PDA

Դիտել ողջ տարբերակը : Եվրագավաթներ (ՈՒԵՖԱՅԻ Չեմպիոնների լիգա և Եվրալիգա)



Yeritsyan
14.09.2010, 12:11
Եվ այսպես այսօրվանից մեկնարկում է եվրոպական ակումբների չեմպիոնների լիգայի խաղարկության «հիմնական»՝ խմբային փուլը։ 8 խմբերում հավաքվել են եվրոպական 18 երկրներ ներկայացնող 32 թիմեր։ Ամենաշատ մասնակցություն ապահովում է անգլիական պրեմիեր լիգան՝ 4 ակումբ։ Իսպանիան, Իտալիան, Գերմանիան, Ֆրանիսիան ունեն երեքական, Նիդերլանդները, Պորտուգալիան, Ռուսաստանը՝ երկուական մասնակից։ Մասնակցում են նաև թիմեր Իսրայելից, Շոտլանդիայից, Թուրքիայից, Հունաստանից, Դանիայից, Շվեյցարիայից, Ռումինիայից, Սլովակիայից, Ուկրաինայից և Սերբիայից։

ՈՒԵՖԱ–յի չեմպիոնների լիգայի խաղարկության 8 խմբերը

Առաջին խումբ՝ Ինտեր /Իտալիա/, Վերդեր /Գերմանիա/, Տոտենհեմ /Անգլիա/, Տվենտե /Նիդերլանդներ/

Երկրորդ խումբ՝ Լիոն /Ֆրանսիա/, Բենֆիկա /Պորտուգալիա/, Շալկե 04 /Գերմանիա/ Հապոէլ /Իսրայել/

Երրորդ խումբ՝ Մանչեստեր Յունայթեդ /Անգլիա/, Վալենսիա /Իսպանիա/, Գլազգո Ռեյնդջերս /Շոտլանդիա/, Բուրսասփոր /Թուրքիա/

Չորրորդ խումբ՝ Բարսելոնա /Իսպանիա/, Պանատինայկոս /Հունաստան/, Կոպենհագեն /Դանիա/, Ռուբին /Ռուսաստան/

Հինգերորդ խումբ՝ Բավարիա /Գերմանիա/, Ռոմա /Իտալիա/, Բազել /Շվեյցարիա/, ՉՖՌ–Կլուժ /Ռումինիա/

Վեցերորդ խումբ՝ Չելսի /Անգլիա/, Մարսել /Ֆրանսիա/, Սպարտակ /Մոսկվա/, Ժիլինա /Սլովակիա/

Յոթերորդ խումբ՝ Միլան /Իտալիա/, Ռեալ Մադրիդ /Իսպանիա/, Այաքս /Հոլանդիա/, Օսեր /Ֆրանսիա/

Ութերորդ խումբ՝ Արսենալ /Անգլիա/, Շախտյոր /Ուկրաինա/, Բրագա /Պորտուգալիա/, Պարտիզան /Սերբիա/

Yeritsyan
14.09.2010, 12:48
14/09/2010թ.

Առաջին խումբ

Տվենտե–Ինտեր
Վերդեր–Տոտենհեմ

Երկրորդ խումբ

Լիոն–Շալկե 04
Բենֆիկա–Հապոէլ

Երրորդ խումբ

Մանչեստեր Յունայթեդ– Գլազգո Ռեյնջերս
Բուրսասփոր–Վալենսիա

Չորրորդ խումբ

Կոպենհագեն–Ռուբին
Բարսելոնա–Պանատինայկոս


15/09/2010թ.

Հինգերորդ խումբ

Բավարիա–Ռոմա
ՉՖՌ Կլուժ–Բազել

Վեցերորդ խումբ

Մարսել–Սպարտակ
Ժիլինա–Չելսի

Յոթերորդ խումբ

Ռեալ Մադրիդ–Այաքս
Միլան–Օսեր

Ութերորդ խումբ

Արսենալ–Բրագա
Շախտյոր–Պարտիզան

Yeritsyan
15.09.2010, 11:02
Բարև ձեզ հարգելի ֆուտբոլասեր բարեկամներ, երեկ եվրոպական մարզադաշտերում կայացավ չեմպիոնների լիգայի 8 հանդիպում։ Ընդհանուր առմամբ բոլոր խաղերում միասին խփվել է 22 գնդակ, միջինը՝ 2.75 գնդակ մեկ խաղում, որը շատ բարձր ցուցանիշ է։
Բարսելոնա–Պանատինայկոս, և Բուրսասփոր–Վալենսիա խաղում գրանցվեցին խոշոր հաշիվներ. համապատասխանաբար՝ 5։1 և 0։4.։ Գոլառատ էին նաև Տվենտե–Ինտեր և Վերդեր–Տոտենհեմ հանդիպումները, որոնք ավարտվեցին մարտական ոչ–ոքիով 2։2 հաշվով։ Միևնույն՝ 1։0 հաշվով ավարտվեցին Կոպենհագեն–Ռուբին և Լիոն–Շալկե 04 հանդիպումները, իսկ Մանչեստեր Յունայթեդ–Գլազգո Ռեյնջերս խաղում այդպես էլ գոլ չարձանագրվեց։ Բենֆիկա–Հապոէլ խաղի հաշիվն է 2։0.։

Առաջին խումբ

Տվենտե–Ինտեր 2։2

Գոլերը՝ Սնեյդեր /Ինտեր 13–րդ րոպե/, Յանսսեն /Տվենտե 20-րդ րոպե/, Միլիտո /Ինտեր 30-րդ րոպե, ինքնագոլ/, Էտօ՛օ /Ինտեր 41-րդ րոպե/

Վերդեր–Տոտենհեմ 2։2

Գոլերը՝ Պասսանեն /Վերդեր 13-րդ րոպե, ինքնագոլ/, Կրաուչ /Տոտենհեմ 18-րդ րոպե/, Ալմեյդա /Վերդեր 43-րոպե/, Մարին /Վերդեր 47-րդ րոպե/

Երկրորդ խումբ

Լիոն–Շալկե 04 1։0

Գոլերը՝ Բաստոս /Լիոն 21-րդ րոպե/

Բենֆիկա–Հապոէլ 2։0

Գոլերը՝ Լուիզաո /Բենֆիկա 21-րդ րոպե/, Կարդոսո /Բենֆիկա 68-րդ րոպե/

Երրորդ խումբ

Մանչեստեր Յունայթեդ– Գլազգո Ռեյնջերս 0։0

Բուրսասփոր–Վալենսիա 0։4

Գոլերը՝ Կոշտա /Վալենսիա 16-րդ րոպե/, Ադուրից /Վալենսիա 41-րդ րոպե/, Պաբլո /Վալենսիա 68-րդ րոպե/, Սոլդադո /Վալենսիա 76-րդ րոպե/

Չորրորդ խումբ

Կոպենհագեն–Ռուբին 1։0

Գոլերը՝ Նդօ՛է /Կոպենհագեն 87-րդ րոպե/

Բարսելոնա–Պանատինայկոս 5։1

Գոլերը՝ Գովու /Պանատինայկոս 20-րդ րոպե/, Մեսսի /Բարսելոնա 22-րդ րոպե/, Վիլյա /Բարսելոնա 33-րդ րոպե/, Մեսսի /Բարսելոնա 45-րդ րոպե/, Պեդրո /Բարսելոնա 77-րդ րոպե/, Ալվեշ /Բարսելոնա 90-րդ րոպե/
55-րդ րոպեին Մեսսի /Չիրացված 11 մետրանոց/

Ընդհանրացնելով վերը շարադրվածը կարելի է փաստել, որ՝

1. Բարսելոնան ուշքի է եկել Իսպանիայի պրեմիերայի վերջին տուրում Հերկուլեսից կրած ցավալի պարտությունից հետո և առաջվա պես «պատրաստ է» գեղեցիկ ու գոլառատ պայքարում ջախջախել մրցակիցներին՝ իսկական կարուսել սարքելով մրցակիցների տուգանային հրապարակի մատույցներում։
2. Հաստատվեց նաև Կազանի Ռուբինի, Գլազգոյի Ռեյնջերսի և հոլանդական Տվենտե քաղաքի համանուն թիմի «Ամուր ընկույզ» լինելը բոլոր մրցակիցների համար։ Շալկե 04, Բուրսասփոր և Պանատինայկոս ակումբների թիմերը այդպես էլ չկարողացան որևէ հետաքրքիր և գրավիչ գործողություն ձեռնարկել և ինչ որ խնդիրներ առաջարկել մրցակիցներին։ Չնայած, հանուն արդարության պետք է նշել, որ Շալկե 04-ը խաղի 38-րդ րոպից խաղում էր 10 խաղացողներով. դաշտից հեռացվել էր Հեվեդեսը։
3. Հետաքրքիր դրվագներ էին նաև գրանցված երկու ինքնագոլերն ու փայլուն խաղ անցկացրաց Մեսսի վրիպումը 11 մետրանոցի նշանակետից։
4. Վերջում մի ցավալի դիտարկում. Մանչեստեր Յունայթեդի հարձակողական ոճի կիսապաշտպան Անտոնիո Վալենսիան, բախվելով մրցակցի խաղացողին, ծանր վնասվածք ստացավ և հարկադրված է ավարտել մրցաշրջանը։ 2010/2011 մրցաշրջանում նա այլևս չի կարողանա օգնել իր թիմին։

808.........811.........809..........812.........810

Լուսանկարները՝ armsport.am (http://armsport.am/) կայքի։

Yeritsyan
16.09.2010, 17:57
Երեկ կայացան Ֆուտբոլի եվրոպական ակումբների չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի առաջին տուրի վերջին 8 հանդիպումները։ Ինչպես և նախորդ 8 հանդիպումներում երեկվա օրն էլ աչքի ընկավ բարձր արդյունավետությամբ, և կրկին խփվեց 22 գոլ։ Արսենալը 6 անպատասխան գնդակ ուղարկեց պորտուգալական Բրագայի դարպասը, իսկ Սլովակիայում տեղի ժիլինան հյուրընկալել էր Լոնդոնի Չելսիին, որն էլ, «խախտելով» հյուրընկալության բոլոր կանոնները, 1։4 խոշոր հաշվով ջախջախեց տանտերերին։ Երեք հանդիպում՝ Բավարիա–Ռոմա, Ռեալ Մադրիդ–Այաքս, և Միլան–Օսեր հանդիպումներն ավարտվեցին տանտերերի հաղթանակներով՝ միևնույն 2։0 հաշվով։ Եվս 3 խաղերում հաղթանակները տրվեցին հաշվի նվազագույն տարբերությամբ. Մարսելի խաղացողներից Ասպիլիկուէտայի ինքնագոլը միակ գնդակն էր Սպարտակի հետ մրցավեճում, ռումինական ՉՖՌ Կլուժի և Բազելի հանդիպումն ավարտվեց հյուրերի պարտությամբ 1։2 հաշվով, իսկ Դոնեցկի Շախտյորը կարողացավ նվազագույն հաշվով հաղթանակ տանել սերբական Պարտիզանի նկատմամբ։


Հինգերորդ խումբ

Բավարիա–Ռոմա 2։0

Գոլերը՝ Մյուլլեր /Բավարիա 79–րդ րոպե/, Կլոզե /Բավարիա 83–րդ րոպե/

ՉՖՌ Կլուժ–Բազել

Գոլերը՝ Ռադա /Կլուժ 9-րդ րոպե/, Տրաորե /Կլուժ 12-րդ րոպե/, Ստոքեր /Բազել 45-րդ րոպե/

Վեցերորդ խումբ

Մարսել–Սպարտակ 0։1

Գոլերը՝ Ասպիլիկուէտա /Մարսել 81-րդ րոպե, ինքնագոլ/

Ժիլինա–Չելսի 1։4

Գոլերը՝ Էսսիեն /Չելսի 13-րդ րոպե/, Անելկա /Չելսի 24-րդ րոպե/, Անելկա /Չելսի 28-րդ րոպե/, Ստարիջ /Չելսի 48-րդ րոպե/, Օրավեց /Ժիլինա 55-րդ րոպե/

Յոթերորդ խումբ

Ռեալ Մադրիդ–Այաքս 2։0

Գոլերը՝ Անիտա /Այաքս 31-րդ րոպե ինքնագոլ/, Հիգուաին /Ռեալ Մադրիդ 73-րդ րոպե/

Միլան–Օսեր 2։0

Գոլերը՝ Իբրահիմովիչ /Միլան 66-րդ րոպե/, Իբրահիմովիչ /Միլան 69-րդ րոպե/

Ութերորդ խումբ

Արսենալ–Բրագա 6։0

Գոլերը՝ Ֆաբրեգաս /Արսենալ 9-րդ րոպե, 11 մետրանոց/, Արշավին /Արսենալ 30-րդ րոպե/, Շամախ /Արսենալ 34-րդ րոպե/, Ֆաբրեգաս /Արսենալ 53-րդ րոպե/, Վելա /Արսենալ 69-րդ րոպե/, Վելա /Արսենալ 84-րդ րոպե/.

Շախտյոր–Պարտիզան 1։0

Գոլերը՝ Շռնա /Շախտյոր 71-րդ րոպե/


Ամփոփելով չորեքշաբթի օրը կայացած խաղերը կարելի է նշել որ.

1. Ամենացավալի փաստը գոնե իմ համար, և կարծում եմ նաև, որ հայ երկրպագուներից շատերի համար այն էր, որ մենք հնարավորություն չունեցանք դիտելու Հենրիկ Մխիթարյանի խաղը, քանի որ վերջինս ընդհանրապես ընդգրկված չէր Շախտյորի հիմնական կազմում։
2. Արսենալը ֆանտաստիկ ֆուտբոլ ցուցադրեց, քարը քարի վրա չթողնելով, պարզապես ծվենծվեն արեց «ամուր ընկույզի» համբավ վայելող պորտուգալական Բրագային։ Իրենց հոյակապ խաղով աչքի ընկան Սեսկ Ֆաբրեգասն ու Անդրեյ Արշավինը։ Ֆաբրեգասը դարձավ դուբլի հեղինակ և կատարեց մի գոլային փոխանցում։ Արշավինը խաղաց 62 րոպե՝ այդ ընթացքում խփելով մեկ գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում։
3. Բացառությամբ 6-րդ խմբի մնացած 6 խաղերում հաղթել են տանտերերը։ Չկան ոչ ոքի արդյունքներ։
4. Իրենց խաղով երկրպագուներին ուրախացրին նաև Չելսին, Միլանը և Բավարիան. առաջինը խոշոր, իսկ վերջին երկուսը վստահ հաշվով հաղթանակ տանելով մրցակիցների հանդեպ։
5. Մոսկվայի Սպարտակի՝ Մարսելի նկատմամբ արտագնա խաղում տարած հաղթանակը լուրջ հայտ էր Մոսկվացիների համար խմբում երկրորդ տեղ գրավելու և պայքարը շարունակելու համար։ Կարծում եմ ոչ ոք կասկածի տակ չի դնի Արսենալի՝ խմբում առաջին տեղ գրավելու հարցը։

815.........818.........816.........819..........817

Լուսանկարները՝ armsport.am (http://www.armsport.am) կայքի


Ահա Արսենալ–Բրագա հանդիպման գոլերն ու վտանգավոր պահերը


http://www.youtube.com/watch?v=Z5Wu5hkVwgs&feature=player_embedded

Yeritsyan
29.09.2010, 09:56
Երեկ կայացան Ֆուտբոլի եվրոպական ակումբների չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրի առաջին 8 հանդիպումները։ Անցկացված 8 խաղերից միայն մեկն ավարտվեց ոչ–ոքի. Այաքսը սեփական հարկի տակ 1։1 ավարտեց հանդիպումը Միլանի համանուն թիմի հետ։ Կարելի է առանձնացնել Դոնեցկի Շախտյորի և Մոսկվայի Սպարտակի խոշոր հաշվով հաղթանակները. Բրագա–Շախտյոր 0։3, և Սպարտակ-Ժիլինա 3։0.։ Երկու թիմերն էլ, իրենց խմբերում ի սկզբանե ֆավորիտ չլինելով, արդեն 6-ական միավոր ունեն և առնվազն երկրորդ տեղի ամենահավանակն թեկնածուն են համարվում։ Արքայական ակումբը՝ Մադրիրդի Ռեալը հերթական դժգույն և ոչինչ չասող խաղն անցկացրեց մի կերպ 1։0 հաշվով հաղթելով ֆրանսիական Օսերին։ Ռոման և Բավարիան միևնույն 2։1 հաշվով հաղթեցին մրցակիցներին. համապատասխանաբար՝ Կլուժին և Բազելին։ Լոնդոնի Չելսին 2։0 հաշվով հաղթեց Մարսելի Օլիմպիկին, որն առայժմ միավոր չունի, իսկ Արսենալն արտագնա խաղում երեք գնդակ ուղարկեց Պարտիզանի դարպասը՝ ընդունելով մեկը։

Հինգերորդ խումբ

Բազել–Բավարիա 1։2

Գոլերը՝ Ֆրեյ /Բազել 18-րդ րոպե/, Շվայնշտայգեր /Բավարիա 56–րդ րոպե, 11 մետրանոց/, Շվայնշտայգեր /Բավարիա 89–րդ րոպե/

Ռոմա–ՉՖՌ Կլուժ 2:1

Գոլերը՝ Մեքսես /Ռոմա 69-րդ րոպե/, Բորիելո /Ռոմա 71-րդ րոպե/, Ռադա /Կլուժ 78-րդ րոպե/,

Վեցերորդ խումբ

Սպարտակ-Ժիլինա 3։0

Գոլերը՝ Արի /Սպարտակ 34-րդ րոպե/, Արի /Սպարտակ 61-րդ րոպե/, Իբսոն /Սպարտակ 89-րդ րոպե/

Չելսի-Մարսել 2։0

Գոլերը՝ Թերրի /Չելսի 7-րդ րոպե/, ,Անելկա /Չելսի 28-րդ րոպե, 11 մետրանոց/

Յոթերորդ խումբ

Օսեր–Ռեալ Մադրիդ 0։1

Գոլերը՝ Դի Մարիա /Ռեալ Մադրիդ 81-րդ րոպե/

Այաքս–Միլան 1։1

Գոլերը՝ Էլ Համդաուի /Այաքս 23-րդ րոպե/ Իբրահիմովիչ /Միլան 37-րդ րոպե/

Ութերորդ խումբ

Պարտիզան–Արսենալ 1։3

Գոլերը՝ Արշավին /Արսենալ 15-րդ րոպե/, Կլեո /Պարտիզան 33-րդ րոպե, 11 մետրանոց/, Շամախ /Արսենալ 71-րդ րոպե/, Սկիլլաչի /Արսենալ 82-րդ րոպե/

Բրագա–Շախտյոր 0։3

Գոլերը՝ Լուիս Ադրիանո /Շախտյոր 56-րդ րոպե/, Լուիս Ադրիանո /Շախտյոր 72-րդ րոպե/, Դիեգո Կոշտա /Շախտյոր 90+2 րոպե, 11 մետրանոց/

879.......................882........................880.......................883....................888

http://forum.armedu.am/attachment.php?attachmentid=888&d=1285737221


Ամփոփելով երեկ կայացած հանդիպումները կարելի է փաստել.

1. Հենրիկ Մխիթարյանը կամաց–կամաց ինտեգրվում ե դոնեցկյան «հանքափորների» թիմին և արդեն բավական կարևոր դեր ունի հիմնական կազմում։ Դրան նպաստեցին նաև Հենրիկի արդյունավետ անցկացրած երեք հանդիպումները։ Երեկվա խաղն էլ ներառյալ Հենրիկը 5 խաղում 3 գնդակ է խփել, որը վատ արդյունք չէ կիսապաշտպանի համար։ Իհարկե շատ ցանկալի կլիներ, որ Հենոն երեկ ևս դառնար գոլի հեղինակ, սակայն նրա կատարած անչափ վտանգավոր հարվածը մի փոքր բարձր սլացավ։
2. Առաջատարներից Արսենալը և Չելսին ցույց տվեցին, որ անհիմն չեն դասվում այս մրցաշարի ֆավորիտների շարքին. նրանք առայժմ վստահ հաղթաակներ են տանում՝ խաղի ղեկը ամբողջ 90 րոպե պահելով իրենց ձեռքում։
3. Մոսկվայի Սպարտակն ու Դոնեցկի Շախտյորը, որոնց համար մրցաշարի սկզբում ամենահավանակնը համարվում էր խմբում 3 տեղ գրավելն ու Եվրոլիգայում խաղը շարունակելը, կարողացան հաղթել իրենց հիմնական մրցակիցներին և այժմ իրենք են ամենահիմնական հավակնորդը խմբային փուլից դուրս գալու։
4. Առայժմ արդյունավետությունը բավականին բարձր է. երեկ 8 խաղում 21 գնդակ է խփվել: Իսկ առաջին տուրում, բոլոր 16 խաղերում խփվել է 44 գնդակ։

Իսկ սա իմ կարծիքով երկու առաել դիտարժան հանդիպումների տեսանյութերը՝


http://www.youtube.com/watch?v=awM6Esbqa4Y

http://www.youtube.com/watch?v=Jb0NaI2Oh3o

Yeritsyan
29.04.2011, 15:12
Բարև Ձեզ հարգելի ֆուտբոլասեր ֆորումցիներ։ Երկարատև ընդմիջումից հետո կրկին անդրադառնում եմ ՈՒԵՖԱ–յի Չեմպիոնների լիգայի հանդիպումներին։ Եվ այսպես ապրիլի 26–ին և 27-ին կայացան կիսաեզրափակիչ առաջին հանդիպումները։ Առաջին խաղում Գելզենկիրհենի «Շալկե-04»–ն (http://www.schalke04.de/) իր հարկի տակ ընդունել էր անգլիական ֆուտբոլի գրանդներից «Մանչեստեր Յունայթեդին» (http://www.manutd.com/)։ Երկրորդ խաղը՝ ՍՈՒՊԵՐԿԼԱՍԻԿՈՅԻ երրորդ արարն էր. Մադրիդում ուժերն էին չափում տեղի «Ռեալը» (http://www.realmadrid.com/) և կատալոնական «Բարսելոնան» (http://www.fcbarcelona.com/)։



ՇԱԼԿԵ-041411-Մանչեստեր Յունայթեդ 1412


Եթե Ռեալի և Բարսելոնայի մասնակցությամբ հանդիպումները, անկախ մրցաշարից, զբաղեցրած դիրքից կամ մարզավիճակից միշտ էլ առանձնահատուկ հետաքրքրության են արժանանում, ապա Շալկե–Մանչեստեր Յունայթեդ խաղն իր հետաքրքրությամբ, ըստ իս, առավել պարտական էր Շալկեին։ Գերմանական համեստ ակումբը, որը երբեք աչքի չի ընկել մեծադղորդ նվաճումներով, 1/4 եզրափակիչում մրցապայքարից հանեց այս մրցաշրջանի առայժմ գործող չեմպիոն Միլանի «Ինտերին»։ Այս հաղթանակներից հետո ֆուտբոլային հանրության մի ստվար հատված սկսեց խոսել հրաշագործ «Ռանգնիկի» մասին (Ռալֆ Ռանգնիկը Շալկեի գլխավոր մարզիչն է), ով չի վախենում հեղինակություններից, խաղում է իր ֆուտբոլը և հասնում է հաջողությունների։ Դե իսկ Ինտերից առաջ էլ, որին Շալկեն երկու խաղերի արդյունքում խփել է 7 գնդակ` հաղթելով 2:1 և 5։2 հաշիվներով, Գելզենկիրհենի ակումբը հեշտ ճանապարհ չի անցել։ Դատեք ինքներդ. 1/8 եզրափակչում պայքարից հանել է իսպանական «Վալենսիային» (1։1, 1։3), խմբային փուլում իսրայելական «Հապպոէլի», ֆրանսիական «Լիոնի» և Եվրալգիայում ներկայումս փայլուն խաղ ցույց տվող պորտուգալական «Բենֆիկայի» հետ պայքարում գրավեց առաջին տեղը (6 խաղ, 4 հաղթանակ, 1 ոչ–ոքի, 1 պարտություն, հավաքած 13 միավոր, խփած և բաց թողած գնդակների 10։3 հարաբերակցություն)։
«Մանչեստեր Յունայթեդը» նույնպես տպավորիչ ճանապարհ էր անցել. Ռունին և նրա խաղընկերները 1/4 եզրափակիչում հաղել էին Չելսիին (0։1 և 2։1), 1/8–րդ ում պայքարից հանել Մարսելի «Օլիմպիկին» (0։0, 2։1), իսկ խմբային փուլում, տանելով 4 հաղթանակ և չկրելով ոչ մի պարտություն, գրավել էին առաջին տեղը՝ առաջ անցնելով «Վալենսիայից», «Գլազգո Ռեյնջերսից» և «Բորսասփորից» (6 խաղ, 4 հաղթանակ, 2 ոչ–ոքի, 0 պարտություն, 14 միավոր, խփած և բաց թողած գնդակների 7։1 հարաբերակցություն)։

Կիսաեզրափակիչ խաղում «Շալկեի» երկրպագուներին մեծ հիասթափություն էր սպասվում։ Մինչ այդ հստակ ու գրագետ խաղով և հուսալի պաշտպանությամբ հանդես եկող թիմն ասես կերպարանափոխվել էր։ Բացառությամբ դարպասապահ Մանուել Նոյերի, Շալկեի պաշտպանությունն աչքի ընկավ միայն կոպիտ սխալներով, դիրքի սխալ ընտրությամբ ու ստատիկ խաղով։ Նույնիսկ Միլանի «Ինտերը», որը «կարողացավ» 5 գնդակ ընդունել սեփական հարկի տակ, պաշտպանությունում նման խայտառակ խաղ չէր ցուցադրում։ Եվ 2։0 հաշվի մեջ առավելապես «մեղավոր» էին մանկունիանցիները, որոնք չափից ավելի ներողամտություն հանդես բերեցին։ Միայն Խավիեր Էռնանդեսը (Չիչերիտոն) 5-6 անգամ վտանգավոր դիրքերից հարվածեց, որոնցից 1 անգամ գնդակը շեղ ընթացավ, իսկ մնացած դեպքերում ուղղակի ֆանտաստիկ խաղ ցուցադրեց Նոյերը։ Առհասարակ արդեն առաջին խաղակեսում Մանչեստերը կարող էր հաղթել ուղղակի ստորացուցիչ հաշվով, սակայն ամենահաս դարպասապահը ամեն անգամ կարողանում էր չեզոքացնել սպառնալիքները։ Երկրորդ խաղակեսի սկզբում ոչինչ չփոխվեց։ Մի քանի վտանգավոր հարվածներից հետո (Չիչերիտո, Գիգզ, Չիչերիտո, Քերիկ) Նոյերը կարողացավ փրկել իր թիմին, իսկ Էռնանդեսի «խաղից դուրս» վիճակից խփած գոլը, ճիշտ է չհաշվվեց, սակայն կարծես սառը ցնցուղ լիներ Շալկեի համար։ առաջին վտանգավոր պահը գերմանական ակումբը ստեղծեց միայն երկրորդ խաղակեսի միջնամասում։ իսկ արդեն 10 րոպե անց արդարությունը վերջապես հաղթանակեց. 67րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ռայան Գիգզը, Իսկ ևս 8 րոպե անց, Շալկեի պաշտպանության հերթական ձախողումից հետո, Նոյերի հետ մեն–մենակ դուրս եկավ Ուեյն Ռունին, որն էլ հաշիվը դարձրեց 2։0։ Խաղում այլևս նոր գոլեր չգրանցվեցին և անգլիական ակումբն արդեն «մի ոտքով» եզրափակչում է։

Լավագույն խաղացող՝ Ուեյն Ռունի (1 գոլ, 1 գոլային փոխանցում)


Վտանգավոր պահերն ու գոլերը.


http://www.youtube.com/watch?v=WY_6MYKuM8Y


Այժմ անդրադառնանք Սուպերկլասիկոյի մադրիդյան երկրորդ արարին։ Խաղից առաջ ֆուտբոլային մասնագետներն ու բուքմեյքերները կողմերի շանսերը գնահատում էին գրեթե հավասար՝ աննշան առավելություն տալով տանտերերին։ Երկու թիմերն էլ խաղից առաջ կորուստներ ունեին. Ռեալի կազմից բացկայում էին որակազրկված Ռիկարդո Կարվալիուն և վնասվածքներ ստացած Սամի Խեդիրան և Ֆեռնանդո Գագոն, իսկ Բարսելոնան չէր կարող օգտվել վնասվածքներ ստացած, Աբիդալի, Ադրիանոյի, Ինիեստայի, Կրկիչի և Մաքսվելի ծառայություններից։ Երկու կողմերի կորուստներն էլ զգալի էին, չնայած անձամբ ես կառանձնացնեի հատկապես Ինիեստայի և Խեդիրայի բացակայությունը։ Սեյդուր Կեյտան չկարողացա փոխարինել Ինիեստային, իսկ Խեդիրայի բացակայությունը զրկել էր Մուրինիոյին տակտիկական լիարժեք լուծումներից, որն առավել ցայտուն երևաց Պեպեի հեռացվելուց հետո։
Ինչևե, անդրադառնալով բուն խաղին ասեմ, որ ակնհայտորեն երևում էր, որ Ռեալը դուրս է եկել խաղադաշտ՝ գոլ բաց չթողնելու ակնկալիքով։ Երևի Մուրինյոն, դեմ չլինելով երբեմն սուր հակագրոհել, հույսը դրել էր առավելապես Բարսելոնի հարկի տակ արդյունավետ ոչ ոքի խաղալու վրա։ Խաղի առաջին 60 րոպեների ընթացքում երկու թիմերի խաղն էլ չէր ստացվում։ Ռելաը հիմնականում պաշտպանվում էր՝ բավական արդյունավետ «պրեսսինգով» և սկավաթիվ, բայց բավական վտանգավոր հակագրոհելով։ Իսկ Բարսելոնը, չնայած առավել չափով վերահսկում էր գնդակի տեղաշարժը, սակայն այդպես էլ խաղային առավելություն չուներ։ Առաջին խաղակեսում հիշատակության արժանի դրվագներից կարելի է նշել Դավիթ Վիլիայի և Չավիի հարվածները, Քրիշտիանու Ռոնալդու տուգանային հարվածը և դրանից հետո ստեղծված վտանգավոր պահերը, ինչպես նաև երկու դարպասապահների հուսալի խաղը։ Ցանկանում եմ նշել, որ առաջին խաղակեսում Պեպեն բականին ակտիվ և հաջող ուղղակի թույլ չտվեց Մեսսին աչքի ընկնել։ Միակ բացառությունը 25–րդ րոպեին Մեսիի՝ Չավիին հասցեագռված շքեղ փոխանցումն էր, որը, սակայն գոլով չավարտվեց։ Առաջին խաղակեսսի ողջ ընթացքում անընդհատ մանր բախումներ և քաշքշուկ էր առաջանում, լարվածությունն անընդհատ մեծանում էր, ինչի գագաթնակետ դարձավ խաղակեսի ավարտին առաջացած վեճը, ինչի արդյունքում կարմիր քարտ ստացավ Բարսելոնի երկրորդ դարպասապահ Պինտոն։ Եկրորդ խաղակեսը սկսվեց շատ ավելի ագրեսիվ (դրան նպաստեց նաև Օզիլի փոխարինումը Ադեբայորով), շատ ավելի դիտարժան։ Վտանգավոր հակագրոհներով ր խաղի կանոնների խախտումներով թիմերը «իրարից հետ չէին մնում»։
Այդ խախտումներից մեկը 60-րդ րոպին բերեց նրան, որ Պեպեն բաց ոտքով Դանի Ալվեսի վրա գնալու և անձամբ իմ կարծիքով նաև հարվածելուց հետո արժանացավ կարմիր քարտի և ստիպված լքեց խաղադաշտը։ Ի միջի այլոց ասեմ, որ անկախ հարված լինել–չլինելու փաստից, ակնհայտ կոպիտ խաղի և բաց ոտքով սահանքման գնալու համար Պեպեն արժանի էր այդ կարմիր քարտին։ Խաղի պատկերը կտրուկ փոխվեց։ Ցայտնոտի մեջ հայտնված Մորինիոն մրցավարին վիրավորական ժեստ ցուըց տալու համար հեռացվեց տրիբունա, «նեղացավ» և այլևս գրեթե չմիջամտեց խաղին։ Պահեստայինների նստարանին ունենալով Բենզեմայի, Իգուաինի, Կակայի պես հարձակողական ֆուտբոլիստներ, մարզիչը ոչինչ չարեց։ Իսկ 10 հոգով մնացած Ռեալը, հետ քաշվեց և փորձում էր չպարտվել։ Իսկ դա Բարսելոնի հետ խաղում հավասար է ինքնասպանության։ Իսկ կոնկրետ «թիմասպանն» այս խաղում Մեսսին էր. հոյակապ, փառահեղ ֆուտբոլ ցուցադրող Մեսսին, անցյալ տարվա լավագույն ֆուտբոլիստը։ Նախ փոխարինման դուրս եկած Իբրահիմ Աֆելայը, մանկական հնարքով շրջանցեց Մարսելոյին, գնդակը ուղարկեց Մեսսին, որը «դաժանորեն» դարպասապահի ոտքերի արանքով գնդակն ուղարկեց դարպասը 1։0։ Իսկ երկրոդ գոլը վայել էր ամենաիսկական կախարդին. շրջանցելով Ռեալի կազմի կեսից ավելիին Մեսսին ինքն իրեն մեն–մենակ դուրս բերեց դարպասապահի դեմ և գեղեցիկ հարվածով ամրագրեց վերջնական հաշիվը։ Այո, փառահեղ հաղթանակ էր, շնորհավորում եմ բոլոր «բարսելոնիստներին» (բառը ես եմ հորինել)։ Իսկ Ռեալը ցավով այս տարի պետք է բավարարվի միայն արքայակն գավաթով։

Ես, համենայն դեպս արդեն վստահ եմ, որ Եզրափակիչում խաղալու են Մանչեստեր Յունայթեդն ու Բարսելոնան։

Լավագույն ֆուտբոլիստն իհարկե Լեոնել Մեսսին է (2 գոլ)


Վտանգավոր պահերն ու գոլերը


http://www.youtube.com/watch?v=N2GuMOU6OAM



Պեպեի հեռացումը (ո՞վ կարող է պնդել, որ հեռացումն անտեղի էր)


http://www.youtube.com/watch?v=xh6VzoN4Px8