PDA

Դիտել ողջ տարբերակը : Փնտրում եմ երգ, երաժտություն



Կարապետ
09.05.2010, 13:48
Այս թեմայում կարող եք գրել այն երգի անունը որը դուք փնտրում եք և փորումակիցները կփորձեն գտնել և տեղադրել այստեղ

Արմինե Մ
13.12.2010, 18:37
Փնտրում եմ Մեծարենցի խոսքերով երգը՝ «Սիրերգ»/«Գիշերն անույշ է, գիշերն հեշտագին»/: Ցավոք, չգիտեմ՝ ով է կատարողը և երաժշտության հեղինակը:

Susanna37
13.12.2010, 19:42
Մեծարենցի «Սիրերգ» բանաստեղծության խոսքերով գրված երգը ես լսել եմ Տիգրան Լևոնյանի կատարմամբ և նույնիս այն օգտագործել եմ միջոցառման ժամանակ, բայց թե ով է երաժշտության հեղինակը, չեմ հիշում:

Արմինե Մ
13.12.2010, 21:18
Շնորհակալություն, հարգելի Սուսաննա, երգը գտա, Շուշան Պետրոսյանի հետ է երգում, իսկ երգի հեղինակը Բ. Կանաչյանն է:

Սահակյան Սահականուշ
10.03.2011, 22:18
Ես փնտրում եմ <ես դեռ ետ եմ գալու> երգի երաժշտությունը երգը կատարում են Արման Հովհաննիսյանը, Ռազմիկ Ամյանը և Հայկոն:

Ավրորա
06.09.2011, 16:35
Հարգելի ֆորումակիցներ,գուցե փնտրածս առանձնակի կապ չունի,այս թեմայի հետ,բայց ավելի հարամար տարբերակ չգտա…Սեպտեմբերի 21-ի առաիթով միջոցառում եմ կազմակերպում և ինձ անհրաժեշտ է պատերազմական իրավիճակի արկերի պայթյունների,կրակոցների(նմանատիպ) ձայներ mp3 տարբերակով:Եթե կարող եք,օգնեք ինձ,խնդրում եմ…

anush
09.09.2011, 11:14
Առաջարկում եմ www.youtube.com-ից բեռնել և փոխել mp3: Մենք այդպես ենք վարվել:

Susanna31
16.09.2011, 14:42
http://www.youtube.com/user/susanna0801?blend=2&ob=5

Արեն
13.02.2012, 19:38
Ես փնտրում եմ «Արաքսի արտասուքը» երգը: Եթե կարող եք օգնեք: նախապես շնորհակալություն:

Արմինե Մ
13.02.2012, 22:07
http://www.youtube.com/watch?v=6a-V-nR4bB0