PDA

Դիտել ողջ տարբերակը : Համահայկական կրթական խորհրդաժողովներ



Chuk
12.08.2010, 11:04
Կրթության և գիտության նախարարությունը երկու տարին մեկ կազմակերպում է համահայկական կրթական խորհրդաժողովներ, որին մասնակցում են Հայաստանն ու Սփյուռքի կրթական ոլորտը ներկայացնող բազում ներկայացուցիչներ (մանրամասներն այստեղ (http://armedu.am/arm/official.php?sec=projects&p=1&id=36)):

Այս տարի ևս կազմակերպվում է հերթական՝ չորրորդ համահայկական խորհրդաժողովը, որն անցկացվելու է օգոստոսի 13-ից 17-ը: Խորհրդաժողովի հանդիսավոր բացումը տեղի է ունենալու Երևանի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, ապա մասնակիցները մեկնելու են Ծաղկաձոր, որտեղ էլ անց է կացվելու ողջ խորհրդաժողովը:

Ինչպես ծանուցում է խորհրդաժողովի ծրագիրը, դրա ընթացքում նախատեսվում են «ՀՀ կրթական քաղաքականության և բարեփոխումների ընթացքի», «ԼՂՀ կրթական բարեփոխումների», «Հայաստան-Սփյուռք քաղաքականաթյան և իրագործման ընթացքի», «Ազգային կրթության կազմակերպման հիմնախնդիրների և առկա միտումների», «Սփյուռքի համար ՀՀ կողմից իրագործվող ծրագրերի» մասին քննարկումներ, ինչպես նաև նոր ուսումնական նյութերի, այդ թվում էլեկտրոնային ուսումնական նյութերի ներկայացումներ, առանձին մասնագիտական խմբերով տարաբնույթ կրթական հարցերին առնչվող քննարկումներ և այլն (ծրագրի նախագծին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ (http://www.ktak.am/Spyurk/2010/nakhagits.pdf)):



Հարգելի ֆորումցիներ,
ի՞նչ ակնկալիքներ ունեք նման խորհրդաժողովներից, արդյո՞ք դրանք նպաստում են կրթական համակարգի բարեփոխումներին, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը, փորձի փոխանակմանը:

Arabo
12.08.2010, 11:48
Շատ ողջունելի են նման խորհրդաժողովներն։ Անպայման այն ունի բազում դրական կողմեր, փորձի փոխանակումն և Հայաստան–Սփյուռք կապը իմ կարծիքով ամենակարևոր են այս խորհրդաժողովում։

Մարիետա
12.08.2010, 12:53
Այսպիսի խորհրդաժողովների կազմակերպումը նպաստում է հայության միասնության ամրապնդմանը: Այսօր տեղեկատվական տեխնոլոգիաները արտերկրում գործող շուրջ 800 կրթօջախների և հայաստանյան դպրոցների միջև սերտ համագործակցության մեծ հնարավորություն են տալիս, որի շնորհիվ իրականացվում է հայերին հայ պահելու, օտար ափերում մեծացող հայորդիներին հայ լեզվով ու ոգով հայ դաստիարակելու, հայրենասեր սերունդ կրթելու առաքելությունը: Խորհրդաժողովին մաղթում եմ արգասավոր աշխատանք։

phajaa
22.11.2014, 14:29
ակնկալիքներ ունեք նման խորհրդաժողովներից, արդյո՞ք դրանք նպաստում են կրթական համակարգի բարեփոխումներին, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը, փորձի փոխանակմանը.!