PDA

Դիտել ողջ տարբերակը : Հետադարձ կապով ստացված հարցեր



Chuk
10.09.2010, 17:19
Հարգելի ֆորումցիներ,
«Հայկական կրթական միջավայր» պորտալի և ֆորումի հետադարձ կապով մենք ստանում ենք բազում նամակներ ու հարցեր: Միշտ փորձել ենք հնարավորինս լիարժեք պատասխանել հարցերին, բայց սակավ չեն հարցերը, որոնց իրական հասցեատերը մենք չենք ու չենք կարող տալ սպառիչ պատասխան:

Այս թեման բացում եմ այդպիսի հարցերի համար. այն հարցերը, որոնք կարող են պատասխան ստանալ այս ֆորումում և այդ հարցն էլ կարող է հետաքրքրի նաև այլոց, կպատճենենք այս թեմայում, իսկ ֆորումցիներից նա, ով գիտի հարցի պատասխանը՝ կպատասխանի:

manush
11.09.2010, 15:23
Հայոց պատմություն առարկայից որ դասագրքերի հիմքի վրա են քննություն հանձնելու 2012 թվականի դիմորդները։

(հարցը ստացվել է «Կրթական համալիր էջ» պորտալի հետադարձ կապի համակարգով)

manush
11.09.2010, 15:33
Ուզում եմ իմանալ՝ եթե աշակերտի 18 տարեկանը լրացել է 11-րդ դասարանում, նա իրավունք ունի սովորելու 12-րդ դասարանում, մասնակցել միասնական եվ բանավոր քննություններին։

(հարցը ստացվել է «Կրթական համալիր էջ» պորտալի հետադարձ կապի համակարգով)

Rita-Vanadzor28
13.09.2010, 00:36
Ողջույն
Չգիտեմ հարցս որ բաժնում գրանցեմ, և ով է պատասխանելու։ Խնդրում եմ, եթե այդպիսի բաժին կա, տեղափոխել այնտեղ։ Կանխավ ներողություն եմ խնդրում։
Արդեն երրորդ տարին է, ինչ երեխաները սեպտեմբերի կեսը դպրոց են հաճախում առանց դասագրքերի։ Այս խնդիրն ունեն համարյա բոլոր դասարանները։ Հաճախ երեխաները տարին ավարտում են` այդպես էլ գիրք չունենալով և յոլա գնալով ՚մի գիրքը 2-3 հոգու՚ սկզբունքով։ Պատճառաբանությունն այն է, որ դասագրքերը չորս տարին մեկ են հրատարակվում։ Եթե երրորդ դասարանցի 19 աշակերտ աշխատում են ընդամենը 5 մաթեմատիկայի գրքով, ի՞նչ որակի մասին կարող է խոսք գնալ։Էլ չեմ ասում, որ ծնող-ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերությունները լարվում են, բոլորի նյարդերը տեղի տալիս։ Մտավախություն ունեմ, որ այս հարցը հաջորդ տարի ևս չի լուծվելու։ Մինչև ե՞րբ է շարունակվելու այս անպատասխանատու իրավիճակը։ Ո՞վ է վերջապես այս հարցին լուծում տալու։

Susanna37
07.10.2010, 22:19
Հարգելի ֆորումի ղեկավարներ, քանի որ հետադարձ կապով չկարողացա ձեզ հետ կապվել, ուստի խնդրանքս ուզում եմ ձևակերպել այստեղ:

Չգիտեմ ինչպես ստացվեց «Վրիպակներն ու սխալները ֆորումում թույլատրելի՞ են, թե՞ ոչ» թեմայում իմ կատարած գրառումը մի քանի անգամ կրկնվեց, խնդրում եմ, եթե հնարավոր է, հանեք: Նախապես շնորհակալություն եմ հայտնում:

Chuk
08.10.2010, 00:12
Հարգելի ֆորումի ղեկավարներ, քանի որ հետադարձ կապով չկարողացա ձեզ հետ կապվել, ուստի խնդրանքս ուզում եմ ձևակերպել այստեղ:

Չգիտեմ ինչպես ստացվեց «Վրիպակներն ու սխալները ֆորումում թույլատրելի՞ են, թե՞ ոչ» թեմայում իմ կատարած գրառումը մի քանի անգամ կրկնվեց, խնդրում եմ, եթե հնարավոր է, հանեք: Նախապես շնորհակալություն եմ հայտնում:
Հարգելի Սուսաննա,
ֆորումի հետադարձ կապով ուղարկված նամակը մեզ հասել է, ավելի ճիշտ ինձ է հասել, քանի որ այդ նամակները կոնկրետ ես եմ ստանում՝ անհրաժեշտության դեպքում փոխանցելով կոնկրետ հասցեատերերի: Բայց հասկանալի է, որ ես ամբողջ ժամանակ չի, որ համակարգչի առաջ եմ լինում: Առիթից օգտվելով ուզում եմ բոլորին ասել, խնդրել, որ մի ակնկալեք, որ Ձեր գրածներին անմիջապես արձագանքելու ենք, բայց խոստանում ենք, որ դրանց կարձագանքենք հնարավորինս շուտ:

«Վրիպակներն ու սխալները ֆորումում թույլատրելի՞ են, թե՞ ոչ» թեմայի կրկնվող գրառումները ջնջեցի:

manush
20.01.2011, 18:38
Ե՞րբ են կայանալու հաջորդ «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար» վերապատրաստումների դասնթացները։



Հարցը ստացվել է 20.01.2011թ.՝ «Հայկական կրթական միջավայր» պորտալի հետադարձ կապով:

manush
02.02.2011, 17:40
Գոյություն ունի արդյոք դասվարների /1-4 դասարանների/ ատեստացիայի/վերապատրաստման հարցաթերթիկ? Եթե այո, ապա որտեղից կարելի է բեռնել? Կանխավ շնորհակալ եմ ցանկացած պատասխանի համար:



Հարցը ստացվել է 02.02.2011թ.՝ «Հայկական կրթական միջավայր» պորտալի հետադարձ կապով:

Մուշեղյան Քրիստինե
24.04.2017, 00:22
Կցանկանայի իմանալ կազմակերպվելու է արդյոք հեռավար ուսուցման դասընթաց։ Եթե այո; ապա երբ։

Մարիետա
25.04.2017, 11:37
Այո, մենք պարբերաբար կազմակերպում ենք հեռավար ուսուցման դասընթացներ, իսկ դասընթացի հայտարարությունը տեղադրվում է armedu.am (http://armedu.am/index.php/am/events/index/announces) և ktak.am (http://ktak.am/index.php/am/events/index/announces) կայքերի հայտարարության բաժնում: Առաջիկայում՝ մայիս ամսին նախատեսված է մեր հերթակա դասընթացը, կարող եք լրացնել հայտարարությանը կցված հայտը և ուղարկել ինձ: