PDA

Դիտել ողջ տարբերակը : ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԿԱՐԳՉԻ ՀԵՏ

Տոնոյան Գրետա
27.03.2018, 21:51
XXI դարի մուտքը հայաստանյան դպրոցներում համընկավ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման դարաշրջանի հետ: Նոր տեխնոլոգիական միջոցները ենթադրում են բազմազան , հարուստ կրթական միջավայր, որոնք նպաստում են հետաքրքրասիրության, փորձի ձեռքբերմանը և հարստացնում ուսումնական գործընթացը: : Ուսուցման գործընթացում ՏՀՏ-ների կիրառումը որակապես փոխում է ուսուցչի դերը, նա դառնում է սովորողին ուղղորդող, աջակցող ու գնահատող: Մարդկանց ղեկավարելը դժվար է, երեխաներին ղեկավարելը` առավել ևս: Եթե մենք ավելացնե′ք պատասխանատվությունը կատարած գործի, այն է` մարդ ու քաղաքացի ձևավորելու և 21-րդ դարին հարիր գիտելիքներ տալու համար, և մեզ հասկանալի կդառնա ուսուցչի աշխատանքի կարևորությունն ու լրջությունը:
Մանկավարժների ուսումնամեթոդական աշխատանքի կոորդինացումը, մոնիտորինգային հետազոտությունները նպաստում են մասնագիտական իրազեկության աճին, օգնում` գնահատելու սեփական աշխատանքի արդյունքը և կատարելագործելու այն, ծանոթանալու գործընկերների փորձին, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաներին, գիտական նորույթներին: Հուսով եմ` իմ աշխատանքով աջակցելու եմ գործընկերներիս:
Հարգելի′ կոլեգաներ, ակնկալում եմ ձեր ակտիվ մասնակցությունը, փորձի փոխանակումը , խթանող միջոցները… Ուսուցանող թեստեր, գործնական աշխատանքներ լաբորատոր աշխատանքներ , տեսադասեր,պաշարներ, օրինակելի դասի պլաններ, նյութեր որոնք օգտագործում եք դասապրոցեսում. . .

Տոնոյան Գրետա
28.03.2018, 00:01
Համակարգիչներն էլեկտրոնային համակարգեր են, որոնք ծրագրավորվում են բազմապիսի խնդիրներ լուծելու համար:
Դպրոցներում, գրասենյակներում և տանը դրանցով ձևակերպում են փաստաթղթեր, ստեղծում մանրակերտներ, կատարում բարդ հաշվարկներ, պահպանում վիթխարի քանակությամբ տեղեկույթ:
Համակարգիչը կատարում է իր էլեկտրոնային հիշողության մեջ ներդրվող հրահանգները, որոնց հաջորդականությունն անվանում են ծրագիր: Համակարգիչը կարող է կատարել ցանկացած գործառույթ՝ աշխատել և՜ որպես տեքստային պրոցեսոր, և՜ որպես հանրագիտարան, և՜ որպես մաթեմատիկական հզոր հաշվիչ, նույնիսկ կարող է կառավարել ինքնաթիռը, եթե հանդերձված լինի համապատասխան ծրագրերով: Համակարգչի օգտագործումը խնայում է ձեր ժամանակը, ջանքերն ու գումարը։

ԱՂԲՅՈՒՐ՝
ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ

Տոնոյան Գրետա
28.03.2018, 00:08
Դեռևս 1830-ական թվականներին, էլեկտրականության հայտնագործումից շատ առաջ, անգլիացի մաթեմատիկոս Չառլզ Բեբիջը պատրաստել է մեխանիկական համակարգիչ: Միջոցներ չունենալու պատճառով հեղինակն այդ մեքենան իր ժամանակին չի կառուցել. այն ստեղծվել է միայն 1991 թ-ին և հաջողությամբ գործել:
Էլեկտրոնային առաջին համակարգիչները պատրաստել են Վոն Մոչլին և Պրեսպեր Էկհարտը Ամերիկայում 1950-ական թվականներին: Միկրոսխեմաների փոխարեն դրանցում կային հազարավոր էլեկտրոնային լամպեր, որոնք նման էին սովորական էլեկտրական լամպերի և մեծաչափ էին: Սակայն դրանց հզորությունը շատ ավելի փոքր էր ժամանակակից դյուրակիր համակարգիչների հզորությունից: 1950-ական թվականների վերջերին լամպերը փոխարինվեցին փոքրաչափ (սիսեռահատիկի մեծության) տրանզիստորներով, ինչի շնորհիվ համակարգիչների չափերն զգալիորեն փոքրացան, իսկ հզորությունը կտրուկ աճեց: 1972 թ-ին հայտնվեցին առաջին միկրոսխեմաները՝ չիփերը, իսկ 1978 թ-ին ամերիկացիներ Սթիվ Ջոբսը և Սթիվ Վոզնյակը ստեղծեցին առաջին անհատական համակարգիչները: Այդ ժամանակներից ի վեր՝ միկրոպրոցեսորները դարձան անհամեմատ ավելի հզոր, իսկ համակարգիչները՝ ավելի էժան ու հասանելի: Մեր օրերում գիտնականներն աշխատում են ստեղծել նոր համակարգեր՝ նեյրոհամակարգիչներ, որոնք ունակ կլինեն ինքնակատարելագործվելու և ինքնաուսուցանվելու:

Նարինե Մարկոսյան
28.03.2018, 00:10
Համակարգիչներով աշխատելիս պետք է իմանալ՝

1. Դրանք աշխատում են միայն նախապես մուտքագրված որոշակի ծրագրերով:

2.Ծրագիրը հաջորդական հրահանգների ամբողջություն է՝ որոշակի խնդիր լուծելու համար:

3. Ծրագրի հրահանգները կատարվում են նշված հերթականությամբ՝ քայլ առ քայլ:

4. Հրահանգները և միջանկյալ արդյունքները պահելու համար պահանջվում են որոշակի քանակությամբ հիշողության բջիջներ:

5. Հիշողության բջիջներն ունեն իրենց «հասցեները»:

Տոնոյան Գրետա
28.03.2018, 00:11
Համակարգիչը բաղկացած է ապարատային և ծրագրային ապահովման մասերից:
• Ապարատային ապահովումը կազմում են պրոցեսորը, էկրանը և ստեղնաշարը:
• Ծրագրային ապահովումը ծրագրերի այն ամբողջությունն է, որն օգտագործվում է համակարգչում հիմնական գործողությունները կատարելու, օրինակ՝ բառերն ու պատկերներն էկրանի վրա պատկերելու համար:
• Ծրագրային կիրառական ապահովումը (հավելվածը) առանձին ծրագրեր են, որոնք համակարգչին հնարավորություն են տալիս կատարելու որոշակի գործառույթներ՝ մշակել տեքստը, պահպանել տեղեկույթը, հաշվարկներ կատարել կամ խաղեր խաղալ:

Տոնոյան Գրետա
28.03.2018, 00:14
Յուրաքանչյուր համակարգչի «սիրտը» միկրոչիփն է՝ բարդագույն էլեկտրոնային սխեմաներով սիլիցիումի փոքրիկ թիթեղը: Այն կոչվում է միկրոպրոցեսոր: Համակարգչի այս հատվածը կատարում է բոլոր հաշվարկները և մշակում կատարվող ծրագրի հրահանգները: Միկրոպրոցեսորն իրավացիորեն համարվում է անհատական համակարգիչների «էլեկտրոնային ուղեղը»:
Ծրագրեր և տվյալներ պահելու համար համակարգիչն ունի նաև հիշողության միկրոսխեմաների հավաքածու: Կա հիշողության 2 տեսակ՝ գործութային (օպերատիվ) և հիմնային:
• Գործութային հիշողությունը համակարգչին հնարավորություն է տալիս հիշելու տվյալները և ապահովում է դրանց արագ ստացումը: Գործութային հիշողության մեջ պահվող ամեն ինչ ջնջվում է համակարգիչն անջատելուց հետո:
• Հիմնային հիշողության մեջ պահվում են այն անփոփոխ տվյալները, որոնք մշտապես օգտագործվում են: Այդ տվյալները չեն ջնջվում համակարգիչն անջատելուց հետո:

Տոնոյան Գրետա
28.03.2018, 00:17
Սրանք հիմնականում ներմուծիչ և արտանցիչ սարքեր են:
• Ներմուծիչ սարքերը նախատեսված են համակարգչի մեջ տվյալներ ներմուծելու համար. դրանցից ամենատարածվածը ստեղնաշարն է, ապա՝ «մկնիկը», CD–ROM-ը, տեսածրիչները (սկաներ), միկրոֆոններն ու թվային խցիկները:
• Արտանցիչ սարքերն ապահովում են տեղեկույթի ստացումը համակարգչից, որոնցից ամենակարևորներն են էկրանի վրա պատկերներ արտացոլող մոնիտորը և թղթի վրա տվյալներ տպող սարքերը: Արտանցիչ սարքեր են նաև բարձրախոսներն ու ականջակալները, որոնցով ձայնային տեղեկույթ է ստացվում:
• Որոշ լրացուցիչ սարքեր կիրառվում են տվյալների միաժամանակյա ներմուծման և արտանցման համար: Դրանցից ամենատարածվածը տվյալները մագնիսական սկավառակների վրա գրանցելու և տեղեկույթը սկավառակներից կարդալու համար նախատեսված սկավառակատարն է: Մագնիսական սկավառակները լինում են ճկուն կամ դիսկետ և կոշտ կամ վինչեստր: Պնակիտները կամ ամփոփ սկավառակները՝ CD-ներ (compact disk) և DVD-ներ (digital video disk` թվային տեսասկավառակ), հիմնականում օգտագործվում են մեծ ծավալով տվյալներ պահպանելու համար:
• Մոդեմը ներմուծիչ-արտանցիչ համակարգ է, որը հնարավորություն է տալիս հեռախոսային կապուղով մի համակարգչից մյուսը տվյալներ հաղորդել և նույն եղանակով տեղեկույթ ստանալ:

Տոնոյան Գրետա
28.03.2018, 00:23
Համակարգիչներով աշխատելիս պետք է իմանալ՝

1. Դրանք աշխատում են միայն նախապես մուտքագրված որոշակի ծրագրերով:

2.Ծրագիրը հաջորդական հրահանգների ամբողջություն է՝ որոշակի խնդիր լուծելու համար:

3. Ծրագրի հրահանգները կատարվում են նշված հերթականությամբ՝ քայլ առ քայլ:

4. Հրահանգները և միջանկյալ արդյունքները պահելու համար պահանջվում են որոշակի քանակությամբ հիշողության բջիջներ:

5. Հիշողության բջիջներն ունեն իրենց «հասցեները»:
Շնորհակալությու՜ն սիրելի Նարինե, թեմային անդրադառնալու համար, հուսով եմ ինչպես միշտ մեզ կօգնեք հետաքրքիր նյութերով, պաշարներով, մեթոդներով…

naramartirosyan
28.03.2018, 01:00
XXI դարի մուտքը հայաստանյան դպրոցներում համընկավ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման դարաշրջանի հետ: Նոր տեխնոլոգիական միջոցները ենթադրում են բազմազան , հարուստ կրթական միջավայր, որոնք նպաստում են հետաքրքրասիրության, փորձի ձեռքբերմանը և հարստացնում ուսումնական գործընթացը: : Ուսուցման գործընթացում ՏՀՏ-ների կիրառումը որակապես փոխում է ուսուցչի դերը, նա դառնում է սովորողին ուղղորդող, աջակցող ու գնահատող: Մարդկանց ղեկավարելը դժվար է, երեխաներին ղեկավարելը` առավել ևս: Եթե մենք ավելացնե′ք պատասխանատվությունը կատարած գործի, այն է` մարդ ու քաղաքացի ձևավորելու և 21-րդ դարին հարիր գիտելիքներ տալու համար, և մեզ հասկանալի կդառնա ուսուցչի աշխատանքի կարևորությունն ու լրջությունը:
Մանկավարժների ուսումնամեթոդական աշխատանքի կոորդինացումը, մոնիտորինգային հետազոտությունները նպաստում են մասնագիտական իրազեկության աճին, օգնում` գնահատելու սեփական աշխատանքի արդյունքը և կատարելագործելու այն, ծանոթանալու գործընկերների փորձին, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաներին, գիտական նորույթներին: Հուսով եմ` իմ աշխատանքով աջակցելու եմ գործընկերներիս:
Հարգելի′ կոլեգաներ, ակնկալում եմ ձեր ակտիվ մասնակցությունը, փորձի փոխանակումը , խթանող միջոցները… Ուսուցանող թեստեր, գործնական աշխատանքներ լաբորատոր աշխատանքներ , տեսադասեր,պաշարներ, օրինակելի դասի պլաններ, նյութեր որոնք օգտագործում եք դասապրոցեսում. . .

Գրետա ջան, համակարգիչը դարձել եմ մեր կենցաղի անբաժանելի ընկերը: Կենցաղային յուրաքնչյուր սարքի վրա կա համակարգչային փոքրիկ տարր: Այն նաև անփոխարինելի օժանդակ միջոց է ուսուցման պրոցեսում: Համակարգիչների կիրառմամբ դասերը դառնում են ավելի հետաքրքիր, մատչելի և հասանելի: Արտադասարանական միջոցառումներն առանց համակարգիչների չեմ էլ պատկերացնում: Այս ամենը գերազանց է, բայց մի մտավախություն կա: Տեխնոլոգիաների դարում մարդը կտրվում է բնությունից: Եթե նկատել եք բոլորը կամ համակարգիչների մեջ են, կամ էլ սմարտֆոնների: Մի տեսակ ռոբոտացվել է ամեն ինչ: Ցանկալի է, որ մարդն իշխի համակարգչին, և ոչ հակառակը: Ի վերջո համակարգիչը մարդու մտքի արգասիքն է, որը տրված է ի վերուստ:Համակարգիչը պետք է կատարի մարդու օգնականի դերը միայն: Ցավոք, ցանկացած երևույթ ունի երկու կողմ՝ լավ և վատ: Ընտրությունը մերն է:

Վ. Հովհաննիսյան
28.03.2018, 19:05
Համակարգիչներով աշխատելիս պետք է իմանալ՝

1. Դրանք աշխատում են միայն նախապես մուտքագրված որոշակի ծրագրերով:

2.Ծրագիրը հաջորդական հրահանգների ամբողջություն է՝ որոշակի խնդիր լուծելու համար:

3. Ծրագրի հրահանգները կատարվում են նշված հերթականությամբ՝ քայլ առ քայլ:

4. Հրահանգները և միջանկյալ արդյունքները պահելու համար պահանջվում են որոշակի քանակությամբ հիշողության բջիջներ:

5. Հիշողության բջիջներն ունեն իրենց «հասցեները»:

Շատ ուսանելի ինֆորմացիա էր Նարինե ջան:

Տոնոյան Գրետա
28.03.2018, 20:27

Սիրելի Նառա համամիտ են Ձեր հետ, վերջին ժամանակներում համակարգիչները ակտիվորեն ներթափանցել են մեր առօրյա:Բացառություն չէ նաև կրթական ոլորտը: Մենք ուսուցիչներս ևս օգտվում ենք համակարգիչներից, մեր ուսումնական գործընթացը արդյունավետ կազմակերպելու նրատակով, հաջողությամբ կիրառում ենք ՏՀՏ-ների ընձեռած հնարավորությունները: Որպեսզի մարդը իշխի համակարգչին, այլ ոչ թե համակարգիչը մարդուն, մասնավորապես աշակերտին, պետք է շատ զգույշ աշխատենք երեխաների հետ, և′ մենք , և′ ծնողները: Օրինակ մեր դպրոցում հատուկ ուշատրություն ենք դարձնում տնային հանձնարարություններին(խոսքը վերաբերվում է ինֆորմատիկա առարկային), լաբորատոր և գործնական աշխատանքներին, մասնակցում ենք տարբեր մրցույթների և այլն:
Վերջին տարիներին մասնակցում ենք համակարգչային մրցույթ «Աղվես» և «Կրիա» ծրագրերի կիրառմամբ՝ «ՈԶՆԻ »-ի շրջանակներում:Երեխաների ակտիվությունը ամեն տարի մեզ զարմացնում է: Նրանք ուզում են մասնակցել և ինչու չէ նաև հաղթել:Ասեմ ,որ հաջողություններ շատ ունենք: Սա օրինակներից մեկն է ,թե ինչպես երեխաներին ճիշտ ուղի սովորեցնենք: Հետագա գրառումներում ես կներկայացնեմ նմանատիպ օրինակներ, որոնք ցույց են տալիս , որ համակարգիչը կատարում է օգնականի դեր: Եվ իսկապես ընտրությունը մերն է:

Տոնոյան Գրետա
28.03.2018, 20:41
Վերջին տարիներին կրթական կայքերիում հրապարակվող նյութերը ցույց են տալիս, որ «Մաթեմատիկա » բնագավառի առարկաների վերաբերյալ ուսումնամեթոդական նյութերն իրենց քանակով ավել են քան ցանկացած այլ առարկայի վերբերյալ նյութերը:Այսինքն մաթեմատիկայի ուսուցիչներն այս հարցում բավականին ակտիվ են:Չէ որ աշխատանքի արդյունքում ծնվում են նոր մտքեր, ՏՀՏ-ից օգտվելու հմտություններ:Ձեռք է բեբերվում արժեքավոր փորձ և ինչու չէ նաև փորձի փոխանակում:

Տոնոյան Գրետա
28.03.2018, 21:13
Երեխան ունի իր առանձահատուկ տեսնելու, մտածելու և զգալու ունակությունները: Չկա ավելի հիմար բան , քան փորձել փոխարինել դրանք մեր ունակություններով:
(Ժ. Ժ. Ռուսո):

Մեծանալ ամենից առաջ, թերևս, նշանակում է սովորել ամեն ինչ անել ինքնուրույն։ Իսկապես, մանկության հիմնական առանձնահատկությունը փոքրիկ մարդու կախվածությունն է մեծահասակներից։ Հասունանալ նշանակում է ինքնուրույնություն ձեռք բերել։
Կրթել և դաստիարակել անհատական մտածողություն ունեցող, ինքնուրույն գործող և իր սկզբունքներն ունեցող աշակերտ յորաքանչյուր ուսուցչի պարտքն է:
Ակտիվ ուսուցումը ենթադրում է այնպիսի մեթոդների համակարգի կիրառում, որը ոչ թե նախատեսում է ուսուցչի կողմից պատրաստի գիտելիքի մատուցում, մտապահում և վերարտադրություն, այլև ուսուցման ակտիվ ճանաչողական և պրակտիկ գործունեության ընթացքում գիտելիքների և հմտությունների ինքնուրույն ձեռքբերում։ Ուսուցման ճանաչողական գործընթացը ակտիվացնելու համար կիրառվում են ուսուցման ավանդական մեթոդները՝ օգտագործելով այնպիսի հնարներ, ինչպիսիք են պրոբլեմային իրավիճակի ստեղծումը, հարցադրումը՝ ներառելով պրակտիկ վարժություններ, խնդիրներ։ Իհարկե, ակտիվ մեթոդների կիրառումը ուղղված է առաջնային գիտելիքի ձեռք բերմանը, մտածողության զարգացմանը, հետաքրքրությունների, հմտությունների, կարողությունների ձևավորմանը, սակայն պետք է հաշվի առնել, որ այդ գործընթացը բավականին ժամանակ է պահանջում և այդ պատճառով անհնար է անցկացնել ողջ ուսուցումը միայն ակտիվ մեթոդներով։ Դրանց հետ զուգահեռ կիրառվում են նաև ավանդական մեթոդներ, ինչպիսիք են պատմելը, բացատրելը, դասախոսություն: Բայց իմ կարծիքով ավելի կարևոր է ,որ ուսուցիչը օգնի սովորողին ինքնագրթությամբ զբաղվելու: Կնշեմ կայքերի հղումներ որոնց միջոցով երեխան կարող է զբաղվել ինքնագրթությամբ.

http://learnpro.am/
https://imangleren.wordpress.com/
https://mathnet.am/l
http://das.am/
http://www.alleng.ru/
http://school-assistant.ru/
http://school-assistant.ru/
http://school-assistant.ru/
http://www.imdproc.am/

Նարինե Մարկոսյան
28.03.2018, 21:22

Աշակերտների մաթեմատիկական հետաքրքրությունները խթանելու միջոց կարող է հանդիսանալ դասի մեջ լրացուցիչ տեղեկատվական, ցուցադրական կամ հետաքրքրաշարժ նյութի ներառումը: Օրինակ՝ նման գործառույթ է իրականացնում պատմական ակնարկը, գործողությունների կատարումը ոչ ստանդարտ ձևով … որը դասի ժամանակ կարող է ներկայացնել ուսուցիչը, կամ աշակերտները՝ որոնք նախապես պատրաստել են համապատասխան լրացուցիչ տեղեկատվական նյութը:
Օրինակ՝ Ֆլամենդացի ինժեներ և գիտնական Սիմոն Սվետինը(1548-1620), Ալ Կաշիից 150 տարի հետո, Եվրոպայում գրեց աշխատություն տասնորդական կոտորակների մասին: Նա ոչ միայն առաջարկում է տասնորդական կոտորակների մասին տեսությունը, այլև առաջարկում է օգտվել դրանցից, որպեսզի հաշվարկները լինեն ավելի ճշգրիտ և խուսափեն կորուստներից: Նա առաջարկում է թվի կոտորակային և ամբողջ մասերը գրել մի տողում,բաց համարակալել դրանք: Նրան համարում են տասնորդական կոտորակների հայտնագործողը:
1571թ.-ին Յոհան Կեպլերն առաջարկեց տասնորդական կոտորակների ժամանակակից գրելաձևը, այսինքն ամբողջ և կոտորակային մասերը իրարից բաժանել ստորակետով . 3,7:
Ուստի «Տասնորդական կոտորակներ≫ թեման ուսուցանելիս մաթեմատիկոսների մասին պատմական ակնարկների ներկայացումը սովորողների հետաքրքրությունը:
Ներկայացնում եմ « Տասնորդական կոտորակներ » դասի ցուցադրությունը՝
≪ Ինտերակտիվ մեթոդների կիրառումը, ինֆորմատիկա եվ մաթեմատիկա առարկաների ինտեգրումը≫, որում ընդգրկել եմ հակիրճ պատմական ակնարկ Ֆրանսուա Վիետի, Սիմոն Սվետինի, Յոհան Կեպլերի, նրանց կյանքի և գործունեության մասին:
Նյութի հղումը՝ https://lib.armedu.am/resource/23104

Տոնոյան Գրետա
29.03.2018, 17:30

Սիրելի Նարինե, շատ հետքրքիր դաս եք ներկայացրել: Ցուցադրումները այնպես եք պատրաստել , որ դրանց կիրառմամբ անցկացվող դասի ժամանակ դասարանը կներգրավվի դասապրոցեսի մեջ՝աշակերտները կլինեն ոչ, թե պասիվ դիտողի դերում, այլ կդառնան ուսուցման գործընթացի ակտիվ մասնակիցներ: Նման մոտեցման շնորհիվ խթանվում է սովորողների տրամաբանական մտածողությունը, և նրանց հնարավորություն է ընձեռվում կատարել համապատասխան հետևություններ ու եզրահանգումներ:Իսկ ուսուցիչը , ձերբազատվելով պատրաստի գիտելիք հաղորդողի դերից, ստանձնում է դասապրոցեսը կազմակերպողի ու վերահսկողի դերը: Շնորհակալությու՜ն:

Թամարա Միրզոյան
29.03.2018, 22:59
ՏՀՏ-ների օգտագործումը թույլ է տալիս բարձրացնելու առարկաների նկատմամբ հետաքրքրասիրությունը, ընդլայնում է փորձերի ցուցադրման հնարավորությունները:
Տեխնոլոգիաների յուրացման արդյունքում աշակերտները դառնում են.
1/ տեղեկատվական տեխնոլոգիաների հմուտ օգտագործողներ,
2/ տեղեկույթը որոնելու, գնահատելու ընդունակություն ունեցողներ,
3/ տեխնոլոգիական գործիքները ստեղծագործաբար և արդյունավետ օգտագործողներ,
4/ իրազեկ, պատասխանատու, հասարակական կյանքին մասնակցելու ընդունակ քաղաքացի:

Տոնոյան Գրետա
30.03.2018, 01:23
Հետաքրքիր համագործակցություն ստացվեց իմ ու Ֆորումի մասնակից Նանեյի միջև: Ես իր նյութում գրառել էի իմ պատրաստած պաշարի հղումը՝
https://lib.armedu.am/resource/23333
Ինքը ինձ պատասխանեց տեսադաս պատրաստելով՝
«Հարգելի Գրետա Տոնոյան Ձեր շնորհանդեսի հիման վրա ստեղծեցի ինտերակտիվ տեսադաս PlayPosit հարթակի միջոցով, որն իր մեջ պարունակում է շնորհանդեսի վերջում դրված Ձեր հարցերը: Խնդրեմ, https://www.playposit.com/share/3897...0180327-161506»:
Ստացվեց հետաքրքիր փորձի փոխանակում Ֆորումի շրջանակներում:

Տոնոյան Գրետա
30.03.2018, 01:39
ՏՀՏ-ների օգտագործումը թույլ է տալիս բարձրացնելու առարկաների նկատմամբ հետաքրքրասիրությունը, ընդլայնում է փորձերի ցուցադրման հնարավորությունները:
Տեխնոլոգիաների յուրացման արդյունքում աշակերտները դառնում են.
1/ տեղեկատվական տեխնոլոգիաների հմուտ օգտագործողներ,
2/ տեղեկույթը որոնելու, գնահատելու ընդունակություն ունեցողներ,
3/ տեխնոլոգիական գործիքները ստեղծագործաբար և արդյունավետ օգտագործողներ,
4/ իրազեկ, պատաասխանատու, հասարակական կյանքին մասնակցելու ընդունակ քաղաքացի:

Սիրելի Թամարա, շնորհակալ եմ որ անդրադարձաք իմ ներկայացրած թեմային: Հետաքրքիր ու ուսանելի ինֆորմացիա եք գրել: Մարդու միտքը շարունակ փորձում է մշակել մեթոդներ, հնարներ,գտնել միջոցներ, դասապրոցեսը ավելի հետաքրքիր դարձնելու համար: Այս հարցում անփոխարինելի դեր ունեն համակարգիչները…

Տոնոյան Գրետա
30.03.2018, 14:29
Յուրաքանչյուր ուսուցիչ ցանկանում է ավելի հետաքրքիր դարձնել իր դասաժամը: Մեկին հաջողվում է այդ պրոցեսը լավ կատարել, մյուսին քիչ: Այդ ամենը կախված է ուսուցչի պատրաստվածությունից, փորձից, ինքնակրթուրյամբ զբաղվելուց: Ավելի արդյունավետ դասավանդելու, աշակերտների վերաբերմունքը դպրոցի նկատմամբ ավելի դրական դարձնելու համար շատ օգտակար է տեսադասերի կիրառումը: Նկարահանելով նոր թեմայի հաղորդումը, այն ներկայացվում է աշակերտներին լոկալ ցանցի միջոցով իրար միացված համակարգիչներով կամ պրոյեկտորի միջոցով էկրանի վրա: Այս դեպքում հեշտանում է ուսուցչի գործը:Այս ձևով ուսուցիչը ազատվում է միևնույն նյութը մի քանի դասարանում հաղորդելուց: Դասի պլանը կազմվում է համակարգչում Word ծրագրով, իսկ պարապած դասաժամերը լրացվում է Excel ծրագրով :

Տոնոյան Գրետա
30.03.2018, 14:32
Թեմատիկ աշխատանքների համար շատ հարմար են թեստերը: Թեստեր կարելի է կազմել տարբեր ծրագրերով`
MSACCESS, Microsoft Office Excel , Microsoft Office Word , Microsoft Office PowerPoint :
Սակայն այս ծրագրերով թեստ կազմելու համար անհրաժեշտ են նախնական գիտելիքներ: Իսկ MyTestX ծրագրով կարող է թեստ պատրաստել յուրաքանչյուր ուսուցիչ : Այստեղ կատարվում է թեստի տեսակի , հարցերի հաջորդականության, պատասխանների հաջորդականության, ժամանակի, գնահատման ընտրություն: Աշակերտը տեսնում է իր սխալը և գնահատականը, իսկ ուսուցչի համակարգչում գրանցվում են բոլոր մանրամասները: Այս ծրագրով շատ հարմար է կիսամյակային թեստեր պատրաստելը օգտվելով նախապես կազմված թեստերից:

Տոնոյան Գրետա
30.03.2018, 16:22
ԳեոԳեբրան ու նրա կիրառումը

ՀՂՈՒՄ՝
https://www.youtube.com/watch?v=Z6n84bU9kkI

Lilit Sahakyan
30.03.2018, 19:22
Վերջին տարիներին կրթական կայքերիում հրապարակվող նյութերը ցույց են տալիս, որ «Մաթեմատիկա » բնագավառի առարկաների վերաբերյալ ուսումնամեթոդական նյութերն իրենց քանակով ավել են քան ցանկացած այլ առարկայի վերբերյալ նյութերը:Այսինքն մաթեմատիկայի ուսուցիչներն այս հարցում բավականին ակտիվ են:Չէ որ աշխատանքի արդյունքում ծնվում են նոր մտքեր, ՏՀՏ-ից օգտվելու հմտություններ:Ձեռք է բեբերվում արժեքավոր փորձ և ինչու չէ նաև փորձի փոխանակում:

Համաձայն եմ քեզ հետ Գրետա ջան: Իմ դասապրոցեսում /2006թ-ից սկսած/ ՏՀՏ-ի կիրառումը դարձել է ամենօրյա աշխատանքի պարտադիր մաս: Եվ առաջին հերթին ուսուցիչը պիտի հասկանա ՏՀՏ կիրառության առավելությունները եւ զգա, թե որքանով է այն հեշտացնում թե իր՝ ուսուցչի գործը եւ թե աշակերտների՝ առարկան հասկանալու, թեմաներն ընկալելու խնդիրը:

Lilit Sahakyan
30.03.2018, 19:30

Գրետա ջան ես ինքս իմ դասասենյակում ունեմ համակարգիչ, պրոյեկտոր, տպիչ, ինտերնետ կապ, /որի համար շնորհակալ եմ մեր տնօրենին/ որոնք իմ աշխատանքը չափազանց հեշտացնում են: Այսինքն՝ ես կարող եմ նաև ՏՀՏ-ն օգտագործել ընդամենը 5 րոպե /օրինակ՝GeoGebra ծրագրով ցուցադրել գրաֆիկի կառուցումը և այլն/:

Lilit Sahakyan
30.03.2018, 19:36

https://lib.armedu.am/resource/22476
https://lib.armedu.am/resource/17763
https://lib.armedu.am/resource/17680
Բոլորին կարող ես ծանոթանալ https://lib.armedu.am/user/profile/2640 հասցեում

Վ. Հովհաննիսյան
30.03.2018, 19:39
Գրետա ջան ես ինքս իմ դասասենյակում ունեմ համակարգիչ, պրոյեկտոր, տպիչ, ինտերնետ կապ, /որի համար շնորհակալ եմ մեր տնօրենին/ որոնք իմ աշխատանքը չափազանց հեշտացնում են: Այսինքն՝ ես կարող եմ նաև ՏՀՏ-ն օգտագործել ընդամենը 5 րոպե /օրինակ՝GeoGebra ծրագրով ցուցադրել գրաֆիկի կառուցումը և այլն/:

Լիլիթ ջան, ես էլ եմ օգտվում անձնական համակարգչից, առանց որի ամենևին չեմ պատկերացնում իմ դասը: ՏՀՏ միջոցների կիրառումը դասին միանգամայն նոր որակ է հաղորդում:

Lilit Sahakyan
30.03.2018, 20:00
Լիլիթ ջան, ես էլ եմ օգտվում անձնական համակարգչից, առանց որի ամենևին չեմ պատկերացնում իմ դասը: ՏՀՏ միջոցների կիրառումը դասին միանգամայն նոր որակ է հաղորդում:

Համաձայն եմ հարգելի Վարդուհի, մեզ համար ՏՀՏ-ը դարձել են պարզապես դասի մի մասնիկ, սակայն երբ այն կիրառվում է հազվադեպ, այն էլ հիմնականում պարտադրված ուսումնական պլանով, ապա դա չի նպաստում կրթության որակի բարձրացմանը:

Թամարա Միրզոյան
30.03.2018, 21:33
Սիրելի Թամարա, շնորհակալ եմ որ անդրադարձաք իմ ներկայացրած թեմային: Հետաքրքիր ու ուսանելի ինֆորմացիա եք գրել: Մարդու միտքը շարունակ փորձում է մշակել մեթոդներ, հնարներ,գտնել միջոցներ, դասապրոցեսը ավելի հետաքրքիր դարձնելու համար: Այս հարցում անփոխարինելի դեր ունեն համակարգիչները…

Միանգամայն համաձայն եմ Ձեզ հետ, հարգելի՛ Գրետա: Հետաքրքրված եմ Ձեր կողմից առաջադրված թեմայով, քանի որ ինքս էլ ունեմ էլեկտրոնային դասերի հարուստ պաշար:

Էլեոնորա Հովհաննիսյան
30.03.2018, 21:49
Համաձայն եմ հարգելի Վարդուհի, մեզ համար ՏՀՏ-ը դարձել են պարզապես դասի մի մասնիկ, սակայն երբ այն կիրառվում է հազվադեպ, այն էլ հիմնականում պարտադրված ուսումնական պլանով, ապա դա չի նպաստում կրթության որակի բարձրացմանը:

Կիսում եմ ձեր կարծիքը,հարգելի' Լիլիթ,եթե մենք` ուսուցիչներս,չքայլենք ժամանակի պահանջներին համընթաց,երեխաների համար դասը ձանձրալի ու անհետաքրքիր կլինի...ՏՀՏ-ի կիրառմամբ դասերը հետաքրքիր են երեխաներին,նրանք առավել մեծ հետաքրքրությամբ ու ոգևորությամբ են մասնակցում քննարկումներին,հեշտությամբ յուրացնում նոր նյութը,ամրապնդում անցածը:

Էլեոնորա Հովհաննիսյան
30.03.2018, 21:50
Պյութագորասի թեորեմը

https://www.youtube.com/watch?v=RXvlkmj58Dw

Տոնոյան Գրետա
30.03.2018, 23:11
Պյութագորասի թեորեմը

https://www.youtube.com/watch?v=RXvlkmj58Dw

Սիրելի Էլեոնորա , շնորհակալություն հետաքրքիր նյութով կիսվելու համար: Learn Pro կայքում շատ կան այդպիսին ինտերակտիվ մոդելներ: Առաջարկում եմ օգտվել այդ կայքում տեղ գտած բազմաբնույթ նյութերից, այդ թվում՝ ինտերակտիվ մոդելներից:

Տոնոյան Գրետա
30.03.2018, 23:17
Միանգամայն համաձայն եմ Ձեզ հետ, հարգելի՛ Գրետա: Հետաքրքրված եմ Ձեր կողմից առաջադրված թեմայով, քանի որ ինքս էլ ունեմ էլեկտրոնային դասերի հարուստ պաշար:

Հարգելի՛ Թամարա, ես շատ ուրախ ու շնորհակալ կլինեմ եթե Ձեր էլեկտրոնային դասերի պաշարներով կիսվեք մեզ հետ: Շնորհակալությո՜ւն:

Տոնոյան Գրետա
30.03.2018, 23:32
https://lib.armedu.am/resource/22476
https://lib.armedu.am/resource/17763
https://lib.armedu.am/resource/17680
Բոլորին կարող ես ծանոթանալ https://lib.armedu.am/user/profile/2640 հասցեում

Սիրելի′ Լիլիթ, շնորհակալություն հետաքրքիր պաշարների համար: Ցուցադրումները պատրաստել եք այնպիսի լրացուցիչ տեղեկատվական ու հետաքրքրքշարժ նյութերով, որ դասապրոցեսը դարձնում է գրավիչ, բովանդակալից ու հետաքրքիր, խթանում է աշակերտների սովորելու ցանկությունը, ընդլայնում է նրանց մտահորիզոնը, բարձրացնում ճաշակը: Ինձ դուր եկավ նաև դասի վերջում անդրադարձի կիրառությունը, և երեք առարկաների ինդեգրումը: Շնորհակալությու՜ն :

Թամարա Միրզոյան
31.03.2018, 10:21
Հարգելի՛ Թամարա, ես շատ ուրախ ու շնորհակալ կլինեմ եթե Ձեր էլեկտրոնային դասերի պաշարներով կիսվեք մեզ հետ: Շնորհակալությո՜ւն:

Հարգելի՛ Գրետա, ահա մի քանի էլեկտրոնային դասեր, որոնք նախատեսված են տարրական դասարանների համար՝

Գումարում և հանում 100-ի սահմանում - https://lib.armedu.am/resource/4095
Երթևեկության կանոններ - https://lib.armedu.am/resource/3765
Պ հնչյուն-տառի ուսուցումը - https://lib.armedu.am/resource/2410
Ժամանցային խաղ-վիկտորինա - https://lib.armedu.am/resource/2383
Ն հնչյոււն-տառի ուսուցումը - https://lib.armedu.am/resource/2380
Մաթեմատիկական առաջադրանքներ - https://lib.armedu.am/resource/2381 . . .

Տոնոյան Գրետա
31.03.2018, 11:57

Սիրելի′ Թամարա, կարողացա միայն երկու պաշաների հետ ծանոթանալ(մնացածը չբացվեցին, կարծում եմ իմ համակարգչից էր, որովհետև Win RAR- ի լիցենզիան լրացել էր, դպրոցում ամպայման կուսումնասիրեմ):Երկու նյութն էլ շատ հետաքրքիր ու նպատակային են: Նյութը , պատկերները, նկարները, սահիկների ֆոներն ու դրանց գույներն ընտրել եք հաշվի առնելով երեխաների տարիքային առանձնահատկությունները, ինչը շատ կարևոր է ցուցադրման մեջ: Կարծում եմ ցանկացած երեխա այս պաշարները նայելուց կավելացնի գիտելիքները և գեղագիտական ճաշակը:Շնորհակալությու՜ն:

Տոնոյան Գրետա
31.03.2018, 12:24
Գրետա ջան ես ինքս իմ դասասենյակում ունեմ համակարգիչ, պրոյեկտոր, տպիչ, ինտերնետ կապ, /որի համար շնորհակալ եմ մեր տնօրենին/ որոնք իմ աշխատանքը չափազանց հեշտացնում են: Այսինքն՝ ես կարող եմ նաև ՏՀՏ-ն օգտագործել ընդամենը 5 րոպե /օրինակ՝GeoGebra ծրագրով ցուցադրել գրաֆիկի կառուցումը և այլն/:

Համաձայն եմ քեզ հետ Լիլիթ ջան : Իմ դասապրոցեսում նույնպես ՏՀՏ-ի կիրառումը դարձել է ամենօրյա աշխատանքի պարտադիր մաս: Եվ′ ուսուցիչը, և ′ աշակերտը պետք հասկանան ՏՀՏ-ի կիրառության առավելությունները և զգան, թե որքանով է այն հեշտացնում թե′ ուսուցչի գործը և թե′ աշակերտների՝ առարկան հասկանալու, թեմաներն ընկալելու պրոցեսը:
Լիլիթ ջան,մեր դպրոցը ունի երկու համակարգչային դասարան(ես նույնպես շնորհակալություն եմ հայտնում մեր տնօրենին, մեր դասապրոցեսը հետաքրքիր դարձնելու համար), պրոյեկտոր, տպիչ, ինտերնետ կապ, որոնք մեր աշխատանքը չափազանց հեշտացնում են: Այսինքն՝ոչ միայն ես կարող եմ օգտագործել ՏՀՏ այլ նաև աշակերտները: Օգտվում ենք տարբեր ինտերակտիվ մեթոդներից, օրինակ ՝
http://esource.armedu.am/
http://learnpro.am/
https://mathnet.am/

Թամարա Միրզոյան
31.03.2018, 13:24
Սիրելի′ Թամարա, կարողացա միայն երկու պաշաների հետ ծանոթանալ(մնացածը չբացվեցին, կարծում եմ իմ համակարգչից էր, որովհետև Win RAR- ի լիցենզիան լրացել էր, դպրոցում ամպայման կուսումնասիրեմ):Երկու նյութն էլ շատ հետաքրքիր ու նպատակային են: Նյութը , պատկերները, նկարները, սահիկների ֆոներն ու դրանց գույներն ընտրել եք հաշվի առնելով երեխաների տարիքային առանձնահատկությունները, ինչը շատ կարևոր է ցուցադրման մեջ: Կարծում եմ ցանկացած երեխա այս պաշարները նայելուց կավելացնի գիտելիքները և գեղագիտական ճաշակը:Շնորհակալությու՜ն:

Հարգելի՛ Գրետա, շնորհակալ եմ դրական կարծիքի համար:

Տոնոյան Գրետա
31.03.2018, 15:28
Հարգելի՛ Գրետա, շնորհակալ եմ դրական կարծիքի համար:

Սիրելի′ Թամարա, ուրիշ կերպ չէր կարող լինել:Ամեն ինչ շատ սիրուն էր ու հետաքրքիր…

Տոնոյան Գրետա
31.03.2018, 16:29
Ներկայումս հավանակային-վիճակրագան պատկերացումները դարձել են աշխարհի պատկերի համընդհանուր բնութագիրը ,առանց որոնց անհնար է բնական և հասարակական գիտությունների ընկալումը ժամանակակից մակարդակում:Ստոխաստիկական համապատասխան գիտելիքներն ու պատկերացումներն անհրաժեշտ են ժամանակակից մարդուն կյանքի տարբեր ոլորտներում և իրավիճակներում:Ուզում են ձեր ուշադրությանը ներկայացնել մի շատ հետաքրքիր բաց դաս միջառարկայական կապով: Դասը կազմված է անգլերեն լեզվով՝ նպատակ ունենալով զարգացնել երեխաների մեջ անգլերեն լեզվով ներկայացված տեղեկությունը ուսումնասիրելու , վերլուծելու կարողություններ և հմտություններ: Դասի թեման` Վիճակագրության տարրերը,9-րդ դասարան:
ՀՂՈՒՄ՝
https://lib.armedu.am/resource/10618

Lilit Sahakyan
31.03.2018, 18:36

Մարդու գործունեության բոլոր բնագավառներում կիրառվում է վիճակագրությունը: Դժվար է պատկերացնել, թե ինչպես կզարգանար գիտությունն ու տեխնիկան, արտադրությունն ու տնտեսությունը, տիեզերագնացությունը, եթե մարդը չղեկավարվեր վիճակագրության օրենքերով, հետազոտման վիճակագրական մեթոդներով: Վիճակագրական գիտությունը հնարավորություն է տալիս ձեռք բերել և կուտակել գիտելիքներ կրկնվող գործընթացների և երևույթների մասին, նրանց ընթացիկ հաշվարկման, դիտումների և հետազոտությունների միջոցով: Բոլոր զարգացած երկրներում, այդ թվում՝ նաև Հայաստանի Հանրապետությունում գործում են ազգային վիճակագրական ծառայություններ, որոնք կազմում են երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնորոշող վիճակագրական ցուցանիշները (համախառն ներքին արդյունք, գներ և սակագներ, աշխատանքի շուկա, պետական բյուջե, ապրանքների արտահանում և ներմուծում և այլն): Մեր երկրում այդ ցուցանիշները կազմում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը:

https://lib.armedu.am/resource/15672

Նանե
01.04.2018, 01:19
Հարգելի Տոնոյան Գրետա, շնորհակալություն արդիական և հետաքրքիր թեմա արծարծելու համար:
Համակարգչի հետ երկխոսություն սկսելուց առաջ կարևոր է ճիշտ դիրքը և այս փոքրիկ տեսանյութը աշակերտները հետաքրքրությամբ են դիտում և հետևում կանոններին՝ https://www.youtube.com/watch?v=TfwYfksmqWs:

Նանե
01.04.2018, 01:38
Երեխան ունի իր առանձահատուկ տեսնելու, մտածելու և զգալու ունակությունները: Չկա ավելի հիմար բան , քան փորձել փոխարինել դրանք մեր ունակություններով:
(Ժ. Ժ. Ռուսո):

Մեծանալ ամենից առաջ, թերևս, նշանակում է սովորել ամեն ինչ անել ինքնուրույն։ Իսկապես, մանկության հիմնական առանձնահատկությունը փոքրիկ մարդու կախվածությունն է մեծահասակներից։ Հասունանալ նշանակում է ինքնուրույնություն ձեռք բերել։
Կրթել և դաստիարակել անհատական մտածողություն ունեցող, ինքնուրույն գործող և իր սկզբունքներն ունեցող աշակերտ յորաքանչյուր ուսուցչի պարտքն է:
Ակտիվ ուսուցումը ենթադրում է այնպիսի մեթոդների համակարգի կիրառում, որը ոչ թե նախատեսում է ուսուցչի կողմից պատրաստի գիտելիքի մատուցում, մտապահում և վերարտադրություն, այլև ուսուցման ակտիվ ճանաչողական և պրակտիկ գործունեության ընթացքում գիտելիքների և հմտությունների ինքնուրույն ձեռքբերում։ Ուսուցման ճանաչողական գործընթացը ակտիվացնելու համար կիրառվում են ուսուցման ավանդական մեթոդները՝ օգտագործելով այնպիսի հնարներ, ինչպիսիք են պրոբլեմային իրավիճակի ստեղծումը, հարցադրումը՝ ներառելով պրակտիկ վարժություններ, խնդիրներ։ Իհարկե, ակտիվ մեթոդների կիրառումը ուղղված է առաջնային գիտելիքի ձեռք բերմանը, մտածողության զարգացմանը, հետաքրքրությունների, հմտությունների, կարողությունների ձևավորմանը, սակայն պետք է հաշվի առնել, որ այդ գործընթացը բավականին ժամանակ է պահանջում և այդ պատճառով անհնար է անցկացնել ողջ ուսուցումը միայն ակտիվ մեթոդներով։ Դրանց հետ զուգահեռ կիրառվում են նաև ավանդական մեթոդներ, ինչպիսիք են պատմելը, բացատրելը, դասախոսություն: Բայց իմ կարծիքով ավելի կարևոր է ,որ ուսուցիչը օգնի սովորողին ինքնագրթությամբ զբաղվելու: Կնշեմ կայքերի հղումներ որոնց միջոցով երեխան կարող է զբաղվել ինքնագրթությամբ.

http://learnpro.am/
https://imangleren.wordpress.com/
https://mathnet.am/l
http://das.am/
http://www.alleng.ru/
http://school-assistant.ru/
http://school-assistant.ru/
http://school-assistant.ru/
http://www.imdproc.am/

Այո համամիտ եմ, ուսւցիչը պետք է նպաստի աշակերտի քննադատական մտածողության զարգացմանը և սովորեցնի սովորել, իսկ արդի ժամանակաշրջանում ինֆորմացիայի պակաս չկա:
https://ru.khanacademy.org/

Նանե
01.04.2018, 01:52
Հետաքրքիր համագործակցություն ստացվեց իմ ու Ֆորումի մասնակից Նանեյի միջև: Ես իր նյութում գրառել էի իմ պատրաստած պաշարի հղումը՝
https://lib.armedu.am/resource/23333
Ինքը ինձ պատասխանեց տեսադաս պատրաստելով՝
«Հարգելի Գրետա Տոնոյան Ձեր շնորհանդեսի հիման վրա ստեղծեցի ինտերակտիվ տեսադաս PlayPosit հարթակի միջոցով, որն իր մեջ պարունակում է շնորհանդեսի վերջում դրված Ձեր հարցերը: Խնդրեմ, https://www.playposit.com/share/3897...0180327-161506»:
Ստացվեց հետաքրքիր փորձի փոխանակում Ֆորումի շրջանակներում:
Հարգելի Գրետա Տոնոյան, շնորհակալություն դրական գնահատականի համար, թեման ֆորումում կոչվում է «ՏՀՏ-ների կիրառումը ուսումնական գործընթացում», որտեղ քննարկում ենք կոնկրետ ՏՀՏ գործիքներ և հարթակներ, մեթոդներ ու մոդելներ դասը հետաքրքիր ու գրավիչ դարձնելու համար: Հրավիրում եմ հետաքրքրված մասնակիցներին քննարկելու և ներկայացնելու դրանց արդյունավետ կիրառումը:

Նարինե Մարկոսյան
01.04.2018, 10:10
Այո համամիտ եմ, ուսւցիչը պետք է նպաստի աշակերտի քննադատական մտածողության զարգացմանը և սովորեցնի սովորել, իսկ արդի ժամանակաշրջանում ինֆորմացիայի պակաս չկա:
https://ru.khanacademy.org/

Հարգելի Նանե, այո այս բոլորը ինչ գրում ենք ճիշտ են, ամեն աշակերտի յուրովի մոտոցում է պետք, դա էլ ենք անում, դասարաններում աշակերտների թիվը այնքան շատ է ֆիզիկապես հնարավոր չի լինում շատ ժամանակ անել այն ինչ կուզեիր անել, սակայն փորձը ինձ միշտ ցույց է տալիս, որ առաջին քայլը որ պետք է անենք ցանկանալ սովորեցնելն է, հենց ցանկանում են արդյունքը ապահովված է, մնացածը իրեն-իրեն ստացվում է: Իսկ Ձեզ շնորհակալություն, հետաքրքիր գործիքներ եք քննարկում, սիրով կհամագործակցեմ:

Նարինե Մարկոսյան
01.04.2018, 14:05
Համակարգիչներով աշխատելիս պետք է իմանալ՝

1. Դրանք աշխատում են միայն նախապես մուտքագրված որոշակի ծրագրերով:

2.Ծրագիրը հաջորդական հրահանգների ամբողջություն է՝ որոշակի խնդիր լուծելու համար:

3. Ծրագրի հրահանգները կատարվում են նշված հերթականությամբ՝ քայլ առ քայլ:

4. Հրահանգները և միջանկյալ արդյունքները պահելու համար պահանջվում են որոշակի քանակությամբ հիշողության բջիջներ:

5. Հիշողության բջիջներն ունեն իրենց «հասցեները»:

Սիրելի Գրետա, ավելացնեմ նաև որոշ տեղեկութկուն համակարգչի, համակարգային, ծառայողական, կիրառական ծրագրերի մասին: Նայել հղումը. https://lib.armedu.am/resource/23674

Տոնոյան Գրետա
01.04.2018, 17:14
Սիրելի Գրետա, ավելացնեմ նաև որոշ տեղեկութկուն համակարգչի, համակարգային, ծառայողական, կիրառական ծրագրերի մասին: Նայել հղումը. https://lib.armedu.am/resource/23674

Նարինե ջան, շնորհակալություն հետաքրքիր նյութերով կիսվելու համար: Ցանկացած տեղեկություն համակարգչի, համակարգային, ծառայողական, կիրառական ծրագրերի մասին կարևոր է և կիրառելի:

Տոնոյան Գրետա
01.04.2018, 18:56
Համակարգիչ. բարեկա՞մ, թե՞ թշնամի
Ինչո՞ւ են բոլոր երեխաները համակարգչի, ավելի շուտ համակարգչային խաղերի համար «խելագարվում»։ Գիրք ընթերցելն ու սովորական խաղերն ամբողջովին մոռացել են։
Ըստ հոգեբանների, համակարգչային խաղերը երեխային գերում են իրենց վառ գույներով, նկարների դինամիկայով ու իրադարձությունների վրա ինքնուրույն ազդելու հնարավորությամբ, որը բացառվում է մուլտֆիլմերի դեպքում։
Սակայն, շատ ծնողներ, բացասաբար են վերաբերվում իրենց երեխայի այդ հրապուրանքին։ Ճի՞շտ են արդյոք նրանք, թե՞ նրանց մտավախությունը սխալ է։

Տոնոյան Գրետա
01.04.2018, 18:58
Ի՞նչ են ասում հոգեբանները
Հոգեբանները միակարծիք չեն այն հարցում, թե արդյո՞ք օգտակար են համակարգչային խաղերը երեխաների համար։ Որոշ հոգեբաններ կարծում են, որ խաղերը զարգացնում են մտածողությունը, օգնում են տրամաբանել։ Դա, անխոս, վատ չէ։ Սակայն շատ մասնագետներ վստահ են, որ խաղերի նկատմամբ չափազանց մեծ սերը երեխաներին կարող է անդառնալի վնաս հասցնել։ Ինչո՞ւ։ Երեխաները, որոնք երկար ժամանակ են անցկացնում էկրանների առջև, դժվարությամբ են լեզու գտնում հասակակիցների հետ։ Նրանց հետաքրքրասիրությունները, որպես կանոն, սահմանափակ են. նրանց չեն հետաքրքրում ֆուտբոլը, ֆիլմերը, ցուցահանդեսները և այլն։ Համակարգիչն ասես թմրանյութ լինի։ Երեխային հեռացնում է ռեալ կյանքից, փոխարինելով հասակակիցների հետ նորմալ հարաբերություններին։ Եթե նման երեխան ընկերներ ունի, ապա նրանք ևս համակարգչային խաղերի սիրահար են։ Մասնագետներն անհանգստանում են, քանի որ յուրաքանչյուր տարի ավելի շատ երեխաներ ն նման զբաղմունքը գերադասում։

Տոնոյան Գրետա
01.04.2018, 18:59
Ի՞նչ կարծիք ունեն բժիշկները
Ինչպե՞ս են նրանք վերաբերվում երեխաների ամենօրյա շփումներին իրենց «էլեկտրոնային ընկերոջ» հետ։ Ըստ բժիշկների, երեխաներին անհրաժեշտ է հնարավորինս հեռու պահել համակարգիչներից։ Բժշկական տեսանկյունից, համակարգչային խաղերի չարաշահումը բացասաբար է անդրադառնում երեխայի առողջության վրա։ Առաջին տուժողը աչքերն են։ Մարդու աչքը սովոր է լույսի անդրադարձին, իսկ համակարգչային պատկերները վառ, անդադար լուսավորող կետեր են։ Աչքի համար բարդ է նման ինֆորմացիան «կարդալը»։ Դա հատկապես մեծ ծանրաբեռնվածություն է երեխայի աչքերի համար։Իսկ ինչպիսի՞ խաղեր են նախընտրում Ձեր փոքրիկները։ Իհարկե, ոչ մի վատ բան չկա, եթե նրանց հետաքրքրում են հանգիստ, ուսուցողական խաղեր (իհարկե, եթե նրանք օրուգիշեր այդ խաղերը խաղալով չեն անցկացնում)։ Իսկ կռիվ տեսարաններով խաղերից պետք է հրաժարվել։ Այդպիսի «անմեղ» խաղերը կարող են հանգեցնել նյարդային համակարգի և հոգեկան աշխարհի շեղումների։ Եթե նկատել եք, որ ձեր զավակը դարձել է ծույլ, նվնվան, կամ, հակառակը, ագրեսիվ ու չափից դուրս դյուրագրգիռ, ապա համակարգչով զբաղմունքը ցանկալի է ժամանակավորապես դադարեցնել։ Զբոսնեք միասին, այնպիսի զբաղմունք ու խաղեր մտածեք, որոնք կհանեն նյարդային լարվածությունը։
Երկար ժամանակ համակարգչի առջև նստելով երեխայի մոտ առաջանում է ողնաշարի ծռման վտանգ։ Երբ փոքրիկը տևական ժամանակ կուզիկ վիճակում նստում է էկրանի մոտ, հիմնական ծանրաբեռնվածությունն ընկնում է վզի մկանների, ուսագոտու, ձեռքերի և մեջքի վրա։ Դա տեղի է ունենում ընդհանուր անշարժության արդյունքում, քանի որ երեխան ոչ մի ֆիզիկական աշխատանք այդ ժամանակ չի կատարում։ Այդ իսկ պատճառով, եթե Ձեր երեխան չի կարող ապրել առանց համակարգիչ, ապա նրան անհրաժեշտ է զբաղվել ֆիզիկական մարմնամարզությամբ կամ պարզապես շարժուն խաղերով, այլապես նրա մկանները անգործությունից կթուլանան։

Տոնոյան Գրետա
01.04.2018, 19:03
Ոսկե միջինը
Եթե ամեն ինչ այդքան վատ է, միգուցե երեխաներին արգելե՞նք ընդհանրապես մոտենալ համակարգչին։ Իհարկե, ո՛չ։ Երեխան պետք է ոչ միայն խաղա, այլ նաև սովորի աշխատել այդ խելացի մեքենայով։ Ծնողների առաջադրանքն է հետևել , որպեսզի երեխաների մոտ առողջական որևէ խնդիր չառաջանա։ Մասնագետները վստահեցնում են, որ եթե համակարգչի առջև անց կացվող ժամանակը ճիշտ պլանավորվի, ապա բացասական հետևանքներից կարելի է խուսափել։
Այսպես, եթե տնային համակարգիչ ունեք, պարզապես պետք է որոշ անվտանգության միջոցներ ձեռնարկել։ Համակարգիչը պետք է լինի պատուհանից ձախ։ Մութ սենյակները բացարձակապես ցանկալի չեն։ Տարածքը, որտեղ տեղադրված է համակարգիչը, պետք է լինի ոչ պակաս քան 6 քառ. մետր։ Հատակը պետք է այնպիսի նյութից լինի, որպեսզի հաճախ խոնավ մաքրման ենթարկվի։ Եթե օդափոխիչ համակարգ չկա, ապա անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ օդափոխել տարածքը։
Հետևեք, որպեսզի երեխայի աչքերը էկրանից գտնվեն ոչ պակաս քան 50 սմ հեռավորությունը։ Օպտիմալ է համարվում 60-70 սմ-ը։
Եթե չունեք հատուկ համակարգչի համար նախատեսված սեղան, համակարգիչը կարելի է դնել սովորական սեղանի վրա, սակայն այնպես, որ երեխային համար լինի։ Ցանկալի է, որ աթոռի բարձրությունը կարգավորվող լինի։ Թույլ մի տվեք երեխային ձգվել դեպի ստեղնաշարը։ Ստեղնաշարը չպե՛տք է լինի երեխայի դնչին մոտ կամ հակառակը՝ շատ ցածր։ Երեխայի աթոռն անպայման պետք է ունենա թիկնակ, որպեսզի փոքրիկը կարողանա հենվել և մեջքի ծանրաբեռնվածությունը դրանով մեղմել։
Իսկ որքա՞ն ժամանակ է կարելի երեխաներին անցկացնել համակարգչի էկրանի առջև։
Ըստ մասնագետների, համակարգչով զբաղվելու անընդհատ տևողությունը չպետք է գերազանցի՝
5 տարեկանում – 7 րոպեն,
6 տարեկանում – 10 րոպեն,
2-5-րդ դասարանների աշակերտների համար – 15 րոպեն,
6-7-րդ դասարանների աշակերտների համար – 20 րոպեն,
8-9-րդ դասարանների աշակերտների համար – 25 րոպեն։
Երբ երեխան համակարգչի առջևից վեր կենա, անպայման մի քանի ֆիզիկական մարմնամարզություն և աչքի համար նախատեսված վարժություններ կատարեք՝ ընդհանուր ընկճվածությունը թոթափելու համար։ Վարժությունների համախումբը կարող եք ինքներդ կազմել, բայց այն պետք է անպայման ընդգրկի ձեռքերի և ոտքերի թափահարում, գլխի պտույտներ և տարուբերումներ աջ ու ձախ, առաջ ու հետ։
ԱՂԲՅՈՒՐ՝
Փոքրիկ.am

Տոնոյան Գրետա
01.04.2018, 19:36
Մարդու գործունեության բոլոր բնագավառներում կիրառվում է վիճակագրությունը: Դժվար է պատկերացնել, թե ինչպես կզարգանար գիտությունն ու տեխնիկան, արտադրությունն ու տնտեսությունը, տիեզերագնացությունը, եթե մարդը չղեկավարվեր վիճակագրության օրենքերով, հետազոտման վիճակագրական մեթոդներով: Վիճակագրական գիտությունը հնարավորություն է տալիս ձեռք բերել և կուտակել գիտելիքներ կրկնվող գործընթացների և երևույթների մասին, նրանց ընթացիկ հաշվարկման, դիտումների և հետազոտությունների միջոցով: Բոլոր զարգացած երկրներում, այդ թվում՝ նաև Հայաստանի Հանրապետությունում գործում են ազգային վիճակագրական ծառայություններ, որոնք կազմում են երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնորոշող վիճակագրական ցուցանիշները (համախառն ներքին արդյունք, գներ և սակագներ, աշխատանքի շուկա, պետական բյուջե, ապրանքների արտահանում և ներմուծում և այլն): Մեր երկրում այդ ցուցանիշները կազմում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը:

https://lib.armedu.am/resource/15672

Դպրոցական կրթության բովանդակության և կառուցվածքի արդիականացման խնդիրներից մեկը մաթեմատիկական կրթության որակի կատարելագործումն է:Ժամանակակից կրթական հայեցակարգերում ընդգծվում է կրթության բովանդակության մեջ ստոխաստիկան (կոմբինատորիկայի, հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության տարրերի միավորումն անվանում են ստոխաստիկա) բաղադրիչի ընդլայնման կարևորությունը: Սիրելի Լիլիթ, Ձեր այս պաշարը իր մեջ ներառւմ է ստոխաստիկայի գրեթե բոլոր կետերը, որը շատ կարևոր է վիճակագրություն թեման ուսումնասիրելիս: Կեցցե՜ս:

Tamara Zakaryan
01.04.2018, 20:12
Ոսկե միջինը
Եթե ամեն ինչ այդքան վատ է, միգուցե երեխաներին արգելե՞նք ընդհանրապես մոտենալ համակարգչին։ Իհարկե, ո՛չ։ Երեխան պետք է ոչ միայն խաղա, այլ նաև սովորի աշխատել այդ խելացի մեքենայով։ Ծնողների առաջադրանքն է հետևել , որպեսզի երեխաների մոտ առողջական որևէ խնդիր չառաջանա։ Մասնագետները վստահեցնում են, որ եթե համակարգչի առջև անց կացվող ժամանակը ճիշտ պլանավորվի, ապա բացասական հետևանքներից կարելի է խուսափել։
Այսպես, եթե տնային համակարգիչ ունեք, պարզապես պետք է որոշ անվտանգության միջոցներ ձեռնարկել։ Համակարգիչը պետք է լինի պատուհանից ձախ։ Մութ սենյակները բացարձակապես ցանկալի չեն։ Տարածքը, որտեղ տեղադրված է համակարգիչը, պետք է լինի ոչ պակաս քան 6 քառ. մետր։ Հատակը պետք է այնպիսի նյութից լինի, որպեսզի հաճախ խոնավ մաքրման ենթարկվի։ Եթե օդափոխիչ համակարգ չկա, ապա անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ օդափոխել տարածքը։
Հետևեք, որպեսզի երեխայի աչքերը էկրանից գտնվեն ոչ պակաս քան 50 սմ հեռավորությունը։ Օպտիմալ է համարվում 60-70 սմ-ը։
Եթե չունեք հատուկ համակարգչի համար նախատեսված սեղան, համակարգիչը կարելի է դնել սովորական սեղանի վրա, սակայն այնպես, որ երեխային համար լինի։ Ցանկալի է, որ աթոռի բարձրությունը կարգավորվող լինի։ Թույլ մի տվեք երեխային ձգվել դեպի ստեղնաշարը։ Ստեղնաշարը չպե՛տք է լինի երեխայի դնչին մոտ կամ հակառակը՝ շատ ցածր։ Երեխայի աթոռն անպայման պետք է ունենա թիկնակ, որպեսզի փոքրիկը կարողանա հենվել և մեջքի ծանրաբեռնվածությունը դրանով մեղմել։
Իսկ որքա՞ն ժամանակ է կարելի երեխաներին անցկացնել համակարգչի էկրանի առջև։
Ըստ մասնագետների, համակարգչով զբաղվելու անընդհատ տևողությունը չպետք է գերազանցի՝
5 տարեկանում – 7 րոպեն,
6 տարեկանում – 10 րոպեն,
2-5-րդ դասարանների աշակերտների համար – 15 րոպեն,
6-7-րդ դասարանների աշակերտների համար – 20 րոպեն,
8-9-րդ դասարանների աշակերտների համար – 25 րոպեն։
Երբ երեխան համակարգչի առջևից վեր կենա, անպայման մի քանի ֆիզիկական մարմնամարզություն և աչքի համար նախատեսված վարժություններ կատարեք՝ ընդհանուր ընկճվածությունը թոթափելու համար։ Վարժությունների համախումբը կարող եք ինքներդ կազմել, բայց այն պետք է անպայման ընդգրկի ձեռքերի և ոտքերի թափահարում, գլխի պտույտներ և տարուբերումներ աջ ու ձախ, առաջ ու հետ։
ԱՂԲՅՈՒՐ՝
Փոքրիկ.am

Համակարգիչ օգտագործելու առավելությունները.
1.Մեծացնում է աշխատանքի արտադրողականությունը
2.Կարող ենք կուտակել հսկայական քանակի ինֆորմացիա
3.Փաստերի ավելի ճիշտ ընկալում
4.Կարող ենք անընդհատ կապի մեջ լինել
5.Կարող ենք անընդհատ սովորել և լինել տեղեկացված
7.Ժամանակի խնայողություն
Համակարգիչ օգտագործելու թերությունները
1.Կարպալ թունելի սինդրոմ( երբ վնասվում է դաստակի նյարդը)
2.Չափից շատ նստակյացություն
3. Շրջապատի նկատմամբ ուշադրության բացակայություն
4.Անձնական տվյալների հավանական վտանգվածություն
5. Ընկճախտ

Տոնոյան Գրետա
01.04.2018, 23:50
Համակարգչի օգնությամբ եռանկյունաչափական ֆունկցիաներ ուսումնասիրելը
Հետևյալ աղյուսակաթերթում կարելի է ուսումնասիրել եռանկյունաչափական ֆունկցիաներ: Աստիճանների սյունակում անհրաժեշտ է մուտքագրել այնպիսի արժեքներ, որոնք կազմում են ամբողջական շրջան (0°-360°):
• Արժեքները հաշվարկվում են՝ օգտագործելով բանաձևերը և կիրառելով միայն SIN() և COS() ֆունկցիաները: Պետք չէ օգտագործել աստիճանները ռադիանների փոփոխող ներկառուցված ֆունկցիաները:
• Անհրաժեշտ է կառուցել երկու կետային դիագրամ` օգտագործելով աստիճան, տանգենս, կոտանգենս (degree, tan, cot) արժեքները: Առաջին դիագրամում պետք է օգտագործել 2 կետ լայնության նշիչներ`ֆունկցիան կառուցելու նպատակով: Երկրորդ դիագրամում պետք չէ օգտագործել նշիչներ, սակայն կետերը կարելի է միացնել գծերով: Երկու դիագրամներում y առանցքի առավելագույն և նվազագույն արժեքները պետք է լինեն համապատասխանաբար 10 և - 10, մինչդեռ x առանցքի առավելագույն արժեքը պետք է լինի 360° և ոչ մի ցանցագիծ չպետք է օգտագործվի:
• Աղյուսակաթերթում անհրաժեշտ է ավելացնել ևս մեկ սյունակ, որը կպարունակի sin3x + cos3x արժեքները:

Առաջարկվող ծրագրաշարը՝
Աղյուսակաթերթեր պատրաստելու համար` Excel

Տոնոյան Գրետա
01.04.2018, 23:52
Ներկայացման մեջ երկրաչափական թեորեմներ ապացուցելը
Երկրաչափական թեորեմ ցուցադրելու համար անհրաժեշտ է պատրաստել ներկայացում: Նախ և առաջ պետք է սկսել թեորեմից և այնուհետև անցնել ապացուցման: Ներկայացումը պետք է գրեթե ամբողջությամբ բաղկացած լինի մաթեմատիկական նշաններից և պարունակի հնարավորինս քիչ տեքստ՝ այն նմանեցնելով համր ֆիլմի: (Եթե խնդիրը ճիշտ չի լուծվել, դա վկայում է այն մասին, որ աշակերտը չգիտի, թե ինչպես ապացուցել թեորեմը, կամ հնարավոր է հեշտությամբ պարզել, թե որ մասն է դժվարություն ներկայացնում աշակերտի համար):
Առաջարկվող ծրագրաշարը՝
Ներկայացումներ պատրաստելու համար` PowerPoint

Տոնոյան Գրետա
01.04.2018, 23:55
Շարժունացում օգտագործելով ֆունկցիա ձևափոխելը
Նախկինում մեզ արդեն ծանոթ ֆունկցիան կարելի է կառուցել կետագծված կորի տեսքով (XY): Ֆունկցիան պետք է լուծել ըստ պարամետրերի (օրինակ` y = a(x - u)2+ v )` յուրաքանչյուր պարամետրի համար օգտագործելով մոտ 20 արժեք. պարամետրերը պետք է մուտքագրվեն հավասարության լուծման համար օգտագործվող բջիջներում: Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել Y առանցքին և հետևել դիագրամի տեսքի փոփոխությանը, երբ փոփոխվում են պարամետրերը: Պարամետրերն առավել հեշտ փոփոխելու համար կարելի է Ձևեր (Forms) գործիքագոտուց ներմուծել ոլորագոտի:
Առաջարկվող ծրագրաշարը՝
Աղյուսակաթերթեր և դիագրամներ պատրաստելու համար` Excel

Տոնոյան Գրետա
02.04.2018, 00:02
Բանաձևերի ընդհանուր կիրառումը (ուղղանկյուն եռանկյունների տվյալների հաշվարկ)
Excel ծրագրում կարելի է ստեղծել աշխատաթերթ` հաշվարկելու համար ուղղանկյուն եռանկյան պարամետրերը: Տրված են հետևյալ պարամետրերը` երեք կողմերի երկարությունը և երկու անկյունները (բացառությամբ 90 աստիճան ունեցող անկյունների): Աղյուսակաթերթում պետք է հաշվարկվի այդ պարամետրերից որևէ երեքը՝ մնացած երկու պարամետրերի առկայության դեպքում: Յուրաքանչյուր բանաձևում անհրաժեշտ է կիրառել միայն տվյալ արժեքները: (Առաջադրանքը բաղկացած է հինգ մասից՝ պայմանով, որ հայտնի չէ տարբերությունը երկու էջի միջև` երկու էջի, մեկ էջի և ներքնաձիգի, էջի և դրան կից անկյան միջև, էջի և դրա հակադիր անկյան, ներքնաձիգի և դրան կից անկյան միջև): Ավելի ընդհանուր լուծում կարող է տրվել սինուսի և կոսինուսի բանաձևերի հիման վրա:
Առաջարկվող ծրագրաշարը՝
Աղյուսակաթերթեր պատրաստելու համար` Excel

Տոնոյան Գրետա
02.04.2018, 00:07
Հավանականություն. միջինը, ցրվածքը և բաշխումը վերլուծելը` օգտագործելով RAND() բանաձևը
Միջնադարյան մոլախաղում խաղացողը սովորաբար չորս զառ էր գցում: Նրա խաղադրույքը կրկնապատկվում էր, եթե չորս զառերի գումարը 9-ից պակաս կամ 19-ից ավելի էր:Եթե գումարը 9-19–ի միջակայքում էր, նա կորցնում էր իր խաղադրույքը: Excel ծրագրում կարելի է ստեղծել աղյուսակաթերթ` կիրառելով պատահական թվերի ֆունկցիան: Պետք է վերարտադրել հարյուր խաղադրույք: Հետևելով արդյունքներին՝ կարելի է հասկանալ հետևյալը: Որքա՞ն է հաղթելու հավանականությունը: Այնուհետև, անհրաժեշտ է հաշվարկներ կատարել և պատրաստել դիագրամներ` հնարավոր գումարներ շահելու դեպքերի թիվը ներկայացնելու նպատակով:
Առաջարկվող ծրագրաշարը՝
Աղյուսակաթերթեր և դիագրամներ պատրաստելու համար` Excel

Տոնոյան Գրետա
02.04.2018, 00:24
Համակարգիչ օգտագործելու առավելությունները.
1.Մեծացնում է աշխատանքի արտադրողականությունը
2.Կարող ենք կուտակել հսկայական քանակի ինֆորմացիա
3.Փաստերի ավելի ճիշտ ընկալում
4.Կարող ենք անընդհատ կապի մեջ լինել
5.Կարող ենք անընդհատ սովորել և լինել տեղեկացված
7.Ժամանակի խնայողություն
Համակարգիչ օգտագործելու թերությունները
1.Կարպալ թունելի սինդրոմ( երբ վնասվում է դաստակի նյարդը)
2.Չափից շատ նստակյացություն
3. Շրջապատի նկատմամբ ուշադրության բացակայություն
4.Անձնական տվյալների հավանական վտանգվածություն
5. Ընկճախտ

Սիրելի Զաքարյան , շնորհակալ եմ որ անդրադարձաք իմ ներկայացրած թեմային: Հետաքրքիր ու ուսանելի ինֆորմացիա եք գրել: Ինչ խոսք համակարգիչները ունեն և′ առավելություններ ,և′ թերություններ: Ցանկալի է ,որ մարդը իշխի համակարգչին, և ոչ հակառակը: Մենք դասապրոցեսը ավելի հետաքրքիր դարձնելու համար օգտագործում ենք տարբեր մեթոդներ ու հնարներ: Այս հարցում անփոխարինելի դեր ունեն համակարգիչները…

Տոնոյան Գրետա
02.04.2018, 00:38
Նկարման գործիքով «կառուցում»
Microsoft Office ծրագրային փաթեթը ներառում է ներկառուցված նկարման գործիք, որը կարող է կիրառվել Word, PowerPoint, ինչպես նաև Excel ծրագրերում: Այս գործիքի աշխատանքը հիմնված է վեկտորային գրաֆիկայի սկզբունքի վրա, որը, նախկինում ձեռք բերված գիտելիքների համաձայն, թույլ է տալիս ձևափոխել առանձին տարրերի` արտացոլումը, տեղափոխումը, կենտրոնական արտացոլումը, արտացոլումը և նմանությամբ ձևափոխումը, ուղղահայաց աֆինությունը: Պատկերներ նկարելիս կարելի է օգտվել դրանք կանոնավոր կամ կենտրոնական սիմետրիկ նկարելու հնարավորությունից: Այս ամենը յուրացնելուց հետո աշակերտները կարող են կատարել «կառուցման» պարզ առաջադրանքներ` համակարգչի օգնությամբ իրենց գիտելիքները գործնականում կիրառելու նպատակով:

Heghin
02.04.2018, 14:41
XXI դարի մուտքը հայաստանյան դպրոցներում համընկավ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման դարաշրջանի հետ: Նոր տեխնոլոգիական միջոցները ենթադրում են բազմազան , հարուստ կրթական միջավայր, որոնք նպաստում են հետաքրքրասիրության, փորձի ձեռքբերմանը և հարստացնում ուսումնական գործընթացը: : Ուսուցման գործընթացում ՏՀՏ-ների կիրառումը որակապես փոխում է ուսուցչի դերը, նա դառնում է սովորողին ուղղորդող, աջակցող ու գնահատող: Մարդկանց ղեկավարելը դժվար է, երեխաներին ղեկավարելը` առավել ևս: Եթե մենք ավելացնե′ք պատասխանատվությունը կատարած գործի, այն է` մարդ ու քաղաքացի ձևավորելու և 21-րդ դարին հարիր գիտելիքներ տալու համար, և մեզ հասկանալի կդառնա ուսուցչի աշխատանքի կարևորությունն ու լրջությունը:
Մանկավարժների ուսումնամեթոդական աշխատանքի կոորդինացումը, մոնիտորինգային հետազոտությունները նպաստում են մասնագիտական իրազեկության աճին, օգնում` գնահատելու սեփական աշխատանքի արդյունքը և կատարելագործելու այն, ծանոթանալու գործընկերների փորձին, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաներին, գիտական նորույթներին: Հուսով եմ` իմ աշխատանքով աջակցելու եմ գործընկերներիս:
Հարգելի′ կոլեգաներ, ակնկալում եմ ձեր ակտիվ մասնակցությունը, փորձի փոխանակումը , խթանող միջոցները… Ուսուցանող թեստեր, գործնական աշխատանքներ լաբորատոր աշխատանքներ , տեսադասեր,պաշարներ, օրինակելի դասի պլաններ, նյութեր որոնք օգտագործում եք դասապրոցեսում. . .

Հարգելի՛ Գրետա ատ հետաքրքիր թեմա եք ընտրել քննարկման...
Համակարգիչները կարևոր նշանակություն ունեն մեր կյանքում։ Դրանք օգտագործվում են արդյունաբերության մեջ, դպրոցներում, պետական մարմիններում և խանութներում։ Համակարգչից կարելի է օգտվել՝ ընտանիքի և ընկերների հետ հաղորդակցվելու, տան բյուջե կազմելու, ուղևորության և կինոյի տոմսեր ամրագրելու կամ բիզնեսը կառավարելու համար։
Գործարարության և արդյունաբերության ոլորտում համակարգիչներն օգտագործվում են՝ հաշիվներ վարելու, աշխատողների անձնական գործերը կազմելու, գույքացուցակ վարելու, ներկայացումներ և զեկույցներ պատրաստելու, ծրագրեր ղեկավարելու և էլ. փոստով հաղորդակցվելու համար։
Համակարգիչները կարող են օգտագործվել ցանկացած տեսակի հրատարակություն՝ հասարակ տեղեկագրից սկսած մինչև նորաձևության ամսագրեր, շուկայավարման նյութեր, գրքեր կամ թերթեր պատրաստելու համար։
Կրթական ոլորտում դասընթացավարները կարող են օգտագործել համակարգիչը՝ դասընթացը տեսալսողական բնույթի ուսուցմանն աջակցող նյութերի միջոցով ներկայացնելու, աշակերտների առաջադիմության գնահատման նպատակով նրանց տվյալները վարելու, տարբեր թեմաներով տեղեկություններ որոնելու, ինչպես նաև հանձնարարություններ պատրաստելու և տալու համար։
Պետական մարմիններում համակարգիչն օգտագործվում է տեղեկությունները համակարգելու համար՝ գրառումները պահելու և թարմացնելու միջոցով։ Համակարգիչները օգտագործվում են նաև քաղաքացիներին ծառայություններ մատուցելու նպատակով։ Օրինակ՝ համակարգչով կարելի է տեղեկանալ ընթացիկ քաղաքականության և պետական խնդիրների մասին։
Առողջապահության ոլորտում բժիշկներն օգտվում են համակարգիչներից հիվանդության պատմություններն ուսումնասիրելու համար։ Բժիշկները նաև օգտվում են համակարգչից՝ հիվանդության բուժման համար նախատեսված նորագույն դեղորայքի մասին տեղեկություններ ստանալու նպատակով։ Նրանք նաև կարող են օգտվել համակարգչային տեխնոլոգիաներից՝ տարբեր հիվանդությունների վերաբերյալ քննարկումներ կազմակերպելու և տեղեկություններ փոխանակելու համար։
Համակարգչով կարելի է ստուգել բանկային հաշիվները։ Արժեթղթերի շուկայում գործարքներ իրականացնող մասնագետներն օգտվում են համակարգչային տեխնոլոգիաներից՝ բաժնետոմսերի շուկաների մասին տեղեկատվությունն արագ ստանալու, ինչպես նաև բաժնետոմսերի առուվաճառք իրականացնելու և ներդրումները կառավարելու նպատակով։
Գիտնականները համակարգչի միջոցով գիտական հետազոտություններ են կատարում, հավաքում և վերլուծում են անհրաժեշտ տեղեկություններ։ Օրինակ՝ համակարգիչների միջոցով նրանք դիտում են տիեզերքը և տեղեկություններ հրապարակում վերջերս կատարված հետազոտությունների մասին։
Համակարգչի միջոցով հնարավոր է նաև ստեղծել գծանկարներ և նկարներ։ Լուսանկարիչները համակարգիչների միջոցով ձևափոխում են լուսանկարները և բարելավում դրանց որակը։ Գրողները համակարգչով հավաքում են իրենց գրքերի տեքստը, ինչպես նաև պատկերազարդել իրենց գրքերը։ Համակարգչի միջոցով գրողները հեշտությամբ կարող են փոփոխել տեքստի բովանդակությունը և խնայել շատ ժամանակ։
Զվարճանքի ոլորտում համակարգչի միջոցով կարելի է երաժշտություն լսել, կինոնկարներ դիտել, պահեստավորել և տպել լուսանկարներ, շնորհավորանքներ ուղարկել և խաղեր խաղալ։

Տոնոյան Գրետա
03.04.2018, 00:31

Սիրելի Հեղինե, համամիտ են Ձեր հետ, վերջին ժամանակներս համակարգիչները ակտիվորեն ներթափանցել են մեր առօրյա: Տեղեկատվական հասարակության ձևավորումն ու զարգացումը ենթադրում է տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների լայն տարածումը կյանքի բոլոր բնագավառներում: Միևնույն ժամանակ, տեղեկատվությունը համարվում է կարևոր ռեսուրս, այդ տեխնոլոգիաներն էլ դառնում են կիրառական: Իսկ տեղեկատվական միջավայրը սոցիալական, տնտեսական, քաղաքական, էկոլոգիականի հետ միասին՝ նոր հասարակական միջավայր:
Մեր օրերում համակարգիչներ օգտագործելու ունակությունը կարող է նույնքան կարևոր լինել, որքան բարդ խնդիրների լուծումը, այնպես էլ հանգստի ու զվարճանքի կազմակերպման միջոցները: ՏՀՏ-ների կիրառումը շատ դրական փոփոխությւոններ է մտցրել ուսուցման գործընթացում: Բավական է նշել, որ արտադասարանական միջոցառումներն առանց պրոյեկտորի անհետաքրքիր է դառնում: Շատ հետաքրքիր են վիրտուալ լաբորատորիներից օգտվելը: ՏՀՏ- ները ավելի են հեշտացրել ուսուցչի գործը:

Աստղիկ Մարկոսյան
03.04.2018, 01:46
Թեմատիկ աշխատանքների համար շատ հարմար են թեստերը: Թեստեր կարելի է կազմել տարբեր ծրագրերով`
MSACCESS, Microsoft Office Excel , Microsoft Office Word , Microsoft Office PowerPoint :
Սակայն այս ծրագրերով թեստ կազմելու համար անհրաժեշտ են նախնական գիտելիքներ: Իսկ MyTestX ծրագրով կարող է թեստ պատրաստել յուրաքանչյուր ուսուցիչ : Այստեղ կատարվում է թեստի տեսակի , հարցերի հաջորդականության, պատասխանների հաջորդականության, ժամանակի, գնահատման ընտրություն: Աշակերտը տեսնում է իր սխալը և գնահատականը, իսկ ուսուցչի համակարգչում գրանցվում են բոլոր մանրամասները: Այս ծրագրով շատ հարմար է կիսամյակային թեստեր պատրաստելը օգտվելով նախապես կազմված թեստերից:

Գրետա ջան, շատ լավ տարբերակներ ես առաջարկել թեստ կազմելու:
Իմ կազմած թեստը՝ տարիներ առաջ https://lib.armedu.am/resource/13114

Տոնոյան Գրետա
03.04.2018, 23:40
Գրետա ջան, շատ լավ տարբերակներ ես առաջարկել թեստ կազմելու:
Իմ կազմած թեստը՝ տարիներ առաջ https://lib.armedu.am/resource/13114

Սիրելի Աստղիկ, հետաքրքիր ու նպատակային թեստ եք ներկայացրել: Պատկերացնում եմ, թե քանի ուսուցչի ու աշակերտի է օգնել Ձեր արած գործը:7-րդ դասարանում «Եռանկյուն: Եռանկյունների հավասարության առաջին հայտանիշը» թեման շատ կարևոր է, ճիշտ ընկալելն ու կիրառելը : Իսկ եթե աշխատում ես համակարգչով ավելի հետաքրքիր է դառնում:Շնորհակալությո՜ւն:

Գայանե Սիմոնյան
04.04.2018, 00:15
Ներկայացման մեջ երկրաչափական թեորեմներ ապացուցելը
Երկրաչափական թեորեմ ցուցադրելու համար անհրաժեշտ է պատրաստել ներկայացում: Նախ և առաջ պետք է սկսել թեորեմից և այնուհետև անցնել ապացուցման: Ներկայացումը պետք է գրեթե ամբողջությամբ բաղկացած լինի մաթեմատիկական նշաններից և պարունակի հնարավորինս քիչ տեքստ՝ այն նմանեցնելով համր ֆիլմի: (Եթե խնդիրը ճիշտ չի լուծվել, դա վկայում է այն մասին, որ աշակերտը չգիտի, թե ինչպես ապացուցել թեորեմը, կամ հնարավոր է հեշտությամբ պարզել, թե որ մասն է դժվարություն ներկայացնում աշակերտի համար):
Առաջարկվող ծրագրաշարը՝
Ներկայացումներ պատրաստելու համար` PowerPoint

Գրետա ջան, ներկայացնում եմ PowerPoint գրաֆիկական խմբագրիչի միջոցով պատրաստված ցուցադրումներ, որոնք պարունակում են թեորեմներ, դրանց ապացույցները, ինչպես նաև ամրապնդող առաջադրանքներ: Դրանք նոր նյութի հաղորդման դասերի ցուցադրություններ են, որոնք անհամեմատ ավելի արդյունավետ են դարձնում ուսուցման գործընթացը, քան որ այդ ամենն արվեր գրատախտակին կավիճով:

Վիետի թեորեմը՝ https://lib.armedu.am/resource/10746

Եռանկյան մակերեսը՝ https://lib.armedu.am/resource/10098

Սեղանի մակերեսը՝ https://lib.armedu.am/resource/10273

Զուգահեռագծի մակերեսը՝ https://lib.armedu.am/resource/22797

Եռանկյան կիսորդի հատկությունը՝ https://lib.armedu.am/resource/21958

Գայանե Սիմոնյան
04.04.2018, 00:23
Սիրելի Աստղիկ, հետաքրքիր ու նպատակային թեստ եք ներկայացրել: Պատկերացնում եմ, թե քանի ուսուցչի ու աշակերտի է օգնել Ձեր արած գործը:7-րդ դասարանում «Եռանկյուն: Եռանկյունների հավասարության առաջին հայտանիշը» թեման շատ կարևոր է, ճիշտ ընկալելն ու կիրառելը : Իսկ եթե աշխատում ես համակարգչով ավելի հետաքրքիր է դառնում:Շնորհակալությո՜ւն:

Սիրելի Գրետա, ներկայացնում եմ մի հետաքրքիր ցուցադրում, որի կիրառումը հնարավորություն կտա նոր նյութի հաղորդումը դարձնել առավել դիտողական: Խոսքս «Եռանկյան միջնագծերը, կիսորդները և բարձրությունները» թեմայի ուսուցման համար նախատեսված ցուցադրման մասին է: Հղումը՝ https://lib.armedu.am/resource/3544

Գայանե Սիմոնյան
04.04.2018, 00:36
Համակարգչի օգնությամբ եռանկյունաչափական ֆունկցիաներ ուսումնասիրելը
Հետևյալ աղյուսակաթերթում կարելի է ուսումնասիրել եռանկյունաչափական ֆունկցիաներ: Աստիճանների սյունակում անհրաժեշտ է մուտքագրել այնպիսի արժեքներ, որոնք կազմում են ամբողջական շրջան (0°-360°):
• Արժեքները հաշվարկվում են՝ օգտագործելով բանաձևերը և կիրառելով միայն SIN() և COS() ֆունկցիաները: Պետք չէ օգտագործել աստիճանները ռադիանների փոփոխող ներկառուցված ֆունկցիաները:
• Անհրաժեշտ է կառուցել երկու կետային դիագրամ` օգտագործելով աստիճան, տանգենս, կոտանգենս (degree, tan, cot) արժեքները: Առաջին դիագրամում պետք է օգտագործել 2 կետ լայնության նշիչներ`ֆունկցիան կառուցելու նպատակով: Երկրորդ դիագրամում պետք չէ օգտագործել նշիչներ, սակայն կետերը կարելի է միացնել գծերով: Երկու դիագրամներում y առանցքի առավելագույն և նվազագույն արժեքները պետք է լինեն համապատասխանաբար 10 և - 10, մինչդեռ x առանցքի առավելագույն արժեքը պետք է լինի 360° և ոչ մի ցանցագիծ չպետք է օգտագործվի:
• Աղյուսակաթերթում անհրաժեշտ է ավելացնել ևս մեկ սյունակ, որը կպարունակի sin3x + cos3x արժեքները:

Առաջարկվող ծրագրաշարը՝
Աղյուսակաթերթեր պատրաստելու համար` Excel

Ներկայացնում եմ եռանկյունաչափական ֆունկցիաների հատկությունների և դրանց գրաֆիկների ուսուցման համար իմ պատրաստած երկու ցուցադրումները, որոնք կարող եք տեսնել հետևյալ հղումներով.

Սինուս և կոսինուս ֆունկցիաների հատկություններն ու գրաֆիկները՝ https://lib.armedu.am/resource/4392

Տանգենս և կոտանգենս ֆունկցիաների հատկություններն ու գրաֆիկները՝ https://lib.armedu.am/resource/4393

Heghin
04.04.2018, 14:13
Սիրելի Հեղինե, համամիտ են Ձեր հետ, վերջին ժամանակներս համակարգիչները ակտիվորեն ներթափանցել են մեր առօրյա: Տեղեկատվական հասարակության ձևավորումն ու զարգացումը ենթադրում է տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների լայն տարածումը կյանքի բոլոր բնագավառներում: Միևնույն ժամանակ, տեղեկատվությունը համարվում է կարևոր ռեսուրս, այդ տեխնոլոգիաներն էլ դառնում են կիրառական: Իսկ տեղեկատվական միջավայրը սոցիալական, տնտեսական, քաղաքական, էկոլոգիականի հետ միասին՝ նոր հասարակական միջավայր:
Մեր օրերում համակարգիչներ օգտագործելու ունակությունը կարող է նույնքան կարևոր լինել, որքան բարդ խնդիրների լուծումը, այնպես էլ հանգստի ու զվարճանքի կազմակերպման միջոցները: ՏՀՏ-ների կիրառումը շատ դրական փոփոխությւոններ է մտցրել ուսուցման գործընթացում: Բավական է նշել, որ արտադասարանական միջոցառումներն առանց պրոյեկտորի անհետաքրքիր է դառնում: Շատ հետաքրքիր են վիրտուալ լաբորատորիներից օգտվելը: ՏՀՏ- ները ավելի են հեշտացրել ուսուցչի գործը:
Այո, հարգելի՛ Գրետա, ՏՀՏ-ների լայնածավալ կիրառումը առաջնահերթ իր տեղն է գտնում դասապրոցեսին: ՏՀՏ-ի օգտագործումը որոկապես փոխում է ուսուցչի դերը, ուսուցիչը դառնում է սովորողի կրթական գործը կազմակերպող, նրան օժանդակող և գնահատող գործընկեր:

Heghin
04.04.2018, 14:15
XXI դարի մուտքը հայաստանյան դպրոցներում համընկավ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման դարաշրջանի հետ: Նոր տեխնոլոգիական միջոցները ենթադրում են բազմազան , հարուստ կրթական միջավայր, որոնք նպաստում են հետաքրքրասիրության, փորձի ձեռքբերմանը և հարստացնում ուսումնական գործընթացը: : Ուսուցման գործընթացում ՏՀՏ-ների կիրառումը որակապես փոխում է ուսուցչի դերը, նա դառնում է սովորողին ուղղորդող, աջակցող ու գնահատող: Մարդկանց ղեկավարելը դժվար է, երեխաներին ղեկավարելը` առավել ևս: Եթե մենք ավելացնե′ք պատասխանատվությունը կատարած գործի, այն է` մարդ ու քաղաքացի ձևավորելու և 21-րդ դարին հարիր գիտելիքներ տալու համար, և մեզ հասկանալի կդառնա ուսուցչի աշխատանքի կարևորությունն ու լրջությունը:
Մանկավարժների ուսումնամեթոդական աշխատանքի կոորդինացումը, մոնիտորինգային հետազոտությունները նպաստում են մասնագիտական իրազեկության աճին, օգնում` գնահատելու սեփական աշխատանքի արդյունքը և կատարելագործելու այն, ծանոթանալու գործընկերների փորձին, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաներին, գիտական նորույթներին: Հուսով եմ` իմ աշխատանքով աջակցելու եմ գործընկերներիս:
Հարգելի′ կոլեգաներ, ակնկալում եմ ձեր ակտիվ մասնակցությունը, փորձի փոխանակումը , խթանող միջոցները… Ուսուցանող թեստեր, գործնական աշխատանքներ լաբորատոր աշխատանքներ , տեսադասեր,պաշարներ, օրինակելի դասի պլաններ, նյութեր որոնք օգտագործում եք դասապրոցեսում. . .

Սիրելի՛ Գրետա, կարծում եմ յուրաքանչյուրիս անհրաժեշտ է հետևյալ կանոններին...
Հանրակրթական դասընթացում ՏՀՏ շահագործելիս ուսուցչը պետք է.

Ծանոթ լինի սարքերի անվտանգ շահագործման կանոններին և հնարավորություններին:
Պետք է ծանոթ լինի մուլտիմեդիային ֆայլերի հիմնական ֆորմատներին, դրանց տարբերություններին:
Պետք է ակտիվություն ունենա համացանցում (սոց. ցանցեր, բլոգավարություն, էլեկտրոնային փոստ, մասնագիտական ֆորումներ, mskh.am), մասնավորապես Էլ. գրատախտակ օգտագործող ուսուցիչը պետք է գրանցված լինի Smart forum օֆիցիալ ֆորումում:
Ծանոթ լինի օպերացիոն համակարգի անվտանգ շահագործման և ծրագրային ապահովման մինիմալ հմտություններին:

Հանրակրթական դասընթացի ընթացքում ՏՀՏ-ն շահագործելիս անհրաժեշտ է ապահովել`

Օպերացիոն համակարգի աշխատունակությունն
Երեխայի ինֆորմացիոն անվտանգությունը
Առողջական և էրգոնոմետրիկ անվտանգությունը:

Տոնոյան Գրետա
04.04.2018, 23:08
Ներկայացնում եմ եռանկյունաչափական ֆունկցիաների հատկությունների և դրանց գրաֆիկների ուսուցման համար իմ պատրաստած երկու ցուցադրումները, որոնք կարող եք տեսնել հետևյալ հղումներով.

Սինուս և կոսինուս ֆունկցիաների հատկություններն ու գրաֆիկները՝ https://lib.armedu.am/resource/4392

Տանգենս և կոտանգենս ֆունկցիաների հատկություններն ու գրաֆիկները՝ https://lib.armedu.am/resource/4393
Գայանե ջան, հրաշալի ցուցադրումներ են՝ պատշաճ անիմացիաներով և բարձր որակական հատկանիշներով : Բանաձևերի, գրաֆիկների, գծապատկերների և մաթեմատիկական պայմանանշանների օգտագործումը, օբյեկտների հայտնվելու , թարթելու, տեղափոխելու կամ անհայտանալու անիմացիոն էֆեկտները այնքան ճիշտ եք կիրառել, որ մատուցվող նյութը դարձրել եք դիտողական ու ընբռնելի: Այս գեղեցիկ սահիկահանդեսները մեծ օգնություն են ինչպես նյութը նոր ուսումնասիրող աշակերտներին,ուսուցիչներին, ծնողներին, այնպես էլ դիմորդներին, ովքեր եռանկյունաչափական ֆունկցիաների հատկությունները կարող են ավելի լավ ըմբռնել, հասկանալ և կիրառել: Դրանք շատ կառուցողական են, դիտողական, տպավորիչ, նպատակային ու կիրառելի: Դրանցում որևէ ավելորդություն չկա և պակաս ոչինչ չկա: Առաջադրանքներն ընտրված են մտածված և օգնում են թեմայի ընկալմանն ու յուրացմանը: Շնորհակալություն:

Տոնոյան Գրետա
04.04.2018, 23:34
Գրետա ջան, ներկայացնում եմ PowerPoint գրաֆիկական խմբագրիչի միջոցով պատրաստված ցուցադրումներ, որոնք պարունակում են թեորեմներ, դրանց ապացույցները, ինչպես նաև ամրապնդող առաջադրանքներ: Դրանք նոր նյութի հաղորդման դասերի ցուցադրություններ են, որոնք անհամեմատ ավելի արդյունավետ են դարձնում ուսուցման գործընթացը, քան որ այդ ամենն արվեր գրատախտակին կավիճով:

Վիետի թեորեմը՝ https://lib.armedu.am/resource/10746

Եռանկյան մակերեսը՝ https://lib.armedu.am/resource/10098

Սեղանի մակերեսը՝ https://lib.armedu.am/resource/10273

Զուգահեռագծի մակերեսը՝ https://lib.armedu.am/resource/22797

Եռանկյան կիսորդի հատկությունը՝ https://lib.armedu.am/resource/21958

Գայանե ջան,գրագետ, ճիշտ մոտեցմամբ, եզակի նյութեր եք ստեղծել: Դուք այն բացառիկ ուսուցիչներից եք, ում հաջողվում է ինտերակտիվ մեթոդների ու ՏՀՏ-ի կիրառմամբ ուսուցման պրոցեսը դարձնել ավելի արդյունավետ ու նպատակային: Միգուցե կրկնվեմ , բայց չեմ կարող չասել,որ յուրաքանչյուր անգամ Ձեր ստեղծած պաշարները կիրառելուց համոզվում եմ , որ աշակերտները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում: Ցուցադրումներ պատրաստելիս Դուք լուրջ ուշադրություն եք դարձնում դրանց գեղագիտական կողմի վրա. գույները,պատկերները, նկարները այնպես եք համադրում, որ դրանք նպաստում են աշակերտների գեղագիտական ճաշակի ձևավորմանը:Շնորհակալություն:

Տոնոյան Գրետա
05.04.2018, 00:05
Excel-ն այլևս նույնը չէ, այն կտրուկ ընդլայնել է հնարավորությունները՝ ինչպես այլ պլատֆորմների հետ կապակցված աշխատանքի, այնպես էլ ինֆորմացիայի մշակման ծավալների և մեթոդների առումով:

https://www.youtube.com/watch?v=1r1vkTI4QSo
https://www.youtube.com/watch?v=F6FiC56zpJY
https://www.youtube.com/watch?v=JDQKzdA5d-Q
https://www.youtube.com/watch?v=uj70wI6bdm8
https://www.youtube.com/watch?v=Rf5BIVjvn8Y

Գայանե Սիմոնյան
05.04.2018, 02:03
Գայանե ջան, հրաշալի ցուցադրումներ են՝ պատշաճ անիմացիաներով և բարձր որակական հատկանիշներով : Բանաձևերի, գրաֆիկների, գծապատկերների և մաթեմատիկական պայմանանշանների օգտագործումը, օբյեկտների հայտնվելու , թարթելու, տեղափոխելու կամ անհայտանալու անիմացիոն էֆեկտները այնքան ճիշտ եք կիրառել, որ մատուցվող նյութը դարձրել եք դիտողական ու ընբռնելի: Այս գեղեցիկ սահիկահանդեսները մեծ օգնություն են ինչպես նյութը նոր ուսումնասիրող աշակերտներին,ուսուցիչներին, ծնողներին, այնպես էլ դիմորդներին, ովքեր եռանկյունաչափական ֆունկցիաների հատկությունները կարող են ավելի լավ ըմբռնել, հասկանալ և կիրառել: Դրանք շատ կառուցողական են, դիտողական, տպավորիչ, նպատակային ու կիրառելի: Դրանցում որևէ ավելորդություն չկա և պակաս ոչինչ չկա: Առաջադրանքներն ընտրված են մտածված և օգնում են թեմայի ընկալմանն ու յուրացմանը: Շնորհակալություն:

Գրետա ջան, շնորհակալ եմ գնահատանքի խոսքերի համար և շատ զգացված:

Տոնոյան Գրետա
06.04.2018, 23:18
Պրոֆիլակտիկա
Ինչպես երկարացնել համակարգչի կյանքը
Որպեսզի համակարգիչը երկար ժամանակ անխափան աշխատի հարկավոր է ժամանակ առ ժամանակ այն մաքրել փոշուց:
Սենյակում գտնվող փոշին կարող է զգալի չափով հավաքվել համակարգիչի սարքերի վրա: Փոշին ամենաշատը հավաքվում է օդմղիչների վրա , որի հետևանքով օդմղիչների աշխատնքը դանդաղում է և համակարգիչը սկսում է տաքանալ:
Տաքանալուց համակարգիչը սկսում է դանդաղ աշխատել , իսկ շատ տաքանալուց այն կարող է խափանվել:
Համակարգիչը կարող է տաքանալ նաև օդմղիչների հինանալու հետևանքով: Այդ ժամանակ հարկավոր է օդմղիչը փոխել:Օդմղիչը հինանալուց սկսում է ձայն հանել աշխատանքի ժամանակ:
Կարող է տաքանալ նաև վիդեոքարտը:
Քանի որ վիդեոքարտերիի վրայի օդմղիչները անհատական են, այսինքն խանութում չի վաճառվում , կարելի է ուղղակի վերցնել սնուցման բլոկի օդմղիչը և հարմարացնել վիդեոքարտի վրա:
5587558955895591

Տոնոյան Գրետա
06.04.2018, 23:26
Ինչ անել եթե չի գործարկվում օպերացիոն համակարգը:
Ինչ անել եթե չի գործարկվում օպերացիոն համակարգը: Կա մի քանի ձև: Դիտարկենք մի քանիսը :
Միացնում եք համակարգիչը և սեղմում F8 սեղմակին : Որպեսզի սեղմելու պահը հեշտ գտնեք միացնելուց հետո անընդհատ սեղմեք սեղմակին մինչև մենուն բացվի : Որոշ համակարգիչների մոտ F8 սեղմակը բացում է ուրիշ մենու , որտեղ տրված է թե որ սարքով միանա համակարգիչը, այդ դեպքում ընտրեք կոշտ սկավառակը և նորից սեղմեք F8 սեղմակին :
Բացված մենույում ընտրեք "Загрузка последней удачной конфигурации (С работоспособными параметрами)" կետը և սեխմեք enter սեղմակին : Եթե համակարգիչը միանա ուրեմն այս կետը իզուր չի սարքված :

Դիտարկենք մի ուրիշ տարբերակ:
Նույն ձևի սեղմում եք F8 սեղմակը մինչև բացվի մենյուն , բացված մենյույում ընտրեք (Безопасный режим) կետը և սեղմեք enter սեղմակին , դրանից հետո բացված մենույում նորից սեղմեք enterսեղմակին , դրանից հետո կբացվի "Windows работает в безопасном режиме..." լուսամուտը: Այդտեղ սեղմեք OK սեղմակին :
օրինակ. փորձել восстановление системы կետով վերացնել թերությունը:
5592

Վ. Հովհաննիսյան
06.04.2018, 23:32
Պրոֆիլակտիկա
Ինչպես երկարացնել համակարգչի կյանքը
Որպեսզի համակարգիչը երկար ժամանակ անխափան աշխատի հարկավոր է ժամանակ առ ժամանակ այն մաքրել փոշուց:
Սենյակում գտնվող փոշին կարող է զգալի չափով հավաքվել համակարգիչի սարքերի վրա: Փոշին ամենաշատը հավաքվում է օդմղիչների վրա , որի հետևանքով օդմղիչների աշխատնքը դանդաղում է և համակարգիչը սկսում է տաքանալ:
Տաքանալուց համակարգիչը սկսում է դանդաղ աշխատել , իսկ շատ տաքանալուց այն կարող է խափանվել:
Համակարգիչը կարող է տաքանալ նաև օդմղիչների հինանալու հետևանքով: Այդ ժամանակ հարկավոր է օդմղիչը փոխել:Օդմղիչը հինանալուց սկսում է ձայն հանել աշխատանքի ժամանակ:
Կարող է տաքանալ նաև վիդեոքարտը:
Քանի որ վիդեոքարտերիի վրայի օդմղիչները անհատական են, այսինքն խանութում չի վաճառվում , կարելի է ուղղակի վերցնել սնուցման բլոկի օդմղիչը և հարմարացնել վիդեոքարտի վրա:
5587 5589 55895591

Գրետա ջան, բավականին օգտակար գործ եք անում:

Տոնոյան Գրետա
06.04.2018, 23:34
Ինչից է կազմված ժամանակակից համակարգիչը:
Ժամանակակից համակարգիչը ունիվերսալ տեխնիկական սարք է : Ըստ կարիքի նրա կոնֆիգուրացիան կարելի է շատ ճկուն ձևով փոխել: Այնուամենայնիվ գոյություն ունի բազային կոնֆիգուրացիա հասկացություն:
Նրա մեջ մտնում են 4 հիմնական սարքեր:
• Համակարգային բլոկ
• Մոնիտոր
• Ստեղնաշար
• Մկնիկ

5594

Տոնոյան Գրետա
06.04.2018, 23:37
Համակարգային բլոկ
Համակարգային բլոկը իրենից ներկայացնում է համակարգչի հիմնական հանգույցը , որտեղ գտնվում են առավել կարևոր հանգույցները:
Համակարգային բլոկի մեջ գտնվող սարքերը անվանում են ներքին սարքեր:
5595

Տոնոյան Գրետա
06.04.2018, 23:43
Ինչից է կազմված համակարգային բլոկը
Համակարգային բլոկը կազմված է հիմնական 5 սարքերից:
1Սնուցման բլոկ
2. Մայր պլատա
3. Պրոցեսոր
4. Օպերատիվ հիշողության պլատա
5. Կոշտ սկավառակ
5596

Տոնոյան Գրետա
06.04.2018, 23:47
Սնուցման բլոկ
Սնուցման բլոկները լինում են տարբեր հզորությունների և տիպերի : Համակարգիչների վրա տեղադրվում են ելնելով համամակարգիչի հզորությունից:
Բոլոր տիպի սնուցման բլոկները կատարում են նույն ֆունկցիան , ապահովում են 3վ , 5վ, 12վ - լարում : Տարբեր տիպերի մեջ հիմնական տարբերությունն այն է , որ մի մասը երկար է աշխատում մի մասը շատ արագ շարքից դուրս է գալիս : Գների մեջ կա բավականին մեծ տարբերություն : Սնուցման բլոկների վրա որպես կանոն ամենաշուտը փչանում է օդմղիչը , սկսում է բարձր ձայն գալ և որոշ ժամանակ այդպես աշխատելուց հետո ընդհանրապես չի աշխատում :
Թանկ գին ունեցող սնուցման բլոկների վրա դրված է մեծ չափի , դանդաղ պտտվող օդմղիչներ :
Նրանք բավականին երկար ժամանակ են աշխատում և ամենակարևորը աշխատանքի ժամանակ բարձր ձայն չի գալիս :
5597 5598

Տոնոյան Գրետա
06.04.2018, 23:55
Մայր պլատա
Մայր պլատան համարվում է համակարգչի հիմնական պլատան: Ներքին բոլոր սարքերը , օրինակ վիդեոքարտը , ձայնային պլատան ... միանում են նրան : Վերջերս արտադրված բոլոր մայր պլատաների վրա կա ձայնային պլատա : Լինում են մայր պլատաներ , որոնց վրա կա վիդեոքարտ , որոնք հիմնականում լինում են թույլ պարամետրերով :
Մայր պլատաները ըստ համակարգիչի արտադրման տարեթվի և համակարգիչի հզորության լինում են տարբեր:
Համակարգչի մայր պլատան դա համակարգիչի ամենակարևոր կոմպոնենտներից մեկն է : Նրան են միացված բոլոր ներքին սարքերը հատուկ միացման տեղերով՝ միակցիչներով : Տարբեր միացման տեղերը ունեն տարբեր բնիկներ :
1- վիդեոքարտի միացման բնիկ
2- PSI բնիկ
3- SATA բնիկ
4- չիփսետի բնիկներ
5- սոկետ
6- օպերատիվ հիշողության բնիկ

5599 5600

Տոնոյան Գրետա
07.04.2018, 00:13
Պրոցեսոր
Կենտրոնական պրոցեսորը համակարգչի հիմնական մասն է :
Կենտրոնական պրոցեսորի արագությունով և հզորությունով են որոշում համակարգիչի հզորությունը , արագությունը և գինը :
Այսօր աշխարհում կա պրոցեսոր արտադրող հիմնական 2 ֆիրմա(Intel) և (AMD) :
Քանի որ կենտրոնական պրոցեսորը կարելի է համարել համակարգիչի սիրտը , և ամեն ինչը կախված է նրանից , ինչ ֆիրմայի արտադրած նոթբուք կամ համակարգիչ գնելու լինեք , ամեն դեպքում գնում եք նրանցից մեկը :
Քանի որ այն աշխատելու ընթացքում այն տաքանում է , նրա վրա դրվում է օդմղիչ:
Համակարգչի կենտրոնական պրոցեսորը դա համակարգիչի սիրտն է , համակարգչի բոլոր ինֆորմացիայի մշակումը կատարում է նա :
Պրոցեսորը իրենից ներկայացնում է միկրոսխեմա , որի մեջ գտնվում է միլիոնավոր տրանզիստորներ : Այն տեղադրվում է մայր պլատայի վրա , սոկետի մեջ :
Տարբեր սերունդների պրոցեսորները ունեն տարբեր չափեր և ձևեր , դրա հետևանքրվ մայր պլատաների սոկետ բնիկները նույնպես լինում են տարբեր :
Հին սերնդի պրոցեսորների սոկետին միանալու ոտիկները գտնվում եին պրոցեսորի վրա : Նոր սերնդի պրոցեսորների միացման ոտիկները այնքան շատացան , որ նրանք տեղադրվում են մայր պլատայի սոկետ բնիկի վրա :
Պրոցեսորների հիմնական բնութագրերն են տակտային հաճախականությունը և ԿԵՇ ժամանակավոր հիշողությունը : Տարբեր սերունդների պրոցեսորների տարբերությունը հիմնականում դրանք են :
Որքան բարձր է տակտային հաճախականությունը(Մհց) այնքան արագ է պրոցեսորի աշխատանքը : Տակտը դա հերթական իմպոիլսի սկզբից մինջև հաջորդ իմպուլսի սկիզբը ընկած ժամանակահատվածն է :
ԿԵՇ հիշողությունը դա շատ արագ աշխատող հիշողություն է , որը ինտեգրացված է պրոցեսորի մեջ : Նա կատարում է բուֆերի դեր օպերատիվ հիշողության և պրոցեսորի միջև : Որքան բարձր է այդ հիշողության չափը այնքան մեծ քանակի ինֆորմացիա է անցնում պրոցեսորի միջով : ԿԵՇ հիշողությունները լինում են 3 տիպի L1, L2 , L3 :
Կենտրոնական պրոցեսորները կարող են ունենալ մի քանի միջուկ , որոնք գտնվում են նույն կաղապարի մեջ : Մի քանի միջուկի առկայությունը հեշտացնում է պրոցեսորի կողմից միանգամից մի քանի աշխատանք կատարելու պրոցեսը : Բայց դա չի նշանակում , որ միջուկների շատանալը մեկը-մեկի ավելացնում է համակարգչի արագությունը : Որոշ խնդիրների լուծման համար լինում է նաև հակառակը : Դա կախված է նրանից , թե տվյալ խնդիրը հնարավորություն ունի մի քանի հոսքով կատարվելու , թե ոչ Պրոցեսորները լինում են տարբեր կարգանի : Կարգը դա ինֆորմացիայի ամենաշատ չափն է որը կարող է միանգամին մշակել պրոցեսորը : Օրինակ . եթե ռեգիստրում տեղավորվում է 2 բայթ , ապա պրոցեսորը 8x2 = 16 կարգանի է : Եթե 4 ապա 32 :
Պրոցեսորները լինում են տարբեր կարգանի : Կարգը դա ինֆորմացիայի ամենաշատ չափն է որը կարող է միանգամին մշակել պրոցեսորը : Օրինակ . եթե ռեգիստրում տեղավորվում է 2 բայթ , ապա պրոցեսորը 8x2 = 16 կարգանի է : Եթե 4 ապա 32 :
Պրոցեսորները հիմնականում արտադրվում են 2 ֆիրմաների կողմից : Intel և AMD :
Intel -ի կողմից արտադրվում է Pentium և կտրված ԿԵՇ - ով Pentium Celeron մոդելի պրոցեսորներ :
AMD - ֆիրմայի կողմից Athlon և կտրված ԿԵՇ - ով Duron մոդելներ :
5601 5602 5603

Տոնոյան Գրետա
07.04.2018, 00:18
Գրետա ջան, բավականին օգտակար գործ եք անում:

Սիրելի Հովհաննիսյան, շնորհակալ եմ դրական կարծիքի համար:

Տոնոյան Գրետա
07.04.2018, 00:22
Օպերատիվ հիշողության պլատա
Օպերատիվ հիշողության պլատան կարելի է անվանել նաև ժամանակավոր հիշողության պլատա:
Օպերատիվ հիշողության պլատաները ըստ իրենց կոնստրուկցիայի և աշխատանքի արագության լինում են տարբեր և մեկը մյուսին չի փոխարինում: Վերջին ժամանակներում արտադրված պլատաների վրա լինում են DDR , DDR2 , DDR3տիպի օպերատիվ հիշողության պլատաներ :
Եթե հարկ լինի համակարգչի վրա ավելի մեծ հիշողություն ունեցող օպերատիվ հիշողության պլատա դնել , հարկավոր է լինել ուշադիր:
5604 5605

Տոնոյան Գրետա
07.04.2018, 00:25
Կոշտ սկավառակ
Կոշտ սկավառակը համակարգիչի մեջ մեծ քանակի տվյալները երկարաժամկետ պահելու միակ սարքն է:
Կոշտ սկավառակները լինում են 3 տեսակի .
Պտտվող մագնիսական սկավառակով (ATA) և (SATA) : Որոնք իրենց հերթին լինում են տարբեր արագությունների ըստ սկավառակի պտտման արագության : Որքան սկավառակը արագ է պտտվում այնքան արագ է աշխատում :
Եվ կրիստալների հիման վրա աշխատող (SSD) : Վերջիններս աշխատում են 15 - 20 անգամ արագ , բայց ունեն որոշ թերություններ , շատ թանկ են և ունեն աշխատանքի որոշոկի ժամանակ , որից հետո փչանում են : Տեխնոլոգիաների զարգացման հետ հնարավոր է , որ ապագայում այդ թերությունները վերանան :
5607

Լուսինէ Ավագյան
07.04.2018, 00:27
Անչափ զգացված եմ, հարգելի Գրետա, իմ պաշարին անդրադառնալու և հղումը ձեր թեմայում տեղադրելու համար։ Հետևում եմ ձեր ստեղծած թեմաներին, և շատ ուրախալի է, որ դրանք բոլորն էլ հագեցած են կարևոր և օգտակար տեղեկատվությամբ, մեր գործընկերների հսկայական աշխատանքը ներկայացնող գրառումներով։

Լուսինէ Ավագյան
07.04.2018, 00:37
Ներկայացնում եմ մի շարք ցուցադրություններ, որոնք կարող են օգնել մեր գործընկերներին՝ մաթեմատիկայի դասաժամերն առավել արդյունավետ անցկացնելու։
Սովորական կոտորակներ
https://lib.armedu.am/resource/3114

Եռանկյուններ, զուգահեռ ուղիղներ, առնչություններ կողմերի և անկյունների միջև
https://lib.armedu.am/resource/10062

Լուսինէ Ավագյան
07.04.2018, 00:44
Հարգելի գործընկերներ, վստահաբար կարելի է ասել, որ հեռու չեն այն ժամանակները, երբ թեմատիկ գրավոր աշխատանքները, և առհասարակ գիտելիքի ստուգումը, ևս կիրականացվեն առցանց եղանակով՝ թեթևացնելով ուսուցչի աշխատանքը։ Առցանց թեստեր կազմելու լայն հնարավորություններ է ընձեռում Google Forms -ը։ Այն բավականին մատչելի գործիք է և կարելի է ինքնուրույն ուսումնասիրել և տիրապետել։

Տոնոյան Գրետա
07.04.2018, 00:50
Անչափ զգացված եմ, հարգելի Գրետա, իմ պաշարին անդրադառնալու և հղումը ձեր թեմայում տեղադրելու համար։ Հետևում եմ ձեր ստեղծած թեմաներին, և շատ ուրախալի է, որ դրանք բոլորն էլ հագեցած են կարևոր և օգտակար տեղեկատվությամբ, մեր գործընկերների հսկայական աշխատանքը ներկայացնող գրառումներով։

Սիրելի Լուսինե, ես եմ շնորհակալ Ձեզանից , որ պատրաստում եք այդպիսի հետաքրքիր պաշարներ: Ցուցադրումները պատրաստել եք այնպիսի լրացուցիչ տեղեկատվական ու հետաքրքրքշարժ նյութերով, որ դասապրոցեսը դարձնում է գրավիչ, բովանդակալից ու հետաքրքիր, խթանում է աշակերտների սովորելու ցանկությունը, ընդլայնում է նրանց մտահորիզոնը, բարձրացնում ճաշակը: Ինձ դուր եկավ նաև , որ միջառարկայական կապ եք ստեղծել երեք առարկաների միջև: Չմոռանամ ասել, որ այդ պաշարը մեկն էր Ձեր տասնյակից ավել պաշարներից: Ես ուրախ կլինեի եթե դուք ներկայացնեիք Ձեր դասերից իմ թեմայում: Շնորհակալությու՜ն:

Տոնոյան Գրետա
07.04.2018, 23:17
Ներկայացնում եմ մի շարք ցուցադրություններ, որոնք կարող են օգնել մեր գործընկերներին՝ մաթեմատիկայի դասաժամերն առավել արդյունավետ անցկացնելու։
Սովորական կոտորակներ
https://lib.armedu.am/resource/3114

Եռանկյուններ, զուգահեռ ուղիղներ, առնչություններ կողմերի և անկյունների միջև
https://lib.armedu.am/resource/10062
Սիրելի′ Լուսինե , շնորհակալ եմ , որ ձեր նյութերը պատրաստելիս չաձազանց ուշադիր և հետևողական եք եղել, չեք հեռացել գիտականությունից, ներկայացված փաստերը հիմնավորված են,հասկացություննեը հստակ ձևակերպված, իսկ դատողությունները՝ որոշակի ու կոնկրետ:Ձեր ցուցադրումներում ընդգրկել եք այնպիսի առաջադրանքներ ու խնդիրներ որոնք բացահայտում են մաթեմատիկական գիտելիքների գործնական կիրառական նշանակությունը: Ցուցադրումներում այսպիսի նյութերի ընդգրկումը դասապրոցեսը դարձնում է գրավիչ բովանդակալից ու հետաքրքիր, խթանում է աշակերտների սովորելու ցանկությունը, նպաստում նրանց մտահորիզոնի ընդլայնմանն ու արժեհամակարգի ձևավորմանը:

Գայանե Սիմոնյան
08.04.2018, 00:11
Գրետա ջան, քանի որ թեմայում խոսք գնաց համակարգչային ցուցադրումների մասին, և քո գրառումներում, որպես օգտակար դիտարկումներ, ներկայացրել ես փոքրիկ հատվածներ իմ «Որոշ նկատառումներ էլեկտրոնային ուսումնական նյութերի ստեղծման վերաբերյալ» հոդվածից, ուստի հարկ եմ համարում մեր գործընկերներին ներկայացնել հոդվածն ամբորջությամբ:
Այս նյութը ներկայացրել եմ «Մաթեմատիկական կրթություն» 4-րդ միջազգային մաթեմատիկական գիտաժողովում, որը տեղի ունեցավ 2016 թ. հոկտեմբերի 14-15-ին՝ մանկավարժական համալսարանում: Այն կազմակերպել էին Խ.Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանը, ՀՀ Գիտության պետական կոմիտեն և Կրթության ազգային ինստիտուտը:

Հոդվածը տպագրվել է նաև «Մաթեմատիկան դպրոցում» գիտամեթոդական ամսագրի 2016 թ.-ի 5-րդ համարում՝ էջ 35-44 http://www.aniedu.am/wp-content/uploads/2016/07/MD5.pdf:

Հույս ունեմ, որ վերջինս (http://lib.armedu.am/resource/14892) օգտակար կլինի նրանց համար, ովքեր փորձում են ցուցադրումներ պատրաստել MS PowerPoint գրաֆիկական խմբագրիչի միջոցով:

Լուսինէ Ավագյան
08.04.2018, 00:26
Գայանե ջան, գուցե և քիչ չեն համակարգչային ցուցադրումների պատրաստման մասին նյութերն ու տեղեկությունները, որոնք կարելի է գտնել և մեջբերումներ կատարել։ Քո աշխատանքն առանձնանում է նրանով, որ այն ամբողջությամբ հիմնված է քո՝ տարիների աշխատանքով ձեռք բերված փորձի հիման վրա ( ոչ թե, ինչպես հաճախ ենք հանդիպում, տարբեր աղբյուրներից կատարված մշակում) և հրաշալի ուղեցույց է։

Տոնոյան Գրետա
08.04.2018, 00:40

Գայանե ջան, ես ծանոթ եմ «Որոշ նկատառումներ էլեկտրոնային ուսումնական նյութերի ստեղծման վերաբերյալ» հոդվածին, «Մաթեմատիկան դպրոցում» գիտամեթոդական ամսագրից: Շատ եմ հավանում և օգտվում եմ, երբ պետք է լինում: Համաձայն եմ Լուսինեի հետ՝
«Գայանե ջան, գուցե և քիչ չեն համակարգչային ցուցադրումների պատրաստման մասին նյութերն ու տեղեկությունները, որոնք կարելի է գտնել և մեջբերումներ կատարել, սակայն քո աշխատանքն առանձնանում է նրանով, որ այն ամբողջությամբ հիմնված է քո՝ տարիների աշխատանքով ձեռք բերված փորձի հիման վրա և հրաշալի ուղեցույց է»։ Եվ ավելացնեմ , որ այդ հոդվածը ուսումնասիրողները ավելի ճիշտ և ճաշակով նյութեր կստեղծեն:

Գայանե Սիմոնյան
08.04.2018, 01:04
Գայանե ջան, գուցե և քիչ չեն համակարգչային ցուցադրումների պատրաստման մասին նյութերն ու տեղեկությունները, որոնք կարելի է գտնել և մեջբերումներ կատարել։ Քո աշխատանքն առանձնանում է նրանով, որ այն ամբողջությամբ հիմնված է քո՝ տարիների աշխատանքով ձեռք բերված փորձի հիման վրա ( ոչ թե, ինչպես հաճախ ենք հանդիպում, տարբեր աղբյուրներից կատարված մշակում) և հրաշալի ուղեցույց է։

Լուսինե ջան, իրավացի ես: Այդ հոդվածում աշխատել եմ ներկայացնել իմ դիտարկումները և կիսել փորձս: Ինքդ էլ համակարգչային ցուցադրումները պատրաստում ես մեծ վարպետությամբ ու հմտորեն, որոնք ես սիրով կիրառում եմ: Շնորհակալություն:

Տոնոյան Գրետա
08.04.2018, 19:55

Գայանե ջան, ես նույնպես համաձայն եմ Ձեր հետ , որ Լուսինեյի պատրաստած ցուցադրումները հետաքրքիր են ու կիրառելի, առանց որևէ ավելորդությունների: Ես նույնպես կիրառում եմ իմ դասապրոցեսում: Շնորհակալություն:

Տոնոյան Գրետա
08.04.2018, 21:13
Ինչպես ունենալ էլեկտրոնային փոստի հասցե:
google.com կայքում
Էլեկտրոնային փոստ կարելի է ունենալ շատ կայքերում : Դրանցից մեկը google.com կայքն է :
Այդտեղ էլեկտրոնային փոստ ունենալու համար մտեք google.com կայքը :
Մտեք կայքի վերևի աջմասում գտնվող Почта գրած հղումը։
Բացված հաջորդ պատուհանում մտեք Создать аккаунт կետը ։
Բացված հաջորդ պատուհանում հարկավոր է լրացնել ձևը։
1․ Գրեք Ձեր անունը։
2․ Գրեք Ձեր ազգանունը։
3․ տողում հարկավոր է գրել անգլերեն տառերով էլեկտրոնային հասցեյի անուն , այն անունը որը ուզում եք որ լինի : Գրելուց հետո կայքը ստուգում է ձեր գրած անունը ու եթե այդ անունից կա , կողքին գրում է логин свободен կամ логин занят : Եթե գրում է логин занят ապա փոխեք ձեր գրած անունը , կարող եք դեմը կամ հետևը թիվ ավելացնել :
4․ Գրեք գաղտնաբառ։
5․ Գրեք գաղտնաբառ։
6-7․ Գրեք Ձեր տվյալները։
8․ Գրեք Ձեզ հասանելի բջջային հեռախոսի համար, լինում են դեպքեր երբ կայքը sms է ուղարկում նոր ակտիվացնում։
9․ Կարող եք չլրացնել։
Եվ սեղմեք Далее սեղմակին։
Բացված հաջորդ պատուհանում մկի անվակը պտտելով ամբողջ գրած տեքստը նայեք, որպեսզի ակտիվանա Принимаю սեղմակը և սեղմեք այդ սեղմակին։
Բացված հաջորդ պատուհանում սեղմեք Перейти к сервисам gmail սեղմակին։
5676 5677

Տոնոյան Գրետա
08.04.2018, 21:21
Google chrome դիտարկիչի ստեղնաշարային հապավումների ցուցակ

1. Ctrl + N - բացել նոր պատուհան

2. Ctrl + T - բացել նոր ներդիր

3. Ctrl + Shift + T - բացել վերջին փակած էջը ,Google chrome դիտարկիչը հիշում է 10 էջ

4. Ctrl + 9 - անցում վերջին էջին

5. Ctrl + PgDown - անցում հաջորդ էջին

6. Ctrl + PgUp - անցում նախորդ եջին

7. Ctrl + W կամ Ctrl + F4 - փակել ակտիվ էջը

8. Alt + Home - բացել գլխավոր էջը

9. Alt + F կամ Alt + E - բացել մենյուն

10. Ctrl + H - բացել "История" էջը

11. Ctrl + J - բացել "загрузки" էջը

12. Ctrl + Shift + Delete - բացել "Очистить историю" էջը

13. Ctrl+L - նշել էջի հասցեն

14. Ctrl + P - տպել տվյալ էջը

15. Ctrl + S - հիշացնել տվյալ էջը

16. Ctrl + F - բացել որոնում տողը

17. Ctrl + G - անցում որոնման հաջորդ արդյունքին

18. Ctrl + U - նայել էջի բնօրինակ կոդը

19. F11 - էջը նայել լրիվ էկրանին , հետ գնալու համար սեղմել F11

20. Ctrl և պտտել մկի անվակը - փոխել էջի մասշտաբը

21. Ctrl + 0 - էջի մասշտաբը բերել հին վիճակի

22. Home - գնալ էջի սկիզբը

23. End - գնալ էջի վերջը

24. Shift + պտտել մկի անվակը - էջը շարժել աջ ու ձախ

Գոհար Խաչատրյան Յուրիի
09.04.2018, 00:56
Էլեկտրոնային փոստ կարելի է ունենալ նաև yandex.ru կայքում :
Այդտեղ էլեկտրոնային փոստ ունենալու համար մտեք yandex.ru կայքը :Սեղմեք Завести ящик սեղմակին :
Բացված պատուհանի

1 տողում գրում եք ձեր անունը , անգլերեն կամ ռուսերեն տառերով :
2 տողում գրում եք ձեր ազգանունը , նույնպես անգլերեն կամ ռուսերեն :
3 տողում հարկավոր է գրել անգլերեն տառերով էլեկտրոնային հասցեյի
անունը , այն անունը որը ուզում եք որ լինի : Գրելուց հետո կայքը
ստուգում է ձեր գրած անունը ու եթե այդ անունից կա , կողքին գրում է
логин свободен կամ логин занят : Եթե գրում է логин занят ապա
փոխեք
ձեր գրած անունը , կարող եք դեմը կամ հետևը թիվ ավելացնել :
4 տողում գրեք ծածկանուն , որով պետք է մտնեք ձեր փոստը
5 տողում կրկնեք ձեր գրած ծածկանունը :
6 տողի վրա սեղմեք մկի ձախ սեղմակով և բացված ցուցակում ընտրեք
ցանկացած հարց :
7 տողում գրեք այդ հարցի ձեր ուզած պատասխան : Դա պետք ե գալիս
երբ մոռանում եք գաղտնաբառը :
8 տողում պետք է գրել հեռախոսի համար : Կարող եք չգրել :
9 տողում գրեք տողի ձախ կողմի նկարի վրայի տառերը և թվերը :
ԵՎ սեղմեք Зарегистрироваться սեղմակին :
Սեղմելուց հետո կտեղափոխվեք ձեր էլեկտրոնային փոստարկղի մեջ ու կարող եք արդեն օգտագործել :
Հիշեք ձեր գրած логин ,և пароль 5699

Վիոլետա Կոստանդյան
09.04.2018, 23:22
Երեխան ունի իր առանձահատուկ տեսնելու, մտածելու և զգալու ունակությունները: Չկա ավելի հիմար բան , քան փորձել փոխարինել դրանք մեր ունակություններով:
(Ժ. Ժ. Ռուսո):

Մեծանալ ամենից առաջ, թերևս, նշանակում է սովորել ամեն ինչ անել ինքնուրույն։ Իսկապես, մանկության հիմնական առանձնահատկությունը փոքրիկ մարդու կախվածությունն է մեծահասակներից։ Հասունանալ նշանակում է ինքնուրույնություն ձեռք բերել։
Կրթել և դաստիարակել անհատական մտածողություն ունեցող, ինքնուրույն գործող և իր սկզբունքներն ունեցող աշակերտ յորաքանչյուր ուսուցչի պարտքն է:
Ակտիվ ուսուցումը ենթադրում է այնպիսի մեթոդների համակարգի կիրառում, որը ոչ թե նախատեսում է ուսուցչի կողմից պատրաստի գիտելիքի մատուցում, մտապահում և վերարտադրություն, այլև ուսուցման ակտիվ ճանաչողական և պրակտիկ գործունեության ընթացքում գիտելիքների և հմտությունների ինքնուրույն ձեռքբերում։ Ուսուցման ճանաչողական գործընթացը ակտիվացնելու համար կիրառվում են ուսուցման ավանդական մեթոդները՝ օգտագործելով այնպիսի հնարներ, ինչպիսիք են պրոբլեմային իրավիճակի ստեղծումը, հարցադրումը՝ ներառելով պրակտիկ վարժություններ, խնդիրներ։ Իհարկե, ակտիվ մեթոդների կիրառումը ուղղված է առաջնային գիտելիքի ձեռք բերմանը, մտածողության զարգացմանը, հետաքրքրությունների, հմտությունների, կարողությունների ձևավորմանը, սակայն պետք է հաշվի առնել, որ այդ գործընթացը բավականին ժամանակ է պահանջում և այդ պատճառով անհնար է անցկացնել ողջ ուսուցումը միայն ակտիվ մեթոդներով։ Դրանց հետ զուգահեռ կիրառվում են նաև ավանդական մեթոդներ, ինչպիսիք են պատմելը, բացատրելը, դասախոսություն: Բայց իմ կարծիքով ավելի կարևոր է ,որ ուսուցիչը օգնի սովորողին ինքնագրթությամբ զբաղվելու: Կնշեմ կայքերի հղումներ որոնց միջոցով երեխան կարող է զբաղվել ինքնագրթությամբ.

http://learnpro.am/
https://imangleren.wordpress.com/
https://mathnet.am/l
http://das.am/
http://www.alleng.ru/
http://school-assistant.ru/
http://school-assistant.ru/
http://school-assistant.ru/
http://www.imdproc.am/

Ինքնուրույնությունը կարող է ձևավորվել միմիայն համապատասխան գործունեության գործընթացում: Եթե երեխային սովորեցնում ենք պարտադրաբար, եթե նրան ուսումնական գործունեության ազատություն, սխալվելու և սեփական սխալների հիման վրա ճշմարիտ ճանապարհ դուրս գալու իրավունք չենք տալիս, երբեք նրանից ինքնուրույն մարդ չի ձևավորվի : Սովորողի հնարավորինս ազատ ուսումնական գործունեություն ծավալելու իրավունքի ոտնահարումը շատ հոգեբանական վնասների պատճառ է դառնում:
Ինքնուրույնության գաղափարի համատեքստում ուսուցչի համար կարևոր խնդիր է դառնում ուսուցման գործընթացն աստիճանաբար ինքնուսուցման գործըն-թացի վերածելը: Ինքնուսուցման պարագայում սովորողն ինքն է կազմակերպում, կարգավորում և հսկում իր իմացական գործունեությունը: Յուրաքանչյուր ուսուցիչ պետք է կարևորի աշակերտի ինքնուրույն գործունեությունը և նպաստի նրա ինքնագործունեության զարգացմանը ՝ սկսած առաջին դասարանից : Ուսուցիչը պետք է նաև համատեղ աշխատանք կազմակերպի ծնողների հետ , որ նրանք էլ տանը նպաստեն երեխաների ինքնագործունեության ձևավորմանը ՝ վստահելով երեխաներին , որովհետև երեխաները կարող են կատարել մեր պատկերացրածից ավելին , նրանք են մեր ապագան ,մեր երկիրը պահողները :
Ուսուցման գործընթացի կազմակերպման նոր ձևերը , մեթոդները և տեխնոլոգիաները պետք է նպաստեն մարդու ինքնուրույնության ձևավորմանը , հիմնարար գիտելիքների ձեռքբերմանն ու ստեղծագործական կարողությունների զարգացմանը :

Տոնոյան Գրետա
10.04.2018, 00:15

Երբեք մի՛ դադարեք սովորել՝

Ալբերտ Էյնշտեյն

Սիրելի Վիոլետա, համամիտ եմ Ձեր հետ . ինքնուրույնությունը կարող է ձևավորվել միմիայն համապատասխան գործունեության գործընթացում,որը կազմակերպում, վերահսկում է անհատը: Ինքնակրթությունը միջոց է առարկայական խոր և կայուն գիտելիքներ, զարգացած ընդհանուր կուլտուրա, ստեղծագործական, ճանաչողական կարողություններ և հմտություններ ձեռք բերելու, նպատակասլացության, աշխատասիրության մշակման համար: Մանկավարժի մասնագիտական զարգացման անհրաժեշտ նախապայման է ինքնակրթությունը: Պետք է ուսուցիչը կարողանա խթանել սովորողի ինքնակրթությամբ զբաղվելու գործընթացը: Սովորողներն ինքնակրթությամբ զբաղվելու համար կարող են գրանցվել հեռավար դասընթացների, կամ այնպիսի կայքերում, որտեղ կարող են ամրապնդել և խորացնել իրենց գիտելիքներն ու հմտությունները: Այո′ մենք պետք է թույլ տանք , որ սեփական սխալների հիման վրա կարողանա սովորել և զանազանել ճիշտն ու օգտակարը:
Ինքնակրթությամբ զբաղվելու 7 պարզ եղանակ
1. Գիրք կարդացեք
2. Փորձեք շփում հաստատել այնպիսի մարդկանց հետ, ովքեր արդեն իսկ տեղեկացված են Ձեզ հետաքրքրող թեմայից
3. Մասնակցեք էքսկուրսիաների
4. Հանրագիտարաններ կարդացեք և փնտրեք առցանց տեղեկատվություն
5. Դիտեք ուսուցողական հաղորդումներ
6. Մասնակցեք առցանց դասընթացների
7. Գրադարաններ

Նարինե Մարկոսյան
10.04.2018, 00:36

Սովորեք երեկվա´ օրից, հույս դրեք վաղվա´ օրվա վրա և միշտ հարցեր տվեք.
Ալբերտ Էյնշտեյն

Երևակայությունը գիտելիքներից առավել զորեղ է, տրամաբանությունն օգնում է վերլուծել և հասկանալ ցանկացած խնդիր:

Երբեք անիմաստ չէ մտքեըը տարբեր վայրեր հասցնել։ Ձեր ուղեղում ստեղծեք այն ամենը, ինչ ցանկանում էք և այնպես արեք, որ այդ միջավայրում ամեն ինչ հնարավոր լինի։ Այս կերպ մարզելով ուղեղը դուք նույնիսկ կբարելավեք Ձեր հումորի զգացումը։

Մարդկային կյանքի ամենասիրելի բաները խորհրդավոր և անհասկանալի են: Եթե ցանկանում եք, որ ձեր երեխան խելացի լինի, հեքիաթներ կարդացեք:

Լավ նկարիչները ստեղծում են, մեծ նկարիչները՝ գողանում, իսկ իսկական նկարիչները պատվերը ժամանակին են կատարում:

Վիոլետա Կոստանդյան
12.04.2018, 00:24
Ինքնուրույնությունը կարող է ձևավորվել միմիայն համապատասխան գործունեության գործընթացում: Եթե երեխային սովորեցնում ենք պարտադրաբար, եթե նրան ուսումնական գործունեության ազատություն, սխալվելու և սեփական սխալների հիման վրա ճշմարիտ ճանապարհ դուրս գալու իրավունք չենք տալիս, երբեք նրանից ինքնուրույն մարդ չի ձևավորվի : Սովորողի հնարավորինս ազատ ուսումնական գործունեություն ծավալելու իրավունքի ոտնահարումը շատ հոգեբանական վնասների պատճառ է դառնում:
Ինքնուրույնության գաղափարի համատեքստում ուսուցչի համար կարևոր խնդիր է դառնում ուսուցման գործընթացն աստիճանաբար ինքնուսուցման գործըն-թացի վերածելը: Ինքնուսուցման պարագայում սովորողն ինքն է կազմակերպում, կարգավորում և հսկում իր իմացական գործունեությունը: Յուրաքանչյուր ուսուցիչ պետք է կարևորի աշակերտի ինքնուրույն գործունեությունը և նպաստի նրա ինքնագործունեության զարգացմանը ՝ սկսած առաջին դասարանից : Ուսուցիչը պետք է նաև համատեղ աշխատանք կազմակերպի ծնողների հետ , որ նրանք էլ տանը նպաստեն երեխաների ինքնագործունեության ձևավորմանը ՝ վստահելով երեխաներին , որովհետև երեխաները կարող են կատարել մեր պատկերացրածից ավելին , նրանք են մեր ապագան ,մեր երկիրը պահողները :
Ուսուցման գործընթացի կազմակերպման նոր ձևերը , մեթոդները և տեխնոլոգիաները պետք է նպաստեն մարդու ինքնուրույնության ձևավորմանը , հիմնարար գիտելիքների ձեռքբերմանն ու ստեղծագործական կարողությունների զարգացմանը :

http://lib.armedu.am/resource/18317

Տոնոյան Գրետա
12.04.2018, 00:33
5830

Weforum.org կայքը գրում է, որ ապագայի համալսարաններում մեզանից յուրաքանչյուրն իր համակարգչում ռոբոտ ուսուցիչ կունենա, որը կղեկավարի սովորելու գործընթացը։ Վեց շաբաթական կուրսերը կամ կոդավորման դասընթացները կլինեն այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ կլինի։ Կրթության աշխարհն ամբողջությամբ թվային և անհատականացված կլինի՝ հնարավորություն տալով սովորել համակարգչի օգնությամբ աշխարհի ցանկացած ծայրից։
Նոր աշխատանքները նոր հմտություններ են պահանջում
4-րդ արդյունաբերական հեղափոխության արդյունքում համալսարաններն ու ընկերությունները կանգնում են բազմաթիվ փոփոխությունների առաջ՝ սկսած զարգացող տեխնոլոգիաներից՝ մինչև առավել լայն սոցիալական փոփոխություններ։ «Աշխատանքների ապագան» զեկույցում ընդգծվել է, թե ինչպես են այդ միտումները փոխում աշխատող ուժի կառուցվածքը։ Զեկույցում քննարկման հիմնական առարկան աշխատանքի բնույթի փոփոխությունն է։ Այսօր աշխատանքը մեծապես միասնական է և կենտրոնացած՝ համակարգային խնդիրները ստեղծագործական ճանապարհներով լուծելու վրա։ Բացի այդ, աշխատանքն այսօր առավել շատ է ընդգրկում տարբեր գիտությունների միախառնում, քան նախկինում։ Որպես օրինակ՝ կարող ենք դիտարկել, թե ինչպես է Google ընկերությունն աշխատանքի ընդունել հոգեբանների՝ մասնագետներին օգնելու համար ֆոնտեր ստեղծելիս, և մարդաբանների՝ հասկանալու համար, թե ինչպես են օգտատերերը մտածում և վարվում։
Զեկույցում ընդհանրական եզրահանգումների հիման վրա ներկայացվել են այն 10 անհրաժեշտ կարողությունները, որոնց մարդը պետք է տիրապետի 2015 և 2020 թվականներին:

Տոնոյան Գրետա
12.04.2018, 00:50
Թոփ 10 կարողությունները
2015թ.
1. Մյուսների հետ համաձայնեցված գործողություններ
2. Մարդկային ռեսուրսների կառավարում
3. Քննադատական մտածողություն
4. Բանակցելու ունակություն
5. Որակի ստուգում
6. Ծառայությունների ուղղորդում
7. Դատողություններ անելու և որոշումներ կայացնելու ունակություն
8. Ակտիվ լսողություն
9. Ստեղծարարություն
10. Խնդիրների համակարգային լուծում
2020թ.
1. Խնդիրների համակարգային լուծում
2. Քննդատական մտածողություն
3. Ստեղծարարություն
4. Մյուսների հետ համաձայնեցված գործունեություն
5. Էմոցիոնալ դատողություն
6. Դատողություններ անելու և որոշումներ կայացնելու ունակություն
7. Ծառայությունների ուղղորդում
8. Բանակցելու հնարավորություն
9. Ճանաչողական ճկունություն
10. Մարդկային ռեսուրսների կառավարում
Այս կարողությունները զարգացնելու համար, ըստ մասնագետների, միայն ակադեմիական կրթությունը բավարար չէ։ Դրանք զարգացնելու համար անհրաժեշտ է նաև փորձ և փոխգործակցություն։ Մենք սովորում ենք համակարգային մտածողությանը, հարաբերությունների կարգավորմանը, զգացմունքային առումով կիրթ լինելուն՝ այդ կարողությունները կիրառելիս՝ մեծ և փոքր խնդիրներ լուծելու համար։
Չորրորդ ինդուստրիալ հեղափոխությունը մեզ ևս մեկ միտում է բերում՝ արագ փոփոխություններ։ Կասկած չկա, որ տեխնոլոգիական միտումները և կարողությունների ցանկը շարունակելու են փոխվել առաջիկա հինգ տարիների ընթացքում։ Դրանց հարմարվելն օրվա հրամայականը կլինի։ Բոլոր մակարդակի աշխատակիցները կարիք կունենան նոր գիտելիքներ ձեռք բերել և նոր կարողությունների տիրապետել իրենց ողջ կյանքի ընթացքում։
5831

Տոնոյան Գրետա
12.04.2018, 00:54
Համալսարան, որը կհամապատասխանի 4-րդ ինդուստրիալ հեղափոխությանը
Նախ՝ ապագայի համալսարանը միտված կլինի ճանաչողական և բազմաֆունկցիոնալ կարողությունների հաղորդմանը, ինչպիսիք են ստեղծարարությունը, քննադատական մտածողությունը, համագործակցելու կարողությունը և խնդիրների համակարգային լուծման կարողությունը։ Ուսանողները կստանան համակարգված գիտելիքներ՝ գիտություն, տեխնոլոգիա, ինժեներական և մաթեմատիկական կամ այլ կուրսերի ընթացքում։ Կրթության և աշխատանքային փորձի համակցությամբ ուղեկցվող կրթությունը կտարածվի այնպիսի երկրներից, ինչպիսիք են Ավստրալիան, Բրազիլիան, Կանադան, Գերմանիան և ԱՄՆ-ը, որտեղ ուսուցման նմանատիպ պրակտիկա արդեն առկա է։
Ապագայի համալսարանը կգործի նաև «սովորել սովորելու» վրա սկզբունքով։ Կրթությունը ողջ կյանքում շարունակվող գործընթաց է, և այսօրվա փոփոխությունների պարագայում յուրաքանչյուրը կարիք կունենա ողջ կյանքի ընթացքում նոր կարողություններ ձեռք բերել։ Համալսարաններում դասավանդողներն աշակերտներին կդրդեն զարգացնել դասասենյակից դուրս սովորելու կարողությունը։ Բացի կարգապահությունից՝ համալսարանները կփորձեն սովորեցնել հիմնարար կարողություններ. օրինակ՝ ինչպես գտնել տեղեկատվության նոր աղբյուրներ, փորձագետներ, և ճիշտ հարցադրումներ ձևակերպել։
Կրթական տեխնոլոգիաներն իրենց դերն ունեն, բայց դրանց դերը սովորելու գործընթացին աջակցելն է, և ոչ թե՝ ամբողջությամբ դրա տեղը գրավելը։ Այսօր արդեն շատ համալսարաններ առաջարկում են կրթական վերը նշված բաղադրիչները։ Դրանց մեծ մասը նոր չեն։
Ցավոք, շատ համալսարաններ դեռևս չեն օգտագործում այս մոդելը։ Խնդիրն այս մոդելն առավել ունիվերսալ և հասանելի դարձնելն է։ Մենք շատ հեռու ենք այն ժամանակներից, երբ խնդիրների համակարգված լուծումը և ստեղծարարությունը հատուկ պետք է լինեն միայն ընկերության ղեկավարներին։ Անհրաժեշտ է, որ յուրաքանչյուրը հասնի իր կարողությունների ամենաբարձր մակարդակին՝ լինի նա ղեկավար կամ այլ աշխատակից։
168.am

Տոնոյան Գրետա
12.04.2018, 23:37
F1 – F12. Չափազանց օգտակար կոճակներ, որ պետք է իմանա յուրաքանչյուր մարդ
5886
Քչերը գիտեն, որ ստեղնաշարի վերին հատվածում տեղակայված ֆունկցիոնալ կոճակները՝ F1 – F12-ը, իրականում ոչ միայն տարած զբաղեցնելու համար են, այլև ունակ են մի շատ օգտակար գործողություններ կատարել։ Դրանց օգնությամբ նույն աշխատանքը հնարավոր է մի քանի անգամ ավելի արագ կատարել, ինչի պատճառով էլ դրանց իմացությունը պարտադիր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ժամանակ խնայել և արագ աշխատել։
58875887

Տոնոյան Գրետա
12.04.2018, 23:45
«Word»-ի 15 գաղտնիք, որոնք կհեշտացնեն Ձեր աշխատանքը
5889
Աշակերտ լինեք, ուսանող, թե գրասենյակային աշխատող՝ առանց Word ծրագրի անհնար է։ Բայց շատ մարդիկ, նույնիսկ երկար տարիներ աշխատելով այս ծրագրի հետ, գլխի չեն ընկնում այս տեքստային խմբագրիչի որոշ օգտակար հնարավորությունների մասին։ Բացում ենք գաղտնիքները։

https://mediamag.am/17-secrets-word/

Տոնոյան Գրետա
12.04.2018, 23:53
Windows ստեղնի 21 ֆունկցիա
58955895
Յուրաքանչյուր համակարգչի վրա կա այս ստեղնը, որը շատերի կողմից անտեսված է կամ շատերը այն համարում են ոչ պիտանի։ Իրականում Windows լոգոտիպով այս փոքրիկ ստեղնը կարող է շատ օգտակար լինել։

https://mediamag.am/windows-stexn/

Lianna Manukyan
13.04.2018, 10:46
«Word»-ի 15 գաղտնիք, որոնք կհեշտացնեն Ձեր աշխատանքը
5889
Աշակերտ լինեք, ուսանող, թե գրասենյակային աշխատող՝ առանց Word ծրագրի անհնար է։ Բայց շատ մարդիկ, նույնիսկ երկար տարիներ աշխատելով այս ծրագրի հետ, գլխի չեն ընկնում այս տեքստային խմբագրիչի որոշ օգտակար հնարավորությունների մասին։ Բացում ենք գաղտնիքները։

https://mediamag.am/17-secrets-word/

Հարգելի Գրետա,շնորհակալություն ուսուցանող և բովանդակալից նյութերի համար:

Գոհար Խաչատրյան Յուրիի
13.04.2018, 17:23
5907

Մոնիտոր - համակարգչային սարքավորում է, որը նախատեսված է տեքստային և գրաֆիկական ինֆորմացիան էկրանին արտածելու համար։ Մոնիտորները սովորաբար լինում են գունավոր, չնայած համակարգչային տեխնոլոգիաների զարգացման ավելի վաղ էտապում կային նաև միագույն մոնիտորներ։ Էկրանի վրա արտացոլվող ցանկացած պատկեր կազմված է դիսկրետ կետերի բազմությունից, որոնց անվանում են փիքսելներ։ Մոնիտորները չափվում են իրենց անկյունագծով, որոնք լինում են 14,15,17,... դյումանոց(1 դյում = 25.4 մմ)։ Մոնիտորները լինում են հարթ և գոգավոր։ Կառուցվածքային տեսակետից գոյություն ունեն նաև հեղուկաբյուրեղային, պլազմային և այլ մոնիտորներ։

Տոնոյան Գրետա
13.04.2018, 23:48
Խնդիրների լուծում Microsoft Mathematics-ի օգնությամբ

ՀՂՈՒՄ՝
https://www.youtube.com/watch?v=21zR8pSw_fk

Տոնոյան Գրետա
14.04.2018, 00:01
Google Chrome բրաուզերի կարգավորումներում Adblock plus ընդլայնման տեղադրումը, որը կօգնի առանց գովազդների բրաուզերով աշխատանքը բարելավելու և ուսուցման որակը բարձրացնելուն:

ՀՂՈՒՄ՝

https://drive.google.com/file/d/0B_ntM-XHqg_0aVVzdTJaYUxTTHM/view

Գոհար Խաչատրյան Յուրիի
14.04.2018, 10:42
Խնդիրների լուծում Microsoft Mathematics-ի օգնությամբ

ՀՂՈՒՄ՝
https://www.youtube.com/watch?v=21zR8pSw_fk

Սիրելի Տոնոյան շատ հետաքրքիր ծրագրով եք կիսվել ,շնորհակալություն ։
Ես էլ իմ կողմից կավելացնեմ հետևյալ նյութը Բաժանման գաղափարի մասին

https://youtu.be/h3OoemsRirQ

Heghin
15.04.2018, 14:08
Ուսուցման համակարգչային միջոցները կոչվում են ինտերակտիվ, քանի որ դրանք օժտված են «արձագանքելու» սովորողի և ուսուցչի գործողությունների, նրանց հետ «մտնել» երկխոսության մեջ, ինչը և կազմում է համակարգչային ուսուցման մեթոդիկայի գլխավոր առանձնահատկությունը: Գիտության և մշակույթի, ինտերակտիվ շփման հետ երկխոսության համար երեխային կատարյալ եզակի հնարավորություններ է տալիս համաշխարհային համակարգչային ցանցը-ԻՆՏԵՐՆԵՏ-ը: Տեղեկատվական տեխնոլոգիաները մեծացնում են դասի տեղեկատվությունը, ուսման էֆֆեկտիվությունը, դասին տալիս են շարժողունակություն և արտահատչություն:

Էլեոնորա Հովհաննիսյան
15.04.2018, 15:38

Կիսում եմ ձեր կարծիքը,հարգելի' Հեղին:Ինտերակտիվ մեթոդները ենթադրում են ակտիվ ուսուցում...Ինչը ուսումնական արդյունավետության նախապայմաններից մեկն է,և, ամենակարևորը,երեխաները հասկանում են` համակարգչի ճիշտ օգտագործման արդյունքում կարելի է արագ ու շատ ինֆորմացիա ձեռք բերել:

Վ. Հովհաննիսյան
15.04.2018, 15:43

Այո սիրելի Էլեոնորա, համակարգիչը միանգամայն նոր դուռ է բացում ուսուցման մեջ, այն դարձնելով առավել գրավիչ ու հետաքրքիր:

Ստեփանյան Նելլի
15.04.2018, 15:47
Այժմ ցանակացած առարկայի մատուցման ժամանակ դասապրոցեսի ընթացքում անհնար է պատկերացնել առանց համակարգչի կիրառման, որի միջոցով դասը կարելի է դարձնել ավելի հետաքրքիր և մատչելի:

Տոնոյան Գրետա
15.04.2018, 17:17
Ուսուցման համակարգչային միջոցները կոչվում են ինտերակտիվ, քանի որ դրանք օժտված են «արձագանքելու» սովորողի և ուսուցչի գործողությունների, նրանց հետ «մտնել» երկխոսության մեջ, ինչը և կազմում է համակարգչային ուսուցման մեթոդիկայի գլխավոր առանձնահատկությունը: Գիտության և մշակույթի, ինտերակտիվ շփման հետ երկխոսության համար երեխային կատարյալ եզակի հնարավորություններ է տալիս համաշխարհային համակարգչային ցանցը-ԻՆՏԵՐՆԵՏ-ը: Տեղեկատվական տեխնոլոգիաները մեծացնում են դասի տեղեկատվությունը, ուսման էֆֆեկտիվությունը, դասին տալիս են շարժողունակություն և արտահատչություն:

Հարգելի Հեղինե, ինչպես միշտ հետաքրքիր մեկնաբանություն եք գրել,չհամաձայնել Ձեր հետ չեմ կարող:
«Ինտերակտիվ» նշանակում է փոխազդող, համագործակցող («Inter»`փոխադարձ, «act»` գործողություն): Ինտերակտիվ դասը փոխգործակցություն է ոչ միայն դասավանդողի և սովորողի, այլև հենց իրենց՝ սովորողների միջև, ոսումնական նյութի և սովորողների միջև:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման տեմպը, ուսուցման ժամանակակից մեթոդները, սովորողների անընդհատ ինքնակրթության և զարգացման անհրաժեշտությունը պարտադրում է ուսուցման գործընթացում կիրառել այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք բարձրացնում են կրթության արդյունավետությունը և որակը, ապահովում են ինքնուրույն ճանաչողական գործունեության շարժառիթներ, նպաստում են միջառարկայական կապերի ամրապնդմանը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և առարկայական ծրագրերի ինտեգրման եղանակով: Այս պահանջներին բավարարում է ուսուցման ինտերակտիվ մեթոդների կիրառումը:
Էլեկտրոնային ինտերակտիվ մեթոդների կիրառումը նպաստում է ուսուցման գործընթացի բարելավմանը, ակտիվացնում և ստեղծագործ է դարձնում սովորողների և դասավանդողների անհատական և խմբային աշխատանքը: Այս ինտերակտիվ մեթոդների շնորհիվ սովորողները հաճույքով են սովորում, ակտիվորեն են մասնակցում դասին և ավելի հեշտ են յուրացնում ինչպես կրտսեր, այնպես էլ միջին և ավագ դպրոցներում: Ինտերակտիվ մեթոդներն ապահովում են այնպիսի բազային հմտությունների և կարողությունների զարգացում, ինչպիսիք են մտածելը, ստեղծագործելը, պրպտելը, ոչ ստանդարտ լուծումներ գտնելը, ինքնուրույն կողմնորոշվելը, հետազոտելը և նպատակաուղղվածությունը:
Շնորհակալություն:

Տոնոյան Գրետա
15.04.2018, 17:27
Կիսում եմ ձեր կարծիքը,հարգելի' Հեղին:Ինտերակտիվ մեթոդները ենթադրում են ակտիվ ուսուցում...Ինչը ուսումնական արդյունավետության նախապայմաններից մեկն է,և, ամենակարևորը,երեխաները հասկանում են` համակարգչի ճիշտ օգտագործման արդյունքում կարելի է արագ ու շատ ինֆորմացիա ձեռք բերել:

Համաձայն եմ Ձեր հետ սիրելի Էլեոնորա , ուսումնական արդյունավետության պայմաններից մեկն է ինտերակտիվ մեթոդներով ուսուցումը, և կարծում եմ, որ ինտերակտիվ դասի անցկացման ժամանակ դասավանդողը պետք է կատարի միայն ուղղորդող դեր: Դասի պլանը կազմելիս անպայման անհրաժեշտ է հաշվի առնել դասի աստիճանական զարգացումը, գործիքների համատեղ օգտագործումը, թիրախները, վերջնական նպատակը: Ինտերակտիվ առաջադրանքները և վարժությունները սովորականից տարբերվում են նրանով, որ սովորողները ոչ միայն ամրապնդում են իրենց գիտելիքները, այլև ուսումնասիրման, դիտարկման միջոցով յուրացնում են նորը, և այդ աշխատանքի պրոցեսում հասկանում են ճիշտ օգտվել համակարգչային ծրագրերից:

Տոնոյան Գրետա
15.04.2018, 18:12
Այս ծրագրով կարող եք տպագիր տեքստը դարձնել ձեռագիր

5988

Համացանցում է հայտնվել «Писец» կոչվող ծառայությունը, որի միջոցով հնարավոր է տպագիր տեքստը դարձնել ձեռագիր: Ծառայությունն առայժմ գտնվում է բետա փորձարկման փուլում և կարողանում է փոխակերպել միայն անգլերեն և ռուսերեն տեքստերը: Վերջնական տարբերակում սպասվում է, որ կավելացվեն նաև մնացած յունիկոդ նշաններն ու լեզուները: «Писец» ծառայությունը թույլ է տալիս ընտրել նաև ձեռագիրը (տվյալ պահին հասանելի է միայն մեկ ձեռագիր):

«Писец»-ը միջոցով գեներացված ձեռագիր տեքստի լուսանկարը հնարավոր է ինչպես պահպանել համակարգչի մեջ, այնպես էլ միանգամից տպել: Ծառայությունում հետագայում նախատեսվում է ավելացնել այլ թղթերի ձևեր (օրինակ հորիզոնական գծերով կամ քառակուսիներով): Սակայն մինչ այդ կարող եք տպիչի մեջ դնել համապասխան թուղթը և տպել:

«Писец»-ը կարողանում է նաև ձևափոխել մաթեմատիկական ֆորմուլաներ (օրինակ cosα²+sinα²=1): Այս գործիքը կարող եք օգտագործել օրինակ կոնսպեկներ կամ տնային աշխատանքներ կատարելու համար:
5997

Դե ինչ, սպասենք «Писец»-ի վերջնական տարբերակին և հուսանք, որ կավելանա նաև հայերեն տեքստեչը ձևափոխելու ֆունկցիան:

Էլեոնորա Հովհաննիսյան
15.04.2018, 19:57

Միանգամայն իրավացի եք,հարգելի Տոնոյան...

Շնորհակալություն կարևոր տեղեկության համար,սիրելի' Տոնոյան:

Գոհար Խաչատրյան Յուրիի
16.04.2018, 01:01
XXI դարի մուտքը հայաստանյան դպրոցներում համընկավ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման դարաշրջանի հետ: Նոր տեխնոլոգիական միջոցները ենթադրում են բազմազան , հարուստ կրթական միջավայր, որոնք նպաստում են հետաքրքրասիրության, փորձի ձեռքբերմանը և հարստացնում ուսումնական գործընթացը: : Ուսուցման գործընթացում ՏՀՏ-ների կիրառումը որակապես փոխում է ուսուցչի դերը, նա դառնում է սովորողին ուղղորդող, աջակցող ու գնահատող: Մարդկանց ղեկավարելը դժվար է, երեխաներին ղեկավարելը` առավել ևս: Եթե մենք ավելացնե′ք պատասխանատվությունը կատարած գործի, այն է` մարդ ու քաղաքացի ձևավորելու և 21-րդ դարին հարիր գիտելիքներ տալու համար, և մեզ հասկանալի կդառնա ուսուցչի աշխատանքի կարևորությունն ու լրջությունը:
Մանկավարժների ուսումնամեթոդական աշխատանքի կոորդինացումը, մոնիտորինգային հետազոտությունները նպաստում են մասնագիտական իրազեկության աճին, օգնում` գնահատելու սեփական աշխատանքի արդյունքը և կատարելագործելու այն, ծանոթանալու գործընկերների փորձին, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաներին, գիտական նորույթներին: Հուսով եմ` իմ աշխատանքով աջակցելու եմ գործընկերներիս:
Հարգելի′ կոլեգաներ, ակնկալում եմ ձեր ակտիվ մասնակցությունը, փորձի փոխանակումը , խթանող միջոցները… Ուսուցանող թեստեր, գործնական աշխատանքներ լաբորատոր աշխատանքներ , տեսադասեր,պաշարներ, օրինակելի դասի պլաններ, նյութեր որոնք օգտագործում եք դասապրոցեսում. . .

Հարգելի՝Գրետա Տոնոյան,շատ հետաքրքիր թեմա եք քննարկում ու շատ հագեցած տեղեկատվություն եք ներկայացրել: Աշակերտների հետաքրքրությունը համակարգչին հանգեցնում է ուսումնական գործընթացի բարձր շարժառիթների, պատրաստակամորեն վարում են երկխոսություն համակարգչի հետ, ունեն ընդհանուր, համակարգչային եւ լեզվական մշակույթ:

Արևիկ Ոսկանյան
16.04.2018, 22:20
Շատ հետաքրքիր, ուսաների և տեղեկություններով հարուստ թեմա է, շնորհակալություն:

հեղնարսարգսյան
17.04.2018, 23:07
Ներկայացնում եմ դասի պլանի օրինակ,կարող էք հետևել ՝Տեսադասերը կենսաբանության մեջ,դասի պլանի օրինակներ գրառման մեջ,

Տեսադասի օրվա պլան

Ամիս/ամսաթիվ ՝
Առարկա ՝ կենսաբանություն 8-րդ դասարան
Դասի տիպը՝ Թեմայի ամփոփում և գիտելիքների ամրապնդում
Դասի թեման ՝ Հենաշարժիչ համակարգ՝ հենաշարժիչ համակարգի բաղադրամասերը և գործառույթները, Մարդու կմախքը

ՉԱՓՈՐՈՇՉԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Իմանա հենաշարժիչ համակարգի նշանակությունը, կմախքի բաժինները, ոսկրերի տեսակները, ոսկրերի միացման ձևերը:
Իմանա իրանի, գանգի և վերջույթների ոսկրերը, կարողանա բացատրել ոսկրերի միացման ձևերը, կմախքային մկանի կառուցվածքը:
Կարողանա համեմատել մարդու կմախքը կաթնասուն կենդանիների կմախքի հետ:
Կարողանա հիմնավորել մարդու կմախքի առանձնահատկությունները կապված ուղղաձիգ կեցվածքի և աշխատանքային գործունեության հետ:
Կարողանա ընդհանրացումներ անել հենաշարժիչ համակարգի զարգացման վրա մարզման, կոփման և ֆիզիկական ակտիվության բարերար ազդեցության վերաբերյալ:
՝
Դասի կահավորումը ՝ՏՀՏ միջոցներ, պաստառներ, նկարներ,աղյուսակներ
Մեթոդներ ՝ ԽԻԿ համակարգ ՝ Մտագրոհ,
Դասի ընթացքը՝ Խթանում՝
Կատարվում է մտագրոհ << Կմախք>> բառով: Նշվում են հետաքրքիր փաստեր ոսկրերի ու մարդու կմախքի մասին: Ստեղծվում են միջառարկայական կապեր,որոնք հետաքրքրություն են առաջացնում :Դասը կապվում է պատմության հետ,վկայակոչելով կմախքի դերը մարդկային պատմության բացահայտման ուղում, աշխարհագրության, մաթեմատիկայի՜ կատարելով հաշվարկ ոսկրերի բաղադրության ,տարրերի զանգվածային բաժնի վերաբերյալ,գրականության հետ՝ ներկայացնելով համեմատություններ,աֆորիզմներ ,արտասանում են ՝
Համո Սահյան «Ուշ աշնան երգը
Չվող թռչուններն անցան գնացին
Պարան առ պարան,
Շարան առ շարան անցան գնացին:
Ականջների մեջ
Վերջին որոտի կանչերը տարան
Ու վերջին կանաչ-կարմիրը տարան
Իրենց թևերին:
Աչքերում իրենց թափուր մնացած
Բույն-օջախների պատկերը տխուր
Եվ կտուցներին` իրենց թափառիկ,
Անգուշակելի ծիվ-ծիվը տարան:
Չվող թոչուններն անցան գնացին
Շարան առ շարան...
Մնացողները կծիկեն դառնում
Թրջվելու վախից
Եվ կամաց-կամաց բներն են քաշվում:
Ծառերը մրսած մատների վրա
Իրենց քրքրված ստվեր-կմախքի
Կողերն են հաշվում:
Մի ուշքը շաղված շնչահատ քամի,
Շուրթերի վրա
Իմաստի ընկալման փուլ
Ուսուցիչը ուղղորդող հարցեր է առաջադրում ՝ Ինչ նշանակություն , ինչ բաղադրություն, ինչ կազմություն ունեն ոսկրերը, որոնք են ոսկրերի միացման տեսակները,
Այնուհետև աշակերտները ներկայացնում են բանավոր հարցերի պատասխանները և ցուցադրում են դրան համապատասխան տեսանյութը ՝1,48 րոպե տևողությամբ
՝https://www.youtube.com/watch?v=V_fW_8-UR8o
Նշում են ՝
Չափահաս մարդու կմախքը կազմված է մոտ 220 ոսկրերից, որոնք, միմյանց միանալով, մկանների հետ կազմում են հենաշարժիչ համակարգը։
Կմախքի ոսկրերը կազմված են ոսկրահյուսվածքից, որը շարակցական հյուսվածքի տարատեսակ է։ Այն կազմված է ոսկրաբջիջներից, օրգանական ու անօրգանական միացություններ պարունակող միջբջջային նյութից, որը կազմում է ոսկրահյուսվածքի 2/3-ը։ Այն պինդ է և ամուր, օժտված է մեխանիկական բարձր հատկություններով և ամրությունը գերազանցում է երկաթին ու գրանիտին։ Ոսկրահյուսվածքը պարունակում է արյունատար անոթներ և նյարդեր, նրանում մշտապես կատարվում է ոսկրի քայքայում և ստեղծում։ Տարբերում են ամուր ներդակազմ և թիթեղակազմ ոսկրահյուսվածք։ Ամուր ներդակազմ ոսկրահյուսվածքը հանդիպում է գանգի կարաններում, ջլերը ոսկրերին ամրանալու տեղերում։ Մարդու կմախքի բոլոր ոսկրերը կազմված են թիթեղակազմ ոսկրահյուսվածքից։ Եթե թիթեղները իրար կիպ են հպվում, ոսկրանյութը հոծ է, իսկ եթե դասավորված են ոչ խիտ, առաջանում է սպունգանման ոսկրանյութ։
Մարդու յուրաքանչյուր ոսկր բարդ օրգան է: Այն ունի իր ուրույն ձևը, կազմությունը, զբաղեցրած տեղը և որոշակի դերը օրգանիզմում: Ոսկրի կազմության մեջ կան բոլոր հյուսվածքները, սակայն գլխավորը ոսկրային հյուսվածքն է:
Աճառային հյուսվածքով պատված են ոսկրի հոդային մակերեսները, որոնց ողորկ լինելու շնորհիվ ապահովվում են հոդերի սահուն շարժումները: Ոսկրը արտաքինից պատված է վերնոսկրով: Ոսկրի կառուցվածքում կան նյարդային, արյունատար և ավշային համակարգեր: Կենդանի ոսկրը պարունակում է 50% ջուր, 12,5% սպիտակուցային կառուցվածք ունեցող օրգանական, 21,8% անօրգանական նյութեր (հիմնականում կալցիումի ֆոսֆատ) և 15,7% ճարպ: Տարիքի հետ ոսկրի բաղադրությունը փոփոխության է ենթարկվում, աստիճանաբար ավելանում են անօրգանական նյութերը և տարեցների ոսկրերն ավելի փխրուն են դառնում, կորցնելով իրենց ճկունությունը: Ահա թե ինչու նույնիսկ թեթև վնասվածքների ժամանակ հեշտությամբ են կոտրվում:
Վերնոսկրը բարակ շարակցահյուսվածքային թիթեղիկ է, որը կազմված է արտաքին` նյարդային և ներքին` ոսկրաստեղծ շերտերից: Վերջինս սնում և ապահովում է ոսկրի զարգացումը, նպաստում կոտրվածքների վերականգնմանը:
Տեսանյութը տեսնելուց հետո ուսուցչի մյուս հարցերը վերաբերում էին մարդու կմախքին:

Աշակերտները այս հատվածը ներկայացնում են տեսանյութի միջոցով, որի ձայնը անջատված էր և պետք է իրար շարունակելով ներկայացնեին: Տեսանյութը 11 րոպե տևողությամբ ՝ http://esource.armedu.am/app/?subject=8&grade=10#54,22157

Կշռադատում ՝
Կատարվում է ՝ http://esource.armedu.am/app/?subject=8&grade=10#54,22157 հենաշարժիչ համակարգի գործնական բաժնի աշխատանքը:
Իմ դպրոցը կայքի համապատասխան դասանյութը ցուցադրվում է առանց ձայնի և արագ ներկայացնում են բանավոր հետևյալ հղման նյութերը:https://www.imdproc.am/p/kensabanvotyvon/8-dasaran/henasharzhich-hamakarg-20261/mardu-kmakhq-mardu-mkanner-20262/re-c8f19c4f-faa8-40f0-b5a2-a81762c1fe12
Կատարել գնահատում

Տնային առաջադրանք ՝ Կատարել ՝ 1. էջ 72-73էջերի առաջադրանքները:2. Իմ դպրոցը կայքում թեմայի վերաբերյալ կատարել թեստային աշխատանք: https://www.imdproc.am/p/kensabanvotyvon/8-dasaran/henasharzhich-hamakarg-20261/mardu-kmakhq-mardu-mkanner-20262/re-c8f19c4f-faa8-40f0-b5a2-a81762c1fe12

Կատարել անդրադարձ

Տոնոյան Գրետա
18.04.2018, 00:25

Կրթության համակարգում նշանակալի տեղ է զբաղեցնում կենսաբանություն» առարկան` որպես մարդու ընդհանուր կուլտուրայի ձևավորման, ստեղծագործ անհատի դաստիարակության գործոն: Կարևոր է նաև Երկիր մոլորակի վրա կյանքը պահպանելու համար հասարակության առջև պատասխանատվության գիտակցության զարգացումը: Առարկայի դպրոցական ծրագիրը պետք է ներառի նաև կենսաբանության` որպես գիտության ժամանակակից նվաճումները:
Կենսաբանական գրագիտությունն անհրաժեշտություն է դարձել, որովհետև այսօր կարևորվել են բնության պահպանման գործում մարդու դերին, տեխնածին ազդեցության նվազեցմանն առնչվող հարցերը: Մեր երկրագնդի յուրաքանչյուր բնակչի են վերաբերում վերջին տարիներին կենսաբանության բնագավառում կատարված մեծ հայտնագործությունները`
Կենսաբանության ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս աշակերտներին`
լավ ծանոթանալու սեփական օրգանիզմին և նրա կենսագործունեության առանձնահատկություններին,ժառանգական և վարակիչ հիվանդությունների նախապահպանությանը:
Կենսաբանական կրթության ներկա նպատակներն ու խնդիրներն են.
աշակերտների անհատականության զարգացումը, գործնականում կենսաբանական գիտելիքները կիրառելու ձգտման, բժշկության, գյուղատնտեսության, կենսատեխնոլոգիայի, բնության պահպանման բնագավառներում աշխատանքին մասնակցելու պահանջի ձևավորումը, կյանքի կառուցվածքային-գործառութային և գենետիկ հիմունքների, բազմացման և բնության հիմնական թագավորությունների օրգանիզմների զարգացման, էկոհամակարգերի, կենսաբազմազանության, բնաշրջման մասին գիտելիքների համակարգի յուրացումը, ինչն անհրաժեշտ է` գիտակցելու համար, որ կենդանի ամեն ինչ կենսոլորտի յուրօրինակ և անգին մասնիկն է:
Հարգելի Հեղնարսարգսյան այնքան հետաքրքիր դասի պլան եք ներկայացրել, որ իր մեջ ներառում է գրեթե բոլոր վերը նշված նպատակները: Օգտագործելով երկու հզոր ինտերակտիվ մեթոդներ Դուք ավելի պատկերավոր ու հասկանալի եք դարձրել դասը: Չչլինելով կեսաբան ես նույնպես ուսումնասիրեցի նյութը և վերհիշեցի բաներ , որոնք մոռացել էի: Ստեղծելով միջառարկայական կապ ավելի հետաքրքիր եք դարձրել դասը:
Շնորհակալություն:

Տոնոյան Գրետա
18.04.2018, 00:30
Շատ հետաքրքիր, ուսաների և տեղեկություններով հարուստ թեմա է, շնորհակալություն:

Հարգելի Արևիկ, շնորհակալություն դրական գնահատելու համար:

Տոնոյան Գրետա
18.04.2018, 00:56
http://lib.armedu.am/resource/18317

Սովորելու տարբեր ձևեր կան, և մենք՝ ուսուցիչներս դասերի ժամանակ դիմում ենք բազմապիսի հնարքների գիտելիքներ հաղորդելու համար: Բայց ամենաարդյունավետը իմ կարծիքով, ինքնուրույն աշխատանքով ձեռք բերված գիտելիքներն են, քանի որ դրանք երբեք չեն մոռացվում: Դասապրոցեսում աշակերտների ինքնուրույն աշխատանքի ծավալի և բնույթի առումով դասերը էապես տարբերվում են մնացած բոլոր դասերից: Այն դասերը ,որոնք հիմնված են ինքնուրույն առաջատրանքները կազմելու ,սովորելու վրա ավելի հետաքրքիր են դարձնում դասապրոցեսը:
Վիոլետա ջան, ուսումնասիրելով Ձեր պատրաստած պաշարը մեկ անգամ ևս համոզվեցի, որ աշակերտների ինքնուրույն գործունեության կազմակերպման ձևերը շատ կարևոր են:
Շատ հագեցած նյութ եք տեղադրել՝ կիրառելով ուսուցման ժամանակակից լավագույն մեթոդներից մեկը: Ես կարևորում եմ ինքնուրույն աշխատանքը, որն ինքնանպատակ չէ, այլ իր մեջ նյութ և նպատակ է պարունակում: Դա Ձեզ հաջողվել է իրականացնել: Սա նաև հրաշալի նյութ է և′ ուսուցիչների, և′ ծնողների համար: Շնորհակալություն:

Տոնոյան Գրետա
18.04.2018, 15:26
Ինչպես գումար հանել
webmoney դրամապանակից
________________________________________
Ինչպես գումար հանել webmoney դրամապանակից ՀՀ - ում :
Webmoney դրամապանակից Հայաստանի հանրապետությունում գումար հանելու մի քանի տարբերակ կա :
Կա webmoney քարտ , որը տրվում է անձնագրի պատճեն և մի քանի ուրիշ փաստաթուղթ ուղարկելուց հետո և արժե տարեկան 30 ԱՄՆդոլար : Եթե մեծ գումարներ եք հանելու սա ամենահարմար տարբերակն է : Ինչպես դա անել գրված է webmoney.ru կայքում :
Երևանում կան մի քանի դրամի փոխանակման կետեր , որոնք որոշ տոկոս պահելով կտան ձեր գումարը : Ինձ ձեռք չտվեց , տոկոսի չափը բարձր էր :

Քիչ գումար հանելու համար կա մի շատ հարմար տարբերակ : Բանը նրանում է , որ webmoney կայքով կարելի է առանց ոչ մի դժվարության լիցքավորել Հայաստանի բոլոր ցանցերի բջջային հեռախոսները և ինտերնետի գումարները քանի որ նրանց գումարը մուծվում է բջջային հեռախոսահամարի վրա ,Armentel- ի HI-LINE ինտերնետի կապը , քաղաքային հեռախոսները :
Փոխանցումներ կատարվում է միայն ԱՄՆ դոլարով , եթե ձեր դրամապանակում ուրիշ փող է , օրինակ ռուբլի , ապա այն կարող եք փոխել դոլարի կայքի ներսում :
ՈՒղղակի ձեր ծանոթներից վերցնում եք գումարը և լիցքավորում նրանց հեռախոսները կամ ինտերնետը : Այդ պրոցեսը տևում է 2 րոպե :
Դա արվում է այսպես :
Mozilla դիտարկիչով մտնում եք webmoney.ru կայքը ձեր տվյալներով :
6097

Էջի վերևում գտնվող մենյուի աջ մասում սեղմեք Частным лицамկետին :
6098
Բացված մենյուում ընտրեք Оплатить / Мобильная связь կետը :
6099
Այստեղ գրեք հեռախոսահամարը առանց 0 - ի (օրինակ 93939393) և փոխանցվող գումարի չափը դրամով և սեղմեք Оплатить սեղմակին :
Այստեղ սեղմեք Webmoney Keeper գրածին :
6101
Կլինի նաև բացված տողերում լրացնելով ձեր հեռախոսահամարը այս տեսքով (0037493******) և գրված թվերը , ուղղակի այս դեպքում ձեր հաշվից պահվում է 20 դրամ:
6102

Տոնոյան Գրետա
18.04.2018, 15:32
Շարունակենք՝
Այստեղ սեղմեք Mini գրած սեղմակին :
6103
Այստեղ գրեք ձեր էլեկտրոնային փոստը (որով գրանցված եք այս կայքում) , նշանաբառը (webmoney - ի նշանաբառը) , նկարում գրված թվերը և սեղմեք Далее սեղմակին :
6104
Այստեղ սեղմեք Получить код в SMS սեղմակին և բացված փոքր պատուհանում OK : Մի քանի վարկյանից ձեր այն հեռախոսահամարին , որը գրել եք գրանցվելուց կստանաք SMSհաղորդագրություն , որտեղ գրված է կոդ :
6105
Գրեք այդ կոդը նշված վանդակում և սեղմեք Платеж подтверждаюսեղմակին : Մի քանի րոպեի ընդացքում փոխանցումը կկատարվի :

Տոնոյան Գրետա
18.04.2018, 15:48
BsPlayer Pro 2.7.1
BsPlayer Pro 2.7.1 -ն օգտագործման մեջ շատ հասարակ և միևնույն ժամանակ շատ որակով մուիլտիմեդիա նվագարկիչ է :
6106
Համարվում է համակարգչային ամենավորակով նվագարկիչներից մեկը :
Ծավալը 10,2 mb

Գոհար Խաչատրյան Յուրիի
18.04.2018, 20:22
XXI դարի մուտքը հայաստանյան դպրոցներում համընկավ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման դարաշրջանի հետ: Նոր տեխնոլոգիական միջոցները ենթադրում են բազմազան , հարուստ կրթական միջավայր, որոնք նպաստում են հետաքրքրասիրության, փորձի ձեռքբերմանը և հարստացնում ուսումնական գործընթացը: : Ուսուցման գործընթացում ՏՀՏ-ների կիրառումը որակապես փոխում է ուսուցչի դերը, նա դառնում է սովորողին ուղղորդող, աջակցող ու գնահատող: Մարդկանց ղեկավարելը դժվար է, երեխաներին ղեկավարելը` առավել ևս: Եթե մենք ավելացնե′ք պատասխանատվությունը կատարած գործի, այն է` մարդ ու քաղաքացի ձևավորելու և 21-րդ դարին հարիր գիտելիքներ տալու համար, և մեզ հասկանալի կդառնա ուսուցչի աշխատանքի կարևորությունն ու լրջությունը:
Մանկավարժների ուսումնամեթոդական աշխատանքի կոորդինացումը, մոնիտորինգային հետազոտությունները նպաստում են մասնագիտական իրազեկության աճին, օգնում` գնահատելու սեփական աշխատանքի արդյունքը և կատարելագործելու այն, ծանոթանալու գործընկերների փորձին, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաներին, գիտական նորույթներին: Հուսով եմ` իմ աշխատանքով աջակցելու եմ գործընկերներիս:
Հարգելի′ կոլեգաներ, ակնկալում եմ ձեր ակտիվ մասնակցությունը, փորձի փոխանակումը , խթանող միջոցները… Ուսուցանող թեստեր, գործնական աշխատանքներ լաբորատոր աշխատանքներ , տեսադասեր,պաշարներ, օրինակելի դասի պլաններ, նյութեր որոնք օգտագործում եք դասապրոցեսում. . .

Հարգելի ՝Գրետա Տոնոյան ,աշխարհում կան հազարավոր լեզուներ, որոնք թույլ են տալիս լիարժեք երկխոսություն կատարել համակարգչի հետ, չնայած այս բազմազանությանը, այն լեզուների թիվը, որոնց մեծամասնությունը գրում է տասնյակ է:

Տոնոյան Գրետա
19.04.2018, 21:39
Winamp 5.63 full
6153
Winamp 5.63 full -ը ամենահայտնի համակարգիչային mp3նվագարկիչն է :
Նրա օգնությամբ կարելի է լսել երգեր , լսել ինտերնետ ռադիո , նայել վիդեո ֆայլեր : Աշխատում է Windows (xp , 7 )համակարգային ծրագրերում :
Ծավալը 16,5 mb

Տոնոյան Գրետա
19.04.2018, 21:42
K-LiteCodecPack6.9.0Full

6154
K-LiteCodecPack6.9.0Full -ը ամենատարածված և հայտնի կոդեկն է :
Նրա օգնությամբ կարող եք լսել և նայել ցանկացած աուդեո և վիդեո ֆայլեր : Նրա օգնությամբ կարող եք լսել և նայել ցանկացած աուդեո և վիդեո ֆայլեր :

Ծավալը 14,1 mb

Տոնոյան Գրետա
19.04.2018, 21:45
VideoSolution

61556155

Փոխարկում է AVI, MPEG, MPEG 1, MPEG 2, MPEG 4, VCD, DVD, SVCD, RMVB, RM, WMV ֆորմատները : Աշխատում է արագ և որակով :
Ակտիվացման կոդը կա :
Ծավալը 13,3 mb

Վ. Հովհաննիսյան
19.04.2018, 21:48
Գրետա ջան, այնքան մանրամասն ու գեղեցիկ եք բացատրում, որ իմ մեջ ցանկություն է արթնանում երկրորդ մասնագիտության մեջ ավելի հմտանալ::o Շնորհակալություն:

Տոնոյան Գրետա
19.04.2018, 21:52
The KMPlayer

61566156

The KMPlayer - նվագարկիչը նախատեսված է երգեր լսելու և վիդեո ֆայլեր նայելու համար :
Ցուցադրում է գրեթե բոլոր վիդեո ֆորմատների ֆայլերը , նրանք են
VCD, DVD, AVI, MKV, Ogg, OGM, 3GP, MPEG-1/2/4, WMV, RealMedia, FLV и QuickTime :
Ծավալը 14,4 mb

Նաիրա Աղաբեկովա
19.04.2018, 21:58
Հարգելի Տոնոյան Գրետա, իրապես, որքան զարգանում են տեղեկատվական տեխնոլոգիաներն, այդքան բարդանում է համատեղումը ավանդական ուսուցանման մեթոդի ու այդ ավանդական մեթոդին նորարարական լուծումների ներդրումն ու համատեղումը: Համացանցում բավական շատ են նյութեր տարատեսակ եղանականերով դասապրոցեսը կազմակերպելու նպատակով: Ուստի միանգամայն գովելի է նման նախաձեռնությունը և բավական օգտակար է փորձի փոխանակման տեսանկյունից:

Տոնոյան Գրետա
19.04.2018, 22:23
Գրետա ջան, այնքան մանրամասն ու գեղեցիկ եք բացատրում, որ իմ մեջ ցանկություն է արթնանում երկրորդ մասնագիտության մեջ ավելի հմտանալ::o Շնորհակալություն:

Հարգելիՙ Հովհաննիսյան, այն ԱՆՁ-ը, ո՞վ գնահատում է կոլեգայի աշխատանքը, բարձր արժանիքներով մարդ է, դա խոսում է մեծ ինտելեկտի ու անկեղծության մասին: Շնորհակալություՙն, այսպիսի ուշադրության համար:

6158

Տոնոյան Գրետա
19.04.2018, 22:42
Հարգելի Տոնոյան Գրետա, իրապես, որքան զարգանում են տեղեկատվական տեխնոլոգիաներն, այդքան բարդանում է համատեղումը ավանդական ուսուցանման մեթոդի ու այդ ավանդական մեթոդին նորարարական լուծումների ներդրումն ու համատեղումը: Համացանցում բավական շատ են նյութեր տարատեսակ եղանականերով դասապրոցեսը կազմակերպելու նպատակով: Ուստի միանգամայն գովելի է նման նախաձեռնությունը և բավական օգտակար է փորձի փոխանակման տեսանկյունից:

Հարգելի′ Նաիրա, ես կարծում եմ, կարևոր չի թե ինչ մեթոդով ենք աշխատում, նորարական, թե ավանդական,կարևորը մեր մասնագիտությունն ու աշակերտին սիրելն է:
Սիրենք հատկապես հարցասեր աշակերտներին (պատրաստ լինենք պատասխանել թեկուզ անհեթեթ թվացող նրանց յուրաքանչյուր հարցին), որովհետև կյանքը ցույց է տվել, որ հենց նրանք են ապագա գիտնականներն ու բանաստեղծները:
Մանկավարժի իմ փորձը բերել է ինձ այն համոզման, որ մանկավարժությունը գիտություն է մարդու մասին, այլ ոչ թե երեխայի: Լավ մանկավարժը երեխային նախապատրաստում է մարդ լինելու համար: Ուսուցչի տված գիտելիքը երեխային պետք է թևեր տա թռիչքի համար: Իսկ գիտելիքը լավ յուրացնելու համար աշակերտը պետք է ունենա ցանկություն: Յուրաքանչյուր ուսոււցչի պարտքն է ցանկացած հնարքով երեխայի մեջ արթնացնել այդ ցանկությունը, որովհետև առանց ցանկության սովորող աշակերտը նման է թևեր չունեցող թռչունի:
Ուսուցչի կարևոր առաքելությունն այն է, որ իր սաներին թևեր տա, ընդունակ դարձնի հետագայում զարգանալու առանց իր օգնության:
Սա կլինի ուսուցչի հաղթանակը: Շնորհակալություն:

Տոնոյան Գրետա
19.04.2018, 22:47
Adobe Audition v1.0

6159
Adobe Audition v1.0 - ծրագիրը նախատեսված է աուդիո ֆայլերի հետ աշխատելու համար :
Նրա օգնությամբ կարելի է կտրել երգերը ձեր ցանկացած տեղից , փոխել երգերի ֆորմատները , վիդեո ֆայլից հանել ձայնը :
Իր մեջ գտնվող ֆիլտրների օգնությանբ ձայնային ֆայլը կարելի է փոխել գրեթե ամեն ձև :
Աշխատում է Windows xp համակարգային ծրագրում :
Ակտիվացման կոդը կա :
Ծավալը 29,1 mb

Տոնոյան Գրետա
19.04.2018, 22:51
Pinnacle Studio 14 HD Ultimate

6160

Pinnacle Studio 14 HD Ultimate ծրագիրը նախատեսված է տեսահոլովակներ պատրաստելու և մոնտաժելու համար :
Ունի մի շարք հնարավորություններ : Շատ հարմար է օգտագործման մեջ : Ծրագրի նորմալ աշխատանքի համար հարկավոր են համակարգչի հետևյալ պահանջները.
windows xp -- Intel® Pentium® կամ AMD Athlon™ 1.8 գհց 1գբ օպերատիվ հիշողություն :
windows 7 --- Intel® Pentium®(2.6 գհ) կամ AMD Athlon™ 2.6 գհց 2գբ օպերատիվ հիշողություն :
Ակտիվացման կոդը կա :
Ծավալը 2,3 գբ

Տոնոյան Գրետա
19.04.2018, 22:55
FreeGIFMaker

61616161

Արագ և թեթև աշխատող ծրագիր է:
Ունի հասկանալի տեսք:
Աշխատում է windows 7, 8 ,10 ծրագրերի հետ:
Ակտիվացման կոդը պետք չէ :
Ծավալը 2,16 մբ

Տոնոյան Գրետա
19.04.2018, 23:02
AnyMP4 Screen Recorder

61626162

AnyMP4 Screen Recorder - ծրագիրը նախատեսված է համակարգչի էկրանին կատարվածը, վիդեո նկարելու համար :
Աշխատում է windows 7,8,10 համակարգային ծրագրերի հետ։
Պատրաստում է բարձր որակի վիդեո ֆայլ, AVI և mp4 ֆորմատի։
Ակտիվացման կոդը պետք չէ :
Ծավալը 29,2 մբ

Տոնոյան Գրետա
19.04.2018, 23:06
audacity - 2.1.2

61636163

audacity - 2.1.2 - ծրագիրը նախատեսված է խոսափողի ձայնը ձայնագրելու, ձայնային ֆորմատների ֆայլեր կտրելու, ձայնի երանգները փոխելու և այլն - ի համար :
Աշխատում է շատ թեթև և արագ:
Սարքած ֆայլը պահպանելու համար մտեք Файл - Экспорт аудио։
Ակտիվացման կոդը պետք չէ :
Ծավալը 25,2 մբ

Տոնոյան Գրետա
19.04.2018, 23:34
Համացանցը այսօր դարձել է մեր առօրյա կյանքի մի մասը: Այն օգտագործում ենք աշխատանքում, ուսման մեջ և զվարճանքի համար:
Այժմ ներկայացնեմ համացանցի հնարավորությունները.
Ինչ է համացանցը- այն տեղեկատվության հսկայական շտեմարան է, որից անհրաժեշտ է գրագետ օգտվել: Համացանցը միմյանց հետ կապակցված համակարգչային ցանցերի ամբողջություն է:
Ինչ է համաշխարհային ոստայնը – դա փոխկապակցված փաստաթղթերի ամբողջություն է, որոնք կապված են գերհղումներով Համացանցի հնարավորությունները.
1. Ինֆորմացիայի արագ փոխանցում և ստացում
2. Տեղեկությունների շտեմարաններ
3. Սիրելի ֆիլմերի, երգերի, տեսահոլովակների ներբեռնում
4. Շփում արտերկրում գտնվող բարեկամների և հարազատների հետ
5. Ցանցային ուսուցում և այլ…
Համացանցին մենք միանում ենք հատուկ ծրագրերի միջոցով, որոնք կոչվում են զննարկիչներ կամ բրաուզերներ: Ներկայում առավել շատ են օգտագործվում հետևյալ բրաուզերները. Google chrome, Internet Explorer, Opera, Mozilla Firefox..
7. Համացանցային վիճակագրություն:
Օգտվելով «ՀՀ-ում ինտերնետի թափանցումն ու կիրառումը» հետազոտությունից - http://isoc.am/publ/penetration_am.pdf, կարող ենք բերել հետևյալ վիճակագրական տվյալները. Աշխարհի բնակչության մոտ 30 տոկոսը՝ ավելի քան 2.1 մլրդ մարդ միացել է համացանցին: Հայաստանի բնակչության արդեն կեսից ավելին մոտ՝ 1,7 մլն մարդ միացել է համացանցին՝ նրանցից 670 հազարը գրանցված է faceebook.com, իսկ ավելի քան մեկ միլիոնը այլ սոցիալական ցանցերում: ՄԱԿ-ի տվյալներով համացանցում մոտ 800 հազար մանկապիղծ կա:
8. Գրադարաններ՝
Համացանցի ստեղծման հիմքում ընկած էր էլեկտրոնային գրադարանի մշակման գաղափարը՝ տեղեկատվությունը դյուրամատչելի դարձնելու և այն հեշտությամբ տարածելու նպատակով : Ներկայումս համացանցում առկա են 18 հազարից ավելի գրադարաններ, որոնք ներկայացված են կայքում: Հարկավոր է տարբերել համացանցում ներկայացված գրադարանները թվային (էլեկտրոնային) գրադարաններից: Առցանց գրադարաններն ունեն պարզ կառուցվածքով վեբ էջ, որի միջոցով օգտվողները կարող են ստանալ հիմնական տեղեկություններ ծրագրերի, գործունեության, հավաքածուների և կոնտակտային տվյալների վերաբերյալ: Առցանց գրադարանները կարող են առաջարկել կատալոգներում թվարկված ֆիզիկական գրքերի վարձույթը, այդ գրքերը կարելի է նաև պատվիրել համացանցով:
3 Թվային գրադարաններն առաջարկում են գրքերից առցանց օգտվելու հնարավորություն: Գրքերը սովորաբար թվայնացված են կամ որպես վեբ էջ, կամ որպես պարզ տեքստային փաստաթուղթ. MS Word կամ Adobe PDF փաստաթղթեր, որոնք հնարավոր է ներբեռնել կայքերից:
9. Երաժշտությունն ու պատկերները համացանցում:
Համացանցը, որպես մուլտիմեդիա միջավայր, առաջարկում է հաղորդակցման բազմապիսի եղանակներ՝ ներառյալ աուդիո ֆայլերի, տեսանյութերի և թվային լուսանկարների փոխանակում: Ժամանակակից կիրառական ծրագրերը զգալիորեն հեշտացրել են նման բովանդակության ստեղծումը և տարածումը՝ հաղթահարելով լեզվական, մշակութային և ազգային խոչընդոտները, ինչպես նաև վերհանելով ոչ միայն անձնական տվյալների այլ նաև հեղինակային իրավունքի խախտման և անօրինական բովանդակության վերաբերյալ կարևոր հարցեր:
10. Էլեկտրոնային փոստ:
Էլեկտրոնային փոստը համացանցի միջոցով միմյանց միացված համակարգիչների միջև հաղորդագրությունների փոխանակման համակարգ է: Էլեկտրոնային նամակը սովորաբար վայրկյանների ընթացքում է հասնում հասցեատիրոջը, իսկ վերջինս որոշում է, թե երբ կարդա ու պատասխանի: Ճկուն և արդյունավետ այդ համակարգը էապես փոխել է մեր աշխատելու և հաղորդակցվելու եղանակը: Էլ-փոստով օրական միլիարդավոր հաղորդագրություններ են ուղարկվում: Էլ. փոստի հասցեն բաղկացած է երկու մասից` տեղային և դոմեյնային, որոնք անջատվում @ նշանով:
11. Զրուցարաններ:
Զրուցարանը ընդհանուր հասկացություն է, որը վերաբերում է քննարկումներին հատկացված կապուղում տեղի ունեցող ինտերակտիվ հաղորդակցությանը: Օգտվողները զրուցասենյակներում խոսում են մարդկանց խմբերի կամ էլ ընկերոջ հետ` օգտվելով ակնթարթային հաղորդակցման ծառայություններից: Ցանցում գործող զրուցարանային ծրագրերից շատերը, օրինակ` Skype, Yahoo Chat-ը, ICQ-ն և AOL Chat-ը առաջարկում են զանազան զրուցասենյակներ, որոնցում ներգրավված են անմիջական քննարկումների մասնակցող մարդկանց տարբեր խմբեր:
12. Բլոգեր:
«Բլոգ» բառը weblog անգլերեն բառի կրճատ տարբերակն է: Այն խմբի կամ անհատի կողմից ստեղծվող և հրապարակվող ցանցային օրագիր է: Բլոգները որպես երևույթ համացանցում հայտնվել են վերջին ժամանակներս:Բլոգները սովորողներին հնարավորություն են տալիս 4 վերահսկել իրենց ուսուցման գործընթացը և ստեղծել հասարակական ֆորում` իրենց մտքերն ու զգացմունքները հրապարակելու համար:
13. Սոցիալական ցանցեր:
Սոցիալական ցանցը վեբ համակարգի վրա հիմնված առցանց ծառայություն է, որն օգտվողներին առաջարկում է հաղորդակցման զանազան եղանակներ` զրուցասենյակների, հաղորդագությունների, էլեկտրոնային նամակների և ֆայլերի փոխանակման, տեսածառայությունների և ձայնային զրուցարանի, բլոգավարման, քննարկումների խմբերի և այլ գործիքների միջոցով: Սոցիալական ցանցերը կառուցվում են անձնական էջերի, կամ նկարագրերի շուրջ, որոնք պարունակում են անձնական տվյալներ, տեղեկություններ հետաքրքրությունների, ընկերների ցանցի և այլնի վերաբերյալ: Սոցիալական ցանցերը միավորում են համանման հետաքրքրություններ ունեցող կամ միևնույն բնագավառը ներկայացնող մարդկանց համայնքները և նրանց, ով հետաքրքրված է այլ մարդկանց գործունեությամբ:
14. Վեբ-2
Վեբ 2.0 –ի կայքերը օգտվողներին հնարավորություն են տալիս անել ավելին, քան պարզապես ստանալ տեղեկատվություն:Այստեղ կան հսկայական առավելություններ այն ավանդական կայքերի նկատմամբ, որոնք այցելուներին ընձեռում են միայն դրանք դիտելու հնարավորություն, և որոնց բովանդակությունը կարող է փոփոխվել միայն կայքի սեփականատերերի կողմից: Վեբ 2.0-ի ամենակիրառելի չորս տեխնոլոգիաներն են՝ բլոգները¸փոդքաստները, սոցիալական ցանցերը և վիքիները:
15. Շարժական (բջջային) տեխնոլոգիաներ
Շարժական տեխնոլոգիայի և անհատական համակարգիչների ոլորտները գնալով նմանվում են իրար, քանի որ շատ բջջային հեռախոսներ ներկայումս ունեն համացանցային զննարկիչի և էլեկտրոնային փոստի հնարավորություններ. գնալով աճում է անլար կապով համակարգիչների թիվը, մի մասն էլ օգտագործում են արբանյակին կապ:
16. Որքան էլ մենք փորձում ենք խուսափել համացանցի վտանգներից, նրանք առկա են և դրանց ազդեցությունը կարող է վտանգել մեր երեխաների hոգեբանությանը ու սխալ աշխարհայացք ձևակերպել նրանց մոտ: Մանկավարժների և ծնողների դերը այդ հարցում շատ կարևոր է: Այժմ ներկայացնեմ համացանցում առկա վտանգները.
• Ցանցային խաբեբայություն:
Phishing-ը դա անհատին հնարքների միջոցով թյուրիմացության մեջ գցելն է, ստիպելով նրան կամավոր տրամադրել իր անձնական 5 տվյալները. Արդյունքում գողանում կամ կեղծում են անհատի տվյալները եւ ստանում մուտք նրա հաշվեհամարներին, էլեկտրոնային փոստին, PIN կոդերին եւ այլն: Ուշադիր եղեք խարդախությունների նկատմամբ  Որոշ նշանների միջոցով կարելի է տարբերակել նմանատիպ նամակները  Մեծ շահման մասին հայտարարություններ  Հայտնի ընկերությունների կողմից արված առաջարկություններ  Առաջարկներ, որոնք շատ գրավիչ են ճշմարիտ լինելու համար  Տառասխալներ կամ քերականական սխալներ նամակներում Օգտագործեք Anti-Phishing և anti-spam տեխնոլոգիաներ նմանատիպ նամակներից խուսափելու համար
1. Հեղինակային իրավունք :
Առանց հեղինակային իրավունքի իրավատիրոջ կողմից լիցենզիա կամ թույլտվություն ստանալու հեղինակային իրավունքով պաշտպանված ծրագրաշարի չթույլատրված պատճենումը համարվում է ծրագրաշարի գողություն:Պատկերանշանը հեղինակային իրավունքով պաշտպանված նյութ է, որն օգտագործվում է հեղինակային իրավունքի իրավատիրոջ կողմից որպես նույնացման նշան: Առանց իրավատիրոջ թույլտվության պատկերանշանի պատճենումը կամ օգտագործումը անօրինական է:
2. Դոմեյնի կեղծում :
Pharming- ը դոմեյնի անվանվան կեղծում է, որի արդյունքում օգտվողներին ուղղորդում է կեղծ կայքը: Օգտվողները սկսում են իրականացնել գործառույթներ կեղծ կայքի միջոցով , ինչը ենթադրում է անձնական տվյալների մուտքագրում, ինչպես նաեւ հաշվեհամարների եւ վարկային քարտերի տվյալների մուտքգրում: Այս դեպքում կեղծ կայքի հեղինակները կարող են օգտագործել տվյալները սեփական նպատակների համար:
3. Տվյալների գողություն:
Ոչ վստահելի կոմերցիոն կայքերը կարող են չկատարել պայմանագրով ստանձնած իրենց պարտավորությունները, կարող են ոչ նպատակային օգտագործել ձեր անձնական տվյալները եւ ֆինանսական տեղեկությունները: Կոմերցիոն վեբ-կայքերը կարող են նաեւ երեխաներին առաջարկել ծառայություններ, որոնք ապօրինի են: Հաճախակի նման կայքերը ստեղծվում են այն երկրներում ուր չկան իրավական արգելող մեխանիզմներ: Ինչպես տարբերակել նման կայքերը. իրական կյանքում ճանաչված եւ կայացած ընկերությունները վստահելի են նաեւ առ-ցանցում: Ի՞նչ կապ ունի համացանցը հետապնդման կամ ոտնձգության հետ:

Տոնոյան Գրետա
19.04.2018, 23:50
Կիբերհետապնդում
Bullying (անգլ. hետապնդում, հալածանք, ահաբեկում, սպառնում) հասկացությունը կարող է տարբեր սահմանումներ ունենալ: Հետապնդումը կարող է ենթադրել խոսքային կամ ֆիզիկական շփում: Մեր օրերում կարող է լինել նաև համացանցով կամ բջջային հեռախոսով իրականացվող վիրտուալ հետապնդում, այդ թվում նվաստացուչիչ կամ չարամիտ բովանդակությամբ հաղորդագրություններ, 6 էլեկտրոնային նամակներ, զրուցասենյակներում կամ հաղորդագրության հարթակներում արված մեկնաբանություններ և ծայրագույն դեպքում (որ էլ ավելի սարսափելի է), անհատին կամ անհատների որոշակի խմբի վնաս հասցնելու նպատակով ստեղծված կայքեր: Կիբերհետապնդողները օգտագործում են նաև բջջային հեռախոսներ այլ մարդկանց անհարմար դրության մեջ լուսանկարելու կամ անարգի բովանդակությամբ sms- կամ mmsհաղորդագրություններ տարածելու նպատակով: Կիբերհետապնդումից և ոտնձգությունից պաշտպանվելու երեք ոսկե կանոնները.
1.հնարավորության դեպքում ստեղծել վիրավորական բովանդակությամբ նյութի կրկնօրինակը ,
2. անջատել համապատասխան սարքը (համակարգիչը կամ բջջային հեռախոսը),
3. կատարված միջադեպի մասին հայտնել վստահելի չափահասի:
4. Մասնավորություն
Մասնավորությունը (մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը կամ անձնական տվյալների գաղտնիությունը) սեփական անձնական տեղեկությունների մատչելիության և օգտագործման վրա տարածվող վերահսկողության աստիճանն է: Ապօրինի, վնասակար եւ ոչ պատշաճ բովանդակության դեմ պայքարի միջոցները և գործիքները , մասնավորապես kaspersky գործիքները: Kaspersky -ն աշխարհում ամենահայտնի հակավիրուսային ծրագրերից մեկն է: Kaspersky Internet Security համակարգը հնարավորություն է տալիս ոչ միայն օգտվել ապահով ինտերնետից այլ և ծնողական վերահսկողություն (parental control)գործառույթի շնորհիվ վերահսկել համակարգչի և ինտերնետի օգտագործումը Ձեր երեխաների կողմից,
• հնարավորություն է տալիս կարգավորել և արգելափակել երեխաների մուտքը ոչ ցանկալի բովանդակությամբ ինտերնետ կայքեր • արգելափակում է առցանց գործողությունները
• վերահսկում և արգելափակում է համակարգչի օգտագործումը Orange ընկերությունը հնարավորություն է տալիս մարտ և ապրիլ ամիսներին անվճար օգտվել Kaspersky ծառայություններից:
Քննարկումներ հետևալ հարցերի շուրջ
1. Ո˚ր տարիքից կարելի է համացանց մտնել:
2. Կարող ենք արդյոք ունենալ անձնական էլեկտրոնային հասցեն, ստեղծել բլոգներ կամ գրանցվել սոցիալական ցանցերում
3. Ի˚նչ տնային կանոններ պետք է սահմանել համացանցի օգտագործման համար:
4. Որ տարիքից օգտագործել Ակնթարթային հաղորդակցման ծրագրերը:
5. Կարո˚ղ եք արդյոք մեծահասակները կարդալ երեխաների հաղորդագրությունները:
6. Արդյո˚ք վեբ-խցիկները հուսալի են:
7. Ինչ է համացանցային կախվածությունը:
8. Ի՞նչ պետք է իմանալ համակարգչային վիրուսների մասին:
9. Ի՞նչ պետք է անել, երբ անհանգստացնում են համացանցում:
10. Արդյո՞ք օգտակար են ֆիլտրող ծրագրերը:
11. Ինչու է վտանգավոր -պոռնոգրաֆիան –
12 . Ինչ կարող են «սովորեցնել» դեպրեսիվ երիտասարդական հոսանքներ-
13. Ինչպես կարող է համացանցը «նպաստել» թմրամոլությանը:
14. Ինչ ազդեցություն ունեն սոցիալական ցանցերը և զրուցարանները դեռահասների հաղորդակացական հմտությունների զարգացման վրա
ՈՍԿԵ ԿԱՆՈՆՆԵՐ ԾՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Համոզվեք, որ ձեր համակարգիչը ապահովված է հրապատով (firewall) , ինչպես նաեւ հակավիրուսային ու հակալրտեսային ծրագրաշարով: Թարմացրեք այդ ծրագրերը եւ հետեւեք դրանցից եկող ազդանշաններին: Ստուգեք, արդյո՞ք ձեր ինտերնետային ծառայության մատուցողը առաջարկում է հակավիրուսային եւ հակալրտեսային գործիքներ, որ կարող եք օգտագործել: Օգտագործեք փոստաղբային զտիչ (ֆիլտր) եւ հնարավորինս գաղտնի պահեք ձեր էլեկտրոնային հասցեն` այն վեբում չհրապարակելով: Խուսափեք անծանոթների կողմից ուղարկված էլեկտրոնային նամակներից եւ անպայման զննեք այն, եթե այնուամենայնիվ որոշել եք բացել: Օպերացիոն համակարգի, համացանցային զննարկիչի, որոնման համակարգի եւ էլեկտրոնային փոստ ծրագրերի համար առավելագույնի հասցրեք ծնողական վերահսկողության կարգավորումները: Երեխաների համար ստեղծեք օգտվողի անհատական գրանցումներ: Համոզվեք, որ գաղտնիության կարգավորումները ամենաբարձր աստիճանի վրա են (այցելեք ձեր զննարկչի ,,options/ընտրանք,, հրահանգացանկը): Օգտագործեք լրացուցիչ ֆիլտրող ծրագրաշար: Կապվեք մասնագետի հետ, երբ ձեր համակարգիչը սկսում է վատ աշխատել. այն կարող է վարակված լինել: Ինտերնետային ծառայության մատուցողը նույնպես պետք է կարողանա խորհրդատվություն տրամադրել: Համացանցում անցանկալի բովանդակության հանդիպելիս, զեկուցեք ազգային համացանցային թեժ գծին Հնարավորության դեպքում նստեք երեխաների կողքին, երբ նրանք նավարկում են համացանցում: Դա լավագույն ձեւն է քննարկելու եւ վստահություն նվաճելու համար: Միասին սովորելը դարձրեք ձեր նպատակը: Հիշեք, որ անվտանգության կանոնները ձեր ու ձեր երեխաների համար են: Քաջալերեք նրանց ասել այն ամենի մասին, ինչն իրենց տարօրինակ է թվում:

ԱՂԲՅՈՒՐ՝
https://safe.am/presentations/2015/SAFE.AM_School_154_Parents_Meeting_Plan.pdf

Տոնոյան Գրետա
19.04.2018, 23:58
Համացանցում վտանգներն ամենուր են, որոնցից խուսափելը և պաշտպանվելը միշտ չի ստացվում, այնուամենայնիվ պետք է չկորցնել զգոնությունը բացասական գործոնների նկատմամբ, օգտվել գրագետ և ուշադիր:
safe.am կայքում տեղադրված «ԿԱՆԳՆԵ՛Ք.ՄՏԱԾԵ՛Ք.ՄԻԱՑԵ՛Ք.TM Զրույց երեխաների հետ առցանց լինելու մասին» գիրքը`

ՀՂՈՒՄ՝
http://safe.am/stopthinkconnect/Chat...ooklet_Arm.pdf

Գոհար Խաչատրյան Յուրիի
20.04.2018, 00:27
XXI դարի մուտքը հայաստանյան դպրոցներում համընկավ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման դարաշրջանի հետ: Նոր տեխնոլոգիական միջոցները ենթադրում են բազմազան , հարուստ կրթական միջավայր, որոնք նպաստում են հետաքրքրասիրության, փորձի ձեռքբերմանը և հարստացնում ուսումնական գործընթացը: : Ուսուցման գործընթացում ՏՀՏ-ների կիրառումը որակապես փոխում է ուսուցչի դերը, նա դառնում է սովորողին ուղղորդող, աջակցող ու գնահատող: Մարդկանց ղեկավարելը դժվար է, երեխաներին ղեկավարելը` առավել ևս: Եթե մենք ավելացնե′ք պատասխանատվությունը կատարած գործի, այն է` մարդ ու քաղաքացի ձևավորելու և 21-րդ դարին հարիր գիտելիքներ տալու համար, և մեզ հասկանալի կդառնա ուսուցչի աշխատանքի կարևորությունն ու լրջությունը:
Մանկավարժների ուսումնամեթոդական աշխատանքի կոորդինացումը, մոնիտորինգային հետազոտությունները նպաստում են մասնագիտական իրազեկության աճին, օգնում` գնահատելու սեփական աշխատանքի արդյունքը և կատարելագործելու այն, ծանոթանալու գործընկերների փորձին, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաներին, գիտական նորույթներին: Հուսով եմ` իմ աշխատանքով աջակցելու եմ գործընկերներիս:
Հարգելի′ կոլեգաներ, ակնկալում եմ ձեր ակտիվ մասնակցությունը, փորձի փոխանակումը , խթանող միջոցները… Ուսուցանող թեստեր, գործնական աշխատանքներ լաբորատոր աշխատանքներ , տեսադասեր,պաշարներ, օրինակելի դասի պլաններ, նյութեր որոնք օգտագործում եք դասապրոցեսում. . .

Հարգելի ՝Գրետա Տոնոյան,աշակերտներտները պատրաստակամորեն վարում են երկխոսություն համակարգչի հետ,նրանց մոտ ավելանում է ընդհանուր, համակարգչային եւ լեզվական մշակույթը:

Տոնոյան Գրետա
21.04.2018, 19:08
Մայքրոսոֆթի OneNote համակարգչային ծրագիրը որպես թվային սևագրության տետր
Մայքրոսոֆթի OneNote ծրագիրը շատ հարմար է պլանշետների համար: Այն կարող է գործածվել նաև սովորական նոթբուք-նեթբուքով, ստացիոնար պրոցեսորներով աշխատող համակարգչով աշխատելիս: Ինչի՞ համար է այս ծրագիրը, նախ և առաջ, նախատեսված: Այն փոխարինում է թղթային տետրին: Ունենալով այսպիսի ծրագիր անձնական համակարգչում, կարելի է արագ, նույնիսկ ոտքի վրա, ձեռագիր, մի բառ կամ միտք գրել ծրագրային էջի վրա, որն ավտոմատ պահպանվում է` առանց պահպանող կոճակը սեղմելու: Հետո կարելի է այդ արագ ու անփույթ գրված ձեռագիրը վերածել մուտքագրված տպատառ տեքստի մի քանի վայրկյանում:
Այս ծրագիրը շատ հարմար է ուսանողների համար, երբ ուզում են դասախոսության ժամանակ արագ որևէ նշում անել: Հնարավոր է նաև գրել մաթեմատիկական հավասարումներ և այլ սիմվոլներով ձեռագիր տեքստեր։ Պետք է ավելացնեմ, որ եթե մենք այս տարվա սեպտեմբերի մեկից անցնելու ենք բացառապես նոթբուք-նեթբուքերով ուսուցմանը, ապա այս OneNote ծրագրի ներբեռնումը բոլոր սովորողների և դասավանդողների (հատկապես անգլերենի, մաթեմատիկայի, ֆիզիկայի և քիմիայի) համար անհրաժեշտ է լինելու: Եթե այս ծրագրով չաշխատենք, ապա մաթեմատիկական աշխատանքներ մուտքագրելը շատ աշխատատար և անհարկի ժամանակատար կլինի, և ամենավատն այն կլինի, որ սովորողները մեկընդմիշտ հետ կվարժվեն ձեռագիր գրելուց, որը ցանկալի հետևանքներ չի կարող ունենալ: Ուղեղի աշխատանքը կապված է մեր ձեռքի շարժումների հետ: Մենք կարող ենք սահմանափակել ուղեղի աշխատանքը միայն մատներով միանման սեղմումներ կատարելով: Երեխան ամեն ինչ կանի ձեռքով, որից հետո կատարված աշխատանքը այս ծրագրի օգնությամբ կվերածվի մուտքագրված տպատառերով և զանազան սիմվոլներով տեքստերի: Այսպիսով անցումը թղթային տետրերից համակարգիչների շատ սահուն կլինի:
OneNote ծրագրով աշխատելիս հեշտանում է նաև տեքստերի և թվային դասագրքերի հետ աշխատելը: Շատ մարդիկ սիրում են մատիտով նշումներ անել գրքերի վրա, առանձնացնել կարևորն անկարևորից: Մենք կարող ենք մեր ուզեցած բառը կամ նախադասությունը գրել տվյալ էջի ցանկացած մասում: Մեր նշումները չեն սահմանափակվում միայն ամենաձախ, կենտրոն և ամենաաջ մասերով: Մեր գրած բառը մնում է այնտեղ, որտեղ մուտքագրել կամ ձեռագրով գրել ենք` առանց սեղմելու պահպանման կոճակը: Ամեն ինչ ավտոմատ է պահպանվում:
Ծրագիրը կարևոր առավելություն ունի նաև այն պատճառով, որ էջի վրա կարելի է մի որևէ նյութի հղումի փոխարեն դնել հենց դրա ֆայլը, անկախ այն բանից, թե դա սովորական Word office փաստաթուղթ է, տեսանյութ, թե Power Point-ով ներկայացում: Հղումները միշտ էլ անօգնական են լինում, երբ բացակայում է ինտերնետը:
Մի լրացուցիչ հնարավորություն էլ կա անգլերեն սովորողների համար: Այս ծրագրով բացված տեքստի յուրաքանչյուր բառի ճիշտ արտասանությունը կարելի է լսել` ակտիվացնելով բառը և սեղմելով audio կոճակը:

Տոնոյան Գրետա
21.04.2018, 22:12
Ամեն ինչ համակարգիչների և ինտերնետի մասին

• Հետաքրքիր շնորհանդես 7-9-րդ դսարաններում ինֆորմատիկա ուսումնասիրելու համար
ՀՂՈՒՄ՝
https://lib.armedu.am/resource/24028

Նաիրա Աղաբեկովա
23.04.2018, 09:17
Հարգելի Տոնոյան Գրետա, չեմ կարծում, թե կա անհրաժեշտություն տարբերակել հարցասեր՝ ակտիվ, և պասիվ աշակերտներին, ի վերջո, ինքս որևէ դիտարկում չեմ կատարել և տեղեկացված չեմ, թե հատկապես որ <<խմբին>> պատկանող երեխաներն են վաղվա գիտնականներն ու բանաստեղծները, այդ էլ այն դեպքում, երբ, օրինակ, դեպի բնական ու ճշգրիտ գիտությունները հակում ունեցող երեխաները լինում են ավելի ինտրովերտ և հակառակը՝ հումանիտար ուղղվածությամբ աշակերտները մեծամասամբ էքստրովերտ են, բացի այդ, չմոռանանք, որ անցումային տարիքում գտնվող աշակերտի ակտիվությունը կարող է պայմանավորված լինել ոչ միայն իր՝ դեպի որևէ գիտության ուղղվածությամբ, այլ նաև ներանձնային, սոցիալական, հոգեբանական և այլ խնդիրներով: Այնուամենայնիվ, շնորհակալ եմ արձագանքելու և Ձեր տեսակետն արտահայտելու համար:

Գոհար Խաչատրյան Յուրիի
24.04.2018, 00:46
XXI դարի մուտքը հայաստանյան դպրոցներում համընկավ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման դարաշրջանի հետ: Նոր տեխնոլոգիական միջոցները ենթադրում են բազմազան , հարուստ կրթական միջավայր, որոնք նպաստում են հետաքրքրասիրության, փորձի ձեռքբերմանը և հարստացնում ուսումնական գործընթացը: : Ուսուցման գործընթացում ՏՀՏ-ների կիրառումը որակապես փոխում է ուսուցչի դերը, նա դառնում է սովորողին ուղղորդող, աջակցող ու գնահատող: Մարդկանց ղեկավարելը դժվար է, երեխաներին ղեկավարելը` առավել ևս: Եթե մենք ավելացնե′ք պատասխանատվությունը կատարած գործի, այն է` մարդ ու քաղաքացի ձևավորելու և 21-րդ դարին հարիր գիտելիքներ տալու համար, և մեզ հասկանալի կդառնա ուսուցչի աշխատանքի կարևորությունն ու լրջությունը:
Մանկավարժների ուսումնամեթոդական աշխատանքի կոորդինացումը, մոնիտորինգային հետազոտությունները նպաստում են մասնագիտական իրազեկության աճին, օգնում` գնահատելու սեփական աշխատանքի արդյունքը և կատարելագործելու այն, ծանոթանալու գործընկերների փորձին, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաներին, գիտական նորույթներին: Հուսով եմ` իմ աշխատանքով աջակցելու եմ գործընկերներիս:
Հարգելի′ կոլեգաներ, ակնկալում եմ ձեր ակտիվ մասնակցությունը, փորձի փոխանակումը , խթանող միջոցները… Ուսուցանող թեստեր, գործնական աշխատանքներ լաբորատոր աշխատանքներ , տեսադասեր,պաշարներ, օրինակելի դասի պլաններ, նյութեր որոնք օգտագործում եք դասապրոցեսում. . .

Համակարգչային հնարքներ՝ ինչպես...
http://www.qezhamar.com/?p=46197

Տոնոյան Գրետա
28.04.2018, 00:27
Անտիվիրուսներ

6407

Անտիվիրուս Ad-Aware Free
Ad-Aware Free 2017 - անտիվիրուսը անվճար էֆեկտիվ և արագ աշխատող անտիվիրուս է : Կատարում է բազային պաշտպանություն վիրուսներից և վնասակար ծրագրերից :
Աշխատում է windows (7,8,10) համակարգային ծրագրի հետ։
Ծավալը 2,7 mb

Տոնոյան Գրետա
28.04.2018, 00:30
AVG 2017 x86 անտիվիրուս :

6408

AVG 2017 անտիվիրուսը անվճար էֆեկտիվ և արագ աշխատող անտիվիրուս է : Կատարում է բազային պաշտպանություն վիրուսներից և վնասակար ծրագրերից :
Աշխատում է ավտոմատ ռեժիմով , աշխատանքի ընդացքում ոչ մի սեղմակի պետք չե սեղմել :
Ծավալը 151,6 mb

Տոնոյան Գրետա
28.04.2018, 00:33
Avira_free 2017 անտիվիրուսը :

64096409

Avira_free անտիվիրուսը անվճար էֆեկտիվ և արագ աշխատող անտիվիրուս է : Կատարում է բազային պաշտպանություն վիրուսներից և վնասակար ծրագրերից :
Աշխատում է ավտոմատ ռեժիմով , աշխատանքի ընդացքում ոչ մի սեղմակի պետք չե սեղմել :
Ծրագիրը տեղադրելու ընդացքում անպայման պետք է ինտերնետը միացված լինի :
Ծավալը 242,4 mb

Տոնոյան Գրետա
28.04.2018, 00:36
360 Total Security անտիվիրուս :

64106410

360 Total Security անտիվիրուսը անվճար էֆեկտիվ և արագ աշխատող անտիվիրուս է : Կատարում է բազային պաշտպանություն վիրուսներից և վնասակար ծրագրերից :
Աշխատում է ավտոմատ ռեժիմով , աշխատանքի ընդացքում ոչ մի սեղմակի պետք չե սեղմել :
Ծավալը 32,6 mb

Տոնոյան Գրետա
28.04.2018, 00:40
microsoft security essentials անտիվիրուս

6412

microsoft security essentials - անտիվիրուսը , microsoft ֆիրմայի կոզմից պատրաստված անվճար անտիվիրուս է: Կատարում է բազային պաշտպանություն վիրուսներից և վնասակար ծրագրերից :
Նախատեսված է Windows 7 համակարգային ծրագրի համար:
Ակտիվացման կոդը պետք չէ :
Ծավալը 11,8 մբ

Տոնոյան Գրետա
28.04.2018, 01:09
Հարգելի Տոնոյան Գրետա, չեմ կարծում, թե կա անհրաժեշտություն տարբերակել հարցասեր՝ ակտիվ, և պասիվ աշակերտներին, ի վերջո, ինքս որևէ դիտարկում չեմ կատարել և տեղեկացված չեմ, թե հատկապես որ <<խմբին>> պատկանող երեխաներն են վաղվա գիտնականներն ու բանաստեղծները, այդ էլ այն դեպքում, երբ, օրինակ, դեպի բնական ու ճշգրիտ գիտությունները հակում ունեցող երեխաները լինում են ավելի ինտրովերտ և հակառակը՝ հումանիտար ուղղվածությամբ աշակերտները մեծամասամբ էքստրովերտ են, բացի այդ, չմոռանանք, որ անցումային տարիքում գտնվող աշակերտի ակտիվությունը կարող է պայմանավորված լինել ոչ միայն իր՝ դեպի որևէ գիտության ուղղվածությամբ, այլ նաև ներանձնային, սոցիալական, հոգեբանական և այլ խնդիրներով: Այնուամենայնիվ, շնորհակալ եմ արձագանքելու և Ձեր տեսակետն արտահայտելու համար:

Սիրելի Նաիրա , ես համաձայն եմ Ձեր հետ, որ պետք չէ տարբերակել աշակերտներին, բայց եթե դա արվում է այնպես, որ օգնում է երեխային , ապա կարելի է մեկ –մեկ կատարել: Ի վերջո դա նույնպես մեթոդ է , որը դասապրոցեսը ավելի հետաքրքիր ու նպատակային է դարձնում: Ես կարծում եմ պետք չի դիտարկում անել, կարևորը ամեն ուսուցիչ ինքը մշակի մեթոդ , որը կօգնի առարկայի ուսուցման գործում: Ես համոզված եմ, որ դուք ունեք աշխատելու Ձեր ոճն ու մեթոդները, և կարողանում եք հետաքրքիր դասեր անցկացնել:
Ա.Չեխովը գրում է. «Մարդը որքան ավելի բարձր է մտավոր ու բարոյական զարգացմամբ, այնքան նա ավելի ազատ է, այնքան կյանքը ավելի շատ է բավականություն պատճառում նրան:
Աշխատանքային գործունեության ընթացքում փորձում եմ հարգել մարդկային անհատականությունը, փորձում եմ լինել ներողամիտ, մեղմ, քաղաքավարի և զիջող:
Կարծում եմ, որ կրթելու հետ մեկտեղ աշակերտի մեջ պետք է դաստիարակել խիղճ ու մտքի պայծառություն: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ դպրոցը, ուր աշակերտը սոցիալական փորձ է ձեռք բերում, ապահովի նրա համար երկու ճանապարհ` սիրել և լինել սիրված:
Երբ սիրում ես, ապա այնպիսի հարստություն ես բացահայտում քո մեջ, այնքան քնքշություն, որ նույնիսկ հավատդ չի գալիս, որ կարող ես այդպես սիրել:
Աշխատում եմ «Նախ լավ մարդ , ապա լավ սովորող» կարգախոսով : Ձգտում եմ մաթեմատիկայի Մեծերի և գրական Մեծ հերոսների օրինակը ծառայելեցնել աշակերտ-անհատի ձևավորմանն ու կայացմանը : Թե ինչքանով է ստացվում ինձ մոտ հասնել այդ ամենին ցույց կտա ժամանակը: Շնորհակալություն:

Տոնոյան Գրետա
30.04.2018, 16:39
ՈՍԿԵ ՀԱՏՈՒՄ
https://www.youtube.com/watch?v=YPKNi9oBtrQ

Այս տեսահոլովակում ներկայացվում է, թե ինչ է նշանակում Ոսկե Հատում, բերվում են օրինակներ: Սա Խանի Ակադեմիայի «The Golden Ratio» տեսադասի հայերեն թարգմանությունն է:( https://youtu.be/5zosU6XTgSY ). Թարգմանությունն ու հնչյունավորումն իրականացվել է Դվնիկ ստուդիայի կողմից CANDLE կրթական նախագծի հայտարարած մրցույթի շրջանակներում:

Սոֆյա Գրիգորյան
05.05.2018, 03:07
Գրետա ջան, համակարգիչը դարձել եմ մեր կենցաղի անբաժանելի ընկերը: Կենցաղային յուրաքնչյուր սարքի վրա կա համակարգչային փոքրիկ տարր: Այն նաև անփոխարինելի օժանդակ միջոց է ուսուցման պրոցեսում: Համակարգիչների կիրառմամբ դասերը դառնում են ավելի հետաքրքիր, մատչելի և հասանելի: Արտադասարանական միջոցառումներն առանց համակարգիչների չեմ էլ պատկերացնում: Այս ամենը գերազանց է, բայց մի մտավախություն կա: Տեխնոլոգիաների դարում մարդը կտրվում է բնությունից: Եթե նկատել եք բոլորը կամ համակարգիչների մեջ են, կամ էլ սմարտֆոնների: Մի տեսակ ռոբոտացվել է ամեն ինչ: Ցանկալի է, որ մարդն իշխի համակարգչին, և ոչ հակառակը: Ի վերջո համակարգիչը մարդու մտքի արգասիքն է, որը տրված է ի վերուստ:Համակարգիչը պետք է կատարի մարդու օգնականի դերը միայն: Ցավոք, ցանկացած երևույթ ունի երկու կողմ՝ լավ և վատ: Ընտրությունը մերն է:

Հարգելի' Ն. Մարտիրոսյան, ճիշտ եք, որ համակարգիչը պետք է և ցանկալի է, որ կատարի միայն մարդու օգնականի դերը,բայց կա նաև էլեկտրոնային այլ մարտահրավերներ ... : Անհրաժեշտ է դպրոցում ստեղծել այնպիսի միջավայր, որում աշակերտները կտեղեկացվեն, կսովորեն տեղեկատվական տեխնոլոգիաների և' առավելությունները, և' չարաշահումները:

Գոհար Խաչատրյան Յուրիի
08.05.2018, 10:48
XXI դարի մուտքը հայաստանյան դպրոցներում համընկավ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման դարաշրջանի հետ: Նոր տեխնոլոգիական միջոցները ենթադրում են բազմազան , հարուստ կրթական միջավայր, որոնք նպաստում են հետաքրքրասիրության, փորձի ձեռքբերմանը և հարստացնում ուսումնական գործընթացը: : Ուսուցման գործընթացում ՏՀՏ-ների կիրառումը որակապես փոխում է ուսուցչի դերը, նա դառնում է սովորողին ուղղորդող, աջակցող ու գնահատող: Մարդկանց ղեկավարելը դժվար է, երեխաներին ղեկավարելը` առավել ևս: Եթե մենք ավելացնե′ք պատասխանատվությունը կատարած գործի, այն է` մարդ ու քաղաքացի ձևավորելու և 21-րդ դարին հարիր գիտելիքներ տալու համար, և մեզ հասկանալի կդառնա ուսուցչի աշխատանքի կարևորությունն ու լրջությունը:
Մանկավարժների ուսումնամեթոդական աշխատանքի կոորդինացումը, մոնիտորինգային հետազոտությունները նպաստում են մասնագիտական իրազեկության աճին, օգնում` գնահատելու սեփական աշխատանքի արդյունքը և կատարելագործելու այն, ծանոթանալու գործընկերների փորձին, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաներին, գիտական նորույթներին: Հուսով եմ` իմ աշխատանքով աջակցելու եմ գործընկերներիս:
Հարգելի′ կոլեգաներ, ակնկալում եմ ձեր ակտիվ մասնակցությունը, փորձի փոխանակումը , խթանող միջոցները… Ուսուցանող թեստեր, գործնական աշխատանքներ լաբորատոր աշխատանքներ , տեսադասեր,պաշարներ, օրինակելի դասի պլաններ, նյութեր որոնք օգտագործում եք դասապրոցեսում. . .

Ի՞նչ է նշանակում «Համակարգչային գրագիտությունը»

«Կրթելով համակարգչային սերունդը» հոդվածի հեղինակները ընդգծում են, որ այս տերմինն ունի բազմաթիվ ու իրարից զգալիորեն տարբերվող իմաստներ (տես՝ Educating the Computer Generation by F. Williams, V. Williams and A. F. Phillips in ): Նրանք անհիմն են համարում այն տեսակետը, որը համակարգչային գրագիտությունը հավասարեցնում է լեզվի եւ հատկապես մաթեմատիկայի լեզվի նշանային միջոցներին, քանի որ ծրագրավորման ցանկացած լեզու զուրկ է մաթեմատիկական լեզվի ընդհանրականությունից: Ծրագրավորման լեզվի իմացությունը բավարար չէ համակարգչով որեւէ խնդիր լուծել կարողանալու համար: Առավել եւս գրագիտություն չեն կարող կոչվել համակարգիչը պարզագույն նպատակների համար օգտագործելու տարրական հմտությունները: Հոդվածում բերվում է մի ընդարձակ ցուցակ, որտեղ թվարկվում են անձնական օգտագործման ժամանակ անհրաժեշտ եւ աշխատանքի մեջ գործածելու թե՛ կիրառական, թե՛ հետազոտական բնույթի կարողությունների ու հմտությունների մեծ բազմություն: Դրանցից յուրաքանչյուրը՝ կարողանալ պատշաճորեն օգտագործել համակարգիչը առօրյա նպատակների համար, կարողանալ իմաստալից վճիռներ կայացնել, երբ համակարգչային տեխնոլոգիայիհետ կապված հասարակական որոշումներ են ընդունվում, նվազագույն չափով տիրապետել որեւէ ծրագրավորման լեզվի, ..., կողմնորոշվել համակարգչային սարքավորումների մեջ եւ այլն, կարող է դիտվել որպես համակարգչային գրագիտության մաս: Ընդ որում՝ դրանց զգալի մասը ավելի շատ կապված է համակարգչի գործածության հասարակական կողմերի, քան ուղղակի խնդիր լուծելու հետ: Համակարգիչ օգտագործողից պահանջվողը, այսպիսով, որքան հմտություններ, նույնքան էլ գիտելիքի եւ դիրքորոշման հետ կապված հատկություններ են: Սա էլ հենց պարզորոշ է դարձնում տեղեկատվական դարաշրջանում երեխաների կրթության ավելի ընդարձակ նպատակը: Այս է պատճառը, որ ինչպես եզրակացնում են հեղինակները, համակարգչային գրագիտություն անվանումը սխալ պատկերացում է ստեղծում: Ի վերջո, չէ՞ որ ավանդական իմաստով գրագիտությունը «գրել-կարդալու» պարզ ունակությունը չէ որ մատնանշում է, այլ խորքում ենթադրում է «աշխարհը հասկանալու» կարողությունը: Ուրեմն, համակարգչային սերունդը լավագույն ձեւով կրթված կլինի, եթե կարողանա տեխնոլոգիական հեղափոխությունը ծառայեցնել իր մշակութային, հասարակական եւ հոգեբանական կարիքներին:

Գոհար Խաչատրյան Յուրիի
08.05.2018, 11:30
Անտիվիրուսներ

6407

Անտիվիրուս Ad-Aware Free
Ad-Aware Free 2017 - անտիվիրուսը անվճար էֆեկտիվ և արագ աշխատող անտիվիրուս է : Կատարում է բազային պաշտպանություն վիրուսներից և վնասակար ծրագրերից :
Աշխատում է windows (7,8,10) համակարգային ծրագրի հետ։
Ծավալը 2,7 mb

DrWeb CureIt! - անվճար անտիվիրուսային սկաներ է՝ ստեղծված Dr. Web անտիվիրուսային ծրագրի հիմքի վրա, այն ամենօրյա օգտագործման լիարժեք անտիվիռուսային ծրագիր չէ!: Սկաներն արագ և արդյունավետ ստուգում ու "բուժում" է համակարգիչը, և դրա համար անհրաժեշտ չէ տեղադրել Dr. Web անտիվիրուսային ծրագիրը: Ծրագիրը չունի անտիվիրուսային բազաների ավտոմատ թարմացման հնարավորություն, այնպես որ հետագայում համակարգիչը անտիվիրուսային վերջին բազաներով ստուգելու համար անհրաժեշտ կլինի ներբեռնել ծրագրի ավելի թարմ տարբերակը:

https://www.network.am/Categories/Utilit/AntiVirus

ՍՐԲՈՒՀԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ
22.08.2018, 17:59
ՏՀՏ գիտելիքները շատ մեծ ազդեցություն ունեն դասանյութի համակողմանի յուրացման գործում:

Հեղնար Աղբյուր
31.08.2018, 21:54
uTorrent 3.0
Ինտերնետից մեծ ծավալով ֆայլեր գտնելը և բեռնելը բավականին դժվար գործ է: Եթե մի սերվերից (կայքից) բեռնում են նույն ֆայլը մի քանի մարդիկ, ապա այդ ֆայլը բեռնելու արագույթունը ցածրանում է բոլոր բեռնողների համար և մեծ ծավալով ֆայլը բեռնելու համար անհրաժեծտ է լինում շատ երկար ժամանակ` անկախ ինտերնետի արագությունից: Այդ պատճառով այդպիսի ֆայլերը բեռնում են uTorrent ծրագրի օգնությամբ: Այն բեռնում է ֆայլը մի քանի սերվերից և օգտագործում է Ձեր ինտերնետի ամբողջ արագությունը: Սկզբում անհրաժեշտ է բեռնել ֆայլի torrent ֆայլը, դրանք կարելի է հեշտությամբ գտնել ինտերնետում: Կայքում պարբերաբար ավելացվելու են torrent ֆայլեր: Օրինակի համար փորձենք այդ ամենը Photoshop-ի համար: Սեղմեք այստեղ Adobe Photoshop Cs5-ի torrent ֆայլը բեռնելու համար: Հետո անհրաժեշտ է բացել uTorrent ծրագիրը, սեղմեք այստեղ այն բեռնելու համար: Սեղմեք Файл, Добавить... և ընտրեք torrent ֆյալը:

naramartirosyan
15.09.2018, 00:52
Հարգելի' Ն. Մարտիրոսյան, ճիշտ եք, որ համակարգիչը պետք է և ցանկալի է, որ կատարի միայն մարդու օգնականի դերը,բայց կա նաև էլեկտրոնային այլ մարտահրավերներ ... : Անհրաժեշտ է դպրոցում ստեղծել այնպիսի միջավայր, որում աշակերտները կտեղեկացվեն, կսովորեն տեղեկատվական տեխնոլոգիաների և' առավելությունները, և' չարաշահումները:

Լիովի համամիտ եմ Ձեզ հետ , հարգելի՛ Սոֆյա, շնորհալկալություն:

naramartirosyan
15.09.2018, 00:57
ՈՍԿԵ ՀԱՏՈՒՄ
https://www.youtube.com/watch?v=YPKNi9oBtrQ

Այս տեսահոլովակում ներկայացվում է, թե ինչ է նշանակում Ոսկե Հատում, բերվում են օրինակներ: Սա Խանի Ակադեմիայի «The Golden Ratio» տեսադասի հայերեն թարգմանությունն է:( https://youtu.be/5zosU6XTgSY ). Թարգմանությունն ու հնչյունավորումն իրականացվել է Դվնիկ ստուդիայի կողմից CANDLE կրթական նախագծի հայտարարած մրցույթի շրջանակներում:

Հրաշալի նյութ է, Գրետա ջա՛ն, շնորհակալություն:

ՍՐԲՈՒՀԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ
15.09.2018, 15:01
Հարգելի՛ Գրետա, շնորհակալություն շատ հետաքրքիր նյութ ներկայացնելու համար: