PDA

Դիտել ողջ տարբերակը : «Ձեռներեց և ձեռներեցություն» թեման տարրական դպրոցի տեխնոլոգիայի դասընթացում

Ժենյա
07.04.2018, 00:22
«Ձեռներեց և ձեռներեցություն» թեման տարրական դպրոցի տեխնոլոգիայի դասընթացի նոր թեմաներից է:Այս թեմայի հիմնական նպատակն այն է,որ աշակերտը պատկերացնի թե ով է ձեռներեցը, որն է ձեռներեցության դերը, ինչ հատկանիշներով է բնութագրվում ձեռներեցը: Աշակերտը պետք է իմանա ինչ է բարիքը, որքան է կարևոր ապրելու համար բարիք ստեղծելը: Շատ զգուշորեն աշակերտին բացատրել ինչ է փողը, որն է նրա դերը կյանքում, ինչպես պետք է վաստակել փողը: Աշակերտը պետք է հստակ հասկանա թե ինչ է բարիքը, ապրանքը, ծառայությունը: Այս հասկացություները դժվար կնկալվեն աշակերտի կողմից, մանավանդ 2-րդ դասարանում: Բայց մենք պետք է բազմաթիվ օրինակներով քայլ առ քայլ երեխային մատուցենք իրենց հասկանալի ձևով .խաղերով, բեմադրությամբ և այլն: Իմ համոզմամբ սա ճիշտ արվող քայլ է, որպեսզի կյանքից ետ չմնանք և քայլենք աշխարհին համընթաց : Դեռևս փիլիսոփա Սոկրատեսն է ասել «ամեն ինչ հոսում է, ամեն ինչ փոփոխվում»: Պետք է փոխվենք և մենք .որքան շուտ այնքան լավ:

Հարգելի գործընկերներ խնդրում եմ կիսվեք Ձեր փորձով:

Մարինե Յարմալոյան
07.04.2018, 01:12
Հարգելի Ժենյա շատ արդիական և կարևոր թեմա եք քննարկում:Այո, այս դարի երեխան պետք է իմանա ինչ է ձեռներեցը,ձեռներեցության դերը:

սուսան1965
07.04.2018, 01:39
Հարգելի Ժենյա, ես տեխնոլոգիա չեմ դասավանդում,բայց կարևորում եմ առարկայի արդիականությունը : Մեզ մոտ ընդունված է փոխադարձ դասալսումներ անցկացնելը .ուստի կարող եմ ասել ,որ <<Տեխնոլոգիա>> առարկայից անցկացվող դասերը շատ հետաքրքիր են ու զարգացնող:Երեխաները կարողանում են կապ տեսնել տվյալ դասի թեմայի և առօրյա պահանջների միջև : Այսպես, «Բիզնես գաղափար » / 2րդ դաս. / և « Շուկայի հետազոտություն » / 3-րդ դաս. /թեմաներն ուսումնասիրելիս աշակերտները մեծ հետաքրքությամբ էին աշխատում գունավոր թղթերով և ստվարաթղթով: Դասի նպատակն էր ձևավորել ՝ ինչ է բիզնեսը , դրա միտքը հասկանալու և այն վերարտադրելու կարողությունը: Իսկ 3 -րդ դասարանում տիրող աշխուժությունն առավել ակնհայտ էր : Դասի նպատակն էր՝ ձևավորել հետազոտություն և ուսումնասիրություն կատարելու կարողություն: «Շուկա » բառի բացատրությունը մեկնաբանվում էր հետաքրքիր բառերով՝ զամբյուղ, ապրելամիջոց, մայրիկների չարչարանք :Դասի ընթացքում աշակերտները պատրաստեցին բացիկներ՝ կանանց տոնին նվիրված , գնահատեցին իրենց պատրաստածը Կազմեցին հարցաշար, որը հանձնարարվեց լրացնել տանը: 5609,5610

Heghin
07.04.2018, 15:07
«Ձեռներեց և ձեռներեցություն» թեման տարրական դպրոցի տեխնոլոգիայի դասընթացի նոր թեմաներից է:Այս թեմայի հիմնական նպատակն այն է,որ աշակերտը պատկերացնի թե ով է ձեռներեցը, որն է ձեռներեցության դերը, ինչ հատկանիշներով է բնութագրվում ձեռներեցը: Աշակերտը պետք է իմանա ինչ է բարիքը, որքան է կարևոր ապրելու համար բարիք ստեղծելը: Շատ զգուշորեն աշակերտին բացատրել ինչ է փողը, որն է նրա դերը կյանքում, ինչպես պետք է վաստակել փողը: Աշակերտը պետք է հստակ հասկանա թե ինչ է բարիքը, ապրանքը, ծառայությունը: Այս հասկացություները դժվար կնկալվեն աշակերտի կողմից, մանավանդ 2-րդ դասարանում: Բայց մենք պետք է բազմաթիվ օրինակներով քայլ առ քայլ երեխային մատուցենք իրենց հասկանալի ձևով .խաղերով, բեմադրությամբ և այլն: Իմ համոզմամբ սա ճիշտ արվող քայլ է, որպեսզի կյանքից ետ չմնանք և քայլենք աշխարհին համընթաց : Դեռևս փիլիսոփա Սոկրատեսն է ասել «ամեն ինչ հոսում է, ամեն ինչ փոփոխվում»: Պետք է փոխվենք և մենք .որքան շուտ այնքան լավ:

Հարգելի գործընկերներ խնդրում եմ կիսվեք Ձեր փորձով:
Ձեռնարկատիրական կրթության հիմնական նպատակն է սովորողներին ոչ միայն հաղորդել գործարարության վերաբերյալ անհրաժեշտ գիտելքիներ և հմտություններ, այլ նաև նրանց մոտ ձևավորել որոշակի համոզմունքներ, վստահություն, արժեքներ և վերաբերմունք:

Heghin
07.04.2018, 15:15

Ձեռնարկատիրական կրթությունը հենց այն գործիքն է, որը կնպաստի սովորողների շրջանում աշխատանքային հիմնական հմտությունների ձևավորմանը: Հաշվի առնելով, որ ներկայումս աշակերտները կրթական նպատակներով որպես ուսումնական գործիք օգտագործում են նաև իրենց սմարթֆոնները, և անլար համացանցի կիրառումը նրանց հնարավորություն է տալիս բառացիորեն ամենուրեք շրջապատված լինելու տեղեկատվությամբ, հենց նմանատիպ ուսումնական բաղադրիչների միջոցով կարելի է հասնել սովորողների՝ աշխատանքային պատրաստվածության բավարար մակարդակին դեռևս ուսումնառության տարիներին:

Էմմա Խաչատրյան
07.04.2018, 15:19
«Ձեռներեց և ձեռներեցություն» թեման տարրական դպրոցի տեխնոլոգիայի դասընթացի նոր թեմաներից է:Այս թեմայի հիմնական նպատակն այն է,որ աշակերտը պատկերացնի թե ով է ձեռներեցը, որն է ձեռներեցության դերը, ինչ հատկանիշներով է բնութագրվում ձեռներեցը: Աշակերտը պետք է իմանա ինչ է բարիքը, որքան է կարևոր ապրելու համար բարիք ստեղծելը: Շատ զգուշորեն աշակերտին բացատրել ինչ է փողը, որն է նրա դերը կյանքում, ինչպես պետք է վաստակել փողը: Աշակերտը պետք է հստակ հասկանա թե ինչ է բարիքը, ապրանքը, ծառայությունը: Այս հասկացություները դժվար կնկալվեն աշակերտի կողմից, մանավանդ 2-րդ դասարանում: Բայց մենք պետք է բազմաթիվ օրինակներով քայլ առ քայլ երեխային մատուցենք իրենց հասկանալի ձևով .խաղերով, բեմադրությամբ և այլն: Իմ համոզմամբ սա ճիշտ արվող քայլ է, որպեսզի կյանքից ետ չմնանք և քայլենք աշխարհին համընթաց : Դեռևս փիլիսոփա Սոկրատեսն է ասել «ամեն ինչ հոսում է, ամեն ինչ փոփոխվում»: Պետք է փոխվենք և մենք .որքան շուտ այնքան լավ:

Հարգելի գործընկերներ խնդրում եմ կիսվեք Ձեր փորձով:

Հարգելի՛ ժենյա արդիական թեմա եք քննարկում։
Ձեռներեցությունը անձի այն գլխավոր ունակություններից է,որն անհրաժեշտ է ինքնադրսևորման,սոցիալական
ներգրավվածության,ակտիվ քաղաքացիության և աշխատունակության մեծացման համար։
Ձեռնարկատիրական կրթությունն ուղղված է երիտասարդների մոտ նախաձեռնության և ձեռներեցության
կարողությունների զարգացմանը,ստեղծագործական ու նորարարական հմտությունների խթանմանն ու
որոշումներ կայացնելու,պլանավորելու և իրենց սեփական նախագծերը ղեկավարելու հնարավորությունների
ընձեռնմանը:
Ձեռնարկատիրական կրթությունը կնպաստի սեփական ջանքերով և նախաձեռնությամբ հիմնելու սեփական
գործը`նպաստելով աշխատատեղերի ընդլայնմանը,գործազրկության նվազեցմանը և զբաղվածության մեծացմանը:

Մինասյան Լիլիթ
07.04.2018, 19:51
Հարգելի Ժենյա, շնորհակալություն արդիական թեմա առաջադրելու համար: Ժամանակակից հասարակարգն ու նրա բարքերը մեզ ստիպում են դեռ դպրոցական ցածր դասարանից ուշադրություն դարձնել այնպիսի երևույթների, ինչպիսիք են ձեռներեցությունն ու ձեռնարկատիրությունը: Ազատ շուկայական հարաբերությունների հիմքը հենց այս ունակություններն են: Համոզված եմ, որ Ձեր բազմամյա փորձը այս թեմայի դասավանդման գործում շատերիս օգտակար կլինի: Ավելացնեմ, որ մեր գործն էլ է հեշտանում՝ ավագ դասարաններում այս թեման հասարակագիտություն առարկայի շարջանակներում դասավանդելու պարագայում:

Ժենյա
08.04.2018, 16:05
Հարգելի Ժենյա, ես տեխնոլոգիա չեմ դասավանդում,բայց կարևորում եմ առարկայի արդիականությունը : Մեզ մոտ ընդունված է փոխադարձ դասալսումներ անցկացնելը .ուստի կարող եմ ասել ,որ <<Տեխնոլոգիա>> առարկայից անցկացվող դասերը շատ հետաքրքիր են ու զարգացնող:Երեխաները կարողանում են կապ տեսնել տվյալ դասի թեմայի և առօրյա պահանջների միջև : Այսպես, «Բիզնես գաղափար » / 2րդ դաս. / և « Շուկայի հետազոտություն » / 3-րդ դաս. /թեմաներն ուսումնասիրելիս աշակերտները մեծ հետաքրքությամբ էին աշխատում գունավոր թղթերով և ստվարաթղթով: Դասի նպատակն էր ձևավորել ՝ ինչ է բիզնեսը , դրա միտքը հասկանալու և այն վերարտադրելու կարողությունը: Իսկ 3 -րդ դասարանում տիրող աշխուժությունն առավել ակնհայտ էր : Դասի նպատակն էր՝ ձևավորել հետազոտություն և ուսումնասիրություն կատարելու կարողություն: «Շուկա » բառի բացատրությունը մեկնաբանվում էր հետաքրքիր բառերով՝ զամբյուղ, ապրելամիջոց, մայրիկների չարչարանք :Դասի ընթացքում աշակերտները պատրաստեցին բացիկներ՝ կանանց տոնին նվիրված , գնահատեցին իրենց պատրաստածը Կազմեցին հարցաշար, որը հանձնարարվեց լրացնել տանը: 5609,5610

Հարգելի Սուսան լիովին համամիտ եմ Ձեզ հետ,ես էլ եմ այն շատ կարևորում:

Ժենյա
08.04.2018, 16:08
Ձեռնարկատիրական կրթության հիմնական նպատակն է սովորողներին ոչ միայն հաղորդել գործարարության վերաբերյալ անհրաժեշտ գիտելքիներ և հմտություններ, այլ նաև նրանց մոտ ձևավորել որոշակի համոզմունքներ, վստահություն, արժեքներ և վերաբերմունք:

Հարգելի Հեղինե շնորհակալություն թեմային արձագանքելու համար:

Ժենյա
08.04.2018, 16:26
Հարգելի՛ ժենյա արդիական թեմա եք քննարկում։
Ձեռներեցությունը անձի այն գլխավոր ունակություններից է,որն անհրաժեշտ է ինքնադրսևորման,սոցիալական
ներգրավվածության,ակտիվ քաղաքացիության և աշխատունակության մեծացման համար։
Ձեռնարկատիրական կրթությունն ուղղված է երիտասարդների մոտ նախաձեռնության և ձեռներեցության
կարողությունների զարգացմանը,ստեղծագործական ու նորարարական հմտությունների խթանմանն ու
որոշումներ կայացնելու,պլանավորելու և իրենց սեփական նախագծերը ղեկավարելու հնարավորությունների
ընձեռնմանը:
Ձեռնարկատիրական կրթությունը կնպաստի սեփական ջանքերով և նախաձեռնությամբ հիմնելու սեփական
գործը`նպաստելով աշխատատեղերի ընդլայնմանը,գործազրկության նվազեցմանը և զբաղվածության մեծացմանը:

Շնորհակալություն հարգելի Էմմա թեմային արձագանքելու համար,իհարկե ձեռնարկատիրական կրթության շնորհիվ բոլոր երեխաները ձեռնարկատեր չեն դառնալու, բայց դա առնվազն օգնի, որ նրանք ճիշտ սպառողներ լինեն:Ձեռնարկատիրական կրթության շնորհիվ կմեծանա երեխաների մեջ իրենց ջանքերի գնով աշխատած ասենք հարյուր դրամից տասը բարեգործությանն ուղղելու գիտակցությունը սերմանելու անհրաժեշտությունը:

Արամ Քոչարյան
08.04.2018, 22:52
«Ձեռներեց և ձեռներեցություն» թեման տարրական դպրոցի տեխնոլոգիայի դասընթացի նոր թեմաներից է:Այս թեմայի հիմնական նպատակն այն է,որ աշակերտը պատկերացնի թե ով է ձեռներեցը, որն է ձեռներեցության դերը, ինչ հատկանիշներով է բնութագրվում ձեռներեցը: Աշակերտը պետք է իմանա ինչ է բարիքը, որքան է կարևոր ապրելու համար բարիք ստեղծելը: Շատ զգուշորեն աշակերտին բացատրել ինչ է փողը, որն է նրա դերը կյանքում, ինչպես պետք է վաստակել փողը: Աշակերտը պետք է հստակ հասկանա թե ինչ է բարիքը, ապրանքը, ծառայությունը: Այս հասկացություները դժվար կնկալվեն աշակերտի կողմից, մանավանդ 2-րդ դասարանում: Բայց մենք պետք է բազմաթիվ օրինակներով քայլ առ քայլ երեխային մատուցենք իրենց հասկանալի ձևով .խաղերով, բեմադրությամբ և այլն: Իմ համոզմամբ սա ճիշտ արվող քայլ է, որպեսզի կյանքից ետ չմնանք և քայլենք աշխարհին համընթաց : Դեռևս փիլիսոփա Սոկրատեսն է ասել «ամեն ինչ հոսում է, ամեն ինչ փոփոխվում»: Պետք է փոխվենք և մենք .որքան շուտ այնքան լավ:

Հարգելի գործընկերներ խնդրում եմ կիսվեք Ձեր փորձով:

Հարգելի կոլեգա շատ հետաքրքիր ու արդիական թեմա եք քննարկում, հաճույքով կհետևեմ ու կմասնակցեմ քննարկումներին:

Ժենյա
09.04.2018, 14:12
Հարգելի կոլեգա շատ հետաքրքիր ու արդիական թեմա եք քննարկում, հաճույքով կհետևեմ ու կմասնակցեմ քննարկումներին:

Հարգելի Արամ շնորհակալություն թեմային արձագանքելու համար

Ժենյա
09.04.2018, 14:14
Ո՞վ է ձեռներեցը:
Այսօրվա իմ նպատակը ձեռներեցին ներկայացնելն է:Քանի որ թեմայի գլխավոր հերոսը նա է և ,ընդհանրապես, և՛ ապրանքը, և՛ բարիքը, և՛ փողը կախված են ձեռներեցից:Նա է առաջին դեմքը և կախված այն բանից ,թե ով է նա ,ինչպիսին է նրա մարդկային հատկանիշները,ինչ գիտելիքի պաշար ունի և փորձարություն,այդպսին էլ կլինի նրա ստեղծած բիզնեսը:Բերեք թվարկենք այն հատկանիշները ,որ պետք է ունենա ձեռներեցը.
1.Նախ պետք է իմանանք ,որ նրանք չեն ծնվում ,այլ դառնում են:Նա պետք է լինի նպատակասլաց, պատասխանատու ,գործն ավարտին հասցնող մարդ.
2.Նա պետք է լինի կազմակերպիչ: Նախքան գործը սկսելը կազմի գործողությունների պլան և նախապես ծրագրի բոլոր քայլերը .
3.Լինի տոկուն ,աշխատի այնքան որքան պետք է .
4.Կարողանա ճիշտ որոշում կայացնի և հավատարիմ մնա իր ընդունած որոշումներին.
5.ՈՒնենա ճկում մտածելակերպ և ռիսկի դիմելու պատրաստակամություն.
6.Ի վերջո լինի խելացի ,աշխատասեր,հնարամիտ ,ազնիվ ու բարեկիրթ մարդ:
Այնուհետև կխոսենք բարիքի և ապրանքի մասին և այն մասին թե ինչ է ձեռներեցությունը:

Ալլա Ղալայան
09.04.2018, 14:21
Հարգելի ժենյա շատ արդիական ու հետաքրքիր թեմա եք քննարկում: Մեծ հետաքրքրությամբ կհետևեմ թեմայի քննարկումներին: Այո՛ , կյանքին համընթաց քայլելու համար պետք է, որ երեխան փոքր տարիքից գիտակցի և գաղափար կազմի ի՞նչ է ձեռներեցը և ի՞նչ է ձեռներեցությունը:

Մարիամ Իգիթյան
09.04.2018, 14:42
Հարգելի Ժենյա,շատ կարևոր թեմա եք քննարկում,այն անհրաժեստ է բոլորին:Դարի հետ համընթաց շարժվելու համար պետք է յուրաքանչյուր ոք գաղափար ունենա ,թե ինչ է ձեռներեցը,ինչ է ձեռներեցությունը և ճիշտ վերաբերվի այդ գաղափարներին:

Քրիստինե Աղաբաբյան
09.04.2018, 22:46
«Ձեռներեց և ձեռներեցություն» թեման տարրական դպրոցի տեխնոլոգիայի դասընթացի նոր թեմաներից է:Այս թեմայի հիմնական նպատակն այն է,որ աշակերտը պատկերացնի թե ով է ձեռներեցը, որն է ձեռներեցության դերը, ինչ հատկանիշներով է բնութագրվում ձեռներեցը: Աշակերտը պետք է իմանա ինչ է բարիքը, որքան է կարևոր ապրելու համար բարիք ստեղծելը: Շատ զգուշորեն աշակերտին բացատրել ինչ է փողը, որն է նրա դերը կյանքում, ինչպես պետք է վաստակել փողը: Աշակերտը պետք է հստակ հասկանա թե ինչ է բարիքը, ապրանքը, ծառայությունը: Այս հասկացություները դժվար կնկալվեն աշակերտի կողմից, մանավանդ 2-րդ դասարանում: Բայց մենք պետք է բազմաթիվ օրինակներով քայլ առ քայլ երեխային մատուցենք իրենց հասկանալի ձևով .խաղերով, բեմադրությամբ և այլն: Իմ համոզմամբ սա ճիշտ արվող քայլ է, որպեսզի կյանքից ետ չմնանք և քայլենք աշխարհին համընթաց : Դեռևս փիլիսոփա Սոկրատեսն է ասել «ամեն ինչ հոսում է, ամեն ինչ փոփոխվում»: Պետք է փոխվենք և մենք .որքան շուտ այնքան լավ:

Հարգելի գործընկերներ խնդրում եմ կիսվեք Ձեր փորձով:
Հարգելի Ժենյա շնորհակալություն հետաքրքիր թեմայի քննարկման համար:Հուսով եմ Ձեր քննարկումները օգտակար կլինեն տարրական դասարաններում դասավանդող ուսուցիչներն:

Ժենյա
09.04.2018, 23:12
ԻՆՉ Է ԲԱՐԻՔԸ

Դասի ընթացքում կազմակերպել քննարկում աշակերտների հետ այն մասին ,թե ինչ է պետք մարդուն հարմարավետ և լավ ապրելու համար:Երեխաները թվարկում են.համեղ ուտելիքներ, գեղեցիկ շորեր,լավ տներ ,մեքենաներ:Չեն մոռանում որ պետք է օգտվեն վարսահարդարի ծառայությունից, սրճարան գնալ,երբեմն բժշկի դիմել:Ինձ մնում է ասել ,որ իրենց թվարկածը բաժանվում է երկու խմբի ՝ ապրանք և ծառայություն :
Ապրանքն արժեք ունեցող ,տեսանելի և շոշափելի նյութական պարագա է,որը բավարարում է մարդու այս կամ այն պահանջները (հաց ,միրգ, գրիչ և այլն):
Ծառայությունը նույնպես արժեք ունեցող ,սակայն անտեսանելի ,անշոշափելի և ոչ նյութական պարագա է ,որը նույնպես բավարարում է մարդու պահանջները:Օրինակ՝ խոհարարություն ,վարսավիրություն և այլն:
Ապրանքն ու ծառայությունը միասին կոչվում է բարիք :Բարիքը այն բոլոր ապրանքներն ու ծառայություններն են ,որ մարդու անհրաժեշտ են հարմարավետ ապրելու համար:Մարդը,ով բարիք է ստեղծում իր ընտանիքի կարիքները բավարարելու համար կոչվում է բարիք ստեղծող:Բարիք ստեղծողը դեռևս ձեռներեց չէ,քանի դեռ նրա նպակակը իր ստեղծած բարիքը վաճառելը և փող վաստակելը չէ:
Ձեռներեցը ,այն անձն է ,ով շահույթ ստանալու նպատակով հիմնում և կազմակերպում է իր սեփական գործը,և ենթարկվում այդ գործի հետ կապված ռիսկին:

Ալլա Ղալայան
10.04.2018, 19:46

Շատ ճիշտ եք ներկայացրել հարգելիՙ կոլեգա, կարևոր է նաև, որ երեխաները իմանան, թե բարիք ստանալու համար ինչքան դժվարին ճանապարհ պետք է անցնել և կարողանան կարևորել այն:

Մառա Առաքելյան
12.04.2018, 17:47
Տիկին Շահբազյան,ինձ բախտ վիճակվեց ներկա գտնվել Ձեր կազմակերպած հրաշալի բաց դասին՝ «Ձեռներեց և ձեռներեցություն» թեմայով: Ձեր բազմամյա փորձն ու ժամանակակից մտածելակերպը ակտիվ հրաշամանուկների օգնությամբ հիանալի տրամադրություն ու փայլուն գիտելիքներ տվեցին ներկա գտնվողներիս: Շնորհակալություն:5855585158535854585258555851585358545852

Ժենյա
13.04.2018, 14:38
Տիկին Շահբազյան,ինձ բախտ վիճակվեց ներկա գտնվել Ձեր կազմակերպած հրաշալի բաց դասին՝ «Ձեռներեց և ձեռներեցություն» թեմայով: Ձեր բազմամյա փորձն ու ժամանակակից մտածելակերպը ակտիվ հրաշամանուկների օգնությամբ հիանալի տրամադրություն ու փայլուն գիտելիքներ տվեցին ներկա գտնվողներիս: Շնորհակալություն:585558515853[[ATTACH=CONFIG]5854585258555851585358545852

Հարգելի Մառա շնորհակալ եմ թեմային արձագանքելու համար

Ժենյա
13.04.2018, 14:42
Շատ ճիշտ եք ներկայացրել հարգելիՙ կոլեգա, կարևոր է նաև, որ երեխաները իմանան, թե բարիք ստանալու համար ինչքան դժվարին ճանապարհ պետք է անցնել և կարողանան կարևորել այն:

Հարգելի Ալլա շնորհակալություն քննարկումներին մասնակցելու համար

Ժենյա
13.04.2018, 20:57
Ապրանք-փող
Դասապրոցեսում երեխաները գրքեր էին պատրաստել:Որոշեցի հնարավորինս պարզ բացատրել և ցուցադրել,թե ինչպես է իրենց պատրաստած գիրքը ապրանք դառնում:Ընտրեցինք լավագույն երկու աշխատանք :Որոշեցինք մեկը նվիրել ,մյուսը վաճառել:Այն գիրքը,որը նվիրում ենք նա լոկ բարիք է,և ոչ թե ապրանք :Այն գիրքը,որը վաճառում ենք,նա դառնում է ապրանք :Երեխաներին բացատրեցի ,թե ինչպես են հաշվում ապրանքի արժեքը,գինը:Գիրքը գնահատեցինք հազար դրամ:Երբ դրամն արդեն մեր ձեռքոմ էր (կատարած աշխատանքը վաճառելու շնորհիվ)հարցրեցի, թե ինչ կարող ենք անել դրամը:Կարող ենք գնել կոնֆետ, տետր,գրիչ ,պլաստիլին և այլն:Բայց մենք գնեցինք կոնֆետ և բաժանեցինք բոլորին ,քանի որ դա բոլորի աշխատանքի արդյունքն էր:Երեխաները հասկացան ,որ փողը վաստակում են և ծախսում իրենց պահանջները բավարարելու համար:

Արևիկ Ոսկանյան
13.04.2018, 23:46

Նյութի ներկայացման շատ հետաքրքիր ձև եք ներկայացրել, շնորհակալություն:

Անահիտ Բաղդասարյան
14.04.2018, 00:08
Շնորհակալություն հարգելի Էմմա թեմային արձագանքելու համար,իհարկե ձեռնարկատիրական կրթության շնորհիվ բոլոր երեխաները ձեռնարկատեր չեն դառնալու, բայց դա առնվազն օգնի, որ նրանք ճիշտ սպառողներ լինեն:Ձեռնարկատիրական կրթության շնորհիվ կմեծանա երեխաների մեջ իրենց ջանքերի գնով աշխատած ասենք հարյուր դրամից տասը բարեգործությանն ուղղելու գիտակցությունը սերմանելու անհրաժեշտությունը:

«Ճիշտ սպառողներ» արտահայտությունը խնդրում եմ բացատրել:

Ժենյա
15.04.2018, 03:25
Բիզնես գաղափար
<<Բիզնես գաղափար >>հասկացությունը այս տարիքի աշակերտի համար շատ բարդ է:Դրա համար օգտագործում ենք <<միտք>> բառը:Թեմայի նպատակն է ձևավորել միտքը հասկանալոււ և այն վերարտադրելու կարողություն:Աշակերտը պետք է կարողանա ձևակերպել պարզագույն միտք, գաղափար:Նա պետք է կարևորի իր առաջ քաշած միտքը,գաղափարը:Այս թեման առաջարկվում է ինտեգրել <<Աշխատանք թղթով և ստվարաթղթով>>բաժնին:Այն կհաջորդի թեմա 1-ին <<Ձեռներեց և ձեռներեցություն>>թեմային:ՈՒսուցիչը ձևավորում է մտահաղացումներ ձևավորելու և դրանք զարգացնելու կարողություններ:Այնուհետև աշակերտներին առաջարկվում է առաջարկել որևէ միտք,մտահղացում, գաղափար,և զարգացնել այն:Ներկայացված գաղափարները քննարկել :Խճանկարի կամ մեկ այլ տեխնիկայով մարմնավորել գաղափարը:Կշռադատման փուլում բոլոր աշխատանքները փակցնել դասարանի ցուցադրվող ,տեսանելի մասում և գնահատել:

Ժենյա
16.04.2018, 14:16
«Ճիշտ սպառողներ» արտահայտությունը խնդրում եմ բացատրել:

Հարգելի Անահիտ,ճիշտ սպառողը նա է,ով գիտի թե ինչ է գնում,ինչի համար է վճարում և ինչ նպատակով պետք է օգտագործի այն:

Ժենյա
16.04.2018, 14:40
Միտք

ՄԻՏՔ-մտահղացումը իրականացնելու համար պետք է պլանավորելքայլերը:
Աշակերտի մեջ ձևավորել աշխատանքը պլանավորելու կարողություն ,աշխատանքի պարզ պլան կազմելու կարողություն :Աշակերտը պետք է հասկանա որ պլան կազմել նշանակում է որոշել,թե կատարվող աշխատանքը ինչ քայլերից պետք է բաղկացած լինի ,և այդ քայլերը ինչպես են հաջորդում միմյանց:
Անդրադառնումենք «Ովաշխատի,նա կուտի» բանաստեղծությանը ,որը երեխաները անգիր գիտեն:Հարցնում ենք ինչ արեց հավ մայրիկը գարու մեկ հատիկից մեկ հասկ ստանալու համար :Աշակերտները թվարկում են աշխատանքի քայլերը .նշելով դրանց հաջորդականությունը.
1.Փորել հողը
2.Ցանել սերմը
3.Ջրել այն ,մշակել ,փխրեցնել հողը
4.Քաղել այն
ՈՒսուցիչը աշակերտներին բացատրում է ,որ գարու հատիկից գարու հասկ ստանալու համար պետք է կատարել աշխատանք ,որը կազմված է մի քանի քայլերից:Բացատրել աշակերտներին ,որ ցանկացած աշխատանք կատարելիս անհրաժեշտ է քայլ առ քայլ ծրագրել այն:Կարելի է աշակերտներին առաջարկել այլ ապրանք կամ ծառայություն ատեղծելու քայլաշար .օրինակ.հաց թխելու քայլաշարը,այսինքն քայլերի հաջորդականությունը :Այսպիսով աշակերտները կկարողանան կազմել աշխատանքի պլան և բացատրել ,թե ինչ քայլերից պետք է բաղկացած լինի այն:

Ժենյա
17.04.2018, 13:22
Թեմայի նպատակն է աշակերտի մեջ զարգացնել ապրանքը և ծառայությունը տարբերակելու կարողություն :
Աշակերտը պետք է հասկանա .
Ապրելու համար մարդիկ ունեն որոշակի ապրանքների և ծառայությունների կարիք:
Ինչ է ապրանքը ,ինչ է ծառայությունը,և ինչով են դրանք տարբերվում միմյանցից:
Ապրանքները և ծառայությունը ստեղծվում և մատուցվում են ձեռներեցների կողմից:
Ինչպիսի ապրանքներ են պատրաստում տեխնոլոգիայի դասերին :
Ինչպիսի ծառայությունների մասին են խոսում այդ դասերին:
Աշակերտը պետք է կարողանա .
բացատրել ,թվարկել.ինչ ապրանքներ և ծառայություններ կարիք ունեն մարդիկ ապրելու համար,
բացատրել ,որ ապրանքները և ծառայությունները ստեղծվում և մատուցվում են ձեռներեցների կողմից,
տարբերակել ապրանքը և ծառայությունը
բերել ապրանքի և ծառայության օրինակներ:
Աշակերտը պետք է կարևորի .
ապրանքների անհրաժեշտությունը մարդկանց առօրյա կյանքում,
ձեռներեցների դերը ապրանքների և ծառայությունների ստեղծման գործում:

Ժենյա
19.04.2018, 13:55
Ինչ է ծառայությունը
Օգտվել եմ դասի պլանից .շատ հաջողված դաս էր :
Դասի ընթացքը.
Պետք է վերհիշել անցած թեմաները ,քանի որ ձեռք բերած գիտելիքների վերհիշելը կարևոր կապող օղակ է առաջիկայում ուսուցանվող թեմաները արդյունավետ յուրացնելու համար:
Նախապես պետք է հանձնարարել աշակերտներին ,որ այդ դասին նրանք իրենց հետ դասարան բերեն այդ պարագաները .գունավոր մարկերներ ,մկրատ ,դեկորատիվ գործվածքի կտոր,գունավոր ստվարաթղթի կտորներ:
Վերհիշելու նպատակով հատկապես կարևոր է ,որ ուսուցիչը տա հետևյալ հարցերը.
_Ով է ձեռներեցը :
_Ինչպիսի աշխատանք է նա կատարում :
_Որն է նրա նպատակը :
_Ինչ է բարիքը:
Այնուհետև ուսուցիչը բացատրում է ապրանքը և ծառայությունը ,ստեղծվում են ձեռներեցի կողմից ,և դրանք բավարարում են մարդկանց կարիքները,սակայն իրարից տարբերվում են նրանով ,որ ապրանքը նյութական է ,իսկ ծառայությունը ոչ նյութական :
Երբ ուսուցիչն աշակերտների հետ կազմակերպում է քկննարկում հետևյալ հարցերի շուրջ և այդ հարցերի հետ կապված նրանց հաղորդում տեսական գիտելիքներ:
Ինչ է ապրանքը:
ՈՒմ կողմից են ստեղծվում ապրանքները :
Ինչ է ծառայությունը:
Քննարկումներն ավարտելուց հետո աշակերտներին պետք է բացատրել ,որ իրենք պատրաստելու են տիկնիկային թատրոնի բեմահարթակ և բեմադրելու են ներկայացում:7524 7525 7526

նԱՐԻՆԵ Գևորգյան
19.04.2018, 18:47
Ձեռնարկատիրական կրթությունը և տեխնոլոգիան կնպաստեն, որ աշակերտների մոտ զարգանան բիզնես գաղափարներ մտածելու և դրանք կյանքի կոչելու կարողություններ:Աշակերտների մոտ կա մեծ հետաքրքրություն:

Անահիտ Բաղդասարյան
19.04.2018, 20:48
Միտք

ՄԻՏՔ-մտահղացումը իրականացնելու համար պետք է պլանավորելքայլերը:
Աշակերտի մեջ ձևավորել աշխատանքը պլանավորելու կարողություն ,աշխատանքի պարզ պլան կազմելու կարողություն :Աշակերտը պետք է հասկանա որ պլան կազմել նշանակում է որոշել,թե կատարվող աշխատանքը ինչ քայլերից պետք է բաղկացած լինի ,և այդ քայլերը ինչպես են հաջորդում միմյանց:
Անդրադառնումենք «Ովաշխատի,նա կուտի» բանաստեղծությանը ,որը երեխաները անգիր գիտեն:Հարցնում ենք ինչ արեց հավ մայրիկը գարու մեկ հատիկից մեկ հասկ ստանալու համար :Աշակերտները թվարկում են աշխատանքի քայլերը .նշելով դրանց հաջորդականությունը.
1.Փորել հողը
2.Ցանել սերմը
3.Ջրել այն ,մշակել ,փխրեցնել հողը
4.Քաղել այն
ՈՒսուցիչը աշակերտներին բացատրում է ,որ գարու հատիկից գարու հասկ ստանալու համար պետք է կատարել աշխատանք ,որը կազմված է մի քանի քայլերից:Բացատրել աշակերտներին ,որ ցանկացած աշխատանք կատարելիս անհրաժեշտ է քայլ առ քայլ ծրագրել այն:Կարելի է աշակերտներին առաջարկել այլ ապրանք կամ ծառայություն ատեղծելու քայլաշար .օրինակ.հաց թխելու քայլաշարը,այսինքն քայլերի հաջորդականությունը :Այսպիսով աշակերտները կկարողանան կազմել աշխատանքի պլան և բացատրել ,թե ինչ քայլերից պետք է բաղկացած լինի այն:

Շատ պարզ և հետաքրքիր բացատրություն է : Աշակերտները, իմ կարծիքով, շատ շուտ կընկալեն:

Ժենյա
19.04.2018, 21:34
Ինչ է ապրանքը
Դասը վարելու քայլերը.
Քայլ 1
Աշակերտներին բացատրել ,որ տիկնիկային թատրոն կազմակերպելը ծառայություն է :Հետևաբար , տիկնիկային ներկայացում խաղալով նրանք ծառայություն կմատուցեն իրենց
հասակակիցներին :Նրանց հետ քննարկել հետևյալ հարցերը:
Ինչպիսի ծառայություններից են օգտվում իրենք և իրենց ընտանիքի մյուս անդամները:
Ինչպիսի ծառայություններ կարող են մատուցել իրենք այդ տարիքոււմ:
Ինչպիսի ծառայություններ նրանք կցանկանան մատուցել ,երբ մեծանան:
Քայլ 2.
ՈՒսուցիչը աշակերտների հետ կարող է քննարկել այն հարցը ,թե ինչ ապրանքներ կարող են իրենք արտադրել այդ տարիքում :Տեխնոլոգիա առարկան իրենց օգնում է այդ հարցում:Եթե այո,ապա ինչպես :Այնուհետև աշակերտների հետ նա կարող է քննարկել ,թե ինչ ապրանքներ նրանք կցանկանային արտադրել ,երբ մեծանան ,և ինչու:
Այնուհետև ուսուցիչը աշակերտներին բացատրում է ,որ շատ շուտով իրենք նաև ապրանքներ են պատրաստելու:Այստեղ նրանց կարելի է բացատրել ,որ տեխնոլոգիան նրանց լավագույն ընկերն է այս հարցում:Այդ դասերին նրանք կսովորեն բազմապիսի ու բազմաբնույթ դեկորատիվ –կիրառական առարկաներ, այսինքն ապրանքներ պատրաստել:Կպատրաստեն տարբեր նյութերից .թղթից ,ստվարաթղթից ,բնական ,արհեստական և մանածագործական նյոււթերից տարբեր տեխնիկայով:Եվ ինչպես իրենց հայտնի ու սիրելի <<80 օր աշխարհի շուրջը>>մուլտֆիլմում է ասվում.<<Օգտագործիր այն նյութերը ,ինչ ձեռքիդ տակ ունես,և մի փնտրիր ուրիշ ոչինչ>>:

Heghin
19.04.2018, 21:55
Ապրանքն ամենից առաջ մի արտաքին առարկա է, մի իր, որը իր հատկությունների շնորհիվ բավարարում է մարդկային որևէ պահանջմունք։ Բանի էությունը չի փոխվում այդ պահանջմունքների բնույթից՝ արդյոք նրանք ստամոքսի՞ց են ծագում թե երևակայությունից։ Բանը նաև այն չէ, թե տվյալ իրը ինչպես է բավարարում մարդկային պահանջմունքը՝ արդյոք անմիջաբար, որպես կենսամիջոց, այսինքն՝ որպես սպառման առարկա, թե կողմնակի ճանապարհով, որպես արտադրամիջոց։
Ամեն մի օգտակար իր, օրինակ, երկաթը, թուղթը և այլն, կարելի է դիտել երկու տեսակետից — որակի կողմից և քանակի կողմից։ Ամեն մի այդպիսի իր բազմաթիվ հատկությունների ամբողջություն է, ուստի և կարող է իր զանազան կողմերով օգտակար լինել։ Իրերի այդ տարբեր կողմերը և, հետևաբար, գործադրման բազմապիսի եղանակները երևան հանելը պատմական զարգացման գործն է։ Նույնը պետք է ասել օգտակար իրերի քանակական կողմի համար հասարակական չափեր գտնելու մասին։ Ապրանքային չափերի տարբերությունները մասամբ որոշվում են հենց չափվող առարկաների տարբեր բնույթով, մասամբ էլ պայմանական են։
Իրի օգտակարությունը այն դարձնում է սպառողական արժեք։ Բայց այս օգտակարությունը կախված չէ օդի մեջ։ Ապրանքային մարմնի հատկություններով պայմանավորված այդ օգտակարությունը գոյություն չունի այդ ապրանքային մարմնից դուրս։ Ուստի ապրանքային մարմինը, ինչպես, օրինակ, երկաթը, ցորենը, ադամանդը և այլն, ինքը սպառողական արժեք է կամ բարիք։ Նրա այդ բնույթը կախված չէ այն բանից, թե արդյոք նրա սպառողական հատկությունների յուրացումը մարդու վրա շա՞տ աշխատանք է նստում թե քիչ։ Սպառողական արժեքները քննելիս միշտ ենթադրվում է նրանց քանակային որոշվածությունը, օրինակ, մի դյուժին ժամացույց, մի արշին կտավ, մի տոննա երկաթ և այլն։ Ապրանքների սպառողական արժեքները հատուկ դիսցիպլինի — ապրանքագիտության առարկան են կազմում: Սպառողական արժեքն իրացվում է միայն սպառման պրոցեսում։ Սպառողական արժեքները կազմում են հարստության իրային բովանդակությունը, ինչ հասարակական ձև էլ ունենա այդ հարստությունը։ Այն հասարակական ձևի ժամանակ, որ մենք քննարկելու ենք, սպառողական արժեքները միաժամանակ փոխանակային արժեքի իրային կրողներն են։

Ժենյա
21.04.2018, 20:39

21.04.2018, 20:41

Հարգելի Հեղինե շատ շնորհակալ թեմային արձագանքելու և ձեր կարծիքն արտահայտելու համար:

Ժենյա
21.04.2018, 20:54
Ձեռներեցը պետք է լինի նորարար և ստեղծարար

Այս թեմայի հիմնական նպատակն է `
Ձևավորել նոր միտք⁄ մտահղացում,նորարարություն առաջադրելու ,զարգացնելու և ս
տեղծագործելու կարողություն:
Այս թեմայի գնահատման չափանիշն է
Նոր միտք մտահղացում ,նորարարություն զարգացնելու և ստեղծագործելու կարողություն :
Գիտելիքներ.
Աշակերտը պետք է իմանա
Ինչ է միտքը, մտահղացումը,և որ միտքը կարելի է ձևափոխել և դրա հիման վրա առաջարկել նոր միտք:
Ինչ են նոր միտքը ,մտահղացումը և նորարարությունը:
Ինչ է նշանակում ստեղծագործել,և ինչ է ստեղծարարությունը:
Շրջապատի մարդիկ և իր ընկերները կարող են ունենալ տարբեր մտքեր,մտահղացումներ,կարծիքներ:
Եթե մյուսները համաձայն չեն իր մտքին ,մտահղացմանը կամ կարծիքին ,ապա դա չի նշանակում ,որ այն վատն է ,և պետք է հրաժարվել դրանից:
Պետք է լսել ուրիշների մտքերըմտահղացումները և կարծիքները:
Ձեռներեցը բարիք ստեղծելու և դրանով փող վաստակելու համար պետք է միտք ,մտահղացում մտածի:
Ինչպիսի մտքեր ,մտահղացումներ են ծնվում թղթով ,ստվարաթղթով,բնական և արհեստական նյութերով աշխատելուընթացքում և արդյունքում:

Ժենյա
21.04.2018, 21:06
Հմտություններ.
Աշակերտը պետք է կարողանա.
Ձևափոխել հին մտքերը և առաջարկել նոր միտք ,մտահղացում:
Բացատրել ինչ է նորարարությունը:
Ստեղծագործել:
Լսել ուրիշների մտքերն ու կարծիքները:
Կառավարել սեփական զգացմունքները,երբ մյուսները համաձայն չեն առաջարկված մտքին կամ կարծիքին :
Բացատրել ,որ բարիք ստեղծելու և դրանով փող վաստակելու համար ձեռներեցը պետք է միտք ,մտահղացում մտածի:
Բնական և արհեստական նյութերով պատրաստվող աշխատանքների պատրաստման գաղափարներ մտածի,զարգացնի և իրականացնի:
Վերաբերմունք.
Աշակերտը պետք է կարևորի.
իր և ուրիշների մտքերը ,մտահղացումը և կարծիքը արտահայտելը.
իր և ուրիշների մտքերը ,մտահղացումները և կարծիքները
նոր միտք առայ քաշելը
ստեղծագործելը
ձեռներեցական միտքը:

Ժենյա
22.04.2018, 18:00
ԴԱՍ 1.Ձեռներեց ,ձեռներեցական միտք ,գաղափար
Դասի ընթացքը
Այս դասին նույնպես ցանկալի է,որ ուսուցիչը աշակերտների հետ կազմակերպի քննարկում ,թե ինչ են նրանք հիշում նախորդ դասարանում սովորած թեմաներից ,և նրանց հարցնի արդյոք նրանք հիշում են ,թե ինչ է միտքը ,մտահղացումը:
Դասը վարելու քայլերը.
Քայլ 1.
Քանի որ վերոհիշյալ քննարկման միջոցով աշակերտները կվերհիշեն ինչ է միտքը,մտահղացումը,ուստի հենց դրա միջոցով էլ ուսուցիչն աշակերտներին նախապատրաստում է «Նոր միտք,մտահղացում »թեման ուսումնասիրելու համար:Չնայած որ «բիզնես գաղափար»հասկացությունը այս տարիքի աշակերտների համար դեռևս դժվարընկալելի է,չնայած որ նրանք դա արդեն լսել են 2-րդ դասարանում ,սակայն խրախուսելի է , որ ուսուցիչը շարունակի կիրառել նաև այդ հասկացությունը,որպեսզի աշակերտները պարզապես սովորեն դրան:Սակայն առաջարկում ենք այս դասարանում հիմնականում կիրառել« միտք և մտահղացում » հասկացությունները:
Քայլ 2.
ՈՒսուցիչը կարող է աշակերտների հետ կաազմակերպել հետևյալ խաղը.
Խաղի ընթացքը.
Աշակերտներին ուղղել հետևյալ հարցը«.Ով է ցանկանում դառնալ ձեռներեց»:
Աշակերտների կողմից ,անշուշտ,կտրվեն ամենատարբեր պատասխաններ:Հնարավոր է ,որ երեխաները նշեն նաև մատուցվող ծառայության օրինակ և ասեն ,որ պարագայում կցանկանային տվյալ ծառայությունը մատուցել:
Օրինակ.
Աննա –հաց արտադրել
Անի-հագուստ կարել
Արշակ-գրքեր տպագրել
Տիգրան –հեռախոս արտադրել
ՈՒսուցիչը աշակերտներին բացատրում է ,որ իրենց 4 ձեռներեց դասընկերները տարբեր բարիքներ են ցանկանում ստեղծել:
ՈՒսուցիչը, աշակերտներին անընդհատ ուղղելով ինչպիսի,ինչ տեսակի հարցերը ,խրախուսում է նրանց մտածել նոր գաղափարներ և նորարարություն :ՈՒսուցիչը ջանա դասարանում ստեղծել այնպիսի մթնոլորտ,որպեսզի աշակերտները ազատություն տան իրենց երևակայությանը,արտահայտվեն անկաշկանդ ,չքաշվեն նույնիսկ ֆանտաստիկ մտքեր արտահայտելուց :
ՈՒսուցիչը պետք է խրախուսի,որ դասարանում աշակերտները խոսեն ազատորեն ,արտահայտեն նույնիսկ խենթ և ֆանտաստիկ մտքեր ,իսկ մյուսներին հորդորի .որ նրանք լսեն այդ մտքերըև հարգանքով վերաբերվեն դրանց,և անընդհատ ակնարկի ,որ այսօրվա ծիծաղելի կամ անհնարին միտքը վաղը կարող է դառնալ իրականություն :
Քայլ 3.
ՈՒսուցիչը դասն ամփոփում է .աշակերտներին բացատրելով.որ հաց թխելը,հագուստ կարելը ,խաղալիքներև բացիկներ պատրաստելը,հեռախոս արտադրելըմտքեր,մտահղացումներեն ,ուսուցիչը կարող է այս դեպքում կիրառել բիզնես գաղափար բառակապակցությունը,բայց դեռևս նրանց չծանրաբեռնել այդ բառակապակցությամբ:Նա խրախուսում է աշակերտներին հիշել և իրական կյանքից բերել նմանատիպայլ օրինակներ,թե էլ ինչ մտահղացումներ ունեն նրանք ,և որքանով են դրանք նորարարություն:

Ժենյա
23.04.2018, 23:02
Թեմայի հիմնական նպատակն է.
Ձևավորել հետազոտություն և ուսումնասիրություն կատարելու կարողություն:
Այս թեմայի գնահատման չափանիշն է.
Հետազոտություն և ուսումնասիրություն կատարելու կարողություն:
Գիտելիքներ.
Աշակերտը պետք է իմանա .
Ինչ-որ առարկա կամ իր պատրաստելուց առաջ կարելի է նախապես ճշտել շրջապատի մարդկանց կարծիքները և պարզել ,թե այդ առարկան կամ իրը նրանց հետաքրքրու ՞մ է,պահանջարկ ունի՞,թե՞ ոչ:
Կցանկանա՞ն արդյոք շրջապատի մարդիկ գնել այդ իրը,եթե նա ցանկանա վաճառել այն:
Կկարողանա՞ն արդյոք նրանք գնել այդ իրը:
Մարդկանց կարծիքները կարելի է պարզել նրանց շրջանում հարցումներ անցկացնելու միջոցով:
Հարցումներ անցկացնելուց առաջ ետք է նախապես կազմել և ունենալ հարցաշար:
Հարցումներ անցկացնելուց հետո հնարավոր է ` պարզվի ,որ այդ առարկան կամ իրը պատրաստելը այնքան էլ լավ միտք չէ,կարելի է պատրաստել այնպիսի մի առարկա կամ իր ,որը մարդկանց ավելի կհետեքրքրի:
Որ մարդկանց`որևէ բարիք գնելու ցանկությունը և հնարավորությունը կոչվում է պահանջարկ:
ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ.
Աշակերտը պետք է կարողանա.
Բացատրել իր մտահղացումը շրջապատող մարդկանց և փորձը ցույց տալ դրա դրական կողմերը:
Հարցումներ կատարել շրջապատի մարդկանց շրջանում և ճշտել,թե իր պատրաստած առարկան կամ իրը նրանց հետաքրքրու՞մ է, թե՞ ոչ:
Ձևակերպել հարցեր` մարդկանց պահանջարկը պարզելու նատակով:
Հրաժարվել իր մտահղացումից և որոշում ընդունել նոր մտահղացում ձևավորելու նպատակով,որը կհամապատասխանի շրջապատող մարդկանց հետաքրքրություններին:
Տարբերակել ցանկությունը և հնարավորությունը:
Բացատրել`ինչ է պահանջարկը:
ՎԵՐԲԵՐՄՈՒՆՔ>
Աշակերտը պետք է.
Կարևորի շրջապատող մարդկանց կարծիքները և հետազոտություւնները:
Հաշվի առնի շրջապատող մարդկանց կարծիքները և հետազոտություններ որևէ առարկա կամ իր պատրաստելիս:
Սովորի չհուզվել և չհուսահատվել ,երբ մարդկանց դուր չգա իր պատրաստած առարկան կամ

Ժենյա
24.04.2018, 16:57
Դաս 2.
ՄՏՔԻ⁄ ՄՏԱՀՂԱՑՄԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄ
Դասի ընթացքը

Դասը վարելու քայլերը.
Քայլ 1.
Դասի սկզբում ցանկալի է ,որ ուսուցիչը աշակերտների հետ կազմակերպի քննարկում հետևյալ հարցի շուրջ.«Ի՞նչ կարող ենք պատրաստել թղթից»:Սշակերտները կտան տարբեր պատասխաններ,օրինակ`ասղաման,ինքնաթիռ,նավակ,բացիկ,էջանշան և այլն:
Աշակերտներից մեկը կարող է մյուս աշակերտների պատասխանները գրի առնել գրատախտակին:
Քայլ 2.
ՈՒսուցիչն աշակերտներին բացատրում է,որ նրանց պատասխանները մտքեր և մտահղացումներ են:Այնուհետև յուրաքանչյուր աշակերտին հնարավորություն է տալիս
Բացատրելու իր միտքը կամ մտահղացումը:Օրինակ`«Իմ մտահղացումը թղթից նավակ կամ ինքնաթիռ պատրաստելն է»:
Քայլ 3.
ՈՒսուցրչը աշակերտներին բացատրում և նրանց ուշադրությունը կենտրոնացնում է այն փաստի րա,թե որքան տարբեր մտքեր և մտահղացումներ կարող են ունենալ իրենք:Նա նաև աշակերտի ուշադրությունը հրավիրում է այն փաստի վրա,որ բոլորի մտքերը և մտահղացումները շատ կարևոր և արժեքավոր են:ՈՒսուցիչը հստակ բացատրում է,որ նրանցից յուրաքանչյուրը պետք է կարողանա լսել մյուսների մտքերը⁄մտահղացումները և հարգանքով վերաբերվել դրանց.չծիծաղի,չհեգնի,չանտեսի և այլն:
Քայլ 4.
Հանձնարարել աշակերտներին բացատրել ,թե ինչպես կարող են իրենք այդ առարկաներն օգտագործել իրենց կենցաղում:
Քայլ 5.
ՈՒսուցիչը աշակերտներին առաջարկում է թվարկել ,թե իրենք իրենց առօրյա կյանքում ինչպիսի ապրանքների և ծառայությունների հետ են շփվում:Այնուհետև նրանց հետ քննարկում է այն հարցը,որ այդ ապրանքները և ծառայություններն ստեղծելը եղել է տարբեր մարդկանց մտքերի,մտահղացումների արդյունք,այնպես,ինչպես որ իրենք առաջարկեցին մտքեր,թե ինչ կարող են պատրաստել թղթից:

Aleta Hayrapetyan
24.04.2018, 18:24
Ձեռներեցը պետք է լինի նորարար և ստեղծարար

Այս թեմայի հիմնական նպատակն է `
Ձևավորել նոր միտք⁄ մտահղացում,նորարարություն առաջադրելու ,զարգացնելու և ս
տեղծագործելու կարողություն:
Այս թեմայի գնահատման չափանիշն է
Նոր միտք մտահղացում ,նորարարություն զարգացնելու և ստեղծագործելու կարողություն :
Գիտելիքներ.
Աշակերտը պետք է իմանա
Ինչ է միտքը, մտահղացումը,և որ միտքը կարելի է ձևափոխել և դրա հիման վրա առաջարկել նոր միտք:
Ինչ են նոր միտքը ,մտահղացումը և նորարարությունը:
Ինչ է նշանակում ստեղծագործել,և ինչ է ստեղծարարությունը:
Շրջապատի մարդիկ և իր ընկերները կարող են ունենալ տարբեր մտքեր,մտահղացումներ,կարծիքներ:
Եթե մյուսները համաձայն չեն իր մտքին ,մտահղացմանը կամ կարծիքին ,ապա դա չի նշանակում ,որ այն վատն է ,և պետք է հրաժարվել դրանից:
Պետք է լսել ուրիշների մտքերըմտահղացումները և կարծիքները:
Ձեռներեցը բարիք ստեղծելու և դրանով փող վաստակելու համար պետք է միտք ,մտահղացում մտածի:
Ինչպիսի մտքեր ,մտահղացումներ են ծնվում թղթով ,ստվարաթղթով,բնական և արհեստական նյութերով աշխատելուընթացքում և արդյունքում:

Ժենյա ջան համամիտ եմ Ձեր կարծիքին: ՈՒզում եմ պարզապես նշեմ ձեռներեցի բնավորության կարևոր գծերը՝ համարձակությունը, նախաձեռնությունը, արդյունքների կանխատեսումը, նպատակի հստակությունը, վստահությունը իր ուժերի նկատմամբ, համբերատարությունը:

Ժենյա
25.04.2018, 23:46

Շնորհակալ եմ,հարգելի Ալետա ,ձեր կարծիքն արտահայտելու համար

Ժենյա
25.04.2018, 23:52
Ձեռներեցը պետք է լինի կազմակերպված և պլանավորի իր աշխատանքը
Այս թեմայի հիմնական նպատակն է`
Ձևավորել գործողությունների պլան կազմելու կարողություն:
Այս թեմայի գնահատման չափանիշն է `
Գործողությունների պլան կազմելու կարողություն:
Գիտելիքներ.
Աշակերտը պետք է հասկանա`
Ինչ է պլանավորումը:
Ինչու է անհրաժեշտ պլանավորել սեփական գործողությունները:
Արդյունավետ օր անցկացնելու համար անհրաժեշտ է ,որ մարդիկ կազմեն անձնական գործողությունների պլան:
Պլան կազմել նշանակում է որոշել,թե այն ինչ քայլերից պետք է բաղկացած լինի ,և այդ քայլերը ինչպես են հաջորդում միմյանց:
Որ բարիք ստեղծելու նպատակով ձեռներեցը նույնպես պլանավորում են իրենց աշխատանքը:
Հմտություններ.
Աշակերտը պետք է կարողանա`
Բացատրել ,թե ինչու է արդյունավետ,որպեսզի մարդիկ կազմեն սեփական գործողությունների օրվա,շաբաթվա,ամսվա պլան:
Կազմել օրվա,շաբաթվա,ամսվա գործողությունների կամ աշխատանքային պլանը:
Նկարագրել իր կազմած պլանի հիմնական քայլերը:
Բացատրել այդ քայլերի հերթականությունը⁄հաջորդականությունը:
Բացատրել`ինչու են ձեռներեցներն անպայման պլանավորում իրենց աշխատանքը:
Վերաբերմունք.
Իր օրվա և աշխատանքի պլանավորման արդյունավետությունը,
Օրվա ,շաբաթա և ամսվա սեփական գործողությունների կամ աշխատանքի պլանը,
Պլանի քայլերի հաջորդականությունը և հերթականության պահպանումը:

Ժենյա
26.04.2018, 21:47
Աշխատանքի կատարում առանց գործողությունների նախնական
պլանավորման և քայլերի մշակման
Դասի ընթացքը.
Անհրաժեշտ պարագաներ` թուղթ,մկրատ,գունավոր մատիտներ և սոսինձ:
Այս դասին ուսուցիչն աշակերտներին պետք է ծանոթացնի «Աշխատանքի պլանավորում և աշխատանքի⁄գործողությունների պլան» թեմային,որը հող է նախապատրաստելու հաջորդ դասարանում «Բիզնես պլան» թեման ուսումնասիրելու համար:
Թեման ներկայացնելուց առաջ ուսուցիչն աշակերտներին պետք է բացատրի,որ օրվա պլանավորումն անհրաժեշտ է բոլոր մարդկանց,և բերում է մի քանի օրինակ.անգամ տնային տնտեսուհիները ,ովքեր չեն աշխատում .նույնպես պետք է կարողանան պլանավորել իրենց տնային գործերը,որպեսզի ամեն ինչ հասցնեն:Աշակերտները նույնպես պետք է պլանավորեն իրենց աշխատանքները,որպեսզի բոլոր հանձնարարությունները կարողանան կատարել և այլն:
ՈՒսուցիչը կարող է աշակերտներին առաջարկել ,որ նրանք էլ բերեն պլանավորման կարևորությունը և անհրաժեշտությունը հիմնավորող օրինակներ:
Քննարկելուց հետո ուսուցիչը աշակերտներին հանձնարարում է տանը կազմել իրենց օրվա,շաբաթվա,ամսվա պլանը,գրել այն թղթի վրա և ներկայացնել հաջորդ դասին և ապա անցում է կատարում աշխատանքի⁄գործողությունների պլան թեման բացատրելուն:
Պլանավորում թեման աշակերտներին պետք է մատուցել այնպես,որ աշակերտները միանգամից հասկանան աշխատանքի կամ գործողությունների պլան կազմելու կարևորությունը և անհրաժեշտությունը աշխատանքներն իրականացնելիս :
Այդ նպատակով առայարկվում է հետևյալ մեթոդը:
Անհրաժեշտ պարագաներ`թղթի կտորներ,մկրատ,գունավոր մատիտներ և սոսինձ:
ԴԱՍԸ ՎԱՐԵԼՈՒ ՔԱՅԼԵՐԸ.
Աշակերտներին բաժանել խմբերի և բացատրել,որ նրանք պատրաստելու են արջուկ`յուրաքանչյուր խունբն` ըստ իր պատկերացումների:
Աշակերտները խմբերով արջուկ են պատրաստում:
Անշուշտ,աշակերտները կպատրաստեն տարբեր տեխնիկայով`մի խումբը հնարավոր է,որ պատրաստի օրիգամիի,մյուսը`ապլիկացիայի,երրորդ խումբը`խճանկարի տեխնիկայով:Հնարավոր են նաև այլ տարբերակներ:
ՈՒսուցիչն ամփոփում է դասը և հանձնարարում է աշակերտներին իրե արջուկները պահել դասարանում,քանի որ դրանք օգտագործվելու են հաջորդ դասին:
Օգտվել եմ դասի պլանից:7519 7520 7521 7522 7523

Ժենյա
27.04.2018, 23:12
Ձեռներեցը պետք է կարողանա իր արտադրած բարիքը ճիշտ մատուցել գնորդներին
Այս թեմայի հիմնական նպատակն է`
Ձևավորել գովազդը հասկանալու կարողություն:
Այս թեմայի չափանիշն է `
Գովազդը հասկանալու կարողություն:

Գիտելիքներ.
Աշակերտը պետք է իմանա`
Ինչ է գովազդը:
Ինչպես է գովազդն օգնում ձեռներեցին վաճառելու իր բարիքը:
Գովազդի եղանակները.պաստառ և կարգախոս:
Հմտություններ.
Աշակերտը պետք է կարողանա`
Բացատրել`ինչ է գովազդը:
Բացատրել`ինչու է անհրաժեշտ գովազդը:
Գովազդել իր պատրաստածը:
Գովազդային պարզագույն պաստառ պատրաստել:
Գովազային պարզագույն կարգախոս մշակել;
Վերաբերմունք.
Աշակերտը պետք է.
Կարևորի գովազդի դերը:

Ժենյա
27.04.2018, 23:50
Դասը վարելու քայլերը.
Քայլ 1.

Աշակերտներին բացատրել,որ այս դասին նրանք պատրաստելու են իրենց բացիկները գովազդող պաստառներ և այդ ողջ դասը նվիրելու են պաստառ գրելուն և այդ
պաստառները զարդարելուն:Նպատակահարմար է,որ աշակերտները բաժանվեն խմբերի և աշխատեն խմբերով:
Քայլ 2.
Աշակերտները աշխատում են խմբերում և պատրաստում իրենց գովազդային նյութերը:
Քայլ 3.Աշխատանքների ավարտը:ՈՒսուցիչը աշակերտներին տեղեկացնում է,որ հաջորդ դասին նրանք պետք է խմբերով ներկայացնեն իրենց պատրաստած գովազդային նյութերը:

Ժենյա
27.04.2018, 23:52
ԳՈՎԶԴԱՅԻՆ ՊԱՍՏԱՌԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ
Դասի ընթացքը.
Դասը վարելու քայլերը .
Քայլ 1.
ՈՒսուցիչն աշակերտներին հանձնարարում է նախապատրաստվել գովազդային պաստառները ներկայացնելու համար:Այս առաջադրանքն ավելի հետաքրքիր և աշխույժ դարձնելու նպատակով ուսուցիչը կարող է հրավիրել իր գործընկեր-ուսուցիչներին,որպեսզի նրանք հանդես գան որպես ժյուրիի անդամներ և գնահատեն աշակերտների աշխատանքները:
Քայլ 2.
Գովազդային նյութերի ներկայացում աշակերտների կողմից
Քայլ 3.
Աշխատանքների գնահատում և ամփոփում
Այսպիսով,աշակերտները կկարողանան հասկանալ գովազդի`որպես արտադրանքը հասարակությանը ներկայացնելու կարևորությունը:

Ժենյա
28.04.2018, 12:59
ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԿԱՐԻՔՆԵՐ.ՍԱԿԱՎՈՒԹՅՈՒՆ
Այս թեմայի հիմնական նատակն է`
Ձևավորել մարդկանց ցանկությունները և կարիքները,սակավության խնդիրը բացատրելու կարողություն:
Այս թեմայի գնահատման չափանիշն է`
Մարդկանց ցանկությունները և կարիքները,սակավության խնդիրը բացատրելու կարողություն:
Գիտելիքներ.
Աշակերտը պետք է հասկանա`
Մարդկանց ցանկություններն անսահմանափակ են:
Այդ ցանկությունները բավարարելու համար միջոցները սահմանափակ են,որը հանգեցնում է սակավակություն:
Հմտություններ.
Աշակերտը պետք է կարողանա`
Բերել օրինակներ,որ մարդկանց ցանկությունները անսահմանափակ են,իսկ այդ ցանկությունները բավարարելու միջոցները`սահմանափակ:
Վերաբերմունք.
Աշակերտը պետք է գիտակցի և կարևորի`
Մարդկանց միջոցները և հնարավորությունները իրենց ցանկացած ապրանքը և⁄կամ ծառայությունը ձեռք բերելու համար տվյալ պահին կարող են լինել սահմանափակ:

Ժենյա
28.04.2018, 22:59
Դասի ընթացքը
Անհրաժեշտ պարագաները`սպիտակ ստվարաթուղթ և սպիտակ թել
Դասը վարելու քայլերը.
Քայլ 1.
ՈՒսուցիչը աշակերտների հետ քննարկում էհետևյալ հարցերը և այդ քննարկումների ընթացքում նրանց հաղորդում է տեսական գիտելրքներ այդ հարցերի վերաբերյալ.
Ի՞նչ են մարդկանց ցանկությունները:
Ի՞նչ են մարդկանց կարիքները:
Ի՞նչ տարբերություն կա մարդկանց ցանկությունների և կարիքների միջև:
Ինչպիսի՞ ցանկություններ կարող են ունենալ մարդիկ:
Ինչպիսի՞ ցանկություններ ունեն իրենք և իրենց ընտանիքի անդամները:
Արդյոք մարդկանց բոլոր ցանկությունները կարո՞ղ են բավարարել:
Արդյոք մարդկանց` ցանկությունները բավարարելու հնարավորություններն անսահմանափակ են,և այդ հնարավորությունները ներու՞մ են նրանց բոլոր ցանկությունները բավարարելու համար ,թե՞ այդ հնարավորությունները սահմանափակ են :
Ի՞նչ պետք է անեն մարդիկ այն դեպքում,երբ ցանկությունները չեն համապատասխանում իրենց ունեցած սահմանափակ հնարավորություներին:
Ի՞նչ կարիքներ ունեն իրենք և իրենց ընտանիքի անդամները:
Համապատասխանու՞մ են արդյոք իրենց և իրենց ընտանիքի անդամների կարիքներն ու ցանկությունները իրենց ոււնեցած հնարավորություններին:
Քայլ 2.
Աշակերտներին ուղղել հետևյալ հարցը.«Ինչպիսի՞ վզնոց կցանկանայիք պատրաստել և նվիրել ձեր մայրիկին նրա ծննդյան օրվա կապակցությամբ»:Խրախուսել աշակերտներին ,որպեսզի նրանք ազատորեն երևակայեն և նկարագրեն իրենց պատկերացրած գեղեցիկ վզնոցը,օրինակ` հուլունքներով,արծաթյա,ոսկյա,թանկարժեք քարերով և այլն:
Քայլ 3.
Հանձնրարել աշակերտներին պատրաստել վզնոց` օգտագործել միայն իրենց սահմանափակ հնարավորությունները`սպիտակ ստվարաթուղթ և սպիտակ թել:Այս հանձնարարությունը կարելի է անվանել«Պատրաստում ենք վզնոց սահմանափակ միջոցներով»:
Քայլ 4.
Երբ աշակերտները կավարտեն իրենց աշխատանքը,նրանց ուղղել հետևյալ հարցերը.
Ինչպիսի՞ վզնոց էին նրանք ցանկանում պատրաստել իրենց մտքում,և ինչպիսի՞ն էր նրանց երևակայած վզնոցը:
ՈՒնեի՞ն նրանք այդ պահին հնարավորություններ և անհրաժեշտ պարագաներ իրենց երևակայած վզնոցը պատրաստելու համար:
Հնարավորություններ և անհրաժեշտ պարագաներ չունենալու պատճառով ինչպիսի՞ վզնոց նրանք կարողացան պատրաստել:
Եզրափակենք աշխատանքը` ևս մեկ անգամ աշակերտներին բացատրելով,որ վզնոց պատրաստելու հնարավորությունները և միջոցները սահմանափակ էին,իսկ ցանկությունները`անսահմանափակ:

Ժենյա
29.04.2018, 22:03
Այս թեմայի հիմնական նպատակն է`
Ձևավորել բիզնես գաղափարներ ստեղծելու և ներկայացնելու կարողություն:
Այս թեմայի գնահատման չափանիշն է`
Բիզնես գաղափարներ մտածելու կարողություն:
Գիտելիքներ.
Աշակերտը պետք է հասկանա.
Միտքը⁄մտահղացումը արժեք ունի,և դրա շնորհիվ մարդը կարող է փող վաստակել:
Այն միտքը⁄մտահղացումը ,որի շնորհիվ մարդը կարող է փող վաստակել,կոչվում է բիզնես գաղափար:
Ինչ է բիզնես գաղափարը:
Հմտություններ.
Աշակերտը պետք է կարողանա`
Նկարագրել, թե ինչպես կարող է մարդը փող վաստակել իր մտքի կամ մտահղացման շնորհիվ:
Նկարագրել ձեռներեցին:
Բերել բիզնես գաղափարի օրինակներ իրական կյանքից:
Պատկերացնել,թե ապագայում ինչպիսի բիզնես գաղափար կցանկանր իրականացնել (առցանց առևտուր կազմակերպել կամ մանկական ժամանցի կենտրոն հիմնել և այլն):
Վերաբերմունք.
Աշակերտը պետք է գիտակցի և կարևորի`
Նոր միտք առաջարկելը:
Նոր և լավ գաղափարը մարդու համար կարող է եկամտի աղբյուր դառնալ:
Հավատա,որ ինքը նույնպես կարող է դառնալ նոր մտահղացման հեղիանակ և դրա շնորհիվ գումար վաստակել:

Ժենյա
29.04.2018, 23:05
Դասի ընթացքը
Այս դասին աշակերտները պետք է դասարան բերեն անհրաժեշտ նյութերը և պարագաները`գրչաման պատրաստելու նպատակով:
Դասը վարելու քայլերը.
Քայլ 1.
Աշակերտները պատրաստում են գրչամաններ,իսկ ուսուցիչը նրանց օգնում է այդ հարցում:
Քայլ 2.
Այնուհետև ուսուցիչը աշակերտներին պետք է բացատրի,որ ադ գրչամանը նաև շատ լավ նվեր է իրենց ընկերներին,քույրիկների և եղբայրների համար,որ այլ նվեր գնելու փոխարեն նրանք կարող են սեփական ձեռքերով գրչաման պատրաստել և նվիրել:ՈՒսուցիչը նրանց պետք է բացատրի ,որ դրանով իրենք կարող են փող խնայել:Հետևաբար ,գրչաման պատրաստելու բիզնես գաղափարը բոլորի համար էլ օգտակար է.աշակերտների համար այն օգտակար է,քանի որ նրանք կարող են դրա միջոցով փող խնայել,իսկ նրանց ընկերների,քույրիկների և եղբայրների համար այն օգտակար է,քանի որ դրա շնորհիվ նրանց գրիչները,ինչպես նաև մատրտները կլինեն հավաքված և չեն կորչի:
Քայլ 3.
Ամփոփել դասը և հարցում կազմակերպել աշակերտների շրջանում,թե ինչ սովորեցին նրանք այս դասի միջոցով:

Ժենյա
30.04.2018, 16:52
Այս տարիքի աշակերտները արդեն կարող են ընկալել բիզնես գաղափար հասկացությունը:Սակայն խրախուսելի է,որ սկզբում դեռևս օգտագործվեն միտք և մտահղացում բառակապակցությունները և աստիճանաբար փոխարինվեն բիզնես գաղափար բառակապակցությամբ:Ցանկալի է,որ ուսուցիչը աշակերտներին բացատրի ,որ այդ երկու հասկացությունները նույն իմաստն ունեն,սակայն ավելի ճիշտ կլինի,եթե նրանք օգտագործեն բիզնես գաղափար բառակապակցությունը:Աշակերտներն աստիճանաբար պետք է վար-վեն այդ բառակապակցությանը,մինչև որ կյուրացնեն այն:
Դասը վարելու քայլերը.
Քայլ 1.
Դասի սկզբում ցանկալի է,որ ուսուցիչը աշակերտների հետ կազմակերպի քննարկում հետևյալ հարցերի շուրջ.
Ի՞նչ է բիզնես գաղափարը:
Ի՞նչն է պատճառը,որ որոշ մարդիկ կարողանում են մտածել բիզնես գաղափարներ,իսկ որոշ մարդիկ`ոչ:
Ինչպիսի՞ հատկանիշներ պետք է ունենան մարդիկ ,որպեսզի ստեղծեն բիզնես գաղափարներ:
Ինչպե՞ս կարող է մարդու միտքն օգնել իրեն,որպեսզի նա գումար վաստակի:
Կարո՞ղ են արդյոք նրանք բերել բիզնես գաղափարի օրինակներ իրական կյանքից:
Քայլ 2.
Այնուհետև ուսուցիչը աշակերտներին բացատրում է .որ նրանք ևս կարող են մտածել բիզնես գաղափարներ,և որ այդ գաղափարները կարող են օգտակար լինել հենց իրենց`աշակերտներին,ինչպես նաև այլ մարդկանց:Նա աշակերտներին բացատրում է,որ,օրինակ,գրչաման պատրաստելը բիզնես գաղափարի լավ օրինակ է:

Aleta Hayrapetyan
30.04.2018, 17:31
Ո՞վ է ձեռներեցը:
Այսօրվա իմ նպատակը ձեռներեցին ներկայացնելն է:Քանի որ թեմայի գլխավոր հերոսը նա է և ,ընդհանրապես, և՛ ապրանքը, և՛ բարիքը, և՛ փողը կախված են ձեռներեցից:Նա է առաջին դեմքը և կախված այն բանից ,թե ով է նա ,ինչպիսին է նրա մարդկային հատկանիշները,ինչ գիտելիքի պաշար ունի և փորձարություն,այդպսին էլ կլինի նրա ստեղծած բիզնեսը:Բերեք թվարկենք այն հատկանիշները ,որ պետք է ունենա ձեռներեցը.
1.Նախ պետք է իմանանք ,որ նրանք չեն ծնվում ,այլ դառնում են:Նա պետք է լինի նպատակասլաց, պատասխանատու ,գործն ավարտին հասցնող մարդ.
2.Նա պետք է լինի կազմակերպիչ: Նախքան գործը սկսելը կազմի գործողությունների պլան և նախապես ծրագրի բոլոր քայլերը .
3.Լինի տոկուն ,աշխատի այնքան որքան պետք է .
4.Կարողանա ճիշտ որոշում կայացնի և հավատարիմ մնա իր ընդունած որոշումներին.
5.ՈՒնենա ճկում մտածելակերպ և ռիսկի դիմելու պատրաստակամություն.
6.Ի վերջո լինի խելացի ,աշխատասեր,հնարամիտ ,ազնիվ ու բարեկիրթ մարդ:
Այնուհետև կխոսենք բարիքի և ապրանքի մասին և այն մասին թե ինչ է ձեռներեցությունը:

Ձեռներեցն (բիզնեսմենը) այն մարդն է, որն անձամբ իր կամքով իրականացնում է տնտեսական գործունեություն և մտնում է շուկայական հարաբերությունների մեջ այլ տնտեսվարող սուբյեկտների հետ:

Մարիամ Իգիթյան
30.04.2018, 20:39
«Ձեռներեց և ձեռներեցություն» թեման տարրական դպրոցի տեխնոլոգիայի դասընթացի նոր թեմաներից է:Այս թեմայի հիմնական նպատակն այն է,որ աշակերտը պատկերացնի թե ով է ձեռներեցը, որն է ձեռներեցության դերը, ինչ հատկանիշներով է բնութագրվում ձեռներեցը: Աշակերտը պետք է իմանա ինչ է բարիքը, որքան է կարևոր ապրելու համար բարիք ստեղծելը: Շատ զգուշորեն աշակերտին բացատրել ինչ է փողը, որն է նրա դերը կյանքում, ինչպես պետք է վաստակել փողը: Աշակերտը պետք է հստակ հասկանա թե ինչ է բարիքը, ապրանքը, ծառայությունը: Այս հասկացություները դժվար կնկալվեն աշակերտի կողմից, մանավանդ 2-րդ դասարանում: Բայց մենք պետք է բազմաթիվ օրինակներով քայլ առ քայլ երեխային մատուցենք իրենց հասկանալի ձևով .խաղերով, բեմադրությամբ և այլն: Իմ համոզմամբ սա ճիշտ արվող քայլ է, որպեսզի կյանքից ետ չմնանք և քայլենք աշխարհին համընթաց : Դեռևս փիլիսոփա Սոկրատեսն է ասել «ամեն ինչ հոսում է, ամեն ինչ փոփոխվում»: Պետք է փոխվենք և մենք .որքան շուտ այնքան լավ:

Հարգելի գործընկերներ խնդրում եմ կիսվեք Ձեր փորձով:

Շատ արդիական թեմա եք քննարկում, շնորհակալություն....Ինքս երկրորդ դասարանի դասվար եմ և ողջունում եմ նման թեմայի մուտքը տարրական օղակում: Եթե անգամ մենք էլ չուզենանք քայլել փոփոխության հետ(չնայած չեմ կարծում), ապա մեր նոր սերունդը այն կպարտադրի իրենց բազմաբնույթ հարցերով: Շնորհակալություն...

Ժենյա
01.05.2018, 14:17
Այս թեմայի հիմնական նպատակն է`
Ձևավորել արտադրության գործոնները ճանաչելու և տարբերակելու կարողություն:
Այս թեմայի գնահատման չափանիշն է`
Արտադրության գործոնները ճանաչելու և տարբերակելու կարողություն:
Գիտելրքներ.
Աշակերտը պետք է իմանա`
Այն ամենը,ինչն օգտագործվում է բարիքներ արտադրելու համար,մեկ բառով կոչվում է արտադրության գործոններ:
Արտադրության գործոնները 4-ն են`
1.բնական պաշարներ`հող,ջուր և այլն,
2.մարդկային ռեսուրսներ`աշխատուժ,
3.կապիտալ ռեսուրսներ`փող,գործիքներ,
4.ձեռներեցի աշխատանքը:
Հմտություններ.
Աշակերտը պետք է կարողանա.
Բացատրել`ինչ են արտադրության գործոնները:
Վերաբերմունք.
Աշակերտը պետք է.
Գիտակցի արտադրության յուրաքանչյուր գործոնի դերը,կարևորությունը բարիքի ստեղծման գործում:

Aleta Hayrapetyan
02.05.2018, 15:59
«Ձեռներեց և ձեռներեցություն» թեման ուսումնասիրելիս, երեխաներին կարելի է բացատրել նաև, թե ինչ է իրենից ներկայացնում շահույթը: Պարզապես նրանց տեղեկացնում ենք, որ շահույթ է կոչվում արտադրանքի և ծառայությունների վաճառքից ստացված դրամական գումարի և դրանց արտադրության համար կատարված ծախքերի տարբերությունը:

Ժենյա
03.05.2018, 23:21
Այս դասի հիմնական նպատակն է`
Ձևավորել սեփական գործողությունները պլանավորելու ,բիզնես պլան կազմելու և հաշվարկներ կատարելու կարողություն:
Այս թեմայի գնահատման չափանիշն է`
Պարզագույն բիզնես պլան կազմելու և հաշվարկներ կատարելու կարողություն:
Գիտելիքներ.
Աշակերտը պետք է հասկանա`
Ինչպես է ձեռներեցը բիզնես գաղափարը վերածում ապրանքի կամ ծառաայության:
ՈՐ բիզնես գաղափարը ապրանքի կամ ծառայության վարածելու ճանապարհին ձեռներեցը պետք է կարողանա ճիշտ պլանավորել իր գործողությունները և քայլերը,ինչպես նաև կարողանա ճիշտ որոշել այդ քայլերի հաջորդականությունը:
ՈՐ ձեռներեցը պետք է կարողանա ճիշտ հաշվարկներ կատարել:
Ինչ են եկամուտը,ծախսը,ինքնարժեքը,շահույթը:
Ինչ է նշանակում բիզնես պլան կազմել:

Ժենյա
03.05.2018, 23:23
«Ձեռներեց և ձեռներեցություն» թեման ուսումնասիրելիս, երեխաներին կարելի է բացատրել նաև, թե ինչ է իրենից ներկայացնում շահույթը: Պարզապես նրանց տեղեկացնում ենք, որ շահույթ է կոչվում արտադրանքի և ծառայությունների վաճառքից ստացված դրամական գումարի և դրանց արտադրության համար կատարված ծախքերի տարբերությունը:

Շնորհակալ եմ.

Ժենյա
04.05.2018, 08:45
Հմտություններ.
Աշակերտը պետք է կարողանա`
Բացատրել`ինչ է բիզնես պլանը:
Կազմել պարզագույն բիզնես պլան:
Մշակել իր կազմած բիզնես պլանի հիմնական քայլերը:
Բացատրել այդ քայլերի հերթականությունը⁄հաջորդականությունը:
Տարբերակել եկամուտը,ծախսը,ինքնարժեքը.շահույթը:
Կատարել պարզագույն գործարար հաշվարկներ:
Վերաբերմունք.
Աշակերտը պետք է դրսևորի վարքագիծ`
Գործողությունների պլանի,ինչպես նաև բիզնես պլանի կազմումը՛
Գործողությունների քայլերի ճիշտ հաջորդականության մշակումը,
Ճիշտ հաշվարկներ կատարել:

Ժենյա
04.05.2018, 22:48
Այս բաժնի հիմնական հասկացություններն են.
Բիզնես պլան,ներդրողներ,գործարար ընկերներ,գործարար հեղինակաություն,շահութաբերություն,շուկայահանում,վտանգներ:
Ի՞նչ է բիզնես պլանը
Եթե արդեն հստակեցրել ենք բիզնես գաղափարը,որը դրել ենք բիզնեսի հիմքում և կատարել ենք շուկայական հետազոտություն,ապա ժամանակն է մշակել բիզնես պլանը:
Լավ բիզնես գաղափար ունենալը մի բան է,իսկ այն գործնականում հաջողությամբ կիրառելը`մեկ այլ բան:Երիտասարդ ձեռնարկատերերի ձախողումը հաճախ տեղի է ունենում հիմնադրման նախնական փուլում անբավարար պլանավորման պատճառով:Կշռադատված բիզնես պլանը ձեռքում`դեպի ինքնուրույնություն տանող ճանապարհը ավելի հեշտ կլինի:
Բիզնես պլանը տեղեկություն է տալիս կազմավորվող ձեռնարկության բոլոր կարևոր հատկանիշների`
Հիմնադրման,
Արտադրության,
Ղեկավարման,
Շուկայի վերաբերյալ գործնական խնդիրների,
Ծախսերի,
Շրջանառության,
Շահավաետության,
Զարգացման հեռանկարների տնտեսագիտական վերլուծությունների վերաբերյալ:

Ժենյա
05.05.2018, 23:39
Այս բաժանի հիմնական հասկացություններն են .
Բիզնես գաղափար,ստեղծարարություն,նորարարություն,շուկա,սպառողներ,սպառում,սպառողական կարիքներ և պահանջմունքներ,սակավություն,առաջարկ,պահանջարկ,կախասիրություներ,հետաքրքրությու ներ:
Ի՞նչ է բիզնես գաղափարը
Ձեռներեցի գործի հաջողության ամենամեծ գրավականներից մեկը բիզնես գաղափարն է:Բիզնես գաղափարը ձեռնարկատիրական գործունեության հիմքն է:Առանց գաղափարի ձեռնարկատիրական գործ չի լինում:Այն իրենից ներկայացնում է ձեռներեցի գործի`բիզնեսի հակիրճ ու հստակ նկարագրությունը:Շատ ձեռներեցներ հաճախ գործ սկսելու ամենամեծ խոչընդոտը համարում են ֆինանասական միջոցների պակասը և հաճախ այդ պակասով են բացատրում իրենց գործի անհաջողությունը:Մինչդեռ եթե ձեռներեցն իսկապես ունի լավ բիզնես գաղափար,նա անպայման կկարողանա ներգրավել անհրաժեշտ ֆինանասական միջոցներ:Ներկա պայմաններում ձեռներեցները ավելի շատ տառապում են լավ բիզնես գաղափարների բացակայությունից,քան ֆինանսական միջոցների պակասից:Հետևաբար,ձեռներեցի համար ամենակարևոր խնդիրը ճիշտ բիզնես գաղափար գտնելն է:Հնարավոր է,որ ձեռներեցը միաժամանակ մտածի մի քանի բիզնես գաղափարներ:Սակայն ճիշտ,այսինքն`արդյունավետ և շահավետ բիզնես գաղափարն այն գաղափարն է,որը
Ընտրված է ճիշտ ժամանակին,
Նորարարական է և ստեղծարար,
Մարդկանց համար լուծում է որևէ խնդիր,
Համապատասխանում է ձեռներեցի հմտություններին,նախասիրություններին ,
Համապատասխանում է սպառողների պահանջմունքներին ու կարիքներին,
Ավելացնում է նոր արժեք:

Ժենյա
06.05.2018, 21:50
Ձեռներեցը պետք է մշտապես ինքն իրեն հարց տա`որոնք են նոր միտուները,և եթե նա արտաքին ֆինանսավորման կարիք ունի,պետք է պարզի,թե որ ոլորտներով են հետաքրքրված վարկային կազմակերպությունները և ներդրողները:Օրինակ`եթե տվյալ պահին մարդիկ ոգևորված են տեղեկատվական տեխնոլոգիաներով և ստեղծարարությամբ,ապա նա անպայման պետք է մտածի այդ բաղադրիչը իր նախագծում ավելացնելու մասին:
Նա պետք է ուսումնասիրի և հասկանա`ինչով են հետաքրքրված ներդրողները ,ինչն է ներկայումս հանրաճանաչ,կամ ինչը շուտով կդառնա հանրաճանաչ:
Բիզնես գաղափարը պետք է լինի նորարարական և ստեղծարար:
Ձեռներեցը պետք է հստակորեն նշի,թե որն է նորարարականը բիզնես գաղափարում:Բիզնես գաղափարը կամ նոր արտադրանքը նկարագրելիս ձեռներեցը պետք է կանգ առնի հատկապես այն հատկությունների վրա,որոնց շնորհիվ նրա գաղափարը կամ արտադրանքը տարբերվում է առկա առաջարկներից:
Բիզնես գաղափարը պետք է մարդկանց համար որևէ խնդիր լուծի.
Հաճախ ձեռներեցների կողմից ապրանքները կամ ծառայություններն առաջարկվում են որոշակի խնդրի լուծման համար:Օրինակ` պատրաստի սննդի առաքման ծառայությունը լուծում է աշխատանքային ընդմիջման ժամանակ աշխատավայրից դուրս չգալու խնդիրը:

Ձեռներեցը պետք է կենտրոնանա այն ամենի վրա,ինչ գիտի.
Նա պետք է կարողանա գնահատել իր հմտությունները,թույլ և ուժեղ կողմերը:Նա պետք է կարողանա հասկանալ ,թե ինչ նախասիրություններ և հետաքրքրություններ ունի,ինչն է ինքը կարողանում լավ անել:Ձեռներեցը պետք է անկեղծ և խստապահանջ լինի ինքն իր հանդեպ,կարողանա ճիշտ պատկերացում կազմել իր կարողությունների և հմտությունների վերաբերյալ:Օրինակ`եթե նա վստահ չէ հաշվապահության ոլորտում ունեցած իր գիտելիքների հարցում կամ անհարմար է զգում անծանոթներին գաղափարներ ներկայացնելիս և հանրային ելույթ ունենալիս ,ապա նա պետք է գտնի մարդկանց,ովքեր դա կանեն իր փոխարեն:Այդ մարդիկ կաջակցեն նրան այն ոլորտներում,որտեղ նրա հմտությունները բավարար չեն:Հմտությունները ստուգելը և ինքն իր հետ ազնիվ լինելը կօգնեն ձեռներեցին կատարելագործելու իր ձեռնարկը:Իսկ գործարար հմտությունները զարգացնելու նպատակով ձեռներեցը կարող է մասնակցել կառավարման ,ֆինանսավորման,շուկայագիտության և այլ թեմաների վերաբերյալ դասընթացների:

Ժենյա
07.05.2018, 23:18
Ոչ մի ապրանք կամ ծառայություն անփոփոխ չի մնում:Ձեռներեցը մշտապես լրամշակում և կատարելագործում են ապրանքների⁄ծառայությունների առաջարկը սպառողներին լրացուցիչ արժեքներ տրամադրելու նպատակով:Սակայն սպառողների համար լրացուցիչ արժեքներ տրամադրելով`ձեռներեցները հաճախ բարձրացնում են ապրանքի կամ ծառայության գինը:
Նոր արժեքի ավելացումը ենթադրում է.
Նոր տեխնոլոգիաների կիրառում,
Դիզայնի և փաթեթավորման բարելավում ,
Նոր շահավետ առանձնահատկությունների ներկայացում:
Նոր արժեքի ավելացման օրինակներ են շուտ փչացող ապրանքների դեպքում(օրինակ` կաթ) պահպանման ժամկետի երկարացումը,տաքսի ծառայության դեպքում բարձրակարգ մեքենաների օգտագործումը ,շինանյութի վաճառքի դեպքում փոքրիկ պատկերով վաճառելը և այլն:
ՇՈՒԿԱ ,ԱՌԱՋԱՐԿ ,ՊԱՀԱՆՋԱՐԿ
Ըստ դասական սահմանման ` շուկան մի վայր է ,որտեղ գնորդները և վաճառողները հանդիպում են միմյանց ապրանքներ⁄ծառայոււթյուններ վաճառելու գնելու նպատակով:
Շուկայում ապրանքներ⁄ծառայություններ գնելը և ձեռք բերելը կոչվում է սպառել,իսկ գնորդները` սպառողներ:

Ժենյա
07.05.2018, 23:31
ՊԱՀԱՆՋԱՐԿ
Պահանջարկը ապրանքների⁄ծառայությունների այն քանակությունն է,որը սպառողները կցանականան և կկարողանան գնել որոշակի ժամանակահատվածում` հնարավոր տարբեր գներով:Պահանջարկը և ցանկությունը միևնույն բանը չեն:Պահանջարկը առկա է միայն այն դեպքում,երբ կա ոչ միայն ցանկություն,այլ նաև հնարավորություն` ձեռք բերելու ապրանքը ⁄ծառայություն

ԱՌԱՋԱՐԿ
Առաջարկը ապրանքների⁄ծառայությունների այն քանակությունն է,որը վաճառողները որոշակի ժամանակահատվածում կարող են և ցանկանում են վաճառել տարբեր գներով:Առաջարկը նկարագրում է վաճառողների վարքագիծը:

Ժենյա
08.05.2018, 22:36
ԲԻԶՆԵՍ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՆ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ
ՊԱՀԱՆՋՄՈՒՆՔՆԵՐԻՆ և ԿԱՐԻՔՆԵՐԻՆ
ՈՒսումնասիրություները ցույց են տալիս,որ ձեռներեցների 30%-ը սկսում է մեկ բանից,ապա տասներկու անց այն զարգանում և դառնում է մեկ այլ բան:Ձեռներեցները մշտապես պետք է ուսումնասիրեն մարդկանց պահանջմունքները և կարիքները և արտադրեն ապրանքներ⁄ծառայություններ դրանց համապատասխան:
Այսինքն` շուկան է որոշում,թե ձեռներեցներն ինչպիսի ապրանք կամ ծառայություն պետք է արտադրեն:Ձեռներեցը պետք է հասկանա,որ շոււկայի հաջողության բանալին գոհ հաճախորդն է,այլ ոչ թե հոյակապ բիզնես գաղափարը և լավ ապրանքը⁄ծառայությունը:Շատ սկսնակ ձեռնարկատերեր սկզբում ուշադրություն են դարձնում միայն արտադրանքին,նրա տեխնիկական մանրամասներին և պատրաստմանը:Իսկ ներդրողը բոլորովին այլ կերպ է մտածում:Նա բիզնես գաղափարը դիտում է շուկայի,այսինքն` գնորդի տեսանկյունից:Նրա համար առաջնայինը գնորդի շահն է:Հետևաբար,ձեռներեցը պետք է հագնի «գնորդի ակնոցը» և կարողանա նկարագրել,թե ինչ օգուտ կարող է քաղել գնորդը իր արտադրանքից:Եթե շուկայում առկա են մրցակիցների համանման ապրանքներ⁄ծառայություններ,ապա նա պետք է կարողանա համոզիչ կերպով հիմնավորել,թե ինչ լրացուցիչ օգուտ կունենա իր հաճախորդը` ձեռք բերելով իր արտադրանքը:Նա պետք է կարողանա հստակեցնել,թե իր առաջարկը ինչով է տարբերվում մրցակիցների առաջարկից,ինչով է այն բացառիկ,խնամքով կշռադատել առավելություններ և թերությունները,գնահատել մրցակիցների ապրանքները⁄ծառայությունները նույն չափանի

Ժենյա
11.05.2018, 20:16
Այս թեմայի հիմնական նպատակն է `
Ձևավորել շուկան,սպառողին և արտադրողին նկարագրելու կարողություն:
Այս թեմայի գնահատման չափանիշն է`
Շուկան,սպառողին և արտադրողին նկարագրելու կարողություն:
ԳԻՏԵԼԻՔՆԵՐ.
Աշակերտը պետք է հասկանա`
Ապրանքները⁄ծառայությունները արտադրվում են ձեռներեցների կողմից:
Ձեռներեցներն իրենց արտադրած ապրանքները⁄ծառայությունները մարդկանց են հասցնում շուկայում վաճառողների միջոցով:
Ինչ է շուկան( վայր,որտեղ գնորդները և վաճառողները հանդիպում են միմյանց,և որտեղ գնորդները իրենց գումարով ձեռք են բերում ձեռներեցի ապրանքը⁄ծառայությունը վաճառողների միջնորդությամբ):
Ովքե՞ր են արտադրողները:
Վաճառողները գնում են արտադրողների կողմից արտադրված ապրանքները⁄ծառայությունները և դրանք վերավաճառում սպառողներին:
Շուկայում ապրանքներ⁄ծառայություններ ձեռք բերելը կամ գնելը կոչվում է սպառել,իսկ դրանց գնորդները`սպառոներ:
ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ.
Աշակերտը պետք է կարողանա`
Բացատրել` ինչ է շուկան;
Բացատրել` ինչ է նշանակում սպառել,և ովքեր են սպառողներ:
Բացատրել`ինչ է նշանակում արտադրել,և ովքեր են արտադրողները:
Բացատրել`ովքեր ենն վաճառողները:
Տարբերակել արտադրողներին,վաճառողներին և սպառողներին:
ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ;
Աշակերտը պետք է գիտակցի և կարևորի`
Շուկայի դերը մարդկանց կյանքում:
Շուկայում պետք է լինեն թե՛ արտադրողներ,թե՛ վաճառողներ և թե՛ սպառողներ:
Սպառողներն իրենց անհրաժեշտ ապրանքները⁄ծառայությունները ձեռք են բերում շուկայում:

Ժենյա
12.05.2018, 16:28
Դասի ընթացքը
Դասը վարելու քայլերը.
Քայլ 1.
Դասը պետք է սկսել` աշակերտներին բացատրելով,որ այս դասաժամին իրենք դասարանում կազմակերպելու են «Մենք արտադրողներ,վաճառողներ և սպառողներ ենք» խաղը:
ՈՒսուցիչը նախ աշակերտներին պետք է բացատրի արտադրող,վաճառող և սպառող բառերի իմաստը հետևյալ կերպ.
Արտադրել-նշանակում է ապրանք կամ ծառայություն ստեղծել,
Արտադրող-մարդ,որը ստեղծում է ապրանք և ծառայություն,
Վաճառել-ապրանքը կամ ծառայությունը փոխանակել փողով,
Վաճառող-մարդ,որը ապրանքը կամ ծառայությունը փոխանակում է փողի հետ,
Սպառել-ապրանքներ և ծառայություններ գնել,
Սպառող-մարդ,որը գնում և օգտագործում է ապրանք կամ ծառայություն:
Քայլ 2.
ՈՒսուցիչը աշակերտներին հիշեցնում է նախորդ դասաժամին իրենց պատրաստած գրչամանների մասին և նրանց բացատրում է,որ իրենք գրչաման պատրաստելու արդյունքում կոչվում են արտադրողներ:ՈՒսուցիչը կարող է խրախուսել աշակերտներին,որ հիշեն և իրական կյանքից բերեն արտադրող մարդկանց կամ ձեռնարկությունների օրինակներ:Բոլոր օրինակները գրի առնել:
Քայլ 3.
ՈՒսուցիչն ամփոփում է դասը:

Ժենյա
13.05.2018, 20:14
Այս թեմայի հիմանական նպատակն է`
էթիկայի նորմերը ճանաչելու և դրանք կիրառելու կարողություն:
Այս թեմայի գնահատման չափանիշն է`
Էթիկայի նորմերը ճանաչելու և կիրառելու կարողություն:
ԳԻՏԵԼԻՔՆԵՐ.
Աշակերտը պետք է իման
Ինչ է էթիկան:
Էթիկան դրսևորվում է ամենուր` և՛ դպրոցում, և՛ տանը,և՛ աշխատանքային միջավայրում,և՛ հասարակական վայրում:
Էթիկայի նորմերը ամենուր պահպանելը կարևոր է:
Պայմանավորվածությունները ժամանակին կատարելը, չխաբելը,սպառողներին հարգելը,աշխատանքը պատշաճ ձևով կատարելը գործարար էթիկայի հիմնական նորմերից են:
Հմտություններ.
Աշակերտը պետք է կարողանա`
Թվարկել,թե գործարար ոլորտում և աշխատանքի ընթացքում էթիկայի ինչպիսի նորմեր կան:
Կիրառել այդ նորմերը կյանքում:
Վերաբերմունք.
Աշակերտը պետք է կարևորի`
Էթիկայի ⁄վարվեցողության կանոնները պահպանելը և դրսևորի պատշաճ վարքագիծ դպրոցում և դասարանում:

Ժենյա
14.05.2018, 23:26
Այս բաժնի հիմնական հասկացություններն են.
էթիկա⁄բարոյագիտություն,բիզնես⁄գործարար էթիկա,աշխատանքային էթիկա,էթիկական նորմ,արժեք,աշխատավայր,աշխատաժամանակ,ընդմիջում:
Ի՞նչ են էթիկան և գործարար⁄բիզնես էթիկան
Գործարար էթիկան և աշխատանքային հարաբերությունների մշակույթը կարևոր նշանակություն ունեն գործարար ոլորտում:Ինչպե՞ս բարձրանալ կարիերայի աստիճաններով,ինչպե՞ս համատեղել բիզնեսը հաջողության հետ` պահպանելով բարոյական հիմնական նորմերը և շփման կուլտուրան:Ինչպե՞ս բիզնեսը վարել ազնվորեն,իսկ հաջողությունը դարձնել հասանելի և մշտական:Այս հարցերի պատասխաններին փորձենք անդրադառնալ ստորև:Հայտնի է,որ բիզնեսի իրականացումը ներառում է տնտեսական հարաբերություններ տարբեր մարդկանց խմբերի միջև:Հաճախ շահագրգիռ բոլոր կողմերը առաջ են քաշում իրարամերժ պահանջներ:
ԷԹԻԿԱ( հունարեն ethnos բառից,որը նշանակում է սովորույթ,բնավորություն)-ուսմունք բարոյականության մասին:
ԲԻԶՆԵՍ ԷԹԻԿԱՆ բարոյական սկզբունքների և նորմերի ամբողջություն է,որոնցով պետք է առաջնորդվեն կազմակերպությունները գործունեության կառավարման և գործարարության ոլորտում:

Ժենյա
15.05.2018, 23:16
Ի՞նչ է աշխատանքային էթիկան
Այժմ փորձենք ծանոթանալ կազմակերպությունում⁄աշխատավայրում գոյություն ունեցող էթիկական նորմերին և դրանց պահպանմանը:Երբ խոսում ենք կազմակերպության էթիկայի մասին,նկատի ենք ունենում նորմերի այն ամբողջությունը,որոնց մենք համաձայնում ենք`ընդկրկվելով դրա մեջ:Ի դեպ, որոշ կանոններ⁄նորմեր բանավոր են,որոշ նորմեր `գրավոր:Յուրաքանչյուր կազմակերպություն ունի իր սկզբունքները և արժեքները,որոնց վրա էլ հենվում են համապատասխան նորմերն ու կանոնները:Ընդհանրապես առաջատար կամ հաջողության հասած կազմակերպությունները առաջնորդվում են այնպիսի հիմնական սկզբունքներով,որոնք ծառայում են կազմակերպության,նրա աշխատակիցների,սառողների,ներդնողների և ողջ հասարակության շահերին:
Աշխատանքային էթիկան անհատի վարքագծի`որոշակի կանոնների և նորմերի ամբողջությունն է աշխատավայրում,նրա վերաբերմունքն է աշխատանքի և իր աշխատանքի արդյոււնքի նկատմամբ:

Ժենյա
16.05.2018, 23:37
Դասի ընթացքը
Դասը վարելու քայլերը.
Նախապես աշակերտներին հանձնարարել ,որ այդ դասին իրենց հետ բերեն ստվարաթուղթ,գունավոր մատիտնր,մկրատ:
Քայլ 1.
Այս դասի առաջադրանքը կոչվում է «Ծանոթանում ենք գործարար էթիկայի նորմերին գրական ստեղծագործությունների միջոցով»:Աշակերտներին հանձնարարել վերհիշել Հովհ.Թումանյանի « Շունն ու կատուն» լեգենդը:
Քայլ 2.
Աշակերտներին հանձնարարել ստվարաթղթից կտրահանել շան և կատվի պատկերները:
Քայլ 3.
Աշակերտներին բացատրել,որ հաջորդ դասին,օգտագործելով իրենց պատրաստած հերոսների նմուշօրինակները,իրենք ներկայացնելու են լեգենդը:

Ժենյա
17.05.2018, 23:33
Դասի ընթացքը
Դասը վարելու քայլերը.
Քայլ 1.
Հանձնարարել աշակերտներին բեմականացնել լեգենդը` օգտագործելով նախորդ դասին պատրաստած հերոսներին և«Ապրանքներ և ծառայություններ» դասին պատրաստած բեմահարթակը:
Քայլ 2.
Աշակերտների հետ կազմակերպել քննարկում հետևյալ հարցերի շուրջ.
Ինչպիսի՞ բիզնես պայմանավորվածության եկան շունն ու կատուն:
Բիզնես էթիկայի ինչպիսի՞ նորմեր խախտվեցին կատվի կողմից(պայմանավորվածությունը չկատարելը,խաբելը ,անձնական վիրավորանքներ հասցնելը):
Բացի վերը թվարկված նորմերից` բիզնես էթիկայի էլ ինչպիսի՞ նորմեր պետք է հաշվի առնել աշխատանքի կատարման ընթացքում:
Արդյոք կատուն լավ ձեռներեց էր:Ինչպե՞ս աշակերտները կվարվեին,եթե լինեին շան փոխարեն:
Քայլ 3.
«Շունն ու կատուն» լեգենդը շատ լավ ուսումնական նյութ է ոչ թե բիզնես էթիկային առնչվող հարցերը քննարկելու ,այլև,առհասարակ,ձեռնարկատիրական կրթությանն առնչվող թեմաներն ամփոփելու համար:Մասնավորապես այս լեգենդի միջոցով ուսուցիչը կարող է աշակերտների հետ քննարկել հետևյալ հարցերը.
Ո՞վ է ձեռներեցը ( կատուն ձեռներեց է,քանի որ նա փող վաստակելու նպատակով գլխարկ է կարում):
Ի՞նչ աշխատանք է նա կատարում (կատուն ծառայություն է մատուցում.նա գլխարկ է կարում):
Ո՞րն է նրա նպատակը(կատուն գլխարկ է կարում փող վաստակելու` շահույթ ստանալու նպատակով):
Ի՞նչ է բարիքը( ապրանք կամ ծառայություն,տվյալ դեպքում` ծառայություն):

Ժենյա
19.05.2018, 19:28
Ընկերության գույքի օգտագործումը և պահպանումը.Մեր աշխատանքային պարտականությունները կատարելու համար մենք օգտվում ենք ընկերության գույքից ` գրասենյակային տարածքից,սարքավորումներից,կահույքից,գրենական պիտույքներից և այլն:Մենք բոլորս պետք է խնայողաբար օգտագործենք մեզ տրամադրած գույքը և պատասխանատվություն կրենք դրա պահպանման համար:Ընդ որում, պետք է նկատի ունենալ,որ չի թույլատրվում համապատասխան գույքն օգտագործել անձնական նպատակներով,օրինակ`կազմակերպության տրանսպորտային միջոցը օգտագործել սեփական կարիքները բավարարելու համար:
Մտավոր սեփականության և գաղտնի տեղեկությունների պաշտպանությունը.Յուրաքանչյուր ընկերություն ունի տեղեկատվություն,որը պատկանում է միայն իրեն,և այն առանց թույլտվության օգտագործելն ու տարածելը անթույլատրելի է:Նմանատիպ գաղտնի տեղեկատվություն կարող են լինել հաճախորդների ցուցակները ,գնային ռազմավարությունները,մարկետինգային պլանները,աշխատակիցների անձնական տվյալները և այլն:
Նվրները և հյուրասիրությունը.Աշխատանքային միջավայրում նվերներ տալն ու հյուրասիրելը լավ հարաբերություւններ ստեղծելու գրավական կարող են լինել,սակայն դրանք չպետք է բացասաբար ազդեն որևէ մեկի` աշխատանքային գործունեության հետ կապված որոշումների ընդունման կամ առնչության ,ինչպես նաև որևէ մեկի` գործատուի նկատմամբ հավատարմության կամ ստանձնած պարտավորությունների վրա:

Ժենյա
19.05.2018, 19:36
Գողության և խարդախության բացառումը.գողությունն ու խարդախությունը հանցագործություններ են և անհանդուրժելի ցանկացած կազմակերպության գործունեության մեջ:Գողություն է համարվում ձեզ չպատկանող որևէ բան առանց թույտվության վերցնելը:Այն կարող է լինել նյութական ինչ-որ բան,օրիկան.փող կամ գույք,,կամ այլ կերպ կեղծման,հափշտակման և խարդախության միջոցով ինչ-որ բանի տիրանալը:Խարդախությունը խաբեության միջոցով գողություն անելն է:Այն կատարվում է խաբելու միջոցով,որի արդյուււնքում տվյալ անձը հավատում և կատարում է որոշակի գործողություն:

Ժենյա
23.05.2018, 20:24
Դասի ընթացքը
Դասը վարելու քայլերը.
Քայլ 1.
Դասի սկզբում ուսուցիչն աշակերտներին բացատրում է,թե ինչ է բիզնես պլանը,և ինչու պետք է յուրաքանչյուր ձեռներեց մինչև իր գործն սկսելը ամպայման կազմի բիզնես պլան:Աշակերտների հետ քննարկումներ կաղմակերպելու միջոցով նրանց ներկայացնել բիզնես պլանի էությունը և կարևորությունը:Աշակերտների հետ կարելի է քննարկել հետևյալ օրինակը:Ենթադրենք` ձեռներեցը ցանկանում է հաց թխելու արտադրություն հիմնել և օրական 1000 հատ հաց թխել:Ի՞նչ է անհրաժեշտ դրա համար:
Անընդհատ աշակերտներին ուղղորդելով և նրանց հարցեր տալով`ուսուցիչը պետք է աշակերտներից ստանա հետևյալ պատասխանները և դրանք գրի գրատախտակին:Ձեռներեցը պետք է կատարարի հետևյալ քայլերը.
1.Տ արածք ապահովի հացը թխելու համար:
2.Տարածքի համար վճարի`a դրամ:
3.Հաց թխելու վառարան,խմոր պատրաստելու խառնիչ և այլ անհրաժեշտ սարքավորումներ գնի:
4.Վճարի վառարանի ,խառնիչի և մյուս սարքավորումների համար b դրամ:
5.Ալյուր,խմորիչ գնի:
6.Ալյուրի, խմորիչի համար վճարի c դրամ:
7.Երկու աշխատող վաարձի`մեկը խմորը պատրաստող,մյուսը`թխող;
8.Աշխատողներին վճարի d դրամ:
9.Մեքենա գնի`թխված հացը խանութներ առաքելու համար:
10.Մեքենայի համար վճարի e դրամ:
11.Պետք է վճարի ծախսված էլեկտաէներգիայի դիմաց f դրամ:
12.Պետք է վճարի ծախսված գազի դիմաց g դրամ:
13.Պետք է վճարի օգտագործած ջրի համար h դրամ:
14.Պետք է վճարի գովազդի համար i դրամ:
15.Պե՞տք է արդյոք պարտք վերցնել:
Քայլ 2.
Այնուհետև ուսուււցիչը բացատրում է աշակերտներին ,թե որքան շատ աշխատանքներ պետք է կատարի ձեռներեցը հացը թխելու համար:Նա անպայման պետք է իր համար կազմի գործողությունների քայլերի նմանատիպ մի աղյուսակ ,որը կոչվում է բիզնես պլան :Նա պետք է յուրաքանչյուր քայլի դիմաց գրի ոչ թե a,b,c,d,e,f,g,h,I դրամ,այլ կատարի հստակ հաշվարկներ և գրի ստույգ գումարներ:Այդ դեպքում ձեռներեցը կունենա բիզնես պլան:
1000 հատ հաց թխելու բիզնես պլան
1.Տարածք ապահովի հացը թխելու համար:
2.Տարածքի համար վճարի,օրինակ,ամսական 30 000 դրամ:
3.Հաց թխելու վառարան ,խմոր պատրաստելու խառնիչ և այլ անհրաժեշտ սարքավորումներ գնի:
4.Վճարի վառարանի,խառնիչի և մյուս սարքավորումների համար,օրինակ,50 000 դրամ:
5.1պարկ այլուր,1տուփ խմորիչ գնի:
6.Ալյուրի,խմորիչի համար վճարի,օրինակ,15 000 դրամ:
7.Երկու աշխատող վարձի.մեկը`խմորը պատրաստող,մյուսը`թխող;
8.Աշխատողներին վճարի,օրինակ,10 000 դրամ:
9.Մեքենա գնի `թխված հացը խանութներ առաքելու համար:
10.Մեքենայի համար վճարի,օրինակ,1000 000 դրամ:
11.Վճարի ծախսված էլեկտրաէներգիայի դիմաց,օրինակ,10 000 դրամ:
12.Վճարի ծախսված գազի դիմաց,օրինակ,10 000 դրամ:
13.Վճարի օգտագործված ջրի համար 3 000 դրամ:
14.Վճարի գովազդի համար 1000 դրամ:

Ժենյա
25.05.2018, 21:58
Դասի ընթացքը
Դասը վարելու քայլերը.
Դասի սկզբում ուսուցիչն աշակերտներին պատմում է,որ իրական կյանքում ձեռներեցները բարիք ստեղծելուց առաջ անպայման պետք է կազմեն գործողությունների պլան,որը նրանք անվանում են բիզնես պլան:
Ստորև ներկայացնում ենք բիզնես պլանի մի նմուշօրինակ,որը կարելի է ներկայացնել այդ տարիքի աշակերտներին:Խորհուրդ ենք տալիս ,որ ուսուցիչը բիզնես պլանի այդ նմուշօրինակով աշակերտներին ներկայացնի գրատախտակի վրա ` նրանց ևս մասնակից դարձնելով դրա կազմմանը:
Ի՞նչ է բիզնես պլանը
Բիզնես պլանը մի փասթաթուղթ է,որը կազմում է ձեռներեցը,և որում նա նկարագրում է այն միտքը⁄գաղափարը ,թե ինչ բարիք է նա ցանկանում արտադրել շահույթ ստանալու նպատակով:Բիզնես պլանը կազմված է երկու մասից` շուկայի հետ աշխատանքի և ֆինանսական պլան:Շուկայի հետ աշխատանքի պլանում ձեռներեցը նկարագրում է,թե շուկայում ինչպես է նա աշխատելու,իսկ ֆինանսական պլանում հաշվարկում է իր ծախսերը,ակնկալվող եկամուտները,ինչպես նաև այդ եկամուտներից հանելով ծախսերը`նա հաշվարկում է իր հնարավոր շահույթը:
Իսկ ինչու՞ է բիզնես պլանը պետք մեզ`աշակերտներիս,և ի՞նչ պետք է մենք անենք
Եթե մենք մեր ձեռքերով որևէ բարիք պատրաստելու կամ մատուցելու միտք ունենք,ցանկանում ենք այն պատրաստել, ապա վաճառել այն և գումար վաստակել,անպայման պետք է կազմենք բիզնես պլան:Բիզնես պլանը նման է ճանապարհային քարտեզի:Այն մեզ օգնելու է թղթի վրա գծելու և պատկերելու մեր գործի բոլոր քայլերը,որոնք հետագայում մեզ հեռու կպահեն սխալներ անելուց:Այն մեզ օգնելու է նաև հաշվարկել մեր ծախսերը և վաստակած գումարը:

Ժենյա
27.05.2018, 20:45
ՄԻՏՔ/ՄՏԱՀՂԱՑՈՒմ
Ինչ միտք/մտահղացում ունենք մենք,ինչ բարիք ենք ցանկանում պատրաստել կամ մատուցել:
Աշակերտները պետք է նշեն այն բարիքի անվանումը,որը ցանկանում են պատրաստել:
Որն է մեր բարիքի առանձնահատկությունը,ինչով է այն տարբերվում վաճառքում առկա նմանատիպ բարիքից,և մեր կարծիքով,գնորդներն ինչու պետք է գնեն մեր պատրաստած բարիքը:
Աշակերտները պետք է բացատրեն,օրինակ.մեր պատրաստած բարիքը ունի նույն որակը,բայց ավելի էժան է,կամ ավելի որակովէ կամ մենք պատրաստում ենք անհատական պատվերներով:Աշակերտները պետք է մտածեն ազատ և համարձակ:

Ժենյա
28.05.2018, 20:49
ՇՈՒԿԱՅԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՊԼԱՆ
ՈՒսումնասիրությունները ցույց են տվել,որ մեր գնորդները կլինեն.
մեծահասակներ,
երեխաներ,
պատանիներ,
տղամարդիկ,
կանայք,
Արդյոք նրանք վճարունակ են:
Ինչ են նրանք սիրում և ինչ չեն սիրում:
Աշակերտները պետք է նկարագրեն իրենց պատրաստած բարիքի հնարավոր գնորդներին այնքան մանրամասնորեն,որքան որ հնարավոր է:
Որտեղ մենք կարող ենք վաճառել մեր բարիքը:
Աշակերտները պետք է նշեն այն վայրերը,որտեղ նախատեսել են իրականացնել վաճառքը,ինչպես նաև վաառքի ձևը,օրինակ.համայնքի ներսում կազմակերպել ցուցահանդես-վաճառք,կազմակերպել առցանց վաճառք և այլն:Աշակերտները պետք է մտածեն ազատ,համարձակ լինեն և չվախենան սխալվելուց,իրենք գտնեն լուծումներ:
Ինչպիսի անվանում մենք կցանկանանք տալ մեր բիզնեսին:
Աշակերտները պետք է մտածեն համարձակ և ազատ,իրենք առաջարկեն անվանումներ:ՈՒսուցիչը պետք է աշակերտներին քաջալերի,որպեսզի նրանք բացատրեն,թե ինչու են ցանկանում այդպես անվանել իրենց բիզնեսը,օրինակ.գեղեցիկ է արտասանվում,հեշտ է հիշվոււմ և այլն:Կարելի է նույնիսկ խորհրդանշան ստեղծել;

Ժենյա
29.05.2018, 23:36
Որքա՞ն գումար մենք պետք է ծախսենք բարիքն արտադրելու համար:Ի՞նչ նյութեր,պարագաներ են մեզ անհրաժեշտ այդ բարիքը պատրաստելու համար:Որքա՞ն գումար կարժենա այդ նյութերը և պարագաները ձեռք ներելը:
Աշակերտները նախ պետք է որոշեն.թե ինչ նյութեր և պարագաներ են պետք այդ բարիքը պատրաստելու համար:Այնուհետև նրանք պետք է կարողանան հաշվարկել ,թե իրենց որքան գումար է պետք անհրաժեշտ նյութերը և պարագաները գնելոււ համար:Այդ գումարներն էլ հենց կլինեն աշակերտների կատարած ծախսը:Եթե կան նյութեր և պարագաներ,որոնք նրանք պետք է գնեն խանութից,ապա պետք է իմանան դրանց արժեքները,իսկ եթե այդ նյութերը և պարագաները նրանք բերելու են տնից,միևնույն է,դրանց արժեքները ևս պետք է իմանան,պետք է հարցնեն իրենց մայրիկներից,և դրանց մոտավոր արժեքը ևս մտցնել հաշվարկվող ծախսերի մեջ:
ՈՒսումնասիրությունները ցույց են տվել,որ`
Մեր ընդհանուր ծախսերը կազմում են

Աշակերտները կատարում են ընդհանուր ծախսերի հաշվարկը հետևյալ կերպ.նյութ⁄պարագա 1+նյութ⁄պարագա 2+------------------------------=ընդհանուր արժեք:
Մեկ միավոր բարիքի արժեքը `ինքնարժեքը,կազմում է`

Աշակերտները մեկ միավոր բարիքի պատրաստելու համար կատարվող ծախսը հաշվարկում են հետևյալ կերպ.
Ընդհանուր ծախս⁄բարիքի քանակ=մեկ միավոր բարիքի ծախս կամ ինքնարժեք:
Մեր պատրաստած բարիքի գինը կլինի`
----------------------------------------------------------------------------------------------------
Աշակերտները որոշում են իրենց բարիքի գինը:Իսկ գինը նրանք որոշում են `ինքնարժեքին գումարելով այն թիվը,որը նրանք կցանկանային որպես շահույթ ունենալ ,օրինակ`եթե բարիքի ինքնարժեքը եղել է 20դրամ,ապա աշակերտները կարող են այն վաճառել 30դրամով`մեկ միավոր բարիքից 10 դրամ շահույթ ունենալու համար:
Մեր շահույթը կլինի`

Աշակերտնրը որոշում են իրենց հնարավոր շահոււյթը:

Ժենյա
02.06.2018, 18:42
3-րդ դասարանում ունեցել եմ շատ հաջողված դասեր :Ներկայացնում եմ դրանցից մի քանի դասի պլան.
ԱՌԱՐԿԱՆ_Տեխնոլոգիա
ԴԱՍԱՐԱՆ_3-րդ
ԹԵՄԱՆ_Խճանկար մատիտի տաշեղներով
Ի՞նչ է ապրանքը
ՆՊԱՏԱԿԸ_1.Սովորեցնել աշխատել մատիտի տաշեղներով
2.Նպաստել գեղագիտական դաստիարակությանը
3.Կրկնել և ամրապնդել ապրանք հասկացությունը:
ԸՆԹԱՑՔԸ_
Ի՞նչ է բարիքը
Քանի՞ տեսակ է լինում բարիքը
Ի՞նչ է ապրանքը
Տեխնոլոգիայի դասերին մենք ինչ ենք պատրաստում
Կարող ե՞նք համարել,որ դրանք ապրանքներ են
-Կազմակերպել քննարկում
1.Ի՞նչ է ապրանքը
2.Ի՞նչ է ծառայոււթյունը
3.ՈՒ՞մ կողմից են ստեղծվում ապրանքները

Սկսել աշխատանքը
Բացատրել աշխատանքի կատարման կարգը.
Ամփոփել հարցերով:7507

Ժենյա
02.06.2018, 19:03
ԱՌԱԿԱՆ_Տեխնոլոգիա
ԴԱՍԱՐԱՆԸ_3-րդ
ԹԵՄԱՆ_Թելերից մարդուկներ
Աշխատանքի կատարում առանց նախնական պլանավորման և քայլերի մշակման
ԸՆԹԱՑՔԸ
Զրույց օրվա պլանավորում թեմայով
Բերել օրինակներ և հիմնավորել,թե ինչու՞ է անհրաժեշտ օրը պլանավորել
Բացատրել ,որ բացի օրը պետք է պլանավորել նաև աշխատանքը
Գործնական աշխատանք
Մինչև մարդուկներ պատրաստելը նախ պլանավորել աշխատանքը
Յուրաքանչյուր կետ մշակել
Որոշել աշխատանքի կատարման հերթականությունը
Դասարանը բաժանել խմբերի
Սկսել աշխատանքը ըստ կազմած պլանի
ՊԼԱՆ
1.Որոշել մարդուկի չափը
2.Ըստ որոշած չափի կտրտել թելը
3.Վերցնել ստվարաթուղթը
5.Թելերի փոււնջը բաժանել 3 կամ 4 մասի
6.Ձեռքերի և ոտքերի ծայրերը կտրել մկրատով
7.Կապել ամուր թելով
Աշխատանքն ավարտելուց հետո գնահատել բոլոր աշխատողներին:

Ժենյա
03.06.2018, 15:26
ԱՌԱՐԿԱՆ_Տեխնոլոգիա
ԴԱՍԱՐԱՆ_3-րդ
ԹԵՄԱՆ_Աստղիկներ
Ձեռներեց,ձեռներեցական միտք,գաղափար
ՆՊԱՏԱԿԸ_Ձևավորել նոր միտք,մտահղացում,նորարարություն առաջադրելու ,զարգացնելու և ստեղծագործելու կարողություն
ԸՆԹԱՑՔԸ.
Ի՞նչ է միտքը:
Բացատրել ինչ է միտքը,« բիզնես գաղափարը»:
Կազմակերպել խաղ:
1.Ո՞վ է ցանկանում դառնալ ձեռներեց:
2.Ընտրել 4 աշակերտ:
3.Յուրաքանչյուր աշակերտի հարցնել,թե ինչ բարիք կցանկանա ստեղծել և գրել գրատախտակին:
4.Բացատրել ցանկություն և միտք հասկացությունները:
Սկսել աշխատանքը:
Ցուցադրել աստղիկները և հանձնարարել պատրաստել աստղիկներ `ըստ սեփական մտահղացման:
Ամփոփել,գնահատել:

Ժենյա
03.06.2018, 15:48
ԱՌԱՐԿԱ_Տեխնոլոգիա
ԴԱՍԱՐԱՆԸ -3-րդ
ԹԵՄԱՆ_Գեղեցիկ խաղալիքներ
Ի՞նչ է ծառայությունը
ՆՊԱՏԱԿԸ_1.Սովորեցնել պատրաստել խաղալիքներ կոնից,ծղոտից
2.Զարգացնել ապրանքը և ծառայությունը տարբերակելու կարողություն
ԸՆԹԱՑՔԸ_
Ո՞վ է ձեռներեցը:
Ինչպիսի՞ աշխատանք է նա կատարում:
Ո՞րն է նրա նպատակը:
Ի՞նչ է բարիքը:
Կրկնել կանոնները:
Գրատախտակին պատկերել և լրացնել
ԲԱՐԻՔ
ապրանք ------- ծառայություն
Լրացնել շարքը և բացատրել,թե ինչով են միմյանցից տարբերակում ապրանքը և ծառայությունը:
Կազմակերպել քննարկում.
1.Ի՞նչ է ապրանքը:
2.Ի՞նչ է ծառայությունը:
3.Ու՞մ կողմից են ստեղծվում ապրանքները:
4. Ինչպիսին են լինում ապրանքները:
Սկսել աշխատանքը:
Բացատրել աշխատանքի կատարման կարգը:
Ամփոփել հարցերով:7508 7509 75107515 7516

Ժենյա
04.06.2018, 19:31
2017-2018թ.ուս. տարվա առաջին կիսամյակում երկրորդ դասարանում ունեցել եմ բավականին հաջողված դասեր,նաև բաց դաս` «Ի՞նչ է ձեռներեցությունը» թեմայով:Աշակերտները պատրաստել էին փոքրիկ գրքեր,ապլիկացիաներ ,օրիգամի և ցուցադրել էինք դրանք:Նրանք իրենց պատրաստած գիրքը վաճառեցին,այսինքն դարձին ապրանք և ստացան շահույթ:Իսկ ստացած գումարով գնեցինք կոնֆետ և բաժանեցինք աշակերտներին:
ԴԱՍԻ ՊԼԱՆ
ԱՌԱՐԿԱՆ_Տեխնոլոգիա
ԴԱՍԱՐԱՆԸ_2-րդ
ԹԵՄԱՆ_Ի՞նչ է ձեռներեցությունը
ԸՆԹԱՑՔԸ
Կարդալ «Ով աշխատի,նա կուտի » բանաստեղծությունը:
Ի՞նչ հասկացանք:
Հարցեր բանաստեղծության շուրջ:
Աշակերտներին բացատրել,որ իրենք պատրաստելու են բանաստեղծության հերսներին:
Դասարանը բաժանում ենք 4 խմբի.
1-ին խումբը -պատրաստում է հավ մայրիկին
2_րդ խումբը-պատրաստում է ճուտիկներին
3-րդ խումբ-սագիկին
4-րդ խումբ-բադիկին
Աշխատանքն ավարտելուց հետո պաստառին փակցնել հերոսներին:
Հարցեր.
1.Ի՞նչպես կվարվեր հավ մայրիկը,եթե սագիկն ու բադիկը ներողություն խնդրեն նրանից:
2.Ի՞նչ եք կարծում,կարող էր հավ մայրիկը սագիկին ու բադիկին գարու հատիկ տալ,եթե նրանք փողով վճարեին դրա դիմաց( օրինակ`100դրամի դիմաց`մի բուռ գարի):
3.Ի՞նչ կաներ հավ մայրիկը այդ փողով:
4.Կարո՞ղ էր հավ մայրիկը իր աճեցրած գարու հատիկը փոխանակել այլ բարիքի հետ,օրինակ`ի՞նչ բարիքի հետ:
Ամփոփել.
1.Եթե հավ մայրիկը վաճառեր գարու հատիկը և դրանով փող վաստակի,ապա նա կկոչվի……(ձեռներեց):
2.Եթե հավ մայրիկը ինքը և իր ճուտիկները ուտեն աճեցված բերքը ,ապա հավ մայրիկը ձեռներեց չի կոչվի,նա կկոչվի………( բաիրք ստեղծող,իր օգտագործելու համար):
3.Դուք ի՞նչ բարիք կցանկանաք ստեղծել,երբ որ մեծանաք և ի՞նչ նպատակով:

Անահիտ Բաղդասարյան
04.06.2018, 22:15

Կարելի է աշակերտների համար մատչելի ձևով բացատրել նաև, թե ո՞վ է ձեռներեցը և ի՞նչ իրավունքներ և պարտականություններ ունի նա։

Ինչ եք կարծում, հարգելի՛ գործընկեր, ի՞նչ մեթոդներով կարելի է դա անել։

Ժենյա
04.06.2018, 23:13
Կարելի է աշակերտների համար մատչելի ձևով բացատրել նաև, թե ո՞վ է ձեռներեցը և ի՞նչ իրավունքներ և պարտականություններ ունի նա։

Ինչ եք կարծում, հարգելի՛ գործընկեր, ի՞նչ մեթոդներով կարելի է դա անել։

Իհարկե դա նրանց բացատրած է,սակայն չեմ նշել,բայց նախքան բաց դաս ունենալը նրանք գիտեին ով է ձեռներեցը,ինչ իրավունքներ և պարտականություններ ունի,և ինչ է ձեռներեցությունը և ովքեր կարող են դառնալ ձեռներեց:Շնորհակալ եմ հարգելի Անահիտ Բաղդասարյան

Անահիտ Բաղդասարյան
04.06.2018, 23:33
Իհարկե դա նրանց բացատրած է,սակայն չեմ նշել,բայց նախքան բաց դաս ունենալը նրանք գիտեին ով է ձեռներեցը,ինչ իրավունքներ և պարտականություններ ունի,և ինչ է ձեռներեցությունը և ովքեր կարող են դառնալ ձեռներեց:Շնորհակալ եմ հարգելի Անահիտ Բաղդասարյան

Շնորհակալ եմ նաև ես, որովհետև շատ հետաքրքիր և ժամանակակից թեմա եք քննարկում։ Ակնկալում եմ, որ կշարունակեք մի քանի դաս մանրամասնորեն ներկայացնել, որովհետև միտքը միտք է ծնում և գուցե կօգնի հասարակագիտության որոշ դասեր նորովի ներկայացնել, այս անգամ՝ Ձեր օրինակով։

Ժենյա
05.06.2018, 19:21
2-րդ դասարանում անցել ենք նաև ,թե ինչ է « աշխատանքային պլանը և ինչպես ենք այն կազմում »:Ներկայացնում եմ օրվա դասի պլանը:
ԱՌԱՐԿԱՆ_Տեխնոլոգիա
ԴԱՍԱՐԱՆ_2-րդ
ԹԵՄԱՆ_Անտառային կոմպոզիցիա,Աշխատանքային պլանի կազմում
ՆՊԱՏԱԿԸ_Ձևավորել աշխատանքը պլանավորելու կարողություն
ԸՆԹԱՑՔԸ_
Մինչև աշխատանքը սկսելը կազմել «աշխատանքային պլան»
Քայլ1-վերցնել գունավոր թղթեր
Քայլ2-կտրել ծառեր,եղևնիներ,տերևներ,ծաղիկներ,խոտեր և այլն:
Քայլ3-վերցնել A4 չափի թուղթ և կտրտած բոլոր պատկերները փակցնել թղթի վրա:
Հարցեր.
1.Ի՞նչ եք կարծում,անհրաժե՞շտ է մշակել գործողոււթյունների կատարման քայլաշար
2.Ինչու.
Տնային աշխատանք-կազմել աշխատանքի պլան և բացատրել,թե ինչ քայլերից պետք է բաղկացած լինի:7504 7505 7506

Մինասյան Նորա
05.06.2018, 20:46
2-րդ դասարանում անցել ենք նաև ,թե ինչ է « աշխատանքային պլանը և ինչպես ենք այն կազմում »:Ներկայացնում եմ օրվա դասի պլանը:
ԱՌԱՐԿԱՆ_Տեխնոլոգիա
ԴԱՍԱՐԱՆ_2-րդ
ԹԵՄԱՆ_Անտառային կոմպոզիցիա,Աշխատանքային պլանի կազմում
ՆՊԱՏԱԿԸ_Ձևավորել աշխատանքը պլանավորելու կարողություն
ԸՆԹԱՑՔԸ_
Մինչև աշխատանքը սկսելը կազմել «աշխատանքային պլան»
Քայլ1-վերցնել գունավոր թղթեր
Քայլ2-կտրել ծառեր,եղևնիներ,տերևներ,ծաղիկներ,խոտեր և այլն:
Քայլ3-վերցնել A4 չափի թուղթ և կտրտած բոլոր պատկերները փակցնել թղթի վրա:
Հարցեր.
1.Ի՞նչ եք կարծում,անհրաժե՞շտ է մշակել գործողոււթյունների կատարման քայլաշար
2.Ինչու.
Տնային աշխատանք-կազմել աշխատանքի պլան և բացատրել,թե ինչ քայլերից պետք է բաղկացած լինի:

Հարգելիՙ Ժենյա, կարծում եմ անտառային կոմպոզիցիան երեխաների մոտ հրաշալի կստացվի: Սովորեցինք...

Ժենյա
06.06.2018, 15:40
Հարգելիՙ Ժենյա, կարծում եմ անտառային կոմպոզիցիան երեխաների մոտ հրաշալի կստացվի: Սովորեցինք...
Սովարեցինք կազմել աշխատանքային պլան,հաջորդիվ կներկայացնեմ անտառային կոմպոզիցիան , ըստ աշակերտների աշխատանքի:Շնորհակալություն:

Ժենյա
06.06.2018, 15:56
Այս թեմայի հիմնական նպատակն է`
Զարգացնել ապրանքը և ծառայությունը տարբերակելու կարողություն:
Այս թեմայի գնահատման չափանիշն է`
Ապրանքը և ծառայությունը տարբերակելու կարողություն:
Գիտելիքներ.
Աշակերտը պետք է հասկանա`
Ապրելու համար մարդիկ ունեն որոշակի ապրանքների և ծառայություններ կարիք:
Ինչ է ապրանքը,ինչ է ծառայությունը,և ինչով են դրանք տարբերվում միմյանցից:
Ապրանքները և ծառայությունները ստեղծվում և մատուցվում են ձեռներեցների կողմից:
Ինչպիսի ապրանքներ են պատրաստում տեխնոլոգիայի դասերին:
Ինչպիսի ծառայությունների մասին է խոսվում այդ դասերին:
Հմտություններ.
Աշակերտը պետք է կարողանա`
բացատրել⁄թվարկել`ինչ ապրանքների և ծառայությունների կարիք ունեն մարդիկ ապրելու համար,
բացատրել,որ ապրանքները և ծառայությունները ստեղծվում և մատուցվում են ձեռներեցների կողմից,
տարբերակել ապրանքը և ծառայությունը,
բերել ապրանքի և ծառայության օրինակներ:
Աշակերտը պետք է կարևորի`
Ապրանքների ⁄ծառայությունների անհրաժեշտությունը մարդկանց առօրյա կյանքում,
Ձեռներեցների դերը ապրանքների և ծառայությունների ստեղծման գործում:

Ժենյա
07.06.2018, 17:54
Ներկայացնում եմ 2-րդ դասարանում ունեցած լավագույն դասերից մեկի օրինակելի դասի պլանը ,որի ընթացքում աշակերտները գիտելիք են ստացել բարիքի,բարիք ստեղծողի և ձեռներեց հասկացությունների վերաբերյալ:
ԴԱՍԻ ՊԼԱՆ
ԱՌԱՐԿԱՆ_Տեխնոլոգիա
ԴԱՍԱՐԱՆԸ_2-րդ
ԹԵՄԱՆ_Աշխատանք փայլաթիթեղով
Բարիք,ապրանքներ և ծառայություններ.ովքե՞ր են ստեղծում դրանք:
ՆՊԱՏԱԿԸ_1.Սովորեցնել աշխատել փայլաթիթեղով
2.Գիտելիք հաղորդել բարիք, բարիք ստեղծող, ձեռներեց հասկացությունների վերաբերյալ
3.Նպաստել գեղագիտական դաստիարակությանը:
ԸՆԹԱՑՔԸ.
Ի՞նչ է բարիքը
Ի՞նչ բարիքների կարիք ենք զգում ամեն օր:
Խմբային աշխատանք ( փայլաթիթեղից պատրաստել ապլիկացիա,խճանկար,կոմպոզիցիա):
Աշխատանքը ավարտելուց հետո լրացնել աղյուսակ:
Ամփոփել :
Գնահատել:7517 7518

Ժենյա
08.06.2018, 22:48
Դասի պլան
ԱՌԱՐԿԱՆ_Տեխնոլոգիա
ԴԱՍԱՐԱՆ_2-րդ
ԹԵՄԱՆ_Ծաղիկներ ծաղկամանում :Բարիք հասկացության ծանոթացոււմ:
ՆՊԱՏԱԿԸ_1.Սովորեցնել պատրաստել ծաղիկներ կոնից և պլաստիլինից:
2.Գիտելիք հաղորդել բարիք ,բարիք ստեղծող,ձեռներեց հասկացությունների վերաբերյալ:
3.Նպաստել գեղագիտական դաստիարակությանը:
ԸՆԹԱՑՔԸ.Խմբային աշխատանք.
1.Դասարանը բաժանել 5 խմբի.
2.Հանձնարարել խմբերին պատրաստել ծաղիկներ,ծաղկաման պլաստիլինից և կոնի մասնատված մասերից:
3.Աշխատանքի համար տրամադրել 10-15 րոպե.
4.Աշխատանքն ավարտելուց հետո յուրաքանչյուր խումբ ներկայացնում է իր աշխատանքը.
5.Դասարանը զզարդարել պատրաստած ծաղիկներով.
Գաղափար տալ բարիք հասկացության մասին.
Սովրեցնել կանոնը.
ՀԱՐՑԵՐ.
1.Երեխաներ դուք ի՞նչ պատրաստեցիք և ի՞նչ նպատակով.
Գաղափար տալ բարիք ստեղծող և ձեռներեց հասկացությունների մասին:
Ամփոփել
1.Ո՞վ է բաիրք ստեղծողը.
2.Ի՞նչ է բարիքը.
3.Ո՞վ է ձեռներեցը:7511 7512 7513 7514

Ժենյա
10.06.2018, 23:37
Թեմայի հիմնական նպատակն է`
Ձևավորել հետազոտություն և ուսումնասիրություն կատարելու կարողություն:
Այս թեմայի գնահատման չափանիշն է`
Գիտելիքներ.
Աշակերտը պետք է իմանա`
Ինչ-որ առարկա կամ իր պատրաստելուց առաջ կարելի է նախապես ճշտել շրջապատի մարդկանց կարծիքները և պարզել,թե այդ առարկան կամ իրը նրանց հետաքրքրու՞մ է,պահանջարկ ունի՞ ,թե ոչ:
Կցանկանա՞ն արդյոք շրջապատի մարդիկ գնել այդ իրը,եթե նա ցանկանա վաճառել այն:
Կկարողանա՞ն արդյոք նրանք գնել այդ իրը:
Մարդկանց կարծիքները կարելի է պարզել նրանց շրջանում հարցումներ անցկացնելու միջոցով:
Հարցումներ անցկացնելուց առաջ պետք է նախապես կազմել և ունենալ հարցաշար:
Հարցումներ անցկացնելուց հետո հնարավոր է` պարզվի,որ այդ առարկան կամ իրը պատրաստելը այնքան էլ լավ մւիտէ չէ,կարելի է պատրաստել այնպիսի մի առարկա կամ իր,որը մարդկանց ավելի կհետաքրքրի;
Որ մարդկանց` որևէ բարիք գնելու ցանկությունը և հնաևրավորությունը կոչվում է պահանջարկ:
Հմտություններ. Աշակերտը պետք է կարողանա.
Բացատրել իր մտահղացումը շրջապատող մարդկանց և փորձել ցույց տալ դրա դրական կողմերը:
Հարցումներ կատարել շրջապատի մարդկանց շրջանում և ճշտել, թե իր պատրաստած առարկան կամ իրը հետաքրքրու՞մ է,թե՞ ոչ:
Ձևակերպել հարցեր`մարդկանց պահանջարկը պարզելու նպատակով:
Հրաժարվել իր մտահղացումից և որոշում ընդունել նոր մտահղացում ձևավորելու նպատակով,որը կհամապատասխանի շրջապատող մարդկանց հետաքրքրություններին:
Տարբերակել ցանկությունը և հնարավերությունը:
Բացատրել ` ինչ է պահանջարկը:
Աշակերտը պետք է.
Կարևորի շրջապատող մարդկանց կարծիքները և հետաքրքրությունները:
Հաշվի առնի շրջապատող մարդկանց կարծիքները և հետաքրքրությունները որևէ առարկա կամ իր պատրաստելիս:
Սովորի չհուզվել և չհուսահատվել ,երբ մարդկանց դուր չգա իր պատրաստած առարկան կամ իրը:

Մարգարյան Նաիրա
12.06.2018, 15:21
Հարգելի՛ Ժենյա, Ձեր ընտրած թեման հետաքրքիր և արդիական է, որի հիմնական նպատակն է սովորողներին ոչ միայն հաղորդել գործարարության վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ, այլ նաև նրանց մոտ ձևավորել որոշակի համոզմունքներ, վստահություն, արժեքներ և վերաբերմունք:

Ժենյա
12.06.2018, 19:54
ԴԱՍԱՐԱՆ_2-րդ
ԱՌԱԿԱՆ_Տեխնոլոգիա
ԹԵՄԱՆ_Տեխնիկայի տարրերը:Աշխատանք կոնստրուկտրներով:Աշխատանքային պլանի կազմում:
ՆՊԱՏԱԿԸ
1.Ծանոթացնել տեխնիկայի տարրերի հետ
2.Ձևավորել աշխատանքը պլանավորելու կարողություն:
ԸՆԹԱՑՔԸ
Նայել դասագրքի նկարներին և ասել,թե յուրաքանչյուր
տրանսպորտային միջոց ինչպես է ապահովում մարդկանց տեղաշարժը և բեռների տեղափոխումը:
Ի՞նչ եք կարծում ինչպե՞ս է կազմակերպվում յուրաքանչյուր փոխադրամիջոցի աշխատանքային օրը:
Բացատրել,որ յուրաքանչյուր աշխատանք սկսելուց առաջ պետք է մտածել քայլաշարը:Օրինակ.եթե ինչ-որ վայրում հրդեհ է,հրշեջ մեքենայի վարորդը և աշխատակիցները պետք է ճշտեն հասցեն ,արագ սլանան այդ վայրը ,անմիջապես մարեն կրակը,օգնեն տուժած մարդկանց և հետ վերադառնան:
Ի՞նչ եք կարծում,անհրաժե՞շտ է մշակել գործողությունների կատարման քայլաշար:Ի՞նչու:
Մշակել քայլաշար կոնստրուկտորով որևէ մոդել պատրաստելու համար և սկսել աշխատանքը:

Ժենյա
12.06.2018, 19:56
Հարգելի՛ Ժենյա, Ձեր ընտրած թեման հետաքրքիր և արդիական է, որի հիմնական նպատակն է սովորողներին ոչ միայն հաղորդել գործարարության վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ, այլ նաև նրանց մոտ ձևավորել որոշակի համոզմունքներ, վստահություն, արժեքներ և վերաբերմունք:

Շնորհակալ եմ հարգելի Նաիրա,քննարկումներին մասնակցելու և Ձեր կարծիքն արտահայտելու համար:

Ժենյա
17.06.2018, 12:04
Այս թեմայի հիմնական նպատակն է`
Ձևավորել սեփական գործողությունները պլանավորելու,բիզնես պլան կազմելու և հաշվարկներ կատարելու կարողություն:
Այս թեմայի գնահատման չափանիշն է`
Պարզագույն բիզնես պլան կազմելու և հաշվարկներ կատարելու կարողություն:
Գիտելիքներ.
Աշակերտը պետք է հասկանա`
Ինչպես է ձեռներեցը բիզնես գաղափարը վերածում ապրանքի կամ ծառայության:
Որ բիզնես գաղափարը ապրանքի կամ ծառայության վերածելու ճանապարհին ձեռներեցը պետք է կարողանա ճիշտ պլանավորել իր գործողությունները և քայլերը,ինչպես նաև կարողանա ճիշտ որոշել այդ քայլերի հաջորդականությունը:
Որ ձեռներեցը պետք է կարողանա ճիշտ հաշվարկներ կատարել:
Ինչ են եկամուտը,ծախսը,ինքնարժեքը,շահույթ:
Ինչ է նշանակում բիզնես պլան կազմել:
Հմտություններ.
Աշակերտը պետք է կարողանա.
Բացատրել`ինչ է բիզնես պլանը:
Կազմել պարզագույն բիզնես պլան:
Մշակել իր կազմած բիզնես պլանի հիմնական քայլերը:
Բացատրել այդ քայլերի հերթականությունը ⁄ հաջորդականությունը:
Տարբերակել եկամուտը,ծախսը,ինքնարժեքը,շահույթը:
Կատարել պարզագույն գործարար հաշվարկներ:
Վերաբերմունք.
Աշակերտը պետք է դրսևորի վարքագիծ`
Գործողությունների պլանի,ինչպես նաև բիզնես պլանի կազմումը,
Գործողությունների քայլերի ճիշտ հաջորդականության մշակումը,
Ճիշտ հաշվարկներ կատարել:

Մարգարյան Նաիրա
17.06.2018, 13:04

Հարգելի՛ Ժենյա, հանգամանալից ձևով ներկայացրել եք թեման, որի օգնությամբ աշակերտը կկարողանա բիզնես գաղափարը վերածել ապրանքի կամ ծառայության:Նա կկարողանա կազմել բիզնես պլան՝ բացատրելով քայլերի հերթականությունը, ինչպես նաև կատարել պարզագույն գործարար հաշվարկներ:Շնորհակալություն:

Ժենյա
18.06.2018, 14:41

Շնորհակալ եմ հարգելի Նաիրա,թեմային արձագանքելու համար:

Ժենյա
19.06.2018, 21:17
Տեսական նյութեր ներկայացնելիս օգտվել եմ `
Տեխնոլոգիա առարկայի դասագրքրքերից`2-րդ,3-րդ,4-րդ,հեղինակ.Ս.Հովսեփյան,Ա.Հարությունյան,Մ.Աղաջանյան,Լ.Վերդյան:
« Տեխնոլոգիայի դասավանդման մեթոդիկա պրակտիկումով»ձեռնարկից,հեղինակ`Կ.Պապիկյան,
«Ձեռնարկատիրական կրթության ձեռնարկից»,հեղինակ`Ա.Հովհաննիսյան,Ա.Մանուկյան:

Ժենյա
19.06.2018, 22:14
Օգտվել եմ նաև հետևյալ կայքերից.
www.beboss.ru
realybiz.ru (idei-biznes) podrostkov-i-shkolnikov
geizer.ru
ru.tsn.ua:

Արաքսյա Սաղոյան
22.07.2018, 21:13
ԴԱՍԱՐԱՆ_2-րդ
ԱՌԱԿԱՆ_Տեխնոլոգիա
ԹԵՄԱՆ_Տեխնիկայի տարրերը:Աշխատանք կոնստրուկտրներով:Աշխատանքային պլանի կազմում:
ՆՊԱՏԱԿԸ
1.Ծանոթացնել տեխնիկայի տարրերի հետ
2.Ձևավորել աշխատանքը պլանավորելու կարողություն:
ԸՆԹԱՑՔԸ
Նայել դասագրքի նկարներին և ասել,թե յուրաքանչյուր
տրանսպորտային միջոց ինչպես է ապահովում մարդկանց տեղաշարժը և բեռների տեղափոխումը:
Ի՞նչ եք կարծում ինչպե՞ս է կազմակերպվում յուրաքանչյուր փոխադրամիջոցի աշխատանքային օրը:
Բացատրել,որ յուրաքանչյուր աշխատանք սկսելուց առաջ պետք է մտածել քայլաշարը:Օրինակ.եթե ինչ-որ վայրում հրդեհ է,հրշեջ մեքենայի վարորդը և աշխատակիցները պետք է ճշտեն հասցեն ,արագ սլանան այդ վայրը ,անմիջապես մարեն կրակը,օգնեն տուժած մարդկանց և հետ վերադառնան:
Ի՞նչ եք կարծում,անհրաժե՞շտ է մշակել գործողությունների կատարման քայլաշար:Ի՞նչու:
Մշակել քայլաշար կոնստրուկտորով որևէ մոդել պատրաստելու համար և սկսել աշխատանքը:

Շատ հետաքրքիր և ուսանելի դասեր եք ներկայացրել,հարգելի՛ Ժենյա:

Heghin
08.08.2018, 16:27
Արժեթուղթ

https://3.bp.blogspot.com/-28tgGkCns_4/VKE5r-guSVI/AAAAAAAAAzw/KWQUy_1NM1g/s1600/old-piramid_209800864.jpg (https://3.bp.blogspot.com/-28tgGkCns_4/VKE5r-guSVI/AAAAAAAAAzw/KWQUy_1NM1g/s1600/old-piramid_209800864.jpg)
Արժեթուղթը գույքային իրավունքներ հաստատող փաստաթուղթ է:

Բաժնետոմսը արժեթուղթ է, որը տիրոջն իրավուն է տալիս ստանալու բաժնետիրական ընկերության եկամտի իր մասը և մասնակցելու բաժնետիրական ընկերության կառավարմանը:

Անվանական արժեքը բաժնետոմսի վրա նշված գումարի չափն է: Օրինակ եթե բաժնետիրական ընկերաության որևէ անդամի մասնակչությունը 1000 դոլոր է, իսկ բաժնետոմսի անվանական աժեքը 100 դոլար, ապա նա կարող է տտօրինել 10 բաժնետոմս:
Բոլոր բաժնետոմսերի անվանական արժեքների գումարը կազմում է բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալ:

Շահաբաժին- Բաժնետիրական ընկերությունը ծավալում է որաշակի գործունեություն և ապահովում համապատասխան եկամուտ, որը կոչվում է շահույթ:

Վերահսկիչ ծրար-Բաժնետիրական ընկերությունը ղեկավարում է այն անձը, կամ մարդկանց խումբը որոնց ձեռքում է գտնվում վերահսկիչ ծրարը:
Վերահսկիչ ծրարը որևէ մասնակցի կողմից տնօրինվող բաժնետոմսի քանակության ամենամեծ տեսակարար կշիռն է:

Բաժնետոմսի գինը- Բաժնետոմսը ենթակա է առք ու վաճառքի: Բաժնետոմսի վաճառքի միջոցով դրա սեփականատերը շահաբաժին ստանալոի իրավունքը փոխանցում է մեկ ուրիշին:

Բաժնետոմսի տեսակները- Բաժնետոմսը կարող է լինել սովորական և արտոնյալ:
Սովորական բաժնետոմսը այն է, որ տալիս է ձայնի իրավունք, իսկ արտոնյալը ձայնի իրավւնք չի տալիս:

Պարտատոմս- Պարտատոմսը թողարկվող ժամկետային և պարտքային արժեթուղթ է:
Պարտատոմս կարող է տալ պետությունը, բաժնետիրական ընկերությունը և մասնավոր ձեռնարկությունը: