PDA

Դիտել ողջ տարբերակը : Կրթության զարգացման 2011-2015թթ. պետական ծրագրի նախագիծը ներկայացվում է հանրությանը



manush
03.08.2010, 12:33
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը մշակել է «Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման 2011-2015 թվականների պետական ծրագրի» նախագիծը, որը, հիմք ընդունելով կրթության առկա իրավիճակը Հայաստանում և տնտեսության զարգացման հիմնական միտումները, սահմանել է իրականացվող բարեփոխումների գերակա ուղղությունները:Հաշվի առնելով ծրագրի նշանակությունը մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում, ինչպես նաև այն հանգամանքը, որ զարգացման պետական նախորդ ծրագիրը հաստատվել էր 2001-2005 թվականների համար` ՀՀ կրթության և գիտության նախարարությունն ակնկալում է բոլոր շահագրգիռ կազմակերպությունների և անհատ քաղաքացիների մասնակցությունը ծրագրի վերջնական տարբերակի մշակման գործընթացում:

Խնդրում ենք Ձեր առաջարկությունները և դիտողություններն ուղարկել մինչև օգոստոսի 15-ը հետևյալ հասցեներով.
էլեկտրոնային` info@edu.am,
Փոստային` Կառավարական տուն 3, ՀՀ կրթության և գիտության նախարարություն, Զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչություն:
Շնորհակալություն համագործակցության համար:

Կրթության և գիտության նախարարության կայք (http://edu.am/index.php?id=3841&topMenu=-1&menu1=-2&menu2=-1)

Փաստաթուղթը տեղադրված է նաև «Հայկական կրթական միջավայր» պորտալում՝
«Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման 2011-2015 թվականների պետական ծրագրի» նախագիծ (http://armedu.am/arm/files/news_files/3840arm-EDP2011-15_Draft.pdf)