PDA

Դիտել ողջ տարբերակը : Անվտանգ կենսագործունեության ուսուցումը ՆԶՊ-ի ուսուցման դասընթացում



Վախթանգ Դավթյան
20.02.2018, 22:17
Անվտանգ կենսագործունեությունը սովորեցնում է տարբեր վտանգներից անհատի, հասարակության, պետության, մարդկության պաշտպանության հիմունքները: Ցանակացած արտակարգ իրավիճակ հաճախ կրում է եզակի բնույթ, որը պահանջում է ոչ թե կաղապարված (շաբլոն) գործողություններ, այլ գիտելիքների, ունակությունների, հմտությունների, գիտակցված կիրառում՝ ելնելով առկա իրավիճակից:

Անվտանգ կենսագործունեության ուսուցումը շատ կարևոր է դպրոցականի կյանքում, որովհետև պետք է ոչ միայն տալ անհրաժեշտ գիտելիքներ, ունակություններ, հմտություններ, այլ նաև մարդկային որակներ՝ քաղաքացիական դաստիարակություն, անվտանգության պահանջարկ, անվտանգության մշակույթ և այլն, որոնք անվտանգ կնսագործունեության ուսուցման կարևոր նպատակներն են հանդիսանում:

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ քննարկենք այս թեման և կիսվեք Ձեր փորձով և խորհուրդներով:

Վ. Հովհաննիսյան
20.02.2018, 22:26
Հարգելի Վախթանգ Դավթյան, բավականին հետաքրքիր և միևնույն ժամանակ կարևոր թեմա եք առաջ քաշում, որի գրագետ ու խելացի կիրառումը կարևոր է ոչ միայն դպրոցականների անվտանգ ուսուցմանը, այլև կնպաստի դաստիարակչական որոշակի գործընթացների արժևորմանն ու ձևավորմանը: Ես հաճույքով կմասնակցեմ հետագա քննարկումներին:

Մինասյան Լիլիթ
20.02.2018, 22:35
Հարգելի Վախթանգ ամենաարդիական թեմաներից մեկն եք քննարկում, շնորհակալություն: Անվտանգությունն այսօր աշխարհի ամենակարևոր հիմնախնդիրներից մեկն է: Ցանկացած կանոն շատ կարևոր է ոչ միայն իմանալ, այլ նաև կիրառել:

Վախթանգ Դավթյան
20.02.2018, 22:45
Հարգելի Վախթանգ Դավթյան, բավականին հետաքրքիր և միևնույն ժամանակ կարևոր թեմա եք առաջ քաշում, որի գրագետ ու խելացի կիրառումը կարևոր է ոչ միայն դպրոցականների անվտանգ ուսուցմանը, այլև կնպաստի դաստիարակչական որոշակի գործընթացների արժևորմանն ու ձևավորմանը: Ես հաճույքով կմասնակցեմ հետագա քննարկումներին:

Հարգելի Հովհաննիսյան,շնորհակալություն թեմային արձագանքելու համար:

Նունե Մարգարյան
20.02.2018, 22:50
Անվտանգ կենսագործունեությունը սովորեցնում է տարբեր վտանգներից անհատի, հասարակության, պետության, մարդկության պաշտպանության հիմունքները: Ցանակացած արտակարգ իրավիճակ հաճախ կրում է եզակի բնույթ, որը պահանջում է ոչ թե կաղապարված (շաբլոն) գործողություններ, այլ գիտելիքների, ունակությունների, հմտությունների, գիտակցված կիրառում՝ ելնելով առկա իրավիճակից:

Անվտանգ կենսագործունեության ուսուցումը շատ կարևոր է դպրոցականի կյանքում, որովհետև պետք է ոչ միայն տալ անհրաժեշտ գիտելիքներ, ունակություններ, հմտություններ, այլ նաև մարդկային որակներ՝ քաղաքացիական դաստիարակություն, անվտանգության պահանջարկ, անվտանգության մշակույթ և այլն, որոնք անվտանգ կնսագործունեության ուսուցման կարևոր նպատակներն են հանդիսանում:

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ քննարկենք այս թեման և կիսվեք Ձեր փորձով և խորհուրդներով:

Կարծում եմ անվտանգ ուսուցում ապահովել մեր սաներին կարող ենք շատ դեպքերում բնական աղետների ժամանակ, բարդ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու կարողություն դաստիարակելու շնորհիվ:Ինչ վերաբերվում է մարդկային որակներին շատ կարևորում եմ բարիությունը, ազնվությունը,մեր ապագա հայրենիքի պաշտպանների պատրաստվածությունը կախված է դպրոցում ձեռք բերած գիտելիքներից :

Վախթանգ Դավթյան
20.02.2018, 22:51
Վտանգավոր երևույթների ծագումը հաճախ բերում է ծանր հետևանքների, առաջացնում արտակարգ իրավիճակներ:

Արտակարգ իրավիճակը վտանգավոր երևույթների ազդեցության հետևանքով առաջացած իրավիճակ է, որը բերում է մարդկային ու նյութական կորուստների և մարդկանց գործունեության բնականոն պայմանների խախտման: Հետևաբար, արտակարգ իրավիճակ կարող է առաջանալ, եթե ծագում է վտանգավոր երևույթ, որի ազդեցությունից մարդիկ և տարածքը խոցելի են: Այլ կերպ ասած` արտակարգ իրավիճակը այն առաջացնող վտանգավոր երևույթի և խոցելիության արդյունք է:
Սխալ է կարծել, որ երկրաշարժը, ջրհեղեղը, սողանքը, բնական հրդեհները արտակարգ իրավիճակներ են: Դրանք երևույթներ են: Օրինակ` երկրաշարժը բնական երևույթ է, արտադրական վթարը` տեխնածին: Որքան անուշադրության են մատնվում արտակարգ իրավիճակների կանխարգելման հարցերը, այնքան աղետալի են լինում դրանց հետևանքները:

Արտակարգ իրավիճակի սահմանումն իր մեջ ներառում է 3 հիմնական հարցերի պատասխան՝
1. Ինչի՞ց են առաջանում արտակարգ իրավիճակները:
Պատասխան՝ զենքի կիրառումից և վտանգավոր երևույթներից (բնական, տեխնածին երևույթներ, խոշոր տրանսպորտային վթարներ, համաճարակներ, գյուղատնտեսական մշակաբույսերի և բույսերի զանգվածային հիվանդություններ)
2. Ի՞նչ է այն:
Պատասխան ՝ իրավիճակ:
3. Ի՞նչ հետևանքներ է ունենում:
Պատասխան՝ մարդկային զոհեր, նյութական կորուստներ,առողջության ու շրջակա միջավայրի խաթարում,մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտում:

Արտակարգ իրավիճակ կարող է առաջանալ, եթե ծագում է նման իրավիճակ առաջացնող վտանգ, և այդ վտանգից բնակչությունն ու տարածքը խոցելի են, այիսնքն՝ արտակարգ իրավիճակը այն առաջացնող վըանգի և խոցելիության արդյունք է:

Արամ Քոչարյան
21.02.2018, 19:57
Անվտանգ կենսագործունեությունը սովորեցնում է տարբեր վտանգներից անհատի, հասարակության, պետության, մարդկության պաշտպանության հիմունքները: Ցանակացած արտակարգ իրավիճակ հաճախ կրում է եզակի բնույթ, որը պահանջում է ոչ թե կաղապարված (շաբլոն) գործողություններ, այլ գիտելիքների, ունակությունների, հմտությունների, գիտակցված կիրառում՝ ելնելով առկա իրավիճակից:

Անվտանգ կենսագործունեության ուսուցումը շատ կարևոր է դպրոցականի կյանքում, որովհետև պետք է ոչ միայն տալ անհրաժեշտ գիտելիքներ, ունակություններ, հմտություններ, այլ նաև մարդկային որակներ՝ քաղաքացիական դաստիարակություն, անվտանգության պահանջարկ, անվտանգության մշակույթ և այլն, որոնք անվտանգ կնսագործունեության ուսուցման կարևոր նպատակներն են հանդիսանում:

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ քննարկենք այս թեման և կիսվեք Ձեր փորձով և խորհուրդներով:

Հարգելի Վախթանգ Դավթյան, շատ հետաքրքիր թեմա եք քննարկում, սիրով կհետևեմ ձեր գրառումներին:

Գևորգյան Աննա
22.02.2018, 19:41
Թեման արդիական է և շատ կարևոր: Համաձայն չեմ, որ երբեմն աշակերտների կողմից ՆԶՊ-ն դիտվում է որպես «երկրորդական» առարկա: Այս առարկայի դասավանդումը հնարավորություն է տալիս աշակերտների մեջ մարդկային այնպիսի որակների դաստիարակումը, ինչպիսիք են բարությունը, պաշտպանված լինելու և դիմացինին պաշտպանելու պատրաստականության զգացումը, հայրենիքի անվտանգությունն ապահովելու գիտակցումը:

Մարինե Յարմալոյան
22.02.2018, 21:57
Անվտանգ կենսագործունեությունը սովորեցնում է տարբեր վտանգներից անհատի, հասարակության, պետության, մարդկության պաշտպանության հիմունքները: Ցանակացած արտակարգ իրավիճակ հաճախ կրում է եզակի բնույթ, որը պահանջում է ոչ թե կաղապարված (շաբլոն) գործողություններ, այլ գիտելիքների, ունակությունների, հմտությունների, գիտակցված կիրառում՝ ելնելով առկա իրավիճակից:

Անվտանգ կենսագործունեության ուսուցումը շատ կարևոր է դպրոցականի կյանքում, որովհետև պետք է ոչ միայն տալ անհրաժեշտ գիտելիքներ, ունակություններ, հմտություններ, այլ նաև մարդկային որակներ՝ քաղաքացիական դաստիարակություն, անվտանգության պահանջարկ, անվտանգության մշակույթ և այլն, որոնք անվտանգ կնսագործունեության ուսուցման կարևոր նպատակներն են հանդիսանում:

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ քննարկենք այս թեման և կիսվեք Ձեր փորձով և խորհուրդներով:

Հարգելի Վախթանգ շատ կարևոր թեմա եք քննարկում:Այսօր բոլորը,ինչպես նաև դպրոցականները պետք է ունենան բավարար գիտելիքներ արտակարգ իրավիճակների վերաբերյալ,դրանց ծագման, էության,հետևանքների,կանխման,բնակչության և տարածքների պաշտպանության ուղիների մասին,ինչես նաև ԱԻ-ում բնակչության պաշտպանության պետական միասնական համակարգի մասին:

Վախթանգ Դավթյան
24.02.2018, 18:20
Հարգելիմ Մարինե լիովին համամիտ եմ Ձեզ հետ:

Վախթանգ Դավթյան
26.02.2018, 17:51
Սխալ է կարծել, որ երկրաշարժը, ջրհեղեղը, սողանքը, վթարները և այլն արտակարգ իրավիճակներ են: Իրականում դրանք երևույթներ են: Օրինակ՝ երկրաշարժը բնական երևույթ է , քիմիական արտանետումներով արտադրական վթարը տեխնածին երևույթ է: Որքան մարդ անուշադրության է մատնում այդ իրավիճակների կանխարգեկման, դրանց վտանգի նվազեցման, տարածքի և բնակչության խոցելիության նվազեցման հարցերը, այնքան աղետալի են հետևանքները:
Արտակարգ իրավիճակները երբեմն կարող են ընդգրկել հսկայական տարածքներ և բերել մարդկային ամենածանր կորուստների: Օրինակ՝ 1878 թ. Չինաստանում Խուանխե գետի ջրհեղեղի հետևանքով զոհվել է 7 մլն մարդ: 14-րդ դարում Եվրոպայում Ժանտախտի հետևանքով մահացել է 100 մլն մարդ: 2004 թ. Հզոր ցունամին հարվածեց Հարավարևելյան Ասիայի երկրների մեծ մասին:
Յուրաքանչյուր տեսակի արտակարգ իրավիճակից պաշտպանությունն ունի իր առանձնահատկությունները: Օրինակ՝ կան արտակարգ իրավիճակներ ( դիցուք, հզոր երկրաշարժը ), որոնք կանխել հնարավոր չէ: բայց կարելի է դրանց ազդեցությունը նվազեցնել, հետևանքները մեղմացնել: Իսկ ահա ջրհեղեղները կարելի է և՛ կանխատեսել, և՛ կանխել, և՛ աղդեցությունը նվազեցնել, և՛ հետևանքները մեղմացնել:
Արտակարգ իրավիճակներից պաշտպանության համար անհրաժեշտ է իմանալ դրանց էությունը, առանձնահատկությունները, դրսևորումները, հետևանքները և այլ բնութագրեր: Վերջիններիս համաձայն արտակարգ իրավիճակներն ունեն տարբեր դասակարգումներ, ըստ՝
• Կանխատեսման հնարավորության՝ կանխատեսելի, մասնակի կանխատեսելի և ոչ կանխատեսելի,
• Կանխման հնարավորության՝ կանխելի, մասնակի կանխելի և անկանխելի,
• Ծագման առաջնության՝ առաջնային և երկրորդային,
• Զարգացման բնույթի՝ թռիչքաձև, գծային,
• Ընդգրկման մասշտաբների՝ տեղային, օբյեկտային, տարածաշրջանային, ազգային, անդրսահմանային,
• Տևողության՝ երկարատև, միջին տևողության, կարճատև,
• Տարածման արագության՝ դանդաղ, միջին, ակնթարթային,
• Կառավարման մակարդակի՝ կառավարելի և անկառավարելի:

Վախթանգ Դավթյան
26.02.2018, 17:56
Գործնական կարևոր նշանակություն ունի արտակարգ իրավիճակների դասակարգումը ըստ դրանց ծագման հիմքում ընկած վտանգավոր երևույթների բնույթի՝ բնական, տեխնիկական, էկոլոգիական, կենսաբանական-սոցիալական և սոցիոծին բնույթի արտակարգ իրավիճակներ:
Հնարավոր արտակարգ իրավիճակների բազմազանության տեսակներից բացառիկ է պատկերը ՀՀ-ում: Մեր՝ տարածքով ոչ մեծ երկրում հնարավոր են գրեթե բոլոր տեսակի արտակարգ իրավիճակները, բացառությամբ, թերևս, ծովայիննների:
Արտակարգ իրավիճակներից պաշտպանության բնագավառում կարևոր է բնակչության դերը: Յուրաքանչյուր բնակիչ, որպես քաղաքացի, պետք է իմանա իրեն, իր շրջապատին, տարածքին սպառնացող հիմնական վտանգները, դրանց էությունը, պատճառները, հետևանքները, կանխարգելման ուղիները, վարքի կանոնները և տիրապետի ինքնօգնության, փոխօգնության որոշ հմտությունների:
Վերջում, խոսուն մի օրինակ դպրոցական ուսուցման, իրազեկության կարևորության մասին(դասագրքից): 11-ամյա դպրոցական անգլուհի Թիլլի Սմիթը իր ընտանիքի հետ հանգստանում էր Թաիլանդում: Նահանջող ծովից նա ընկալում է ցունամիի կանխանշանները: Վրա հասնող աղետի մասին հաղորդում է ծնողներին, վերջիններս էլ՝ հյուրանոցի տնօրինությանը: Ժամանակին տարհանման շնորհիվ բոլոր հանգստացողներն էլ փրկվում են:

Վախթանգ Դավթյան
26.02.2018, 18:04
Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության պետական միասնական համակարգը

Արտակարգ իրավիճակների սահմանումից երևում է, որ այդ իրավիճակները հանգեցնում են կամ կարող են հանգեցնել մարդկային զոհերի, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին հասցվող զգալի վնասի, նյութական ու տնտեսական խոշոր կորուստների և առաջացնում են բնակչության կենսագործունեության բնականոն պայմանների խախտում: Հետևաբար, արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանությունն ուղղված է՝
• Մարդկանց կյանքի ու առողջության պաշտպանությանը,
• Տարբեր սեփականատերերի (քաղաքացիների, պետության և այլ սեփականատերերի ) ունեցվածքի պահպանությանը:
Արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանության կազմակերպումը և իրականացումը պայմանավորված է այդ իրավիճակների կանխման, ազդեցության մեղմացման, հնարավոր հետևանքների նվազեցման, իսկ դրանց ծագման դեպքում՝ հետևանքների վերացման անհրաժեշտությամբ: Դա նշանակում է, որ արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանությունը բազմաբնույթ միջոցառումների ամբողջություն է, միջոցառումներ, որոնք կրում են՝
• Իրավական բնույթ,
• Կազմակերպական բնույթ,
• Ճարտարագիտական բնույթ:
Դրանք ընդգրկում են նաև արտակարգ իրավիճակներում բնակչության կենսագործունեության համար անհրաժեշտ պայմանների ապահովման միջոցառումներ:
Վերոհիշյալից հետևում է, որ արտակարգ իրավիճակներից բնակրության պաշտպանության միջոցառումների ամբողջությունն ըստ իրականացման ժամանակի կարելի է բաժանել երկու խմբի՝
• Միջոցառումներ, որոնք իրականացվում են մինչև արտակարգ իրավիճակների ծագումը,
• Միջոցառումներ, որոնք իրականացվում են արտակարգ իրավիճակների ծագման դեպքում:
Առաջին կարգի միջոցառումներն ուղղված են արտակարգ իրավիճակների կանխմանը, դրանց ազդեցության մեղմացմանը, հնարավոր հետևանքների մեղմացմանը: Այսինքն՝ այդ միջոցառումերը կրում են կանխարգելիչ բնույթ:
Երկրորդ կարգի միջոցառումներն ուղղված են արտակարգ իրավիճակների հետևանքների վերացմանը և, հետևրաբար, կրում են հրատապ (օպերատիվ) բնույթ:
Նման տարաբնույթ միջոցառումների իրականացումը պահանջում է հանրապետության գրեթե բոլոր կառավարման մարմինների և կազմակերպությունների մասնակցությունը: Այլ կերպ ասած, արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման և իրականացման աշխատանքները չեն կարող լինել միայն պետական կառավարման առանձին որևէ կառույցի խնդիր: Հետևաբար, արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանության ապահովումը համապետական խնդիր է: Իսկ դա նշանակում է, որ արտակարգ իրավիճակների կանխման, ազդեցության մեղմացման, հնարավոր հետևանքների նվազեցման, իսկ դրանց ծագման դեպքում՝ հետևանքների վերացման աշխատանքերին մասնակցում են հանրապետության մեջ գործող կառավարման բոլոր մարմինները և կազմակերպությունները՝ անկախ սեփականության ձևից: Այդպիսի համակարգի ստեղծման նպատակը հանդիսանում է հանրապետությունում գործող բոլոր կառավարման մարմինները և կազմակերպությունները՝ անկախ սեփականության ձևից: Այդպիսի համակարգի ստեղծման նպատակը հանդիսանում է հանրապետությունում գործող բոլոր կառավարման մարմինների և կազմակերպությունների ուժերի ու միջոցների միավորումը բնակչության պաշտպանությունն արդյունավետ իրականացնելու համար:

Վ. Հովհաննիսյան
26.02.2018, 18:59
Հարգելի պարոն Դավթյան, մարտի 1-ը Նշվում է որպես <<Քաղաքացիական պաշտպանության օր>>: Ի՞նչ աշխատանքներ եք նախատեսել իրականացնել Ձեր դպրոցում: Մենք այսօրվանից սկցել ենք ուսումնական մի քանի վարժանք կատարել, կազմակերպելու սովորողների անվտանգ տարահանումը դպրոցից:

Վախթանգ Դավթյան
26.02.2018, 19:00
4310
Արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանության պետական կաոավարման միասնական համակարգի կաոուցվածքը բերված է գծագրում:
Այդ համակարգը ներառում է նախարարությունները, մարզպետարանները, համայնքներն ու կազմակերպությունները: Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտ-
պանության ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Արտակարգ իրավիճակների նախարարությունը կազմակերպում և համակարգում է նախարարությունների, մարզպետարանների, համայնքների և կազմակերպությունների գործունեությունը:

Վախթանգ Դավթյան
26.02.2018, 21:17
Հարգելի պարոն Դավթյան, մարտի 1-ը Նշվում է որպես <<Քաղաքացիական պաշտպանության օր>>: Ի՞նչ աշխատանքներ եք նախատեսել իրականացնել Ձեր դպրոցում: Մենք այսօրվանից սկցել ենք ուսումնական մի քանի վարժանք կատարել, կազմակերպելու սովորողների անվտանգ տարահանումը դպրոցից:


Հարգելի Վ.Հովհաննիսյան,ամեն տարի մի քանի անգամ կազմակերպում ենք անվտանգ տարհանում:Հիմա ևս տարվում են նախապատրաստական աշխատանքներ մարտի 1-ին տարհանում իրականացնելու համար: Հստակեցվում են յուրաքանչյուր դասարանի անվտանգ դուրս գալու ճանապարհը, որպեսզի տագնապի ժամանակ աշակերտները խուճապի չմատնվելով՝ տարհանվեն անվտանգ տարածք: Տեղադրում եմ մի քանի նկար, նախորդ անգամվա տարհանումից:

4320 4321 4322 4323

Վախթանգ Դավթյան
26.02.2018, 21:21
Հարգելի Վ.Հովհաննիսյան,ամեն տարի մի քանի անգամ կազմակերպում ենք անվտանգ տարհանում:Հիմա ևս տարվում են նախապատրաստական աշխատանքներ մարտի 1-ին տարհանում իրականացնելու համար: Հստակեցվում են յուրաքանչյուր դասարանի անվտանգ դուրս գալու ճանապարհը, որպեսզի տագնապի ժամանակ աշակերտները խուճապի չմատնվելով՝ տարհանվեն անվտանգ տարածք: Տեղադրում եմ մի քանի նկար, նախորդ անգամվա տարհանումից:

4320 4321 4322 4323

4325 4326

Վ. Հովհաննիսյան
26.02.2018, 21:33
Հարգելի պարոն Դավթյան, ԱՍՏՎԱԾ տա մեր աշխատանքները միայն ու միայն սահմանափակվեն ուսումնական վարժանքներով, որևէ լուրջ բան երբեք չպատահի:

Վախթանգ Դավթյան
27.02.2018, 20:45
Բնական բնույթի արտակարգ իրավիճակներ
Երկրաշարժեր
Երկրաշարժի պատճառները կապված են երկրակեղևում տեղի ունեցող բնական խորքային երևույթների հետ: Տեկտոնական, դինամիկական, ջերմային և այլ ուժերի ազդեցության տակ երկրակեղևում կուտակվում են մեծ լարումներ: Երկրակեղևը դրանցից ձերբազատվում է երկրաշարժի միջոցով, անջատվում է հսկայական էներգիա: Այդ էներգիան երկրագնդի մակերևույթին առաջացնում է ավերիչ ալիքներ, որոնց հետևանքով փլուզվում են անորակ կառուցված շենքերը: Լինում են մարդկային զոհեր, նյութական հսկայական կորուստներ:
Երկրաշարժերն առաջանում են, երբ տեկտոնական լարումների պարպման, հրաբուխների գործունեության և ստորգետնյա փլուզումների հետևանքով երկրակեղևում և երկրի մանթիայի վերին հորիզոններում տեղի են ունենում ապարազանգվածների ամբողջականության խախտում ու տեղաշարժ: Առաջանում են խզումներ, սահանք, ակնթարթային տեղաշարժեր, և անջատվում է հսկայական էներգիա:
Երկրաշարժերն առաջանում են որոշակի սեյսմիկական գոտիներում: Մեր հանրապետությունը գտնվում է Ալպհիմալայան սեյսմավտանգ գոտում:
Դիտարկենք երկրաշարժի մի քանի հիմնական պարամետրեր:
Երկրաշարժի խորքային կենտրոնը կոչվում է հիպոկենտրոն, իսկ նրա պրոեկցիան երկրակեղևի վրա՝ էպիկենտրոն: Երկրի մակերևույթից մինչև հիպոկենտրոն ընկած հեռավորությունը կոչվում է օջախի խորություն:
ՈՒժեղ երկրաշարժերին երբեմն նախորդում են թույլ ցնցումները՝ փորշոկեր: Ավելի հաճախ երկրաշարժերին հաջորդում են հետցնցումներ՝ աֆերշոկեր, որոնք, սովորաբար, ամիսներ են տևում:
Երկրաշարժի էներգետիկ գնահատումը կատարվում է երկրաշարժի մագնիտուդի օգնությամբ: Այն բնորոշում է երկրաշարժի օջախում առաջացած սեյսմիկական ալիքների հարաբերական էներգիան: Մագնիտուդների գնահատումը կատարվում է Ռիխտերի սանդղակի միջոցով: Սակայն երկրաշարժի էներգետիկ գնահատման դեպքում հաշվի չի առնվում օջախի խորությունը: Միևնույն էներգիայի, բայց օջախի տարբեր խորության երկրաշարժերը երկրի մակերևույթի վրա առաջացնում են տարբեր ցնցումներ: Որքան մեծ է օջախի խորությունը, այնքան փոքր էներգիա է հասնում երկրի մակերևույթ:Երկրաշարժի ազդեցության չափը տվյալ տարածքում կոչվում է երկրաշարժի ուժգնություն: Այն չափվում է MSK-64 12 ~ բալանոց սանդղակով, որոնց համապատասխանում են որոշակի փոփոխություններ: 12 բալը համապատասխանում է ամենաուժեղ երկրաշարժին, երբ փոխվում է երկրի մակերևույթի ռելիեֆը, հայտնվում են նոր դաշտավայրեր, լճեր, գետեր, և գործնականում չի մնում ոչ մի արհեստական կառուցվածք:
Երկրաշարժից մարդուն սպառնացող վտանգը կախված է բազմաթիվ գործոններից: Դրանք են`
● երկրաշարժի էնեգիան,
● օջախի խորությունը,
● երկրի մակերևույթի վրա էպիկենտրոնից եղած հեռավորությունը,
● այդ պահին մարդու գտնվելու վայրը (շենքում թե դրսում),
● շենքերի կառուցմանորակը և այլն:
Երկրաշարժերից բնակչության պաշտպանությունը բարդ հիմնախնդիր է և պահանջում է երկրի ողջ ներուժի միավորում:
Այս կարևոր հիմնախնդրի լուծման գերակա պահանջներից են`
● սեյսմակայուն շենքերի կառուցումը,
● շենքերի կառուցվածքի ուժեղացու մը,
● շենքերի բնականոն շահագործումը,
● բնակչության վարվելակերպի ուսուցումը,
● վթարավերականգնողական աշխատանքների հրատապ և արդյունավետ կատարումը և այլն:

Վալեր
27.02.2018, 22:57
Հարգելի Վախթանգ, շատ կարևոր թեմա եք քննարկում։Ձեր ներկայացրած նյութերը կարելի է օգտագործել և տարբեր առարկաների դասաժամերին,և դասղեկական ժամերին։

Վախթանգ Դավթյան
27.02.2018, 23:09
Երկրաշարժի դեպքում բնակչության պահելաձևի կանոններից անհրաժեշտ է հիշել ամենակարևորը`

● խուճապի չմատնվել,արագ կողմնորոշվել և գործել սառնասրտորեն,
● ցածրահարկ շենքերից, բարձրահարկերի առաջին երկու հարկերից արագ (մինչ 20–30 վայրկյանում) դուրս գալ բաց տարածք`չօգտվելով վերելակից, ուշադրություն դարձնել աստիճանավանդակի հուսալիության վրա,
● շենքերի վերին հարկերում մնալու դեպքում պատսպարվել հինական պատերի որմնախորշերում,կրող կառուցվածքների մոտ:
Անմիջապես բացել դռները,
● փլատակների տակ հայտնվելու դեպքում չհուսահատվել,տեղաշարժվել դեպի ավելի անվտանգ տեղ: Ձգտել կապվել դրսում գտնվողների հետ: Փորձել ինքնուրույն դուրս գալ,
● ցնցման ավարտից հետո փորձել շենքից շուտ դուրս գալ: Ուշադիր լինել շքամուտքից դուրս գալիս, միաժամանակ հիշել, որ
հնարավոր են հետցնցումներ:
Անհրաժեշտ է,որ յուրաքանչյուր ոք իմանա իր բնակութ յան, ուսման,աշխատանքի շինությունների առանձնահատկությունները, դրանց հուսալի և թույլ տեղերը:

Վախթանգ Դավթյան
27.02.2018, 23:44
Սողանքներ

Սողանքը լանջերի վրա լեռնային ապարների սահքն է ծանրության ուժի ազդեցության տակ: Տեղի է ունենում անբարենպաստ երկրաբանական պայմաններով լանջերի վրա: Սողանքի պատճառ կարող են դառնալ`
● լանջի թեքության մեծացումը շինարարական աշխատանք ների հետևանքով,
● մակերեսային և ստորերկրյա ջրերով ապարների գերխոնավացումը,
● լանջի վրա լրացուցիչ ծանրութ յան տեղադրումը (օրինակ` կառուցապատումը),
● ստորերկրյա ցնցումները և այլն:
Սողանքները մեծ մասամբ առաջանում են մարդու գործունեության հետևանքով`
● գյուղատնտեսական յուրացման նպատակով լանջերի դարավանդավորման,
● շռայլ ոռոգման,
● մոտակայքում պայթեցման աշխատանքների և այլն:
Սողանքավտանգ տեղանքում սողանքների կանխարգելման միջոցառումներից են`
● խուսափումը կառուցապատումներից, լանջի ձևափոխումներից, անտառահատումներից,
● ջրահեռացման առուների և կոյուղուկառուցումը,
● սելավատարների մաքրումը:
Սողանքի առաջին նախանշանների դեպքում պետք է անմիջապես դիմել մասնագետներին: Նման նախանշաններ են դռների և պատուհանների փեղկերի սեղմվումը, պատերի վրա ճաքերի առաջա ցումը,ծառեր և ցանկապատերի տեղաշարժը և այլն:

Վախթանգ Դավթյան
28.02.2018, 20:24
Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է սեյսմաակտիվ գոտում, մեր նպատակն է դպրոցական աշակերտներին տալ այն համառոտ գիտելիքները, որոնք անհրաժեշտ են երկրաշարժից պաշտպանվելու համար:
Ձեզ եմ ներկայացնում Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության (ՍՊԱԾ) երեխաների համար նախատեսված ուսուցողական թեման՝

Բնական աղետներ, ի՞նչ է երկրաշարժը

Ողջ աշխարհով մեկ փորձում են պաշտպանվել բնության ահեղ երևույթներից` երկրաշարժերից, ջրհեղեղներից, հրաբուխներից, փոթորիկներից, սողանքներից և այլն: Մեր մոլորակի վրա ամեն օր տեղի են ունենում երկրաշարժեր:
Երբեմն պատահում է այնպես, որ հողն սկսվում է ցնցվել: Օրորվում են առաստաղից կախված լամպերը, շրխկոցով բացվում են դռները, ճաքճքում են պատերը: Մարդիկ սարսափահար դուրս են վազում փողոց: Երկրաշարժ է…
Մի քանի վայրկյանում երկրաշարժը կարող է մեծ քաղաքը վերածել փլատակների կույտի: Ամենաուժեղ երկրաշարժերի ժամանակ գետնի մեջ առաջանում են խոր ճաքեր, տեղի են ունենում փլուզումներ: Փոխվում է գետի հունը, առաջանում են նոր աղբյուրներ և այլն:
Երկրաշարժերն առաջանում են, երբ երկրի մակերեւույթից տասնյակ, իսկ երբեմն էլ հարյուրավոր կիլոմետրեր խորության վրա տեղի է ունենում ապարների տեղաշարժ: Այդ տեղում առաջանում է երկրաշարժի օջախ, որտեղ բնահողի ցնցումներն ու տատանումներն առանձնապես ուժեղ են լինում: Երկրի մակերևույթի այն տեղը, որը գտնվում է երկրաշարժի օջախի վերեւում, կոչվում է էպիկենտրոն:
Երկրաշարժերն ամենից հաճախ տեղի են ունենում լեռնային շրջաններում: Հայաստանի տարածքում նույնպես տեղի են ունեցել բազմաթիվ ավերիչ երկրաշարժեր, որոնց հետևանքով զոհվել են տասնյակ հազարավոր մարդիկ, ավերվել են շատ բնակավայրեր ու խոշոր քաղաքներ: Այդպիսի ավերիչ երկրաշարժի օրինակ է հանդիսանում 1988թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժը:
Մեկ տարում երկրի վրա տեղի է ունենում ավելի քան հազարավոր երկրաշարժեր:
Որպեսզի որոշեն երկրաշարժի ուժը, մասնագետները ամեն մի երկրաշարժին տալիս են գնահատական: Որքան ուժեղ է երկրաշարժը, այնքան բարձր է նրա գնահատականը: Ամենաբարձր գնահատականը դա 10-12 բալն է, 3-4 բալ գնահատված երկրաշարժը համարվում է թույլ: Միշտ չէ, որ երկրաշարժը լինում է ուժեղ, երբեմն հողը ցնցվում է աննշան, հազիվ նկատելի, եւ դա ոչ մի վտանգ չի ներկայացնում մարդկանց կյանքի համար:
Երբեմն երկրաշարժի օջախն առաջանում է օվկիանոսի հատակի տակ: Ցնցումներից առաջանում են ծովային վիթխարի ալիքներ` ցունամիներ, որոնք սլանում են մեծ արագությամբ, ափի մոտ բարձրանում են 10-15 մետր եւ առաջ բերում հսկայական ավերածություններ:
Գիտնականները սարքավորումների օգնությամբ հետևում են երկրակեղևի տատանումներին: Երկրագնդի որևէ մասում տեղի ունեցած երկրաշարժից բոլոր ուղղություններով տարածվում են սեյսմիկ ալիքներ, նմանվելով այն ալիքներին, որոնք առաջանում են քարը ջրի մեջ նետելիս: Ալիքները հասնում են դիտակայաններին և գրանցվում:
Գիտնականները կազմել են տարբեր ուժի ու հաճախականության երկրաշարժերի շրջանների քարտեզներ, որոնք կոչվում են սեյսմիկ շրջանացման քարտեզներ:
Մարդիկ սովորում են կանխատեսել երկրաշարժերը, ջանում են պաշտպանվել նրանց ավերիչ ուժից, սովորելով դրանցից պաշտպանվելու վարքականոնները:

Անհրաժեշտ գիտելիքներ երկրաշարժից պաշտպանվելու համար

Բոլորս էլ պետք է քաջ գիտակցենք, որ մենք ապրում ենք սեյսմավտանգ գոտում, սակայն դա չպետք է խաթարի մեր առօրյան, քանի որ այսօր կան երկրաշարժից պաշտպանվելու վարքականոններ

Ինչպե՞ս նախապատրաստվել երկրաշարժին

1. Գիտենալ տան, դպրոցի կամ աշխատավայրի ամենաանվտանգ տեղերը, ուր կարելի է պատսպարվել ցնցումների ժամանակ:
2. Նախապես որոշել շենքից դուրս գալու և դեպի բաց տարածություն հեռանալու կարճ և ամենաանվտանգ ուղին: Պայմանավորվել ընտանիքի անդամների հետ (եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք տարբեր տեղերում) հանդիպման տեղի մասին:
3. Տիրապետել առաջին օգնության ձևերին:
4. Տանը` մուտքի մոտ, պահել առաջին անհրաժեշտության իրերով պայուսակ:
Պայուսակի մեջ պետք է լինեն`
ա. առաջին օգնության դեղարկղիկ (դեղորայք, վիրակապական նյութեր);
բ. մարտկոցով ռադիոընդունիչ եւ գրպանի լապտեր;
գ. կարեւոր փաստաթղթեր եւ տաք հագուստ;
դ. պահածոյացված սնունդ եւ խմելու ջրով լի տարա:

Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ

1. Խուճապի չմատնվել, շենքի ստորին հարկերում գտնվելիս անհապաղ դուրս գալ և հեռանալ բաց տարածություն: Վերին հարկերում գտնվելիս կամ ստորին հարկերից դուրս չգալու դեպքում պատսպարվել ապահով տեղերում` հեռու մնալով արտաքին պատերից և պատուհաններից: Ընկնող բեկորներից կարելի է պաշտպանվել մտնելով սեղանների, մահճակալների տակ:
Եթե գտնվում եք շենքի երրորդ և ավելի բարձր հարկերում, դուրս մի եկեք շենքից, այլ պատսպարվեք նրա ապահով մասերում, քանի որ երկրաշարժի տեւողությունը փոքր է և չեք հասցնի շենքից դուրս գալ: Բացի այդ, շատ շենքերի թույլ մասերից են սանդուղքները և սանդղահարթակները:
2. Փողոցում գտնվելիս հեռանալ շենքերից և էլեկտրահաղորդալարերից դեպի բաց տարածություն, իսկ տրանսպորտում գտնվելիս խնդրել վարորդին կանգնեցնել մեքենան բարձրահարկերից հեռու և մնալ տեղում մինչեւ ցնցումների ավարտը:
3. Ցնցումների ժամանակ դրսում գտնվելիս չմտնել շենք որեւէ մեկին օգնելու համար, այլ սպասել մինչև ցնցումների ավարտը:
4. Եթե փոշի է բարձրացել և կա խեղդվելու վտանգ, հագուստով ծածկել շնչառական ուղիները` որպես դիմակ:
5. Ստորգետնյա ցնցումներից արթնանալիս օգտվել միայն գրպանի լապտերից (հնարավոր հրդեհներից խուսափելու համար), հագնվելու վրա ավելորդ ժամանակ չկորցնելով` վերցնել անհրաժեշտ իրերով պայուսակը, փաստաթղթերը և գործել իրավիճակին համապատասխան:

Ինչպե՞ս վարվել երկրաշարժից հետո

1. Փլատակներում գտնվելիս պետք չէ հուսահատվել, հնարավորությունների սահմնաններում հարկավոր է տեղափոխվել անվտանգ տեղ, կարիքի դեպքում` ցույց տալ բուժօգնություն: Պետք է ջանալ կապ հաստատել (գոռալ, հարվածել հնչեղ առարկաներով) հարևան փլատակներում և դրսում գտնվողների հետ:
2. Փլատակում գտնվելու առաջին օրերին չհայտնաբերվելու դեպքում պետք չէ խուճապի մատնվել. անհրաժեշտ է խնայել ուժերը` ավելորդ շարժումներ չանել, սննդի առկայության դեպքում պաշարը բաժանել մի քանի մասի եւ խնայողաբար օգտագործել այն:
3. Եթե ծարավ եք, իսկ վնասված ջրատար խողովակներից մոտակայքում հողը թաց է և առաջացել են ջրափոսեր, ձեր հագուստից կտրեք մի կտոր եւ դրա միջոցով խմեք: Բերանում փոքր և ողորկ քար պահելը նույնպես մեղմացնում է ծարավի զգացումը:
4. Պետք է հիշել, որ ձեզ որոնում են և կփրկեն:
5. Հիմնական ցնցումից հետո լինում են ուժեղ հետցնցումներ, որոնց հավանականությունը մեծ է առաջին րոպեներին: Ուստի, եթե դրսում եք, մի շտապեք շենք մտնել որևէ մեկին օգնելու կամ թանկարժեք իրերը փրկելու նպատակով:
6. Պահարանների եւ խորդանոցների դռները բացելիս զգույշ եղեք, որպեսզի ձեր վրա չընկնեն ծանր արարկաներ, կամ աչքերը փոշի չլցվի:

http://www.nssp-gov.am/uxe10.htm

Ազատուհի Քոչարյան
28.02.2018, 20:48
Հարգելի Դավթյան շատ կարեւոր եւ անհրաժեշտ թեմա եք արծարծում:

Sirvard
28.02.2018, 21:19
Հարգելի գործընկեր, անվտանգ կենսագործունեության ուսուցման հիմքը դրվում է տարրական դասարաններում: << Ես և շրջակա աշխարհը >> առարկան դասավանդելու ընթացքում սովորողները իմանում են տարբեր վտանգներ պարունակող իրավիճակների մասին: Իրազեկվում են բնական աղետներից պաշտպանվելու վարքականոններին, ինքնատիրապետման կարևորությանը, փոխօգնության անհրաժեշտությանը:

Մարինե Յարմալոյան
02.03.2018, 01:06
Հարգելի Վախթանգ,շատ օգտակար նյութ եք տեղադրել,եթե 1988-ին մարդիկ ունենային այն բավարար գիտելիքները, որոնք անհրաժեշտ էին երկրաշարժից պաշտպանվելու համար,և ամենակարևորը՝ինչպե՞ս վարվեին երկրաշարժից հետո,ինչպես օգնեին փլատակներից դուրս բերվածներին,ապա զոհերի թիվը ավելի քիչ կլիներ:Ես ականատեսն եմ եղել այդ ամենի,,ինքս Սպիտակցի եմ,ուղղակի ինձ համար շատ ցավոտ թեմա է,դրա համար չեմ կարող որոշակի մանրամասներ շարադրել:

http://www.nssp-gov.am/spitak.htm

Heghin
02.03.2018, 19:45
Անվտանգ կենսագործունեությունը սովորեցնում է տարբեր վտանգներից անհատի, հասարակության, պետության, մարդկության պաշտպանության հիմունքները: Ցանակացած արտակարգ իրավիճակ հաճախ կրում է եզակի բնույթ, որը պահանջում է ոչ թե կաղապարված (շաբլոն) գործողություններ, այլ գիտելիքների, ունակությունների, հմտությունների, գիտակցված կիրառում՝ ելնելով առկա իրավիճակից:

Անվտանգ կենսագործունեության ուսուցումը շատ կարևոր է դպրոցականի կյանքում, որովհետև պետք է ոչ միայն տալ անհրաժեշտ գիտելիքներ, ունակություններ, հմտություններ, այլ նաև մարդկային որակներ՝ քաղաքացիական դաստիարակություն, անվտանգության պահանջարկ, անվտանգության մշակույթ և այլն, որոնք անվտանգ կնսագործունեության ուսուցման կարևոր նպատակներն են հանդիսանում:

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ քննարկենք այս թեման և կիսվեք Ձեր փորձով և խորհուրդներով:

Հարգելի Դավթյան, շատ կարևոր և արդիական թեմա եք առաջադրել քննարկման:
Անվտանգ կենսագործունեության ուսուցման / արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության/ հարցերով ուսուցման համար ամենահարմար վայրը դպրոցն է, որտեղ տարբեր տարիքի, խառնվածքի, դաստիարակության, մարդկային տեսակի երեխաների մեծ զանգված անց է կացնում իր կյանքի /10-12 տարի/ և ժամանակի /օրեկան 6-8 ժամ/ զգալի մասը:

Վախթանգ Դավթյան
03.03.2018, 19:02
Փլուզում ներ

Դարերի ընթացքում հողմնահարման հետևանքով առաջանում են սահմանային հավասարակշռության վիճակում գտնվող ժայռային ցցվածքներ, ժայռաբեկորներ, որոնք աննշան ցնցման դեպքում լանջով գլորվում են:
Փլուզվող ապարների զանգվածից, անկման բարձրությունից կախված`փլուզումները պատճառում են ծանր հետևանքներ`շինությունների ավերում, հաղորդակցական ուղիների վնասում, մարդկային զոհեր,անասունների կորուստ և այլն:
Փլուզման առաջացմանը նպաստում են ապարների ճաքերը,խզվածքները: Ջուրը, ձյունը, թափանցելով ժայռաբեկորների ճեղքերը, արագացնում են փլուզումը:Վճռորոշ կարող են լինել մոտակայքում պայթեցման աշխատանքները:
Փլուզման կանխանշաններն են`կախված ժայռերում բազմաթիվ ճաքերի առկայությունը, հիմնական ապարներից անջատվող առանձին ժայռերի հայտնվելը:
Փլուզումների կանխարգելման միջոցառումներն են`
● ժայռերի, խոշոր քարաբեկորների ամրացումը,
● պաշտպանիչ հենապատերի կառուցումը,
● արհեստական փլուզման առաջացումը,
● փլուզումավտանգ տարածքի մակերևույթի ամրացու մը ցանցերով:
Փլուզման ենթակա հատվածներում պետք է սահմանափակել շինարարությունը:
Փլուզման սպառնալիքի դեպքում անհրաժեշտ է դադարեցնել տեղաշարժը վտանգավոր տեղամասում, կատարել բնակչության տարհանում:
4488

Գևորգյան Աննա
03.03.2018, 22:27
Շնորհակալություն հետաքրքիր տեղեկատվության համար

Գևորգյան Աննա
03.03.2018, 22:35
Հարգելի Մարինե, հիշողությունները շատ ծանր են: Իհարկե, այսօրվա դպրոցականներն ավելի իրազեկված են, բոլոր դպրոցներում մարտի մեկին տարհանում է կատարվում: Ինչպես միշտ, այս տարի ևս մեր դպրոցի աշակերտներն ակտիվ մասնակցություն ունեցան:

https://web.facebook.com/1719385474953778/photos/pcb.2427522040806781/2427521504140168/?type=3&theater

Վախթանգ Դավթյան
03.03.2018, 23:00
Սելավներ

Սելավները կարճատև, խորտակիչ ուժ ունեցող բուռն, սրընթաց հոսանքներ են, որոնք պարունակում են հողմնահարված ապարների կոշտ մասնիկներ:
Սելավները հիմնականում ծագում են հանկարծակի, տևում ժամեր: ՈՒժեղ սելավները ավերում են կառույցներ, վտանգ ներկայացնում բնակավայրերին, գյուղատնտեսությանը, տնտեսության օբյեկտներին, տրանսպորտային և այլ կառույցներին:
Սելավների կանխարգելիչ միջոցառումներն են՝
• լանջերի կանաչապատումը,
• ափապաշտպան պատնեշների կառուցումը,
• սելավատարների կառուցումը,
• սելավատարների մաքրումը:
Մեր հանրապետության տարածքի կեսը ենթակա է սելավների:
Աղետալի էր 1946 թ. Մայիսի 26-ի սելավը ( սելավահոսք՝ 200 մ3/վրկ), որը Երևան քաղաքի տարածք տեղափոխեց 60 հազ. մ3 քարաբեկոր և 200 հազ. մ3 տիզմ: Հսկայական կորուստներից բացի եղավ 200 մարդկային զոհ:
Սելավների առաջացումը հիմնականում պայմանավորված է լանջերի լվացվող մակերևույթների և դրանց վրա ինտենսիվ ձնհալքից, տեղատարափ անձրևներից առաջացած ջրային հոսանքների առկայությամբ:
Հակասելավային միջոցառումները հիմնականում լինում են ագրոտեխնիկական և հիդրոտեխնիկական:
Ագրոտեխնիկական միջողառումները նվազեցնում են հողի լվացումը: Դրանք են՝ լանջերի անտառապատումը, բազմամյա խոտաբույսերի ցանումը լանջերի դարավանդավոևումով:
Հիդրոտեխնիկական միջոցառումներն են՝ սելավակարգավորիչ ջրամբարների, պատնեշների, սելավատարների, ափապաշտպան կառուցվածքների և լեռնային առուների կառուցումը, գետերի հուների պարբերական մաքրումը, բարձրացումը և ամրացումը:
Անհրաժեշտ է գիտենալ, որ սելավավտանգ տարածքներում լանջերի վրա չի կարելի ինքնագլուխ կառուցապատել, սելավատարը փակել, հերկել և այլ ձևափոխումներ կատարել: Արգելվում է այդ լանջերի վրա ոչխար արածեցնելը, քանի որ ոչխարներն իրենց փոքր կճղակներով փխրեցնում են լանջի մակերևույթը:
Սելավի ժամանակ պետք է հետևել ազդարարման ազդանշաններին, խուսափել ճանապարհի սելավատար հատվածներով երթևեկելուց, արագ տեղափոխվել անվտանգ տեղեր՝ գետերի հովիտներից, կիրճերից հետո: Հարկ է հիշել, որ լեռնային շրջաններում օգնությունը ուշացումով է հասնում:
Հորդառատ անձրևների և գարնանը՝ ձնհալքի ժամանակ պետք է ազատել հեղեղատների հուներում և ձորակներում գտնվող հենակետերը և պաշտոնական այլ կառույցներ:

Վախթանգ Դավթյան
04.03.2018, 20:46
Ջրհեղեղ

Ջրհեղեղը ցամաքի զգալի տարածքների ժամանակավոր ջրածածկումն է գետերում, լճերում ջրի մակերեսի բարձրացման հետևանքով: Այն ծագում է գետի ավազանում երկարատև առատ անձրևների, ինտենսիվ ձնհալքի, ինչպես նաև սողանքների, փլուզումների, պատվարների ճեղքման, գետերում սառցակուտակումների հետևանքով: Երկրագնդի մասշտաբով ջրհեղեղները առավել կորստաբեր աղետներ են:
Ջրհեղեղի հիմնական խոցող գործոնը ջրի հոսանքն է իր խորությամբ, շարժման արագությամբ և ուժգնությամբ:
Ջրհեղեղների կանխարգելման հիմնական միջոցառումներն են՝
1.ջրի հոսանքի կարգավորումը ջրամբարների կառուցումով,
2.պաշտպանիչ պատնեշների կառուցումը,
3.գետերի հուների ուղղումը և խորացումը,
4.ափերի բարձրացումը և խորացումը:
Ջրհեղեղների առաջացմանը երբեմն նպաստում են իրենք՝բնակիչները, կարգազանց գործողություններով՝ ծառահատում, գետերի և հեղեղատների հուներում շինությունների տեղադրում, աղբանետում և այլն:
Ջրհեղեղի սպառնալիքի ժամանակ իշխանությունների և բնակչությունների հիմնական գործողությունները՝
1.բնակչությանը տեղեկացնել ջրհեղեղի մասին,
2.բնակչությանը տարհանել վտանգավոր շրջաններից,
3.տարհանումից առաջ բնակարանում անջատել ջուրը, գազը և էլեկտրականությունը, հանգցնել վառարանը, վտանգավոր նյութերը և արժեքավոր իրերը բարձրացնել վերին հարկ, մեկուսացնել դուռն ու լուսամուտները,
1.տարհանման ժամանակ վերցնել փաստաթղթերը, արժեքավոր իրերը, հագուստ, անհրաժեշտ դեղորայք, սննդի պաշար:
Հանկարծակի ջրհեղեղի դեպքում անհրաժեշտ է արագ շարժվել մոտակա անվտանգ բարձրադիր վայր, իսկ սահմանափակ տարածքում բարձրանալ վերին հարկեր, ծառեր և ազդանշաններ արձակել (լուսային, ձայնային, ցերեկը՝ նաև գունավոր շոր բարձրացնել):
Փրկարարական աշխատանքների համար օգտագործվում են մակույկ, լաստ, փրկարար օղակ, տախտակ, փչովի իրեր, ձող, պարան և այլն:
Ջրհեղեղից հետո տուն վերադառնալիս լինել զգույշ՝ հնարավոր են գազատարի, էլեկտրալարերի վնասվածքներ, շինության կայունության կորուստ, ջրի և սննդի վարակում և այլն:

Վախթանգ Դավթյան
06.03.2018, 23:59
Ինչպես բոլոր դպրոցներում,այնպես էլ մեր դպրոցում մարտի 1-ին կազմակերպվեց տարհանում,աշակերտները և աշխատակիցները ճիշտ ճամանակին տարհանվեցին անվտանգ տարածք:

4589 4590 4591 4592 4593

Վախթանգ Դավթյան
10.03.2018, 22:13
Բնական հրդեհներ

Բնական հրդեհների թվին են պատկանում անտառային, տափաստանային և հացաբույսերի զանգվածների հրդեհները, տորֆային և վառելիքային հանածոների ստորգետնյա հրդեհներ: Հայաստանի Հանրապետությունում առանձնապես տարածված են անտառային հրդեհները:
Անտառային հրդեհը բուսականության այրումն է, որը տարերայնորեն տարածվում է անտառային տարածքում: Անտառային հրդեհները լինում են վերին, ստորին և ստորգետնյա:
Վերին անտառային հրդեհների ժամանակ այրվում են ծառերի պսակները: Տարածվում են ոստյուններով կամ հոծ պատով:
Ստորին անտառային հրդեհների ժամանակ այրվում են վերգետնյա ծածկը, թփերը: Տարածման արագությունը մեկ ժամում մի քանի հարյուր մետրից մինչև 6 կմ է:
Ստորգետնյա անտառային հրդեհների ժամանակ այրվում է 0,3 մ-ից ավելի խորը գտնվող տորֆային շերտը:
Խոշոր անտառային հրդեհների ուրվագիծը անկայուն է և կախված է քամու ուղղությունից, ուժգնությունից, վառվող նյութերի տեսակից, ջրային սահմաններից և այլն: Անտառային հրդեհների շրջանում ծագում են ծխի ընդարձակ գոտիներ, կտրուկ նվազում է տեսանելիությունը, հաճախակի է մարդկանց և կենդանիների թունավորումը ածխաթթու գազից: Անտառային հրդեհները 90-95 % -ով մարդու անփույթ վերաբերմունքի հետևանք են:
Անտառային հրդեհները և դրանց հետևանքները բացառելու համար արգելվում է՝
• անտառում հրդեհավտանգ սեզոնին գետին գցել վառվող լուցկու, ծխախոտի մնացորդներ,
• անտառում թողնել դյուրավառ նյութերով ներծծված թղթեր և շորի կտրոններ,
• արևի տակ ապակի թողնել,
• մեքենայի շարժիչի աշխատանքի ժամանակ բաքը լցավորել վառելիքով,
• խարույկ վառել:
Հրդեհի բռնկման դեպքում բնակչությանը ազդարարում են ռադիոցանցով, տեղեկատվության բոլոլ հնարավոր միջոցներով: Բնակիչները պետք է մասնակցեն հրդեհի բռնկման կանխարգելման միջոցառումներին, նախապատրաստվեն տարհանման:
Նոր ծագող հրդեհը անհրաժեշտ է իսկույն տեղայնացնել: Հրդեհի մարման պարզագույն տեսակը ճյուղերով, կոշտ կտորներով բոցին հարվածներ տեղալն է կամ կրակը հողով ծածկելը: Հրդեհը հանգցնելու հետաքրքիր և արդյունավետ եղանակ է հանդիպական ստորին կրակ առաջացնելը:

Ալլա Ղալայան
13.03.2018, 18:34
Հարգելի Պարոն Դավթյան շատ կարևոր և արդիական թեմա եք քննարկում: Մեծ հետաքրքրությամբ կհետևեմ քննարկումներին:

Կարինե Խաչատրյան
14.03.2018, 15:16
Հարգելի Դավթյան շատ շնորհակալ եմ, որ նման թեմա եք առաջադրել: Ամենակարևորը այն անվտանգության մեծ երաշխիքներ է տալիս:

Կարինե Խաչատրյան
14.03.2018, 18:05
Պարոն Դավթյան, գտնվելով աշխարհագրական , այնպիսի դիրքում, ինչպիսին մերն է,անհրաժեշտ և կարևոր է տեղեկացված լինել,հատկապես այս թեմաների մասին դպրոցական դասընթացներում ։Գերադասելի է,որ հենց դպրոցից սկսվեն լրացնել գիտելիքներ անվտանգության կանոնների մասին

Վախթանգ Դավթյան
18.03.2018, 02:53
Օդերևութաբանական և ագրոօդերևույթաբանական վտանգավոր երևույթներ
Օդային զանգվածների շարժման գլխավոր պատճառը պտտվող Երկրագնդի տարբեր տարածքների անհավասարաչափ տաքացումն է: Օդի տաքացման գոտիները օդի բարձրացման մթնոլորտային ցածր ճնշման օջախներն են, իսկ սառեցման գոտիները՝ մթնոլորտային բարձր ճնշման օդի իջեցման գոտիները:Քամու բռնկումները վտանգավոր են լինում տնտեսության շատ ճյուղերի համար և, հատկապես, երբ քամին ունենում է մրրիկների, փոթորկանքների և մրրկասյուների ուժ և ուղեկցվում է ուժեղ ամպրոպով, կարկտով, տեղատարափ անձրևներով:
Քամիների հիմնական խմբերն են՝ խոշոր մասշտաբային ուղղագիծ հոսանքները (փոքորիկ, մրրիկ և այլն) և դրանք խոտորող մրրկային հոսանքները (փոթորկանքներ, մրրկասյուներ, պտտահողմեր և այլն):
Մրրիկը 32.7 մ/վ-ից մեծ արագությամբ քամի է: Այն ավերում է կառուցվածքներ, արմատախիլ անում ծառեր, տեղահան անում ծանր առարկաներ, խախտում բնակչության կենսագործունեությունը:
Մրրկասյունը մթնոլորտային պտտահողմ է, որը ծագում է ամպրոպային հողմում և ապա հսկա սև կնճիթի կամ բազուկի տեսքով տարածվում դեպի գետին: Մրրկասյան բարձրությունը հասնում է մինչև 1-2 կմ, լայնությունը՝ տասնյակ մետրերի: Կարող է անցնել մինչև 40-60 կմ ճանապարհ: Քանի որ մրրկասյան ներսում ճնշումը մթնոլորտայինից ցածր է, այն կարող է վեր բարձրացնել ծանր իրեր և ջուր: Ցամաքի վրա մրրկասյունը ԱՄՆ-ում անվանում են տորնադո, ուժող մրրկասյունը՝ տրոմբ: Մրրկասյուներն իրենց ճանապարհին մեծ ավերածություններ են առաջացնում, բարձրացնում և հարյուրավոր մետրեր, կիլոմետրեր տեղափոխում են տարբեր օբյեկտներ (ավտոմեքենաներ, մեխանիզմներ, թեթև տներ, կտուրներ, մարդիկ և կենդանիներ):Մրրկասյուները հազվադեպ չեն նաև մեր հանրապետությունում:
Փոթորիկը բնորոշվում է արագության կտրուկ աճով, որն ուղեկցվում է նաև ուղղության փոփոխմամբ: Փոթորկալի քամիների արագությունն աճում է ցատկերով և կարող է հասնել մինչև 30-40 մ/վ և ավելի: Տևում է տասնյակ րոպեներ: ՈՒղեկցվում է անձրևներով, կարկտով և ամպրոպով:
ՈՒժեղ քամիների դեպքում անհրաժեշտ է՝
1. աԱմպրոպը մթնոլորտային երևույթ է, որի ժամանակ ամպերի, ինչպես նաև ամպերի և գետնի միջև տեղի է ունենում էլեկտրական լիցքերի պարպում՝ կայծակ: Այն հզդարարել բնակչությանը,
2. կատարել անհետաձգելի աշխատանքներ շենքի ուժեղացման համար,
3. շենքում հեռու մնալ լուսամուտներից,
4. դրսում հեռու մնալ շենքերից, էլեկտրասյուներից, լարերից և պաշտպանվել նկուղներում, մոտակա ձորակներում, առվակներում, փոսերում,
5. փոխադրամիջոցում գտնվելիս արագ դուրս գալ և պաշտպանվել վերը նշված վայրերում:
աճախ ուղեկցվում է տեղատարափ անձրևով, երբեմն՝ կարկտով, փոթորկանքով: Կայծակը հաճախ պատճառ է դառնում անտառային հրդեհների, մարդկային զոհերի, անասունների կորստի, տարբեր վթարների: Տարածաշրջանում ամպրոպներ առավել հաճախ լինում են Հայաստանում:
Ձնաբուքը տեղացող ձյան, ինչպես նաև ձյան ծածկոցից պոկված ձյունե մասնիկների տեղափոխումն է քամիների կողմից: Առաջացնում է ձնահյուսեր, ճանապարհների ձնածածկում, էլեկտրա և կապի լարերի վնասում, ինչպես նաև գյուղատնտեսական դաշտերի մերկացում, որը կարող է դառնալ մշակաբույսերի ցրտահարման պատճառ: Ձնաբուքի դեպքում կարևոր է հաղորդակցության ուղիների և գյուղատնտեսական դաշտերի պաշտպանությունը:
Մառախուղները մերձերկրյա շերտում ջրային գոլորշիների մանր կուտակումներն են: Դրանք զգալիորեն նվազեցնում են տեսանելիությունը և խոչընդոտներ ստեղծում տրանսպորտի աշխատանքի համար:
Ձնհոսքը լանջերի վրա ձյան ծածկի որոշակի պայմաններում կայունության կորուստ է , և ծանրության ուժի ազդեցության տակ ծարժը լանջով վար: Ձնհոսքերն ունեն ավերիչ ուժ, ձնածածկ են անում բնակավայրեր: Ծագման պատճառները տարբեր են՝ տեղանքի ռելիեֆ, առատ ձնատեղում, ջերմային ռեժին, անձրև, քամի և այլն: Ձնհոսքից պաշտպանության միջոցները բազմազան են՝
1. ձնհոսքավտանգ տարածքում բնակավայրերի բացառում,
2. ձնածածկերի արհոստական սառեցում,
3. արգելափակող կառույցներ,
4. բնակչության տեղաշարժի սահմանափակում և այլն:
Ձնհոսքի ժամանակ, ճանապարհում ավտոմեքենայում գտնվելիս արձակել ազդանշաններ, որի համար անտենային ամրացնել վառ գույնի կտոր: Տաքացնել ավտոմեքենան, բայց թույլ չտալ շարժիչի արտանետած գազի թափանցումը խցիկ:
ՈՒժեղ անձրևները վտանգավոր են, երբ դրանց քանակը 12 ժամում գերազանցում է 30 մմ-ը: Առաջացնում են հեղեղներ, սելավներ, և այլ աղետներ:
Կարկուտը մթնոլորտային տեղում է՝ կազմված սառույցի գնդաձև հատիկներից: Այն հսկայական վնաս է հասցնում գյուղատնտեսությանը, կոտրատում տանիքներ և ապակիներ: Խոշորահատիկը նույնիսկ մահացու վտանգ է ներկայացնում մարդկանց և կենդանիների համար: Կարկտի կանխարգելման համար կարկտաբեր ամպերի վրա ազդում են տարբեր միջոցներով: Արդյունքում անջատվում է ջերմություն, կարկտահատիկները փոքրանում են կամ վերածվում ջրային կաթիլների:
ՈՒժեղ մերկասառույցը ՀՀ տարածքում հնարավոր է ամենուր: Թափանցիկ, խիտ սառույց է, որը նստում է գետնի կտուրների, լարերի, խառերի ճյուղերի վրա: Առաջանում է ցերեկվա ձնհալքին կամ անձրևին հաջորդած գիշերային սառեցման հետևանքով: Մերկասառույցի ծանրության տակ, երբ առանձնապես, ուժեղ քամիների դեպքում կտրատվում են կապի, էլեկտրահաղորդման գծերը: Առանձնապես վտանգ է ներկայացնում տրանսպորտի աշխատանքին: Մերկասառույցի առաջացման և վերացման միջոցառուըմները տարբեր են և մեզ մոտ նույնպես մշտապես կիրառվում են:
Ցրտահարությունը լինում է գարնանը և աշնանը՝ բույսերի աճի առաջին կամ վեջին շրջանում, երբ գետնի մակերևույթին օդի ջերմաստիճանը դառնում է 0-ից ցածր: Ցրտահարությունը մեր երկրում նույնպես պարբերաբար վնասներ է հասցնում գյուղատնտեսությանը: Պայքարի ուղիներն են՝ ցրտադիմացկուն ծառերի և կուլտուրաների ներդրումը, ծառերի վրա տաք ծածկոցների ստեղծումը, օդի տաքացումը խարույկների և այլնի միջոցներով:
Երաշտը տեղումների երկարատև և նշանակալից պակասն է հիմնականում օդի բարձր ջերմաստիճանների և տեղումների պակասի հետևանքով: Սպառվում են խոնավության պաշարները բնահողում, որը և հանգեցնում է բերքի կորստի: ՀՀ տարածքում վերջին երաշտը՝ 2000 թ., զգալի կորուստ հասցրեց գյուղատնտեսությանը: Երաշտի դեմ պայքարի ուղիներն են՝ արհեստական ոռոգումը, ամպերի կուտակումներից արհեստական անձրևների առաջացումը, անտառաշերտերի ստեղծումը, լանջերի վրա ձնակուտակումը և այլն:

Վախթանգ Դավթյան
18.03.2018, 03:02
Հիդրոերկրաբանական վտանգավոր երևույթներ

Հիդրոերկրաբանական վտանգավոր երևույթներ են ստորերկրյա ջրերի բարձր և ցածր հորիզոնները:
Ստորերկրյա ջրերի բարձր հորիզոններ առաջանում են հովիտներում և դաշտավայրերում, երբ սնուցման ծավալները գերազանցում են ջրահեռացման ծավալներին: Բացի հիմնական աղբյուրներից, գետնաջրերը սնվում են ի հաշիվ մթնոլորտային տեղումների, շռայլ ոռոգման, կենցաղային և տեխնիկական ջրերի: Դրանց հետևանքով ճահճանում են հողերը, շարքից դուրս գալիս ճանապարհներ, գյուղատնտեսական հանդակներ, քայքայվում շենքերի հիմքեր և այլն: Նման երևույթներ մեր հանրապետությունում առկա Արարատյան դաշտավայրում:
Այս երևույթի կանխարգելման միջոցառումներն են՝ ջրահեռացումը, կոյուղացման համակարգի ստեղծումը, ոռոգման սահմանափակումը և այլն: Ջրերի արտահոսքի նվազեցման համար կարևոր է բնակչության ճիշտ պահելաձևը:

Ալվարդ Հարությունյան
19.03.2018, 21:31
Հարգելի Վախթանգ, շատ հետաքրքիր ու արդիական թեմա եք առաջ քաշում: Յուրաքանչյուր ոք պետք է ունենա տարրական գիտելիքների արտակարգ իրավիճակներից ելք գտնելու համար:

Վախթանգ Դավթյան
21.03.2018, 20:50
Հրդեհներ և պայթյուններ

Հրդեհը այրման անվերահսկելի պրոցես է, որն ուղեկցվում է նյութական արժեքների ոչնչացմամբ և վտանգ է ներկայացնում մարդկանց կյանքի և առողջության համար: Այրման առաջացման համար անհրաժեշտ է նույն տեղեւմ միաժամանակ 3 պայմանի առկայություն.
1. Այրվող նյութ (փայտ, թուղթ, կերոսին, բենզին, բնական գազ և այլն)
2. Օքսիդիչ (հիմնականում օդի թթվածին)
3. Բոցավառման աղբյուր (կայծ, խարույկի, լուցկու, ծխախոտի և այլնի բոց):

Հրդեհի ժամանակ տեղի է ունենում այրվող նյութերի լրիվ կամ ոչ լրիվ այրում,որն ուղեկցվում է այս կամ այն չափի ջերմանջատումով, լուսարձակումով, ծխագոյացմամբ, պինդ մարմինների քայքայմամբ կամ հալչմամբ և այլն:
Հրդեհի դեպքում իրադրության զարգացման հատկանիշներ են.
1. Փակ լուսամուտները այրվող կամ ծխոտված շենքում ասում են՝ շենքում մարդիկ չկան, կամ եթե կան անգիտակից վիճակում են,
2. Լուսամուտներից դուրս եկող ուժեղ բոցը հրդեհի սաստկացման նշան է,
3. Լուսամուտներից երևացող բոցի կտրուկ անկումը միջհարկային ծածկերի փլման նշան է,
4. Լուսամուտներից դուրս եկող բոցի և ծխի բացակայությունը վկայում է, որ կրակը տարածվում է շենքի գաղտնուղիներով:

Այրումը դաթարեցնելու հիմնական եղանակներն են.
1. Այրման գոտու սառեցումը ջրով և այլ լուծույթներով
2. Այրման գոտու մեկուսացումը փրփուրով, փոշով, ավազով, խիտ ծածկույթներով և այլ միջոցներով,
3. Այրման պրոցեսին մասնակցող նյութերի ջրիկացումը (լուծումը) ջրային գոլորշով, ածխաթթու գազով և այլ նյութերով,
4. Այրման պրոցեսի արգելակումը որոշակի նյութերով:

Այս եղանակների ընտրությունը կախված է հրդեհային իրադրությունից, պայմաններից: Օրինակ, պինդ նյութերի արտաքիին զարգացող հրդեհների շիջումը կատարում են սառեցմամբ, իսկ ավազաններում գտնվող հեղուկներինը՝ մեկուսացումով:

Պայթյունը մեծ քանակությամբ էներգիայի անջատումն է սահմանափակ ծավալում՝ կարճատև ժամանակահատվածում:
Պայթյունի խոցող գործոններն են.
1. Օդային և ջերմային հարվածային ալիքը
2. Պինդ մարմինների թռչող բեկորները և այլն:

Բնակարաններում հրդեհների և պայթյունների մեծ մասի ծագման պատճառները կապված են բնակչության և, հատկապես երեխաների կողմից էլեկտրասպառիչ և գազասպառիչ կենցաղային սարքերի շահագործման տարրական կանոնների խախտման հետ: Առանձնապես վտանգավոր է դեռահասների խավը բաց կրակի հետ:
Հրդեհի խոցող գործոնների, վերահաս վտանգի գիտակցման ազդեցության տակ երբեմն հնարավոր է խուճապ, իսկ վերրջինս բնակչության տարհանման գլխավոր թշնամին է:
Հրդեհների և պայթյունների վտանգի դեպքում պահելաձևի կանոններ են.
1. Անհապաղ լքել շենքը՝ ճօգտվելով վերելակից
2. Անմիջապես զանգել հրշեջ ծառայություն: Փոքր հրդեհի դեպքում փորձել նաև այն մարել:
3. Պայթյունավտանգ առարկայի ձեռք չտալ, անմիջապես զանգել փրկարար ծառայություն:
4. Այրվող օրգանական հեղուկները հանգցնել ոչ թե ջրով այլ ավազով, փրփուրով:
5. Այրվող էլեկտրալարը հոսանքազրկելուց հետո մարել:
6. Հիշել, որ լուսամուտները բացելու դեպքում հրդեհը կսաստկանա, քանի որ թթվածնի լրացուցիչ ներհոսք կլինի:
7. Բոցավառվող սենյակում տեղաշարժվել թաց ծածկոցով, բերանը փակել թաց կտորով:

Պետք է հիշել՝ հատակին մոտ ծուխը ավելի նոսր է:

Մառա Առաքելյան
25.03.2018, 17:38
Կյանքի անվտանգությանը վերաբերող հագեցած ինֆորմացին,որը դուք մատչելի ու հետաքրքիր կերպով ներկայացրել էիք, անհրաժեշտ է տիրապետել կամ վերհիշել ցանկացած տարիքում: Շնորհակալություն արդիական ու անհրաժեշտ նյութի համար,պարոն Դավթյան:

Վախթանգ Դավթյան
16.04.2018, 23:58
Վթարներ կենսապահովման կոմունալ համակարգում
Բնակչության կենսապահովման կարևորագույն համակարգերում հնարավոր վթարները բազմաբնույթ են և բազմազան: Դրանց կանխարգելումը ՏԻՄ-երի և համապատասխան ծառայությունների խնդիրն է: Սակայն էական է նաև բնակչության իրազեկությունը, պահելաձևը: Այստեղ հաջողության գրավականը համագործակցությունն է:
Ջրամատակարարման համակարգի բաղկացուցիչ օղակներն են՝ ջրաղբյուրները, գլխամասային կառուցվածքները, մայրուղի ջրատարները, ներքաղաքային և ներքին ցանցերը իրենց մղման, կուտակման, վնասազերծման հանգույցներով: Այստեղ խաթարումների պատճառ կարող են հանդիսանալ բնական աղետները, ջրագծերի վնասվածքները, գերմաշվածությունը, պոմպակայանները, ջրի մանրէաբանական շեղումները և այլն: Էական կարող է լինել նաև բնակչության կողմից շահագործման նորմերի խախտումը (ցանցերի ինքնագլուխ ձևափոխում, ջրի շռայլում և այլն):
Կոյուղու համակարգում վթարները, շահագործման նորմերի խախտումը կարող են բերել համաճարակների և հակասանիտարական վիճսկի, վնաս հասցնել ՇՄ-ին, գյուղատնտեսությանը և այլն: Այստեղ շատ կարևոր է կանխարգելիչ միջոցառումների ժամանակին կատարումը:
Գազամատակարարման համակարգի բոլոր օղակներում (մայրուղի գազատար, բաշխիչ և ներբնակարանային ցանցեր) վթարները հանգեցնում են պայթյունների, հրդեհների, ավերածությունների, թունավորումների, մարդկային զոհերի: Դրանց պատճառներից են՝
• ներշենքային ցանցում հերմետիկության խախտման հետևանքով գազի արտահոսքը և կուտակումները շենքում,
• գազի ճնշման հանկարծակի տատանումները,բոցի կտրվելը և ինքնամարումը,
• օդափոխման պայմանների խախտումը,
• գազասպառողների կողմից համակարգի ինքնագլուխ ձևափոխումները, նոր միացումները, գազասարքերից օգտվելու կանոնների խախտումը:
Առանձնապես խոցելի են շենքերի նկուղները և ընդհանուր օգտագործման տարածքները, որոնցով անցնում են ինժեներական հաղորդակցության ուղիները:
Բնակարանում գազի արտահոսքի դեպքում (զգացվում է գազի յուրահատուկ հոտ) անմիջապես փակել գազի ծորակը, բացել լուսամուտները, չօգտագործել կայծ առաջացնող սարքեր: Զանգել գազի վթարային ծառայություն (հեռախոս՝ 1-04): Տարհանել հիվանդներին, ծերերին և երեխաներին:

Վախթանգ Դավթյան
17.04.2018, 00:45
Հիդրոդինամիկական վթարներ
Հիդրոդինամիկական վթարը կապված է հիդրոտեխնիկական կառուցվածքի կամ նրա մասի ավերման հետ, որի հետևանքով առաջանում է ջրի հսկա ծավալների անկառավարելի շարժում: Հիդրոտեխնիկական կառուցվածքներն են՝ պատվարը, պատնեշը, ոռոգման համակարգերը, ջրանցքները և այլն: ՀՀ-ում կան երկու տասնյակ 1 մլն մ3-ից մեծ և 100-ից ավելի փոքր ծավալի ջրամբարներ, տասնյակից ավելի պոչամբարներ և խարամակուտակիչներ:
Պատվարի մարմնում առաջացած անցքի միջով ջրամբարից ջուր է արտահոսում: Ճակատային ալիքը անվանում են ճեղքման ալիք, որն ունենում է նշանակալից բարձրություն, արագություն և ավերիչ ուժ:
Հիդրոդինամիկական վթարների կանխարգելման հիմնական պահանջը այդ կառուցվածքների մշտական խնամքն է, վերանորոգումը և ճիշտ շահագործումը:
Վթարի սպառնալիքի դեպքում կատարվում է բնակչության ազդարարում: Միաժամանակ հաղորդվում են աղետալի ջրածածկման ցուցանիշները (սահմանները, ժամանակը, տևողությունը, հնարավոր այլ վտանգները և այլն), տրվում է բնակչության գործողությունների և տարհանման կարգը:
Աղետալի ջրածածկման հանկարծակի ծագման դեպքում ճեղքման ալիքից պաշտպանվելու համար պետք է բարձրանալ մոտակա բարձրադիր տեղ, իսկ ջրի մեջ հայտնվելիս սուզվել ալիքի տակ և ալիքի անցնելուց հետո աշխատել շուտ հասնել ափ:
Պահելաձևի կանոնները նման են ջրհեղեղների և սելավների դեպքում պահելաձևի հանձնարարականներին:
Շենքերի և կառուցվածքների հանկարծակի փլուզումները տեղի են ունենում նախագծային, շինարարական և շահագործման սխալների հետևանքով:
Մեր հանրապետությունում հայտնի են ինչպես կառուցման փուլում գտնվող, այնպես էլ շահագործվող շենքերի և կառուցվածքների փլման շատ դեպքեր, որոնք տեղի են ունեցել (ըստ թորձագիտական զննումների արդյունքների) հիմնականում նախագծման, շինարարության կամ շահագործման փուլերում թույլ տրված սխալների հետևանքով:
Եթե նախագծման և կառուցման սխալների բացառումը համապատասխան կազմակերպությունների խնդիրն է, ապա շենքերի պատշաճ շահագործման հարցերը վերաբերում են նաև բնակչությանը:
Միշտ պետք է հիշել, որ շենքերի (հատկապես կրող կառուցվածքների) ինքնագլուխ ձևափոխումները, անձրևաջրերի, կոյուղաջրերի և մերձակա բանջարանոցների ոռոգման ջրերի թափանցումը հիմնատակ էականորեն կարող են նվազեցնել շենքերի կայունությունը:

Նաիրա Աղաբեկովա
19.04.2018, 18:57
Հարգելի Վախթանգ Դավթյան, բավականին կարևոր թեմայի եք անդրադարձել, ուստի գտնում եմ, որ այս խնդրի վերաբերյալ քննարկումները էական են ոչ միայն աշակերտների, այլև հասարակության բոլոր շերտերի շրջանում: Արտակարգ իրավիճակները կարող են լինել տարբեր բնույթի՝ բնական աղետներից մինչև տեխնածին իրավիճակներ, ինչու չէ մարդու անփութության հետևանքով առաջացած և այլն...Ուստի գտնում եմ՝ անհրաժեշտ է պատշաճ գիտելիքներ ունենալ նման իրավիճակներին դիմագրավելու և այդպիսի իրավիճակներում կողմնորոշվելու կապակցությամբ: Ինչպես Դուք նշեցիք, արտակարգ իրավիճակները պահանջում են ոչ թե շաբլոն գործողություններ, այլ գիտելիքների, ունակությունների, հմտությունների, գիտակցված կիրառում: Ընդունելով Ձեր կողմից առաջ բերված ձևակերպումը որպես ելակետային, կարծում եմ, վերը թվարկված ունակությունները պետք է կիրառվեն համալիր և փոխկապակցված՝ արդյունավետ արդյունքի հասնելու համար, ինչու չէ, նաև անհրաժեշտ է մշտապես ունենալ առաջնային ու լրացուցիչ պլան օբյեկտիվորեն հնարավոր արտակարգ իրավիճակներին դիմագրավելու անհրաժեշտությամբ պայմանավորված, իսկ սպոնտան իրավիճակների դեպքում պետք է համատեղել թե գիտելիքը, թե հմտությունները և կոնկրետ իրավիճակում արագ արձագանքման և պատրաստավծության հաշվին փորձել լուծել իրավիճակային խնդիրը: