PDA

Դիտել ողջ տարբերակը : Մարդկային կապիտալը

Գյուլնարա
09.04.2018, 16:58
Մարդկային կապիտալը (ՄԿ) գիտելիքների, ունակությունների համադրություն է, որը օգտագործվում է անհատների ևհասարակության` որպես մեկ ամբողջության բազ-մազան կարիքների բավարարման համար: Առաջին անգամ «մարդային կապիտալ» տերմինը օգտագործել է Թեոդոր Շուլցը, իսկ նրա հետևորդ Գարի Բեքերը զարգացրել է այս գաղափարը` փաստելով ՄԿ-ում ներդրումների արդյունավետությունը և ձևակերպելով տնՄԿ-ի զարգացման և որակի բարելավման պայմաններից մեկը տնտեսական ազա-տության բարձր ցուցանիշն է։ Օգտագործվում է ՄԿ-ի հետևյալ դասակարգումը`
1. Անհատական ՄԿ,
2. Կազմակերպության ՄԿ,
3. Ազգային Մկ։
Զարգացած երկրների ազգային հարստություն մեջ ՄԿ-ն կազմում է 70-80%, Ռուսաս-տանում` մոտ 50%:
տեսական մոտեցում մարդկային վարքագծի համար։

Heghin
09.04.2018, 19:53

Առաջին անգամ «մարդկային կապիտալ» եզրը կիրառել է ամերիկացի տնտեսագետ Թեոդոր Շուլցը 1961թ.։ Նա իր տեսությունում առաջ էր մղում կրթական կապիտալի՝ որպես ՄԿ առանցքային բաղադրիչի, կարևորությունը երկրի տնտեսության զարգացման գործում: Շուլցի շնորհիվ ՄԿ-ը առհասարակ դիտվեց որպես հիմնաքար հասարակության բարեկեցության ապահովման համատեքստում: Ամերիկացի տնտեսագետը հետազոտություններ էր իրականացնում՝ պարզելու հետպատերազմյան շրջանում (Երկրորդ աշխարհամարտից հետո) Գերմանիայի և Ճապոնիայի տնտեսության արագ վերականգնման պատճառահետևանքային կապերը (ի դեպ, նշյալ երկրների տնտեսական աճի տեմպերը գերազանցում էին Երկրորդ աշխարհամարտում հաղթանակած Մեծ Բրիտանիայի տնտեսական ցուցանիշները): Նա եկավ այն եզրահանգման, որ Գերմանիայի և Ճապոնիայի տնտեսությունների արագ վերականգնման հանգամանքը պայմանավորված էր կրթված և առողջ բնակչություն ունենալու իրողությամբ, քանի որ, ըստ նրա հետազոտության, կրթությունը մարդկանց դարձնում է առավել արտադրողական և ստեղծագործ: Թ.Շուլցի առաջարկած ՄԿ տեսությունում անկյունաքարային էր համարվում անհատի և հասարակության անհրաժեշտ կրթվածության հանգամանքը, որը ՄԿ կուտակման և զարգացման կարևոր նախապայմանն էր: 1960թ. «Քաղաքական տնտեսության հարցեր» ամսագրում տպագրված «Կապիտալի ստեղծումը կրթության շնորհիվ» (Capital Formation by Education) հոդվածում տնտեսագետը ներկայացնում էր աշխատուժի արժեքի վերաբերյալ իր գնահատականները, որտեղ հաշվարկվում էին կրթության համար նախատեսվող ծախսերը1 (http://www.noravank.am/img/detail.php?ELEMENT_ID=15439#1_b):
Ամերիկացի տնտեսագետ Գարի Բեքերը 1960-ականներին զարգացրեց ՄԿ-ի վերաբերյալ Շուլցի տեսության հիմնադրույթները՝ հասարակության կենսամակարդակի բարձրացման գործում հիմնավորելով ՄԿ-ում ներդրումների անհրաժեշտությունը: 1962թ. լույս տեսավ Բեքերի «Ներդրումները մարդկային կապիտալում. տեսական վերլուծություն» հոդվածը, իսկ 1964թ. նա գրեց «Մարդկային կապիտալ. տեսական և էմպիրիկ վերլուծություն» գիրքը, որտեղ կարևորում էր կրթական կապիտալի բաղադրիչը: Բեքերը ԱՄՆ օրինակով հաստատում էր, որ Միացյալ Նահանգներում ներդրումները ՄԿ-ում կարող են ապահովել եկամտաբերության առավել բարձր ցուցանիշներ, քան դա կարելի է ակնկալել արժեթղթերում իրականացվող ներդրումներից2 (http://www.noravank.am/img/detail.php?ELEMENT_ID=15439#2_b): Բեքերն առաջինն իրականացրեց կրթության՝ որպես ՄԿ կարևորագույն բաղադրիչի տնտեսական արդյունավետության ճշգրիտ հաշվարկը: Ըստ նրա տեսության, ՄԿ հաշվարկում ՄԿ կրթական բաղադրիչն առանձնացվում էր որպես անկյունաքարային դրույթ գործարարության արդյունավետության ապահովման տեսանկյունից ՝ ընդգծելով տվյալ ձեռնարկության զարգացման համար յուրաքանչյուր աշխատակցի կրթության և մասնագիտական ուսուցման համար ներդրումների իրականացման անհրաժեշտությունը: Բեքերն առանձնահատուկ նշանակություն էր տալիս աշխատակիցների ուսուցմանը, անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների ձևավորմանը, որոնք հնարավորություն են տալիս ապահովել ընկերության մրցունակությունը շուկայական հարաբերություններում: Տնտեսագետի գնահատականներով, կրթությունը թե՛ վարձու աշխատողների, թե՛ գործատուների եկամուտների աճի անհրաժեշտ հիմնասյունն է։ Արդյունքում՝ քաղաքական վերնախավերից շատերը, հայտնի ֆինանսիստները ՄԿ կրթության բաղադրիչում ներդրումների իրագործման հարցը սկսեցին դիտարկել որպես եկամտաբեր, հեռանկարային երկարաժամկետ ներդրում:
Մարդու կրթության, առողջապահության և առհասարակ բարեկեցության հարցերում ՄԿ տեսության ունեցած մեծ ավանդի համար Շուլցը (1979թ.) և Բեքերը (1992թ.) արժանացել են Նոբելյան մրցանակների:

Heghin
09.04.2018, 19:54

Մարդկային կապիտալի զարգացումը խթանելու գիտակցությունը մեզանում մեծ տեղ է ստանձնում, սակայն դրա կենսագործման համար անհրաժեշտ է արմատական քայլեր ձեռնարկել սկսած դպրոցներում կրթության կազմակերպման գործընթացից և ռոբոտաշինությունից մինչև արդյունաբերության և մատուցվող ծառայությունների որակի բարձրացում: Քայլեր այս ուղղությամբ ձեռնարկվում են, սակայն դեռ չեն հասել բավարար մակարդակի: Ժամանակից և ներդրված ջանքերից է կախված, թե արդյոք մարդկային կապիտալը կարող է դառնալ ՀՀ ռեակտիվ շարժիչը:

Heghin
09.04.2018, 19:56

Միջազգային գլոբալացման պայմաններում համաշխարհային միգրացիոն գործընթացներն էական ազդեցություն են թողնում ազգ-պետություններում մարդկային կապիտալի պահպանման և զարգացման հարցերի վրա: Առավել խնդրահարույց է համաշխարհային միգրացիոն հոսքերի ազդեցության համատեքստում երկրների ՄԿ և հատկապես վերջինի մտավոր կապիտալի կուտակման ու վերարտադրման հիմնահարցը: Ինչպես ցույց են տալիս միջազգային հետազոտությունները, զարգացող երկրների քաղաքական վերնախավերը, որպես կանոն, լուրջ խնդրի առջև են կանգնում տեղի բնակչության մտավոր կապիտալի կուտակման և զարգացման գործում, քանի որ բարձրորակ մասնագետներից շատերը ձգտում են իրենց մտավոր ռեսուրսները ներդնել առավել զարգացած և բարեկեցիկ միջավայր ունեցող երկրներում։ Տվյալ պետության ՄԿ և նրա մտավոր ռեսուրսների վերարտադրողականության ցիկլի պահպանման գործընթացը պայմանավորված է տվյալ երկրի բնակչության բարեկեցության ընդհանուր մակարդակով, առկա քաղաքական ինստիտուտների կայացածությամբ, ինչպես նաև հասարակության ազգային բարոյահոգևոր, արժեքաբանական ընդհանուր ընկալումներով և կողմնորոշումներով:

Գյուլնարա
09.04.2018, 20:42
Առաջին անգամ «մարդկային կապիտալ» եզրը կիրառել է ամերիկացի տնտեսագետ Թեոդոր Շուլցը 1961թ.։ Նա իր տեսությունում առաջ էր մղում կրթական կապիտալի՝ որպես ՄԿ առանցքային բաղադրիչի, կարևորությունը երկրի տնտեսության զարգացման գործում: Շուլցի շնորհիվ ՄԿ-ը առհասարակ դիտվեց որպես հիմնաքար հասարակության բարեկեցության ապահովման համատեքստում: Ամերիկացի տնտեսագետը հետազոտություններ էր իրականացնում՝ պարզելու հետպատերազմյան շրջանում (Երկրորդ աշխարհամարտից հետո) Գերմանիայի և Ճապոնիայի տնտեսության արագ վերականգնման պատճառահետևանքային կապերը (ի դեպ, նշյալ երկրների տնտեսական աճի տեմպերը գերազանցում էին Երկրորդ աշխարհամարտում հաղթանակած Մեծ Բրիտանիայի տնտեսական ցուցանիշները): Նա եկավ այն եզրահանգման, որ Գերմանիայի և Ճապոնիայի տնտեսությունների արագ վերականգնման հանգամանքը պայմանավորված էր կրթված և առողջ բնակչություն ունենալու իրողությամբ, քանի որ, ըստ նրա հետազոտության, կրթությունը մարդկանց դարձնում է առավել արտադրողական և ստեղծագործ: Թ.Շուլցի առաջարկած ՄԿ տեսությունում անկյունաքարային էր համարվում անհատի և հասարակության անհրաժեշտ կրթվածության հանգամանքը, որը ՄԿ կուտակման և զարգացման կարևոր նախապայմանն էր: 1960թ. «Քաղաքական տնտեսության հարցեր» ամսագրում տպագրված «Կապիտալի ստեղծումը կրթության շնորհիվ» (Capital Formation by Education) հոդվածում տնտեսագետը ներկայացնում էր աշխատուժի արժեքի վերաբերյալ իր գնահատականները, որտեղ հաշվարկվում էին կրթության համար նախատեսվող ծախսերը1 (http://www.noravank.am/img/detail.php?ELEMENT_ID=15439#1_b):
Ամերիկացի տնտեսագետ Գարի Բեքերը 1960-ականներին զարգացրեց ՄԿ-ի վերաբերյալ Շուլցի տեսության հիմնադրույթները՝ հասարակության կենսամակարդակի բարձրացման գործում հիմնավորելով ՄԿ-ում ներդրումների անհրաժեշտությունը: 1962թ. լույս տեսավ Բեքերի «Ներդրումները մարդկային կապիտալում. տեսական վերլուծություն» հոդվածը, իսկ 1964թ. նա գրեց «Մարդկային կապիտալ. տեսական և էմպիրիկ վերլուծություն» գիրքը, որտեղ կարևորում էր կրթական կապիտալի բաղադրիչը: Բեքերը ԱՄՆ օրինակով հաստատում էր, որ Միացյալ Նահանգներում ներդրումները ՄԿ-ում կարող են ապահովել եկամտաբերության առավել բարձր ցուցանիշներ, քան դա կարելի է ակնկալել արժեթղթերում իրականացվող ներդրումներից2 (http://www.noravank.am/img/detail.php?ELEMENT_ID=15439#2_b): Բեքերն առաջինն իրականացրեց կրթության՝ որպես ՄԿ կարևորագույն բաղադրիչի տնտեսական արդյունավետության ճշգրիտ հաշվարկը: Ըստ նրա տեսության, ՄԿ հաշվարկում ՄԿ կրթական բաղադրիչն առանձնացվում էր որպես անկյունաքարային դրույթ գործարարության արդյունավետության ապահովման տեսանկյունից ՝ ընդգծելով տվյալ ձեռնարկության զարգացման համար յուրաքանչյուր աշխատակցի կրթության և մասնագիտական ուսուցման համար ներդրումների իրականացման անհրաժեշտությունը: Բեքերն առանձնահատուկ նշանակություն էր տալիս աշխատակիցների ուսուցմանը, անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների ձևավորմանը, որոնք հնարավորություն են տալիս ապահովել ընկերության մրցունակությունը շուկայական հարաբերություններում: Տնտեսագետի գնահատականներով, կրթությունը թե՛ վարձու աշխատողների, թե՛ գործատուների եկամուտների աճի անհրաժեշտ հիմնասյունն է։ Արդյունքում՝ քաղաքական վերնախավերից շատերը, հայտնի ֆինանսիստները ՄԿ կրթության բաղադրիչում ներդրումների իրագործման հարցը սկսեցին դիտարկել որպես եկամտաբեր, հեռանկարային երկարաժամկետ ներդրում:
Մարդու կրթության, առողջապահության և առհասարակ բարեկեցության հարցերում ՄԿ տեսության ունեցած մեծ ավանդի համար Շուլցը (1979թ.) և Բեքերը (1992թ.) արժանացել են Նոբելյան մրցանակների:
Ի սկզբանե ՄԿ-ի հասկացության տակ հասկացվում էր միայն ներդրումների ամբողջությունը մարդկանց մեջ, ինչը բարձրացնում էր աշխատանքի արտադրողականությունը, կրթական և մասնագիտական հմտությունները։ Հետագայում ՄԿ-ի հայեցակարգը նշանակալիորեն աճել է։ Վերջին հաշվարկները, կատարված Համաշխարհային բանկի փորձագետների կողմից, ՄԿ-ի մեջ ներառում են սպառողական ծախսերի արժեքը` ընտանիքների կողմից սննդի, հագուստի, կացարանի, կրթության, առողջապահության, մշակույթի վրա կատարած ծախսերը, ինչպես նաև այս նպատակի համար կատարված պետական ծախսերը։ ՄԿ-ն, լայն իմաստով, տնտեսական զարգացման ինտենսիվ արդյունավետ գործոն է, հասարակության և ընտանիքի զարգացումը, այդ թվում` աշխատանքային ռեսուրսների կրթված մասը, գիտական և վարչական աշխատանքի գործիքները, շրջակա միաջավայրը և այն աշխատանքային գործունեությունը, որը ապահովում է ՄԿ-ի` որպես զարգացման արտադրական գործոնի արդյունավետ և ռացիոնալ գործունեությունը։ Նեղ իմաստով` ՄԿ-ն գիտելիքն է, առողջությունը, որակական և արտադրական աշխատանքը, կյանքի որակը։ ՄԿ-ն ինովացիոն տնտեսության և գիտելիքների տնտեսության ձևավորման և զար-գացման հիմնական գործոնն է։

Գյուլնարա
11.04.2018, 16:20
Այս թեմայի քննարկման համար շատ կարևոր է ուշադրություն դարձնել աշակերտի հոգեբանական բնութագրի վրա:
Անհատի օնտոգենետիկ զարգացման փուլ, մանկության գագաթնակետը։ Երեխան պահպանում է մանկական շատ որակներ՝ թեթևամտությունը, միամտությունը։ Բայց նա արդեն սկսում է կորցնել մանկական անմիջականությունը վարքում, նրա մոտ առաջանում է մտածողության ուրիշ տրամաբանություն։ Ուսումը նրա համար նշանակալից գործունեություն է։ Դպրոցում երեխան ձեռք է բերում ոչ միայն նոր գիտելիքներ, կարողություններ, այլև որոշակի սոցիալական կարգավիճակ։ Փոխվում են հետաքրքրությունները, արժեքները, երեխայի կյանքի ամբողջ դրվածքը։
Երեխայի հոգեկան զարգացման պարբերացման մեջ նախադպրոցական տարիքն ունի որոշակի սահմաններ՝ 3-ից 7 տարեկան։ 7 տարեկանի ճգնաժամը անցումային տարիք է և կարծես թե բաժանում է նախադպրոցական տարիքը կրտսեր դպրոցական տարիքից։ Այնուամենայնիվ, այսօր երեխաները դպրոց են ընդունվում ոչ թե 7, այլ 6 տարեկանից։ Սրա հետ կապված առաջանում են բազում հարցեր. Եթե 6 տարեկան երեխան սկսում է սովորել դպրոցում, արդյո՞ք սա նշանակում է, որ նա արագ է զարգանում, օգտակար է, արդյո՞ք այս տարիքում ներառվել ուսումնական գործունեության մեջ, ի՞նչ է նշանակում հոգեբանական պատրաստվածություն դպրոցին։
Աշակերտի հոգեբանական բնութագիրը պետք է առանձնացվի և միշտ լինի թեմայի ուշադրության կենտրոնում , որպես մարդկային կապիտալ:
Նախապես շնորհակալություն քննարկումների համար:

Գյուլնարա
03.05.2018, 15:28
Միջազգային գլոբալացման պայմաններում համաշխարհային միգրացիոն գործընթացներն էական ազդեցություն են թողնում ազգ-պետություններում մարդկային կապիտալի պահպանման և զարգացման հարցերի վրա: Առավել խնդրահարույց է համաշխարհային միգրացիոն հոսքերի ազդեցության համատեքստում երկրների ՄԿ և հատկապես վերջինի մտավոր կապիտալի կուտակման ու վերարտադրման հիմնահարցը: Ինչպես ցույց են տալիս միջազգային հետազոտությունները, զարգացող երկրների քաղաքական վերնախավերը, որպես կանոն, լուրջ խնդրի առջև են կանգնում տեղի բնակչության մտավոր կապիտալի կուտակման և զարգացման գործում, քանի որ բարձրորակ մասնագետներից շատերը ձգտում են իրենց մտավոր ռեսուրսները ներդնել առավել զարգացած և բարեկեցիկ միջավայր ունեցող երկրներում։ Տվյալ պետության ՄԿ և նրա մտավոր ռեսուրսների վերարտադրողականության ցիկլի պահպանման գործընթացը պայմանավորված է տվյալ երկրի բնակչության բարեկեցության ընդհանուր մակարդակով, առկա քաղաքական ինստիտուտների կայացածությամբ, ինչպես նաև հասարակության ազգային բարոյահոգևոր, արժեքաբանական ընդհանուր ընկալումներով և կողմնորոշումներով:

Հիմնախնդիրները լինում են նաև կրթական բովանդակության. աուդիո և տեսանյութերը արագ հնանում են: Ժամանակակից տեխնիկային համապատասխան վավերական ծրագրագրաշարեր ստեղծելը հաճախ շատ դժվար է և թանկ արժե ուսուցիչների համար: ժամանակակից մեդիամիջոցների ներառումը կրթական գործընթացում դրական է, թե՞ բացասական. հարցը մշտապես քննարկման համատեքստում է:
Նոր մեդիա ուսումնական միջավայրը նախ և առաջ պետք է ունենա բավարար թվով սարքավորումներ, իսկ ուսուուցչական կազմը պետք է վերապատրաստված լինի և կարողանա իր աշխատանքում հնարավորինս արդյունավետ օգտագործել այդ տեխնոլոգիաները: Կարևոր է ոչ միայն, որ ուսումնական հաստատությունը ապահովված լինի դիդակտիկ և օգտակար նյութերով, այլև այն, որ սովորողները և ուսուցիչները ազատ մուտք ունենան դեպի այդ նյութական աշխարհ և դրանք օգտագործեն:

Գյուլնարա
05.05.2018, 22:16
Կոնստրուկտիվ տեսություն. ուսուցման գործընթացում նոր ստեղծված արդյունքները ոչ միայն տարաբնույթ հետազոտությունների, գիտական գիտելիքների, հարցերի և առաջադրանքների մշակումն է, այլև դրանց տեղեկատվական պահպանումը:
Մենք աշխարհը տեսնում ենք ոչ այնպիսին, ինչպիսին կա, այլ այնպիսին, ինչպիսին ընկալում է մեր ուղեղը: Ուղեղն է ստեղծում աշխարհի մոդելը: Հետևաբար, այս աշխարհի մասին որոշակի օբյեկտիվ գիտելիք չի կարող գոյություն ունենալ, ցանկացած տվյալ պահ կապված է իրականության մեր ընկալման հետ, որի ստեղծման հեղինակը հենց մենք ինքներս ենք:
Գիտելիքը անհատական երևույթ է, ընդ որում մարդու կուտակած փորձն ու հենց նոր ստացած տեղեկությունը սկսում են համագործակցել և փոխազդեցել միմյանց: Տվյալ դեպքում, որքան իրական ու շոշափելի է գիտելիքը, այնքան ավելի հավանական է դառնում այն հետագայում, արդեն կյանքում դրա գործածությունը: