PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայոց լեզվի և գրականության հոսքային և ոչ հոսքային դասագրքերը ավագ դպրոցում

star1
21.06.2018, 17:55
Հարգելի՛ գործընկերներ, ուզում եմ ձեզ հետ քննարկել ավագ դպրոցում գործող հ. լեզու և հայ գրականություն առարկաների հոսքային և ոչ հոսքային դասագրքերի հարցը:
Միանգամից ասեմ,որ գնալով դրանք չեն ծառայում իրենց նպատակին՝ քանզի հոսք հասկացությունը տարեցտարի վերանում է:Առանձին գործող մի շարք ավագ դպրոցներում աշակերտների թվի նվազման պատճառով և հետևաբար ֆինանսական խնդիրներից ելնելով՝ տնօրենությունը կատարում է հոսքային միացումներ. տնտեսագիտականը միանում է ֆիզմաթ և բնագիտական հոսքերին, ընդհանուրն ու արհեստագործականը՝ հումանիտարին, և դասարանում առաջանում է դասագրքային խառնաշփոթ:Ուզած թե չուզած՝ ուսուցիչն ինքն է որոշում՝ ո՛ր դասագրքով անցնել: Գոյություն ունեն ավագ դպրոցներ, որոնցում հոսքեր երբևէ չեն էլ եղել, գյուղական դպրոցների ավագ դասարաններում նույնպես հոսքեր չկան, սակայն այդ դպրոցներում բնականոն կերպով իրականացվում է ուսուցումը, դասագրքային խտրականություն էլ չկա:

star1
22.06.2018, 17:22
Լավ կլիներ, որ մտածեին 1 միասնական դասագիրք ստեղծելու մասին:Այդպիսով՝ կվերանա դասագրքային խտրականությունը, և նրանցում տեղ գտած թերություններն էլ կքչանան:

Ռուզան Գրիգորյան
24.06.2018, 20:33
Հարգելի՛ գործընկերներ, ուզում եմ ձեզ հետ քննարկել ավագ դպրոցում գործող հ. լեզու և հայ գրականություն առարկաների հոսքային և ոչ հոսքային դասագրքերի հարցը:
Միանգամից ասեմ,որ գնալով դրանք չեն ծառայում իրենց նպատակին՝ քանզի հոսք հասկացությունը տարեցտարի վերանում է:Առանձին գործող մի շարք ավագ դպրոցներում աշակերտների թվի նվազման պատճառով և հետևաբար ֆինանսական խնդիրներից ելնելով՝ տնօրենությունը կատարում է հոսքային միացումներ. տնտեսագիտականը միանում է ֆիզմաթ և բնագիտական հոսքերին, ընդհանուրն ու արհեստագործականը՝ հումանիտարին, և դասարանում առաջանում է դասագրքային խառնաշփոթ:Ուզած թե չուզած՝ ուսուցիչն ինքն է որոշում՝ ո՛ր դասագրքով անցնել: Գոյություն ունեն ավագ դպրոցներ, որոնցում հոսքեր երբևէ չեն էլ եղել, գյուղական դպրոցների ավագ դասարաններում նույնպես հոսքեր չկան, սակայն այդ դպրոցներում բնականոն կերպով իրականացվում է ուսուցումը, դասագրքային խտրականություն էլ չկա:

Դասագրքաստեղծ աշխատանք կատարելիս հաշվի պիտի առնվի երեխայի տրամաբանությունը զարգացնելու, ակտիվությունը մեծացնելու եւ ինքնուրույն ստեղծագործական աշխատանք կատարելուն միտված կրթակարգով նախատեսված խնդիրները։ Հայոց լեզվի հումանիտար հոսքի համար նախատեսված դասագիրքը էապես չի տարբերվում մյուս հոսքի համար նախատեսված դասագրքից. հետևաբար այն կարող էր նաև չլինել:

star1
24.06.2018, 22:01

Հարգելի՛ Ռուզան, շնորհակալ եմ արձագանքի համար:
Խնդրում եմ նշել, թե կոնկրետ ո՛ր դասարանի և ո՛ր առարկայի(լեզու՞, թե գրականություն) հոսքային դասագրքի մասին եք խոսում:

star1
25.06.2018, 10:55
Օրինակ՝ 10-րդ դասարանի Հայ գրականություն առարկայի 2 դասագրքերից ինձ համար նախընտրելի է ընդհանուր հոսքինը, որովհետև թեմաներն ավելի մատչելի և դիպուկ են շարադրված, չկան ավելորդ, հոգնեցնող երկարաձգումներ, ինչպես հոսքային դասագրքում:Մեկ օրինակ բերեմ:Ընդհանուր հոսքի դասագրքում հիանալի է տրված «Գրական ուղղություններ» թեման, ինչը չէի ասի մյուս դասագրքի մասին:Վերջինում բավական չէ շարադրանքը խիստ երկար է ու աշակերտի համար ոչ մատչելի, ռոմանտիզմն էլ չկա, տարված, դրված է Րաֆֆու էջերում, այսինքն՝ այդ թեման անցնելիս աշակերտը պետք է տարբեր տեղերից սովորի դասը:

Ռուզան Գրիգորյան
25.06.2018, 20:43
Հարգելի՛ Ռուզան, շնորհակալ եմ արձագանքի համար:
Խնդրում եմ նշել, թե կոնկրետ ո՛ր դասարանի և ո՛ր առարկայի(լեզու՞, թե գրականություն) հոսքային դասագրքի մասին եք խոսում:

Խոսքս վերաբերում է 10-րդ դասարանի <<Հայ գրականություն>> առարկայի դասագրքին:

star1
25.06.2018, 23:08
Խոսքս վերաբերում է 10-րդ դասարանի <<Հայ գրականություն>> առարկայի դասագրքին:

Այո՛, ինչպես արդեն նշել եմ, հումանիտար հոսքի դասագիրքը բովանդակային առումով էականորեն զիջում է ընդհանուր հոսքի դասագրքին: Բայց խոսեմ փաստերով:
1. Հումանիտար հոսքի դասագրքի «Ոսկեդար» բաժնում հստակ չեն տրվում հայ ինքնուրույն և թարգմանական գրականություն հասկացությունները: Ամեն ինչ ասվում է ընդհանուր, խառը շարադրանքով, մինչդեռ ընդհանուր հոսքի դասագրքում դրանք ներկայացվում են առանձին ենթավերնագրերով, որոնք անմիջապես աչքի են զարնում և տպավորվում: Այդ է պատճառը, որ ուսուցչի՝ «Ինչպիսի՞ գրականություն է զարգանում 5–րդ դարում» հարցին հեշտությամբ պատասխանում են հենց ընդհանուր հոսքի դասագրքով աշխատած աշակերտները:
2. «Հայ միջնադարյան գրականության ընդհանուր բնութագիրը (հեղինակներ, ժանրեր, մոտիվներ)» թեման հումանիտար հոսքի դասագրքում զետեղված է սկզբի ներածականում՝ հին գրականության հետ մեկտեղ, մինչդեռ նպատակահարմար է, որ այն լինի Նարեկացուց հետո, երբ անցում է կատարվում դեպի միջնադարյան գրականություն: Սկզբի ներածականն էլ կվերաբերի միայն հին գրականությանը և կզբաղեցնի ոչ թե 8, այլ 4 էջ միայն:
3. Ընդհանուր հոսքի դասագրքում հիանալի է բացատրված «Գրական ուղղություններ» թեման, ինչը բավական աղքատիկ ու անհաջող է հումանիտար հոսքի դասագրքում, ավելին, այս թեման չի ներկայացվում առանձին վերնագրով (որը անհրաժեշտ է), այլ զետեղված է «Հայ նոր գրականության ձևավորումը, զարգացումն ու միտումները» վերնագրի ներքո, ռոմանտիզմի մասին պատմող հատվածն էլ առնձնացված, դրված է Րաֆֆու էջերում: Այսինքն՝ «Գրական ուղղություններ» թեման անցնելիս աշակերտը դասը պետք է սովորի տարբեր էջերից:
4. Ընդհանուր հոսքի դասագրքում Րաֆֆու ստեղծագործությունը հստակ կերպով բաժանված է շրջանների՝ I, II, III, հանգամանք, որ հեշտացնում է նյութի ոչ միայն մատուցումը, այլև յուրացումը աշակերտի կողմից: Հումանիտար հոսքի դասագրքում այս հստակ բաժանումը չկա:

Շարունակելով ավագ դասարանների «Հայ գրականություն» առարկայի դասագրքերի ուսումնասիրությունը՝ ասենք, որ 11-րդ դասարանում, ի տարբերություն 10-րդ-ի, պատկերը միանգամայն այլ է: Այստեղ ուսուցչին օգնության է գալիս հումանիտար հոսքի դասագիրքը՝ իր խորությամբ և նյութի համապարփակ ընդգրկումով:

star1
03.07.2018, 22:28
Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ թեև երկու դասագրքերում էլ կային ծրագրային շեղումներ, վրիպակներ, շարադրանքի ու վերլուծության երկարաձգումներ և հակառակը, սակայն դրանց զգալի մասը բաժին է ընկնում ընդհանուր և բնագիտամաթեմատիկական(հետայսու՝ ընդհանուր) հոսքերի դասագրքին: Այժմ այդ բոլորի մասին հերթականությամբ՝ ըստ հեղինակների:

1. Հովհաննես Թումանյան: Ընդհանուր հոսքի դասագրքում «Անուշ» պոեմի ժանրային և կառուցվածքային բնութագիրը բավական լավ է տրված , իսկ այ տաղաչափության առանձնահատկությունների այդ նեղ մասնագիտական բացատրություններն արհեստական դժվարություն են ստեղծում ուսուցչի և աշակերտի համար: Եթե այսպես պետք է լինի, ապա ծրագրի վերանայման ժամանակ (դրա անհրաժեշտությունը վաղուց է զգացվում) առաջարկ պետք է արվի հանել այս թեման և՛ ծրագրից, և՛ դասագրքից: Թերևս միայն հանգավորման տեսակները թողնել՝ կից, խաչաձև, օղակաձև և ազատ: Ի՞նչ պարտադիր է, որ աշակերտը իմանա ռիթմավորված չափածո տողերի տեսակները՝ չափական (մետրական), վանկական (սիլաբիկ), վանկաշեշտական (սիլաբոտոնիկական), համաչափ (տոնիկական) և այլն, կամ թե չէ ի՞նչ են տալու աշակերտին յամբ, քորեյ, անապեստ, հատվածի (ցեզուր) օրենք գրականագիտական նեղ եզրույթներն ու հասկացությունները: Առանց դրանց իմացության, ինչ է, չի՞ կարողանալու կարդալ ու հասկանալ «Անուշ» պոեմը: Իզուր ինչու՞ եք աշակերտին հիասթափեցնում:
Այս նույն՝ «Պոեմի լեզվի և ոճի առանձնահատկությունները: Տաղաչափությունը» վերնագիրը առկա է նաև հումանիտար հոսքի դասագրքում: Բավական հակիրճ ու աշակերտին հասանելի վերլուծություն՝ գիտահանրամատչելի ոճով: Ուղղակի հիանալի է, վարպետորեն արված: Ընտրությունը մնում է ուսուցչին. կա՛մ ընդհանուր հոսքում շրջանցել այս խրթին դասը, կա՛մ հանձնարարել սովորել այն հումանիտարի դասագրքից: Ես անձամբ նախընտրում եմ երկրորդ տարբերակը:

star1
04.07.2018, 15:54
2. Ատոմ Յարճանյան: Ստեղծագործության ընդհանուր բնութագրից (ընդհանուր հոսքի դասագիրք) դուրս պետք է բերվեն «Դարերու վրեժ», «Հույսի ճամփան», «Դավաճաններ», «Առաքյալը», «Հաղթանակ մը» ոչ ծրագրային բանաստեղծությունների մեջբերումները: Սոսկ անունները տալով՝ կարելի է բավարարվել: Առանց այդ էլ ջարդի ու մահվան տեսարանները, այն էլ արևմտահայերենով, ծանր ու ճնշող են, կարիք չկա ավելորդ մեջբերումներով արհեստականորեն ձգձգել շարադրանքը՝ բարդացնելով յուրացման գործը. միևնույն է, աշակերտը դրանք չի կարդալու:

3. Դ. Վարուժան: Վարուժանի էջերում էլ (ընդհանուր հոսքի դասագիրք) առկա են ոչ ծրագրային բանաստեղծություններից («Ջարդը», «Վաղվան բողբոջներ», «Նեմեսիս», «Խաբված կույսեր») մեջբերումներ: Վարուժանի դեպքում նույնպես գործ ունենք ծանրամարս նյութի հետ , ուստի կարելի է բավարարվել միայն անունները տալով և մի քանի տող կարճլիկ մեկնաբանությամբ: Այստեղ մեկ այլ անհանգստացնող հանգամանք էլ կա. չէ՞ որ կունենանք ուսուցիչներ, որոնք այնքան էլ հետևողական և ուշադիր չեն լինի ծրագրին և կառաջնորդվեն միայն դասագրքի տվածով: Դասագրքի ծրագրային շեղումներն ավելորդ դասաժամեր կխլեն և կշեղեն ուսուցչին ու աշակերտին բուն անցնելիք նյութից: Իսկ դա արդեն վատ է:

Ռուզաննա Ներսիսյան
11.09.2018, 23:33
Ես էլ եմ համաձայն:

star1
04.02.2019, 18:46
Հարգելի՛ գործընկերներ, ուզում եմ ձեզ հետ քննարկել ավագ դպրոցում գործող հ. լեզու և հայ գրականություն առարկաների հոսքային և ոչ հոսքային դասագրքերի հարցը:
Միանգամից ասեմ,որ գնալով դրանք չեն ծառայում իրենց նպատակին՝ քանզի հոսք հասկացությունը տարեցտարի վերանում է:Առանձին գործող մի շարք ավագ դպրոցներում աշակերտների թվի նվազման պատճառով և հետևաբար ֆինանսական խնդիրներից ելնելով՝ տնօրենությունը կատարում է հոսքային միացումներ. տնտեսագիտականը միանում է ֆիզմաթ և բնագիտական հոսքերին, ընդհանուրն ու արհեստագործականը՝ հումանիտարին, և դասարանում առաջանում է դասագրքային խառնաշփոթ:Ուզած թե չուզած՝ ուսուցիչն ինքն է որոշում՝ ո՛ր դասագրքով անցնել: Գոյություն ունեն ավագ դպրոցներ, որոնցում հոսքեր երբևէ չեն էլ եղել, գյուղական դպրոցների ավագ դասարաններում նույնպես հոսքեր չկան, սակայն այդ դպրոցներում բնականոն կերպով իրականացվում է ուսուցումը, դասագրքային խտրականություն էլ չկա:

Հոսքային ուսուցումը ենթադրում է մասնագիտական առարկաների փոքր-ինչ ավելի ժամաքանակ, այն էլ ոչ միշտ:Շատ դպրոցներում հոսքային ուսուցումը կրում է ձևական բնույթ, մանավանդ, որ հումանիտար, ընդհանուր և արհեստագործական հոսքերում հայոց լեզվին տրված է ընդամենը 2 դասաժամով: Այդ դեպքում ի՞նչ էական նշանակություն ունեն տարբեր դասագրքերը: Կամ ի՞նչ է նշանակում՝ այսինչ հեղինակն անցնել միայն հումանիտար հոսքում (Պ.Դուրյան, 10-րդ դասարան, Ստ. Զորյան, 11-րդ դասարան. ծրագիրն էլ պետք է վերանայվի). չէ՞ որ, միևնույն է, աշակերտը հանձնելու է քննություն՝ լինի դա միասնական, թե ավարտական: Ուստի լավ կլինի, երկու դասագրքերի (նաև 11-րդ և 12-րդ դասարանների) հեղինակները, լսելով մեր՝ ուսուցիչներիս առաջարկները, իրենք որոշեն, թե դրանցից ո՛րն են թողնում կիրառության, կամ էլ մեկ միասնական դասագիրք ստեղծեն՝ ընդգրկելով ծրագրային բոլոր հեղինակներին: Ուսուցիչն էլ տարեկան պլան կկազմի մեկ դասագրքի հիման վրա՝ տարբեր ժամաքանակներով:

star1
04.02.2019, 18:55
10-րդ դասարանների հումանիտար և ընդհանուր հոսքերի «Գրականություն» առարկայի դասագրքերի ծրագրային շեղումներ

1.Երկու դասագրքերում էլ չկա ոչ մի ավանդություն Գր. Նարեկացու մասին, մինչդեռ այն նախատեսված է ծրագրերով:

2.Քուչակի մասին ավանդությունները տրված են հումանիտար հոսքի ծրագրով միայն, սակայն դրանք տեղ են գտել ընդհանուր հոսքի դասագրքում:

3.«Հայ նոր գրականության ձևավորումը, զարգացումը և միտումնրը» թեմային տրված է ընդամենը 2 դասաժամ, սակայն դասագրքում այն զբաղեցնում է 18 երկարուձիգ էջ՝ բազում չհիշվող մանրամասներով…Կրճատել է պետք՝ հասցնելով 4-5 էջի, ինչը գեղեցիկ ձևով արված է ընդհանուր հոսքի դասագրքում:

4.Մ. Նալբանդյանի գրական հայացքները շատ հետաքրքիր և ուսանելի են, բայց նախատեսված չեն ծրագրով, ուստի կարելի է հանել հումանիտար հոսքի դասագրքից:

5. «Խենթ», «Կայծեր», «Դավիթ Բեկ» վեպերը չկան ծրագրում, ուստի դրանց հատկացված էջերը (հումանիտար հոսքի դասագիրք) պետք է կրճատել. ընդհանուր ակնարկը բավական է :

6.Նույնը պետք է ասել նաև Մուրացանի «Խորհրդավոր միանձնուհի», «Առաքյալը» վիպակների մասին. թող լինի համառոտ անդրադարձ միայն՝ մի քանի տողով (հումանիտար հոսքի դասագիրք): Ժամերը (դրանք շատ չեն) պետք է տրամադրել գլխավոր՝ ծրագրային ստեղծագործությանը:

star1
06.02.2019, 23:14
2. Ատոմ Յարճանյան: Ստեղծագործության ընդհանուր բնութագրից (ընդհանուր հոսքի դասագիրք) դուրս պետք է բերվեն «Դարերու վրեժ», «Հույսի ճամփան», «Դավաճաններ», «Առաքյալը», «Հաղթանակ մը» ոչ ծրագրային բանաստեղծությունների մեջբերումները: Սոսկ անունները տալով՝ կարելի է բավարարվել: Առանց այդ էլ ջարդի ու մահվան տեսարանները, այն էլ արևմտահայերենով, ծանր ու ճնշող են, կարիք չկա ավելորդ մեջբերումներով արհեստականորեն ձգձգել շարադրանքը՝ բարդացնելով յուրացման գործը. միևնույն է, աշակերտը դրանք չի կարդալու:

3. Դ. Վարուժան: Վարուժանի էջերում էլ (ընդհանուր հոսքի դասագիրք) առկա են ոչ ծրագրային բանաստեղծություններից («Ջարդը», «Վաղվան բողբոջներ», «Նեմեսիս», «Խաբված կույսեր») մեջբերումներ: Վարուժանի դեպքում նույնպես գործ ունենք ծանրամարս նյութի հետ , ուստի կարելի է բավարարվել միայն անունները տալով և մի քանի տող կարճլիկ մեկնաբանությամբ: Այստեղ մեկ այլ անհանգստացնող հանգամանք էլ կա. չէ՞ որ կունենանք ուսուցիչներ, որոնք այնքան էլ հետևողական և ուշադիր չեն լինի ծրագրին և կառաջնորդվեն միայն դասագրքի տվածով: Դասագրքի ծրագրային շեղումներն ավելորդ դասաժամեր կխլեն և կշեղեն ուսուցչին ու աշակերտին բուն անցնելիք նյութից: Իսկ դա արդեն վատ է:

4.Մ. Մեծարենց: Ընդհանուր հոսքի դասագրքից պետք է հանել ոչ ծրագրային «Հովվերգություն մը» շարքի վերլուծական մասը և «Երգ» բանաստեղծության մեջբերումը: Այստեղ կա նաև մի վրիպում, որը զարմանալիորեն առկա է նաև հումանիտար հոսքի դասագրքում: Խոսքը «Ըլլայի՜, ըլլայի՜» շարքի մասին է: Այս շարքն ընդգրկում է 12 բանաստեղծություն, սակայն երկու դասագրքերի հեղինակներն էլ գրում են, թե դրանք ընդամենը երեքն են՝ «Հյուղը», «Իրիկունը» և «Հովը»: Հետաքրքիր է՝ դա ո՛ր հրատարակության մեջ են տեսել: Պետք է վերանայել:
Վրիպակ-էջ 89, «Արդի մարդու Հայր մերը», պետք է լինի՝ «Արդի մարդուն Հայր մերը»:

star1
06.02.2019, 23:17

5.Վ. Տերյան: (ընդհանուր հոսքի դասագիրք) «Գարուն» և «Աշնան մեղեդի» ծրագրային բանաստեղծությունների միայն անուններն են հիշատակված. ո՛չ վերլուծություն, ո՛չ մեջբերում:
Վրիպում: Էջ 130-ում կա ենթավերնագիր՝ «Գիշեր և հուշեր», «Ոսկե շղթա շարքերը»: Այս վերնագրի ներքո չկա հիշատակված որևէ բանաստեղծություն «Ոսկե շղթա» շարքից, փոխարենը կան բանաստեղծություններ «Ոսկի հեքիաթից»: Ուստի ուղղում է պետք ենթավերնագրում՝ «Գիշեր և հուշեր», «Ոսկի հեքիաթ» շարքերը:
Առաջարկ: Հումանիտար հոսքի դասագրքում «Ոսկի հեքիաթ», «Ոսկե շղթա» շարքերին հատկացված շարադրանքը բավականին երկար է: Կարելի է միայն նրանցում ամփոփված կարևորագույն բանաստեղծությունների անունները տալ և գրել մի քանի տող՝ այնտեղ տիրող տրամադրությունների մասին: Մեջբերումներից թող մնան միայն «կարուսել» և «Ոսկեհանդերձ եկար» բանաստեղծությունների հատվածները: Շարադրանքը գերհագեցած է չակերտավոր կարճլիկ մեջբերումներով և վերնագրերով. դա հոգնեցնող է, ու աշակերտն այդքանը չի կարդա:

star1
06.02.2019, 23:18

Նույն տեղում, սակայն, շատ տեղին է Վ. Տերյանի պոեզիայի բանաձևը. «Ես տառապանքս բախտ եմ համարում և ծիծաղում եմ ձեր բախտի վրա»: Եթե ուսուցիչը ուշադրություն հրավիրի այս մտքի վրա, դրդի աշակերտներին խորհել, շատ հետաքրքիր պատասխաններ կլսի...
Վերևում մենք խոսեցինք «Անուշ» պոեմի տաղաչափության մասին... Այժմ պետք է անդրադառնանք հումանիտար հոսքի դասագրքում տեղ գտած Վ. Տերյանի տաղաչափությանը: Դարձյալ գործ ունենք գրականագիտական նեղ մասնագիտական եզրույթների հետ՝ դակտիլ, ամֆիբրաքոս, անապեստ, պեոն, պենտոն, դակտիլային, արական և իգական հանգեր...Չենք մեջբերում սրանց հայերեն, բայց նույնքան անհասկանալի տարբերակները, որոնք չգիտես, թե ի՛նչ զուգորդումներ են առաջացնում մարդու ուղեղում...Մենք՝ ուսուցիչներս, հավաստիացնում ենք, որ ոչ մի աշակերտ դրանք չի սովորի (էլ չեմ խոսում մտապահելու մասին), որքան էլ մենք ստիպենք: Ուստի առաջարկում ենք կրճատել այս խրթին հատվածները՝ թողնելով միայն պատկերավորման համակարգի հարցերը:

star1
06.02.2019, 23:19

Վրիպակներ
Ընդհանուր հոսքի դասագրքի էջ 131-ի առաջին պարբերության մեջ գրված է. « Ոսկե շղթա» շարքում ընդգծված ձևով առանձնանում է մի բանաստեղծություն՝ « Հրաժեշտի գազելը»... »: Ուղղում. «Հրաժեշտի գազելը» գտնվում է ոչ թե « Ոսկե շղթա» շարքում, այլ «Շարքից դուրս բանաստեղծություններում», իսկ դասական հատորյակում՝ «Տրիոլետներ Նվարդին» -ի մեջ:
Նույն Էջ 131-ում.
ա. «Դյութեցիր ինձ քո մազերով ալեծածան», պետք է լինի՝«Դյութեցին ինձ քո մազերը ալեծածան»:
բ. «Այսօր գրկենք իրարու», պետք է լինի՝ «Այսօր գթանք իրարու»:
Հումանիտար հոսքի դասագրքի 153-րդ էջի մեջբերումը .
Բաբելոնն է եղել մեր թշնամին-ահա՜,
Դաշտ է տեղը, և չկա քար քարի վրա:
Պետք է լինի.
Բաբելոնն է եղել մեր ախոյանը՝ տե՛ս-
Անհետ կորել, անցել է չար մշուշի պես:

Զարինե Ամիրյան
09.02.2019, 18:56
Շնորհակալություն, հարգելի՛ կոլեգա, ճիշտ դիտարկումների և դիտողությունների համար;

star1
09.02.2019, 22:47
6.Ե. Չարենց: Ընդհանուր հոսքի դասագրքում շատ աղքատիկ է «Տաղարան» շարքի վերլուծությունը, կարելի է ասել՝ վերլուծված չէ: Զարմանալի է, հեղինակները էջեր են տրամադրում ոչ ծրագրային նյութերին և դրանց մեջբերումներին, իսկ «Տաղարան»-ի մասին կարծես զլացել են գրել: Հետաքրքիր է՝ ի՛նչ են մտածել: Իսկ ի՞նչ անի ուսուցիչը, կրկին հուշի աշակերտներին՝ հումանիտար հոսքի ընկերներից դասագի՞րք վերցնել: Եվ սա դեռ խնդրի մի կողմն է, ու հարց է՝ քանի՛ աշակերտ կվերցնի այդ գիրքը, ու քանի՞սը դաս կսովորեն: Եվ վերջապես ի՞նչ կտան ուսուցչին ու աշակերտին այս պարբերական տարուբերումները. անհարմարությունից բացի՝ ոչինչ :

star1
09.02.2019, 22:49

Առաջարկ: «Երեք երգ տխրադալուկ աղջկան» գրքի երեք բանաստեղծությունների վերլուծությունը (էջ 184-185, հումանիտար հոսքի դասագիրք ) կարելի է հանել, փոխարենը ծավալել «Հեռացումի խոսքեր» և «Տաղ անձնական» բանաստեղծությունների վերլուծությունները, որոնք զարմանալիորեն շատ քիչ են:
Ծրագրային շեղումներ (ընդհանուր հոսքի դասագիրք)
1.Ընդհանուր հոսքի ծրագրում չկա «Վահագն» պոեմ-բանաստեղծությունը, սակայն անհրաժեշտ է, որ լինի: Պետք է առաջարկել ծրագրի վերանայման ժամանակ:
2. Էջ 162-163-ի , ինչպես նաև էջ 170-171-ի «Ու կանգնել եմ ես...» ոչ ծրագրային մեջբերումնրը հանել է պետք:
3. «Սոմա», «Նաիրի երկրից», «Խմբապետ Շավարշը» պոեմները (հումանիտար հոսքի դասագիրք)
Վրիպակներ(հումանիտար հոսքի դասագիրք)
1.Էջ 197, մեջբերում.
«Ե՞րբ է փայլատակել, օ, ե՞րբ» – օ-ի վրա դնել երկարացման նշան:
2.Էջ 203, մեջբերում.
« Եվ մարդիկ՝ երեկ դեմքիս անծանոթ»- պետք է լինի՝ կյանքիս անծանոթ:

star1
11.02.2019, 00:10
7.Ակ. Բակունց: Ընդհանուր հոսքի դասագրքում Բակունցի կենսագրությունը շատ կարճ ու աղքատիկ է, մինչդեռ գրական դիմանակար կերտելու համար հետաքրքիր փաստեր ու մանրամասներ են պետք, գեղարվեստականություն: Այս ամենը լիարժեք ապահովված է հումանիտար հոսքի դասագրքում, այնքան լավ, որ աշակերտն անգամ հուզվում է, խոհերի գիրկն ընկնում:
Բավական անհաջող է նաև «Միրհավ» պատմվածքի վերլուծությունը: Առանց այդ էլ սեղմ շարադրանքի ուղիղ կեսը տրամադրված է Ավ. Իսահակյանի «Սաադիի վերջին գարունը» արձակ պոեմի հետ զուգահեռ համեմատությանը: Հեղինակներն իրենք էլ նշում են, որ «նման դրսևորումների կարելի է հանդիպել ուրիշ այլ հեղինակների սիրավեպերում, պոեմներում և այլն» ՝ դրանով իսկ հաստատելով այն միտքը , որ գուցե թե կարիք չկար այդքան մանրամասն, իմ կարծիքով ոչ այնքան տեղին համեմատության: Ի՞նչ անել, նորի՞ց աշակերտ ուղարկել հումանիտար հոսք՝ դասագիրք խնդրելու: Հեղինակներն ինձ անվարան հարց կուղղեն.«Ուսուցի՛չ, ինչո՞ւ ես ամեն ինչ գցում դասագրքի վրա, բա քո դերը դասարանում ո՞րն է, եթե ոչ գրական երկի խորը և միաժամանակ մատչելի վերլուծությունը»: Համաձայն եմ, մեր դերը շատ կարևոր է, բայց այստեղ մի ուրիշ բան էլ կա . իսկ եթե ուսուցիչն սկսնակ է ու ոչ փորձառու կամ էլ սկսնակ չէ, բայց կարողություններն են սակավ...Ի վերջո չէ՞ որ ուսուցիչն էլ դասագրքից շատ բան ունի սովորելու: Հետևաբար ուսուցման գործընթացում դասագիրքը մնում է առաջին ու կարևորագույն հենքերից մեկը:

star1
11.02.2019, 00:11

Առաջարկ: Քանի որ «Մթնաձոր» և «Սև ցելերի սերմնացանը» ժողովածուները հատուկ նշված են ծրագրում, ուստի լավ կլինի, որ համանուն ենթավերնագրեր լինեն հումանիտար հոսքի դասագրքում : Օր.՝արդեն առկա «Մարդը և բնությունը» ենթավերնագրի կողքին վերջակետից հետո ավելացվի «Մթնաձոր» ժողովածուն, կամ «Ծիրանի փողը» ենթավերնագրից առաջ լինի «Սև ցելերի սերմնացանը» ենթավերնագիրը՝ ժողովածուի մասին հակիրճ վերլուծականով: Փոխարենը հանել «Իվան Բեյը» ոչ ծրագրային պատմվածքին վերաբերող երկու պարբերությունը:
Ծրագրային շեղում (հումանիտար հոսքի դասագիրք)
Ակ. Բակունց - «Իվան Բեյը»

star1
11.02.2019, 20:07
11-րդ դաս. հայ գրականության հումանիտար հոսքի դասագրքում բավական երկարուձիգ է «Նորագույն գրականության ձևավորումն ու զարգացումը» թեմայի շարադրանքը: Նյութն ինքնին ծանր է, և դրա կրճատումը կօգնի թե՛ ուսուցչին, թե՛ աշակերտին:
Ընդհանուր հոսքի «Հայ գրականության» դասագրքում նկատվել է ինձ համար թերևս մի հետաքրքիր բան. յուրաքանչյուր հեղինակից հետո կան 3-4 հարցերից բաղկացած թեստային փոքրիկ առաջադրանքներ, որոնք օգնում են ուսուցչին՝ ի մի բերել անցածը, ստուգել երեխաների՝ թեմայի յուրացման գոնե միջին աստիճանը: