PDA

Դիտել ողջ տարբերակը : ՏՀՏ-ների կիրառումը ուսուցման գործընթացում

Նանե
16.03.2018, 01:28
Տեղեկատվական հասարակության ձևավորումն ու զարգացումը ենթադրում է տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) լայն տարածումը կյանքի բոլոր բնագավառներուն: Միևնույն ժամանակ, տեղեկատվությունը համարվում է կարևոր ռեսուրս, այդ տեխնոլոգիաներն էլ դառնում են բազային: Իսկ տեղեկատվական միջավայրը սոցիալական, տնտեսական, քաղաքական, էկոլոգիականի հետ միասին՝ նոր հասարակական միջավայր:
Կարող ենք փաստել, որ ՏՀՏ-ների ներդրումը և կիրառումը կրթության ոլորտում տեղեկատվական հասարակության զարգացման կարևորագույն ուղղություններից մեկն է: Այն զգալիորեն արագացնում է գիտելիքների և մարդկության կուտակված տեխնոլոգիական եւ սոցիալական փորձի փոխանցումը ոչ միայն սերնդից սերունդ, այլև մեկից մյուսին:
Աշխարհում բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ ՏՀՏ-ների կիրառումը ուսումնական պրոցեսում ունեն դրական ազդեցություն, ինչը կարող է բարելավել սովորողների ցուցաբերած արդյունքները և բարձրացնել ուսուցիչների դասավանդման որակը: Կան բազմաթիվ տեխնոլոգիական լուծումներ, որոնք հնարավորություն են տալիս ուսուցիչներին կախված դասի տեսակից և ընտրված մեթոդից ուսումնական գործընթացը դարձնել ավելի հետաքրքիր և արդյունավետ:

Հարգելի գործընկերներ առաջարկում եմ քննարկենք և ներկայացնենք մեր կողմից օգտագործվող համակարգչային և մուլտիմեդիա գործիքակազմն ու ռեսուրսները, ինչը հնարավորություն կտա կրթության որակի բարելավմանը, մեր գիտելիքների և հմտությունների հարստացմանը:

Էլեոնորա Հովհաննիսյան
16.03.2018, 16:39

Հարգելի' Նանե,մեր օրերում համակարգիչներ օգտագործելու ունակությունը կարող է նույնքան կարևոր լինել, որքան կարդալու, գրելու, ձայնագրելու, մեքենա վարելու կամ հեռախոսից օգտվելու ունակությունը:
Իսկ ինչպե՞ս կարող է տեխնոլոգիան բարձրացնել ուսման որակը: Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործումը որակապես փոխում է ուսուցչի դերը, ուսուցիչը դառնում է սովորողի կրթական գործը կազմակերպող, նրան աջակցող և գնահատող գործընկեր: Տարրական դասարաններում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները օգտագործում են ուսումնական նյութն ավելի գրավիչ և հասկանալի ներկայացնելու համար: Ուստի ելնելով ժամանակակից դպրոցի պահանջներից՝ անհրաժեշտ է ավելացնել համակարգչի օգտագործմամբ ուսուցանվող առարկաների շրջանակը:
ՏՀՏ-ների միջոցով կարող ենք երեխաներին ծանոթացնել այն հասկացությունների,առարկաների երևույթներին,որոնք հնարավոր չէ իրականում տեսնել,իսկ դա շատ կարևոր է.չէ որ երեխաները,հատկապես տարրական դասարանցիները,առավել մատչելի հասկանում են այն ,ինչ տեսել են,ինչը իրենց ծանոթ է:

Էլեոնորա Հովհաննիսյան
16.03.2018, 16:40

Հարգելի' Նանե,ուզում եմ ձեզ հետ կիսվել իմ փորձով:

https://lib.armedu.am/resource/22485

Տոնոյան Գրետա
16.03.2018, 19:11

Հարգելի′ Նանե հետաքրքիր ու ուսանելի թեմա եք ներկայացրել, կկիսվեմ իմ փորձով:
Microsoft Office ծրագրային փաթեթը ներառում է ներկառուցված նկարման գործիք, որը կարող է կիրառվելWord, PowerPoint, ինչպես նաև Excel ծրագրերում: Այս գործիքի աշխատանքը հիմնված է վեկտորային գրաֆիկայի սկզբունքի վրա, որը, նախկինում ձեռք բերված գիտելիքների համաձայն, թույլ է տալիս ձևափոխել առանձին տարրերի` արտացոլումը, տեղափոխումը, կենտրոնական արտացոլումը և նմանությամբ ձևափոխումը, ուղղահայաց աֆինությունը: Պատկերներ նկարելիս կարելի է օգտվել դրանք կանոնավոր կամ կենտրոնական սիմետրիկ նկարելու հնարավորությունից: Այս ամենը լի է յուրացնելուց հետո աշակերտները կարող են կատարել «կառուցման» համակարգչի օգնությամբ իրենց գիտելիքները գործնականում կիրառելու նպատակով:Պարզ առաջադրանքներ`համակարգչի օգնությամբ իրենց գիտելիքները գործնականում կիրառելու նպատակով:
Աշակերտների ինչու չէ նաև ուսուցիչների աշխատանքը թեթևացնելու համար պատրաստել եմ դաս Excel ծրագրով:
Նյութի հղումը՝ https://lib.armedu.am/resource/23333

Heghin
16.03.2018, 19:21

Համաձայն եմ, որ ժամանակակից կրթությունն անհնարին է պատկերացնել առանց տեղեկատվական համակարգչային ու համացանցային տեխնոլոգիաների ՝ իրականացման: Շատ լավ է, որ կրթական նոր տեղնոլոգիաները իրենց լայն կիրառությունն են գտել նաև ուսումնական ոլորտի այլ օղակներում ևս և առանց դրանց կիրառության կրթության որակն արդյունավետ համարելն անընդունելի կլինի:

Heghin
16.03.2018, 20:18

ՏՀՏ-ի կիրառումը ուսուցման գործընթացում կարելի է կազմակերպելերկու ուղղություններով` ցուցադրատեսողական և ինքնուրույն էլեկտրոնայինաշխատանքի ստեղծման: Առաջին դեպքում սովորողներն ունեն հնարավորություն տեսածը մեկնաբանելու, նկատողություններ անելու, փոփոխություններմտցնելու: Տեքստային խմբագրիչների միջոցով աշակերտն անմիջապես տեսնում է իր աշխատանքի արդյունքները` համակարգիչն ընդգծում է ուղղագրական, քերականական, խոսքային ու կետադրական սխալները, և օգնում էաշակերտին ընտրելու, ուղղելու այդ սխալները, արդյունքում սովորողը տեսնում և վերլուծում է իր կատարած աշխատանքի արդյունավետությունը:

Էլեոնորա Հովհաննիսյան
16.03.2018, 20:39
ՏՀՏ-ների օգտագործման նպատակներն են.
* բարձրացնել սովորելու մոտիվացիան,
*մեծացնել ուսումնական գործընթացի արդյունավետությունը,
*նպաստել սովորողի ճանաչողական կարողությունների խթանմանը,
* բարելավել դասի անցկացման մեթոդները,
* պլանավորել, համակարգել սեփական աշխատանքը,
* օգտագործել այն որպես ինքնակրթության միջոց ,
* արագ և որակյալ պատրաստվել դասին:

Նանե
16.03.2018, 20:50
Շնորհակալություն թեմայի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելու և միանալու համար:
Հարգելի Էլեոնորա և Գրետա հետաքրքիր պաշար է:
Կառաջարկեմ նաև շնորհանդեսներ ստեղծել www.Prezi.com-ի միջոցով:
Շնորհանդեսների ոչ ստանդարտ ստեղծման և ստեղծագործական մեծ հնարավորություններ է տալիս:

Էլեոնորա Հովհաննիսյան
16.03.2018, 20:53
Շնորհակալություն թեմայի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելու և միանալու համար:
Հարգելի Էլեոնորա և Գրետա հետաքրքիր պաշար է:
Կառաջարկեմ նաև շնորհանդեսներ ստեղծել www.Prezi.com-ի միջոցով:
Շնորհանդեսների ոչ ստանդարտ ստեղծման և ստեղծագործական մեծ հնարավորություններ է տալիս:

Շնորհակալություն խորհրդի համար,հարգելի' Նանե:

4912

Նանե
16.03.2018, 20:59
Շնորհակալություն նպատակները նշելու համար հարգելի Էլեոնորա:
Դասերի անցկացման մեթոդների բարելավման հետ կապված կարող եմ նշել հիբրիդ /խառը/ ուսուցումը, որը լրացնելով ավանդական ուսուցմանը նպաստում է մոտիվացիայի բարձրացմանը, սովորողների մոտ ձևավորում է նոր կարողություններ՝ տեղելատվության ինքնուրույն որոնում, վերլուծություն, համադրում:

Նանե
16.03.2018, 22:35
Շնորհակալություն, հարգելի գործընկերներ: Prezi.com-ը հնարավորություն է տալիս համատեղ աշխատել շնորհանդեսի վրա:

Կայքը, որը ցանկանում եմ ներկայացնել նույնպես համագործակցային շատ լավ հարթակ է՝

https://padlet.com-ը մի կայք, որտեղ հնարավոր է ստեղծել վիրտուալ պատ,որտեղ հնարավոր է շփվել, համագործակցել այլ օգտատերերի հետ, սովորողներին կարելի է տալ հնարավորություն կատարած առաջադրանքները տեղադրել հարթակում, հաղորդակցվել, մեկնաբանություններ գրել, տեղադրել ֆայլեր, լուսանկարներ, հղումներ և այլն:

Տեղադրում եմ հղում, որով կարող եք փորձարկել Padlet-ը, խնդրեմ https://padlet.com/nana_anan/qoihtjwoccfi

Աշտարակի թիվ 2 հիմնական դպրոցի ուսուցչուհի Նարինե Մեսրոպյան

Siran
17.03.2018, 12:34
Ողջույն Նարինե ջան . Շատ հետաքրքիր և արդյունավետ գործիքներ ես քննարկում: Ես իքնս օգտագործում եմ:

Նանե
18.03.2018, 20:35
Ողջույն Նարինե ջան . Շատ հետաքրքիր և արդյունավետ գործիքներ ես քննարկում: Ես իքնս օգտագործում եմ:
Սիրան ջան շնորհակալություն, վստահ եմ հաջող էլ ստացվում է, կխնդրեմ կիսվել փորձով և կարևոր դիտարկումներով գործիքների վերաբերյալ:

Նանե
20.03.2018, 01:37
Հաճախ ուսումնական գործընթացում կիրառում ենք նախագծային մեթոդը:
Այս մեթոդի կիրառումը նպաստում է ծրագրային նյութի նկատմամբ սովորողների հետաքրքրության առաջացմանը, զարգացնում է թիմում աշխատելու ունակություն, թույլ է տալիս ձևավորել հաղորդակցային կարողություններ, բարելավում է սովորողների պատասխանատվության, ինքնուրույնությունը։ Առցանց գործիքների կիրառումը բարելավում է աշխատանքների որակը, խնայում է ժամանակ,
բարձրացնում է մեթոդի արդյունավետությունը:
Երկարաժամկետ նախագծերի վրա աշխատելու ժամանակ մեծ հնարավորություններ է տրամադրում google drive-ը, որը հարմար և հուսալի վայր է ֆայլերը պահելու, կիսվելու, դրանց վրա համատեղ աշխատելու, քննարկելու, տեսազանգեր կատարելու, հաղորդագրություններ գրելու , հարցումներ կազմակերպելու համար: Անհրաժեշտ է սովորողներն ունենան ընդհամենը google-ի հաշիվ և կիրառեն ներառված բոլոր առցանց գործիքները:

Միայն հղումն ուղարկելով թիմի անդամներին, առանց գրանցվելու և անդամներին փնտրելու հարմար է օգտագործել appear.in-ը, որը հնարավորություն է տալիս միայն հղումն ուղարկելով ընկերներին հաղորդակցվել:

naramartirosyan
21.03.2018, 00:13
Տեղեկատվական հասարակության ձևավորումն ու զարգացումը ենթադրում է տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) լայն տարածումը կյանքի բոլոր բնագավառներուն: Միևնույն ժամանակ, տեղեկատվությունը համարվում է կարևոր ռեսուրս, այդ տեխնոլոգիաներն էլ դառնում են բազային: Իսկ տեղեկատվական միջավայրը սոցիալական, տնտեսական, քաղաքական, էկոլոգիականի հետ միասին՝ նոր հասարակական միջավայր:
Կարող ենք փաստել, որ ՏՀՏ-ների ներդրումը և կիրառումը կրթության ոլորտում տեղեկատվական հասարակության զարգացման կարևորագույն ուղղություններից մեկն է: Այն զգալիորեն արագացնում է գիտելիքների և մարդկության կուտակված տեխնոլոգիական եւ սոցիալական փորձի փոխանցումը ոչ միայն սերնդից սերունդ, այլև մեկից մյուսին:
Աշխարհում բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ ՏՀՏ-ների կիրառումը ուսումնական պրոցեսում ունեն դրական ազդեցություն, ինչը կարող է բարելավել սովորողների ցուցաբերած արդյունքները և բարձրացնել ուսուցիչների դասավանդման որակը: Կան բազմաթիվ տեխնոլոգիական լուծումներ, որոնք հնարավորություն են տալիս ուսուցիչներին կախված դասի տեսակից և ընտրված մեթոդից ուսումնական գործընթացը դարձնել ավելի հետաքրքիր և արդյունավետ:

Հարգելի գործընկերներ առաջարկում եմ քննարկենք և ներկայացնենք մեր կողմից օգտագործվող համակարգչային և մուլտիմեդիա գործիքակազմն ու ռեսուրսները, ինչը հնարավորություն կտա կրթության որակի բարելավմանը, մեր գիտելիքների և հմտությունների հարստացմանը:
Հարգելի Նանե, ՏՀՏ-ների կիրառումը շատ դրական փոփոխությւոններ է մտցրել ուսուցման գործընթացում: Բավական է նշել, որ արտադասարանական միջոցառումներն առանց տեսացրիչների անիմաստ են դառնում: Շատ հետաքրքիր են վիրտուալ լաբորատորիներից օգտվելը: ՏՀՏ- ները ավելի են հեշտացրել սովորողի հնարավորությունները:

naramartirosyan
22.03.2018, 01:06
Այո հարգելի Նառա նոր սերնդի կրթությունը, դաստիարակությունը եւ զարգացումը իրականացվում է տեղեկատվական հագեցված միջավայրում: Տեղեկատվական տեխնոլոգիաները ուսուցիչների մասնագիտա-մանկավարժական, մեթոդական, կազմակերպչական նոր որակներ են թելադրում: Այսօր ցանկացած առարկա դասավանդող ուսուցիչ ՏՀՏ կիրառելու մեծ հնարավորություն ունի՝
որոնցից են էլեկտրոնային գրադարաններ, բառարաններ, շնորհանդեսներ, էլ. փոստ, տեսակոնֆեռանսներ, զրուցարաններ, ֆորումներ, վեբինարներ և այլ տարբեր առցանց գործիքներ:
Զուգահեռ ՏՀՏ-ների ներդրումը ուսումնական գործընթացում ուսուցչի համար ինքնակրթության, մասնագիտական աճի, ստեղծագործական զարգացման հզոր խթան է հանդիսանում և կոչված է լուծել մի շարք դիդակտիկ խնդիրներ՝

սովորողների մտավոր ունակությունների ակտիվացում,
պասիվ սովորողների ներգրավում,
ժամանակակից գործիքակազմի կիրառում,
սովորողների մոտ տեղեկատվության տարբեր աղբյուրներից օգտվելու կարողություն ձևավորում,
տարբերակված ուսուցման հնարավորություն,
ուսումնական գործընթացի ակտիվացում,
սովորողներին հետազոտական աշխատանքներում ներգրավելու հնարավորություն,
ուսումնական գործընթացի ճկունության ապահովում:

Լիովին համամիտ եմ, հարգելի Նանե, միայն հույս ունեմ, որ մոտ ապագայում դպրոցում, բացի համակարգչային դասասենյակից, մնացած դասասենյակները հագեցված կլինեն համակարգիչներով և ինտերնետ կապով: Այդ դեպքում կարծում եմ աշակերտների ընդգրկվածությունը ավելի շատ կլինի: Միայն, ես կողմնակից եմ, որ ՏՀՏ-ն միշտ մնա որպես օժանդակ և օգնող գործիք, և թուղթն ու գրիչը հետին պլան չմղվեն: Հավատացեք, որ միևնույն է, կենդանի շփումը ես դեռ թուղթ ու գրչի միջոցով եմ զգում: Ամեն դեպքում,ասենք մաթեմատիկա կամ որևէ այլ առարկա միայն համակարգչով սովորելը լիարժեք չէ:

Նանե
24.03.2018, 21:24
Շնորհակալություն կարծիքի համար հարգելի Նառա, առաջարկում եմ կիրառել հիբրիդ/խառը/ ուսուցման մոտեցումը: Հիբրիդ ուսուցումը ճկուն է: Ուժեղ կողմերը տարբեր տեխնոլոգիաների համադրությունն է մեկ ինտեգրված ուսուցման մոտեցման մեջ, որի կիրառման ժամանակ շեշտը դրվում է խորը ուսուցման վրա.
աճում է սովորողների համագործակցության քանակն ու որակը,
բարձրանում է սովորողների մոտիվացիան,
ապահովված է կրթական նյութի մշտական հասանելությունը,
սովորողն է ընտրում իրեն հարմար տեմպը, վայրը, ժամանակը,
հեշտանում է սովորողի առաջընթացի վերահսկումը,
ուսուցման գործընթացը սոցիալականացվում է,
այն դառնում է թիմային և թափանցիկ,
հեշտ է կազմակերպել անհատական մոտեցում,
հնարավոր է կիրառել առցանց ուսուցման սինխրոն կամ ասինխրոն տարբերակներ:
Կան հիբրիդ/ խառը ուսուցման տարբեր մոդելներ, որոնցից մեկը շրջված դասարանի մոդելն է: Այն լիովին աշակերտակենտրոն է, ուսուցիչը գտնվում է ուղղորդողի դերում: Մոդելի կիրառումը հնարավորություն է տալիս խնայել նոր դասի մատուցմանը հատկացվող դասաժամի որոշ մասը, ինչն էլ կարելի է օգտագործել դասարանում օրինակ մաթեմատիկա առարկայի դեպքում գործնական, խմբային աշխատանքների, քննարկումների, բարդ խնդիրների լուծման համար թուղթ ու գրիչի օգնությամբ:
Ուզում եմ մեջբերել Ջոն Դյուրիի խոսքերը՝ « Մենք զրկում ենք երեխաներին ապագայից, եթե շարունակում ենք կրթել նրանց այնպես, ինչպես կրթում էինք երեկ»:

Նանե
26.03.2018, 22:09
Հարգելի′ Նանե հետաքրքիր ու ուսանելի թեմա եք ներկայացրել, կկիսվեմ իմ փորձով:

Աշակերտների ինչու չէ նաև ուսուցիչների աշխատանքը թեթևացնելու համար պատրաստել եմ դաս Excel ծրագրով:
Նյութի հղումը՝ https://lib.armedu.am/resource/23333

Հարգելի Տոնոյան Գրետա, շնորհակալություն թեմայի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելու, նյութի և PowerPoint ծրագրի միջավայրում կիրառված գործիքի պարազաբանման համար: Կարելի է նաև տեսագրել էկրանը CamStudio, Bandicam ծրագրերի միջոցով, ինչը շատ դյուրին է: Իսկ որպես տնային հանձնարարություն տեսանյութը նախապես ուղարկելով աշակերտին՝ դասի ընթացքում այն ուղղակի կարող ենք քննարկել նյութի մատուցման փոխարեն: Թեմայի քննարկման և մյուս աշխատանքներին ավելի շատ ժամանակ տրամադրելով:

Նանե
28.03.2018, 23:22
Հարգելի′ Նանե հետաքրքիր ու ուսանելի թեմա եք ներկայացրել, կկիսվեմ իմ փորձով:
Microsoft Office ծրագրային փաթեթը ներառում է ներկառուցված նկարման գործիք, որը կարող է կիրառվելWord, PowerPoint, ինչպես նաև Excel ծրագրերում: Այս գործիքի աշխատանքը հիմնված է վեկտորային գրաֆիկայի սկզբունքի վրա, որը, նախկինում ձեռք բերված գիտելիքների համաձայն, թույլ է տալիս ձևափոխել առանձին տարրերի` արտացոլումը, տեղափոխումը, կենտրոնական արտացոլումը և նմանությամբ ձևափոխումը, ուղղահայաց աֆինությունը: Պատկերներ նկարելիս կարելի է օգտվել դրանք կանոնավոր կամ կենտրոնական սիմետրիկ նկարելու հնարավորությունից: Այս ամենը լի է յուրացնելուց հետո աշակերտները կարող են կատարել «կառուցման» համակարգչի օգնությամբ իրենց գիտելիքները գործնականում կիրառելու նպատակով:Պարզ առաջադրանքներ`համակարգչի օգնությամբ իրենց գիտելիքները գործնականում կիրառելու նպատակով:
Աշակերտների ինչու չէ նաև ուսուցիչների աշխատանքը թեթևացնելու համար պատրաստել եմ դաս Excel ծրագրով:
Նյութի հղումը՝ https://lib.armedu.am/resource/23333

Հարգելի Գրետա Տոնոյան Ձեր շնորհանդեսի հիման վրա ստեղծեցի ինտերակտիվ տեսադաս PlayPosit հարթակի միջոցով, որն իր մեջ պարունակում է շնորհանդեսի վերջում դրված Ձեր հարցերը: Խնդրեմ, https://www.playposit.com/share/389742/759391/new-bulb-20180327-161506

naramartirosyan
30.03.2018, 00:22
Շնորհակալություն կարծիքի համար հարգելի Նառա, առաջարկում եմ կիրառել հիբրիդ/խառը/ ուսուցման մոտեցումը: Հիբրիդ ուսուցումը ճկուն է: Ուժեղ կողմերը տարբեր տեխնոլոգիաների համադրությունն է մեկ ինտեգրված ուսուցման մոտեցման մեջ, որի կիրառման ժամանակ շեշտը դրվում է խորը ուսուցման վրա.
աճում է սովորողների համագործակցության քանակն ու որակը,
բարձրանում է սովորողների մոտիվացիան,
ապահովված է կրթական նյութի մշտական հասանելությունը,
սովորողն է ընտրում իրեն հարմար տեմպը, վայրը, ժամանակը,
հեշտանում է սովորողի առաջընթացի վերահսկումը,
ուսուցման գործընթացը սոցիալականացվում է,
այն դառնում է թիմային և թափանցիկ,
հեշտ է կազմակերպել անհատական մոտեցում,
հնարավոր է կիրառել առցանց ուսուցման սինխրոն կամ ասինխրոն տարբերակներ:
Կան հիբրիդ/ խառը ուսուցման տարբեր մոդելներ, որոնցից մեկը շրջված դասարանի մոդելն է: Այն լիովին աշակերտակենտրոն է, ուսուցիչը գտնվում է ուղղորդողի դերում: Մոդելի կիրառումը հնարավորություն է տալիս խնայել նոր դասի մատուցմանը հատկացվող դասաժամի որոշ մասը, ինչն էլ կարելի է օգտագործել դասարանում օրինակ մաթեմատիկա առարկայի դեպքում գործնական, խմբային աշխատանքների, քննարկումների, բարդ խնդիրների լուծման համար թուղթ ու գրիչի օգնությամբ:
Ուզում եմ մեջբերել Ջոն Դյուրիի խոսքերը՝ « Մենք զրկում ենք երեխաներին ապագայից, եթե շարունակում ենք կրթել նրանց այնպես, ինչպես կրթում էինք երեկ»:
Շնորհակալություն,առաջարկության համար, Նանե ջան, հենց այդպիսի խառը ուսուցման մոդելով էլ հնարավորության սահմաններում վարում եմ մաթեմատիկայի դասերը: Միայն, ցավոք, այդպիսի դասերն անցկացնում եմ ամփոփման ժամանակ: Պատճառը համակարգիչներով քիչ ապահովվածությունն է: Հուսով եմ մոտ ապագայում այդ հարցն էլ կլուծվի:

Տոնոյան Գրետա
30.03.2018, 01:02
Հարգելի Գրետա Տոնոյան Ձեր շնորհանդեսի հիման վրա ստեղծեցի ինտերակտիվ տեսադաս PlayPosit հարթակի միջոցով, որն իր մեջ պարունակում է շնորհանդեսի վերջում դրված Ձեր հարցերը: Խնդրեմ, https://www.playposit.com/share/389742/759391/new-bulb-20180327-161506

Սիրելի Նանե, հիացած եմ Ձեր պատրաստած տեսադասովՙ շատ ճաշակով , նպատակային ու կիրառելի: Ես ամպայման կօգտվեմ Ձեր խորհուրդներից:Ինքս նոր թեմա եմ վարում «ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԿԱՐԳՉԻ ՀԵՏ » շատ ուրախ կլինեի ձեր պատրաստած դասերը ներկայացնեիք այդ թեմայում:Շնորհակալուրյու՜ն:

Նանե
01.04.2018, 01:59

Անպայման կտեղադրեմ, շնորհակալություն դրական արձագանքի համար: Որպես տնային հանձնարարություն մի նմանօրինակ դաս հանձնարարելով դասըկաորղ ենք արդեն սկսել քննարկումով, քանի որ նյութից տեղյակ են աշակերտները:

E. Khachatryan
10.04.2018, 19:34
Ինֆորմատիկա - մաթեմատիկա
Ինֆորմատիկան գիտություն է ինֆորմացիայի ստացման, մշակման, պահպանման, արտածման մասին: ՏՀՏ մեթոդներին տիրապետելը մեծացնում է սովորողի հետաքրքրությունները, նպաստում կարողությունների և մտածողության զարգացմանը: Ինֆորմատիկա – մաթեմատիկա –ն հնարավորություն է ընձեռնում իրական երևույթները և առօրյա խնդիրները, մոդելավորելու միջոցով, դրանց ուսումնասիրությունը փոխարկել թվերի, պատկերների և պայմանանշանների ՝ ուսումնասիրելով դրանք տարբեր մեթոդներով: Առարկայի հիմնական նպատակն է խթանել սովորողի մտավոր ունակությունների զարգացումը, բարձրակարգ մտածողության ձևավորումը, սովորեցնել հստակ ձևակերպել մտքերը, կատարել գրագետ դատողություններ և արագ կողմնորոշվել տարբեր իրավիճակներում:

Նանե
13.04.2018, 13:55

Շնորհակալություն գրառման համար հարգելի E. KHachatryan,նկատի ունեք ինտեգրված դասերը՝ ինֆորմատիկա-մաթեմատիկա: Այո շատ արդյունավետ են այդպիսի դասերը, EXCEL ծրագրի ուսումնասիրման ընթացքում դիագրամնրի ուսումնասիրությունները, կառուցումը, հաշվարկները կարելի է ինտեգրել և հետաքրքիր դասեր ստանալ արդյունքում:

Նանե
19.04.2018, 20:00
Շնորհակալություն,առաջարկության համար, Նանե ջան, հենց այդպիսի խառը ուսուցման մոդելով էլ հնարավորության սահմաններում վարում եմ մաթեմատիկայի դասերը: Միայն, ցավոք, այդպիսի դասերն անցկացնում եմ ամփոփման ժամանակ: Պատճառը համակարգիչներով քիչ ապահովվածությունն է: Հուսով եմ մոտ ապագայում այդ հարցն էլ կլուծվի:

Հարգելի Նառա համակարգիչների պակասը իրոք լուրջ խնդիր է, եթե ինտերնետ կապը նորմալ է դպրոցում, ապա ՏՀՏ-ն կարելի է կիրառել աշակերտների հեռախոսների միջոցով:

Արմենուհի Ստեփանյան
20.04.2018, 13:27
Ինտերնետ հասկացությունը սկսվել է օգտագործվել 1983 թվականից, որպես փոխադարձ համակարգչային ցանցեր:

Նանե
03.05.2018, 14:04
Ինտերնետ հասկացությունը սկսվել է օգտագործվել 1983 թվականից, որպես փոխադարձ համակարգչային ցանցեր:

Հարգելի Արմենուհի Ստեփանյան, շնորհակալություն գրառման համար: Ինտերնետի օգտագործման դյուրինությունն ու արագագործությունը լայն հնարավորություն բացեցին կրթության ոլորտում: Կազմակերպվում են բազմաթիվ առցանց դասընթացներ, կան տարատեսակ հեռավար ուսուցման հարաթակներ, առցանց համալսարաններ և վիրտուալ դպրոցներ:

Նանե
04.05.2018, 00:11
Ուստի ելնելով ժամանակակից դպրոցի պահանջներից՝ անհրաժեշտ է ավելացնել համակարգչի օգտագործմամբ ուսուցանվող առարկաների շրջանակը:

Հարգելի Էլեոնորա Հովհաննիսյան, շնորհակալություն գրառման համար: ՏՀՏ-ի միջոցով յուրաքանչյուր առարկա կարելի է ավելի հետաքրքիր և ուշագրավ դարձնել աշակերտի համար: Դա կախված է ուսուցչի ցանկությունից և էնտուզիազմից, քանի որ ժամ առ ժամ է ավելանում համացանցում այն հետաքրքիր և բազմատեսակ բովանդակությունը, որը դասը ավելի մատչելի և որակով կդարձնի:

Նանե
15.06.2018, 20:51
Մեր իրականության մեջ տեղի է ունենում կրթության որակի շարունակական անկում : Կրթության որակը չի կարող լինել ավելին, քան ուսուցիչների որակն է: Այժմ աճում է աշակերտների անտարբերությունը, անպատասխանատվությունը, կրթության նկատմամբ, հետաքրքրության նվազում, որը հանգեցնում է ուսուցիչ-աշակերտ անարդյունավետ հաղորդակցմանը, ինչն էլ ազդում է կրթության որակի վրա։

Նանե
15.06.2018, 20:54
Անշուշտ տեխնոլոգիաները պետք է ներթափանցի ցանկացած առարկա, ուսումնական նյութն առավել կենդանի և հետաքրքիր և գրավիչ դարձնելու համար: Ժամանակակից ուսումը, արևմտյան զարգացած երկրներում, մեծապես հենվում է հենց տեխնոլոգիաների ճիշտ և բազմակողմանի կիրառության վրա: Ինչը հանդիսանում է հաջողության գրավականներից մեկը: Դպրոցական կրթական համակարգում բարեփոխումների հաջողությունը հիմնականում կախված է ուսուցիչների կատարողականից, քանի որ նրանք հանդիսանում են «բարեփոխումների հիմնական կրողները»:

Նանե
16.06.2018, 00:25
Այժմ համացանցում ընդգրկված է 1405 դպրոց, կամ դպրոցների 93 տոկոսը: Հայաստանի դպրոցները հագեցված են 17000 համակարգչով, “համակարգիչ-աշակերտ” հարաբերակցությունը հասել է 22.5-ի, իսկ մեկ դպրոցին բաժին ընկնող համակարգիչների քանակը 2007 թ. 4.3-ի փոխարեն՝ 12-ի: Եվ լիարժեքորեն չօգտագործել տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները կհանգեցնի ավելի վատ իրավիճակի կրթության ոլորտում:
Հաշվի առնելով ՀՀ Հանրակրթության մասին օրենքի, 5-րդ հոդվածի, 2–րդ կետի 4) և 5) կետերը, անհնարին է ակնկալել լավ արդյունքներ կրթության ոլորտում, եթե ուսուցիչը չի տիրապետում նորագույն տեխնոլոգիաներին:
Եթե ավելի թարմ տեղեկատվություն ունեք տվյալների հետ կապված խնդրում եմ կիսվել:

Մարինե Յարմալոյան
16.06.2018, 19:22
Տեղեկատվական հասարակության ձևավորումն ու զարգացումը ենթադրում է տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) լայն տարածումը կյանքի բոլոր բնագավառներուն: Միևնույն ժամանակ, տեղեկատվությունը համարվում է կարևոր ռեսուրս, այդ տեխնոլոգիաներն էլ դառնում են բազային: Իսկ տեղեկատվական միջավայրը սոցիալական, տնտեսական, քաղաքական, էկոլոգիականի հետ միասին՝ նոր հասարակական միջավայր:
Կարող ենք փաստել, որ ՏՀՏ-ների ներդրումը և կիրառումը կրթության ոլորտում տեղեկատվական հասարակության զարգացման կարևորագույն ուղղություններից մեկն է: Այն զգալիորեն արագացնում է գիտելիքների և մարդկության կուտակված տեխնոլոգիական եւ սոցիալական փորձի փոխանցումը ոչ միայն սերնդից սերունդ, այլև մեկից մյուսին:
Աշխարհում բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ ՏՀՏ-ների կիրառումը ուսումնական պրոցեսում ունեն դրական ազդեցություն, ինչը կարող է բարելավել սովորողների ցուցաբերած արդյունքները և բարձրացնել ուսուցիչների դասավանդման որակը: Կան բազմաթիվ տեխնոլոգիական լուծումներ, որոնք հնարավորություն են տալիս ուսուցիչներին կախված դասի տեսակից և ընտրված մեթոդից ուսումնական գործընթացը դարձնել ավելի հետաքրքիր և արդյունավետ:

Հարգելի գործընկերներ առաջարկում եմ քննարկենք և ներկայացնենք մեր կողմից օգտագործվող համակարգչային և մուլտիմեդիա գործիքակազմն ու ռեսուրսները, ինչը հնարավորություն կտա կրթության որակի բարելավմանը, մեր գիտելիքների և հմտությունների հարստացմանը:

Հարգելի Նանե,շատ կարևոր և արդիական թեմա եք քննարկում:
ՏՀՏ-ների կիրառմամբ դասերն այսօր դարձել են ուսուցման գործընթացի կարևոր մասը: Դրանց կիրառումը դասը դարձնում է ավելի ակնառու, քննարկելի, առաջանում է կարծիքների բախում` ստեղծելով ուսուցման հետաքրքիր միջավայր: Թեման դառնում է ավելի ընկալելի և արդիական:
Ուսուցման որակի բարելավման գործընթացում մեծ դեր ունեն համացանցի էլեկտրոնային ռեսուրսները: Դրանցից ցանկանում եմ առանձնացնել lib.armedu.am պաշարների շտեմարանում տեղադրված օգտակար էլեկտրոնային բազմաթիվ ռեսուրսները, որոնք գործածելի են ցուցադրելու և փորձի փոխանակման առումով:Այսօր հնարավոր չէ պատկերացնել ուսումնական գործընթացի որևէ առարկա առանց ՏՀՏ-ի:

Լիլիթ Հակոբջանյան
16.06.2018, 21:00

Հարգելի′ Նանե, բավականին հետաքրքիր,արդիական և օգտակար թեմայի քննարկում եք առաջադրել: Կրթության գործընթացը մշտապես ունի բարեփոխման կարիք, որը ստեղծում և ձևավորում է նոր մարդ: Իսկ նոր մարդն սկսվում է նոր մտածելակերպից: Նոր մտածողությունն սկսվում է ռիսկից, սեփական մտքերը արտահայտելու համարձակությունից: Այո,ՏՀՏ-ների ներդրումը և կիրառումը կրթության ոլորտում տեղեկատվական հասարակության զարգացման կարևորագույն ուղղություններից մեկն է:Դժվար է պատկերացնել մարդկային գործունեության որևէ բնագավառ, ուր թափանցած չլինի համացանցը:

vardik
19.06.2018, 20:12
Այժմ համացանցում ընդգրկված է 1405 դպրոց, կամ դպրոցների 93 տոկոսը: Հայաստանի դպրոցները հագեցված են 17000 համակարգչով, “համակարգիչ-աշակերտ” հարաբերակցությունը հասել է 22.5-ի, իսկ մեկ դպրոցին բաժին ընկնող համակարգիչների քանակը 2007 թ. 4.3-ի փոխարեն՝ 12-ի: Եվ լիարժեքորեն չօգտագործել տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները կհանգեցնի ավելի վատ իրավիճակի կրթության ոլորտում:
Հաշվի առնելով ՀՀ Հանրակրթության մասին օրենքի, 5-րդ հոդվածի, 2–րդ կետի 4) և 5) կետերը, անհնարին է ակնկալել լավ արդյունքներ կրթության ոլորտում, եթե ուսուցիչը չի տիրապետում նորագույն տեխնոլոգիաներին:
Եթե ավելի թարմ տեղեկատվություն ունեք տվյալների հետ կապված խնդրում եմ կիսվել:

Հանրակրթության նպատակը ոչ միայն գիտելիք փոխանցելն, այլ նաև գիտակից քաղաքացի ձևավորելն է, որը կկարողանա կողմնորոշվել ժամանակակից աշխարհում: Զարգացած երկրները վաղուց են համոզվել, որ առանց կրթության մեջ հաղորդակցական տեխնոլոգիանրի կիրառության այսօր գրեթե անհնար է հասնել այդ նպատակներին:

Վերջերս ԿՏԱԿ -ը ՀՀ դպրոցների ուսուցիչների շրջանում ՏՀՏ կոմպետենտության մակարդակի և կիրառելիության բնույթի բացահայտման նպատակով իրականացրել է հարցում ՀՀ բոլոր մարզերի պետական դպրոցների 699 ուսուցչի շրջանում։
Շատ հետաքրքիր վիճակագրություն է ստացվել: Հարցվածների ընդամենը 3% -ն է նշել, որ դասավանդման գործընթացում համակարգիչ չի օգտագործում, 60% -ը 5 տարուց ավելի օգտագործում են համակարգիչ դասավանդման գործընթացում, իսկ 21 % -ը դասավանդման գործընթացում համակարգիչ օգտագործում է 3-ից մինչև 5 տարվա ընթացքում:

Հղումը ստորև՝

https://lib.armedu.am/resource/24768

Նանե
23.06.2018, 14:29
[QUOTE=vardik;55203]Հանրակրթության նպատակը ոչ միայն գիտելիք փոխանցելն, այլ նաև գիտակից քաղաքացի ձևավորելն է, որը կկարողանա կողմնորոշվել ժամանակակից աշխարհում: Զարգացած երկրները վաղուց են համոզվել, որ առանց կրթության մեջ հաղորդակցական տեխնոլոգիանրի կիրառության այսօր գրեթե անհնար է հասնել այդ նպատակներին:

Հարգելի Վարդիկ, շնորհակալություն օգտակար հղումով կիսվելու համար: Նշածս ՀՀ Հանրակրթության մասին օրենքի, 5-րդ հոդվածի, 2–րդ կետի 4) և 5) կետերը, որոնց մասին գրել էի՝
4) ուսումնական հաստատություններում ստեղծագործական աշխատանքի խթանումը, սովորողների վերլուծական, քննադատական մտածողության, գիտելիքների ինքնուրույն ձեռքբերման և կիրառման, տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման ունակությունների զարգացման առաջնայնությունը.

5) հանրակրթության որակի շարունակական բարելավումը, միջազգային չափանիշներին համապատասխանությունը, ինչպես նաև միջազգային կրթական համակարգին ինտեգրումը.

Նանե
23.06.2018, 14:46
Հարգելի Նանե,շատ կարևոր և արդիական թեմա եք քննարկում:
ՏՀՏ-ների կիրառմամբ դասերն այսօր դարձել են ուսուցման գործընթացի կարևոր մասը: Դրանց կիրառումը դասը դարձնում է ավելի ակնառու, քննարկելի, առաջանում է կարծիքների բախում` ստեղծելով ուսուցման հետաքրքիր միջավայր: Թեման դառնում է ավելի ընկալելի և արդիական:
Ուսուցման որակի բարելավման գործընթացում մեծ դեր ունեն համացանցի էլեկտրոնային ռեսուրսները: Դրանցից ցանկանում եմ առանձնացնել lib.armedu.am պաշարների շտեմարանում տեղադրված օգտակար էլեկտրոնային բազմաթիվ ռեսուրսները, որոնք գործածելի են ցուցադրելու և փորձի փոխանակման առումով:Այսօր հնարավոր չէ պատկերացնել ուսումնական գործընթացի որևէ առարկա առանց ՏՀՏ-ի:

Հարգելի Մարինե Յարմալոյան շնորհակալությունթեմայի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելու համար, տեղադրում եմ Learningapps-ի միջավայրում իմ կողմից ստեղծված մի քանի ռեսուրս և հորդորում եմ կոլեգաներիս նւյնպես կիսվել օգտակար հղումներով և իրենց ստեղծած ռեսուրսով:
https://learningapps.org/watch?v=p0t5f57on18
https://learningapps.org/watch?v=ppp9xwert17
https://learningapps.org/watch?v=phuimojhj18
https://learningapps.org/watch?v=p21zpp9cj18
https://learningapps.org/watch?v=pegczkcqn18

vardik
04.07.2018, 14:17
Հարգելի Նարինե learningapps -ը հիանալի գործիք է դասը առավել հետաքրքիր, մատչելի, տեսանելի և ինտերակտիվ դարձնելու համար...
Սիրով ձեզ եմ ներկայացնում նաև իմ ստեղծած մի քանի ռեսուրսները...

https://learningapps.org/watch?v=p2mzhfatk18 - Փորձեք դասավորել Հայաստանի պատմական մայրաքաղաքներն ըստ պատմական ժամանակահատվածների

https://learningapps.org/watch?v=ps7zghoyk18 - Ինֆորմացիայի չափման միավորները դասակարգեք ըստ աճման կարգի

https://learningapps.org/watch?v=p7osgyyn318 - Գտեք զույգին

https://learningapps.org/watch?v=p8pgf1wfn18 - Փորձեք գնդասեղների օգնությամբ նշել մարզերի անունները

Արաքսյա Սաղոյան
08.07.2018, 00:59
Հարգելի' Նանե,մեր օրերում համակարգիչներ օգտագործելու ունակությունը կարող է նույնքան կարևոր լինել, որքան կարդալու, գրելու, ձայնագրելու, մեքենա վարելու կամ հեռախոսից օգտվելու ունակությունը:
Իսկ ինչպե՞ս կարող է տեխնոլոգիան բարձրացնել ուսման որակը: Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործումը որակապես փոխում է ուսուցչի դերը, ուսուցիչը դառնում է սովորողի կրթական գործը կազմակերպող, նրան աջակցող և գնահատող գործընկեր: Տարրական դասարաններում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները օգտագործում են ուսումնական նյութն ավելի գրավիչ և հասկանալի ներկայացնելու համար: Ուստի ելնելով ժամանակակից դպրոցի պահանջներից՝ անհրաժեշտ է ավելացնել համակարգչի օգտագործմամբ ուսուցանվող առարկաների շրջանակը:
ՏՀՏ-ների միջոցով կարող ենք երեխաներին ծանոթացնել այն հասկացությունների,առարկաների երևույթներին,որոնք հնարավոր չէ իրականում տեսնել,իսկ դա շատ կարևոր է.չէ որ երեխաները,հատկապես տարրական դասարանցիները,առավել մատչելի հասկանում են այն ,ինչ տեսել են,ինչը իրենց ծանոթ է:

Համամիտ եմ ,ինքս էլ հաճախ եմ ՏՀՏ կիրառում՝ փորձելով ավելի արդյունավետ ու հետաքրքիր դարձնել դասերը:Սակայն պիտի խոստովանեմ, որ շատ աշխատատար է նախապատրաստվելը:

Արաքսյա Սաղոյան
08.07.2018, 01:06
Շատ հետաքրքիր ռեսուրսներ եք կազմել,հարգելիՙ vardk,սիրով կհետևեմ քննարկումներին և կօգտվեմ դրանցից:
Շնորհակալություն:

Լիլիթ Վարդանյան
10.07.2018, 00:38
Շնորհակալություն, հարգելի՛ Նանե: Կարծում եմ ՏՀՏ-ի կիրառումը դասապրոցեսում օգնում է թեման առավել հետաքրքիր ու մատչելի դարցնել և դասին ներգրավել բոլոր աշակերտներին:

Lianna Manukyan
10.07.2018, 14:08
Հարգելի Նարինե learningapps -ը հիանալի գործիք է դասը առավել հետաքրքիր, մատչելի, տեսանելի և ինտերակտիվ դարձնելու համար...
Սիրով ձեզ եմ ներկայացնում նաև իմ ստեղծած մի քանի ռեսուրսները...

https://learningapps.org/watch?v=p2mzhfatk18 - Փորձեք դասավորել Հայաստանի պատմական մայրաքաղաքներն ըստ պատմական ժամանակահատվածների

https://learningapps.org/watch?v=ps7zghoyk18 - Ինֆորմացիայի չափման միավորները դասակարգեք ըստ աճման կարգի

https://learningapps.org/watch?v=p7osgyyn318 - Գտեք զույգին

https://learningapps.org/watch?v=p8pgf1wfn18 - Փորձեք գնդասեղների օգնությամբ նշել մարզերի անունները

Հարգելի Վարդիկ, համամիտ եմ ձեզ հետ,սա հիանալի կայք է դասապրոցեսը առավել ակտիվ ու հետաքրքիր կազմակերպելու համար: Աշակերտին հենց նմանատիպ մեթոդներն են աշխուժացնում և ներգրավվում դասապրոցեսին:

Narine Stepanyan
10.07.2018, 14:27
Տեղեկատվական հասարակության ձևավորումն ու զարգացումը ենթադրում է տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) լայն տարածումը կյանքի բոլոր բնագավառներուն: Միևնույն ժամանակ, տեղեկատվությունը համարվում է կարևոր ռեսուրս, այդ տեխնոլոգիաներն էլ դառնում են բազային: Իսկ տեղեկատվական միջավայրը սոցիալական, տնտեսական, քաղաքական, էկոլոգիականի հետ միասին՝ նոր հասարակական միջավայր:
Կարող ենք փաստել, որ ՏՀՏ-ների ներդրումը և կիրառումը կրթության ոլորտում տեղեկատվական հասարակության զարգացման կարևորագույն ուղղություններից մեկն է: Այն զգալիորեն արագացնում է գիտելիքների և մարդկության կուտակված տեխնոլոգիական եւ սոցիալական փորձի փոխանցումը ոչ միայն սերնդից սերունդ, այլև մեկից մյուսին:
Աշխարհում բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ ՏՀՏ-ների կիրառումը ուսումնական պրոցեսում ունեն դրական ազդեցություն, ինչը կարող է բարելավել սովորողների ցուցաբերած արդյունքները և բարձրացնել ուսուցիչների դասավանդման որակը: Կան բազմաթիվ տեխնոլոգիական լուծումներ, որոնք հնարավորություն են տալիս ուսուցիչներին կախված դասի տեսակից և ընտրված մեթոդից ուսումնական գործընթացը դարձնել ավելի հետաքրքիր և արդյունավետ:

Հարգելի գործընկերներ առաջարկում եմ քննարկենք և ներկայացնենք մեր կողմից օգտագործվող համակարգչային և մուլտիմեդիա գործիքակազմն ու ռեսուրսները, ինչը հնարավորություն կտա կրթության որակի բարելավմանը, մեր գիտելիքների և հմտությունների հարստացմանը:

Հարգելի Նանե շնորհակալություն թեմայի համար։ Համամիտ եմ ձեզ հետ և կարծում եմ որ ՏՀՏ ների գործածման հետ մեկտեղ , շատ մեծ դեր են խաղում նաև դիդակտիկ նյութերը, որոնք դասապրոցեսը դարձնում են բավականին հետաքրքիր և մատչելի շուտ ընկալելու և մտապահելու համար։

Էմմա Խաչատրյան
10.07.2018, 15:16
Հարգելի՛ Նանե հետաքրքիր և կարևոր թեմա եք քննարկում։
Արդի ժամանակներում ՏՀՏ-ների կիրառումը ուսուցման գործընթացում
կարևոր նախապայման է ուսուցման արդյունավետ կազմակերպման
համար։

Առաջարկում եմ ուսումնասիրել այս նյութերը՝
Էլեկտրոնային խաղերը որպես ուսուցման արդյունավետ միջոց:
https://ashxengrigoryan.wordpress.com/2012/05/29/%D5%A7%D5%AC%D5%A5%D5%AF%D5%BF%D6%80%D5%B8%D5%B6%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%AD%D5%A1%D5%B2%D5%A5%D6%80%D5%A8-%D5%B8%D6%80%D5%BA%D5%A5%D5%BD-%D5%B8%D6%82%D5%BD%D5%B8%D6%82%D6%81%D5%B4%D5%A1%D5%B6/

Smart էլեկտրոնային գրատախտակի դերը ուսումնական պրոցեսում։
http://www.myshared.ru/slide/1357512/

ԱՊԱՀՈՎ ՀԱՄԱՑԱՆՑ
https://www.slideshare.net/SaferInternet/ss-59688686

Հեղինե Շահինյան
22.11.2018, 23:03
Այո նոր մոտեցումներ պետք է կիրառել բոլոր առարկաների ուսուցման ժամանակ,հաշվի առնել աշակերտների ավելի ու ավելի կապվածությունը ինտերնետի և սմարտֆոնների հետ,օգտագործել այն ուսուցանման համար:Կիրառենք նորը,պահպանելով ավանդականը:

Հարությունյան Լիլիթ
13.05.2019, 20:29
Հարգելի Նանե, շնորհակալություն խիստ կարևոր և արդիական թեմա քննարկելու համար
ՏՀՏ-ն գործընթաց է, որը ներկայացնում է սկզբնական տվյալների հավաքման, մշակման և հաղորդման համար օգտագործվող միջոցների և մեթոդների ամբողջությունը։ Նյութական արտադրության տեխնոլոգիայի նպատակն է սպառողական պահանջները բավարարող արտադրանքի թողարկումը։ Տեղեկատվական տեխնոլոգիայի նպատակը նոր տեղեկատվության արտադրությունն է, մարդու ունեցած տեղեկատվությունը վերլուծելու և ստացված վերջնական արդյունքի հիման վրա որևէ գործունեության առնչությամբ ճիշտ որոշումների կայացումն է։
Տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումը նորարարական գործողություն է այն իմաստով, որ էապես փոխում է կազմակերպություններում իրականացվող տարաբնույթ գործունեության ողջ բովանդակությունը։Ուստի,ըստ իս, ունենալով սահմանափակ նյութական ռեսուրսներ ,գտնվելով շրջափակման մեջ և չունենալով, մեղմ ասած, հարմար տնտեսաաշխարհագրական դիրք, Հայաստանը պետք է կարողանա առավելագույնս օգուտ քաղել ՏՏ ոլորտի զարգացումով ընձեռվող հնարավորություններից, քանզի այն չի պահանջում տրանսպորտային ծախսեր և զերծ է արտահանման ֆիզիկական խոչընդոտներից։