PDA

Դիտել ողջ տարբերակը : ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

Էջեր : [1] 2 3

Մարգարյան Նաիրա
19.02.2018, 01:09
Այսօր իմ սիրելի գրող, բանաստեղծ, հասարակական գործիչ, թարգմանիչ<<ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱՍՏԵՂԾ>> Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին՝ Լոռու Դսեղ գյուղում:

Կա՛ Մեծարենց, կա՛ Տերյան և բազում այլ պոետներ կան: Բայց Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության:

Ամեն մի ժողովուրդ ունի իր առաջին մեծության աստղերը, որոնց մեջ նա ընտրում է ամենամեծ և վառ աստղը: Հայ ժողովրդի ամենաազգային, ամենաժողովրդական գրողը Հովհաննես Թումանյանն է:

Ամեն մանկան հետ ծնվում է Թումանյանը, նրա հետ հասակ առնում, նրան ուղեկցում մինչև խոր ծերություն:

Չկա մեկը, որ սովորած չլինի այս հմուտ, հանճարեղ լոռեցու պայծառ բանաստեղծությունները, համով լեգենդները, նրա սիրուն պոեմները: Եվ վերջապես չկա մեկը, որ կարդացած չլինի Թումանյանի անմահ ստեղծագործություններից և չսիրի դրանցից որևէ մեկը:

Հովհաննես Թումանյանի գրեթե բոլոր գրվածքները կարելի է այս կամ այն ձևով երաժշտության վերածել. այնքան տրամադրող ու հնչուն են դրանք:

Բանաստեղծ, գրող, թարգմանիչ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանն ընդգրկվել է Յունեսկօ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019թ.թ. օրացույցում:

Յունեսկօ-ի և գրողների միության երջանկահիշատակ նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ մեծ բանաստեղծի ծննդյան օրը 2008 թվականից նշանավորվում է <<Գիրք նվիրելու>> գեղեցիկ արարողությամբ: Գիրքը շարունակում է մնալ բոլոր ժամանակների մարդուն ընծայելու ամենակարևոր և լավագույն նվերը:

Anahit Meliqyan
19.02.2018, 01:47
Իզուր չէ, որ հենց մեծն Թումանյանի ծննդյան օրն են ընտրել ,,Գիրք նվիրելու ,, օր․ Թումանյանն ինքը սիրում էր իր հյուրերին գիրք նվիրել։

Gayane Lachinyan
19.02.2018, 19:09
«Յուրաքանչյուր ժողովրդի կյանքում էլ լինում են գրողներ՝ իրենց նշանակությամբ եզակի ու բացառիկ։ Այդպիսի գրողների ստեղծագործություններում են խտացվում տվյալ ազգին բնորոշ առանձնահատկությունները, որոնցով նա տարբերվում է այլ ազգերից ու ժողովուրդներից։ Հայ ժողովրդի համար այդպիսի բանաստեղծ է Հովհաննես Թումանյանը, ում արվեստում իր փայլուն արտացոլումն է գտել հայ ազգի ոգին՝ իր բոլոր դրսեւորումներով ու արտահայտումներով։ Մեծերի եւ փոքրերի համար հավասարապես սիրելի եւ ամենից ավելի անզուգական բանաստեղծը դարձավ նաեւ հայ ժողովրդի պատմության կենսագիրը»։

-Օրորոցից մինչև մահ `
Թումանյանը մեր անմահ,
Մեր շրթին է, մեր հոգում է,
Մեր մասին անվերջ հոգում է,
Մեզ խրատում ու ճշտում է,
Միշտ որոնում ու գտնում է,
Սուտը ճշտից միշտ զատում է,
Բարուն չարից ազատում է:

Gayane Lachinyan
19.02.2018, 19:26
Հմայիչ էր Հովհաննես Թումանյանը որպես բանաստեղծ ու մարդ: Նա իր մեջ կրում էր ժողովրդի լավագույն գծերը-գրականության մեջ սեր դեպի ժողովրդական ստեղծագործությունը, իսկ կյանքում լայն հյուրասիրություն և սեր դեպի իր ընտանիքն ու երեխաները:
…Այժմ, նոր կյանքի կերտման այս դարաշրջանում, անցյալի ֆոնի վրա մեծ բանաստեղծի կերպարանքն ավելի ու ավելի է ցայտուն ելնում որպես փայլող գագաթ:

Մ. ՍԱՐՅԱՆ

Lilit Sahakyan
19.02.2018, 19:31
Թումանյանը գիրք գնելիս միշտ մի քանի օրինակ էր վերցնում, որ անպայման ինչ որ մեկին նվիրի: Մեծ գրողը, որ գիրք ձեռք բերելու համար միջոցներ չէր խնայում, վստահ էր, որ գիրքն ու ընթերցանությունն են ձեւավորում իրական գեղագետին:
https://www.youtube.com/watch?v=2IeJ9ikjkGY

Gayane Lachinyan
19.02.2018, 19:35
Յուրաքանչյուր հայ իր մտքում Թումանյանի գոնե մի քանի տող անգիր է պահում: Գրողի գրապնակն այնքան մեծ է, որ յուրաքանչյուր ճաշակի ու նախասիրության ընթերցող կգտնի իրեն հարազատ մի քանի գործ:
https://www.youtube.com/watch?v=jiGgTW637e0

Ամեն անգամ Քո տվածից , երբ մի բան ես Դու տանում,
Ամեն անգամ ,երբ նայում եմ, թե ինչքան է դեռ մնում
Զարմանում եմ , թե ՝ ով Շռայլ, ինչքան շատ ես տվել ինձ,
Ինչքան շատ եմ դեռ Քեզ տալու , որ միանանք մենք նորից:

Հովհաննես Թումանյան

Նարինե Մարկոսյան
19.02.2018, 19:46
Թումանյանը գիրք գնելիս միշտ մի քանի օրինակ էր վերցնում, որ անպայման ինչ որ մեկին նվիրի: Մեծ գրողը, որ գիրք ձեռք բերելու համար միջոցներ չէր խնայում, վստահ էր, որ գիրքն ու ընթերցանությունն են ձեւավորում իրական գեղագետին:
https://www.youtube.com/watch?v=2IeJ9ikjkGY

Հարգելի Լիլիթ ճիշտ տեղին և ճիշտ ժամանակին ասված խոսքեր:

Մարգարիտա Անտոնյան
19.02.2018, 19:49
«Յուրաքանչյուր ժողովրդի կյանքում էլ լինում են գրողներ՝ իրենց նշանակությամբ եզակի ու բացառիկ։ Այդպիսի գրողների ստեղծագործություններում են խտացվում տվյալ ազգին բնորոշ առանձնահատկությունները, որոնցով նա տարբերվում է այլ ազգերից ու ժողովուրդներից։ Հայ ժողովրդի համար այդպիսի բանաստեղծ է Հովհաննես Թումանյանը, ում արվեստում իր փայլուն արտացոլումն է գտել հայ ազգի ոգին՝ իր բոլոր դրսեւորումներով ու արտահայտումներով։ Մեծերի եւ փոքրերի համար հավասարապես սիրելի եւ ամենից ավելի անզուգական բանաստեղծը դարձավ նաեւ հայ ժողովրդի պատմության կենսագիրը»։

-Օրորոցից մինչև մահ `
Թումանյանը մեր անմահ,
Մեր շրթին է, մեր հոգում է,
Մեր մասին անվերջ հոգում է,
Մեզ խրատում ու ճշտում է,
Միշտ որոնում ու գտնում է,
Սուտը ճշտից միշտ զատում է,
Բարուն չարից ազատում է:

Հարգելի' Գայանե, հաճելի է կարդալ, լսել և պատմել Թումանյանի մասին, ով տարածություն և ժամանակ չի ճանաչում, հզոր է իր պարզության մեջ, ազնիվ իր և ընթերցողի հետ: Դրանում է նրա մեծությունը, որն ինքը երբեք չբարձրաձայնեց`ասելով, որ դեռ լուրջ գործ չի գրել: Ինքն էլ իր մասին գրել է.<<Ես գիտեմ, մի օր, իհարկե ոչ շուտ, իմ կյանքը մեծ աղմուկ և հետաքրքրություն է հանելու, շատ բան է պարզվելու, տեսնելու են բոլորովին ուրիշ բան:

Գալստյան Անահիտ
19.02.2018, 19:59
Այո՜՚Թումանյանը՝ <<ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱՍՏԵՂԾ>>-ը, եղե՜լ է,կա՜ ու կլինի մեր ամենասիրելի մանկագիրը: Ողջունելի է ավանդույթ դարձած <<Գիրք նվիրելու>> գեղեցիկ արարողությունը,որը տեղի է ունենում նրա ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին:Այսօր կրկին անգամ սիրով հիշում ենք մեծ բանաստեղծին և միմյանց գրքեր ենք նվիրում;Այս կերպ մենք նորից ու նորից հիշեցնում ենք մեր սիրելի սաներին,որ գիրքը մարդու լավագույն ընկերն է.<<Գիրք կարդալով,դու գրքերից շատ նորանոր բան կիմանաս,շատ շատերից,շատ բաներում,մտքով հեռու կսլանաս>>...

Մարգարյան Նաիրա
19.02.2018, 20:14
1869 թվին հայոց այգիներն ի՞նչ պտուղ տվին
Հայոց արտերում ի՞նչ բերք էր հասել,
Դժվար է ասել:
Սակայն այդ թվին Մայր Հայաստանի
Արգանդը եղավ սրբորեն բեղուն:
Մի մանուկ ծնվեց Լոռվա Դսեղում....
Նա հետո պիտի դառնա պատանի
Եվ երիտասարդ և այր իմաստուն:
Անբախտ Մարոյին լացով սպանի,
Մեր հառաչանքը հասցնի Աստծուն:
Սարոյի նանը պիտի ողբ ասի:
Մսրա զորքի հետ Դավիթը խոսի:
Գիքորը կանչի՝ էստի համեցեք:
Նա պիտի երգի ինչ է կամեցել
Իր մոխրակալած հրակեզ հոգին:
Եվ որքան տրտուն, այնքան կենսագին,
Տարիներ հետո նա պիտի դառնա
Մի ժողովրդի ազնիվ կենսագիր:

Ամալյա Հովհաննիսյան1
19.02.2018, 21:57
Գովելի է , ավանդույթ դարձած <<Գիրք նվիրելու օր>>-ը նշել Մեծ հայի ծննդյան օրը. Թումանյանը մեր սրտերում ապրել է, ապրում է և հավերժ կապրի այն հանճարների նման, ովքեր միշտ կհիշատակվեն, կանմահանան. Մենք հպարտ ենք, որ հայ ենք ձեզ նման` Ով Մեծ Թումանյան.

Fuzelina Karapetyan
19.02.2018, 22:03
Գործն է անմահ,
Լավ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնեկ նրան ով իր գործով,
Կապրի անվերջ, անդադար...

Էլեոնորա Հովհաննիսյան
20.02.2018, 01:10
Գործն է անմահ,
Լավ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնեկ նրան ով իր գործով,
Կապրի անվերջ, անդադար...

Մի փոքր ժպիտ էլ իմ կողմից

Բանի,գործի ժամանակին
Ով փոխանակ աշխատելու,
Ուշք ու միտքը տա խնդալու
Պարապ շրջի,երգի,պարի
Էս կուռ վազի,էն կուռ ցատկի,
Վերջը էդպես պիտի սատկի:

Սվետլանա Քոչինյան
21.02.2018, 19:24
-Օրորոցից մինչև մահ `
Թումանյանը մեր անմահ,
Մեր շրթին է, մեր հոգում է,
Մեր մասին անվերջ հոգում է,
Մեզ խրատում ու ճշտում է,
Միշտ որոնում ու գտնում է,
Սուտը ճշտից միշտ զատում է,
Բարուն չարից ազատում է:[/QUOTE]

Գայանե ջան, ուրախ եմ, որ մեջբերել եք իմ տողերը, որոնք գրվել են շատ տարիներ առաջ,երբ էքսկուրսիա էինք գնացել Դսեղ:Այդ մասին կա դասանյութ և տեսասահիկ Պաշարների շտեմարանում:
Թումանյանի հետ
Հեղինակ՝ Սվետլանա Քոչինյան, Լոռու մարզ, Գուգարքի հիմնական դպրոց
Տեղադրող՝ Քոչինյան Սվետլանա
Մեթոդական նյութեր > Այլ նյութեր, Ուսումնական նյութեր > Տարրական դպրոց, Լրացուցիչ նյութեր > Նշանավոր մարդկանց մասին
Էքսկուրսիա դեպի Դսեղ`Թումանյանի տուն-թանգարան, որի տպավորության տակ ստեղծվեց այս միջոցառումը:
Թումանյանի հետ
Հեղինակ՝ Սվետլանա Քոչինյան, Լոռու մարզ, Գուգարքի հիմնական դպրոց
Տեղադրող՝ Քոչինյան Սվետլանա
Լրացուցիչ նյութեր > Նշանավոր մարդկանց մասին

Թումանյանին նվիրված դաս-միջոցառում:

Սվետլանա Քոչինյան
21.02.2018, 19:44
Այս տարի ևս իմ աշակերտները մեծագույն պատվախնդրությամբ ու պատասխանատվությամբ նշեցին Ամենայն հայոց բանաստեղծի, Ամենայն հայոց հայրիկի և Ամենայն հայոց թամադայի ծննդյան օրը: Շնորհավոր ծնունդդ,ով մեծ լոռեցի,հավերժի մեջ միշտ կենդանի,սիրված ու գնահատված մեծագույն հայ:Իսկ դասի ժամանակ այս հզոր ամենայն տիտղոսներին իմ լավ աշակերտուհի Մոնիկան՝ իմանալով Թումանյանի ազգանվեր ու բարեգործական գործերի մասին, ավելացրեց ևս մեկը՝ Ամենայն հայոց հայը...հրաշալի հնչեց փոքրիկի խոսքը ,անկեղծ գնահատական մեծագույն Հային...
Նրանք դպրոց էին բերել Թումանյանի ստեղծագործությունների գրքերը և յուրաքանչյուրը ներկայացրեց որևէ նմուշ՝ հեքիաթ, բալլադ,քառյակ, բանաստեղծություն:Կար թիմային աշխատանք,երեխաները ինքնուրույն պատրաստել էին ՙՙՇունն ու կատուն՚՚, ՙՙԱնբան Հուռին՚՚ երաժշտական համարը և շատ անակնկալներ:Հագեցված ու հետաքրքիր անցավ դասը՝վերստին հաստատելով՝ քանի դեռ պտտվում է այս երկրագունդը և ապրում է հայ ժողովուրդը,անմահ է Թումանյանը:

Gayane Lachinyan
21.02.2018, 20:45
Իմ աշակերտները ևս մեծ սիրով և ոգևորությամբ նշեցին Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը:Գիքորը ,,Էստի համեցեք՛՛ խոսքերի ներքո հյուրերին ուղեկցեց դասարան:Հանդիսությունը սկսվեց «Հայը» շարքին պատկանող, մեր մեծերին լուսաբանող, Թումանյանին նվիրված հատվածով, որին հաջորդեց բանաստեղծի կյանքն ու գործունեությունը ներկայացնող թումանյանական տողերով համեմված շնորհանդեսը:Այնուհետև երաժշտության տակ ներս եկան Թումանյանի գրական հերոսները՝ Քաջ Նազարը, Անբան Հուռին, լոռեցու հանդերձանքով «ծերունիները», Ձախորդ Փանոսը, Գիքորը :Աշակերտների դերասանական ձիրքը, ասմունքը, հեքիաթին բնորոշ հագուստները, դասարանի ձևավորումը, ուրախ երգն ու պարը պարգևեցին հաճելի պահեր և բարձր տրամադրություն:

4172 4173 4174 4175
4176

Էլեոնորա Հովհաննիսյան
21.02.2018, 21:32

հիանալի դաս եք անցկացրել,կեցցե'ք

Lilit Sahakyan
21.02.2018, 22:10

Հարուստ և հետաքրքիր կահավորանքով, բեմականացված տեսարաններով շատ գեղեցիկ դաս: Կեցցե՛ս, Գայանե ջան:

Էմմա Խաչատրյան
23.02.2018, 01:25
4260

Էմմա Խաչատրյան
23.02.2018, 01:58
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ՓՈՒԼԵՐԸ
Թումանյանի ստեղծագործական կյանքը սկսվեց 1881 թ.«Հոգուս հատոր…» գողտրիկ բանաստեղծությամբ և ավարտվեց «Էս է, որ կա… ճիշտ ես ասում, թասըդ բե´ր» փայլուն քառյակով` նվիրված բժիշկ Գրիգոր Սաղյանին: Այս երկու ստեղծագործությունների միջև ընկած ժամանակահատվածում ձևավորվել է Թումանյանի աշխարհը` անցնելով հասունացման, զարգացման, գաղափարական և հուզական սահմանների հաստատման ուղի: Եղել են և տաղանդի դրսևորման փայլուն թռիչքներ, և ստեղծագործական աշխատանքի դադարի պահեր, բայց երբեք կանգ չի առել մտքի ու հոգու ներքին շարժումը, կյանքի իմաստի որոնումը, ինչը և պայմանավորում է բանաստեղծի ստեղծագործական ուղու միասնական լինելը: Եվ իհարկե, այդ աշխարհի ձևավորումը պայմանավորված էր անձնական և հասարակական կյանքի մի շարք գործոններով: Բաժանելով այդ ուղին փուլերի` կարելի է բացահայտել դրա զարգացման տրամաբանությունը: Անվանի գրականագետ Էդ. Ջրբաշյանը իր «Թումանյան. Ստեղծագործության պրոբլեմներ» ուսումնասիրության մեջ Թումանյանի գրական ուղին բաժանել է վեց շրջանի ըստ թվականների. ա)1881-1886 , բ)1887-1892 , գ)1893-1900, դ)190: Հիմնվելով այդ տեսակետին`համառոտ ներկայացնենք բանաստեղծի ստեղծագործական կյանքը փուլ առ փուլ:
http://www.toumanian.am/tangaran/wor...lear=1&lang=AM

Էմմա Խաչատրյան
23.02.2018, 01:59
Այսօր Թումանյանը իր լեզուն հասցրել է այն բյուրեղանման պարզության, որը մոտեցնում է նրան Պուշկինին, և որը նրա գերագույն արժանիքներից մեկը պիտի համարվի:
Վ. ՏԵՐՅԱՆ

Հմայիչ էր Հովհաննես Թումանյանը որպես բանաստեղծ ու մարդ: Նա իր մեջ կրում էր ժողովրդի լավագույն գծերը-գրականության մեջ սեր դեպի ժողովրդական ստեղծագործությունը, իսկ կյանքում լայն հյուրասիրություն և սեր դեպի իր ընտանիքն ու երեխաները:
...Այժմ, նոր կյանքի կերտման այս դարաշրջանում, անցյալի ֆոնի վրա մեծ բանաստեղծի կերպարանքն ավելի ու ավելի է ցայտուն ելնում որպես փայլող գագաթ:
Մ. ՍԱՐՅԱՆ

Մարգարյան Նաիրա
12.03.2018, 19:24
Ո՞րն է Թումանյանի մեծության նախանշանը: Երևի այն, որ <<այս հմուտ, հանճարեղ Լոռեցին>> մտնում է հայի հոգու, սրտի մեջ, երբ նա դեռ թոթովախոս երեխա է և ուղեկցում է նրան մինչև խոր ծերություն:
<<Չախչախ թագավոր>>-ից, <<Մի կաթիլ մեղր>>-ից մինչև իմաստության <<Քառյակներ>>-ը, մինչև <<Դեպի անհունը>>:
Հայ բանի ու բառի քաղցրությունը տասնյակ սերունդներ Թումանյանով են զգացել:

Լ ի ա
12.03.2018, 19:33
Հովհաննես Թումանյանի թևավոր խոսքերը.
1. Դպրոցը գրականության հիմքն է, գրականությունը`դպրոցի բովանդակությունը:

2. Գրականությունն ազգի հոգին է և գրողներն էդ հոգու ծնունդներն ու արտահայտիչները:

3. Գրել անկեղծ ու կենդանի լեզվով` դրանում է գրողի գլխավոր արժեքը:

4. Անցյալի պատմությունը մի լուսատու լապտեր է, որ ամեն մի ժողովուրդ ձեռքին պետք է ունենա`իր ճամփան անմոլոր գնալու համար:

5. Արվեստը պետք է լինի աչքի նման թափանցիկ, պարզ և աչքի նման բարդ:

6. Գեղեցկություն, բարություն, ճշմարտություն, սրանք են կյանքում հիմնականը:

7. Թարգմանությունը ապակու տակ դրված մի վարդ է:

8. Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի և կարելի լինի համեմատել մարդ կոչումի հետ:

9. Երեք բան երբեք չեն վերադառնում` արձակված նետը, ասված խոսքը և անցած օրերը:

10. Աշխատեք ձեր սիրտը պահել մաքուր ու լիքը` ամենալավ ու ամենաբարի զգացմունքներով, աշխարհին ու մարդուն նայեցեք բարի սրտով, պայծառ հայացքով:

Լ ի ա
12.03.2018, 19:36
Թումանյանի պոեզիան առավելագույն ուժի է հասնում քնարական պոեմներում, որտեղ տեսնում ես ժողովրդական կյանքի խոր ճանաչողություն և աշխույժ ներթափանցում ժողովրդական ոգու խորքը: Այլ ժողովրդի ընթերցողների համար Թումանյանի պոեմներին (օրինակ`«Անուշ»-ին) ծանոթանալը ժամանակակից Հայաստանն ու նրա կյանքը ճանաչելու գործում ավելի շատ բան կտա, քան կարող են տալ հատուկ հետազոտությունների հաստ հատորները: Բանաստեղծը ցայտուն ու վառ գծերով վերակենդանացնում է հայրենի ժողովրդի կենցաղը, բայց անում է դա որպես արվեստագետ` կյանքի կոչելով անմոռանալի կերպարներ, ոչ այնքան անհատականացված, որքան տիպական:...Թումանյանի պոեզիան իր ամբողջության մեջ հենց ինքը Հայաստանն է, հնադարյան ու նոր, մեծ վարպետի կողմից հարություն առած ու տպավորված ոտանավորի մեջ:
Վ. ԲՐՅՈՒՍՈՎ

Մարգարյան Նաիրա
12.03.2018, 20:58
Դեռ 12 տարեկան Թումանյանը դպրոցում բանաստեղծի համբավ է ձեռք բերում իր մի ոտանավորով: Այս ոտանավորում 12 տարեկան սիրահարն իր սիրած աղջկան անվանում է <<հոգուս հատոր>>, <<սրտիս կտոր>> -ն էլ հետը: <<Դասիս համար դու մի հոգար>>,-հանգստացնում է տղան աղջկան,որովհետև չպետք է անտեսել , որ <<թե կան դասեր , կա նաև սեր...>>:Եվ ստեղծված այս պարզ իրադրության մեջ ի՞նչ կա զարմանալի, <<որ անխոհեմ մի պատանի սերը սրտում ՝ դաս է սերտում...>>:
Այսպես սկսեց 12-ամյա բանաստեղծը և գնաց, հասավ մինչև անհասանելին...

Մարգարյան Նաիրա
12.03.2018, 23:09
Կրակ էր թափվում երկնքից Արարատյան դաշտի և Էջմիածնի վրա: Շոգ , տոթակեզ ամառ էր: Վանքի պուրակում ու անտառակում , վանքի ու վանքապատկան շենքերի պատերի տակ տնքում ու մեռնում էր մի ողջ ազգություն:Երևաց Թումանյանը՝անժպիտ ու մռայլ:Անցավ մահաբույր ծառուղիներով, մոտեցավ որբերին, կանգնեց, լռեց ու լուռ հեռացավ տեսիլքի նման:

Մարգարյան Հերմինե
12.03.2018, 23:33
Կրակ էր թափվում երկնքից Արարատյան դաշտի և Էջմիածնի վրա: Շոգ , տոթակեզ ամառ էր: Վանքի պուրակում ու անտառակում , վանքի ու վանքապատկան շենքերի պատերի տակ տնքում ու մեռնում էր մի ողջ ազգություն:Երևաց Թումանյանը՝անժպիտ ու մռայլ:Անցավ մահաբույր ծառուղիներով, մոտեցավ որբերին, կանգնեց, լռեց ու լուռ հեռացավ տեսիլքի նման:

Հիրավի մեծ է ՄԵԾ հայի ներդրումը հայոց մեծ եղեռնից փրկված հայ գաղթականությանն օգնելու գործին: Հիշեցի մի ծանոթ պատություն Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցի զրույցը Թումանյանի հետ, երբ վերջինս կաթողիկոսին խնդրում էր բացել Վեհարանի դռները և տեղավորել անօթևան հայ գաղթականությանը, իսկ կաթողիկոսը հրաժարվում էր, ապա կոշտ տոնով Թումանյանին է դիմում. ՙ<<Դու խոսում ես Ամենայն հայոց կաթողիկոսի հետ>>, իսկ Թումանյանը պատասխանում է. <<Խսկ դուք՝ Ամենայն հայոց բանաստեղծի հետ>>, ի վերջո տեղի է տալիս կաթողիկոսը:

Մարգարյան Նաիրա
13.03.2018, 21:33
Հովհաննես Թումանյանին

Ես կարդում եմ նրան ու ասում.-Այս հմու՛տ, հանճարեղ Լոռեցին
Հոմերի, Գյոթեի հետ մի օր՝ հավասար՝ նստել է քեֆի,
Եվ թաս է բռնել նրանց հետ, մեծարանք տվել ու առել,
Ինչպես իր պապերն են արել՝ իրար հետ խնջույքի նստելիս:

Նա մեծ էր ավելի, քան եղավ: -Երկնքի նման ընդարձակ,
Օվկիանի նման՝ իր ոգին ընդգրկել էր կյանքը անեզր:
Եվ ոգու ափերին նստած՝ նա նայում էր հայացքով պայծառ,
Եվ որսում էր երգեր ու խոհեր, և տեսնում էր չքնաղ երազներ:

Նա մեծ էր հողո՛վ, արյունո՛վ:-Արմատնե՜ր ուներ նա հողում:
Իր երգերը- գեղջուկ նաիրցու քրտինքո՛վ էր ողողում:
Հանճարեղ երգերում նրա -իր երկրի արև՛ն էր շողում:
Նա մեծ էր հողո՛վ, արյունո՛վ:-Արմատներ ուներ նա հողում:

Եղիշե Չարենց

Մարգարյան Նաիրա
14.03.2018, 23:01
Իսահակյանը մի անգամ Թիֆլիսում հայ ընտանիքի կողմից հրավիրվել է ճաշկերույթի: Եղել են բազմաթիվ հյուրեր՝բոլորն էլ <<նախապատրաստված>>: Նախապատրաստված է եղել նաև տանտիրոջ ինը տարեկան աղջիկը: Ներս է մտնում Իսահակյանը, բոլորի ձեռքը սեղմում , շոյում է փոքրիկի մազերը...Հայրը, ցույց տալու համար աղջկա աշակերտական հասունությունը, հարց է տալիս.
-Ո՞վ է այս պապիկը, բալիկ ջան:
-Հովհաննես Թումանյանը,-պատասխանում է աղջիկը:
Տիրում է մի անհարմար լռություն:
Իսահակյանը ժպտում է:
-Իրավունք ունի աղջիկը,- ասում է նա,-ես ի՞նչ եմ գրել երեխաների համար, որ աղջիկը ճանաչի ինձ...

Էլեոնորա Հովհաննիսյան
14.03.2018, 23:24

Հետաքրքիր գրառում եք կատարել,հարգելի' Նաիրա:Ինձ շատ դուր եկավ

Fuzelina Karapetyan
14.03.2018, 23:34
Որ տարիքում էլ որ կարդաս Թումանյանի ստեղծագործությունները, ամեն անգամ նորովի ես ընկալում , տխրում և ուրախանում ես նրա հերոսների հետ։ Մանկությունը սկսվում է թումանյանական բանաստեղծություններով և հեքիաթներով, պատանեկության տարիներին նա կրկին մեր ուղեկիցն է, հասուն տարիքը ևս բացառություն չէ...

Մարգարյան Նաիրա
14.03.2018, 23:48
Հետաքրքիր գրառում եք կատարել,հարգելի' Նաիրա:Ինձ շատ դուր եկավ

ՈՒրախ եմ Էլեոնորա ջան,որ գրառումը Ձեզ դուր եկավ: Ամենայն Հայոց Բանաստեղծին վերաբերվող յուրաքանչյուր պատմություն, ասույթ , կարծիք , ոտանավոր կամ հոդված ընթերցում եմ մեծ հետաքրքրությամբ ու սիրով:

Լ ի ա
15.03.2018, 00:19
Հետաքրքիր դրվագ Հովհաննես Թումանյանի և Ղազարոս Աղայանի կյանքից
1900-ական թթ. սկզբներին սրվել էին հայ-թաթարական հարաբերությունները: Թումանյանը, իր հետ վերցնելով ամենամտերիմ ընկերոջը՝ Ղազարոս Աղայանին, գնում է Ելիզավետպոլի նահանգի Ղազախ գավառ՝ բանակցությունների: Կողմերից ոչ մեկը չի ուզում զիջել: Թուրքերից մեկն առաջարկում է. «Թող ձեզնից մեկը կոխ բռնի մեր փահլևանի հետ: Թե դուք հաղթեք` ձեր ուզածով լինի, թե մենք՝ մեր ուզածով»: Խեղճ Թումանյանը, որ մի նրբիրան մարդ էր, անհանգստանում է: Բայց անմջապես տեղից կանգնում է հաղթահասակ Աղայանը և թավ մորուքն սպառնագին առաջ ցցելով ասում. «Բերեք ձեր փահլևանին»:
Մեյդան են բերում մի ջլապինդ հսկայի: Սկսվում է մենամարտը: Հուզմունքից քրտնաթոր Թումանյանը մի գլուխ բացականչում է. «Ղազար ջան կեռ տուր, Ղազար ջան կեռ տուր...», Աղայանի համբերությունը հատնում է. «Դե հերիք է, էլի, Հովհաննես, դու ինձանից վեր գցած թուրք ուզի»: Ասում է Ղազարն ու գետնով տալիս թուրքին:

Լ ի ա
15.03.2018, 00:24
Հանրաճանաչ մշակույթում
Օպերա
Արմեն Տիգրանյանի Անուշ օպերան (1912) հիմնված է Թումանյանի Անուշ (1902) պոեմի վրա[16]
Ալեքսանդր Սպենդիարյանի Ալմաստ օպերան (1930) հիմնված է Թումանյանի Թմկաբերդի առումը(1902) ստեղծագործության վրա[16]
Հետևյալ ֆիլմերը Թումանյանի ստեղծագործությունների ադապտացիաներն են՝

Ֆիլմեր
Հովհաննես Թումանյան (անգլ.) Internet Movie Database կայքում
Հովհաննես Թումանյան. «ԵՍ ՄԻՇՏ ՁԵԶ ՀԵՏ ԵՄ, ՁԵՐ ՄԵՋ ԵՄ...»

Ֆիլմեր, որոնք նկարահանվել են հիմնվելով Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների վրա։

Անուշ, Ի. Պերեստիանի, համր կինո (1930)
Գիքոր, Ա. Մարտիրոսյան, համր կինո (1934)
Տերն ու ծառան, Դ. Քեոսեյան, Հայֆիլմ (1962)
Ախթամար, Ե. Մարտիրոսյան, Հայֆիլմ (1969)
Աղքատի պատիվը, Բ. Հովհաննիսյան, Ա. Սամվելյան, Հայֆիլմ (1969)
Չախչախ թագավորը, Դ. Քեոսեյան, Հայֆիլմ (1969)
Սուտլիկ որսկանը. Արամայիս Սարգսյան, Հայֆիլմ (1969)
Սովի ժամանակից, Է. Մարտիրոսյան, Հայֆիլմ (1974)
Գիքոր. Ս. Իսրաելյան, Հայֆիլմ (1982)
Մի կաթիլ մեղրը, Հենրիկ Մալյան, ռուսերեն, Հայֆիլմ (1982)

Մուլտֆիլմեր
Մուլտֆիլմեր, որոնք նկարահանվել են Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա[19]

Շունն ու կատուն, Լև Ատամանով (1938)
Մի կաթիլ մեղրը, Վ. Պոդպոմոգով (1968)
Փարվանա, Վ. Պոդպոմոգով (1968)
Սուտլիկ որսկանը, Է. Բադալյան (1969)[20]
Ձախորդ Փանոսը, Ս. Գալստյան (1980)
Կիկոսի մահը, Ռոբերտ Սահակյանց (1986)
Քաջ Նազարը, Ռոբերտ Սահակյանց (1986

Մարգարյան Նաիրա
15.03.2018, 00:38

Շնորհակալություն, հարգելի Լիա, թեմային անդրադառնալու և հետաքրքիր գրառումների համար:

Էմմա Խաչատրյան
15.03.2018, 00:40
Հ․Թումանյանի կինը բողոքում է,որ ամուսինը ընդհանրապես տանը չի լինում:
– Դե գոնե տաս գիշեր տանը եղել եմ… (նրանք տաս երեխա ունեին):

Էմմա Խաչատրյան
15.03.2018, 00:44
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ / Քառյակներ/

Անց կացա՜ն…
Օրերս թըռան,ա՜նց կացա՜ն.
Ախ ու վախով,դարդերով
Սիրտըս կերա՜ն,ա՜նց կացա՜ն:
* * *
Քանի՜ ձեռքից եմ վառվել,
Վառվել ու հուր եմ դառել,
Հուր եմ դառել,լույս տվել,
Լույս տալով եմ սպառվել:
* * *
Հիմա բացե՜լ են հանդես
Երգիչները իմ անտես.
Ջա՜ն, հայրենի ծղրիդներ,
Ո՞վ է լսում հիմի ձեզ:
* * *
Ու՞ր կորա՜ն…
Մոտիկներս ու՞ր կորա՜ն,
Ինչքան լացի,ձեն ածի`
Ձեն չտվին,լու՜ռ կորան:
* * *
Երկու դարի արանքում,
Երկու քարի արանքում,
Հոգնել եմ նոր ընկերի
Ու հին ցարի արանքում:
* * *
Ծով է իմ վիշտն անափ ու խոր,
Լիքն ակունքով հազարավոր.
Իմ զայրույթը լիքն է սիրով,
Իմ գիշերը` լիքն աստղերով:
* * *
Հին աշխարհքը ամեն օր
Հազար մարդ է մտնում նոր,
Հազար տարվան փորձն ու գործ
Սկսվում է ամեն օր:
* * *
Զուր եմ փախչում,ինձ խաբում,
Հազար կապ է ինձ կապում.
Ամենքի հետ ապրում եմ,
Ամենքի չափ տառապում:
* * *
Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել,
Վատը`լավ եմ տեսել ես:
* * *
Հոգիս`տանը հաստատվել,
Տիեզերքն է ողջ պատել.
Տիեզերքի տերն եմ ես,
Ո՞վ է արդյոք նկատել:
* * *
Ո՜նց է ժպտում իմ հոգին
Չարին, բարուն,ամենքին.
Լույս է տալիս ողջ կյանքիս
Ու էն ճամփիս անմեկին:
* * *
Լինե՜ր հեռու մի անկյուն,
Լինե՜ր մանկան արդար քուն,
Երազի մեջ երջանիկ,
Հաշտ ու խաղաղ մարդկություն:

Մարգարյան Նաիրա
15.03.2018, 00:48
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ / Քառյակներ/

Անց կացա՜ն…
Օրերս թըռան, ա՜նց կացա՜ն.
Ախ ու վախով, դարդերով
Սիրտըս կերա՜ն, ա՜նց կացա՜ն:
* * *
Քանի՜ ձեռքից եմ վառվել,
Վառվել ու հուր եմ դառել,
Հուր եմ դառել, լույս տվել,
Լույս տալով եմ սպառվել:

Շնորհակալ եմ , Էմմա ջան, թեմային մշտապես անդրադառնալու և նյութեր տեղադրելու համար:

Մարգարյան Նաիրա
15.03.2018, 01:06
Թումանյանի ամբողջ ստեղծագործության, նրա չափածոյի, արձակի, հոդվածների ու նամակների վրա սավառնում է մի լավատես, կենսահաստատ , օլիմպիական վսեմ շունչ:
Այս է, որ կոչվում է Թումանյանի աշխարհը:
Այստեղ կա և՛ դառնություն, և՛ ցավ, և՛ հայոց վշտի ծովում լողացող մի տառապող հոգի, նախապաշարումներից խելագարված Սաքո, սիրուց խելագարված Անուշ, մեծ քաղաքի հիվանդանոցում մարող Գիքոր, և՛ Գառնիկ ախպեր, և՛ Առյուծ Մհեր, հարսանիք ու մենամարտ, եղեռն ու հոգեհանգիստ...
ՈՒ այս ամենը ՝ մարդու, իր, բանաստեղծի ձեռքով ստեղծված աշխարհի վրա սավառնում է Թումանյանի օլիմպիական, աստվածային շունչը և իր ժպտացող ոգին...

Մարգարյան Նաիրա
15.03.2018, 16:42
Որ տարիքում էլ որ կարդաս Թումանյանի ստեղծագործությունները, ամեն անգամ նորովի ես ընկալում , տխրում և ուրախանում ես նրա հերոսների հետ։ Մանկությունը սկսվում է թումանյանական բանաստեղծություններով և հեքիաթներով, պատանեկության տարիներին նա կրկին մեր ուղեկիցն է, հասուն տարիքը ևս բացառություն չէ...

Հարգելի Ֆուզելինա, տեղին է ասված, որ ամեն մանկան հետ ծնվում է Թումանյանը, նրա հետ հասակ առնում, նրան ուղեկցում մինչև խոր ծերություն:

Էմմա Խաչատրյան
15.03.2018, 16:51
Հովհաննես Թումանյանը սիրելի պոետն է ո՛չ միայն իր ժողովրդի,նա այդպիսին է դարձել նաև եղբայրական մյուս
ժողովուրդների և ամենից առաջ վրաց ժողովրդի համար:
Վրաստանում Հովհաննես Թումանյանը ամենից ավելի ժողովրդականություն վայելող ու սիրված պոետներից մեկն է:
Նրա երկերը խոր կերպով թափանցել են ընթերցող մասսաների մեջ:Նրա լավագույն երկերը թարգմանված են վրացերեն
լեզվով: Նրան ուսումնասիրում են մեր դպրոցներում:Նրա բանաստեղծություններն արտասանվում են,երգվում:
ՍԱՆԴՐՈ ԷՈՒԼԻ

Նրան,ով գրել է «Մի կաթիլ մեղրը»,«Շունն ու կատուն»,«Մուկիկի մահը»`իրոք որ չի կարելի համաշխարհային արվեստի
առաջնակարգ վարպետի շարքը չդասել:
Կ.ՉՈՒԿՈՎՍԿԻ

...Հովհաննես Թումանյանի գրեթե բոլոր գրվածքները կարելի է այս կամ այն ձևով երաժշտության վերածել,այնքան
տրամադրող ու հնչուն են դրանք։Մեր բանաստեղծներից և ո՛չ մեկը այնքան չի օգտագործվել կոմպոզիտորների կողմից,
որքան Հովհաննես Թումանյանը:
Ա.ՏԻԳՐԱՆՅԱՆ

Հմայիչ էր Հովհաննես Թումանյանը որպես բանաստեղծ ու մարդ:Նա իր մեջ կրում էր ժողովրդի լավագույն գծերը-գրականության
մեջ սեր դեպի ժողովրդական ստեղծագործությունը,իսկ կյանքում լայն հյուրասիրություն և սեր դեպի իր ընտանիքն ու երեխաները:
...Այժմ,նոր կյանքի կերտման այս դարաշրջանում,անցյալի ֆոնի վրա մեծ բանաստեղծի կերպարանքն ավելի ու ավելի է ցայտուն
ելնում որպես փայլող գագաթ:
Մ.ՍԱՐՅԱՆ

Մարգարյան Նաիրա
15.03.2018, 17:07
Թումանյանն ամբողջ կյանքում իրեն շրջապատել է լավ մարդկանցով և եղել է իր իսկ ստեղծած շրջանի հոգին ու ոգին:Ձեռքը բաց մարդ է եղել, սիրել է քեֆ ու խրախճանք:Մի բաժակ խմել է, երեք շիշ քեֆ է արել:Մակինցյանը,որ թաս է բռնել և՛ Թումանյանի , և՛ Իսահակյանի ու Չարենցի հետ , վկայում է,որ Թումանյանն այս գործում անգերազանցելի է եղել ոչ թե քանակական, այլ որակական առումով:
Շենշող, սրամիտ, հմայիչ Թումանյանը եղել է ոչ միայն ամենայն հայոց բանաստեղծ, այլև ամենայն հայոց թամադա:
Ահա Տերյանի վկայությունը.

Թումանյանի պալատում
Ով որ քեֆի չի նստել,
Նա չի տեսել դեռ խնդում,
Աշխարհ չի տեսել:

Այնքան մեծ է<< քեֆի նստող >>Թումանյանի համբավը, որ Չարենցը , կապելու համար մեծ բանաստեղծին համաշխարհային մեծությունների հետ, նրան պատկերում է ահա այսպես.

...Այս հմու՛տ, հանճարեղ Լոռեցին, Հոմերի,Գյոթեի հետ մի օր՝ հավասար նստել է քեֆի,
Եվ թաս է բռնել նրանց հետ , մեծարանք տվել ու առել:

Մարգարյան Նաիրա
15.03.2018, 17:15
Հիրավի մեծ է ՄԵԾ հայի ներդրումը հայոց մեծ եղեռնից փրկված հայ գաղթականությանն օգնելու գործին: Հիշեցի մի ծանոթ պատություն Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցի զրույցը Թումանյանի հետ, երբ վերջինս կաթողիկոսին խնդրում էր բացել Վեհարանի դռները և տեղավորել անօթևան հայ գաղթականությանը, իսկ կաթողիկոսը հրաժարվում էր, ապա կոշտ տոնով Թումանյանին է դիմում. ՙ<<Դու խոսում ես Ամենայն հայոց կաթողիկոսի հետ>>, իսկ Թումանյանը պատասխանում է. <<Խսկ դուք՝ Ամենայն հայոց բանաստեղծի հետ>>, ի վերջո տեղի է տալիս կաթողիկոսը:

Հարգելի Հերմինե, շնորհակալություն այս հիշարժան և կարևոր գրառման համար:

Էմմա Խաչատրյան
15.03.2018, 17:30
Վերնատուն

Վերնատուն,19-րդ դարի վերջի, 20-րդ դարի սկզբի հայ գրական ակումբ-խմբավորում, որը հիմնվել էր Հովհաննես Թումանյանի
կողմից 1899 թվականին։ Խմբավորման հանդիպումները տեղի էին ունենում Թումանյանի բնակարանում՝ Թիֆլիսի Բեհրության
փողոց № 44 տան ամենավերին՝ չորրորդ հարկում (վերնատանը)։ Վերնատան մշտական անդամները շաբաթը մեկ-երկու անգամ
հավաքվում էին Հովհաննես Թումանյանի տանը՝ իրար տեսնելու, զրույց անելու։ Այս հանդիպումների ընթացքում մեծ գրողները
ընթերցում ու քննարկում էին համաշխարհային գրականության դասական և նոր հեղինակների գործերը,ինչպես նաև իրենց
գործերն էին ներկայացնում ընդհանուր քննադատման։Վերնատունը ապրեց 7-8 տարի. անդամների բացակայության և ցրվածության
հետևանքով նա դադարեց գոյություն ունենալուց 1908 թվականի վերջին։
«Վերնատունը» դարձել է «Հայ գրողների կովկասյան ընկերության»հիմնաքարը։
Վերնատան մշտական անդամներն էին՝
Ղազարոս Աղայան
Հովհաննես Թումանյան
Ավետիք Իսահակյան
Լևոն Շանթ
Դերենիկ Դեմիրճյան
Նիկոլ Աղբալյան

Մշտական անդամներից բացի,Վերնատան հանդիպումներին առիթից առիթ ներկա են եղել նաև այլ բազում հայ գրողներ,
արվեստագետներ, պատմաբաններ, լեզվաբաններ կամ գրականասեր մարդիկ՝ Պերճ Պռոշյանը,Մուրացանը,Վրթանես
Փափազյանը,Կոմիտասը,նկարիչներ՝ Գևորգ Բաշինջաղյանը, Փանոս Թերլեմեզյանը և այլք։
https://hy.wikipedia.org/wiki/%D5%8E%D5%A5%D6%80%D5%B6%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%B6

Էլեոնորա Հովհաննիսյան
15.03.2018, 17:36
Տիեզերքում աստվածային
մի ճամփորդ է իմ հոգին.
Երկրից անցվոր, երկրի փառքին
անհաղորդ է իմ հոգին.
Հեռացել է ու վերացել
մինչ աստղերը հեռավոր,
Վար մնացած մարդու համար
արդեն խորթ է իմ հոգին:

Էլեոնորա Հովհաննիսյան
15.03.2018, 17:39
Նրա կախարդական գրիչը ուր դիպավ, կատարվեց իսկական արվեստի հրաշքը-լինի առակ թե քառյակ, հեքիաթ թե պատմվածք, հովվերգություն թե վիպերգություն:
...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար:
Մեծ է նաև նրա կատարած քաղաքական դերը:
Կովկասյան ժողովուրդների եղբայրացման ջատագովներից ամենից մեծն եղավ նա իր հզոր խոսքով և օրինակով: Եվ որպես այդպիսին, անմոռանալի պիտի մնա նրա հոյակապ պատկերը:
ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆ

Վ. Հովհաննիսյան
15.03.2018, 17:59
Հովհաննես Թումանյանը ճառագայթող մարդ էր: Բանաստեղծ` ոչ միայն գրչով, այլև իր անձով, իր կյանքով և կենցաղով: Անսպառ վեհանձնության տպավորություն մը կգործեր, որովհետև անիկա ինքզինքը կշռայլեր անհաշիվ: Կյանքի դժվարին ճամբաներու վրա կքալեր ձեռքերը բեռնավոր գանձերով և շնորհներով: Հարուստ էր և զեղուն բարոյական ուժերով, գերակշիռ ուժերով, որովհետև նաև իր մղիչ ուժը սերն էր:
Բայց ոչ արդի սերունդը, որ գալիք սերունդները չեն մոռանար զինքը: Վերագնահատման ամենախիստ բովերեն Հովհաննես Թումանյանի անձը և երկը դուրս կուգան անեղծ և պայծառ: Անիկա իր էության ամենաբարձր արտահայություններով միշտ պիտի մնա ներկա և թերևս պիտի ըլլա միակ հաստատ օղակը, որ ապագան պիտի կապե անցյալին:
Զ. ԵՍԱՅԱՆ

Էլեոնորա Հովհաննիսյան
15.03.2018, 18:05
Հովհաննես Թումանյանի հեքիաթները:
https://lib.armedu.am/resource/22799

Վ. Հովհաննիսյան
15.03.2018, 18:08
Թումանյանի 10 իրերը

Հովհաննես Թումանյան՝ ամենայն հայոց բանաստեղծ։ Ծնվել է 1869 թվականին՝ Դսեղում, մահացել՝ 1923-ին՝ Մոսկվայում: Թումանյանի թիֆլիսյան տնից գրողի բոլոր իրերը 9 մեծ բեռնատարով 1953 թվականին Երեւան տեղափոխվեցին, որտեղ բանաստեղծի կնոջ եւ աղջիկների ջանքերով «վերստեղծվեց» թիֆլիսյան տունը:

1. Օլգայի երգարանը

Ժամանակի բոլոր աղջիկների նման երգարան էր պահում նաեւ Օլգան՝ Հովհաննես Թումանյանի կինը: Երգարանում մի բանաստեղծություն կա, որը երկու տարբեր ձեռագրերով է գրված: Օլգան իր հուշերում պատմում է, որ երբ իրենք դեռ նշանված էին, Թումանյանը մի երեկո գալիս է իրենց տուն եւ տեսնում երգարանը: Երբ Թումանյանը ներս է մտնում, այդ պահին Օլգան գրի էր առնում Ռաֆայել Պատկանյանի «Անվերջ գանգատներ» բանաստեղծությունը: Թումանյանն Օլգայից վերցնում է գրիչն ու բանաստեղծության մի քանի տունը ինքն է գրում, այնուհետեւ ստորագրում է: Օլգա Թումանյանի երգարանում երիտասարդ Հովհաննեսի ամենավաղ ստորագրություններից մեկն է:

2. Ամերիկյան արտադրության կոշիկները
Թումանյանի՝ ամերիկյան արտադրության տնային կոշիկները հաճախ էին հայտնվում Թիֆլիսի հայկական թատրոնի դերասանների ոտքերին: Իսկ կոշիկները հայ դերասանները Թումանյանից փոխարինաբար վերցնում էին Համլետի դերը խաղալու համար: Ներկայացման ժամանակ այս կոշիկներն էր կրում նաեւ բանաստեղծի մտերիմ ընկեր եւ Պոլսից Թիֆլիս տեղափոխված երիտասարդ դերասան Կարապետ Գալֆայանը, ով Շեքսպիրի Համլետի դերը փայլուն էր կատարում:

3. Ճապոնական ջեռակները

Ցուրտ եղանակին գրողին միշտ ձեռքերը գրպանում էին տեսնում: Հովհաննես Թումանյանը շատ «մրսկան» էր, բայց միայն հագուստի կտորը չէր, որ ծածկում էր նրա ձեռքերն ու տաք պահում դրանք: Գրպանի ջեռակները, կարծես, հենց իր համար արտադրված լինեին: Ճապոնական արտադրության ջեռակները գործում էին ներսում այրվող ածուխի մեխանիզմով: Դրանք միշտ Թումանյանի վերարկուի գրպանում էին՝ բանաստեղծի ձեռքերը տաք պահելու համար:

4. Հայուհու գլուխը

Վրացի նկարիչ Լադո Գուդիաշվիլին Հովհաննես Թումանյանի հետ ծանոթացավ 1917 թվականին՝ իր եւ Սաշա Բաժբեուկ-Մելիքյանի նկարների ցուցահանդեսի առաջին օրը: Շիրվանզադեի մուտքն արդեն նկատել էին, բայց նրանց հատկապես գրավեց բանաստեղծի քայլքը, որն ուղղվում էր դեպի սրահ: Երբ Թումանյանը փնտրում էր նկարների հեղինակներին, Լադոն եւ Սաշան, առանց երկար ձգելու, մոտենում են նրան: Լադո Գուդիաշվիլին իր հուշերում պատմում է, որ այդ օրը ցուցահանդեսի ամենասպասված հյուրը գնեց Բաժբեուկ-Մելիքյանի «Հայուհու գլուխը» կտավը: Այդ հանդիպման եւ ծանոթության վկան էլ մինչ օրս փակցված է Թումանյանի երեւանյան թանգարանի պատին:

5. «Իլյա Մուրոմեց» պահարանը

Մի անգամ դստեր՝ Աշխենի հետ փողոցով անցնելիս, Թումանյանը նկատում է վաճառքի հանված պահարան, որը շատ է հավանում: 80 ռուբլի. ահա, թե որքան էր պահանջվում միանգամից բանաստեղծի «սիրտը գրաված» պահարանը ձեռք բերելու համար: Թումանյանը պահանջված 80 ռուբլին չուներ: Վերադառնում է տուն ու շատ արագ թարգմանում Իլյա Մուրոմեցի մասին ռուսական բիլինան: Հոնորարով էլ գնում է պահարանը, որը տանն հենց այդպես էլ անվանում էին՝ «Իլյա Մուրոմեց»:

6. Քառյակների տուփն ու թախտը

Ընդամենը մի քանի տողում կյանքի ողջ փիլիսոփայությունն արտահայտած գրողն իր քառյակները ստեղծում էր թախտին պառկած: Թումանյանի «հոգու կենսագրությունները» ծնվեցին բանաստեղծի կյանքի վերջին տարիներին: Հիվանդ էր, թույլ էր զգում իրեն, ինչի համար էլ գրում էր պառկած: Կողքին միշտ թուղթ ու մատիտ կար, որպեսզի մուսան «կողքով չանցներ»: Ողջ գիշերը գրում էր, իսկ պատին հատուկ քառյակների համար տուփն էր փակցված, ուր հայտնվում էին «նորածինները»:

7. Արծաթյա նոթատետրը

Թումանյանի 50-ամյակը տանն առանձնապես չնշեցին: Հենց սկզբից էր հրաժարվել: Ուրախությունների տրամադրություն չուներ՝ ընտանեկան կորուստների պատճառով: Թումանյանի տանը չնշվեց հոբելյանը, սակայն ժողովուրդը չէր մոռացել ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը. տոնական միջոցառումներ եղան տարբեր վայրերում: Այդ օրերին Թումանյանին իրենց մոտ են հրավիրում նաեւ Լոռեցիների հայրենակցական միության անդամները: «Գնում եմ լոռեցիների քեֆին, շաշերը հավաքվել են»,- ասում է Թումանյանը: Բանաստեղծի կրտսեր դուստրը՝ Թամարը, արձագանքում է. «Ամենամեծ լոռեցին ես, ուրեմն ամենամեծ շաշն ես»: Այդ օրվանից, բացի դստեր հուշերից, կա եւս մեկ վկա: Միության անդամները Թումանյանին էին նվիրել արծաթյա նոթատետր՝ վրան փորագրված «Հայրենի Լոռու անզուգական երգիչ, սիրելի Հովհաննես Թումանյանին»:

8. Ցուլի արձանը

Թումանյանը այնքան չէր սիրում իր ծննդյան տոնը, որքան անվանակոչությանը: 1917 թվականի հունվարի 14-ը ձյունառատ օր էր: Երկու տասնյակից ավելի երիտասարդ գրողներ հավաքվել էին իրենց ընկերոջ տանն ու որոշել նվեր մատուցել մեծն բանաստեղծին: Գնել էին ցուլի սեւ արձան՝ վրան բրոնզե աղջիկ: Որոշում են նվերը փոխանցել երեք կին գրողի միջոցով: Թումանյանի մոտ նրանց գնալուց շատ չանցած ներս է մտնում բանաստեղծի պատվիրակն ու փոխանցում նրա գրությունը. «Եթե բոլորդ չգաք՝ նվերը ետ կուղարկեմ»: Երիտասարդ գրողներն ամաչելով բարձրանում են Թումանյանի տան մարմարե աստիճանները, որտեղ մեծ դահլիճում նրանց ընդառաջ է գալիս նա: Քիչ անց արդեն պարում էին՝ թեւ-թեւի տված Զորավար Անդրանիկը, Շիրվանզադեն, ինչպես նաեւ նրանց միացած երիտասարդները:

9. 13 պահարաններում պահվող գրքերը

«Խնդրում եմ չծխել եւ գիրք չխնդրել»: Թումանյանն այս գրությունը փակցրել էր իր գրադարանի պատին: Բանաստեղծը կանոնավոր կրթություն չէր ստացել, բայց ամենախորը գիտելիքներ ունեցող գրողներից մեկն էր: Այդ գիտելիքները նա ստացել էր ինքնակրթությամբ: Իր կարճատեւ ու դժվար կյանքի ընթացքում նա 10 հազար գիրք էր հավաքել: Թումանյանի 10 հազար գրքից 8150-ն է պահպանվել: 2000 գիրք վերցրել ու չէին վերադարձրել: Որպեսզի այլեւս չտեսնեն ու գիրք չխնդրեն, նա 13 պահարանների ապակիները ծածկել էր նկարներով: Իսկ գրքերը չէր սիրում տալ միայն դառը փորձի պատճառով:

10. Պատի դեղատուփն ու Թումանյանի սիրտը

Թումանյանի թիֆլիսյան տան պատին դեղերի փոքրիկ պահարան կար: Գրողի մահից հետո, սակայն, դեղատուփում դեղեր չէին պահվում: Դրանում մինչեւ անցյալ դարի 40-ականները պահվում էր բանաստեղծի սիրտը: Թումանյանը մահացավ Մոսկվայում՝ հիվանդանոցում: Նրա հետ էին 10 երեխաներից երեքը: Թումանյանի մահից հետո նրա որդին դիահերձարանից վերցնում է հոր սիրտը: Արեգը եղբորը նամակ է գրում. «Ես չուզեցի՝ հայրիկի բարի սիրտը թափեն: Թաքուն վերցրեցի»: Թիֆլիսում գրողին հուղարկավորում են, իսկ սիրտը՝ ավելի քան 20 տարի պահում տանը:

Այն սենյակում, որտեղ դեղատուփն էր, Թումանյանի մահից հետո մի գիշեր է անցկացնում գրող Ավետիք Իսահակյանը: Թումանյանն ու Իսահակյանն այդ տանը չէին հանդիպել: Թիֆլիս այցելած Իսահակյանը գալիս է Թումանյանի ընտանիքին հյուր, զրույցի են բռնվում, եւ ուշ ժամի պատճառով նա որոշում է մնալ: Պառկում է թախտին ու ամբողջ գիշեր չի կարողանում քնել: Առավոտյան վեր է կենում հոգնած, Թումանյանի տղան ներս է մտնում եւ ասում, որ դեղատուփում Թումանյանի սիրտն է պահվում: Իսահակյանը հասկանում է անքնության պատճառը. «Ամբողջ գիշեր Օհաննեսի սրտի հետ էի, դրա համար էլ չքնեցի»: Շատ հուզված դուրս է գալիս սենյակից եւ խորհուրդ է տալիս տանը չպահել սիրտը:

Թումանյանի սիրտը հասնում է Երեւանի Բժշկական ինստիտուտ, ուր բանաստեղծի կինը համաձայնում է ուղարկել՝ հիշելով Իսահակյանի խորհուրդը: Բանաստեղծի սիրտը հուղարկավորվում է 1994 թվականին՝ Դսեղի հայրական տան բակում:

Մարգարյան Նաիրա
15.03.2018, 18:13

Շնորհակալություն, հարգելի Հովհաննիսյան, շատ հետաքրքիր տեղեկատվության համար:

Էլեոնորա Հովհաննիսյան
15.03.2018, 18:16
Մարոն

http://www.tarntercum.ru/2016/05/tumanyan-maron.html

I

Մեր գյուղն էն է, որ հըպարտ,
Լեռների մեջ միգապատ,
Խոր ձորերի քարափին՝
Ձեռը տըված ճակատին՝
Միտք է անում տըխրադեմ․
Ի՞նչ է ուզում՝ չըգիտեմ․․․
Պաս չենք էնտեղ մենք ուտում,
Ու ջերմեռանդ աղոթում,
Ժամ ենք գնում ամեն օր․

Բայց միշտ ցավեր նորանոր,
Միշտ մի աղետ, մի վընաս
Գալիս են մեզ անպակաս։
Ահա պատմեմ ձեզ մի դեպք,
Մի պատմություն, որ երբեք
Հիշատակով տըխրալի
Սըրտիս հանգիստ չի տալի։

II

Մեր գյուղից վեր մինչ էսօր
Կա ուռենի մի սըգվոր։
Մեծ անտառից նա զատված,

Մարդու կացնից ազատված՝
Կանգնած է դեռ ու շոգին
Հով է տալի մըշակին։
Գիժ, լեռնային մի վըտակ
Խոխոջում է նըրա տակ,
Խաղում կանաչ մարգերին։
Էն առվակում կեսօրին,
Երբոր շոգից նեղանում,
Գընում էինք լողանում։
Տըկլոր, աշխույժ խըմբակով,

Աղաղակով, աղմուկով
Խաղում էինք, վազվըզում
Գույն-գույն մանրիկ ավազում։
Կամ հետևում հևիհև
Թիթեռնիկին ոսկեթև,
Ու միշտ հոգնած ժամանակ,
Էն մենավոր ծառի տակ
Նըստում տըխուր մի քարի,
Գերեզմանին Մարոյի․․․

Մարո՜, անբա՜խտ, վաղամե՜ռ,

Դու մանկության իմ ընկեր,
Ո՜րքան ենք մենք խաղացել,
Իրար սիրել ու ծեծե՜լ․․․

III

Ժիր էր Մարոն, դուրեկան,
Նոր էր իննը տարեկան,
Նըրանց տունը երբ մի օր
Եկան երկու եկավոր։
Ու Մարոյի մայրիկը
Երբ որ բերավ, դրավ լիքը
Խոնչեն նըրանց առաջին,

― Շնորհակալ ենք մենք, ասին․
Տաշտներըդ լի հաց լինի,
Դուռներըդ միշտ բաց լինի․
Հաց չենք ուզում ձեզանից,
Հող տըվեք մեզ ձեր տանից․․․
Էն ժամանակ Մարոյի
Հայրիկն առավ արաղի
Լիքը բաժակն ու ասաց․
― Կամքըդ լինի, տեր աստված․․․
Նըշանեցին Մարոյին,

Տըվին չոբան Կարոյին։

IV

Չոբան Կարոն սարերի
Մի հովիվ էր վիթխարի․
Բոյ-բուսաթին նայելիս
Մարդու զարզանդ էր գալիս․
Բայց զոքանչը անսահման
Սիրում, փարում էր նըրան։
Շատ էր սիրում և Մարոն․
― Լավն է, ասում էր, Կարոն,
Բերում է ինձ ամեն օր

Կանփետ, չամիչ ու խընձոր․․․

V

Մին էլ Կարոն աղմուկով
Եկավ զուռնով-թըմբուկով,
Ու Մարոյին զուգեցին,
Երեսին քող ձըգեցին,
Հինա դըրին ձեռքերը․․․
Եկավ խաչով տերտերը,
Տարավ ժամում կանգնեցրեց․
― Տե՞ր ես, որդյա՛կ, հարցըրեց։
― Տեր եմ, ասավ մեր Կարոն,

Լուռ կանգնած էր միշտ Մարոն…
Հայրն էլ եկավ ու ծեսին
Էսպես օրհնեց իր փեսին․
― Ջաղացիդ միշտ հերթ լինի,
Մեջքըդ ամուր բերդ լինի․․․
Իսկ երբ հնչեց «տարան-հա՜»-ն,
Նըրան փեսի տուն տարան։
Պսակեցին Մարոյին,
Տըվին չոբան Կարոյին։

VI

Թե գըրբացի չար ջանքով,

Գիր ու կապով, բըժժանքով
Մանուկ սիրտը կըտրեցին,
Կամ թե նըրա հանդերձին,
Էն անհոգի չար ջադուն
Քըսեց գիլի ճըրագուն…
Էդ չիմացավ ոչ ոք պարզ,
Միայն փոքրիկ նորահարս
Մարոն ատեց իր մարդուն․
Փախավ, եկավ ետ հոր տուն։
Եկավ լացեց նա վըշտոտ․

― Ես չեմ գընալ նրա մոտ․
Ես սիրում եմ մայրիկին,
Ես չեմ ուզում լինեմ կին․․․

VII

Հայրիկն էնժամ բարկացավ,
Ծեծեց նըրան ու ասավ․
― Դու՛րս իմ տանից, սևերե՛ս,
Ետ չընայես դեպի մեզ,
Ոտ չըդնես էլ տունըս,
Մըրոտեցիր անունս․․․
Լալով, ծածկած իր դեմքը,

Թողեց Մարոն հոր շեմքը։

VIII

Ու հալածված իր հորից,
Փախած չոբան Կարոյից,
Սոված, պատռած շորերով,
Կորչում էր նա օրերով։
Կուչ էր գալիս խըղճալի
Օջախի շուրջ օտարի
Կամ թափառում մեն-մենակ
Մեր հանդերում շարունակ։

IX

Շատ ամիսներ անց կացան․․․

Դիմաց սարից մի չոբան
Ձեն էր տալիս մի օր մեզ,
Թե՝ իմացե՛ք, որ էսպես
Կարմիր շորով մի խիզան
Ընկավ ձորը, մի կածան․․․
Դուրս թափվեցինք մենք գյուղից,
Հեռու կանգնած, երկյուղից,
Տեսանք՝ ահեղ էն ձորում
Ոնց էր լալիս ու գոռում
Մարոյի հայրն ալևոր,

Մայրը ճըչում սըգավոր։
Շատ լաց եղավ և Կարոն․․․
Մեռա՜վ, գնաց մեր Մարոն։

X

Սակայն անբախտ նըրա դին
Պապի կողքին չըդըրին։
Գյուղից հեռու մինչ էսօր
Կա ուռենի մի սըգվոր։
Էն մենավոր ծառի տակ
Փոս փորեցին մի խորին,
Առանց ժամ ու պատարագ

Մեջը դըրին Մարոյին,
Էն սև քարն էլ տաշեցին,
Բերին վըրեն քաշեցին։

XI

Շատ եմ տեսել, երբ սըգվոր
Մայրը մենակ, սևաշոր,
Կորանալով էն քարին՝
Ձեն էր տալիս Մարոյին․
― Ո՞վ քեզ ծեծեց, Մարո ջա՜ն,
Ո՞վ անիծեց, Մարո ջա՜ն,
Ո՞ւր փախար դու, Մարո ջա՜ն,

Տուն արի՛, տո՜ւն, Մարո ջա՜ն,
Խո՛ր ես քընել, Մարո ջա՜ն,
Չե՛ս զարթնում էլ, Մարո ջա՜ն․․․
Կորանալով էն քարին՝
Ձեն էր տալիս Մարոյին․
Խունկ էր ծըխում, մոմ վառում,
Որ գիշերվան խավարում
Փայփըլում էր մեն-մենակ
Հեռվից երկար ժամանակ։

http://www.tarntercum.ru/2016/05/tumanyan-maron.html

Մարգարյան Նաիրա
15.03.2018, 18:42
Տասը երեխա է ունեցել մեր հմուտ Լոռեցին և հայտնի է ,որ նա եղել է սիրող հայր: Ամեն մի բառի մեջ մի աշխարհ տեսնողը , դժվար չէ ենթադրել, որ ամեն մի երեխայի մեջ քանի աշխարհ է տեսել:
-Էսպես էլ բա՞ն կլինի, չեմ կարող ապրել առանց երեխաների,-գանգատվել է նա մի անգամ:
Եղել է նաև սիրող ամուսին:
Սակայն միասեր չի եղել Թումանյանը: ՈՒնեցել է նա<< հոգեկան >> հափշտակություններ:
1901 թվականին նա գնում է ՈՒրավել՝հանգստանալու:
Եվ ահա՝
<<Սաստիկ զգալի էր ինձ համար մի կրթված կնոջ բացակայությունը, և Աստված հասցրեց:Մոտ օրերս եկավ մի ծանոթ ընտանիք, մի ջահել տիկին և ՈՒրավելի անտառը կենդանացավ նրա սրտալի ծիծաղով ու երգերով>>:
Թե ի՞նչ կրթության տեր է եղել այս <<ջահել տիկինը>>, Թումանյանը չի գրում, բայց վկայում է, որ՝
<<Շատ դուրեկան երգել գիտի և, ինքն էլ մի շատ սիրալիր ու զգայուն տիկին է, և ահա ես կավալերություն եմ անում բնության ծոցում և դաշտերից վայրենի ծաղիկներ եմ քաղում նրա համար >>:

Մարգարյան Նաիրա
15.03.2018, 22:37
Մարոն

http://www.tarntercum.ru/2016/05/tumanyan-maron.html

I

Մեր գյուղն էն է, որ հըպարտ,
Լեռների մեջ միգապատ,
Խոր ձորերի քարափին՝
Ձեռը տըված ճակատին՝
Միտք է անում տըխրադեմ․
Ի՞նչ է ուզում՝ չըգիտեմ․․․
Պաս չենք էնտեղ մենք ուտում,
Ու ջերմեռանդ աղոթում,
Ժամ ենք գնում ամեն օր․

Բայց միշտ ցավեր նորանոր,
Միշտ մի աղետ, մի վընաս
Գալիս են մեզ անպակաս։
Ահա պատմեմ ձեզ մի դեպք,
Մի պատմություն, որ երբեք
Հիշատակով տըխրալի
Սըրտիս հանգիստ չի տալի։

II

Մեր գյուղից վեր մինչ էսօր
Կա ուռենի մի սըգվոր։
Մեծ անտառից նա զատված,

Մարդու կացնից ազատված՝
Կանգնած է դեռ ու շոգին
Հով է տալի մըշակին։
Գիժ, լեռնային մի վըտակ
Խոխոջում է նըրա տակ,
Խաղում կանաչ մարգերին։
Էն առվակում կեսօրին,
Երբոր շոգից նեղանում,
Գընում էինք լողանում։
Տըկլոր, աշխույժ խըմբակով,

Աղաղակով, աղմուկով
Խաղում էինք, վազվըզում
Գույն-գույն մանրիկ ավազում։
Կամ հետևում հևիհև
Թիթեռնիկին ոսկեթև,
Ու միշտ հոգնած ժամանակ,
Էն մենավոր ծառի տակ
Նըստում տըխուր մի քարի,
Գերեզմանին Մարոյի․․․

Մարո՜, անբա՜խտ, վաղամե՜ռ,

Դու մանկության իմ ընկեր,
Ո՜րքան ենք մենք խաղացել,
Իրար սիրել ու ծեծե՜լ․․․

III

Ժիր էր Մարոն, դուրեկան,
Նոր էր իննը տարեկան,
Նըրանց տունը երբ մի օր
Եկան երկու եկավոր։
Ու Մարոյի մայրիկը
Երբ որ բերավ, դրավ լիքը
Խոնչեն նըրանց առաջին,

― Շնորհակալ ենք մենք, ասին․
Տաշտներըդ լի հաց լինի,
Դուռներըդ միշտ բաց լինի․
Հաց չենք ուզում ձեզանից,
Հող տըվեք մեզ ձեր տանից․․․
Էն ժամանակ Մարոյի
Հայրիկն առավ արաղի
Լիքը բաժակն ու ասաց․
― Կամքըդ լինի, տեր աստված․․․
Նըշանեցին Մարոյին,

Տըվին չոբան Կարոյին։

IV

Չոբան Կարոն սարերի
Մի հովիվ էր վիթխարի․
Բոյ-բուսաթին նայելիս
Մարդու զարզանդ էր գալիս․
Բայց զոքանչը անսահման
Սիրում, փարում էր նըրան։
Շատ էր սիրում և Մարոն․
― Լավն է, ասում էր, Կարոն,
Բերում է ինձ ամեն օր

Կանփետ, չամիչ ու խընձոր․․․

V

Մին էլ Կարոն աղմուկով
Եկավ զուռնով-թըմբուկով,
Ու Մարոյին զուգեցին,
Երեսին քող ձըգեցին,
Հինա դըրին ձեռքերը․․․
Եկավ խաչով տերտերը,
Տարավ ժամում կանգնեցրեց․
― Տե՞ր ես, որդյա՛կ, հարցըրեց։
― Տեր եմ, ասավ մեր Կարոն,

Լուռ կանգնած էր միշտ Մարոն…
Հայրն էլ եկավ ու ծեսին
Էսպես օրհնեց իր փեսին․
― Ջաղացիդ միշտ հերթ լինի,
Մեջքըդ ամուր բերդ լինի․․․
Իսկ երբ հնչեց «տարան-հա՜»-ն,
Նըրան փեսի տուն տարան։
Պսակեցին Մարոյին,
Տըվին չոբան Կարոյին։

VI

Թե գըրբացի չար ջանքով,

Գիր ու կապով, բըժժանքով
Մանուկ սիրտը կըտրեցին,
Կամ թե նըրա հանդերձին,
Էն անհոգի չար ջադուն
Քըսեց գիլի ճըրագուն…
Էդ չիմացավ ոչ ոք պարզ,
Միայն փոքրիկ նորահարս
Մարոն ատեց իր մարդուն․
Փախավ, եկավ ետ հոր տուն։
Եկավ լացեց նա վըշտոտ․

― Ես չեմ գընալ նրա մոտ․
Ես սիրում եմ մայրիկին,
Ես չեմ ուզում լինեմ կին․․․

VII

Հայրիկն էնժամ բարկացավ,
Ծեծեց նըրան ու ասավ․
― Դու՛րս իմ տանից, սևերե՛ս,
Ետ չընայես դեպի մեզ,
Ոտ չըդնես էլ տունըս,
Մըրոտեցիր անունս․․․
Լալով, ծածկած իր դեմքը,

Թողեց Մարոն հոր շեմքը։

VIII

Ու հալածված իր հորից,
Փախած չոբան Կարոյից,
Սոված, պատռած շորերով,
Կորչում էր նա օրերով։
Կուչ էր գալիս խըղճալի
Օջախի շուրջ օտարի
Կամ թափառում մեն-մենակ
Մեր հանդերում շարունակ։

IX

Շատ ամիսներ անց կացան․․․

Դիմաց սարից մի չոբան
Ձեն էր տալիս մի օր մեզ,
Թե՝ իմացե՛ք, որ էսպես
Կարմիր շորով մի խիզան
Ընկավ ձորը, մի կածան․․․
Դուրս թափվեցինք մենք գյուղից,
Հեռու կանգնած, երկյուղից,
Տեսանք՝ ահեղ էն ձորում
Ոնց էր լալիս ու գոռում
Մարոյի հայրն ալևոր,

Մայրը ճըչում սըգավոր։
Շատ լաց եղավ և Կարոն․․․
Մեռա՜վ, գնաց մեր Մարոն։

X

Սակայն անբախտ նըրա դին
Պապի կողքին չըդըրին։
Գյուղից հեռու մինչ էսօր
Կա ուռենի մի սըգվոր։
Էն մենավոր ծառի տակ
Փոս փորեցին մի խորին,
Առանց ժամ ու պատարագ

Մեջը դըրին Մարոյին,
Էն սև քարն էլ տաշեցին,
Բերին վըրեն քաշեցին։

XI

Շատ եմ տեսել, երբ սըգվոր
Մայրը մենակ, սևաշոր,
Կորանալով էն քարին՝
Ձեն էր տալիս Մարոյին․
― Ո՞վ քեզ ծեծեց, Մարո ջա՜ն,
Ո՞վ անիծեց, Մարո ջա՜ն,
Ո՞ւր փախար դու, Մարո ջա՜ն,

Տուն արի՛, տո՜ւն, Մարո ջա՜ն,
Խո՛ր ես քընել, Մարո ջա՜ն,
Չե՛ս զարթնում էլ, Մարո ջա՜ն․․․
Կորանալով էն քարին՝
Ձեն էր տալիս Մարոյին․
Խունկ էր ծըխում, մոմ վառում,
Որ գիշերվան խավարում
Փայփըլում էր մեն-մենակ
Հեռվից երկար ժամանակ։

http://www.tarntercum.ru/2016/05/tumanyan-maron.html

Հարգելի Էլեոնորա,անհնար է այս չքնաղ ստեղծագործությունն առանց հուզմունքի կարդալ,շնորհակալություն:

Մարգարյան Նաիրա
16.03.2018, 23:03
Հ. Թումանյանն իր ժամանակի ամենից <<մոդեռն>> բանաստեղծն է եղել: Ճիշտ Է, նա տրտնջում էր տեխնիկայի դեմ,մորմոքվում, որ երկաթուղի անցկացրին Լոռու ձորերում, անտառները փչացրին, պախրաներին փախցրին...բայց նա սիրել է տեխնիկան:Թումանյանն այդ տարիներին ունեցել է լուսանկարչական ապարատ:Նա Դսեղում լուսանկարել է Խրիմյան Հայրիկին՝ ձիու վրա:Թումանյանն այնուամենայնիվ սիրել է տեխնիկան: Նույնիսկ մի տեղ էլ հպարտացել է.<<Տելեֆոն էլ ունենք>>:

Էլեոնորա Հովհաննիսյան
16.03.2018, 23:15
Ես կարդում եմ նրան ու ասում.— Այս հմուտ, հանճարեղ Լոռեցին
Հոմերի, Գյոթեի հետ մի օր՝ հավասար՝ նստել է քեֆի,
Եվ թաս է բռնել նրանց հետ, մեծարանք տվել ու առել,
Ինչպես իր պապերն են արել՝ իրար հետ խնջույքի նստելիս: / Չարենց

Արևիկ Ոսկանյան
16.03.2018, 23:21
Մի՞թե խորթ ու անմատչելի պիտի լինի մեզ սիրո պայծառ զգացմունքը։ Մի՞թե չենք կարող իրար մոտենալ, բարության աչքերով նայել իրար ու տեսնել իրար մեջ լավ կողմերը, քանզի մարդ չկա, որ լավ կողմեր չունենա, ու էսպիսով էլ կյանքը դարձնել քաղցր ու սիրելի: Հովհաննես Թումանյան

Էլեոնորա Հովհաննիսյան
16.03.2018, 23:38

<<Արևի նման նայեցե'ք աշխարհին>>: Թումանյանի կարգախոսը...

Էլեոնորա Հովհաննիսյան
17.03.2018, 15:32
Նա մեծ էր հողո՛վ, արյունո՛վ: - Արմատնե՛ր ուներ նա հողում:

Իր երգերը գեղջուկ նաիրցու քրտինքո՛վ էր նա ողողում:

Հանճարեղ երգերում նրա – իր երկրի արև՛ն էր շողում: -

Նա մեծ էր հողո՛վ, արյունո՛վ: - Արմատնե՛ր ուներ նա հողում: -

Նա մեծ էր ավելի, քան եղավ: - Երկնքի նման ընդարձակ:

Օվկիանի նման` իր ոգին ընդգրկել էր կյանքը անեզր: -

Եվ ոգու ափերին նստած` նա նայում էր հայացքով պայծառ –

Եվ որսում էր երգեր ու խոհեր, և տեսնում էր չքնա՜ղ երազներ…

Ե. Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ

Էմմա Խաչատրյան
17.03.2018, 15:53
Աշխատեք ձեր սիրտը պահել մաքուր ու լիքը ամենալավ ու ամենաբարի զգացմունքներով
ու մարդուն նայեցեք բարի սրտով ու պայծառ հայացքով:

Գրել անկեղծ ու կենդանի լեզվով` դրանում է գրողի գլխավոր արժեքը:

Բնազդի հետ ճիշտ բանականություն պետք է լինի:

Չէ՞ որ պատմությունը նրա համար է,որ մենք բան սովորենք։ Վերջապես լուսավորությունը,
արվեստներն ու գիտությունն էլ նրա համար են,որ մենք ավելի մարդասեր դառնանք,ավելի
լայն նայենք մարդկանց ու աշխարհին:

Թարգմանությունը ապակու տակ դրված մի վարդ է:

Արվեստը պետք է լինի աչքի նման թափանցիկ, պարզ և աչքի նման բարդ:
Երբեք այսքան մեծ չի եղել անկեղծության կարիքը ու կարոտը,ինչպես այսօր,
և երբեք այսքան ահռելի չափերով չի հայտնվել կեղծիքը,ինչպես այսօր:

Մեծ գաղափարները մարդկանց մեծացնում են,զորացնում,ազնվացնում են… Բայց դրա համար
պետք է մարդու գլուխը էնքան մեծ ու բանական լինի,որ մի մեծ գաղափար մտնի նրա մեջ ու
մերվի:Դժբախտաբար մեծ մասմաբ էդպես չի լինում,գաղափարը չի մտնում գլխի մեջ,այլ գլուխն
է մտնում գաղափարի մեջ…

Վերջապես կցանկանայինք,որ մեր ազգն էլ կարողանար տեսնել,տեսնել,գնահատել ու պաշտպանել
իր ծնած ուժերը:

Հովհաննես Թումանյան

Մարգարյան Նաիրա
17.03.2018, 16:15

Շատ շիտակ, ճիշտ ասված խոսքեր են, որոնց իմաստն ամբողջովին հասկանալու համար պետք է վերընթերցել, հարգելի Էմմա:

Մարգարյան Նաիրա
17.03.2018, 16:25
<<Արևի նման նայեցե'ք աշխարհին>>: Թումանյանի կարգախոսը...

<<Արևի նման նայեցեք աշխարհքին>>,-ասել է մի առիթով Թումանյանը պատանի գրողներին:Եվ այս հզոր պատգամը վերաբերվում է բոլոր սերունդների երիտասարդ գրողներին:Ինչպես նաև ընդհանրապես գրողներին, արվեստագետներին և բոլոր-բոլորին:
Մարդի՛կ, արևի նման նայեցեք աշխարհքին...

Մարգարյան Նաիրա
17.03.2018, 20:53
Մի անգամ Թումանյանն իր նամակում գրել է.<<Ջուրն է եկել, կամուրջի գլուխն առել, էլ ճամփա չկա...>>:
Ի՞նչ ջրի, ի՞նչ կամրջի մասին է խոսքը:
Ահա .<<Երեխաներիս ուսման վարձի պատճառով, արգելել են ուսումնարան գնալ, տանս վարձը գրեթե կես տարով մնում է, պարտք անելու տեղ չի մնացել, և պարտքատերերս էլ համբերությունից դուրս են եկել>>:
Այնուհետև.<<Ահագին մանրապճեղ ընտանիք ու պարտքատերերի մի բազմություն, մնացել եմ շվարած-անկարելի է այսօր գրականությամբ պարապել...կամ դեսը, կամ դենը>>:
<<Դենը>> քահանայությունն էր...
Դժվար է ասել, թե ի՞նչ տեսակ քահանա կդառնար Տեր-Հովհաննեսը, բայց մի բան հաստատ է. նա կլիներ կրակ ու պատիժ այն ժամանակվա հոգևորականության գլխին...
Բարեբախտաբար, նրա բարեկամներից մի ուրիշ խումբ Թումանյանին հետ է պահում այդ քայլից, ազատելով փորձանքից...
Թումանյանը մնաց <<դեսը>>:

Sirvard
17.03.2018, 23:34
Թումանյանը սիրում էր գիրք կարդալ և նվիրել: Նա գրքեր էր նվիրում ոչ միայն երեխաներին, այլև իր սիրեցյալ Օլգային: Առաջին նվերներից էին Հոմերոսի << Իլիականն >> ու << Ոդիսականը >>; Իր գրադարանի հանդեպ սիրո մասին է խոսում 1916թ. օգոստոսին Ց. Խանզադյանին գրած Թումանյանի նամակը. << Գրադարանս շատ եմ կարոտել: Լավ բան է: Թեև չեմ կարողանում կարդամ, բայց շարունակ էնպես է թվում, թե էն բոլոր լավ-լավ գրքերը մեծ մարդիկ են, հենց իրենք հեղինակներն են չորս կողմս շարված ու անվերջ զրույց ենք անում>>:
Թումանյանը չէր սիրում, երբ իր բացակայության ժամանակ բացում էին գրապահարանները: 1913թ. կնոջն ուղղված նամակում նա գրում է, որ պատահաբար մյուս բոլոր բանալիների հետ ուղարկել է նաև գրադարանի բանալիները և շատ է անհանգստանում գրքերի համար: Ամեն գիրք թանկ էր նրա համար և ձեռք էր բերվել մեծ ջանքերով:
1917թ. նա գրում է <<Գրադարանս >> բանաստեղծությունը.
Բազմած են շուրջըս նըրանք ամեն օր...
Բոլոր հանճարեղ մեծերն աշխարհքի,
Երգում են, պատմում ներդաշնակ ու խոր
Միտքն ու գաղտնիքը մահի ու կյանքի:
Ու էսպես՝ ինձ հետ, իմ տանն ամեն օր,
Ոչ հաց են ուզում ինձանից, ոչ շոր:

Մարգարյան Նաիրա
17.03.2018, 23:41

Շնորհակալություն , հարգելի Սիրվարդ, բավականին հետաքրքիր տեղեկություն եք ներկայացրել Ամենայն հայոց բանաստեղծի մասին:

Էլեոնորա Հովհաննիսյան
17.03.2018, 23:43
Հովհաննես Թումանյանի հեքիաթների <,գրքերի>> երեխաների ձեռքերով

4959496049614962

Ամբողջական դասի նկարագիրը

https://lib.armedu.am/resource/22799

Sirvard
17.03.2018, 23:54
Հետաքրքիր է .
Հետաքրքիր է, որ տարիներ անց հավանաբար հիշելով այս պատմությունը ՝ իր տան երեկույթներից մեկի ժամանակ, որտեղ ներկա էր և Անդրանիկը, Թումանյանը մի բաժակաճառում ասում է . << Սրանից 20 տարի առաջ կար երկու նշանավոր բան՝ Խրիմյան Հայրիկը և իմ <<Շունն ու կատուն>>, քսան տարի է անցել, բայց էլի երկու նշանավոր բան կա՝ իմ <<Շունն ու կատուն>> և Անդրանիկը, խմում եմ երկու նշանավորներից մեկի՝ Անդրանիկի կենացը>>: Բոլորը ծիծաղեցին, և Անդրանիկը պատասխանեց . <<Կանցնեն տարիներ, ո՛չ ես կլինեմ, ո՛չ էլ Թումանյանը, բայց կլինի մի նշանավոր բան՝ << Շունն ու կատուն>>, խմենք նրա կենացը >>:Թումանյանը այնքան ծիծաղեց, որ ձեռքի գինին թափվեց:

Էլեոնորա Հովհաննիսյան
18.03.2018, 00:08
Նրա կախարդական գրիչը ուր դիպավ, կատարվեց իսկական արվեստի հրաշքը-լինի առակ թե քառյակ, հեքիաթ թե պատմվածք, հովվերգություն թե վիպերգություն:
…Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար:
Մեծ է նաև նրա կատարած քաղաքական դերը:
Կովկասյան ժողովուրդների եղբայրացման ջատագովներից ամենից մեծն եղավ նա իր հզոր խոսքով և օրինակով: Եվ որպես այդպիսին, անմոռանալի պիտի մնա նրա հոյակապ պատկերը:
ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆ

Էլեոնորա Հովհաննիսյան
18.03.2018, 00:10
Հովհաննես Թումանյանը ճառագայթող մարդ էր: Բանաստեղծ` ոչ միայն գրչով, այլև իր անձով, իր կյանքով և կենցաղով: Անսպառ վեհանձնության տպավորություն մը կգործեր, որովհետև անիկա ինքզինքը կշռայլեր անհաշիվ: Կյանքի դժվարին ճամբաներու վրա կքալեր ձեռքերը բեռնավոր գանձերով և շնորհներով: Հարուստ էր և զեղուն բարոյական ուժերով, գերակշիռ ուժերով, որովհետև նաև իր մղիչ ուժը սերն էր:
Բայց ոչ արդի սերունդը, որ գալիք սերունդները չեն մոռանար զինքը: Վերագնահատման ամենախիստ բովերեն Հովհաննես Թումանյանի անձը և երկը դուրս կուգան անեղծ և պայծառ: Անիկա իր էության ամենաբարձր արտահայություններով միշտ պիտի մնա ներկա և թերևս պիտի ըլլա միակ հաստատ օղակը, որ ապագան պիտի կապե անցյալին:
Զ. ԵՍԱՅԱՆ

Էլեոնորա Հովհաննիսյան
18.03.2018, 00:11
Հետաքրքիր է .
Հետաքրքիր է, որ տարիներ անց հավանաբար հիշելով այս պատմությունը ՝ իր տան երեկույթներից մեկի ժամանակ, որտեղ ներկա էր և Անդրանիկը, Թումանյանը մի բաժակաճառում ասում է . << Սրանից 20 տարի առաջ կար երկու նշանավոր բան՝ Խրիմյան Հայրիկը և իմ <<Շունն ու կատուն>>, քսան տարի է անցել, բայց էլի երկու նշանավոր բան կա՝ իմ <<Շունն ու կատուն>> և Անդրանիկը, խմում եմ երկու նշանավորներից մեկի՝ Անդրանիկի կենացը>>: Բոլորը ծիծաղեցին, և Անդրանիկը պատասխանեց . <<Կանցնեն տարիներ, ո՛չ ես կլինեմ, ո՛չ էլ Թումանյանը, բայց կլինի մի նշանավոր բան՝ << Շունն ու կատուն>>, խմենք նրա կենացը >>:Թումանյանը այնքան ծիծաղեց, որ ձեռքի գինին թափվեց:

Հայաստանում չկա այնպիսի մարդ, լինի չափահաս կամ երեխա, որին ծանոթ չլինի նրա «Շունն ու կատուն» հիանալի երկը: Հայ ժողովրդի սիրելի բանաստեղծը` Թումանյանը, որ իր քաղցրահնչյուն չափածոների ու կլասիկ հստակություն ունեցող արձակի մեջ արտահայտել է ժողովրդի խոհերն ու զգացումները, այդ փոքր լեգենդի մեջ էլ ցուցադրել է իր վիթխարի տաղանդի առանձնահատկությունները:
Հ. ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆ

Sirvard
18.03.2018, 10:13
Ես գիտեմ, մի օր, իհարկե,ոչ շուտ իմ կյանքը մեծ հետաքրքրություն և աղմուկ է հանելու, շատ բան է պարզվելու, տեսնոլու են բոլորովին ուրիշ բան ... - Բոլորն էլ, ախպեր բարեխղճորեն աշխատեցին ինձ գտնել, բայց ավելի կորցրին...

Հովհաննես Թումանյան

Էլեոնորա Հովհաննիսյան
18.03.2018, 10:22
Այո, Թումանյանն իր արվեստով նման է կախարդի. բնավ չեք զգում, որ գրել է. թվում է երկը ժողովրդական մի կենդանի խոսք է իր ձևերով, երանգներով ու հույզերով. զգում եք, որ բանաստեղծը ելնում է իր ժողովրդի ընդերքից, իր մեջ ներծծած, խտացրած այն ամենը, ինչ կոչվում է ժողովրդի կյանք` նրա մաքուր, ազնիվ հոգին, նրա մարդասեր աշխարհայացքը, նաև նրա տառապալից առօրյան, աղքատի ապրուստը… Մի խոսքով` Թումանյանի երկերում կա, ինչպես Տերյանն է նկատել, «հայրենի խինդ ու ժպիտ և հայրենի վիշտ»…
ՍՏ. ԶՈՐՅԱՆ

Sirvard
18.03.2018, 10:23
<< Հայ գրականագետներից ո՞վ միայն կյանք չի դրել Թումանյան բանաստեղծի արվեստը ուսումնասիրելու վրա, մի ծով կամ օվկիանոս, որի հատակի քարերը վճիտ ջրերի մեջ հատիկ- հատիկ երևում են, ուզենաս կհամրես... և ամեն նայողի թվում է՝ բավական է մի փոքր խորանա, մեկնի ձեռքը, և քարերը կշոշափի... Ամեն մեկն իր հերթին փորձում է խիզախել, սուզվել այդ օվկիանի մեջ... և ինչքան խորանում է, զգում է ... որ հատակն այնքան հեռանում է, ջրերը մնում են վճիտ, քարերն այնքան մոտիկ ու մատչելի, հատիկ-հատիկ, որ ուզենաս՝ կհամրես>>;

Անահիտ Սահինյան

Sirvard
18.03.2018, 10:34
Դիպուկ է նկատել Էդ. Ջրբաշյանը. <<Ինչպես Պուշկինը և Գյոթեն իրենց ազգերի համար, այնպես էլ Թումանյանը մեր ազգի համար երբեք չի սպառվի, նա անընդհատ նոր դիրքերից կուսումնասիրվի>>; Պետք է նկատի առնել նաև, որ անհատների կյանքի և ստեղծագործության հետ կապված չկան մանրուքներ, դրանք բոլորն էլ կարևոր են և արդիական:
Ինչպես Թումանյաի ողջ ստեղծագործության, այնպես էլ հայրենագիտական ժառանգության ուսումնասիրման բանալին տալիս է հենց ինքը՝ մեծ գրողը, որն այդ խնդրով զբաղվել է ողջ կյանքի ընթացքում, կյանքի գրեթե բոլոր փուլերում: Կարծեք դրա արձագանքն են Պ. Սևակի խոսքերը. << Թումանյանը մեր լավագույն թումանյանագետն է, ինքն է բազմիցս տվել իր բանալին՝ բացելու իր ապարանքի՞ ասենք, թե՞ տաճարի դռները>>;

Sirvard
18.03.2018, 10:45
<< Հովհ. Թումանյանը... հայտնագործում է ժողովրդի սիրտը, հոգին, հազարամյա խառնվածքն ու սովորությունները, մի գործ, որն ուշանալու դեպքում կարող էր մնալ կիսակատար, որն աղետալի ու անուղղելի բան կարող էր դառնալ ընդհանրապես ազգային մշակույթի, ազգային դաստիարակության, մասնավորապես ազգային գրականության զարգացման տեսանկյունից>>,- նկատում է Հ. Թամրազյանը:

Զարմանալիորեն Թումանյանը դարձավ այն փորձաքարը, որով իրենց ստուգում ու հաստատում էին գրականության նորարարական թևի ներկայացուցիչները... Եթե սեր է, ուրեմն սեր է նախաստեղծ պարզությամբ ու անմնացորդ նվիրումով, եթե բնաշխարհ է, ուրեմն բնաշխարհն է ինքն իր վայրի գեղեցկությամբ ու անտեղիտալի ինքնությամբ>>, հավաստում է Է. Գասպարյանը:

Sirvard
18.03.2018, 10:47
Հարգելի Նաիրա, շնորհակալություն թեմային արձագանքելու համար:

Sirvard
18.03.2018, 10:59
<< Թումանյանը իր պոեզիայով, իր իմացությամբ բացում է մեր ժողովրդի հոգու աչքը և ներշնչում աշխարհն ու կյանքը դիտել, զգալ և ապրել ավելի կատարյալ չափանիշների ելակետից: Այս առումով, նրա ստեղծագործությամբ մարդը բարձրանում է հավերժականի, տիեզերականի, աստվածայինի և հավերժ մարդկայինի ըմբռնման սահմանները և բարձունքներից կշռում աշխարհի չարն ու բարին և ճշտում իր տեղն ու կոչումը տիեզերական այդ կատարյալ և ներդաշնակ համանվագի մեջ>>:
Իր մեծ հայրենակցին արժանավայել է գնահատում Հ. Մաթևոսյանը, համարելով, որ << Թումանյանից մեծ, նրանից շիտակ մարդ մեր ազգը չի երկնել, զորավարների մեջ զորավար մնաց, քաղաքագետների մեջ՝ քաղաքագետ. նա մնաց ժողովուրդ ու ժողովուրդ պահեց ... Թումանյանով՝ մենք կանք: Առանց Թումանյանի՝ մենք չկանք: Տարազգի - տարալեզու ու գրականության մեծ աշխարհ մենք մտնում ենք Թումանյանով, և այդ աշխարհը այլևս մեր հայրենի եզերքն է >>:

Sirvard
18.03.2018, 13:22
Թումանյանը թերթերից մեկում կարդում է, որ Դանթեն տաճար է , Գյոթեն՝ պալատ: <<Իսկ Շեքսպիր՞րը,- հարցնում է ինքն իրենև պատասխանում,- նա տարերքն է , համապարփակ տիեզերքը: Շեքսպիրն ամեն ինչ է >>: Դժվարանում ենք ասել, թե հայ իրականության մեջ ո՞վ է տաճարը, և ով՝ պալատը, սակայն հստակ է, որ հայոց տարերքը՝ տիեզերքը՝ ամեն ինչը Թումանյանն է :
Երևի գրողին այնպես խոսուն ու արժեքավոր ոչինչ չի բնութագրում, ինչքան այն, որ ինչպես մեծերից գրեթե բոլորն են շեշտում, <<այս հմուտ, հանճարեղ Լոռեցին>> մտնում է հայ մարդու հոգու, սրտի ու մտքի մեջ, երբ նա դեռ թոթովախոս մանուկ է, և ուղեկցում է նրան մինչև ծերություն: Նրա <<Շունն ու կատուն>>, <<Մի կաթիլ մեղրի>>, <<Չախչախ թագավորի>> մանուկ ընթերցողը ծերության օրերին էլ նույն հափշտակությամբ ընթերցողն է իմաստուն քառյակների, << Դեպի Անհունի>>: Այս ճանաչողական կարևոր մտահանգումը գեղարվետական հնչողություն է ստացել Ս. Մուրադյանի Թումանյանին ձոնված չափածո տողերում.

Մանուկ էի թռվռուն, մանուկ էի մի անգետ,
Դու՝ իմաստուն երեխա, խաղում էիր միշտ ինձ հետ:
Ես երազուն պատանի, դու՝ մտերիմ, հայրաբար,
Լույս աստղ էիր իմ ճամփին, ոգու թռիչք հրավառ:
Գլխիս եղյամն է իջել, աշունն է դուռս թակում,
Դու՝ մի կախարդ ծերունի, դու՝ մի հսկա ահարկու:
Ուղեկցում ես բոլորին մանկությունից ծերություն,
Ինքդ մնում ես հավետ Արարատի պես կանգուն:

Վ. Հովհաննիսյան
18.03.2018, 14:08
Դստեր` Նվարդի հուշերից

Հայրիկը երեխաների անունները դնում էր հատուկ խնամքով: Հիշում եմ, նորածին աղջկա Սեդա անունը գտնելու համար պատմական գրքեր էր նայում, և կարծեմ 19-րդ դարի իշխանուհու անուն է: Լևոն Շանթին այդ անունը շատ դուր եկավ և նա էլ այդ անունով իր «Հին աստվածների» հերոսուհուն կնքեց:
Մեր անուններից երեքը Թաֆֆու «Սամվելից» է առնված` Մուշեղ,Աշխեն, Նվարդ: Արեգի անունը դրել է Ղազարոս Աղայանը. հայրիկն Աղայանին գրել էր, թե մի երեխա էլ ավելացավ, և ստացել պատասխան. թե աղջիկ է, անունը դիր Արեգնազան, թե տղա է` Արեգ:
Մյուս տղաների անունները` Արտավազդ և Համլիկ, հայրիկն իր դրամաներից է վերցրել:
***
Հայրիկը շատ հոգատար էր տասը երեխաներից ամեն մեկի հանդեպ: Երբ մեկը հիվանդանում էր` մոտենում էր գրկում, գուրգուրում, տաքությունն իմանում, հետո հարցնում. «Սիրուն ջան, ի՞նչ ես ուզում որ բերեմ…»: Երբ ասում էինք` ոչինչ, բացականչում էր. «Պա´հ, էդ ինչ դժվար բան ուզեցիր. ես ոչինչը ո՞րտեղից գտնեմ…»:
Գնում էր և վերադարձին հետը բերում էր նարինջ, Գանձակի խաղող կամ խնձոր: Սովորաբար դա ձմեռն էր լինում, երբ հիվանդանում էինք անգինայով: Իսկ առհասարակ, քիչ էինք հիվանդանում:
***
Մարդու զարգացման գործում ընթերցանությանը, ինքնակրթությանը, զրույցին, անձնական շփումներին ավելի մեծ տեղ էր տալիս, քան դպրոցին: Հաճախ էր ասում. «Մեր տունը ձեզ համալսարան»: Եվ իրոք, մեր տունը մի համալսարան էր հայրիկի ճոխ գրադարանով, նշանավոր հյուրերով, իմաստուն զրույցներով, ժամանակի իրականության հետ ունեցած լայն շփումներով: Շատ էր ուզում, որ երեխաները դառնան նուրբ և ազնիվ ճաշակի տեր մարդիկ:
Ասում էր.-Ամենից շատ ինձ մարդու անճաշակ լինելն է բարկացնում: Ամենագլխավորը կյանքում` ճաշակն է: Ճաշակը կյանքի բույրն է:
***
Հսկող աչք էր, սիրող ձեռք և գթառատ սիրտ:
***
Բնավորությամբ պարզ էր, լավատես ու ժպտուն, ամեն ինչ հեշտացնող, հեշտ ու թեթև տանող, բայց իր վիշտն ու ցավը տանում էր վարագուրած, անտրտունջ: Նույնիսկ մտերիմ մարդիկ չգիտեին նրա հոգսերն ու տառապանքները: Եվ իր անձնական, ընտանեկան և գրական կյանքի բոլոր դժվարություններն ու նեղությունները տարել, հաղթահարել է մեն-մենակ:
Նրա հայտնի քեֆերն ու ժամանցներն ասես ինքնամոռացման միջոցներ էին, խաբում էր և´ իրեն, և´ ուրիշներին. «…Ուզում եմ մի կերպ ժամանակն անց կացնել, քեֆի մեջ լինի, թե զրույցի»:
«Իմ ուրախության ժամերին մասնակից եմ անում բոլորին, իսկ իմ արցունքներն ու վիշտը հայտնի են միայն ինձ»,- Կարլեյլի այս խոսքը հայրիկը կարող էր ասել իր մասին:
Շատ ոգևորվող էր և ուրիշներին էլ ոգևորող, տրամադրող:
Շատ էր տպավորվող, զգայուն. մի փոքրիկ լավ վերաբերմունք բավական էր, որ ջերմանար, ուրախանար և ընդհակառակը` վատ վերաբերմունքից` նեղանար, փակվեր, հեռանար:
***

Վ. Հովհաննիսյան
18.03.2018, 14:10
Թումանյանի կյանքի հետաքրքիր դրվագներից: Հետաքրքիր է իմանալ շարքից:
Երբ 1919 թվականին Թումանյանի տանը նշվելիս է եղել նրա ծննդյան 50-ամյակը, հրավիրվածների մեջ լինում է նաև Զորավար Անդրանիկը:

Անդրանիկի կենացի ժամանակ Թումանյանն իր բաժակաճառի մեջ ասում է. «Երեսուն տարի առաջ մի հայ ժողովուրդ էր, մի Խրիմյան, անցավ երեսուն տարի, հիմի էլ մի հայ ժողովուրդ է, մի Անդրանիկ…»:
Ընդհատելով Թումանյանի խոսքը՝ Անդրանիկը նստած տեղից վրա է բերում. «Կանցնի էլի երեսուն տարի, ո՛չ Խրիմյան կլինի, ո՛չ Անդրանիկ, կմնա… «Շունն ու կատուն»:

Ասում են, թե Հ. Թումանյանը 1915 թվականին Թիֆլիսից էջմիածին է գալիս՝ Արևմտյան Հայաստանի զանազան գավառներից հավաքված և սովից ու հիվանդություններից մեռնող հազարավոր հայ գաղթականներին օգնելու համար: Կարիք է լինում վանքին պատկանող ինչ-որ տուն տրամադրել գաղթականներին: Թումանյանն այդ խնդրով անձամբ դիմում է կաթողիկոսին: Կաթողիկոսը հրաժարվում է նորակառույց շենքը տալ գաղթականներին՝ որպես ապաստարան: Վրդովված Թումանյանը իր դժկամությունն է արտահայտում կաթողիկոսին՝ նրա մերժման համար և գաղթական երեխաներին տեղավորում նորակառույց վեհարանի շենքում: Կաթողիկոսը զայրանում և իր մոտ է կանչում բանաստեղծին:
-Հիշեցե՛ք, պարո՛ն Թումանյան,որ ես Ամենայն Հայոց կաթողիկոսն եմ, ասում է դժկամ կաթողիկոսը:
Իսկ ես ամենայն հայոց բանաստեղծն եմ, — պատասխանում է նրան Թումանյանը:

Էլեոնորա Հովհաննիսյան
18.03.2018, 15:07
Թումանյանի պոեզիան առավելագույն ուժի է հասնում քնարական պոեմներում, որտեղ տեսնում ես ժողովրդական կյանքի խոր ճանաչողություն և աշխույժ ներթափանցում ժողովրդական ոգու խորքը: Այլ ժողովրդի ընթերցողների համար Թումանյանի պոեմներին (օրինակ`«Անուշ»-ին) ծանոթանալը ժամանակակից Հայաստանն ու նրա կյանքը ճանաչելու գործում ավելի շատ բան կտա, քան կարող են տալ հատուկ հետազոտությունների հաստ հատորները: Բանաստեղծը ցայտուն ու վառ գծերով վերակենդանացնում է հայրենի ժողովրդի կենցաղը, բայց անում է դա որպես արվեստագետ` կյանքի կոչելով անմոռանալի կերպարներ, ոչ այնքան անհատականացված, որքան տիպական:…Թումանյանի պոեզիան իր ամբողջության մեջ հենց ինքը Հայաստանն է, հնադարյան ու նոր, մեծ վարպետի կողմից հարություն առած ու տպավորված ոտանավորի մեջ:
Վ. ԲՐՅՈՒՍՈՎ

Sirvard
18.03.2018, 16:34
Թումանյանի ներշնչման ամենազորեղ և անփոխարինելի աղբյուրը, << ադամանդյա ջինջ ակունքը>>. ինչպես խոստովանում է իրքը, եղել է հայրենի բնաշխարհը. << Իմ մանկությունը անց եմ կացրել մի աստվածային շռայլության մեջ: Լոռու գեղեցիկ բնությունը, ամնահական օդը, զրնգուն աղբյուրների ջուրը, լեռնական գյուղական կյանքի ազատությունը, էն հավասարությունը- որ կա հին գյուղական կյանքում, ամենքն էլ մի տեսակ էին ապրում, ուտում, խմում... Մի էս տեսակ աշխարհք եմ կորցրել- բնությունը զրկվել է իր նախկին պատկերից- երկրագործը, նահապետը ու հովիվը, մարդիկ էլ դարձել են դուքանչի...>>: << Ինչ որ սարի բան կա իմ մեջ՝ մորիցս է: Ամենաբարձր սարերում, ծաղկոտ տեղերում է պահել ինձ...>> / Քոշաքարում ես վազել եմ Եղնիկի հետ երազ, Անուշ, Զըմրուխտ սարում երազել եմ Չընաշխարհիկ երազ, Անուշ/:

Էլեոնորա Հովհաննիսյան
18.03.2018, 16:40
Թումանյանի ներշնչման ամենազորեղ և անփոխարինելի աղբյուրը, << ադամանդյա ջինջ ակունքը>>. ինչպես խոստովանում է իրքը, եղել է հայրենի բնաշխարհը. << Իմ մանկությունը անց եմ կացրել մի աստվածային շռայլության մեջ: Լոռու գեղեցիկ բնությունը, ամնահական օդը, զրնգուն աղբյուրների ջուրը, լեռնական գյուղական կյանքի ազատությունը, էն հավասարությունը- որ կա հին գյուղական կյանքում, ամենքն էլ մի տեսակ էին ապրում, ուտում, խմում... Մի էս տեսակ աշխարհք եմ կորցրել- բնությունը զրկվել է իր նախկին պատկերից- երկրագործը, նահապետը ու հովիվը, մարդիկ էլ դարձել են դուքանչի...>>: << Ինչ որ սարի բան կա իմ մեջ՝ մորիցս է: Ամենաբարձր սարերում, ծաղկոտ տեղերում է պահել ինձ...>> / Քոշաքարում ես վազել եմ Եղնիկի հետ երազ, Անուշ, Զըմրուխտ սարում երազել եմ Չընաշխարհիկ երազ, Անուշ/:

Մեր գյուղից վեր մինչ էսօր
Կա ուռենի մի սըգվոր։
Մեծ անտառից նա զատված,

Մարդու կացնից ազատված՝
Կանգնած է դեռ ու շոգին
Հով է տալի մըշակին։
Գիժ, լեռնային մի վըտակ
Խոխոջում է նըրա տակ,
Խաղում կանաչ մարգերին։
Էն առվակում կեսօրին,
Երբոր շոգից նեղանում,
Գընում էինք լողանում։

Տըկլոր, աշխույժ խըմբակով,
Աղաղակով, աղմուկով
Խաղում էինք, վազվըզում
Գույն-գույն մանրիկ ավազում։
Կամ հետևում հևիհև
Թիթեռնիկին ոսկեթև..../ հատված<<Մարոն>>

Լ ի ա
18.03.2018, 18:22
Հովհաննես Թումանյան
ՆԵՍՈՅԻ ՔԱՐԱԲԱՂՆԻՍԸ
Կիրակոսը մրսել էր, անկողին էր ընկել, տանջվում էր տաքության մեջ։ Հարևանները հիվանդի շուրջը հավաքված օդեն լիքը զրույց էին անում ու չիբուխ քաշում։

― Տղե՛ք, սա որ քրտնի ոչ, բան չի դառնալ, եկեք սրան մի քարաբաղնիս անենք,― ծխի միջից առաջարկեց Նեսո բիձեն։

― Հա, էդ խելքս կտրեց,― հավանություն տվեց մի ուրիշը։

― Դրան էլ ուրիշ ճար չկա,― ձեն տվին էս ու էն կողմից։

― Կիրակո՜ս․․․

― Հը՜՜։

― Ասում ենք՝ քարաբաղնիս անենք, ի՞նչ ես ասում։

― Վախում եմ․․․ չդիմանամ․․․

― Տո՛, կդիմանաս, երեխա հո չե՛ս։

― Դե․․․ դուք գիտեք․․․ ձեզ․․․ մատաղ։

― Ա՛ղջի, պղինձը ջուր լցրեք բերեք․ մի փեշ էլ քար բերեք կրակն ածեք տաքանան։

Պղինձը դրին կրակին, քարերն ածին կրակի մեջ ու նստոտեցին։ Նեսո բիձեն սկսեց պատմել, թե քանի հոգի են ազատվել քարաբաղնիսով․ Մատնանց Դանելը, Մաթոսանց Մինասը, Ծատուրանց Ստեփանը, Մաշկավորանց Միկոն, մինչև որ ջուրն եփ եկավ, քարերն էլ կարմրեցին։

― Դե, ժամանակն ա, վե՛ր կացեք։

― Տղե՛ք, վախում եմ․․․ ― կանչեց հիվադը։

― Դու սո՛ւս կաց։ Աղջի, մի երկու հաստ լեհեբ բերեք, մի չորս ու հինգ ուժով տղեք էլ եկեք էստեղ։ [ 96 ] Շորերով փաթաթած եռման ջրով պղինձն ու հիվանդին դրին իրար հետ, կարմրած քարերը լցրին ջրի մեջ․ քարերը թշշացին, ամպի նման գոլորշին սկսեց բարձրանալ, շտապով վերմակները ծածկեցին ու չորս կողմից վրեն պինդ նստոտեցին։

― Վա՜յ, խեղդվեցի՜,― խուլ գոռում էր հիվանդը։

― Խեղդվիլ չես․․․ տղեք, պինդ նստեցեք։ Գլուխն ու ոտները ամուր պահեցեք։

Հիվանդը աղաղակում էր, օրհասական ջանքեր էր անում շարժվելու, բայց հինգ-վեց աժդահա տղամարդ վրեն նստած չէին թողնում։

― Ո՞ւր ես գնում, ― կանչուն էին էս ու էն կողմից, վերևից սեղմում ու հռհռում։

― Հիմի թե չքրտնի՜։

Ու Նեսո բիձեն, հիվանդի վրեն նստած, չիբուխը բերանին շարունակում էր իր պատմությունը։

― Մի տարի էս մեր Աբգարն էլ էսպես մրսել էր։ Ղանթափու ծաղիկ բերին, չայ շինեցին խմացրին, պրաշոկ բերին, ջուր արին, տվին իրան, քացախ քսեցին, բան չի դառավ։

Ասի՝ տղերք, բերեք ես դրան մի քարաբաղնիս անեմ։ Թե՝ դե դու գիտես։ Բերի մի թեժ կրակ արի, Գարան տատի պռունգը կոտրած պղինձը ջուր լցրի վրեն դրի, քար հավաքեցի ածի շեղջը։ Ջուրն եփ եկավ, քարը կարմրեց։ Սա թե՝ վախում եմ։ Ախր նա էլ սրա նման մի լեղապատառ օքմին ա։

― Ադա, ընչի՞ ես ասում, Աբգարը հո սրտոտ մարդ ա։

― Վա՜յ, է՛, նրա սրտոտը որն ա։ Մի աշունք ես մի արջի բուն գտա։ Եկա ասի՝ Աբգար, արջի բուն եմ գտել, արի գնանք արջին բնիցը հանենք։ Գնացինք։ Ես մի ձող վեր կալա էս արջի բունը խըրխըթորեցի։ Մին էլ հանկարծ էն անտեր արջը դուրս եկավ ու ինձ կալավ։ Աբգար, քոմագ հա քոմագ։ Ո՞վ կտա Աբգար․ մին էլ տեսնեմ հրեն փախած գնում ա։ Արջի ձեռիցը մի կերպով պրծա եկա տուն։ Ասում եմ՝ ադա, դու էս ի՞նչ արիր։ Թե՝ եկա տուն, որ թվանք բերեմ։ Սուտ։ Վախիցը փախավ։ [ 97 ]  — Էն էի ասում․ հիմի սա կանգնել ա, թե՝ Նեսո ջան, վախում եմ, ինձ քարաբաղնիս մի՛ անիլ։

Ականջ չի դրինք, բերինք կեծացած քարերն եփման ջուրը լցրինք ու հենց էնպես, բուղը վեր ըլելով, սրա հետ կոխեցինք տեղի տակը.— վա՜, մեռա հա, մեռա։ Լսողն ո՞վ ա։ Վրեն նստոտեցինք։ Ես եմ, էս մեր Ղուկասն ա, Փիլոն ա, Գաբոն ա, Արութն ա։ Հիմի սա տակիցը գոռում ա, ո՜նց ա գոռում․․․ էնքան գոռաց, մինչև դինջացավ։ Բաց արինք, տեսանք ջուր ա կտրել։ էն էր ու էն, լավացավ, տեղիցը վեր կանգնեց ողջ, առողջ մարդ։

Նեսո բիձու պատմությունը որ վերջացավ, վեր կացան վերմակները ետ քաշեցին։ Գոլորշին օդեն բռնեց։ Բայց Կիրակոսը․․․

— Կի՛րակոս։

Ժաժ չի գալի։

— Կի՛րակոս․․․

Պատասխան չի տալի։

— Կիրակո՜ս,— ձեն տվին, շարժեցին, քաշքշեցին։ Կիրակոս չկա։

— Ա՛յ տղա, էս ո՞նց էլավ,— մոլորված արտասանեց Նեսոն։ Մյուսները լուռ էին։

— Վա՜յ, տունս քանդվե՜ց․․․— ծղրտաց Կիրակոսի կինը։ Իրար հրհրելով տղեքը դուրս եկան կտուրը։ Ու մինչդեռ ներքև Կիրակոսի կինը սուգ էր անում, կտերը արևում նստոտած տղեքը պատմում էին, թե քանի-քանի հոգի են խեղդվել քարաբաղնսից․ Հանըսանց Հարոնը, Մելիքանց Վանեսը, Հախվերդոնց Աղեն, Շիմալանց Շամիրը․․․ ո՞ր մինն ասես։

— Տո՛, դե ճակատի գիր ա, էլի, հո նրանց էլ Նեսոն չի խեղդել։

Նեսոն լուռ, գլուխը կախ արած լսում էր ու չիբուխ էր քաշում։

Լ ի ա
18.03.2018, 18:35
Հովհաննես Թումանյան
ՀԻՆ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ

Կանաչ, վիթխարի ընկուզենու տակ,
Իրենց հասակի կարգով, ծալպատակ,
Միասին բազմած,
Մի շըրջան կազմած,

Քեֆ էին անում
Եվ ուրախանում
Մեր հըսկա պապերն ու մեր հայրերը՝
Գյուղի տերերը։

Մենք, առույգ ու ժիր գեղջուկ մանուկներ,

Երեք դասընկեր,
Նըրանց առաջին գըլխաբաց կանգնած,
Ձեռքներըս խոնարհ սըրտներիս դըրած,
Զի՜լ, ուժեղ ձայնով նըրանց ըսպասում―
Տաղ էինք ասում։

Երբ զըվարթաձայն մեր երգը լըռեց,
Մըռայլ թամադեն բեխերն ոլորեց,
Նըրա հետ վերցրին լիք բաժակները
Բոլոր մեծերը
Ու մեզ օրհնեցին. ― «Ապրե՛ք, երեխե՛ք,

Բայց մեզ պես չապրեք...»

Ժամանակ անցավ, նրանք էլ անցան,
Զըվարթ երգերըս վըշտալի դարձան.
Ու ես հիշեցի մեր օրը լալիս,
Թե մեզ օրհնելիս

Ինչու ասացին. — «Ապրե՛ք, երեխե՛ք,
Բայց մեզ պես չապրեք...»

Խաղաղությո՜ւն ձեզ, մեր անբա՛խտ պապեր,
Ձեզ տանջող ցավը մե՛զ էլ է պատել։
Այժըմ, տըխրության թե քեֆի ժամին,

Մենք էլ՝ օրհնելիս մեր զավակներին՝
Ձեր խոսքն ենք ասում. ― «Ապրե՛ք, երեխե՛ք,
Բայց մեզ պես չապրեք...»

Sirvard
18.03.2018, 21:12
<<Հայ գիդի հա՜, մեր Լոռվա սարերը, ձորերը, անտառները...մտքովս ինչպես գնացի հին ծանոթներիս մոտ, որ հիմի չկան, ինչպե՜ս եմ վերապրում անցած կյանքս՝ արդեն չքացած... Ես հիմա շատ լավ եմ հասկանում Գյոթեին. լո՜ւյս, օ՜դ, տարածությու՜ն ... ի՜նչ լավ բաներ են ... Մարդ հիմա մի բա՜րձր, բարձր սարի վրա լինի>>: Շատ էր սիրում երկնի անհունը, հետևում էր հավերժի ընթացքին: Կյանքի վերջին օրերին խնդրում է այնպես դնել մահճակալը, որ պատուհանից երկինքը երևա:
Տիեզերքի մոծ ճամփորդը կյանքից հեռացավ իր վերելքի գագաթնակետին հասած, երբ ամենը, ինչ երկնում էր նրա ստեղծագործական ոգին, կրում էր հանճարի և դասականության կնիք: <<Թումանյանը այն գրողներից չէր, որոնք մի նշանավոր թռիչք կատարելուց հետո իրենց մայրամուտն են ապրում... Նա մինչև իր կյանքի վերջը անընդհատ վերելք ապրեց՝ է՛լ ավելի մեծ կատարելության հասնելով ձևի հարցերում, է՛լ ավելի մեծ խորության՝ բովանդակության մեջ>> / Մ. Մկրյան / : Բայց և շատ բան թողեց անավարտ, կես ճանապարհին, որոնց <<Նմանություն>>սքանչելի բանաստեղծությունում , համարելով <<իր գերեզմանի շուրջը փռված ծաղիկներ>>, ցավով նկատում է .
Նրանք չերգած իմ երգերն են,
Որ սրտումս ես տարա,
Նրանք սիրո այն խոսքերն են,
Որ դեռ չասած ես մեռա...

Մարգարյան Նաիրա
19.03.2018, 19:12
<< Ես գիտեմ մի օր , իհարկե, ոչ շուտ, իմ կյանքը մեծ աղմուկ ու հետաքրքրություն է հանելու, շատ բան է պարզվելու, տեսնելու են բոլորովին ուրիշ բան:Շատերն ինձ երջանիկ են կարծում, կյանքս հարթ ու հավասար, բայց ներքին փոթորկումներիս ու աղմուկներին շատ են անծանոթ, ոչ ոք ոչինչ չգիտե:Գրվածքներս դեռ լավ չեն կարդացել,տեսել...ոչ ոք ուղիղը չի գտնելու, չի ասելու երբեք...>>:

Հովհաննես Թումանյան

Մարգարյան Նաիրա
19.03.2018, 19:31
Թումանյանի գրադարանը հարուստ էր թե՛ հայ, թե՛ արտասահմանյան գրականությամբ:Նա իր հարուստ գրադարանը ամփոփել էր թեմատիկ տարբեր գրապահարաններում: Թումանյանը չէր սիրում, երբ իր գրքերը տնից դուրս էին տանում: Երբ խնդրում էին, մերժել չէր կարողանում, ու տանողները հաճախ չէին վերադարձնում: Այդ պատճառով աշխատասենյակի պատին մի գրություն էր փակցրել.<<Խնդրում եմ չծխել և գիրք չխնդրել>>:Սակայն այդ գրությունը չէր խանգարում , որ բանաստեղծի աշխատասենյակում հյուրերը ծխեին ու նաև գրքեր խնդրեին:Նույնիսկ ծխող հյուրերի համար մոխրաման էր պահում:

Վ. Հովհաննիսյան
19.03.2018, 20:31
Սիրելի ուսուցիչներ, Հովհաննես Թումանյանը այն անզուգական բանաստեղծներից է, որի ստեղծագործությունները ներշնչանքի աղբյուր են բոլորիս համար:
Ամենայն հայոց բանաստեղծ. այսպես ենք մենք ճանաչում և գնահատում մեր ազգի մեծագույն զավակներից մեկին՝ Հովհաննես Թումանյանին, և դա մի «տիտղոս է», որ նույն այդ ազգը պետք է շնորհեր և շնորհել է իր միջից ծնված ամենաարժանավորին, ամենաընտրյալին: Այս անգամ ուզում եմ բոլորիդ ուշադրությանն արժանացնել հետաքրքիր տեսանյութ, նվիրված բանաստեղծի հեղինակած՝ <<Թմկաբերդի առումը>>սքանչելի ստեղծագործությանը: Վայելե՜ք...
https://www.youtube.com/watch?v=N7ciTIpDWCI

Sirvard
19.03.2018, 21:52
Թումանյանը կազմել է հայրենագիտական խաղերի շարք՝ նվիրված հայոց գրերին, աստղերին, ծառերին, քարերին,գույներին, հայկական առածներին, հանելուկներին: Նա ծրագրել էր նաև կազմել խաղեր թե՛ Հայաստանի, թե՛ Կովկասի լեռների, հանքային հարստությունների, բույսերի ու կենդանիների և այլնի մասին: Գտնում էր, որ << Խաղը մի հեշտ ու հաճելի միջոց է, որ նպաստում է մարդու թե՛ ֆիզիկական, թե՛ մտավոր, և թե՛ հոգևոր բարոյական զարգացմանը>>: Մանկական խաղերի հմայքն ու արժեքն է կարևորում Ավ. Իսահակյանը, գրելով.

Փառք ու հանճար չարժե խաղին
Մի ծաղկաբույլ տղայի:

Թումանյանն, արդյո՞ք, ծանոթ էր Գյոթեի հիշած անգլիական այն ստեղծագործությանը, որի սյուժեի հիմքում ընկած էր երկրաբանությունը: Ստեղծագործության հերոսներն են թագավոր Ածուխը, թագուհի Ծծմբաքարը, դուքս Գրանիտը, մարկիզ Թերթաքարը, կոմսուհի Ծիրանաքարը, լեդի Մարմարը և ուրիշներ: <<Նման ստեղծագործությունը,- ասում է Գյոթեն պետք է ամբողջապես նկատի ունեցած լինի աշխարհի մարդկանց ուրախացնելը, ընդ որում, հաղորդում է նաև բազմաթիվ օգտակար տեղեկություններ, որոնք յուրաքանչյուր մարդ պիտի իմանա: Դրա միջոցով բարձր շրջաններում ճաշակ է արթնանում գիտության նկատմամբ և, ընդհանրապես, դժվար է պատկերացնել, թե որքան մեծ օգուտ կարող է տալ նման կիսակատակը>>: Թումանյանը լիովին կարևորում է նման ստեղծագործությունների դաստիարակչական և ճանաչողական արժեքը: Նա դրանցում տեսնում է ժողովրդի մեջ հայրենասիրություն սերմանելու զորեղ միջոց, <<որ մեր երեխաներն ու պատանիները ճանաչեն ու սիրեն իրենց հայրենիքը: Սիրեն ոչ թե կույր ազգասերի սիրով, այլ գիտակից, ինտելիգենտ մարդու սիրով, որ սերը ազնիվ լինի, առողջ ու բովանդակալի>>:
Գառնիկ Շախկյան

Sirvard
19.03.2018, 22:36
1905թվականի հունվարի 1-ին, երբ դեռ ութ երեխա էինք, հայրիկը մեզ տոնածառի կանչեց մի փոքրիկ երգով՝ չորս տող , ութ երեխայի անունից կազմված.
Մուշիկ, Նուշիկ, Անուշիկ,
Արտիկ, Համլիկ, Արփուշիկ,
Աշխեն, Արեգ, շուտ արեք,
Տոնածառը զարդարեք...
Նվարդ Թումանյան <<Հուշեր>>

Sirvard
19.03.2018, 23:00
Թումանյանն ընտանիքի անդրանիկ երեխա լինելով, տանը փոքր հասակից շատ են սիրել նրան: Մայրն ասում էր. << Գիշեր- ցերեկ ձեռներիս ենք պահել ես ու իմ սկեսուրը: Օրորոց չենք դրել, ոչ էլ ճոճի մեջ, որ միտքը պայծառ մնա, չօրորվի>>:
Թեպետ լավ են պահել, բայց ինքը շատ լացկան է եղել: Պատմում են, թե իրիկնադեմից մինչև լույս լաց էր լինում: Հայրը երբեմն բարկանում էր, որ քնի, լաց չլինի, բայց ոչինչ չէր օգնում, տատն էր՝ իր հոր մայրը, որը թոռանը պահում էր, պաշտպանում: Գիշերները միրգ էր տալիս, ընկույզ և չամիչ դնում բարձի տակ, լաց լինելիս՝ տալիս էր նրան:
Տատերը շատ են սիրել իրենց թոռան,ը, ավելի շատ՝ հոր կողմի տատը; Այդ տատը գեղեցիկ ու կիրթ կին էր, չէր սիրում գյուղի աշխատանքը: Նա սիրում էր ավելի քաղաքը և քաղաքի կյանքը:
Նա է հետևել թոռան կրթությանը, նրա հագնվելուն, շարժուձևին, պահանջելով, որ ամեն ինչ մաքուր լինի: Թոռան անունը դրել էր իր ամուսնու անունը՝ Օհաննես աղա: Եվ գյուղում այդպես էլ կոչում էին Թումանյանին՝ Օհաննես աղա;

Նվարդ Թումանյան

Sirvard
19.03.2018, 23:10
Դասընկերների վկայությամբ՝ նա շատ ընթերցասեր, զարգացած, կենսուրախ, սրախոս և բոլորի կողմից սիրված ընկեր է եղել: Սիրով օգնում էր թույլ աշակերտներին, գրքեր կարդում, երգեր սովորեցնում նրանց, <<Սիրում էինք Հովհաննեսին, երբ նա գյուղական կյանքից համով- հոտովպատմություններ էր անում, կատակներ անում, նյութ դարձնելով և՛ դասատուներին, և՛ ընկերներին:
Նվարդ Թումանյան <<Հուշեր>>

Էլեոնորա Հովհաննիսյան
19.03.2018, 23:13
Հովհաննես Թումանյանի գրեթե բոլոր գրվածքները կարելի է այս կամ այն ձևով երաժշտության վերածել, այնքան տրամադրող ու հնչուն են դրանք;
Մեր բանաստեղծներից և ո՛չ մեկը այնքան չի օգտագործվել կոմպոզիտորների կողմից, որքան Հովհաննես Թումանյանը:
Ա. ՏԻԳՐԱՆՅԱՆ

Էլեոնորա Հովհաննիսյան
19.03.2018, 23:14
Թումանյանի պոեզիան առավելագույն ուժի է հասնում քնարական պոեմներում, որտեղ տեսնում ես ժողովրդական կյանքի խոր ճանաչողություն և աշխույժ
ներթափանցում ժողովրդական ոգու խորքը: Այլ ժողովրդի ընթերցողների համար Թումանյանի պոեմներին (օրինակ`«Անուշ»-ին) ծանոթանալը ժամանակակից
Հայաստանն ու նրա կյանքը ճանաչելու գործում ավելի շատ բան կտա, քան կարող են տալ հատուկ հետազոտությունների հաստ հատորները: Բանաստեղծը
ցայտուն ու վառ գծերով վերակենդանացնում է հայրենի ժողովրդի կենցաղը, բայց անում է դա որպես արվեստագետ` կյանքի կոչելով անմոռանալի կերպարներ,
ոչ այնքան անհատականացված, որքան տիպական:…Թումանյանի պոեզիան իր ամբողջության մեջ հենց ինքը Հայաստանն է, հնադարյան ու նոր, մեծ վարպետի կողմից հարություն առած ու տպավորված ոտանավորի մեջ:
Վ. ԲՐՅՈՒՍՈՎ

Մարգարյան Նաիրա
19.03.2018, 23:18
Մեր գյուղից վեր մինչ էսօր
Կա ուռենի մի սըգվոր։
Մեծ անտառից նա զատված,

Մարդու կացնից ազատված՝
Կանգնած է դեռ ու շոգին
Հով է տալի մըշակին։
Գիժ, լեռնային մի վըտակ
Խոխոջում է նըրա տակ,
Խաղում կանաչ մարգերին։
Էն առվակում կեսօրին,
Երբոր շոգից նեղանում,
Գընում էինք լողանում։

Տըկլոր, աշխույժ խըմբակով,
Աղաղակով, աղմուկով
Խաղում էինք, վազվըզում
Գույն-գույն մանրիկ ավազում։
Կամ հետևում հևիհև
Թիթեռնիկին ոսկեթև..../ հատված<<Մարոն>>

Հովհաննես Թումանյան

<<Մարոն>>
Կարդում է ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը:

https://youtu.be/bkLZbEvt_P4

Sirvard
19.03.2018, 23:22
Հորաքույրը, Թումանյանի դասընկերների պատմելով՝, շատ բարի, սիրալիր ու հյուրասեր կին էր: Առանձին գուրգուրանք ուներ մանուկների նկատմամբ. նրանց սեր ու մածուն էր տալիս, հեքիաթներ էր պատմում՝ կախարդական աշխարհից, օձերից ու նրանց թագավորներից: Խոսում էր սատանաների մասին, թե ինչպես զուռնա - դհոլով խաբում են մարդկանցև տանում հարսանիք: Այդ բոլորը ուժեղ տպավորություն էին անում մանուկ Հովհաննեսի վրա:, և նա իր վառ երևակայությամբ լրացնում էր Թալալ նանի հեքիաթները:

Նվարդ Թումանյան

Էլեոնորա Հովհաննիսյան
19.03.2018, 23:26
Հովհաննես Թումանյան

<<Մարոն>>
Կարդում է ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը:

https://youtu.be/bkLZbEvt_P4

Շնորհակալություն,հարգելի'ս,անսակման հաճելի էր...

Անահիտ Մադաթյան
19.03.2018, 23:55
Հովհաննես Թումանյանը երբեք ժամացույց չի կրել, չնայած որ իր ընտանիքի բոլոր անդամները ժամացույց ունեին:

Անահիտ Մադաթյան
20.03.2018, 00:01
Թումանյանը ժողովրդական հանճարի փայլատակում է:

Մարգարյան Նաիրա
20.03.2018, 00:42
Թումանյանը սիրել է Պուշկինին, համարել է նրան<<մեծ>>,<<հոյակապ>>:Եվ նա մեծ բանաստեղծի ծով ստեղծագործության մեջ ամենից շատ սիրել է <<Ձմեռվա իրիկունը>>:Թումանյանը պուշկինյան վարպետությամբ ու սրտով թարգմանել է <<այս գոհարը>>:

Հողմը մեգով երկինքն առնում,
Գալարում է բուքը ձյան,
Մին՝ մանկան պես լաց է լինում,
Մին՝ոռնում է զերթ գազան...

Սուսան Շառաջյան
20.03.2018, 01:09

Հ. Թումանյանի թարգմանությամբ Պուշկինի այս բանաստեղծությունը կարդացել են հայերենից բոլորովին անտեղյակ ռուս ընթերցասերների համար, և լսարանը տաղաչափությունից,երաժշտականությունից, հնչերանգային նմանություններից կռահել է` որ բանաստեղծությունն է ընթերցվում: Այո', մեծ վարպետություն է պետք նման թարգմանության համար, և այդ վարպետությունն է Թումանյանին դարձնում հիրավի ազգային բանաստեղծ:

Մարգարյան Նաիրա
20.03.2018, 01:31

Շնորհակալություն հետաքրքիր տեղեկության համար, հարգելի Շառաջյան:

Էլեոնորա Հովհաննիսյան
20.03.2018, 16:10
Թումանյանի <,Կացին ախպեր>> հեքիաթի ուսուցում ՏՀՏ-ի կիրառմամբ:

https://lib.armedu.am/resource/23317

Էլեոնորա Հովհաննիսյան
20.03.2018, 16:10
Թումանյանի <,Կացին ախպեր>> հեքիաթի ուսուցում ՏՀՏ-ի կիրառմամբ:

https://lib.armedu.am/resource/23317

500950105011

Մարգարյան Նաիրա
21.03.2018, 01:01
Ինչպես են մեզ հասել <<Մի կաթիլ մեղրը>>և<<Վայրէջքը>>

Թումանյանի ընտանիքում ամենափոքրը Թամարն էր:Փոքրիկին տնեցիները քնքշանքով <<Սևուկ>>էին անվանում :Փոքրիկ<<Սևուկը>> իր կյանքի առաջին սխրանքը կատարեց երկու տարեկանում:1908 թվականի դեկտեմբերի 23-ին Թումանյանի տանը խուզարկություն էր:Մեկուկեսամյա Թամարը չէր կարող հասկանալ , թե ինչ է կատարվում շուրջը,ինչու է մայրն իրեն գրկած ամեն շաբաթ տանում Մետեխի թիվ 15 բանտախուցը՝հայրիկի հետ տեսակցության:Այդպես առանց գիտակցելու էլ նա հերոսացավ, երբ տեսակցություններից մեկի ժամանակ հայրն աննկատ ծխախոտի թուղթ դրեց երեխայի զգեստի ծալքերի մեջ:Վերջինս էլ ամուր-ամուր պահած բանտից դուրս բերեց և հայ գրականության ու հայ ժողովրդի համար հավանական անդառնալի կորստից փրկեց <<Մի կաթիլ մեղրը>> և <<Վայրէջք>> բանաստեղծությունը, առանց որոնց անմտածելի ու աներևակայելի է Թումանյանի վիթխարի մեծությունը:

Մարգարյան Նաիրա
21.03.2018, 19:27
Թումանյանը միշտ եղել է երիտասարդության և հատկապես երիտասարդ գրողների , բանաստեղծների և արձակագիրների հետ:Գուրգուրել է նրանց, հսկել նրանց առաջին քայլերը, գրել է նրանց մասին, քաջալերել,ընդունել է իր տանը, կարդացել , խորհուրդներ տվել:Գրականության նահապետ էր նա ու նավապետ իր պայծառ հոգով ու մեծ սրտով:Հայտնի է Վահան Տերյանի անսահման սերը Թումանյանի հանդեպ:Իսկ ինչպե՞ս է վերաբերվել Թումանյանը Տերյանին:Ա. Ծատուրյանին գրած մի նամակում կան այսպիսի սրտագին տողեր.<<Ինչպե՞ս է և ի՞նչ է անում մեր տխրանուշ Վահանը, ինչպե՞ս է նրա տիկինը, որ կարծես իր ամուսնու գեղեցիկ երգերից մինը լինի>>:Չգիտե՞ս, ու՞մ նախանձես կամ երանի տաս, Թումանյանի՞ն, թե՞ <<տխրանուշ Վահանին>>, որին սիրել է Մեծ Լոռեցին այդքան խոր ու սրտալի:

Մարգարյան Նաիրա
23.03.2018, 00:57
Չարենցի համար հայ բանաստեղծների մեջ ամենամեծը Թումանյանն էր:Նա Թումանյանի վերաբերմամբ անկեղծ էր ու անայլայլ:Ահա նրա տողերը՝
Կա Մեծարենց, կա Տերյան,-և բազում այլ պոետներ կան,
Բայց -Թումանյանն Է անհաս Արարատը մեր նոր քերթության՝նրա անխախտ համոզմունքն էր :
Չարենցի գնահատականը տարածվում էր ոչ միայն բանաստեղծ Թումանյանի վրա, ո՛չ, նա մեծ հիացմունքով լսում և խոսում էր քաղաքացի Թումանյանի և մարդ Թումանյանի մասին:Նրան հատկապես տեղահան էր անում <<թումանյանական իմաստությունը>>:Մեծ ու փոքր վեճերից, մեծ ու փոքր կրքերից հոգնած, հաճախ , շատ հաճախ նա կրկնում էր.
-Ե՞րբ պիտի Թումանյանի պես իմաստուն դառնանք...

Մարգարյան Նաիրա
23.03.2018, 01:50
Հովհաննես Թումանյանի գրեթե բոլոր գրվածքները կարելի է այս կամ այն ձևով երաժշտության վերածել, այնքան տրամադրող ու հնչուն են դրանք:Մեր բանաստեղծներից և ոչ մեկն այնքան չի օգտագործվել կոմպոզիտորների կողմից, որքան Հովհաննես Թումանյանը:

Արմեն Տիգրանյան

Անուշ-Հ. Թումանյան լիրիկական-էպիկական պոեմ,հայ ժողովրդական լեզվով գրված առաջին լիավարտ օպերան, որ ազգային օպերային գրականության մեջ ստեղծեց նոր ոճական ուղղություն:
Երաժշտությունը և լիբրետոն Ա. Տիգրանյանի՝ գրվել է 1908-1912թթ Ալեքսանդրապոլում:

Այս օպերայի նախերգանքի չքնաղ երաժշտության ներքո իմ աշակերտուհիները Ամենայն Հայոց Բանաստեղծի ծննդյան օրվան նվիրված միջոցառման ժամանակ ներկայացրեցին մի գեղեցիկ պար:

https://youtu.be/9BhOEakErpQ

Էմմա Խաչատրյան
23.03.2018, 11:16
Հե՜յ ագահ մարդ

Հե՜յ ագահ մարդ,հե՜յ անհոգ մարդ,միտքըդ երկար,կյանքըդ կարճ,
Քանի՜ քանիսն անցան քեզ պես,քեզնից առաջ,քո առաջ.
Ի՜նչ են տարել նըրանք կյանքից,թե ինչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցիր,ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ։

Հովհաննես Թումանյան
5089

Էմմա Խաչատրյան
23.03.2018, 11:29
Հովհաննես Թումանյանի գրեթե բոլոր գրվածքները կարելի է այս կամ այն ձևով երաժշտության վերածել, այնքան տրամադրող ու հնչուն են դրանք:Մեր բանաստեղծներից և ոչ մեկն այնքան չի օգտագործվել կոմպոզիտորների կողմից, որքան Հովհաննես Թումանյանը:

Արմեն Տիգրանյան

Անուշ-Հ. Թումանյան լիրիկական-էպիկական պոեմ,հայ ժողովրդական լեզվով գրված առաջին լիավարտ օպերան, որ ազգային օպերային գրականության մեջ ստեղծեց նոր ոճական ուղղություն:
Երաժշտությունը և լիբրետոն Ա. Տիգրանյանի՝ գրվել է 1908-1912թթ Ալեքսանդրապոլում:

Այս օպերայի նախերգանքի չքնաղ երաժշտության ներքո իմ աշակերտուհիները Ամենայն Հայոց Բանաստեղծի ծննդյան օրվան նվիրված միջոցառման ժամանակ ներկայացրեցին մի գեղեցիկ պար:

https://youtu.be/9BhOEakErpQ

Հարգելի՛ Նաիրա գեղեցիկ և բովանդակալից միջոցառում եք ներկայացրել։Աշակերտուհիների հեզաճկուն պարը ինձ հիացրեց։Կեցցե՛ք։

Մարգարյան Նաիրա
23.03.2018, 18:21
Հարգելի՛ Նաիրա գեղեցիկ և բովանդակալից միջոցառում եք ներկայացրել։Աշակերտուհիների հեզաճկուն պարը ինձ հիացրեց։Կեցցե՛ք։
Շնորհակալ եմ , հարգելի Էմմա, ուշադրության և գնահատանքի համար:

Էմմա Խաչատրյան
23.03.2018, 23:20
Թե հոգնել ես...

Թե հոգնել ես հաղթահարված
Կյանքի անվերջ հոգսերով,
Թե տանջվում ես արհամարհված
Բոցավառվող քո սիրով.

Թե կյանքի մեջ մի չար դիպված,
Մի ամոթ է քեզ ճնշում,
Թե չարաչար հիասթափված
Կյանքն ատում ես և գարշում,

Լավ իմացիր,ողջ անօգուտ
Պիտի հուզեն միմիայն քեզ,
Մի՛ սպառիր ուժը հոգուդ
Մտածմունքով կարճատես.

Հանգիստ եղիր,աղոթք արա,
Անհիշաչար եղիր միշտ,
Թող քո լացով չուրախանա
Քո թշնամին ամբարիշտ։

Կյանքի ցավը,բախտի խաղը,
Ատելությունն անմըտի,
Հավատացի՛ր,երբեք չարժեն
Վրդովմունքին քո սրտի։

Եվ այդ սիրտը քեզ չի տված,
Որ դու մաշես ամեն օր,
Այնտեղ պիտի ապրի Աստված,
Ոչ թե ցավեր նորանոր։

Հ․Թումանյան
https://youtu.be/cCvaw0GHLIY

Մարգարյան Նաիրա
23.03.2018, 23:59
Թե հոգնել ես...

Թե հոգնել ես հաղթահարված
Կյանքի անվերջ հոգսերով,
Թե տանջվում ես արհամարհված
Բոցավառվող քո սիրով.

Թե կյանքի մեջ մի չար դիպված,
Մի ամոթ է քեզ ճնշում,
Թե չարաչար հիասթափված
Կյանքն ատում ես և գարշում,

Լավ իմացիր,ողջ անօգուտ
Պիտի հուզեն միմիայն քեզ,
Մի՛ սպառիր ուժը հոգուդ
Մտածմունքով կարճատես.

Հանգիստ եղիր,աղոթք արա,
Անհիշաչար եղիր միշտ,
Թող քո լացով չուրախանա
Քո թշնամին ամբարիշտ։

Կյանքի ցավը,բախտի խաղը,
Ատելությունն անմըտի,
Հավատացի՛ր,երբեք չարժեն
Վրդովմունքին քո սրտի։

Եվ այդ սիրտը քեզ չի տված,
Որ դու մաշես ամեն օր,
Այնտեղ պիտի ապրի Աստված,
Ոչ թե ցավեր նորանոր։

Հ․Թումանյան
https://youtu.be/cCvaw0GHLIY

Սիրելի Էմմա, շնորհակալ եմ այս չքնաղ բանաստեղծության համար:

Մարգարյան Նաիրա
24.03.2018, 20:53
Թումանյանի <,Կացին ախպեր>> հեքիաթի ուսուցում ՏՀՏ-ի կիրառմամբ:

https://lib.armedu.am/resource/23317

Հարգելի Էլեոնորա, բազմաբովանդակ, հագեցած և ուսուցողական դասապլանի նմուշօրինակ եք ներկայացրել:Շնորհակալություն, Էլեոնորա ջան:

Մարգարյան Նաիրա
24.03.2018, 21:33
Հ.Թումանյանն ինչպե՞ս էր ընտրում երեխաների անունները
/Պատմում է Նվարդ Թումանյանը/

Հայրիկը երեխաների անունները դնում էր հատուկ խնամքով:Հիշում եմ, նորածին աղջկա Սեդա անունը գտնելու համար պատմական գրքեր էր նայում և կարծեմ 16-րդ դարի իշխանուհու անուն է:Առաջին քույրս Սեդան եղավ:Լևոն Շանթին այդ անունը շատ դուր եկավ և այդ անունով իր <<Հին աստվածների>> հերոսուհուն կնքեց:
Մեր անուններից երեքը Րաֆֆու <<Սամվելից>> է վերցված՝ Մուշեղ, Աշխեն, Նվարդ:
Արեգի անունը դրել է Ղազարոս Աղայանը:Հայրիկն Աղայանին գրել էր, որ մի երեխա էլ ավելացավ, և ստացել պատասխան՝ թե աղջիկ է , անունը դիր Արեգնազան, թե տղա է՝ Արեգ:
Մյուս տղաների անունները՝ Արտավազդ և Համլիկ, հայրիկն իր դրամաներից էր վերցրել/չպահպանված դրամաներից երկուսը այդ անուններով էին կոչվել/:

Էլեոնորա Հովհաննիսյան
24.03.2018, 23:50
Հարգելի Էլեոնորա, բազմաբովանդակ, հագեցած և ուսուցողական դասապլանի նմուշօրինակ եք ներկայացրել:Շնորհակալություն, Էլեոնորա ջան:

Ուրախ եմ,որ հավանեցիք,սիրելի' Նաիրա:

Էլեոնորա Հովհաննիսյան
24.03.2018, 23:51
Հ.Թումանյանն ինչպե՞ս էր ընտրում երեխաների անունները
/Պատմում է Նվարդ Թումանյանը/

Հայրիկը երեխաների անունները դնում էր հատուկ խնամքով:Հիշում եմ, նորածին աղջկա Սեդա անունը գտնելու համար պատմական գրքեր էր նայում և կարծեմ 16-րդ դարի իշխանուհու անուն է:Առաջին քույրս Սեդան եղավ:Լևոն Շանթին այդ անունը շատ դուր եկավ և այդ անունով իր <<Հին աստվածների>> հերոսուհուն կնքեց:
Մեր անուններից երեքը Րաֆֆու <<Սամվելից>> է վերցված՝ Մուշեղ, Աշխեն, Նվարդ:
Արեգի անունը դրել է Ղազարոս Աղայանը:Հայրիկն Աղայանին գրել էր, որ մի երեխա էլ ավելացավ, և ստացել պատասխան՝ թե աղջիկ է , անունը դիր Արեգնազան, թե տղա է՝ Արեգ:
Մյուս տղաների անունները՝ Արտավազդ և Համլիկ, հայրիկն իր դրամաներից էր վերցրել/չպահպանված դրամաներից երկուսը այդ անուններով էին կոչվել/:

Շնորհակալություն հետաքրքիր տեղեկության համար,հարգելի' Նաիրա:

Վ. Հովհաննիսյան
25.03.2018, 19:11
Հովհաննես Թումանյան
ՀԻՆ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ

Կանաչ, վիթխարի ընկուզենու տակ,
Իրենց հասակի կարգով, ծալպատակ,
Միասին բազմած,
Մի շըրջան կազմած,

Քեֆ էին անում
Եվ ուրախանում
Մեր հըսկա պապերն ու մեր հայրերը՝
Գյուղի տերերը։

Մենք, առույգ ու ժիր գեղջուկ մանուկներ,

Երեք դասընկեր,
Նըրանց առաջին գըլխաբաց կանգնած,
Ձեռքներըս խոնարհ սըրտներիս դըրած,
Զի՜լ, ուժեղ ձայնով նըրանց ըսպասում―
Տաղ էինք ասում։

Երբ զըվարթաձայն մեր երգը լըռեց,
Մըռայլ թամադեն բեխերն ոլորեց,
Նըրա հետ վերցրին լիք բաժակները
Բոլոր մեծերը
Ու մեզ օրհնեցին. ― «Ապրե՛ք, երեխե՛ք,

Բայց մեզ պես չապրեք...»

Ժամանակ անցավ, նրանք էլ անցան,
Զըվարթ երգերըս վըշտալի դարձան.
Ու ես հիշեցի մեր օրը լալիս,
Թե մեզ օրհնելիս

Ինչու ասացին. — «Ապրե՛ք, երեխե՛ք,
Բայց մեզ պես չապրեք...»

Խաղաղությո՜ւն ձեզ, մեր անբա՛խտ պապեր,
Ձեզ տանջող ցավը մե՛զ էլ է պատել։
Այժըմ, տըխրության թե քեֆի ժամին,

Մենք էլ՝ օրհնելիս մեր զավակներին՝
Ձեր խոսքն ենք ասում. ― «Ապրե՛ք, երեխե՛ք,
Բայց մեզ պես չապրեք...»

Սիրելի Լիա, Ձեր ուշադրությանն եմ ուզում արժանացնել 1933 թվականին <<ՊԻՈՆԵՐ ԿԱՆՉ>> թերթում հրատարակված բանաստեղծությունը գրաված Սիլվա Կապուտիկյանի կողմից, որը վերնագրված է՝
ՊԱՏԱՍԽԱՆ՝ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ
<<Ապրե՜ք , երեխեք, բայց մեզ պես չապրեք...>>:
Այսպես է գրել պոետը մեր մեծ , օրհներգն այս հին,
Երգել է կյանքը, երգել է գարուն, վարդը դաշտերի, խոխոջուն առուն,
Բայց սիրուն գարնան բույրի հետ մեկտեղ, երգել է վշտեր, կսկիծ ու արյուն:
Արել է քեֆեր և՝ ուրախություն, երգել է երգեր, կյանք ու մարդկություն,
Եվ որպես մի հուշ, այդ հին երգերից, մնացել է մեզ մի հին օրհնություն՝
<<Ապրե՜ք , երեխեք, բայց մեզ պես չապրե՛ք...>>:
Խաղաղությու՜ն Ձեզ մեր անբախտ պապեր,
Ձեզ տանջող ցավը մեզ էլ չի՛ պատել,
Հիմա մեր կյանքը ուրիշ է դարձել,
Էլ հիմի չունենք սիրտ մաշող դարդեր,
Մեր գոռ պայքարի ամեն մի ժամին, և թե հանգստին,
Հիշում ենք մենք Ձեզ և ասում այսպես՝
-Ապրում ենք հիմա, , բայց էլ ոչ՝ Ձեզ պես...

Մարգարյան Նաիրա
25.03.2018, 22:24

Շնորհակալություն, հարգելի Հովհաննիսյան ջան: Համոզված եմ, որ այս բանաստեղծությունը ոչ բոլորին է հայտնի:Անչափ գեղեցիկ պատասխան է Ամենայն Հայոց Բանաստեղծի <<Հին օրհնություն>> բանաստեղծությանը:

Sirvard
26.03.2018, 01:04
<<Թումանյանով՝ մենք կանք: Առանց Թումանյանի՝ մենք չկանք: Պուշկինի, Տոլստոյի, Շեքսպիրի, Ֆիրդուսու, Գյոթեի աշխարհ մենք մտնում ենք Թումանյանով և տնավարի բարևում. << Բարև, տղերք, լա՞վ եք>>: Թումանյանով մենք և նրանք հավասար մեծություններ ենք, առանց Թումանյանի՝ իրենք կան, մենք իրենց առջև կանք աղքատ ազգականի մեր խեղճ ու ցածր թշնամանքով:

Հրանտ Մաթևոսյան

Հովհաննես Թումանյանը ճառագայթող մարդ էր: Բանաստեղծ՝ ոչ միայն գրչով, այլև իր անձով, իր կյանքով և կենցաղով: Անսպառ վեհանձնության տպավորություն մը կգործեր, որովհետև անիկա ինքզինքը կշռայլեր անհաշիվ: Կյանքի դժվարին ճամբաներու վրա կքալեր ձեռքերը բեռնավոր գանձերով և շնորհներով: Հարուստ էր և զեղուն բարոյական ուժերով, գերակշիռ ուժերով, որովհետև նաև իր մղիչ ուժը սերն էր:
Բայց ոչ արդի սերունդը, որ գալիք սերունդները չեն մոռանար զինքը: Վերագնահատման ամենախիստ բովերեն Հովհաննես Թումանյանի անձը և երկը դուրս կուգան անեղծ և պայծառ: Անիկա իր էության ամենաբարձր արտահայտություններով միշտ պիտիմնա ներկա և թերևս պիտի ըլլա միակ հաստատ օղակը, որ ապագան պիտի կապե անցյալին:

Զ. Եսայան

Sirvard
26.03.2018, 01:13
Հմայիչ էր Հովհաննես Թումանյանը որպես բանաստեղծ ու մարդ: Նա իր մեջ կրում էր ժողովրդի լավագույն գծերը- գրականության մեջ սեր դեպի ժողովրդական ստեղծագործությունը, իսկ կյանքում լայն հյուրասիրություն և սեր դեպի իր ընտանիքն ու երեխաները:
...Այժմ, նոր կյանքի կերտման այս դարաշրջանում, անցյալի ֆոնի վրա մեծ բանաստեղծի կերպարանքն ավելի ու ավելի է ցայտուն ելնում որպեսփայլող գագաթ:

Մ. Սարյան

... Հովհաննես Թումանյանի գրեթե բոլոր գրվածքները կարելի է այս կամ այն ձևով երաժշտության վերածել, այնքան տրամադրող ու հնչուն են դրանք: Մեր բանաստեղծներից և ո՛չ մեկը այնքան չի օգտագործվել կոմպոզիտորների կողմից, որքան Հովհաննես Թումանյանը:

Ա. ՏիԳՐԱՆՅԱՆ

սուսան1965
26.03.2018, 01:19
ԿԱՉԱՂԱԿՆԵՐԻ ԾԱԳՈԻՄ
(Հին զրույց)

Զըրույց կա, թե Պիերուսի
Աղջիկները անըզգամ
Ձեն տըվեցին Ոլիմպոսի
Մուզաներին մի անգամ։

«Եկե՜ք, ասին, թե կարող եք,
Մեզ հետ երգի մըրցության...»
Ու էնքան էր [լիրբ, համարձակ]
Նըրանց կոչը մարտական,
Որ անմահներն՝ առած իրենց
Քընարները ոսկելար՝
Ցած ճախրեցին Ոլիմպոսի
Բարձունքներից վեհափառ։
Ծավալվեցին վեհ երգերը...
Ու, ճըգնելով, նրանց մոտ
Պիերուսի աղջիկները
Ճըղճըղացին անամոթ։
Ճըղճըղացին՝ ինչպես [անմիտ]
Կաչաղակներ լեզվագար.
Եվ երբ լռեց երգն ու ճիչը,
Հանգավ վեճը ու պայքար,
Դարձել էին նրանք արդեն
Կաչաղակներ լեզվանի,
Որ անշնորհք գրչակներին
Ահեղ խրատ միշտ լինի.
Չըհանդըգնեն մըտնել վեճի
Ճըղճըղալով՝ նրանց հետ,
Որոնց աստված տվավ երգչի
Ձիրք ու քնար առհավետ։

1890-ական թվականներ
Ի~նչ երջանիկ է Հայաստանը, որ ծնել է այդպիսի իսկական հումանիստ: Ի~նչ երջանիկ ժողովուրդ է, որ դաստիարակել է այդպիսի մեծ սիրտ: Ե՛վ սիրտ, և՛ կամք, և՛ միտք:
Թո՛ղ ամբողջ աշխարհն իմանա, որ մենք անսահմանորեն հզոր ենք և հարուստ` կուլտուրայով: Թո՛ղ համաշխարհային պոեզիայի աստղերն իրենց հայացքը գցեն հայկական հանճարի ստեղծագործական ջրերի մեջ:
Պ. ՏԻՉԻՆԱ

Sirvard
26.03.2018, 01:24
Քաղվածքներ
Թումանյանն իր մասին

* Ամենից առաջ ... պետք է ասեմ, որ ես, մի բան գրելիս, գրում եմ էն, ինչ որ ես եմ զգում ու մտածում...
* Ուր մուտ են գործել բանաստեղծություններս, մի տեսակ համակրանք և հարգանք եմ նկատում դեպի ինձ, բայց ես ինձ դեռ շատ անարժան եմ գտնում այդ վերաբերմունքին:
* Ես կիկնում եմ, շատ համեստ կարծիք ունեմ իմ ոտանավորներիս մասին և տեսնելով այսքան համակրանք- շփոթված եմ:
* Քառյակները շատ ուժեղ շտրիխներ են, դրանք իմ հոգու կենսագրություններ են:
Կյանքս արի հրապարակ...
Ճի՛շտ որ հրապարակ- Պոլիս գնալիս ճամփին եմ գրել:
* Գրել անկեղծ ու կենդանի լեզվով՝ դրանում է գրողի գլխավոր արժեքը;

սուսան1965
26.03.2018, 01:30
Թումանյանն իր մասին

Ես իմ ողջ էությամբ ապրում եմ մարդկային կյանքից ավելի մեծ կյանքով, հենց էնպես, ինձ համար, և անընդունակ եմ որևէ վանդակի մեջ փակվելու, էն տեսակ երգեր երգելու,որ ձեզ դուր գամ։

Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին.
Երկրից անցվոր, երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին.
Հեռացել է ու վերացել մինչ աստղերը հեռավոր,
Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին:

սուսան1965
26.03.2018, 01:31
«Մի օր, էլի սեղանի շուրջը, Թումանյանն առաջարկեց խմել Անդրանիկի կենացը և ինքը վերցրեց առաջին խոսքը:
- Սրանից 20 տարի առաջ, - սկսեց Թումանյանը, - կար երկու նշանավոր բան`Խրիմյան Հայրիկը և իմ «Շունն ու կատուն», քսան տարի է անցել, բայց էլի երկու նշանավոր բան կա` իմ «Շունն ու կատուն» և Անդրանիկը. խմում եմ երկու նշանավորներից մեկի, Անդրանիկի կենացը:
Բոլորն էլ սկսեցին ծիծաղել: Անդրանիկն էլ ծիծաղեց:
Անդրանիկը Թումանյանին պատասխանեց.
- Կանցնեն տարիներ, ո՜չ ես կլինեմ, ո՜չ էլ Թումանյանը, բայց կլինի մի նշանավոր բան՝ «Շունն ու կատուն», խմենք նրա կենացը:»
Մի օր, էլի սեղանի շուրջը, Թումանյանն առաջարկեց խմել Անդրանիկի կենացը և ինքը վերցրեց առաջին խոսքը:

- Կանցնեն տարիներ, ո՜չ ես կլինեմ, ո՜չ էլ Թումանյանը, բայց կլինի մի նշանավոր բան՝ «Շունն ու կատուն», խմենք նրա կենացը:5138

Sirvard
26.03.2018, 01:38
Քաղվածքներ
Հ. Թումանյան

. Բանաստեղծի համար մի բառը մի աշխարք է;
. Թարգմանությունը ապակու տակ դրված մի վարդ է:
. Գեղարվեստը հայրենիք ունի:
. Արվեստըպետք է լինի աչքի նման թափանցիկ, պարզ և աչքի նման բարդ:
. Երաժշտությունը արվեստների մեջ էն կախարդուժն է, որ անմարմին արտահայտություններով կարողանում է անմիջականորեն ևմիանգամայն տիրել մարդու բովանդակ գոյությանը, նրա մարմնին և հոգուն՝ և տիրաբար տանել ուր որ կամենա:
. Երեք բան երբեք չեն վերադառնում՝ արձակված նետը, ասված խոսքը,և անցած օրերը:
. Արևը ստվեր չի տեսնում:
՚ Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի և կարելի լինի համեմատել մարդ կոչումի հետ:.
. ... Աշխատեցեք ձեր սիրտը պահել մաքուր ու լիքը, ամենալավ ու ամենաբարի զգացմունքներով,և աշխարհքին ու մարդուն նայեցեք բարի սրտով ու պայծառ հայացքով:

Heghin
26.03.2018, 12:31
https://www.youtube.com/watch?v=RsyeHaT7wfo
Այսօր իմ սիրելի գրող, բանաստեղծ, հասարակական գործիչ, թարգմանիչ<<ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱՍՏԵՂԾ>> Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին՝ Լոռու Դսեղ գյուղում:

Կա՛ Մեծարենց, կա՛ Տերյան և բազում այլ պոետներ կան: Բայց Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության:

Ամեն մի ժողովուրդ ունի իր առաջին մեծության աստղերը, որոնց մեջ նա ընտրում է ամենամեծ և վառ աստղը: Հայ ժողովրդի ամենաազգային, ամենաժողովրդական գրողը Հովհաննես Թումանյանն է:

Ամեն մանկան հետ ծնվում է Թումանյանը, նրա հետ հասակ առնում, նրան ուղեկցում մինչև խոր ծերություն:

Չկա մեկը, որ սովորած չլինի այս հմուտ, հանճարեղ լոռեցու պայծառ բանաստեղծությունները, համով լեգենդները, նրա սիրուն պոեմները: Եվ վերջապես չկա մեկը, որ կարդացած չլինի Թումանյանի անմահ ստեղծագործություններից և չսիրի դրանցից որևէ մեկը:

Հովհաննես Թումանյանի գրեթե բոլոր գրվածքները կարելի է այս կամ այն ձևով երաժշտության վերածել. այնքան տրամադրող ու հնչուն են դրանք:

Բանաստեղծ, գրող, թարգմանիչ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանն ընդգրկվել է Յունեսկօ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019թ.թ. օրացույցում:

Յունեսկօ-ի և գրողների միության երջանկահիշատակ նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ մեծ բանաստեղծի ծննդյան օրը 2008 թվականից նշանավորվում է <<Գիրք նվիրելու>> գեղեցիկ արարողությամբ: Գիրքը շարունակում է մնալ բոլոր ժամանակների մարդուն ընծայելու ամենակարևոր և լավագույն նվերը:

Հարգելի՛ Նաիրա իսկապես Թումանյանը մեզ ուղեկցում է ամբողջ կյանքի ընթացքում, ներկայացնում եմ մեր դպրոցական միջոցառումից պատառիկներ...
1. https://www.youtube.com/watch?v=yCYw2s89HJQ
2.https://www.youtube.com/watch?v=VAN-dGLMK8k&t=6s
3.https://www.youtube.com/watch?v=RsyeHaT7wfo
4.https://www.youtube.com/watch?v=MGcIZ4uj_f8&t=7s
5.https://www.youtube.com/watch?v=JbZasg_YonM
6.https://www.youtube.com/watch?v=JYlabRePzFI&t=176s

Մարգարյան Նաիրա
26.03.2018, 16:31

Հեղինե ջան, թեկուզև պատառիկներ եք տեղադրել , բայց այնուամենայնիվ դիտողն արդեն հասկանում է , թե որքան մեծ աշխատանք եք կատարել՝ճաշակով ձևավորված դահլիճ, աշակերտների գեղեցիկ ասմունք,<< դերասանների>>անկաշկանդ խոսքը,անդրադարձ Թումանյանի ստեղծագործությունների գրեթե մեծ մասին:Ահա այստեղ երևաց նաև թիմային մեծ աշխատանք:Կեցցե՛ք:

Մարգարյան Նաիրա
26.03.2018, 16:33
Քաղվածքներ
Թումանյանն իր մասին

* Ամենից առաջ ... պետք է ասեմ, որ ես, մի բան գրելիս, գրում եմ էն, ինչ որ ես եմ զգում ու մտածում...
* Ուր մուտ են գործել բանաստեղծություններս, մի տեսակ համակրանք և հարգանք եմ նկատում դեպի ինձ, բայց ես ինձ դեռ շատ անարժան եմ գտնում այդ վերաբերմունքին:
* Ես կիկնում եմ, շատ համեստ կարծիք ունեմ իմ ոտանավորներիս մասին և տեսնելով այսքան համակրանք- շփոթված եմ:
* Քառյակները շատ ուժեղ շտրիխներ են, դրանք իմ հոգու կենսագրություններ են:
Կյանքս արի հրապարակ...
Ճի՛շտ որ հրապարակ- Պոլիս գնալիս ճամփին եմ գրել:
* Գրել անկեղծ ու կենդանի լեզվով՝ դրանում է գրողի գլխավոր արժեքը;

Շնորհակալություն, հարգելի Սիրվարդ, թեմային մշտապես անդրադառնալու և գեղեցիկ գրառումներ անելու համար:

Մարգարյան Նաիրա
26.03.2018, 16:38
«Մի օր, էլի սեղանի շուրջը, Թումանյանն առաջարկեց խմել Անդրանիկի կենացը և ինքը վերցրեց առաջին խոսքը:
- Սրանից 20 տարի առաջ, - սկսեց Թումանյանը, - կար երկու նշանավոր բան`Խրիմյան Հայրիկը և իմ «Շունն ու կատուն», քսան տարի է անցել, բայց էլի երկու նշանավոր բան կա` իմ «Շունն ու կատուն» և Անդրանիկը. խմում եմ երկու նշանավորներից մեկի, Անդրանիկի կենացը:
Բոլորն էլ սկսեցին ծիծաղել: Անդրանիկն էլ ծիծաղեց:
Անդրանիկը Թումանյանին պատասխանեց.
- Կանցնեն տարիներ, ո՜չ ես կլինեմ, ո՜չ էլ Թումանյանը, բայց կլինի մի նշանավոր բան՝ «Շունն ու կատուն», խմենք նրա կենացը:»
Մի օր, էլի սեղանի շուրջը, Թումանյանն առաջարկեց խմել Անդրանիկի կենացը և ինքը վերցրեց առաջին խոսքը:
- Սրանից 20 տարի առաջ, - սկսեց Թումանյանը, - կար երկու նշանավոր բան`Խրիմյան Հայրիկը և իմ «Շունն ու կատուն», քսան տարի է անցել, բայց էլի երկու նշանավոր բան կա` իմ «Շունն ու կատուն» և Անդրանիկը. խմում եմ երկու նշանավորներից մեկի, Անդրանիկի կենացը:
Բոլորն էլ սկսեցին ծիծաղել: Անդրանիկն էլ ծիծաղեց:
Անդրանիկը Թումանյանին պատասխանեց.
- Կանցնեն տարիներ, ո՜չ ես կլինեմ, ո՜չ էլ Թումանյանը, բայց կլինի մի նշանավոր բան՝ «Շունն ու կատուն», խմենք նրա կենացը:5138

Շնորհակալություն, հարգելի Սուսաննա, արժեքավոր և հետաքրքիր տեղեկատվական նյութերով<< Անմահ Լոռեցու>> էջը հարստացնելու համար:

Heghin
26.03.2018, 19:11
Հեղինե ջան, թեկուզև պատառիկներ եք տեղադրել , բայց այնուամենայնիվ դիտողն արդեն հասկանում է , թե որքան մեծ աշխատանք եք կատարել՝ճաշակով ձևավորված դահլիճ, աշակերտների գեղեցիկ ասմունք,<< դերասանների>>անկաշկանդ խոսքը,անդրադարձ Թումանյանի ստեղծագործությունների գրեթե մեծ մասին:Ահա այստեղ երևաց նաև թիմային մեծ աշխատանք:Կեցցե՛ք:
Շնորհակալություն Նաիրա ջան գնահատանքի համար, իսկապես նման աշխատանք կատարելու համար անհրաժեշտ է թիմային աշխատանք

Էմմա Խաչատրյան
27.03.2018, 16:36
ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ

Եկե՛ք,սիրուն իմ մանուկներ,
Վազե՛ք,եկեք շուտ ինձ մոտ,
Վիշտ ու կասկած դուրս վանեցեք
Իմ ծեր լանջից հիվանդոտ։

Ձեր սըրտերում՝ շող ու թըռչուն,
Ձեր մըտքերում՝ վըտակներ,
Ինձ տիրում է արդեն աշուն,
Շուտով կըգա և ձըմեռ։

Տաղ կանչեցեք,սիրունիկնե՛րս,
Էն տաղերը խընդագին,
Որ թըռչուններն երգում են ձեզ
Գարնան պայծառ օրերին։

Ոչինչ բան է խելքը մարդի,
Եվ դատարկ է,և չընչին
Ձեր մանկական անմեղ շուրթի
Ժըպիտների առաջին։

Ձեզանից լավ՝ երգ չի տեսել
Գարնան օրը ոսկեփայլ,
Դուք եք երգն էլ,խաղն էլ,լույսն էլ,
Ու առանց ձեզ՝ ողջ մըռայլ։

Հ․Թումանյան

Մարգարյան Նաիրա
27.03.2018, 21:39
Ես էլ քո երեխան եմ

/հիշում է Օլգա Մաճկալյանը/

Հովհաննեսի հայրը Թիֆլիս եկավ /Մուշեղը երեք տարեկան էր /, բոլորս գնացինք զբոսանքի :Ճանապարհին մտանք խաղալիքների խանութ:Տերտեր պապեն Մուշեղին ասաց.
-Ջոկի՛ր, ո՞ր խաղալիքն ես ուզում:
Մուշեղն ընտրեց ձի լծած մի կառք:Առանք էդ խաղալիքը, ուզում էինք դուրս գալ, Հովհաննեսը կանգնեց, թե՝ես չեմ գա:
-Ինչու՞,-հարցրեց տերտեր պապեն:
-Նրա համար խաղալիք առար, ես էլ քո երեխեն եմ, ինձ համար էլ առ:
Ծիծաղեցինք, տերտեր պապեն ասաց.
-Դե՛, տղա՛ ջան , դու էլ քե՛զ համար ջոկիր:
Հովհաննեսը մատը դրեց կեգլիի վրա, թե՝ ես էս եմ ուզում:Առանք, և տանը երեխաների հետ խաղում էր:Ինքն այդ ժամանակ քսաներեք տարեկան էր:

Sirvard
28.03.2018, 13:42
Հովհաննես Թումանյան . հետաքրքիր մտքեր

Դպրոցը գրականության հիմքն է, գրականությունը՝ դպրոցի բովանդակությունը:

***
Աշխատեք ձեր սիրտը պահել մաքուր ու լիքը ամենալավ ու ամենաբարի զգացմունքներով ու մարդուն նայեցեք բարի սրտով ու պայծառ հայացքով;

***
Անցյալի պատմությունը մի լուսատու լապտեր է, որ ամեն մի ժողովուրդ ձեռքին պետք է ունենա՝ իր ճամփան անմոլոր գնալու համար:

***
Երեք բան երբեք չեն վերադառնում՝ արձակված նետը, ասված խոսքը,և անցած օրերը:

***
Գեղեցկություն, բարություն, ճշմարտություն, սրանք են կյանքում հիմնականը: Մեծ գաղափարները մարդկանց մեծացնում են, զորացնում, ազնվացնում են... Բայց դրա համար պետք է մարդու գլուխը էնքան մեծ ու բանական լինի, որ մի մեծ գաղափար մտնի նրա մեջ ու մերվի: Դժբախտաբար մեծ մասամբ էդպես չի լինում, գաղափարը չի մտնում գլխի մեջ, այլ գլուխն է մտնում գաղափարի մեջ...

Մարգարյան Նաիրա
28.03.2018, 23:20
Աբու -Հասանի մաշիկները

/Նվարդ Թումանյանի հուշերից/

Մի օր հայրիկը խանութում կնոջ կոշիկներ է տեսնում:Ներս է մտնում և գնում կոշիկները՝ մտածելով կամ Անուշի ոտքով կլինի կամ Արփիկի:Կոշիկները բերում է տուն, տալիս աղջիկներին՝ասելով.
-Փորձե՛ք, տեսե՛ք՝ ում ոտքին է հարմար: Մեկիդ ոտքին կլինի:
Փորձում են,սակայն հակառակի նման ո՛չ Անուշի ոտքին է հարմար լինում, ո՛չ էլ Արփիկի:Որպեսզի հայրիկը չնեղանա, որոշեցինք նրան ոչինչ չասել և կոշիկները վերադարձնել խանութ:
Անցնում է մի քանի օր: Թումանյանն այդ նույն խանութի ցուցափեղկում նկատում է կնոջ գեղեցիկ կոշիկներ և առանց երկար-բարակ մտածելու ներս է մտնում և գնում դրանք:Եվ կրկին ինքն իրեն ասում է.<<Մեկի ոտքին անպատճառ կգա>>:
Երբ տնեցիները տեսնում են , որ հայրիկը երկրորդ անգամ է նույն կոշիկները գնել և տուն բերել, ծիծաղից թուլանում են:Հետո մի շաբաթ եկող-գնացողներին պատմում էին, թե ինչպես են այդ չարաբաստիկ <<Աբու-Հասանի մաշիկները>> կրկին ետ վերադարձել: Ամենից շատ Թումանյանն էր ծիծաղում իր անփութության վրա:

Էմմա Խաչատրյան
28.03.2018, 23:35
Այո,Թումանյանն իր արվեստով նման է կախարդի.բնավ չեք զգում,որ գրել է.թվում է երկը ժողովրդական մի
կենդանի խոսք է իր ձևերով,երանգներով ու հույզերով.զգում եք,որ բանաստեղծը ելնում է իր ժողովրդի
ընդերքից,իր մեջ ներծծած,խտացրած այն ամենը,ինչ կոչվում է ժողովրդի կյանք`նրա մաքուր,ազնիվ հոգին,
նրա մարդասեր աշխարհայացքը,նաև նրա տառապալից առօրյան,աղքատի ապրուստը... Մի խոսքով`
Թումանյանի երկերում կա,ինչպես Տերյանն է նկատել․«հայրենի խինդ ու ժպիտ և հայրենի վիշտ»...
ՍՏ. ԶՈՐՅԱՆ

Էմմա Խաչատրյան
28.03.2018, 23:42
Հ․Թումանյանի դստեր` Նվարդի հուշերից

Հայրիկը երեխաների անունները դնում էր հատուկ խնամքով:Հիշում եմ,նորածին աղջկա Սեդա անունը
գտնելու համար պատմական գրքեր էր նայում,և կարծեմ 19-րդ դարի իշխանուհու անուն է:Լևոն Շանթին
այդ անունը շատ դուր եկավ և նա էլ այդ անունով իր «Հին աստվածների» հերոսուհուն կնքեց:
Մեր անուններից երեքը Թաֆֆու «Սամվելից»է առնված`Մուշեղ,Աշխեն,Նվարդ:Արեգի անունը դրել է Ղազարոս
Աղայանը.հայրիկն Աղայանին գրել էր,թե մի երեխա էլ ավելացավ,և ստացել պատասխան.թե աղջիկ է,անունը
դիր Արեգնազան,թե տղա է`Արեգ:Մյուս տղաների անունները`Արտավազդ և Համլիկ,հայրիկն իր դրամաներից
է վերցրել:

Հայրիկը շատ հոգատար էր տասը երեխաներից ամեն մեկի հանդեպ:Երբ մեկը հիվանդանում էր`մոտենում էր
գրկում,գուրգուրում,տաքությունն իմանում,հետո հարցնում.«Սիրուն ջան,ի՞նչ ես ուզում որ բերեմ…»:Երբ ասում
էինք`ոչինչ,բացականչում էր «Պա´հ,էդ ինչ դժվար բան ուզեցիր.ես ոչինչը ո՞րտեղից գտնեմ…»:
Գնում էր և վերադարձին հետը բերում էր նարինջ,Գանձակի խաղող կամ խնձոր:Սովորաբար դա ձմեռն էր լինում,
երբ հիվանդանում էինք անգինայով:Իսկ առհասարակ, քիչ էինք հիվանդանում:

Մարդու զարգացման գործում ընթերցանությանը,ինքնակրթությանը,զրույցին,անձնական շփումներին ավելի մեծ
տեղ էր տալիս,քան դպրոցին:Հաճախ էր ասում.«Մեր տունը ձեզ համալսարան»:Եվ իրոք,մեր տունը մի համալսարան
էր հայրիկի ճոխ գրադարանով,նշանավոր հյուրերով,իմաստուն զրույցներով,ժամանակի իրականության հետ ունեցած
լայն շփումներով:Շատ էր ուզում,որ երեխաները դառնան նուրբ և ազնիվ ճաշակի տեր մարդիկ:
Ասում էր.
-Ամենից շատ ինձ մարդու անճաշակ լինելն է բարկացնում:Ամենագլխավորը կյանքում`ճաշակն է:Ճաշակը կյանքի բույրն է:
http://www.toumanian.am/tangaran/namakani.php?clear=1&cont=3&lang=AM

Էմմա Խաչատրյան
28.03.2018, 23:47
Բարձրից

Իմ բարի սըրտի էն մեծ խոհերից,
Էն մեծ խոհերի անհուն խորերից՝
Կամեցավ՝ ելավ իմ հըզոր հոգին,
Որ բարձրից նայի աստծու աշխարհքին։

Ու պայծառ ցոլաց դեպ վերին այեր՝
Մարդկային ամեն հընարքներից վեր,
Վե՜ր ամեն շուքից և շամանդաղից՝
Մինչև լուսեղեն ոլորտն անթախիծ։

Ու իր հարազատ բարձունքիցը լույս՝
Անչար,անաչառ,անդորր ու անհույզ՝
Պարզ,ամենատես հայացքովը նա
Ճառագեց ներքև՝ աշխարհքի վըրա։

Տեսավ աշխարհքը՝ գեղեցի՜կ,անվե՜րջ,
Եվ հայրենիքներն անձուկ նըրա մեջ,
Եվ աստվածները նըրանց զանազան,
Եվ սուրբերը խիստ,խըտրող ու դաժան։

Տեսավ՝ ուտում են ամենքն ամենքին.
Ամեն հայրենիք՝ իրեն զավակին,
Եվ իր պաշտողին՝ ամեն մի աստված,
Եվ կյանքը տանջանք,ցավ համատարած։

Ու ոչ մի երկիր չըկա հանգչելու—
Խոր,արարչական հանգիստն անխըռով,
Ու ոչ մի անկյուն չըկա շընչելու
Շունչն աստվածային՝ լի անվերջ սիրով...

Անպատում վըշտով վերըստին նայեց
Իմ էս մեծ սըրտին՝աշխարհքից էլ մեծ,—
Անսահմա՜ն աշխարհք,և սեր ընդհանուր
Եվ մարդը ուրախ,և երգ ամենուր...

Ու իջավ նորից էնտեղ հանգչելու—
Խոր,արարչական հանգիստն անխըռով,
Էնտեղ հանգչելու,էնտեղ շընչելու
Էն մեծ խոհերով,էն անվերջ սիրով...

Հ․Թումանյան

Մարգարյան Նաիրա
30.03.2018, 01:06
Մի օր Թումանյանը հին գրքեր վաճառողներից մեկի մոտ տեսել է գեղեցիկ տպագրված և սիրուն կազմով , բայց իր համար անհասկանալի լեզվով մի գիրք:Գնել է, դրել թևի տակ և տուն բերել:Իր տասը զավակները հայ և ռուսական դպրոցներում օտար լեզուներ էին սովորում:Մտածել է , որ նրանցից մեկնումեկը կհասկանա գրքի լեզուն,անպատճառ ինչ-որ օգտակար բան կսովորեցնի:
Տուն է բերել և կանչել զավակներին.
-Մուշե՛ղ, Արտի՛կ,Արե՛գ,եկե՛ք, տեսե՛ք՝, էս ի՞նչ գիրք ա:
-Հայրի՛կ, սա գերմաներեն աշխարհագրության գիրք է.ինչու՞ ես գնել,-զարմացած հարցնում է Արեգը:
-Տեսա մեծ գիրք ա, լավ կազմված, գինն էլ՝էժան: Ասացի՝առնեմ, տուն բերեմ, մեկիդ պետք կգա,-ասում է Թումանյանը:

Թումանյանն այն բացառիկ գրողներից էր,որի համար իր գրադարանն այնպիսի ներշնչանքի աղբյուր է եղել, որ իր սերն արտահայտել է բանաստեղծությամբ:

Բազմած են շուրջս նրանք ամեն օր
Բոլոր հանճարեղ մեծերն աշխարհի,
Երգում են, պատմում ներդաշնակ ու խոր
Միտքն ու գաղտնիքը մահի ու կյանքի:
ՈՒ էսպես ինձ հետ, իմ տանն ամեն օր,
Ո՛չ հաց են ուզում ինձանից, ո՛չ շոր:

Վ. Հովհաննիսյան
30.03.2018, 20:36
Շնորհակալություն, հարգելի Հովհաննիսյան ջան: Համոզված եմ, որ այս բանաստեղծությունը ոչ բոլորին է հայտնի:Անչափ գեղեցիկ պատասխան է Ամենայն Հայոց Բանաստեղծի <<Հին օրհնություն>> բանաստեղծությանը:

Սիրելի Նաիրա, այս բանաստեղծությունը ինձ ուսուցանել է իմ հայոց լեզվի և հայ գրականության ուսուցչուհին՝ երջանկահիշատակ Ստելլա Թումանյանը 1978 թվականին :

Anna Melqumyan
30.03.2018, 23:39
Մարտին հերթական գեղեցիկ ու բովանդակալից շրջայցն անցկացրեցինք հանճարեղ բանաստեղծի`Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում: Տպավորություններն անգերազանցելի էին,թումանյանական շունչն ու ոգին`բոլորին ուղեկից:
5329533053285331

Էլեոնորա Հովհաննիսյան
30.03.2018, 23:58

Հիանալի օր եք անցկացրել,սիրելի Աննա...Կարծում եմ դրական ապրումները երեխաների հուշերում միշտ վառ կմնան...

Մարգարյան Նաիրա
31.03.2018, 01:03

Յուրաքանչյուր աշակերտ իր ուսումնառության տարիների ընթացքում ծանոթանում և սովորում է մեր մանկագիրների, գրողների, բանաստեղծների ստեղծագործությունները, որոնք ունեն դաստիարակչական , գեղագիտական, աշխարհաճանաչողական բարձր արժեքներ:Ես շատ արժևորում եմ ասույթներից մեկը, որում ասվում է.<<Ամեն մանկան հետ ծնվում է Թումանյանը, նրա հետ հասակ առնում, նրան ուղեկցում մինչև խոր ծերություն>>:Այո, դա մի պարզ ճշմարտություն է: Թոթովախոս, փոքրիկ երեխաները մանկապարտեզից արդեն իսկ սովորում են Հ.Թումանյանի ոտանավորներն ու հեքիաթները: Իսկ դպրոցում ընդլայնվում ու մեծանում է նրանց գիտելիքների պաշարը:ՈՒստի յուրաքանչյուր դասվար պետք է իր աշակերտներին ուղեկցի Ամենայն Հայոց Բանաստեղծի տուն-թանգարան, որտեղ նրանք կտեսնեն այն ամենը, ինչը որ պատկանել է Թումանյանին, կլսեն Անմահ Լոռեցու մասին բազմաթիվ հետաքրքիր տեղեկություններ ու պատմություններ:Կեցցե՛ք, հարգելի Աննա, Ձեր կազմակերպած նպատակային էքսկուրսիան միշտ կմնա Ձեր սաների հիշողության մեջ:

Anna Melqumyan
31.03.2018, 13:19
Հիանալի օր եք անցկացրել,սիրելի Աննա...Կարծում եմ դրական ապրումները երեխաների հուշերում միշտ վառ կմնան...

Շնորհակալություն Էլեոնորա ջան

Anna Melqumyan
31.03.2018, 13:24
Յուրաքանչյուր աշակերտ իր ուսումնառության տարիների ընթացքում ծանոթանում և սովորում է մեր մանկագիրների, գրողների, բանաստեղծների ստեղծագործությունները, որոնք ունեն դաստիարակչական , գեղագիտական, աշխարհաճանաչողական բարձր արժեքներ:Ես շատ արժևորում եմ ասույթներից մեկը, որում ասվում է.<<Ամեն մանկան հետ ծնվում է Թումանյանը, նրա հետ հասակ առնում, նրան ուղեկցում մինչև խոր ծերություն>>:Այո, դա մի պարզ ճշմարտություն է: Թոթովախոս, փոքրիկ երեխաները մանկապարտեզից արդեն իսկ սովորում են Հ.Թումանյանի ոտանավորներն ու հեքիաթները: Իսկ դպրոցում ընդլայնվում ու մեծանում է նրանց գիտելիքների պաշարը:ՈՒստի յուրաքանչյուր դասվար պետք է իր աշակերտներին ուղեկցի Ամենայն Հայոց Բանաստեղծի տուն-թանգարան, որտեղ նրանք կտեսնեն այն ամենը, ինչը որ պատկանել է Թումանյանին, կլսեն Անմահ Լոռեցու մասին բազմաթիվ հետաքրքիր տեղեկություններ ու պատմություններ:Կեցցե՛ք, հարգելի Աննա, Ձեր կազմակերպած նպատակային էքսկուրսիան միշտ կմնա Ձեր սաների հիշողության մեջ:

Շնորհակալություն հարհելի Նաիրա:Ես շատ կցանկանայի,որ տարրական դպրոոցն ավարտելուց հետո,15-16 տարեկան պատանիներն էլ իրենց դասղեկի հետ այցելեն:Կարծում եմ աշակերտները հնարավորություն կունենան նորովի տեսնելու,զգալու,ապրելու թումանյանական շունչը:

Սոֆյա Առաքելյան
31.03.2018, 22:25
Армянское горе - безбрежное море,
Пучина огромная вод;
На этом огромном и черном просторе
Душа моя скорбно плывет.
Встает на дыбы иногда разъяренно
И ищет, где брег голубой,
Спускается вглубь иногда утомленно,
В бездонный глубокий покой.
Но дна не достигнет она в этом море
И брега вовек не найдет.

В армянских страданьях - на черном просторе
Душа моя скорбью живет.

Վ. Հովհաննիսյան
31.03.2018, 22:34
Մարդու զարգացման գործում ընթերցանությանը, ինքնակրթությանը, զրույցին, անձնական շփումներին ավելի մեծ տեղ էր տալիս, քան դպրոցին: Հաճախ էր ասում. «Մեր տունը ձեզ համալսարան»: Եվ իրոք, մեր տունը մի համալսարան էր հայրիկի ճոխ գրադարանով, նշանավոր հյուրերով, իմաստուն զրույցներով, ժամանակի իրականության հետ ունեցած լայն շփումներով: Շատ էր ուզում, որ երեխաները դառնան նուրբ և ազնիվ ճաշակի տեր մարդիկ:
Ամենից շատ ինձ մարդու անճաշակ լինելն է բարկացնում: Ամենագլխավորը կյանքում` ճաշակն է: Ճաշակը կյանքի բույրն է:
Հովհաննես Թումանյան

***
Աստղաբաշխության վերաբերյալ գրքեր էր գնել և միշտ կարդում էր: Հանքաքարերի կոլեկցիա էր գնել, ալբոմներ և ուսումնասիրում էր քարերի զանազան տեսակները: Շատ էր ուզում, որ իր որդիներից որևէ մեկը երկրաբան դառնա: Իր մեծ տղային, որը բնագիտությամբ էր պարապում, խորհուրդ էր տալիս որպես մասնագիտություն ընտրի երկրաբանությունը: «Լոռին մեծ ապագա ունի,- ասում էր նա,- հանքերով հարուստ երկիր է. երկրաբանություն սովորի, որ մեր երկրում բան ստեղծես, օգուտ տաս, թե չէ օտարներն են օգտվում, ա´յ ֆրանսիացիք Ալավերդու պղնձահանքի տերն են տարձել…»:

Մարգարյան Նաիրա
01.04.2018, 18:04
Վահան Թոթովենցի հուշերից

Մեծ բարեկամներ են եղել Անդրանիկն ու Թումանյանը:Թումանյանի տունը,Թիֆլիսի Վոզնեսենսկի փողոցի վրա,տուն լինելուց ավելի վանք է
եղել, վանք՝այս բառի ամենավեհ իմաստով:Էլ ով ասես<< ուխտի>> չի գնացել այդ <<վանքը>>:Այդ մեծ ուխտավորներից է եղել նաև Անդրանիկ Օզանյանը:Պատմում է Թոթովենցը.
-Անդրանիկը պատմում էր մի ոտի վրա, աջ ոտը՝աթոռին:Նրա դեմ կանգնած էր Թումանյանը և լսում էր ոգեշնչված դեմքով:Անդրանիկը պատմում էր , թե ինչպես հայ-թուրքական կռիվների ժամանակ հավաքել է թուրք կանանց ու երեխաներին, կերակրել է նրանց ու երկու հայ զինվորների ուղեկցությամբ ուղարկել նրանց թուրքական հողը:
-Ինչ որ լավ բան է լինելու, լինում է սիրով, իսկ սրով՝երբեք,-ասաց Թումանյանն ու ավելացրեց,-եթե հայը սուր է բարձրացնում , նշանակում է դանակը ոսկորին է հասել, ուրիշ ճար ու ճանապարհ չկա...
Իսկապես , այս մտքերը գրեթե բառացի, կարելի է գտնել Թումանյանի հոդվածներում:

Էլեոնորա Հովհաննիսյան
01.04.2018, 18:16

http://www.mediamax.am/am/news/10_items/13351/

Մարգարյան Նաիրա
01.04.2018, 18:35
Թումանյանի 10 իրերը
http://www.mediamax.am/am/news/10_items/13351/

Անչափ շնորհակալ եմ , Էլեոնորա ջան,այսքան արժեքավոր և բավականաչափ հետաքրքիր տեղեկատվական նյութի համար:

Էլեոնորա Հովհաննիսյան
01.04.2018, 18:45
Ուրախ եմ,որ հետաքրքրեց,սիրելի' Նաիրա:

Մարգարյան Նաիրա
02.04.2018, 01:22
Թումանյանը հայ մարդու շուրթերին է. քիչ կլինեն հայեր, որ առօրյա խոսք ու զրույցի մեջ , ուրախության թե տրտմության ժամին, չմտաբերեն նրան, պատեհ կամ անպատեհ առիթով մեջ չբերեն նրա մի որևէ քառյակը,մի քանի տող կամ դարձվածք լեգենդներից, պոեմներից, նույնիսկ արձակից:Հայ մարդն իր ազգային բանաստեղծին ծանոթ է աշակերտական նստարանից, դեռ ավելի վաղ, երբ կարդալ էլ չգիտեր ու լսում էր ավագների ընթերցումով:Եթե ասենք նաև, որ պոետի գրվածքներից շատերը հասնում են նրան ուրիշ արվեստների միջնորդությամբ ևս՝օպերաներ, ներկայացումներ, կինոնկարներ,երաժշտության ու նկարչության գործեր,ապա հասկանալի կլինի ,որ ամենքն էլ գիտեն ու սիրում են Թումանյանի գրեթե բոլոր ստեղծագործությունները:

Աղբյուրները հնչում են ու անց կենում,
Ծարավները տենչում են ու անց կենում,
ՈՒ երջանիկ ակունքներին երազուն՝
Պոետները կանչում են ու անց կենում:

Էլեոնորա Հովհաննիսյան
02.04.2018, 14:54

Վերջացա՜վ…
Կյանքս մաշվեց, վերջացա՜վ.
Ինչ հույս արի` փուչ էլավ,
Ինչ խնդություն` վերջը ցա՜վ:

Էլեոնորա Հովհաննիսյան
02.04.2018, 14:55
Ե՛տ եկե՜ք…
Գարնան վարար գետ եկե՜ք,
Անցա՜ծ օրեր, խինդ ու սե՛ր,
Դարձե՜ք, իրար հետ եկե՜ք:

* * *

Հին աշխարհքը ամեն օր
Հազար մարդ է մտնում նոր,
Հազար տարվան փորձն ու գործ
Սկսվում է ամեն օր:

Էմմա Խաչատրյան
03.04.2018, 15:52
Թումանյանի պոեզիան հենց հին ու նոր Հայաստանն է,որը հարություն է առել ու մխրճվել
նրա բանաստեղծություններում:Թումանյանը էպոս է,ազգային դյուցազներգություն»
Վալերի Բրյուսով

Էլեոնորա Հովհաննիսյան
03.04.2018, 15:58
«...Հովհաննես Թումանյանի գրեթե բոլոր գրվածքները կարելի է այս կամ այն ձևով երաժշտության վերածել,
այնքան տրամադրող ու հնչուն են դրանք; Մեր բանաստեղծներից և ո՛չ մեկը այնքան չի օգտագործվել կոմպոզիտորների կողմից,
որքան Հովհաննես Թումանյանը»,- գրել է կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանը:

Մարգարյան Նաիրա
04.04.2018, 21:29
Հայ ժողովրդի մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի գրական հարուստ ժառանգության մեջ լայն տեղ են գրավում դպրոցին,ուսուցչին և մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության վերաբերող հարցերը. դրանց առթիվ զարգացրած նրա արժեքավոր դրույթներն ու հայտնած կարծիքներն այսօր էլ պահպանում են իրենց թարմությունը:
<<Մենք ունեցանք սեփական ազգային դպրոց ու գրականություն, որ խաղաղ օրերում ոսկեդար է ստեղծել մեզ համար,իսկ դժբախտության օրերում ճանապարհ է ցույց տվել դեպի լավագույն ապագա՝լուսեղեն սյունի համար>>:
<<ՈՒսուցիչը դպրոցին հոգի ներշնչողն է, նրա պատիվը,նրա փառքը>>:
<<ՈՒսուցչին է հանձնված էն դալար հասակը,որ կոչվում է մանկություն:ՈՒսուցիչն է մատաղ սերնդին հոգևոր սնունդ տվողը,կրթողն ու դաստիարակողը>>:

Մարգարյան Նաիրա
06.04.2018, 00:37
Անհնար է պատկերացնել Հայաստանն առանց Հովհ. Թումանյանի թանգարանի. Նարինե Թուխիկյան

Ավելի քան կես դարի պատմություն ունեցող Հովհաննես Թումանյանի թանգարանը ոչ միայն հայաստանաբնակների, այլև համայն հայության համար դարձել է ձգողական մի վայր, որը բոլորին մագնիսի պես դեպի իրեն է ձգում։ Այն Հայաստանում մշակութային և կրթական բացառիկ հասցե է, և անհնար է պատկերացնել Հայաստանն առանց Թումանյանի թանգարանի։ «Հայ ձայն»-ի հետ զրույցի ընթացքում նման կարծիք հայտնեց Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը՝ խոսելով թանգարանի անցյալի, ներկայի, ինչպես նաև ապագայի ու սպասվելիք ծրագրերի մասին:

Երևան քաղաքի Մոսկովյան 40 հասցեում գտնվող թանգարանի շենքում Մեծ լոռեցին երբևէ չի բնակվել, շենքը կառուցվել է նրա մահվանից 30 տարի անց, բայց նույնությամբ կրկնօրինակվել է նրա թիֆլիսյան վերջին բնակարանը. ամեն ինչ այնպես է, ինչպես Թումանյանի կենդանության օրոք: «Թիֆլիսից տեղափոխվելուց հետո այստեղ՝ թանգարանի շենքում ապրել են Թումանյանի տիկինը՝ Օլգան, և աղջիկները։ Աղջիկներից ավագը՝ Աշխենը, եղել է թանգարանի հիմնադիր-տնօրենը։ Տիկին Օլգան երկար ժամանակ պահպանել է իրենց թիֆլիսյան տան ավանդույթները, այստեղ հավաքներ, ճաշկերույթներ են կազմակերպվել։ Այսօր թանգարանում պահպանվել է տիկին Օլգայի հուշային սենյակը, հենց այդ սենյակում են հյուրընկալվել ժամանակի (1953թ.-ից սկսյալ) հայ մտավորականության ամենավառ ներկայացուցիչները՝ սկսած Վազգեն Ա Վեհափառից։ Մենք այսօր շարունակում ենք այդ օրերի ավանդույթները. Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, մահվան օրը՝ մարտի 23-ին, այցելուների համար բացվում է տիկին Օլգայի սենյակը, փոքրիկ հյուրասիրություն է կազմակերպվում»,- ասում է տիկին Թուխիկյանն ու ընդգծում, որ Թումանյանի շունչը թևածում է թանգարանում, նրա մասին պատմությունները, հուշերը նրան կենդանի են դարձնում, չնայած, որ այստեղ չի ապրել մեծն պոետը։

Հովհ. Թումանյանի երևանյան թանգարանը մշտապես աչքի է ընեկել նորարարություններով, հետաքրքրիր ու ժամանակակից լուծումների կիրառմամբ, նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ: Այն նման լուծումներով հագեցած առաջին թանգարանն է Հայաստանում։ «Նորագույն տեխնոլոգիաների ներդրման գաղափարն իմն էր,- նշում է մեր զրուցակիցը: Դրանց շնորհիվ մեծապես ավելացավ թանգարանի գրավչությունը: Դրանով ոչինչ չխաթարվեց միջազգային թանգարանային գաղափարախոսության մեջ, այլ ընդհակառակը, համեմունք ավելացավ, հավելյալ հմայք փոխանցվեց թանգարանին։ Այսօր նորագույն տեխնոլոգիաները մեզ հնարավորություն են տալիս Թումանյանի ժամանակներին վերաբերող տեղեկությունը նորովի մատուցել։ Տեխնոլոգիական լեզուն հասկացող այսօրվա սերնդին չենք կարող ստիպել հին կերպ մտածել։ Փոխարենը մենք պետք է նորի ճանապարհով գնանք։ Պետք է հիշել նաև, որ Թումանյանն ինքը շատ նախանձախնդիր էր նորարարությունների նկատմամբ, և ուներ առաջադեմ, զարգացած երկրներում արտադրված ժամանակակից մի շարք իրեր»։

Ինչպես հայտնի է, գալիք տարի լրանում է Թումանյանի ծննդյան 150-ամյակը, որը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում: Կարևոր ու նշանակալից իրադարձությանը գրողի թանգարանը մեծ խանդավառությամբ և պատասխանատվությամբ է պատրաստվում: Գալիք տարվա փետրարի 19-ին՝ Թումանյանի ծննդյան օրը, թանգարանում շքեղ ու բացառիկ միջոցառում է կազմակերպվելու, որը թանգարանի այցելուների ու հյուրերի համար օրն անմոռանալի կդարձնի։

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց տիկին Թուխիկյանը, հոբելյանի առթիվ մի շարք ծրագրեր են նախատեսվում, որոնցից գլխավորը գրողի երկերի լիակատար ժողովածուի վերահրատարակումն է, ինչն արդեն ընթացքի մեջ է: «Այժմ Գրականության և արվեստի թանգարանի հետ միասին վերահրատարակում ենք Թումանյանի երկերի լիակատար ժողովածուն 10 հատորով։ Վերջին անգամ ԵԼԺ-ը հրատարակվել է 1900-ականների սկզբին, երբ Հայաստանը ծանր ժամանակներ էր ապրում: Եվ քանի որ տպագրական հնարավորությունները սուղ էին, դրանք վատ որակով են ստացվել։ Ուստի, այժմ 10-հատորյակը լույս կընծայվի լրացված այն տեղեկություններով, որոնց նախորդ խմբագրակազմը պարզապես չի տիրապետել, իսկ այսօր մենք կարող ենք դա լրացնել։ Այդ 10-հատորյակը կլինի մեր թանգարանի գոհարը։ 150-ամյակի կապակցությամբ պետք է պատմության մեջ արմատական, հիմնարար արդյունք թողնել, և այդ հիմնարար արդյունքներից կլինի Թումանյանի երկերի լիակատար ժողովածուն»,- ասաց մեր զրուցակիցը։

Վերջինս հավելեց նաև, որ նպատակ ունեն Թումանյանի կյանքի մասին պատմող անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ նկարահանել՝ անգլերեն և հայերեն տարբերակներով՝ ուսանելի և բերկրալի թե՛ մեծահասակների, թե՛ մանուկների համար։ «Ցանկանում ենք նաև շրջագայություն կազմակերպել և շրջել բոլոր այն վայրերով, որտեղ եղել է Թումանյանը՝ Հայաստանում, Վրաստանում»,- ասում է թանգարանի տնօրենը։

Թումանյանի 150-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքում կկազմակերպվի նաև հեքիաթագիտությանը վերաբերող գիտաժողով, կանցկացվեն ներհայաստանյան և արտահայաստանյան օլիմպիադաներ, որպեսզի աշխարհի բոլոր հայ մանուկները հնարավորություն ունենան մասնակցելու Թումանյանի 150-ամյակին։

«Այժմ ուսումնասիրում ենք Թումանյանի գրադարանում առկա ընծայագրված գրքերը՝ և՛ իրեն ընծայվածները, և՛ իր ընծայած գրքերը: Դրանց ուսումնասիրությունների հիման վրա ալբոմ կհրատարկվի։ Հրատարակելու ենք նաև Թումանյանի ստացած նամակները։ Ճիշտ է, ԵԼԺ-ում ներառված են նրա կողմից գրված-ուղարկված նամակները, բայց մենք պատրաստվում ենք տպագրել Թումանյանի ստացած նամակները, ինչը ևս շատ հետաքրքրական է։ Եվ եթե կարողանանք հետագայում գտնել այդ նամակների պատասխանները, դրանք էլ առանձին ժողովածուով կհրատարակենք»,- հավելեց Նարինե Թուխիկյանը՝ ընդգծելով, որ դրանք շատ կարևոր գիտական հրատարակություններ են, որոնք պետք է կյանքի կոչել։

Էլեոնորա Հովհաննիսյան
06.04.2018, 01:00

Շնորհակալություն,հարգելի' Նաիրա,կարևոր տեղեկությամբ կիսվելու համար:

սուսան1965
06.04.2018, 01:06
Թումանյանը հայ մարդու շուրթերին է. քիչ կլինեն հայեր, որ առօրյա խոսք ու զրույցի մեջ , ուրախության թե տրտմության ժամին, չմտաբերեն նրան, պատեհ կամ անպատեհ առիթով մեջ չբերեն նրա մի որևէ քառյակը,մի քանի տող կամ դարձվածք լեգենդներից, պոեմներից, նույնիսկ արձակից:Հայ մարդն իր ազգային բանաստեղծին ծանոթ է աշակերտական նստարանից, դեռ ավելի վաղ, երբ կարդալ էլ չգիտեր ու լսում էր ավագների ընթերցումով:Եթե ասենք նաև, որ պոետի գրվածքներից շատերը հասնում են նրան ուրիշ արվեստների միջնորդությամբ ևս՝օպերաներ, ներկայացումներ, կինոնկարներ,երաժշտության ու նկարչության գործեր,ապա հասկանալի կլինի ,որ ամենքն էլ գիտեն ու սիրում են Թումանյանի գրեթե բոլոր ստեղծագործությունները:

Աղբյուրները հնչում են ու անց կենում,
Ծարավները տենչում են ու անց կենում,
ՈՒ երջանիկ ակունքներին երազուն՝
Պոետները կանչում են ու անց կենում:

Թումանյանի սերերը
«Կինը բանաստեղծի կյանքում մեծ ու վճռական դեր է խաղում և հաճախ մի կնոջ պատճառով բանաստեղծի կյանքը խորտակվում է կամ փրկվում»:Հովհաննես Թումանյանը առաջին անգամ սիրահարվել է 11 տարեկանում: Տղան սովորում էր Ջալալօղլու (ներկայիս Ստեփանավանի) դպրոցում և շատ էր սիրում կարդալ: Դպրոցի տեսուչ Տիգրան Տեր-Դավթյանն էլ տանը մեծ գրադարան ուներ: Այդ իսկ պատճառով փոքրիկ Հովհաննեսը հաճախ էր գնում նրանց տուն: Եվ շուտով նա սիրահարվում է տեսուչի աղջկան` գեղեցկադեմ Վերգինեին: Սակայն վերջինս նախատում է տղային, որպեսզի նա իրենով չտարվի, այլ իր ուսումով զբաղվի: Իսկ Հովհաննեսը Վերգինեին է նվիրում իր առաջին սիրային բանաստեղծությունը.
Հոգուս հատոր, սրտիս կտոր,
Դասիս համար դու մի´ հոգար,
Թե կան դասեր, կա նաև սեր,
Եվ ի՜նչ զարմանք. իմ աղավնյակ,
Որ կենդանի մի պատանի,
Սերը սրտում դաս է կարդում:
Հետագայում, երբ տեսուչը տեղեկանում է նրանց սիրո մասին, ցանկանում է պատժել պատանուն, բայց Վերգինեի միջամտությամբ Թումանյանը խուսափում է անախորժություններից:
Մարիամ Թումանյան- իշխանուհի,բայց ազգակցական կապ չունի գրողի հետ :

Մարգարյան Նաիրա
07.04.2018, 21:59
Թումանյանը եղել է անվախ մարդ:Ազգամիջյան խռովությունների ամենածանր օրերին նա եղել է արյունոտ դեպքերի եռացող կաթսայում:1918 թվականի մայիսի 16-ին, Ղարաքիլիսայում նա ստորագրում է մի կոչ.<<Լոռեցինե՛ր, իմ քաջ հայրենակիցներ,փոքրաթիվ թշնամին մեր սարերին է հասել...Հավաքվեցե՛ք մեր մութ անտառների նման, կանգնեցե՛ք անսասան մեր սարերի նման, կրակ թափեցե՛ք ու զարկեցե՛ք մեր սարերի կայծակների նման:Թող թշնամին էլ տեսնի , աշխարհքն էլ, որ կարելի է Էրզրումի վրից էլ անցնել,Ղարսի վրից էլ , բայց Լոռու սարերից անցնել չի կարելի...>>:
Ահա՛ Թումանյանը:
Թումանյանը տեսել է և՛ բանտ, և՛ հետապնդում և մի անգամ չէ, որ հանդիպել է մահվան՝աչք-աչքի ու չի վախեցել:

Վ. Հովհաննիսյան
07.04.2018, 22:11
«Ընդհանրապես Թումանյանին ամբողջության մեջ պետք է նայել և չառանձնացնել նրան` որպես` գրող, հասարակական գործիչ, հայրիկ, ընկեր: Երբ դու իրեն քառատում ես տարբեր ոլորտների, դու նրան փոքրացնում ես, իսկ երբ ամբողջության մեջ ես նայում, հասկանում ես, որ այդ մարդը բացառիկ և չգերազանցված երևույթ է մեր իրականության համար: Իր յուրահատկությունն իր ամբողջականության մեջ է»:
Թումանյանը երեք կեղծանուն ուներ. առաջինը` Ամենայն հայոց թամադա, ինչը խոսում է այն մասին, որ նա ուրախ, զվարթ, քեֆչի մարդ էր: «Հետո` Ցեղասպանութան ժամանակ ստացավ ևս երկու տիտղոս` մեկը Ամենայն հայոց որբերի հայրիկ, որովհետև երբ վերադարձավ Արևմտյան Հայաստանից Էջմիածնում բացեց որբանոցներ, հիվանդանոցներ: Եվ երրորդ` ինքն իրեն կոչեց Ամենայն հայոց բանաստեղծ` Կաթողիկոսի հետ վիճաբանության ժամանակ: Երբ Կաթողիկոսն արգելում էր վեհարանում ապաստան տալ գաղթականներին, Թումանյանը շատ կտրուկ խոսեց և Կաթողիկոսն ասաց` ինչպե՞ս ես ինձ հետ խոսում, չէ՞ որ ես Ամենայն հայոց կաթողիկոսն եմ և հենց այդ ժամանակ էլ Թումանյանն ասաց` իսկ ես Ամենայն հայոց բանաստեղծն եմ»:
Այ այսպիսին է մեր ԹՈՒՄԱՆՅԱՆԸ...

Վ. Հովհաննիսյան
08.04.2018, 13:27
Հովհաննես Թումանյանը առաջին անգամ սիրահարվել է 11 տարեկանում: Տղան սովորում էր Ջալալօղլու (ներկայիս Ստեփանավանի) դպրոցում և շատ էր սիրում կարդալ: Դպրոցի տեսուչ Տիգրան Տեր-Դավթյանն էլ տանը մեծ գրադարան ուներ: Այդ իսկ պատճառով փոքրիկ Հովհաննեսը հաճախ էր գնում նրանց տուն: Եվ շուտով նա սիրահարվում է տեսուչի աղջկան` գեղեցկադեմ Վերգինեին: Սակայն վերջինս նախատում է տղային, որպեսզի նա իրենով չտարվի, այլ իր ուսումով զբաղվի: Իսկ Հովհաննեսը Վերգինեին է նվիրում իր առաջին սիրային բանաստեղծությունը.
Հոգուս հատոր, սրտիս կտոր,
Դասիս համար դու մի´ հոգար,
Թե կան դասեր, կա նաև սեր,
Եվ ի՜նչ զարմանք. իմ աղավնյակ,
Որ կենդանի մի պատանի,
Սերը սրտում դաս է կարդում:
Հետագայում, երբ տեսուչը տեղեկանում է նրանց սիրո մասին, ցանկանում է պատժել պատանուն, բայց Վերգինեի միջամտությամբ Թումանյանը խուսափում է անախորժություններից:

Մարգարյան Նաիրա
10.04.2018, 21:24
1908 թվականին հեղեղի պես թափվում էին Թումանյանի մանկական գրականության գոհարները՝ <<Չարի վերջը>>,<<Հսկան>>,<<Արտուտի երգը>>,<<Մուկիկի մահը>>,<<Ոսկու կարասը>>,<<Տերն ու ծառան>>,<<Խոսող ձուկը>>,<<Թռչունի մտածմունքը>>,<<Փիսիկի գանգատը>>,<<Ամպն ու սարը>>,<<Ծաղիկները>>,<<Գետակը>>,<<Գարնան առավոտը>>,<<Ճնճղուկները>>:

Ասենք մեծ ես,
Մի՞թե պիտի փոքրին տանջես:
Մեծ թե փոքր, ինչ էլ լինի,
Ամեն ապրող շունչ կենդանի,
Որ ծնվել է արևի տակ,
Էս աշխարհքում միատեսակ,
Մինը պակաս, մյուսը ավել,
Ողջն էլ գիտեն խնդալ, ցավել,
Չպարծենա երբեք ոչ ոք.
Թե ինքն անհայտ մի բան է ջոկ,
Միշտ ուժեղից ուժեղը կա,
Իսկ ամենից ուժեղը մահ...

/<<Հսկան>>/

Էլեոնորա Հովհաննիսյան
10.04.2018, 21:39
Հովհաանես Թումանյանի առաջին սերը եղել է 11 տարեկանում :Նա սովորում էր Ջալալօղլու(Ստեփանավանի) դպրոցում և շատ էր սիրում կարդալ: Դպրոցի տեսուչ Տիգրան Տեր-Դավթյանն էլ տանը մեծ գրադարան ուներ:Այդ իսկ պատճառով փոքրիկ Հովհաննեսև հաճախ էր գնում նրանց տուն:Եվ շուտով նա սիրահարվում է տեսուչի աղջկան`գեղեցկադեմ Վերգինեին: Սակայն վերջինն նախատում է տղային, որպեսզի նա իրենով չտարվի, այլ իր ուսումով զբաղվի:Իսկ Հովհաննեսը Վերգինեին է նվիրում իր առաջին սիրային բանաստեղծությունը.

Հոգուս հատոր
Սըրտիս կըտոր,
Դասիս համար
Դու մի՛ հոգար,

Թե կան դասեր
Կա նաև սեր,
Եվ ի՜նչ զարմանք,
Իմ աղավնյակ,
Որ կենդանի

Մի պատանի
Սերը սըրտում
Դաս է սերտում։

Մարգարյան Նաիրա
12.04.2018, 23:40
ԹՈՒՄԱՆՅԱՆ

Ինչպե՞ս գրեմ այնպիսի երգ
Որ հմայեմ բոլորին-
Գիտնականի՛ն, մանկավարժի՛ն,
Գյուղացուն ու բանվորին,
Որ այդ երգը և պա՛րզ լինի,
Եվ խո՛ր լինի անսահման:-
Դրա համար պետք է լինել
Առնվազն...Թումանյան:

Արամայիս Սահակյան

Էմմա Խաչատրյան
12.04.2018, 23:42
ԹՈՒՄԱՆՅԱՆ

Ինչպե՞ս գրեմ այնպիսի երգ
Որ հմայեմ բոլորին-
Գիտնականի՛ն, մանկավարժի՛ն,
Գյուղացուն ու բանվորին,
Որ այդ երգը և պա՛րզ լինի,
Եվ խո՛ր լինի անսահման:-
Դրա համար պետք է լինել
Առնվազն...Թումանյան:

Արամայիս Սահակյան

Շնորհալություն հարգելի՛ Նաիրա Ա․Սահակյանի գեղեցիկ բանաստեղծությունը ներկայացնելու համար։

Մարգարյան Նաիրա
14.04.2018, 01:34
Հոգեբան, արվեստագետ Հովհաննես Թումանյանը ճիշտ է նկատել, որ երեխաների ամբողջ գործունեության մեջ գերիշխող տեղ է գրավում խաղը:Հաշվի առնելով այդ, Թումանյանը ոչ միայն խաղի սյուժեով գեղարվեստական գործեր է գրել, այլև երեխաների համար ստեղծել է մի շարք մանկավարժական-հայրենագիտական խաղեր:Նա շատ լավ է ներկայացրել խաղի հոգեբանությունը:
Իր հոդվածներից մեկում Թումանյանը մանրամասնությամբ մեկնաբանում է երեխայի կյանքում խաղի կատարած դերը:Ըստ Թումանյանի խաղը նպաստում է մարդու թե՛ ֆիզիկական, թե՛ մտավոր, և թե հոգևոր բարոյական զարգացմանը:Նա գտնում է ,որ <<Խաղը առանձնապես կարևոր պահանջ է երեխաների ու պատանիների համար, էն դալար հասակի համար, որ մեր լեզուն որոշում է մի բառով -մանկություն>>:
Մանկական և արվեստի հոգեբանության մասին Թումանյանի հայտնած բազմաթիվ մտքեր ու կարծիքներ առ այսօր էլ պահպանում են իրենց թարմությունն ու ճշմարտացիությունը:

Մարգարյան Նաիրա
15.04.2018, 16:32
Հովհաննես Թումանյանի թանգարան

Հովհաննես Թումանյանի թանգարանը հիմնադրվել է 1953 թվականի ապրիլին՝ նվիրված ամենայն հայոց բանաստեղծի մահվան 30-ամյակին։ Թանգարանի ճարտարապետը Գրիգոր Աղաբաբյանն է:
Թանգարանի հիմնադիրը և առաջին տնօրենը բանաստեղծի դուստրն է՝ Աշխեն Թումանյանը։ Թանգարանի ցուցանմուշներն են ձեռագրերի պատճենները, ֆոտոփաստաթղթերը և Թումանյանի ինքնատիպ ստեղծագործությունների բնօրինակները։ Այստեղ պահվում են ավելի քան 18.000 ցուցանմուշներ։1969 թվականին նոր ցուցասրահում ցուցադրվող նմուշները հիմնականում նվիրված են Հովհաննես Թումանյանի կյանքին և ստեղծագործություններին։ Թումանյանի ստեղծագործական արվեստով հետաքրքրվողներն այստեղ կարող են տեսնել գրողի անձնական իրերը, փաստաթղթերը, ձեռագրերը, էսքիզները և հրատարակություններն ավելի քան 45 լեզուներով։Թանգարանի առաջին հարկի ցուցասրահներում ժամանակագրական կարգով ներկայացված են Թումանյանի կյանքին և գործունեությանը վերաբերող նյութերը՝ լուսանկարները, նամակները, փաստաթղթերը, ձեռագրերը, հեղինակի հեքիաթների և պատմվածքների թեմաներով ստեղծված պատկերներ։ Չորս սրահներով է անցնում «մեծ Հայի» կյանքը՝ ծնունդից մինչև երկրային մահ։ Առաջին հարկի մի գողտրիկ անկյունից խորհրդավոր տպավորություն է գործում Թիֆլիսի «Վերնատան» կրկնօրինակը։Թանգարանի ցուցանակը։
Երկրորդ հարկը հուշային բաժին է՝ Թումանյանի թիֆլիսյան վերջին բնակարանը՝ վեց սենյակներով, նույնությամբ վերարտադրված և ժամանակին եղած կահավորանքով։Այստեղ պահպանվել է գրողի Թիֆլիսի տան մթնոլոտը։ Ցուցասրահի ամբողջ ունեցվածքը բանաստեղծի տան ճաշասենյակի, հյուրասենյակի և աշխատասենյակի ինտերիերի բաղադրիչ առարկաներն են։ Նույն հարկում՝ առանձին մեծ սրահում, ցուցադրվում է բանաստեղծի անձնական բացառիկ և բազմաբնույթ գրադարանը՝ 8000 օրինակ տարբեր լեզուներով և տարբեր ազգային, ժանրային բովանդակությամբ գրքերի ընտրանիով։Թանգարանի գողտրիկ անկյուններից է «Լոռվա ձորը» համայնապատկերը, որի դիտումն ուղեկցվում է «Անուշ» օպերայի հնչյուններով՝ այցելուին տեղափոխելով Հայաստանի հյուսիսային ամենից գեղեցիկ անկյուններից մեկը։
Թանգարանն ունի ընդարձակ, լուսավոր դահլիճ՝ նախատեսված ցուցահանդեսների, միջոցառումների, ներկայացումների համար և երկու այգի։Թանգարանը թումանյանագիտական ու մշակութային գործուն կենտրոն է, որտեղ բացի թումանյանական ընթերցումներից, պոեզիայի երեկոներից ու հեքիաթին նվիրված տոնահանդեսներից՝ կազմակերպվում են նաև տարաբնույթ ցուցահանդեսներ։Թանգարանը գտնվում է բարձունքի վրա, Երևանի կենտրոնում՝ Մոսկովյան 40 հասցեում, և թանգարան հասնելու համար հարկավոր է հաղթահարել 54 աստիճան՝ որը մեծ բանաստեղծի ապրած կյանքի տարիները խորհրդանշող թիվն է:

5987

Մինասյան Նորա
17.04.2018, 17:24
Թումանյանը եղել է անվախ մարդ:Ազգամիջյան խռովությունների ամենածանր օրերին նա եղել է արյունոտ դեպքերի եռացող կաթսայում:1918 թվականի մայիսի 16-ին, Ղարաքիլիսայում նա ստորագրում է մի կոչ.<<Լոռեցինե՛ր, իմ քաջ հայրենակիցներ,փոքրաթիվ թշնամին մեր սարերին է հասել...Հավաքվեցե՛ք մեր մութ անտառների նման, կանգնեցե՛ք անսասան մեր սարերի նման, կրակ թափեցե՛ք ու զարկեցե՛ք մեր սարերի կայծակների նման:Թող թշնամին էլ տեսնի , աշխարհքն էլ, որ կարելի է Էրզրումի վրից էլ անցնել,Ղարսի վրից էլ , բայց Լոռու սարերից անցնել չի կարելի...>>:

Ահա՛ Թումանյանը:
Թումանյանը տեսել է և՛ բանտ, և՛ հետապնդում և մի անգամ չէ, որ հանդիպել է մահվան՝աչք-աչքի ու չի վախեցել:

Հայոց վիշտը անհուն մի ծով,
Խավար մի ծով ահագին,
Էն սև ծովում տառապելով,
Լող է տալիս իմ հոգին:

Մերթ զայրացկոտ ծառս է լինում
Մինչև երկինք կապուտակ,
ՈՒ մերթ հոգնած սուզվում, իջնում
Դեպի խորքերն անհատակ:

Ոչ հատակն է գտնում անվերջ
ՈՒ ոչ հասնում երկնքին...
Հայոց վշտի մեծ ծովի նեջ
Տառապում է իմ հոգին:

Հայ կյանքի ծանրագույն պայմաններում էլ Թումանյանը , երգելով հայոց ծով վիշտը, չի կորցնում ապագայի իր հույսը:

Գոհար Խաչատրյան Յուրիի
17.04.2018, 18:30
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ|

Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքդ երկար, կյանքդ կարճ,
Քանի՜ քանիսն անցնա քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՜նչ են տարել նրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցի՛ր, ուրախ անցի՛ր երկու օրվան էս ճամփեդ:

Մարգարյան Նաիրա
18.04.2018, 23:49
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՏՈՂԵՐԸ ԴՍՏԵՐԸ՝ ԱՆՈՒՇԻՆ

Կանցնեն օրերն , Անուշ ջան,
Կանցնի քո հերն Անուշ ջան,
ՈՒ կտանի իրեն հետ
Իր ցավն ու սերն, Անուշ ջան:

Ցավը՝ անտակ ծովի պես,
Սերը՝ անհագ սովի պես.
Ծովի միջին ու սովի
Անբախտ Սայաթ-Նովի պես:

սուսան1965
19.04.2018, 03:27
Նրան, ով գրել է «Մի կաթիլ մեղրը», «Շունն ու կատուն», «Մուկիկի մահը»,«Կիկոսի մահը »՝ իրոք որ չի կարելի համաշխարհային արվեստի առաջնակարգ վարպետի շարքը չդասել:
Կ. ՉՈՒԿՈՎՍԿԻ

6136
6133, 6134 ,6135

սուսան1965
19.04.2018, 03:35
Հովհաննես Թումանյան, մարդ, ով ապրում է իր գործերով , ապրում է յուրաքանչյուր հայի սրտում, մարդ ում հայտնի խոսքերը գործի անմահության վերաբերյալ, կարելի է վերագրել հենց իրեն.
«Գործն է անմահ, լավ իմացեք »: Այո ՚, հայ բանաստեղծն անմահ է իր գործերով, հայ բանաստեղծն անմահ է իր գործունեությամբ, անմահ է իր եսով ու իր ժողովրդով, իսկ լուսավոր ապագայի մասին բանաստեղծի սպասումները դեռ պիտի կատարվեն:
...Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով,
Իմ նո՜ր հայրենիք,
Հըզո՜ր հայրենիք․․․
Թումանյանի ասելիքը՝ ընդհանուր առմամբ , նրա ստեղծագործությունն ունի իր սեփական ասելիքը և փիլիսոփայությունը։

Մարգարյան Նաիրա
19.04.2018, 20:38
Թումանյանն առաջին անգամ Երևանը տեսել է 1904 թվականի մայիսին:Նա մեծ հիացմունքով է խոսել Արարատյան դաշտի մասին.<<Նայում եմ Արարատյան դաշտին, մտքովս անց են կենում մեր պատմության փառավոր շրջանները, կենդանանում են հոյակապ հերոսները, որ ապրել ու թաղվել են այդ դաշտում, սրտիս խոսում են սքանչելի լեգենդները,որ դեռ ապրում են այստեղ>>:Այդ ժամանակ նա նաև Օշականում այցելել է Մեսրոպ Մաշտոցի շիրիմին և գրել այս բանաստեղծությունը:

Այստեղ վսեմ մի խորհուրդ է ապրում
Ծանր վեհությամբ իջած երկնքից,
Այստեղ սրբազան մի շունչ է բուրում,
Մեզ վեր է տանում աշխարհի կյանքից:
Մի շունչ, մի խորհուրդ, մե՜ծ, հրաշալի՜,
Խառնված հայոց մեր խորունկ հոգուն,
Եվ որքա՜ն դարեր, դարեր են գալի,
Մենք միշտ հավատով, մենք միշտ աննկուն:

Էլեոնորա Հովհաննիսյան
19.04.2018, 23:38
«Անուշ», հայ գրող Հովհաննես Թումանյանի լիրիկական-էպիկական պոեմ։ Այն ունի երկու հիմնական տարբերակ։ Դրանցից սկզբնականը գրված է 1890 թվականին և առաջին անգամ տպագրվել է հեղինակի բանաստեղծությունների երկրորդ ժողովածուում (1892 թ., Մոսկվա)։ Իսկ մյուս տարբերակը առաջինի վերամշակումն է՝ գրված 1901-1902 թթ. և հրատարակված հեղինակի բանաստեղծությունների ու պոեմների 1903 թվականի ժողովածուում։ Երկու դեպքում էլ պոեմի նյութն Անուշի և Սարոյի սիրո դժբախտ պատմությունն է։
«Անուշ»-ի նյութը վերցված է իրական կյանքից։ Պոեմում հիմնական առանցքային նյութն Անուշի և հովիվ Սարոյի փոխադարձ նվիրական սերն է։ Բայց սիրահար զույգի երջանկությունն անակնկալ խափանվում է հարսանիքի ժամանակ, երբ Սարոն, Անուշի եղբոր՝ Մոսիի հետ կոխի բռնված, խախտում է «հնոց ադաթը» և տապալում է ընկերոջը։ Այդ ադաթի խախտմանը հետևում է իգիթ ընկերների «անհաշտ թշնամությունը»: Ողջ գյուղի առաջ ամոթահար եղած, խորապես վիրավորված Մոսին հետապնդում ու վրեժ է լուծում Սարոյից՝ սպանելով նրան։ Իսկ Անուշը, որի «չար բախտը», ժողովրդի հավատալիքների համաձայն, կանխորոշված էր արդեն «համբարձման տոնի» վիճակահանությամբ, արտաքսվում է հոր տնից և խելագարվում տանջանքներից ու վշտից։

Մարգարյան Նաիրա
22.04.2018, 20:16

Շնորհակալություն, հարգելի Էլեոնորա, Թումանյանի անմահ ստեղծագործություններից մեկի`"Անուշ "պոեմի երկու տարբերակները ներկայացնելու համար։

Մարգարյան Նաիրա
23.04.2018, 21:07
Հալածանքի թեմա-գաղափարն աննահանջ անցնում է Թումանյանի ստեղծագործության միջով.դա ինքը պոետն է՝

Ելած կյանքի ամեն ճամփից,
Կարոտներով անմեկին,
Ագահ, անվերջ ու անհանգիստ
Թափառում է իմ հոգին:

/<<Դու քո ճամփեն>>, 1902/

Պանդուխտը, տարագիրը՝ հայոց պատմության և պոեզիայի մշտական ուղեկիցը դարեր ի վեր:Պոետն իրեն մի հալածական պանդուխտ է համարում.

Պանդուխտ եմ , քույրիկ, մանուկ օրերից,
Գնում եմ դեպի մի անհայտ երկիր՝
Կտրված կյանքի ամեն կապերից:

/<<Պանդուխտ եմ, քույրիկ>>, 1902/

Մի անբախտ հալածական էլ կաքավիկն է, նույնպես ավանդական կերպար հայ պոեզիայում, որին անդադար տեղից տեղ են քշում.

-Սև կաքավիկ, ու՞ր պիտի դու նստես հիմա:
-Չորուկ բարդի ծառի վրա:
-Սև կաքավիկ, թե որ նրա տերը գա՝ ու՞ր:
-Լացող ուռու ճյուղքին տխուր:
-Սև կաքավիկ, էն տեղից էլ քշեն որ քե՞զ:
-Կրակ կելնեմ կերեմ ինձ ես...

/<<Կաքավի ողբը>>, 1911/

Հայրենի բույնը կորցրած թռչունը չի գտնում իր տեղը, ինչպես պոետը, որ մենակ գնում է ինքն էլ չգիտի թե ուր՝<<կտրտված կյանքի ամեն կապերից>>:

Քնարիկ Հ.
24.04.2018, 22:39
1923 թ. ապրիլի 15-ին Հովհաննես Թումանյանին հուղարկավորեցին Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատանը: Սակայն կար մի բան, որի մասին այն օրերին քչերը գիտեին: Բանն այն է, որ դեռ Մոսկվայում, դիահերձման ժամանակ բանաստեղծի որդին` Արեգը, բժիշկներից խնդրել էր իրեն հանձնել Թումանյանի սիրտը: Եղբորը` Համլիկին ուղղված նամակում նա գրում էր. «Ես մի քայլ արեցի… ես հայրիկի սիրտը գողացա: Ճիշտ ա, պետք է շատ հանդուգն լինել, որ գողանալ էն սիրտը, որ գրկում էր ամբողջ աշխարհը, պետք է շատ իրեն կորցնել, որ մոտ գալ, բայց իմ սիրտը չդիմացավ: Գողացա: Գուցե մեղադրում ես: Ոչինչ: Թող իմ սուրբ հոր սիրտը լինի մեր տանը: Ճիշտ ա, նա չի բաբախում, բայց չէ՞ որ նա մեզ հետ ա ապրել, չէ՞ որ հայրիկը ամբողջ սրտի մեջ ա, և հայրիկի սիրտը պետք է մեր տանը լինի…»:

Տարիներ շարունակ հարազատները սիրտը պահում էին գրողի առանձնատանը, մի փոքրիկ պահարանի մեջ: Բայց մի անգամ Թումանյանների տուն այցի եկավ Ավետիք Իսահակյանը: Ուշ ժամ էր, և նա մնաց գիշերելու: Որպես հարազատ հյուր նրան օթևան տվեցին Թումանյանի առանձնասենյակում: Երբ լույսը բացվեց, տանտերերը նկատեցին, որ Իսահակյանը չափազանց անհանգիստ էր: Հետո վերջինս խոստովանեց, որ ողջ գիշեր չի քնել, իսկ անքննության պատճառը եղել է Թումանյանի սրտի ներկայությունը: Այդ դեպքից հետո բանաստեղծի սիրտը տեղափոխվեց Երևանի բժշկական ինստիտուտի Անատոնիկումի թանգարան:

Միայն 1994 թվականին ի կատար ածվեց Թումանյանի փափագը: Նրա սիրտը հողին հանձնեցին հայրական տան բակում: Եվ հողը կարոտով ընդունեց սիրտը նրա, ով Ամենայն Հայոց բանաստեղծն էր և Արարատը մեր նոր քերթության:

Մարգարյան Նաիրա
25.04.2018, 00:49

Շնորհակալություն, հարգելի՛ Քնարիկ, Ձեր ներկայացրած տեղեկությունն անչափ հետաքրքիր է, միևնույն ժամանակ՝ հուզիչ:

E. Khachatryan
26.04.2018, 00:23

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Ու վեր կացա ես, որ մեր հայրենի օրենքովը հին՝
Վերջին հանգիստը կարդամ իմ ազգի անբախտ զոհերին,
Որ շեն ու քաղաք, որ սար ու հովիտ, ծովից մինչև ծով
Մարած են, մեռած, փըռված ու ցըրված հազար հազարով...

Ու կըրակ առա հայոց հրդեհի կարմիր բոցերից,
Էն խաղաղ ու պաղ երկնքի ծոցում վառեցի նորից
Մասիսն ու Արան, Սիփանն ու Սըրմանց, Նեմրութ, Թանդուրեք,
Հայոց աշխարհքի մեծ կերոնները վառեցի մեկ-մեկ,
Սուրբ Արագածի կանթեղն էլ, ինչպես հեռավոր արև,

Անհաս, աննըվազ, միշտ վառ ու պայծառ, իմ գըլխի վերև...

Կանգնեցի խոժոռ, մենակ ու հաստատ, Մասիսի նըման,
Կանչեցի թըշվառ էն հոգիներին՝ ցըրված հավիտյան
Մինչև Միջագետք, մինչև Ասորիք, մինչև Ծովն հայոց,
Մինչև Հելլեսպոնտ, մինչև Պոնտոսի ափերն ալեկոծ։

— Հանգե՜ք, իմ որբե՜ր... իզո՜ւր են հուզմունք, իզո՜ւր և անշահ...
Մարդակեր գազան՝ մարդը՝ դեռ երկար էսպես կըմնա...

Աջիցըս Եփրատ, ձախիցըս Տիգրիս՝ ահեղ ձեներով,
Սաղմոս կարդալով՝ անցան, գընացին խոր-խոր ձորերով,
Ամպերն էլ ելան Ձիրավի ձորից, հըսկա բուրվառից,

Ճանապարհ ընկան ծաղկանց սարերից, Հայկական պարից,
Բույլ-բույլ, բուրավետ, շարժվեցին դեպի կողմերը հեռու,
Գոհար ցողելու, ծաղկունք բուրելու, բուրմունք խընկելու
Մինչև Միջագետք, մինչև Ասորիք, մինչև Ծովն հայոց,
Մինչև Հելլեսպոնտ, մինչև Պոնտոսի ափերն ալեկոծ...

— Հանգե՜ք, իմ որբեր... իզո՜ւր են հուզմունք, իզո՜ւր և անշահ...
Մարդակեր գազան՝ մարդը՝ դեռ երկար էսպես կըմնա...

E. Khachatryan
26.04.2018, 00:26

Հովհաննես Թումանյանի "Հոգեհանգիստ" -ը պետք է կարդա յուրաքանչյուր հայ ,
տեղյակ լինելով Հովհաննես Թումանյանի կենսագրությանը:

Ստեփանյան Նելլի
26.04.2018, 00:39
6355 Հովհաննես Թումանյանը 20-րդ դար բերեց ապագայի հանդեպ հուսապարար ակնկալություն, արևով լեցուն սրտի զգացողություն: Նրա անունը սոսկ պատմությանը չի պատկանում: Նրա անունը և՛ ներկայինն է, և՛ գալիքինը:
ԼԵՎ ՕԶԵՐՈՎ

Մարգարյան Նաիրա
26.04.2018, 21:03
Բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններում մարմնավորված են հայ ժողովրդի հավաքական իմաստնությունն ու հանճարը, նրա տենչերն ու երազանքները:

Հովհաննես Թումանյանն սկզբնական կրթությունն ստացել է հայրենի գյուղում, ապա՝ Ջալալօղլիում (այժմ՝ Ստեփանավան): 1883 թ-ից բնակվել է Թիֆլիսում: 1883–87 թթ-ին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: 1893 թ-ից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» պարբերականներին, զբաղվել գրական և հասարակական գործունեությամբ: Նա գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ:
Թումանյանն իր ստեղծագործություններով հեղաշրջում է կատարել հայ բազմադարյան գրականության մեջ: Նրա լեզուն և մտածողությունը պարզ են, ժողովրդական: Նա խորությամբ է արտացոլել հայ ժողովրդի հոգեբանությունը, մտքերն ու ձգտումները: Թումանյանն իր քնարերգության մեջ արծարծել է հայրենասիրական, սոցիալական, քաղաքական, փիլիսոփայական, սիրային թեմաներ: Իրական կյանքի պատկերն ու սոցիալական անարդարության դեմ խտացված բողոքն են արտահայտված «Գութանի երգը», «Խրճիթում» և այլ բանաստեղծություններում: «Հին օրհնություն» բանաստեղծությունը հայ ժողովրդի վշտի, ձգտումների ու երազանքների խտացումն է: «Հայոց լեռներում» բանաստեղծության մեջ, խոսելով հայ ժողովրդի դարավոր պատմության, մաքառումների և տանջալից ուղու մասին, հավատով է պատկերել հայրենիքի անպարտելի ու ստեղծագործ ոգին.

Ու մեր աչքերը նայում են կարոտ՝
Հեռու աստղերին
Երկնքի ծերին,
Թե ե՞րբ կըբացվի պայծառ առավոտ՝
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում:

«Հայրենիքիս հետ» բանաստեղծությունը Թումանյանը գրել է Մեծ եղեռնի օրերին. նրա յուրաքանչյուր տունը մեր պատմության ու գոյափիլիսոփայության յուրօրինակ խտացում է: Առաջին 2 քառատողերում «Զարկված ու զրկված, ողբի ու որբի հայրենիքի» պատկերներն են, իսկ երրորդը և չորրորդն ավարտվում են «Լույսի և հույսի, նոր ու հզոր հայրենիք» արտահայտություններով:
Թումանյանը գրականության զարգացման հիմնական աղբյուրներ համարել է բանահյուսությունը՝ լեգենդները, առակներն ու ավանդությունները, հեքիաթները («Աղավնու վանքը», «Չարի վերջը», «Գառնիկ ախպերը», «Մի կաթիլ մեղրը» և այլն): Այս սկզբունքով են ստեղծված նաև «Սասունցի Դավիթ» (անավարտ), «Թմկաբերդի առումը» պոեմները, «Ախթամար», «Փարվանա» բալլադները:
«Հառաչանք» (անավարտ), «Լոռեցի Սաքոն», «Մարոն» և «Անուշ» պոեմներում պատկերել է հայ նահապետական գյուղը՝ իր բարքերով, սովորույթներով, սոցիալ-կենցաղային հակասություններով: «Անուշ» պոեմում հավերժական ու անմահ սիրո հուզիչ պատմություն է: Հերոսուհին՝ Անուշը, կորցնելով իր սերը, կորցնում է նաև հոգեկան հավասարակշռությունը, չի կարողանում այլևս ապրել «պաղ ու տխուր» աշխարհում և իրեն նետում է գետը՝ վիշտը խառնելով Դեբեդի ալիքներին: Պոեմում Թումանյանը քննադատել է գյուղի հնացած, քարացած սովորույթները և նեղմիտ պատվախնդրությունը:
Թումանյանը մշակել է 2 տասնյակից ավելի հայկական ժողովրդական հեքիաթներ («Տերն ու ծառան», «Ոսկու կարասը», «Ձախորդ Փանոսը», «Անբան Հուռին», «Քաջ Նազարը» և այլն), փոխադրել այլ ժողովուրդների հեքիաթներ: Նա տիեզերքի, հավերժի, կեցության ու գոյաբանական խնդիրներ է քննել իր քառյակներում, որտեղ անձնական ապրումների ընդհանրացումներով հասել է համամարդկային արժեքների գնահատման.

Տիեզերքում աստվածային
մի ճամփորդ է իմ հոգին.
Երկրից անցվոր, երկրի փառքին
անհաղորդ է իմ հոգին.
Հեռացել է ու վերացել
մինչ աստղերը հեռավոր,
Վար մնացած մարդու համար
արդեն խորթ է իմ հոգին:

Հայ արձակի լավագույն էջերից են Թումանյանի պատմվածքները, որոնք մեծ մասամբ նվիրված են գյուղին, կենցաղին, բնությանը: «Գիքորում» քաղաքի բարքերին զոհ դարձած գյուղացի պատանու ողբերգական պատմությունն է: Պատմվածքում պատկերված են դարի նյութապաշտությունը և մարդու վեհ երազանքների փլուզումը:
Թումանյանը գրել է նաև մանկական բանաստեղծություններ, «Շունն ու կատուն», «Անբախտ վաճառականները» լեգենդները, չափածո և արձակ այլ գործեր: Հզոր ներշնչանքով է գրված «Սասունցի Դավիթ» պոեմը, որտեղ Թումանյանը պատկերել է հայ ժողովրդի ազատաբաղձ ոգին:
Թումանյանը ծավալել է նաև հասարակական և գրական լայն գործունեություն: 1905–06 թթ-ին հաշտարար դեր է կատարել ցարական կառավարության հրահրած հայ-թաթարական կռիվների ժամանակ, որի պատճառով 2 անգամ ձերբակալվել է: 1918 թ-ին հայ-վրացական պատերազմի ժամանակ խստագույնս քննադատել է 2 հավատակից ժողովուրդների թշնամությունը հրահրողներին: 1899 թ-ին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Պերճ Պռոշյանը, Նիկոլ Աղբալյանը և ուրիշներ:
1912 թ-ին Թումանյանն ընտրվել է նորաստեղծ Հայ գրողների կովկասյան ընկերության, 1918 թ-ին՝ Հայոց հայրենակցական միությունների միության (ՀՀՄՄ) նախագահ: Առաջին համաշխարհային պատերազմում (1914– 1918 թթ.) հայ ժողովրդի կրած վնասները հաշվելու և Փարիզի հաշտության խորհրդաժողովին (1919–20 թթ.) ներկայացնելու նպատակով ՀՀՄՄ-ն 1918 թ-ին ստեղծել է Քննիչ հանձնաժողով՝ Թումանյանի գլխավորությամբ:
Թումանյանին մշտապես մտահոգել և հուզել է հայ ժողովրդի ճակատագիրը, Մեծ եղեռնի հետևանքով Արևմտյան Հայաստանից տեղահանված հայության վիճակը: 1916 թ-ին 2 անգամ եղել է ազատագրված վայրերում. հասել է մինչև Վան, օգնել հայ գաղթականներին, հատկապես Էջմիածնում հավաքված որբ երեխաներին:
Թումանյանը մասնակցել է «Լուսաբեր» դասագրքի և «Հայ գրողներ» քրեստոմատիայի ստեղծմանը: Իր հոդվածներում արծարծել է հասարակական կյանքի, գրականության, բանահյուսության, հայոց լեզվի ու բարբառների զարգացման հարցեր, գրել է ուսումնասիրություններ Նահապետ Քուչակի, Նաղաշ Հովնաթանի, Խաչատուր Աբովյանի և նրա «Վերք Հայաստանի» վեպի, Սայաթ-Նովայի, հայ հերոսական էպոսի պատմական արմատների մասին: Թարգմանել է Ալեքսանդր Պուշկինի, Ջորջ Բայրոնի, Միխայիլ Լերմոնտովի, Հենրի Լոնգֆելլոյի և ուրիշների գործերից:
Թումանյանի ստեղծագործությունները ժողովրդականացել են, լույս են տեսել տարբեր նկարիչների պատկերազարդումներով, վերածվել երգերի: Նրա գործերի հիման վրա Արմեն Տիգրանյանը գրել է «Անուշ» (ըստ համանուն պոեմի), Ալեքսանդր Սպենդիարյանը՝ «Ալմաստ» (ըստ «Թմկաբերդի առումը» պոեմի) օպերաները, նկարահանվել են բազմաթիվ մուլտիպլիկացիոն («Ձախորդ Փանոսը», «Սուտլիկ որսկանը» և այլն) ու գեղարվեստական («Անուշ», «Գիքորը», «Տերն ու ծառան», «Չախ-Չախ թագավորը») ֆիլմեր:
Թումանյանի բազմաթիվ երկեր թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, բելառուսերեն, վրացերեն, տաջիկերեն, ուզբեկերեն, լիտվերեն, անգլերեն, պարսկերեն, իտալերեն, իսպաներեն, հունարեն, արաբերեն, ճապոներեն, շվեդերեն, չինարեն, ղազախերեն և այլ լեզուներով:
Երևանում գործում է Թումանյանի թանգարանը, Դսեղում՝ տուն-թանգարանը: Նրա անունով են կոչվել Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը, հրապարակ Մոսկվայում, Երևանի տիկնիկային թատրոնը, փողոցներ, դպրոցներ, գրադարաններ Երևանում և Այսրկովկասի տարբեր վայրերում: 1980 թ-ին սահմանվել է Հայաստանի գրողների միության Թումանյանի անվան ամենամյա մրցանակը: 1957 թ-ին օպերայի և բալետի թատրոնի շենքի առջև` Թատերական հրապարակում, կանգնեցվել է նրա հուշարձանը:
ՀՀ 5-հազարանոց թղթադրամի վրա պատկերված է Թումանյանի դիմանկարը:

«... Թումանյանի պոեզիան Հայաստանն ինքն է՝ հնադարյան և նոր, հարություն առած և բանաստեղծությամբ արտահայտված՝ մեծ վարպետի ձեռքով»:
Վալերի Բրյուսով

«Նրա կախարդական գրիչը ուր որ դիպավ, կատարվեց իսկական արվեստի հրաշքը՝ լինի առակ թե քառյակ, հեքիաթ թե պատմվածք, հովվերգություն թե վիպագրություն:
.... Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը լեհերի համար»:
Ավետիք Իսահակյան

Narine.
27.04.2018, 21:28
<<Դսեղը երեք կողմից շրջապատված է վիթխարի անդնդախոր ձորերով:
Ես լռում եմ, Հովհաննեսը պատմում է, պատմում է անվերջ մի աննման քաղցրությամբ և հիացմունքով:
Այդ րոպեին նա ինձ թվում էր տիտան, որին տված է ամենադժվար հյուսվածքներ կազմել լեռնային ամեն տեսակ հմայքներից, մի կախարդ, որին մնում է մի գրիչ առնել ձեռքը, և ահա ամեն ինչ- ամպ ու մշուշ, արև ու հեղեղ, երկինք ու ծաղիկ, գազան ու ջրվեժ այնպես կլինեն, ինչպես նա է ուզում: Եվ թվում էր, թե Լոռու հսկաներն աման կողմից -և Դվալը, և Լալվարը, և` ուրիշ հարյուր ու մի գագաթներ այս միև նույնն էինասում մռայլ ժպիտներ հագած>>:
Լեո
Ակամայից զուգահեռներ տարա` Այվազովսկին վիձինը ձեռքին <<ԻՆներորդ ալիքը>> նկարելիս /Կանգնեցե'ք, գոչեց վիձինը ձեռքին, կախարդ ծերունին ձայնով..../ և Հովհաննես Թումանյանը խոսքը շուրթերին...

Մարգարյան Նաիրա
29.04.2018, 01:18
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԽՈՀԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

<<Եթե անկախությունը թոկ է դառնալու հայությունը խեղդելու համար-չենք ուզում>>:
<<Եթե անկախ Հայաստանը դառնալու է մի փոքրիկ վանդակ ամեն կողմից դռները փակած և միակ դուռն էլ , որ բաց է-բաց է տաճիկ ասկյարի համար, չենք ուզում>>:
<<Չենք ուզում, ախպե՛ր, զոռո՞վ է >>,- ասել է Մեծ Լոռեցին ընկեր-բարեկամների հետ խոսելիս...

Narine.
29.04.2018, 15:59
<<Դսեղը երեք կողմից շրջապատված է վիթխարի անդնդախոր ձորերով:
Ես լռում եմ, Հովհաննեսը պատմում է, պատմում է անվերջ մի աննման քաղցրությամբ և հիացմունքով:
Այդ րոպեին նա ինձ թվում էր տիտան, որին տված է ամենադժվար հյուսվածքներ կազմել լեռնային ամեն տեսակ հմայքներից, մի կախարդ, որին մնում է մի գրիչ առնել ձեռքը, և ահա ամեն ինչ- ամպ ու մշուշ, արև ու հեղեղ, երկինք ու ծաղիկ, գազան ու ջրվեժ այնպես կլինեն, ինչպես նա է ուզում: Եվ թվում էր, թե Լոռու հսկաներն աման կողմից -և Դվալը, և Լալվարը, և` ուրիշ հարյուր ու մի գագաթներ այս միև նույնն էինասում մռայլ ժպիտներ հագած>>:
Լեո
Ակամայից զուգահեռներ տարա` Այվազովսկին վիձինը ձեռքին <<ԻՆներորդ ալիքը>> նկարելիս /Կանգնեցե'ք, գոչեց վիձինը ձեռքին, կախարդ ծերունին ձայնով..../ և Հովհաննես Թումանյանը խոսքը շուրթերին...
Այո, Թումանյանն իր արվեստով նման է կախարդի: Թումանյանի երկերում կա, ինչպես Տերյանն է նկատել,<<հայրենի խինդ ու ժպիտ և հայրենի վիշտ>>,,,

Անուշ Հովհաննիսյան
29.04.2018, 16:37
Իմ աշակերտները ևս մեծ սիրով և ոգևորությամբ նշեցին Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը:Գիքորը ,,Էստի համեցեք՛՛ խոսքերի ներքո հյուրերին ուղեկցեց դասարան:Հանդիսությունը սկսվեց «Հայը» շարքին պատկանող, մեր մեծերին լուսաբանող, Թումանյանին նվիրված հատվածով, որին հաջորդեց բանաստեղծի կյանքն ու գործունեությունը ներկայացնող թումանյանական տողերով համեմված շնորհանդեսը:Այնուհետև երաժշտության տակ ներս եկան Թումանյանի գրական հերոսները՝ Քաջ Նազարը, Անբան Հուռին, լոռեցու հանդերձանքով «ծերունիները», Ձախորդ Փանոսը, Գիքորը :Աշակերտների դերասանական ձիրքը, ասմունքը, հեքիաթին բնորոշ հագուստները, դասարանի ձևավորումը, ուրախ երգն ու պարը պարգևեցին հաճելի պահեր և բարձր տրամադրություն:

4172 4173 4174 4175
4176

Կեցցե'ք,հիանալի դաս եք անցկացրել:

Անուշ Հովհաննիսյան
29.04.2018, 16:42
Անհնար է պատկերացնել Հայաստանն առանց Հովհ. Թումանյանի թանգարանի. Նարինե Թուխիկյան

Ավելի քան կես դարի պատմություն ունեցող Հովհաննես Թումանյանի թանգարանը ոչ միայն հայաստանաբնակների, այլև համայն հայության համար դարձել է ձգողական մի վայր, որը բոլորին մագնիսի պես դեպի իրեն է ձգում։ Այն Հայաստանում մշակութային և կրթական բացառիկ հասցե է, և անհնար է պատկերացնել Հայաստանն առանց Թումանյանի թանգարանի։ «Հայ ձայն»-ի հետ զրույցի ընթացքում նման կարծիք հայտնեց Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը՝ խոսելով թանգարանի անցյալի, ներկայի, ինչպես նաև ապագայի ու սպասվելիք ծրագրերի մասին:

Երևան քաղաքի Մոսկովյան 40 հասցեում գտնվող թանգարանի շենքում Մեծ լոռեցին երբևէ չի բնակվել, շենքը կառուցվել է նրա մահվանից 30 տարի անց, բայց նույնությամբ կրկնօրինակվել է նրա թիֆլիսյան վերջին բնակարանը. ամեն ինչ այնպես է, ինչպես Թումանյանի կենդանության օրոք: «Թիֆլիսից տեղափոխվելուց հետո այստեղ՝ թանգարանի շենքում ապրել են Թումանյանի տիկինը՝ Օլգան, և աղջիկները։ Աղջիկներից ավագը՝ Աշխենը, եղել է թանգարանի հիմնադիր-տնօրենը։ Տիկին Օլգան երկար ժամանակ պահպանել է իրենց թիֆլիսյան տան ավանդույթները, այստեղ հավաքներ, ճաշկերույթներ են կազմակերպվել։ Այսօր թանգարանում պահպանվել է տիկին Օլգայի հուշային սենյակը, հենց այդ սենյակում են հյուրընկալվել ժամանակի (1953թ.-ից սկսյալ) հայ մտավորականության ամենավառ ներկայացուցիչները՝ սկսած Վազգեն Ա Վեհափառից։ Մենք այսօր շարունակում ենք այդ օրերի ավանդույթները. Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, մահվան օրը՝ մարտի 23-ին, այցելուների համար բացվում է տիկին Օլգայի սենյակը, փոքրիկ հյուրասիրություն է կազմակերպվում»,- ասում է տիկին Թուխիկյանն ու ընդգծում, որ Թումանյանի շունչը թևածում է թանգարանում, նրա մասին պատմությունները, հուշերը նրան կենդանի են դարձնում, չնայած, որ այստեղ չի ապրել մեծն պոետը։

Հովհ. Թումանյանի երևանյան թանգարանը մշտապես աչքի է ընեկել նորարարություններով, հետաքրքրիր ու ժամանակակից լուծումների կիրառմամբ, նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ: Այն նման լուծումներով հագեցած առաջին թանգարանն է Հայաստանում։ «Նորագույն տեխնոլոգիաների ներդրման գաղափարն իմն էր,- նշում է մեր զրուցակիցը: Դրանց շնորհիվ մեծապես ավելացավ թանգարանի գրավչությունը: Դրանով ոչինչ չխաթարվեց միջազգային թանգարանային գաղափարախոսության մեջ, այլ ընդհակառակը, համեմունք ավելացավ, հավելյալ հմայք փոխանցվեց թանգարանին։ Այսօր նորագույն տեխնոլոգիաները մեզ հնարավորություն են տալիս Թումանյանի ժամանակներին վերաբերող տեղեկությունը նորովի մատուցել։ Տեխնոլոգիական լեզուն հասկացող այսօրվա սերնդին չենք կարող ստիպել հին կերպ մտածել։ Փոխարենը մենք պետք է նորի ճանապարհով գնանք։ Պետք է հիշել նաև, որ Թումանյանն ինքը շատ նախանձախնդիր էր նորարարությունների նկատմամբ, և ուներ առաջադեմ, զարգացած երկրներում արտադրված ժամանակակից մի շարք իրեր»։

Ինչպես հայտնի է, գալիք տարի լրանում է Թումանյանի ծննդյան 150-ամյակը, որը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում: Կարևոր ու նշանակալից իրադարձությանը գրողի թանգարանը մեծ խանդավառությամբ և պատասխանատվությամբ է պատրաստվում: Գալիք տարվա փետրարի 19-ին՝ Թումանյանի ծննդյան օրը, թանգարանում շքեղ ու բացառիկ միջոցառում է կազմակերպվելու, որը թանգարանի այցելուների ու հյուրերի համար օրն անմոռանալի կդարձնի։

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց տիկին Թուխիկյանը, հոբելյանի առթիվ մի շարք ծրագրեր են նախատեսվում, որոնցից գլխավորը գրողի երկերի լիակատար ժողովածուի վերահրատարակումն է, ինչն արդեն ընթացքի մեջ է: «Այժմ Գրականության և արվեստի թանգարանի հետ միասին վերահրատարակում ենք Թումանյանի երկերի լիակատար ժողովածուն 10 հատորով։ Վերջին անգամ ԵԼԺ-ը հրատարակվել է 1900-ականների սկզբին, երբ Հայաստանը ծանր ժամանակներ էր ապրում: Եվ քանի որ տպագրական հնարավորությունները սուղ էին, դրանք վատ որակով են ստացվել։ Ուստի, այժմ 10-հատորյակը լույս կընծայվի լրացված այն տեղեկություններով, որոնց նախորդ խմբագրակազմը պարզապես չի տիրապետել, իսկ այսօր մենք կարող ենք դա լրացնել։ Այդ 10-հատորյակը կլինի մեր թանգարանի գոհարը։ 150-ամյակի կապակցությամբ պետք է պատմության մեջ արմատական, հիմնարար արդյունք թողնել, և այդ հիմնարար արդյունքներից կլինի Թումանյանի երկերի լիակատար ժողովածուն»,- ասաց մեր զրուցակիցը։

Վերջինս հավելեց նաև, որ նպատակ ունեն Թումանյանի կյանքի մասին պատմող անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ նկարահանել՝ անգլերեն և հայերեն տարբերակներով՝ ուսանելի և բերկրալի թե՛ մեծահասակների, թե՛ մանուկների համար։ «Ցանկանում ենք նաև շրջագայություն կազմակերպել և շրջել բոլոր այն վայրերով, որտեղ եղել է Թումանյանը՝ Հայաստանում, Վրաստանում»,- ասում է թանգարանի տնօրենը։

Թումանյանի 150-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքում կկազմակերպվի նաև հեքիաթագիտությանը վերաբերող գիտաժողով, կանցկացվեն ներհայաստանյան և արտահայաստանյան օլիմպիադաներ, որպեսզի աշխարհի բոլոր հայ մանուկները հնարավորություն ունենան մասնակցելու Թումանյանի 150-ամյակին։

«Այժմ ուսումնասիրում ենք Թումանյանի գրադարանում առկա ընծայագրված գրքերը՝ և՛ իրեն ընծայվածները, և՛ իր ընծայած գրքերը: Դրանց ուսումնասիրությունների հիման վրա ալբոմ կհրատարկվի։ Հրատարակելու ենք նաև Թումանյանի ստացած նամակները։ Ճիշտ է, ԵԼԺ-ում ներառված են նրա կողմից գրված-ուղարկված նամակները, բայց մենք պատրաստվում ենք տպագրել Թումանյանի ստացած նամակները, ինչը ևս շատ հետաքրքրական է։ Եվ եթե կարողանանք հետագայում գտնել այդ նամակների պատասխանները, դրանք էլ առանձին ժողովածուով կհրատարակենք»,- հավելեց Նարինե Թուխիկյանը՝ ընդգծելով, որ դրանք շատ կարևոր գիտական հրատարակություններ են, որոնք պետք է կյանքի կոչել։

Հարգելի' Նաիրա,շնորհակալություն,տեղեկությունը մեզ հաղորդելու համար:

Անուշ Հովհաննիսյան
29.04.2018, 16:48
<<Դսեղը երեք կողմից շրջապատված է վիթխարի անդնդախոր ձորերով:
Ես լռում եմ, Հովհաննեսը պատմում է, պատմում է անվերջ մի աննման քաղցրությամբ և հիացմունքով:
Այդ րոպեին նա ինձ թվում էր տիտան, որին տված է ամենադժվար հյուսվածքներ կազմել լեռնային ամեն տեսակ հմայքներից, մի կախարդ, որին մնում է մի գրիչ առնել ձեռքը, և ահա ամեն ինչ- ամպ ու մշուշ, արև ու հեղեղ, երկինք ու ծաղիկ, գազան ու ջրվեժ այնպես կլինեն, ինչպես նա է ուզում: Եվ թվում էր, թե Լոռու հսկաներն աման կողմից -և Դվալը, և Լալվարը, և` ուրիշ հարյուր ու մի գագաթներ այս միև նույնն էինասում մռայլ ժպիտներ հագած>>:
Լեո
Ակամայից զուգահեռներ տարա` Այվազովսկին վիձինը ձեռքին <<ԻՆներորդ ալիքը>> նկարելիս /Կանգնեցե'ք, գոչեց վիձինը ձեռքին, կախարդ ծերունին ձայնով..../ և Հովհաննես Թումանյանը խոսքը շուրթերին...

...Հովհաննես Թումանյանը 20-րդ դար բերեց ապագայի հանդեպ հուսապարար ակնկալություն,արևով լեցուն սրտի զգացողություն:Նրա անունը սոսկ պատմությանը չի պատկանում:Նրա անունը և' ներկայինն է, և'գալիքինը:
ԼԵՎ ՕԶԵՐՈՎ

Narine.
29.04.2018, 16:57
Քառյակների մեծ մասը, որը գրված են ժանրի ավանդական կանոններով և ունեն փիլիսոփայական խոհեր, բացում են բանաստեղծի հոգին.

Երկու դարի արանքում,
Երկու քարի արանքում,
Հոգնել եմ նոր ընկերի
Ու հին ցարի արանքում:

Մի հավք զարկի ես մի օր.
Թըռա~վ, գնաց վիրավոր:
Թռչում է միշտ իմ մտքում
Թևը արնոտ ու մոլոր:

Գոհար Խաչատրյան Յուրիի
29.04.2018, 23:19
Այսօր իմ սիրելի գրող, բանաստեղծ, հասարակական գործիչ, թարգմանիչ<<ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱՍՏԵՂԾ>> Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին՝ Լոռու Դսեղ գյուղում:

Կա՛ Մեծարենց, կա՛ Տերյան և բազում այլ պոետներ կան: Բայց Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության:

Ամեն մի ժողովուրդ ունի իր առաջին մեծության աստղերը, որոնց մեջ նա ընտրում է ամենամեծ և վառ աստղը: Հայ ժողովրդի ամենաազգային, ամենաժողովրդական գրողը Հովհաննես Թումանյանն է:

Ամեն մանկան հետ ծնվում է Թումանյանը, նրա հետ հասակ առնում, նրան ուղեկցում մինչև խոր ծերություն:

Չկա մեկը, որ սովորած չլինի այս հմուտ, հանճարեղ լոռեցու պայծառ բանաստեղծությունները, համով լեգենդները, նրա սիրուն պոեմները: Եվ վերջապես չկա մեկը, որ կարդացած չլինի Թումանյանի անմահ ստեղծագործություններից և չսիրի դրանցից որևէ մեկը:

Հովհաննես Թումանյանի գրեթե բոլոր գրվածքները կարելի է այս կամ այն ձևով երաժշտության վերածել. այնքան տրամադրող ու հնչուն են դրանք:

Բանաստեղծ, գրող, թարգմանիչ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանն ընդգրկվել է Յունեսկօ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019թ.թ. օրացույցում:

Յունեսկօ-ի և գրողների միության երջանկահիշատակ նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ մեծ բանաստեղծի ծննդյան օրը 2008 թվականից նշանավորվում է <<Գիրք նվիրելու>> գեղեցիկ արարողությամբ: Գիրքը շարունակում է մնալ բոլոր ժամանակների մարդուն ընծայելու ամենակարևոր և լավագույն նվերը:

Մեծերը Թումանյանի մասին

Նրան, ով գրել է «Մի կաթիլ մեղրը», «Շունն ու կատուն», «Մուկիկի մահը»` իրոք որ չի կարելի համաշխարհային արվեստի առաջնակարգ վարպետի շարքը չդասել:
Կ. ՉՈՒԿՈՎՍԿԻ

***

...Հովհաննես Թումանյանը 20-րդ դար բերեց ապագայի հանդեպ հուսապարար ակնկալություն, արևով լեցուն սրտի զգացողություն: Նրա անունը սոսկ պատմությանը չի պատկանում: Նրա անունը և՛ ներկայինն է, և՛ գալիքինը:
ԼԵՎ ՕԶԵՐՈՎ

***

Ի~նչ երջանիկ է Հայաստանը, որ ծնել է այդպիսի իսկական հումանիստ: Ի~նչ երջանիկ ժողովուրդ է, որ դաստիարակել է այդպիսի մեծ սիրտ: Ե՛վ սիրտ, և՛ կամք, և՛ միտք:
Թո՛ղ ամբողջ աշխարհն իմանա, որ մենք անսահմանորեն հզոր ենք և հարուստ` կուլտուրայով: Թո՛ղ համաշխարհային պոեզիայի աստղերն իրենց հայացքը գցեն հայկական հանճարի ստեղծագործական ջրերի մեջ:
Պ. ՏԻՉԻՆԱ

***

...Բանաստեղծների մեր խումբը սերտ կապված էր հանգուցյալ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հետ, որը շատ է աշխատել հայ և վրացի ժողովուրդների կուլտուրական մերձեցման համար: Այդ տեսակետից նրան պետք է համարել ռահվիրա:
ՏԻՑԻԱՆ ՏԱԲԻՁԵ

***

Հովհաննես Թումանյանը սիրելի պոետն է ո՛չ միայն իր ժողովրդի, նա այդպիսին է դարձել նաև եղբայրական մյուս ժողովուրդների և ամենից առաջ վրաց ժողովրդի համար:
Վրաստանում Հովհաննես Թումանյանը ամենից ավելի ժողովրդականություն վայելող ու սիրված պոետներից մեկն է: Նրա երկերը խոր կերպով թափանցել են ընթերցող մասսաների մեջ: Նրա լավագույն երկերը թարգմանված են վրացերեն լեզվով: Նրան ուսումնասիրում են մեր դպրոցներում: Նրա բանաստեղծություններն արտասանվում են, երգվում:
ՍԱՆԴՐՈ ԷՈՒԼԻ

Գոհար Խաչատրյան Յուրիի
29.04.2018, 23:26
Այսօր իմ սիրելի գրող, բանաստեղծ, հասարակական գործիչ, թարգմանիչ<<ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱՍՏԵՂԾ>> Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին՝ Լոռու Դսեղ գյուղում:

Կա՛ Մեծարենց, կա՛ Տերյան և բազում այլ պոետներ կան: Բայց Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության:

Ամեն մի ժողովուրդ ունի իր առաջին մեծության աստղերը, որոնց մեջ նա ընտրում է ամենամեծ և վառ աստղը: Հայ ժողովրդի ամենաազգային, ամենաժողովրդական գրողը Հովհաննես Թումանյանն է:

Ամեն մանկան հետ ծնվում է Թումանյանը, նրա հետ հասակ առնում, նրան ուղեկցում մինչև խոր ծերություն:

Չկա մեկը, որ սովորած չլինի այս հմուտ, հանճարեղ լոռեցու պայծառ բանաստեղծությունները, համով լեգենդները, նրա սիրուն պոեմները: Եվ վերջապես չկա մեկը, որ կարդացած չլինի Թումանյանի անմահ ստեղծագործություններից և չսիրի դրանցից որևէ մեկը:

Հովհաննես Թումանյանի գրեթե բոլոր գրվածքները կարելի է այս կամ այն ձևով երաժշտության վերածել. այնքան տրամադրող ու հնչուն են դրանք:

Բանաստեղծ, գրող, թարգմանիչ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանն ընդգրկվել է Յունեսկօ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019թ.թ. օրացույցում:

Յունեսկօ-ի և գրողների միության երջանկահիշատակ նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ մեծ բանաստեղծի ծննդյան օրը 2008 թվականից նշանավորվում է <<Գիրք նվիրելու>> գեղեցիկ արարողությամբ: Գիրքը շարունակում է մնալ բոլոր ժամանակների մարդուն ընծայելու ամենակարևոր և լավագույն նվերը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ -"Թմկաբերդի աոումը"

6473

https://www.youtube.com/watch?v=NrGtOFgod7M

E. Khachatryan
29.04.2018, 23:28
Այժմ ես կգամ,- ասում է Աստված,
Օգնել աղքատին իր ծանր կռվում.
Չեմ թողնի նրան հավիտյան լքված,
Նա Ինձ ապավեն կանչեց նեղ օրում:

Վայ ձեզ, հզորներ, որ իր խրճիթում
Լացացրիք խեղճին, այրուն ու որբին,
Ու վես, անպատիժ` ասիք ձեր սրտում –
Ով է վերևից նայում մեր ճամփին:

Միթե կարծում եք` չէր տեսնում, լսում,
Նա, Ով ստեղծեց և աչք, և ականջ.
Միթե կարծում եք` ուժն էր պակասում,
Եթե համբերեց դատելուց առաջ:

Իմ աչքերն անթարթ ձեր ճամփի վրա -
Հսկել եմ անքուն ես ձեր գործերին,
Էլ չեմ դանդաղիլ - գալիս եմ ահա,
Ես, Տեր զորությանց - և հուրն Իմ ձեռին:

Ես հուր եմ ձգում ճնշվածի հոգին,
Նրա համարձակ լեզվով ձեզ դատեմ,
Ես ուժ եմ տալիս աղքատի բազկին,
Նրա թիկունքին` գալիս եմ ձեր դեմ:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

Narine.
30.04.2018, 21:19
Թումանյանի պայծառ արվեստի շնորհիվ հարություն առան և ադամանդի պես շողշողացին մեր ժողովրդի հին գանձերը՝ լեգենդներն ու հեքիաթները, որոնք կազմում են մեր բանաստեղծի ստեղծագործության շատ կարևոր մասը։

Թափ առած ընկնում

Տոնոյան Գրետա
30.04.2018, 22:05
ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՀԵՏ

Վաղուց թեև իմ հայացքը Անհայտին է ու հեռվում
Ու իմ սիրտը իմ մըտքի հետ անհուններն է թափառում,
Բայց կարոտով ամեն անգամ երբ դառնում եմ դեպի քեզ՝
Մըղկըտում է սիրտըս անվերջ քո թառանչից աղեկեզ,
Ու գաղթական զավակներիդ լուռ շարքերից ուժասպառ,
Ե՛վ գյուղերից, և՛ շեներից՝ տըխո՜ւր, դատարկ ու խավար,
Զարկվա՜ծ հայրենիք,
Զըրկվա՜ծ հայրենիք։

Խըռնըվում են մըտքիս հանդեպ բանակները անհամար,
Տըրորում են քո երեսը, քո դաշտերը ծաղկավառ,
Ու ջարդարար ոհմակները աղաղակով վայրենի,
Ավարներով, ավերներով, խընջույքներով արյունի,
Որ դարձըրին քեզ մըշտական սև ու սուգի մի հովիտ,
Խեղճ ու լալկան քո երգերով, հայացքներով անժըպիտ,
Ողբի՜ հայրենիք,
Որբի՜ հայրենիք։

Բայց հին ու նոր քո վերքերով կանգնած ես դու կենդանի,
Կանգնած խոհո՜ւն, խորհըրդավոր ճամփին նորի ու հընի.
Հառաչանքով սըրտի խորքից խոսք ես խոսում աստծու հետ
Ու խորհում ես խորին խորհուրդ տանջանքներում չարաղետ,
Խորհում ես դու էն մեծ խոսքը, որ տի ասես աշխարհքին
Ու պիտ դառնաս էն երկիրը, ուր ձըգտում է մեր հոգին―
Հույսի՜ հայրենիք,
Լույսի՜ հայրենիք։
Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած,
Հազա՜ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած,
Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին,
Կենսաժըպիտ իր շողերը պիտի ժըպտան առաջին,
Ու պոետներ, որ չեն պըղծել իրենց շուրթերն անեծքով,
Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով,
Իմ նո՜ր հայրենիք,
Հըզո՜ր հայրենիք․․․

1915
________________________________________

Մարգարյան Նաիրա
30.04.2018, 22:54
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ -"Թմկաբերդի աոումը"

6473

https://www.youtube.com/watch?v=NrGtOFgod7M

Հարգելի՛ Գոհար, Ձեր ներկայացրած պոեմը համարվում է Թումանյանի չքնաղ ստեղծագործություններից մեկը: Այն էլ ավելի է արժևորվում ասմունքի մեծ վարպետ Սուրեն Քոչարյանի գեղեցիկ կատարմամբ: Շնորհակալություն:

սուսան1965
01.05.2018, 00:06
Հայաստանում չկա այնպիսի մարդ, լինի չափահաս կամ երեխա, որին ծանոթ չլինի նրա «Շունն ու կատուն» հիանալի երկը: Հայ ժողովրդի սիրելի բանաստեղծը` Թումանյանը, որ իր քաղցրահնչյուն չափածոների ու կլասիկ հստակություն ունեցող արձակի մեջ արտահայտել է ժողովրդի խոհերն ու զգացումները, այդ փոքր լեգենդի մեջ էլ ցուցադրել է իր վիթխարի տաղանդի առանձնահատկությունները:
Հ. ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆ
Տաղանդները , ինչպիսին Հովհ.Թումանյանն է , ծնվում են 100 տարին մեկ : Ահա նա, Մեծ մարդը ,իր մեծ ու հռչակավոր գործերով : 6520
6515 , 6516 , 6518 , 6517

Գոհար Խաչատրյան Յուրիի
01.05.2018, 15:01
Այսօր իմ սիրելի գրող, բանաստեղծ, հասարակական գործիչ, թարգմանիչ<<ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱՍՏԵՂԾ>> Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին՝ Լոռու Դսեղ գյուղում:

Կա՛ Մեծարենց, կա՛ Տերյան և բազում այլ պոետներ կան: Բայց Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության:

Ամեն մի ժողովուրդ ունի իր առաջին մեծության աստղերը, որոնց մեջ նա ընտրում է ամենամեծ և վառ աստղը: Հայ ժողովրդի ամենաազգային, ամենաժողովրդական գրողը Հովհաննես Թումանյանն է:

Ամեն մանկան հետ ծնվում է Թումանյանը, նրա հետ հասակ առնում, նրան ուղեկցում մինչև խոր ծերություն:

Չկա մեկը, որ սովորած չլինի այս հմուտ, հանճարեղ լոռեցու պայծառ բանաստեղծությունները, համով լեգենդները, նրա սիրուն պոեմները: Եվ վերջապես չկա մեկը, որ կարդացած չլինի Թումանյանի անմահ ստեղծագործություններից և չսիրի դրանցից որևէ մեկը:

Հովհաննես Թումանյանի գրեթե բոլոր գրվածքները կարելի է այս կամ այն ձևով երաժշտության վերածել. այնքան տրամադրող ու հնչուն են դրանք:

Բանաստեղծ, գրող, թարգմանիչ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանն ընդգրկվել է Յունեսկօ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019թ.թ. օրացույցում:

Յունեսկօ-ի և գրողների միության երջանկահիշատակ նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ մեծ բանաստեղծի ծննդյան օրը 2008 թվականից նշանավորվում է <<Գիրք նվիրելու>> գեղեցիկ արարողությամբ: Գիրքը շարունակում է մնալ բոլոր ժամանակների մարդուն ընծայելու ամենակարևոր և լավագույն նվերը:

Հարգելի Մարգարյան Նաիրա , հետաքրքիր դաս եք առաջարկել: Նմանատիպ դասերը կանցնեն հետաքրքիր , աշակերտին կտան կայուն գիտելիքներ:

Գոհար Խաչատրյան Յուրիի
02.05.2018, 12:43
6527

Երանություն էր խոստացել հույսս ինձ,
Բայց ես չըգտա նրան կյանքի մեջ,
Եվ քաջալերված պատիր խոստմունքից,
Կյանքի դեմ իզուր վարեցի ես վեճ։

Կարծում էի, թե մարդիկ անհամբեր
Ուրախությամբ ինձ սպասում էին,
Եվ ամեն քայլում խղճմտանք ու սեր
Մարդոց սրտերը միշտ հուզում էին։

Կարճատև՜ ցնորք, որ անցար արագ,

Ինչպես մի քամի, առավել չընչին,
Եվ ահա ընկած իբրև մի նավակ,
Որ կամեր լողալ ավազի միջին։

Դուն անցար, այո՛, դարձյալ աշխարհը
Կառավարվում է յուր օրենքներով,

Եվ դիմակ առած մեծ բարերարը
Մարդիկ է սպանում գաղտնի զենքերով։

Մահացու ախտով վարակվածն ահա
Անարատության հագած վերարկու,
Եվ խավարասեր ամբոխը նրա

Զազիր գործերին կանգնած խնկարկու.

Եվ հազարավոր անմեղ հոգիներ
Հալածված են չար կրքերից անսանձ,
Եվ, ի նախատինս բանականության,
Արդար է միայն զորեղը մարդկանց։

Ահա գետնաքարշ և չարախնդում
Խումբերըն անսիրտ մարդ-հրեշների
Վխտում են անվախ՝ հրապարակներում,
Իբրև առաջնորդ մարդոց մտքերի։

Ահա, խնդության ձայներ են թնդում

Իբրև արձագանք չարության խոսքի,
Ի՞նչ են կամենում, էլ ի՞նչ են խնդրում
Պատուհասները մարդկային ազգի։

— Ի՞նչ եք կամենում դուք, մարդիկ ստոր.
Մա՞հը, կործանո՞ւմն արժանավորի.

Եվ այդ բոլորը միայն մի կտոր
Հացի համար, սակայն, ո՞վ գիտի,

Գուցե խավարը ձեզ տվեց պաշտոն
Բանականության բռնավորների,
Եվ դուք, անմիտներ, ամբողջ մարդկություն,

Ձեզ հավիտենական կարծում եք գերի։

Խղճե՜ր, նայեցե՛ք, ահա ձեր դիմաց,
Առանց նայելու ձեր կտոր հացին,
Բանականության զավակը կանգնած,
Սպասում է նա մոտ լուսաբացին։

Երանություն էր խոստացել հույսս ինձ,

Սակայն չըգտա նրան կյանքի մեջ.
Բայց չեմ վհատել. անսպառ մեկ իղձ
Դեռ ինձ մղում է դեպ հառաջ անվերջ։

Հառա՜ջ, կռվելով, և կըգա մի օր,
Որ կընկնի ներկան վատշվեր, դաժան,

Նրա ավերի վերա փառավոր
Ապագան լուսո կըկանգնի նշան։

Narine.
02.05.2018, 18:13
6533

Մարգարյան Նաիրա
02.05.2018, 18:39
Հովհաննես Թումանյանի թանգարան

Հովհաննես Թումանյանի թանգարանը հիմնադրվել է 1953 թվականի ապրիլին՝ նվիրված ամենայն հայոց բանաստեղծի մահվան 30-ամյակին։ Թանգարանի ճարտարապետը Գրիգոր Աղաբաբյանն է:
Թանգարանի հիմնադիրը և առաջին տնօրենը բանաստեղծի դուստրն է՝ Աշխեն Թումանյանը։ Թանգարանի ցուցանմուշներն են ձեռագրերի պատճենները, ֆոտոփաստաթղթերը և Թումանյանի ինքնատիպ ստեղծագործությունների բնօրինակները։ Այստեղ պահվում են ավելի քան 18.000 ցուցանմուշներ։1969 թվականին նոր ցուցասրահում ցուցադրվող նմուշները հիմնականում նվիրված են Հովհաննես Թումանյանի կյանքին և ստեղծագործություններին։ Թումանյանի ստեղծագործական արվեստով հետաքրքրվողներն այստեղ կարող են տեսնել գրողի անձնական իրերը, փաստաթղթերը, ձեռագրերը, էսքիզները և հրատարակություններն ավելի քան 45 լեզուներով։Թանգարանի առաջին հարկի ցուցասրահներում ժամանակագրական կարգով ներկայացված են Թումանյանի կյանքին և գործունեությանը վերաբերող նյութերը՝ լուսանկարները, նամակները, փաստաթղթերը, ձեռագրերը, հեղինակի հեքիաթների և պատմվածքների թեմաներով ստեղծված պատկերներ։ Չորս սրահներով է անցնում «մեծ Հայի» կյանքը՝ ծնունդից մինչև երկրային մահ։ Առաջին հարկի մի գողտրիկ անկյունից խորհրդավոր տպավորություն է գործում Թիֆլիսի «Վերնատան» կրկնօրինակը։Թանգարանի ցուցանակը։
Երկրորդ հարկը հուշային բաժին է՝ Թումանյանի թիֆլիսյան վերջին բնակարանը՝ վեց սենյակներով, նույնությամբ վերարտադրված և ժամանակին եղած կահավորանքով։Այստեղ պահպանվել է գրողի Թիֆլիսի տան մթնոլոտը։ Ցուցասրահի ամբողջ ունեցվածքը բանաստեղծի տան ճաշասենյակի, հյուրասենյակի և աշխատասենյակի ինտերիերի բաղադրիչ առարկաներն են։ Նույն հարկում՝ առանձին մեծ սրահում, ցուցադրվում է բանաստեղծի անձնական բացառիկ և բազմաբնույթ գրադարանը՝ 8000 օրինակ տարբեր լեզուներով և տարբեր ազգային, ժանրային բովանդակությամբ գրքերի ընտրանիով։Թանգարանի գողտրիկ անկյուններից է «Լոռվա ձորը» համայնապատկերը, որի դիտումն ուղեկցվում է «Անուշ» օպերայի հնչյուններով՝ այցելուին տեղափոխելով Հայաստանի հյուսիսային ամենից գեղեցիկ անկյուններից մեկը։
Թանգարանն ունի ընդարձակ, լուսավոր դահլիճ՝ նախատեսված ցուցահանդեսների, միջոցառումների, ներկայացումների համար և երկու այգի։Թանգարանը թումանյանագիտական ու մշակութային գործուն կենտրոն է, որտեղ բացի թումանյանական ընթերցումներից, պոեզիայի երեկոներից ու հեքիաթին նվիրված տոնահանդեսներից՝ կազմակերպվում են նաև տարաբնույթ ցուցահանդեսներ։Թանգարանը գտնվում է բարձունքի վրա, Երևանի կենտրոնում՝ Մոսկովյան 40 հասցեում, և թանգարան հասնելու համար հարկավոր է հաղթահարել 54 աստիճան՝ որը մեծ բանաստեղծի ապրած կյանքի տարիները խորհրդանշող թիվն է:

5987

Մոսկովյան փողոցի բարձունքում Թումանյանի տուն-թանգարանն է:ՈՒ թեև գիտենք, որ Թումանյանն այդ տանը չի ապրել, սակայն տունը լեցուն է Թումանյանով:
Իրե՞րն են, գրքե՞րը, լուսանկարնե՞րը, մեծ ընտանիքի մնացած անդամնե՞րը,-չգիտես, բայց ունենում ես այն պատրանքը, որ նա քիչ առաջ տնից դուրս է եկել և ուր որ է կգա...
Անմա՛հ, հավերժակա՛ն Թումանյան:
Հմուտ, հանճարեղ Լոռեցի, որ պիտի ապրի, քանի ապրում է հայ ժողովուրդը:

Narine.
02.05.2018, 19:08
Բերանն արնոտ Մարդակերը էն անբան
Հազար տարում հազիվ դարձավ Մարդասպան:
Ձեռքերն արնոտ գնում է նա դեռ կամկար,
Ու հեռու է մինչև մարդը իր ճամփան:

Աշնան ամպին ու զամպին,
Մոլոր նստած իմ ճըմբին,
Լոռու հանդում` մի արտուտ
Նայում է միշտ իմ ճամփին:

-Էս է, որ կա... Ճիշտ ես ասում, թասըդ բե'ր:
-Էս էլ կերթա` հանց երազում, թասըդ բե'ր:
Կյանքն հոսում է տիեզերքում զընգալեն,
Մեկն ապրում է մյուսն ըսպասում. թասըդ բե'ր:

Մարգարյան Նաիրա
02.05.2018, 21:16
Հովհաննես Թումանյանի "Հոգեհանգիստ" -ը պետք է կարդա յուրաքանչյուր հայ ,
տեղյակ լինելով Հովհաննես Թումանյանի կենսագրությանը:

<<Նորից կոտորածի մռայլ մղձավանջը ծանրանում է մեր հոգնած սրտերին, նորից ամենուրեք դալկանում է Արևելքի հին տառապյալը՝ հայ ժողովուրդը>>: Այսպես է գրել Թումանյանը ծանր մղձավանջի մեջ հայտնված իր ժողովրդի մասին , այդպես գրեց նաև իր <<Հոգեհանգիստ>> բանաստեղծության մեջ.
Որ շեն ու քաղաք , որ սար ու հովիտ , ծովից մինչև ծով,
Մարած են, մեռած, փռված ու ցրված հազար հազարով...
Բանաստեղծը հոգեհանգիստ է կարդում իր ժողովրդի անթիվ, անհամար անբախտ զոհերին:Այս ողբերգությունը հայ ժողովրդի և նրա բանաստեղծի համար չէ միայն,այն համամարդկային է ,որ ծնվել է մարդու նկատմամբ ունեցած մեծ սիրուց, նաև չարի դեմ ունեցած ատելությունից:

Մարգարյան Նաիրա
02.05.2018, 21:32
ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՀԵՏ

Վաղուց թեև իմ հայացքը Անհայտին է ու հեռվում
Ու իմ սիրտը իմ մըտքի հետ անհուններն է թափառում,
Բայց կարոտով ամեն անգամ երբ դառնում եմ դեպի քեզ՝
Մըղկըտում է սիրտըս անվերջ քո թառանչից աղեկեզ,
Ու գաղթական զավակներիդ լուռ շարքերից ուժասպառ,
Ե՛վ գյուղերից, և՛ շեներից՝ տըխո՜ւր, դատարկ ու խավար,
Զարկվա՜ծ հայրենիք,
Զըրկվա՜ծ հայրենիք։

Խըռնըվում են մըտքիս հանդեպ բանակները անհամար,
Տըրորում են քո երեսը, քո դաշտերը ծաղկավառ,
Ու ջարդարար ոհմակները աղաղակով վայրենի,
Ավարներով, ավերներով, խընջույքներով արյունի,
Որ դարձըրին քեզ մըշտական սև ու սուգի մի հովիտ,
Խեղճ ու լալկան քո երգերով, հայացքներով անժըպիտ,
Ողբի՜ հայրենիք,
Որբի՜ հայրենիք։

Բայց հին ու նոր քո վերքերով կանգնած ես դու կենդանի,
Կանգնած խոհո՜ւն, խորհըրդավոր ճամփին նորի ու հընի.
Հառաչանքով սըրտի խորքից խոսք ես խոսում աստծու հետ
Ու խորհում ես խորին խորհուրդ տանջանքներում չարաղետ,
Խորհում ես դու էն մեծ խոսքը, որ տի ասես աշխարհքին
Ու պիտ դառնաս էն երկիրը, ուր ձըգտում է մեր հոգին―
Հույսի՜ հայրենիք,
Լույսի՜ հայրենիք։
Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած,
Հազա՜ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած,
Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին,
Կենսաժըպիտ իր շողերը պիտի ժըպտան առաջին,
Ու պոետներ, որ չեն պըղծել իրենց շուրթերն անեծքով,
Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով,
Իմ նո՜ր հայրենիք,
Հըզո՜ր հայրենիք․․․

1915
________________________________________

Այս բանաստեղծության մեջ նկատում ենք Թումանյանի հավատն իր հայրենիքի լուսավոր ապագայի նկատմամբ:Նրա մտքի և հոգու հայացքի առջև հառնում են ջարդարար ոհմակների անմարդկային արարքները, ոչնչացնում, թալանում են մարդկանց ու այն , ինչ դարեր շարունակ ստեղծվել է:Բայց միևնույնն է, ժողովուրդը , որքան էլ ջարդված, որքան էլ վիրավոր ու ցրված, հույսը սրտում շարունակում է իր ճամփան դեպի լուսավոր ապագան:

Սիրանուշ Մուրադյան
02.05.2018, 23:12
Նվարդ Թումանյանի հուշերից

Իրոք, Թումանյանը հաճախ էր կատակում, զվարճանում երեխաների հետ և քանի որ զավակներն էլ ամեն ինչով ձգտում էին նմանվել իրենց հայրիկին, ապա Թամարին դեռ մանկուց խորթ չէին հումորն ու կատակը, հատկապես հայրիկի հետ զրուցելիս։ 1919 թ., երբ Լոռեցիների հայրենակցական միությունը հրավիրել էր Թումանյանին նրա 50¬ամյա հոբելյանը նշելու, բանաստեղծը կատակում է, թե «Գնում եմ լոռեցիների քեֆին, շաշերը հավաքվել են»։ Իր հայրիկին նոր բացահայտած 12¬ամյա Թամարը պատասխանում է. «Դու ամենամեծ լոռեցին ես, ուրեմն դու ամենամեծ շաշն ես»:

Թումանյանի տիկինը, տասը երեխաների մայրը, բարեմտորեն գանգատվելիս է եղել, որ Հովհաննեսն իսկի տուն չի գալիս:

Թումանյանը նրան պատասխանել է.
-Ո՞նց թե տուն չեմ գալիս, ա՛յ կնիկ, եթե իսկի տուն չեմ եկել, մի տա՞սն անգամ էլ չեմ եկել:

Խնկո-Ապերը ինչ-որ մի խոսք նետեց Թումանյանին:
Թումանյանը վեր կացավ:
-Երբ մեկը հրացանը քաշում է և ուզում է մի ուրիշին խփել, եթե հրացանը լիքն է, խփվողն է վախենում, իսկ եթե հրացանը դատարկ է, խփողն է վախենում: Խնկո-Ապերը հրացանն ինձ ուղղեց ու…վախեցավ…
Բոլորն սկսեցին ծիծաղել: Խնկո-ապերն այնքան քաշվեց աթոռի մեջ, որ էլ չէր երևում:

Անահիտ Սիմոնյան
02.05.2018, 23:14
Իբրեւ բարեկամ եւ ընկեր Ղ. Աղայանը շատ անձնվեր էր անսահման: Նրա ամենամտերիմ բարեկամն իր հոգեւոր սանն էր՝ Հովհաննես Թումանյանը: Մի գիշեր նա երազում տեսնում է, որ ինչ-որ ավազակներ հարձակվել են Թումանյանի տան վրա: Սարսափից զարթնելով, անմիջապես հագնվում է ու դուրս վազում:
-Ա՛յ տղա,-պատմում էր ինձ հետեւյալ օրը Թումանյաննն իրեն հատուկ հումորով,-գիշերվա երեք ժամին մի ձայն արթնացրեց ինձ: Ականջ եմ դնում՝ Ղազարոսն է: «Հովհաննե՛ս, Հովհաննե՛ս»,- գոռում եր նա մեր գավթից: Ես երկրորդ հարկում եմ ապրում: Լուսամուտս բաց եմ անում, նայում եմ վար.
-Հը՞ ի՞նչ կա, այ մարդ, ի՞նչ է պատահել,-հարցնում եմ կարծելով, որ փորձանք է եկել գլխին:
-Ա՛յ տղա, Հովհաննես, տանն ե՞ս:
-Հա, տեսնու՞մ ես, որ տանն եմ:
-Ա՛յ տղա, կենդանի ե՞ս:
-Հա, ի՞նչ կա:
-Այ տղա, առողջ ե՞ս:
-Հա, հա, ի՞նչ ես ուզում:
-Ոչինչ, պառկի՛ր ու քնի՛ր, բարի գիշեր:
Ասաց ու գնաց: Պառկեցի քնելու, քունս չտարավ: Առավոտյան կանուխ վազեցի մոտը, տեսնեմ՝ ի՞նչ է պատահել:
-Երազ էի տեսել,-ասաց նա:

Անահիտ Սիմոնյան
02.05.2018, 23:15
Վ. Տերյանը ժամեր շարունակ խոսում էր պոեզիայի երաժշտայնությունից, տաղաչափությունից: Բանաստեղծության ձևը նրան շատ էր զբաղեցնում: Ֆրանսիական բանաստեղծներ Վեռլենն ու Բոդլերը նրան այնպես էին գերել, որ նա երազում էր տեսնել Փարիզը, մեծ ցանկություն ուներ Փարիզի կաֆեներում գիշերներ անցկացնելու, Վեռլենի ու Բոդլերի կաֆեներում, նրանց սեղանների շուրջը:
Հայրիկը համամիտ չէր Տերյանի հետ.
-Վահանը լիրիկ տրամադրության, մեղմ բնավորության բանաստեղծ է: Նա չի օգտվում ժողովրդական լեզվի անհուն գանձերից : Մինն ասի դու Ախալքալակ ես ապրել, Լուսաղբյուրից ես ջուր խմել, քո երկրից խոսի, քո ժողովրդի լեզվով բան ասա, նրա շունչը տուր, նրա ոճը բեր… Ի~նչ ես գնացել Փարիզի մայթերն ու կաֆեները երգում, հետն էլ տերողորմյա քաշում. էդ հալա հերիք չի, գալիս է էստեղ ինձ հետ էլ վիճում, ուզում է համոզի` թե սա է ճիշտը:
Ես ոչ մի բանում էնպես համոզված չեմ, ինչպես լեզվի խնդրում: Ճիշտը սա է-ժողովրդական կենդանի լեզվով պետք է գրել, որ ժողովուրդը կարդա բան հասկանա:

Վ. Հովհաննիսյան
02.05.2018, 23:36
Հայրենասիրության թումանյանական այս բանաձևումը որքան հստակ է, նույնքան էլ դիպուկ և անխոցելի. հայրենիքը, ուրեմն, պետք է սիրել ոչ միայն զգացմունքով (սրտով), այլև խորապես ճանաչելով ու հասկանալով նրան (բանականությամբ)։ Թումանյանն էր, որ առաջին անգամ իր ողջ խորությամբ գրականություն բերեց հայրենասիրության այս որակը, նա էր, որ հայրենիքի գեղարվեստական պատկերի իր որոնումներում զգացմունքային հայրենասերի կողքին դրեց գիտակից հայրենասերին, որը հայրենիքը սիրում է ոչ թե հախուռն, ռոմանտիկ, չհասկացված սիրով, այլ՝ խորամուխ լինելով նրա էության մեջ, ըստ ամենայնի ըմբռնելով, թե՝ «ինչ ենք սիրում և ինչու»։

Վ. Հովհաննիսյան
02.05.2018, 23:37
Թումանյանը Թումանյան չէր լինի, եթե չունենար այդ տանջալից հարցի պատասխանը՝ հայի փրկությունը հայ ոգու մեջ է։ Նա էր, որ ավելի իրատեսորեն, ավելի շոշափելիորեն, քան իր նախորդներից որևէ մեկը, ըմբռնեց և գրականություն բերեց այդ ոգին։ Ասում էր. «Ամեն անգամ, ամեն մի բռնակալի հայ ժողովուրդը կարող էր կրկնել Վարդանանց խոսքը, թե՝ դու կարող ես հայի մարմինը տանջել, բայց նրա ոգու հետ ի՞նչ ես անելու։ Իսկ էդ ոգի ասած բանը անշունչ քարից էլ կարող է Աբրահամու զավակներ հարուցանել և դաշտերում ցրված ոսկորներից՝ կենդանի ժողովուրդ»։

Թումանյանի ստեղծագործությունն է, ահա, որ, շնչելով ու ապրելով ազգային ոգով, դարձավ մեր ժողովրդի պատկառելի խոսքը, և այդտեղ է, որ Թումանյանն իր ողջ հասակով հառնում է որպես մեր ամենաազգային, ամենաժողովրդական բանաստեղծը։ Այդտեղ է, որ նա դառնում է Ամենայն հայոց բանաստեղծ՝ իր եզակիության, անկրկնելիության և անզուգականության ամենախոր կնիքը, առհավատչյան։

Եվ, այնուամենայնիվ, Թումանյանն այդպիսին է ոչ միայն այդտեղ, նրա ստեղծագործության ծիրը շատ ավելի հեռվից է գալիս և շատ ավելի հեռուն է գնում։ Փորձենք մանրամասնել ասվածը։

Վ. Հովհաննիսյան
02.05.2018, 23:47
Թումանյանը մեր ամեն ինչն է, նրա մեջ մեր անցյալն է, ներկան ու ապագան, մեր ավանդույթներն ու ավանդախախտությունը, նա և՛ հողեղեն է, և՛ ան*նյութական, նրա մեջ մեր բնությունն է, հայոց բառ ու բանը, մեր հացն ու ջուրը, առօրեականը և տիեզերականը, նա կատարելության ու զոհաբերության խորհուրդն է, հայ ժողովրդի խիղճը, գութն ու կարեկցանքը, և հեռացավ կյանքից իր ազգի համար անշեջ հուրը փնտրելու ճանապարհին: Իր բնազդով ու հոգու աչքերով էր տեսնում անտեսանելին. «Ես հազար աչքով բաներ եմ տեսնում… Հազար ականջով ձայներ եմ լսում…»:

Մարգարյան Նաիրա
03.05.2018, 01:13
Իբրեւ բարեկամ եւ ընկեր Ղ. Աղայանը շատ անձնվեր էր անսահման: Նրա ամենամտերիմ բարեկամն իր հոգեւոր սանն էր՝ Հովհաննես Թումանյանը: Մի գիշեր նա երազում տեսնում է, որ ինչ-որ ավազակներ հարձակվել են Թումանյանի տան վրա: Սարսափից զարթնելով, անմիջապես հագնվում է ու դուրս վազում:
-Ա՛յ տղա,-պատմում էր ինձ հետեւյալ օրը Թումանյաննն իրեն հատուկ հումորով,-գիշերվա երեք ժամին մի ձայն արթնացրեց ինձ: Ականջ եմ դնում՝ Ղազարոսն է: «Հովհաննե՛ս, Հովհաննե՛ս»,- գոռում եր նա մեր գավթից: Ես երկրորդ հարկում եմ ապրում: Լուսամուտս բաց եմ անում, նայում եմ վար.
-Հը՞ ի՞նչ կա, այ մարդ, ի՞նչ է պատահել,-հարցնում եմ կարծելով, որ փորձանք է եկել գլխին:
-Ա՛յ տղա, Հովհաննես, տանն ե՞ս:
-Հա, տեսնու՞մ ես, որ տանն եմ:
-Ա՛յ տղա, կենդանի ե՞ս:
-Հա, ի՞նչ կա:
-Այ տղա, առողջ ե՞ս:
-Հա, հա, ի՞նչ ես ուզում:
-Ոչինչ, պառկի՛ր ու քնի՛ր, բարի գիշեր:
Ասաց ու գնաց: Պառկեցի քնելու, քունս չտարավ: Առավոտյան կանուխ վազեցի մոտը, տեսնեմ՝ ի՞նչ է պատահել:
-Երազ էի տեսել,-ասաց նա:

Շնորհակալություն հետաքրքիր գրառման համար, հարգելի՛ Անահիտ:

Մարգարյան Նաիրա
03.05.2018, 01:15
Թումանյանը մեր ամեն ինչն է, նրա մեջ մեր անցյալն է, ներկան ու ապագան, մեր ավանդույթներն ու ավանդախախտությունը, նա և՛ հողեղեն է, և՛ ան*նյութական, նրա մեջ մեր բնությունն է, հայոց բառ ու բանը, մեր հացն ու ջուրը, առօրեականը և տիեզերականը, նա կատարելության ու զոհաբերության խորհուրդն է, հայ ժողովրդի խիղճը, գութն ու կարեկցանքը, և հեռացավ կյանքից իր ազգի համար անշեջ հուրը փնտրելու ճանապարհին: Իր բնազդով ու հոգու աչքերով էր տեսնում անտեսանելին. «Ես հազար աչքով բաներ եմ տեսնում… Հազար ականջով ձայներ եմ լսում…»:

Շնորհակալություն այս գեղեցիկ մեջբերման համար, հարգելի՛ Հովհաննիսյան ջան

Մարգարյան Նաիրա
03.05.2018, 01:27
Նվարդ Թումանյանի հուշերից

Իրոք, Թումանյանը հաճախ էր կատակում, զվարճանում երեխաների հետ և քանի որ զավակներն էլ ամեն ինչով ձգտում էին նմանվել իրենց հայրիկին, ապա Թամարին դեռ մանկուց խորթ չէին հումորն ու կատակը, հատկապես հայրիկի հետ զրուցելիս։ 1919 թ., երբ Լոռեցիների հայրենակցական միությունը հրավիրել էր Թումանյանին նրա 50¬ամյա հոբելյանը նշելու, բանաստեղծը կատակում է, թե «Գնում եմ լոռեցիների քեֆին, շաշերը հավաքվել են»։ Իր հայրիկին նոր բացահայտած 12¬ամյա Թամարը պատասխանում է. «Դու ամենամեծ լոռեցին ես, ուրեմն դու ամենամեծ շաշն ես»:

Թումանյանի տիկինը, տասը երեխաների մայրը, բարեմտորեն գանգատվելիս է եղել, որ Հովհաննեսն իսկի տուն չի գալիս:

Թումանյանը նրան պատասխանել է.
-Ո՞նց թե տուն չեմ գալիս, ա՛յ կնիկ, եթե իսկի տուն չեմ եկել, մի տա՞սն անգամ էլ չեմ եկել:

Խնկո-Ապերը ինչ-որ մի խոսք նետեց Թումանյանին:
Թումանյանը վեր կացավ:
-Երբ մեկը հրացանը քաշում է և ուզում է մի ուրիշին խփել, եթե հրացանը լիքն է, խփվողն է վախենում, իսկ եթե հրացանը դատարկ է, խփողն է վախենում: Խնկո-Ապերը հրացանն ինձ ուղղեց ու…վախեցավ…
Բոլորն սկսեցին ծիծաղել: Խնկո-ապերն այնքան քաշվեց աթոռի մեջ, որ էլ չէր երևում:

Թումանյանի մասին ցանկացած տեղեկություն, դեպք, նշանավոր իրադարձություն , ասույթ կամ կարծիք, անշուշտ հետաքրքրում է մեզանից յուրաքանչյուրին: Չէ՞ որ նա բոլորիս սիրելի Ամենայն Հայոց Բանաստեղծն է: Շնորհակալություն ,հետաքրքիր գրառման համար, հարգելի՛ Սիրանուշ:

Narine.
03.05.2018, 19:28
Այսօր իմ սիրելի գրող, բանաստեղծ, հասարակական գործիչ, թարգմանիչ<<ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱՍՏԵՂԾ>> Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին՝ Լոռու Դսեղ գյուղում:

Կա՛ Մեծարենց, կա՛ Տերյան և բազում այլ պոետներ կան: Բայց Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության:

Ամեն մի ժողովուրդ ունի իր առաջին մեծության աստղերը, որոնց մեջ նա ընտրում է ամենամեծ և վառ աստղը: Հայ ժողովրդի ամենաազգային, ամենաժողովրդական գրողը Հովհաննես Թումանյանն է:

Ամեն մանկան հետ ծնվում է Թումանյանը, նրա հետ հասակ առնում, նրան ուղեկցում մինչև խոր ծերություն:

Չկա մեկը, որ սովորած չլինի այս հմուտ, հանճարեղ լոռեցու պայծառ բանաստեղծությունները, համով լեգենդները, նրա սիրուն պոեմները: Եվ վերջապես չկա մեկը, որ կարդացած չլինի Թումանյանի անմահ ստեղծագործություններից և չսիրի դրանցից որևէ մեկը:

Հովհաննես Թումանյանի գրեթե բոլոր գրվածքները կարելի է այս կամ այն ձևով երաժշտության վերածել. այնքան տրամադրող ու հնչուն են դրանք:

Բանաստեղծ, գրող, թարգմանիչ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանն ընդգրկվել է Յունեսկօ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019թ.թ. օրացույցում:

Յունեսկօ-ի և գրողների միության երջանկահիշատակ նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ մեծ բանաստեղծի ծննդյան օրը 2008 թվականից նշանավորվում է <<Գիրք նվիրելու>> գեղեցիկ արարողությամբ: Գիրքը շարունակում է մնալ բոլոր ժամանակների մարդուն ընծայելու ամենակարևոր և լավագույն նվերը:

Հարգելի Նաիրա, ինձ համար շատ հոգեհարազատ թեմա եք գրառել, շնորհակալություն:

Գալստյան Անահիտ
03.05.2018, 20:31
Հովհաննես Թումանյանը ամենահայկական, ամենազգային գրողն է, խտացումը հայ ժողովրդի աշխարհայացքի, աշխարհզգացման. նրան կարդում են Հայաստանում ծերերն ու մանուկները, մեծերն ու դպրոցականները։ Օտար երկրներում հայ մարդը երկյուղածությամբ կարդում է նրան՝ հաղորդվելու համար հեռավոր, քաղցր հայրենիքի հետ, ...հայրենիքի կարոտն առնելու։
Ազգերի եղբայրացման ոսկե օղակն էր նա կովկասյան ժողովուրդների միջև.

Թումանյանը ժողովրդական հանճարի փայլատակում է։ Ծնվելով հողից, ունենալով լեռնցու մեծ սիրտ ու պայծառ երևակայություն՝ նա իր ստեղծագործության մեջ խտացրեց իր ժողովրդի ազգային նկարագիրը, նրա ճակատագիրն ու պատմական գոյատևման վիթխարի ուժը։ Նա ի տես աշխարհի բարձրացրեց մեր ժողովրդի համամարդկային ոգին, բարի սիրտը, անմար, հեթանոս հավատը բնության նկատմամբ։
Մարտիրոս Սարյան

Գալստյան Անահիտ
03.05.2018, 20:34
Հեղեղի պես իջավ նա առասպելական Լոռու վայրենի լեռներից՝ բերելով իր հետ մի ամբողջ բնություն՝ հուռթի ու բազմատարր, մի ամբողջ հինավուրց ժողովուրդ՝ իր տոհմիկ երգերով ու խոսքով, հույզերով ու երևակայությամբ։ Եվ ինչպես ստեղծող բնությունը՝ փռեց նա մեր հոգու առջև իսկական, անկեղծ բանաստեղծությունը։
Ավետիք Իսահակյան

..Թումանյանը հայության կյանքի բազմակողմանի ընդգրկումով, նրա հուզական աշխարհի և ոգու նկարագիրներով, հարազատ, պարզ ու վսեմ արվեստով հանդիսանում է մեր ազգային մեծ երգիչը, մեր մեծ բանաստեղծը։
Ստեփան Զորյան

Narine.
03.05.2018, 21:05
ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Ու վեր կացա ես, որ մեր հայրենի օրենքովը հին՝
Վերջին հանգիստը կարդամ իմ ազգի անբախտ զոհերին,
Որ շեն ու քաղաք, որ սար ու հովիտ, ծովից մինչև ծով
Մարած են, մեռած, փըռված ու ցըրված հազար հազարով...

Ու կըրակ առա հայոց հրդեհի կարմիր բոցերից,
Էն խաղաղ ու պաղ երկնքի ծոցում վառեցի նորից
Մասիսն ու Արան, Սիփանն ու Սըրմանց, Նեմրութ, Թանդուրեք,
Հայոց աշխարհքի մեծ կերոնները վառեցի մեկ-մեկ,
Սուրբ Արագածի կանթեղն էլ, ինչպես հեռավոր արև,

Անհաս, աննըվազ, միշտ վառ ու պայծառ, իմ գըլխի վերև...

Կանգնեցի խոժոռ, մենակ ու հաստատ, Մասիսի նըման,
Կանչեցի թըշվառ էն հոգիներին՝ ցըրված հավիտյան
Մինչև Միջագետք, մինչև Ասորիք, մինչև Ծովն հայոց,
Մինչև Հելլեսպոնտ, մինչև Պոնտոսի ափերն ալեկոծ։

— Հանգե՜ք, իմ որբե՜ր... իզո՜ւր են հուզմունք, իզո՜ւր և անշահ...
Մարդակեր գազան՝ մարդը՝ դեռ երկար էսպես կըմնա...

Աջիցըս Եփրատ, ձախիցըս Տիգրիս՝ ահեղ ձեներով,
Սաղմոս կարդալով՝ անցան, գընացին խոր-խոր ձորերով,
Ամպերն էլ ելան Ձիրավի ձորից, հըսկա բուրվառից,

Ճանապարհ ընկան ծաղկանց սարերից, Հայկական պարից,
Բույլ-բույլ, բուրավետ, շարժվեցին դեպի կողմերը հեռու,
Գոհար ցողելու, ծաղկունք բուրելու, բուրմունք խընկելու
Մինչև Միջագետք, մինչև Ասորիք, մինչև Ծովն հայոց,
Մինչև Հելլեսպոնտ, մինչև Պոնտոսի ափերն ալեկոծ...

— Հանգե՜ք, իմ որբեր... իզո՜ւր են հուզմունք, իզո՜ւր և անշահ...
Մարդակեր գազան՝ մարդը՝ դեռ երկար էսպես կըմնա...

Թումանյանի այս բանաստեղծությունը մի սրտախոր սուգ է` իր պարզության մեջ վսեմ: Սուգ, որ ալեկոծում է ընթերցողին: Վշտի սարսուռով տեսնում ես կարծես, որ մի բարձր ու խորունկ հոգի`կանգնած հայոց լեռների հանգույցում, անհուն ցավով հոգու հանգիստ է կարդում այն անմեղ զոհերին, որ ընկան, մեռան հայոց աշխարհում և ցրվեցին հազար հազարով...

Ստ. Զորյան

Վ. Հովհաննիսյան
03.05.2018, 22:23
1900-ական թթ. սկզբներին սրվել էին հայ-թաթարական հարաբերությունները: Թումանյանը, իր հետ վերցնելով ամենամտերիմ ընկերոջը՝ Ղազարոս Աղայանին, գնում է Ելիզավետպոլի նահանգի Ղազախ գավառ՝ բանակցությունների: Կողմերից ոչ մեկը չի ուզում զիջել: Թուրքերից մեկն առաջարկում է. «Թող ձեզնից մեկը կոխ բռնի մեր փահլևանի հետ: Թե դուք հաղթեք` ձեր ուզածով լինի, թե մենք՝ մեր ուզածով»: Խեղճ Թումանյանը, որ մի նրբիրան մարդ էր, անհանգստանում է: Բայց անմջապես տեղից կանգնում է հաղթահասակ Աղայանը և թավ մորուքն սպառնագին առաջ ցցելով ասում. «Բերեք ձեր փահլևանին»:
Մեյդան են բերում մի ջլապինդ հսկայի: Սկսվում է մենամարտը: Հուզմունքից քրտնաթոր Թումանյանը մի գլուխ բացականչում էշ. «Ղազար ջան կեռ տուր, Ղազար ջան կեռ տուր...», Աղայանի համբերությունը հատնում է. «Դե հերիք է, էլի, Հովհաննես, դու ինձանից վեր գցած թուրք ուզի»: Ասում է Ղազարն ու գետնով տալիս թուրքին:

Վ. Հովհաննիսյան
03.05.2018, 22:27
Պարույր Սևակը Թումանյանի մասին հոդված է գրում, որտեղ ասում է. «Ուզում եք Թումանյանին Աստված հռչակեք, կհամաձայնեմ, իսկ մեծ բանաստեղծ՝ երբե՛ք‰: Ճանաչված քննադատներից մեկն էլ, չհամաձայնելով Սևակի որոշ թեզերին, պատասխան հոդված է գրում: Հոդվածը չի տպագրվում, բայց Սևակը այն կարդում է: Իսկ արձագանքը լինում է հետևյալը. - Ուրեմն դու ցանկանում ես Թումանյանին պաշտպանել ինձնի՞ց, ինչպե՞ս կարող է տգետը որևէ մեկին, այն էլ մեծին պաշտպանել: Հովհաննես Թումանյանը իմ պապն է, իսկ քո տատի նույնիսկ սիրեկանը չէ...

Ֆրունզիկ Մկրտչյանը օդանավակայանում պատահաբար տեսնում է Յուրի Վարդանյանին ու հարցնում.
- Յուր ջան, ո՞ւր կերթաս:
- Կանադա' մասնակցելու աշխարհի առաջնությանը,- պատասխանում է Յուրի Վարդանյանը:
Ֆրունզը փորձում է սիրտ տալ Յուրային.
- Յո՛ւր ջան, մի՛ մտածե, առխային գնա, կըսեն Կանադայի շտանգեքը լավ թեթև են:

Մեծատաղանդ բանաստեղծ Հովհաննս Թումանյանի կինը, ամեն անգամ բողոքում է, որ ամուսինը ընդհանրապես տանը չի լինում:
-Հովհաննես ես ի՞նչ բան է չեմ հասկանում, ախր դու գրեթե տանը չես լինում:
Իսկ հայ անվանի բանաստեղծը ի պատասխան կնոջ բողոքներին արձագանքեց.
- Դե գոնե տաս գիշեր տանը եղել եմ…
Ի դեպ նրանք տաս երեխա ունեին:

Հրատարակչության բաժնի վարիչ Եղիշե Չարենցի աշխատասենյակ է մտնում մի գրող, թղթապանակը ձեռքին և կատակել ցանկանալով' ասում է.
- Մի՛ վախեցեք, մեջը ձեռագրեր չկան:
- Բա ինչո՞ւ ես պտտեցնում այդ դատարկ թղթապանակը,- հարցնում է Չարենցը…
- Պտտեցնում եմ, որովհետև մեջը լիքը հանճարեղ մտքեր կան,- շարունակում է կատակել գրողը:
- Հանճարեղ մտքերը հանճարեղ գլուխներում են լինում, ոչ թե դատարկ թղթապանակներում,- պատասխանում է բանաստեղծը:

Մարգարյան Նաիրա
03.05.2018, 23:11
Շնորհակալ եմ հարգելի՛ գործընկերներ, այս թեմային անդրադառնալու և էջերը Հովհաննես Թումանյանի գեղեցիկ բանաստեղծություններով, հետաքրքիր պատմություններով, ասույթներով և տեղեկատվական նյութերով հարստացնելու համար:

Narine.
05.05.2018, 22:28
Գրական գործերի կողքին հատուկ արժեք են ներկայացնում Թումանյանի հոդվածները, որոնց մեջ երևան են գալիս նրա գրական և արվեստի նուրբ ըմբռնումներն ու գնահատականները։
Իր օրերի խնդիրներով ապրող բանաստեղծը միաժամանակ ապրում էր մարդկային գոյության և տիեզերական գաղտնիքները հասկանալու, ըմբռնելու ցանկությամբ։
Նրա վերջին տարիների գործը քառյակներն էին, որոնց մեջ Թումանյանը կարծես ի մի է բերել կյանքի մասին ունեցած խոհերն ու երազները։

Ո՞ր աշխարհքում ունեմ շատ բան.
միտք եմ անում է՞ս, թե էն.
Մեջտեղ կանգնած՝ միտք եմ անում,
չեմ իմանում է՞ս, թե էն.
Աստված ինքն էլ, տարակուսած,
չի հասկանում ինչ անի,
Տանի, թողնի,_ ո՞րն է բարին,
ո՞ր սահմանում, է՞ս թե էն։

Narine.
06.05.2018, 22:44

Ու՞ր կորան...
Մոտիկներըս ու՞ր կորան,
Ինչքան լացի, ձեն ածի՝
Ձեն չի տըվին, լուռ կորան։

Գոհար Խաչատրյան Յուրիի
07.05.2018, 10:09
Այսօր իմ սիրելի գրող, բանաստեղծ, հասարակական գործիչ, թարգմանիչ<<ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱՍՏԵՂԾ>> Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին՝ Լոռու Դսեղ գյուղում:

Կա՛ Մեծարենց, կա՛ Տերյան և բազում այլ պոետներ կան: Բայց Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության:

Ամեն մի ժողովուրդ ունի իր առաջին մեծության աստղերը, որոնց մեջ նա ընտրում է ամենամեծ և վառ աստղը: Հայ ժողովրդի ամենաազգային, ամենաժողովրդական գրողը Հովհաննես Թումանյանն է:

Ամեն մանկան հետ ծնվում է Թումանյանը, նրա հետ հասակ առնում, նրան ուղեկցում մինչև խոր ծերություն:

Չկա մեկը, որ սովորած չլինի այս հմուտ, հանճարեղ լոռեցու պայծառ բանաստեղծությունները, համով լեգենդները, նրա սիրուն պոեմները: Եվ վերջապես չկա մեկը, որ կարդացած չլինի Թումանյանի անմահ ստեղծագործություններից և չսիրի դրանցից որևէ մեկը:

Հովհաննես Թումանյանի գրեթե բոլոր գրվածքները կարելի է այս կամ այն ձևով երաժշտության վերածել. այնքան տրամադրող ու հնչուն են դրանք:

Բանաստեղծ, գրող, թարգմանիչ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանն ընդգրկվել է Յունեսկօ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019թ.թ. օրացույցում:

Յունեսկօ-ի և գրողների միության երջանկահիշատակ նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ մեծ բանաստեղծի ծննդյան օրը 2008 թվականից նշանավորվում է <<Գիրք նվիրելու>> գեղեցիկ արարողությամբ: Գիրքը շարունակում է մնալ բոլոր ժամանակների մարդուն ընծայելու ամենակարևոր և լավագույն նվերը:

ԱՌԱՎՈՏ

Սրտամաշ տաղտուկ ծանըր գիշերի...
Ահռելի սարսափ գիշատիչների...
Թառանչում էի և լալահառաչ
Միմիայն արևի լույս էի խնդրում,

Երբ որ շողացին մի քանի ճաճանչ
Մութ հորիզոնի մռայլ ամպերում։

Առավոտն ահա՝ բացագանչեցի,
Եվ թնդաց հոգիս. թեթև շնչեցի...
Ցանկալի կյանքի նշան ակներև.—

Պատառվեց ահա թանձր խավարը,
Օրը բացվում է և գլխիս վերև
Շառագունել է երկնակամարը...

Գոհար Խաչատրյան Յուրիի
07.05.2018, 10:11
6772

ԿՈՐՈՒՍՏԻՑ ՀԵՏՈ

Խնդրի՛ր, սիրտ իմ կարոտակեզ,
Սիրտ իմ պանդուխտ, վշտաբեկ,
Խնդրիր նրան, որ այլևս քեզ
Սփոփելու չէ երբեք։

Կանչի՛ր, կանչի՛ր, գուցե կանչիս
Հնչյունները ըղձական,
Ինչպես միտքս, ինչպես հոգիս,
Թափանցեն այն գերեզման...

Յուր դրախտից գուցե լսե

Հառաչանքս աղեկեզ,
Մտաբերե և ափսոսե,
Որ ես ապրում եմ այսպես...

1891

Գոհար Խաչատրյան Յուրիի
07.05.2018, 10:14
6773

6774

ԸՆԿԵՐԻՍ

Իմ վեհ տենչերի, չըքնաղ վըշտերի,
Վառ երազների մըտերիմ ընկեր,
Դու էլ ինձ նըման պանդուխտ ու գերի,
Անզուսպ կարոտով ձըգտում ես միշտ Վեր։

Այնտե՜ղ, մեր հոգու սուրբ հայրենիքում,
Խաղաղ օրերի պայծառ լույսի տակ
Ապրում է սերը, ժըպիտը ծաղկում,
Ուրախ երգերը թընդում ներդաշնակ...

Բայց, ա՜խ, նա այնքան, այնքա՜ն է հեռու,

Ու՝ մինչև այնտեղ կըհասնենք մենք դեռ,
Այնքա՜ն ենք լալու, այնքա՜ն տանջվելու,
Իմ տանջանքների մըտերի՛մ ընկեր։

1902

Մինասյան Նորա
08.05.2018, 18:30
Այսօր իմ սիրելի գրող, բանաստեղծ, հասարակական գործիչ, թարգմանիչ<<ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱՍՏԵՂԾ>> Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին՝ Լոռու Դսեղ գյուղում:

Կա՛ Մեծարենց, կա՛ Տերյան և բազում այլ պոետներ կան: Բայց Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության:

Ամեն մի ժողովուրդ ունի իր առաջին մեծության աստղերը, որոնց մեջ նա ընտրում է ամենամեծ և վառ աստղը: Հայ ժողովրդի ամենաազգային, ամենաժողովրդական գրողը Հովհաննես Թումանյանն է:

Ամեն մանկան հետ ծնվում է Թումանյանը, նրա հետ հասակ առնում, նրան ուղեկցում մինչև խոր ծերություն:

Չկա մեկը, որ սովորած չլինի այս հմուտ, հանճարեղ լոռեցու պայծառ բանաստեղծությունները, համով լեգենդները, նրա սիրուն պոեմները: Եվ վերջապես չկա մեկը, որ կարդացած չլինի Թումանյանի անմահ ստեղծագործություններից և չսիրի դրանցից որևէ մեկը:

Հովհաննես Թումանյանի գրեթե բոլոր գրվածքները կարելի է այս կամ այն ձևով երաժշտության վերածել. այնքան տրամադրող ու հնչուն են դրանք:

Բանաստեղծ, գրող, թարգմանիչ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանն ընդգրկվել է Յունեսկօ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019թ.թ. օրացույցում:

Յունեսկօ-ի և գրողների միության երջանկահիշատակ նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ մեծ բանաստեղծի ծննդյան օրը 2008 թվականից նշանավորվում է <<Գիրք նվիրելու>> գեղեցիկ արարողությամբ: Գիրքը շարունակում է մնալ բոլոր ժամանակների մարդուն ընծայելու ամենակարևոր և լավագույն նվերը:

Թումանյանի պալատում
Ով որ քեֆի չի նստել,
Նա չի տեսել դեռ խնդում,
Աշխարհ չի տեսել:

Թումանյանի պալատում
Կըգտնես , ով մարդ,
Անուշ, Արփի- արբեցում,
ԵՎ վարդ, և Նվարդ...

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ

Վ. Հովհաննիսյան
08.05.2018, 20:58
Շատերն են խոսում հայրենիքի ու հայրենասիրության մասին, բայց քչերն են գործում ի սեր հայրենիքի:
Հայ մեծանուն գրող Հովհ. Թումանյանը գործով ապացուցեց իր հայրենասիրությունը: Հովհ. Թումանյանն արեց զարմանալի ու շատ դեպքերում անհավանական մի բան: Հովհ. Թումանյանն, ամենայն հայոց բանաստեղծ լինելուց բացի, նաև ամենայն Հայոց արժանի զավակն էր: Մինչ որոշ մարդիկ սեփական անձը ռազմի դաշտից հեռու պահելու համար դիմում էին ամեն տեսակ ստոր միջոցների, Թումանյանն իր բոլոր երեխաններին նվիրեց հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Շատերի համար մահն ավելի գերադասելի է, քան սեփական զավակին ռազմաճակատ ուղարկելը, բայց երբ խոսքը վերաբերում է ամենայն հայոց Թումանյանին... Ահա՛, թե Թումանյանն ինչ է գրում Անդրանիկին ուղղված իր նամակում. «Սիրելի Անդրանիկ
Ահավոր մոմենտի առջև ամեն մարդ պետք է ընդհանուր սեղանին բերի ինչ որ ունի և կարող է՝ թե վերահաս վտանգը կանխելու և թե բաղձալի հաղթությանը հասնելու համար։
Ես չորս տղա ունեմ, չորսն ել երկրի կառավարության, Ազգային խորհրդի և քո տրամադրության տակ են, իսկ չորս աղջիկս էլ պատրաստակամ գնում են թիկունքի աշխատանքերին՝ ինչի որ ընդունակ կլինեն։ Ես էլ, անշուշտ, սրանցից թանկ ոչինչ չունեմ, հետևաբար ոչինչ չեմ խնայի, միայն թե կարողանանք բոլոր ազնիվ ժողովուրդների և ազատասեր հոգիների հետ միասին ետ մղել վերահաս վտանգը և պաշտպանել ամենքիս սրբազան իրավունքներն ու ազատությունները։ Ես անսասան հավատում եմ Քո՝ շատ փոթորիների մեջ ձեռք բերած փորձությանը, վառ հայրենասիրությանն ու ազատասիրությանը, այլև բնական մարդասիրությանը ու զինվորական բարձր տաղանդին, և պատրաստ եմ եմ գալու, երբ և ուր կկոչի Քո եղբայրական ձայնը։
Համբուրում եմ հերոսական ճակատդ,
միշտ Քո Հովհաննես Թումանյան

Մարգարյան Նաիրա
08.05.2018, 22:13
ՀԱՅՈՑ ԼԵՌՆԵՐՈՒՄ

Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր,
Ու մենք անհատնում
Էն անլույս մթնում
Երկա՜ր դարերով գնում ենք դեպ վեր
Հայոց լեռներում,
Դժար լեռներում։
Տանում ենք հնուց մեր գանձերն անգին,
Մեր գանձերը ծով,Ինչ որ դարերով

Երկնել է, ծնել մեր խորունկ հոգին
Հայոց լեռներում,
Բարձր լեռներում։

Բայց քանի անգամ շեկ անապատի
Օրդուները սև
Իրարու ետև
Եկա՜ն, զարկեցին մեր քարվանն ազնիվ
Հայոց լեռներում,
Արնոտ լեռներում։
Ու մեր քարվանը շփոթ, սոսկահար,

Թալանված, ջարդված
Ու հատված-հատված
Տանում է իրեն վերքերն անհամար
Հայոց լեռներում,
Սուգի լեռներում։

Ու մեր աչքերը նայում են կարոտ
Հեռու աստղերին,
Երկնքի ծերին,
Թե երբ կբացվի պայծառ առավոտ
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում։

1902

Վ. Հովհաննիսյան
08.05.2018, 22:23
Հովհաննես Թումանյանը ճառագայթող մարդ էր: Բանաստեղծ` ոչ միայն գրչով, այլև իր անձով, իր կյանքով և կենցաղով: Անսպառ վեհանձնության տպավորություն մը կգործեր, որովհետև անիկա ինքզինքը կշռայլեր անհաշիվ: Կյանքի դժվարին ճամբաներու վրա կքալեր ձեռքերը բեռնավոր գանձերով և շնորհներով: Հարուստ էր և զեղուն բարոյական ուժերով, գերակշիռ ուժերով, որովհետև նաև իր մղիչ ուժը սերն էր:
Բայց ոչ արդի սերունդը, որ գալիք սերունդները չեն մոռանար զինքը: Վերագնահատման ամենախիստ բովերեն Հովհաննես Թումանյանի անձը և երկը դուրս կուգան անեղծ և պայծառ: Անիկա իր էության ամենաբարձր արտահայություններով միշտ պիտի մնա ներկա և թերևս պիտի ըլլա միակ հաստատ օղակը, որ ապագան պիտի կապե անցյալին:
Զ. ԵՍԱՅԱՆ

Վ. Հովհաննիսյան
08.05.2018, 22:26
ՀԱՅՈՑ ԼԵՌՆԵՐՈՒՄ

Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր,
Ու մենք անհատնում
Էն անլույս մթնում
Երկա՜ր դարերով գնում ենք դեպ վեր
Հայոց լեռներում,
Դժար լեռներում։
Տանում ենք հնուց մեր գանձերն անգին,
Մեր գանձերը ծով,Ինչ որ դարերով

Երկնել է, ծնել մեր խորունկ հոգին
Հայոց լեռներում,
Բարձր լեռներում։

Բայց քանի անգամ շեկ անապատի
Օրդուները սև
Իրարու ետև
Եկա՜ն, զարկեցին մեր քարվանն ազնիվ
Հայոց լեռներում,
Արնոտ լեռներում։
Ու մեր քարվանը շփոթ, սոսկահար,

Թալանված, ջարդված
Ու հատված-հատված
Տանում է իրեն վերքերն անհամար
Հայոց լեռներում,
Սուգի լեռներում։

Ու մեր աչքերը նայում են կարոտ
Հեռու աստղերին,
Երկնքի ծերին,
Թե երբ կբացվի պայծառ առավոտ
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում։

1902
<<Հայոց լեռներում>> բանաստեղծության մեջ, օրինակ, մեր ժողովրդի կենսագրությունն է, դեպի վեր սլացքը: Հնուց մենք տանում ենք մեր գանձերը, և թեև շեկ անապատի օրդուները սև մեր քարավանը շատ զարկեցին, բայց մնաց անկոտրուն լավատեսությունը: Բանաստեղծության ամեն մի վեցյակ ավարտվում է հայոց լեռների խորիմաստ բնութագրով: Դժարը՝ մեր դժվար վերելքն է, բարձրը՝ մեր բարձր գանձերը, և հավատում ենք, որ մեր լեռները պայծառ առավոտով պիտի լցվեն: Իսկ 1914թ.-ին նա մտածեց, թե պատերազմը մեծ տերությունների խաղերը կարող են բացել Հայաստանի քաղաքական ճակատագիրը.

Narine.
08.05.2018, 22:35
Հովհաննես Թումանյանը հավասարապես սիրելի է և՛ մեծերի, և՛ փոքրերի համար։ Նրա գողտրիկ բանաստեղծություններն ու հեքիաթները երեխաները մեծ սիրով են կարդում։

Փիսոն, փիսոն մլավան,
Թավրիզ թողեց, փախավ Վան,
Լեզուն թաթխան, երկար պոչ,
Ինչ որ ուզեց, ասին՝ ո՛չ։
Փիսոն գնաց գողեգող,
Փորը՝ դատարկ, սիրտը՝ դող,
Դունչը մեկնեց կովկիթին,
Շերեփն իջավ ճակատին։:)

Անահիտ Բաղդասարյան
09.05.2018, 10:09
Բանաստեղծի համար մի բառը մի աշխարք է։
Թարգմանությունը ապակու տակ դրված մի վարդ է։
Գեղարվեստը հայրենիք ունի։
Արվեստը պետք է լինի աչքի նման թափանցիկ, պարզ և աչքի նման բարդ։
Հասել ենք մի ժամանակի, երբ բանը գիրքն է, մանավանդ նրա համար, ով որոշ տարածություն անցել է արդեն, —նստի ու պարապի։ Ի՜նչ կա ավելի լավ բան, քան գիրքն ու գրականությունը։
Երաժշտությունը արվեստների մեջ էն կախարդ ուժն է, որ անմարմին արտահայտություններով կարողանում է անմիջականորեն և միանգամայն տիրել մարդու բովանդակ գոյությանը, նրա մարմնին ու հոգուն՝ և տիրաբար տանել, ուր որ կամենա։
Բանաստեղծը միայն մարմին է տալիս իր մտքերին ու զգացմունքներին և իր ոգևորություններով կենդանության շունչ է շնչում նրան, որ նա ապրի մշտապես, բայց որ նա թռչի, դրա համար նրան թևեր են հարկավոր, իսկ թևեր առնել նա կարող է միայն էն կախարդական աշխարհքում, որ կոչվում է երաժշտություն։
Երեք բան երբեք չեն վերադառնում՝ արձակված նետը, ասված խոսքը և անցած օրերը։
Անցալի պատմությունը մի լուսատու լապտեր է, որ ամեն մի ժողովուրդ ձեռքին պետք է ունենա իր ճամփեն անմոլոր գնալու համար։
Մեծությունը օրենքներ ու կանոններ չի ճանաչում, իրեն ցանկապատով չի փակում, եղած ցանկապատն էլ քանդում է։
Արևը ստվեր չի տեսնում։

Հ․Թումանյան

Գոհար Խաչատրյան Յուրիի
11.05.2018, 13:23
Այսօր իմ սիրելի գրող, բանաստեղծ, հասարակական գործիչ, թարգմանիչ<<ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱՍՏԵՂԾ>> Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին՝ Լոռու Դսեղ գյուղում:

Կա՛ Մեծարենց, կա՛ Տերյան և բազում այլ պոետներ կան: Բայց Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության:

Ամեն մի ժողովուրդ ունի իր առաջին մեծության աստղերը, որոնց մեջ նա ընտրում է ամենամեծ և վառ աստղը: Հայ ժողովրդի ամենաազգային, ամենաժողովրդական գրողը Հովհաննես Թումանյանն է:

Ամեն մանկան հետ ծնվում է Թումանյանը, նրա հետ հասակ առնում, նրան ուղեկցում մինչև խոր ծերություն:

Չկա մեկը, որ սովորած չլինի այս հմուտ, հանճարեղ լոռեցու պայծառ բանաստեղծությունները, համով լեգենդները, նրա սիրուն պոեմները: Եվ վերջապես չկա մեկը, որ կարդացած չլինի Թումանյանի անմահ ստեղծագործություններից և չսիրի դրանցից որևէ մեկը:

Հովհաննես Թումանյանի գրեթե բոլոր գրվածքները կարելի է այս կամ այն ձևով երաժշտության վերածել. այնքան տրամադրող ու հնչուն են դրանք:

Բանաստեղծ, գրող, թարգմանիչ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանն ընդգրկվել է Յունեսկօ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019թ.թ. օրացույցում:

Յունեսկօ-ի և գրողների միության երջանկահիշատակ նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ մեծ բանաստեղծի ծննդյան օրը 2008 թվականից նշանավորվում է <<Գիրք նվիրելու>> գեղեցիկ արարողությամբ: Գիրքը շարունակում է մնալ բոլոր ժամանակների մարդուն ընծայելու ամենակարևոր և լավագույն նվերը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

1953թ. ապրիլից, Երևանի Մոսկովյան 40 հասցեում, ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի նախագծով բացվեց մեծ մտածող, հումանիստ, գրող, հեքիաթագիր Հովհ. Թումանյանի թանգարանը, որտեղ խնամքով պահվում է ավելի քան 18000 ցուցանմուշ:
Թանգարանի երկրորդ հարկում գտնվող վեց սրահներում ամենայն մանրամասնությամբ վերարտադրված է Հովհ. Թումանյանի Թիֆլիսյան վերջին բնակարանը: Նույն հարկում առանձին սրահում ներկայացված է թանգարանի մեծագույն արժեքներից մեկը` Հովհ. Թումանյանի անձնական բացառիկ ու բազմաբնույթ գրադարանը մոտ 8000 գրքով: Գրողի հասարակական գործչի կյանքին և գործունեությանը վերաբերող նյութերը /լուսանկարներ, նամակներ, փաստաթղթեր, ձեռագրեր, հեքիաթների և պատմվածքների թեմաներով ստեղծված նկարազարդումներ /ժամանակագրական կարգով ցուցադրված են առաջին հարկում , որտեղից էլ սկսվում է այցելուի ծանոթությունը թանգարանի հետ:
Խորհրդավոր տպավորություն է թողնում Թիֆլիսի «Վերնատան» կրկնօրինակը:Թվում է, թե հիմա, ուր որ է`Թումանյանի գլխավորությամբ այստեղ կհայտնվեն 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի մեր մեծ մտավորականները` Ղ. Աղայանը, Լ. Շանթը, Դ. Դեմիրճյանը, Կոմիտասը, Բաշինջաղյանը, Իսահակյանը և կսկսվի բուռն և իմաստուն զրույցը: Թանգարանը հարուստ է նաև կերպարվեստի գլուխգործոցներով, որոնք զարդարել են Թումանյանի բնակարանն իր կենդանության օրոք /Գ. Բաշինջաղյան, Թերլեմեզյան/, նաև նոր գործերով, որոնք ստեղծվել են մտավորականի կյանքի և ստեղծագործությունների ազդեցությամբ /Մ. Սարյան, Գր. Խանջյան, Ալ.Գրիգորյան և այլոք/: Թանգարանի ուշագրավ անկյուններից է նաև «Լոռվա ձորը» համայնապատկերը, որի դիտումն ուղեկցվում է «Անուշ» օպերայի հնչյուններով` այցելուին տեղափոխելով Հայաստանի հյուսիսային ամենից գեղեցիկ անկյուններից մեկը:
Երկրորդ հարկում գտնվում է ընդարձակ, լուսավոր դահլիճ` նախատեսված ցուցահանդեսների, միջոցառումների, ներկայացումների համար: Թանգարանի ձմեռային այգին թումանյանական թեմաներով քանդակի յուրատեսակ ցուցահանդես է:
Թանգարանի ներքին բակում Թումանյանի սիրած պտղատու ծառերով ու ծաղիկներով բաց այգին է` փոքրիկ ջրավազանով:
Դեպի թանգարան տանող 54 աստիճանը մեծ հայի կյանքի տարիները խորհրդանշող թիվն է:

Narine.
11.05.2018, 22:53
Ամեն մի սիրտ ցավով լցվեց մեր դարում
Ցավոտ սըրտով աշխարհ լըցվեց մեր դարում,
Ցավոտ աշխարհքն եկավ լըցվեց բովանդակ
Իմ սիրտը բաց, իմ սիրտը մեծ մեր դարում։

Մարգարյան Նաիրա
13.05.2018, 01:16
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. Թևավոր խոսքեր

1. Դպրոցը գրականության հիմքն է, գրականությունը`դպրոցի բովանդակությունը:

2. Գրականությունն ազգի հոգին է և գրողներն էդ հոգու ծնունդներն ու արտահայտիչները:

3. Գրել անկեղծ ու կենդանի լեզվով` դրանում է գրողի գլխավոր արժեքը:

4. Անցյալի պատմությունը մի լուսատու լապտեր է, որ ամեն մի ժողովուրդ ձեռքին պետք է ունենա`իր ճամփան անմոլոր գնալու համար:

5. Արվեստը պետք է լինի աչքի նման թափանցիկ, պարզ և աչքի նման բարդ:

6. Գեղեցկություն, բարություն, ճշմարտություն, սրանք են կյանքում հիմնականը:

7. Թարգմանությունը ապակու տակ դրված մի վարդ է:

8. Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի և կարելի լինի համեմատել մարդ կոչումի հետ:

9. Երեք բան երբեք չեն վերադառնում` արձակված նետը, ասված խոսքը և անցած օրերը:

10. Աշխատեք ձեր սիրտը պահել մաքուր ու լիքը` ամենալավ ու ամենաբարի զգացմունքներով, աշխարհին ու մարդուն նայեցեք բարի սրտով, պայծառ հայացքով:

Մարգարյան Նաիրա
17.05.2018, 01:45
ԽՐՃԻԹՈՒՄ

Մանուկները գոռում, գոչում,
Լալիս էին աղեկեզ.
— Նա՛նի, նա՛նի, հաց ենք ուզում,
Վե՛ր կաց, նա՛նի, հաց տուր մեզ։

Հիվանդ նանը տեղի տակին
Ծանր տնքաց տխրալի.
— Մենք հաց չունենք, ես ձեզ մատաղ,
Ապին գնաց հաց բերի։

— Չէ, խաբում ես, սուտլիկ նանի,
Չէ՞ դու ասիր՝ քարափին
Հենց որ զարկի շողքն արևի
Հաց կբերի մեր ապին։

Արևն եկավ անց էլ կացավ,
Մենք սոված ենք դեռ էսպես.
Նա՛նի, նա՛նի, հաց ենք ուզում,
Վե՛ր կաց, նա՛նի, հաց տուր մեզ։

— Հաց չի գտել ձեր ապին դեռ,
Տուն չի գալի սևերես.
Քիչ էլ կացեք, իմ բալիկներ,
Հիմի էնտեղ կերթամ ես...

Մի մեծ ապի կա երկնքում,
Նա շատ ունի էնտեղ հաց...
Նա ձեզ էնքան շատ է սիրո՜ւմ...
Նա չի թողնի ձեզ սոված...

Կերթամ էնտեղ նրան կասեմ,
Որ սոված եք, իմ բալեք,
Ձեզ համար շա՜տ-շա՜տ հաց կուզեմ,
Որ դուք ուտեք, լաց չլեք...

Մանուկները գոռում, գոչում,
Լալիս էին աղեկեզ.
— Նա՛նի, նա՛նի, հաց ենք ուզում,
Վե՛ր կաց, նա՛նի, հաց տուր մեզ:

Բայց չէր լսում էլ ականջը
Բազմաչարչար մայրիկի,
Աչքը փակեց նա հավիտյան
Գնաց, որ հաց ուղարկի:

Գոհար Խաչատրյան Յուրիի
17.05.2018, 11:32
Այսօր իմ սիրելի գրող, բանաստեղծ, հասարակական գործիչ, թարգմանիչ<<ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱՍՏԵՂԾ>> Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին՝ Լոռու Դսեղ գյուղում:

Կա՛ Մեծարենց, կա՛ Տերյան և բազում այլ պոետներ կան: Բայց Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության:

Ամեն մի ժողովուրդ ունի իր առաջին մեծության աստղերը, որոնց մեջ նա ընտրում է ամենամեծ և վառ աստղը: Հայ ժողովրդի ամենաազգային, ամենաժողովրդական գրողը Հովհաննես Թումանյանն է:

Ամեն մանկան հետ ծնվում է Թումանյանը, նրա հետ հասակ առնում, նրան ուղեկցում մինչև խոր ծերություն:

Չկա մեկը, որ սովորած չլինի այս հմուտ, հանճարեղ լոռեցու պայծառ բանաստեղծությունները, համով լեգենդները, նրա սիրուն պոեմները: Եվ վերջապես չկա մեկը, որ կարդացած չլինի Թումանյանի անմահ ստեղծագործություններից և չսիրի դրանցից որևէ մեկը:

Հովհաննես Թումանյանի գրեթե բոլոր գրվածքները կարելի է այս կամ այն ձևով երաժշտության վերածել. այնքան տրամադրող ու հնչուն են դրանք:

Բանաստեղծ, գրող, թարգմանիչ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանն ընդգրկվել է Յունեսկօ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019թ.թ. օրացույցում:

Յունեսկօ-ի և գրողների միության երջանկահիշատակ նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ մեծ բանաստեղծի ծննդյան օրը 2008 թվականից նշանավորվում է <<Գիրք նվիրելու>> գեղեցիկ արարողությամբ: Գիրքը շարունակում է մնալ բոլոր ժամանակների մարդուն ընծայելու ամենակարևոր և լավագույն նվերը:

Հետաքրքիր
Հովհաննես Թումանյանը երբեք ժամացույց չի կրել, չնայած որ իր ընտանիքի բոլոր անդամները ժամացույց ունեին։

20-րդ դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաև որպես հասարակական գործիչ։ 1905-1906 թվականներին հաշտարարի դեր է կատարել ցարական կառավարության հրահրած հայ-թաթարական կռիվների ժամանակ, որի պատճառով 2 անգամ ձերբակալվել է։ 1918 թվականին հայ-վրացական պատերազմի ժամանակ խստագույնս քննադատել է 2 հավատակից ժողովուրդների թշնամությունը հրահրողներին:
Թումանյանին մշտապես մտահոգել և հուզել է հայ ժողովրդի ճակատագիրը, Մեծ Եղեռնի հետևանքով Արևմտյան Հայաստանից տեղահանված հայության վիճակը։ 1916 թվականին 2 անգամ եղել է ազատագրված վայրերում. հասել է մինչև Վան, օգնել հայ գաղթականներին, հատկապես Էջմիածնում հավաքված որբ երեխաներին։ 1914 թվականին Թումանյանը միանում է Պատերազմից վնասվածներին օգնող կոմիտե-ին, որ հետագայում օգնեց մազապուրծ եղած հայ գաղթականներին Էջմիածնում հաստատվել

Արմենուհի Ստեփանյան
17.05.2018, 11:42
Թումանյանի ստեղծագործությունները ժողովրդականացել են, լույս են տեսել տարբեր նկարիչների պատկերազարդումներով, վերածվել երգերի։ Նրա գործերի հիման վրա Արմեն Տիգրանյանը գրել է «Անուշ» (ըստ համանուն պոեմի), Ալեքսանդր Սպենդիարյանը՝ «Ալմաստ» (ըստ «Թմկաբերդի առումը» պոեմի) օպերաները, նկարահանվել են բազմաթիվ մուլտիպլիկացիոն («Ձախորդ Փանոսը», «Սուտլիկ որսկանը» և այլն) ու գեղարվեստական («Անուշ», «Գիքորը», «Տերն ու ծառան», «Չախ-Չախ թագավորը») ֆիլմեր։

Մարգարյան Նաիրա
17.05.2018, 19:57
ԱԽԹԱՄԱՐ

Ծիծաղախիտ Վանա ծովի

Փոքրիկ գյուղից առափնյա,

Ծովն է մտնում գաղտագողի

Ամեն գիշեր մի տղա:

Ծովն է մտնում առանց նավակ,

Բազուկներով առնացի

Ջուրը ճողփում, լող է տալի

Դեպի կղզին դիմացի:

Խավար կղզում պարզ ու պայծառ

Մի լույս կանչում է նրան,

Մի վառ փարոս նրա համար,

Չմոլորի իր ճամփան:

Սիրուն Թամարն ամեն գիշեր

Այնտեղ կրակ է անում,

Եվ սպասում է անհամբեր

Այնտեղ՝ մոտիկ դարանում:

Ծփում է ծովն ալեծածան,

Ծփում է սիրտը տղի.

Գոռում է ծովն ահեղաձայն,

Նա կռվում է կատաղի:

Եվ Թամարը սրտատրոփ

Արդեն լսում է մոտիկ

Ջրի ճողփյուն, ու ողջ մարմնով

Սիրուց այրվում է սաստիկ:

Լըռեց: Ծովի խավար ափին

Կանգնեց սև - սև մի ստվեր...

Ահա և նա... իրար գտան...

Կասկածավոր լուռ գիշեր...

Միայն ալիքը Վանա ծովի

Մեղմ դիպչում են ափերին,

Հրհրելով հեռանում են

Շշունջներով անմեկին:

Նրանք ասես փսփսում են...

Ու աստղերը կամարից

Ակնարկելով բանբասում են

Լիրբ, անամոթ Թամարից...

Բամբասում են կուսի սրտում...

Ժամ է արդեն... ու կրկին

Մինն ալեկոծ ծովն է մտնում,

Մյուսն աղոթում եզերքին...

“Ով է ջահել էն խիզախը,

Որ հենց հարբած իր սիրով,

Սրտից հանած ահն ու վախը

Ծովն անցնում է գիշերով:

Ծովն անցնում է մյուս ափերից

Մեր Թամարին համբուրում...

Աղջիկ խլի նա մեր ձեռից...

Ինչի տեղ է մեզ դնում...”:

Էսպես ասին վիրավորված

Կղզու միջի ջահելներ

Ու Թամարի ձեռով վառած

Լույսը հանգցրին մի գիշեր:

Մոլորեցավ խավար ծովում

Լողորդ տղան սիրահար,

Ու բերում է հողմը բերում

Հառաչանքներն ՝

“Ախ, Թամար...”:

Մոտ է ձայնը. խոլ խավարում,

Ժայռերի տակ սեպացած,

Ուր ամեհի ծովն է գոռում,

Մերթ կորչում է խլացած,

Ու մերթ լսվում ուժասպառ,

“Ախ, Թամար...”:

Առավոտյան ծովը ծփաց,

Ափը ձգեց մի դիակ,

Նրա շուրթին, պաղ, կարկամած,

Ասես մեռած ժամանակ

Սառել էին երկու բառ.

“Ախ, Թամար...”:

Այն օրվանից սրա համար

Կղզին կոչվեց Ախթամար:

Մարգարյան Նաիրա
17.05.2018, 20:25
ԱԽԹԱՄԱՐ

Ծիծաղախիտ Վանա ծովի

Փոքրիկ գյուղից առափնյա,

Ծովն է մտնում գաղտագողի

Ամեն գիշեր մի տղա:

Ծովն է մտնում առանց նավակ,

Բազուկներով առնացի

Ջուրը ճողփում, լող է տալի

Դեպի կղզին դիմացի:

Խավար կղզում պարզ ու պայծառ

Մի լույս կանչում է նրան,

Մի վառ փարոս նրա համար,

Չմոլորի իր ճամփան:

Սիրուն Թամարն ամեն գիշեր

Այնտեղ կրակ է անում,

Եվ սպասում է անհամբեր

Այնտեղ՝ մոտիկ դարանում:

Ծփում է ծովն ալեծածան,

Ծփում է սիրտը տղի.

Գոռում է ծովն ահեղաձայն,

Նա կռվում է կատաղի:

Եվ Թամարը սրտատրոփ

Արդեն լսում է մոտիկ

Ջրի ճողփյուն, ու ողջ մարմնով

Սիրուց այրվում է սաստիկ:

Լըռեց: Ծովի խավար ափին

Կանգնեց սև - սև մի ստվեր...

Ահա և նա... իրար գտան...

Կասկածավոր լուռ գիշեր...

Միայն ալիքը Վանա ծովի

Մեղմ դիպչում են ափերին,

Հրհրելով հեռանում են

Շշունջներով անմեկին:

Նրանք ասես փսփսում են...

Ու աստղերը կամարից

Ակնարկելով բանբասում են

Լիրբ, անամոթ Թամարից...

Բամբասում են կուսի սրտում...

Ժամ է արդեն... ու կրկին

Մինն ալեկոծ ծովն է մտնում,

Մյուսն աղոթում եզերքին...

“Ով է ջահել էն խիզախը,

Որ հենց հարբած իր սիրով,

Սրտից հանած ահն ու վախը

Ծովն անցնում է գիշերով:

Ծովն անցնում է մյուս ափերից

Մեր Թամարին համբուրում...

Աղջիկ խլի նա մեր ձեռից...

Ինչի տեղ է մեզ դնում...”:

Էսպես ասին վիրավորված

Կղզու միջի ջահելներ

Ու Թամարի ձեռով վառած

Լույսը հանգցրին մի գիշեր:

Մոլորեցավ խավար ծովում

Լողորդ տղան սիրահար,

Ու բերում է հողմը բերում

Հառաչանքներն ՝

“Ախ, Թամար...”:

Մոտ է ձայնը. խոլ խավարում,

Ժայռերի տակ սեպացած,

Ուր ամեհի ծովն է գոռում,

Մերթ կորչում է խլացած,

Ու մերթ լսվում ուժասպառ,

“Ախ, Թամար...”:

Առավոտյան ծովը ծփաց,

Ափը ձգեց մի դիակ,

Նրա շուրթին, պաղ, կարկամած,

Ասես մեռած ժամանակ

Սառել էին երկու բառ.

“Ախ, Թամար...”:

Այն օրվանից սրա համար

Կղզին կոչվեց Ախթամար:

https://youtu.be/4U3SC7RVG44

Մարգարյան Նաիրա
19.05.2018, 10:27
ՆՎԱՐԴ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀՈՒՇԵՐԻՑ

Շատ էր ուզում, որ երեխաները դառնան նուրբ և ազնիվ ճաշակի տեր մարդիկ:
Ասում էր.-Ամենից շատ ինձ մարդու անճաշակ լինելն է բարկացնում: Ամենագլխավորը կյանքում` ճաշակն է: Ճաշակը կյանքի բույրն է: Հսկող աչք էր, սիրող ձեռք և գթառատ սիրտ:
Բնավորությամբ պարզ էր, լավատես ու ժպտուն, ամեն ինչ հեշտացնող, հեշտ ու թեթև տանող, բայց իր վիշտն ու ցավը տանում էր վարագուրած, անտրտունջ: Նույնիսկ մտերիմ մարդիկ չգիտեին նրա հոգսերն ու տառապանքները: Եվ իր անձնական, ընտանեկան և գրական կյանքի բոլոր դժվարություններն ու նեղությունները տարել, հաղթահարել է մեն-մենակ:
Նրա հայտնի քեֆերն ու ժամանցներն ասես ինքնամոռացման միջոցներ էին, խաբում էր և´ իրեն, և´ ուրիշներին. «…Ուզում եմ մի կերպ ժամանակն անց կացնել, քեֆի մեջ լինի, թե զրույցի»:
«Իմ ուրախության ժամերին մասնակից եմ անում բոլորին, իսկ իմ արցունքներն ու վիշտը հայտնի են միայն ինձ»,- Կարլեյլի այս խոսքը հայրիկը կարող էր ասել իր մասին:
Շատ ոգևորվող էր և ուրիշներին էլ ոգևորող, տրամադրող:
Շատ էր տպավորվող, զգայուն. մի փոքրիկ լավ վերաբերմունք բավական էր, որ ջերմանար, ուրախանար և ընդհակառակը` վատ վերաբերմունքից` նեղանար, փակվեր, հեռանար:

Narine.
19.05.2018, 21:44
Դեռ 12 տարեկան Թումանյանը դպրոցում բանաստեղծի համբավ է ձեռք բերում իր մի ոտանավորով: Այս ոտանավորում 12 տարեկան սիրահարն իր սիրած աղջկան անվանում է <<հոգուս հատոր>>, <<սրտիս կտոր>> -ն էլ հետը: <<Դասիս համար դու մի հոգար>>,-հանգստացնում է տղան աղջկան,որովհետև չպետք է անտեսել , որ <<թե կան դասեր , կա նաև սեր...>>:Եվ ստեղծված այս պարզ իրադրության մեջ ի՞նչ կա զարմանալի, <<որ անխոհեմ մի պատանի սերը սրտում ՝ դաս է սերտում...>>:
Այսպես սկսեց 12-ամյա բանաստեղծը և գնաց, հասավ մինչև անհասանելին...

Հոգուս հատոր

Թումանյանի առաջին բանաստեղծությունը 1881թ.

Հոգուս հատոր, սրտիս կտոր,
Դասիս համար դու մի' հոգար,
Թե կան դասեր, կա նաև սեր,
Եվ ինչ զարմանք. իմ աղավնյակ,
Որ կենդանի մի պատանի ,
Սերը սրտում դաս է սերտում;

Narine.
19.05.2018, 21:52
Հովհաննես Թումանյանն առաջին անգամ սիրահարվել է 11-12 տարեկանում: Նա դեռ երկրորդ դասարանից փորձեր էր անում ստեղծագործելու: Տղան սովորում էր Ստեփանավանի դպրոցում և շատ էր սիրում կարդալ: Դպրոցի տեսուչ Տիգրան Տեր-Դավթյանն էլ տանը մեծ գրադարան ուներ: Այդ իսկ պատճառով փոքրիկ Հովհաննեսը հաճախ էր գնում նրանց տուն և օգտվում գրքերից: Եվ օրերից մի օր սիրահարվում է տեսուչի աղջկան` Վերգինեին: Սակայն վերջինս նախատում է տղային, որպեսզի նա իրենով չտարվի, այլ իր ուսումով զբաղվի:
Իսկ Հովհաննեսը նրան է նվիրում վերոհիշյալ բանաստեղծությունը:

Narine.
19.05.2018, 22:16

Հետագայում,երբ տեսուչը տեղեկանում է նրանց սիրո մասին, ցանկանում է պատժել պատանուն, բայց Վերգինեի միջամտությամբ Թումանյանը խուսափում է պատժից:

Հետաքրքիր է Նաիրա ջան, Թումանյանը հետագայում Վերգինեի համար էլի ինչ որ բան գրել է:

Մարգարյան Նաիրա
19.05.2018, 23:26

Նարինե՛ ջան, կարծում եմ, որ հետագայում Թումանյանը չի գրել Վերգինեին նվիրված մեկ այլ բանաստեղծություն:Ես միշտ ընթերցում և վերընթերցում եմ մեր գրողների ստեղծագործությունները, բայց առավել շատ անդրադառնում եմ Թումանյանին, որովհետև շատ եմ սիրում նրա բոլոր գործերը: Սակայն ոչ մի տեղ չեմ գտել Վերգինեին նվիրված նույնիսկ որևէ ակնարկ:

Էմմա Խաչատրյան
19.05.2018, 23:39
Հ․Թումանյանի հեքիաթները
http://www.toumanian.am/tangaran/works.php?clear=1&cont=7&lang=AM

Էմմա Խաչատրյան
19.05.2018, 23:43
Իմ սերը

Ես սիրել եմ վարդը տըժգույն
Սիրուց տանջված այտերի,
Մելամաղձոտ խաղաղություն
Զույգ սևորակ աչքերի:

Ես պահել եմ սրտիս խորքում
Մի լուռ գաղտնիք սիրային,
Եվ այն երբե՛ք,ոչ մի երգում
Հայտնելու չեմ աշխարհին:

Բայց և պահել անկարող եմ,
0՜,դըժվար է համբերել,
Չասել՝ ինչով բախտավոր եմ,
Չասել՝ ինչպե՛ս եմ սիրել:

Հ․Թումանյան

Էմմա Խաչատրյան
19.05.2018, 23:47
Ա՜խ,ի՜նչ լավ են սարի վըրա

Ա՜խ,ի՜նչ լավ են սարի վըրա
Անցնում օրերն,անո՜ւշ,անո՜ւշ,
Անըրջային,թեթևասահ
Ամպ ու հովերն անո՜ւշ,անո՜ւշ։

Ահա բացվեց թարմ առավոտ
Վարդ է թափում սարին-քարին,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
Շընչում բուրմունք եդեմային։

Ա՜խ,ի՜նչ հեշտ են սարի վըրա

Սահում ժամերն անո՜ւշ,անո՜ւշ,
Շըվին փըչեց հովիվն ահա―
Աղջիկն ու սերն անո՜ւշ,անո՜ւշ։

Հ․Թումանյան
https://youtu.be/87tz9aMRIQQ
https://youtu.be/2CUNoiJLcP8

Մարգարյան Նաիրա
19.05.2018, 23:55
Իմ սերը

Ես սիրել եմ վարդը տըժգույն
Սիրուց տանջված այտերի,
Մելամաղձոտ խաղաղություն
Զույգ սևորակ աչքերի:

Ես պահել եմ սրտիս խորքում
Մի լուռ գաղտնիք սիրային,
Եվ այն երբե՛ք, ոչ մի երգում
Հայտնելու չեմ աշխարհին:

Բայց և պահել անկարող եմ,
0՛,դըժվար է համբերել,
Չասել՝ ինչով բախտավոր եմ,
Չասել՝ ինչպե՛ս եմ սիրել:

Հ,Թումանյան

https://youtu.be/_bZ5qHoCLnI