PDA

Դիտել ողջ տարբերակը : Ֆիզկուլտդադարները՝ դասաժամի պարտադիր պայման

Թամարա Միրզոյան
25.03.2018, 14:57
Սովորողների ուսումնական աշխատանքի հիմնական ձևը դասն է: Բնականաբար, դպրոցականի և՛ հոգեբանական, և՛ ֆիզիկական վիճակն ուղղակիորեն կախված է դասի գրագետ կառուցվածքից: Պարապմունքների ընթացքում պետք է պահպանել դասաժամերին ներկայացվող հիգիենիկ պահանջները: Անհրաժեշտ է ստեղծել կարճատև դադարներ՝ երեխաների մկանային ստատիկ լարվածության վերացման և մտավոր աշխատունակության բարձրացման նպատակով:
Ուշինսկին առաջինն է խորհուրդ տվել հոգնածության և աշխատունակության նվազման դեպքում դասի ընթացքում կիրառել ֆիզիկական վարժություններ: Նա համարում էր, որ ֆիզիկական վարժությունների վրա դասից 2-3 րոպե ծախսելը բավական բարձրացնում է ուսուցման նյութի յուրացման արդյունավետությունը:
Խնդիրներն են՝
1. Նվազեցնել հոգնածությունը և կանխել մարմնի նույն դիրքի վրա ազդող գործոնները:
2. Ակտիվացնել սովորողների ուշադրությունը և բարձրացնել ուսումնական նյութի ընկալման կարողությունները:
Բոլոր դասերը պետք է ներառեն ֆիզկուլտրոպեներ(1-2 րոպե) և ֆիզկուլտդադարներ(3-4 րոպե)՝ ուշադրության, մտավոր աշխատունակության և զգայական տրամադրվածության զարգացման համար: Բացի դրանից՝ դրանք օգնում են նվազեցնելու ողնաշարի բեռնվածությունը և կանխելու կեցվածքի հնարավոր շեղումները:
Ֆիզկուլտրոպեներն ու ֆիզկուլտդադարները կարելի է անցկացնել զանազան տարբերակներով՝ նստած, կանգնած, պարային, սպորտային շարժումներով՝ կախված դասի կառուցվածքից:
Ստորև ներկայացնում եմ <<Հայելի>> խաղը և առաջարկում եմ, հարգելի՛ կոլեգաներ, որ դուք էլ կիսվեք ձեր փորձով:

Խաղի կանոններն են՝
1.Աշակերտները ուսուցչի առաջին ծափի ժամանակ կազմում են զույգեր:
2. Զույգերից մեկը շարժումներ է կատարում, իսկ մյուսը դառնալով հայելի կրկնում է այդ շարժումները:
3. Ուսուցչի երկրորդ ծափի ժամանակ զույգերը դերերով փոխվում են:

Շատ զվարճալի, ակտիվացնող խաղ է:

Էլեոնորա Հովհաննիսյան
25.03.2018, 15:18

Շնորհակալություն,հարգելի' Թամարա,և' օգտակար թեմայի,և' հետաքրքիր խաղի համար:Անպայման կկիրառեմ իմ դասաժամերին:

Էլեոնորա Հովհաննիսյան
25.03.2018, 15:18
Ինչպես գիտենք, երեխաների ուշադրության զարգացման գործում մեծ դեր ունեն թարմացնող վարժությունները:Առաջարկում ենք ֆիզկուլտ դադար,որի միջոցով ոչ միայն կլիցքաթափվեն երեխաները,այլև երեխաների մեջ կսերմանենք հարգանք,հոգատար վերաբերմունք մեծերի նկատմամբ,աշխատասիրություն:

Ֆիզկուլտ դադար:<< Գնում ենք տատիկին ու պապիկին օգնելու>>:
Ուսուցիչ- Երեխանե'ր, գնում ենք տատիկին ու պապիկին օգնելու:Տեսնում ենք պապիկը ցախ է կոտրատում:Վերցնում ենք կացինը ու ամբողջ ուժով հարվածում,որ փայտը կոտրվի , 1, 2, ևս մեկ անգամ ու հաստատ կկոտրվի(աշակերտները ուսուցչի հետ ցույց են տալիս,թե ինչպես են յուրաքանչյուր գործողության <<կատարում>>):Գնում ենք տատիկի մոտ,տեսնում ենք տատիկը լվացք է փռում:Վերցնում ենք շորը,թափ տալիս ու ձգվում, որ փռենք պարանին:Պարանը շատ բարձր է:Կանգնում ենք ոտնաթաթերին,ձգվում, որ հասնենք: Հետո վերցնում ենք շերեփը ու խառնում տատիկի պատրաստած ճաշը ` 1,2,3 :Կեցցե'ք ,նորից եկանք դասարան:

Մինասյան Նորա
25.03.2018, 15:40

Հարգելի Թամարա, ֆիզկուլտրոպեներն ու ֆիզկուլտդադարները դասաժամի պարտադիր մասն է: Այն մեծ նշանակություն ունի երեխայի մկանային լարվածությունը վերացնելու և հանգստացնելու համար:Ակտիվացնող են շարժախաղերը:Ներկայացնեմ մի խաղ.<<Արև>> և <<Քար>>

1-Երբ երեխաները լսում են ,,Արև,, բառը, սկսում են տարբեր շարժումեր կատարել,

2-երբ լսում են,, Քար,, բառը ,,քարանում են,,շարժվել չեն կարող
3-Սխալվողը դուրս է մնում

շ
խալվողը դուր է գալիս

Էմմա Խաչատրյան
25.03.2018, 15:43

Հարգելի՛ Էլեոնորա հետաքրքիր վարժություն եք ներկայացրել։
Լիովին համամիտ եմ Ձեզ հետ։Նման վարժությունները ոգևորություն են առաջացնում աշակերտների մեջ։
Նրանց մոտ զարգանում է ոչ միայն բազմաբնույթ մտածողությունը,այլև աշխատասիրությունը և հոգատարությունը
մեծերի հանդեպ։

Էմմա Խաչատրյան
25.03.2018, 15:52
Սովորողների ուսումնական աշխատանքի հիմնական ձևը դասն է: Բնականաբար, դպրոցականի և՛ հոգեբանական, և՛ ֆիզիկական վիճակն ուղղակիորեն կախված է դասի գրագետ կառուցվածքից: Պարապմունքների ընթացքում պետք է պահպանել դասաժամերին ներկայացվող հիգիենիկ պահանջները: Անհրաժեշտ է ստեղծել կարճատև դադարներ՝ երեխաների մկանային ստատիկ լարվածության վերացման և մտավոր աշխատունակության բարձրացման նպատակով:
Ուշինսկին առաջինն է խորհուրդ տվել հոգնածության և աշխատունակության նվազման դեպքում դասի ընթացքում կիրառել ֆիզիկական վարժություններ: Նա համարում էր, որ ֆիզիկական վարժությունների վրա դասից 2-3 րոպե ծախսելը բավական բարձրացնում է ուսուցման նյութի յուրացման արդյունավետությունը:
Խնդիրներն են՝
1. Նվազեցնել հոգնածությունը և կանխել մարմնի նույն դիրքի վրա ազդող գործոնները:
2. Ակտիվացնել սովորողների ուշադրությունը և բարձրացնել ուսումնական նյութի ընկալման կարողությունները:
Բոլոր դասերը պետք է ներառեն ֆիզկուլտրոպեներ(1-2 րոպե) և ֆիզկուլտդադարներ(3-4 րոպե)՝ ուշադրության, մտավոր աշխատունակության և զգայական տրամադրվածության զարգացման համար: Բացի դրանից՝ դրանք օգնում են նվազեցնելու ողնաշարի բեռնվածությունը և կանխելու կեցվածքի հնարավոր շեղումները:
Ֆիզկուլտրոպեներն ու ֆիզկուլտդադարները կարելի է անցկացնել զանազան տարբերակներով՝ նստած, կանգնած, պարային, սպորտային շարժումներով՝ կախված դասի կառուցվածքից:
Ստորև ներկայացնում եմ <<Հայելի>> խաղը և առաջարկում եմ, հարգելի՛ կոլեգաներ, որ դուք էլ կիսվեք ձեր փորձով:

Խաղի կանոններն են՝
1.Աշակերտները ուսուցչի առաջին ծափի ժամանակ կազմում են զույգեր:
2. Զույգերից մեկը շարժումներ է կատարում, իսկ մյուսը դառնալով հայելի կրկնում է այդ շարժումները:
3. Ուսուցչի երկրորդ ծափի ժամանակ զույգերը դերերով փոխվում են:

Շատ զվարճալի, ակտիվացնող խաղ է:

Հարգելի՛ Թամարա հետաքրքիր թեմա եք քննարկում։Սիրով կհետևեմ քննարկումներին։
Դասապրոսեցի ժամանակ անպայման պիտի լինեն ֆիզկուլտդադարները։Առանց դրանց
աշակերտները շուտ են հոգնում և դժկամորեն են մասնակցում դասապրոցեսին։

Էմմա Խաչատրյան
25.03.2018, 15:54
<<Բարի լույսի>>գնդակներ
Դուք ունեք տարբեր գույնի 3գնդակներ,որոնք պետք է լինեն թեթև և փոքր։Աշակերտներին պատվիրեք
շրջան կազմել։Այնուհետև 3աշակերտի մեկական գնդակ տվեք,որոնցից յուրաքանչյուրը հատուկ
նշանակություն ունի։Երեխաներին նախապես սովորեցրեք,թե որ գույնը ինչ է նշանակում։
Ներկայացված է գնդակների գունային <<իմաստների>>մի տարբերակ․
Կարմիր գնդակ-Բարի առավոտ։
Կանաչ գնդակ-Ինչպե՞ս ես։
Կապույտ գնդակ-Լավ շնորհակալ եմ,իսկ դու՞։
Աշակերտները գնդակները փոխանցում կամ թեթևակի նետում են իրար։Այն աշակերտը,ով բռնում է
գնդակը,պետք է ասի դրա նշանակությունը։
Այս զվարճալի խաղը առավոտյան՝ դասի սկզբին,դրական լիցքեր է հաղորդում աշակերտներին և
նախապատրաստում դասին։

Էլեոնորա Հովհաննիսյան
25.03.2018, 17:58

Հարգելի' Էմմա,հետաքրքիր խաղ եք առաջարկել,այն կզվարճացնի,կզարգացնի երեխաների ուշադրությունը:

Թամարա Միրզոյան
25.03.2018, 18:21
Ինչպես գիտենք, երեխաների ուշադրության զարգացման գործում մեծ դեր ունեն թարմացնող վարժությունները:Առաջարկում ենք ֆիզկուլտ դադար,որի միջոցով ոչ միայն կլիցքաթափվեն երեխաները,այլև երեխաների մեջ կսերմանենք հարգանք,հոգատար վերաբերմունք մեծերի նկատմամբ,աշխատասիրություն:

Ֆիզկուլտ դադար:<< Գնում ենք տատիկին ու պապիկին օգնելու>>:
Ուսուցիչ- Երեխանե'ր, գնում ենք տատիկին ու պապիկին օգնելու:Տեսնում ենք պապիկը ցախ է կոտրատում:Վերցնում ենք կացինը ու ամբողջ ուժով հարվածում,որ փայտը կոտրվի , 1, 2, ևս մեկ անգամ ու հաստատ կկոտրվի(աշակերտները ուսուցչի հետ ցույց են տալիս,թե ինչպես են յուրաքանչյուր գործողության <<կատարում>>):Գնում ենք տատիկի մոտ,տեսնում ենք տատիկը լվացք է փռում:Վերցնում ենք շորը,թափ տալիս ու ձգվում, որ փռենք պարանին:Պարանը շատ բարձր է:Կանգնում ենք ոտնաթաթերին,ձգվում, որ հասնենք: Հետո վերցնում ենք շերեփը ու խառնում տատիկի պատրաստած ճաշը ` 1,2,3 :Կեցցե'ք ,նորից եկանք դասարան:

Շնորհակալություն, Էլեոնորա, հետաքրքիր խաղ-դադար առաջարկելու համար:

Թամարա Միրզոյան
25.03.2018, 18:26
Հարգելի Թամարա, ֆիզկուլտրոպեներն ու ֆիզկուլտդադարները դասաժամի պարտադիր մասն է: Այն մեծ նշանակություն ունի երեխայի մկանային լարվածությունը վերացնելու և հանգստացնելու համար:Ակտիվացնող են շարժախաղերը:Ներկայացնեմ մի խաղ.<<Արև>> և <<Քար>>

1-Երբ երեխաները լսում են ,,Արև,, բառը, սկսում են տարբեր շարժումեր կատարել,

2-երբ լսում են,, Քար,, բառը ,,քարանում են,,շարժվել չեն կարող
3-Սխալվողը դուրս է մնում

Հարգելի՛ Նորա, երբ մեկտեղենք մեր գիտելիքները, օգուտ կքաղեն մեր աշակերտները:

Թամարա Միրզոյան
25.03.2018, 18:30
<<Բարի լույսի>>գնդակներ
Դուք ունեք տարբեր գույնի 3գնդակներ,որոնք պետք է լինեն թեթև և փոքր։Աշակերտներին պատվիրեք
շրջան կազմել։Այնուհետև 3աշակերտի մեկական գնդակ տվեք,որոնցից յուրաքանչյուրը հատուկ
նշանակություն ունի։Երեխաներին նախապես սովորեցրեք,թե որ գույնը ինչ է նշանակում։
Ներկայացված է գնդակների գունային <<իմաստների>>մի տարբերակ․
Կարմիր գնդակ-Բարի առավոտ։
Կանաչ գնդակ-Ինչպե՞ս ես։
Կապույտ գնդակ-Լավ շնորհակալ եմ,իսկ դու՞։
Աշակերտները գնդակները փոխանցում կամ թեթևակի նետում են իրար։Այն աշակերտը,ով բռնում է
գնդակը,պետք է ասի դրա նշանակությունը։
Այս զվարճալի խաղը առավոտյան՝ դասի սկզբին,դրական լիցքեր է հաղորդում աշակերտներին և
նախապատրաստում դասին։

Հարգելի՛ Էմմա, շնորհակալություն արձագանքելու համար: Իսկապես, Ձեր առաջարկած խաղը շատ հարմար է <<Առավոտյան ուղերձի>> ժամանակ:

Թամարա Միրզոյան
25.03.2018, 19:19
Հարգելի՛ գործընկերներ, առաջարկում եմ նաև հետևյալ ֆիզդադարը:
Արագ գտիր
1. Ուսուցչի առաջին ծափի ժամանակ երեխաները զույգ են կազմում և ուշադիր նայում են միմյանց:
2. Ուսուցչի երկրորդ ծափի ժամանակ երեխաները շրջվում են և հագուստի վրա ինչ-որ փոփոխություն են անում/օձիքն են բարձրացնում, կոճակն են արձակում, ... /:
3. Ուսուցչի երրորդ ծափի ժամանակ երեխաները նախկին դիրքն են ընդունում և գտնում փոփոխությունները:

Արևիկ Ոսկանյան
25.03.2018, 20:25
«Առարկաների հաշիվ և համրանք» թեմայի ուսուցման ժամանակ ի՞նչ ֆիզկուլտդադար կառաջարկեք:

Էմմա Խաչատրյան
25.03.2018, 22:55
<<Փայլատակիր>>
Այս խաղը տվյալ շաբաթվա կամ անցած շաբաթվա սովորած բառերի գրությունն ամրապնդելու լավ միջոց է։Աշակերտներին
շարքով կանգնեցրեք։Խաղավարն արտասանում է 1-ին բառը։Շարքի 1-ին աշակերտը արտասանում է այդ բառի 1-ին տառը։
2-րդ աշակերտը ասում է 2-րդ տառը,3-րդ աշակերտը՝ 3-րդ տառը և այսպես շարունակ։Բառի վերջին տառն արտասանած
աշակերտը պետք է շրջվի հերթով հաջորդ աշակերտին և ասի<<փայլատակիր>>։Աշակերտը ,ում <<փայլատակեցնում են>>,
պետք է իր տեղը նստի։Եթե բառի գրության մեջ սխալ է թույլ տրվում,1-ին սխալ տառն արտասանած աշակերտը պետք է նստի
իր տեղը,իսկ բառի հեգումը շարունակում է։Որևէ աշակերտի<<փայլատակեցնելու>>դեպքում խաղավարը նոր բառ է առաջարկում։
Խաղը շարունակվում է այնքան մինչև միայն մեկ աշակերտ է մնում կանգնած։

Էմմա Խաչատրյան
25.03.2018, 22:59
Վարժություն «Հետաքրքրասիրություն»
Նպատակը – թուլացնել մտավոր և ֆիզիկական լարվածությունը
և յուրաքանչյուր երեխայի հետ կապ հաստատել:
Անհրաժեշտ նյութեր – չկան:
Ընթացքը: Խմբավարը դասերի ավարտից հետո ասում է.
«Նախքան դուք կգնաք տուն, ես ուզում եմ ձեզնից յուրաքանչյուրին
նվիրել տառեր: Ես ձեր անվան միջից տառ կընտրեմ և մատով
կնկարեմ այն ձեր ձեռքի մեջ (մեջքին): Դուք պետք է ասեք, թե որ
տառն եմ նկարել: Ձեզանից յուրաքանչյուրը հերթով թող մոտենա
ինձ, որպեսզի ես կարողանամ այդպես բոլորին հրաժեշտ տալ»:

Էմմա Խաչատրյան
25.03.2018, 23:00
Վարժություն «Ուրախ տրամադրություն»
Նպատակը – երեխաներին (ինչպես նաև ուսուցիչներին)անհրաժեշտ է ներքին ոգևորվածություն,որպեսզի նոր ուժով և
էներգիայով լցվեն:Այս վարժությունը հիանալի հնարավորություն է դասարանում լավատեսական տրամադրություն ստեղծելու: Այն
կարելի է հաճախակի կիրառել
Ընթացքը:Խմբավարը հանդարտ տոնով կարդում է.«Հարմարավետ նստեք և փակեք աչքերը:Երեք անգամ խորը շնչեք և արտաշնչեք...
Հիմա հիշեք այն առարկաների և իրադարձությունների մասին, որոնք ձեզ ուրախություն և լավ տրամադրություն էին պարգևում:Ընտրեք
ինչ-որ բան, որը ձեզ համար հաճելի է եղել:Հնարավոր է,որ դրանք լինեն վարդի թերթիկներին նստած անձրևի կաթիլներ,հնարավոր է՝ հաճելի
տաքություն ձեր անկողնում,կամ էլ շոգ օրերին ձեր ցատկը գետի կամ ծովի ջրի մեջ... Վերհիշեք ձեր զգացողությունները երջանկության այդ պահերին: (1 րոպե):
Հիմա թող որ այդ իրադարձության կամ առարկայի պատկերը,որը ձեզ ուրախություն և լավ տրամադրություն է պարգևում,աստիճանաբար սկսի խամրել,մինչև ամբողջությամբ չհալչի:Բայց չմոռանաք ուրախության ինքնազգացողության մասին. պահեք այն:
Հիմա նորից ձգվեք,ուղղվեք և բացեք աչքերը:
Ինչ-որ մեկն ուզո՞ւմ է պատմել այն մասին,թե ուրախություն պարգևող առարկաներից կամ իրադարձություններից ինչ է ընտրել այս անգամ»:
Ցուցումներ խմբավարին:Երեխաներին հնարավորություն տվեք պատմել իրենց ասոցիացիաները և հետո խմբին առաջարկեք՝ փակ աչքերով պատկերացնել բնութագրվող առարկան առավել վառ կերպով:Արդյունքում խումբը ևս մեկ անգամ կլիցքաթափվի:

Էլեոնորա Հովհաննիսյան
25.03.2018, 23:17
Երգ-խաղ
/երաժշտությունը կարող է լինել 2-րդ դասարանի երաժշտության դասագրքի <<Հովվի երգ>>-ի երաժշտությունը

Տասներկու ամիսները գալիս են հերթով հյուր
Բոլորն են կարևոր,
Սակայն մեկն է սրտիս մոտ
Հունվար................թվում են բոլոր ամիսները/2 անգամ/,երբ արտասանում են իրենց ծննդյան ամիսը կքանիստ են կատարում...մասնակցում է նաև ուսուցչուհին:

Էլեոնորա Հովհաննիսյան
25.03.2018, 23:17
Ուշադիր զննի'ր:

Ուսուցիչը հրավիրում է խաղավարին,2 մասնակիցներին:
Մասնակիցները պիտի ուշադիր զննեն իրար,հագուստը,մազերի ձևը և այլն,
խաղավարը առաջարկում է շրջվել և յուրաքանչյուրի հետ ինչ որ փոփոխություն է կատարում. հագուստի թևն է ծալում,կոշիկի կապերն արձակում...
Երբ մասնակիցները շրջվում են , դեմ դիմաց կանգնում ,նրանք մի քանի վայրկյանի ընթացքում պիտի գուշակեն` ինչ փոփոխություն է եղել դիմացինի հետ:
Հաղթողը դառնում է խաղավար:

Թամարա Միրզոյան
26.03.2018, 00:44
«Առարկաների հաշիվ և համրանք» թեմայի ուսուցման ժամանակ ի՞նչ ֆիզկուլտդադար կառաջարկեք:

Հարգելի՛ Արևիկ, առաջարկում եմ <<Նավապետ, նավաստի, ...>> խաղը, որը բացի երեխաներին աշխուժացնելուց, նպաստում է զույգեր, եռյակներ, քառյակներ կազմելուն:Ուսուցիչը հրահանգում է՝ նավապետ, երեխաները վեր են կենում, շրջում են դասարանով՝ ձեռքերը ճակատին դրած: Երբ լսվում է հաջորդ հրահանգը՝ նավաստի, երեխաներն արագ զույգեր են կազմում և ցույց են տալիս, թե իբրև մաքրում են տախտակամածը: Մյուս հրահանգը՝ մարդ կա ծովում, աշակերտները կազմում եմ եռյակներ. 2 հոգի միմյանց ձեռք են բռնում, որպես փրկօղակ, իսկ 3-րդ պտտվում է օղակի ներսում: Հաջորդ հրահանգը՝ խոհարար, աշակերտները քառյակներ են կազմում և ապուր են պատրաստում:

Արևիկ Ոսկանյան
26.03.2018, 10:07

Շնորհակալություն:

Թամարա Միրզոյան
27.03.2018, 22:57
<<Փայլատակիր>>
Այս խաղը տվյալ շաբաթվա կամ անցած շաբաթվա սովորած բառերի գրությունն ամրապնդելու լավ միջոց է։Աշակերտներին
շարքով կանգնեցրեք։Խաղավարն արտասանում է 1-ին բառը։Շարքի 1-ին աշակերտը արտասանում է այդ բառի 1-ին տառը։
2-րդ աշակերտը ասում է 2-րդ տառը,3-րդ աշակերտը՝ 3-րդ տառը և այսպես շարունակ։Բառի վերջին տառն արտասանած
աշակերտը պետք է շրջվի հերթով հաջորդ աշակերտին և ասի<<փայլատակիր>>։Աշակերտը ,ում <<փայլատակեցնում են>>,
պետք է իր տեղը նստի։Եթե բառի գրության մեջ սխալ է թույլ տրվում,1-ին սխալ տառն արտասանած աշակերտը պետք է նստի
իր տեղը,իսկ բառի հեգումը շարունակում է։Որևէ աշակերտի<<փայլատակեցնելու>>դեպքում խաղավարը նոր բառ է առաջարկում։
Խաղը շարունակվում է այնքան մինչև միայն մեկ աշակերտ է մնում կանգնած։

Շնորհակալություն, հարգելի՛ Էմմա, խաղերի շարքը հարստացնելով ևս մեկ հետաքրքիր և հատկապես, առաջին դասարանցիների համար, շատ կարևոր առաջադրանքով:

Թամարա Միրզոյան
27.03.2018, 23:07
Վարժություն «Հետաքրքրասիրություն»
Նպատակը – թուլացնել մտավոր և ֆիզիկական լարվածությունը
և յուրաքանչյուր երեխայի հետ կապ հաստատել:
Անհրաժեշտ նյութեր – չկան:
Ընթացքը: Խմբավարը դասերի ավարտից հետո ասում է.
«Նախքան դուք կգնաք տուն, ես ուզում եմ ձեզնից յուրաքանչյուրին
նվիրել տառեր: Ես ձեր անվան միջից տառ կընտրեմ և մատով
կնկարեմ այն ձեր ձեռքի մեջ (մեջքին): Դուք պետք է ասեք, թե որ
տառն եմ նկարել: Ձեզանից յուրաքանչյուրը հերթով թող մոտենա
ինձ, որպեսզի ես կարողանամ այդպես բոլորին հրաժեշտ տալ»:

Հարգելի՛ Էմմա, շատ հետաքրիր է նաև այս վարժությունը: Առաջարկում եմ մի խաղ, որը կոչվում է <<Մեջքի գրություններ>> և ցանկալի է անցկացնել հրաժեշտից առաջ:
Օրվա վերջում խնդրենք երեխաներին մեջքին թուղթ ամրացնել/պահել: Այնուհետև մնացած աշակերտները պետք է գրեն, թե ինչ են հավանում կամ գնահատում տվյալ աշակերտի մեջ: Երբ բոլորը ավարտում են գրել, աշակերտները կարող են այդ թղթերը իրենց հետ տուն տանել որպես հիշատակ:

Վիոլետա Կոստանդյան
27.03.2018, 23:10
Շատ եմ կարևորում ֆիզկուլտդադարի դերը դասապրոցեսին , այն նպաստում է երեխաներին թարմացնելուն և ուշադրությունը
կենտրոնացնելուն ։ Եվ շատ եմ սիրում դասապրոցեսում կիրառել տարաբնույթ ֆիզկուլտդադարներ ։
Ահա նրանցից մեկը ․
Մաթեմատիկայի դասին ցուցադրում են ձեռքերով կետ ՝ բռունցք , ուղիղ՝ ձեռքերը տարածած առանց բռունցքների , հատված՝ ձեռքերը տարածած բռունցքներ արած , ճառագայթ՝ ձեռքերը տարածած մի ձեռքն առանց բռունցքի , մյուս ձեռքը բռունցքով , ուղիղ անկյուն , բութ անկյուն , սուր անկյուն և
փռված անկյուն ։

Թամարա Միրզոյան
27.03.2018, 23:22
Վարժություն «Ուրախ տրամադրություն»
Նպատակը – երեխաներին (ինչպես նաև ուսուցիչներին)անհրաժեշտ է ներքին ոգևորվածություն,որպեսզի նոր ուժով և
էներգիայով լցվեն:Այս վարժությունը հիանալի հնարավորություն է դասարանում լավատեսական տրամադրություն ստեղծելու: Այն
կարելի է հաճախակի կիրառել
Ընթացքը:Խմբավարը հանդարտ տոնով կարդում է.«Հարմարավետ նստեք և փակեք աչքերը:Երեք անգամ խորը շնչեք և արտաշնչեք...
Հիմա հիշեք այն առարկաների և իրադարձությունների մասին, որոնք ձեզ ուրախություն և լավ տրամադրություն էին պարգևում:Ընտրեք
ինչ-որ բան, որը ձեզ համար հաճելի է եղել:Հնարավոր է,որ դրանք լինեն վարդի թերթիկներին նստած անձրևի կաթիլներ,հնարավոր է՝ հաճելի
տաքություն ձեր անկողնում,կամ էլ շոգ օրերին ձեր ցատկը գետի կամ ծովի ջրի մեջ... Վերհիշեք ձեր զգացողությունները երջանկության այդ պահերին: (1 րոպե):
Հիմա թող որ այդ իրադարձության կամ առարկայի պատկերը,որը ձեզ ուրախություն և լավ տրամադրություն է պարգևում,աստիճանաբար սկսի խամրել,մինչև ամբողջությամբ չհալչի:Բայց չմոռանաք ուրախության ինքնազգացողության մասին. պահեք այն:
Հիմա նորից ձգվեք,ուղղվեք և բացեք աչքերը:
Ինչ-որ մեկն ուզո՞ւմ է պատմել այն մասին,թե ուրախություն պարգևող առարկաներից կամ իրադարձություններից ինչ է ընտրել այս անգամ»:
Ցուցումներ խմբավարին:Երեխաներին հնարավորություն տվեք պատմել իրենց ասոցիացիաները և հետո խմբին առաջարկեք՝ փակ աչքերով պատկերացնել բնութագրվող առարկան առավել վառ կերպով:Արդյունքում խումբը ևս մեկ անգամ կլիցքաթափվի:

Հիրավի, շատ կարևոր է դասարանում հաստատել և պահպանել բարձր տրամադրությունը: Եվ այս խաղը հիանալի հնարավորություն կընձեռի դրական մթնոլորտ ապահովելու համար: Շնորհակալություն, հարգելի՛ Էմմա:
Առաջարկում եմ <<Անուններ և ածականներ>> խաղը՝
աշակերտները ընտրում են մի ածական, որը նկարագրում է իրենց ներկայիս վիճակը կամ ով լինելը: Ածականը պետք է սկսվի այն տառով, որով սկսվում է իրենց անունը, օրինակ. <<Ես Սերոբն եմ, և ես սրամիտ եմ>> կամ՝ <<Ես Հասմիկն եմ, և ես համեստ եմ>>: Այս ասելով, նրանք կարող են նաև մնջախաղային շարժումներով նկարագրել այդ ածականը

Թամարա Միրզոյան
27.03.2018, 23:33
Երգ-խաղ
/երաժշտությունը կարող է լինել 2-րդ դասարանի երաժշտության դասագրքի <<Հովվի երգ>>-ի երաժշտությունը

Տասներկու ամիսները գալիս են հերթով հյուր
Բոլորն են կարևոր,
Սակայն մեկն է սրտիս մոտ
Հունվար................թվում են բոլոր ամիսները/2 անգամ/,երբ արտասանում են իրենց ծննդյան ամիսը կքանիստ են կատարում...մասնակցում է նաև ուսուցչուհին:

Շնորհակալություն, Էլեոնորա: Այս խաղը հետաքրքիր է նրանով, որ համեմված է երաժշտությամբ և բացի այդ սովորեցնում է տարվա ամիսները: Նմանատիպ գիտեմ՝ <<Տանձ, խնձորը, դեղձ, սալորը, ասա երբ է ծննդյանդ օրը, հունվար, փետրվար, ... >> երեխաները հերթով կանգնում են:
Կարելի է նաև աշակերտներին հրահանգել, որպեսզի շարվեն ըստ իրենց ծննդյան օրերի, ամիսների, կամ տարվա եղանակների: Քննարկել, թե որ ամիսներն են շատ ծնվել: Չորորդ դասարանում այս ամենը կարելի է կիրառել մնջախաղի միջոցով:

Թամարա Միրզոյան
27.03.2018, 23:34
Ուշադիր զննի'ր:

Ուսուցիչը հրավիրում է խաղավարին,2 մասնակիցներին:
Մասնակիցները պիտի ուշադիր զննեն իրար,հագուստը,մազերի ձևը և այլն,
խաղավարը առաջարկում է շրջվել և յուրաքանչյուրի հետ ինչ որ փոփոխություն է կատարում. հագուստի թևն է ծալում,կոշիկի կապերն արձակում...
Երբ մասնակիցները շրջվում են , դեմ դիմաց կանգնում ,նրանք մի քանի վայրկյանի ընթացքում պիտի գուշակեն` ինչ փոփոխություն է եղել դիմացինի հետ:
Հաղթողը դառնում է խաղավար:

Շնորհակալություն, հարգելի՛ Էլեոնորա:

Թամարա Միրզոյան
27.03.2018, 23:40
Շատ եմ կարևորում ֆիզկուլտդադարի դերը դասապրոցեսին , այն նպաստում է երեխաներին թարմացնելուն և ուշադրությունը
կենտրոնացնելուն ։ Եվ շատ եմ սիրում դասապրոցեսում կիրառել տարաբնույթ ֆիզկուլտդադարներ ։
Ահա նրանցից մեկը ․
Մաթեմատիկայի դասին ցուցադրում են ձեռքերով կետ ՝ բռունցք , ուղիղ՝ ձեռքերը տարածած առանց բռունցքների , հատված՝ ձեռքերը տարածած բռունցքներ արած , ճառագայթ՝ ձեռքերը տարածած մի ձեռքն առանց բռունցքի , մյուս ձեռքը բռունցքով , ուղիղ անկյուն , բութ անկյուն , սուր անկյուն և
փռված անկյուն ։

Շնորհակալություն, Վիոլետա: Այսպիսի վարժությունները երեխաների հիշողությունից չեն ջնջվում: Անկյուններ ուսումնասիրելիս մենք նույնը կատարել ենք նստած դիրքից:

Թամարա Միրզոյան
27.03.2018, 23:49
Հարգելի՛ գործընկերներ, ահա ևս մի խաղ, որը նույնպես աշխուժացնում է դասարանը:
<<Գտեք մեկին, ով հագել է . . . >>
Աշակերտները ազատ, անկաշկանդ քայլում են դասարանով: Որոշ ժամանակ անց ուսուցիչը բացականչում է. <<Գտեք մեկին, ով հագել է . . . >> և նշում է հագուստի անունը: Աշակերտները պետք է շտապեն կանգնել նկարագրված ընկերոջ կողքին: Այս վարժությունը կրկնել մի քանի անգամ, տարբեր հագուստներ անվանելով:

Anna Melqumyan
28.03.2018, 10:27
<<Բարի լույսի>>գնդակներ
Դուք ունեք տարբեր գույնի 3գնդակներ,որոնք պետք է լինեն թեթև և փոքր։Աշակերտներին պատվիրեք
շրջան կազմել։Այնուհետև 3աշակերտի մեկական գնդակ տվեք,որոնցից յուրաքանչյուրը հատուկ
նշանակություն ունի։Երեխաներին նախապես սովորեցրեք,թե որ գույնը ինչ է նշանակում։
Ներկայացված է գնդակների գունային <<իմաստների>>մի տարբերակ․
Կարմիր գնդակ-Բարի առավոտ։
Կանաչ գնդակ-Ինչպե՞ս ես։
Կապույտ գնդակ-Լավ շնորհակալ եմ,իսկ դու՞։
Աշակերտները գնդակները փոխանցում կամ թեթևակի նետում են իրար։Այն աշակերտը,ով բռնում է
գնդակը,պետք է ասի դրա նշանակությունը։
Այս զվարճալի խաղը առավոտյան՝ դասի սկզբին,դրական լիցքեր է հաղորդում աշակերտներին և
նախապատրաստում դասին։

Հարգելի Էմմա,հետաքրքիր խաղ եք առաջարկել:Այդ խաղը խաղալուց հետո միանգամից բոլորը կարթնանան :

Anna Melqumyan
28.03.2018, 10:34
Երգ-խաղ
/երաժշտությունը կարող է լինել 2-րդ դասարանի երաժշտության դասագրքի <<Հովվի երգ>>-ի երաժշտությունը

Տասներկու ամիսները գալիս են հերթով հյուր
Բոլորն են կարևոր,
Սակայն մեկն է սրտիս մոտ
Հունվար................թվում են բոլոր ամիսները/2 անգամ/,երբ արտասանում են իրենց ծննդյան ամիսը կքանիստ են կատարում...մասնակցում է նաև ուսուցչուհին:

Հարգելի Էլեոնորա,շատ հետաքրքիր խաղ է:Ես այս խաղը խաղում եմ այսպես.
Տանձը,խնձորը,դեղձը,սալորը,
Ասա երբ է ծննդյանդ օրը
Հունվար....
շարունակում ենք մինչև վերջ:
Աշակերտները իրենց ծննդյան ամիսը հնչելու ժամանակ հերթով կանգնում են:
Կամ կանգնած են լինում այնուհետև հերթով նստում են:

Մինասյան Նորա
28.03.2018, 13:45
Հարգելի՛ Նորա, երբ մեկտեղենք մեր գիտելիքները, օգուտ կքաղեն մեր աշակերտները:

Սրելիս, համամիտ եմ Ձեզ հետ:
Շնորհակալություն:

Էմմա Խաչատրյան
28.03.2018, 17:31
Հարգելի Էմմա,հետաքրքիր խաղ եք առաջարկել:Այդ խաղը խաղալուց հետո միանգամից բոլորը կարթնանան :

Շնորհակալություն հարգելի՛ Աննա դրական կարծիքի համար։Ուրախ եմ,որ հավանեցիք։
Համամիտ եմ Ձեզ հետ։

Էմմա Խաչատրյան
28.03.2018, 17:35
Հիրավի, շատ կարևոր է դասարանում հաստատել և պահպանել բարձր տրամադրությունը: Եվ այս խաղը հիանալի հնարավորություն կընձեռի դրական մթնոլորտ ապահովելու համար: Շնորհակալություն, հարգելի՛ Էմմա:
Առաջարկում եմ <<Անուններ և ածականներ>> խաղը՝
աշակերտները ընտրում են մի ածական, որը նկարագրում է իրենց ներկայիս վիճակը կամ ով լինելը: Ածականը պետք է սկսվի այն տառով, որով սկսվում է իրենց անունը, օրինակ. <<Ես Սերոբն եմ, և ես սրամիտ եմ>> կամ՝ <<Ես Հասմիկն եմ, և ես համեստ եմ>>: Այս ասելով, նրանք կարող են նաև մնջախաղային շարժումներով նկարագրել այդ ածականը

Շնորհակալություն հարգելի՛ Թամարա դրական կարծիքի համար։Ուրախ եմ,որ հավանեցիք և օգտակար եղա։
Դուք նույնպես հետաքրքիր և ոգևորող խաղ եք առաջարկել։

Էմմա Խաչատրյան
28.03.2018, 17:37
Հարգելի' Էմմա,հետաքրքիր խաղ եք առաջարկել,այն կզվարճացնի,կզարգացնի երեխաների ուշադրությունը:

Շնորհակալություն հարգելի Էլեոնորա դրական կարծիքի համար։Համամիտ եմ Ձեզ հետ։

Թագուհի Լ
28.03.2018, 17:51
Սովորողների ուսումնական աշխատանքի հիմնական ձևը դասն է: Բնականաբար, դպրոցականի և՛ հոգեբանական, և՛ ֆիզիկական վիճակն ուղղակիորեն կախված է դասի գրագետ կառուցվածքից: Պարապմունքների ընթացքում պետք է պահպանել դասաժամերին ներկայացվող հիգիենիկ պահանջները: Անհրաժեշտ է ստեղծել կարճատև դադարներ՝ երեխաների մկանային ստատիկ լարվածության վերացման և մտավոր աշխատունակության բարձրացման նպատակով:
Ուշինսկին առաջինն է խորհուրդ տվել հոգնածության և աշխատունակության նվազման դեպքում դասի ընթացքում կիրառել ֆիզիկական վարժություններ: Նա համարում էր, որ ֆիզիկական վարժությունների վրա դասից 2-3 րոպե ծախսելը բավական բարձրացնում է ուսուցման նյութի յուրացման արդյունավետությունը:
Խնդիրներն են՝
1. Նվազեցնել հոգնածությունը և կանխել մարմնի նույն դիրքի վրա ազդող գործոնները:
2. Ակտիվացնել սովորողների ուշադրությունը և բարձրացնել ուսումնական նյութի ընկալման կարողությունները:
Բոլոր դասերը պետք է ներառեն ֆիզկուլտրոպեներ(1-2 րոպե) և ֆիզկուլտդադարներ(3-4 րոպե)՝ ուշադրության, մտավոր աշխատունակության և զգայական տրամադրվածության զարգացման համար: Բացի դրանից՝ դրանք օգնում են նվազեցնելու ողնաշարի բեռնվածությունը և կանխելու կեցվածքի հնարավոր շեղումները:
Ֆիզկուլտրոպեներն ու ֆիզկուլտդադարները կարելի է անցկացնել զանազան տարբերակներով՝ նստած, կանգնած, պարային, սպորտային շարժումներով՝ կախված դասի կառուցվածքից:
Ստորև ներկայացնում եմ <<Հայելի>> խաղը և առաջարկում եմ, հարգելի՛ կոլեգաներ, որ դուք էլ կիսվեք ձեր փորձով:

Խաղի կանոններն են՝
1.Աշակերտները ուսուցչի առաջին ծափի ժամանակ կազմում են զույգեր:
2. Զույգերից մեկը շարժումներ է կատարում, իսկ մյուսը դառնալով հայելի կրկնում է այդ շարժումները:
3. Ուսուցչի երկրորդ ծափի ժամանակ զույգերը դերերով փոխվում են:

Շատ զվարճալի, ակտիվացնող խաղ է:

Համամիտ եմ Ձեզ հետ,կարևորում եմ ֆիզկուլտ դադարները,բայց և չեմ կարող չնշել մի հանգամանք,որ սուբյեկտիվ բնույթ ունի;Երբեմն ֆիզկուլտ դադարներից հետո չի լինում դասարանը «հավաքել»,երևի դասարանի ակտիվությունը մի քանի անգամ բարձրանում է:

Վ. Հովհաննիսյան
28.03.2018, 18:27

Թագուհի ջան, տեղին է քո կողմից առաջ քաշված դիտարկումը, իսկ դու փորձի ֆիզկուլտ դադարով էլ շարունակես դասը, հետաքրքիր հարցեր առաջադրի կապված նյութի հետ, պատասխանները տալու ժամանակ կամաց-կամաց կարգավորի ակտիվությունը,դրանից հետո անցի քո գործին... փորձիր, կարծում եմ կհասնես անհրաժեշտ հաջողության:

Թամարա Միրզոյան
28.03.2018, 19:50
Համամիտ եմ Ձեզ հետ,կարևորում եմ ֆիզկուլտ դադարները,բայց և չեմ կարող չնշել մի հանգամանք,որ սուբյեկտիվ բնույթ ունի;Երբեմն ֆիզկուլտ դադարներից հետո չի լինում դասարանը «հավաքել»,երևի դասարանի ակտիվությունը մի քանի անգամ բարձրանում է:

Հարգելի՛ Թագուհի, շնորհակալություն արձագանքելու համար: Կարծում եմ ֆիզդադարների ընտրությունը ևս մեր ձեռքում է, և եթե, իսկապես. դասարանը ակտիվ է, պարտադիր չէ էլ ավելի ակտիվացնող վարժություններ անցկացնել: Առաջարկում եմ նաև կիրառել կանոններ:

Թամարա Միրզոյան
28.03.2018, 20:01
Հարգելի՛ գործընկերներ, առաջարկում եմ ևս մի խաղ, որը կվերացնի երեխաների լարվածությունը և թարմություն կհաղորդի դասարանին: Խաղը կոչվում է <<Գտիր կանաչ մի բան>>:
Երեխաները ազատ կարող են շարժվել դասասենյակում: Ուսուցիչը բացատրում է, որ բոլորը պետք է որևէ կանաչ իր գտնեն, մոտենան և ձեռքով դիպչեն դրան: Այն կարող է լինել կանաչ մատիտ, կոշիկ, սեղան, նկար , ... Խաղը շարունակել նույն կերպ, առաջարկելով տարբեր գույներ:

Ա. Գինոսյան
28.03.2018, 20:40

Հարգելի՝ Թամարա կարևոր թեմա եք քննարկման դրել, որ իսկապես առանց ֆիզկուլտ-դադարների հնարավոր չէ աշխատանք կատարել: Ես միանալով Ձեզ, ուզում եմ մի քանի խաղ կամ վարժություններ առաջարկել, որը կարող եք իրականացնել դասապրոցեսի ժամանակ:Մատները գրելուն նախապատրաստող վարժություններ՝ այս վարժությունները կարելի է իրականացնել ինչպես գրաճանաչության շրջանում, այնպես էլ ուսուցման հաջորդ տարիներին:Օրինակ՝ աջ և ձախ ձեռքերի մատները ծայրերով շփվում են միմյանց, ապա աստիճանաբար շփումը ուժեղացնելով՝ իրար են մոտեցվում նաև ձեռքերի ափերը, սեղմում իրար: Աստիճանաբար հեռացնում են ափերը՝ առանց մատների ծայրերն իրարից կտրելու և նորից մոտեցնում: Այս վարժությունը կրկնել 2-3 անգամ:

Ա. Գինոսյան
28.03.2018, 20:47
ՙՙՇարժուն խաղեր՚՚
ՙՙՍունկ ենք հավաքում՚՚: Երեխաները ցրված են դասարանով մեկ:
Ուսուցիչ- Երեխանե՜ր, մենք անտառում ենք և սունկ ենք հավաքում: Սնկերն աճում են կանաչ խոտի վրա ցրված: Պետք է շրջենք, հավաքենք դրանք և լցնենք զամբյուղի մեջ: Ինչ՞ դիրքով են սունկը հավաքում (երեխաները կռանում են): Դե՜, հիմա սունկ որոնենք և հավաքենք: Տեսնեմ՝ ով ամենից շատ սունկ կհավաքի:

Էլեոնորա Հովհաննիսյան
29.03.2018, 16:19

Գնոիմ եմք այգի միրգ հավաքելու...
Տեսնում ենք խնձորենի,ձգվում ենք ու քաղում մի մեծ խնձոր,նա շատ մեծ է,
պետք է երկու ձեռքով բռնել,դնում ենք զամբյուղի մեջ/կռանում են,դնում/,շարունակում ենք ճանապարհը/տեղում քայլք/,
տեսնում են ծիրանենի,ծիրանները շատ բարձր ճյուղի վրա են աճել,ձգվում ենք ոտքի թաթերի վրա ու փորձում հասնել...
Այսպես ևս մի քանի ծառի են մոտենում ու վերադառնում դասարան...

Ա. Գինոսյան
29.03.2018, 17:12

Այս խաղն իրականացվում է նույն եղանակով՝ թե՜ մրգերի դեպքում և թե՜ հատապտուղների դեպքում, տարբերությունը այստեղ միայն այն է, որ հատապտուղների դեպքում կռանում են, իսկ մրգերի դեպքում ձգվում:
ՙՙՄենք նման ենք նապաստակի՚՚: Երեխաները ցրված են դասարանով մեկ:
Ուսուցիչ- Երեխանե՜ր, ինչպե՞ս է ցատկոտում նապաստակը: Ապա ցատկոտենք այդպես: Նույն խաղը կարելի է ընդօրինակելով արջի, կենգուրուկ, աքաղաղի շարժումները, թռչունների թռիչքը և այլն:
Այս շարժումները կարելի է կատարել ինչպես երաժշտության տակ, այնպես էլ արտասանելով կամ երգելով:

Էլեոնորա Հովհաննիսյան
29.03.2018, 20:09
Բազմապատկման աղյուսակը կրկնելու ևս մեկ խաղ:
Սկսում է ուսուցիչը:Հարցը ուղղելով 1-ին նստարանին նստած աշակերտին` փոխանցում է ձեռքի շրջանը:Աշակերտը պատասխանելով ուսուցչի հարցին`ինքն է հարց ուղղում կողքինին և փոխանցում ձեռքի շրջանը: Այդպես հերթով ,փոխանցելով շրջանը, հարց են ուղղում:Այն աշակերտը,ով չի կարողանում պատասխանել հարցին, զրկվում է հարց տալու հնարավորությունից,իսկ հարցին պատասխանում է հենց ինքը` հարց տվողը:

Էլեոնորա Հովհաննիսյան
29.03.2018, 20:11

Հետաքրքիր լուծումներ եք առաջարկել,հարգելի' Գինոսյան:Շնորհակալություն:

Արևիկ Ոսկանյան
29.03.2018, 21:03
Ներկայացնեմ ֆիզկուլտդադարի 1 օրինակ.
5274

Թամարա Միրզոյան
29.03.2018, 22:24
Հարգելի՝ Թամարա կարևոր թեմա եք քննարկման դրել, որ իսկապես առանց ֆիզկուլտ-դադարների հնարավոր չէ աշխատանք կատարել: Ես միանալով Ձեզ, ուզում եմ մի քանի խաղ կամ վարժություններ առաջարկել, որը կարող եք իրականացնել դասապրոցեսի ժամանակ:Մատները գրելուն նախապատրաստող վարժություններ՝ այս վարժությունները կարելի է իրականացնել ինչպես գրաճանաչության շրջանում, այնպես էլ ուսուցման հաջորդ տարիներին:Օրինակ՝ աջ և ձախ ձեռքերի մատները ծայրերով շփվում են միմյանց, ապա աստիճանաբար շփումը ուժեղացնելով՝ իրար են մոտեցվում նաև ձեռքերի ափերը, սեղմում իրար: Աստիճանաբար հեռացնում են ափերը՝ առանց մատների ծայրերն իրարից կտրելու և նորից մոտեցնում: Այս վարժությունը կրկնել 2-3 անգամ:

Շնորհակալություն, Ա. Գինոսյան, Ձեր փորձով կիսվելու և նոր խաղեր առաջարկելու համար:

Թամարա Միրզոյան
29.03.2018, 22:33
Բազմապատկման աղյուսակը կրկնելու ևս մեկ խաղ:
Սկսում է ուսուցիչը:Հարցը ուղղելով 1-ին նստարանին նստած աշակերտին` փոխանցում է ձեռքի շրջանը:Աշակերտը պատասխանելով ուսուցչի հարցին`ինքն է հարց ուղղում կողքինին և փոխանցում ձեռքի շրջանը: Այդպես հերթով ,փոխանցելով շրջանը, հարց են ուղղում:Այն աշակերտը,ով չի կարողանում պատասխանել հարցին, զրկվում է հարց տալու հնարավորությունից,իսկ հարցին պատասխանում է հենց ինքը` հարց տվողը:

Շնորակալություն , հարգելի՛ Էլեոնորա, ձեր առաջարկած վարժությունը ճիշտ այն է, երբ երեխան սովորում է խաղալով: Այսպիսի խաղ-ուսուցումը, իսկապես, անհրաժեշտություն է և պահանջված:

Թամարա Միրզոյան
29.03.2018, 22:35
Ներկայացնեմ ֆիզկուլտդադարի 1 օրինակ.
5274

Շնորհակալություն, Արևիկ, այս զինանոցը հարստացնելով ևս մեկ ֆիզդադարով:

Թամարա Միրզոյան
29.03.2018, 22:39
Հարգելի՛ գործընկերներ, ի՞նչ կարծիք ունեք այն մտքի հետ, երբ ուսուցիչները մտածում են, որ ֆիզդադարը պետք է համապատասխանի դասի թեմային:

Էլեոնորա Հովհաննիսյան
29.03.2018, 23:18
Ներկայացնեմ ֆիզկուլտդադարի 1 օրինակ.
5274

Լուսավոր ու դրական ֆ/դ:Շնորհակալություն,սիրելի' Արևիկ,ես այն անպայման կկիրառեմ...

Էլեոնորա Հովհաննիսյան
29.03.2018, 23:19
Հարգելի՛ գործընկերներ, ի՞նչ կարծիք ունեք այն մտքի հետ, երբ ուսուցիչները մտածում են, որ ֆիզդադարը պետք է համապատասխանի դասի թեմային:

Կարծում եմ `պարտադիր չէ,սակայն եթե համապատասխանում է,ավելի լավ:o

Ա. Գինոսյան
29.03.2018, 23:48
Հետաքրքիր լուծումներ եք առաջարկել,հարգելի' Գինոսյան:Շնորհակալություն:

Շնորհակալություն հարգելի՝ Էլեոնորա դրական խոսքերի համար։

Թամարա Միրզոյան
30.03.2018, 00:23
Կարծում եմ `պարտադիր չէ,սակայն եթե համապատասխանում է,ավելի լավ:

Հարգելի՛ Էլեոնորա, ես լիովին ձեզ հետ համամիտ եմ:

Թամարա Միրզոյան
30.03.2018, 00:40
Հարգելի՛ գործընկերներ, առաջարկում եմ մի խաղ, որն ընդլայնում է բառապաշարը և զարգացնում բառատրամաբանական մտածողությունը: Ուսուցիչը հանձնարարում է երեխաներին գտնել տրված թեմային համապատասխան բառեր: Օրինակ՝
1/ Ձմեռ - ձյուն, ձնագնդի, սահնակ, ձեռնոց, փաթիլ, ...
2/ Արձակուրդ -
3/ Դպրոց -
4/ Տուն -

Մարգարյան Նաիրա
30.03.2018, 01:37

Հետաքրքիր խաղ եք ներկայացրել, հարգելի Թամարա, որի կիրառման ժամանակ կատարվում են մի քանի գործողություններ:Այս խաղը համապատասխան փոփոխությունների ենթարկելով՝կարելի է նաև օգտագործել մյուս առարկաների դասաժամերին:Շնորհակալություն:

Էլեոնորա Հովհաննիսյան
30.03.2018, 11:28

Հարգելի' Թամարա,շատ հատաքրքիր և ուսուցանող խաղ եք առաջարկել...Ես շատ հավանեցի ու կկիրառեմ իմ դասերին...

Ա. Գինոսյան
30.03.2018, 12:40

Հարգելի Թամարա շատ ամրապնդող, երեխաների ստեղծագործական ունակությունները զարգացնող խաղ է, ես նույնպես այն կկիրառեմ դասապրոցեսի ընթացքում:

Թամարա Միրզոյան
30.03.2018, 17:34
Հետաքրքիր խաղ եք ներկայացրել, հարգելի Թամարա, որի կիրառման ժամանակ կատարվում են մի քանի գործողություններ:Այս խաղը համապատասխան փոփոխությունների ենթարկելով՝կարելի է նաև օգտագործել մյուս առարկաների դասաժամերին:Շնորհակալություն:

Շնորհակալ եմ, հարգելի՛ Նաիրա, թեմային անդրադառնալու և լրացումներ անելու համար: Ուրախ կլինեմ, որ Ձեր կիրառած ֆիզդադարներն էլ տեղադրեք:

Թամարա Միրզոյան
30.03.2018, 17:38
Հարգելի' Թամարա,շատ հատաքրքիր և ուսուցանող խաղ եք առաջարկել...Ես շատ հավանեցի ու կկիրառեմ իմ դասերին...

Հարգելի՛ Էլեոնորա, ես էլ եմ ուրախ, որ հավանեցիք:Իսկ ավելի ուրախ եմ, որ այս փոխադարձ համագործակցության արդյունքում ավելանում են մեր գիտելիքները:

Թամարա Միրզոյան
30.03.2018, 17:40
Հարգելի Թամարա շատ ամրապնդող, երեխաների ստեղծագործական ունակությունները զարգացնող խաղ է, ես նույնպես այն կկիրառեմ դասապրոցեսի ընթացքում:

Հարգելի՛ Գինոսյան, իսկապես երեխաները մեծ հետաքրքրությամբ և սիրով են աշխատում: Ուրախ եմ, որ այն Ձեզ դուր է եկել

Թամարա Միրզոյան
30.03.2018, 17:52
Հարգելի գործընկերներ, ևս մեկ խաղ, որը կամրակայի նախադասության կառուցվածքի մասին գիտելիքները: Երեխաներից մեկը ասում է որևէ բառ: Մյուսը կրկնում է այդ բառը, դրան ավելացնելով իրենը: Այնպես, որ այդ բառերը իմաստային կապ ունենան՝ ձևավորելով նախադասություն: Օրինակ՝

Դեղին...
Դեղին մեքենան...
Դեղինմեքենան սլանում է...
Դեղին մեքենան սլանում է ճանապարհով...
Դեղին մեքենան սլանում է ճանապարհով, որը ... և այլն:

Էլեոնորա Հովհաննիսյան
30.03.2018, 18:11

Հորինել հեքիաթ ամբողջ <<դասարանով>>:
Սկսում է ուսուցիչը.
-Լինում է, չի լինում մի կախարդական այգի է լինում:
Առաջին շարքի նստարանի,առաջին աշակերտը շարունակում է մեկ նախադասությամբ ուսուցչի սկսած հեքիաթը:Նրա միտքը շարունակում է կողքինը,նորից մեկ նախադասությամբ…Այսպես շարունակ: Վերջին շարքի աշակերտները ավարտին են մոտեցնում հեքիաթը,վերջին նստարանի աշակերտը ավարտում է:Եթե ընթացքում որևէ մեկը դժվարանում է ,օգնում են նույն շարքի աշակերտները:

Թամարա Միրզոյան
30.03.2018, 18:26

Այո՛, Էլեոնորա՛, հրաշալի միջոց է և՛ բանավոր խոսքը զարգացնելու, և՛ ստեղծագործական միտքը արթուն պահելու համար: Շնորհակալություն:

Էլեոնորա Հովհաննիսյան
30.03.2018, 18:32
Այո՛, Էլեոնորա՛, հրաշալի միջոց է և՛ բանավոր խոսքը զարգացնելու, և՛ ստեղծագործական միտքը արթուն պահելու համար: Շնորհակալություն:

Ուրախ եմ,որ հավանեցյք,հարգելի' Թամարա:

Ա. Գինոսյան
30.03.2018, 18:52
ՙՙԱմբողջացրու՜ բառըՙՙ:
Խաղի նպատակները. սովորեցնել բառերը ճիշտ վանկերի բաժանել, զարգացնել երեխաների բառապաշարը, դաստիարակել ուշիմություն, մտքի սրություն, մշակել վերլուծելու և համադրելու կարղություններ:
Խաղի ընթացքը. Վանկատելով ասում են երեխաներին ծանոթ բառերի առաջին վանկը, երեխաները պետք է ամբողջացնեն բառը:
Օրինակ՝ նա- պաս-..., օ-դա-..., խըն-..., ձըկ-... և այլն:

Մարգարյան Նաիրա
30.03.2018, 22:59
Շնորհակալ եմ, հարգելի՛ Նաիրա, թեմային անդրադառնալու և լրացումներ անելու համար: Ուրախ կլինեմ, որ Ձեր կիրառած ֆիզդադարներն էլ տեղադրեք:

Թամարա ջան,ներկայացնում եմ իմ կիրառած ֆիզդադարի տեսակներից:
Երեխաներին ասում եմ, որ աշուն է և մենք գնում ենք այգի՝բերքահավաքի:Հրահանգ է տրվում <<Քայլք տեղում>>,այգի ենք գնում և միաժամանակ երգում <<Ջան, ջան, ջան աշուն է >> երգը:Երեխաներին տեղեկացնում եմ, որ արդեն հասանք այգի:Շարքերից յուրաքանչյուրին հանձնարարվում է որևէ տեսակի միրգ հավաքել՝տանձ, խնձոր, սերկևիլ:Երեխաներն սկսում են միրգ քաղել և տեղավորել զամբյուղների կամ արկղերի մեջ: Բարձրանում են ոտնաթաթերի վրա, քաղում են միրգը, ապա կքանստում կամ կռանում են և միրգը տեղավորում են համապատասխան տարայում:Այնուհետև յուրաքանչյուր շարքից մեկ, երկու աշակերտ ներկայացնում են իրենց քաղած միրգը՝երկու նախադասությամբ տեղեկություն են տալիս նրա մասին, ապա ասում են հանելուկ կամ ոտանավոր:
Եվ ուրախ ու զվարթ , աշխուժացած անցնում ենք դասին:

Թամարա Միրզոյան
30.03.2018, 23:29

Շնորհակալություն, Նաիրա ջան, խնդրանքս չմերժելու համար: Անպայման կկիրառեմ այս ուրախ և շարժուն ֆիզդադարը:

Թամարա Միրզոյան
30.03.2018, 23:32
ՙՙԱմբողջացրու՜ բառըՙՙ:
Խաղի նպատակները. սովորեցնել բառերը ճիշտ վանկերի բաժանել, զարգացնել երեխաների բառապաշարը, դաստիարակել ուշիմություն, մտքի սրություն, մշակել վերլուծելու և համադրելու կարղություններ:
Խաղի ընթացքը. Վանկատելով ասում են երեխաներին ծանոթ բառերի առաջին վանկը, երեխաները պետք է ամբողջացնեն բառը:
Օրինակ՝ նա- պաս-..., օ-դա-..., խըն-..., ձըկ-... և այլն:
Շնորհակալություն, հարգելի՛ Գինոսյան ջան: Անհամբերությամբ սպասում եմ դասապրոցեսին, որպեսզի իրականացնեմ Ձեր և մյուս գործընկերների առաջարկած խաղ-դադարները:

Թամարա Միրզոյան
31.03.2018, 14:17
Հարգելի՛ գործընկերներ, <<Մեկ և ավելի>> խաղի նպատակն է գոյականի եզակի և հոգնակի թվի ուսուցումը: Խաղի նույն կանոններով կարելի է կազմակերպել նաև <<Բառախաղը>>, որի նպատակն է հոմանիշ և հականիշ բառերի ուսուցումը:
Գնդակը նետելով որևէ երեխայի՝ անվանել ցանկացած առարկա եզակի թվով:Երեխան հետ է վերադարձնում գնդակը՝ գոյականն անվանելով հոգնակի թվով:Օրինակ՝ծառ-ծառեր, մարդ - մարդիկ,... Հոմանիշները՝ ժիր - աշխույժ, տաք - ջերմ,... Հականիշները՝ մեծ- փոքր, բարձր - ցածր,...
Խաղը զարգացմում է բառատրամաբանական մտածողությունը, ընդհանուր շարժողական ոլորտը, հարստացնում է բառապաշարը:

Էլեոնորա Հովհաննիսյան
31.03.2018, 19:40

Հետաքրքիր, ակտիվացնող և ամրապնդող խաղ եք առաջարկել,հարգելի Թամարա...Շնորհակալություն...

Թամարա Միրզոյան
01.04.2018, 16:10
Երեք ճշմարտություն և մեկ սուտ
Յուրաքանչյուր աշակերտ թղթի վրա գրում է իր անունը և 4 տեղեկություն իր մասին: Օրինակ՝ Վահե, սիրում եմ երգել, ֆուտբոլ խաղալ, ունեմ հեծանիվ և 50 տարեկան եմ: Այնուհետև աշակերտները, թղթերն առած, պտտվում են սենյակով: Նրանք զույգեր են կազմում և ցույց տալով մեկմեկու իրենց թղթերը, փորձում են գուշակել, թե որ փաստն է սուտ:

Էլեոնորա Հովհաննիսյան
01.04.2018, 16:48

Հետաքրքիր ու զվարճալի խաղ եք առաջարկել,հարգելի' Թամարա,սիրով կկիրառեմ...Շնորհակալություն...

Թամարա Միրզոյան
01.04.2018, 18:17
Հետաքրքիր ու զվարճալի խաղ եք առաջարկել,հարգելի' Թամարա,սիրով կկիրառեմ...Շնորհակալություն...

Շնորհակալ եմ, սիրելի՛ Էլեոնորա, որ հետաքրքրված եք ֆիզդադարներով և ուսումնական խաղ-վարժություններով: Հիրավի, այս ամենն ավելի դյուրին են դարձնում մեր աշխատանքը:

Էլեոնորա Հովհաննիսյան
01.04.2018, 21:33
Այս խաղը կարելի է կատարել թե' մայրենիի, թե' մաթեմատիկայի ժամերին:

Ուսուցիչն առաջարկում է <<ձուկ որսալ>>:Տուփի մեջ գունավոր թղթերից պատրաստած ձկներ են,որոնց աչքերը երկաթե պտուտակներից են:Աշակերտները մագնիսե ծայր ունեցող կարթով որսում են ձկները,հանում նրանց մեջ <<թաքնված>> գունավոր երկրաչափական պատկերները ,անվանում դրանք,նշում նրանց առանձնահատկությունները և նստում:Եթե դժվարանում են,օգնում են դասընկերները:
Այս խաղից հետո,կարելի է ստեղծել ապլիկացիա երկրաչափական պատկերնով:Աշակերտները հերթով մոտենում ,պատկերները ամրացնում են սպիտակ պաստառի վրա:

Ապլիկացիան կարող է ունենալ հետևյալ տեսքը...

5355

Թամարա Միրզոյան
01.04.2018, 22:11

Հարգելի՛ Էլեոնորա, հետաքրքիր խաղ եք առաջարկել: Կարծում եմ այն ավելի մեծ աշխուժություն կառաջացնի և նպատակային կլինի հատկապես առաջին դասարանում: Անպայման կկիրառեմ, շնորհակալություն:

Վ. Հովհաննիսյան
01.04.2018, 22:17
Հարգելի՛ Էլեոնորա, հետաքրքիր խաղ եք առաջարկել: Կարծում եմ այն ավելի մեծ աշխուժություն կառաջացնի և նպատակային կլինի հատկապես առաջին դասարանում: Անպայման կկիրառեմ, շնորհակալություն:

Համակարծիք եմ Թամարա ջան:

Էլեոնորա Հովհաննիսյան
01.04.2018, 23:39
Հարգելի՛ Էլեոնորա, հետաքրքիր խաղ եք առաջարկել: Կարծում եմ այն ավելի մեծ աշխուժություն կառաջացնի և նպատակային կլինի հատկապես առաջին դասարանում: Անպայման կկիրառեմ, շնորհակալություն:

Այո,իրավացի եք Թամարա ջան...Ուրախ եմ,որ հավանեցիք...

Anna Melqumyan
01.04.2018, 23:45
Երեք ճշմարտություն և մեկ սուտ
Յուրաքանչյուր աշակերտ թղթի վրա գրում է իր անունը և 4 տեղեկություն իր մասին: Օրինակ՝ Վահե, սիրում եմ երգել, ֆուտբոլ խաղալ, ունեմ հեծանիվ և 50 տարեկան եմ: Այնուհետև աշակերտները, թղթերն առած, պտտվում են սենյակով: Նրանք զույգեր են կազմում և ցույց տալով մեկմեկու իրենց թղթերը, փորձում են գուշակել, թե որ փաստն է սուտ:

Հետաքրքիր մարզադադար է,հարգելի Թամարա:

Anna Melqumyan
01.04.2018, 23:48
Ես հաճախ եմ կիրառում <<Թզուկ>>մարզադադարը,որը նաև ուսուցողական բնույթ ունի
Մի բարձր սարի վրա
Ապրում է փոքրիկ թզուկը:
Ծագում է արևը,
Հանկարծ գալիս է բզեզը,
Մտնում է քիթը...
Այստեղ տարբեր հարցեր են հնչում/օրինակ՝ միավանկ,բազմավանկ բառեր,կամ բազմապատկման աղյուսակ/Հարցերին ճիշտ պատասխանելուց հետո միայն շարունակում են
Թզուկը արթնանում է
Եվ ասում է ափչի:
Այդ ամենն ուղեկցվում է ձեռքերի շարժումներով:

Էլեոնորա Հովհաննիսյան
01.04.2018, 23:55

Զվարճալի ու հետաքրքիր խաղ է,Աննա' ջան...Շնորհակալություն...

Թամարա Միրզոյան
02.04.2018, 14:47
Ես հաճախ եմ կիրառում <<Թզուկ>>մարզադադարը,որը նաև ուսուցողական բնույթ ունի
Մի բարձր սարի վրա
Ապրում է փոքրիկ թզուկը:
Ծագում է արևը,
Հանկարծ գալիս է բզեզը,
Մտնում է քիթը...
Այստեղ տարբեր հարցեր են հնչում/օրինակ՝ միավանկ,բազմավանկ բառեր,կամ բազմապատկման աղյուսակ/Հարցերին ճիշտ պատասխանելուց հետո միայն շարունակում են
Թզուկը արթնանում է
Եվ ասում է ափչի:
Այդ ամենն ուղեկցվում է ձեռքերի շարժումներով:

Հարգելի՛ Աննա, շատ ուրախ և յուրօրինակ խաղ-դադար է, սիրով կկիրառեմ: Շնորհակալություն:

Թամարա Միրզոյան
02.04.2018, 16:43
Հարգելի՛ գործընկերներ, ևս մի խաղ, որը հուսով եմ նույնպես իր կիրառությունը կունենա դասապրոցեսին՝ <<Ես գնում եմ ճամփորդելու>>:
Բոլորը շրջան են կազմում կամ կարող են քառյակներ կազմել:Առաջին աշակերտը խաղն սկսում է ասելով՝ <<Ես գնում եմ ճամփորդելու, հետս տանում եմ ժպիտ >> և ժպտում է կողքին նստած ընկերոջը: Այդ աշակերտը պետք է ասի.<< Ես գնում եմ ճամփորդելու և ինձ հետ տանում եմ ժպիտ ու գրկախառնություն...>> և ժպտա ու գրկի իր հարևանին:Յուրաքանչյուր աշակերտ պետք է կրկնի ասվածը և մի նոր գործողություն ավելացնի իր կողմից: Շարունակել խաղն այնքան, մինչև բոլորին հերթ հասնի:

Էլեոնորա Հովհաննիսյան
02.04.2018, 17:18

Սիրելի' Թամարա,ևս 1 հետաքրքիր ու հաճելի խաղ կավելանա իմ իմացած խաղերին:Շնորհակալություն...

Anna Melqumyan
02.04.2018, 22:08

Հարգելի Թամարա,Ձեր խաղը կարդալիս ջերմություն զգացի:Վստահ եմ,որ աշակերտները նույն զգացումը կունենան:Հաճույքով կկիրառեմ

Թամարա Միրզոյան
02.04.2018, 22:10
Սիրելի' Թամարա,ևս 1 հետաքրքիր ու հաճելի խաղ կավելանա իմ իմացած խաղերին:Շնորհակալություն...

Սիրելի՛ Էլեոնորա, շնորհակալ եմ ջերմ ու դրական խոսքերի համար:

Anna Melqumyan
02.04.2018, 22:11
Հարգելի՛ Աննա, շատ ուրախ և յուրօրինակ խաղ-դադար է, սիրով կկիրառեմ: Շնորհակալություն:

Ուրախ եմ,որ Ձեզ դուր եկավ,Թամարա ջան:Այո,իրավացի եք այդ ««հափչի»ն ասելու համար երեխաները պատրաստ են ցանկացած հարցի պատասխանել

Թամարա Միրզոյան
02.04.2018, 22:12
Հարգելի Թամարա,Ձեր խաղը կարդալիս ջերմություն զգացի:Վստահ եմ,որ աշակերտները նույն զգացումը կունենան:Հաճույքով կկիրառեմ

Հարգելի՛ Աննա, ճիշտ եք նկատել, խաղն իսկապես ապահովում է ջերմ ու բարի մթնոլորտ:

Թամարա Միրզոյան
10.04.2018, 00:41
Հարգելի՝ գործընկերներ, ահա մի խաղ, որը կապահովի երեխաների ճկունությունն ու արագությունը:

Այս խաղի համար կպահանջվի երկու ժապավեն: Աշակերտները շրջան կազմած կանգնում են: Ժապավեններից մեկը կոչվում է «աղվես», իսկ մյուսը՝ «ճագար»: «Աղվեսը» պիտի կապվի վզի շուրջը մեկ կապով, իսկ «ճագարը»՝ երկու: Սկսել խաղը՝ ընտրելով երկու մասնակցի, որոնք շրջանում իրար դեմ դիմաց են կանգնած: Մեկի պարանոցին կապել «աղվես» ժապավենը, իսկ մյուսին՝ «ճագարը» և ազդարարել խաղի սկիզբը: Աշակերտները պետք է արձակեն իրենց ժապավենները և կապեն դրանք իրենց աջից կամ ձախից գտնվող ընկերոջ պարանոցին: Մեկ կապով «աղվես» ժապավենն ավելի արագ կգնա առաջ, քան «ճագարը»:«Ճագար» ժապավենի վրա երկու կապ գցող աշակերտները պետք է արագացնեն, որպեսզի փախչեն աղվեսից:

Սուսաննա Օհանյան
19.04.2018, 00:02
Հիանալի է, հարգելի Թամարա, ես էլ երաժշտական ֆիզկուլտ-դադարներ եմ անցկացնում, դա նույնիսկ ինձ է շատ դուր գալիս, քանի որ մենք էլ ունենք ակտիվանալու կարիք: Երեխաները երաժշտության տակ անում են նախօրոք սովորած շարժումները և միաժամանակ երգում երգի բառերը:

Նարինե Մարգարյան
27.03.2019, 22:32
Սովորողների ուսումնական աշխատանքի հիմնական ձևը դասն է: Բնականաբար, դպրոցականի և՛ հոգեբանական, և՛ ֆիզիկական վիճակն ուղղակիորեն կախված է դասի գրագետ կառուցվածքից: Պարապմունքների ընթացքում պետք է պահպանել դասաժամերին ներկայացվող հիգիենիկ պահանջները: Անհրաժեշտ է ստեղծել կարճատև դադարներ՝ երեխաների մկանային ստատիկ լարվածության վերացման և մտավոր աշխատունակության բարձրացման նպատակով:
Ուշինսկին առաջինն է խորհուրդ տվել հոգնածության և աշխատունակության նվազման դեպքում դասի ընթացքում կիրառել ֆիզիկական վարժություններ: Նա համարում էր, որ ֆիզիկական վարժությունների վրա դասից 2-3 րոպե ծախսելը բավական բարձրացնում է ուսուցման նյութի յուրացման արդյունավետությունը:
Խնդիրներն են՝
1. Նվազեցնել հոգնածությունը և կանխել մարմնի նույն դիրքի վրա ազդող գործոնները:
2. Ակտիվացնել սովորողների ուշադրությունը և բարձրացնել ուսումնական նյութի ընկալման կարողությունները:
Բոլոր դասերը պետք է ներառեն ֆիզկուլտրոպեներ(1-2 րոպե) և ֆիզկուլտդադարներ(3-4 րոպե)՝ ուշադրության, մտավոր աշխատունակության և զգայական տրամադրվածության զարգացման համար: Բացի դրանից՝ դրանք օգնում են նվազեցնելու ողնաշարի բեռնվածությունը և կանխելու կեցվածքի հնարավոր շեղումները:
Ֆիզկուլտրոպեներն ու ֆիզկուլտդադարները կարելի է անցկացնել զանազան տարբերակներով՝ նստած, կանգնած, պարային, սպորտային շարժումներով՝ կախված դասի կառուցվածքից:
Ստորև ներկայացնում եմ <<Հայելի>> խաղը և առաջարկում եմ, հարգելի՛ կոլեգաներ, որ դուք էլ կիսվեք ձեր փորձով:

Խաղի կանոններն են՝
1.Աշակերտները ուսուցչի առաջին ծափի ժամանակ կազմում են զույգեր:
2. Զույգերից մեկը շարժումներ է կատարում, իսկ մյուսը դառնալով հայելի կրկնում է այդ շարժումները:
3. Ուսուցչի երկրորդ ծափի ժամանակ զույգերը դերերով փոխվում են:

Շատ զվարճալի, ակտիվացնող խաղ է:

Շնորհակալություն, հարգելի' Թամարա, խաղը յուրովի և շատ հետաքրքիր է: Անպայման կփորձեմ: Տարրական դպրոցում ֆիզկուլտդադարը դասապրոցեսի անբաժան մասն է: Այդ կարճատև ակտիվ հանգիստը անհրաժեշտ է փոքրիկներին: Ես նույնպես կիրառում եմ բազմաթիվ խաղեր ֆիզկուլտդադարի ժամանակ: Խաղալով, նաև սովորում ենք: Ահա իմ կիրառած խաղերից մեկը.
Խաղի կանոնը.
Ուսուցչուհին թվարկում է բառեր, եթե բառը գրվում է մեծատառ աշակերտները ձգվում են դեպի արևը, իսկ եթե գրվում է փոքրատառ` կքանստում են: