PDA

Դիտել ողջ տարբերակը : ԱՇԽԱՐՀՆ ԱԼԵԿՈԾԱԾ ԶԱՐՄԱՆԱԼԻ ԳՅՈՒՏԵՐ



Վ. Հովհաննիսյան
12.04.2018, 21:17
Սիրելի գործընկերներ. Ձեր ակտիվ մասնակցությունն եմ ակնկալում մարդկության պատմությանը հայտնի հայտնագործությունների, ինչպես նաև իրենցից մեծ հետաքրքրություն ներկայացնող գյուտերի մասին պատմող թեմաների քննարկմանը:
Շնորհակալություն

Անահիտ Բաղդասարյան
12.04.2018, 22:53
Սիրելի գործընկերներ. Ձեր ակտիվ մասնակցությունն եմ ակնկալում մարդկության պատմությանը հայտնի հայտնագործությունների, ինչպես նաև իրենցից մեծ հետաքրքրություն ներկայացնող գյուտերի մասին պատմող թեմաների քննարկմանը:
Շնորհակալություն

Հարգելի՛ Հովհաննիսյան, շատ հետաքրքիր թեմա եք առաջարկել քննարկելու համար: Հուսով եմ բուռն քննարկում է լինելու, և արդյունքում իմանալու ենք շատ գյուտերի մասին, որոնց տեղյակ չենք:

Լ ի ա
12.04.2018, 23:00
Անիվը հայտագործվել է Մ.Թ.Ա. 3500 – 1000 թթ, այն տարածքներում, որտեղ ապրել են զարգացած քաղաքակրթություններ: Օրինակ՝ Մեսապատամիի Կիշ քաղաքում հայտնաբերվել են երկանիվ և քառանիվ փոխադրամիջոցներ, իսկ այդ քաղաքակրթությունը հատնի էր իր մետաղագործությամբ, առևտրով, տնտեսությամբ: Անիվի նախահայրը համարվում է գլորվող գերանը: Մարդիկ գերաններ են վերցրել, գլորել և հետևել են նրա շարժմանը: Մարդիկ հասկացել են, որ բեռը չի կարելի դնել եզրերում, այլ մեջտեղում: Այդ գերանի այն մասը, որտեղ բեռ էին դնում, սկսել է մաշվել և մի բարակ ձող է դարձել: Հետագայում մարդիկ սկսել են երկու մեծ հաստ կլոր փայտ կպցնել մի երկար ձողի, և այդպես ստեղծվել է անիվը: Իմ կարծիքով մարդիկ շատ խելացի են եղել, որովհետև այդպիսի բան ոչ բոլորը կարող էին անել: Եթե մարդիկ դա արել են երկու դարի ընթացքում, ապա դա արդեն ասում է, որ նրանք ավելի զարգացած են եղել, քան մենք: Ամեն ինչ սկսեց ավելի արագ զարգանալ: Մարդիկ երբ գերանից անիվները պատրաստեցին, չէին կարողանում շրջադարձի ժամանակ այն կառավարել, և դրա պառճառով էլ կամ բեռն էր ընկնում, կամ սարքն էր ջարդվում: Մարդիկ սկսեցին ավելի մտածել և մի այսպիսի բան մտածեցին: Նրանք մտածեցին ավելի մեծացնել այդ ծակերը և դրանց մեջ յուղ լցնել, իսկ հետո սկսեցին ձիերին կամ այլ կենդանիներին լծել: Այսքանը կարդալով մտածում եմ, որ այն ժամանակ մարդիկ ձգտել են ավելիին: Նրանք փորձել են հեշտացնել իրենց կյանքը: Մարդիկ անիվը սկսեցին օգտագործել ուրիշ բնագավառներում: Հռոմեացիները, որ ունեին ծով, ջրային անիվ ստեղծեցին: Անիվի օգնությամբ իլիկը և հողմաղացը մարդիկ ստեղծեցին:

Լ ի ա
12.04.2018, 23:03
5876

Լ ի ա
12.04.2018, 23:05
105 թ. - Ցայ Լունը հայտնաբերեց թղթի պատրաստման եղանակը բամբակից Չինաստանում:
600 թ. - Թուղթը մուտք գործեց Կորեա:
625 թ. - Թուղթը մուտք գործեց Ճապոնիա
751 թ. - Թալասյան ճակատամարտ - չինացի ռազմագերիների միջոցով թուղթը հայտնվեց Արևմուտքի երկրներում։
1238 թ. - Իսպանիայում թղթի արտադրության համար սկսեցին ոգտագործել հողմաղացներ։
1770 թ. (մոտավոր) - Անգլիացի թղթի գործարանատեր Ջորջ Վատման ավագը մտցրեց թղթի արտադրման նոր տեխնոլոգիա, որը թույլ է տալիս ստանալ առանց ցանցի հետքերի թուղթ։
1799 թ. - Հայտնագործվեց թղթի պատրաստման մեքենան Լուի Նիկոլյա Ռոբերի կողմից
1803 թ. - Մեծ Բրիտանիայում թղթի պատրաստման մեքենայի տեղադրումը Բրայեն Դոնկինի կողմից։
1806 թ. - Հայտնագործվեց պատճենահանման թուղթը:
1827 թ. - Թղթի պատրաստման մեքենաները հայտնվեցին ԱՄՆ- ում
1856 թ. - Հայտնագործվեց գոֆրե ստվարաթուղթը:
1857 թ. - Հայտնագործվեց փայտանյութից թուղթ ստանալու եղանակը

Արևիկ Ոսկանյան
12.04.2018, 23:05
Դա Վինչին միշտ երազել է թռչելու մասին, այդ պատճառով էլ ողջ կյանքի ընթացքում պլաններ է մշակել իր երազանքն իրականություն դարձնելու համար: Վերջիվերջո, նրա գլխում միտք է հղանում օդապարիկ ստեղծելու մասին, որն իրենից ներկայացնում էր բրգաձև, փայտյա նախագիծ՝ վերևը ծածկված հատուկ կտորով: Վերջինիս նպատակը վայր իջնելիս մարդու արագությունը նվազեցնելն ու ապահով վայրէջք կատարելն էր: Դա Վինչին իր հայտնագործության մասին ասում էր, թե այն հնարավորություն կտա յուրաքանչյուրին ցած նետվելու ցանկացած բարձրությունից՝ առանց որևէ վնասվածք ստանալու:

Լ ի ա
12.04.2018, 23:14
Գիլյոտեն

1738 թվականի մայիսի 28-ին Ֆրանսիայի` Ատլանտյան օվկիանոսի ափին գտնվող Սենտ քաղաքի գլխավոր հրապարակում հավաքվել էր բնակչության գրեթե կեսը: Մարդիկ եկել էին տեսնելու, թե ինչպես են մարդասպանի ոսկորներն անիվով ջարդելով մահապատժի ենթարկում:

Դահիճը հանցագործին կապում է անվին, որը պտտվելու ընթացքում կոտրում էր նրա ոտների ու ձեռների ոսկորները: Դատապարտյալի աղեկտուր ճիչը հասնում էր մինչև հրապարակի ծայրը: Իր հղի կնոջ հետ մահապատժին հետևում էր նաև քաղաքի փաստաբան Գիլյոտենը: Անտանելի տեսարանի ծանր ազդեցության հետևանքով ժամանակից շուտ սկսվում է կնոջ երկունքը: Երեխային փրկում է տեղացիների շրջանում առաջնակարգ վիրաբույժի համարում ունեցող դահիճը: Նորածնի անունը Ժոզեֆ Ինյաս են դնում:


Տղայի հայրն ուզում էր, որ իր մինուճարը իրավաբան դառնա, բայց կրտսեր Գիլյոտենին չէր հրապուրում տոթ սենյակում թղթերի մեջ ամբողջ կյանքում խուրասուզվելու հեռանկարը: Դեռևս ճիզվիտական քոլեջում նա սկսում է մերձակա լճակից ու դաշտերից բռնած գորտեր ու մկներ վիրահատել: Ահա այսպես է սկսվում ապագա վիրաբույժի «պրակտիկան»: Երբ գալիս է մասնագիտություն ընտրելու ժամանակը, Ժոզեֆը դիմում է Ռեյմսի համալսարանի բժշկական ֆակուլտետ: 30 տարեկանում նա բժշկագիտության դոկտորի կոչում է ստանում:

Փարիզում նա ծանոթանում է ու ընկերանում տեղի դահիճ Շարլ Սանսոնի հետ: Այն ժամանակներում մահապատժի դատապարտվածներին կա՛մ կախաղան էին հանում, կա՛մ քառատում էին, կա՛մ քարկոծելով սպանում էին, կա՛մ այրում էին խարույկի վրա, կա՛մ էլ գլխատում էին: Դահիճները պարտավոր էին սպանության այս բոլոր եղանակներին ինչպես հարկն է տիրապետել, այդ պատճառով էլ նրանց արհեստը բարձր էր վարձատրվում ու փոխանցվում էր հորից որդուն: Դահիճ հայրը որդուն իր արհեստն սկսում էր սովորեցնել նրա 13 տարեկանը բոլորելուց հետո: Եթե դահիճը միայն աղջիկ էր ունենում, ապա նրա արհեստը պարտավոր էր սովորել աղջկա ապագա ամուսինը: Յուրաքանչյուր մեծ քաղաք ուներ դահիճների իր գերդաստանը:

Սանսոնը Գիլյոտենին պատմում է, թե ինչպիսի հնարքների ու խորամանկությունների է դիմում, որպեսզի արագացնի զոհերի մահը: Դատապարտյալին խարույկ բարձրացնելու ժամանակ նիզակը մխրճում է ծղոտի մեջ՝ ուղիղ մահապարտի սրտի դիմաց և խարույկը վառելուց հետո աննկատ խոցում է դժբախտի սիրտը, իսկ անիվով ոսկորները ջարդելու միջոցով մահապատժի ժամանակ մահապարտին թաքուն թույն է տալիս:

1789 թվականի Ֆրանսիական Մեծ հեղափոխությունը փոխում է երկրի պետական կարգը: Գործադիր իշխանությունը վերապահվում է թագավորին, իսկ օրենսդիր իշխանությունը, որի անդամ է ընտրվում նաև Գիլյոտենը, անցնում է խորհրդարանին: Գիլյոտենը հնարավորություն է ստանում պայքարել մահապատժի առավել հումանիստական եղանակի անցնելու համար, որի շուրջ նա, հավանաբար, սկսել էր մտորել դահիճ Սանսոնի հետ զրույցների ժամանակ: 1789 թվականի հոկտեմբերի 10-ին բժիշկը ելույթ է ունենում խորհրդարանում:

Ըստ որոշ տեղեկությունների, որոնք հետազոտողները կասկածի տակ են առնում, «Մահապատժի բարենորոգիչ» -ը՝ բժիշկ Ժոզեֆ Գիլյոտենը, Ֆրանսիայի Ազգային Ժողովին ներկայացնելով մահապատժի նորաստեղծ մեքենայի կառուցվածքը, իր ասելիքն այսպես է եզրափակել.

«Պարոնայք, - այս մեքենայի օգնությամբ ձեր գլուխն ընդամենը մեկ անթարթում կհատվի, ու դուք նույնիսկ նվազագույն ցավ չեք զգա…»:

Բժիշկ Գիլյոտենի խոսքերը քրքիջով ու ծափերով են ընդունվել: Եթե Ազգային Ժողովի պատգամավորներն իմանային, որ շատ շուտով իրենցից շատերն իրենց գլուխը դնելու են այդ մեքենայի կացնի տակ, ամենևին չէին ծիծաղի ու ծափահարի:

Բայց իրականում այսպես է եղել.

Ազգային Ժողովի քարտուղար Միրաբոյի աջակցությամբ՝ Գիլյոտենը 1789 թվականի հոկտեմբերի 9-ին ներկայացնում է պատժական իրավունքի բարեփոխման մի նախագիծ, որի առաջին հոդվածը հռչակում էր, թե «միևնույն տեսակի հանցանքները միևնույն տեսակի պատժի պիտի արժանանան՝ ինչպիսին էլ լինի հանցագործի աստիճանն ու կարգավիճակը»: 1789 թվականի դեկտեմբերի 1-ին տեղի է ունենում Ազգային Ժողովի հերթական նիստ, և Գիլյոտենը, անդրադառնալով իր առաջարկած նախագծին, խնդրում է սահմանել, որ «գլխատումը դառնա մահապատժի միակ ձև, և որ պետք է ստեղծել մեքենա, որ կփոխարինի դահճի ձեռքին»: Մահապատիժը մեքենայով իրականացնելը, նրա կարծիքով, հանցագործների միջև հավասարության հաստատելու երաշխիք է, որը պիտի բացի այնպիսի ապագայի դուռը, երբ մահապատիժը վերջնականապես կվերացվի:

Մինչ այդ մահապատիժը տարբեր դասակարգի ու դիրքի մարդկանց համար ու տարբեր ոճիրների դեպքում տարբեր է եղել. ազնվականներին թրով են գլխատել, անտոհմ մարդկանց՝ տապարով, արքայասպաններին ու պետության դեմ հանցանք գործածներին՝ քառատել են, հերետիկոսներին խարույկի վրա այրել են, գողերին կախաղան են բարձրացրել կամ անիվով կոտրել են վերջույթների ոսկորները, դրամանենգները ողջ-ողջ եռացող կաթսայի մեջ են նետվել: Գիլյոտենի առաջարկությունը նպատակ էր հետապնդում մահապատժի ենթարվողների տառապանքներին վերջ տալ:

-Մարդու գլուխը կարելի է կտրել միայն երեք նախապայմանի դեպքում. եթե շեղբը սուր է, եթե գլխատողը ճկուն է ու արագաշարժ, եթե դատապարտյալը լիակատար հանգիստ է, - համոզում էր նա պատգամավորներին: -Եթե իրար հետևից մի քանի հոգու են մահապատժի ենթարկում, թուրն ամեն անգամ հարկավոր է սրել: Դատապարտյալները չեն դիմանում այդ ձայնին, ուշաթափվում են ու ընկնում արյան լճակի մեջ, և դահիճը հարկադրված է աշխատել` ինչպես մսագործը սպանդանոցում:

Գիլյոտենն առաջարկում է կառուցել «ամենահուսալի, ամենաարագ աշխատող ու ամենանվազ բարբարոսական սարքը», որ բոլոր խնդիրները միանգամից կլուծի: Դա պետք է լինի փայտյա ուղղաձիգ շրջանակի մեջ ազատ շարժվող, կլորացված շեղբով ծանր թուր: Այն պետք է բարձրացվի պարանի օգնությամբ` մինչև մարդու հասակի բարձրության: Պարանը թողնելիս սուրն ընկնում է ու հատում գլուխը: Զոհն անմիջապես մահանում է` ցավ չզգալով: Թրի կայծակնային իջնելու հետևանքով առաջացած օդի տատանումից զոհը պարանոցին ընդամենը թեթև սառնություն է զգում:

Նիստի մասնակիցները որոշում են հանգամանորեն քննության առնել ու կատարելագործել Գիլյոտենի մեխանիզմը: Բացի բժշկից, մեխանիզմի կատարելագործման աշխատանքում ընդգրկվում է նաև Ֆրանսիայի Վիրաբուժական ակադեմիայի քարտուղար, վիրաբուժության վերաբերյալ մի քանի գիտական աշխատության հեղինակ Անտուան Լուին: Գիլյոտինի ստեղծման աշխատանքում Անտուան Լուիին ներգրավելիս խորհրդարականները նկատի էին առել այն հանգամանքը, որ «եթե նա կարողանում է մարդուն կտրատել՝ նրա կյանքը պահպանելու նպատակով, ապա, շատ հավանական է, որ նա կկարողանա հորինել մի բան, որն արագ կխլի այդ կյանքը»: Պրոֆեսոր Լուին դիմում է գերմանացի մեխանիկ ու դաշնամուրի հմուտ վարպետ Թոբիաս Շմիդտին, որն էլ նրա գծագրերի հիման վրա, Փարիզի դահիճ Շարլ Անրի Սանսոնի օգնությամբ, շինում է գիլյոտինը:

Չնայած Գիլիոտենի բողոքներին, գլխատման մեքենային տրվում է նրա անունը, թեպետ դրա նախատիպերը գոյություն են ունեցել 14-րդ դարից ի վեր: Բազմաթիվ ոչխարների ու երեք դիակի վրա փորձարկելուց հետո 1792 թվականի ապրիլի 25-ին, Փարիզի Գրևյան հրապարակում տեղի է ունենում մահապատժի նոր գործիքի «առաջնախաղ» -ը: Գողության և ճանապարհներին ավազակային հարձակումների համար մահապատժի դատապարտված Ժակ Նիկոլա Պելետիեին վիճակվում է դառնալ գիլյոտինով գլխատված առաջին հանցագործը: Ժամանակակցի վկայությամբ` «ամեն ինչ կատարվեց մեծագույն կարգ ու կանոնով ու լիակատար հանդարտության մեջ` չնայած այն հանգամանքին, որ մարդկանց մեծ բազմություն էր հավաքված ու ժողովուրդը բորբոքված էր: Փորձարկումն ավելի քան հաջող անցավ. հանդիսատեսը նույնիսկ չհասցրեց «ախ» քաշել, երբ սուր շեղբով կտրված Պելետիեի գլուխը զամբյուղի մեջ գլորվեց: Եվ այդ պատճառով շատերը դժգոհեցին հանցագործի չափազանց արագ մահվան համար»:

Գիլյոտինի կատարելագործմանը ներդրում է ունեցել նաև թագավորը: Քանի որ դեռևս չտապալված միապետը որոշակի իշխանություն ուներ, և ամեն մի նոր օրենք նա պիտի վավերացներ, այդ իսկ պատճառով 1792-ի ապրիլին Գիլյոտենը, Լուին ու Սանսոնը Լյուդովիկոս 16-րդին են ներկայացնում օրենքի նախագիծն ու մահվան մեքենայի գծագիրը: Ուսումնասիրելով գծագիրը` թագավորը դանակի ձևի վերաբերյալ դիտողություն է անում: Նա նստում է ու իր ձեռքով կլորավուն սայրի փոխարեն շեղ շեղբ է նկարում ու համաձայնում է մեքենայով գլխատումը մահապատժի հիմնական ձև ընդունել:

Սկզբում մեքենայի անունը, ի պատիվ Լուիի, «Լուիզոն» են դնում, բայց հետագայում տարածում է գտնում «Գիլյոտին» -ը: Գյուտը մոդայիկ է դառնում, և ձեռներեցներն սկսում են փոքրիկ գիլյոտինների ձևն ունեցող ճարմանդներ, կրծքազարդեր արտադրել, տորթեր թխել ու փոստային դրոշմակնիքների վրա դնել դրա պատկերը, իսկ ի պատիվ բժիշկ Գիլյոտինի՝ օծանելիքի հատուկ տեսակ է արտադրվում:

Ֆրանսիական հեղափոխությունից երեք տարի անց երկրում քաոս է սկսվում: Լյուդովիկոս 16-րդին գահընկեց են անում, և խորհրդարանի ներսում սկսվում է իշխանության համար պայքարը տարբեր խմբավորումների միջև: Ամենաազդեցիկ խմբավորումը միապետությանը հակառակորդ արմատականներն էին: Միապետությանը վերջ տալու համար նրանք պահանջում էին մահապատժի ենթարկել թագավորին, և 748 խորհրդարանականներից 715-ը քվեարկում է թագավորին մահապատժի ենթարկելու օգտին: Հունվարի 21-ին թագավորին շքեղ կառքով բերում են մահապատժի հրապարակ:

«Ես մեռնում եմ հանուն Ֆրանսիայի երջանկության», - հասցնում է ասել թագավորը, ու իր իսկ գծագրով պատրաստված դանակի շեղբն իջնում է նրա պարանոցին:

Շատ շուտով հեղափոխական փոթորիկը գիլյոտինը վերածում է արդյունաբերական մասշտաբի սպանության գործիքի: Պետության իրականացրած զանգվածային ահաբեկության ամենաահասարսուռ շրջանում, երբ օրական 60 և ավելի մարդ էր գլխատվում, յուրաքանչյուրի գլուխն հատելու վրա ծախսվում էր ընդամենը երկու րոպե: Եթե այդ մեքենան չստեղծվեր, ինչ խոսք, դահիճն այդ ծանրաբեռնվածությանը չէր դիմանա:

Իմիջիայլոց, պատահել է, որ գիլյոտինի ինչ-ինչ անսարքության պատճառով չի հաջողվել միանգամից կտրել մահապարտի գլուխը, և այդ դեպքում նրան դանակով են սպանել: Սովորույթն ու կարգը պահանջել են, որ մահապատժից հետո, մանավանդ եթե գլխատվողը որևէ հայտնի անձնավորություն է եղել, դահիճը բռնի հատված գլխի մազերից, բարձրացնի ու ցույց տա ժողովրդին: Դա հաստատումն էր այն բանի, որ մահապատիժն հաջողությամբ է իրագործվել: Եթե գլխատվողը ճաղատ է եղել, ապա դահիճը բռնել է կտրված գլխի ականջներից:

Թագավորի գլխատումից հետո Ֆրանսիայում կատաղի հակամիապետակաների՝ յակոբինների դիակտատուրան է հաստատվում, ու սկսվում է մեծ տեռորը՝ «հեղափոխության թշնամիներ» -ի զանգվածային գլխատումը գիլյոտինով: Երկրի 50 խոշոր քաղաքների հրապարակներում գլխատման մեկական մեքենա է տեղադրվում, որոնց առնվազն 40 կգ քաշ ունեցող դանակները 1793 – 1794 թվականներին ամբողջ Ֆրանսիայում 18 հազար մարդու գլուխ են կտրում: Ամեն օր ամբոխները տասնյակ «անհուսալի» քաղաքացիների արյունն էին պահանջում: Սարսափազդու «մսաղաց» -ում են հայտնվում փաստաբաններ, առևտրականներ, գիտնականներ, ազնվականներ: Երբ գլխատվում էր որևէ նշանավոր մեկը, ասում էին. «Այսօր այսինչի գլուխն ածիլեցին» կամ «Այսինչն այսօր «այրու» հետ ծանոթացավ»: Այդ ժամանակների Ֆրանսիայում մահն առօրեական մի բան էր դարձել:

Տեսնելով իր առաջարկած օրինագծի սահմռկեցուցիչ հետևանքները՝ բժիշկ Գիլիոտենը լիովին հեռանում է քաղաքական կյանքից ու մեկուսանում է իր տանը: Մի օր էլ նրան են ձերբակալում ու նույնիսկ ծրագրում են գլխատել: Գիլյոտենին փրկում է յակոբինների ու նրանց առաջնորդ Ռոբեսպիերի բռնակալության տապալումը, որը տեղի է ունենում 1794 թվականի հուլիսի 28-ին, ու այս անգամ գլուխներ թռցնող մեքենայի դանակի շեղբի տակ իրենց պարանոցն են դնում երեկվա դահիճները. երեք օրում գլխատվում է 105 յոկոբինական:

Թեպետ մահվան մեքենան ավարտուն վիճակի հասցնողը Անտուան Լուին էր՝ Վիրաբուժության ակադեմիայի մշտական քարտուղարը (այստեղից էլ դրա առաջին՝ «Լուիզոն» անունը), բայց շուտով այն, հակառակ Գիլյոտենի կամքի, ինչպես վերն ասվեց, «գիլյոտին» անվամբ է «զգեստավորվում», և բժիշկ Գիլյոտենը մինչև կյանքի վերջը այդ տխրահռչակ մեքենան «իր կամքից անկախ իր կյանքի վրա թողած բիծ» է համարում:

Բայց յակոբինյան ահաբեկության տարիներին գլխատման մեքենան մի շարք մականունների է «արժանանում» («Ազգային ածելի», «Լռության աղաց», «Այրի կին», իսկ թագավորի գլխատումից հետո՝ «Կապետի փողկապ» . Լյուդովիկոս 16-րդը Կապետինգների թագավորական տոհմից էր):

Տոնոյան Գրետա
12.04.2018, 23:25
Սիրելի գործընկերներ. Ձեր ակտիվ մասնակցությունն եմ ակնկալում մարդկության պատմությանը հայտնի հայտնագործությունների, ինչպես նաև իրենցից մեծ հետաքրքրություն ներկայացնող գյուտերի մասին պատմող թեմաների քննարկմանը:
Շնորհակալություն

Հարգելի՛ Հովհաննիսյան, շատ հետաքրքիր թեմա եք առաջարկել քննարկելու համար: Հուսով եմ հետաքրքիր քննարկում է լինելու, և արդյունքում իմանալու ենք շատ գյուտերի և գյուտարաների մասին: Ես ուզում եմ ներկայացնել մի մարդու՝ գիտնականի, որն այսօր էլլ ապրում է մեր կողքին, դասավանդում է և ոչ բոլորն են տեղյակ նրա մասին:



Աբոյան Արսեն Հովհաննեսի
5881
Կենսագրություն
Ծնվել է 1941թ. հունիսի 1-ին Վրաստանի Ախալքալաքի շրջանի Բարալեթ գյուղում:
Կրթություն
• 1966թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ):
Աշխատանքային գործունեություն

1967թ.-ից՝ ՀՊՃՀ աշխատակից:
2003-2004թթ.՝ ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի վարիչ:
Ձեռքբերումներ
• 1992թ.՝ ֆիզմաթ գիտությունների դոկտոր:
• 1994թ.՝ պրոֆեսոր:
• 1999թ.՝ ԱՄՆ կենսագրական ինստիտուտի «Տարվա մարդ» կոչում:
• Երկրորդ հազարամյակի պատվո ոսկե մեդալ:
• ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգիր (ՀՊՃՀ-ի 70-ամյակի առթիվ):
• ՀՊՃՀ ուսումնամեթոդական խորհրդի անդամ:
• ՀՊՃՀ-ին կից 031 մասնագիտական խորհրդի անդամ:
Գյուտ՝
Աշխատանքները վերաբերում են կիսահաղորդչային բյուրեղների անկատարելությունների ռենտգենագրական և ռենտգենաինտերֆերաչափական հետազոտություններին: Կիսահաղորդակցային սիլիցիումի բյուրեղի հիմքի վրա պատրաստել է բազմապատիկ ինտերֆերաչափ, որով հնարավոր է ստանալ բյուրեղում արատների տարաչափական ռենտգենյան դիֆրակցիոն պատկերները:
Արսեն Աբոյանի 100-ից ավելի գիտական հոդվածների մեծ մասը տպագրվել է արտասահմանյան գիտական պարբերականներում, արժանացել մասնագետների բարձր գնահատականին: Ստացել է երեք հեղինակային վկայագիր:
Արսեն Աբոյանի ղեկավարությամբ պաշտպանվել է 4 թեկնածուական և 1 դոկտորական ատենախոսություն: Մեծ թվով գիտամեթոդական հրատարակված աշխատանքների, ինչպես նաև 6 ուսումնական ձեռնարկների հեղինակ է:

Լ ի ա
12.04.2018, 23:26
Համարվում է, որ վառոդի գյուտը արվել է Չինաստանում: Ավելի ճիշտ, դա արել են չինացի ալքիմիկոսները 11-րդ դարում: Ընդ որում այդ ժամանակ ալքիմիկոսները չէին ցանկանում պայթուցիկ ստեղծել, նրանք ուզում էին անմահության դեղի բաղադրատոմսը գտնել:

Սուն դինաստիայի իշխանության օրոք Չինաստանում հայտնվեց տրակտատ՝ «Վուջինգ Ցոնգիաու» վերնագրով, ուր տրված էր վառոդի մի քանի բանաձև: Ի հավելումն վառոդի, «Վուջինգ Ցոնգիաու»-ն պարունակում էր ռումբի և նռնակների բաղադրատոմսեր:

Փորձելով գտնել անմահության դեղը՝ չինացի ալքիմիկոսները միախառնել են տարբեր նյութեր: Նրանցից շատերը մահացել են`իրենց վրա փորձարկելով այդ նյութը: Ըստ մի վարկածի՝ ալքիմիկոսները խառնել են ծծումբ, սելիտրա և փայտածուխ, խառնուրդը վառվել է մթնոլորտի տաք ճնշմամբ: Այդպես է հայտնաբերվել վառոդը: Այն չի դարձել անմահության դեղ, ընդհակառակը վառոդի առկայությամբ պատերազմներն ու մահացությունները կտրուկ աճել են:

Նարինե Մարկոսյան
12.04.2018, 23:30
Սիրելի գործընկերներ. Ձեր ակտիվ մասնակցությունն եմ ակնկալում մարդկության պատմությանը հայտնի հայտնագործությունների, ինչպես նաև իրենցից մեծ հետաքրքրություն ներկայացնող գյուտերի մասին պատմող թեմաների քննարկմանը:
Շնորհակալություն


Լեոնարդո դա Վինչին գյուտարար էր, գեղանկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, ով աներևակայելի հայտնագործություններ է արել:

Լեոնարդո դա Վինչիի ամենահայտնի և զարմանալի գյուտերը

Օդապարիկ
5882
Դա Վինչին միշտ երազել է թռչելու մասին, այդ պատճառով էլ ողջ կյանքի ընթացքում պլաններ է մշակել իր երազանքն իրականություն դարձնելու համար: Վերջիվերջո, նրա գլխում միտք է հղանում օդապարիկ ստեղծելու մասին, որն իրենից ներկայացնում էր բրգաձև, փայտյա նախագիծ՝ վերևը ծածկված հատուկ կտորով: Վերջինիս նպատակը վայր իջնելիս մարդու արագությունը նվազեցնելն ու ապահով վայրէջք կատարելն էր: Դա Վինչին իր հայտնագործության մասին ասում էր, թե այն հնարավորություն կտա յուրաքանչյուրին ցած նետվելու ցանկացած բարձրությունից՝ առանց որևէ վնասվածք ստանալու:

Թռչող մեքենա

Թռչող մեքենա ստեղծելիս Լեոնարդոյի ոգեշնչման աղբյուրը տարատեսակ թռչուններն ու չղջիկներն էին: Օդաչուն պետք է պառկեր մեքենայի կենտրոնում և հատուկ ոտնակներ կրեր՝ դրանց միջոցով մեքենան կառավարելու համար: Այն թռչնի նման թևեր էր ունենալու: Սակայն այն ժամանակներում համապատասխան սարքավորումներ դեռևս չկային, որպեսզի նախագիծն իրականացվեր, և մեքենան թռչեր:
5883

Զրահակիր ռոբոտ

Սարսափելի կլիներ, եթե Դա Վինչիի այս գյուտն իրականություն դառնար: Պատմության մեջ սա մարդ-ռոբոտի առաջին տեսակն է, որը կազմված էր մարմնից, անիվներից, ճոպաններից: Ըստ գտնված գծագրերի մնացորդների՝ այս ռոբոտը կկարողանար նստել, շարժվել, ինքնուրույն բարձրացնել սաղավարտը: Մարկ Ռոշեյմը ցանկանում էր իրականություն դարձնել այս նախագիծը և հինգ տարի շարունակ ուսումնասիրել է այն: 2002 թ. Մարկը սրա հիման վրա նոր ռոբոտ է ներկայացրել, որը կարողանում էր քայլել, ձեռքով անել:
5884

Զրահավորված տանկ

Միլանի դքսի համար աշխատելու տարիներին դա Վինչին զրահավորված մեքենա է ստեղծել, որն ուներ 8 զինվորների կողմից կառավարվող 36 հրազեններ: Շատերը կմտածեն, որ այս մեքենան անպարտելի կլիներ, սակայն իրականում նախագիծն իր մեջ սխալ էր պարունակում: Անիվներն այնպես էին նախագծված, որ հակառակ էին շարժվում: Սակայն ըստ որոշ գիտնականների՝ այդ սխալը դիտմամբ էր արված, քանի որ Լեոնարդոն ցանկանում էր, որ միայն ինքն իմանա այդ մեխանիզմի աշխատելու իրական եղանակը:
5885

Նարինե Մարկոսյան
12.04.2018, 23:46
Սիրելի գործընկերներ. Ձեր ակտիվ մասնակցությունն եմ ակնկալում մարդկության պատմությանը հայտնի հայտնագործությունների, ինչպես նաև իրենցից մեծ հետաքրքրություն ներկայացնող գյուտերի մասին պատմող թեմաների քննարկմանը:
Շնորհակալություն

Հայերի համաշխարհային նշանակության գյուտերը

Քրիստափոր Տեր-Սերոբյանն ամերիկյան դոլարի կանաչ եւ սեւ գույների գյուտի հեղինակն է: Իր աշխատանքի դիմաց Տեր-Սերոբյանը ստացել է 6000 դոլար, որով շարունակել է ուսումը:
Լյութեր Ջորջ Սիմիջյանն ավելի քան 200 գյուտերի հեղինակ է: Մեր ժամանակների «Էդիսոնին» են պատկանում բանկոմատի, ինքնանկարող լուսախցիկի, հեռուստահուշարարի, մանրադիտակային պատկերների լուսարձակի գյուտերը:
5888
Վարազդատ Քազանջյանը 1914 թվականին առաջին կոսմետիկ վիրահատությունը կատարած ամերիկահայ վիրաբույժն է: Առաջին համաշխարհային պատերազմից հետո Հարվարդի համալսարանում ստեղծում է համապատասխան բաժին և պատրաստում առաջին կոսմետիկ վիրաբույժներին:

Արթուր Բուլբուլյանը ստեղծել է А-14 թթվածնային դիմակները, որոնք ամերիկյան ռազմաօդային ուժերն օգտագործել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:
5890

Ալեք Մանուկյանը 1954 թվականին արտոնագրեց միաբռնակ ծորակը, որից կարող է և՛ տաք, և՛ սառը ջուր հոսել: Սա հեղափոխություն էր ջրամատակարարման համակարգում:
5891

Գաբրիել Քազանջյանը մազերի չորացման սարքի` ֆենի գյուտի հեղինակն է: Այն պաշտոնապես գրանցվել է 1911 թվականին:



Ալբերտ Կապիկյանն ամերիկահայ վարակաբան է, ով մշակել է առաջին արտոնագրված պատվաստանյութը ռոտավիրուսային վարակի դեմ:



Միքայել Տեր-Պողոսյանը 1977 թվականին ստեղծել է համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով մարդու մարմնի պատկերը վերարտադրող սարքը:
5892

Ռեյմոնդ Դամադյանը ստեղծել է միջուկային մագնետիկ ռեզոնանսի սկզբունքով գործող սքաները, առանց որի անհնար է պատկերացնել ժամանակակից բժշկությունը:
5893

Ասատուր Սարաֆյանը մեքենաների ավտոմատ փոխանցման տուփի, բենզինային պոմպի և ավտոյուղի չափիչի գյուտերի հեղինակն է: Նրա հանճարեղ մտքի արգասիքն են նաև ուղղաթիռի տրանսմիսիան և բազմագույն տպիչ սարքը:
5894

Արտյոմ Միկոյան՝ աշխարհահռչակ ավիակոնստրուկտոր, ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-գնդապետ, ՄԻԳ ռազմական օդանավերի ստեղծողը։

Հովհաննես Ադամյանը գունավոր հեռուստատեսության և լուսահեռագրության գյուտարարն է: 1925 թվականին Երևանի համալսարանի լաբորատորիայում նա պատրաստել և գործողության մեջ է դրել «հեռատես» եռագույն պատկերման սարքը: Նրա մշակած եռագույն հեռուստատեսությունն առաջին անգամ կիրառվել է Լոնդոնում 1928 թվականին:

Նարինե Մարկոսյան
12.04.2018, 23:55
Ստեփան Ստեփանյանին է պատկանում բեռնատարի թափքի բետոնախառնիչի գաղափարը, որը մեծ նշանակություն է ունեցել շինարարության զարգացման մեջ:
5896


Էմիք Ավագյանը հաշմանդամների խնդիրները թեթևացնող մի շարք գյուտերի հեղինակ է: 1961 թվականին ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին նրան պարգևատրել է հաշմանդամների խնդիրների լուծման գործում մեծ ներդրումների համար: Նա է ստեղծել ձեռքով կառավարվող անվասայլակը:
5897

Ռուբեն Էքսերջյանը հայտնագործել է զենիթային հրանոթը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ օգտագործվում էր ԱՄՆ ռազմական ուժերի կողմից:

5898

Նարինե Մարկոսյան
13.04.2018, 00:06
Հետաքրքիր գյուտեր.

https://www.youtube.com/watch?v=3daQzDzHB5A

https://www.youtube.com/watch?v=5lzbJFubUEg

naramartirosyan
13.04.2018, 01:11
Սիրելի գործընկերներ. Ձեր ակտիվ մասնակցությունն եմ ակնկալում մարդկության պատմությանը հայտնի հայտնագործությունների, ինչպես նաև իրենցից մեծ հետաքրքրություն ներկայացնող գյուտերի մասին պատմող թեմաների քննարկմանը:
Շնորհակալություն

Գալիլեյի 9 հայտնագործությունները՝ 1. Աստղադիտակ, 2. Լուսնի լեռնային կառուցվածքը, 3.Կաթնածիրի աստղային կազմը, 4.Վեներայի փուլերը, 5. Յուպիտերի արբայնակները, 6.Սատուրնի օղակը, 7. Արևաբծերը, 8.Երկրի պտույտը, 9. Լուսնի փուլփրը: Հղումը՝https://www.youtube.com/channel/UCV5NpU6JRvWN4GFbrAWnAtQ

naramartirosyan
13.04.2018, 01:29
Նիկոլա Տեսլայի 5 խելահեղ գյուտերը՝ 1.Էլեկտրականության անլար փոխանցում, 2.Ռենտգեն, 3.Մահվան ճառագայթ, 4.Ռոբոտոտեխնիկա, 5.Մեքենա, որը առաջ է բերում երկրաշարժ
Նաիրա ֆրունզիկի Մարտիրոսյան՝ https://mediamag.am/nikola-tesla/
https://lib.armedu.am/resource/22951
https://forum.armedu.am/usercp.php

սուսան1965
13.04.2018, 01:40
Էմիկ Ավագյան – լինելով ի ծնե հաշմանդամ, նա ստեղծել է ձեռքերով ղեկավարվող հաշմասայլակը: 1961 թվականին ԱՄՆ-ի նախագահ Ջոն Քենեդին արժանացրեց նրան պարգևի՝ համաշխարհային նշանակության խնդրի լուծման մեջ անգնահատելի ավանդի համար:
5904

սուսան1965
13.04.2018, 01:42
Հայերի 23 գյուտեր, առանց որոնց անհնար է աշխարհը պատկերացնել:
http://asekose.am/hy_AM/news/11/149523-hayeri-23-gyouter--aranc-oronc-anhnar-e-asxarhe-patkeracnel.html

mara1972
13.04.2018, 18:11
Հարգելի՛ Հովհաննիսյան, շատ հետաքրքիր թեմա եք առաջարկել քննարկելու համար: Հուսով եմ հետաքրքիր քննարկում է լինելու, և արդյունքում իմանալու ենք շատ գյուտերի և գյուտարաների մասին: Ես ուզում եմ ներկայացնել մի մարդու՝ գիտնականի, որն այսօր էլլ ապրում է մեր կողքին, դասավանդում է և ոչ բոլորն են տեղյակ նրա մասին:



Աբոյան Արսեն Հովհաննեսի
5881
Կենսագրություն
Ծնվել է 1941թ. հունիսի 1-ին Վրաստանի Ախալքալաքի շրջանի Բարալեթ գյուղում:
Կրթություն
• 1966թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ):
Աշխատանքային գործունեություն

1967թ.-ից՝ ՀՊՃՀ աշխատակից:
2003-2004թթ.՝ ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի վարիչ:
Ձեռքբերումներ
• 1992թ.՝ ֆիզմաթ գիտությունների դոկտոր:
• 1994թ.՝ պրոֆեսոր:
• 1999թ.՝ ԱՄՆ կենսագրական ինստիտուտի «Տարվա մարդ» կոչում:
• Երկրորդ հազարամյակի պատվո ոսկե մեդալ:
• ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգիր (ՀՊՃՀ-ի 70-ամյակի առթիվ):
• ՀՊՃՀ ուսումնամեթոդական խորհրդի անդամ:
• ՀՊՃՀ-ին կից 031 մասնագիտական խորհրդի անդամ:
Գյուտ՝
Աշխատանքները վերաբերում են կիսահաղորդչային բյուրեղների անկատարելությունների ռենտգենագրական և ռենտգենաինտերֆերաչափական հետազոտություններին: Կիսահաղորդակցային սիլիցիումի բյուրեղի հիմքի վրա պատրաստել է բազմապատիկ ինտերֆերաչափ, որով հնարավոր է ստանալ բյուրեղում արատների տարաչափական ռենտգենյան դիֆրակցիոն պատկերները:
Արսեն Աբոյանի 100-ից ավելի գիտական հոդվածների մեծ մասը տպագրվել է արտասահմանյան գիտական պարբերականներում, արժանացել մասնագետների բարձր գնահատականին: Ստացել է երեք հեղինակային վկայագիր:
Արսեն Աբոյանի ղեկավարությամբ պաշտպանվել է 4 թեկնածուական և 1 դոկտորական ատենախոսություն: Մեծ թվով գիտամեթոդական հրատարակված աշխատանքների, ինչպես նաև 6 ուսումնական ձեռնարկների հեղինակ է:

Հարգելի Գրետա, գյուտարարությունը ազգություններ և պետություններ չի ճանաչում:Սակայն դուք ճիշտ եք, եկեք ճանաչենք և արժեքավորենք յուրայիններիս.......

Վ. Հովհաննիսյան
13.04.2018, 18:48
Հարգելի՛ Հովհաննիսյան, շատ հետաքրքիր թեմա եք առաջարկել քննարկելու համար: Հուսով եմ բուռն քննարկում է լինելու, և արդյունքում իմանալու ենք շատ գյուտերի մասին, որոնց տեղյակ չենք:

Շնորհակալ եմ արձագանքի համար Անահիտ ջան, այո, կարծում եմ այս թեմայի շրջանակներում նորանոր հայտնագործությունների մասին իրազեկում կտրվի:

Վ. Հովհաննիսյան
13.04.2018, 18:51
5909 5910 5911 5912 5913

Գիտե՞ք արդյոք, ինչպես է ստեղծվել դրամը
Դրամի գյուտը մարդկության նշանավոր գյուտերից մեկն է: Սակայն դա տեղի չի ունեցել միանգամից, այլ՝ աստիճանաբար, քայլ առ քայլ, ապրանքների փոխանակության, թանկարժեք մետաղների կշռի միավորի տեսքով սահուն անցում է կատարել դեպի այն ժամանակակից ձևը, որն այսօր հասկանում ենք <<դրամ>>ասելով:
Դրամը հունական քաղաքակրթության գյուտն է, որը տեղի է ունեցել Քրիստոսից առաջ 8-րդ դարում: Դրամ բառը ծագում է հունական <<դրախմ>> բառից, որը նշանակում է կույտ: Դրամ հասկացողությունը հիմնականում կապված է ոսկուց պատրաստած դրամական նիշի հետ: Ծնունդ առավ որոշակի կշիռ և հարգ ունեցող լիարժեք դրամ: Կանոնավոր ձևի մետաղի վրա պետության կամ հեղինակության կողմից դրված դրոշմը հավաստեց դրամի մի որոշակի բովանդակությունը:
Դրամահատումը սկսվել է Քրիստոսից առաջ 8-7-րդ դարերում Հունաստանում, Հռոմում, Բաբելոնում, Եգիպտոսում, Պարսկաստոնում և մ.թ.ա. 5-րդ դարից սկսած՝ Հայաստանում: Բոլոր ժամանակներում արժեք է ներկայացրել ոսկին, որը որպես մետաղ շատ փափուկ է, սակայն մարդկությունը գտավ ոսկու ճիշտ կիրառումը՝ վերածելով այն դրամի: Ոսկին, արծաթը և պղինձը սոսկ քիմիական տարրեր են, մետաղներ, սակայն մարդկային գիտակցության մեջ ոսկին հանդիսանում է հարստության չափանիշ: Ոսկին առաջին մետաղն է, որը մարդը սկսել է օգտագործել / Քրիստոսից առաջ 4-րդ հազարամյակից /: Հետաքրքիր է, որ մասնավոր սեփականության զարգացման շրջանում դրամական բնութագրեր են հանդիսացել անասունները՝ կով, ոչխար, խոզ: Կենտրոնական Ամերիկայում ացտեկների մոտ տարածված դրամական միավոր էր կակաոյի / շոկոլադի ծառի / սերմնահատիկը, որով նրանք կատարում էին իրենց առևտուրը: Իսկ դրանից պատրաստվող շոկոլադային ըմպելիքը կարող էին վայելել միայն բացառիկ հարուստները, քանի որ դա բառի բուն իմաստով նշանակում է <<փող խմել>>: Ոսկին բնության մեջ հանդիպում է գրեթե բացառապես մաքուր վիճակում, բնածին ոսկին հազվադեպ է խառնվում այլ տարրերի հետ: Իր այդ յուրահատուկ բնական հատկությամբ այն վեր է ածվել համընդհանուր դրամական միավորի: Սկզբնական շրջանում իր այդ ֆունկցիան ոսկին կատարում էր հալված սալիկների տեսքով, այնուհետև ձեռք է բերում դրամի տեսք: Հին դրամները պատրաստում էին բոլոր մետաղներից, որոնք ծանր էին ու անհարմար: Թղթադրամներ սկսել են թողարկել 17-րդ դարի կեսերից:

Վ. Հովհաննիսյան
13.04.2018, 18:53
Հարգելի Գրետա, գյուտարարությունը ազգություններ և պետություններ չի ճանաչում:Սակայն դուք ճիշտ եք, եկեք ճանաչենք և արժեքավորենք յուրայիններիս.......

Մառա ջան, համակարծիք եմ, ես էլ եմ արժևորում մեր հայրենակիցների կողմից արված մեծագույն հայտնագործությունները:

Վ. Հովհաննիսյան
13.04.2018, 18:54
Ստեփան Ստեփանյանին է պատկանում բեռնատարի թափքի բետոնախառնիչի գաղափարը, որը մեծ նշանակություն է ունեցել շինարարության զարգացման մեջ:
5896


Էմիք Ավագյանը հաշմանդամների խնդիրները թեթևացնող մի շարք գյուտերի հեղինակ է: 1961 թվականին ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին նրան պարգևատրել է հաշմանդամների խնդիրների լուծման գործում մեծ ներդրումների համար: Նա է ստեղծել ձեռքով կառավարվող անվասայլակը:
5897

Ռուբեն Էքսերջյանը հայտնագործել է զենիթային հրանոթը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ օգտագործվում էր ԱՄՆ ռազմական ուժերի կողմից:

5898

Շնորհակալություն արձագանքի համար Նարինե ջան, հետաքրքիր տեղեկատվություն եք ներկայացրել:

Նարինե Մարկոսյան
13.04.2018, 19:17
Շնորհակալություն արձագանքի համար Նարինե ջան, հետաքրքիր տեղեկատվություն եք ներկայացրել:

Շնորհակալություՙն, նաև Ձեզ, հարգելի Հովաննիսյան ջան, կարևոր, հետաքրքիր և արդիական թեմաներ քննարկելու, մեզ աշխատեցնելու, ինչպես նաև հարուստ տեղեկատվությամբ ապահովելու համար:

Վ. Հովհաննիսյան
13.04.2018, 19:19
Շնորհակալություՙն, նաև Ձեզ, հարգելի Հովաննիսյան ջան, կարևոր, հետաքրքիր և արդիական թեմաներ քննարկելու, մեզ աշխատեցնելու, ինչպես նաև հարուստ տեղեկատվությամբ ապահովելու համար:

Նարինե ջան, ինձ մնում Է ասելու՝ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
5914

Վ. Հովհաննիսյան
13.04.2018, 19:20
5915
Ծագումով Ստամբուլից, ազգությամբ հայ, երիտասարդ քիմիկոս Քրիստափոր Տեր- Սերոբյանը 1864թ. ստեղծում է ամերիկյան դոլարի կանաչագույն ներկը, որն անհնար էր կեղծել:

Anna Melqumyan
13.04.2018, 19:20
Հեռախոսի գյուտը5916

Հեռախոսը (հուն.՝ τῆλε - հեռու և φωνή - ձայն) Էլեկտրամագնիսական ազդանշանների միջոցով մեծ հեռավորությունների վրա ձայնը փոխանցող և ընդունող սարք է։
Էլեկտրական ազդանշաններ հաղորդող առաջին սարքը հեռագիրն էր: Հաղորդագրությունները հաղորդվում էին հատուկ կոդով՝ Մորզեի այբուբենով: 1838թ.-ին Սեմյուել Մորզեի հայտնագործած այդ կոդում այբուբենի տառերը նշելու համար օգտագործվում էին էլեկտրական հոսանքի կարճ ու երկար իմպուլսների տարբեր համակցություններ:

Ամերիկացի գյուտարար Ալեքսանդր Բելլը, կատարելագործելով հեռագիրը, 1875թ.-ին բացահայտեց, որ հեռագրով կարելի է նաև հնչյուններ հաղորդել: Այդպիսով նա դարձավ հեռախոսի գյուտարարը: 28 համար միացնող առաջին հեռախոսակայանը գործարկվել է 1878թ.-ին:

Թեև 1890-ական թվականներին երևան եկան ինքնաշխատ հեռախոսակայաններ, սակայն հեռախոսավարուհիները շարունակում էին աշխատել ընդհուպ մինչև 1920-ական թվականները: 1956թ.-ին անցկացվեց անդրատլանտյան հեռախոսային մալուխը, իսկ 1962թ.-ին արձակվեց կապի առաջին «Թելսթար» արբանյակը:

1960-ական թվականներին թվային ազդանշանների հաղորդման համար սկսվեց օպտիկական թելքերի օգտագործումը: Ներկայումս լայնորեն գործածվում են ձեռքի շարժական բջջային հեռախոսները, որոնք հագեցած են տեխնոլոգիական արդիական լուծումներով:

Վ. Հովհաննիսյան
13.04.2018, 19:21
1894թ. Լվովում ապրող Հովհաննես Լուկաշևիչը (Ղուկասյան) Գերմանիայում արտոնագրում է կերոսինային լամպի գյուտը, որը մինչև էլեկտրական հոսանքի դարաշրջանի սկիզբը լուսավորում էր ողջ Եվրոպան և Ամերիկան:
5917

Վ. Հովհաննիսյան
13.04.2018, 19:22
1913թ. Արմեն Դալաքրանյանը ԱՄՆ-ում արտոնագիր է ստանում գորգագործության ավտոմատ դազգահի ստեղծման համար:
5918

Վ. Հովհաննիսյան
13.04.2018, 19:25
1983 թ. հայազգի գիտնական քիմիկոսներ Աշոտ Մուշեղյանը, Սերգեյ Ներսիսյանը արտոնագիր ստացան Արարատյան դաշտավայրի պատմական Որդան Կարմիր որդից ներկերի ստացման: Հայտնագործությունից հետո Արարատյան դաշտավայրի այդ հատվածը համարվեց Որդան Կարմիրի արգելանոց:
5919 5920

Նարինե Մարկոսյան
13.04.2018, 21:11
Նարինե ջան, ինձ մնում Է ասելու՝ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
5914

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ՝ ԳԵՂԵՑԻԿԸ, ԲՆԱԿԱՆԸ ԵՎ ԹԱՐՄՈւԹՅՈւՆԸ փոխանցելու համար. 5923

Վ. Հովհաննիսյան
13.04.2018, 22:02
5929
Լուցկի

Առաջին հայացքից լուցկին հասարակ իր է, սակայն իրականում այն ունի բավականին հետաքրքիր նախապատմություն: Որպես նախատիպ ծառայել են չոր ճյուղերը, որոնց օգնությամբ էլ նախնադարում մարդիկ կրակ էին վառում: Ավելի ուշ չոր ճյուղերին փոխարինել են հանքանյութերը, որոնք կարող էին կայծ ապահովել:
Անգլիացի դեղագործ Ջոն Ուոկերն իր գյուտը, ինչպես սովորաբար լինում է, արել է շատ պատահական: 1826 թվականի մի օր նա փայտի օգնությամբ խառնում էր քիմիական նյութերը:
Այդ փայտի ծայրին չորացել էր քիմիական կաթիլ, և Ջոն Ուոկերը փորձում է հեռացնել այն՝ հպելով առաստաղին: Հպումից հանկարծակի կրակ է բռնկվում:
Ջոն Ուոկերն սկսում է փորձեր կատարել, և 1827 թվականի ապրիլի 7-ին վերջապես տեղի է ունենում առաջին առևտրային գործարքը: Դեղագործն իր առաջին լուցկիները վաճառում է փաստաբան Նիկսոնին:

Վ. Հովհաննիսյան
13.04.2018, 22:18
5930

Կա՞ արդյոք հայ ժողովրդի համար առավել կարևոր հայտնագործություն, քան հայ տառերի ստեղծման գյուտն է:. Կարծում եմ, որ ամենակարեւոր իրադարձությունն է, որովհետեւ դա նախանշեց մի լրիվ նոր փուլ հայ ժողովրդի կյանքում: Մինչ այդ անցումը հեթանոսությունից քրիստոնեության, իհարկե, կատարվել էր, և քրիստոնեության ընդունումը ևս կարևորագույն փաստերից մեկը, բայց միևնույն է, գրերի գյուտը ավելի բարձր է:

սուսան1965
14.04.2018, 00:33
Հանճարեղ գյուտեր, որոնք հայտնագործվել են պատահաբար կամ սխալմամբ : Երբեմն հետազոտությունների համար տարիներ, նույնիսկ տասնամյակներ են պահանջվում, սակայն կան օրինակներ, երբ դրանք արվել են պատահականորեն եւ առանց մեծ ջանքերի: Հետաքրքիր է իմանալ դրանց մասին:
ՊԵՆԻՑԻԼԻՆ
Բժշկական ձեռքբերում պենիցիլինը պատահաբար հայտնաբերել է շոտլանդացի կենսաբան Ալեքսանդր Ֆլեմինգը: Արձակուրդից վերադառնալիս նա նկատել է, որ մանրէները ոչնչացել են անհայտ բորբոսի ցողուններով:
ՍՈՒՊԵՐՍՈՍԻՆՁ
1942 թվականին դոկտոր Հարրի Կուվերը ափսոսանքով եզրակացրել է, որ իր հայտնագործած ցիանոակրիլատը ոչ մի բանի պետք չէ: Այս նյութը շատ ամուր սոսնձվում էր այն ամենին, ինչին որ հպվում էր:
ՉԺԱՆԳՈՏՎՈՂ ՊՈՂՊԱՏ
Մետաղագործները հազարամյակներ շարունակ մտածել են, թե ինչ կարելի է ավելացնել պողպատի խառնուրդին, որ այն դառնա ժանգի նկատմամբ դիմացկուն: Փոփոխական հաջողությունների որոնումներում անցան շատ տարիներ, իսկ 1922 թվականին Հարրի Բրերլին փորձերի ժամանակ նկատել է, որ նմուշներից մեկը չի կորցրել իր փայլը: Այդ օրինակում պողպատի խառնուրդը քրոմով էր:

սուսան1965
14.04.2018, 01:00
5930

Կա՞ արդյոք հայ ժողովրդի համար առավել կարևոր հայտնագործություն, քան հայ տառերի ստեղծման գյուտն է:. Կարծում եմ, որ ամենակարեւոր իրադարձությունն է, որովհետեւ դա նախանշեց մի լրիվ նոր փուլ հայ ժողովրդի կյանքում: Մինչ այդ անցումը հեթանոսությունից քրիստոնեության, իհարկե, կատարվել էր, և քրիստոնեության ընդունումը ևս կարևորագույն փաստերից մեկը, բայց միևնույն է, գրերի գյուտը ավելի բարձր է:
Հարգելի Վ. Հովհաննիսյան,անշուշտ հայ ժողովուրդն իրավունք ունի իրեն համարել գյուտարար :Եվ մեր ժողովրդի ամենամեծ հայտնագործությունը հայոց գիրն է՝ իր թվային արժեքով :
Հայոց այբուբենի տառերի թվային արժեքը

Մաշտոցյան գրի ստեղծումից հետո հայերեն տառերն օգտագործվել են նաև իբրև թվարժեքներ: Այդ տառ-թվերով են ստեղծվել միջնադարյան Հայաստանի ճշգրիտ գիտություններին վերաբերող բոլոր գրքերը: Հայերեն 36 տառերը գրվել են 9-ական տառ պարունակող 4 շարքով, որոնք համապատասխանորեն նշանակում են միավորներ, տասնավորներ, հայրուրավորներ և հազարավորներ:

ա = 1 ժ = 10 ճ = 100 ռ = 1000
բ = 2 ի = 20 մ = 200 ս = 2000
գ = 3 լ = 30 յ = 300 վ = 3000
դ = 4 խ = 40 ն = 400 տ = 4000
ե = 5 ծ = 50 2 = 500 ր = 5000
զ = 6 կ = 60 ո = 600 ց = 6000
է = 7 հ = 70 չ = 700 ւ (ու) = 7000
ը = 8 ձ = 80 պ = 800 փ = 8000
թ = 9 ղ = 90 ջ = 900 ք = 9000

Այս 36 տառերի զուգորդմամբ կարելի է գրել 1-ից մինչև 9999 բոլոր ամբողջ թվերը, օրինակ. ծա = 51, ռջղ = 1990, քջղթ = 9999: Հետագայում հայկական այբուբենում ավելացված օ տառը նշանակել է 10000: Մեծ թվերի համար հայերենն ունեցել է հատուկ անվանումներ և պայմանանշաններ: Օրինակ, 10000-ն անվանել են բյուր և նշանակել ^, որը դրվելով տառաթվանշանի վրա, այն մեծացրել է 10000 անգամ: Այսպես՝

^ ^ ^ ^
ա = 10000 բ = 20000 ժ = 100000 ք = 90000000

Վ. Հովհաննիսյան
14.04.2018, 16:24
Հանճարեղ գյուտեր, որոնք հայտնագործվել են պատահաբար կամ սխալմամբ : Երբեմն հետազոտությունների համար տարիներ, նույնիսկ տասնամյակներ են պահանջվում, սակայն կան օրինակներ, երբ դրանք արվել են պատահականորեն եւ առանց մեծ ջանքերի: Հետաքրքիր է իմանալ դրանց մասին:
ՊԵՆԻՑԻԼԻՆ
Բժշկական ձեռքբերում պենիցիլինը պատահաբար հայտնաբերել է շոտլանդացի կենսաբան Ալեքսանդր Ֆլեմինգը: Արձակուրդից վերադառնալիս նա նկատել է, որ մանրէները ոչնչացել են անհայտ բորբոսի ցողուններով:
ՍՈՒՊԵՐՍՈՍԻՆՁ
1942 թվականին դոկտոր Հարրի Կուվերը ափսոսանքով եզրակացրել է, որ իր հայտնագործած ցիանոակրիլատը ոչ մի բանի պետք չէ: Այս նյութը շատ ամուր սոսնձվում էր այն ամենին, ինչին որ հպվում էր:
ՉԺԱՆԳՈՏՎՈՂ ՊՈՂՊԱՏ
Մետաղագործները հազարամյակներ շարունակ մտածել են, թե ինչ կարելի է ավելացնել պողպատի խառնուրդին, որ այն դառնա ժանգի նկատմամբ դիմացկուն: Փոփոխական հաջողությունների որոնումներում անցան շատ տարիներ, իսկ 1922 թվականին Հարրի Բրերլին փորձերի ժամանակ նկատել է, որ նմուշներից մեկը չի կորցրել իր փայլը: Այդ օրինակում պողպատի խառնուրդը քրոմով էր:

Շնորհակալ եմ արձագանքի համար Սուսան ջան, այսօր մարդկությունը ինչքա՜ն դրանց կարիքն ունի...

Վ. Հովհաննիսյան
14.04.2018, 16:26
Հարգելի Վ. Հովհաննիսյան,անշուշտ հայ ժողովուրդն իրավունք ունի իրեն համարել գյուտարար :Եվ մեր ժողովրդի ամենամեծ հայտնագործությունը հայոց գիրն է՝ իր թվային արժեքով :
Հայոց այբուբենի տառերի թվային արժեքը

Մաշտոցյան գրի ստեղծումից հետո հայերեն տառերն օգտագործվել են նաև իբրև թվարժեքներ: Այդ տառ-թվերով են ստեղծվել միջնադարյան Հայաստանի ճշգրիտ գիտություններին վերաբերող բոլոր գրքերը: Հայերեն 36 տառերը գրվել են 9-ական տառ պարունակող 4 շարքով, որոնք համապատասխանորեն նշանակում են միավորներ, տասնավորներ, հայրուրավորներ և հազարավորներ:

ա = 1 ժ = 10 ճ = 100 ռ = 1000
բ = 2 ի = 20 մ = 200 ս = 2000
գ = 3 լ = 30 յ = 300 վ = 3000
դ = 4 խ = 40 ն = 400 տ = 4000
ե = 5 ծ = 50 2 = 500 ր = 5000
զ = 6 կ = 60 ո = 600 ց = 6000
է = 7 հ = 70 չ = 700 ւ (ու) = 7000
ը = 8 ձ = 80 պ = 800 փ = 8000
թ = 9 ղ = 90 ջ = 900 ք = 9000

Այս 36 տառերի զուգորդմամբ կարելի է գրել 1-ից մինչև 9999 բոլոր ամբողջ թվերը, օրինակ. ծա = 51, ռջղ = 1990, քջղթ = 9999: Հետագայում հայկական այբուբենում ավելացված օ տառը նշանակել է 10000: Մեծ թվերի համար հայերենն ունեցել է հատուկ անվանումներ և պայմանանշաններ: Օրինակ, 10000-ն անվանել են բյուր և նշանակել ^, որը դրվելով տառաթվանշանի վրա, այն մեծացրել է 10000 անգամ: Այսպես՝

^ ^ ^ ^
ա = 10000 բ = 20000 ժ = 100000 ք = 90000000


Մեսրոպաշունչ, երկաթագիր հայոց տառեր,
Դուք մեր կեանքի, դուք մեր փառքի Մասիս սարեր,
Ջրեր անցաք, հրեր անցաք դարձաք արեւ,
Ձեզմով մենք կանք ու կը մնանք դար ու դարեր:
5963

Վ. Հովհաննիսյան
14.04.2018, 17:56
Մանրադիտակի ստեղծման պատմությունից
Առաջին մանրադիտակն ամենայն հավանականությամբ ստեղծել են 1590 թ-ին Հոլանդիայում՝ ակնոցի ոսպնյակ պատրաստող վարպետները: XVII դարում հոլանդացի բնագետ Անտոնի վան Լևենհուկը, օգտվելով 1 ոսպնյակով պարզագույն մանրադիտակից, բազմաթիվ կարևոր հայտնագործություններ կատարեց կենդանի օրգանիզմների վերաբերյալ: Ոսպնյակավոր մանրադիտակները մեծ դեր կատարեցին բնագիտության զարգացման բնագավառում:

Իսկ առաջին էլեկտրոնային մանրադիտակն ստեղծվել է 1931 թ-ին Գերմանիայում:

5966 5967 5968

Վ. Հովհաննիսյան
14.04.2018, 18:09
ՕԾԱՆԵԼԻՔ
Հնում անուշահոտություն օգտագործելու ամենատարածված եղանակներից մեկը բնակարաններում և հասարակական շենքերում անուշաբույր տարածելն էր հոտավետ նյութեր այրելու միջոցով:
Ժամանակակից օծանելիքների հայրենիքը համարվում է Հին Արևելքը: Եգիպտացիները անուշահոտությունների մեծ սիրահար էին: Յուրաքանչյուր կին ուներ իր նախընտրած բուրմունքը, որը պահում էր թանկարժեք անոթներում:



Օգտագործվում էին նաև մուշկ, մեռոն և այլ նյութեր, լվացվելու և լողանալու ջրեր, յուղեր և անուշահոտություններ: Եգիպտոսում արտադրվող մեծ քանակությամբ անուշահոտություններ օգտագործվում էին երկրում, բայց եգիպտացիները օծանելիքային նյութեր և դրանցից պատրաստի արտադրանքներ արտահանում էին Հին Արևելքի ուրիշ երկրներ: Եգիպտական մշակույթի ազդեցության տակ գտնվող ասորեստանցիները և բաբելոնացիները նույնպես լայնորեն էին օգտագործում անուշահոտությունները:

Հունաստանում, ուր օգտագործում էին Եգիպտոսում արտադրված անուշահոտությունները, գտան յուղերը և ճարպերը անուշաբույր դարձնելու եղանակը: Միջնադարում Կիպրոս կղզում ստեղծվեցին <Շիպր> օծանելիքը: Օծանելիքները Հունաստանից թափանցեցին Հին հռոմ:

Շատ հասարակական շենքեր անուշաբուրվեցին կամ անուշաբույր ջրերով կամ բուրումնավետ հեղուկ յուղերի ցողացրելու միջոցով: Իտալիայում առանձնապես արագ զարգացավ օծանելիքի արտադրությունն այն բանից հետո, երբ Իսպանիայից փոխառնվեց գինու սպիրտի ստացման մեթոդը թորման ճանապարհով:

Իտալիայից օծանելիքի արվեստը տարածվեց Ֆրանսիա, որտեղ հոտավետ բույսեր աճեցնելու համար կլիմայական պայմանները բարեպաստ էին: Այստեղ պետությունը մի շարք օրենքներով և դեկրետներով խրախուսեց օծանելիքի արտադրությունը: Ժամանակակից օծանելիքի արտադությունը, իր առավել լիարժեք զարգացումն ստանալով, այժմ արտադրում է ամենատարբեր անուշահոտ նյութեր` հեղուկ, պինդ, փոշենման:

Վ. Հովհաննիսյան
14.04.2018, 18:51
5969
Ստի դետեկտոր (Պոլիգրաֆ)
Պոլիգրաֆը բժշկական-կենսաբանական սարք է, որը նախատեսված է մի քանի ֆիզիոլոգիական ցուցանիշների միաժամանակյա արձանագրման համար: Այն ստուգում է նաև անցյալում տեղի ունեցած երևույթների հետ կապված հիշողություները։
Գիտնակաները հայտարարում են, որ յուրաքանչյուր ոք ունի ստելու իր պատճառները, սակայն սուտը նաև կարող է հանգեցնել մի շարք հիվանդություների։ Օրինակ՝ Ճապոնիայում կասկածելի հանցագործությունը բացահայտում են բրինձի օգնությամբ։ Հանցագործը պետք է բերանի մեջ պահի բրիձի կույտը և լսի իր մեղադրանքը։ Եթե բրինձը բերանում մնա չոր, ապա մեղանդրանքը հաստատվում է։



Հին Հնդկաստանում, երբ մեղադրյալին առաջադրում էին կտրուկ մեղադրանքներ, մեղադրյալը պետք է արտաբերեր մտքում առաջին եկած բառերը և միևնույն ժամանակ հարվածեր վահանին: Օրենքի համաձայն՝ կտրուկ մեղադրանքների ժամանակ հարվածի ձայնը լինում էր ուժգին։

Աֆրիկայում գուշակներն առաջարկում էին մեղադրյալին պահել ձեռքում թոչնի ձու, քանի որ ձևի մակերևույթը շատ նուրբ էր և անգամ թույլ սեղմելու դեպքում կկոտրվեր։ Մեղադրյալներին ստիպում էին ձուն փոխանցել մեկը մյուսին: Ենթադրվում էր, որ մեղավորը չէր կարող պահել ձուն, քանզի սեղմումից այն կկոտրվեր։

Ստի դետեկտորի պատմությունն սկիզբ է առնում 1877 թվականից, երբ Անժելո Մոսոյի ուսումնասիրության ժամանակ ներշնչանքի հետևանքով վախն արտահայտվում է սրտի բաբախի հաճախականությամբ։ Առաջին փորձնական օգտագործումը պատկանում է իտալացի Չեզարե Լոմբրազոյին (1881 թվական)։

1933 թվականին Լեոնարդո Քիլերը վերջնական տեսքի է բերում սարքը և հանձնում մի շարք արտադրամասների կրկնորինակները պատրաստելու համար։ 1935թ. փետրվարի 2-ին ԱՄՆ-ում կիրառվում է ստի դետեկտորը։ Դրա ցուցմունքներն օգտագործվել են որպես երկու հանցագործների մեղքի ապացույց։

Պոլիգրաֆը հայտնագործվել է դեռևս 1921թ. Բերքլիի կալիֆորնիական համալսարանի բժշկական ֆակուլտետի ուսանողի և տեղի ոստիկաններից մեկի կողմից։ Սարքը չափել և գրանցել է արյան ճնշումը, զարկերակը, շնչառությունը և մաշկի հաղորդունակությունը։

Ստի դետեկտորը հայտնվել է Հայաստանում դեռևս 2009 թվականին։ Կան երկրներ, սակայն, որտեղ արգելված է սարքի օգտագործումը։ 2003թ. Բրիտանական հանրագիտարանը ստի դետեկտորը գրանցել է ամենանշանակալի հայտնագործությունների ցանկում:

Վ. Հովհաննիսյան
14.04.2018, 21:57
Գույնը փոխող պաղպաղակ
Իսպանացի ֆիզիկոս, խոհարար Մանուել Լինարեսի համար ֆիզիկան ոչ միայն բանաձևերի ամբողջություն է, այլև զվարճանքի աղբյուր: Իր տեսակետը հաստատելու համար ֆիզիկոսն ստեղծել է գույնը փոփոխող պաղպաղակ:
Նա ստեղծել է նոր տեսակի պաղպաղակ՝ "Xamaleon", որը պատրաստված է բնական բաղադրիչներից, սակայն հալչելու հետ մեկտեղ փոխում է իր գույնը։ Համեղ աղանդերը սառը վիճակում երկնագույն է, սակայն երբ սկսում է հալչել, դառնում է վարդագույն։
5974

Ըստ խոհարարի՝ պաղպաղակը պատրաստված է մորուց, կակաոյից, նուշից, բանանից, պիստակից, վանիլից ու կարամելից։ Նա, սակայն, հրաժարվել է այլ մանրամասներ հաղորդել պաղպաղակի բաղադրության վերաբերյալ, որպեսզի դա շարունակի մնալ միայն իր գաղտնիքը։

Վ. Հովհաննիսյան
15.04.2018, 11:44
1953-ին մոլեկուլային կենսաբաններ Ջեյմս Ուոթսոնը և Ֆրենսիս Քրիքը հրապարակեցին մի հայտնագործություն, որը մեծապես ազդեց կյանքի վերաբերյալ գիտական պատկերացումների վրա։ Նրանք հայտնաբերեցին, որ ԴՆԹ-ն կազմված է երկու պարուրաձև շղթաներից։ ԴՆԹ-ն, որը հիմնականում գտնվում է բջջի կորիզում, պարունակում է գաղտնագրված տեղեկություն, ինչի շնորհիվ բջիջը կարելի է համարել «կենդանի գրադարան»։ Այս ցնցող հայտնագործությունը կենսաբանության մեջ ուսումնասիրությունների լայն դուռ բացեց։ Գրեթե բոլոր բջիջներն ունեն ԴՆԹ՝ բարդ մոլեկուլներ, որոնք նման են ոլորված երկար սանդուղքի։ Այդ «սանդուղքը» բաղկացած է առանձին «աստիճաններից»։ Մարդու գենոմը՝ բջջի մեջ գտնվող ԴՆԹ-ի մոլեկուլների ամբողջությունը, պարունակում է մոտ երեք միլիարդ այդպիսի «աստիճաններ»։
5976 5977

Anna Melqumyan
15.04.2018, 12:57
Գաբրիել Կազանջյան

Նա 1908-ին ստեղծել է մազերը չորացնելու համար նախատեսված սարքը, որն իրենից ներկայացնում են մերօրյա վարսահարդարիչի նախատիպը:
5978

Վ. Հովհաննիսյան
15.04.2018, 13:21
Տրամվայ
5980[/ATTA[ATTACH=CONFIG]5981
Տրամվայները քաղաքի փողոցներում ռելսերով շարժվող մարդատար տրանսպորտային միջոցներ են:
Տրամվայի ռելսերի վերին եզրը հավասարեցվում է ճանապարհի մակարդակին, ինչի շնորհիվ տրանսպորտի մյուս տեսակներն ազատորեն կարող են հատել տրամվայի գծերը:

Էլեկտրաշարժիչով աշխատող ժամանակակից տրամվայները հարմարավետ են, արագընթաց և սակավաղմուկ: Ձիաքարշով տրամվայներն առաջին անգամ հայտնվել են ԱՄՆ-ում 1830-ական թթ.-ին, Անգլիայում՝ 1858թ.-ին:

Ձիերի փոխարեն երբեմն օգտագործում էին շոգելոկոմոտիվներ: Հին տրամվայներն աղմկոտ էին, դանդաղաշարժ և խոչընդոտում էին տրանսպորտի միջոցների ընթացքը: Երևանում առաջին տրամվայները հայտնվել են 1933թ.-ին:

Վ. Հովհաննիսյան
15.04.2018, 18:38
Ակնոց
6000
Ակնոցը հայտնվել է միայն 13-րդ դարում Հռոմում, բայց, իհարկե, ոչ այն տեսքով, ինչպես հիմա է: Ակնոց անվան տակ մարդիկ հասկանում էին թանկարժեք քարերը. բարձր խավի ներկայացուցիչներն իրենց ունեցած քարերով կարողանում էին նայել արևին՝ չցավեցնելով աչքերը:
Ակնոց համարվող թանկարժեք քարերը մինչև 13-րդ դարի երկրորդ կես այդպիսին էլ մնացին: Հետո սկսեցին մշակել այդ քարերը և պատրաստեցին ակնոցներ միայն մեկ աչքի համար: Հետո առաջ եկավ շրաջանակի գաղափարը:

Տեսողությանը նպաստող ակնոցն առաջին անգամ հայտնվել է Իտալիայում: Ըստ փաստաթղթերի՝ այն հայտնվել է 1285 թվականին, ըստ այլ տեղեկությունների՝ 1280 թվականին: Ասում են՝ այն ստեղծել է մի ապակեգործ: Նա ապակի պատրաստելուց պատահաբար նյութը թափել է հարթ մակերեսի վրա և, հետո նայելով նրա միջից, պարզել է, որ այս ապակին մեծացնում է իրերը:

Քայլ առ քայլ ակնոցն սկսեց զարգանալ ու տարածում գտնել: 14-րդ դարում այն հասավ Չինաստան: Ակնոցն այստեղ էլ զարգացում ապրեց: Հենց չինացիները որոշեցին պատրաստել մգեցված ապակիներով ակնոցներ, այդ ակնոցներն սկսեցին օգտագործել բացառապես դատավորները, որպեսզի ոչ ոք տեսներ դատավորի աչքերը:

Այնուհետև մգեցված ապակիներով ակնոցները տարածվեցին, և շուտով դրանք սկսեցին օգտագործել աչքերն արևից պաշտպանելու համար: Մեծացնող այս հրաշքի հաջորդ զարգացումը տեղի ունեցավ 16-րդ դարում:

Այն ժամանակ ակնոցը մի հարմարանքով էր ամրանում քթին, որը նման էր լվացքի համար նախատեսված ամրակի: Դրանք, սակայն, ցավեցնում էին քիթը: Միայն 16-րդ դարում որոշեցին թելերի օգնությամբ դրանք կապել ականջներին, իսկ հետո նաև ստեղծել ակնոցի այնպիսի պոչիկներ, որոնք հիմա ակնոցների անբաժանելի մասնիկներն են:

Եվ այսպես, ակնոցների լույս աշխարհ գալը կարևորագուն իրադարձություն դարձավ աշխարհում: Այդպիսով մարդկանց ակտիվ կյանքն ավելի երկար սկսեց տևել, ու այլևս ոչ ոք ստիպված չեղավ միջին տարիքում իրեն ծեր զգալ:

Այսօր էլ ակնոցը շարունակում է զարգացում ապրել ու համարվել անչափ պիտանի իր: Այն նույնիսկ հասցրել է նորաձևության անբաժան տարր դառնալ, և հաճախ մարդիկ ակնոցներ կրում են անգամ այն դեպքում, երբ տեսողական ոչ մի խնդիր չունեն:

հեղնարսարգսյան
15.04.2018, 19:30
Հայտնի է, որ ամերիկացի գյուտարարները, ինչպիսիք են Ալեքսանդր Բելլը, Թոմաս Էդիսոնը և Հենրի Ֆորդը, հեղափոխել են աշխարհը` իրականություն դարձնելով ամերիկյան երազանքը, սակայն հիմա բազմաթիվ այլ գյուտարարներ են ստեղծագործում, որոնք սերում են մեկ այլ տնտեսական հսկա տերությունից` Չինաստանից:
Չինաստանում կատարվեցին մի շարք գյուտեր, որոնք առաջինն էին մարդկության պատմության մեջ։ Դրանցից ամենակարևորը տպագրությանգյուտն էր (8-րդ դար)։ Հիերոգլիֆները փորագրում էին տախտակի վրա, ապա թանաք էին քսում և մի թերթ թուղթ դնում տպագրելու համար։ Այս եղանակով նրանք 21 տարվա ընթացքում տպագրեցին կոնֆուցիական փիլիսոփաների 130 հատոր աշխատություններ։ Չինաստանում կատարված նշանավոր գյուտերից էին կողմնացույցը, լուցկին, հեծանիվի շարժական շղթան։ Չինացիների կատարած մյուս կարևոր նվաճումը վառոդի գյուտն էր, որի հիման վրա 1288 թվականին հնարեցին թնդանոթը։

Վ. Հովհաննիսյան
15.04.2018, 21:15
Գրամոֆոն
6016 6017
Գրամոֆոնը (հուն. γράμμα - ձայնագրություն, φωνή - ձայն) սարք է, որը ձայնասկավառակից մեխանիկորեն վերարտադրում է ձայնը:
Գրամոֆոնը Թոմաս Էդիսոնի 1877 թվականին հնարած ֆոնոգրաֆի կատարելագործված տեսակն է, որը նույն թվականին պատենտավորել է Էմիլ Բերլիները։ Իր ստեղծման սկզբնական շրջանում գրամոֆոնը ֆոնոգրաֆի նման նաև ձայնագրող սարք էր։

Ի տարբերություն ֆոնոգրաֆի՝ այստեղ ձայնագրման և վերարտադրության համար գլանի փոխարեն օգտագործվում է կաուչուկե կամ էբոնիտե սկավառակ։ Հետագա տարիներին գրամոֆոնի կատարելագործման շնորհիվ հնարավոր եղավ ձայնարկման բարձր որակ ստանալ։

Գրամոֆոնը կազմված է սկավառակը պտտող զսպանակային մեխանիզմից և ձայնը վերարտադրող հարմարանքից։ Սկավառակի պարուրաձև ակոսիկով շարժվելիս ասեղի ծայրը տատանվում է, այդ տատանումները փոխանցվում են մեմբրանին, որի ճառագայթած ձայնային տատանումներն ուժեղացվում են ձայնափողի միջոցով։

Anna Melqumyan
15.04.2018, 21:19
Կոկա-կոլա

Ջոն Պեմբերտոնը բիզնեսմեն չէր: Նա պարզապես ցանկանում էր գլխացավեր բուժել: Իսկ նրա պատրաստած հիմնական երկու բաղադրատոմսերը պարունակում էին կոկայի տերևներ ու կոլայի ընկույզներ: Մի անգամ լաբորատորիայի օգնականը այս երկուսը պատահականորեն խառնեց ջրի հետ ու ծնվեց Կոկա-կոլան:

Կարտոֆիլի չիպսեր

Շեֆ-խոհարար Ջորջ Քրամը պատահականորեն հայտնագործեց կարտոֆիլի չիպսերը, երբ հաճախորդներից մեկը անընդհատ հետ էր ուղարկում տապակած կարտոֆիլներն ու ասում, որ դրանք բավականաչափ խրթխրթան չեն: Բարկացած Քրամը հնարավորինս բարակ շերտատում է կարտոֆիլները ու դրանք տապակում տաք յուղի մեջ ու աղ անում դրանց: Հաճախորդին դուր եկավ այս տարբերակը:

Սուպեր սոսինձ

1942թ.-ին Հարրի Քուվերը տեսավ, որ այն նյութը («cyanoacrylate»), որը նա ստեղծել էր, ձախողվել էր: Այն կպչում էր ամեն ինչի, որ դիպչում էր, պարզապես չափազանց ուժեղ:

Վ. Հովհաննիսյան
15.04.2018, 21:22
Աննա ջան, շնորհակալ եմ գեղեցիկ գրառման համար:

Վ. Հովհաննիսյան
16.04.2018, 18:13
ԹԵՅ
Թեյ (չին. 茶 — «չա́»), ըմպելիք, որն ստացվում է հատուկ մշակման ենթարկված թեյի թփի տերևների եփման, եռացման և / կամ թորման միջոցով:
Թեյ է կոչվում նաև ինքը` այդ ըմպելիքի պատրաստման համար նախատեսված տերևը: Բույսի լատինական անվանումը վերագրվում է Իրժի Կամելիուսին:

Նա երկար տարիներ ապրել է Չինաստանում: Ենթադրվում է, որ Հնդկաստանի հյուսիսարևելյան Ասամ նահանգի անտառներում աճող թեյը հնագույնն է աշխարհում: Թեյի թփի բարձրությունը հասնում է 10 մ-ի, բնի տրամագիծը՝ 50-սմ-ի:

Եվրոպայում թեյի մասին իմացել են 1517 թվականից, այն՝ որպես նվեր, մատուցվել է Պորտուգալիայի արքային նրան հպատակ նավագնացների կողմից: 100 տարի անց թեյն սկսեց ներմուծվել հոլանդական առևտրական նավերով: 1664 թվականից թեյն ընդունվեց որպես արարողական ըմպելիք անգլիական արքունիքի կողմից:

18-րդ դարի սկզբից Լոնդոնում գործում էին թեյի մասնագիտացված խանութներ և թեյարաններ: Ռուսաստանում թեյը տարածում է ստացել 1812թ. Նապոլեոնի արշավանքից հետո։ 1818թ. մշակում են Նիկիտինյան այգում, 19-րդ դ. երկրորդ կեսից այն սկսում են մշակել Սև ծովի կովկասյան ափերին։

Վ. Հովհաննիսյան
16.04.2018, 18:17
ԾԽԱԽՈՏ

6052 6053
Ծխախոտը համանուն բույսի մանրակրկիտ կտրատված ու մշակված տերևն է, որոնք փաթաթված են գլանակով։ Ժամանակակից ծխախոտի գլանակները մեծ մասամբ ֆիլտրացված են։
Պատմական աղբյուրների համաձայն` ծխախոտաբույսի մշակումն սկսվել է մ.թ.ա 6000 տարի առաջ Կենտրոնական Ամերիկայում, և միայն 5000 տարի անց մայաներն սկսել են ծամել և ծխել ծխախոտաբույսը: Հիվանդների և վիրավորների վերքերը մշակելու համար մայաներն օգտագործում էին ծխախոտաբույսի տերևներից և դեղաբույսերից պատրաստված քսուք:

Ռոդրիգո դե Ջերեզ անունով մի հայտնագործող առաջինն էր, որն ականատես եղավ մայաների՝ ծխախոտաբույս ծխելու արարողությանը: 17-րդ դարի սկզբում Անգլիան սկսեց պարբերաբար ծխախոտաբույս ներկրել Ամերիկայից: Այս դարաշրջանում բավականին տարածված էին նաև ծխամորճերն ու սիգարները:

Առաջին անգամ ծխախոտի և թոքերի քաղցկեղի կապի մասին բարձրաձայնվեց 1950-ական թվականներին: Այս նորությունը վատ գովազդ էր ծխախոտ արտդրող ընկերությունների համար, և վերջիններս պատրաստ էին ամեն ինչի, որպեսզի կասեցնեն լուրերի տարածումը:

Բարեբախտաբար, նրանք չկարողացան հեռուստատեսությամբ և ռադիոյով ծխախոտի գովազդն արգելող օրենքի վրա որևէ ազդեցություն գործել: 1973 թվականին ԱՄՆ-ում սկսեց գործել հասարակական վայրերում ծխելն արգելող օրենքը, իսկ բոլոր ավիաընկերությունները պարտավորվեցին առանձնացնել ծխող և ոչ ծխող տեղեր:

Այսօր գրեթե բոլոր քաղաքկիրթ երկրներում արգելված է ծխախոտի գովազդումը, ինչպես նաև արգելվում է ծխելը հասարակական վայրերում: Մարդիկ ունեն իրավունք տեղեկանալու ծխախոտի պատճառած հետևանքների մասին, կազմակերպվում են բազմաթիվ միջոցառումներ և ստեղծվում ծրագրեր, որոնք նպատակ ունեն բարձրացնելու մարդկանց ինքնագիտակցությունը:

Ջ.Գրիգորյան
16.04.2018, 18:48
ԾԽԱԽՈՏ

6052 6053
Ծխախոտը համանուն բույսի մանրակրկիտ կտրատված ու մշակված տերևն է, որոնք փաթաթված են գլանակով։ Ժամանակակից ծխախոտի գլանակները մեծ մասամբ ֆիլտրացված են։
Պատմական աղբյուրների համաձայն` ծխախոտաբույսի մշակումն սկսվել է մ.թ.ա 6000 տարի առաջ Կենտրոնական Ամերիկայում, և միայն 5000 տարի անց մայաներն սկսել են ծամել և ծխել ծխախոտաբույսը: Հիվանդների և վիրավորների վերքերը մշակելու համար մայաներն օգտագործում էին ծխախոտաբույսի տերևներից և դեղաբույսերից պատրաստված քսուք:

Ռոդրիգո դե Ջերեզ անունով մի հայտնագործող առաջինն էր, որն ականատես եղավ մայաների՝ ծխախոտաբույս ծխելու արարողությանը: 17-րդ դարի սկզբում Անգլիան սկսեց պարբերաբար ծխախոտաբույս ներկրել Ամերիկայից: Այս դարաշրջանում բավականին տարածված էին նաև ծխամորճերն ու սիգարները:

Առաջին անգամ ծխախոտի և թոքերի քաղցկեղի կապի մասին բարձրաձայնվեց 1950-ական թվականներին: Այս նորությունը վատ գովազդ էր ծխախոտ արտդրող ընկերությունների համար, և վերջիններս պատրաստ էին ամեն ինչի, որպեսզի կասեցնեն լուրերի տարածումը:

Բարեբախտաբար, նրանք չկարողացան հեռուստատեսությամբ և ռադիոյով ծխախոտի գովազդն արգելող օրենքի վրա որևէ ազդեցություն գործել: 1973 թվականին ԱՄՆ-ում սկսեց գործել հասարակական վայրերում ծխելն արգելող օրենքը, իսկ բոլոր ավիաընկերությունները պարտավորվեցին առանձնացնել ծխող և ոչ ծխող տեղեր:

Այսօր գրեթե բոլոր քաղաքկիրթ երկրներում արգելված է ծխախոտի գովազդումը, ինչպես նաև արգելվում է ծխելը հասարակական վայրերում: Մարդիկ ունեն իրավունք տեղեկանալու ծխախոտի պատճառած հետևանքների մասին, կազմակերպվում են բազմաթիվ միջոցառումներ և ստեղծվում ծրագրեր, որոնք նպատակ ունեն բարձրացնելու մարդկանց ինքնագիտակցությունը:

Ծխելը վնասակար է առողջությանը: Հատկապես չծխողները դառնում են նրանց ծխի զոհը, որոնք գտնվելով միևնույն սենյակում ուզեն, թե չուզեն շնչում են այդ օդը:

Վ. Հովհաննիսյան
16.04.2018, 22:07
Թուղթ
6062
Թուղթը բուսական թելերից բաղկացած բարակ թերթանման նյութ է: Մարդիկ թուղթն օգտագործել սովորել են 1-2-րդ դարերում: Պատրաստման եղանակը հայտնագործվել է Չինաստանում և երկար ժամանակ այն գաղտնի է պահվել:
Մինչ տարածումը, հին Ասորեստանում գրում էին կավե սալիկների վրա քարե ձողիկներով, իսկ եգիպտացիներն օգտագոծում էին պապիրուսները` պապիրուս ճահճաբույսի մամլած միջուկներից պատրաստված բարակ թերթերը: Մ.թ.ա. 2-րդ դարում ստեղծվեց մագաղաթը` կենդանու դաբաղված կաշու հսկա չափերի ուղղանկյուն պաստառներից պատրաստված:

Միայն 8-9-րդ դարերում Հայաստանում սկսվեց գործածվել թուղթը, իսկ Եվրոպայում այն առաջին անգամ երևան եկավ 10-րդ դարում: Սկզբում թուղթը պատրաստում էին եփած ու մանրացրած քուրջ ու փալասից, հնոտիներից, սակայն օրըստօրե ավելացող պահանջարկն ստիպեց հայտանգործել փայտանյութից թղթի ստացման արվեստը:

Գերանները հատվում էին մինչև միջին չափերի կոճղերի, ապա վերածվում տաշեղի` մանրացվելով այնքան, մինչև փայտանյութը դառնում էր փխուր զանգված, որի եփումից հետո ստացվող սպիտակավուն թանձրուկը հատուկ մեքենաների միջով անցկացումից հետո վերածվում էր թղթի:

Այդ մեքենաների մեջ թաց թղթազանգվածը, անցնելով երկար ցանցաձև հոսքագծի վրայով, ջրազրկվում է, մամլվում, արդուկվում ծանր ու տաք թմբուկներով: Իհարկե, ժամանակի ընթացքում թղթի պատրաստման մեքենաներն էլ ավելի են կատարելագործվել, և այժմ արդեն հնարավոր է նվազագույն կորուստների միջոցով բարձր որակի և բավականին մեծ քանակի թուղթ ստանալ անգամ րոպեների ընթացքում:

Մեկ 48 էջանոց աշակերտական տետր ստանալու համար անհաժեշտ է հատել մոտավորապես 2-3 հսկա ծառ, ուստի պետք է նախ և առաջ լինել հեռատես և արդեն մտածել թղթի ստացման նոր աղբյուրների մասին: Չինաստանում ձեռնամուխ են եղել հասարակ եղեգից թղթի ստացմանը, ինչը բավականին մատչելի է, իսկ ստացվող արտադրանքը բավականին բարձրորակ է:

Ճապոնիայում էլ ավելի հեռուն են գնացել` թղթի համար վերամշակելով տնտեսական որոշ գործարանների ու նաև կենցաղային աղբը: Հետաքրքրական է նաև Ամազոն գետի ավազանում ապրող վայրի հնդկացիների օրինակը: Նրոնք սերնդից սերունդ փոխանցվող գիտելիքները պահպանում են մոտակա ջունգլիներում աճող հացածառերի կեղևներից պատրաստված գրքում:

Վ. Հովհաննիսյան
16.04.2018, 22:10
Ծխելը վնասակար է առողջությանը: Հատկապես չծխողները դառնում են նրանց ծխի զոհը, որոնք գտնվելով միևնույն սենյակում ուզեն, թե չուզեն շնչում են այդ օդը:

Համակարծիք եմ Ջ. Գրիգորյան ջան, այդպիսիք հանդիսանում են պասիվ ծխողներ, ու ես կասեմ մի բան. նրանք ծխողների հետ հավասար կերպով միևնույն վնասակար ազդեցությանն են ենթարկվում:

Վ. Հովհաննիսյան
17.04.2018, 18:58
ՍՈՒՐՃ
6071
Սուրճն ըմպելիք է, որը պատրաստվում է սրճենու բոված սերմերից: Շնորհիվ սուրճի բաղադրության մեջ գտնվող կոֆեին անունով ալկալոիդի սուրճն ունի օրգանիզմի թարմությունը խթանող ազդեցություն:
Մոտ հազար տարի առաջ եթովպացի հովիվ Խալդին նկատել է, որ արոտավայրից վերադարձող այծերը խիստ անհանգիստ պահվածք են դրսևորում: Հետևելով այծերին` հովիվը տեսել է, թե ինչպես են կենդանիները սրճի թփից պոկում և «վայելում» թփի «պտուղները»:

Հետաքրքրությունից դրդված` Խալդին ինքն էլ համտեսել է այդ «հատապտուղը» և հանկարծ նկատել, որ ուրախության և ավյունի մի նոր, անհասկանալի վիճակ է պարուրում իրեն: Իր զգացողությունների մասին Խալդին պատմել է իմաստուն վանականներին, որոնք ևս որոշել են համտեսել այդ հատիկները և դրանցից եփուկ պատրաստել:

Ահա, այդպես էլ սկսվել է սուրճի պատմությունը: Խալդիի պատմությունից երեք դար անց Արաբական թերակղզում աճեցրին սուրճի առաջին թփերը, որոնց պտղի բոված հատիկներից արաբներն սկսեցին պատրաստել ըմպելիք` դրան տալով «կաֆա» անվանումը:

Սկզբնական շրջանում սուրճի ամբողջական հատիկները բովում էին քարե սալիկների վրա, հետագայում` մետաղական թիթեղների: Բոված հատիկները մոտ կես ժամ եռացնում էին և ստացված թունդ ու սև հեղուկը մինչև խմելը պահում տակառների մեջ:

Այդ տարօրինակ ըմպելիքի հանդեպ աճող հետաքրքրությունը մղեց նրան, որ կատարելագործվեցին վերջինիս պատրաստման եղանակները: Բոված հատիկներն սկսեցին աղալ և հետո միայն եփել: Հաճախ ըմպելիքն առավել ազնվահամ դարձնելու նպատակով թուրմին ավելացնում էին շաքար և տարբեր տեսակի համեմունքներ` հիլ, դարչին, մեխակ և այլն:

XV դարի սկզբից սուրճը մուտք գործեց Եվրոպա, մասնավորապես` Վենետիկ, հենց նույն դարում էլ Իտալիայի մի քանի քաղաքներում բացվեցին առաջին սրճարանները: Քիչ ավելի անց սուրճը ներմուծվեց Անգլիա և այնքան հոգեհարազատ դարձավ անգլիացիներին, որ նրանք բացեցին սրճարաններ, որոնց տվեցին «Մի փենի արժեցող համալսարան» անվանումը:

1688թ. Էդվարդ Լլոյդը բացեց իր սեփական սրճարանը, որից և սկսվեց ներկայումս համաշխարհային մեծ ճանաչում ունեցող համանուն ապահովագրական ընկերության պատմությունը: Անգլիայում տարածում գտնելուց հետո միայն մեկը մյուսի ետևից սրճարաններ բացվեցին Ֆրանսիայում, Ավստրո-Հունգարական կայսրությունում և Գերմանիայում:

Սրճարաններում կարելի էր ոչ միայն ճաշակել բուրումնավետ ըմպելիքը, այլ ուղղակի շփվել մարդկանց հետ, տեղեկանալ վերջին նորություններին և նույնիսկ հանդիպել հայտնի մարդկանց: Օրինակ՝ «Պրոկոպ» անվանումով հայտնի ֆրասնիական սրճարանը շատ արագ վերածվեց գրական սալոնի, որտեղ հավաքվում էին այն ժամանակվա նշանավոր մարդիկ` պոետներ, դրամատուրգներ, դերասաններ, երաժիշտներ:

«Պրոկոպ»-ի այցելուներից էին այնպիսի հայտնի քաղաքական և մշակութային գործիչներ, ինչպիսիք էին Ռուսոն, Դիդրոն, Վոլտերը: Հետզհետե կատարելագործվեցին նաև սուրճի պատրաստման եղանակները, ի հայտ եկան էսպրեսո տեսակի սուրճ պատրաստելու մեքենաները, իսկ սուրճը բովելու համար սկսեցին օգտագործել բնական գազն ու տաք օդային միջավայրը:

Սակայն սուրճի հանրայնացման պատմության մեջ հեղաշրջումային էր 1938թ.-ը, երբ «Նեսթլե» (Nestle) ընկերությունն առաջին անգամ արտադրեց «Նեսկաֆե» (Nescafe) կոչվող լուծվող սուրճը: Այդ պահից սկսած` սուրճը դարձավ աշխարհի ամենասիրված և մեծ պահանջարկ ունեցող ըմպելիքը (ըստ վիճակագրական տվյալների` ամեն տարի աշխարհում օգտագործվում է ավելի քան 400 մլրդ գավաթ սուրճ):

Վ. Հովհաննիսյան
17.04.2018, 21:57
ՀՈՎԱՆՈՑ
6085
Հովանոցի հայրենիքը Ճապոնիան է: Առաջին հովանոցը պատրաստվել է մ.թ.ա 10-րդ դարում մի սովորական ատաղձագործի կողմից: Հովանոցն ավելի քան երկու կիլոգրամ քաշ ուներ, բռնակի երկարությունը՝ մոտ մեկ ու կես մետր երկարություն: Հովանոցն օգտագործվում էր բացառապես արևից պաշտպանվելու համար:
Չնայած հովանոցի հեղինակը սովորական արհեստավոր էր, Հեռավոր Արևելքում դրանից կարող էին օգտվել միայն արքայական ընտանիքի անդամներն ու հասարակության մեջ բարձր դիրք ունեցող մարդիկ: Հովանոցն իշխանության և ընտրյալ լինելու խորհրդանիշ էր: Հովանոցի քաշն ու ձևն ուղիղ համեմատական էին նրա տիրոջ՝ հասարակության մեջ զբաղեցրած դիրքին:
Հին Եգիպտոսում և Բաբելոնում հովանոցները երկու դեր ունեին` պաշտպանում էին արևից և խորհրդանշում էին իշխանությունը: Եգիպտական փարավոնների հովանոցները պատրասվում էին արմավենու տերևներից և թռչունների փետուրներից ու, բնականաբար, ավելի թեթև էին, քան ճապոնականները:

Արևելքից հովանոցներն անցան Հին Հունաստան, ապա Հռոմ, որտեղ դրանք օգտագործում էին հիմնականում կանայք, որպեսզի պահպանեն իրենց մաշկի «ազնվազարմ» ճերմակությունը: Արևմտյան Եվրոպայում հովանոցը հայտնվեց միայն XVII դարում: Այն կոչվում էր «պարասոլ» (ֆր. sol- արև բառից): Օգտագործվում էր արևի ճառագայթներից պաշտպանվելու նպատակով:

Պարասոլը կարգավիճակը մատնող իր չէր: Այն հասանելի էր բոլորին, սակայն դրա արտաքին տեսքից, միևնույն է, հնարավոր էր կռահել տիրոջ հասարակական կարգավիճակի մասին: Համարվում է, որ առաջին դիզայներական հովանոցը պատկանում է Մարիա Անտուանետային: Այն կետի բեղից էր պատրաստված և ավելի քան 1,5 կիլոգրամ էր կշռում:

Առաջին մարդը, որը որոշեց պաշտպանվել անձրևից անձրևանոցի միջոցով, ճանապարհորդ Ջոն Հանվեյն էր: Հանվեյը փոխարինեց ժանյակներն ու ժապավեններն ավելի ամուր կտորով և սկսեց պարբերաբար այդպես զբոսնել Լոնդոնի փողոցներով:

19-րդ դարի 40-ական թվականներին հայտնաբերվեցին ծալվող հովանոցները, որոնք միանգամից լայն տարածում գտան: Ժապավենազարդ ժանյակավոր հովանոցներն իրենց տեղը զիջեցին ավելի պրակտիկ մոդելների, որոնք XIX դարի կեսին արդեն անհաղթելի լիդերներ էին:

20-րդ դարի սկզբին շքեղ կանացի հովանոցները դեռ նորաձև էին, սակայն Առաջին համաշխարհային պատերազմից հետո դրությունը վերջնականապես փոխվեց: Հետագայում հովանոցը ձեռք բերեց ևս մեկ գործառույթ: Այն պաշտպանում էր փողոցային հարձակումներից: Այսպես, հովանոցի վրա տեղադրված հատուկ կոճակին սեղմելիս այն արտանետում էր հատուկ գազ ու բարձրա ազդանշան էր արձակում:

Վ. Հովհաննիսյան
18.04.2018, 18:35
ԺԱՄԱՑՈՒՅՑ
6117
Ժամանակը հաշվելու առաջին սարքն արևի ժամացույցն էր: Արեգակի շարժմանը զուգընթաց հարթ տարածության կենտրոնում խրված ձողի ստվերը տեղաշարժվում էր թվացույցի նման գծված շրջանի վրայով:
Արևի ժամացույցները տարածված էին նաև հին ու միջնադարյան Հայաստանում: Մինչ այժմ էլ արևի ժամացույցներ են պահպանվել Զվարթնոցում, Դսեղում, Ծաղկաձորում, Դիլիջանում, Տավուշում, Արցախում և այլուր գտնվող վանքերի ու տաճարների պատերին:

Ավելի ուշ հորինվեց ջրի ժամացույցը: Ջուրը կաթիլ առ կաթիլ մի անոթից մյուսն էր լցվում, իսկ սլաքով լողանն իջնում կամ բարձրանում էր՝ ցույց տալով ժամանակը: Իսկ ահա ավազի ժամացույցը, որում մի անոթից մյուսը բարակ շիթով ավազ է լցվում, հասել է մինչև մեր օրերը:

Առաջին մեխանիկական ժամացույցներն ստեղծվել են VI դարում և ունեին միայն մեկ ժամասլաք: Ծանրություններով մեխանիկական ժամացույցները հայտնվեցին XIII դարում, զսպանակավոր ժամացույցները՝ XVI դարում, ճոճանակով ժամացույցները՝ միայն XVII դարում:

Ժամանակակից ժամացույցները ժամանակը ցույց են տալիս շատ ավելի ճշգրիտ: Միացյալ միջազգային ժամանակը չափվում է տարբեր երկրների լաբորատորիաներում պահվող ատոմական ժամացույցներով, որոնք ժամանակը ցույց են տալիս վայրկյանի միլիոներորդ մասերի ճշտությամբ:

Heghin
18.04.2018, 18:43
ՍՈՒՐՃ
6071
Սուրճն ըմպելիք է, որը պատրաստվում է սրճենու բոված սերմերից: Շնորհիվ սուրճի բաղադրության մեջ գտնվող կոֆեին անունով ալկալոիդի սուրճն ունի օրգանիզմի թարմությունը խթանող ազդեցություն:
Մոտ հազար տարի առաջ եթովպացի հովիվ Խալդին նկատել է, որ արոտավայրից վերադարձող այծերը խիստ անհանգիստ պահվածք են դրսևորում: Հետևելով այծերին` հովիվը տեսել է, թե ինչպես են կենդանիները սրճի թփից պոկում և «վայելում» թփի «պտուղները»:

Հետաքրքրությունից դրդված` Խալդին ինքն էլ համտեսել է այդ «հատապտուղը» և հանկարծ նկատել, որ ուրախության և ավյունի մի նոր, անհասկանալի վիճակ է պարուրում իրեն: Իր զգացողությունների մասին Խալդին պատմել է իմաստուն վանականներին, որոնք ևս որոշել են համտեսել այդ հատիկները և դրանցից եփուկ պատրաստել:

Ահա, այդպես էլ սկսվել է սուրճի պատմությունը: Խալդիի պատմությունից երեք դար անց Արաբական թերակղզում աճեցրին սուրճի առաջին թփերը, որոնց պտղի բոված հատիկներից արաբներն սկսեցին պատրաստել ըմպելիք` դրան տալով «կաֆա» անվանումը:

Սկզբնական շրջանում սուրճի ամբողջական հատիկները բովում էին քարե սալիկների վրա, հետագայում` մետաղական թիթեղների: Բոված հատիկները մոտ կես ժամ եռացնում էին և ստացված թունդ ու սև հեղուկը մինչև խմելը պահում տակառների մեջ:

Այդ տարօրինակ ըմպելիքի հանդեպ աճող հետաքրքրությունը մղեց նրան, որ կատարելագործվեցին վերջինիս պատրաստման եղանակները: Բոված հատիկներն սկսեցին աղալ և հետո միայն եփել: Հաճախ ըմպելիքն առավել ազնվահամ դարձնելու նպատակով թուրմին ավելացնում էին շաքար և տարբեր տեսակի համեմունքներ` հիլ, դարչին, մեխակ և այլն:

XV դարի սկզբից սուրճը մուտք գործեց Եվրոպա, մասնավորապես` Վենետիկ, հենց նույն դարում էլ Իտալիայի մի քանի քաղաքներում բացվեցին առաջին սրճարանները: Քիչ ավելի անց սուրճը ներմուծվեց Անգլիա և այնքան հոգեհարազատ դարձավ անգլիացիներին, որ նրանք բացեցին սրճարաններ, որոնց տվեցին «Մի փենի արժեցող համալսարան» անվանումը:

1688թ. Էդվարդ Լլոյդը բացեց իր սեփական սրճարանը, որից և սկսվեց ներկայումս համաշխարհային մեծ ճանաչում ունեցող համանուն ապահովագրական ընկերության պատմությունը: Անգլիայում տարածում գտնելուց հետո միայն մեկը մյուսի ետևից սրճարաններ բացվեցին Ֆրանսիայում, Ավստրո-Հունգարական կայսրությունում և Գերմանիայում:

Սրճարաններում կարելի էր ոչ միայն ճաշակել բուրումնավետ ըմպելիքը, այլ ուղղակի շփվել մարդկանց հետ, տեղեկանալ վերջին նորություններին և նույնիսկ հանդիպել հայտնի մարդկանց: Օրինակ՝ «Պրոկոպ» անվանումով հայտնի ֆրասնիական սրճարանը շատ արագ վերածվեց գրական սալոնի, որտեղ հավաքվում էին այն ժամանակվա նշանավոր մարդիկ` պոետներ, դրամատուրգներ, դերասաններ, երաժիշտներ:

«Պրոկոպ»-ի այցելուներից էին այնպիսի հայտնի քաղաքական և մշակութային գործիչներ, ինչպիսիք էին Ռուսոն, Դիդրոն, Վոլտերը: Հետզհետե կատարելագործվեցին նաև սուրճի պատրաստման եղանակները, ի հայտ եկան էսպրեսո տեսակի սուրճ պատրաստելու մեքենաները, իսկ սուրճը բովելու համար սկսեցին օգտագործել բնական գազն ու տաք օդային միջավայրը:

Սակայն սուրճի հանրայնացման պատմության մեջ հեղաշրջումային էր 1938թ.-ը, երբ «Նեսթլե» (Nestle) ընկերությունն առաջին անգամ արտադրեց «Նեսկաֆե» (Nescafe) կոչվող լուծվող սուրճը: Այդ պահից սկսած` սուրճը դարձավ աշխարհի ամենասիրված և մեծ պահանջարկ ունեցող ըմպելիքը (ըստ վիճակագրական տվյալների` ամեն տարի աշխարհում օգտագործվում է ավելի քան 400 մլրդ գավաթ սուրճ):
Այսօր սուրճի միջազգային օրն է
http://araratnews.am/wp-content/uploads/2015/04/coffee-day-HD.jpg (http://araratnews.am/wp-content/uploads/2015/04/coffee-day-HD.jpg)
Ամեն տարի սուրճի սիրահարները նշում են այդ ըմպելիքին նվիրված տոնը։ Հատկանշական է, որ սուրճի տոնը կոնկրետ օր չունի, և դրա շուրջ վեճեր են ծագում։ Սուրճի օրվա հիմնական «թեկնածուներն» են ապրիլի 17-ը և սեպտեմբերի 29-ը, սակայն վերջնական որոշում առայժմ կայացված չէ։
Սուրճի ոլորտի մասնագետներն էլ են ուրախ, որ այդ ըմպելիքի տոնը կարելի է նշել տարին երկու անգամ։
Առանձին երկրներում սուրճի տոնի օրերը նույնպես տարբերվում են։ Իռլանդիայում, օրինակ, այն նշում են սեպտեմբերի 29-ին, Ավստրիայում և Գերմանիայում՝ հոկտեմբերի 1-ին, Բրազիլիայում, որը համարվում է սուրճ արտադրող խոշորագույն երկիր՝ մայիսի 24-ին։

Սեպտեմբերի 29-ին նշվում է Սուրճիմիջազգայինօրը:Այս ըմպելիքը պատրաստվում է «կոֆֆեա»բույսի՝ սրճենու բոված սերմերից: Շնորհիվ սուրճի բաղադրության մեջ առկա կոֆեինի՝ սուրճնունիօրգանիզմըխթանողազդեցություն:Մոտ հազար տարի առաջ եթովպացի հովիվ Խալդին նկատել է, որ արոտավայրիցվերադարձողայծերըխիստգրգռվածևանհանգիստպահվածքենդրսևորում: Հետևելով այծերին` հովիվը տեսնում է, որ վերջինները սրճի թփեր են արածում։ Հետաքրքրությունից դրդված` Խալդին ինքն էլ համտեսում և հանկարծ նկատում է, որ ուրախությանևավյունիմինոր, անհասկանալիվիճակէպարուրումիրեն: Այդ զգացողությունների մասին Խալդին պատմում է իմաստուն վանականներին, որոնք ևս որոշում են համտեսել սուրճը և դրանցից եփուկ պատրաստել:Խալդիի պատմությունից երեք դար անց Արաբականթերակղզումաճեցրինսուրճիառաջինթփերը, որոնց պտղի բոված հատիկներից արաբները սկսեցին պատրաստել ըմպելիք` դրան տալով «կաֆֆա» անվանումը:Սկզբնական շրջանում սուրճի ամբողջական հատիկները բովում էին քարե սալիկների վրա, հետագայում` մետաղական թիթեղների: Բովածհատիկներըմոտկեսժամեռացնումէինևստացվածթունդուսևհեղուկըմինչևխմելըպահումտ ակառներիմեջ: Այնուհետև բոված հատիկները սկսեցին աղալ և հետո միայն եփել:XV դարիսկզբիցսուրճըմուտքգործեցԵվրոպա, մասնավորապես` Վենետիկ, և հենց նույն դարում էլ Իտալիայի մի քանի քաղաքներում բացվեցին առաջին սրճարանները: Քիչ ավելի անց սուրճը ներմուծվեց Անգլիա և այնքան հոգեհարազատ դարձավ անգլիացիներին, որ նրանք բացեցին սրճարաններ, որոնց տվեցին «Միփենիարժեցողհամալսարան» անվանումը (այդքան արժեր թե՛ սրճարանի մուտքը և թե՛ մեկ գավաթ սուրճը): Անգլիայում տարածում գտնելուց հետո մեկը մյուսի հետևից սրճարաններ բացվեցին Ֆրանսիայում, Ավստրո-ՀունգարականկայսրությունումևԳերմանիայում:

Վ. Հովհաննիսյան
18.04.2018, 22:00
ՕԴԱՊԱՐԻԿ
6126

Օդապարիկը թռչող ապարատ է, որը թռիչքի համար օգտագործում է շրջապատող օդի խտությունից քիչ խտություն ունեցող (ըստ Արքիմեդի օրենքի) գազի (կամ տաքացրած օդի) թաղանթի ամբարձչի ուժը:
Օդագնացության գիտական հիմունքների սկզբնավորման և օդ բարձրանալու առաջին փորձերը կատարվել են XVIII դարում: Առաջին անգամ մարդիկ օդապարիկին ծանոթացան 1783թ.-ին, երբ ֆրանսիացի Ժոզեֆ և Էտիեն Մոնգոլֆիե եղբայրներն իրենց կառուցած օդապարիկով, որը լցված էր տաք օդով՝ ծխով, օդ բարձրացան և բարեհաջող վայրէջք կատարեցին:

Նույն թվականին Փարիզում Պիլատր դե Ռոզիեն և դ’Առլանդը 25 րոպե տևողությամբ թռիչք կատարեցին: Այնուհետև օդապարիկով սկսեցին թռչել շատերը, սկսվեց օդագնացության դարաշրջանը: Օդապարիկով կատարվող առաջին թռիչքները զվարճության համար էին, այնուհետև դրանք սկսեցին կիրառվել նաև գիտական նպատակներով:

XIX դարի կեսերին օդապարիկներն սկսեցին լայնորեն կիրառվել ռազմական գործողություններում (ռմբակոծում, հետախուզում, լուսանկարում և այլն): Սակայն օդապարիկը թռչում էր ոչ թե օդագնացներին անհրաժեշտ, այլ քամու քշած ուղղությամբ, այդ պատճառով գյուտարարները մտածում էին օդապարիկի թռիչքը կառավարելի դարձնելու մասին:

Կառավարելի օդապարիկի առաջին նախագիծը 1784թ.-ին առաջարկել է ֆրանսիացի ռազմական ճարտարագետ Հ. Մենիեն: Նրա օդապարիկը հանդերձված էր ձեռքով պտտվող օդային պտուտակներով: 1852թ.-ին ֆրանսիացի Ա. Ժիֆարը շոգեշարժիչավոր օդապարիկով կատարեց առաջին կառավարելի թռիչքը:

Մինչև 1930-ական թվականների կեսերը ուղևորատար օդապարիկները և դիրիժաբլները լցնում էին ամենաթեթև գազով՝ ջրածնով: Ջրածինը, սակայն, դյուրությամբ բոցավառվում էր, և մի շարք աղետներից հետո ստիպված եղան հրաժարվել դրանից: Հետագա տարիներին օդապարիկները և դիրիժաբլներն սկսեցին լցնել հելիում գազով, որը չի այրվում և այդ առումով ջրածնից անհամեմատ անվնաս է:

Ժամանակակից օդապարիկի գնդի թաղանթը պատրաստվում է նայլոնից: Գնդի վերին մասում տեղադրված է փականը, որը վայրէջքից հետո բացում են՝ արագորեն դուրս թողնելով օդը: Օդապարիկի ներքևում ճոպաններից կամ առասաններից կախված է զամբյուղ-գոնդոլը: Այդտեղ նստում են անձնակազմը և ուղևորները, տեղադրված են սեղմված գազով լի բալոններ, թռիչքի բարձրությունն ու ուղղությունը չափող, վառելանյութի ծախսը որոշող սարքեր:

Զամբյուղի հիմնակմախքին ամրացված է նաև գազայրոցը, որի կարճատև բռնկումներով տաքանում է օդն օդապարիկի վեր բարձրանալու և թռիչքի ընթացքում: Վայրէջքի ժամանակ բացում են փականը կամ անջատում են գազայրոցը, գնդի ներսում օդը սառչում է, և օդապարիկն սկսում է վայր իջնել:

Վ. Հովհաննիսյան
18.04.2018, 23:39
ԱՆՁԵՌՈՑԻԿ
6131
Ժամանակակից անձեռոցիկների նախատիպը թզենու տերևներն են եղել, որոնք դեռևս 3500 տարի առաջ օգտագործվել են ստրուկների կողմից. նրանք ճաշկերույթից հետո դրանցով սրբում էին իրենց տերերի շրթունքները:
Վարկած կա, որ սեղանի անձեռոցիկները ստեղծել են հին հռոմեացիները` չնայած նրանք այդ անձեռոցիկները պատրաստում էին ասբեստի մանրաթելից: Դրանք այնքան թանկ արժեին, որ դրանից կարողանում էին միայն օգտվել ազնվականները: Այդ անձեռոցիկներն օգտագործելուց հետո գցում էին կրակի մեջ:



Կտորից անձեռոցիկները ևս ծնվել են Հին Հռոմում: Դրանք անվանական էին, այսինքն` նրանց վրա ձեռագործում էին մարդկանց անունների առաջին տառերը: Այն ժամանակ դրանք ավելի մեծ էին և կարելի է ասել նույնիսկ ավելի օրիգինալ` տարբեր գույներով և հետաքրքիր նախշերով:

Միջին դարերում անձեռոցիկի տեսակները սկսեցին շատանալ, զարգանալ ու տարածվել ամբողջ Եվրոպայում: Եվ պատկերացնու՞մ ես` այդ անձեռոցիկներն օգտագործում էին ոչ թե չքնաղ օրիորդներն ու տիկինները, այլ` կոպիտ և մորուքավոր տղամարդիկ, ովքեր ճաշից հետո սրբում էին իրենց աղտոտված դեմքը: Ահա թե ինչու Անգլիայում, երբ տղամարդիկ արդեն սկսեցին սափրվել, անձեռոցիկներն ավելի քիչ սկսեցին օգտագործվել:

Ռուսաստանում, օրինակ, Պետրոս Առաջինի շնորհիվ է անձեռոցիկը հայտնի դարձել և տարածում գտել:

Թղթե անձեռոցիկները մեր օրերում է, որ տարածված են: Այսօր անձեռոցիկները նույնիսկ դառնում են նաև արվեստի գլուխգործոցներ:

Ստեփանյան Նելլի
19.04.2018, 10:46
6137

Դեռևս 1830-ական թվականներին, էլեկտրականության հայտնագործումից շատ առաջ, անգլիացի մաթեմատիկոս Չառլզ Բեբիջը պատրաստել է մեխանիկական համակարգիչ: Միջոցներ չունենալու պատճառով հեղինակն այդ մեքենան իր ժամանակին չի կառուցել. այն ստեղծվել է միայն 1991 թ-ին և հաջողությամբ գործել:
Էլեկտրոնային առաջին համակարգիչները պատրաստել են Վոն Մոչլին և Պրեսպեր Էկհարտը Ամերիկայում 1950-ական թվականներին: Միկրոսխեմաների փոխարեն դրանցում կային հազարավոր էլեկտրոնային լամպեր, որոնք նման էին սովորական էլեկտրական լամպերի և մեծաչափ էին: Սակայն դրանց հզորությունը շատ ավելի փոքր էր ժամանակակից դյուրակիր համակարգիչների հզորությունից: 1950-ական թվականների վերջերին լամպերը փոխարինվեցին փոքրաչափ (սիսեռահատիկի մեծության) տրանզիստորներով, ինչի շնորհիվ համակարգիչների չափերն զգալիորեն փոքրացան, իսկ հզորությունը կտրուկ աճեց: 1972 թ-ին հայտնվեցին առաջին միկրոսխեմաները՝ չիփերը, իսկ 1978 թ-ին ամերիկացիներ Սթիվ Վոբսը և Սթիվ Վոզնյակը ստեղծեցին առաջին անհատական համակարգիչները: Այդ ժամանակներից ի վեր՝ միկրոպրոցեսորները դարձան անհամեմատ ավելի հզոր, իսկ համակարգիչները՝ ավելի էժան ու հասանելի: Մեր օրերում գիտնականներն աշխատում են ստեղծել նոր համակարգեր՝ նեյրոհամակարգիչներ, որոնք ունակ կլինեն ինքնակատարելագործվելու և ինքնաուսուցանվելու:
6138

Վ. Հովհաննիսյան
19.04.2018, 17:06
ԲԱՆԿՈՄԱՏԻ ԳՅՈՒՏԸ
6144
Բանկոմատի գյուտը պատկանում է հայազգի գյուտարար Լյութեր Ջորջ Սիմջյանին 1905թ. հունվարի 28 - 1997թ. հոկտեմբերի 23), որը հեղինակ է նաև այլ բազմաթիվ սարքերի և ունի 200-ից ավել արտոնագրեր:

1939 թվականին Սիմջյանի մոտ ծնվեց կանխիկ դրամ տրամադրող ավտոմատ սարքի (անգլերեն` Automated Teller Machine- ATM) ստեղծման գաղափարը: Ի հեճուկս բանկերի թերահավատության նա մինչև 1960 թվականը գրանցում է 20 արտոնագիր` կատարելագործելով սարքը` հիմք ստեղծելով այսօրվա բանկոմատների համար:

Վերջապես, 1960 թվականին նա պայմանագիր կնքեց Նյու Յորքի City Bank-ի (այսօր` Citibank) իր սարքը վեց ամիս ժամկետով փորձնական շահագործելու վերաբերյալ: Սակայն վեց ամիս անց պայմանագիրը խզվեց, քանի որ այն ժամանակ սարքն այսօրվա պես պահանջարկ չուներ: Ընդ որում, Սիմիջյանն առանձին արտոնագրել է ինչպես թղթադրամի, այնպես էլ` 1965 թվականին` մետաղադրամի համար նախատեսված բանկոմատի գյուտերը:

Սիմջյանն առևտրային հաջողություն ունեցավ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, երբ հայտնագործեց ռազմական թռիչքների սիմուլյատորը , որն օգտագործվում էր ԱՄՆ-ի ռազմական օդաչուների մարզումներում գնահատելու համար ավիատեխնիկաների արագությունն ու միջտարածությունը: Այն բաղկացած էր հայելուց, լույսի աղբյուրից և փոքր սավառնակներից:

Լյութեր Ջորջ Սիմջյանը ծնվել է 1905 թվականին Այնթապում: Եղեռնից մազապուրծ փախել է Բեյրութ, այնուհետև` Մարսել: 1920 թվականին արտագաղթում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: 15 տարեկանից սկսած աշխատում է որպես լուսանկարիչ: Յեյլի բժշկական դպրոցի լաբորատորիայում որպես լաբորատորիայի լուսանկարիչ աշխատելու տարիներին նվիրվում է բժշկության ուսումնասիրմանը:

Ավելի ուշ, 1928 թվականին, դառնում է լուսանկարչական բաժանմունքի տնօրեն և ստեղծում է մի քանի սարք, ինչպիսին է նկարների մանրադիտակի լուսարձակը: 1934 թվականին տեղափոխվում է Նյու Յորք:
Սիմջյանը մահացել է 1997 թվականին:

Վ. Հովհաննիսյան
20.04.2018, 17:44
ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍ

6171
Առաջին հեռախոսն ստեղծելուց անցել է ավելի քան 100 տարի: Միայն տարբեր աղբյուրներից հայտնի է, որ 1902թ. մարտի 20-22 ոմն Նաթան Սթաբլիֆիլդ ուսումնասիրել և հայտնաբերել է էլեկտրոնային կապը:
Այն փաստը, որ ձայնը լսվել է հեռու տարածության վրա հաստատել են բազմաթիվ վկաներ: Այն ժամանակ այդպիսի նորություններն արգելվում էր տարածել և ինչ-որ գաղտնի հնարքով կարողացել են գաղտնի պահել կապի ստեղծման մասին տեղեկությունները:

Սթաբլիֆիլդի մասին, սակայն, ոչ մի տեղեկություն չի պահպանվել: 1947թ. "Bell laboratories" ընկերությունն առաջարկել է ստեղծել բջջային հեռախոսը: 1973թ. ապրիլի 3-ին "Motorolla" ընկերության ինժեներ Մարտին Քուփերը կատարել է աշխարհում առաջին բջջային հեռախոսի զանգն իր մրցակից "Bell Laboratories" ընկերության գործընկեր ինժեներ Ջոել Էնգելին:

Զանգահարելով նրան` միակ բանը, ինչը նա ասել է, հետևյալն էր. «Ես քեզ զանգում եմ իսկական բջջային հեռախոսից»: Բջջային հեռախոսից կատարված առաջին զանգը փաստացիորեն դարձավ հեռահաղորդակցման ոլորտում նոր դարաշրջանի մեկնարկ:

Մարտին Քուփերը զանգել էր "DynaTAC" մոդելի` աշխարհում առաջին բջջային հեռախոսից, որն ուներ 1.15 կգ քաշ, իսկ նրա չափերը կազմում էին 22,5х12,5х3,75 սմ: Հեռախոսը բաղկացած էր 2 հազար դետալից, իսկ հեռախոսի մարտկոցի լիցքը բավականացնում էր ընդամենը 20 րոպե խոսելու համար:

Այս հեռախոսի առջևի մասում 12 ստեղն կար, որոնցից 10-ը թվերն էին, 2-ը զանգահարելու և 1-ը զանգն ավարտելու: "DynaTAC"-ը չի ունեցել էկրան և լրացուցիչ հնարավորություններ: Բջջային հեռախոսի մշակման համար ընկերությունը ծախսել է 15 տարի և 90 մլրդ դոլար:

Այս նախատիպն այդպես էլ արտադրության չի հանվել։ Առաջին "Motorola" սերիական բջջային հեռախոսը հայտնվել է վաճառքում 1983թ. մարտի 6-ին, այլ տվյալներով՝ նույն թվականի հոկտեմբերի 13-ին։ Այն 800 գրամ էր և արժեր 3.5 հազ. դոլար։

Վ. Հովհաննիսյան
22.04.2018, 15:11
Դաժան գյուտ է, բայց փաստ...
Գազի կամերա, սենյակ, որը նախատեսված է մարդուն կյանքից զրկելու համար՝ թունավոր կամ խեղդող գազով թունավորելու միջոցով։

Գազի կամերա ստեղծելու առաջին փորձը կատարվել է Նևադա նահանգի բանտերում մեկում 1923 թ.՝ բանտային ատամնաբույժ Տերների խորհրդով։ Նա խորհուրդ էր տալիս թունավոր գազը բաց թողնել անմիջապես մահապարտների սենյակ, երբ նրանք քնած լինեին։ Սակայն անհաջող փորձից հետո, երբ այդ գազից թունավորվեցին նաև երկու բանտապահներ, որոշվեց այդ նպատակով ստեղծել առանձին սենյակներ բանտի բակում։ Տերները գտնում էր, որ եթե քնած ժամանակ բաց թողնեն գազը, ապա նրանք կմեռնեն առանց որևէ բան զգալու։

Վ. Հովհաննիսյան
22.04.2018, 17:08
Էլեկտրական աթոռ (անգլ.՝ electric chair), հարմարանք, որի միջոցով ԱՄՆ-ի մի քանի նահանգներում իրականացնում են մահապատիժ։

Դատապարտյալին կյանքից զրկելու համար օգտագործվում է էլեկտական հոսանք, որը բաց է թողնվում նրա մարմնի միջով։ Աթոռը հայտաբերվել է Գարոլդ Բրաունի կողմից։ Էլեկտրական աթոռը առաջին անգամ օգտագործվել է ԱՄՆ-ում՝ Նյու Յորք նահանգում, 1890 թ. օգոստոսի 6-ին։ 11 տարի անց այդ բանտի էլեկտրական աթոռի վրա էլ մահապատժի ենթարկվեց Լեոն Չոլգոշը՝ նախագահ Մակ-Կինլիին սպանողը։

20-րդ դարի ընթացքում այն օգտագործվել է 26 նահանգներում, սակայն վերջին տասնամյակում այն փոխարինվեց այլ մահապատժի միջոցներով և այժմ օգտագործվում է շատ հազվադեպ։ 1952-1976 թթ. նաև Ֆիլիպիններում է օգտագործվել։
6230 6231

Վ. Հովհաննիսյան
23.04.2018, 18:31
Միկրոալիքային վառարան
6256
Միկրոալիքային վառարանը հայտնաբերվել է պատահական: Գյուտը պատկանում է Պերսի Լեբարոն Սփենսերին: Պերսի Լեբարոն Սփենսերն աշխատում էր "Raytheon" լաբորատորիայում: Պաշտոնական վարկածի համաձայն, երբ նա անցնում էր աշխատող մագնետրոնի կողքով, ինչ-որ ծակոցներ էր զգում: Նրա գրպանում հալչում էին սառնաշաքարները:
Մյուսների մոտ հալչում էին շոկոլադե կոնֆետները, հագուստի մետաղական մասերը՝ տաքանում: Իրականում, եթե սառնաշաքարներն ու շոկոլադը հալչեին, Սփենսերը դժվար թե կենդանի մնար՝ ստանալով ճառագայթման մահացու քանակ:

Տաքանալ կարող էր փայլաթիթեղը, որի մեջ փաթաթված էր քաղցրավենիքը և այդ ժամանակ Սփենսերը կարող էր ուշադրություն դարձնել նման տաքության վրա: Սփենսերին շատ էր հետաքրքրում, թե ինչու է այդպես լինում, և նա սկսում է մի շարք ուսումնասիրություններ անցկացնել:

Աշխատանքի արդյունքը մագնետրոն պարունակող մետաղական արկղն էր: Իր հայտնագործությունը Սփենսերը որոշում է օգտագործել սնունդը տաքացնելու համար: Հայտնագործության համար Սփենսերն ստանում է միանվագ վճար ընկերությունից: "Raytheon"-ը 1946թ.-ին արտոնագրում է գյուտը:

Նորույթով սկսում է հետաքրքրվել ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը: Շուտով զինվորական ճաշարաններում հայտնվում են միկրոալիքային սարքավորումները: Երկաթյա արկղերը կշռում էին 340կգ: 1955թ.-ին ամերիկյան "Tappan Company" ընկերությունը ներկայացնում է առաջին կենցաղային միկրոալիքային վառարանը:

Վ. Հովհաննիսյան
23.04.2018, 18:36
Ջութակ
6257
Ջութակը (իտալերեն՝ violino) լարային աղեղնավոր երաժշտական գործիք է, ջութակների ընտանիքում (ալտ, թավջութակ, կոնտրաբաս) ռեգիստրով ամենաբարձրն է: Ամենատարածված մենակատարային գործիքներից է:
Ջութակն ունի չորս լար: Լարվածքը կվինտային է (փոքր օկտավայի սոլ, առաջին օկտավայի ռե, լյա, երկրորդ օկտավայի մի): Ձայնատարբերման հիմնական միջոցը լարերի վրայով աղեղը սահեցնելն է (arco), նվագելու հատուկ միջոցներից է պիցիկատոն:
Չափը չի գերացանցում 600 մմ: Ուսուցման ժամանակ օգտագործվում են 1/16, 1/8, 1/4, 1/2 չափերը, քանի որ երեխաներն սկսում են պարապել երեք տարեկանից: Նվագելուց գործիքը պահում են ուսի վրա:
Պատմություն

Ծագել է VIII դարում արաբների կողմից եվրոպական երկրներ բերված աղեղնավոր նվագարաններից, ըստ այլ վարկածի՝ միջնադարյան նվագարաններից՝ կրոտայից և վիելայից: Ջութակի դասական տեսակը մշակվել է XV - XVI դարերի ընթացքում միաժամանակ Իտալիայում, Ֆրանսիայում, Լեհաստանում:

XVI - XVIII դարերում հյուսիսային Իտալիայում ձևավորվել են ջութակի վարպետների խոշորագույն դպրոցներ: Վերջնականապես հաստատվել է ջութակի կառուցվածքը, մշակվել գործիքի յուրահատուկ տեմբրը:

Վ. Հովհաննիսյան
25.04.2018, 21:35
Արքիմեդի «հայելային գրոհի» սխեման
6347
Արքիմեդը ( մ.թ.ա. 287 - մ.թ.ա. 212 թթ.) նշանավոր հույն մաթեմատիկոս, ֆիզիկոս, ճարտարագետ և մեխանիկ է: Նա համարվում է հին աշխարհի առաջատար գիտնականներից:
Մ.թ.ա. երրորդ դարի վերջերին Սիրակուզան հայտնի էր Արքիմեդի պաշտպանական տարօրինակ ու հանճարեղ հնարքներով, որոնք քաղաքը դարձրել էին անառիկ: Մ.թ.ա. 212թ., երբ ընթանում էր 2-րդ պունիկյան պատերազմը, հռոմեական զորքերը շրջապատել էին Կարթագենի դաշնակից Սիրակուզան:

Այդ ժամանակ Արքիմեդը 75 տարեկան էր: Նրա նախագծած հսկա քարանետ մեքենաները քարակոծում էին հռոմեական նավերը: Փորձելով խուսափել քարե ռմբակոծումից՝ հռոմացիները մոտեցան քաղաքի պարիսպներին, սակայն այնտեղ նրանց սպասում էին հսկա վերամբարձ կռունկները, որոնք կտոր-կտոր էին անում փայտաշեն նավերը:

Հռոմեացիներն ստիպված էին հեռացնել նավերը քաղաքի պարիսպներից, այնքան, որ քար նետող մեքենաների քարերը ևս չհասնեն: Այդ ժամանակ Արքիմեդը գործի դրեց իր մյուս զենքը. փայլեցրած վահանների միջոցով Սիրակուզայի պաշտպաններն արևի ճառագայթներն ուղղեցին դեպի թշնամու նավերը, և մեկը մյուսի հետևից սկսեցին կրակով բռնկվել հռոմեական նավերը:

Միայն սիրակուզցիների անպատասխանատվության պատճառով հռոմեացիներին հաջողվեց գրավել անառիկ քաղաքը (զինվորներն ու բնակիչները հավաքվել էին տոնախմբության՝ մոռանալով քաղաքի պաշտպանությունը): Քաղաքի գրավման ժամանակ զոհվեց նաև մեծ գիտնականը:

Վ. Հովհաննիսյան
26.04.2018, 18:16
ԳՅՈՒՏԱՐԱՐՆԵՐ

Գյուտարարները կատարելապես նոր բան ստեղծող կամ հին գաղափարների իրականացման նոր եղանակներ հայտնագործող մարդիկ են:
Բազմաթիվ կարևորագույն գյուտեր կատարել են առանձին անհատներ, մինչդեռ այլ գյուտերի վրա տքնել են մարդկանց մեծաթիվ խմբեր: Պատմությանը հայտնի չէ, թե ովքեր են կատարել ամենաառաջին գյուտերից շատերը, օրինակ՝ ո՞վ է հայտնագործել անիվը, գութանը, բրուտագործական առարկաները, գործվածքները, մետաղե գործիքները և շատ ու շատ այլ բաներ:


Յուրաքանչյուր գյուտ կատարվել է՝ հիմնվելով նախկինում կատարվածների վրա, և դրանով հնարավոր է դարձրել մարդկության հետագա առաջընթացը:
Այսօր խոսելով գյուտերի մասին՝ մենք սովորաբար պատկերացնում ենք մեքենաները, հրթիռները, համակարգիչները, կենցաղում՝ հեռախոսները, հեռուստացույցները, ինքնաշխատ լվացքի մեքենաները և այլն: Սակայն գյուտեր են նաև որևէ նոր բան ստանալու եղանակները, օրինակ՝ թղթի կամ պահածոյացված սննդի արտադրությունը:
Հայտնի են հարյուրավոր գյուտարարների անուններ, որոնց հայտնագործությունները մեծ ազդեցություն են թողել մեր կյանքի վրա (գյուտարարների մի մասի անունները տրված են աղյուսակում): Երբեմն գյուտը կրում է իր ստեղծողի անունը, օրինակ՝ Բիրոյի գնդիկավոր գրիչ, ռենտգեն, դիզելային շարժիչ և այլն: Ժամանակակից մեքենաների, մեխանիզմների, սարքերի ու սարքավորումների մեծ մասն այնքան բարդ է, որ դրանք ստեղծում են ոչ թե գյուտարար-անհատները, այլ մարդկանց ողջ կոլեկտիվներ:

Վ. Հովհաննիսյան
29.04.2018, 14:16
6438
Առաջին անգամ ատամի մածուկ օգտագործել են հին եգիպտացիները։ 5000 տարի առաջ անհայտ գրագիրը պապիրուսի վրա գրել է դրա բաղադրատոմսը. «Հարկավոր է վերցնել ագաթե սանդ և դրա մեջ լցնել հոտավետ խեժ, այծեղջյուրի փշրանքներ, դաղձ ու սիրիական զանազան ծաղիկների տերևներ։ Այդ ամենը լավ հարել։ Արդյունքում կստացվի հաճելի ու օգտակար ատամ մաքրելու միջոցե։ Հին Հռոմեացի գիտնական Պիլինիուսն ազնվականներին խորհուրդ էր տալիս ատամները մաքրել մեդիումի, մեղրի և ջրի խառնուրդից պատրաստված մածուկով։ Ըստ էության, դա առաջին ատամնամածուկն էր։ Պալատականներին իր անձնական բաղադրատոմսն էր առաջարկում Պետրոս Առաջինը։ Նրա հրամանի համաձայն` արգելվում էր պետական խորհրդակցությունների և պարահանդեսների ներկայանալ առանց ատամները լվանալու կավճով և դաշտային չորացրած ծաղիկներով։ Ռուս գյուղացին առանց որևէ հրամանի հոգ էր տանում իր ատամների մասին, դրանք լվանալով մոխրով, աղով, կավով և ածուխով։

Վ. Հովհաննիսյան
29.04.2018, 14:26
<<Որտեղ հաց էնտեղ կաց, որտեղ գինի, էնտեղ քնի>>:
6441

Դեռևս հեթանոսական ժամանակներից Հայաստանում կար մի ավանդույթ՝ հազար բույսերից մեռոնի եփման ավանդույթը։ 1-ին դարում Հայոց Տրդատ թագավորի վասալ Պարգև անունով մի մարդ սովորեց հեղուկից սպիրտ թորել։ թվականին Տրդատը թագավորական շքախմբով և ընծաներով, նաև մեռոնով, ուղևորվում է Հռոմի կայսեր Ներոնի մոտ։ Հռոմեացի պատմաբանները պատմում են, որ երբ Ներոնը մեռոն է համտեսում, երջանկանում է։ Գիտնականները Հայաստանի տարածքում հայտնաբերել են վաղ ժամանակներից պահպանված հայկական գինեգործական հնձաններ, գինու անոթներ ու կարասներ, խաղողի ածխացած կորիզներ, բազմաթիվ սեպագիր արձանագրություններ, քանդակները և այլ վավերագրեր։ Այդ ամենը վկայում են այն մասին, որ Հայաստանում գինեգործությունը մոտ 6000 տարվա պատմություն ունի:
Աստվածաշնչի Հին Կտակարանում ասվում է, որ Նոյը իջնելով Արարատից, տնկեց իր առաջին խաղողի վազը։ Ղևոնդ Ալիշանը նշում է, որ Նոյը խաղող է տնկել Ակոռի գյուղի մոտ Գինեբլուր, Գինեհովիտ, Գինեգետ տեղանքներով մեկ։ Գիտնականների հետազոտությունները և հնագիտական պեղումները վկայում են, որ հայերը մ.թ.ա. մոտ 6-5-րդ հազարամյակներում ընտելացրել են վայրի խաղողը և զբաղվել դրա մշակմամբ։


<<Խմես հայոց գինին նեկտար՝ կենաց կանչես օտար լեզվով, քաղես հայոց վարդերն ու հեզ՝ աղջիկ կանչես օտար լեզվով...>>:
- Հովհաննես Շիրազ

Վ. Հովհաննիսյան
29.04.2018, 16:31
6452
Տպիչ, որն ունակ է ուտեստ տպելու

Հարավային Կորեայում Կանանց Իհվա համալսարանի գիտնականները ստեղծել են 3D տպիչ, որն ուտեստ է տպում, հղորդում է «Ռոսբալտը»:
Համալսարանի կայքւմ նշվում է, որ տպիչի հմար «թանաք» է ծառայում սպիտակուցների եւ ածխաջրերի միկրոմասնիկները, որոնք ստեղծվել են աղացած սառեցված մթերքներից:
Տպիչի ստեղծողների խոսքով՝ տպիչի փոշին հասանելի կլինի բոլորին:
Գյուտը ներկայացվել է Սան Դիեգոյի կենսաքիմիայի եւ մոլեկուլային կենսաբանության ամերիկյան ընկերակցության տարեկան ժողովում:

Վ. Հովհաննիսյան
30.04.2018, 22:51
6508
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿՆԵՐՈՒՄ`
Ապրիլի 30
Ապրիլի 30-ին նշվում է Ջազի միջազգային օրը:
2011թ. վերջերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունել է բանաձև, համաձայն որի` 2012 թվականից ապրիլի 30-ը նշվելու է որպես Ջազի միջազգային օր:
Ներկայումս բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, ուսումնական հաստատություններ և մասնավոր անձինք աջակցում են ջազի զարգացմանը: Այդ գործում նրանց համար հավելյալ «գործիք» է դարձել Ջազի միջազգային օրը:
Ջազն ի հայտ է եկել 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին որպես աֆրիկյան և եվրոպական մշակույթների սինթեզ և առ այսօր շարունակում է մնալ երաժշտական արվեստի բացառիկ ձև, որը միավորում է ազգերին, վերացնում սահմանները մարդկանց և պետությունների միջև:
«Ջազն իր ողջ պատմության ընթացքում եղել է դրական փոփոխությունների գործոն, որպիսին շարունակում է լինել նաև այսօր... Իր ակունքներում ունենալով ստրկությունը՝ ջազը կեղեքման բոլոր ձևերի դեմ հանդես եկող երաժշտություն է, որը խոսում է ազատության լեզվով և կարևոր նշանակություն ունի բոլոր մշակույթների համար»,-ասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովան:

Ստեփանյան Նելլի
01.05.2018, 18:58
Բոլոր մարդիկ էլ երազներ են տեսնում, սակայն գիտնականները հարաբերականորեն քիչ բան գիտեն այս երևույթի մասին: Իհարկե հետազոտությունները թույլ են տվել մի քանի փաստեր ճշտել երազների մասին, օրինակ՝ որ դրանք հիմնականում առաջանում են քնի ժամանակ ուղեղի հարաբերականորեն ակտիվ վիճակում, որ միջինում մարդը գիշերվա ընթացքում երազ է տեսնում 2 ժամ, և որ շատ երազներ արթնանալուն պես մենք մոռանում ենք: Սակայն կարևոր հարցերից մեկն այն է, թե ինչու ենք մենք երազում տեսնում այն, ինչ անում ենք և թե ինչ կարող են մեր երազները պատմել մեր մտածողության մասին, որոնք դեռևս անպատասխան են: Օրինակ ինչու, որոշ դեպքերում քնած ժամանակ մարդը կարող է մտածել այնպես, ինչպես արթուն ժամանակ չի կարող:
Պարզվում է, որոշ կարևորագույն հայտնագործություններ արվել են հենց երազում:
Քիմիական տարրերի պարբերական աղյուսակ
Դմիտրի Մենդելեևը համարվում է քիմիական տարրերի պարբերականաության աղյուսակի հեղինակը: 1860-ականերին Մենդելեևի կողմից արված հայտնագործությունն անչափ կարևոր էր, քանի որ այն ժամանակ քիմիական տարրերի ատոմային զանգվածը ճշգրիտ չափելու համար միջոցներ գոյություն չունեին: Այնպես որ տեսականորեն հնարավոր չէր տարրերն աղյուսակի մեջ դասավորելը: Ինչևէ , Մենդելեևը կարողացավ ճշգրտորեն տեսականորեն նշել, որ որոշ տարրերի ատոմային զանգվածները սխալ էին: Այնուհետև նա պնդեց, որ իրենց ճշգրիտ ատոմային զանգվածին համապատասխան դասավորությամբ տարրերը պարբերական առանձնահատկություն ունենան: Հետաքրքրական է այն փաստը, որ Մենդելևը նշում էր, որ իր գաղափարների վիզուալ պատկերը հայտնվել է նրան՝ առաջընթացի բացակայության պատճառով գործերն ընդատելուց հետո: Ճակատագրի հեգնանքով խորը քնի ժամանակ էր, որ ռուս քիմիկոսը տեսել էր աղյուսակը. «որտեղ բոլոր տարրերը գտնվում էին այնտեղ, որտեղ պետք էր»: Արթնանաուց հետո Մենդելևն անմիջապես նկարել էր աղյուսակն այնպես, ինչպես տեսել էր այն իր երազում: Եվ չնայած ավելի ուշ Մենդելեևը որոշ փոփոխություններ արեց աղյուսակում, նրա երազը համարվում է քիմիական տարրերի ժամանակակից պարբերական աղյուսակի զարգացման համար բեկումնային հայտնագործություն:6521

Վ. Հովհաննիսյան
02.05.2018, 22:21
6551
ՇԱԽՄԱՏԻ ԳՅՈՒՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Հնդկաստանի թագավորներից մեկը իրեն շրջապատել էր շողոքորթ պալատականներով։ Նրանց կեղծ գովասանքից թագավորի գլուխը պտույտ էր եկել և դարձել էր շատ ինքնավստահ։ Ինքնահավան թագավորը չէր լսում ոչ միայն ժողովրդի ձայնը, այլև հաշվի չէր նստում փիլիսոփաների ու գիտնականների հետ։ Սիսսուն, որը նույնպես վշտացած էր թագավորի անձնական քմահաճույքներից ու ինքնահավանությունից, որոշում է ապացուցել թագավորին, որ նա ինքնըստինքյան ոչինչ է, որ նա չի կարող շահել որևէ պայքար առանց իր հպատակների, առանց նրանց պաշտպանության։ Սիսսու փիլիսոփան երկար մտածում է ու վերջապես հնարում է շախմատը։ Այդ խաղը շատ դուր է գալիս թագավորին։ Նա անմիջապես պալատ է կանչում փիլիսոփային և հարցնում, թե ինչ նվեր է ուզում այդ հիանալի խաղի համար։ Իմաստուն հնդիկը ասում է՝ «Շախմատի տախտակի առաջին վանդակում դրեք մի հատիկ ցորեն, երկրորդում՝ դրա կրկնապատիկը և այդպես մինչև վաթսունչորսերորդ վանդակը»: Թագավորն առանց երկար մտածելու կանչում է մառանապետին և կարգադրում՝ փիլիսոփայի հասանելիք ցորենը տալ։ Պահեստապետն ու իր օգնականները սկսում են հաշվել. պարզվում է, որ դա աներևակայելի չափերի հասնող ցորենի մի քանակ է, և թագավորն և վիճակի չէ վճարելու։

Մարգարյան Նաիրա
02.05.2018, 22:41
6551
ՇԱԽՄԱՏԻ ԳՅՈՒՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Հնդկաստանի թագավորներից մեկը իրեն շրջապատել էր շողոքորթ պալատականներով։ Նրանց կեղծ գովասանքից թագավորի գլուխը պտույտ էր եկել և դարձել էր շատ ինքնավստահ։ Ինքնահավան թագավորը չէր լսում ոչ միայն ժողովրդի ձայնը, այլև հաշվի չէր նստում փիլիսոփաների ու գիտնականների հետ։ Սիսսուն, որը նույնպես վշտացած էր թագավորի անձնական քմահաճույքներից ու ինքնահավանությունից, որոշում է ապացուցել թագավորին, որ նա ինքնըստինքյան ոչինչ է, որ նա չի կարող շահել որևէ պայքար առանց իր հպատակների, առանց նրանց պաշտպանության։ Սիսսու փիլիսոփան երկար մտածում է ու վերջապես հնարում է շախմատը։ Այդ խաղը շատ դուր է գալիս թագավորին։ Նա անմիջապես պալատ է կանչում փիլիսոփային և հարցնում, թե ինչ նվեր է ուզում այդ հիանալի խաղի համար։ Իմաստուն հնդիկը ասում է՝ «Շախմատի տախտակի առաջին վանդակում դրեք մի հատիկ ցորեն, երկրորդում՝ դրա կրկնապատիկը և այդպես մինչև վաթսունչորսերորդ վանդակը»: Թագավորն առանց երկար մտածելու կանչում է մառանապետին և կարգադրում՝ փիլիսոփայի հասանելիք ցորենը տալ։ Պահեստապետն ու իր օգնականները սկսում են հաշվել. պարզվում է, որ դա աներևակայելի չափերի հասնող ցորենի մի քանակ է, և թագավորն և վիճակի չէ վճարելու։

Շնորհակալություն, հարգելի՛ Հովհաննիսյան ջան, հետաքրքիր պատմության համար:

Narine.
02.05.2018, 23:09
Սիրելի գործընկերներ. Ձեր ակտիվ մասնակցությունն եմ ակնկալում մարդկության պատմությանը հայտնի հայտնագործությունների, ինչպես նաև իրենցից մեծ հետաքրքրություն ներկայացնող գյուտերի մասին պատմող թեմաների քննարկմանը:
Շնորհակալություն

Շնորհակալություն հարգելի Հովհաննիսյան հետաքրքիր թեմայի համար։Սիրով կհետևեմ Ձեր գրառումներին։

Վ. Հովհաննիսյան
04.05.2018, 17:47
Էդուարդ Տեր-Ղազարյան
6620 6621 6622 6623 6624

Նրա խոշորագույն նվաճումը միկրոքանդակագործության մի նոր ուղղության՝ շարժական միկրոաշխատանքների ստեղծումն էր, որոնք դժվարությամբ են բացատրվում և հիմնականում հասու չեն մարդկային տրամաբանությանը։ Անզեն աչքով անտեսանելի միկրոմարմինները շարժվում են՝ կատարելով ոչ սինխրոն շարժումներ՝ չկրկնելով դրանցից և ոչ մեկը։ Այս աշխատանքները մինչ օրս մնում են չգերազանցված, չնայած առաջին շարժական միկրոքանդակների ցուցադրումից անցել է ավելի քան երեսուն տարի։
Գլուխգործոցներ[
1943 թվականից թզի կորիզի, մարդու մազի, բրնձի հատիկի, ալմաստի, պողպատի, ոսկու փոշեհատիկների և այլ նյութերի՝ միկրոնով չափվող մեծության մասնիկների վրա հզոր խոշորացույցի օգնությամբ ստեղծել է 600 - ից ավելի միկրոքանդակներ՝ «Չարլի Չապլին» (1973, պողպատ), «Նիկոլո Պագանինի» (1974, ոսկու փոշեհատիկ, երկուսն էլ՝ ասեղի անցքի մեջ), այդ բնագավառում եզակի՝ շարժվող միկրոֆիգուրներով «Գուլիվերը և լիլիպուտները» (1976, մարդու մազ, պողպատ), ինչպես նաև 1500 ծաղրանկար։ Հրաշք կարելի է համարել ասեղի ծայրին քանդակած ուղտերի քարավանը, մետաղի փշուրի վրա քանդակած խաչքարը և Հիսուսի դիմապատկերը, ասեղի անցքի մեջ գավազանով Չարլի Չապլինը, Միլոսյան Վեներա, ամենափոքր իկոնան, մազի ծայրին քանդակած Ազատության արձանը, որոնք հնարավոր է դիտել, մեծացնելով 5000 անգամ։ Նրա տասը մանրաքանդակ գրանցված են Գինեսի ռեկորդների գրքում, որակվել իբրև աշխարհի «ութերորդ հրաշալիք»։

Վ. Հովհաննիսյան
04.05.2018, 20:53
6631
Հաճելին ու վնասակարը՝ մեկտեղ
1886 թվականին ատլանտացի (Ջորջիա նահանգ) բժիշկ և դեղագործ Ջոն Փոմբերտոնը հարավ-ամերիկյան կոկա բույսի տերևների մզվածքից և տոնուսային հատկություններ ունեցող աֆրիկյան կոլա ընկույզից պատրաստեց խառնուրդ, որն ուներ դուրեկան համ։ Նա կարծում էր, որ այդ օշարակը կարող էր օգնել հոգնածությունից, ստրեսից և ատամնացավից տառապող մարդկանց։

Սկզբում օշարակը վաճառվում էր մեկ բաժինը՝ հինգ ցենտով Ատլանտա քաղաքի «Ջեկոբա» խոշոր դեղատանը։

Սակայն Կոկա-Կոլա ըմպելիքն առաջացել է անփութության արդյունքում։ Օշարակը խառնելիս վաճառողը, պատահաբար շփոթելով ծորակները, սովորական ջրի փոխարեն լցրել է գազայինը։ Ստացված խառնուրդն էլ հենց դարձել է Կոկա-Կոլա։ Այս խմիչքի անվանումը հնարել է Փոմբերտոնի հաշվապահը

Վ. Հովհաննիսյան
05.05.2018, 17:15
ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆԻ ՓԱԹԻԼՆԵՐ
6683

Քեյթ Կելլոգն օգնում էր իր եղբորը, ով աշխատում էր Բաթթլ-Քրիք քաղաքի առողջարանում: Մի անգամ, երբ եգիպտացորենի ալյուրից հաց էին պատրաստում, մի պահ ստիպված էին հեռանալ: Երբ վերադարձան, խմորը մի տեսակ փչացել էր եւ գնդեր էին առաջացել, այդուհանդերձ նրանք որոշեցին հացը թխել: Թխվելուց հետո գնդիկները հիանալիորեն խրթխրթան էին, որոնք այնուհետեւ դարձան իրական հիթ առողջարանի հիվանդների շրջանում:

Վ. Հովհաննիսյան
05.05.2018, 17:17
ՉԻՊՍԵՐ
6684

1853 թվականին խոհարար Ջորջ Քրումը հորինել է կարտոֆիլի չիպսեր` իր ամենապահանջկոտ հաճախորդներից մեկին ողղակիորեն հակառակվելուց դրդված: Երբ հերթական անգամ խստապահանջ հաճախորդը «ոչ բավարար խրթխրթան» ձեւակերպմամբ չիպսերը հետ է ուղարկում, Ջորջը ստիպված կարտոֆիլը կտրատում է այնքան բարակ, ինչքան հնարավոր է, լավ աղ է անում եւ տապակում ձեթի մեջ: Այսպես ստեղծվում են կարտոֆիլի չիպսերը:

Վ. Հովհաննիսյան
05.05.2018, 17:23
Պատճենահանման սարք

Պատճենահանման սարքն արդեն 76 տարեկան է: Այսօր այն անփոխարինելի ատրիբուտ է ցանկացած գրասենյակում, իսկ հեռավոր 1930-ականներին այս սարքի գյուտն իսկական ֆուրոր էր: Աշխատողները ոգեւորված էին, մինչ այդ նրանք ստիպված էին փաստաթղթերի պատճենները վերատպել ձեռքով: Պատճենի գյուտարար Չեստեր Կարլսոնին 20 ընկերություններ մերժել էին ֆինանսավորել: Եվ միայն 1944 թ լուսանկարչական նյութեր արտադրող Haloid ընկերությունը նրա հետ ստորագրում է պայմանագիր: 1961 թվականից ընկերությունն արդեն հանդես է գալիս իր նոր անունով` XEROX եւ շուտով սկսում է վաստակել միլիարդավոր դոլարներ: Սակայն շատ քչերն են տեղյակ , որ աշխարհը հենց նրան է պարտական առաջին պատճենահանման սարքի համար:

Վ. Հովհաննիսյան
10.05.2018, 18:14
Միլանի դքսի համար աշխատելու տարիներին դա Վինչին զրահավորված մեքենա է ստեղծել, որն ուներ 8 զինվորների կողմից կառավարվող 36 հրազեններ: Շատերը կմտածեն, որ այս մեքենան անպարտելի կլիներ, սակայն իրականում նախագիծն իր մեջ սխալ էր պարունակում: Անիվներն այնպես էին նախագծված, որ հակառակ էին շարժվում: Սակայն ըստ որոշ գիտնականների՝ այդ սխալը դիտմամբ էր արված, քանի որ Լեոնարդոն ցանկանում էր, որ միայն ինքն իմանա այդ մեխանիզմի աշխատելու իրական եղանակը:

Անահիտ Բաղդասարյան
12.05.2018, 00:24
Նա ապրել է այնքան աներևակայելիորեն վաղուց, որ հուշը նրա մասին , ինչպես ժամանակի օվկիանոսում դեգերող թիանավ, պատվել է առասպելների ու հորինվածքների խեցիներով։
Նրա հայրը եղել է մաթեմատիկոս, աստղագետ, Սիրակուզայի տիրակալ Հերոնի ազգականը։ Մանուկ հասակից Արքիմեդը բարեկամանում է թվերի աշխարհի հետ և ամբողջ կյանքում չի դադարում հիանալ նրանց հավերժական օրենքների խստիվ տրամաբանությամբ, որոնց համեմատ մարդկային օրենքները անկատար են, սին ու անցողիկ։
Լոգանք ընդունելիս հանկարծ նրա ուղեղում առկայծում է հեղուկի մեջ ընկղմված մարմնի վրա ներգործող՝ դուրս հրող ուժի գաղափարը, և , մոռանալով ամեն ինչ, նա մորեմերկ վազում է Սիրակուզայի փողոցներով՝ հաղթանակով բացականչելով <<էվրիկա>>։

Գյուլնարա
12.05.2018, 17:32
Քիմիական ռեակցիաների չտեսնված գեղեցկությունը: Դուք այսպիսի բան չեք էլ պատկերացրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
https://mediamag.am/chtesnvats-gexecik-qim-reakcianer/

Վ. Հովհաննիսյան
12.05.2018, 17:35
Քիմիական ռեակցիաների չտեսնված գեղեցկությունը: Դուք այսպիսի բան չեք էլ պատկերացրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
https://mediamag.am/chtesnvats-gexecik-qim-reakcianer/

Անհավանական գեղեցկություն՝ Գյուլնարա ջան, շնորհակալություն:

Վ. Հովհաննիսյան
12.05.2018, 19:01
6950 6951 6952 6953

համապատասխանաբար՝- խցանահան անանասի համար, տնային կոշիկներ՝ լապտերներով, կաթիլներ հավաքող բաժակ և միշտ չոր նստարան:

Վ. Հովհաննիսյան
12.05.2018, 19:04
Գյուտարարներ
Գյուտարարները կատարելապես նոր բան ստեղծող կամ հին գաղափարների իրականացման նոր եղանակներ հայտնագործող մարդիկ են:
Բազմաթիվ կարևորագույն գյուտեր կատարել են առանձին անհատներ, մինչդեռ այլ գյուտերի վրա տքնել են մարդկանց մեծաթիվ խմբեր: Պատմությանը հայտնի չէ, թե ովքեր են կատարել ամենաառաջին գյուտերից շատերը, օրինակ՝ ո՞վ է հայտնագործել անիվը, գութանը, բրուտագործական առարկաները, գործվածքները, մետաղե գործիքները և շատ ու շատ այլ բաներ:

Յուրաքանչյուր գյուտ կատարվել է՝ հիմնվելով նախկինում կատարվածների վրա, և դրանով հնարավոր է դարձրել մարդկության հետագա առաջընթացը:
Այսօր խոսելով գյուտերի մասին՝ մենք սովորաբար պատկերացնում ենք մեքենաները, հրթիռները, համակարգիչները, կենցաղում՝ հեռախոսները, հեռուստացույցները, ինքնաշխատ լվացքի մեքենաները և այլն: Սակայն գյուտեր են նաև որևէ նոր բան ստանալու եղանակները, օրինակ՝ թղթի կամ պահածոյացված սննդի արտադրությունը:
Հայտնի են հարյուրավոր գյուտարարների անուններ, որոնց հայտնագործությունները մեծ ազդեցություն են թողել մեր կյանքի վրա (գյուտարարների մի մասի անունները տրված են աղյուսակում): Երբեմն գյուտը կրում է իր ստեղծողի անունը, օրինակ՝ Բիրոյի գնդիկավոր գրիչ, ռենտգեն, դիզելային շարժիչ և այլն: Ժամանակակից մեքենաների, մեխանիզմների, սարքերի ու սարքավորումների մեծ մասն այնքան բարդ է, որ դրանք ստեղծում են ոչ թե գյուտարար-անհատները, այլ մարդկանց ողջ կոլեկտիվներ:

Վ. Հովհաննիսյան
15.05.2018, 17:24
Կարճ պատմություն այն մասին, թե ինչպես մարդկությունը հաղթեց բնական ծաղկին, որը վերջին 10000 տարվա ընթացքում միլիարդից ավել մարդու կյանք էր խլել։ Պարզվում է՝ սրանից դեռ հազար տարի առաջ չինացի բժիշկները պատվաստման պարզունակ մեխանիզմ էին օգտագործում․ քթանցքի մեջ կաթեցնում էին բնական ծաղիկով հիվանդների բշտիկներից ստացված փոշին, որի արդյունքում շատերի մոտ առաջանում էր իմունիտետ։

Վ. Հովհաննիսյան
17.05.2018, 21:47
7092

Մորզեի այբուբեն

Հեռավոր տարածություններ տեղեկություն ուղարկելու համար օգտագործվել է ամերիկացի նկարիչ և հեռագրության բնագավառի գյուտարար Մորզեի ստեղծած հեռագրական այբուբենը, որը տեղեկության հաղորդման առաջին թվային եղանակն է:
«Մորզեի կոդ»-ը («Մորզեի այբուբեն» անվանումն ստացել է 1-ին համաշխարհային պատերազմից հետո) այբուբենի տառերի, թվերի, կետադրական նշանների կոդավորումն է երկուական ազդանշանների` կետերի և գծերի հաջորդականությամբ:



Մորզեի այբուբենում մեկ գծի երկարությունը հավասար է 3 կետի: Նույնատիպ նշանների միջև դադարը հավասար է 1 կետի, բառերի միջև` 3 կետի, բառերի հեռավորությունը` 7 կետի: Այս լեզուն իր անունն ստացել է ի պատիվ ֆրանսիացի գիտնական Սամուել Մորզեի:

Ավելի ուշ Մորզեի օգնական Ալֆրեդ Վեյլերն այբուբենում ավելացրեց նաև տառերի նշանները: Այս փաստը Մորզեն ցանկանում էր ամեն կերպ թաքցնել և այդ հայնտագործությունը վերագրել իրեն: Ասում են՝ նույնիսկ թվերի կոդավորումն է կատարվել Ալֆրեդի կողմից:

1848 թվականին գերմանացի գիտնական Ֆրիդրիխ Գերկը կատարելագործեց Մորզեի այբուբենը, որը և օգտագործվում է մինչև այսօր: Մորզեի կոդի փոխանցումն իրականցվում է հատուկ հեռագրական մեքենաների միջոցով:

Ի դեպ, ամենատարածված արտահայտությունը` SOS-ը, մորզեի այբուբենում ունի հետևյալ տեսքը` առանց ընդմիջումների` 3 կետ, 3 գծիկ, 3 կետ ձևով ( ... --- ...):