PDA

Դիտել ողջ տարբերակը : «Թղթակցում են աշակերտները» մրցույթ



Chuk
15.09.2010, 15:07
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը և «Հայկական կրթական միջավայր» պորտալը հայտարարում են «Թղթակցում են աշակերտները» ստեղծագործական–լրագրողական մրցույթը։

Մասնակիցները՝ հանրակրթական դպրոցների, վարժարանների, քոլեջների սովորողները կարող են ներկայացնել նյութեր, որոնք.

պատմում են կրթօջախի ներքին անցուդարձի մասին,
լուսաբանում են կրթօջախում անցկացվող միջոցառումները,
արծարծում են կրթօջախում առկա խնդիրները,
ուրվագծում են կրթօջախի զարգացման սեփական ուղիները:


Թղթակիցներն իրենց հոդվածները մրցույթին ներկայացնելու համար պետք է գրանցվեն «Հայկական կրթական միջավայր» պորտալի ֆորումում (1) (http://armedu.am/arm/files/news_files/ForumGrancum.ppt) և «Թղթակցում են աշակերտները» բաժնում հրապարակեն (2) (http://armedu.am/arm/files/news_files/HodvaciHraparakum.ppt) նյութերը՝ լրացնելով անուն-ազգանունը, կրթօջախի անվանումը (համարը, անունը), դասարանը:

Առավել հետաքրքիր հոդվածները մեկ օրվա ընթացքում կհրապարակվեն «Հայկական կրթական միջավայր» պորտալի նորություններ բաժնում:

Մրցույթին կմասնակցեն «Հայկական կրթական միջավայր» պորտալի ֆորումի «Թղթակցում են աշակերտները» բաժնում մինչև նոյեմբերի 15-ը տեղադրված նյութերը։

Մրցույթը կամփոփվի 2010 թ. նոյեմբերի 25-ին։ «Լավագույն լրագրող» և «Լավագույն նյութի հեղինակ» անվանակարգերի հաղթողները կստանան Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի պատվոգրեր և խարհրդանշական նվերներ:

Նախատեսվում է «Թղթակցում են աշակերտները» մրցույթը կազմակերպել պարբերաբար և նյութերի էլեկտրոնային ժողովածուները հրապարակել «Հայկական կրթական միջավայր» պորտալում։


Մրցույթի կազմակերպման հանձնաժողով

(1) «Հայկական կրթական միջավայր» պորտալի ֆորումում գրանցվելու ուղեցույց (http://armedu.am/arm/files/news_files/ForumGrancum.ppt)
(2) «Հայկական կրթական միջավայր» պորտալի ֆորումում հոդված տեղադրելու կարգը (http://armedu.am/arm/files/news_files/HodvaciHraparakum.ppt)


Հայտարարության բնօրինակը հրապարակված է «Հայկական կրթական միջավայր (http://www.armedu.am)» պորտալի «Հայտարարություններ» բաժնում (http://armedu.am/arm/official.php?sec=anouns&p=1&id=539)

Chuk
16.11.2010, 11:37
Սիրելի բարեկամներ, ավարտվել է «Թղթակցում են աշակերտները» մրցույթին նյութեր ներկայացնելու վերջնաժամկետը: Սեպտեմբերի 15-ից մինչև նոյեմբերի 15-ը (նոյեմբերի 15-ը ներառյալ) ժամկետում ներկայացվել է 90 նյութ: Ֆորումում բացվել է նոր ենթաբաժին՝ «Թղթակցում են աշակերտները (15.09.2010 - 15.11.2010) (http://forum.armedu.am/forumdisplay.php/60)», մրցույթին ներկայացված բոլոր նյութերը (թեմաները) տեղափոխվել են այդտեղ: Բաժինը բաց է արդեն գոյություն ունեցող թեմաներում քննարկումները շարունակելու համար, սակայն նրանում նոր թեմաներ չեն կարող ստեղծվել:

«Թղթակցում են աշակերտները» բաժինը շարունակում է գործել: Բոլոր աշակերտները ազատ են այստեղ տեղադրել իրենց լրագրողական նյութերը՝ առանց որևէ թեմատիկ սահմանափակման: Սակայն ներկայումս այդ նոր նյութերը որևէ մրցույթի չեն մասնակցի: Հավանական է, որ հետագայում կհայտարարվի նոր մրցույթ, որի ընթացակարգի, ժամկետների ու թեմատիկ սահմանափակումների մասին կհայտարարվի:

Այս մրցույթի արդյունքները կամփոփվեն նոյեմբերի 25-ին, ընթացքի մասին լրացուցիչ կտեղեկացվեք:

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր մասնակիցներին ցուցաբերած ակտիվ մասնակցության համար:

Chuk
13.12.2010, 19:09
Հայտնի են «Թղթակցում են աշակերտները» մրցույթի հաղթողները

Ավարտվեց Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (http://www.ktak.am) և «Հայկական կրթական միջավայր» ֆորումի (http://forum.armedu.am) հայտարարած «Թղթակցում են աշակերտները» (http://armedu.am/arm/official.php?sec=anouns&p=1&id=539) մրցույթը:

Մրցույթին մասնակցեց 52 աշակերտ՝ հրապարակելով 90 թղթակցություն: Նյութերի ամբողջական ցանկը հրապարակված է «Հայկական կրթական միջավայր» պորտալի նորություններ բաժնում (http://armedu.am/arm/official.php?sec=news&p=2&id=4107):

Աշխատանքները ներկայացվեցին պրոֆեսիոնալ ժյուրիի դատին. Հանրային ռադիոյի մանկապատանեկան հաղորդումների բաժնի, ինչպես նաև «Կրթություն» շաբաթաթերթի խմբագրակազմերը ընտրեցին «Լավագույն լրագրող» և «Լավագույն լրագրողական նյութ» անվանակարգերում հաղթողներին, ինչպես նաև սահմանվեց լրացուցիչ անվանակարգ՝ մրցույթին յուրահատուկ մոտեցում ցուցաբերելու համար:

«Լավագույն լրագրող» անվանակարգ.

Գևորգյան Մանե, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, 11-րդ դասարան
Դերզյան Տաթև, Երևանի թիվ 112 փորձարարական ավագ դպրոց, 10-րդ դասարան
Մարտիրոսյան Ջուլիետա, Հ. Գալստյանի անվան թիվ 83 ավագ դպրոց, 11-րդ դասարան



«Լավագույն լրագրողական նյութ» անվանակարգ.

«Մենք բոլորս ենք մեր հայրենիքի զինվորն ու պաշտպանը», Դարբինյան Արգիշտի, Արմավիրի մարզի Նալբանդյանի միջն. դպրոց, 9-րդ դասարան
«Նորից լաց եղա», Սարիբեկյան Մարիամ, Վահրամաբերդի միջնակարգ դպրոց, 11-րդ դասարան
«Մեր մանկության հույսի օրրան», Կարապետյան Համեստ, Գյումրու Հ. Սահյանի անվան թիվ 38 միջն. դպրոց, 8-րդ դասարան



«Յուրահատուկ տեսանկյուն» խրախուսական անվանակարգ.

«Սեպտեմբերի մեկին», Սարգսյան Արաքս, Գայի անվան թիվ 129 դպրոց, 9-րդ դասարան
«Վերանորոգում», պարոդիա, Հարությունյան Հայարփի, Կոտայքի մարզի Ֆանտանի միջն. դպրոց, 11-րդ դասարան
«Մեր դպրոցը», Ադամյան Շուշան, Օձունի Հովհան Օձնեցու անվան թիվ 1 միջն. դպրոց, 9-րդ դասարան


«Հայկական կրթական միջավայր» պորտալի աշխատակազմը ակտիվ մասնակցության, սեփական թղթակցություններով հանդես գալու, ինչպես նաև այլոց թղթակցություններին ակտիվ արձագանքելու համար սահմանել է հատուկ խրախուսական մրցանակ.
Սահակյան Սահականուշ, ՎՊՄԻ հենակետային վարժարան, 10-րդ դասարան:



Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի աշխատակազմը սիրով շնորհավորում է բոլոր հաղթողներին՝ ցանկանալով նորանոր նվաճումներ, ինչպես նաև շնորհակալություն է հայտնում մրցույթի բոլոր մասնակիցներին՝ ուղարկած հրաշալի նյութերի համար:

Chuk
16.12.2010, 17:54
Տեղեկացնում եմ, որ շնորհավորական գրառումները տեղափոխվել են Սահականուշի բացած «Շնորհավորե՛նք «Թղթակցում են աշակերտները» մրցույթի հաղթողներին» (http://forum.armedu.am/showthread.php/429-%D5%87%D5%B6%D5%B8%D6%80%D5%B0%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%A5-%D5%B6%D6%84-lt-%D4%B9%D5%B2%D5%A9%D5%A1%D5%AF%D6%81%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D5%B6-%D5%A1%D5%B7%D5%A1%D5%AF%D5%A5%D6%80%D5%BF%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-gt-%D5%B4%D6%80%D6%81%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B2%D5%A9%D5%B8%D5%B2%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%D5%B6) թեմա:


Հաշվի առնելով ԿՏԱԿ-ի խիստ զբաղվածությունը՝ կապված տարեվերջի հետ, միջոցառման անցկացումը ստիպված եղանք փոքր-ինչ հետաձգել: Միջոցառումն ու մրցանակների հանձնման արարողությունը տեղի կունենա հաջորդ ուրբաթ օրը՝ 24.12.2010-ին: Տեղի և ժամի մասին լրացուցիչ կտեղեկացնենք այստեղ, շուտով:

Chuk
22.12.2010, 11:40
Եկա տեղեկացնեմ, որ դեկտեմբերի 24-ին (ուրբաթ օրը), ժամը 13:00-ին վերջապես տեղի կունենա մրցույթի մասնակիցների ու կազմակերպիչների հանդիպումը, ինչպես նաև մրցանակների հանձնման արարողությունը: Հանդիպմանը մասնակցելու են նաև ինֆորմատիկայի առցանց համաժամանակյա փորձնական մրցույթի մասնակիցները:

Հանդիպումը տեղի կունենա Երևանի Համբարձում Գալստյանի անվան հ. 83 ավագ դպրոցում:

Ցանկացած հարցի դեպքում կարող եք կապվել մեզ հետ.

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
հասցե՝ Երևան, Վրացյան 73,

հեռախոս՝
(010)578455, (010)578453, (098)415070
էլեկտրոնային փոստ՝ manush@ktak.am

Chuk
22.12.2010, 12:11
Որոշեցի համենայն դեպս քարտեզի վրա ցույց տալ դպրոցի տեղը.

http://forum.armedu.am/attachment.php?attachmentid=1126&d=1293001874