PDA

Դիտել ողջ տարբերակը : ԶԳԱՅԱՐԱՆՆԵՐԻ ԴԵՐԸ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

Poghosyan Lusine
18.06.2018, 18:31
Ինչու՞ է պատահում այնպես, որ աշակերտը մեկ ուսուցչի մոտ սովորում է լավ, սակայն մեկ այլ ուսուցչի մոտ չի յուրացնում ուսումնական նյութը: Սովորաբար պատճառաբանում են, որ նրան դժվար են տրվում, օրինակ, բնագիտական առարկաները, սակայն նա սիրում է մայրենի և օտար լեզուները: Այո, կարելի է դրա հիմքում մեծ տեղ տալ ընդունակություններին: Սակայն, ժամանակակից մանկավարժ-հոգեբանները ապացուցել են, որ ուսումնական գործընթացում ավելի կարևոր է՝ թե ընկալման ո՛ր տեսակն է իր գործունեությամբ գերակշռում:
Օրինակ, եթե աշակերտը պետք է «տեսնի» ուսումնական նյութը, որպեսզի հասկանա, իսկ ուսուցիչը միայն պատմում է, ապա պարզ է դառնում, որ այդ աշակերտը կթերանա առարկան յուրացնելու հարցում: Բայց այն աշակերտը, ով ավելի արագ է ընկալում լսածը, բնականաբար լավ և արագ կյուրացնի տվյալ առարկան: Հարց է ծագում.
Ինչպե՞ս անել, որպեսզի ուսուցիչների ջանքերը զուր չկորչեն, և բոլոր աշակերտները ստանան հնարավորինս առավելագույն գիտելիքներ: Ինչպիսի՞ բառեր օգտագործել դասը բացատրելիս, որպեսզի մատչելի լինի բոլորին:
Այս և շատ հարցերի պատասխանները կստանաք մասնակցելով մեր քննարկմանը:
Խնդրում եմ ակտիվություն ցուցաբերել:

https://www.youtube.com/watch?v=qM7JPiDWGoc

Marine Sargsyan
20.06.2018, 16:34
Հարգելի Լուսինե, չեմ կարող չարձագանքել նաև այս թեմային: Կարծում եմ, որ այն հետաքրքիր կլինի ոչ միայն ֆիզկուլտուրայի ուսուցիչներին, այլև բոլոր մանկավարժներին: Չէ որ խոսքի միջոցով ենք ուսուցանում և հաղորդակցվում միմյանց հետ: Դուք նշում եք, որ կարելի է օգտագործել բառեր, որոնք կօգնեն ուսումնական պրոցեսում: Օրինակներ կարո՞ղ եք բերել:

Poghosyan Lusine
20.06.2018, 19:41
Հարգելի Մարինե, շնորհակալություն ևս մեկ արձագանքի համար: Այո, Դուք իրավացի եք. այս թեման կարող է հետաքրքրել բոլոր նրանց, ովքեր աշխատում են մանկավարժության ոլորտում: Հուսով եմ, որ շատերին կհետաքրքրի այս թեման:
Անցնեմ Ձեր տված հարցին.
Գոյություն ունեն այսպես կոչված բառեր-արտահայտություններ, բայց ավելի լավ է գամ մի փոքր հեռվից:
Ցանկացած տեղեկություն արտաքին միջավայրի մասին մարդը ստանում է զգայարանների միջոցով: Ուսումնական գործընթացում հիմնականում գործում են երեքը՝ լսողականը, տեսողականը և զգայականը: Այդ տեսակներից որևէ մեկը միշտ գերակշռում է մարդու մոտ: Կան մարդիկ, ովքեր լավ են մտապահում այն ինչ տեսնում են: Դրանք վիզուալներն են: Իրենց հետ աշխատելիս խորհուրդ է տրվում նկարագրել գույնը, ձևը, չափսերը: Մեկ այլ խմբի մարդիկ ավելի լավ են հիշում այն, ինչ լսեն են՝ դրանք աուդիալներն են: Աուդիալներին սովորեցնելիս անհրաժեշտ է օգտագործել ձայնի տեմբրը, բարձրությունը, նրանք կարող են շեղվել նույնիսկ ցածր կողմնակի ձայնից: Եվ երրորդ խմբի ներկայացուցիչները կինեստետներն են: Նրանց մոտ զարգացած է մարմնական զգացողությունը: Ուսումնական գործընթացում նրանց կարող է խանգարել կամ շեղել անհարմար հագուստը կամ կոշիկը, դասասենյակի ցածր ջերմաստիճանը:
Իր սխալը հասկանալու համար, աշակերտ-աուդիալը պետք է լսի ուսուցչից ճիշտ տարբերակը, վիզուալը՝ պետք է տեսնի այն, իսկ կինեստետին անհրաժեշտ է արտագրել ճիշտ տարբերակը: Հակառակ դեպքում երեխան կարող է ճիշտ չընկալել իր սխալները կամ ընդհանրապես չհասկանալ:
Իսկ հիմա անդրադառնամ այն բառերին, որոնք կարող են օգնել ուսուցչին ին աշխատանքում:
Աուդիալների հետ անհրաժեշտ է օգտագործել հետևյալ բառերը՝ ասել, խոսել, բղավել, լռել, պատմել; վիզուալների հետ՝ տեսնել, ցուցադրել, երևակայել, ուսումնասիրել; կինեստետների հետ՝ զգալ, ճնշում, շարժում, զգացողություն, նախազգացում: Այս բառերի ցանկը կարելի է երկար թվարկել, սակայն, կարծում եմ, որ սկզբունքը պարզ է:
Նշեմ նաև, որ առօրյա կայնքում մարդը նույնպես օգտագործում է այդ բառերը: Եվ եթե ուշադիր լսենք զրուցակցին, կարող ենք հասկանալ նրա «խոսքը» և խոսել նրա հետ «նույն լեզվով»:

Ավելի մանրամասն կարող եք կարդալ հոգեբան Մայքլ Գրինդերի «Նեյրո-լեզվաբանական ծրագրավորումը մանկավարժության մեջ» գրքում:

http://http://bookap.info/nlp/grinder_ispravlenie_shkolnogo_konveyera/

կամ էլ ներբեռնել այս կայքից.
http://www.klex.ru/ip

Ani Gabrielyan
20.06.2018, 20:21
Շատ Արդի և Հուզող հարց եք քննարկում,որը անհրաժեշտ է յուրաքանչյուր ուսուցչի։

Ալվարդ_Մ
21.06.2018, 10:41
Հարգելի Մարինե, շնորհակալություն ևս մեկ արձագանքի համար: Այո, Դուք իրավացի եք. այս թեման կարող է հետաքրքրել բոլոր նրանց, ովքեր աշխատում են մանկավարժության ոլորտում: Հուսով եմ, որ շատերին կհետաքրքրի այս թեման:
Անցնեմ Ձեր տված հարցին.
Գոյություն ունեն այսպես կոչված բառեր-արտահայտություններ, բայց ավելի լավ է գամ մի փոքր հեռվից:
Ցանկացած տեղեկություն արտաքին միջավայրի մասին մարդը ստանում է զգայարանների միջոցով: Ուսումնական գործընթացում հիմնականում գործում են երեքը՝ լսողականը, տեսողականը և զգայականը: Այդ տեսակներից որևէ մեկը միշտ գերակշռում է մարդու մոտ: Կան մարդիկ, ովքեր լավ են մտապահում այն ինչ տեսնում են: Դրանք վիզուալներն են: Իրենց հետ աշխատելիս խորհուրդ է տրվում նկարագրել գույնը, ձևը, չափսերը: Մեկ այլ խմբի մարդիկ ավելի լավ են հիշում այն, ինչ լսեն են՝ դրանք աուդիալներն են: Աուդիալներին սովորեցնելիս անհրաժեշտ է օգտագործել ձայնի տեմբրը, բարձրությունը, նրանք կարող են շեղվել նույնիսկ ցածր կողմնակի ձայնից: Եվ երրորդ խմբի ներկայացուցիչները կինեստետներն են: Նրանց մոտ զարգացած է մարմնական զգացողությունը: Ուսումնական գործընթացում նրանց կարող է խանգարել կամ շեղել անհարմար հագուստը կամ կոշիկը, դասասենյակի ցածր ջերմաստիճանը:
Իր սխալը հասկանալու համար, աշակերտ-աուդիալը պետք է լսի ուսուցչից ճիշտ տարբերակը, վիզուալը՝ պետք է տեսնի այն, իսկ կինեստետին անհրաժեշտ է արտագրել ճիշտ տարբերակը: Հակառակ դեպքում երեխան կարող է ճիշտ չընկալել իր սխալները կամ ընդհանրապես չհասկանալ:
Իսկ հիմա անդրադառնամ այն բառերին, որոնք կարող են օգնել ուսուցչին ին աշխատանքում:
Աուդիալների հետ անհրաժեշտ է օգտագործել հետևյալ բառերը՝ ասել, խոսել, բղավել, լռել, պատմել; վիզուալների հետ՝ տեսնել, ցուցադրել, երևակայել, ուսումնասիրել; կինեստետների հետ՝ զգալ, ճնշում, շարժում, զգացողություն, նախազգացում: Այս բառերի ցանկը կարելի է երկար թվարկել, սակայն, կարծում եմ, որ սկզբունքը պարզ է:
Նշեմ նաև, որ առօրյա կայնքում մարդը նույնպես օգտագործում է այդ բառերը: Եվ եթե ուշադիր լսենք զրուցակցին, կարող ենք հասկանալ նրա «խոսքը» և խոսել նրա հետ «նույն լեզվով»:

Հարգելի Լուսինե, հետաքրքիր թեմա եք դրել քննարման:
Իմ կարծիքով ուսուցիչը դասավարման պրոցեսը պետք է իրականացնի կանգնած, քայլի դասասենյակում բոլորին պահելով ուշադրության կենտրոնում, խոսի աշակերտին հասանելի մաքուր հայրերենով, համարժեք ժեստերով և միմիկայով, ինչպես նաև նյութի ցուցադրումով:
/Ժեստերի անբաժան մասն են կազմում մարդու միմիկայի տատանումները:/
«Միմիկայի կամ դիմախաղի միջոցով մենք կարողանում ենք արտահայտել մեր զգացմունքները՝ հրճվանք, զարմանք, հետքրքրասիրություն… »
Այս դեպքում Ձեր նշած երեք խմբի երեխաների համար հասանելի կլինի մատուցվող նյութը:

Poghosyan Lusine
21.06.2018, 17:01
Շնորհակալ եմ հետաքրքիր կարծիք արտահայտելու համար, հարգելի Ալվարդ:
Լիովին համաձայն եմ Ձեր հետ ուսուցչի արտահայտիչ ժեստերի և միմիկայի վերաբերյալ: Ապացուցվել է, որ մարդկանց գերակշռող մասի մոտ ինֆորմացիայի ընկալման հարցում առաջատար տեղը գրավում է տեսողական անալիզատորը: Հենց դա էլ հիմք են ընդունել ժամանակակից մասնագետները՝ առաջարկելով ուսումնական գործընթացում կիրառել դիդակտիկ նյութեր, գրատախտակ, պաստառներ, սահիկահանդես: Սակայն, չպետք է մոռանանք, որ կան աշակերտներ, որոնց մոտ ինֆորմացիան ավելի հեշտ և արագ է ընկալվում լսելու կամ զգալու միջոցով: Ինչու՞ են մանուկները խաղալիքը տանում բերանը: Նրանք այդպես ճանաչում են առարկան, պատկերացում կազմում նրա մասին: Մեկ այլ օրինակ, աուդիալնները դասը կարդալու ժամանակ պետք է լսեն սեփական ձայնը: Այսինքն, եթե այդ աշակերտից պահանջվի կարդալ մտքում, ապա նա չի յուրացնի նյութը: Իսկ կինեստետը պետք իրեն հարմար դիրքով նստի, միգուցե ոտքերը դնի աթոռին կամ մեկ այլ դիրքով: Բնականաբար, դպրոցում դա չի խրախուսվում՝ երեխան պետք է նստի հնարավորինս ուղիղ, որպեսզի առաջին հերթին նրա մոտ չառաջանա կեցվածքի շեղում, և երկրորդ - սովորի իրեն պատշաճ ձևով ներկայացնել սոցիումի մեջ:
Չմոռանանք նաև, որ բոլոր դասարաններում էլ կան վատ տեսողություն ունեցող աշակերտներ, որոնց համար ավելի հասանելի կլինի ուսուցչի ձայնային ելևեջները, արտահայտիչ խոսքը, քան ժեստերը և միմիկան:

Խորհուրդ եմ տալիս կարդալ այս հոդվածը. «Ինչպես հասնել հաջողության ուսման մեջ»: Բավականին պարզ և մատչելի է ներկայացված:

http://www.uaua.info/ot-6-do-9/shkola-ot-6-do-9/article-30897-audial-vizual-ili-kinestetik-kak-dostich-uspeha-v-uchebe/

Poghosyan Lusine
24.06.2018, 21:18
Ցանկանում եմ ներկայացնել ֆիզիոլոգիական հատկանիշներ, որոնց միջոցով կարելի է որոշել, թե մարդու մոտ ընկալման ո՛ր տեսակն է գերակշռում:
Վիզուալների մեջքը ուղիղ է, նրանց ձայնը բարձր է, հիմնական շարժումները կենտրոնացած են աչքերի շրջանում;
Աուդիալները հաճախ են ձեռքերը ծալում կրծքի վրա, գլուխը մի փոքր թեքված է կողմ կամ ներքև, հիմնական շարժումները կենտրոնացած են բերանի, կրծքավանդակի շրջանում:
Կինեսթետների ուսերը կլոր են, իրանը թեքված է մի փոքր առաջ, հիմնական շարժումները որովայնի շրջանում են:
Լինելով մի փոքր ուշադիր՝ հեշտությամբ կարելի է որոշել աշակերտի ընկալման տեսակը և ուսումնական նյութը մատուցել նրան հասկանալի լեզվով:

7804

Marine Sargsyan
24.06.2018, 21:23
Շնորհակալություն: Բավականին օգտակար տեղեկություն է:

Ani Gabrielyan
25.06.2018, 17:25
Հետաքրքիր էր

Gabrielyan Marieta
27.06.2018, 15:20
Շատ արդիական թեմա է Լուսինե ջան:
Կարծում եմ, որ հիմա ժամանակը թելադրում է աշակերտներին զուտ <<չոր>> դասը ներկայացնելուց բացի լինել ավելի կրեատիվ և դասերը մատուցել օգտագործելով ալյընտրանքային տարբերակներ (օրինակ հետարքիր նկարներ, խաղային տարբերակով անտարբեր երեխաների ներգրավում դասպրոցեսին): Առավել կարևոր եմ համարում ուսուցիչ-աշակերտ կապը, փոխհարաբերությունները, որովհետև վաղուց անցել է այն ժամանակները երբ աշակերտն ամաչում էր անգամ նայել ուսուցչին: Այսօր երեխաները շատ զգայուն են և կարևոր են համարում նկատված լինել հատկապես ուսուցչի կողմից: Ուսուցչի մեկ հայացքը, մեկ խոսքն անգամ կարող է արմատապես փոխել երեխայի վերաբերմունքը դասի և առարկայի հանդեպ: Յուրաքանչյուր աշակերտի պետք է ցուցաբերել անհատական մոտեցում:

Gabrielyan Marieta
02.07.2018, 12:32
Շնորհակալ եմ: Շատ կարևոր է իմանալ ֆիզկուլտուրայի ուսուցիչներին, քանի որ մենք աշխատում ենք հենց մարմնի հետ:

Poghosyan Lusine
02.07.2018, 16:52
Ցանկանում եմ գրել նաև վարքի առանձնահատկությունների մասին:
Վիզուալները շատ ուշադիր են մանրուքների նկատմամբ, սակայն դժվարությամբ են հիշում բանավոր հրահանգները, իսկ աղմուկը չի խանգարում նրանց կենտրոնանալ: Ինչ վերաբերվում է աուդիալներին, ապա նրանք շեղվում են անգամ շշուկից, միևնույն ժամանակ հեշտ են յուրացնում օտար լեզուները, սիրում են զրուցել՝ երբեմն, ինքն իր հետ: Կինեսթետների մոտ զարգացած է կանխազգացումը, նրանք ունեն արտահայտիչ ժեստեր, սիրում են մոտիկ կանգնել զրուցակցին և հաճախ դիպչում են նրան:

Marine Sargsyan
02.07.2018, 20:49

Շնորհակալություն հետաքրքիր տեղեկություններ տեղադրելու համար: Կիրառելի է և՛ աշխատանքում, և՛ առօրյա կյանքում:

Poghosyan Lusine
02.07.2018, 20:53
Շնորհակալություն հետաքրքիր տեղեկություններ տեղադրելու համար: Կիրառելի է և՛ աշխատանքում, և՛ առօրյա կյանքում:

Աշխատում եմ ներկայացնել հնարավորինս մատչելի ձևով:

https://www.youtube.com/watch?v=r-NexHPdUZ0

Ani Gabrielyan
04.07.2018, 12:36
Ցանկանում եմ գրել նաև վարքի առանձնահատկությունների մասին:
Վիզուալները շատ ուշադիր են մանրուքների նկատմամբ, սակայն դժվարությամբ են հիշում բանավոր հրահանգները, իսկ աղմուկը չի խանգարում նրանց կենտրոնանալ: Ինչ վերաբերվում է աուդիալներին, ապա նրանք շեղվում են անգամ շշուկից, միևնույն ժամանակ հեշտ են յուրացնում օտար լեզուները, սիրում են զրուցել՝ երբեմն, ինքն իր հետ: Կինեսթետների մոտ զարգացած է կանխազգացումը, նրանք ունեն արտահայտիչ ժեստեր, սիրում են մոտիկ կանգնել զրուցակցին և հաճախ դիպչում են նրան:

Իսկ կարո՞ղ եք գրել նաև ուսուցման և գնահատման առանձնահատկությունների մասին:

star1
04.07.2018, 12:58
Ինչու՞ է պատահում այնպես, որ աշակերտը մեկ ուսուցչի մոտ սովորում է լավ, սակայն մեկ այլ ուսուցչի մոտ չի յուրացնում ուսումնական նյութը: Սովորաբար պատճառաբանում են, որ նրան դժվար են տրվում, օրինակ, բնագիտական առարկաները, սակայն նա սիրում է մայրենի և օտար լեզուները: Այո, կարելի է դրա հիմքում մեծ տեղ տալ ընդունակություններին: Սակայն, ժամանակակից մանկավարժ-հոգեբանները ապացուցել են, որ ուսումնական գործընթացում ավելի կարևոր է՝ թե ընկալման ո՛ր տեսակն է իր գործունեությամբ գերակշռում:
Օրինակ, եթե աշակերտը պետք է «տեսնի» ուսումնական նյութը, որպեսզի հասկանա, իսկ ուսուցիչը միայն պատմում է, ապա պարզ է դառնում, որ այդ աշակերտը կթերանա առարկան յուրացնելու հարցում: Բայց այն աշակերտը, ով ավելի արագ է ընկալում լսածը, բնականաբար լավ և արագ կյուրացնի տվյալ առարկան: Հարց է ծագում.
Ինչպե՞ս անել, որպեսզի ուսուցիչների ջանքերը զուր չկորչեն, և բոլոր աշակերտները ստանան հնարավորինս առավելագույն գիտելիքներ: Ինչպիսի՞ բառեր օգտագործել դասը բացատրելիս, որպեսզի մատչելի լինի բոլորին:
Այս և շատ հարցերի պատասխանները կստանաք մասնակցելով մեր քննարկմանը:
Խնդրում եմ ակտիվություն ցուցաբերել:

Որպեսզի աշակերտը հետաքրքրվի տվյալ առարկայով, սիրի և սովորի այն , պետք է ապահովվեն մի շարք հանգամանքներ: Այստեղ մեծապես կարևորվում են ուսուցչի դերը և գործոնը:Ուսուցիչն իր վարքով, կեցվածքով և գիտելիքի մատուցման ձևով պետք է միանգամայն ընդունելի լինի աշակերտի համար:Անգամ ուսուցչի ձայնն է շատ կարևոր.այն չպետք է լինի միատոն, չափից բարձր և ծակող:Ուսուցչի բառապաշարում չպետք է լինեն անհասկանալի, խրթին բառեր, խոսքը պետք է լինի պարզ և հիմնավորված, ցանկալի չէ պարտադրող ոճը:Շատ կարևոր է նաև բազմազանությունը, այսինքն՝ դասերը պետք է կառուցվեն տարբեր ձևերով և եղանակներով:

Gabrielyan Marieta
04.07.2018, 13:40
Ցանկանում եմ գրել նաև վարքի առանձնահատկությունների մասին:
Վիզուալները շատ ուշադիր են մանրուքների նկատմամբ, սակայն դժվարությամբ են հիշում բանավոր հրահանգները, իսկ աղմուկը չի խանգարում նրանց կենտրոնանալ: Ինչ վերաբերվում է աուդիալներին, ապա նրանք շեղվում են անգամ շշուկից, միևնույն ժամանակ հեշտ են յուրացնում օտար լեզուները, սիրում են զրուցել՝ երբեմն, ինքն իր հետ: Կինեսթետների մոտ զարգացած է կանխազգացումը, նրանք ունեն արտահայտիչ ժեստեր, սիրում են մոտիկ կանգնել զրուցակցին և հաճախ դիպչում են նրան:

Լուսինե ջան, շատ հետաքրքիր տեղեկատվություն եք ներկայացնում: Արդեն իսկ սկսում եմ հիշել այն աշակերտներին, ովքեր ունեն վառ արտահայտված ընլակման տեսակ: Կարծում, որ պրակտիկորեն կիրառելի մոտեցում է: Շնորհակալություն:

Poghosyan Lusine
04.07.2018, 15:52
Իսկ կարո՞ղ եք գրել նաև ուսուցման և գնահատման առանձնահատկությունների մասին:
Ինչպես արդեն գրել եմ, ուսումնադատիարակչական գործընթացում պետք է հաշվի առնել աշակերտների ընկալման առանձնահատկությունները: Դասը պետք է լինի տեսանելի, լսելի և ունենա գործնական ուղղվածություն: Միայն այդ դեպքում մենք կունենանք ցանկալի արդյունքներ: Բայց չմոռանանք նաև ուսուցիչների մասին: Չէ որ մեր մոտ նույնպես զարգացած է ընկալման որևէ տեսակը և մենք չգիտակցելով դա, օգտագործում ենք համապատասխան բառեր:

Օրինակ, ուսուցիչն ասում է.
– Տեսեք, թե ինչ է այստեղ պատկերված…
Կարծում եմ, որ այս դեպքում միանգամից արտահայտվելու ցանկություն կունենան վիզուալները, քանի, որ նրանք «տեսան»: Իսկ ի՞նչ հասկացան աուդիալները, կինեսթետները:

Մեկ այլ օրինակ.
- Կարդա մտքումդ, խանգարում ես մյուսներին…
Այս աշակերտը կփորձի կարդալ մտքում, կամ էլ, կընդհատի ընթերցանությունը, քանի որ դասը արդեն դարձավ անհետաքրքիր և անհասկանալի:
Այս օրինակներից երևում է, որ շատ կարևոր է նաև դասավանդող ուսուցչի և աշակերտների ընկալման տեսակի համապատասխանությունը: Ուսուցիչը կարող է այնպես ձևակերպել իր խոսքը, որպեսզի այն բոլորի համար լինի մատչելի, անկախ իր ընկալման տեսակից:

Անցնելով այս հղումով, կարող եք պարզել՝ թե ընկալման որ տեսակն է ձեր մոտ ավելի զարգացած.
http://www.psychologies.ru/tests/test/474/

Poghosyan Lusine
04.07.2018, 16:01
Որպեսզի աշակերտը հետաքրքրվի տվյալ առարկայով, սիրի և սովորի այն , պետք է ապահովվեն մի շարք հանգամանքներ: Այստեղ մեծապես կարևորվում են ուսուցչի դերը և գործոնը:Ուսուցիչն իր վարքով, կեցվածքով և գիտելիքի մատուցման ձևով պետք է միանգամայն ընդունելի լինի աշակերտի համար:Անգամ ուսուցչի ձայնն է շատ կարևոր.այն չպետք է լինի միատոն, չափից բարձր և ծակող:Ուսուցչի բառապաշարում չպետք է լինեն անհասկանալի, խրթին բառեր, խոսքը պետք է լինի պարզ և հիմնավորված, ցանկալի չէ պարտադրող ոճը:Շատ կարևոր է նաև բազմազանությունը, այսինքն՝ դասերը պետք է կառուցվեն տարբեր ձևերով և եղանակներով:
Շատ շնորհակալ եմ, որ միացել եք մեր քննարկմանը: Մենք խոսում ենք հենց ուսուցչի ձայնի, օգտագործվող բառերի, դասի մատուցման ընթացքում կիրառվող եղանակների և միջոցների մասին, ենթադրվում է նաև նրա վարքը և կեցվածքը:
Թեման, որը ես առաջարկել եմ քննարկմանը շատ կարևոր է, քանի որ այն իմ գիտական ատենախոսության շրջանակներում է: Եվ ուրախալի է, որ շատերին է հատաքրքրել: Յուրաքանչյուր մասնակցի կարծիքը շատ կարևոր է իմ համար:

Ani Gabrielyan
05.07.2018, 12:02
Շնորհակալություն, հարգելի Լուսինե:

Gabrielyan Marieta
07.07.2018, 14:14
Շատ շնորհակալ եմ, որ միացել եք մեր քննարկմանը: Մենք խոսում ենք հենց ուսուցչի ձայնի, օգտագործվող բառերի, դասի մատուցման ընթացքում կիրառվող եղանակների և միջոցների մասին, ենթադրվում է նաև նրա վարքը և կեցվածքը:
Թեման, որը ես առաջարկել եմ քննարկմանը շատ կարևոր է, քանի որ այն իմ գիտական ատենախոսության շրջանակներում է: Եվ ուրախալի է, որ շատերին է հետաքրքրել: Յուրաքանչյուր մասնակցի կարծիքը շատ կարևոր է իմ համար:

Շնորհակալություն, Լուսինե ջան: Միշտ էլ հաճելի է շփվել գործընկերների հետ, հատկապես, եթե նմանատիպ քննարկումներ են կազմանկերպվում:

Poghosyan Lusine
07.07.2018, 14:38
Շնորհակալություն, Լուսինե ջան: Միշտ էլ հաճելի է շփվել գործընկերների հետ, հատկապես, եթե նմանատիպ քննարկումներ են կազմանկերպվում:

Շնորհակալություն:

Marine Sargsyan
07.07.2018, 15:14
Շատ շնորհակալ եմ, որ միացել եք մեր քննարկմանը: Մենք խոսում ենք հենց ուսուցչի ձայնի, օգտագործվող բառերի, դասի մատուցման ընթացքում կիրառվող եղանակների և միջոցների մասին, ենթադրվում է նաև նրա վարքը և կեցվածքը:
Թեման, որը ես առաջարկել եմ քննարկմանը շատ կարևոր է, քանի որ այն իմ գիտական ատենախոսության շրջանակներում է: Եվ ուրախալի է, որ շատերին է հատաքրքրել: Յուրաքանչյուր մասնակցի կարծիքը շատ կարևոր է իմ համար:

Շնորհակալություն...ցանկալի է ուսումնական գործընթացում ընկալման առանձնահատկությունների մասին նոր տեղեկություններ ներկայացնեք:

Marine Sargsyan
07.07.2018, 15:30
Շնորհակալություն, Լուսինը ջան: Միշտ էլ հաճելի է շփվել գործընկերների հետ, հատկապես, եթե նմանատիպ քննարկումներ են կազմանկերպվում:

Համաձայն եմ Ձեր հետ: Նմանատիպ քննարկումները միշտ էլ օգուտ են տվել ուսուցիչներին, քանի որ աշխատում և զուգահեռ նոր գիտելիքներ ենք ձեռք բերում՝ ավելի արդյունավետ աշխատելու համար:

Գյուլնարա
07.07.2018, 17:17
Այս թեման քննարկելիս, դասերն պետք է զուգակցվեն ուսուցման բազմազան մեթոդներ և ուսումնական պրոցեսի կազմակերպման ձևեր՝ հաշվի առնելով դասի բովանդակության ծավալը, բարդությունը, մատչելիությունը, միջառարկայական կապերը, համագործակցային ուսումնառությունը և այլն: Դասի համար ընտրել համապատասխան խոսքային, զննական և գործնական մեթոդներ: Դասին զուգակցել ուսուցման անհրաժեշտ ձևերը՝ խմբային, անհատական, համադասարանական, համագործակցային: Պետք է կիրառել տարբեր վիկտորինաներ, մտավոր խաղեր,կազմակերպել բեմականացված դասեր և, ամենակարևորը, կատարել փորձեր:

Տեղին է նշել չինական ասացվածքը՝
Լսում եմ ՝մոռանւմ եմ,
Տեսնում եմ՝ հիշում եմ,
Կատարում եմ՝հասկանում եմ:

Poghosyan Lusine
08.07.2018, 15:38
Շնորհակալություն...ցանկալի է ուսումնական գործընթացում ընկալման առանձնահատկությունների մասին նոր տեղեկություններ ներկայացնեք:

Ուսուցման առանձնահատկությունների մասին արդեն խոսել ենք: Բայց կարող եմ ավելացնել նաև, որ ուսումնական նյութը ներկայացնելիս՝ հաշվի առնելով աշակերտների ընկալման առանձնահատկույունները, կարելի է հասնել բոլոր աշակերտների կողմից ուսումնական նյութի յուրացմանը: Դրան նպաստում է դրական հուզական մթնոլորտի ստեղծումը: Դրական հույզերը կնպաստեն ուսումնական մոտիվացիայի բարձրացմանը:

7801

7802

7803

Poghosyan Lusine
08.07.2018, 16:18
Այս թեման քննարկելիս, դասերն պետք է զուգակցվեն ուսուցման բազմազան մեթոդներ և ուսումնական պրոցեսի կազմակերպման ձևեր՝ հաշվի առնելով դասի բովանդակության ծավալը, բարդությունը, մատչելիությունը, միջառարկայական կապերը, համագործակցային ուսումնառությունը և այլն: Դասի համար ընտրել համապատասխան խոսքային, զննական և գործնական մեթոդներ: Դասին զուգակցել ուսուցման անհրաժեշտ ձևերը՝ խմբային, անհատական, համադասարանական, համագործակցային: Պետք է կիրառել տարբեր վիկտորինաներ, մտավոր խաղեր,կազմակերպել բեմականացված դասեր և, ամենակարևորը, կատարել փորձեր: Տեղին է նշել չինական ասացվածքը՝
Լսում եմ ՝մոռանւմ եմ,
Տեսնում եմ՝ հիշում եմ,
Կատարում եմ՝հասկանում եմ:

Հարգելի Գյուլնարա, շնորհակալություն քննարկմանը միանալու համար: Դուք կարողացաք տեղավորել ուսումնական գործընթացի գրեթե ամբողջ բովանդակությունը մի քանի նախադասության մեջ: Այո, ուսումնական գործընթացը շատ բազմաբովանդակ և բազմակողմանի է, որը հնարավոր չէ իրականացնել միայն շարժվելով մեկ ուղղությամբ: Այն պահանջում է մանկավարժից անընդհատ զարգանալ և կատարելագործվել ոչ միայն գիտելիքների տեսակետից, այլև անձնային որակների: Իմ առաջարկած թեման ուղիներից մեկն է, որը անհրաժեշտ է կիրառել որպես ամբողջություն մյուս ողղությունների հետ: Անհնար է կիրառել տեսական գիտելիքները առանց բազմազան մեթոդների, անհնար է տարիներ շարունակ օգտագործել միևնույն մեթոդները, անհնար է նոր մեթոդների ստեղծումը առանձ փորձի և այլն:
Անդրադառնամ մեծ մտավորական և փիլիսոփա Կոնֆուցիոսի խոսքերին, որն ապրել և սռեղծագործել է մ.թ.ա. VI դարում: Այդ խոսքերը, որոնք դառել են թևվոր խոսք, վառ ապացույց է, որ ինքը եղել է կինեսթետ: Արտաքին միջավայրից ստացնած տեղեկությունը նա լավ է մտապահել գործողությունների միջոցով: Դա իմ կարծիքն է անձնական փորձի, ուսումնասիրությունների և հետազոտությունների հիման վրա:

Marine Sargsyan
11.07.2018, 20:29
Շնորհակալություն, Լուսինե ջան: Միշտ էլ հաճելի է շփվել գործընկերների հետ, հատկապես, եթե նմանատիպ քննարկումներ են կազմանկերպվում:

Լիովին համաձայն եմ Ձեր հետ:

Ani Gabrielyan
11.07.2018, 20:48
Ուսուցման առանձնահատկությունների մասին արդեն խոսել ենք: Բայց կարող եմ ավելացնել նաև, որ ուսումնական նյութը ներկայացնելիս՝ հաշվի առնելով աշակերտների ընկալման առանձնահատկույունները, կարելի է հասնել բոլոր աշակերտների կողմից ուսումնական նյութի յուրացմանը: Դրան նպաստում է դրական հուզական մթնոլորտի ստեղծումը: Դրական հույզերը կնպաստեն ուսումնական մոտիվացիայի բարձրացմանը:
Համամիտ եմ Ձեր հետ: Վառ օրինակ է հանդիսանում ֆիզկուլտուրա առարկան:

Poghosyan Lusine
11.07.2018, 22:57
Համամիտ եմ Ձեր հետ: Վառ օրինակ է հանդիսանում ֆիզկուլտուրա առարկան:

Ֆիզկուլտուրա առարկայի պարագայում հույզերը կարևոր և, ինչու չէ, առաջնային տեղ են գրավում: Դասին մասնակցելու ցանկությունը և սպասումները, խաղերի ժամանակ սեփական թիմի հաղթանակը կամ պարտությունը, վարժության ճիշտ կատարումը կամ դժվարությունները՝ այս ամենը ուղղորդվում է հույզերով, երբեմն դրական, երբեմն էլ բացասական: Բայց չպետք է երեխաներին զերծ պահել, սովորեցնել խուսափել հույզերից: Հույզերը իրականացնում են կարգավորիչ գործառույթ: Դրանք ուղղորդում են մարդու վարքը, օգնում և ստիպում են հաղթահարել խոչընդոտները: Եվ պետք է միշտ հիշել, որ մարդու համար կարևոր են թե՛ դրական, և թե՛ բացասական հույզերը: Դրական հույզերը խթանում են ուսումնական գործունեությունը, բարձրացնում են աշխատունակությունը և հանդիսանում էներգիայի աղբյուր: Իսկ ֆիզկուլտուրայի դասը լի է հույզերով:

Ani Gabrielyan
12.07.2018, 11:00

Շնորհակալություն, շատ դիպուկ էր ասված:

Anahit Xach
12.07.2018, 11:45
Я добавлю,без отрицательных эмоций нет сильной мотивации,а для обучения это наиважнейший элемент для развития навыков.

Poghosyan Lusine
12.07.2018, 18:02
Я добавлю,без отрицательных эмоций нет сильной мотивации,а для обучения это наиважнейший элемент для развития навыков.

Спасибо, что присоединились к обсуждению, уважаемая Анаит. Мотивация занимает передовую роль в учебном процессе. Учебная мотивация способствует развитию учебных умений и навыков, а также стремление получить знания, высокую оценку, похвалу, уважение со стороны одноклассников и учителей, самоуважение. К сожалению, отрицательные эмоции не всегда способствуют учебной мотивации. Дело в том, что мы отличаемся друг от друга не только физически, но и психологически: характер, способности, темперамент и т.п. Темперамент особенно влияет на то, как мы отреагируем на отрицательные эмоции. И это не всегда высокая мотивация. Ученики со слабой нервной системой (меланхолики) долгое время будут приходить в себя после «наплыва» отрицательных чувств и эмоций. И это, согласитесь, может снизить мотивацию вплоть до безразличия к учёбе. Отрицательные эмоции придадут сил ученикам с сильной, уравновешенной нервной системой (сангвиники). Я полагаю, что сильной-неуравновешенной нервной системе (холерики) тоже неблагоприятны отрицательные эмоции. А вот сильной-уравновешенной-инертной нервной системе (флегматики) - отрицательные эмоции не навредят. Следовательно, в учебном процессе желательно получать извне положительные эмоции, которые можно трансформировать в мотивацию, самоуважение, любовь к окружающим. Положительные эмоции также способствую развитию положительных черт характера ученика, что немаловажно в учебно-воспитательном процессе.

Marine Sargsyan
16.07.2018, 16:21
Ֆիզկուլտուրա առարկայի պարագայում հույզերը կարևոր և, ինչու չէ, առաջնային տեղ են գրավում: Դասին մասնակցելու ցանկությունը և սպասումները, խաղերի ժամանակ սեփական թիմի հաղթանակը կամ պարտությունը, վարժության ճիշտ կատարումը կամ դժվարությունները՝ այս ամենը ուղղորդվում է հույզերով, երբեմն դրական, երբեմն էլ բացասական: Բայց չպետք է երեխաներին զերծ պահել, սովորեցնել խուսափել հույզերից: Հույզերը իրականացնում են կարգավորիչ գործառույթ: Դրանք ուղղորդում են մարդու վարքը, օգնում և ստիպում են հաղթահարել խոչընդոտները: Եվ պետք է միշտ հիշել, որ մարդու համար կարևոր են թե՛ դրական, և թե՛ բացասական հույզերը: Դրական հույզերը խթանում են ուսումնական գործունեությունը, բարձրացնում են աշխատունակությունը և հանդիսանում էներգիայի աղբյուր: Իսկ ֆիզկուլտուրայի դասը լի է հույզերով:

Երևի հենց հույզերը արտահայտելու ազատությունն է, որ աշակերտները՝ առավել ևս կրտսեր դպրոցականները, ամենից շատ սիրում են ֆիզկուլտուրայի դասերը: