PDA

Դիտել ողջ տարբերակը : ԱՌՈՂՋ ՄԱՐՄՆՈՒՄ ԱՌՈՂՋ ՀՈԳԻ

Poghosyan Lusine
18.06.2018, 18:01
«Առողջ մարմնում առողջ հոգի» արտահայտությունը ծանոթ է բոլորիս: Ունենալով գրեթե 2000 տարվա պատմություն այն դարձել է թևավոր խոսք, որը բառացիորեն նշանակում է՝ պահպանելով մարմինը առողջ վիճակում, մարդը պահպանում է նաև իր հոգեկան առողջությունը: Առողջ մարմին ունենալու համար մարդը պետք է հետևի իր սննդին, աշխատանքի և հանգստի ռեժիմին, հրաժարվի վնասակար սովորություններից, զբաղվի սպորտով և այլն: Ժամանակակից կյանքի ռիթմը թույլ չի տալիս մարդուն հետևել իր ֆիզիկական առողջությանը, որը բացասական կերպով է անդրադառնում հոգեկան առողջության վրա: Սակայն, մենք, ուսուցիչներս, կարող ենք աճող սերնդին տալ հիմնավոր գիտելիքներ, որոնք կիրառելով առօրյա կյանքում կկարողանան պահպանել իրենց հոգեկան և ֆիզիկական առողջությունը:
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ակտիվ մասնակցություն ցուցաբերեք այս արդի հիմնահարցի քննարկմանը:

Մարգարյան Նաիրա
20.06.2018, 00:29
Առողջությունը ամենաթանկ պարգևն է, որն ի վերուստ տրված է մարդուն։ Գիտնականներն ապացուցել են, որ ժառանգականությունն ազդում է մարդու առողջության վրա միայն 20%-ով, իսկ մնացած 80%-ը կախված է նրանից, թե մարդն ինչպես է վերաբերվում իր առողջությանը։ Առողջության մասին պետք է հոգ տանել ոչ թե այն ժամանակ, երբ այն արդեն վատացել է, այլ` ամեն օր։
Այսօր ամենուրեք քարոզվում է առողջ ապրելակերպը` ֆիզիկական վարժությունները, սպորտով զբաղվելը, առողջ սնունդը: Սակայն, շատ քչերը գիտեն, որ մարդը կարող է առողջ լինել և պահպանել իր առողջությունը` սեփական միտքը և հոգին ճիշտ ձևով կազմակերպելու, վերահսկելու և ուղղորդելու դեպքում։
Մարմինը և հոգին իրար հետ սերտորեն կապված են: Յուրաքանչյուրի թերացումն անպայման անդրադառնում է մյուսի գործունեության վրա, իսկ մեկի լավ աշխատանքը դրական է ազդում մյուսի աշխատանքի վրա։ Պետք է աշխատել միաժամանակ առողջ պահել և՛ մարմինը, և՛ հոգին։ Առողջ հոգին առողջ մարմնի գրավականն է: Մարդն ամենաուժեղ էակն է: Նա կարող է առողջ լինել, եթե իսկապես ուզում է ու հավատում։

Marine Sargsyan
20.06.2018, 16:32
Շատ արդի թեմա եք առաջարկում քննարկմանը: Երեխաները դպրոցում անցնում են Առողջ ապրելակերպ դասընթացը, բայց գամված են մնում համակարգչին, սխալ սնվում են, ժամանակին չեն քնում: Միևնույն ժամանակ մեծահասակները նույնպես կարևորություն չեն տալիս հոգու և մարմնի առողջությանը:

Narine.
20.06.2018, 16:47
«Առողջ մարմնում առողջ հոգի» արտահայտությունը ծանոթ է բոլորիս: Ունենալով գրեթե 2000 տարվա պատմություն այն դարձել է թևավոր խոսք, որը բառացիորեն նշանակում է՝ պահպանելով մարմինը առողջ վիճակում, մարդը պահպանում է նաև իր հոգեկան առողջությունը: Առողջ մարմին ունենալու համար մարդը պետք է հետևի իր սննդին, աշխատանքի և հանգստի ռեժիմին, հրաժարվի վնասակար սովորություններից, զբաղվի սպորտով և այլն: Ժամանակակից կյանքի ռիթմը թույլ չի տալիս մարդուն հետևել իր ֆիզիկական առողջությանը, որը բացասական կերպով է անդրադառնում հոգեկան առողջության վրա: Սակայն, մենք, ուսուցիչներս, կարող ենք աճող սերնդին տալ հիմնավոր գիտելիքներ, որոնք կիրառելով առօրյա կյանքում կկարողանան պահպանել իրենց հոգեկան և ֆիզիկական առողջությունը:
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ակտիվ մասնակցություն ցուցաբերեք այս արդի հիմնահարցի քննարկմանը:
Հարգելի Լուսինե, սիրով կմասնակցեմ թեմայի քննարկմանը։

Մարգարյան Նաիրա
20.06.2018, 17:12
-Կյանքն ապացուցում է, որ առողջ մարմնում կարող է լինել հիվանդ հոգի, այնպես որ` առողջ մարմինն անհրաժեշտ է, բայց հոգեպես ոչ բավարար առողջ լինելու համար: Առողջ մարմինն առողջ հոգու գրավականն է, սակայն միևնույն մարմինը հաճախ կարող է դավաճանել:
Առողջությունը կարելի է համեմատել եռանկյունու հետ, որի մի կողմը ֆիզիկական առողջությունն է, մեկը` սոցիալականը, երրորդը` հոգեկանը: Վերջինս սեփական անձն ընդունելու կարողությունն է:
Յուրաքանչյուր ոք ունի հիմնական ֆիզիկական պահանջմունքեր (օրինակ` սննդի, ջրի և քնի), բացի այդ` նաև հուզական, որոնք ազդում են զգացմունքների, հատկապես բարեկեցության զգացման վրա: Հուզական պահանջմունքները կարևոր դեր են խաղում հոգեկան առողջության հարցում,-նշում է ԵՊԲՀ-ի հոգեբանության ամբիոնի ղեկավար Խ. Գասպարյանը:

Poghosyan Lusine
20.06.2018, 18:54
Նաիրա ջան, շնորհակալություն գրառման համար: Դուք լավ եք պատկերացնում առողջության գրավականները, որը շատ ողջունելի է: Այո, մարդը շատ ուժեղ էակ է և կարող է մտքի ուժով կառավարել իր հոգեկան վիճակները: Կիրառելով տարբեր հոգեբանական տեխնիկաներ, օրինակ, աուտոթրենինգը, մարդը կարող է շատ կարճ ժամանակահատվածում վերականգնել կորցրած էներգիայի պաշարը: Ցանկության դեպքում հնարավոր է նաև տանը մարզվել՝ տրամադրելով դրան օրեկան 15-20 րոպե: Ինչ վերաբերվում է սննդին, ապա այստեղ կարևոր է «լսել» մեր մարմնի ուղարկած ազդանշանները և կողմնորոշվել ճիշտ սնունդ ընտրելու հարցում: Չէ որ ամեն ինչ չէ, որ մեզ դուր է գալիս, բայց գիտակցելով, որ այդ մթերքում պարունակվող օգտակար տարրերը անհրաժեշտ են, մենք երբեմն ստիպելով մեզ օգտագործում ենք այն: Իսկ միգուցե այդ տարրերի անհրաժեշտությունը չկա, եթե օրգանիզմը չի պահանջում: Լսել և զգալ սեփական մարմինը, սերտ կապ հաստատելով նրա հետ...ահա ֆիզիկական և հոգեկան առողջության նախադրյալներից մեկը:
Սովորել լսել և զգալ սեփական մարմինը կարող եք՝ դիտելով այս հոլովակը.

https://www.youtube.com/watch?v=QtApT2AhoRE

Poghosyan Lusine
20.06.2018, 18:57
Շնորհակալ եմ արձագանքի համար: Առողջ մարմին ունենալու համար նախևառաջ անհրաժեշտ է ունենալ առողջ հոգի: Դրա տակ հասկանում ենք ներդաշնակ զարգացում, որը ենթադրում է համերաշխ գոյատևում բնության, հասարակության և սեփական Ես-ի հետ: Այսինքն, մանկավարժների ձեռքերում է առողջ սերունդ դաստիարակելու այդքան կարևոր առաքելությունը՝ սովորեցնել, դաստիարակել, սեփական օրինակով ցույց տալ: Այո, պետք է սկսենք մեզնից և հետո սովորեցնենք և ուղղորդենք երեխաներին:

Poghosyan Lusine
20.06.2018, 19:35
Աբրահամ Մասլոուն կազմել է պահանջմունքների հիերարխիան, համաձայն որի ֆիզիոլոգիական (սնունդ, քուն) պահանջմունքները գտնվում են ամենացածր աստիճանի վրա, սակայն եթե մարդը չկարողանա բավարարել դրանք, ապա նրան ոչինչ այդ պահին չի հետաքրքրի, և բնականաբար նա չի կարող զարգանալ որպես անհատ: Հուզական ապրումները պայմանավորված են ֆիզիոլոգիական գործընթացներով, որոնք տեղի են ունենում վեգետատիվ նյարդային համակարգւմ: Այսինքն, մենք հաճույք ենք ստանում համով միրգ համտեսելուց, հիվանդության ժամանակ ունենում ենք վատ տրամադրություն և այլն:

Ani Gabrielyan
20.06.2018, 20:12
Բավականին հետաքրքիր թեմա էր,որը շատ կարևոր էր բոլորիս համար։Շնորհակալություն հետաքրքիր նյութի համար։

Poghosyan Lusine
20.06.2018, 20:14
Հարգելի Անի, շնորհակալ եմ արձագանքի համար: Հուսով եմ, ակտիվորեն կմասնակցեք մեր քննարկմանը:

Poghosyan Lusine
24.06.2018, 20:45
ԻՆՉՊԵՍ ՉԻՇՏ ՍՆՎԵԼ
Ժամանակ առ ժամանակ բոլորն էլ հասկանում են, որ անհրաժեշտ է օրգանիզմը բեռնաթափել: Շաբաթը մեկ անգամ կարելի է ընդունել թեթև մարսվող կերակուրներ՝ բանջարեղենային արգանակ, ասցաններ: Բացի դրանից, անհրաժեշտ է հետևել մի շարք կանոնների, որոնք կնպաստեն մարսողական համակարգի գործունեությանը:
1.Օրվա ընթացքում սնունդը պետք է լինի բազմազան, սակայն չի կարելի միանգամից ընդունել սնունդի շատ տարատեսակներ:
2.Ճաշկերույթը պետք է ավարտել մի փոքր քաղցի զգացումով:
3.Մեծ քանակությամբ քաղցրավենիքը վնասակար է օրգանիզմի համար;
4.Միրգը խորհուրդ է տրվում ուտել հիմնական սնունդ ընդունելուց մի փոքր առաջ:
5.Օրվա ռացիոնի 60% պետք է կազմի բանջարեղենը և միրգը:
6.Մսամթերքների օգտագործումը հասցնել մինիմումի:
7.Հնարավորինս քիչ օգտագործել սուրճ, չիպս, գազավորված ըմպելիք, պահածոներ:
8.Հրաժարվել ալկոհոլից և տվյալ օրգանիզմին հակացուցված մթերքներից (ալերգիա, խրոնիկ հիվանդություններ և այլն):

https://www.youtube.com/watch?v=BVQaFI2FgKc

Marine Sargsyan
24.06.2018, 20:53
Անչափ շնորհակալ եմ գրառման համար: Սնունդը մեր էներգիայի աղբյուրն է, սակայն մենք մոռանում ենք այդ մասին և "համով'' ուտելով վնասում ենք մեր առողջությանը:

Ani Gabrielyan
25.06.2018, 17:16
Հարգելի՝ Լուսինե,ցանկալի կլիներ որ, թեմային ծանոթ լինեին նաև ծնողները,որպեսզի ճիշտ դաստեարակեն երեխաներին,ուսուցչի տրված գիտելիքը շաաատ քիչ է եթե ծնողը հետևողական չէ։

Poghosyan Lusine
25.06.2018, 17:37
Շնորհակալ եմ, գրառման համար, հարգելի Անի: Համամիտ եմ Ձեր հետ. ցավոք ստրի ոչ բոլոր ծնողներն են ուշադիր և հետևողական: Ֆիզկուլտուրայի ուսուցիչները կարող են կազմակերպել ծնողների համար սեմինարներ, անցկացնել բացատրական աշխատանքներ՝ որոնք կնպաստեն ուսումնադաստիարակչական գործընթացին:

Gabrielyan Marieta
02.07.2018, 12:43
Անհատի «բացարձակ առողջությունը», որպես իդեալական չափանիշ, իրական կյանքում անհնար է պատկերացնել, քանի որ օրգանիզմի կենսագործունեությունը բնութագրող կարևոր ցուցանիշների անհատական տատանումների շրջանակները բավականին լայն են։ Այդ պատճառով բժշկության մեջ ավելի հաճախ կիրառվում է «գործնականորեն առողջ» հասկացությունը։

Gabrielyan Marieta
02.07.2018, 12:43
Եթե մարդն ինքը հետևում է իր առողջությանը, ապա դժվար թե գտնվի բժիշկ, որն ավելի օգտակար լինի իր առողջության համար, քան ինքը:
Սոկրատես

Narine.
02.07.2018, 13:53
Եթե մարդն ինքը հետևում է իր առողջությանը, ապա դժվար թե գտնվի բժիշկ, որն ավելի օգտակար լինի իր առողջության համար, քան ինքը:
Սոկրատես

Դիպուկ և տեղին ասված արտահայտություն։

Ani Gabrielyan
02.07.2018, 15:02
Ներկա դարաշրջանում մարդու ապրելակերպին բնորոշ է մկանային գործունեության սահմանափակվածությունը՝ հիպոդինամիան: Շարժողական ակտիվության իջեցումը կարող են առաջացնել մի շարք հիվանդություններ:

Poghosyan Lusine
02.07.2018, 16:37

Հիպոդինամիան հանգեցնում է ճարպակալման, սիրտանոթային ու շնչառական համակարգերի հիվանդությունների, հարթաթաթության առաջացմանը: Հետազոտությունները վկայում են այն մասին, որ ներկա ժամանակաշրջանում աճում է կեցվածքի` հենաշարժիչ ապարատի շեղումներ ունեցող դպրոցականների թիվը:

Ճիշտ կեցվածքը ձևավորվում է երեխայի աճի և զարգացման ընթացքում: Ճիշտ կեցվածք ձևավորելու համար նախևառաջ պետք է մարզել որովայնի և մեջքի մկանները:Երեխաների առողջության ամրապնդման, ֆիզիկական ներդաշնակ զարգացման հիմնական գործոններից է շարժումը և առաջին հերթին ֆիզիկական վարժություններով պարբերաբար և նպատակային զբաղվելը: Առանց շարժման չի կարող լինել աճ և զարգացում:
https://www.youtube.com/watch?v=_2JyWIfaba0

Marine Sargsyan
02.07.2018, 20:40
ԻՆՉՊԵՍ ՉԻՇՏ ՍՆՎԵԼ
Ժամանակ առ ժամանակ բոլորն էլ հասկանում են, որ անհրաժեշտ է օրգանիզմը բեռնաթափել: Շաբաթը մեկ անգամ կարելի է ընդունել թեթև մարսվող կերակուրներ՝ բանջարեղենային արգանակ, ասցաններ: Բացի դրանից, անհրաժեշտ է հետևել մի շարք կանոնների, որոնք կնպաստեն մարսողական համակարգի գործունեությանը:
1.Օրվա ընթացքում սնունդը պետք է լինի բազմազան, սակայն չի կարելի միանգամից ընդունել սնունդի շատ տարատեսակներ:
2.Ճաշկերույթը պետք է ավարտել մի փոքր քաղցի զգացումով:
3.Մեծ քանակությամբ քաղցրավենիքը վնասակար է օրգանիզմի համար;
4.Միրգը խորհուրդ է տրվում ուտել հիմնական սնունդ ընդունելուց մի փոքր առաջ:
5.Օրվա ռացիոնի 60% պետք է կազմի բանջարեղենը և միրգը:
6.Մսամթերքների օգտագործումը հասցնել մինիմումի:
7.Հնարավորինս քիչ օգտագործել սուրճ, չիպս, գազավորված ըմպելիք, պահածոներ:
8.Հրաժարվել ալկոհոլից և տվյալ օրգանիզմին հակացուցված մթերքներից (ալերգիա, խրոնիկ հիվանդություններ և այլն):
Կարծում եմ, որ 7-րդ կետը պետք է լինի առաջնային ցանկացած մարդու համար,
հատկապես, դպրոցահասակ երեխաների՝ որոնք իրենց առօրյան չեն պատկերացնում առանց հյութերի և չիպսերի:

Poghosyan Lusine
02.07.2018, 20:41
Կարծում եմ, որ 7-րդ կետը պետք է լինի առաջնային ցանկացած մարդու համար,
հատկապես, դպրոցահասակ երեխաների՝ որոնք իրենց առօրյան չեն պատկերացնում առանց հյութերի և չիփսերի:

Լիովին համամիտ եմ Ձեր հետ:

Արաքսյա Սաղոյան
02.07.2018, 22:51
Շատ հետաքրքիր ու արդիական թեմա է,հարգելիՙ Լուսինե:Հաճախ ծնողներն ու աշակերտները կարևորություն չեն տալիս ֆիզիկական կուլտուրայի դասերին,սակայն մենք՝ուսուցիչներս պետք է չանտեսենք այդ դասաժամերը, հետևենք երեխայի ռեժիմի ճիշտ կազմակերպմանը/ ծնողի օգնությամբ/, քայլվածքին, նստելաձևին,սնվելուն,շարժուձևին:

Poghosyan Lusine
03.07.2018, 18:34

Շնորհակալություն գրառման համար, հարգելի Արաքսյա: Որքան էլ անտեսեն ֆիզկուլտուրա առարկան, միևնույն է կգա մի պահ, երբ բոլո՛րը կհասկանան, որ երեխայի զարգացումը որպես անհատ, նրա ներդաշնակ զարգացումը անհնար է իրականացնել առանց ֆիզիկական կուլտուրայի՝ մարմնակրթության: Եվ մենք՝ ֆիզկուլտուրայի ուսուցիչներս, չենք կարող անցնել այդ դժվար ժանապարհը առանց մեր գործընկերների, ծնողների, հանրության: Շնորհակալություն բոլորին:7799

Ani Gabrielyan
04.07.2018, 12:33
Ճիշտ կեցվածքը ձևավորվում է երեխայի աճի և զարգացման ընթացքում: Ճիշտ կեցվածք ձևավորելու համար նախևառաջ պետք է մարզել որովայնի և մեջքի մկանները:Երեխաների առողջության ամրապնդման, ֆիզիկական ներդաշնակ զարգացման հիմնական գործոններից է շարժումը և առաջին հերթին ֆիզիկական վարժություններով պարբերաբար և նպատակային զբաղվելը: Առանց շարժման չի կարող լինել աճ և զարգացում:

Շնորհակալություն:

Gabrielyan Marieta
04.07.2018, 13:49

Կենսաբանորեն մարդը կենդանական աշխարհի ներկայացուցիչ է: Եվ ակնհայտ է, որ շարժողական գործունեությունը մարդու աշխատունակության և առողջության համար կարևոր նախապայմանն է:

Poghosyan Lusine
04.07.2018, 16:15
ՆԱԽԱՊԱՐԱՊՄՈՒՆՔԱՅԻՆ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅՈՒՆ

Նախապարապմունքային մարմնամարզության հիմնական նպատակն է ուսումնական օրվա սկզբում սովորողների օրգանիզմը նախապատրաստել գալիք ուսումնական գործունեությանը, բարձրացնել նրանց մտավոր ու ֆունկցիոնալ աշխատունակությունը: Այն անցկացնում են դասերը սկսելուց 10-15 րոպե առաջ:

Նախապարապմունքային մարմնամարզության վարժությունների համալիրը բաղկացած է 6-8 վարժություններից: Համալիրներ կազմելիս պետք է ընտրել այնպիսի վարժություններ, որոնք բազմակողմանիորեն ներգործեն դպրոցականների մկանային համակարգի վրա, չափավոր ձևով ակտիվացնեն սրտի գործունեությունը, չհոգնեցնեն նրանց:
Քանի որ, դպրոցականները նախապարապմունքային մարմնամարզության վարժությունները կատարում են իրենց ամենօրյա հագուստով և կոշիկներով, ուստի համալիրներում պետք է ընդգրկել այնպիսի վարժություններ, որոնք կատարվում են կանգնած վիճակում: Օրինակ՝ քայլք տեղում, վարժություններ ուսագոտու և ձեռքերի հոդերի շարժունակության մեծացմանը նպաստող, թեքումներ, դարձումներ, ցատկեր:7800

Poghosyan Lusine
04.07.2018, 16:22
Լիովին համամիտ են, Ձեր հետ: Սակայն ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը գրեթե զրկել է մեզ շարժվելուց: Բացասական ազդեցություն է թողել հենա-շարժողական, սիրտ-անոթային համակարգերի վրա: Ցավոք սրտի այս ցուցակը կարելի է անվերջ շարունակել:

Ani Gabrielyan
05.07.2018, 11:47

Դասերի ընթացքում երեխաների մտավոր լարվածությունը վերածվում է արգելակման, որի ժամանակ ակտիվ շարժունակությունը փոխվում է հոգնածության, թմրածության: Այն ազդում է երեխաների առողջության վրա և կարող են նպաստել` տեսողության խանգարման, ճնշման բարձրացման, քաշի ավելացման:

Gabrielyan Marieta
07.07.2018, 14:19
Շատ արդի թեմա եք առաջարկում քննարկմանը: Երեխաները դպրոցում անցնում են Առողջ ապրելակերպ դասընթացը, բայց գամված են մնում համակարգչին, սխալ սնվում են, ժամանակին չեն քնում: Միևնույն ժամանակ մեծահասակները նույնպես կարևորություն չեն տալիս հոգու և մարմնի առողջությանը:

Այո, պետք է ուսուցիչների և ծնողների շրջանակում քննարկումներ իրականացնել, քննարկումներն էլ կյանքի կոչել: Իսկ հետո սեփական օրինակով սովորեցնել աշակերտներին հետևել առողջ ապրելակերպի դրույթներին:

Gabrielyan Marieta
07.07.2018, 14:24
Շատ հետաքրքիր ու արդիական թեմա է,հարգելիՙ Լուսինե:Հաճախ ծնողներն ու աշակերտները կարևորություն չեն տալիս ֆիզիկական կուլտուրայի դասերին,սակայն մենք՝ուսուցիչներս պետք է չանտեսենք այդ դասաժամերը, հետևենք երեխայի ռեժիմի ճիշտ կազմակերպմանը/ ծնողի օգնությամբ/, քայլվածքին, նստելաձևին,սնվելուն,շարժուձևին:

Հարգելի Արաքսյա, շատ ճիշտ եք նկատել, որ ֆիզկուլտուրա առարկան երբեմն անտեսվում է, համարվելով երկրորդական՝ կերպարվեստի, երգի և տեխնոլոգիայի հետ միասին:

Marine Sargsyan
07.07.2018, 15:26
Հարգելի Արաքսյա, շատ ճիշտ եք նկատել, որ ֆիզկուլտուրա առարկան երբեմն անտեսվում է, համարվելով երկրորդական՝ կերպարվեստի, երգի և տեխնոլոգիայի հետ միասին:

Նշված ՛՛երկրորդական՛՛ առարկաները ավելի անհրաժեշտ են լինում կյանում:

Poghosyan Lusine
08.07.2018, 16:30
Նշված ՛՛երկրորդական՛՛ առարկաները ավելի անհրաժեշտ են լինում կյանում:

Համամիտ եմ, Ձեր հետ, հարգելի Մարինե:

Արտակ Գալստյան
10.07.2018, 20:42
«Առողջ մարմնում առողջ հոգի» արտահայտությունը ծանոթ է բոլորիս: Ունենալով գրեթե 2000 տարվա պատմություն այն դարձել է թևավոր խոսք, որը բառացիորեն նշանակում է՝ պահպանելով մարմինը առողջ վիճակում, մարդը պահպանում է նաև իր հոգեկան առողջությունը: Առողջ մարմին ունենալու համար մարդը պետք է հետևի իր սննդին, աշխատանքի և հանգստի ռեժիմին, հրաժարվի վնասակար սովորություններից, զբաղվի սպորտով և այլն: Ժամանակակից կյանքի ռիթմը թույլ չի տալիս մարդուն հետևել իր ֆիզիկական առողջությանը, որը բացասական կերպով է անդրադառնում հոգեկան առողջության վրա: Սակայն, մենք, ուսուցիչներս, կարող ենք աճող սերնդին տալ հիմնավոր գիտելիքներ, որոնք կիրառելով առօրյա կյանքում կկարողանան պահպանել իրենց հոգեկան և ֆիզիկական առողջությունը:
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ակտիվ մասնակցություն ցուցաբերեք այս արդի հիմնահարցի քննարկմանը:

Դուք իրավացի եք ժամանակակից կյանքւմ դժվար է ամբողջովին հետևել առողջ ապրելակերպին ,մենք արդեն իսկ անցակցնելով մեր դպրոցական դասաժամերը նպաստում ենք նրանց առողջ լինելուն, ուստի պետք է շատ գրագետ ձևով անցկացնել մեր դասաժամերը դպրոցում

Poghosyan Lusine
10.07.2018, 20:43
Այսօր մարդկության գերակշռող մասը վարում է առավել լարված կյանք, քան ընդամենը մեկ դար առաջ: Կյանքի արագ ընթացքը, աշխատանքային անհաջողութունները, ֆինանսական դժվարությունները, անընդհատ չբավարարող ժամանակը հանգեցնում են սթրեսի: Այսօր մեզանից յուրաքանչյուրին շատ ծանոթ և հաճախ օգտագործվող բառ է դարձել սթրեսը: Գրեթե բոլորը տեղյակ են մեր կյանքում դրա առկայության և վնասակար ազդեցության մասին: Իրական կյանքում, սակայն, քչերն են իրենց առողջության կամ հոգեկան ինքնազգացողության բացասական փոփոխությունները կապում վերոնշյալի հետ:

Poghosyan Lusine
10.07.2018, 20:49
Դուք իրավացի եք ժամանակակից կյանքւմ դժվար է ամբողջովին հետևել առողջ ապրելակերպին ,մենք արդեն իսկ անցակցնելով մեր դպրոցական դասաժամերը նպաստում ենք նրանց առողջ լինելուն, ուստի պետք է շատ գրագետ ձևով անցկացնել մեր դասաժամերը դպրոցում
Շնորհակալություն, որ միացաք մեզ, հարգելի Արտակ:
ժամանակակից երեխաները բավականին տեղեկացված են: Ցավոք սրտի, միշտ չէ, որ այդ տեղեկությունները հավաստի աղբյուրներից են ստանում:
Ուստի, դասը գրագետ վարելու համար մենք չպետք է մոռանանք ինքնակրթության մասին:

Marine Sargsyan
11.07.2018, 20:19
Այսօր մարդկության գերակշռող մասը վարում է առավել լարված կյանք, քան ընդամենը մեկ դար առաջ: Կյանքի արագ ընթացքը, աշխատանքային անհաջողութունները, ֆինանսական դժվարությունները, անընդհատ չբավարարող ժամանակը հանգեցնում են սթրեսի: Այսօր մեզանից յուրաքանչյուրին շատ ծանոթ և հաճախ օգտագործվող բառ է դարձել սթրեսը: Գրեթե բոլորը տեղյակ են մեր կյանքում դրա առկայության և վնասակար ազդեցության մասին: Իրական կյանքում, սակայն, քչերն են իրենց առողջության կամ հոգեկան ինքնազգացողության բացասական փոփոխությունները կապում վերոնշյալի հետ:

Կյանքը բարդ է իր բոլոր անհասկանալի երևույթներով, սակայն ամեն մարդ չէ, որ կարող է կողմնորոշվել, թե իր սթրեսսի պատճառը արտաքին թե ներքին գործոններից է, և բնական է, որ մարդը խորհուրդի կարիք ունի: Հետևաբար, դա պետք է լինի ոչ թե հարևանը կամ բարեկամը, այլ մասնագետ /նյարդաբան, հոգեբան/:

Ani Gabrielyan
11.07.2018, 20:55
Այսօր մարդկության գերակշռող մասը վարում է առավել լարված կյանք, քան ընդամենը մեկ դար առաջ: Կյանքի արագ ընթացքը, աշխատանքային անհաջողութունները, ֆինանսական դժվարությունները, անընդհատ չբավարարող ժամանակը հանգեցնում են սթրեսի: Այսօր մեզանից յուրաքանչյուրին շատ ծանոթ և հաճախ օգտագործվող բառ է դարձել սթրեսը: Գրեթե բոլորը տեղյակ են մեր կյանքում դրա առկայության և վնասակար ազդեցության մասին: Իրական կյանքում, սակայն, քչերն են իրենց առողջության կամ հոգեկան ինքնազգացողության բացասական փոփոխությունները կապում վերոնշյալի հետ:

Սթրեսը, կարծես, դարձել է ժամանակակից մարդու մշտական ուղեկիցը: Մենք այնքան են հարմարվել դրան, որ արդեն չենք փորձում հասկանալ վատ ինքնազգացողության բուն պատճառները:

Gabrielyan Marieta
11.07.2018, 22:04

Երբեմն էլ մոռանում ենք հոգեկան վիճակի և ֆիզիկական առողջության սերտ կապի մասին: Տառապում է հոգին՝ հիվանդանում է մարմինը:

Poghosyan Lusine
11.07.2018, 23:12
Սթրեսը, կարծես, դարձել է ժամանակակից մարդու մշտական ուղեկիցը: Մենք այնքան են հարմարվել դրան, որ արդեն չենք փորձում հասկանալ վատ ինքնազգացողության բուն պատճառները:

Նախևառաջ պետք է հասկանալ, թե ինչպես է արձագանքում մեր օրգանիզմը առաջացած սթրեսային իրավիճակներում:
Սթրեսի ֆիզիոլոգիական ախտանշաններն են. Գլխացավեր, մարսողության խանգարումներ, սրտխփոցներ, սրտխառնոց, հոգնածություն, ալերգիաների հակվածություն, քրտնարտադրության ավելացում, սեղմած բռունցքներ և ծնոտներ և այլն :
Սթրեսի ինտելեկտուալ ախտանշաններն են. Անվճռականություն, հիշողության թուլացում, ուշադրության կենտրոնացման վատացում, վատ երազներ, մղձավանջներ, բացասական մտքեր և այլն:
Սթրեսի հուզական ախտանշաններն են. Անհանգստություն, լարվածության զգացում, նյարդայնության, վախի, տագնապի զգացում, ցածր ինքնագնահատական, աշխատանքից անբավարարվածություն և այլն :
Սթրեսի վարքային ախտանշաններն են. Ախորժակի կորուստ կամ շատակերություն, խոսքի խաթարումներ, ձայնի դող, հակասոցիալական վարք, ստախոսություն, անքնություն և այլն :
Ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այս կայք-էջում.

http://soul.psiakon.ru/borba-so-stressom

Ani Gabrielyan
12.07.2018, 10:57
Նախևառաջ պետք է հասկանալ, թե ինչպես է արձագանքում մեր օրգանիզմը առաջացած սթրեսային իրավիճակներում:
Սթրեսի ֆիզիոլոգիական ախտանշաններն են. Գլխացավեր, մարսողության խանգարումներ, սրտխփոցներ, սրտխառնոց, հոգնածություն, ալերգիաների հակվածություն, քրտնարտադրության ավելացում, սեղմած բռունցքներ և ծնոտներ և այլն :
Սթրեսի ինտելեկտուալ ախտանշաններն են. Անվճռականություն, հիշողության թուլացում, ուշադրության կենտրոնացման վատացում, վատ երազներ, մղձավանջներ, բացասական մտքեր և այլն:
Սթրեսի հուզական ախտանշաններն են. Անհանգստություն, լարվածության զգացում, նյարդայնության, վախի, տագնապի զգացում, ցածր ինքնագնահատական, աշխատանքից անբավարարվածություն և այլն :
Սթրեսի վարքային ախտանշաններն են. Ախորժակի կորուստ կամ շատակերություն, խոսքի խաթարումներ, ձայնի դող, հակասոցիալական վարք, ստախոսություն, անքնություն և այլն :

Շնորհակալություն: Նման ֆիզիոլոգիական ախտանշաններով հաճախ դիմում են աշակերտները և մենք ավելի ուշադիր պետք է լինենք այդպիսի երեխաների հանդեպ:

Gabrielyan Marieta
12.07.2018, 14:59
Նախևառաջ պետք է հասկանալ, թե ինչպես է արձագանքում մեր օրգանիզմը առաջացած սթրեսային իրավիճակներում:
Սթրեսի ֆիզիոլոգիական ախտանշաններն են. Գլխացավեր, մարսողության խանգարումներ, սրտխփոցներ, սրտխառնոց, հոգնածություն, ալերգիաների հակվածություն, քրտնարտադրության ավելացում, սեղմած բռունցքներ և ծնոտներ և այլն :
Սթրեսի ինտելեկտուալ ախտանշաններն են. Անվճռականություն, հիշողության թուլացում, ուշադրության կենտրոնացման վատացում, վատ երազներ, մղձավանջներ, բացասական մտքեր և այլն:
Սթրեսի հուզական ախտանշաններն են. Անհանգստություն, լարվածության զգացում, նյարդայնության, վախի, տագնապի զգացում, ցածր ինքնագնահատական, աշխատանքից անբավարարվածություն և այլն :
Սթրեսի վարքային ախտանշաններն են. Ախորժակի կորուստ կամ շատակերություն, խոսքի խաթարումներ, ձայնի դող, հակասոցիալական վարք, ստախոսություն, անքնություն և այլն :

Փաստորեն, սթրեսին հակված են բոլորը, քանի որ նշված ախտանշանները դրսևորվում են շատերի մոտ, նույնիսկ, երեխաների:

Poghosyan Lusine
12.07.2018, 17:23
Փաստորեն, սթրեսին հակված են բոլորը, քանի որ նշված ախտանշանները դրսևորվում են շատերի մոտ, նույնիսկ, երեխաների:

Ցավոք սրտի, դա այդպես է: Մեզ մնում է միայն քայլեր ձեռնարկել սթրեսը կանխարգելու և դրա ազդեցությունը մեղմացնելու համար: Գույություն ունեն ինքնակարգավորման տարբեր մոտեցումներ: Օրինակ, ռելաքսացիան, դրական ներքին խոսքը, լավ սպորտային վիճակի պահպանումը: Մարմնի և գիտակցության միջև սերտ կապ կա, այդ պատճառով կարևոր է պահպանել լավ սպորտային վիճակ վարժանքների, խելամիտ դիետայի միջոցով: Անառողջ սնունդը, ծխախոտի, սուրճի և ոգելից խմիչքների չարաշահումը, մարմնի քաշի չափազանց ավելացումը կամ նվազումը խորացնում են հուզական բացասական երևույթները:

Marine Sargsyan
16.07.2018, 16:32
Նախևառաջ պետք է հասկանալ, թե ինչպես է արձագանքում մեր օրգանիզմը առաջացած սթրեսային իրավիճակներում:
Սթրեսի ֆիզիոլոգիական ախտանշաններն են. Գլխացավեր, մարսողության խանգարումներ, սրտխփոցներ, սրտխառնոց, հոգնածություն, ալերգիաների հակվածություն, քրտնարտադրության ավելացում, սեղմած բռունցքներ և ծնոտներ և այլն :
Սթրեսի ինտելեկտուալ ախտանշաններն են. Անվճռականություն, հիշողության թուլացում, ուշադրության կենտրոնացման վատացում, վատ երազներ, մղձավանջներ, բացասական մտքեր և այլն:
Սթրեսի հուզական ախտանշաններն են. Անհանգստություն, լարվածության զգացում, նյարդայնության, վախի, տագնապի զգացում, ցածր ինքնագնահատական, աշխատանքից անբավարարվածություն և այլն :
Սթրեսի վարքային ախտանշաններն են. Ախորժակի կորուստ կամ շատակերություն, խոսքի խաթարումներ, ձայնի դող, հակասոցիալական վարք, ստախոսություն, անքնություն և այլն :

Անչափ շնորհակալ եմ խորհուրդների համար, որոնք շատ դիպուկ և օգտակար են: