էր գրողի 145-ամյակին, որը կազմակերպել էր 6ա հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անահիտ Քոչարյանը: Երեխաները բեմադրեցին <<Հին օրհնություն>>, <<Թագավորն ու չարչին>>, երգեցին, պարեցին ու իրենց արտահայտիչ խոսքում նշեցին, որ Թումանյանը կերտել է գեղարվեստական այնպիսի գոհարներ, որոնք անթերի ձևի մեջ հավերժացնում են մարդկության բարձր ձգտումները՝ երջանկության և արդարության, գեղեցիկի և կատարյալ վսեմ երազները:

24322431243024292428

Vanadzor10***Ani
23.04.2014, 11:54
Ապրիլի 11-ին կայացած ռազմահայրենասիրական մրցույթում մեր դպրոցի թիմը գրավեց 2-րդ պատվավոր տեղը: Մրցույթը նվիրված էր Արցախ աշխարհի պատմությանը: Թիմը կազմված էր XI և XII դասարանների աշակերտներից: Թիմի հետ նախապատրաստական աշխատանքներ էին տանում պատմության ուսուցչուհի Լ. Աղուզումցյանը, զինղեկ Ա. Հարությունյանը և Ա. Սարգսյանը:

Դպրոցի զինղեկ Ա. Հարությունյանին տրվեց պատվոգիր՝ ռազմահայրենասիրական դաստիարակության գործին նվիրվելու և <<Սոսե մայրիկ >> ՀԿ-ին աջակցելու համար:
2434 2435 2436

Դարբինյան_Վանաձոր17
23.04.2014, 14:28
24372438243924402441
Ապրիլի 22-ին Մովսես Խորենացու անվան 17 ավագ դպրոցում 6բ դասարանում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Սուրբ Զատիկին: Աշակերտներն այնքան լավ էին նախապատրաստված և այնքան տպավորիչ ներկայացրեցին տոնի խորհուրդն ու իմաստը, որ հանդիսատեսն էլ մտովի տեղափոխվեց 2000 տարի ետ՝ դեպի Երուսաղեմ և ականատես եղավ Հիսուս Քրիստոսի հարությանը:
Հայոց եկեղեցու պատմության դասասենյակը ձևավորվել էր ուռենում ճյուղերով, աստվածաշնչյան պատկերներով, կանթեղներով և Զատիկը խորհրդանշող ատրիբուտներով՝ կենաց ծառ, կարմիր ներկած ձու, գինի, չամիչով փլավ:
Աշակերտները դասարան մտան եկեղեցական շարականի հնչյունների ներքո՝ վառվող մոմերը ձեռքերին: Ողջունելով հանդիսատեսին ազդարարեցին միջոցառման սկիզբը: Յուրաքանչյուր աշակերտ հագնված էր իր դերին համապատասխան հագուստով: Մարմնավորում էին Հիսուս Քրիստոսին, հրեշտակին, Մարիամ Մագդաղենացուն և երկու կանանց:
Բոլորն ունեին ուռենու ճյուղերից հյուսված պսակներ: Միջոցառման ժամանակ երգեցին երգերէ նվիրված Զատիկին: Միջոցառման ավարտին աշակերտներն հանելուկներ ուղղեցին հանդիսատեսին, իսկ ճիշտ պատասխանողները ստացան մրցանակներ:

Vanadzor10***Ani
02.05.2014, 14:09
2465 2466 2467 2468
Ապրիլի 29-ին Վանաձորի Սայաթ-Նովայի անվան N 10 ավագ դպրոցում Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ վիկտորինա, որին մասնակցում էին դպրոցի 10-րդ հումանիտար և 10-րդ բնագիտամաթեմատիկական դասարանների թիմերը՝ <<Ադանա>> և <<Նեմեսիս>> անուններով: Վիկտորինայի հարցերն ընդգրկում էին 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին հայերի նկատմամբ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ոճրագործություններն ու պատմական իրադարձությունները: Թիմերը հանդես եկան նաև ինքնուրույն բեմադրված համարներով, ասմունքով:
Թիմերը պարգևատրվեցին համապատասխան պատվոգրերով՝ 10-րդ հումանիտար՝ <<Գեղարվեստական գեղեցիկ կատարումների համար>> և 10-րդ բնագիտամաթեմատիկական ՝ <<Ճշգրիտ և խելացի պատասխանների համար>>:

Vanadzor10***Ani
05.05.2014, 12:02
Դպրոցի սաները հերթական անգամ պարգևատրվեցին դիպլոմներով:
Ապրիլի 12-ին Երևանում կայացած հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլում հայ գրականություն առարկայից ցուցաբերած խոր գիտելիքների համար 2-րդ կարգի դիպլոմի արժանացավ դպրոցի 11-րդ հումանիտար 1 դասարանի աշակերտուհի Նուշիկ Տեր-Մովսիսյանը, ում հանձնվեց նաև խրախուսական պարգև դպրոցի կողմից:
Հաղթանակով վերադարձավ նաև դպրոցի 7-րդ ա դասարանի աշակերտուհի Միլենա Հարությունյանը, ով ապրիլի 28-ին Երևան քաղաքում կայացած Ռուսաստանի Դանության <<Живая классика>> պատանի ընթերցողների մրցույթի հանրապետական փուլում հաղթող ճանաչվեց և Մոսկվայում կայանալիք միջազգային մրցույթին մասնակցության իրավունք ստացավ:
2471 2469 2470

Vanadzor10***Ani
07.05.2014, 15:03
Մայիսի 7-ին Վանաձորի Սայաթ-Նովայի անվան N 10 ավագ դպրոցում կայացավ կենսաբանություն առարկայից բաց դաս 9-րդ ա դասարանում՝ <<Փոխհարաբերությունները օրգանիզմների միջև>> թեմայի ամփոփումը (ուսուցիչ՝ Ռ. Մկրտչյան): Դասի ընթացքում ցուցադրվեց շնորհանդես, օրգանիզմների միջև փոխհարաբերությունները արտացոլող տեսահոլովակներ, աշակերտների կողմից պատրաստված ցուցապաստառներ:
Դասն անցկացվեց նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ՝ Net Support School և Workstation ծրագրերի միջոցով: Այս ծրագրերի օգնությամբ աշակերտները հնարավորություն ունեին դիտել շնորհանդես, թեստային աշխատանքն իրականացնել իրենց անհատական notebook-երի միջոցով: Սերվեր համակարգիչը դրանք ստուգում և հաշվետվության միջոցով ներկայացնում էր աշակերտների արդյունքները:
Ուսուցչի հմտությունն ու ծրագրային միջոցների կիրառումը ապահովեցին դասի արդյունավետությունը՝ հաճույք պատճառելով դասին ներկա տնօրինությանը և ուսուցիչներին:


2486 2485 2484 24832482

Դարբինյան_Վանաձոր17
08.05.2014, 12:02
Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոցի հումանիտար հոսքի ուսուցիչներ
Ս.Ափինյանը,Ա.Քոչարյանը, Ա.Պետրոսյանը կազմակերպել էին մոմավառություն` նվիրված Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Միջոցառմանը մասնակցում էին 6-11-րդ դասարանի աշակերտները:
Միջոցառման նպատական էր մատաղ սերնդի հոգում արթնացնել հայրենասիրություն, ազգասիրություն, ոգեկոչում....
Մենք ոչ թե վառվող մոմերի պես պետք է հալվենք, այլ հառնենք մոխրից վառ կերոնի պես...

24912490249224892488

Դարբինյան_Վանաձոր17
08.05.2014, 20:56
25102509251125122513

Վանաձորի Մ. Խորենացու անվան N17 ավագ դպրոցի 9բ դասարանում անցկացվեց բաց դաս <<Հայոց մեծ եղեռնը և եկեղեցին>> թեմայով: Աշակերտները փաթաթվել էին սև շղարշով և դուդուկի հնչյունների ներքո արտասանում էին <<Անլռելի զանգակատնից>> հատված:
<<Խճանկար>> մեթոդով պատասխանելով հարցերին, աշակերտները հավաքեցին ցեղասպանության հուշահամալիրի ուրվագիծը: Դասի ընթացքում ցուցադրվեցին Թալեաթի սպանության և Կոմիտասի <<Դլե յամանի>> հատվածներ: Ռեսուրս կենտրոնում ընթացող դասի ժամանակ երեխաները վառեցին 99 մոմեր՝ ի հիշատակ մեծ եղեռնի 99-ամյակին: Սեղանին դրված էին այն պետության անուններն ու դրոշներն, որոնք ընդունել են հայոց ցեղասպանությունը:

Դարբինյան_Վանաձոր17
08.05.2014, 21:01
25172518251925202521
Ջինիշյան հիմնադրամի կողմից կազմակերպված բանավեճի ակումբի հանրապետական փուլում Վանաձորի թիմը տարավ հաղթանակ: Այդ թիմի կազմում էր Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոցի աշակերտուհի Լիլիթ Զաքարյանը (11-րդ դասարան):
Շնորհավորում ենք հաղթանակի կապակցությամբ:

Դարբինյան_Վանաձոր17
08.05.2014, 21:03
25222523

Ինչպես գիտենք, մեկնարկել է <<Dasaran.am>> կրթական ծրագրի, <<Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա>> ընկերության և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից անցկացվող ՀՀ ֆուտբոլի 2014թ-ի <<ՀՖՖ Կոկա-Կոլա>> գավաթի հանրակրթական դպրոցի մրցաշարը:
Ինչպես ամեն անգամ, այս անգամ ևս Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ա/դ ունեցավ իր ակտիվ մասնակցությունը:
<<Տավրոս>> թիմը, որը կազմված էր 12 հոգուց, խաղաց Վանաձորի Գրիբոյեդովի անվան N11 ա/դ թիմի հետ և տարավ փայլուն հաղթանակ 15:4 հաշվով և անցավ հաջորդ փուլ:
Մայիսի 7-ին 18-րդ դպրոցի հետ եզրափակիչ խաղում մեր թիմը նորից հաղթանակ տարավ:
Մաղթում ենք մեր թիմին հաջողություններ և նորանոր հաղթանակներ:

Դարբինյան_Վանաձոր17
16.05.2014, 15:56
Մայիսի 15-ին բաց դաս միջոցառում էր կազմակերպվել 6ա դասարանում բնագիտություն առարկայից: Դասի թեման էր <<Մարդու առողջ ապրելակերպը>>:
Աշակերտները կարողանում էին հիմնավորել առողջ ապրելակերպի անհրաժեշտությունը, գաղափար ունեին վնասակար սովորույթների կանխարգելման, գերհոգնածությունը կանխելու պատճառահետևանքային կապերի մասին:
Այս դասի շնորհիվ սովորողները գիտակցեցին բնության միասնականության և ամբողջականության, նրա պահպանման և այդ գործընթացում իր դերի ու մասնակցության զգացում ունենալու անհրաժեշտությունը:
Դասը կազմակերպել էր բնագիտության ուսուցչուհի Ա. Առաքելյանը:

25302529252825272526

Դարբինյան_Վանաձոր17
23.05.2014, 10:06
25372536253325342535
Путешествие в “Книгоград” на основе стихотворения Марины Цветаевой “Книги в красном переплете”.
Թեման հոգեհարազատ էր Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Կլավդիա Կոստանդյանին, որը 9բ դասարանի միջոցով կազմակերպել էր էլեկտրոնային բաց դաս: Հմուտ և բանիմաց ուսուցչուհին վերջերս ՌԴ դեսպանատան կազմակերպած <<Լավագույն ուսուցիչ>> մրցույթին արժանացավ շնորհակալագրի:
Շնորհավորում ենք և մաղթում նորանոր հաջողություններ:

Դարբինյան_Վանաձոր17
23.05.2014, 12:04
Մայիսի 16-ին Վանաձորի Մովսես Խորենցու անվան N17 ավագ դպրոցի աշակերտները՝ Տաթև Հակոբյանը և Տիգրան Թովմասյանը մարզի ղեկավարության շնորհիվ այցելեցին ՀՀ նախագահական նստավայր:

Դարբինյան_Վանաձոր17
23.05.2014, 12:06
Մայիսի 16-ին Վանաձորի Մովսես Խորենցու անվան N17 ավագ դպրոցի աշակերտները՝ Տաթև Հակոբյանը և Տիգրան Թովմասյանը մարզի ղեկավարության շնորհիվ այցելեցին ՀՀ նախագահական նստավայր:

Դարբինյան_Վանաձոր17
23.05.2014, 12:09
Մայիսի 17-ին Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոցի աշակերտները զինղեկ Ռ. Մադարյանի ուղեկցությամբ այցելեցին զորամաս: Երեխաները ծաղիկներ տեղադրեցին զոհված զիվորների հուշարձանին: Ծանոթացան բանակային կյանքին և առօրյաին:

25582559256025612562

izabet
25.05.2014, 15:59
Սիրում եմ լավ միջոցառումները, ապրի Լոռու մարզը:

Դարբինյան_Վանաձոր17
22.09.2014, 21:10
Վանաձորի Խորենացու անվան N17 ավագ դպրոցում սեպտեմբերի 16-ին ժամը 15-ին Սոֆյա Ափինյանն անցկացրեց սեմինար ՝ նվիրված 2014թ. օգոստոսի 22-25-ը Ծաղկաձորում կազմակերպված <<Դպրոց-կենտրոնների>> իրավաբանական անձանց միության տարեկան համաժողովում քննարկված հարցերին: Օրակարգի համաձայն ներկայացվեց հանրակրթական պետական չափորոշիչը, օգտագործելու խնդիրը, հանրակրթական հաստատության սովորողի ուսումնական առաջադիմության գնահատման երաշխավորությունների կարգը, ինչպես գնահատել աշակերտի պատասխանը, թեմատիկ պլանավորման կառուցվածքը, դասի պլանավորումը՝ հաշվի առնելով չափորոշիչների պահանջը:
Սեմինարն անցկացվեց Խորենացու անվան N17 ավագ դպրոցի ռեսուրս կենտրոնում, էլեկտրոնային գրատախտակի վրա ցուցադրվեց տեսաֆիլմ՝ նվիրված <<Դպրոց-կենտրոնների միության>> իրավաբանական անձանց միության գործունեությունը:
<<Չափորոշչի պահանջների կատարման գնահատումը՝ սովորողների գիտելիքների թվանշային գնհատման արդյունքների վրա>> խորագրով սեմինարին մասնակցեցին քլաստեր դպրոցների փոխտնօրենները, մեթոդական միավորման նախագահներ, ուսուցիչներ:
Վերջում ներկաները շնորհակալություն հայտնեցին սեմինարը կազմակերպելու և իրենց հետ համագործակցելու համար, բարձր գնահատեցին <<Դպրոց-կենտրոնների միություն>> իրավաբանական անձանց միության գործունեությունը:
26792680268126822683

Դարբինյան_Վանաձոր17
22.09.2014, 21:17
23 տարի առաջ սեպտեմբերի 21-ին Խորհրդային Հայաստանի քաղաքացիները պատմական որոշում կայացրին` անկախությունը ընտրելով որպես միակ հնարավոր կարգավիճակ եւ երկրի հետագա զարգացման անշեղ ուղի:
Խորհրդային Հայաստանի քաղաքացիների 94,99 տոկոսն «այո» ասաց Անկախությանը:
Վանաձորի Մովսես Խորենացու անվան համար 17 ավագ դպրոցում սեպտեմբերի 21-ի առթիվ անցկացվեցին բազմաբնույթ միջոցառումներ:
Սեպտեմբերի 18-ին <<Օգնություն և իրավունք>> ՀԿ նախագահ, փաստաբան Սերգեյ Հարությունյանը դպրոցում 11-րդ և 12-րդ դասարանի աշակերտների հետ անցկացրեց սեմինար պարապմունքներ: Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում նրան աշակերտներին օգտակար տեղեկություններ և նոր գիտելիքներ հաղորդելու համար:
Դպրոցի աշակերտների միջև անցկացվեցին մրցույթներ՝ հրաձգության, զենքի քանդել, հավաքելու և մի շարք այլ մրցույթներ:
Դպրոցի աշակերտները ՆԶՊ-ի ուսուցիչ Ռ. Մադարյանի ուղեկցությամբ այցելեցին Վանաձորի ազատամարտիկների պանթեոն:
Շնորհավո՛ր տոնդ ԱՆԿԱ՛Խ ՀԱՅԱՍՏԱՆ: Թող հարատև լինի անկախությունդ:
26842685268626872688

Դարբինյան_Վանաձոր17
13.10.2014, 10:22
Հոկտեմբերի 5-ը աշխարհի 100-ից ավելի երկրում նշվում է որպես ուսուցչի միջազգային օր: 1994թ. ՅՈՒՆԵՍԿՕ–ն հոկտեմբերի 5-ը հայտարարել է որպես ուսուցչի և կրթական ոլորտի բոլոր աշխատողների մասնագիտական տոն։ 1966թ. հենց այս օրը Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-իև Աշխատանքի միջազգային կազմակերպության հրավիրած համատեղ կոնֆերանսում ընդունվել է «Ուսուցչի կարգավիճակի հետ կապված ուղեցույց» վերտառությամբ փաստաթուղթը,ինչն էլ ուսուցիչների աշխատանքը կարգավորող առաջին միջազգային փաստաթուղթն էր:
Հոկտեմբերի 6-ին Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոցում տիրում էր բարձր տրամադրություն: Դպրոցի դահլիճում տեղի ունեցավ Ուսուցչի օրվան նվիրված հանդիսություն, որին մասնակցեցին 10-12-րդ դասարանի շնորհալի աշակերտները, ովքեր իրենց երախտիքի խոսքն ու սերն հայտնեցին իրենց սիրելի ուսուցիչներին: Հայ մարդը դարեր շարունակ ակնածանքով և մեծարանքով է գնահատել մանկավարժի գործը` նրան վերապահելով նոր սերնդի կրթության և քաղաքացու ձևավորման դժվարինա շխատանքը: <<ՈՒՍՈՒՑԻՉ>> - բա́ռ, որը մեզ տանում է դեպի կրթություն ու գիտություն: Բա́ռ, որի շնորհիվ մենք դառնում ենք հասարակությանը պիտանի մարդ:
Շնորհավո́ր Ձեր տոնը,սիրելի ուսուցիչներ:Միշտ ժպտացե́ք, եղե́ք առողջ, բարի ու համբերատար, գեղեցիկ ու հմայիչ... Թո́ղ երկար լինի Ձեր կյանքը քանզի Ձեր շնորհիվ է, որ գոյատևում է ազգը: Քանի կան ուսուցիչները`կա ազգը, երկիրը ու հասարակությունը:

27182719272027172721

Դարբինյան_Վանաձոր17
13.10.2014, 10:26
Հոկտեմբերի 7-ին Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոցում արտասովոր ուրախ տրամադրություն էր տիրում: Ավանդույթի համաձայն` ամեն տարի, դպրոցում կազմակերպվում է ինքնավարության օր: Այսօր բարձր դասարանի աշակերտները դասավանդում են ցածր դասարաններում: Օրը հատկապես նշանակալից էր աշակերտների համար, ովքեր մի քանի ժամ դարձան ուսուցիչ, տնօրեն և փոխտնօրեն: Նրանք ստանձնեցին երբեմնի ամենանվիրական գործը` կրթել երեխաներին: Այս հետաքրքիր ավանդույթը դպրոցում վերածվում է տոնի և’ աշակերտների, և’ ուսուցիչների համար:

27222723272427252726

Դարբինյան_Վանաձոր17
13.10.2014, 10:29
Հոկտեմբերի 9-ին Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոցում տեղի ունեցավ 2014-2015 ուս. տարվա աշակերտական խորհրդի նախագահի ընտրություն:
Ընտրությանն իրենց թեկնածությունն էին առաջադրել Սյուզաննա Անդրեասյանը՝ 12-րդ <<ա>> դասարանից և Սուրեն Բաղդասարյանը՝ 10-րդ <<ա>> դասարանից:
Թեկնածուներից յուրաքանչյուրը նախապես ներկայացրել էին իրենց մեկ տարվա գործողությունների ծրագիրը և ինքնակենսագրությունը: Նախքան ընտրությունների օրը թեկնածուներից յուրաքանչյուրը քարոզչական աշխատանքներ էին կատարել 10-12-րդ՝ դասարաններում: Տեղի ունեցած ակտիվ քննարկման արդյունքում աշակերտները ստացան իրենց հարցերի սպառիչ պատասխանները թեկնածուների ծրագրերի վերաբերյալ:
Հոկտեմբերի 9-ին տեղի ունեցավ աշակերտական խորհրդի նախագահի ընտրություն՝ դպրոցի սովորողների կողմից՝ փակ, գաղտնի քվեարկության միջոցով: Ընտրությունը ընթացավ դպրոցի սովորողների ընդհանուր թվի կեսից ավելիի մասնակցությամբ:
Այսպիսով հոկտեմբերի 9-ին ձայների մեծամասնությամբ Վանաձորի N17 ավագ դպրոցի աշակերտական խորհրդի նախագահ ընտրվեց Սուրեն Բաղդասարյանը՝ 10-րդ <<ա>> դասարանից:
Դպրոցի աշակերտական խորհրդի անդամները, տնօրինությունը և ուսուցիչները շնորհավորեցին Սուրեն Բաղդասարյանից՝ մաղթելով նրան բեղնավոր և եռանդուն աշխատանք:
27302727272827312729

Parandzem
15.10.2014, 14:49
Հարգելի գործընկեր ես ուրախ եմ, որ ձեր դպրոցում այդքան կազմակերպված են անցել աշակերտական խորհրդի ընտրությունները, շնորհավորում եմ խորհրդի նախագահին, բայց կանոնադրությամբ դուք իրավունք չունեք այդքան ուշ անցկացնել ԱԽ նախագահի ընտրությունը, քանի որ վերջնաժամկետը սեպտեմբերի 20-ն է , և պետք է մասնակցեն ոչ թե աշակերտների կեսից ավելին ինչպես դուք եք նշել, այլ 6-12-րդ դասարանների աշակերտները /1-5-րդ դասարանի աշակերտները իրավունք չունեն մասնակցելու ընտրությանը / կից ներկայացնում եմ կանոնադրությունը

http://www.edu.am/DownloadFile/4321arm-orinakeli_kanonadrutyun.pdf

Դարբինյան_Վանաձոր17
17.11.2014, 14:24
Հայոց եկողեցու պատմություն առարկայից 10ա դասարանում տեղի ունեցավ բաց դաս ՝ <<Հույս, հավատ, սեր>> թեմայով, որին մասնակցում էր Վանաձորի տարածաշրջանի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի ներկայացուցիչ՝ Գրիգորյան Վեռոնիկան:
Դասի նպատակն էր պարզաբանել հավատի բացառիկ դերը մարդու կյանքում, ներկայացնել հույսի աղբյուրը և մեկնաբանել սիրո դերը քրիստոնյայի կյանքում:
Պատրաստեցին պաստառներ ըստ համապատասխան վերնագրերի: Պաստառները ներկայացնելուց հետո <<Շարունակիր միտքը>> մեթոդի միջացով ամփոփվեց դասը, իսկ թիմերի ավագները միմյանց ուղղեցին բլից հարցեր:
27892786278727882785

Դարբինյան_Վանաձոր17
17.11.2014, 14:30
Գիտելիք ձեռք է բերվում, երբ աշակերտին սովորեցնում են գաղափարներ, որոնք հնարավոր է ճշտել, ճշգրտել, ինչպես նաև հմտություններ, որոնք նրանց հնարավորություն են տալիս ճանաչել իրենց հանդիպող առարկաները: Ահա այս բովանդակությունն ուներ Անահիտ Քոչարյանի կազմակերպած բաց դասը 7ա դասարանում, թեման՝ << Գոյական անուն>>:
Դասի հիմնական նպատակներն հստակ ձևակերպվեցին, ուսուցիչն օգտագործեց նպատակահարմար մեթոդներ և հնարներ, և դասաժամը օգտագործվեց արդյունավետ:

2790279127922793

Դարբինյան_Վանաձոր17
17.11.2014, 14:46
:) :)

Դարբինյան_Վանաձոր17
17.11.2014, 14:56
Հարգելի գործընկեր ես ուրախ եմ, որ ձեր դպրոցում այդքան կազմակերպված են անցել աշակերտական խորհրդի ընտրությունները, շնորհավորում եմ խորհրդի նախագահին, բայց կանոնադրությամբ դուք իրավունք չունեք այդքան ուշ անցկացնել ԱԽ նախագահի ընտրությունը, քանի որ վերջնաժամկետը սեպտեմբերի 20-ն է , և պետք է մասնակցեն ոչ թե աշակերտների կեսից ավելին ինչպես դուք եք նշել, այլ 6-12-րդ դասարանների աշակերտները /1-5-րդ դասարանի աշակերտները իրավունք չունեն մասնակցելու ընտրությանը / կից ներկայացնում եմ կանոնադրությունը

http://www.edu.am/DownloadFile/4321arm-orinakeli_kanonadrutyun.pdf

Հարգելի Փառանձեմ մենք լավ ծանոթ ենք աշակերտական խորհրդի կանոնադրությանը և այնտեղ նշված է, որ մինչև սեպտեմբերի 20-25 պետք է առաջադրվեն թեկնածուները: Ըստ ընտրական հանձնախմբի ժամանակացույցի մեր ընտրություններն անց կացան հոկտեմբերի 9-ին և քանի որ մեր դպրոցը ավագ դպրոց է, մեր դպրոցի աշակերտական խորհրդի ընտրությանը մասնակցել են ավագ դպրոցի աշակերտները:

Դարբինյան_Վանաձոր17
17.11.2014, 15:37
Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոցում <<Ինֆորմատիկա>> առարկայից 7ա դասարանում տեղի ունեցավ բաց դաս՝ <<Տեքստային խմբագրիչներ>> թեմայով:
Դասի նպատակն էր աշակերտների օգնությամբ էլեկտրոնային գրատախտակից օգտվելով և համակարգչային ցուցադրությամբ ծանոթանալ դասի թեմային:
Աշակերտները կարողացան հմտորեն ներկայացնել ցուցադրումների հետ աշխատելու ընդունակությունը, թեմայից ստացած գիտելիքների հետագայում կիրառման կարողությունը, ինչպես նաև դրանց գործնական կիրառությունը այլ առարկաների դասերին: Աշակերտները ակտիվ էին, ոգևորված:

Դարբինյան_Վանաձոր17
18.11.2014, 10:13
Նոյեմբերի 7-ին Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտները դասղեկ Անահիտ Քոչարյանի օգնությամբ կազմակերպել էին <<Լավագույն ձայն>> մրցույթը, որին մասնակցում էին .
Ասատրյան Լուսինեն, Պապանյան Մարիետան, Ղարաբեկյան Աննան, Պողոսյան Կիման, Մարտիրոսյան Ջուլիետան, Թումանյան Գայանեն, Սերոբյան Մարտունը: Հաղթող ճանաչվեցին Ասատրյան Լուսինեն <<Լավագույն ձայն>> և Պապանյան Մարիետան <<Հանդիսատեսի համակրանք>> անվանակարգերում:
28002799280328022801

Դարբինյան_Վանաձոր17
18.11.2014, 10:22
Վանաձորի Խորենացու անվան N17 ավագ դպրոցում տեղի ունեցավ խաղ-մրցույթ մաթեմատիկա առարկայից: Մրցույթն անց կացվեց 10-րդ դասարանների միջև, որոնց միացել էին նաև Վանաձորի թիվ 16, 27 և 28 հիմնական դպրոցների 9-րդ դասարանցիները:
Մրցույթը նպատակ ուներ բարձրացնելու հետաքրքրասիրությունը մաթեմատիկա առարկայի նկատմամբ, ինչպես նաև ավելի զարգացնել տրամաբանությունը: Աշակերտները մեծ պատասխանատվություն, ակտիվություն և հետաքրքություն ցուցաբերեցին: Ակտիվ և առողջ մրցակցության մթնոլորտում միավորների առավելագույն արդյունքով հաղթեց ֆիզ. մաթ հոսքի << Թալես>> թիմը:
28042805280628072808

Դարբինյան_Վանաձոր17
18.11.2014, 10:25
Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ ՀՀ հանրակրթական դպրոցներում մեկնարկել է Ավետարանական առակների մեկնության հանրապետական մրցույթ, որի շրջանակներում Վանաձորի Մովսես Խորենացու անվան N 17 ավագ դպրոցում նոյեմբերի 14-ին ներկայացվեց <<Տասը կույսերի>> առակը: Մասնակցում էին 7-րդ դասարանի աշակերտները:
Միջոցառման ընթացքում աշակերտները բեմականացմանը զուգահեռ ամբողջովին բացատրեցին առակի գաղափարը: Ներկայացումը ուղեկցվում էր շարականներով, երգով ու պարով: Դասասենյակը ձևավորված էր միջոցառմանը համահունչ:
Մրցույթը գնահատող հանձնախմբի կազմում էին Վանաձորի տարածաշրջանի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի ներկայացուցիչ՝ Վեռոնիկա Գրիգորյանը, Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ ՝ Տեր Վահան քահանա Ազարյանը:
28092812281328112810

Դսեղի միջնակարգ դպրոց
26.03.2016, 12:51
Պոեզիայի օրը՝ հայ պոեզիայի ոստանում

Հանճարեղ բանաստեղծներն Աստծո պարգև են ոչ միայն ազգերին, այլև այն բնակավայրին, որտեղ նրանք ծնվում են: Հանճարի լույսը շողարձակում է այդտեղ՝ վեհություն ու թովչանք տարածելով:
Ամենայն Հայոց Թումանյանի ծննդավայրն էլ պարուրված է բանաստեղծական նուրբ շղարշով. թումանյանական տողերը հոսում են սարերից, դաշտերից, խոր կիրճերից ու Դեբեդի արծաթափայլ կոհակներից: Այսպիսի հոգեթով մթնոլորտում ապրողն ու շնչողն էլ դառնում է պոետիկ, աշխարհին ու երևույթներն նայում մաքուր, բանաստեղծական աչքերով:
Դրա համար էլ մեծ ջանքեր պետք չէին գյուղի դպրոցում նշել Պոեզիայի համաշխարհային օրը՝ մարտի 21-ը (այն ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 1999 թվ.), որը Հայաստանում նոր-նոր է ծլարձակում:
Եվգենի Օնեգինի և Տատյանայի կերպարները մարմնավորող հաղորդավարների նրբագեղ վալսից ու նամակների ընթերցանությունից սրահում այնպիսի հոգեպարար մթնոլորտ ստեղծվեց, որ մրցակցության ոգին թուլացավ (չորս դասարաններից ընտրված խմբերը մրցում էին պոեզիային վերաբերող հարցերի շուրջ) ու մնաց ասմունքելու, լսելու, վայելելու ցանկությունը:
Իսկապես, որ պոեզիան կարող է կախարդել ու վեհացնել: Կախարդանքից ընդարմացած՝ քիչ էր մնում մոռանայինք միջոցառման կազմակերպչին՝ գրադարանավարին, որի բարեխիղճ աշխատանքի շնորհիվ գրքերի շունչը հասավ երեխաներին:
Միջոցառմանն աջակցեցին դպրոցի տնօրինությունը, Թումանյանի տուն-թանգարանը և հայոց լեզվի և գրականության ուսուցիչները:
Առանց երազանքի ոչինչ չի ավարտվում, երանի մի օր համաշխարհային պոեզիայի գնացքը հասնի մեզ մոտ ու այնպիսի մեծ տոնախմբություն լինի, որ Մեծ Բեզարածի սիրտը ցնծա հրճվանքից…
Սպասենք:
Ա. Աբովյան
Դսեղի միջն.դպրոցի մանկավարժ

Դսեղի միջնակարգ դպրոց
26.03.2016, 19:27
3246324432453243

Լուսինե Ա.
22.10.2017, 17:09
Հետաքրքիր նախաձեռնություն է: