PDA

Դիտել ողջ տարբերակը : Ուշադրության հիմնական որակները



Heghine Poghosyan
03.05.2018, 11:44
Մարդու բարդ հոգևոր կյանքի դինամիկան, ողջ ընթացքը արտահայտվում է նրա ուշադրության հիմնական որակներում, որոնք ապահովում ն նրա գործունեության արդյունավետ կամ սակավ արդյունավետ լինելը: Այդ որակներն են կենտրոնացումը, ծավալը, տեղափոխելիությունը, բաշխումը, կայունությունը:
Ուշադրության կայունացումը այն որակն է, որն արտահայտում է ուշադրության կենտրոնացվածության աստիճանը տվյալ օբյեկտի վրա: Ուշադրության ծավալն արտահայտում է առարկաների, օբյեկտների այն քանակը, որոնք միաժամանակ կարող են ընդգրկված լինել ուշադրության կենտրոնում:
Ուշադրության տեղափոխելիությունն այն է, որ մարդը գիտակցաբար իր ուշադրությունը մի օբյեկտից տեղափոխում է մեկ այլ օբյեկտի վրա: Ուշադրության բաշխում ասելով հասկանում ենք միաժամանակ մի քանի օբյեկտներ ուշադրության ոլորտում պահելու և մի քանի գործունեություն կատարելու հնարավորությունը:
Ուշադրության կայունությունն արտահայտում է օբյեկտի վրա ուշադրության կենտրոնացվածության տևականությունը, երկար մնալը:
Տարբերում ենք նաև ուշադրության այնպիսի յուրատիպ հատկություններ, որոնք ավելի շատ անձի գծեր, որակներ են դարձել: Դրանք ուշադիր լինելն է և դիտողականությունը: Ուշադիր լինելը մարդու թերևս ամենաարժեքավոր հատկություններից մեկն է, որին դժբախտաբար ոչ բոլորն են տիրապետում:
Այսպիսով ուշադրությունը յուրատիպ հոգեկան իմացական գործընթաց և նույնիսկ յուրատիպ հոգեվիճակ է, որը օգնում է մյուս հոգեկան պրոցեսների զարգացմանը և շրջապատող աշխարհի ընկալմանը:

Հարգելի՛ հոգեբաններ, եթե ունեք մտքեր՝ կապված ուշադրության մյուս որակների հետ, ասե՛ք, քննարկենք:

Էմմա Խաչատրյան
03.05.2018, 19:26
Հարգելի՛ Հեղինե հետաքրքիր և կարևոր թեմա եք քննարկում։
Ուշադրությունը գիտակցության կենտրոնացումն ու ուղղվածությունն է դեպի որևէ առարկա կամ
երևույթ,որն այս կամ այն նշանակությունն ունի մարդու համար:

Էմմա Խաչատրյան
03.05.2018, 19:32
Ուշադրության բաշխման դեպքում հնարավոր է մի քանի գործ անել միաժամանակ:Այս հատկանիշը
չափազանց կարևոր է կյանքում:Ուշադրության բաշխման հնարավորությունը պայմանավորված է
սովորություն դարձած գործողությունների ավտոմատացման աստիճանով:
Եթե միևնույն ժամանակահատվածում իրականացվում են երկու կամ մի քանի գործողություններ,
որոնք նախկինում միաժամանակ չէին կատարվում,ապա ուշադրության բաշխումը բավականին
բարդանում է:

ԲԺՇԿԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ(ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿ)

Էմմա Խաչատրյան
03.05.2018, 19:38
Ուշադրության կայունությունը գիտակցության կենտրոնացման աստիճանն ու երկարատևությունն է,որի ցուցանիշը զգալի տատանումների
(կենտրոնացման ժամանակավոր թուլացման)բացակայությունն է:
Ուշադրության կայունությունը ֆիզիոլոգիապես բացատրվում է երկրորդական գրգռիչների ազդեցության արգելակմամբ:
Կայունությունը պայմանավորված է իրականացվող գործունեության բովանդակությամբ,դժվարությամբ,մարդու անձնական և հասարակական
պահանջմունքների բավարարման նշանակության գիտակցումով:
Ուշադրությունը կայուն է մինչ այն պահը,քանի դեռ կատարվող աշխատանքն ակտիվացնում է մարդու հոգեկան գործունեությունը,սնում մտածողությունը,երևակայությունը,զգացմունքները:Այս դեպքում էական դեր են կատարում պատասխանատվության զգացումն ու կարգապահությունը:
Ակտիվ գործունեության ավարտի և տվյալ օբյեկտի նշանակալիության կորստի հետ մեկտեղ ուշադրությունը շեղվում և տեղափոխվում է այլ օբյեկտների վրա:Կայունությունը ուշադրության ամենաարժեքավոր հատկանիշներից է,որն անհրաժեշտ է յուրաքանչյուր գործունեության ընթացքում:

ԲԺՇԿԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ(ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿ)