PDA

Դիտել ողջ տարբերակը : Ժողովրդական բանահայուսության նմուշների ուսուցումը տարրական դասարաններում



Fuzelina Karapetyan
05.03.2018, 23:52
Ժողովրդական բանահյուսությունը հանդիսանում է յուրաքանչյուր ազգի հոգևոր մշակույթի անբաժանելի մասը:Ժողովրդի իմաստուն խոսքը փոխանցվելով դարերից դարեր եկել հասել է մինչև մեր օրեր: Անառարկելի է այն կարևոր փաստը , որ տարրական դասարաններում ուսուցանվող առակները , առած - ասացվածքները, տաղիկ- խաղիկները, հեքիաթներն ու առասպելները և այլն , ունեն իրենց դրական ազդեցությունը երեխաների փխրուն ներաշխարհի զարգացման վրա: Աշակերտները հեշտությամբ մտապահում են առածները , ասացվածքները, օրհնանքները և այլն:Հենց առաջին դասարանից սկսած ծանոթանում են այդ նմուշներին:
Հարգելի գործընկերներ, ակնկալում եմ թեմայի քննարկում, որի ընթացքում կկիսվենք մեր իմացությամբ, ուսուցման ձևերով ...

Լ ի ա
06.03.2018, 00:08
Բանահյուսությունը ժողովրդի բանավոր ստեղծագործությունն է, նրա հավաքական բանականության և հավաքական հույզի արգասիքը: Սկիզբ առնելով անհիշելի ժամանակներից, այն հոսանուտ գետի պես, անընդհատ նորոգվել է, իր մեջ ներառելով ժողովրդի աշխարհընկալումը, դարավոր կենսափորձն ու իմաստությունը:

Բանահյուսությունը՝ հոգևոր մշակույթի այդ կարևորագույն բնագավառը, հաստատագրված բնագրեր չի ճանաչում և փոխանցվում է բերնեբերան:

Բանահյուսության ուսումնասիրությամբ զբաղվող գիտությունը՝ բանագիտությունը, իբրև առանձին գիտություն ձևավորվել է 19-րդ դ. սկզբներին, Գրիմմ եղբայրների, հատ-կապես՝ Յակոբ Գրիմմի կողմից:

Լ ի ա
06.03.2018, 00:11
Բանահյուսական ստեղծագործությունները, ընդհանուր առմամբ, բաժանվում են երկու հիմնական սեռերի կամ տիպերի՝ էպիկական և քնարական:

Վերոհիշյալ սեռերի՝ մեծ ու փոքր ծավալի հետևյալ ժանրերը ստորև ներկայացված են հայկական բանահյուսական նյութի համատեքստում.

Էպիկական սեռի ժանրեր՝
էպոս (դյուցազներգություն)

Հայ հին վիպական երգեր
Հայկ և Բել
Արամ
Արա Գեղեցիկ և Շամիրամ
Տորք Անգեղ
Արտաշես և Արտավազդ
Տիգրան և Աժդահակ

Միջնադարյան պատմական վիպական երգեր
Տրդատ և Գրիգոր
Տիրան թագավոր
Արշակ և Շապուհ

Աշխարհի տեսքի ու կառուցվածքի առասպելներ
Աշխարհի կառուցվածքը
Աշխարհի կենտրոնը, տիեզերական սյուն և ծառ

Աստեղային առասպելներ
Արևային առասպելներ
Լուսնային առասպելներ
Աստղեր և համաստեղություններ
Օդերևույթի առասպելներ
Մթնոլորտային երևույթներ
Ամպրոպային աստծո կերպարի և Վիշապամարտի առասպելի տարբեր դրսևորումներ
Բնատեսքի առասպելներ
Անձնավորումներ
Կերպարանափոխումներ
Բուսաշխարհի առասպելներ
Կենդանական աշխարհի առասպելներ
Կատարածաբանական առասպելներ
Ժամանակ
Տարածություն
Հեքիաթներ, առած-ասացվածքներ, անեծք-օրհնանքներ, անեկդոտներ, հանելուկներ, շուտասելուկներ

Քնարական սեռի ժանրեր
Աշխատանքի երգեր
Սիրային երգեր
Գուսանական ժողովրդական տաղեր (անտունիներ)
Սիրո երգեր
Խաղիկներ
Կենցաղային – ծիսական երգեր
Հարսանեկան երգեր
Օրորոցային երգեր և մանկական խաղերգեր
Վիճակի երգեր
Սգո երգեր
Պանդուխտի երգեր

Լ ի ա
06.03.2018, 00:13
Մովսես Խորենացու «Հայոց Պատմություն» գրքում՝ որպես պատմական սկզբնաղբյուր, զգալի տեղ է հատկացված հայոց հին բանահյուսության նմուշներին: Դրանք պատմիչը գերազանցապես վերցրել է հեթանոսական այն անգիր զրույցներից, որոնք իր օրոք մարդկանց հիշողության մեջ դեռ պահպանվելիս են եղել: Խորենացու համոզմամբ՝ բանավոր ստեղծագործություննեն առասպելներ են, որ իրենց մեջ «այլաբանաբար թաքցրած ունեն ճշմարտությունը»: Առասպել հասկացությունից բացի բանահյուսական նյութերի առիթով Պատմագիրը գործածում է նաև երգ վիպասանաց(վիպասանք, վիպերգ) հասկացությունը: Հայ հին առասպելներն ու վիպական երգերը, որ պահպանվել են Խորենացու գրքում, առավելապես նվիրված են վաղնջական ժամանակների պատմական դեպքերին և անձանց: Հին առասպելներից և վիպասանքից վկայակոչված հատվածները, որ երկար դարեր գոյատևել են բանավոր կյանքով, գեղարվեստական շունչ ու ոգի են հաղորդում Պատմահոր շարադրանքին:

Լ ի ա
06.03.2018, 00:14
Ժողովրդական բանահյուսությունը ազգային հոգևոր արժեքի մի մասն է, որը, սերնդեսերունդ փոխանցվելով, բյուրեղացել, հասել է մինչև մեր օրերը` ձևավորելով ու ամբողջացնելով այն կրողների ազգային դիմագիծը և հարուստ նյութ հանդիսանալով ինչպես ժամանակակից գեղարվեստական գրականության, այնպես էլ պատմագրության և արվեստի մյուս ճյուղերի զարգացման համար:
Բանահյուսությունը գրավոր գրականությունից տարբերվում է չորս հիմնական տարրերով՝ բանավոր գոյությամբ (բանահյուսական ստեղծագործությունները ապրում են ժողովրդի հիշողության մեջ և փոխանցվում են բանավոր` բերնեբերան),հանրային՝ կոլեկտիվ բնույթով (բանահյուսական ստեղծագործության ձևավորմանն ու տարածմանը մասնակցում է ժողովուրդը), տարբերակների առկայությամբ (բանահյուսության ցանկացած տեսակ, ի տարբերություն հեղինակայինի, ունի բազում տարբերակներ. ինչքան` ասացող, այնքան` տարբերակ) միաձուլությամբ՝ սինկրետիզմով(բանահյուսական մի շարք տեսակներ իրենց մեջ ներառում են տարատեսակ սեռեր ու ժանրեր` համադրելով թե՛ թատերականը (դրամատիկական, ողբերգական, կատակերգական, դիմախաղ, մարմնի շարժումներ), թե՛ ազգագրական-ծիսականը (հարսանեկան, թաղման, ազգային տոների ու խաղերի դրսևորումներ), թե՛ երաժշտարվեստի ու պարարվեստի արտացոլանքները, և թե՛ բանարվեստի զանազան տեսակների կիրառությունները):

Fuzelina Karapetyan
06.03.2018, 00:48
Տարրական դասարաններում սկիզբ է դրվում այս ամենի ուսումնասիրման հիմնաքարը։ Բանահյուսության նմուշները գունեղ են , բազմաբովանդակ։

Մարդու բնավորության լավ և վատ կողմերը, բարոյական շատ արժանիքներ ներկայացվում են բանահյուսության նմուշների միջոցով։Հանելուկները, առածներն ու ասացվածքները, շուտասելուկները, դարձվածքները կարելի է օգտագործել դասի վարման բոլոր փուլերում։

Էլեոնորա Հովհաննիսյան
07.03.2018, 15:55
Հարգելի' Ֆուզելինա,կարևոր ու հետաքրքիր թեմա եք քննարկում,սիրով կմիանամ քննարկմանը:

Բանահյուսությունը ժողովրդի բանավոր ստեղծագործությունն է, նրա հավաքական բանականության և հավաքական հույզի արգասիքը: Սկիզբ առնելով անհիշելի ժամանակներից, այն հոսանուտ գետի պես, անընդհատ նորոգվել է, իր մեջ ներառելով ժողովրդի աշխարհընկալումը, դարավոր կենսափորձն ու իմաստությունը:

Բանահյուսությունը՝ հոգևոր մշակույթի այդ կարևորագույն բնագավառը, հաստատագրված բնագրեր չի ճանաչում և փոխանցվում է բերնեբերան:

Բանահյուսության ուսումնասիրությամբ զբաղվող գիտությունը՝ բանագիտությունը, իբրև առանձին գիտություն ձևավորվել է 19-րդ դ. սկզբներին, Գրիմմ եղբայրների, հատ-կապես՝ Յակոբ Գրիմմի կողմից:

Էլեոնորա Հովհաննիսյան
07.03.2018, 15:57
Բանահյուսությունը բաժանվում է 3 հիմնական խմբի` արձակ-պատմողական (հեքիաթ, առակ, ավանդություն, զրույց-հուշապատում), չափածո-երգային (ժողովրդական վեպ, վիպական, ծիսական, քնարական երգեր, ժողովրդական խաղեր) և բանաձևային (առած, հանելուկ, հմայական աղոթք, երդում, անեծք, օրհնանք-բարեմաղթություն): Երբեմն երեքն էլ հանդես են գալիս միաժամանակ (չափածո-երգային հատվածներ ունեցող արձակ հեքիաթներ, զրույցներ կամ արձակ-պատմողական հատվածներ ունեցող ժողովրդական վեպ, վիպական երգեր): Բանահյուսական յուրաքանչյուր երկ ծագումով` անհատական, բնույթով կոլեկտիվ ստեղծագործություն է. տարածվում է տեղից տեղ, ժամանակաշրջանից ժամանակաշրջան, փոխանցվում սոցիալական տարբեր խմբերի, փոփոխվում թե՜ ձևով (լեզու-բարբառ, տաղաչափություն, կատարման եղանակ), թե՜ բովանդակությամբ (կոնկրետ իրականություն, գաղափարախոսություն): Այդպես առաջանում են միևնույն երկի մի քանի տարբերակներ:

Մինասյան Նորա
07.03.2018, 20:40
Ժողովրդական բանահյուսությունը հանդիսանում է յուրաքանչյուր ազգի հոգևոր մշակույթի անբաժանելի մասը:Ժողովրդի իմաստուն խոսքը փոխանցվելով դարերից դարեր եկել հասել է մինչև մեր օրեր: Անառարկելի է այն կարևոր փաստը , որ տարրական դասարաններում ուսուցանվող առակները , առած - ասացվածքները, տաղիկ- խաղիկները, հեքիաթներն ու առասպելները և այլն , ունեն իրենց դրական ազդեցությունը երեխաների փխրուն ներաշխարհի զարգացման վրա: Աշակերտները հեշտությամբ մտապահում են առածները , ասացվածքները, օրհնանքները և այլն:Հենց առաջին դասարանից սկսած ծանոթանում են այդ նմուշներին:
Հարգելի գործընկերներ, ակնկալում եմ թեմայի քննարկում, որի ընթացքում կկիսվենք մեր իմացությամբ, ուսուցման ձևերով ...

Հարգելի Ֆուզելինա, ողջունելի է Ձեր կողմից առաջադրված թեման: Առակների ուսուցման գործընթացում առավել արդյունավետ է գործում դերախաղային ուսուցումը:

Fuzelina Karapetyan
07.03.2018, 22:15
Այո, համաձայն եմ ՁԵզ հետ ,հարգելի Նորա, առակների ուսուցման ժամանակ հաճախ եմ օգտվում դերախաղից : Հերոսների ընտրությունը չեմ պարտադրում , թողնում եմ երեխաների ընտրությանը: Նրանք ավելի դիպուկ են գտնում իրենց համապատասխան դերը:

Fuzelina Karapetyan
07.03.2018, 22:47
Ժողովրդական բանահյուսության ցանկացած նմուշի մասին էլ կարելի է անդադար խոսել և գրել: <<Մայրենիի>> դասագրքերը բավականին հարուստ են այս առումով: Դրանք ներկայացված են գեղեցիկ նկարազարդումներով,յուրաքանչյուր բնագրին համապատասխան: Թե նոր նյութի հաղորդման , թե թեմայի ամփոփման ժամանակ ունեն իրենց յուրահատուկ դերն ու նշանակությունը:

Մինասյան Նորա
08.03.2018, 18:32
Մարդու բնավորության լավ և վատ կողմերը, բարոյական շատ արժանիքներ ներկայացվում են բանահյուսության նմուշների միջոցով։Հանելուկները, առածներն ու ասացվածքները, շուտասելուկները, դարձվածքները կարելի է օգտագործել դասի վարման բոլոր փուլերում։

Առակների, ասացվածքների ուսումնասիրությունը ոչ միայն հետաքրքիր գործընթաց է ապահովում, այլև ունի դաստիարակչական մեծ նշանակություն, հարստացնում է նաև բառապաշարը և բանավոր խոսքի զարգացումը:

Մարգարյան Նաիրա
08.03.2018, 23:53
Առակների, ասացվածքների ուսումնասիրությունը ոչ միայն հետաքրքիր գործընթաց է ապահովում, այլև ունի դաստիարակչական մեծ նշանակություն, հարստացնում է նաև բառապաշարը և բանավոր խոսքի զարգացումը:

Առածներն ու ասացվածքները արտացոլում են ժողովրդի կյանքն իր բոլոր սքանչելի առանձնահատկություններով:Թերևս հնարավոր չէ երեխաներին այնպես խոր կերպով ըմբռնել տալ ժողովրդական կենցաղն ու մտածողությունը, ինչպես դա կարելի է անել առածների ու ասացվածքների նշանակությունը բացատրելով:Որպես համառոտ, դիպուկ ու պատկերավոր խոսքի օրինակներ դրանք նպաստում են երեխաների լեզվի մշակմանը, տրամաբանական ու պատկերավոր մտածողության զարգացմանը, որոնք պետք է լրջությամբ ու խորությամբ ուսումնասիրվեն :Առածներն ու ասացվածքները բնույթով տարբերվում են միմյանցից:Առածներն ունեն երկու կողմ, մեկը՝ արտաքին, գրական-գեղարվեստական, իսկ երկրորդը՝ ներքին, բարոյախրատական:Յուրաքանչյուր առած ունի երկու իմաստ՝ ուղղակի և անուղղակի կամ՝այլաբանական: Օրինակ՝<< Երկաթը տաք-տաք կծեծեն>> առածի ուղղակի իմաստը հենց այն է , ինչ ասված է:Իսկ անուղղակի իմաստն այն է , որ աշխատանքը չի կարելի հետաձգել, այսօրվա գործը վաղվան թողնել և այլն:Ասացվածքն առածից տարբերվում է. այն չունի երկրորդ իմաստ,բայց այն իր մեջ ամփոփում է խոր ընդհանրացում՝<<Պտուղն անուշ է ուտողին, իսկ գիրքը՝ կարդացողին>>:

Fuzelina Karapetyan
10.03.2018, 20:04
Բացի <<Մայրենի>> առարկայի դասաժամերին, նաև << Ես և շրջակա աշխարհը>> առարկայի ուսումնասիրման ժամանակ, երեխաները հանդիպում են ժողովրդական բանահյուսության նմուշներին, որոնք մեծապես նպաստում են նրանց աշխարհընկալման զարգացմանը:Շատ հաճելի է , երբ հայտնվելով կոնկրետ իրավիճակներում , երեխաներն իրենց ակտիվ բառապաշարում օգտագործում են դիպուկ առածներ և ասացվածքներ :

Մինասյան Նորա
10.03.2018, 22:04
Այո, համաձայն եմ ՁԵզ հետ ,հարգելի Նորա, առակների ուսուցման ժամանակ հաճախ եմ օգտվում դերախաղից : Հերոսների ընտրությունը չեմ պարտադրում , թողնում եմ երեխաների ընտրությանը: Նրանք ավելի դիպուկ են գտնում իրենց համապատասխան դերը:

Հարգելի Ֆուզելինա, երբ անցնում էի <<Անտառի բնակիչները >> նյութը, երեխաները դերախաղի միջոցով անմիջապես ներկայացրեցին կենդանիների զրույցը՝ այն դարձնելով ավելի զվարճալի: Ի զարմանս ինձ, իրենք անմիջապես իրար մեջ բաժանել էին դերերը և ամենայն լրջությամբ ստանձնել այն՝ դասը վերածելով իսկական թատերաբեմի: Շնորհակալություն:

Սոֆյա Առաքելյան
10.03.2018, 22:10
Ժողովրդական բանահյուսությունը հանդիսանում է յուրաքանչյուր ազգի հոգևոր մշակույթի անբաժանելի մասը:Ժողովրդի իմաստուն խոսքը փոխանցվելով դարերից դարեր եկել հասել է մինչև մեր օրեր: Անառարկելի է այն կարևոր փաստը , որ տարրական դասարաններում ուսուցանվող առակները , առած - ասացվածքները, տաղիկ- խաղիկները, հեքիաթներն ու առասպելները և այլն , ունեն իրենց դրական ազդեցությունը երեխաների փխրուն ներաշխարհի զարգացման վրա: Աշակերտները հեշտությամբ մտապահում են առածները , ասացվածքները, օրհնանքները և այլն:Հենց առաջին դասարանից սկսած ծանոթանում են այդ նմուշներին:
Հարգելի գործընկերներ, ակնկալում եմ թեմայի քննարկում, որի ընթացքում կկիսվենք մեր իմացությամբ, ուսուցման ձևերով ...
Հայ բանահյուսության գրառված ժառանգությունը մեր ազգային մշակույթի հարուստ և մեծարժեք բնագավառներից է:
Բանահյուսության ուսումնասիրությամբ զբաղվող գիտությունը կոչվում է բանագիտություն:
Հայկական ժողովրդական բանահյուսության նմուշներ կան Մովսես Խորենացու, Փավստոս Բուզանդի և այլ մատենագիրների պատմություններում:

Gayane Lachinyan
25.03.2018, 18:54
Ժողովրդական բանահյուսությունը հանդիսանում է յուրաքանչյուր ազգի հոգևոր մշակույթի անբաժանելի մասը:Ժողովրդի իմաստուն խոսքը փոխանցվելով դարերից դարեր եկել հասել է մինչև մեր օրեր: Անառարկելի է այն կարևոր փաստը , որ տարրական դասարաններում ուսուցանվող առակները , առած - ասացվածքները, տաղիկ- խաղիկները, հեքիաթներն ու առասպելները և այլն , ունեն իրենց դրական ազդեցությունը երեխաների փխրուն ներաշխարհի զարգացման վրա: Աշակերտները հեշտությամբ մտապահում են առածները , ասացվածքները, օրհնանքները և այլն:Հենց առաջին դասարանից սկսած ծանոթանում են այդ նմուշներին:
Հարգելի գործընկերներ, ակնկալում եմ թեմայի քննարկում, որի ընթացքում կկիսվենք մեր իմացությամբ, ուսուցման ձևերով ...

Ժողովրդական մանրապատում ստեղծագործություններին՝ առածներին, ասացվածքներին, հանելուկներին, շուտասելուկներին, սուտասելուկներին երեխաները ծանոթանում են դեռևս առաջին դասարանից՝ գրաճանաչության շրջանից:Անշուշտ ժողովրդական բանահյուսության այս նմուշները դրական ազդեցություն են ունենում երեխաների ներաշխարհի զարգացման վրա:
,,Ժողովուրդն իմաստուն է՛՛ թեմայի ամփոփում

https://lib.armedu.am/resource/9575

5127 5128 5129 51305131

Արևիկ Ոսկանյան
25.03.2018, 20:33
https://lib.armedu.am/resource/9575

5127 5128 5129 51305131

Շատ օգտակար նյութեր եք ներկայացրել, շնորհակալություն:

Լիանա Ազարյան
27.03.2018, 17:25
Հարգելի Ֆուզելինա, շատ հետաքրքիր, բայց միևնույն ժամանակ շատ ծավալուն թեմա եք առաջարկել: Ժողովրդական բանահյուսության նմուշներից յուրաքանչյուրն իր ուսուցման մեթոդիկան ունի: Կարծում եմ, որ նախ պետք է աշակերտներին սովորեցնել գործնական կերպով դրանք զանազանել միմյանցից, մատչելի ձևով բացատրել, վերլուծել ըստ բովանդակության ու ձևի, իսկ ինչ վերաբերում է ժողովրդական մանրապատում ստեղծագործություններին՝ անգիր անել ու օգտագործել սեփական խոսքի մեջ:

Մինասյան Նորա
28.03.2018, 17:49
Ժողովրդական մանրապատում ստեղծագործություններին՝ առածներին, ասացվածքներին, հանելուկներին, շուտասելուկներին, սուտասելուկներին երեխաները ծանոթանում են դեռևս առաջին դասարանից՝ գրաճանաչության շրջանից:Անշուշտ ժողովրդական բանահյուսության այս նմուշները դրական ազդեցություն են ունենում երեխաների ներաշխարհի զարգացման վրա:
,,Ժողովուրդն իմաստուն է՛՛ թեմայի ամփոփում

https://lib.armedu.am/resource/9575

5127 5128 5129 51305131

Հարգելի Գայանե, շատ գեղեցիկ ու նպատակային աշխատանք եք կատարել:Երեխաները մեկ անգամ ևս կվերլուծեն բնագիրը, կմեկնաբանեն դարձվածների ուղիղ
և փոխաբերական իմաստները, ազատ կարտահայտվեն և դատողություններ կանեն:ԵՎ սա ընդմիշտ կմնա նրանց հիշողության մեջ:Շնորհակլություն:

Fuzelina Karapetyan
29.03.2018, 00:02
Գայանե ջան, շատ հետաքրքիր և գունեղ աշխատանք եք կատարել ։Օրինակները աչք շոյող են։

Fuzelina Karapetyan
03.04.2018, 19:03
Ժողովրդական բանահյուսության շատ նմուշներ իրենց ուրույն տեղն են գտել ոչ միայն <<Մայրենի>> դասագրքում , այլ նաև մյուս` <<Մաթեմատիկա>>, <<Ես և շրջակա աշխարհը>> , <<Կերպարվեստ>>:

Ընթերցած հեքիաթների , հանելուկների, առակների շուրջ երեխաները նկարում են, աշխատում են գունավոր թղթերով, ծեփոնով պատրաստում շատ ու շատ հերոսների, զարգացնում ինքնուրույն ստեղծագործելու կարողությունները , համագործակցում եմ միմյանց հետ :

<<Ժողովուրդն իմաստուն է>> թեմայի ամփոփման ժամանակ, որպես ձևավորում օգտագործել եմ իմ աշակերտուհու ձեռքով պատրաստած աշխատանքները:Նա ներկայացրել է մի շարք առակների հերոսների: Առակներն էլ բեմականացվել են դասի ժամանակ5382

5383

https://lib.armedu.am/resource/23704

Մինասյան Նորա
19.04.2018, 17:14
Ժողովրդական բանահյուսությունը հանդիսանում է յուրաքանչյուր ազգի հոգևոր մշակույթի անբաժանելի մասը:Ժողովրդի իմաստուն խոսքը փոխանցվելով դարերից դարեր եկել հասել է մինչև մեր օրեր: Անառարկելի է այն կարևոր փաստը , որ տարրական դասարաններում ուսուցանվող առակները , առած - ասացվածքները, տաղիկ- խաղիկները, հեքիաթներն ու առասպելները և այլն , ունեն իրենց դրական ազդեցությունը երեխաների փխրուն ներաշխարհի զարգացման վրա: Աշակերտները հեշտությամբ մտապահում են առածները , ասացվածքները, օրհնանքները և այլն:Հենց առաջին դասարանից սկսած ծանոթանում են այդ նմուշներին:
Հարգելի գործընկերներ, ակնկալում եմ թեմայի քննարկում, որի ընթացքում կկիսվենք մեր իմացությամբ, ուսուցման ձևերով ...

Առածը այլաբանական դատողություն է , որի իմաստն արտահայտվում է անուղղակի կերպով: Նրան բնորոշ են քիչ բառերով մեծ բովանդակություն հաղորդելու հատկորթյունը, պարզությունը, պատկերավորությունը, կոնկրետությունը, բնութագրումների դիպուկությունը:
Ծոծրակս քորեմ՝ տեղը կբերեմ:
Կոտրավ ծուռ՝ կպավ շիտակ:
Ճշտին պատիժ չի հասնում:

Անուշ Հովհաննիսյան
20.04.2018, 21:25
Առածներն ու ասացվածքները բանահյուսական ամենակարճ ժանրերն են;Մեղմ ու պատկերավոր ասույթներ են,որոնցում խտացված են ժողովրդի կենսափորձը,իմացությունը,աշխարհընկալումը,հոգեբանությունը;

Առածներն ու ասացվածքներն ունեն ճանաչողական արժեք,արտացոլում են ժողովրդական կյանքի պատմական,կենցաղային հարաբերությունները,ազգային սովորույթները;Դիպուկ են ու սրամիտ;

Անուշ Հովհաննիսյան
20.04.2018, 21:38
Կիսում եմ Ձեր կարծիքը,հարգելի' Մինասյան;

Հաչող թազին որս չի անի;
Ժեռ քարը լավա,քանց անգութ սիրտը;

Անհովիվ արածել,անփարախ մեծացել է;
Շնից մազ պոկելը խեր ա;

Էլեոնորա Հովհաննիսյան
21.04.2018, 08:53
Հեքիաթի ուսուցում

https://lib.armedu.am/resource/23317

Սվետլանա Կասյան
01.02.2019, 16:24
Ժողովրդական բանահյուսությունը հանդիսանում է յուրաքանչյուր ազգի հոգևոր մշակույթի անբաժանելի մասը:Ժողովրդի իմաստուն խոսքը փոխանցվելով դարերից դարեր եկել հասել է մինչև մեր օրեր: Անառարկելի է այն կարևոր փաստը , որ տարրական դասարաններում ուսուցանվող առակները , առած - ասացվածքները, տաղիկ- խաղիկները, հեքիաթներն ու առասպելները և այլն , ունեն իրենց դրական ազդեցությունը երեխաների փխրուն ներաշխարհի զարգացման վրա: Աշակերտները հեշտությամբ մտապահում են առածները , ասացվածքները, օրհնանքները և այլն:Հենց առաջին դասարանից սկսած ծանոթանում են այդ նմուշներին:
Հարգելի գործընկերներ, ակնկալում եմ թեմայի քննարկում, որի ընթացքում կկիսվենք մեր իմացությամբ, ուսուցման ձևերով ...

Հարգելի Կարապետյան, շատ ուրախ եմ այս թեմայի ընտրության համար: Ես լիովին համամիտ եմ, որ տարրական դասարաններում նյութի մտապահման համար կարևոր է ժողովրդի կողմից ստեղծված խոսքը:

Fuzelina Karapetyan
02.02.2019, 20:46
Ողջունում եմ Ձեր մուտքը այս հիանալի ֆորումում , հարգելի Սվետլանա Կասյան , հուսով եմ , որ կհամագործակցենք ինչպես մեկմեկու, այնպես էլ ֆորումի մյուս գործընկերների հետ : Մտքերի, մասնագիտական փորձի փոխանակումը դրական ազդեցություն կունենա ուսումնական գործընթացի որակի բարելավման վրա:

Fuzelina Karapetyan
02.02.2019, 21:59
Հարգելի գործընկերներ, ցանկանում եմ թեմայիս ուղղությունը թեքել դեպի ներառական կրթություն , քանի որ այսօր , առավել քան , այն կարևոր եմ համարում : Մեր հանրակրթական դպրոցներում ունենք ԿԱՊԿՈՒ երեխաներ:Որքանով կարող են ժողովրդական բանահյուսության նմուշներն օգնել նրանց ուսումնական գործընթացում: Անգնահատելի է հեքիաթների դերը գիտելիքների հաղորդման , զարգացման գործում: Ինչպես գիտենք կա նաև հեքիաթաթերապիա: Դժվարին և պատասխանատու է ԿԱՊԿՈՒ երեխաների հետ տարվող աշխատանքները:

Fuzelina Karapetyan
02.02.2019, 22:02
«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը սկիզբ դրեց հատուկ կրթական համակարգի բարեփոխումներին: Օրենքում ամրագրված է, որ «կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը, ծնողների ընտրությամբ, կարող է իրականացվել ինչպես ընդհանուր հանրակրթական, այնպես էլ հատուկ դպրոցներում՝ հատուկ ծրագրերով»:

Ներառական կրթությունը հանրակրթության զարգացման գործընթաց է, որը ենթադրում է կրթության մատչելիություն բոլորի համար, երեխաների ամենատարբեր կարիքների բավարարմանն ուղղված բոլոր տեսակի միջոցների ապահովում, ինչը հանրակրթական դպրոց մտնելու այցեքարտ է ընձեռնում հատուկ կարիքներ ունեցող երեխաներին: Ներառական կրթությունը կրթական այնպիսի ծրագիր է, որը բացառում է ամեն տեսակ խտրականություն երեխաների նկատմամբ, ապահովում է հավասար վերաբերմունք բոլոր մարդկանց հանդեպ, կրթական համակարգում ստեղծում է ուրույն պայմաններ առանձնահատուկ կրթական կարիքներ ունեցող անձանց համար:

Fuzelina Karapetyan
03.02.2019, 16:46
Բոլոր երեխաները, առանց բացառության, սիրում են հեքիաթներ: ԿԱՊԿՈՒ երեխաների հետ աշխատանքում չափազանց կարևոր է գտնել նրանց հետ խոսելու ճիշտ լեզուն, և հեքիաթներն այդ հաղորդակցման ժամանակ ամենաարդյունավետ միջոցներն են:Հեքիաթով է սկսվում երեխայի ծանոթությունը արտաքին աշխարհի հետ:Ցանկացած հեքիաթ պատմություն է մարդկանց փոխհարաբերությունների մասին, մեր կյանքում չգրված, բայց գործող օրենքների մասին:Եվ միաժամանակ դրանք բոլորը ներկայացվում են երեխայի համար հասկանալի լեզվով: Հեքիաթի շնորհիվ զարգանում է երեխայի երևակայությունը, արտահայտվելու և ստեղծագործելու ունակությունը:

Բոլոր երեխաները, առանց բացառության, սիրում են հեքիաթներ: ԿԱՊԿՈՒ երեխաների հետ աշխատանքում չափազանց կարևոր է գտնել նրանց հետ խոսելու ճիշտ լեզուն: Եվ հեքիաթները այդ հաղորդակցման ժամանակ ամենաարդյունավետ միջոցներն են:Հեքիաթով է սկսվում երեխայի ծանոթությունը արտաքին աշխարհի հետ:Ցանկացած հեքիաթ պատմություն է մարդկանց փոխհարաբերությունների մասին, մեր կյանքում չգրված, բայց գործող օրենքների մասին:Եվ միաժամանակ դրանք բոլորը ներկայացվում են երեխայի համար հասկանալի լեզվով: Հեքիաթի շնորհիվ զարգանում է երեխայի երևակայությունը, արտահայտվելու և ստեղծագործելու ունակությունը:

Հեքիաթները երեխաներին սովորեցնում են, որ աշխարհում կան նաև դժվարություններ, անարդարություններ ու չարություններ, բայց այդ ամենի կողքին կան նաև ուրախությունն ու հավատը, և որ ամենակարևորն է, հեքիաթները սովորեցնում են, որ եթե մարդ չի հանձնվում, այլ պայքարում է իր երջանկության համար, ապա անպայման հաղթում է:

Fuzelina Karapetyan
03.02.2019, 16:53
Լսելով հեքիաթը՝ երեխան ակամա այնտեղ գտնում է իր կյանքին համապատասխան իրավիճակներ, փորձում է իրեն նույնացնել համարձակ և քաջարի հերոսների հետ:
Երբեմն մեծահասակները, ցանկանալով երեխայի հետ խոսել իրենց դժվարությունների մասին կամ ինչ-որ բան հուշել, դժվարանում են համապատասխան բառեր գտնել, առավել ևս ԿԱՊԿՈՒ երեխաների հետ: Վախենում են, որ երեխան ճիշտ չի հասկանա իրենց: Այդ իրավիճակից ելք կա, հարկավոր է, որ մեծահասակը երեխայի հետ ընկղմվի երևակայության և կախարդանքի աշխարհը, իսկ գործնական ամենալավ օգնականը հեքիաթային պատմություններն են:

Առաջին և ամենապարզ ձևը հոգեբանական հեքիաթներն ուղղակի ընթերցելն է: Կարդալիս հարկավոր է հետևել, թե ինչպես է երեխան լսում, ինչպես է արձագանքում: Կարող եք նաև հարցեր տալ նրան: Նա ազատորեն պետք է հնարավորության սահմաններում արտահայտի իր կարծիքը, բայց եթե չի ցանկանում խոսել, նրան ստիպել հարկավոր չէ:
Քննարկումից հետո կարելի է խնդրել, որ երեխան նկարի հեքիաթը:Դա հանգստացնում և լիցքաթափում է երեխային: Կարող ենք նաև հեքիաթը բեմականացնել:

Սվետլանա Կասյան
04.02.2019, 14:50
Ողջունում եմ Ձեր մուտքը այս հիանալի ֆորումում , հարգելի Սվետլանա Կասյան , հուսով եմ , որ կհամագործակցենք ինչպես մեկմեկու, այնպես էլ ֆորումի մյուս գործընկերների հետ : Մտքերի, մասնագիտական փորձի փոխանակումը դրական ազդեցություն կունենա ուսումնական գործընթացի որակի բարելավման վրա:

Անշուշտ, հարգելի Ֆուզելինա սիրով կհամաագործակցեմ Ձեզ հետ՝ տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվությունը ՏՀՏ-ը ոլորտում:

Fuzelina Karapetyan
04.02.2019, 15:16

<<Ներառական կրթություն>> ծրագրում ընդգրկված երեխաների մասնակցու-թյամբ Մարտի 8-ին նվիրված միջոցառում :Աշակերտները հանդես կգան բեմականացմամբ:
Հերոսներ՝ շլդիկ, աղվես, ոզնի , անտառի փերի, մի քանի երեխա որպես ծաղիկ, հեղինակ:
Գարուն է: Անտառի փերու կախարդական փայտիկի օգնությամբ բացվեցին անուշաբույր ծաղիկները: Շլդիկը շտապում էր: Նա գնաց դերձակ աղվեսի մոտ, որպեսզի աղվեսը տոնական մուշտակ կարի իր համար, և միասին գնան ծաղիկներ հավաքելու իրենց մայրիկների համար: Բայց աղվեսն ասեղ չուներ: Հուսահատված շլդիկը գնաց վարպետ ոզնու մոտ և ստացավ իր ուզածը:
Գազանիկները հավաքվում են, ուրախ երգ ու պարով գնում են անտառի բացատ , հավաքում ծաղիկներն ու շտապում մայրիկներին շնորհավորելու:

Fuzelina Karapetyan
15.02.2019, 15:07
Հարգելի գործընկերներ, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում տեսասահիկ, որը կօգնի ժողովրդական բանահյուսության նմուշներն էլ ավելի մատչելի մատուցելու տարրական դասարաններում:

https://lib.armedu.am/resource/26834

Հետևյալ էլեկտրոնային ռեսուրսը կօգնի վերարտադրելու կարդացած կամ լսած հեքիաթը: Աշակերտները կդասավորեն պատկերները դեպքերի ճիշտ հաջորդականությամբ:

https://learningapps.org/display?v=pan9r1uin18

Ջ.Գրիգորյան
21.02.2019, 21:29
Հարգելի գործընկերներ, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում տեսասահիկ, որը կօգնի ժողովրդական բանահյուսության նմուշներն էլ ավելի մատչելի մատուցելու տարրական դասարաններում:


https://lib.armedu.am/resource/26834

Հարգելի գործընկեր, հետաքրքիր նյութ էիք ստեղծել, որը կգրավի կրտսեր դպրոցականներին, նրանց կմղի ուրախ ու օգտակար աշխատանքի: Շնորհակալություն:

Դիանա Աղասարյան
22.02.2019, 12:42
Հետևյալ էլեկտրոնային ռեսուրսը կօգնի վերարտադրելու կարդացած կամ լսած հեքիաթը: Աշակերտները կդասավորեն պատկերները դեպքերի ճիշտ հաջորդականությամբ:

https://learningapps.org/display?v=pan9r1uin18

Հարգելի Ֆուզելինա, գեղեցիկ պաշար եք ստեղծել և կարծում եմ օգտակար կլինի վերցնել ձեր փորձը և նույնատիպ աշխատանք կազմակերպել նաև օտար լեզուների ժամերին:

Fuzelina Karapetyan
22.02.2019, 19:57
Շնորհակալ եմ Ձեզ թեմայիս անդրադառնալու համար: Այո, համամիտ եմ , աշխատում եմ տարբեր թեմաներով նման պաշարներ ստեղծելու վրա, պարբերաբար կտեղադրեմ դրանք:

Միկինյան Տաթևիկ
22.02.2019, 20:11
Ժողովրդական մանրապատում ստեղծագործություններին՝ առածներին, ասացվածքներին, հանելուկներին, շուտասելուկներին, սուտասելուկներին երեխաները ծանոթանում են դեռևս առաջին դասարանից՝ գրաճանաչության շրջանից:Անշուշտ ժողովրդական բանահյուսության այս նմուշները դրական ազդեցություն են ունենում երեխաների ներաշխարհի զարգացման վրա:
,,Ժողովուրդն իմաստուն է՛՛ թեմայի ամփոփում

https://lib.armedu.am/resource/9575

5127 5128 5129 51305131

Ուսուցանող և միաժամանակ աշակերտներին գրավող նյութեր են, շնորհակալություն:

Մինասյան Նորա
22.02.2019, 23:36
Հարգելի գործընկերներ, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում տեսասահիկ, որը կօգնի ժողովրդական բանահյուսության նմուշներն էլ ավելի մատչելի մատուցելու տարրական դասարաններում:


https://lib.armedu.am/resource/26834

Հաւգելիՙ Ֆուզելինա, շատ հետաքրքիր և ուաուցանող տեսասահիկներ են, առանձնապես 1-ն և2-րդ դասարանների համար: Անպայման ես կօգտագործեմ: Շնորհակալություն:

Fuzelina Karapetyan
25.02.2019, 20:24
Գաղտնագիր
Վերծանի՛ր գաղտնագիրը և կկարդաս ժողովրդական բանահյուսության քեզ ծանոթ նմուշներից:
1 2 3 4 5 6
1 Ա Ը Կ Ն Ս Ք
2 Բ Թ Հ Շ Վ և
3 Գ Ժ Ձ Ո Տ Օ
4 Դ Ի Ղ Չ Ր Ֆ
5 Ե Լ Ճ Պ Ց ,
6 Զ Խ Մ Ջ Ու :
7 Է Ծ Յ Ռ Փ ՝


1.( 3, 1) (7, 3 ) ( 6, 5 ) ( 4, 3) ( 1, 3) ( 1,1) ( 1, 4) ( 3,1) (1, 4) ( 4, 2) (5, 6) ( 3, 1) ( 5, 1) ( 4, 5) ( 1, 1) ( 1, 4) (1, 3) (1, 3) (3,4) ( 3, 5) (4, 5 ) 4, 2 ) ( 6, 6)
2.( 1, 3) (4, 5 ) ( 1,1) ( 1, 3) ( 1, 4) ( 1,2) ( 1, 4) 1, 3) ( 1, 4) ( 5, 1) ( 5, 2) ( 6, 6)

Fuzelina Karapetyan
25.02.2019, 20:30
Նմանատիպ աշխատանք կարելի է կիրառել ժողովրդական բանահյուսության նմուշների ուսուցման ժամանակ ԽԻԿ համակարգի խթանման փուլում :Այն մեծապես նպաստում է աշակերտների տրամաբանական մտածողության, արագ կողմնորոշվելուն և այլ մտավոր ունակությունների զարգացմանը: Հետաքրքրություն է առաջացնում նոր ուսուցանվող թեմայի նկատմամբ:

Միկինյան Տաթևիկ
26.02.2019, 00:21
Ժողովրդական բանահյուսությունը հանդիսանում է յուրաքանչյուր ազգի հոգևոր մշակույթի անբաժանելի մասը:Ժողովրդի իմաստուն խոսքը փոխանցվելով դարերից դարեր եկել հասել է մինչև մեր օրեր: Անառարկելի է այն կարևոր փաստը , որ տարրական դասարաններում ուսուցանվող առակները , առած - ասացվածքները, տաղիկ- խաղիկները, հեքիաթներն ու առասպելները և այլն , ունեն իրենց դրական ազդեցությունը երեխաների փխրուն ներաշխարհի զարգացման վրա: Աշակերտները հեշտությամբ մտապահում են առածները , ասացվածքները, օրհնանքները և այլն:Հենց առաջին դասարանից սկսած ծանոթանում են այդ նմուշներին:
Հարգելի գործընկերներ, ակնկալում եմ թեմայի քննարկում, որի ընթացքում կկիսվենք մեր իմացությամբ, ուսուցման ձևերով ...

Ժողովրդկան բանահյուսության ժաներերն են՝ առածները, ասացվածքները,հանելուկները,ավանդությունները, առակները, խաղիկները, աշխատանքային երգերը ,օրորոցայինները, հետքիաթներն ու առասպելները: Ժողովրդական ամենածավալուն ստեղծագործությունը էպոսն է: Խաղիկը չափածո քառատող ժողովրդակն ստեղծագործություն է,որին առավել բնորոշ է սիրային թեման: Ահա դրանցից մի քանիսը:

Այ տղա, սիրուն փեսա,
Քեզ հազար բարով տեսա,
Շեն կենա էս վրթէվորը
Սրտիս մուրազին հասա:

*
Գանձասարը բարձր տեղ ա,
Ջուրը հիվանդի դեղ ա,
Սիրածը սիրածեն չըն տամ,
Էս հինչ կռըպաշտի գեղ ա:

*
Կտոր-կտոր վարել եմ,
Մի սիրուն աղջիկ ճարել եմ,
Տեսա անուշ քնած ա,
Վարգն հրեսին փռած ա:

Դիանա Աղասարյան
26.02.2019, 19:06
Գաղտնագիր
Վերծանի՛ր գաղտնագիրը և կկարդաս ժողովրդական բանահյուսության քեզ ծանոթ նմուշներից:
1 2 3 4 5 6
1 Ա Ը Կ Ն Ս Ք
2 Բ Թ Հ Շ Վ և
3 Գ Ժ Ձ Ո Տ Օ
4 Դ Ի Ղ Չ Ր Ֆ
5 Ե Լ Ճ Պ Ց ,
6 Զ Խ Մ Ջ Ու :
7 Է Ծ Յ Ռ Փ ՝


1.( 3, 1) (7, 3 ) ( 6, 5 ) ( 4, 3) ( 1, 3) ( 1,1) ( 1, 4) ( 3,1) (1, 4) ( 4, 2) (5, 6) ( 3, 1) ( 5, 1) ( 4, 5) ( 1, 1) ( 1, 4) (1, 3) (1, 3) (3,4) ( 3, 5) (4, 5 ) 4, 2 ) ( 6, 6)
2.( 1, 3) (4, 5 ) ( 1,1) ( 1, 3) ( 1, 4) ( 1,2) ( 1, 4) 1, 3) ( 1, 4) ( 5, 1) ( 5, 2) ( 6, 6)

Հարգելի կոլեգա հետաքրքիր և միևնույն ժամանակ ակտիվացնող աշխատանք եք ներկայացրել, Ձեր փորձը անպայման կօգտագործեմ նաև անգլերենի ժամին: Շնորհակալ եմ:

Fuzelina Karapetyan
01.03.2019, 20:04
Աշակերտների ստեղծագործական և ինքնուրույն գործունեությունը խթանելու համար կարելի է նաև առաջարկել աշակերտներին, որպեսզի իրենք փորձեն գրել գաղտնագրված բառեր , հասկացություններ :Նմանատիպ աշխատանք կատարել եմ 4-րդ դասարանում և հաջողությամբ է պսակվել : Խմբերը մրցում էին միմյանց հետ, թե որ խումբը առաջինը կգաղտնազերծի: