PDA

Դիտել ողջ տարբերակը : Ռազմահայրենասիրական դաստիարակության սերմանումը ՆԶՊ-ի դասերին (ֆիդայական շարժում )

Արթուր Ափիցարյան
15.05.2018, 20:51
«Ամեն օր գլուխներդ բարձին դնելուց եւ քնանալուց առաջ, յիշէք, թէ այդ օրը ինչ էք արել ձեր ազգի համար»: «Իմ կուսակցութիւնն իմ ազգն է»: «Մահս չեմ յոգար, այլ գործս, որ կիսատ մնաց»… Զորավար Անդրանիկ

Արթուր Ափիցարյան
15.05.2018, 20:57
Ռազմահայրենասիրական դաստիարակությունը այնպիսի մի գործընթաց է․ որը փոխանցվում է աշակերտներին ՆԶՊ-ի և այլ առարկաների միջոցով, պահպանելով միջառարկայական սերտ կապը։

ՆԶՊ-ի հիմնական խնդիրներից է՝

-դասավանդման ընթացքում սովորողների մեջ ներարկել հայ ռազմարվեստի պատմական հարուստ փորձը, հայ զինվորին բնորոշ մարտական և կամային բարձր հատկանիշներ

-դաստիարակել հայոց բանակի պատմական ավանդույթներին ծանոթ, ֆիզիկապես և բարոյապես առողջ, դիմացկուն, բազմակողմանի զարգացած, հայրենիքի պաշտպանությանը պատրաստ պատանիներ։

Արթուր Ափիցարյան
15.05.2018, 21:00
Ֆիդայական շարժում

Ուսուցման նպատակը՝

-ծանոթացնել ֆիդայական շարժման նշանավոր դեմքերի գործունեության հետ

-ծանոթացնել ֆիդայական շարժման մարտավարությանը

Թեմայի ուսուցումը հնարավորություն կընձեռի իմանալ․

-ֆիդայական շարժման նշանակությունը

-Հայաստանի առաջին հանրապետության բանակի ֆիդայական շարժումից դուրս եկած հրամանատարական կազմի դերը հաղթական ճակատամարտերում։

ArmineArzumanyan
15.05.2018, 22:10
Հարգելի Արթուր,հայրենասիրական դաստիարակության գործում մեծ է նաև հայ գրականության դերը։ Սովորողներին ռազմահայրենասիրական հրաշալի կերպարների,նրանց արած մեծ գործերի հետ ծանոթացնում ենք նաև հայ գրականության դասաժամերին հատկապես պատմավեպերն ուսուցանելիս։ Ես այդ թեման անցնելիս անպայման առանձնացնում եմ հայրենասեր կանանց կերպարները։ Եվ կներկայացնեմ ձեզ նրանցից մի քանիսին։

Արթուր Ափիցարյան
15.05.2018, 23:13

Հարգելի՛ ArmineArzumznyzn, շնորհակալություն թեմայում գրառում կատարելու և քննարկումներին Ձեր հետագա մասնակցության պատրաստակամության համար։

Արթուր Ափիցարյան
15.05.2018, 23:19
Հայ ժողովրդի զինված պայքարի արտահայտություններից է ֆիդայական շարժումը, որը տվեց ազատաբաղձ քաջորդիների մի ամբողջ համաստեղություն։ Հայոց մեջ այնքան մեծ է ֆիդայիների հմայքը, որ մեր օրերում էլ հայ ազատամարտիկները խորին ակնածանքով և անսքող հպարտությամբ կրում են իրենց հռչակավոր նախորդների պատվանունը՝ ֆիդայի։
Ֆիդայական շարժումը և ֆիդայիները մի ամբողջ դարաշրջան են կազմում հայոց պատմության մեջ։ Օտարել նրանց հայոց պատմությունից՝ նշանակում է գունազրկել հայոց հազարամյա պատմությունը։ Հայ դատի այդ նվիրյալ անհատները հայ ժողովրդի վեհագույն որակների կրողներն են։
19-րդ դարի երկրորդ կեսին Հայաստանը բաժանված էր Ռուսաստանի, Պարսկաստանի և Օսմանյան կայսրության միջև։ Առավել ծանր էր Թուրքիայի տիրապետության տակ գտնվող արևմտահայության վիճակը։ Թուրքերը հայկական ջարդեր էին կազմակերպում Արևմտյան Հայաստանում։ Այն դատապարտեց առաջադեմ մարդկությունը։ Ամերիկացի փիլիսոփա Հ․ Ա․ Գիբսոնը գրեց, որ թուրքերն իրենց խղճուկ տգիտության, արյան վայրի ծարավի մեջ ձեռք բարձրացրին նրանց դեմ, որոնց գոյությունն իրենց ազգի ու հասարակական կյանքի ծաղկման պայմանն է։ Առանց հայերի աջակցության, թուրքերը որպես ինքնուրույն ու անկախ ազգ չէին կարող գոյություն ունենալ ո՛չ տնտեսապես, ո՛չ քաղաքապես:

Արթուր Ափիցարյան
16.05.2018, 23:03
Հայաստանում հողերը հիմնականում բռնագրավել էին թուրք և քուրդ փաշաներն ու բեգերը։ Հողերի բռնագրավումը բարձրացել էր պետական քաղաքականության աստիճանի, դարձել հայությանն իր բնօրրանից արմատախիլ անելու զենք։ Ռուս դիվանագետ Գիրսը վկայում է, որ հայերի հողերի մեծ մասը քրդերը զավթել են և շարունակում են զավթել։ Կառավարությունը ոչ միայն չի արգելում, այլև հովանավորում է և ինքը մասնակցում այդ զավթումներին։
Հայկական բնակչությունը պետությանը վճարում էր հարկ, փաշաներին ու բեգերին՝ տուրք, որը կոչվում էր խաֆիրություն։ Աշիրեթապետերի համար գյուղացիները կատարում էին կոռային աշխատանք, չնայած որ նրանք իրավական առումով ճորտ չէին։ Սակավահողությունն ու լրիվ հողազրկությունը առաջացրել էր ստրկատիրական հարաբերությունների բազմազան ձևեր։

Արթուր Ափիցարյան
16.05.2018, 23:26
Փաշաներն ու բեգերը գյուղացիներին գնում ու վաճառում էին հողի հետ, որոնց անվանում էին զեռ-կոտի ( ոսկով գնվածներ): Այդ մասին գրում է հայկական մամուլը, հաստատում են ռուս արևելագետ Գոլոբորոդկոն, Լինչը , Կարինի ռուսական դեսպան Մաքսիմովը և շատ ուրիշ շատերը։ Բացի այդ հայերին վաճառում էին որպես ստրուկներ, որի մասին գիտեր թուրքական կառավարությունը, բայց չէր կանխում։
Արևմտահայության գլխին իսկական պատուհաս էին մուհաջերները՝ 1877-78 թթ․ ռուս-թուրքական պատերազմի ժամանակ ռազմաճակատներից Հայաստան փոխադրված մահմեդականները, որոնք օգտվելով կառավարության հովանավորությունից, կողոպտում էին հայերին, բռնագրավում հողերը, հափշտակում բերքը, քշում անասունները, դիմադրողներին գնդակահարում, անգամ վրեժխնդիր լինում պատերազմում կորցրած իրենց հարազատների համար։

ArmineArzumanyan
16.05.2018, 23:36
Շատ ու շատ տարիներ առաջ թաթարների հսկայական բանակը հարձակվեց Հայաստանի վրա։ Թշնամին պաշարեց Հայաստանի մայրաքաղաք Անին։ Հայերը թվով քիչ էին, սակայն հերոսաբար պաշտպանում էին իրենց հայրենի քաղաքը։ Ամբողջ մի տարի քաղաքը պաշարված մնաց, սակայն թշնամին չկարողացավ մտնել Անի։
Կռիվը գնալով սաստկանում էր։ Թշնամու զորքերն արդեն մոտեցել էին քաղաքի պարիսպներին։
ՈՒ մի օր էլ, երբ հայերի վիճակը ծանրացավ, քաղաքի միջնաբերդի պարիսպների վրա երևաց Այծեմնիկ անունով մի խիզախ աղջիկ։Նա իր շուրջն էր հավաքել իր նման
քաջ աղջիկների ու եկել էր տղամարդկանց օգնելու։ Այծեմնիկը, կանանց գնդի գլուխն անցած, քարերով ու նետերով հարվածում էր թշնամուն։
Նետերը տեղում էին կարկուտի պես և խոցում աղջիկներին, սակայն նրանք չէին թողնում կռվի դաշտը։ Այծեմնիկը, արհամարհելով ցավ ու մահ, մարմնից հանում էր նետերը և դրանցով խոցում թաթարներին։ Ընկերուհիները հետևում էին իրենց հրամանատարի օրինակին։
Այծեմնիկի հերոսական արարքը զարմացրել էր նույնիսկ թաթարներին։ Նա խիզախորեն կռվում էր և պաշտպանում իր հայրենիքը։ Նրա ղեկավարած կանանց գունդը
մեծ վնաս էր հասցնում թշնամուն։ Դրա համար էլ հենց որ պարիսպների վրա երևում էր կանանց գունդը, թաթարներն ուժեղացնում էին հարձակումը։ Սակայն աղջիկները կռվում էին հերոսաբար և երբեք չէին վախենում կատաղած թշնամուց։
Դարեր են անցել,բայց հայրենիքը չի մոռացել իր հերոս դուստրերի քաջագործությունը։

Գայանե Մամաջանյան
17.05.2018, 11:59
Հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ, կործանվում` դրա պակասի պատճառով...

Հայրենապաշտական դաստիարակություն - ահա´ մեր փրկության խարիսխը...

Գարեգին ՆԺԴԵՀ

ArmineArzumanyan
17.05.2018, 17:49
<<Հայոց աշխարհի փափկասուն տիկինները, որոնք փափուկ կյանքով ու քնքուշ մեծացել էին բազմոցների ու գահավորակների մեջ, շարունակ բոբիկ ու ոտքով էին գնում աղոթատները,առանց ձանձրանալու ուխտելով և խնդրելով ,որ կարողանան դիմանալ այն մեծ նեղությանը։ Ովքեր իրենց մանկությունից հորթերի ուղեղներով և երեների փափուկ մսով էին սնվել, մեծ ուրախությամբ խոտեղեն կերակուր էին ընդունում․․․ և ամենևին չէին հիշում իրենց սովորական փափուկ կյանքը։ Նրանց մարմինների մորթը սև գույն ստացավ, որովհետև ցերեկն արևակեզ էին լինում և ամբողջ գիշերներն էլ գետնի վրա էին քնում։ ․․․ Մոռացան իրենց կանացի տկարությունը և առաքինի տղամարդիկ դարձան հոգևոր պատերազմի մեջ․ կռիվ բաց արին ու մարտնչեցին ծայրագույն մեղքերի դեմ, կտրեցին և դեն գցեցին նրա մահաբեր արմատները։
․․․ Խոնարհությամբ հաղթահարեցին ամբարտավանությունը և միևնույն խոնարհությամբ հասան երկնավոր բարձրությանը։ Այն այրիները , որ նրանց մեջ կային, նորից առաքինության հարսներ դարձան և իրենց վրայից վերցրին այրիության նախատինքը։ Իսկ կապվածների կանայք․․․ հաղորդակից եղան սուրբ կապվածների չարչարանքներին․ իրենց կյանքում նմանվեցին մեռած քաջ նահատակներին և հեռվից մխիթարիչ վարդապետներ եղան բանտարկվածներին>>։
Սա դեռևս հինգերորդ դարի պատմիչ Եղիշեի նկարագրած կանանց կերպարն է։

Մինասյան Լիլիթ
18.05.2018, 00:29
/19-րդ դարի վերջ, Արևմտյան Հայաստանը շարունակում էր մնալ Օսմանյան կայսրության տիրապետության տակ, որտեղ իշխանության եկած սուլթան Աբդուլ Համիդը որդեգրել էր պանիսլամական և պանթուրքական գաղափարախոսությունները, համաձայն որոնց նախատեսվում էր ստեղծել Մեծ Թուրան անունով մի պետություն, որտեղ կմիավորվեին բոլոր թուրքալեզու ցեղերը՝ Փոքր Ասիայից մինչև Միջին Ասիա, իսկ ապագա այս պետության բոլոր ժողովուրդները կլինեին իսլամադավ:

Այսպիսով, սուլթան Աբդուլ Համիդը սրբազան պատերազմ՝ ջիհադի կոչ էր անում բոլոր ոչ թուրք և ոչ մահմեդական ժողովուրդների դեմ, այդ թվում նաև հայերի:
/Սուլթան Աբդուլ Համիդը որդեգրեց << չկա հայ, չկա և Հայկական հարց>> կարգախոսը և սկսեց բնաջնջել արևմտահայերին: Այս ժամանակաշրջանին բնորոշ միտքը հնչում էր այսպես. << Թուրքիայում հայ ծնվելը դժբախտություն էր, հայ ապրելը՝ հերոսություն>>:
Ի՞նչ էր մնում հայ մարդուն անելու՝ իհարկե ոտքի կանգնել…

Մինասյան Լիլիթ
18.05.2018, 00:30
<<Եթե բոլոր հայերը երեկոյան որոշեն մեռնել, լուսաբացին՝ մինչ արևի ծագելը, ազատ կլինենք>>, այս խոսքերի հեղինակը հայ մեծանուն հայդուկի՝ Գևորգ Չավուշի հավատամքն է:

Չարի դեմ չարանալն առաքելություն է։ Հայրենիքի երջանկության ծաղիկը որոնելը հայրենիքի որդու պարտքն է։

ֆիդայու ամեն մի վերքը, ամեն մի սպին դրոշմ է բռնակալության դեմ մղած կռիվների։ Իսկ այդ կռիվներն անթիվ են եղել։

Մինասյան Լիլիթ
18.05.2018, 00:31
Արևմտահայությունը ծավալեց պարտիզանական, ժողովրդական պայքար, որն ստացել է հայդուկային կամ ֆիդայական անվանումը: Հայդուկները՝ հունգարերեն հետևակ, կամ ֆիդայիները՝ արաբերեն՝ զոհ, ինքնազոհ, վրիժառուներ էին, ովքեր բարձրանում էին լեռները, հեռանում անտառները և փոքրիկ խմբերով անզիջում պայքար ծավալում օսմանյան բռնակալության դեմ: Րաֆֆին նրանց անվանում է ժողովրդական վրիժառուներ՝ հեղափոխականներ:

Մինասյան Լիլիթ
18.05.2018, 00:36
«Երդվում եմ իմ պատվի եւ ազգության վրա՝ իմ բոլոր ուժով, եթե հարկ լինի՝ նաեւ իմ արյունով ծառայել Հայաստանի ազատագրության դատին ընդդեմ բռնակալության։ Այսուհետ իմ բարձը Հայաստանի լեռները կլինեն եւ իմ ամենամեծ բաղձանքը՝ հայրենիքի համար մեռնելը։ Բարով արժանանամ հրեղեն գնդակի համբույրին»։

Երդում տալը քիչ է, հայդուկ դառնալու համար պետք է զենք ունենալ։ Հիշեցե՛ք Աղբյուր Սերոբի մի խոսքը հայ գյուղացիներին. «Սուլթանի երկրում առանց հացի մնացեք, առանց զենքի մի՛ մնացեք»։

Պատմության դաժան հեղեղը մեր ազգի բախտի ջրաղացքարը նետել էր անդունդ։

Ո՞վ պետք է վերեւից զգաստ աչքերով նկատի ահեղ վտանգը եւ սարից սար գոռալով՝ առաջինը շտապի օգնության։ Ո՞վ պիտի այդ տեղահանված քարն անդունդից հանի եւ վերստին հաստատի իր հիմքի վրա։

Այն պետք է անենք մենք։ Պետք է անեն հավատքի ուժը եւ հավատավոր մարդիկ:

Արթուր Ափիցարյան
18.05.2018, 00:40
Հարգելի՛ Մինասյան Լիլիթ, շնորհակալություն թեմայի քննարկումներին մասնակցելու համար։

Արթուր Ափիցարյան
18.05.2018, 00:41
Փաշաներն ու բեգերը գյուղացիներին գնում ու վաճառում էին հողի հետ, որոնց անվանում էին զեռ-կոտի ( ոսկով գնվածներ): Այդ մասին գրում է հայկական մամուլը, հաստատում են ռուս արևելագետ Գոլոբորոդկոն, Լինչը , Կարինի ռուսական դեսպան Մաքսիմովը և շատ ուրիշ շատերը։ Բացի այդ հայերին վաճառում էին որպես ստրուկներ, որի մասին գիտեր թուրքական կառավարությունը, բայց չէր կանխում։
Արևմտահայության գլխին իսկական պատուհաս էին մուհաջերները՝ 1877-78 թթ․ ռուս-թուրքական պատերազմի ժամանակ ռազմաճակատներից Հայաստան փոխադրված մահմեդականները, որոնք օգտվելով կառավարության հովանավորությունից, կողոպտում էին հայերին, բռնագրավում հողերը, հափշտակում բերքը, քշում անասունները, դիմադրողներին գնդակահարում, անգամ վրեժխնդիր լինում պատերազմում կորցրած իրենց հարազատների համար։

Անարխիայի պատճառով Հայաստանի վարելահողերի 10%-ը հազիվ էր մշակվում, արգավանդ դաշտերը դառնում էին ամայի։ Բնակչությունը հարկադրված գաղթում էր օտար երկրներ։ Խրիմյան Հայրիկը լակոնիկ ոճով գրում է․ «Ո՛չ հայ, ո՛չ Հայաստան», իսկ ռուս պատմաբան Ա Մոլչանովը նշում է, որ անտանելի ծանր է արևմտահայության վիճակը, նրանք անպաշտպան են ու իրավազուրկ, թողնված բախտի քմահաճույքին։
Այդ են վկայում նաև ռուսական կայսրին ու կառավարությանն ուղղված հայ ժողովրդի ու Եվրոպայում ապրող հայ հայրենասերների կոմիտեի խնդրագրերը, որոնցում ասվում է , որ արևմտահայության ո՛չ անձը, ո՛չ սեփականությունը, ո՛չ հավատը ոչնչով ապահովված չէ։ Բացակայում է արդարությունը։ Կենսագործում են սուլթանիզմի՝ հայությանը բնաջնջելու պլանը։ Նրանք խնդրում են օգնություն և ասում՝իրենք ձգտում են ոչ անկախության, ոչ էլ հատուկ թագավորության, այլ երազում են պարզապես ապրել մարդկային պայմանններում։

Արթուր Ափիցարյան
18.05.2018, 00:43
Հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ, կործանվում` դրա պակասի պատճառով...

Հայրենապաշտական դաստիարակություն - ահա´ մեր փրկության խարիսխը...

Գարեգին ՆԺԴԵՀ

Հարգելի՛ Գայանե Մամաջանյան, շնորհակալություն գրառման համար։

Սալվինե Սահակյան
18.05.2018, 12:24
Հարգելի Արթուր
Քննարկման եք դրել բավականին կարևոր և արդիական թեմա: Մինչև Արցախյան շարժումը մեր երեխաների ռազմահայրենասիրական դաստիարակության վերաբերյալ պատկերացումները տեսական բնույթ էին կրում: Նրանք խոսում էին անցյալի դեպքերի ու դեմքերի մասին: Իսկ այսօր այն կոնկրետ է, կա անելիք, որը մանկավարժներս պարտավոր ենք ճիշտ սերմանել՝ անկախ մասնագիտությունից:

Արմենուհի Ստեփանյան
18.05.2018, 12:42
Նա, ով ընդունում է Աստծոյ գոյութիւնը, ընդունում է նաեւ իր պարտականութիւնը հանդէպ գերագոյն իրականութեանց` ԱԶԳ, ՀԱՅՐԵՆԻՔ, ՊԵՏՈՒԹԻՒՆ:
Գարեգին ՆԺԴԵՀ

Ստեփանյան Նելլի
18.05.2018, 12:58
7112

Արթուր Ափիցարյան
18.05.2018, 16:57
Հարգելի Արթուր
Քննարկման եք դրել բավականին կարևոր և արդիական թեմա: Մինչև Արցախյան շարժումը մեր երեխաների ռազմահայրենասիրական դաստիարակության վերաբերյալ պատկերացումները տեսական բնույթ էին կրում: Նրանք խոսում էին անցյալի դեպքերի ու դեմքերի մասին: Իսկ այսօր այն կոնկրետ է, կա անելիք, որը մանկավարժներս պարտավոր ենք ճիշտ սերմանել՝ անկախ մասնագիտությունից:

Շնորհակալություն հարգելի՛ Սալվինե Սահակյան, թեմայի արդիականությունը կարևորելու համար։

Արթուր Ափիցարյան
18.05.2018, 19:03
Անարխիայի պատճառով Հայաստանի վարելահողերի 10%-ը հազիվ էր մշակվում, արգավանդ դաշտերը դառնում էին ամայի։ Բնակչությունը հարկադրված գաղթում էր օտար երկրներ։ Խրիմյան Հայրիկը լակոնիկ ոճով գրում է․ «Ո՛չ հայ, ո՛չ Հայաստան», իսկ ռուս պատմաբան Ա Մոլչանովը նշում է, որ անտանելի ծանր է արևմտահայության վիճակը, նրանք անպաշտպան են ու իրավազուրկ, թողնված բախտի քմահաճույքին։
Այդ են վկայում նաև ռուսական կայսրին ու կառավարությանն ուղղված հայ ժողովրդի ու Եվրոպայում ապրող հայ հայրենասերների կոմիտեի խնդրագրերը, որոնցում ասվում է , որ արևմտահայության ո՛չ անձը, ո՛չ սեփականությունը, ո՛չ հավատը ոչնչով ապահովված չէ։ Բացակայում է արդարությունը։ Կենսագործում են սուլթանիզմի՝ հայությանը բնաջնջելու պլանը։ Նրանք խնդրում են օգնություն և ասում՝իրենք ձգտում են ոչ անկախության, ոչ էլ հատուկ թագավորության, այլ երազում են պարզապես ապրել մարդկային պայմանններում։

Նման բովանդակություն ունեին նաև հարյուրավոր արևմտահայերի՝ կաթողիկոսին ուղղված դիմումները, որոնցում ընդգծում են, որ մշտապես ապրում են տագնապի մեջ, տառապում պաշտոնյաների դաժանություններից։ Պատվազրկվում են կանայք ու աղջիկները, թափվում են անմեղ մարդկանց արյունը, բռնի կերպով հայերին մահմեդականացնում, կրոնափոխությունից խուսափողներին սպառնում է ֆիզիկապես ոչնչացում։ Դրախտավայր Հայաստանը դարձել է դժոխք։
Սուլթանիզմի հետադիմական քաղաքականությունը արգելակում էր նաև հայ ժողովրդի կուլտուրական զարգացմանը։ Նա վախենում էր, որ այն ավելի կլուսավորի ժողովրդին, կբարձրացնի ազգային գիտակցության մակարդակը և կուժեղացնի պայքարը թուրքական բարբարոսական կարգերի դեմ։ Դրա համար խոչնդոտում էին մայրենի լոզվի ուսուցմանը և հայերեն գրքերի օգտագործմանը։ Ստեղծել էին ահավոր դաժան գրաքննություն։ Անգամ արգելել էին քիմիայի դասագիրքը, ջրի ֆորմուլայի մեջ տեսնելով վտանգավոր միտք՝ «Hamid=0»: Արգելված էին իրավուք, ազատություն, հավասարություն, զենք, քաջություն, հերոսություն, բռնակալություն, թագավոր և բազմաթին այլ բառեր։

E. Khachatryan
18.05.2018, 19:53
Հարգելի Արթուր
Քննարկման եք դրել բավականին կարևոր և արդիական թեմա: Մինչև Արցախյան շարժումը մեր երեխաների ռազմահայրենասիրական դաստիարակության վերաբերյալ պատկերացումները տեսական բնույթ էին կրում: Նրանք խոսում էին անցյալի դեպքերի ու դեմքերի մասին: Իսկ այսօր այն կոնկրետ է, կա անելիք, որը մանկավարժներս պարտավոր ենք ճիշտ սերմանել՝ անկախ մասնագիտությունից:

Մեծ է ուսուցչի ներդրումը, անձի ձևավորման գործնթացում, կրթել և դաստիարակել մի սերունդ, ով կմեծանա ռազմահայրենասիրական հոգով, լինի ուժեղ և համարձակ մեր նախահոր Հայկի նման:

Արթուր Ափիցարյան
20.05.2018, 16:21
Հայ ժողովրդի ստրկական վիճակը ամբողջովին լուսաբանվում է Կ․Պոլսի պատրիարք Մ․ Իզմիրլյանի ՝ Թուրքիայի արդարադատության ու կուլտուրայի մինիստր Ռիզա փաշային գրած 1895 թ․ փետրվարի 8-ի բողոքագրում։
Մ․ Իզմիրլյանի բողոքագիրը հայ ժողովրդի բոլոր բողոքների հուսահատ արտահայտությունն է։ Պատրիարքը նշում է, որ հայերը զբաղվում էին գյուղատնտեսությամբ, արդյունաբերությամբ ու առևտրով, նպաստում Թուրքիայի տնտեսության վերելքին։ Նրանք պարտաճանաչ ձևով վճարում էին պետական հարկերը և բարիդրացիական հարաբերությունների մեջ են թուրք և թուրքահպատակ մյուս բոլոր ժողովուրդների հետ։ Չնայած դրան կառավարությունը չի վստահում հայ ժողովրդին, հալածում է նրան, որի հետևանքով հայերը չեն ապրում հանգիստ պայմաններում, չունեն խաղաղ կյանք, նրանց կյանքը , արժանապատվությունը ապահովված չէ։ Հայերի գլխավոր զբաղմունքը, ասում է Իզմիրլյանը, երկրագործությունն է, սակայն հողը, որ անհիշելի ժամանակներից նրա սեփականությունն է, որպես տեղաբնիկի պարարտացվում է նրա քրտինքով և արյունով։
Այնուհետև պատրիարքը նշում է, որ վերը նշված անօրինականությունների պատճառով գյուղացիները չեն կարողանում կերակրել իրենց ընտանիքներին։

Արթուր Ափիցարյան
20.05.2018, 16:53
Պատրիարք Իզմիրլյանի բողոքները շատ են ու հիմնավոր, դրա համար էլ այն պատմական մեծ արժեք ունեցող փաստաթուղթ է՝ սուլթանիզմի ցեղասպանության հին ու նոր պատմաբաններ Հ․Բայուրի, Նամիկ Քուրանի , Ս․ Գոշուշի, Սալիմ Գոշուշի, Սալիմ Մունիքի, Էրկենի և մյուսների կողմից պանթուքիզմի և պանիսլամիզմի քաղաքականության համար հորինած վերսիաները մերկացնելու գործում։

1877-78 թթ․ ռուս-թուրքական պատերազմից հետո Հայկական հարցն առաջին անգամ դարձավ միջազգային դիվանագիտության հարց՝ Սան-Ստեֆանոյի պայմանագրում և Բեռլինի կոնգրեսում։

Մեծ տերություններն իրենց տնտեսական և քաղաքական շահերին զոհաբերեցին Հայկական հարցը և պահպանեցին Թուրքիայի ամբողջականությունը։ Քրիստոնյա պետություններից հիասթափված հայության մեջ ձևավորվում է «Երկաթե շերեփի» գաղափարախոսությունը։ Ինքնագիտակցության եկած ժողովուրդը հանգում է մի եզրակացության․ «Միայն զենքով կա հայի փրկություն»։

Սկիզբ է առնում ինքնաբուխ, համաժողովրդական մի շարժում, որը պատմության մեջ մտավ ֆիդայական շարժում (1880-ական թթ․ կեսերից մինչև 1908թ․) անունով։

Գայանե Մամաջանյան
21.05.2018, 12:12
Քրիստոնյա պետություններից հիասթափված հայության մեջ ձևավորվում է «Երկաթե շերեփի» գաղափարախոսությունը։ Ինքնագիտակցության եկած ժողովուրդը հանգում է մի եզրակացության․ «Միայն զենքով կա հայի փրկություն»։

1878-ին Խրիմյան Հայրիկը Բեռլինի վեհաժողովին հայոց կամքը ներկայացնելու մեկնած պատվիրակության ղեկավարն էր: Ականատես լինելով մեծ տերությունների դիվանագիտական աճպարարությանը` նա վերջնականորեն համոզվեց, որ «արևմտյան քաղաքակիրթ աշխարհին մեջ արդարություն հանգուցյա է տիրապես»: Թևավոր խոսք էր դարձել նրա «թղթե շերեփի» փոխաբերությունը. վերադառնալով վեհաժողովից, համընդհանուր հիասթափության մթնոլորտում, նա դառնացած արձանագրեց, որ անտեղի, իգուր էին հայ ժողովրդի հույսն ու հավատը՝ թե եվրոպական քաղաքակիրթ տերությունները թույլ չեն տա հերթական անգամ ոտնահարելու արդարությունը, որ քազաքակրթությունն ու մարդասիրությունը ավելի շպար, դիմակ են՝ քողարկելու համար դիվանագետների հոգեկան ամլությունը: Ուրիշ ժողովուրդներ, նկատեց նա դառնացած, «այնտեղ ապուրը» երկաթե շերեփով էին ճաշակում, այնինչ մեր շերեփը թղթից էր:

Արթուր Ափիցարյան
21.05.2018, 21:09

Հարգելի՛ Գայանե, շնորհակալություն գրառման համար։

Արթուր Ափիցարյան
21.05.2018, 23:31
Ֆիդայի (արաբերեն) թարգմանաբար նշանակում է մատաղացու, մարդ, որը հանուն գաղափարի զոհում է կյանքը։

Արթուր Ափիցարյան
22.05.2018, 00:00
Օգնել արևմտահայությանը՝ ազատագրվելու օսմանյան ատելի լծից․ սա էր ֆիդայության նպատակը։

Ֆիդայության գաղափարական հիմնավորումը տվել են Րաֆֆին («Հայդուկ» հոդվածում, «Խենթը», «Կայծեր», «Ջալալեդդի» վեպերում), Ռ․ Պատկանյանը («Վարդապետարան» ) և այլոք։
1880-ական թթ․ հայրենասիրական վերելքն այնքան բարձր էր, որ Կովկասի ու Ռուսաստանի հայաշատ շրջաններում ծնված երիտասարդությունը ձգտում էր դեպի «Էրգիր»՝ Արևմտյան Հայաստան։
Սասունում, Մշո դաշտում, Վասպուրականում գործող Արաբոյին, Աղբյուր Սերոբին, Հրայր Դժոխքին, Գևորգ Չաուշին, Անդրանիկին օգնության էին գալիս արևելահայ ֆիդայինները։ Հայ քաղաքական կուսակցությունների ձևավորումից հետո շարժումն ավելի զանգվածային ու կազմակերպված դարձավ։

Արթուր Ափիցարյան
22.05.2018, 00:02
Նոր ուժեր են անցնում «Էրգիր», փոխադրվում է նաև զենք։ Մշակվում են մարտավարության ձևերը։ 1894-96 թթ․ ջարդերի ժամանակ ֆիդայիններն օգնեցին ինքնապաշտպանվողներին շնորհիվ նոր մարտավարության։

Իսկ դրանք հետևյալներն են

1․ Զանգվածային ինքնապաշտպանական կռիվներ
(Սասուն, Զեյթուն, Շատախ, Բարձր Հայք)

2․ Հարձակողական ծավալուն գործողություններ
(Խանասորի արշավանք)

3. Անհատական և խմբային վրիժառու գործողություններ
(1905 թ․ սուլթան Համիդի դեմ, 1896 թ Օսմանյան բանկի գրավումը)

Սալվինե Սահակյան
22.05.2018, 13:16
Հայ ժողովրդի պատմության արծարծվող փաստերին, որպես ոչ մասնագետ, ծանոթ եմ ընդհանրական ձևով: Սակայն մի բան հաստատ գիտեմ, որ հայրենիքի հանդեպ սերը սկսվում է հայրենաճանաչությունից, սեփական պատմությունը լիիրավ իմանալուց: Ցիտեմ Մեծն Նժդեհին՝,,... Ով հայրենապաշտ ու գաղափարապաշտ երիտասարդություն ունի, նա էլ ապագա ունի,,: ,, Հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ, կործանվում՝ դրա պակասի պատճառով...,,

Արթուր Ափիցարյան
23.05.2018, 00:32
Ֆիդայական պայքարի ռազմավարության և մարտավարության լավագույն աղբյուրներն էին․

1․ Զորավար Անդրանիկ «Մարտական հրահանգներ»1906 թ․

2․ Նիկոլ Դուման «Նախագիծ ժողովրդային ինքնապաշտպանության» Ժնև, 1907 թ․

3․ Ռուբեն «Հայ հեղափոխականի մը հիշատակները»

Արթուր Ափիցարյան
23.05.2018, 00:54
Ֆիդայական բազմաթիվ խմբեր էին անցնում «Էրգիր»՝ օգնելու արևմտահայությանը։

Ահա նրանց անցման ուղիները

1․Գողթն-Ս․ Ստեփանոս-Նախավկա վանք-Դերեկա վանք-Սալմաստ-Վան
2․ Նախիջևան-Ս․ Թադեվանք(Մակուի մոտ)-Բերկրի-Վան
3․ Երևան-Սուրմալու-Բերկրի-Վան-Սասուն
4․ Երևան-Սուրմալու-Մանազկերտ-Ախլաթ
5․Կարս-Կաղզվան-Ալաշկերտ-Ախլաթ
6․Կարս-Ալաշկերտ-Խնուս-Մուշ(Ս․ Առաքելոց վանք)-Սասուն
7․ Կարս-Ալաշկերտ-Կարին(Էրզրում)
8․ Բաթում-Արդվին- Կարին(Էրզրում)

Սալվինե Սահակյան
23.05.2018, 14:06
Ռազմահայրենասիրական դաստիարակությունը այնպիսի մի գործընթաց է․ որը փոխանցվում է աշակերտներին ՆԶՊ-ի և այլ առարկաների միջոցով, պահպանելով միջառարկայական սերտ կապը։

ՆԶՊ-ի հիմնական խնդիրներից է՝

-դասավանդման ընթացքում սովորողների մեջ ներարկել հայ ռազմարվեստի պատմական հարուստ փորձը, հայ զինվորին բնորոշ մարտական և կամային բարձր հատկանիշներ

-դաստիարակել հայոց բանակի պատմական ավանդույթներին ծանոթ, ֆիզիկապես և բարոյապես առողջ, դիմացկուն, բազմակողմանի զարգացած, հայրենիքի պաշտպանությանը պատրաստ պատանիներ։
Այո, կարևոր է, որ աշակերտները հասկանան՝ ռազմահայրենասիրական դաստիարակությունը չի սահմանափակվում միայն հայրենիքի պաշտպանությամբ, որ նրանք ունեն շատ անելիքներ բազմաթիվ ոլորտներում, որոնք ևս կդիտարկվեն որպես հայրենասիրություն:

Արթուր Ափիցարյան
24.05.2018, 09:42

Համամիտ եմ Ձեզ հարգելի՛ Սալվինե Սահակյան։ Շնորհակալություն։

Գայանե Թումանյան
24.05.2018, 14:01
Հայ ֆիդայիները հագնում էին լայն տաբատներ և գույնզգույն բաճկոններ՝ կարմիր ու դեղին նախշերով։ Գոտիներին ամրացնում էին կաշվից քառակապ փամփշտակալներ, որոնք ծածկվում էին անթև վերնազգեստով։ Նրանց հրացանների բազմազան լինելու դեպքում (չախմախլի, մարտին, մոսի), ապա բոլոր ֆիդայիները կրում էին միայն սիրիական կեռ դաշույն։ Հայդուկներն իրենց գլուխները ծածկում էին արախչիով կամ գդակով՝ մուգ կարմրավուն փուշիներով ոլորած։ Նրանք մեջքներին միշտ կապած ունեին պայուսակ և մի պարան՝ ծառերը մագլցելու համար։ Պայուսակի տարողությունը բաժանված էր մի քանի մասի։ Առաջին մասում պահվում էին առաջին անհրաժեշտության առարկաներ՝ գուլպա, տրեխ, ոսկրե սանր, երկրորդում՝ մի քանի բուռ բոված կորեկալյուր և մի կտոր չորթան, երորդում դրվում էր 3 մետր սպիտակ կտավ, որը կոչվում էր պատանք ( ամեն հայդուկի պարտքն էր թաղել իր ընկեր հայդուկին, նույն տեղում, որտեղ նա մահացել էր, թաղելու համար մահացածի դին փաթաթում էր այդ սպիտակ սավանով), հայդուկին պատանքի համար կտոր տալը հոգեբանական նշանակություն ուներ։ Հայդուկներն աշխատում էին հագնվել միանման, դա է պատճառը, որ ավագ ու կրտսեր հայդուկների հագուստներն իրարից չէին տարբերվում։ Հայդուկներից միայն Գևորգ Չաուշն էր, որ հեռադիտակ ուներ։

Սալվինե Սահակյան
24.05.2018, 15:04
Հարգելի Արթուր
Ես գտնում եմ, որ ֆիդայական շարժման մասին խոսելիս կարելի է ստեղծել ներառարկայական կապ և ֆիդայական շարժումը զուգահեռ անցկացնել արցախյան հերոսամարտի կամավորական շարժման հետ: Խնդրում եմ հայտնեք Ձեր կարծիքը, որպես մասնագետ:

Արթուր Ափիցարյան
26.05.2018, 13:05

Միանգամաայն իրավացի եք, հարգելի՛ Սալվինե Սահակյան։ Ներառարկայական կապի ապահովումը կարևոր է գործոն է դասապրոցեսի արդյունավետ կազմակերպման գործում։ Այն նպաստում է երևույթները տարբեր տեսանկյուններից քննելու և եզրահանգումներ անելու, փաստերը և դատողությունները հիմնավորելու կարողությունների զարգացմանը, գաղափարները համադրելու կարողությունների ձևավորմանը, ոչ կաղապարային մտածելակերպի զարգացմանը, հնարավորություն է տալիս արժեքների և դրանց հանդեպ դիրքորոշումների ձևավորմանը:

1897 թ․ հուլիսի 25։ Ֆիդայական ամենամեծ ու հաղթական կռիվը Խանասորի դաշտում։ Մահացու վիրավոր 28-ամյա Աստվածատուր Միրզոյանը (Կրետացի) իր նշանի մատանին հանձնում է ընկերոջը՝ ասելով․ «Ասա այս մատանու տիրոջը, որ ես գնացի այն ճանապարհով, որով պարտավոր է գնալ յուրաքանչյուր հայ երիտասարդ»։

1993 թ․ հունիսի 26։ Մարտակերտի շրջանի Մաղաուզ գյուղի ազատագրման ժամանակ մահացու վիրարավորվեց «Խաչակիրներ» ջոկատի հրամանատար Կարո Քահքեջյանը։ Սիրիայում ծնված ամերիկյան բանակում մարզված սփյուռքահայ 32-ամյա ազատամարտիկն , արդեն մահամերձ դիմեց ըմկերոջը․ «,,,Իմ նշանի մատանին կտաք Արցախի օգնության ֆոնդին»։

Արթուր Ափիցարյան
26.05.2018, 16:38
Ֆիդայական շարժման առավել նշանավոր դեմքերը

Արաբոն ծնվել է Սասնո գավառի Բռնաշեն գավառակի Կուռթեր գյուղում։ Ավարտել է Առաքելոց վանքի դպրոցը, սակայն հրաժարվելով վարդապետությունից դարձել է ֆիդայի։ 1885 թ․ Սասունում կազմել է խմբեր ու «զենքը ձեռքին կռիվ կմղեր տաճիկ ու քուրդ հարստահարողների դեմ՝ իրեն զինակից ունենալով Մխո Շահեն (Սեֆերյան Մխիթար) անունով Տերգեվանքցի մի երիտասարդ։ Կողոպտելով հարուստներին ավարը բաժանում էր չքավորներին»։

Արաբոյի նշանաբանն էր․ «Զենքը գրավել թշնամիեն և զայն ուղղել անոր կրծքին»

Արթուր Ափիցարյան
26.05.2018, 17:09
Արաբոյի ֆիդայական խմբի գործողությունների մեթոդն էր՝ արագ, հանկարծակի ու աներևույթ։ Նա անընդհատ կռիվների մեջ էր։ Ժամանակակիցներից մեկի արտահայտությամբ «առավոտյան նրան կարելի էր հանդիպել Մուշ քաղաքի մոտակայքում, իսկ երեկոյան արդեն Մարաթուկի գագաթին էր»։

Գոհար 75
26.05.2018, 17:52
Հարգելի՛ Արթուր, շատ կարևոր թեմա եք դրել քննարկման։ Ես շատ եմ սիրում ֆիդայիներին նվիրված երգերը։
Այս երգերը դժվար պահերին օգնում են ժողովրդին, բարձրացնում մարտական ոգին, ուրախացնում են տոների ժամանակ և կապում են մեկ միասնական կամքով։

Արաբոյին նվիրված երգ
https://www.youtube.com/watch?v=lIlOmaoeEWM

https://www.youtube.com/watch?v=lIlOmaoeEWM

Արթուր Ափիցարյան
26.05.2018, 18:24
Հայ ֆիդայիները հագնում էին լայն տաբատներ և գույնզգույն բաճկոններ՝ կարմիր ու դեղին նախշերով։ Գոտիներին ամրացնում էին կաշվից քառակապ փամփշտակալներ, որոնք ծածկվում էին անթև վերնազգեստով։ Նրանց հրացանների բազմազան լինելու դեպքում (չախմախլի, մարտին, մոսի), ապա բոլոր ֆիդայիները կրում էին միայն սիրիական կեռ դաշույն։ Հայդուկներն իրենց գլուխները ծածկում էին արախչիով կամ գդակով՝ մուգ կարմրավուն փուշիներով ոլորած։ Նրանք մեջքներին միշտ կապած ունեին պայուսակ և մի պարան՝ ծառերը մագլցելու համար։ Պայուսակի տարողությունը բաժանված էր մի քանի մասի։ Առաջին մասում պահվում էին առաջին անհրաժեշտության առարկաներ՝ գուլպա, տրեխ, ոսկրե սանր, երկրորդում՝ մի քանի բուռ բոված կորեկալյուր և մի կտոր չորթան, երորդում դրվում էր 3 մետր սպիտակ կտավ, որը կոչվում էր պատանք ( ամեն հայդուկի պարտքն էր թաղել իր ընկեր հայդուկին, նույն տեղում, որտեղ նա մահացել էր, թաղելու համար մահացածի դին փաթաթում էր այդ սպիտակ սավանով), հայդուկին պատանքի համար կտոր տալը հոգեբանական նշանակություն ուներ։ Հայդուկներն աշխատում էին հագնվել միանման, դա է պատճառը, որ ավագ ու կրտսեր հայդուկների հագուստներն իրարից չէին տարբերվում։ Հայդուկներից միայն Գևորգ Չաուշն էր, որ հեռադիտակ ուներ։

Շնորհակալություն հարգելի՛ Գայանե, քննարկումներին մասնակցելու և գրառում կատարելու համար։

Արթուր Ափիցարյան
26.05.2018, 21:01
Հարգելի՛ Արթուր, շատ կարևոր թեմա եք դրել քննարկման։ Ես շատ եմ սիրում ֆիդայիներին նվիրված երգերը։
Այս երգերը դժվար պահերին օգնում են ժողովրդին, բարձրացնում մարտական ոգին, ուրախացնում են տոների ժամանակ և կապում են մեկ միասնական կամքով։

Արաբոյին նվիրված երգ
https://www.youtube.com/watch?v=lIlOmaoeEWM

Արաբոն 1887 թ․ձերբակալվեց և թուրք իշխանությունների կողմից դատապարտվեց 15 տարվա բանտարկությության, սակայն կարողացել է փախչել Բիթլիսի «Մեթերհեմ» բանտից ու Սասունում շարունակել իր գործը։

1890 թ․ Արաբոյի հետ կապ են ստեղծում Վանի արմենականները՝ Ալեքսանդր Պետրոսյանը, այդ կապը իրագործում է ապագա նկարիչ Փանոս Թերլեմեզյանը, որին այդ ծանոթությունը «մղեց դեպի հեղափոխական գործը»։

1893 թ-ին, երբ Արաբոն իր խմբով (հիմնականում կովկասահայեր) վերադառնում էր Կովկասից Էրգիր, Սասունի Գյալառաշի ձորում շրջապատվեց թշնամու գերակշիռ ուժերի կողմից ու սպանվեց Պայթող աղբյուրի մոտ․․․ջուր խմելու պահին։

Արաբոն իր կենդանության օրոք դարձավ լեգենդ, նրա համբավը տարածվեց Էրգրում, Պարսկասատանում,Կովկասում․․․։ Ժողովուդը չէր հավատում նրա մահվանը, գտնում էր, որ «ան դեռ կգործի լեռներուն մեջ»․․․

Գայանե Թումանյան
27.05.2018, 16:03
Արաբոյին են պատկանում հետևյալ խոսքերը.
«Հային այնքան պետք է ուժեղացնել, որպեսզի նրա աստղը պայծառանա և ուժ ունենա մինչև Շամ քշելու եկվոր անօրեններին»:

Արաբոն փխրուն հոգի ուներ, բայց անխնա էր թշնամու և նամանավանդ, դավաճանների հանդեպ:

Էմմա Խաչատրյան
30.05.2018, 20:20
«Ամեն օր գլուխներդ բարձին դնելուց եւ քնանալուց առաջ, յիշէք, թէ այդ օրը ինչ էք արել ձեր ազգի համար»: «Իմ կուսակցութիւնն իմ ազգն է»: «Մահս չեմ յոգար, այլ գործս, որ կիսատ մնաց»… Զորավար Անդրանիկ

Հարգելի՛ Արթուր հետաքրքիր և կարևոր թեմա եք քննարկում։
Ռազմահայրենասիրական դաստիարակությունը(ՌՀԴ) Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության կարևորագույն
ուղղություններից է:Այս մասին ասված է ՀՀ կառավարության կողմից մշակած «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության
ռազմավարություն» կոչվող օրենքի նախագծում։
Օրինագծում նշվում է,որ ՌՀԴ ռազմավարությունը ուղղված է ՌՀԴ իրականացման կայուն զարգացման ապահովմանը՝ նպաստելով գործունյա,
հայրենիքի պաշտպանությանը պատրաստ քաղաքացու ձևավորմանը,հայոց բանակում պատանիների ծառայության նախապատրաստմանն
ու պարտքի զգացումի ձևավորմանը,զինվորականի մասնագիտության հանդեպ գրավչության մեծացմանը,ազգային արժեքների գիտակցմանը,
հայրենիքի հանդեպ նվիրվածության գիտակցմանը,կարգապահության ամրապնդմանը,հայրենիքը թշնամուց պաշտպանելու գիտակցմանը:

Արթուր Ափիցարյան
30.05.2018, 23:30

Հարգելի՛ Էմմա Խաչատրյան, շնորհակալություն թեման կարևորելու և քննարկումներին մասնակցելու համար։

Արթուր Ափիցարյան
31.05.2018, 00:02
Աղբյուր Սերոբը (Սերոբ Վարդանյան) ծնվել է Խլաթ (Ախլաթ) գավառի Սոխորդ գյուղում 1864 թ-ին։ Պատանի էր, երբ բաշիբոզուկին ցույց տվեց իր բազկի թափը։ Սպանելով երկու քրդի, որոնք ցանկանում էին խլել իր ձին, Սերոբը հեռանում է Պոլիս, որտեղից էլ Ռումինիա։ 1895 թ․ վերադարձել է «Էրգիր», ինքնապաշտպանական խմբեր կազմել՝ ահ ու սարսափ տարածելով թշնամիների վրա։ Հատկապես նշանակալից է Աղբյուր Սերոբի խմբի մղած հաղթական ճակատամարտը 1898 թ․ հոկտեմբերի 29-ին Բաբշեն գյուղի մոտ։ Նրա խմբում կռվում էին նաև երկու եղբյարները՝ Մխիթարը, Զաքարը, կինը՝ Սոսեն և որդիները՝ Հակոբն ու Մեսրոպը։

Սերոբը ոչ միայն ֆիդայական շարժման կազմակերպիչ ու ղեկավար էր, այլև այդ շարժման սկզբունքները մշակողն ու դրանք գործադրողը։ Նա ֆիդայական շարժման «տաղանդավոր ստրատեգ ու տակտիկ էր»։ Ըստ նրա ֆիդայական շարժման հաջողությունները ռազմական տեսակետից պայմանավորված են հետևյալ սկզբունքներով՝ արագ, կայծակնային տեղափոխություններ, կռվի մեջ մտնել միայն այն ժամանակ, երբ վտանգն անխուսափելի է և ուրիշ ելք չկա, թշնամուն խփել հանկարծակի և այնտեղից որտեղից նա չի սպասում։ Մարտը վերջանալուն պես հեռանալ և կորցնել հետքերը․․․

Ստեփանյան Նելլի
31.05.2018, 01:07
Արաբոն համարվում է արաջին Հայդուկը :

Արմենուհի Ստեփանյան
31.05.2018, 12:05
7333 Արաբոի քանդակը Ջերմուկ քաղաքում:

Միքայելյան Կարինե
31.05.2018, 12:33
Աղբյուր Սերոբը (Վարդանյան) ֆիդայական շարժման առաջին սերնդի գործիչներից է:
Ժողովուրդը նրան անվանել է Աղբյուր Սերոբ, այսինքն՝ կյանք պարգևող Սերոբ: 7335

Մինասյան Լիլիթ
31.05.2018, 21:14
1. Խաչիկ Դաշտենց - «Ռանչպարների կանչը»
2. Ստեփան և Կարո Պողոսյաններ «Ինձ բահ տվեք...»
3. Րաֆֆի «Կայծերը»

Արմենուհի Ստեփանյան
01.06.2018, 11:38
Ձայն տուր, օ՜ ֆիդայ, ինչո՞ւ ես տրտում,
Լուռ ու մունջ նստած երկար մտածում,
Ավաղ երկար մտածում, տխուր երկար մտածում:

Շարժեցեք տղե՛րք, սրեր շողշողուն,
Թափենք մենք կրակ թշնամյա՛ց գլխուն,
Գազան թշնամյա՛ց գլխուն, գազան թշնամյա՛ց գլխուն:

Թափենք մե՛նք արյուն իբրև ախոյան,
Լինի առաջնորդ մե՛ր ազատության,
Սիրուն մե՛ր ազատության, անուշ մե՛ր ազատության:

Արթուր Ափիցարյան
01.06.2018, 16:33
Շնորհակալություն հարգելի՛ Արմենուհի Ստեփանյան, թեմային պոետիկ շունչ հաղորդելու համար։

Արթուր Ափիցարյան
01.06.2018, 16:37
1. Խաչիկ Դաշտենց - «Ռանչպարների կանչը»
2. Ստեփան և Կարո Պողոսյաններ «Ինձ բահ տվեք...»
3. Րաֆֆի «Կայծերը»

https://www.youtube.com/watch?v=bvbIILS8Lx0

https://www.youtube.com/watch?v=bvbIILS8Lx0

Ստեփանյան Նելլի
02.06.2018, 00:40
Հայ Հայդուկների ճնշող մեծամասնությունը աղքատ գյուղացիներն էին, ովքեր թալանվել էին թուրքական կառավարության կողից, ենթարկվել բռնաճնշումների և ստիպված հեռացել բնակատեղիից և իրենց նվիրել էին ազգային ազատագրությանը։ Սկզբնական շրջանում հայդուկ դառնալու համար հատուկ ծիսակատարություն գոյություն չուներ։ Ժամանակի ընթացքում ձևավորվեց մի շատ պարզ, բայց իր իմաստով դաժան ծիսակատարություն։

Ֆիդայի դառնալու ցանկություն հայտնողներին նախ տևական ժամանակ օժանդակ աշխատանքներ էին հանձնարարում, ապա մարտական բնույթի առաջադրանքներ և դրանց կատարման ողջ ընթացքում ստուգում էին նրանց կարողություններն ու ունակությունները։ Որից հետո մեկ կամ մի քանի հայդուկ պետք է նրան երաշխավորեին՝ իրենց վրա վերցնելով հայդուկ ընդունվողի վարքագծի պատասխանատվությունը։ Այս բոլորից հետո աղ ու հացի կողքին դնում էին հրացան ու դաշույն, որոնց վրա ընդունվողը բոլորի ներկայությամբ երդում էր տալիս, եթե նա անհրաժեշտ հագուստ, իրեր ու զենք չուներ, հանդիսավոր պայմաններում դրանք հանձնում էին նրան։

Գոհար 75
03.06.2018, 20:35
Հարգելի՛ Արթուր, շատ հետաքրքիր քննարկում է սկսվել Ձեր բացած թեմայի շուրջ։ Թեման ներկայացվում է տարբեր տեսանկյուններով, որը կարող է դառնալ մեթոդական օգնություն ուսուցիչների համար։

Մնալով իմ նախասիրություններին հավատարիմ ներկայացնեմ հաջորդ ֆիդայական երգը՝ նվիրված Աղբյուր Սերոբին։

https://www.youtube.com/watch?v=ZMmAwPcmWaI

https://www.youtube.com/watch?v=ZMmAwPcmWaI

Արթուր Ափիցարյան
04.06.2018, 00:26

Հարգելի՛ Գոհար 75, իհարկե տարբեր տեսանկյուներից թեմայի քննարկումը այն ավելի հետաքրքիր է դարձնում։

Արթուր Ափիցարյան
04.06.2018, 00:27
Սերոբի խումբը զինված էր գլխավորապես ռուսական մոսին հրացաններով, որը քրդերի ու թուրքերի սարսափն էր։ Բանն այն է, որ վերջիններս զինված էին չախմախլի հրացաններով, որոնց կրակի հարվածող ուժի շառավիղը մի քանի հարյուր մետրից չէր անցնում,իսկ ռուսական հրացանով կարելի էր սպանել հազար մետրի վրա։ Դրա համար էլ Սերոբի ջոկատի գնդակները հակառակորդին հարվածում էին, իսկ կրակողը մնում էր անվնաս։

1899 թ․ նոյեմբերին թուրքերին հաջողվեց գետաշենցի դավաճան ռես Ավոյի միջոցով թունավորել Աղբյուր Սերոբին։ Գելիեգուզան գյուղում պաշարված աղբյուր Սերոբը սպանվեց, զոհվեցին նաև երկու եղբայրները և տղան՝ Հակոբը։Այդ կռվի մասին հյուսած երգում՝ «Գնդակ որոտաց նոյեմբեր ամսին» (https://www.youtube.com/watch?v=xG3ca2B2ing), Սոսեն նաև զինակից ու մարտական ընկեր է ամուսնու համար։

Ով էր Սերոբը, որի առաջ սասանվում էին իշխանությունները ու զորքը, որի «անունով թնդում էին Բաղեշի ու Խլաթի լեռներն ու ձորերը»։ Ով էր այդ Սերոբը, որին տարիներ շարունակ ոչ միայն բռնել, այլև վնասազերծել չէին կարողանում, և որը մեկ այստեղ, մեկ այնտեղ հայտնվելով, պատժում էր ժողովրդի թշնամիներին։ Դա հայ ժողովրդի բարկության սրբազան աղաղակն էր, որ արտահայտվել էր իր զավակի հրաշալի պատկերով; Գերմանացի հետազոտող Վ․ Բելկիի բնորոշմամբ «Սերոբը ազատության աներկյուղ մարտիկ էր»։

Արթուր Ափիցարյան
05.06.2018, 20:06
Սասնո գավառի Խուլփ գավառակի Ահարոնք գյուղում է ծնվել Հրայրը (Արմենակ Ղազարյան 1864-1904 թթ․)։ Նա սովորել է Տարոնի Ղզլաղաճ գյուղում, ավարտել է Մշո Ս․ Կարապետ վանքի վարժարանը և Միացյալ ընկերության դպրոցը։ Ոսուցիչ էր Մշո դաշտի գյուղերում։ Հայ ֆիդայության և՛ գաղափարախոսն էր, և՛ մարտիկը։
Հայտնի էր Ուրվական, Դժոխք անուններով։ 1890 թ․ նետվում է հեղափոխական պալքարի մեջ, մասնակցում Սասունի ինքնապաշտպանական կռիվներին (1891-95 թթ․) և 1894 թ․ Սասունի ապստամբությանը։ Հրայրը լավ էր հասկանում, որ Սասունի շարժումը առանց համազգային աջակցության ձախողման էր դատապարտված։ Նա այն եզակի քաղաքական գործիչներից էր, որ ի սկզբանե դրեց հայ ժողովրդի բոլոր հատվածների ուժերի միավորման կենսական անհրաժեշտության խնդիրը։ Հրայրը անողոքորեն հարձակվում էր ազգի մասնատման, տարանջատման բոլոր փորձերի, համազգային խնդիրների նկատմամբ անտարբերության ամեն մի դրսևորման վրա։

Հայ հասարակական կյանքում կայծակի շանթ հանդիսացավ Հրայրի հայտարարությունը հնչակյան և դաշնակցական կուսակցություններին, որը 1895 թ․ հրապարակեց «Դրոշակ» թերթը։ Դա ժողովրդի ուժերի միավորման ճիչ էր, ազգային միասնության կոչ ու մանիֆեստ, որը միանգամայն նշանակալից հնչողություն ունի նաև մեր օրերում. «․․․Ժողովրդի անմիջական շահը պահանջել է և միշտ կպահանջի ընդհանուր ուժերի միացում։ Ինչո՞ւ․․․․ Որովհետև թշնամին, չթաքցնենք, ուժեղ է, համեմատաբար խիստ ուժեղ․․․․»։

Հրայրը զոհվեց Սասունի ինքնապաշտպանական կռիվներում 1904 թ․ ապրիլի 12-ին։ Հրայրին և մյուս զոհվածներին Անդրանիկի զինվորները թաղեցին Սասունի Ս․ Մարինե եկեղեցու բակում։

Գայանե Թումանյան
05.06.2018, 20:40
1. Խաչիկ Դաշտենց - «Ռանչպարների կանչը»
2. Ստեփան և Կարո Պողոսյաններ «Ինձ բահ տվեք...»
3. Րաֆֆի «Կայծերը»

«Հայրենիքի որդու առաքելությունն էր դա,– գրում է Խաչիկ Դաշտենցը:– Եվ ինչպե՞ս կարող է լինել հանգիստ և անձնական ապահով կյանք, երբ հայրենիքն ինքն է անապահով, որտեղի՞ց պետք է հայտնվի անձնական երջանկությունը, երբ հայրենիքն ինքն է ապերջանիկ, ո՞ւր կտանի անձնական փառքի ձգտումը, երբ հայրենիքն ինքն է անփառունակ, ո՞րն է անձնական սերը, երբ սիրո օրորոց հայրենիքը դժոխքի վերակացուն է օրորում… Քարանձավն է նրանց տունը, ամենաշատը՝ գյուղեզրի մարագը կամ գոմը. խոտը կամ ձյունն է նրանց անկողինը, փոթորիկն է նրանց սպիտակեղենը, քարն է նրանց բարձը, սեփական շունչն է նրանց կրակը, զենքի հետ պսակված, ուսապարկերում՝ մի կտոր կորեկհաց կամ մի բուռ փոխինձ. ուսապարկերում՝ իրենց պատանքացուն, հպարտ ճակատները թշնամու նենգ գնդակի դեմ բաց, զօր ու գիշեր լեռներում քայլում են կրակե շապիկ հագած աստվածները… Այդպիսի կյանքով կարող է ապրել միայն նա, ով իր ազատությունը չի զատում հայրենիքի ազատությունից, ով իր փառքը չի բաժանում հայրենիքի փառքից, ով իր երջանկությունը չի բաժանում հայրենիքի երջանկությունից, ով իր սերը չի զատում հայրենիքի սիրուց… Ասպետություն, ազատություն, հերոսություն, փառք և երջանկություն է անանձնական կյանքը: Եվ անսահման է անանձնական կյանքի սահմանը»:

Գայանե Թումանյան
05.06.2018, 20:44
Հրայրը դեմ էր հայդուկային անժամանակ ելույթներին և կողմնակից` նախապատրաստված ընդհանուր ժողովրդական ապստամբության: 1894-ի գարնանը մեկնել է Կովկաս` կամավորներ հավաքագրելու և զենք հայթայթելու: 1895-ին եղել է նաև Ռումինիայում և 50 հայ մարտիկների հետ (նրանց թվում` Անդրանիկն ու Աղբյուր Սերոբը) վերդարձել Հայաստան:Գործակցել է ազատագր. շարժման գործիչ Թաթուլի (Արամ Արամյան) հետ:

1896-ին Բասենի Իշխնու գյուղում երկուսն էլ ձերբակալվել են և տարվել Կարինի բանտ:Հրայրը ընդանուր ներմամբ ազատվել է,իսկ Թաթուլին կախաղան են բարձրացրել:
1904-ին մասնակցել է Սասունի ինքնապաշտպան. կռիվներին:Ապրիլի 13-ին,երբ թուրքական գերակշիռ ուժերը հարձակվել են Գելիեգուզանի ուղղությամբ,Հրայրը ընկերներով փորձել է փակել նրանց ճանապարհը,զոհվել է անհավասար մարտում:Օգնության հասած Անդրանիկի զինվորները Հրայրին և մյուս զոհվածներին թաղել են Գելիեգուզանում:

Արթուր Ափիցարյան
06.06.2018, 09:05
Գևորգ Չաուշը (Գևորգ Ղազարյան) ծնվել է Սասունի Մըկթենք գյուղում։ Սովորել է Առաքելոց վանքի դպրոցում։ Դեռ պատանեկան հասակից ֆիդայական խմբեր է կազմել, մասնակցել է Արաբոյի մղած ինքնապաշտպանական կռիվներին, զինակից էր Հրայրին, Մուրադին, համագործակցում էր Սերոբի, Անդրանիկի, Գալեի, Մակարի, Գուրգենի հետ։

1809 թ․ հայրենիք վերադառնալիս Գևորգը երկու ձեռքով հորիզոնական դիրքով բռնեց ընկերների նվիրած հրացանը, շուռ եկավ դեպի հյուսիս, հայացքը հառեց երկնքին ու ասաց․

-Հե՛յ, Մարաթուկ, քո զորությանը մատաղ։ Ինձ հնարավորություն ու ուժ տուր մինչև կյանքիս վերջը Արաբոյի նման, իմ այս Արաբոյով խփելու թշնամուն ու դավաճանին, պաշտպանելու թշվառին ու լլկվածին։

Գևորգի ձեռքով սպանվեց Արաբոյի մատնիչ Կրպոն։ 1894 թ․ ձերբակալվել է և դատապարտվել 15 տարվա բանտարկության։

Քսան ամիս ամց փախել է բանտից և անցել Սասուն։ 1896 թ․ ծանոթացել է Անդրանիկի հետ, միասին մղել են բազում կռիվներ Բերդակում, Առաքելոց վանքում, 1901 թ․ Իշխանաձորում, Տալվորիկում, 1904 թ Կարսում, Աստղում․․․․

Գևորգը սպանվել է Մշո դաշտի Սուլուխ գյուղի կռվում, 1907 թ․ մայիսի 27-ին։

Սալվինե Սահակյան
06.06.2018, 11:30
Գոհունակությունս եմ հայտնում թեմայի հեղինակին: Այս թեմայի շրջանակներում ես հաղորդակից եղա խելացի մարդկանց, մտքերի հետ: Թեմայի քննարկումը միջառարկայական և ներառարկայական կապի տեսական օրինակ էր: Այն նաև հայրենասիրության ժամանակագրությունների համեմատության և համադրման օրինակ էր: Ուրախ եմ, որ մեր երկրում կա իր մասնագիտությունը ճիշտ ընտրած մանկավարժների մեծ բանակ, կայուն, իր գործը քաջ գիտակցող նվիրյալ մանկավարժների բանակ:

Սալվինե Սահակյան
06.06.2018, 11:41
Ուզում եմ խորին շնորհակալությունս հայտնել ԿՏԱԿ - ին՝ նման հարթակ ստեղծելու համար: Հայկական կրթական միջավայրը ոչ միայն թեմա քննարկելու, այլև ամուր ընկերության, հաճելի շփումների, հետաքրքիր համագործակցությունների, վստահելի հարաբերությունների և լրջագույն աշխատանքի միջավայր է:
Որպես փոխտնօրեն ես բարձր եմ գնահատում ցանկացած աշխատանք, որը հնարավորություն է ընձեռնում առաջավոր փորձը, կարծիքը առանց դժվարության մասսայականացնելու: Հաջողություն մաղթենք ԿՏԱԿ - ին՝ իր խիստ կարևոր առաքելությունը անխափան իրագործելու մեջ:

Արթուր Ափիցարյան
06.06.2018, 13:42

Հարգելի՛ Սալվինե Սահակյան, ուրախ եմ որ թեմայի քննարկումը Ձեզ դուր է եկել։

Արթուր Ափիցարյան
06.06.2018, 13:44
Ուզում եմ խորին շնորհակալությունս հայտնել ԿՏԱԿ - ին՝ նման հարթակ ստեղծելու համար: Հայկական կրթական միջավայրը ոչ միայն թեմա քննարկելու, այլև ամուր ընկերության, հաճելի շփումների, հետաքրքիր համագործակցությունների, վստահելի հարաբերությունների և լրջագույն աշխատանքի միջավայր է:
Որպես փոխտնօրեն ես բարձր եմ գնահատում ցանկացած աշխատանք, որը հնարավորություն է ընձեռնում առաջավոր փորձը, կարծիքը առանց դժվարության մասսայականացնելու: Հաջողություն մաղթենք ԿՏԱԿ - ին՝ իր խիստ կարևոր առաքելությունը անխափան իրագործելու մեջ:

Լիովին համամիտ եմ Ձեզ հետ։

Արթուր Ափիցարյան
06.06.2018, 13:47
Գևորգը սպանվել է Մշո դաշտի Սուլուխ գյուղի կռվում, 1907 թ․ մայիսի 27-ին։

Վավերագրական ֆիլմ նվիրված Գևորգ Չաուշին՝

https://www.youtube.com/watch?v=4naooAmwA7I

https://www.youtube.com/watch?v=4naooAmwA7I

Անահիտ Բաղդասարյան
08.06.2018, 20:03
Գևորգը սպանվել է Մշո դաշտի Սուլուխ գյուղի կռվում, 1907 թ․ մայիսի 27-ին։

«Թող մարեն աչքերս, միայն թե թող ծագի Հայաստանի անկախության արևը»:

Գևորգ Չավուշ

Անահիտ Բաղդասարյան
08.06.2018, 20:07
«Թող մարեն աչքերս, միայն թե թող ծագի Հայաստանի անկախության արևը»:

Գևորգ Չավուշ

Գևորգ Չավուշը հայ ազգային ազատագրական շարժման հերոս է, հայդուկապետ, ՀՅԴ անդամ։ Նա համիդյան արյունոտ վարչակարգի դեմ ոտքի ելած հայ ֆիդայական շարժման առաջին սերնդի ակնառու դեմքերից է, իր ժողովրդի ազատագրման գործին նվիրված անձնազոհ մարտիկ։

Քաղվածքներ

Հուլիսի 17-ին Տալվորիկի մեջ տեղի ունեցավ մեծ կռիվ։ Ինձ հետ էին Արմենակը, Արամը, Պողոսը և Հովհաննեսը։ Կանոնավոր զենք չունեինք, մեկ հատ մարտին իմ ձեռքին կար, մյուսները չախմախլի էին։Այնտեղ մենք կորցրեցինք հինգ ընկերներ և մի կին, իսկ քրդերից սպանվեցին 30 հոգի։ Տեղացի խեղճ հայերը բավականին վնասվեցին, որովհետև քրդերը թալանեցին։ Մենք էլ անպաշտպան մնացինք. ոչ մի տեղից օգնություն չկար։ Մուրադն էլ ուշացավ։ Մինչև աշուն մնացինք այդ անորոշ վիճակում։ Արմենակը ևս թողեց մեզ ու գնաց Խնուս...
Եղսո, իմ ընկերների նվիրած ատրճանակն ամենաթանկ նվերն է։ Հայդուկի զենքը խիզախ ոգի է սիրում։ Այդ սուրբ զենքով խփիր թշնամուն, խփի'ր, որտեղ էլ որ լինի։ Իսկ եթե ստեղծվի վիճակ, երբ կարող ես թշնամու ձեռքն ընկնել, չվարանես, ատրճանակի փողը քունքիդ մոտեցնել...

Արթուր Ափիցարյան
08.06.2018, 21:01

Շնորհակալություն գրառման համար հարգելի՛ Անահիտ Բաղդասարյան։

Գյուլնարա
08.06.2018, 21:32
Շնորհակալություն հետաքրքիր թեմա է , հետաքրքիր նորություններով հագեցած:

ՀԱՅԱՍՏԱՆ

Սա իմ երկիրն է-
չափերով այնպիսին-
որ կարող եմ վերցնել հետս,
թե մի հեռու տեղ գնամ:
Փոքրիկ՝ ինչպես ծերացած մայր,
Փոքրիկ՝ ինչպես նորածին զավակ
իսկ քարտեզի վրա
ընդամենը արցունքի մի կաթիլ…
Սա իմ երկիրն է – չափերով այնպիսին,
որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ,
որ չկորցնեմ հանկարծ…

Անահիտ Բաղդասարյան
08.06.2018, 22:36
Շնորհակալություն հետաքրքիր թեմա է , հետաքրքիր նորություններով հագեցած:

ՀԱՅԱՍՏԱՆ

Սա իմ երկիրն է-
չափերով այնպիսին-
որ կարող եմ վերցնել հետս,
թե մի հեռու տեղ գնամ:
Փոքրիկ՝ ինչպես ծերացած մայր,
Փոքրիկ՝ ինչպես նորածին զավակ
իսկ քարտեզի վրա
ընդամենը արցունքի մի կաթիլ…
Սա իմ երկիրն է – չափերով այնպիսին,
որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ,
որ չկորցնեմ հանկարծ…

«Ապագա պատմաբանը Դիոգենեսի պես լապտեր վերցրած պետք է քրքրե մեր ներկա դարի պատմությունը, որ գտնե այն գաղափարական գործիչներին, որոնց գործը նմանվում է հին հեքիաթների դարու հերոսների գործունեությանը: Հայ ներկա իրականության մեջ ապագա անաչառ պատմաբանը շատ քչերին կգտնի, որոնց անունը արժանի կլինի հավերժ ացնելու... Անշուշտ ու անկասկած, դրանց թվում կլինի եւ Գարեգին Նժդեհի անունը...»

«Սյունիք», Գորիս 1920թ., թիվ

Քաղվածքներ
Ոմանք արևը միայն խավարման ժամանակ են նկատում։

Չի կարելի օգնել այն ընկածին, եթե նրան պակասում է ինքնօգնությամբ ոտքի կանգնելու կամքը։

Շղթաների մեջ ծնվում, ապրում և մեռնու՞մ ես, դու ես մեղավոր, որովհետև թույլ ես...

Քրիստոնեական սիրո խորհուրդը ամբողջ դարեր պատճառ է դարձել մեր ժողովրդի անօրինական ողբերգության։

Իրավունքը ուժի հասկացողություն է, այլ ոչ տրամաբանական։

Մի ժողովուրդ, որի որդիները հավասար չեն օրենքի եւ մահվան առջև՝ հաղթական հայրենիք չի ունենա։

Կրոնների պես հայրենիքներն էլ պահանջում են, որ իրենց սպասարկողի ձեռքերը լինեն տաք եւ մաքրամաքուր։

Ապագան վտանգված ժողովուրդների վերջին խաղաթուղթը - վերադաստիարակությունն է։

Յուրաքանչյուր ազգի պարտականությունը մարդկության հանդեպ նախ և առաջ դրսևորվում է սեփական ազգի կենսունակության պահպանման և սեփական մշակույթի զարգացման ձևով։

Արթուր Ափիցարյան
08.06.2018, 22:52
Սևքարեցի Սաքոն ծնվել է Տավուշի մարզի Սևքար գյուղում 1870 թ․ հունվարի 14-ին։ Նրա կիսանդրին դրված է հայրենի գյուղում։

․․․1890 թ․ հունիսի 9-ը, Գոշավանք․․․․

-Երդվում եմ կյանքս ու հոգիս զոհել հայրենիքիս ազատության սուրբ գործին․․․․

Գոշավանքի քահանան տարակուսանքով ու թերահավատությամբ էր նայում խորանի առջև ծունկ չոքած երիտասարդ ուխտավորին։ Տարիներ հետո Տեր Գարեգինը հպարտությամբ կհիշի ու բոլոր երդվյալներին կհիշեցնի․

-Երդումդ պահեք սիրով, հավատով ու հույսով, ինչպես Սևքարեցի Սաքոն։

Գոշավանքի երդումից մեկ ամիս էլ չանցած նա արդեն երկրում էր՝ Արևմտյան Հայաստանում, Մուշ, Սասուն, Էրզրում․․․

1897 թ․ հուլիսի 25-ին Խանասորի արշավանքի ոգեշնչողներից էր, հեծյալ խմբի հրամանատարը։

Արթուր Ափիցարյան
08.06.2018, 22:54
1899 թ․ իշխանությունները նրան դատապարտել էին 101 տարվա բանտարկության, իսկ հաջորդ տարում՝ մահվան։ Երկու տարի անցկացնելով Բիթլիսի «Մեթերհեմ» բանտում, ազատվել է ռուսական իշխանության միջնորդությամբ․ ինքը ռուսահպատակ էր։

1905-06 թթ․ հայ-թաթարական ընդհարումների ժամանակ մեծն Թումանյանի հետ շրջում էր հայկական և ադրբեջանական գյուղերում՝ կոչ անելով խաղաղության ու բարեկամության։

1908 թ․ իր ֆիդայի ընկերների հետ պետք է մեկներ Պարսկաստան՝ մասնակցելու սկսված հեղափոխությանը և միանալու իր զենքի ընկերներին՝ Եփրեմ Դավթյանին ու Արշակ Գաֆաֆյանին (Քեռի), սակայն հիվանդացավ խոլերայով ու վախճանվեց Երևանում։

Արթուր Ափիցարյան
08.06.2018, 23:24
Սմբատ Բորոյանը (1868-1956) ծնվել է Մուշում։ Փոքր հասակից մասնակցել է ֆիդայական «Վարդանանք» խմբի կռիվներին ։ Անդրանիկի մղած բոլոր կռիվներում եղել է նրա անփոխարինելի օգնականը։

Հայտնի էր Սմբատ, Մախլուտո անուններով։ Մահացել է Երևանում 1956 թ․ մարտի 16-ին, թաղված է էջմիածնի Ս․ Գայանե վանքի բակում, Խենթի կողքին, համաձայն իր կտակի․ «Հավատքիս համար ինձ կթաղեք ս․ Էջմիածնում, իսկ քաջությանս համար «Խենթի» կողքին։ Եթե հարմար կդատեք»։

Արթուր Ափիցարյան
09.06.2018, 09:15
Մկրտիչ Ավետիսյանը (Թերլեմեզյան) ազգային-ազատագրական պայքարի այն գործիչներից էր, որ շեշտը դնում էր ազգի կրթության և լուսավորության վրա, արժեվորում հրատարակչական գործը։ Նրա գործունեության ծիրն ընդգրկել է Արևմտյան Հայաստանը (Վան), Կովկասը, Պարսկաստանը, եղել է Ֆրանսիայում, ԱՄՆ-ում։ Որոշ ժամանակ ստանձնել է Սալմաստի, Ուրմիայի և Խոյի հայկական դպրոցների տեսչի պաշտոնը։

Նա կոչ էր անում հույս չդնել եվրոպական երկրների օգնության վրա և ապավինել սեփական ուժերին։ 1896 թ․ կազմակերպել է Վանի ինքնապաշտպանությունը, բայց խուսափելով խաղաղ բնակչության մեջ ավելորդ զոհեր տալուց՝ իր մարտիկներով (մոտ 1000 հոգի) փորձել է անցնել Պարսկաստան։ Սուրբ Բարդուղիմեոս վանքի մոտ կռիվ է սկսվում նրա ջոկատի և թուրքական բանակի միջև։ Այդ մարտում էլ նա ընկնում է հերոսի մահով։

Արթուր Ափիցարյան
09.06.2018, 18:22
1895 թ․ հոկտեմբերին Զեյթունը շրջապատվեց 60 000-անոց թուրքական զորքով։ Սակայն ինքնապաշտպանության դրոշ պարզած զեյթուցիները (6 000 մարտիկ) երկու ամիս շարունակ հաջողությամբ ետ էին մղում թշնամու գրոհները։ Չկարողանալով ընկճել հայերի դիմադրությունը թուրքական իշխանությունները ստիպված էին դիմել բանակցությունների։

Այդ ապստամբության կազմակերպիչներից էր զինվորական խորհրդի անդամ, ուսուցիչ Միհրան Գայանը։ Նա աչքի ընկավ նաև 1909 թ․ Ադանայի կոտորածի օրերին, երբ կազմակերպվեց Հաճընի ինքնապաշտպանությունը։ Առաջին աշխարհամարտից հետո շատ հաճընցիների հետ նա վերադարձավ հայրենի եզերք, նորից զբաղվեց ուսուցչությամբ։ Սակայն 1920-ին, երբ քեմալականները շարժվեցին Հաճընի վրա, Միհրան Գայանը որպես ինքնապաշտպանության բարձրագույն խորհրդի անդամ՝ կրկին առաջին դիրքերում էր։

Զոհվել է Սիս նահանջելու ճանապարհին։

Գոհար 75
10.06.2018, 16:38
https://www.youtube.com/watch?v=q-l9nNCFhn8

Գոհար 75
10.06.2018, 16:42
Սևքարեցի Սաքոն ծնվել է Տավուշի մարզի Սևքար գյուղում 1870 թ․ հունվարի 14-ին։ Նրա կիսանդրին դրված է հայրենի գյուղում։

․․․1890 թ․ հունիսի 9-ը, Գոշավանք․․․․

-Երդվում եմ կյանքս ու հոգիս զոհել հայրենիքիս ազատության սուրբ գործին․․․․

Գոշավանքի քահանան տարակուսանքով ու թերահավատությամբ էր նայում խորանի առջև ծունկ չոքած երիտասարդ ուխտավորին։ Տարիներ հետո Տեր Գարեգինը հպարտությամբ կհիշի ու բոլոր երդվյալներին կհիշեցնի․

-Երդումդ պահեք սիրով, հավատով ու հույսով, ինչպես Սևքարեցի Սաքոն։

Գոշավանքի երդումից մեկ ամիս էլ չանցած նա արդեն երկրում էր՝ Արևմտյան Հայաստանում, Մուշ, Սասուն, Էրզրում․․․

1897 թ․ հուլիսի 25-ին Խանասորի արշավանքի ոգեշնչողներից էր, հեծյալ խմբի հրամանատարը։

https://www.youtube.com/watch?v=3fLkCt2zAbY

Գայանե Թումանյան
10.06.2018, 17:02
<<Հայոց աշխարհի փափկասուն տիկինները, որոնք փափուկ կյանքով ու քնքուշ մեծացել էին բազմոցների ու գահավորակների մեջ, շարունակ բոբիկ ու ոտքով էին գնում աղոթատները,առանց ձանձրանալու ուխտելով և խնդրելով ,որ կարողանան դիմանալ այն մեծ նեղությանը։ Ովքեր իրենց մանկությունից հորթերի ուղեղներով և երեների փափուկ մսով էին սնվել, մեծ ուրախությամբ խոտեղեն կերակուր էին ընդունում․․․ և ամենևին չէին հիշում իրենց սովորական փափուկ կյանքը։ Նրանց մարմինների մորթը սև գույն ստացավ, որովհետև ցերեկն արևակեզ էին լինում և ամբողջ գիշերներն էլ գետնի վրա էին քնում։ ․․․ Մոռացան իրենց կանացի տկարությունը և առաքինի տղամարդիկ դարձան հոգևոր պատերազմի մեջ․ կռիվ բաց արին ու մարտնչեցին ծայրագույն մեղքերի դեմ, կտրեցին և դեն գցեցին նրա մահաբեր արմատները։
․․․ Խոնարհությամբ հաղթահարեցին ամբարտավանությունը և միևնույն խոնարհությամբ հասան երկնավոր բարձրությանը։ Այն այրիները , որ նրանց մեջ կային, նորից առաքինության հարսներ դարձան և իրենց վրայից վերցրին այրիության նախատինքը։ Իսկ կապվածների կանայք․․․ հաղորդակից եղան սուրբ կապվածների չարչարանքներին․ իրենց կյանքում նմանվեցին մեռած քաջ նահատակներին և հեռվից մխիթարիչ վարդապետներ եղան բանտարկվածներին>>։
Սա դեռևս հինգերորդ դարի պատմիչ Եղիշեի նկարագրած կանանց կերպարն է։

Հայ կինը հայոց պատմության դժվարին ու ճակատագրական պահերին անմասն չի մնացել մեր գոյապայքարից, որը վկայում է հայուհու խիզախության, քաջության, հերոսության և նպատակասլացության մասին: Նա միշտ մեծարվել է, համարվել սրբություն, եղել առաքինի, ազնիվ ու համբերատար: Հայը կնոջ նկատմամբ միշտ մեծահարգ է եղել, սրբացրել ու պաշտել է մայրերին: Շատ հայուհիներ ֆիդայիների հետ կողք կողքի պայքարել են թշնամու դեմ, արհավիրքի ժամին դարձել քաջ զինվոր և կյանքի գնով պաշտպանել են իրենց բույնն ու ձագուկներին:
Անզուգական կերպար էր Սոսեն՝ Սոսե Մայրիկը ,Աղբյուր Սերոբի կինը, որն իր տիպարով և սերունդներին կտակած պատգամներով մեր ազգային ինքնության և հպարտության աղբյուրը դարձավ: Սոսեն արդեն լիովին պատրաստ էր ֆիդայական կյանքին, երբ 1895 թ. Սերոբը վերադարձավ պանդխտությունից և հայ հեղափոխականի «Տղա՛ք, առանց հացի մնացէք, առանց զէնքի մի մնաք» կոչ-հորդորով պայքարի դրոշը պարզեց ողջ շրջակա տարածքներում: Հայդուկային խմբում կնոջ առկայությունը բացառող չգրված, սակայն սրբորեն պահպանվող կարգը այս դեպքում շրջանցվեց, քանի որ Սերոբին և նրա ընտանիքին անընդհատ հետապնդում էին թուրքերը, և նրանց կյանքը պահպանելու համար Սերոբն ստիպված էր Սոսեին իր հետ տանել Սասունի լեռները. «Սասունի ֆետայիներու փաղանգը գուրգուրանքով ընդունեց զինքը որպէս պարագլուխ»,- գրում է Ավոն: Ամուսնու, հրամանատարի և անվեհեր հայդուկապետի կողքին ազատասեր հայուհին կարողացավ դիմակայել բոլոր դժվարություններին և փառքի արժանի էջեր գրեց հայ ֆիդայական շարժման պատմության մատյանում:

Ruzanna3
10.06.2018, 19:06
Ռազմագիտության և նախնական զինվորական պատրաստության դասերի անցկացումը հնարավորություն է տալիս արդեն դպրոցական
տարիներին հայ պատանիների մեջ սերմանել հայրենասիրության ոգի, բացի այդ, ռազմական տեխնիկային տիրապետելը, շարային և
ֆիզիկական պատրաստության դասերին ձեռք բերված փորձը թույլ են տալիս արդեն զինվորական ծառայության ժամանակ հեշտությամբ
հարմարվել բանակային կյանքին:

Ruzanna3
10.06.2018, 19:08

Ապրիլյան քառօրյա պատերազմը մեկ անգամ ևս ապացուցեց, որ անկախության սերունդն իրոք արժանի է իր քաջազուն հայրերին ու ավագ եղբայրներին: Այդ պատերազմում շրջանից զոհվեց 9 զինծառայող, որոնք հետմահու պարգևատրվեցին ՀՀ և ԼՂՀ ՙՄարտական խաչ՚ շքանշանով, ՙԱրիության համար՚ և ՙՄարտական ծառայություն՚ մեդալներով: Ապրիլյան քառօրյա պատերազմը մեկ անգամ ևս ապացուցեց, որ անհատի ձևավորման, հայրենասիրական դաստիարակության ուղղությամբ տարվող աշխատանքներն անչափ կարևոր են: Այս ամենը մի նպատակ է հետապնդում. ձևավորել ռազմահայրենասիրական ոգով դաստիարակված անհատներ, ապագա զինվորներ, որոնք կհամալրեն բանակի շարքերը:

Մարգարյան Նաիրա
10.06.2018, 23:23
Հայ կնոջ վեհ գաղափարներն ու ձգտումները չեն խեղդվել նրա կրոնական հավատարմության ու համբերության մեջ, այլ վտանգի պահին,հատկապես օրհասական օրերին, հայ կինը միշտ էլ գիտակցել է ու մարտնչել, հերոսացել է կամ հերոսներ ծնել ու դաստիարակել:
Սկսած 5-րդ դարում Եղիշեի և Ղազար Փարպեցու նկարագրած «Հայոց աշխարհի փափկասուն տիկնանց» սխրանքներից մինչև Վար-
դան Մամիկոնյանի դուստր Շուշանիկի, հայոց թագուհիներ Փառանձեմի, Զարմանդուխտի, Ջալալ իշխանի դուստր Ռուզանի, Ռուբինյան Հե-
թում սպարապետի կին Զարմանուհու, Այծեմնիկ Անեցու, քաջակորով,հայրենասեր, ազատատենչ մյուս անհատ հայուհիների քաջագործու-
թյունները, թշնամու դեմ մինչև վերջ կռվելու և նահատակվելու անձնազոհության օրինակներից մինչև 1724 թվականին՝ Երևանի ինքնա-
պաշտպանության ժամանակ, տղամարդկանց կողքին թուրքական 60 հազարանոց բանակի դեմ կռվող հայ կանանց հավաքական սխրա-
գործությունները հայրենասիրության ուղեցույց են դարձել սերունդների համար: Այս ամենը լավագույնս ցույց է տալիս, թե հայ կինն ինչպես է դարերի ընթացքում ըմբռնել ու յուրացրել այն վեհ սկզբունքը, որ ոչ ոք իրավունք չունի ժողովրդի ազատությունը զոհաբերելու իր անձնական
խնդիրների համար:

Արթուր Ափիցարյան
10.06.2018, 23:29
Թորգոմը, որ սովորել էր Մոսկվայի պետական համալսարանում և սպայական կոչումով թողել էր ծառայությունը ռուսական բանակում, մի նպատակ ուներ՝ օսմանյան լծից ազատագրված տեսնել հայրենիքի երկրորդ կեսը։ Ֆիդայական իր գործունեությունը նա սկսեց Կարսի շրջանում՝ զինված ու զինատար խմբերի կազմակերպմամբ։

1903 թ․ գլխավորեց Սասուն ռազմամթերք փոխադրող «Մրրիկ» հեծելախումբը։

1904-ին էր երբ «Որսկան» ֆիդայական խումբը (61 հոգի) մեկնում էր ապստամբ Սասունին օգնության, ռուսական սահմանից ոչ հեռու Օլթիի մոտ նրանց ջոկատը պաշարեց ռուս սահմանապահ ջոկատը։ Մյուս կողմից էլ կրակ բացեցին թուրքերը։ Խաչաձև կրակի տակ հայտնվելով Թորգոմը հրամայում է չկրակել ռուսների վրա և հանձնվել։ Սակայն կազակներն անտեսելով պարզված սպիտակ դրոշը, շարունակել են կրակ տեղալ։ Ֆիդայիներից շատերի հետ սպանվում է նաև շուշեցի Թորգոմը։

Արթուր Ափիցարյան
10.06.2018, 23:34
Ֆիդայական շարժման և պայքարի մեջ անգնահատելի դեր ունեին նաև զինագործները։

Դարվիշը (Գալուստ Ալոյան 1864-1914 թթ) Տուլայի, Իժևսկի զինագործարաններում սովորելով այդ արհեստի նրբությունները՝ արհեստանոցներ է բացել Թիֆլիսում, Երևանում, ապա Թավրիզում։ Զենքեր է պատրաստել ֆիդայական զանազան ջոկատների, նաև Սարգիս Կուկունյանի խմբի համար։

Մասնակցել է 1897 թ․ Խանասորի հայտնի արշավանքի նախապատրաստմանը։

Զոհվել է թուրք ոստիկանների հետ զինված բախման ժամանակ։

Արթուր Ափիցարյան
10.06.2018, 23:47
Զորավար Անդրանիկ

1899 թ․ Աղբյուր Սերոբի մահից մի քանի տարի անց ծագեց նրան փոխարինողի, Տարոնում ֆիդայական պայքարի ղեկավար ընտրելու հարցը։ Ազատամարտիկներից ոմանք առաջարկեցին Սեբաստացի Մուրադի թեկնածությունը, սակայն Մուրադը կտրականապես մերժեց․«Անդրանիկն է այդ առաջնորդը և եթե անգամ նա մեռած լինի իր դիակը մեր դրոշին հետ պետք է տարվի մեր առջևեն՝ դեպի կռիվ և ազատություն»։

Անդրանիկը ծնվել է 1865 թ․ փետրվարի 25-ին Սեբաստիայի (Սվազ) վիլայեթի Շապին Գարահիսար բերդաքաղաքում։Սովորել է ծննդավայրի ազգային Մուշեղյան վարժարանում։ Զեյթունի, Սասունի ապստամբների հերոսական օրինակը ոգեշնչում է պատանի Անդրանիկին, որը հաստատ որոշում է զինվորագրվել թուրքական բարբարոսների դեմ իր ժողովրդի ազատագրական պայքարին։

Արեն
11.06.2018, 11:52
Հարգելի՛ Արթուր, շատ կարևոր թեմա եք դրել քննարկման։ Ես շատ եմ սիրում ֆիդայիներին նվիրված երգերը։
Այս երգերը դժվար պահերին օգնում են ժողովրդին, բարձրացնում մարտական ոգին, ուրախացնում են տոների ժամանակ և կապում են մեկ միասնական կամքով։

Արաբոյին նվիրված երգ
https://www.youtube.com/watch?v=lIlOmaoeEWM

Չեխական Բռնո քաղաքի միջնադարյան ամրոցներից մեկում, «KAMPANELA» երգչախումբը հայազգի մեներգչուհի Կարմեն Սարոյանի հետ միասին ներկայացրել է հայ ազատագրական պայքարին նվիրված ֆիդայական երգ: Դահլիճը բուռն արձագանքել է: Ինչպես Ռուսարմինֆոյի թղթակցին պատմել է Կարմենը, դահլիճում շատ են եղել չեխ զինվորականներ: Մեներգչուհին նաև նշել է, որ հայ ֆիդայու երգը երգչախմբի երգացանկում միակ հայկական երգը չէ:

https://www.youtube.com/watch?time_continue=75&v=vEOY0Eh6fVs

Թագուհի Մամյան
11.06.2018, 13:14
Հարգելի Արթուր, շատ արդիական թեմա եք վարում:
Ինչ խոսք, ռազմահայրենասիրական դաստիարակությունը և գրագետ, հոգեպես ու ֆիզիկապես կոփված, բանակի մասին տեղեկացված ու պատրաստված սերունդ դաստիարակելու գործընթացը սկսվում է հենց դպրոցից: Ռազմահայրենասիրական միջոցառումները, մրցույթները, խաղերը ևս նպաստում են հայրենասիրության ձևավորմանն ու զարգացմանը:

Միքայելյան Կարինե
11.06.2018, 13:17
Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի և պայքարել եմ միայն մի բանի՝ իմ հարազատ ժողովրդի ազատության և բարեկեցության համար։ Ես չեմ փնտրում իմ վաստակի գնահատականը և ցանկանում եմ միայն այն, որ երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ես ծառայում եմ ամբողջ կյանքում։
Զորավար Անդրանիկ

Թագուհի Մամյան
11.06.2018, 13:25
Չկա ավելի խոր զգացում, քան հայրենասիրությունը: Եվ սխալվում էին հները` կարծելով, թե «սերը կույր է»: Համենայն դեպս չի կարող կույր լինել սիրո այն տեսակը, որ հայրեինքն է հարուցում: Պարույր Սևակ:

Ես համամիտ եմ այն մտքին, որ հայրենասիրությունը սկսվում է ընտանիքից և զարգանում դպրոցում:

Մարգարյան Նաիրա
11.06.2018, 20:25
Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի և պայքարել եմ միայն մի բանի՝ իմ հարազատ ժողովրդի ազատության և բարեկեցության համար։ Ես չեմ փնտրում իմ վաստակի գնահատականը և ցանկանում եմ միայն այն, որ երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ես ծառայում եմ ամբողջ կյանքում։
Զորավար Անդրանիկ

«...Հա՛յ ժողովուրդ, եթե հավաքական կերպով չպատասխանես այս կոչիս, եթե չգիտակցես այն մահվան սև երազին, որ կը սավառնի մեր բովանդակ հայ ժողովըրդին վրա, եթե դուն հասկացությունը չունենաս ստեղծված ծանր րոպեին, ետ առ ինձմե հորս անունը, զոր դուն ես տված, և իրավունք մի՛ ունենար վերցնելու իմ դիակը, իրավունք մի՛ ունենար իմ վրա արտասվելու, թող թաղե զիս այն կոզակը, որ երեկ իմ կողքին կուրծքը կուտար մեր թշնամուն և ձորերը մնացած հայ որբուկները կգրկեր և կգգվեր»:

Զորավար Անդրանիկի կոչից

«Անդրանիկը մեռավ իր փափագին չհասած, որ ազգինն էր միանգամայն, բայց նա երկար ու անձնվիրությամբ ծառայեց համազգային տակին, ուստի իր անունն ու հիշատակը դարձան համազգային: Կամավոր նահատակների մի ընտիր խումբ, որ պայքարի մտավ քառորդ դար առաջ և որոնց շարքից էր նաև Անդրանիկը, նույնքան անձնազոհ էր, որքան սա: Նոր մարտական հայության առաջին ծիլերն էին, ամեն մեկն ընտրված հազարի միջից, ամեն մեկը մի զորավոր անհատ, բայց ընտիրների և զորավորների մեջ աչքի ընկավ Անդրանիկը»:

Նիկոլ Աղբալյան

«Մայր բնությունից և բախտից պարգևատրված բացառիկ անհատներից էր Անդրանիկը և բացառիկ վիճակի արժանացավ նա հայոց պատմության մէջ: Եթէ ժողովրդական կամ ազգային հերոս բառը որոշ իմաստ ունի, Անդրանիկը եղավ բառիս ամենալայն մտքով ազգային հերոս, որի ճակատը դափնե պսակով զարդարեցին «Հայոց Կուսանք» և հայ աշուղները փառքի երգեր ձոնեցին նրան»:

Սիմոն Վրացյան

«Այս գերեզմանին առջև մեր հոգու և մտքի աչքերով կը տեսնենք վերջին հարյուր տարիներու ընթացքին մեր ժողովուրդի մղած անհավասար պայքարը իր արժանապատվութեան, իր գոյութեան և ազատութեան համար: Այդ կը կոչվի, ինչպէս գիտէք, հայ ազատագրական շարժում, որուն արյունոտ ճանապարհին վրայ կը բարձրանայ հերոսական կերպարը զորավար Անդրանիկի»:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն 1-ին

Ruzanna3
12.06.2018, 01:06
Հայդուկների գործողությունները տարերային էին ու ցրված: Հայերի կյանքն ու արժանապատվությունը պաշտպանելիս ֆիդայիները միշտ ստացել են ժողովրդի օգնությունը: Նրանց շարքերը մշտապես լրացրել են պայքարին զինվորագրված հայրենասեր նոր երիտասարդներ: Հայ հայդուկային առաջին խմբերը առաջացել են Տարոնում, Վասպուրականում, Կեսարիայում, և Արևմտյան Հայաստանի այլ վայրերում: Հայտնի են` Մարգար Վարդապետի, Արաբոյի, Ռ.Շիշմանյանի, Գ.Արխանյանի, Ա.Աչըքպաշյանի և Մինասօղլու խմբերը: Այս շրջանում հայդուկների որոշ ղեկավարներ փորձել են համաձայնեցնել կամ միավորել անջատական ֆիդայական խմբերի գործողությունները: Սակայն ոչ հետևողական լինելու պատճառով գրեթե արդյունքի չեն հասել: Հայդուկները որոշակի աշխատանք են կատարել` ամրապնդելու կապերը հայ ժողովրդի երկու հատվածների միջև, նրանցից շատերը այցելել են Թիֆլիս, տեսակցել արևելահայ նշանավոր գործիչների հետ, նրանց օգնությամբ զենք ու զինամթերք ձեռք բերել, կամավորներ հավաքագրել Արևմտյան Հայաստան ուղարկելու համար: 1880-902-ական թթ. կովկասահայ երիտասարդների, ինչպես նաև Ռուսաստանում ապրող հայերի շրջանում մեծացել է հետաքրքրությունը արևմտահայերի ազատագրական պայքարի հանդեպ, և գնալով ծավալվել է օգնության շարժումը: Շատ հայ երիտասարդներ, մասնավորապես ուսանողներ, գալիս էին Թուրքիային մոտ կամ սահմանակից շրջաններ կազմում հայդուկային խմբեր և զենք-զինամթերքով փորձում անցնել Առևմտյան Հայաստան: Հայտնի են Վարդան Գոլոշյանի և Սարգիս Կուկունյանի ձեռնարկումները: Կազմավորվել են նաև զինատար խմբեր, որոնք զենք էին փոխադրում Ռուսաստանից, Անդրկովկասից, Պարսկաստանից:

Գայանե Թումանյան
12.06.2018, 17:12
Հայ կինը հայոց պատմության դժվարին ու ճակատագրական պահերին անմասն չի մնացել մեր գոյապայքարից, որը վկայում է հայուհու խիզախության, քաջության, հերոսության և նպատակասլացության մասին: Նա միշտ մեծարվել է, համարվել սրբություն, եղել առաքինի, ազնիվ ու համբերատար: Հայը կնոջ նկատմամբ միշտ մեծահարգ է եղել, սրբացրել ու պաշտել է մայրերին: Շատ հայուհիներ ֆիդայիների հետ կողք կողքի պայքարել են թշնամու դեմ, արհավիրքի ժամին դարձել քաջ զինվոր և կյանքի գնով պաշտպանել են իրենց բույնն ու ձագուկներին:
Անզուգական կերպար էր Սոսեն՝ Սոսե Մայրիկը ,Աղբյուր Սերոբի կինը, որն իր տիպարով և սերունդներին կտակած պատգամներով մեր ազգային ինքնության և հպարտության աղբյուրը դարձավ: Սոսեն արդեն լիովին պատրաստ էր ֆիդայական կյանքին, երբ 1895 թ. Սերոբը վերադարձավ պանդխտությունից և հայ հեղափոխականի «Տղա՛ք, առանց հացի մնացէք, առանց զէնքի մի մնաք» կոչ-հորդորով պայքարի դրոշը պարզեց ողջ շրջակա տարածքներում: Հայդուկային խմբում կնոջ առկայությունը բացառող չգրված, սակայն սրբորեն պահպանվող կարգը այս դեպքում շրջանցվեց, քանի որ Սերոբին և նրա ընտանիքին անընդհատ հետապնդում էին թուրքերը, և նրանց կյանքը պահպանելու համար Սերոբն ստիպված էր Սոսեին իր հետ տանել Սասունի լեռները. «Սասունի ֆետայիներու փաղանգը գուրգուրանքով ընդունեց զինքը որպէս պարագլուխ»,- գրում է Ավոն: Ամուսնու, հրամանատարի և անվեհեր հայդուկապետի կողքին ազատասեր հայուհին կարողացավ դիմակայել բոլոր դժվարություններին և փառքի արժանի էջեր գրեց հայ ֆիդայական շարժման պատմության մատյանում:

Աչքի ընկնող կին հերոսուհիներից է եղել Մոկունք գյուղից Եսթերը, որը քարոզում էր ոտքի ելնել թուրքի ու քրդի դեմ: Նա հանդգնորեն հրապուրում էր քուրդ աղաներին, և կամ ինքը կամ էլ իրենց ցեղակիցների ձեռքով սպանել տալիս նրանց: Հայտնի ֆիդայուհի էր Մոկունք գյուղից Մոկունաց (Միրզոյան) Լուսոն, Քեռի Բարսեղի խմբում կռված Ցրոնք գյուղից Շուշանիկը (Ցրոնքի Շուշան) և այլք: Հարկ է նշել, որ կին հայդուկները մեծ դեր են ունեցել նաև զենք տեղափոխելու գործում: Օրինակ՝ աննկուն զինատար էր Մարո Ղարաքեշիշյանը՝ Սևքարեցի Սաքոյի կինը: Այսօր քչերին հայտնի այդ հերոսուհու շնորհիվ բազմիցս զենք ու զինամթերք է փոխադրվել Արաքսից այն կողմ: Նկատի ունենալով նրա հերոսական կերպարը՝ կարող ենք ասել, որ միայն Մարոյի նման նվիրյալները կարող էին Ռուսաստանից և Միջին Ասիայից այդքան մեծ քանակի զենք տեղափոխել հենց իրենց` ռուսների միջոցով և այն ծառայեցնել ազգային-ազատագրական պայքարի սուրբ գործին: Երբ Մահկանաբերդի արծիվը` Սևքարեցի Սաքոն, աշխուժորեն զբաղվում էր զենք հայթայթելու և դեպի Ավետյաց երկիր տեղափոխելու բարդ ու վտանգավոր գործով, հանդիպում էր շատ շատերի, դիմավորում էր բազմաթիվ զինատար խմբերի, իսկ նրան անհրաժեշտ տեղեկությունները հասնում էին Մարո Ղարաքեշիշյանի միջոցով: Եղավ ժամանակահատված, երբ զենք ու զինամթերք հայթայթող և ազգային-ազատագրական պայքարի ազնիվ ու անաղարտ զինվոր Մարոյի «մատը խառն էր ամեն ինչում» :

Արթուր Ափիցարյան
13.06.2018, 08:02
Զորավար Անդրանիկ

1899 թ․ Աղբյուր Սերոբի մահից մի քանի տարի անց ծագեց նրան փոխարինողի, Տարոնում ֆիդայական պայքարի ղեկավար ընտրելու հարցը։ Ազատամարտիկներից ոմանք առաջարկեցին Սեբաստացի Մուրադի թեկնածությունը, սակայն Մուրադը կտրականապես մերժեց․«Անդրանիկն է այդ առաջնորդը և եթե անգամ նա մեռած լինի իր դիակը մեր դրոշին հետ պետք է տարվի մեր առջևեն՝ դեպի կռիվ և ազատություն»։

Անդրանիկը ծնվել է 1865 թ․ փետրվարի 25-ին Սեբաստիայի (Սվազ) վիլայեթի Շապին Գարահիսար բերդաքաղաքում։Սովորել է ծննդավայրի ազգային Մուշեղյան վարժարանում։ Զեյթունի, Սասունի ապստամբների հերոսական օրինակը ոգեշնչում է պատանի Անդրանիկին, որը հաստատ որոշում է զինվորագրվել թուրքական բարբարոսների դեմ իր ժողովրդի ազատագրական պայքարին։

Կ․Պոլսում Անդրանիկն աշխատում է զենքի գործարանում որպես բանվոր, ուսումնասիրում է զինագործությունը։ Սակայն ինչպես ինքն է ասել․ «Պոլսո շրջանակը այլևս կթվի նեղ՝ բոլորանվեր հեղափոխությանը գործին փարելու համար»։ Անդրանիկն անցնում է Ռումինիա, մոտիկից ծանոթանում բալկանյան ժողովուրդների ազատագրական պայքարին, շրջագայում Կովկասում և հայաշատ վայրերում, կապեր է հաստատում ֆիդայական շարժման գործիչների հետ։
Անդրանիկը գտնում էր, որ հայ ժողովրդի փրկության ելքը իր հավաքական ուժի, ազատագրական պայքարում իր միասնության մեջ է։ Նա մեծ հույսեր էր կապում Ռուսաստանի հետ։

Արթուր Ափիցարյան
13.06.2018, 08:03
1906 թ․ Ժնևում հրատարակվում է Անդրանիկի «Մարտական հրահանգներ։ Առաջարկներ, նկատողություններ և խորհուրդներ» գիրքը՝ բաղկացած 70 էջից։ Գիրքը սկսվում է հեղինակի ձոնով՝ Սերոբի, Արաբոյի, Թաթուլի և բոլոր այն անմոռաց ֆիդայի ընկերների հիշատակին, որոնք իրենց կենաց ու մահու պայքարով հարթեցին ժողովրդի ազատագրության դժվարին ուղին և իրենց պայքարի հարուստ փորձը հաղորդեցին հաջորդ սերունդներին։

Գիրքը բաղկացած է հետևյալ գլուխներից՝

«Ձոն», «Զինվորական խորհուրդ», «Օժանդակ խմբեր», «Խումբը երկրի մեջ», «Թռուցիկ խմբեր», «Ապստամբություն», «Մարտական ընդհանուր հրահանգներ», «Զգուշություններ ճանապարհին», «Կռիվներու մասին անհրաժեշտ գիտելիքներ», «Փախստականներ», «Դրամը երկրին մեջ», «Գյուղական դասերս», «Քուրդեր և քրդական միություն», «Երիտասարդներին»։

Արթուր Ափիցարյան
13.06.2018, 08:04
Այս բոլոր գլուխները գրված են Անդրանիկի երկար տարիների ազատագրական պայքարի անձնական փորձի հիման վրա։ Այնտեղ շոշափվում են նաև սոցիալական ու քաղաքական հարցեր, որոնք վկայում են ժողովրդական հորոսի բարոյական բարձր կերպարի մասին։ Զինվորների ֆիդայական կյանքը, նրանց պայքարը իրենց ժողովրդի ազատագրության համար Անդրանիկը համարում էր ամենադժվար, բայց ամենաբարձր կյանքն աշխարհում։

Գրքի 70-րդ էջում Զորավարը նշում է․ «Մարդ ոչ հերոս, ոչ ալ կռվող կը ծնի․ զենքն է, որ մարդուն կռվելու ընդունակություն կուտա և դիմադրության ոգի կը ստեղծե անոր մեջ»։

Անդրանիկը կարևոր դիտողություններ է անում մարտերի տակտիկայի մասին՝ գիշերով, անտառում, դաշտերում, կիրճերում, ջրերն, կիրճերն ու կամուրջները անցնելիս, գյուղ մտնելիս, գյուղում, փոշոտ ճանապարհին, կռվելով սար բարձրանալիս, գարնանը, ձմռանը․․․

Արթուր Ափիցարյան
13.06.2018, 08:05
Անդրանիկի «Մարտական հրահանգները» կարևոր նշանակությու ունեցան թուրքական զավթիչների դեմ հայ ռազմիկների հետագա ազատագրական պայքարի ծավալման համար։
Անդրանիկ Օզանյանը իր ողջ կյանքի ընթացքում պայքարեց հայրենիքի ազատության համար, սակայն ճակատագիրը նրան նետել էր օտար ափեր, ուր և մահացավ 1927 թ․ սեպտեմբերին։
Նրա վերջին խոսքերն էին․«Գործս կիսատ մնաց»։

Դիմելով Անդրանիկի թարմ շիրիմին Սմբատն (Մախլուտո) ասում է «Սիրելի՛ հրամանատար, գլուխս խոնարհած և ծնկաչոք կաղոթեմ հիշատակիդ համար և կերդվեմ քայլել այն ճանապարհով, որ դու՝ հեղափոխական մեծ վարպետ, և բոլոր նահատակ ընկերները քայլած են։ Կերդվեմ ըլլալ հոն ուր հայ ժողովուրդն իր ազատության համար պայքար ունի և իր կռիվներու մեջ դուն և իմ ընկերներս պիտի ըլլաք իմ առաջնորդները»։

Մահվանից առաջ Անդրանիկի «փափագը» «իմ մարմինը անպատճառ Հայաստան փոխադրե» , նրա կինը՝ Նվարդը, չկարողացավ կատարել։
Այդ ժամանակներում դա անհնար էր։

Անդրանիկը մի ցանկություն էլ ուներ՝ դիակն այրել և մոխիրը ցրել հայոց աշխարհում։

Ստեփանյան Նելլի
13.06.2018, 23:48
7454
Անդրանիկի սուրը, պարգևները տեղափոխվել է Հայաստան և հանձվել է Հայաստանի պատմության թանգարանին 2006 թ:

Մարգարյան Նաիրա
14.06.2018, 00:39
Մեր պատմության ոգի, անպարտելի զորավար, արդարության զինվոր, ազգի փրկիչ… Հայ ժողովուրդն ու օտարազգիները պատվելիության ու մեծարանքի հար և նման բազմաթիվ ջերմ ու սրտագին արտահայտություններ, բանաստեղծություններ ու երգեր են ձոնել նրան նաև կենդանության օրոք։ Անգամ համեմատել են Մասիսի հետ։ Արևմտահայ գրականագետ, գրաքննադատ Արշակ Չոպանյանը, դեռևս դարասկզբին զորավար Անդրանիկին համեմատելով մեծն Վարդան Մամիկոնյանի հետ, ասել է. «Վարդանն ուներ զորք, իսկ Անդրանիկն այն չուներ։ Ուղղակի նրա հմայքն ու քաջությունն էր ազգի ցավով տառապողներին համախմբում իր շուրջ։ Նա հայոց կենդանության սուրն է»։

Գոհար 75
14.06.2018, 12:54
Զորավար Անդրանիկ

1899 թ․ Աղբյուր Սերոբի մահից մի քանի տարի անց ծագեց նրան փոխարինողի, Տարոնում ֆիդայական պայքարի ղեկավար ընտրելու հարցը։ Ազատամարտիկներից ոմանք առաջարկեցին Սեբաստացի Մուրադի թեկնածությունը, սակայն Մուրադը կտրականապես մերժեց․«Անդրանիկն է այդ առաջնորդը և եթե անգամ նա մեռած լինի իր դիակը մեր դրոշին հետ պետք է տարվի մեր առջևեն՝ դեպի կռիվ և ազատություն»։

Անդրանիկը ծնվել է 1865 թ․ փետրվարի 25-ին Սեբաստիայի (Սվազ) վիլայեթի Շապին Գարահիսար բերդաքաղաքում։Սովորել է ծննդավայրի ազգային Մուշեղյան վարժարանում։ Զեյթունի, Սասունի ապստամբների հերոսական օրինակը ոգեշնչում է պատանի Անդրանիկին, որը հաստատ որոշում է զինվորագրվել թուրքական բարբարոսների դեմ իր ժողովրդի ազատագրական պայքարին։

https://www.youtube.com/watch?v=X180_Ny_HXM

https://www.youtube.com/watch?v=X180_Ny_HXM

Արթուր Ափիցարյան
15.06.2018, 00:07
Խանասորի արշավանքը

Ֆիդայական խմբերի մարտավարության ձևերից է նաև թուրք և քուրդ ջարդարարների դեմ հարձակողական ծավալուն գործողությունները։ Դրա ցայտուն օրինակն է Խանասորի արշավանքը (1897 թ․ հուլիսի 25), որի նպատակն էր․

1․ ոչնչացնել հայ ժողովրդի թշնամի, 1894-95 թթ․ջարդերի ակտիվ մասնակից քրդական մազրիկ ցեղի կռվող ուժը համաձայն ֆիդայական կանոնների․ «Կանանց և երեխաներին երբեք ձեռք տալու չէ վրեժ խնդիր քաջ ֆիդան»

2․բարձրացնել հայ ֆիդայության հեղինակությունը

3․ հագեցնել վրեժխնդիր ծարավը՝ զոհված 300․000 արևմտահայ անմեղ արյունակիցների դիմաց․ չէ՞ որ եթե «ժողովուրդները վրեժխնդիր չեն լինում, կործանվում են․․․․»

4․ նպաստել հայության մեջ մարտական տրամադրությունների արմատավորմանը

Արթուր Ափիցարյան
15.06.2018, 00:09
Արշավանքի մասնակիցները կռվի էին գնում շուրթերին ունենալով հետևյալ երդմնագիրը․ «Հանուն Աստծո և Հայենիքի ուխտում ենք և խոստանում , որ մենք հայ կամավորներս, գնում ենք զոհելու մեր կյանքը մեր ժողովրդի արդար գործի համար, որ մենք չենք լքի ու դավաճանի մեր հայրենիքին, մեր զենքին, մեր դատին․․․»:

Արշավանքի մասնակից ֆիդայիները զինված էին կատարելագործված «Մոսին» հրացաններով, 3-4 փամփշտակալներով՝ 300 փամփուշտով, գրպանի ատրճանակով՝ «անձնական ըլլալու համար», եթե սպառնում է գերությունը։ Հետնակը կազմված էր հարյուրակներից, հիսնյակներից, տասնյակներից, իսկ հեծյալ խումբը՝ տասնյակներից։

Արշավանքի ընդհանուր հրամանատարը ղարաբաղցի Վարդանն էր (Սարգիս Մեհրաբյան), ոգեշնչողը՝ Նիկոլ Դումանը, որն մայր դրոշի տիրակալն էր և առաջին հիսնյակի ղեկավարը։

Արթուր Ափիցարյան
15.06.2018, 17:05
Շնորհակալություն եմ հայտնում քննարկման թե՛ պասիվ, թե՛ ակտիվ մասնակիցներին համագործակցության, իրենց հետաքրքիր մտքերով թեմային նոր որակ ու երանգ հաղորդելու համար։

Շնորհակալություն նաև ԿՏԱԿ-ին նման հնարավորություն ստեղծելու համար։

Արթուր Ափիցարյան
02.07.2018, 23:39
Դասի պլան

Դասարան-10
Դասի թեման-Էջեր հայ ռազմարվեստի պատմությունից
Ենթաթեմա-Ֆիդայական շարժում

Դասի նպատակը-

Կրթական-Գաղափար տալ ֆիդայական շարժման էության և նպատակների մասին։ Ծանոթացնել ֆիդայական շարժման նշանավոր դեմքերի գործունեության հետ, ֆիդայական շարժման մարտավարությանը

Դաստիարակչական-Արթնացնել հետաքրքրասիրություն ֆիդայական շարժման վերաբերյալ, հնարավորություն տալ արտահայտել իր վերաբերմունքը, արմատավորել հայրենասիրություն

Զարգացնողական-Թեմայի ուսումնասիրումը նպաստում է անհատի կայացմանն ու զարգացմանը։ Զարգանում է խոսքը և մտածողությանը։

Դասի տիպը-Նոր ուսումնական նյութի յուրացման դաս
Մեթոդը-ինտերակտիվ
Անհրաժեշտ սարքավորումներ-Համակարգիչ, պրոյեկտոր
Միջառարկայական կապ-գրականություն,հայոց պատմություն
Ժամաքանակը -1

Դասի ընթացքը

Կազմակերպչական մաս-3 ր․
Ա) Ջոկի շարում և զեկուցում
Բ) Արտաքին տեսքի ստուգում
Գ) Օրհներգի կատարում

Խթանման փուլ(5 ր․)-Հայտնել դասի թեման և կատարել համակարգչային աշխատանք (https://learningapps.org/watch?v=ptcy3otx218)

Ընկալման և ցուցադրման փուլ (18 ր)

1․Ի՞նչ է ֆիդայական շարժումը, ե՞րբ է առաջացել այն։ Առաջացման դրդապատճառները։
2․Ֆիդայական շարժման ակնառու դեմքերը, կին ֆիդայիները (https://docs.google.com/presentation/d/1oAZ_X1XOIQFJgl_87y2iU-l2R9dEtEeGIPuuDKeaH0M/edit?usp=sharing)։ Հիշարժան իրադարձությունները և դրանց պատմական նշանակությունը։
3․Ֆիդայական խմբերին անդամագրվելու կանոնները (https://docs.google.com/presentation/d/1-ihwf850PvQjSH42f6SEVEZsi_jwPuZcFmeFS39FApo/edit?usp=sharing)
4․ «Բանկ Օտոմանի» օպերացիան
5․ Խանասորի ճակատամարտը
6․․ Ֆիդայական շարժման գեղարվեստական արտացոլումը արվեստի (https://docs.google.com/presentation/d/1uKRb7nML0dr4Flm8fYPLMNQ0FNfrja73vwZJ4F2AW9c/edit?usp=sharing) և գրականության մեջ, դրա դերը մատաղ սերնդի դաստիարակության գործում։

Կշռադատման փուլ-(10 ր) Ֆիդայիների մասին ֆիլմերի («Ձորի Միրո», «Կարոտ»,) և գրական ստեղծագործությունների (Խ․ Դաշտենցի «Ռանչպարների կանչը») քննարկում։ Ֆիդայական շարժման որոշ թերությունների քննարկում։

Գնահատում-Խրախուսել ակտիվ աշակերտներին , հանձնարարել օգնել հետ մնացող աշակերտներին, որպեսզի յուրացնեն թեման ։ (2ր)
Անդրադարձ-Ամփոփում (https://learningapps.org/watch?v=psq210j1j18)(խմբային աշխատանք) (5 ր)

Տնային հանձնարարություն-(2 ր) Ֆիդայական շարժում էջ 5-7։
Կարդալ Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» վեպը

Գայանե Թումանյան
04.07.2018, 12:22
Այսպիսի դասի պլանով կառուցված դասը հնարավորություն կտա ուսուցչին հասնել այն բոլոր նպատակներին, որոնք դրված են դասից առաջ: Նյութի մատուցուման ժամանակ կիրառվող ինտերակտիվ տեխնոլոգիաները և մեթոդները օգնում են դուրս գալ ավանդական դասի ձևաչափից և դասապրոցեսը դարձնում են առավել հետաքրքիր: Այս դասի պլանը թույլ կտա անցնել դասի կառուցվածքային բոլոր փուլերով, իսկ համագործակցությունը կնպաստի բոլոր աշակերտների ներգրավվածությանը թեմային: Շնորհակալություն օրինակելի դասի պլանի համար:

Սալվինե Սահակյան
08.07.2018, 22:06
Նմանատիպ դասի պլանը խոսում է այն մասին, որ ուսուցիչը հանգամանորեն նախապատրաստվել է դասին: Սա դասի պլանի դասական մոդել է, որտեղ ներառված են բոլոր փուլերը, կա միջառարկայական կապ, ընտրված են նպատակահարմար մեթոդներ, որոնք հնարավորություն են տալիս ՏՀՏ-ի կիրառմամբ տեսական նյութը ամրապնդել գործնական աշխատանքով:Անչափ հետաքրքրեց անդրադարձը կին ֆիդայիներին և համակարգչային աշխատանքը խթանման փուլում,որոնք ճանաչողական պահ ապահովեցին:Ուշագրավ էր նաև ամփոփումը խմբային աշխատանքի միջոցով, որն էլ ապահովեց դասի սոցիալական կողմը: Կարծում եմ, որ այս դասի պլանը կարող է վերածվել նաև մի գեղեցիկ թեմատիկ միջոցառման:Շնորհակալություն ուսանելի դասի պլանի համար:

Արթուր Ափիցարյան
08.07.2018, 22:50
Ամփոփում
«Կարմիր իրիցու տան երբեմնի ավետարանում գրված է եղել՝ թե ավետյաց երկրի լեռներում մի ծաղիկ է աճում՝ երջանկության Բրաբիոն ծաղիկը։ Շատերն են որոնել երջանկության ծաղիկը, բայց ոչ մեկը չի գտել։ Այդ ծաղկի հետևից գնացողը համարվում է խենթ»։ Այս տողերը Խ․ Դաշտեցի գրչին են պատկանում։
Հայոց լեռների երջանկության ծաղիկ որոնող «խենթերը» ֆիդայիներն էին։ Նրանք բազմաթիվ հերոսական կռիվներ են մղել թուրքական մեծաքանակ զորքերի և քրդական ավազակախմբերի դեմ, տարել փառավոր հաղթանակներ ս․ Կարապետ և Առաքելոց վանքերում, Խանասորում, Տալվորիկում։ Նրանց մեծ մասը զոհվեց անհավասար մարտում, իրենց քաջության համար արժանանալով նույնիսկ թշնամիների հարգանքին։
Հայկական և օտարերկրյա աղբյուրները, ինչպես նաև Արևմտյան Հայաստանից դիվանագետների հաղորդումները հստակորեն ցույց են տալիս, որ հայ ազգային-ազատագրական շարժումները ո՛չ թե արհեստականորեն դրսից էին ներմուծված, ո՛չ թե հայ քաղաքական կուսակցությունների կամ բարձրաստիճան հոգևորականության հրահրման արդյունք էին, այլ Հայաստանում ստեղծված սոցիալ-տնտեսական անտանելի ծանր վիճակի, սուլթանիզմի՝ հայերին բռնի ուժով տեղահանելու, երկիրը հրի ու սրի մատնելու, հետևողականորեն ցեղասպանության ծրագիրն իրագործելու քաղաքականության։ Այս բոլորը թույլ են տալիս ասելու, որ հայ ազգային-ազատագրական շարժումները եղել են արդարացի, հեղափոխական ու սրբազան պայքար, իսկ ազգային կուսակցությունների գործունեությունը կրել է այդ պայքարին կազմակերպված բնույթ հաղորդելու, ղեկավարելու և հաղթանակով պսակելու նվիրական նպատակ։
Ֆիդայական շարժման շարունակությունը ղարաբաղյան շարժումն էր (կաշխատեմ քննարկաման նոր թեմա դարձնել) , ուր ևս հայ ժողովուրդն ապացուցեց իր գոյատևելու և նորմալ մարդկային պայմաններում ապրելու իրավունքը։ Այդ շարժման արդյունքն էր, որ մենք ունեցանք Մոնթեներ, Թաթուլներ և բազմաթիվ հերոսացած հայորդիներ, որոնք իրենց արյան գնով ապացուցեցին ու կերտեցին արևի տակ ապրելու հայի իրավունքը։

Սալվինե Սահակյան
09.07.2018, 15:53

Ողջունում եմ նոր թեմայի քննարկման գաղափարը:Իսկապես, կարծես քննարկվող թեման շարունակություն է պահանջում, որտեղ պետք է խոսվի «խենթերի» մեկ այլ սերնդի անձնուրաց սխրանքների մասին: Կսպասենք սիրով: