PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինֆորմացիոն հասարակություն



Արմենուհի Ստեփանյան
14.05.2018, 12:21
<<Ինֆորմացիոն հասարակություն>>գաղափարը առաջին անգամ համակարգված ձևով ձևակերպվել է 20-րդ դարի 60-ականթվականներին: <<Ինֆորմացիո նհասարակություն>> տերմինի հայտնագործումը պատկանում է Տոկիոյի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Յու.Խայաշին:

Արմենուհի Ստեփանյան
14.05.2018, 14:13
Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմքը և արգասիքը ինֆորմացիան է:
Հասարակությունում ինֆորմացիայի ձևավորման և աննախադեպ տարածման հիմնահարցը մեծագույն գիտնականների` բնագետների, հասարակագետների ուշադրության կիզակետում է հայտնվել 20-րդ դարի երկրորդ կեսից սկսած:
Ինֆորմացիայի աննախադեպ ձևավորումը, զարգացումը և հասարակական կյանքի բոլո րոլորտներում տարածումը պատահական չէ, որ հայտնվեց 20-րդ դարի մեծագույն գիտնականների գիտատեսական, գիտապրակտիկ հետազոտությունների սանդղակում:

Արմենուհի Ստեփանյան
15.05.2018, 10:29
Ըստ մեկ այլ գիտնականի` Մ.Մակլյուզնի տեսակետի` ինֆորմացիոն տեխնոլոգիաներն իրենցից ներկայացնում են այն հիմնական գործոնը,որոնք ազդում են նոր հասարակության սոցիալ-տնտեսական հիմքի ձևավորման վրա:

Միքայելյան Կարինե
15.05.2018, 12:27
Հարգելի Արմենուհի թեման շատ արդիական է և հուսով եմ, որ հետաքրքիր տեղեկություններ մեզ կհաղորդեք:

Ստեփանյան Նելլի
15.05.2018, 13:38
Հարգելի Արմենուհի թեման համահունչ է ներկայիս շրջանում, որովհետև 21-րդ դարը համարվում է ինֆորմացիայի դարաշրջան:

Արմենուհի Ստեփանյան
16.05.2018, 13:13
Համակարգիչը՝ դա էլեկտրոնային սարք է, նախատեսված տվյալների ստեղծման, պահպանման, վերամշակման և առաքման համար:

Ստեփանյան Նելլի
16.05.2018, 14:44
Գիտությունը շատ է զարգացել և մարդիկ կարողանում են ստեղծել համակարգիչներ, հեռախոսներ և նույնիսկ մեծ Smart Board-ներ (էլեկտրոնային գրատախտակներ), որոնց կիրառումն անհրաժեշտությունը աստճանաբար դառնում է կախվածություն:

Արմենուհի Ստեփանյան
17.05.2018, 11:38
Երեխաները, որպես կանոն, համակարգչին նայում են լարված աչքերով: Սա մի քանի անգամ մեծացնում է տեսողության լարումը, սա էլ իր հերթին ժամանակի ընթացքում կհանգեցնի տեսողական ամենատարբեր խնդիրների:

Արմենուհի Ստեփանյան
18.05.2018, 11:11
Բազմաթիվ տեսաբաններ քննարկում են այն հարցը, ո րինֆորմացիան համարվում է ժամանակակից աշխարհի հիմնական տարբերակիչ գիծը:Կա կարծիք, որ մենք մտնում ենք <<Ինֆորմացիոնդարաշրջան>>, որ մենք ապրում ենք <<Էլեկտրոնայինհասարակությունում>> և մոտենումենք <<Վիրտուալտնտեսությանը>>, որ մենք այսօր գոյատևում ենք <<Գլոբալ ինֆորմացիոն տնտեսության>> պայմաններում, որի շարժիչ ուժը համարվում է ինֆորմացիան:

Ստեփանյան Նելլի
20.05.2018, 22:16
Կյանքը, մարդկանց գործունեությունը, զարգացող տեխնիկան և մյուս գիտությունները նորանոր խնդիրներ են առաջադրում: Դրանք վճռելու համար մաթեմատիկոսները մշակում ու ստեղծում են նորանոր եղանակներ ու տեսություններ: Իսկ այժմ բազմաթիվ ամենաբարդ մաթեմատիկական հաշվարկներ կատարելիս անփոխարինելի օգնական են համակարգիչները:

Արմենուհի Ստեփանյան
22.05.2018, 10:42
Տեղեկատվության տեսության տեսանկյունից տեղեկատվությունը վերցվում է՝ որպես այբուբենի նշանների հերթական հաջորդականություն, ենթադրենք այբուբենի մուտքագրման X-ով է ելքագրումը` y-ով: տեղեկատվության մշակումը բաղկացած է մուտքագրում ու ելքագրում գործառույթից, որը քարտեզագրում է ցանկացած մուտքային հաջորդականությունը: Քարտեզագրումը կարող է լինել մոտավոր կամ ստույգ: Այն կարող է ունենալ հիշողություն կամ զուրկ լինել հիշողությունից:

Արմենուհի Ստեփանյան
22.05.2018, 11:46
Մարդը և կենդանի բնության մյուս ներկայացուցիչները շրջակա միջավայրի մասին նախնական ինֆորմացիա են ստանում տեսողության, լսողության, համի, շոշափելիքի և հոտառության զգայարանների միջոցով:

Ամենից շատ ինֆորմացիա մենք ստանում ենք տեսողության զգայարանի միջոցով: Աչքերով ենք ընկալում տառերը, թվերը, նկարները, տարբերում առարկայի գույնը, չափը, ձևը և տեղը:
Բայց արդյո՞ք կարելի է լիովին վստահել տեսողության զգայարանին:

Սա շարժանկար չէ, այլ սովորական նկար, նկարված այնպես, որ դիտման ժամանակ տեղի է ունենում տեսողական խաբկանք. մեզ թվում է, թե նկարը շարժվում է, բայց դա այդպես չէ:

opticheskie-illyuzii-kartinki-2.jpg

Գոհար Խաչատրյան Յուրիի
22.05.2018, 11:57
Կյանքը, մարդկանց գործունեությունը, զարգացող տեխնիկան և մյուս գիտությունները նորանոր խնդիրներ են առաջադրում: Դրանք վճռելու համար մաթեմատիկոսները մշակում ու ստեղծում են նորանոր եղանակներ ու տեսություններ: Իսկ այժմ բազմաթիվ ամենաբարդ մաթեմատիկական հաշվարկներ կատարելիս անփոխարինելի օգնական են համակարգիչները:

Հարգելի`Ստեփանյան Նելլի ,դժվար է գտնել մարդկային գործունեության մի բնագավառ, որտեղ չզգացվի առարկաները որոշակի կարգով խմբավորելու և հաշվելու, դրանց չափերը, ձևն ու փոխադարձ դիրքը որոշելու անհրաժեշտություն: Մաթեմատիկան հենց այդ գիտելիքների ու հմտության ամբողջությունն է. այն օգնում է խուսափելու ավելորդ վերահաշվումներից, սովորեցնում հայտնի մեծության օգնությամբ որոշել անհայտը:

Միքայելյան Կարինե
22.05.2018, 12:03
Հարգելի`Ստեփանյան Նելլի ,դժվար է գտնել մարդկային գործունեության մի բնագավառ, որտեղ չզգացվի առարկաները որոշակի կարգով խմբավորելու և հաշվելու, դրանց չափերը, ձևն ու փոխադարձ դիրքը որոշելու անհրաժեշտություն: Մաթեմատիկան հենց այդ գիտելիքների ու հմտության ամբողջությունն է. այն օգնում է խուսափելու ավելորդ վերահաշվումներից, սովորեցնում հայտնի մեծության օգնությամբ որոշել անհայտը:

Միանգամայն համաձայն եմ Ձեզ հետ:

Արմենուհի Ստեփանյան
23.05.2018, 12:02
Համակարգերի տեսությունը ընդհանուր առմամբ համակարգերի միջճյուղային ուսումնասիրություններ են, նպատակ ունենալով բացահայտել սկզբունքներ, որոնք կիրառելի լինեն գիտական հետազոտությունների բոլոր բնագավառներում, ենթակայության բոլոր մակարդակների բոլոր տիպի համակարգերի նկատմամբ։ Անվանումը դեռևս լավ հիմնավորված ճշգրիտ նշանակություն չունի, սակայն նպատակահարմար է դիտարկել համակարգային մտածողության մասնագիտացում, համակարգերի գիտության ընդհանրացում, համակարգային մոտեցում։

Արմենուհի Ստեփանյան
24.05.2018, 12:48
Google ընկերությունը թողարկել է AutoDraw կոչվող օնլայն ծառայությունը, որը կարողանում է գուշակել, թե ինչ է նկարում օգտատերը և նկարելու ընթացքում առաջարկում է պատրաստի պատկերը:

Այսինքն, եթե ցանկանում եք օրինակ արագիլ նկարել, սակայն Ձեր նկարելու ունակությունները այդքան էլ զարգացած չեն, ապա կարող եք նկարել ինչքան կարող եք, իսկ Google-ը ավտոմատ կգուշակի, թե դուք ինչ եք ցանկանում նկարել:
Առաջարկվող պատկերի վրա սեղմելով կարող եք այն տեղադրել նկարի մեջ ու վերջնական աշխատանքը պահպանել համակարգչի մեջ:

AutoDraw ծառայությունը աշխատում է ինչպես բջջային սարքերի, այնպես էլ համակարգիչների վրա:

Narine.
24.05.2018, 15:45
Google ընկերությունը թողարկել է AutoDraw կոչվող օնլայն ծառայությունը, որը կարողանում է գուշակել, թե ինչ է նկարում օգտատերը և նկարելու ընթացքում առաջարկում է պատրաստի պատկերը:

Այսինքն, եթե ցանկանում եք օրինակ արագիլ նկարել, սակայն Ձեր նկարելու ունակությունները այդքան էլ զարգացած չեն, ապա կարող եք նկարել ինչքան կարող եք, իսկ Google-ը ավտոմատ կգուշակի, թե դուք ինչ եք ցանկանում նկարել:
Առաջարկվող պատկերի վրա սեղմելով կարող եք այն տեղադրել նկարի մեջ ու վերջնական աշխատանքը պահպանել համակարգչի մեջ:

AutoDraw ծառայությունը աշխատում է ինչպես բջջային սարքերի, այնպես էլ համակարգիչների վրա:

Շնորհակալություն հարգելի Արմենուհի, այսօր տեղեկատվական տեխնոլոգիաները լայն կիրառում ունեն բոլոր բնագավառներում: Կարելի է հստակ ասել, որ առանց դրա ուղղակի անհնարին է:

Ստեփանյան Նելլի
24.05.2018, 21:08
Շնորհակալություն հարգելի Արմենուհի, այսօր տեղեկատվական տեխնոլոգիաները լայն կիրառում ունեն բոլոր բնագավառներում: Կարելի է հստակ ասել, որ առանց դրա ուղղակի անհնարին է:

Լիովին համաձայն եմ Ձեզ հետ հարգելի Նարինե:

Firafine
24.05.2018, 21:39
Շնորհակալություն հետաքրքիր թեմայի համար: Համամիտ Ձեր հետ, այսօր տեղեկատվական տեխնոլոգիաները ներ են գործել յուրաքանչյուր բնագավար և նույնիսկ դժվար է պատկերացնել գիտության և ոչ միայն գիտության բնագավառները առանց տեղեկատվական տեխնոլոգիաների, իսկ այդ ամենից օգտելու համար մեր հասարակությունը պետք է ունենա առնվազն նվազագույն գիտելիքներ այդ բնագավառում: Ասում եմ ինֆորմացված ես՝ պաշտպանված ես: Կարծում եմ մեր դարում յուրաքանչյուրը պետք է լինի ինֆորմացված...

Արմենուհի Ստեփանյան
30.05.2018, 14:55
1990-ականների սկզբին ժամանակակից համացանցի սկիզբը դրվեց առևտրային ցանցերին ձեռնարկությունների միացումով, և հիմնարկային, անձնական ու բջջային համակարգիչների միացումը այդ ցանցին նպաստեց վերջինիս արագ աճին: 2000-ականների վերջին համացանցային ծառայությունները և տեխնոլոգիաները ներառվել են մարդկային կյանքի գրեթե բոլոր ոլորտներում:

Արմենուհի Ստեփանյան
30.05.2018, 23:28
Տեղեկատվությունն այսօր հասարակության համար ամենաթանկ ռեսուրսներից է և դասվում է այնպիսի ռեսուրսների շարքը, ինչպիսիք են՝ նավթը, գազը, օգտակար հանածոները և այլն։ Ասվածը վկայում է, որ տեղեկատվության մշակումը կարելի է ընկալել որպես տեխնոլոգիա։ Տեղեկատվական տեխնոլոգիան գործընթաց է, որը ներկայացնում է սկզբնական տվյալների հավաքման, մշակման և հաղորդման համար օգտագործվող միջոցների և մեթոդների ամբողջությունը։ Տեղեկատվական տեխնոլոգիաների մեջ ներառվում են նաև հաղորդակցական տեխնոլոգիաները, որոնք տեխնիկական տարբեր միջոցների օգտագործմամբ ապահովում են տեղեկատվության հաղորդումը տարածության վրա։ Իհարկե, անժխտելի է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման մեջ տեխնիկական հիմնական միջոցը համակարգիչն է։ Տեղեկատվական տեխնոլոգիաները ինչպես տրված է Լոնգմանի բառարանում, դա էլեկտրոնային պրոցեսորի ուսումնասիրումն ու օգտագործումն է տեղեկատվություն հավաքելու և պահպանելու և այն հասանելի դարձնելու համար։ Տեղեկատվական տեխնոլոգիաները իրենց մեջ ներառում են համակարգչային տեխնոլոգիաները, ինչպիսիք են ցանցային ծրագրավորումը(networking), համակարգչային սարքավորումները(hardware), համակարգչային ծրագրերը(software) և ինտերնետը կամ այն մարդիկ, ովքեր աշխատում են այս տեխնոլոգիաների հետ։ ՏՏ աշխատանքները իրենց մեջ ներառում են համակարգչային ծրագրավորում, ցանցային ադմինիստրացիա, համակարգչային ինժեներինգ, վեբ մշակում, տեխնիկական աջակցություն և այլն։

Ստեփանյան Նելլի
31.05.2018, 01:17
Վնասակար ծրագրերը սովորաբար ստեղծվում էին ինչ որ տեղեկություններ կորցնելու կամ վնաս հասցնելու նպատակով։ Շատ DOS վիրուսներ, և Windows ExploreZip որդը, ստեղծվել էին ֆիզիկական սկավառակի վրա եղած տեղեկությունները ջնջելու և այն սխալ տեղեկատվությամբ փոխարինելով, կամ համակարգը խեղելու նպատակով։ Ցանցային որդերը, ինչպիսին էին Կարմիր Կոդ որդը կամ Ռեյմըն (Ramen) որդը (Ռեյմըն-ը՝ արագ պատրաստվող մակարոնի տեսակ է) պատկանում են միևնույն կատեգորիայի։ Ստեղծված լինելով ինտերնետային կայքերը վնասելու նպատակով՝ այս որդերը կարելի է համարել գրաֆիտի ստորագրությունների օնլայն համարժեքը, որոնք գրում էին իրենց հեղինակների մականունները կամ համախոհ խմբերի անունները բոլոր այն տեղերում, որտեղ որ ներխուժում էր որդը։

Արմենուհի Ստեփանյան
31.05.2018, 12:00
1988 թվականի նոյեմբերի 2-ին գրանցվեց ցանցային որդի հայտնության և հաղթանակային երթի առաջին դեպքը, որ կաթվածահար արեց ԱՄՆ-ի 6000 համացանցային հանգույցների աշխատանքը։ Ավելի ուշ ԶԼՄ-ները անվանեցին այդ որդը Մորիսի որդ իր ստեղծողի՝ Կորնելի համալսարանի հաշվիչ մեքենաների ֆակուլտետի ասպիրանտ Ռոբերտ Տապպան Մորիսի անունով։ Հաքերները նրան անվանեցին այն «ակնառու որդ»: Համաճարակը տարածվեց և կատվածահար արեց ARPANET-ի վեց հազար հանգույց։ Կալիֆորնիայի Բերկլի համալսարան ամբողջ երկրից հրավիրեցին համակարգչային անվտանգության այդ ժամանակվա լավագույն մասնագետներին, որպեսզի չեզոքացվեին համակարգչային վիրուսի վնասակար հետևանքները։ Ծրագրի կոդի հետազոտությունը չհայտնաբերեց ոչ մի տրամաբանական ռումբ և ոչ մի քայքայիչ ֆունկցիաներ։

Միքայելյան Կարինե
31.05.2018, 12:35
Իր ստեղծողի հաշվարկների հակառակ, որդը հեղեղեց ARPANET ցանցային տրաֆիկը։ Համակարգչի սկանավորման ժամանակ որդը որոշում էր, արդյոք համակարգիչը արդեն վարաքված է, թե ոչ։ Պատահական թվերի գեներատորը պատահական կերպով ընտրում էր, թե արդյոք վերարտադրել առկա պատճեն, որպեսզի իրեն չվտանգի համակարգային ադմինիստրատորի կողմից ստեղծված կեղծ պատճեից։

Արմենուհի Ստեփանյան
01.06.2018, 11:42
Ժամանակակից համակարգիչը ունիվերսալ տեխնիկական սարք է : Ըստ կարիքի նրա կոնֆիգուրացիան կարելի է շատ ճկուն ձևով փոխել: Այնուամենայնիվ գոյություն ունի բազային կոնֆիգուրացիա հասկացություն:
Նրա մեջ մտնում են 4 հիմնական սարքեր:

1. Համակարգային բլոկ
2. Մոնիտոր
3. Ստեղնաշար
4. Մուկ

Արմենուհի Ստեփանյան
02.06.2018, 11:50
Համակարգիչների ունակությունը պահպանելու և կատարելու ծրագրեր կոչվող հրամանների ցանկերը դարձնում է նրանց չափազանց բազմանպատակ և տարբերում է համակարգիչները հաշվիչներից։

Միքայելյան Կարինե
05.06.2018, 11:22
Համակարգիչը բաղկացած է ապարատային և ծրագրային ապահովման մասերից:
Ապարատային ապահովումը կազմում են պրոցեսորը, էկրանը և ստեղնաշարը:
Ծրագրային ապահովումը ծրագրերի այն ամբողջությունն է, որն օգտագործվում է համակարգչում հիմնական գործողությունները կատարելու, օրինակ՝ բառերն ու պատկերներն էկրանի վրա պատկերելու համար:
Ծրագրային կիրառական ապահովումը (հավելվածը) առանձին ծրագրեր են, որոնք համակարգչին հնարավորություն են տալիս կատարելու որոշակի գործառույթներ՝ մշակել տեքստը, պահպանել տեղեկույթը, հաշվարկներ կատարել կամ խաղեր խաղալ:

Արմենուհի Ստեփանյան
05.06.2018, 11:32
Տեղեկատվական հասարակությանը մասնակցելու կարողություն ունեցող մարդիկ երբեմն կոչվում են թվային քաղաքացիներ (digital citizens)։

Միքայելյան Կարինե
11.06.2018, 13:13
Ներկայումս համակարգիչները լայն կիրառություն ունեն տնտեսության և գիտության տարբեր բնագավառներում:
Դրանք զգալիորեն թեթևացրել են նաև գրահրատարակչական գործը: Հրատարակչական ծրագրերով հանդերձված համակարգիչներով կարելի է գիրքն ամբողջությամբ պատրաստել տպագրության՝ տեքստը շարել, սրբագրել, մակետավորել, գրանցել մագնիսական ժապավենի վրա կամ պատրաստել տպագրական թաղանթներ: Ի միջի այլոց, այս հանրագիտարանը նույնպես պատրաստվել է համակարգչով:

Ruzanna3
14.06.2018, 17:50
Տեղեկատվական հասարակությունը էվոլյուցիոն ճանապարհով ձևավորվող կառուցվածք է, որը արտացոլելով զարգացման զանազան փուլեր, աշխարհի տարբեր երկրներում հասել է զարգացածության տարբեր մակարդակների: Տեխնոլոգիական առաջընթացը և այլ փոփոխությունները արագընթաց կերպով վերափոխում են այն միջավայրը, որում տեղեկատվական հասարակությունը զարգանում է: Այդ կապակցությամբ, Գործողությունների ծրագիրը իրենից ներկայացնում է այն էվոլյուցիոն հիմքը, որն ապահովում է առաջխաղացումը դեպի տեղեկատվական հասարակություն ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում: Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթաժողովի (ՏՀՀԳ) եզակի երկփուլային կառուցվածքը հնարավորություն է ընձեռում հաշվի առնել այդ էվոլյուցիան:

Ruzanna3
14.06.2018, 18:18
Գիտելիք եւ քաղաքականություն.
Ակնհայտ է, որ ցանկացած հասարակության կամ պետության զարգացման և մրցունակության մակարդակի կարևորագույն չափանիշներից են տեղեկատվական (գիտական, տեխնոլոգիական) ռեսուրսների քանակը և որակը, ինչպես նաև դրանք գործնականում կիրառելու կազմակերպչական ունակությունը։ Այս վերջինը խիստ կարեւոր է, և այդ իսկ պատճառով կազմակերպչական ռեսուրսները հաճախ ներկայացվում են որպես տեղեկատվական ռեսուրսների բաղադրամաս։ Ակնհայտ է նաև , որ հիշատակված գործոնները չէին կարող զերծ մնալ քաղաքականացումից։ Հատկանշական է, որ ամերիկյան ազգային անվտանգության համակարգի հեղինակավոր ներկայացուցիչներից մեկը` գեներալ Վաշինգտոն Պլետը, ռազմավարական հետախուզության ամենագլխավոր նպատակն էր համարում հակառակորդի գիտական ներուժի և գիտելիք կրողների վերաբերյալ տեղեկատվության ձեռքբերումը։ Նման հայեցակարգային մոտեցումներ ունեցող ամերիկյան ընտրանին, բնականաբար, առանձնահատուկ հոգատարություն է ցուցաբերում սեփական մտավոր ռեսուրսների հանդեպ և նույնքան ուշադիր է իր մրցակիցների նմանատիպ ռեսուրսների նկատմամբ։ Մասնավորապես, ամերիկացիների հաղթանակը սառը պատերազմում որոշակիորեն պայմանավորված էր գիտելիքների ոլորտում «սովետների» հանդեպ նրանց ունեցած առավելությամբ, որն արտահայտվում էր հատկապես հումանիտար գիտությունների բնագավառում և բնագիտության հիմնարար արդյունքները գործնականում կիրառելու կարողությամբ։

Արմենուհի Ստեփանյան
28.06.2018, 11:07
Տեղեկատվական հասարակություն գաղափարի պիոներներից է ավստրո-ամերիկյան տնտեսագետ Ֆրից Մախլուպը (Fritz Machlup), ով դեռ 1933 թ. սկսել է ուսումնասիրել գիտելիքը իբրև տնտեսական ռեսուրս (պատենտների ազդեցությունը գիտահետազոտական աշխատանքների վրա), իսկ 1962 թ. հրատարակել է «Գիտելիքի արտադրությունը և բաշխումը Միացյալ Նահանգներում» աշխատությունը։
Նա նաև առանձնացրել է գիտելիքահենք տնտեսության 5 հատվածներ՝ կրթություն, հետազոտություններ և զարգացում (research and development), ԶԼՄ-ներ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, տեղեկատվական ծառայություններ։ Նշված դասակարգումն օգտագործելով նա հաշվարկել էր, որ արդեն 1959 թվականին ԱՄՆ ՀԱԱ-ի 29%-ը գիտատար ոլորտներից էր։

Արմենուհի Ստեփանյան
28.06.2018, 11:07
Գաղափարի մասսայականացմանն է նպաստել նաև 1992 թ. ԱՄՆ Ազգային գիտական հիմնադրամի կոնֆերանսը և Բ.Քլինթոնի ու Ա.Գորի զեկույցը։
20-րդ դարի վերջից սկսած «տեղեկատվական հասարակություն» և «տեղեկատվայնացում» տերմինները ամուր դիրքեր են գրավում ոչ միայն մասնագիտական, այլև քաղաքական գործիչների, տնտեսագետների ու գիտակրթական ոլորտի գործիչների բառապաշարներում։

Միքայելյան Կարինե
28.06.2018, 11:17
Տեղեկատվական հասարակությունը կարելի է ընկալել նաև իբրև զարգացած հետարդյունաբերական հասարակություն, ուստի պատահական չէ նշվածի դրսևորումը հատկապես այն երկրներում (Ճապոնիա, ԱՄՆ, արևմտաեվրոպական երկրներ), որտեղ 1960-70-ական թթ. ձևավորվում էր հետարդյունաբերական հասարակություն (Ու.Մարտին | W.Martin)։

Միքայելյան Կարինե
28.06.2018, 11:18
Այսպիսով տեղեկատվական հասարակությունը կարելի է սահմանել իբրև հասարակություն, որտեղ կենսամակարդակն ու սոց-տնտեսական զարգացման հեռանկարները աճող տեմպերով կախված են տեղեկատվության տնտեսական շահագործումից։
Վերոնշյալը ունի նաև բացասական հետևանքներ, ինչպես օրինակ՝
կրիտիկական ենթակառուցվածքների խոցելիության աճը
տվյալների անվտանգության ապահովման խնդիրները
տեղեկատվության ազատության և վերահսկողության խնդիրը՝ մտավոր սեփականության կոնտեքստում
անձնական կյանքի անձեռնմխելիության բախումը մասսայական վերահսկողության Օրվելյան համակարգերի հետ
փոքր խմբերի կողմից հանրության վրա ազդելու հնարավորությունները (ո՞վ է հսկելու հսկողներին), ինչը կարող է հանգեցնել էլեկտրոնային ոստիկանապետության

Ստեփանյան Նելլի
08.07.2018, 21:03
Հարկ է նկատել, որ դեռևս գոյություն չունի համընդհանուր ընդունված կոնկրետ ձևակերպում, թե ինչ է տեղեկատվական հասարակությունը, չնայած տեսաբանները համաձայնվում են, որ 1970-ական թթ. սկսած նկատվում է փոփոխություն, որն ազդում է հասարակությունների գործունեության հիմքերի վրա (հաշվի առնելով հասարակական կյանքի և տնտեսական գործունեության ամենատարբեր ոլորտների տեղեկատվայնացման տեխնոլոգիական ու սոցիալական հետևանքների խորությունն ու մասշտաբները՝ այն երբեմն համալիր անվանում են տեղեկատվական հեղափոխություն)։

Ստեփանյան Նելլի
10.09.2018, 13:56
Նոր տեխնոլոգիաները նպաստում են կրթության որակի բարձրացմանը, դրանց կիրառումը որակապես փոխում է դասախոսի դերը, երկար եւ անհրապույր դասախոսություններին փոխարինում են մոր մեթոդներն ու միջոցները:

Արմենուհի Ստեփանյան
13.09.2018, 14:48
Զարգացած ու հարուստ երկրները այսօր զբաղված են մարդկային զարգացման ռազմավարական պլանավորման, բնապահպանական խնդիրների արագ լուծման, տեղի ունեցող նոր աղետների և ավերածությունների կանխարգելման հարցերով:

Արմենուհի Ստեփանյան
13.09.2018, 14:52
Տեխնիկան մարդու գործունեության արհեստական միջոցների ամբողջությունն է: Այն անցել է զարգացման երկար ուղի. ավելի քան միլիոն տարի առաջ պատրաստված առաջին նմուշներից՝ պարզունակ քարե գործիքներից, տեխնիկան հասել է մինչև արտադրությունում բազմապիսի օգտակար գործողություններ կատարող ժամանակակից բարդ ինքնաշխատ մեքենաներ:

Արմենուհի Ստեփանյան
13.09.2018, 14:53
Գոյություն ունեն ամենատարբեր բնագավառների բազմապիսի տեխնոլոգիաներ. օրինակ՝ օգտագործելով նյութերի ստացման բնագավառում ստեղծված տեխնոլոգիաները՝ մարդիկ արտադրում են նոր տեսակի պլաստմասսաներ, գործվածքներ, մետաղներ և շինանյութեր:

Արմենուհի Ստեփանյան
13.09.2018, 14:55
ՏՀՏ-ների օգտագործումը չի դադարում տարածվել հատկապես հարուստ երկրներում, բայց միշտ կա վտանգ՝ շեշտադրելու սոցիալական և թվային բեկումը, ինչպես նաև սերունդների միջև անջրպետը։ Մարդկային գործունեության ամենատարբեր ոլորտներում՝ գյուղատնտեսությունից ու անտառային տնտեսության կառավարումից (անտառների ուրվագծում՝ անօրինական ծառահատման դեմ պայքարելու համար) մինչև տիեզերական միջավայրի համալիր դիտարկում (մոնիթորինգ) կամ կենսական բազմազանություն, ակտիվ ժողովրդավարություն, առևտրի, հեռաբժշկության, տեղեկատվության, տվյալների բազայի կառավարում, ցանցի, մեքենայացման և ռազմական բնագավառներ, աջակցություն հաշմանդամներին (կույրերը օգտագործում են զարգացած ձայնային համադրիչներ, ինչպես նաև հատուկ գրությամբ սկավառակներ) և այլն, ՏՀՏ-ն նպատակ ունի հատուկ տեղ գրավել մարդկային կյանքում և հասարակությունների գործունեության մեջ։

Heghin
13.09.2018, 17:49
Տեղեկատվական հասարակության մեջ ինֆորմացիան դառնում էգերակշռող արժեք և ռազմավարական ռեսուրս, քանի որ դրա ստեղծումը, մշակումըև փոխանցումը հանդես է գալիս, որպես արտադրողականության և իշխանության որոշիչ աղբյուր: <<Տեղեկատվության աճի և իմացության հետ զուգահեռ աճում էզանգվածների տեղեկատվական և սոցիոմշակութային մարգինալացումը, դրանցնախկին գործընթացները դառնում են հնացած>>:
Հասարակության զարգացման բոլոր բեկումային պահերը կապված ենկուտակված տեղեկատվության փոխանակման նոր եղանակների և միջոցներիառաջացման, տեղեկատվական դաշտերի ընդլայնման և դրանց մեխանիզմներիփոփոխության հետ, ինչի արդյունքում փոխվում է նաև տեղեկատվության ընկալմանսոցիոմշակութային համակարգը: Աշխարհի պատկերը ստեղծվում է կուտակվողտեղեկատվության համակարգման և կանոնակարգման արդյունքում: Ուրեմնտեղեկատվությունը հանդես է գալիս որպես հասարակական զարգացումըկառավարող կարևոր գործոն, իսկ նրա դերը հասարակության զարգացման հարցումպայմանավորված է մարդու տեղեկատվական պահանջով:

Heghin
13.09.2018, 17:51
Տեղեկատվական հասարակության հիմնական առանձնահատկություննայն է, որ բնակչության մեծ մասը զբաղված է տեղեկատվական գործունեությամբ: Տեղեկատվությունը դառնում է արտադրության հիմնական արդյունքներից ևսոցիալական գլխավոր արժեքներից մեկը և դառնում հասարակականհարաբերությունների միավորման հիմնական գործոնը: Տեղեկատվական հասարակության յուրահատկությունն այն է, որ աճում է անհատականաշխատանքի տեսակարար կշիռը: Համակարգչային և տեղեկատվական տեխնոլոգիաները թույլ են տալիս տանից դուրս չգալով մասնակից դառնալ հասարակական արտադրությանը: Նոր տեղեկատվական տեխնոլոգիաներն ուաշխատատեխնիկական համակարգերը հիմնովին փոխում են աշխատանքի բնույթն ու նրա կազմակերպման եղանակը, փոխվում է նաև հասարակության արժեհամակարգը, համակեցության ձևը և կյանքի կազմակերպման ու կանոնակարգման եղանակը: Ավելին, այդ ամենի հետևանքով փոխվում է նաև մարդը: Նա այսօր ոչ այնքան էկզիստենցիալ էակ է , որքան սպառողական հոգեբանությամբ ապրող <<ամբոխի մարդ>> և մեքենայի կցորդ: Տեղեկատվական հասարակության յուրահատկություններց մեկն էլ այն է, որտեղեկատվությունը դառնում է արտադրության գլխավոր արտադրանքը և հիմնական արդյունքը: Պատահական չէ, որ հետ արդյունաբերական հասարակություններում քաղաքականության մեջ աստիճանաբար գերիշխող դեր է գրավում տեղեկատվական ընտրանին, իսկ սոցիալական կառուցվածքում՝ տեղեկատվական մշակույթի հիմնական կրողը՝ զանգվածը: Ընդ որում երկու դեպքում էլ << վարքի կարգավորման ու գործառնության հիմնական սկզբունքը սիներգետիկական ռացիոնալությունն է>>: Փոխվում են ոչ միայն գոյության պայմանները, փոխվում է ինքը՝ միջավայրը, քանի որ ձևավորվում է գոյության համար բոլորովին նոր՝ վիրտուալ հարթություն: <<Փոխվում է քաղաքական մշակույթը, վարքագծի սոցիալ-մշակութային ձևերի կարծրատիպերը, ինչի արդյունքում կազմավորվում են վարքի նոր ձևեր>>:

ՍՐԲՈՒՀԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ
13.09.2018, 18:36
Հարգելի՛ գործընկեր, շնորհակալություն արդիական թեմա քննարկելու համար:

Ruzanna3
14.09.2018, 20:43
Այս տարիներին ՏՏ-ի ոլորտին վերաբերող ուսումնասիրություններ են իրականացվել տեղի եւ օտարերկրյա մասնագետների եւ կազմակերպությունների կողմից,
որոնք փորձում են գնահատել Հայաստանի կարողությունները եւ հեռանկարները, ՏՏ-ի զարգացման համար նպաստավոր եւ աննպաստ հանգամանքները:
Կարելի է հիշատակել Միացյալ նահանգների միջազգային զարգացման գործակալության (USAID) Հայաստանի Հանրապետություն. ՏՀՏ-ի գնահատում (2000թ.)
ծավալուն հետազոտությունը:

Ընդունվել են ծրագրային բնույթի փաստաթղթեր` ռազմավարական նպատակակետեր ընտրելու եւ քաղաքականության ուղղություններ ճշգրտելու, ինչպես նաեւ
իրականացման մեխանիզմներ մշակելու հավակնությամբ: Իշխանության` մասնավոր սեկտորի հետ համագործակցությամբ ՏՏ-ի արդյունաբերության զարգացման
վերաբերյալ հանձնառությունը, օրինակ, մոտ երկու տարի առաջ հիմք է դարձել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների արդյունաբերությունը ՀՀ տնտեսության զարգացման
գերակա ճյուղ հայտարարելու վերաբերյալ կառավարության որոշման համար:

ՍՐԲՈՒՀԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ
23.09.2018, 19:18
Հարգելի՛ Արմենուհի բավականին լավ թեմա եք ընտրել:Բարի ընթացք Ձեզ:

Արմենուհի Ստեփանյան
04.10.2018, 11:13
Սիրելի կոլեգաներ շնորհակալ եմ գրառումների և քննարկումների համար:Անկկալում եմ Ձեր ակտիվ մասնակցությունը:

Արմենուհի Ստեփանյան
04.10.2018, 11:15
Հայաստանում այսօր ՏՀՏ-ի զարգացման միակ հայտնի մոտեցումը ծրագրային արտադրանքի արտահանման վրա հիմնված «թռիչքի» մոդելն է:

Արմենուհի Ստեփանյան
04.10.2018, 11:16
Իրականում ՏՀՏ-ի զարգացման համամոլորակային ընթացքին զարգացող երկրների գործուն մասնակցությունն ավելի բարդ է այսօր, երբ Ինթերնեթն արագորեն տարածվող և վճռական նշանակություն ստացած «տեխնոլոգիական գործիք է և կազմակերպման ձև, որ բաշխում է տեղեկատվական իշխանությունը, գիտելիքի ստեղծումը և ցանցային կարողությունը գործունեության բոլոր բնագավառների մեջ»։

Ստեփանյան Նելլի
04.10.2018, 11:25
Հանրակրթության նպատակը ոչ միայն գիտելիք փոխանցելն, այլ նաեւ գիտակից քաղաքացի ձեւավորելն է, ով կկարողանա կողմնորոշվել ժամանակակից աշխարհում: Զարգացած երկրները վաղուց են համոզվել, որ առանց կրթության մեջ հաղորդակցական տեխնոլոգիանրի կիրառության այսօր գրեթե անհնար է հասնել այդ նպատակներին:

Արմենուհի Ստեփանյան
09.10.2018, 12:15
Ձեռագրերի ստեղծումից հետո, առաջին քայլերը դեպի տեղեկատվական հասարակություն, հատկանշվեցին էլեկտրական հեռագրի, այնուհետև հեռախոսի և ռադիոհեռախոսի միջոցով, մինչդեռ հեռուստատեսությունը, Ինտերնետը, ավելի ուշ բջջային հեռահաղորդակցոմը և GPS-ը ասոցացրեցին պատկերը տեքստի և «առանց լար» բառերի հետ։

Արմենուհի Ստեփանյան
09.10.2018, 12:18
Ներկայումս շատ ուսուցիչներ դասը մատուցում են պրեզենտացիաների կամ էլեկտրոնային ձեռնարկների միջոցով: Եթե տվյալ առարկայի էլեկտրոնային ձեռնարկը չկա, կամ առկայության դեպքում չի համապատասխանում մատուցվելիք թեմային, ապա պարզագույն դեպքում կիրառում են պրեզենտացիաներ, որոնց պատրաստման համար անհրաժեշտ է տեղեկատվության որոնում համացանցից, այլ աղբյուրներից տեղեկատվության մուտքագրում համակարգիչ, պատշաճ ձևով պատրաստում և ներկայացում, ինչը աշխատատար և ժամանակատար պրոցես է: Ուստի կարևորվում է յուրաքանչյուր ուսուցչի` համակարգչային գիտելիքների իմացությունը: