PDA

Դիտել ողջ տարբերակը : Ֆիզիկական դաստիարակության դերը դպրոցականի կյանքում

Արամ Քոչարյան
16.02.2018, 22:01
Մեզանից յուրաքանչյուրը պետք է հասկանա ինչ է ֆիզիկական դաստիարակությունը և որն է նրա նպատակը:

Ֆիզիկական դաստիարակության նպատակն է ամրապնդել առողջությունը, տիրապետել կենսական կարևոր շարժողական հմտություններին, հասնել բարձր աշխատունակության: Այն կարևոր նշանակություն ունի մարդուն արտադրողական աշխատանքի նախապատրաստելու գործում: Բացի ֆիզիկական հատկանիշներից (արագություն, ուժ, ճարպկություն, դիմացկունություն) այդ ժամանակ զարգանում են հոգեկան արժեքավոր հատկանիշներ (համառություն, կամք, նպատակաուղղվածություն, վճռականություն, ինքնատիրապետում):

Ֆիզիկական դաստիարակության միջոցներն են ֆիզիկական տարբեր վարժությունները,շարժուն խաղերը,սպորտը:Դրանցով զբաղվում են տնային պայմաններում(առավոտյան մարմնամարզություն),դպրոցում(ֆիզկուլտուրայի դասերին),մանկական և պատանեկան սպորտային դպրոցներում:

Հարգելի գործընկերներ, առաջարկում եմ քննարկել այս թեման, որի կարևորությունը հարկավոր է սերմանել մատաղ սերնդին հոգեկան և առողջական ներդաշնակության հասցնելու և 21-րդ դարում բազում վնասակար սովորություններից հեռու մնալու կարևորությունը հասկացնելու համար:

Մարգարյան Նաիրա
16.02.2018, 22:46
Հարգելի Արամ Քոչարյան, հանրակրթական դպրոցում ֆիզիկական դաստիարակությունն ունի կրթադաստիարակչական և առողջարարական նշանակություն: Այն անցկացվում է ֆիզիկական կուլտուրայի դասերի և ֆիզկուլտ-առողջարարական միջոցառումների միջոցով, որոնց հիմքում ընկած է շարժողական գործունեությունը: Ներկա ժամանակաշրջանում գիտատեխնիկական առաջընթացի հետևանքով նվազել է երեխաների շարժողական ակտիվությունը, և նկատվում է սովորողների առողջության թուլացման միտում: ՈՒստի կարևոր նշանակություն է ստացել առողջ սերունդ դաստիարակելու խնդիրը:Այդ նպատակով անհրաժեշտ է իրականացնել մի շարք միջոցառումներ: Առաջին հերթին պետք է իրականացվի ուսուցման կազմակերպման սանիտարահիգիենիկ հսկողություն:Անհրաժեշտ է կազմակերպել նաև հատուկ միջոցառումներ երեխաների հենաշարժողական համակարգի հիվանդությունների կանխարգելման նպատակով:
Դպրոցականների առողջության ամրապնդման լավագույն պայմաններից է ֆիզիկական դաստիարակության միջոցների ուղղորդված օգտագործումը , նաև հանրակրթական առարկաների դասերին և ուսումնադաստիարակչական գործընթացում: Վ. Ա. Սուխոմլինսլին ասել է, որ երեխայի ուսման հետ մնալու գլխավոր խնդիրը նրա առողջության վատ վիճակն է:

Վալեր
17.02.2018, 20:03
Հարգելի Արամ,քննարկման համար շատ կարևոր թեմա եք ընտրել,սիրով կմասնակցեմ քննարկումներին։

Թամարա Ալիխանյան
17.02.2018, 20:16
Մեզանից յուրաքանչյուրը պետք է հասկանա ինչ է ֆիզիկական դաստիարակությունը և որն է նրա նպատակը:
Ֆիզիկական դաստիարակության նպատակն է ամրապնդել առողջությունը, տիրապետել կենսական կարևոր շարժողական հմտություններին, հասնել բարձր աշխատունակության:Այն կարևոր նշանակություն ունի մարդուն արտադրողական աշխատանքի նախապատրաստելու գործում:Բացի ֆիզիկական հատկանիշներից (արագություն,ուժ,ճարպկություն,դիմացկունություն),այդ ժամանակ զարգանում են հոգեկան արժեքավոր հատկանիշներ(համառություն,կամք,նպատակաուղղվածություն,վճռականություն, ինքնատիրապետում):Ֆիզիկական դաստիարակության միջոցներն են ֆիզիկական տարբեր վարժությունները,շարժուն խաղերը,սպորտը:Դրանցով զբաղվում են տնային պայմաններում(առավոտյան մարմնամարզություն),դպրոցում(ֆիզկուլտուրայի դասերին),մանկական և պատանեկան սպորտային դպրոցներում:
Հարգելի գործընկերներ առաջարկում եմ քննարկել այս թեման,որի կարևորությունը հարկավոր է սերմանել մատաղ սերնդին հոգեկան և առողջական ներդաշնակության հասցնելու և 21-րդ դարում բազում վնասակար սովորություններից հեռու մնալու կարևորությունը հասկացնելու համար:

Հարգելի Արամ,շատ կարևոր թեմա եք քննարկում,բոլորս էլ գիտենք,թե ֆիզիկական դաստիարակությունը ինչ մեծ դեր ունի դպրոցականի առողջության ամրապնդման գործում:Սիրով կմասնակցեմ Ձեր քննարկումներին:

Anna Melqumyan
17.02.2018, 21:47
Մեզանից յուրաքանչյուրը պետք է հասկանա ինչ է ֆիզիկական դաստիարակությունը և որն է նրա նպատակը:
Ֆիզիկական դաստիարակության նպատակն է ամրապնդել առողջությունը, տիրապետել կենսական կարևոր շարժողական հմտություններին, հասնել բարձր աշխատունակության:Այն կարևոր նշանակություն ունի մարդուն արտադրողական աշխատանքի նախապատրաստելու գործում:Բացի ֆիզիկական հատկանիշներից (արագություն,ուժ,ճարպկություն,դիմացկունություն),այդ ժամանակ զարգանում են հոգեկան արժեքավոր հատկանիշներ(համառություն,կամք,նպատակաուղղվածություն,վճռականություն, ինքնատիրապետում):Ֆիզիկական դաստիարակության միջոցներն են ֆիզիկական տարբեր վարժությունները,շարժուն խաղերը,սպորտը:Դրանցով զբաղվում են տնային պայմաններում(առավոտյան մարմնամարզություն),դպրոցում(ֆիզկուլտուրայի դասերին),մանկական և պատանեկան սպորտային դպրոցներում:
Հարգելի գործընկերներ առաջարկում եմ քննարկել այս թեման,որի կարևորությունը հարկավոր է սերմանել մատաղ սերնդին հոգեկան և առողջական ներդաշնակության հասցնելու և 21-րդ դարում բազում վնասակար սովորություններից հեռու մնալու կարևորությունը հասկացնելու համար:

Հարգելի Արամ,այսօր դպրոցականների ֆիզիկական դաստիարակության հարցն արժանի է ամենամեծ ուշադրության, քանի որ առնչվում է հասարակական կյանքի զարգացման և հայրենիքի պաշտպանության խնդիրներին:Հանրակրթական դպրոցում ֆիզիկական դաստիարակությունը իրականացնում է փոխադարձաբարմիմյանց հետ կապված հետևյալ խնդիրները.
 աշակերտի ներդաշնակ ֆիզիկական զարգացում,
 առողջության ամրապնդում, օրգանիզմի կոփում, բարձր աշխատունակության
բարձրացում,
 դպրոցականների մեջ բարոյական բարձր հատկանիշների դաստիարակում,
աշխատանքի և հայրենիքի պաշտպանության պատրաստակամություն,
 կենսականորեն անհրաժեշտ շարժողական ունակությունների և հմտությունների
զարգացում,
 շարժողական հատկությունների մշակում:

Արամ Քոչարյան
18.02.2018, 11:58
Հարգելի Մարգարյան Նաիրա շնորհակալություն գրառման համար,իհարկե առողջ սերունդ դաստիարակելու համար իսկապես կան մի շարք կարևոր գործոններ սկսած սանիտարահիգենիկ հսկողությունից մինչև Ընտանիք:

Արամ Քոչարյան
18.02.2018, 12:03
Շնորհակալություն գրառման համար,թեմայի շարունակության ժամանակ ինկատի կունենամ նաև վերոնշյալ կետերը:

Արամ Քոչարյան
18.02.2018, 12:51
Ֆիզիկական դաստիարակության ազդեցությունը օրգանիզմի վրա

Տարբեր խմբի մկանների, հոդերի և հոդակապերի կանոնավոր վարժությունը չափազանց զարգացնուում է դրանց ֆունկցիաներն ու ներդաշնակությունը: ֆիզիկական ծանրաբեռնվածությունը մարզում է օրգանիզմի օրգաններն ու համակարգերը, ապահովում է շարժողական ապարատի նորմալ գործունեությունը,նյութափոխանակության պրոցեսները: Որոշակի քանակությամբ տարբեր վարժությունների ամենօրյա կատարումը, դրանք ճիշտ և նախօրոք որոշված ծավալով կատարելու ձգտումը ձևավորում է սովորություն, իսկ հետո նաև վարքի կանոնների խիստ պահպանման անհրաժեշտություն:Դրա շնորհիվ մեծանում է նաև մարդու կարգապահության ունակությունը, ամրապնդվում է նրա կամքը:

Արտակ Գալստյան
18.02.2018, 13:10
Մեզանից յուրաքանչյուրը պետք է հասկանա ինչ է ֆիզիկական դաստիարակությունը և որն է նրա նպատակը:
Ֆիզիկական դաստիարակության նպատակն է ամրապնդել առողջությունը, տիրապետել կենսական կարևոր շարժողական հմտություններին, հասնել բարձր աշխատունակության:Այն կարևոր նշանակություն ունի մարդուն արտադրողական աշխատանքի նախապատրաստելու գործում:Բացի ֆիզիկական հատկանիշներից (արագություն,ուժ,ճարպկություն,դիմացկունություն),այդ ժամանակ զարգանում են հոգեկան արժեքավոր հատկանիշներ(համառություն,կամք,նպատակաուղղվածություն,վճռականություն, ինքնատիրապետում):Ֆիզիկական դաստիարակության միջոցներն են ֆիզիկական տարբեր վարժությունները,շարժուն խաղերը,սպորտը:Դրանցով զբաղվում են տնային պայմաններում(առավոտյան մարմնամարզություն),դպրոցում(ֆիզկուլտուրայի դասերին),մանկական և պատանեկան սպորտային դպրոցներում:
Հարգելի գործընկերներ առաջարկում եմ քննարկել այս թեման,որի կարևորությունը հարկավոր է սերմանել մատաղ սերնդին հոգեկան և առողջական ներդաշնակության հասցնելու և 21-րդ դարում բազում վնասակար սովորություններից հեռու մնալու կարևորությունը հասկացնելու համար:
Հարգելի կոլեգա լինելով ֆիզկուլտուրայի մասնագետ .ավելի քան կարևորում եմ ֆիզ. դաստիարակության նշանակությունը:Ասօրվա սերունդը քիչ է պատկերացնում դրա և սպորտի կարևորությունը,ուստի առաջնահերթ պետք է նրանց մեջ սերմանել սեր դեպի մեր առարկան և սպորտը:

Արամ Քոչարյան
18.02.2018, 14:36

Հարգելի Արտակ Գալստյան շնորհակալություն գրառման համար, համամիտ եմ լիովին, նման արդյունքի հասնելու համար բազմաթիվ գործոններ են պետք,իմ կարծիքով առաջնահերթ սիրել երեխաներին և ապրելակերպով օրինակ ծառայել նրանց:

Արամ Քոչարյան
18.02.2018, 14:55
Հարգելի Արամ,քննարկման համար շատ կարևոր թեմա եք ընտրել,սիրով կմասնակցեմ քննարկումներին։

Շնորհակալություն ընկեր Կակոսյան ջան, սիրով կհետեևեմ Ձեր խորհուրդներին:

Մարգարյան Նաիրա
18.02.2018, 19:50
Տեղին է Ձեր մտահոգությունը, հարգելի Արտակ:Գիտական լուրջ հետազոտություններն ապացուցել են, որ ուսումնական գործունեությունը դպրոցականից պահանջում է նյարդային մեծ լարվածություն, էներգիայի ծախս, օրգանիզմի բարձր աշխատունակություն, որոշակի կամային ջանքեր: Միևնույն ժամանակ դպրոցականները հնարավորություն չունեն դիմադրել նյարդային համակարգի ծանրաբեռնվածությանը, հոգնածությանը, որոնք կարող են պատճառ դառնալ օրգանիզմի ֆունկցիոնալ հնարավորությունների և մտավոր աշխատունակության անկմանը նաև նևրոզների առաջացմանը: Նմանատիպ բացասական երևույթներից խուսափելու համար անհրաժեշտ է օրվա ռեժիմում ընդգրկել և անցկացնել ֆիզկուլտուրային-առողջարարական միջոցառումներ: Այս կարևոր հարցի լուծմանը պետք է ներգրավվեն թե ուսուցիչները, թե ծնողները: Պարբերաբար պետք է ընթերցումներ անցկացնել աշակերտների համար, որոնք կօգնեն , կուղղորդեն նրանց դեպի ֆիզկուլտուրան և սպորտը:

Մինասյան Լիլիթ
18.02.2018, 20:10
Հարգելի Արամ, շնորհակալություն այս հետաքրքիր թեման քննարկելու համար: Համոզված եմ, որ շուտով կկարողանաք տեսական գիտելիքները գործնական արդյունքների վերածել հագեցած սպորտդահլիճում:

Արամ Քոչարյան
19.02.2018, 00:05
Հարգելի Արամ, շնորհակալություն այս հետաքրքիր թեման քննարկելու համար: Համոզված եմ, որ շուտով կկարողանաք տեսական գիտելիքները գործնական արդյունքների վերածել հագեցած սպորտդահլիճում:

Շնորհակալություն Ընկեր Մինասյան ջան, անկասկած` կոլեգաներիս հետ միասին:

Արամ Քոչարյան
19.02.2018, 00:07
Ֆիզիկական դաստիարակության խնդիրները

Տարբեր հասակում դաստիարակությունն ունի տարբեր խնդիրներ:I_ IV դասարանների դպրոցականները կատարելագործում են մկանաին զգացողությունը` շարժումների տեմպն ու թափը, մկանների լարվածության և թուլացման աստիճանը տարբերելու ունակությունը: Նրանք տիրապետում են շարժումների ճիշտ տեխնիկային, այսինքն` սովորում են վարժությունները կատարել անհրաժեշտ ուղղություններով, ռիթմով և տեմպով` մկանների համապատասխան լարվածությամբ: Եթե դպրոցականները սովոր չեն ճիշտ կատարելու շարժումների հիմնական տարրերը (ցատկում, նետում, մարմնամարզական և ակրոբատիկական վարժություններ) չեն կարողանում և չեն ձգտում շարժումները հասցնել մինջև վերջ, առաջին` նրանք երբեք չեն կարող սպորտում հասնել լավ արդյունքների, երկրորդ` նրանց մոտ չի զարգանա կարգապահության ունակությունն ու ինքնավերահսկողությունը: Շարժումների տեխնիկայի կատարելագործումը կապված է մարդու անձի ձևավորման հետ: Նման երեխաների հետ պետք է աշխատել` «Արա ինչ կարող ես և կլինի այն ինչ պետք է», այսինքն անհատական տրամադրում ես չափից շատ ժամանակ և ունենում ես տվյալ երեխայի ունակությունների համապատասխան մեծ արդյունք:

Մինասյան Լիլիթ
19.02.2018, 16:23
Շնորհակալություն Ընկեր Մինասյան ջան, անկասկած` կոլեգաներիս հետ միասին:

Անկասկած, ես համոզված եմ, որ վաղվա սերունդը ապահով ձեռքերում է:

Արամ Քոչարյան
20.02.2018, 19:29
ֆիզիկական վարժությունների պարապմունքները

V-IX դասարանների դպրոցականները, ձեռք բերածի ամրապնդման հետ միասին, տիրապետում են տարբեր բարդության պայմաններում կատարվող շարժումների տեսակներին և սպորտային տեխնիկային (դահուկներ, չմուշկներ, լող, թեթև ատլետիկա, գնդակով խաղեր): Այդ հասակում ձևավորվում և ամրապնդվում է ֆիզիկական վարժություններով սիստեմատիկաբար զբաղվելու սովորությունը: Դեռահաս դպրոցականների ֆիզիկական ծանրաբեռնվածությունը ամբողջությամբ կարող է ավելի շատ լինել, քան փոքր հասակի դպրոցականներինը, բայց ուժային վարժությունները պետք է սահմանափակ լինեն, քանի որ այդ հասակում ուժային մեծ ծանրաբեռնվածությունը կարող է խանգարել օրգանիզմի նորմալ զարգացմանը:Օրինակ, պատահական չէ, որ սկզբնական սպորտային նախապատրաստման խմբերում սպորտային մարմնամարզությամբ, լողով, թենիսով զբաղմունքներն թույլատրվում են 7 տարեկանից, ֆուտբոլով, ժամանակակից հնգամարտով, ըմբշամարտով` 10 տարեկանից, բռնցքամարտով` 12 տարեկանից: Միջին հասակի դպրոցականները հաճախ հակում ունեն գերագնահատելու իրենց հնարավորությունները: Ահա այդ դեպքում ֆիզիկական վարժությունների տարբեր տեսակներում անհաջողությունները, խախտումները, ցածր արդյունքները նրանց մեջ կարող են առաջացնել իրենց նկատմամբ վստահության կորուստ և միաժամանակ բացասական վերաբերմունք դեպի ֆիզիկական վարժությունների պարապմունքները:

«Այն ուսւցիչը, որը կարողանում է իր սաներին օժտել աշխատանքի մեջ ուրախություն գտնելու ընդունակությամբ, արժանի է դափնեպսակի»: Էլբերթ Հաբարդ

Աշխեն11
20.02.2018, 23:27
Հարգելի գործընկեր,իրոք, այսօր շատ մտահոգիչ է ֆիզիկական դաստիարակության խնդիրը:Եթե նախկինում երեխաները սիրում էին ակտիվ խաղեր խաղալ,ապա այսօր ժամերով նստում են համակարգչի դիմաց,որն էլ իր հերթին առաջ է բերում մի շարք խնդիրներ` կապված երեխաների կեցվածքի հետ:Գտնում եմ,որ դպրոցում պետք է ֆիզկուլտուրայի դասերը պարտադիր կատարվեն և ոչ թե փոխարինվեն ուրիշ առարկաներով(մաթենատիկա, հայոց լեզու և այլն):

Արամ Քոչարյան
21.02.2018, 19:50

Հարգելի Աշխեն շնորհակալություն գրառմանը արձագանքելու համար: Այո,վերը նշված խնդիրը ամենացավոտներից է: Կան դպրոցներ , որտեղ ֆիզկուլտուրա առարկան փոխարինվում է այլ առարկայով, իմ կարծիքով դրա հիմանական պատճառը սպորտ դահլիճների և սպորտային գույքի բացակայությունն է, սակայն դա չի նշանակում, որ երեխաներին պետք է զրկել շաբաթական 3 անգամ գրքերից, գրավորներից ու հատկապես համակարգիչներից հեռու մնալու , իրենց համար հաճելի ու առողջարար առարկայով զբաղվելու իրավունքից :

Արամ Քոչարյան
21.02.2018, 19:54
X-XII դասարանների դպրոցականները կատարելագործում են շարժումների հիմնական, ավելի վաղ յուրացրած տեսակները,զարգացնում են դիմացկունության ,ուժային, արագաշարժության ունեցած որակները, յուրացնում են սպորտային մարզման հիմւնքների վերաբերյալ գիտելիքները, ֆիզիկական վարժություններով ինքնուրույն պարապմունքների մեթոդիկան, ձեռք է բերում շարժումների որակին ինքնուրույն հետևելու և դրանք վերլուծելու ունակություն: Այդ հասակում ուժային ծանրաբեռնվածությունը կարող է մեծանալ, բայց անհրաժեշտ է հիշել ավագ դպրոցականների օրգանիզմի կարևոր առանձնահատկությունը. դիմացկունությունը ետ է մնում ուժից: Բացի այդ, այդ հասակում հենաշարժիչ համակարգի հնարավորություններն երբեմն գերազանցում են սիրտանոթային համակարգի հնարավորությանը:ՈԻստի ֆիզիկական ծանրաբեռնումը չպետք է առաջացնի սրտի գորխունեության որևէ խանգառում:Այստեղ առաջ է գալիս շատ կարևոր մեթոդ` չպետք է շատ պահանջել քիչ հնարավորություն ունեցող աշակերտից, շատ հնարավորություն ունեցող աշակերտին չպետք է թողնել համեմատվի իրենից քիչ հնարավորություն ունեցող աշակերտի հետ:

Արամ Քոչարյան
22.02.2018, 19:12
Տղաների և աղջիկների ֆիզիկական դաստիարակության առանձնահատկությունները

Տղամարդկանց և կանանց օրգանիզմների հնարավորությունները միատեսակ չեն: Տղամարդիկ հեշտությամբ են հաղթահարում լարված ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, ունեն մեծ ուժ, շարժումների տատանման մեծություն: Կանայք ավելի դիմացկուն են, լավ են տանում տևական միապաղաղ աշխատանքը, այդ պատճառով տղաների և աղջիկների ֆիզիկական դաստիարակության մեթոդները փոքր-ինչ տարբերվում են: Դիմացկունության, շարժումների արագության, ճշգրտության զարգացման վերաբերյալ վարժությունները միանման օգտակար են երկու սեռի դպրոցականներին, բայց տղաներին ի լրացումն դրան անհրաժեշտ են վարժություններ, ուժերի զարգացման, իսկ աղջիկներին` ճկունության զարգացման համար:
Դեռահաս շատ աղջիկներ թերագնահատում են ֆիզիկական վարժությունների դերը: Նրանք ֆիզիկապես բավարար ակտիվ չեն և պատահական չէ, շատ ցուցանիշներով, 10-12 տարեկան աղջիկները ֆիզիկական հնարավորությունները երբեմն ավելի բարձր են, քան 16-17 տարեկան աղջիկներինը, որը բացասաբար է ազդում կանացի օրգանիզմի վրա: Դեռահաս տղաներին և պատանիներին հատուկ է իրենց ֆիզիկական ուժը գերագնահատելը, և որոշակի անխոհեմությունը, որը հաճախ նրանց ստիպում է, օրինակ, բարձրացնելու իրենց ուժերից վեր ծանրություններ,թռչելու մեծ բարձրությունից, այսպիսով ցուցադրելով ոչ տեղին ուժ , քաջություն և այլն: Նրանք հաճախ գերագնահատում են ֆիզիկական ուժը և թերագնահատում ոչ այնքան ցուցադրական, բայց ավելի կարևոր հատկանիշներ , հատկապես դիմացկունությունը: Այս տարիքում պետք է բացատրել դեռահասներին և պատանիներին, որ առաջին հերթին պետք է հիշեն, որ շրջապատի հարգանքն ու սերը կարելի է ձեռք բերել միայն օգտակար գործերով, և ոչ թե ֆիզիկական հատկանիշների ցուցադրումով, որքան էլ գրավիչ լինեն դրանք:

Արամ Քոչարյան
23.02.2018, 22:23
Ֆիզիկական դաստիարակության դերը մարդու արտաքին տեսքի բարելավման գործում

Ֆիզիկական դաստիարակությունը օրգանիզմի վրա ունենում է զարգացնող, կատարելագործող, վերափոխող ներգործությունը: Այն թուլ է տալիս վերացնելու կեցվածքի արատները` ողնաշարի ծռվածությունը, ֆիզիկական վարժությունների օգնությամբ կարելի է ուղղել կազմվաքծի այնպիսի թերություններ, ինչպիսին են ներս ընկած կուրծքը, նեղ բազուկները, թույլ զարգացած մկանունքը: Արական և իգական սեռերի համար կան վարժությունների հատուկ կոմպլեքսներ, որոնք հաշվի են առնում օրգանիզմի առանձնահատկությունները և արական և իգական կառուցվածին ներկայացվող գեղագիտական պահանջները:
Բացի այդ, ֆիզիկական վարժությունները լավացնում են մարդու հոգեկան վիճակը, արտաքին տեսքը և տրամադրությունը, բարձրացնում է ընդհանուր կենսական տոնուսը:

Ֆիզիկական վարժությունների և զսպվածության պահպանմամբ մարդկանց մեծամասնությունը կարող է շրջանցել բժշկությունը: Դ. Ադդիսոն

Արաքսյա Թևոսյան
24.02.2018, 19:45
Պարոն Քոչարյան շատ կարևոր թեմա եք քննարկում։ Քսանմեկերորդ դարում գիտության նվաճումները հանգեցրին նրան, որ փոխվել է մարդկանց կենսակերպը։ Մենք այսօր ավելի շատ նստակյաց աշխատանքով ենք զբաղվում։ Այսօրվա երեխան ավելի շատ հետաքրքրված է համակարգչային խաղերով, դրսում այսօր շատ քիչ երեխաների կարող ենք տեսնել խաղալիս (պահմտոցի, ձնագնդի և այլն)։ Ուստի երեխան իր օրվա մեծ մասը դպրոցում է՝ դպրոցական նստարանին նստած, տանը՝ դասապատրաստվելիս կամ համակարգչի առջև՝ համակարգչային խաղեր խաղալիս։ Այս ամենից ելնելով այսօր պետք է մեծ ուշադրություն դարձնենք երեխայի ֆիզիկական դաստիարակությանը, քանի որ դրանից է կախված մեր երեխայի առողջությունը և մենք պետք է առաջնորդվենք հետևյալ կարգախոսով «առողջ մարմնում, առողջ հոգի»։

Մարգարյան Նաիրա
25.02.2018, 19:13
Պարոն Քոչարյան շատ կարևոր թեմա եք քննարկում։ Քսանմեկերորդ դարում գիտության նվաճումները հանգեցրին նրան, որ փոխվել է մարդկանց կենսակերպը։ Մենք այսօր ավելի շատ նստակյաց աշխատանքով ենք զբաղվում։ Այսօրվա երեխան ավելի շատ հետաքրքրված է համակարգչային խաղերով, դրսում այսօր շատ քիչ երեխաների կարող ենք տեսնել խաղալիս(պահմտոցի, ձնագնդի և այլն)։ Ուստի երեխան իր օրվա մեծ մասը դպրոցում է՝ դպրոցական նստարանին նստած, տանը՝ դասապատրաստվելիս կամ համակարգչի առջև՝ համակարգչային խաղեր խաղալիս։ Այս ամենից ելնելով այսօր պետք է մեծ ուշադրություն դարձնենք երեխայի ֆիզիկական դաստիարակությանը, քանի որ դրանից է կախված մեր երեխայի առողջությունը և մենք պետք է առաջնորդվենք հետևյալ կարգախոսով <<առողջ մարմնում, առողջ հոգի>>։

Տեղին է Ձեր մտահոգությունը, հարգելի Արաքսյա:Մեր աշակերտների ողջ ուշադրությունն այժմ համակարգչի կողմն է:Հենց դա էլ առիթ է հանդիսանում, որ երեխան գրեթե չի խաղում նախկինում իր համար սիրելի խաղերը: Շատ քիչ մասն է, որ սպորտային խմբակներում են ընդգրկված:Երեխաների առողջությունը պահպանելու համար ըստ իս հարկավոր են ֆիզիկական դաստիարակությունն արժևորող լայնամասշտաբ միջոցառումներ կազմակերպել, որոնք խթան կհանդիսանան և արդյունքն ակնհայտ կլինի:

Անի Ղարիբյան
25.02.2018, 20:24
Ֆիզիկական դաստիարակության էությունը և բովանդակությունը:

Վ. Հովհաննիսյան
25.02.2018, 21:44
Հարգելիներս, այդ կարևոր թեմային ես էլ եմ ցանկանում անդրադառնալ: Ճիշտ է, այսօրվա դպրոցականներից շատերը ամենևին չեն հետաքրքրվում դպրոցական դասերով, կարելի է ասել գրեթե անտարբեր վերաբերմունք են դրսևորում այդ ամենի հանդեպ, սակայն կարծում եմ գեղեցիկ կազմակերպված դասը նրանց կողքով հենց այնպես չի անցնի:Փորձեք նրանց կարծիքը լսելով որևէ սպորտլանդիա կազմակերպել համատեղելով ՆԶՊ և ֆիզկուլտուրա առարկաները, դասը հագեցրեք խաղային հետաքրքիր պահերով, ու տեսեք, կհետաքրքրի նրան այդ դասը, թե՞ ոչ:

Մարգարյան Նաիրա
25.02.2018, 22:23

Տեղին է Ձեր նկատառումը, հարգելի Հովհաննիսյան:Պարզապես հարկավոր է խթան, ազդակ, որի օգնությամբ վերջապես աշակերտը կշրջվի դեպի դասը:Այ, օրինակ Ձեր նշած սպորտլանդիան, որը կհամախմբի աշակերտներին, որոնք էլ մեծ ոգևորությամբ կմասնակցեն դրան:Պարզապես մերօրյա ուսուցիչն անընդհատ պետք է պրպտի, մտածի, ստեղծի այն անհրաժեշտն ու կարևորը, որը վերջապես արդյունավետ կլինի, կօգնի և աշակերտին կներգրավի դասապրոցեսին:

Մարգարյան Նաիրա
25.02.2018, 22:26
Ֆիզիկական դաստիարակության էությունը և բովանդակությունը:

Շնորհակալություն, Անի ջան, տեղադրված նյութը շատ օգտակար է:

Արամ Քոչարյան
26.02.2018, 10:37
Ֆիզիկական դաստիարակության էությունը և բովանդակությունը:

Շնորհակալություն:

Արամ Քոչարյան
26.02.2018, 10:59
Մարզալիցքի նշանակությունն ու կատարման կանոնները

Մարզալիցը համարվում է առողջության պահպանման և ամրապնդման կարևոր գործոնը: Այն օգնում է օրգանիզմին քնի վիճակից արագ անցնելու արթուն վիճակին, քանի որ բարձրացնում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը: Մարզալիցքն ունի նաև դաստիարակչական նշանակություն, քնաի որ նրա կանոնավոր կատարումը պահանջում է որոշակի կամքի ուժ, հատկապես սկզբում: Մարզալիցքի շնորհիվ մարդը սովորում է ճիշտ հաշվի առնել ժամանակը, որը նույնպես շատ կարևոր է:
Մարզալիցքը պետք է կատարել ամեն օր արթնանալուց 10-15 րոպե հետո, լավ օդափոխված սենյակում կամ ավելի օգտակար է դրսում մաքուր օդի: Հայտնի բռնցքամարտիկ ծանր քաշային աշխարհի բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը, առավոտյան իր նախավարժանքը(իհարկե մարզիկի և առողջ ապրելակերպ վարող մարդու ինչպես նախավարժանքի այնպես էլ օրվա ռեժիմի մեջ կան հսկայական տարբերություններ) կատարում էր առավոտյան ժամը 5-ին, հարցին թէ ինչու, նա պատասխանել է, որովհետև ես համոզված եմ այդ ժամի օդը հակառակորդներիցս ոչ ոք չի շնչում: Մարզալիցքի տևողությունը սովորաբար չի գերազանցում 15- 20 րոպեից: Այն սկսում են թեթև շարժումներով վարժություններից, քայլելուց, աստիճանաբար ավելացնելով ծանրաբեռնումը և հետևելով ներշնչման և արտաշնչման համաչափությանը: մարզալիցքից հետո չպետք է լինեն հոգնածության նշաններ և պուլսի զգալի արագացում: Կարելի է օգտագործել ամենաբազմազան վարժությունները` մարմնով ձգվել, թեքվել, պտտվել, իրանի և վերջույթների շրջապտույտներ, տարբեր ընթացքով քայլել, թռիչքներ, համաչափ ընթացքով վազք: Մեկ մարզալիցքի ժամանակ ցանկալի է կատարել 5ից-8 վարժություն, 2-3 ից մինչև 8-10 անգամ: Վարժությունների մեջ չպետք է լինեն այնպիսիները, որոնք ուղեկցում են զգալի լարվածությաբ: Մարզալիցքը ոչ միայն պահպանում է առողջությունը այլ նաև կարգավորում է օրվա ռեժիմը և մարդուն տալիս է բնավորության կարևոր հատկանիշ` կազմակերպվածություն:

Արամ Քոչարյան
26.02.2018, 19:15
Առողջ լինելու համար միաժամանակ հարկավոր է չորս պայման.

1/ ֆիզիկական ծանրաբեռնվածություն,
2/ սննդի սահմանափակում,
3/ ամրացում,
4/ ժամանակ և հանգստանալու կարողություն։

Օրվա ընթացքում 20-30 րոպե մարզումը բավարար է։ Հարկավոր է սահմանափակել օգտագործվող մթերքի քանակը։ Պահպանեք քաշը. հասակից (արտահայտված սանտիմետրով) հանած նվազագույնը` 100։

Հանգստանալ կարողանալը գիտություն է, բայց դրան հարկավոր է ավելացնել նաև բնավորություն։ Բժիշկները բուժում են հիվանդությունը, բայց առողջ կարող եք դառնալ միայն սեփական ջանքերով։ Դադարեք բողոքել. հիվանդությունն անցել է։ Հարկավոր է լարվել, ջանքեր գործադրել։

Կարևոր է, թե ինչ եք ուտում և որքան։ Վիտամիններն ու հանքանյութերը բացառիկ նշանակություն ունեն օրգանիզմի համար. դրանք կարելի է ստանալ միայն թարմ մրգերից ու բանջարեղենից. նվազագույն քանակը՝ 300 գրամ, առավելագույնը՝ 1 կգ։ Որքան բազմազան՝ այնքան լավ։ Եփած մթերքը չի կարող ամբողջությամբ փոխարինել մշակման չենթարկվածին։ Ջերմային մշակումը քայքայում է վիտամինները։

Վ. Հովհաննիսյան
26.02.2018, 19:20
Նաիրա ջան, ուսուցչի կոչումն էլ հենց նրա ստեղծագործելու մեջ է, որ կարողանա հետաքրքրություն մտցնել դպրոցականների կյանքում, նրանց յուրաքանչյուր օրը վերածի տոնի: Իմ մշտադիտարկումների արդյունքում բազմիցս եմ համոզվել, որ երեխաները սիրում են զվարճացնող խաղերը, ակտիվանում և ոգևորվում են դրանցից: Մի քանի օր առաջ մեր դպրոցում կազմակերպեց եւ անցկացրեց «Bubble football» խաղ: : Դուք պիտի նրանց ոգևորությունը տեսնեիք, տուն էլ չէին ուզում գնալ:

43124313

Վալեր
27.02.2018, 23:10
Հարգելի Արամ,առաջարկում եմ օգտվել իմ քննարկած <<Առողջ սպրելակերպը դպրոցականի կյանքում >> թեմայից։Հուսով եմ օգտակար նյութեր կգտնեք։

Արամ Քոչարյան
27.02.2018, 23:21
Մարդն ինքն է մեղավոր սեփական հիվանդությունների համար։ Ամենից հաճախ նա հիվանդանում է ալարկոտության ու ժլատության հետևանքով, բայց երբեմն՝ նաև խելամտության պակասի, չիմացության հետևանքով։ Պետք չէ հույս դնել բժշկության վրա. վախեցեք բժիշկներին գերի ընկնելուց։ Բժշկությունը բուժում է շատ հիվանդություններ, բայց չի կարող մարդուն առողջացնել։ Այն նույնիսկ չի կարող մարդուն սովորեցնել՝ ինչպես առողջանալ։ Առողջ լինելու համար հարկավոր են մշտական և էական ջանքեր։ Դրանք ոչնչով հնարավոր չէ փոխարինել։ Բարեբախտաբար, մարդն այնքան կատարյալ է, որ առողջությունը գրեթե միշտ հնարավոր է վերականգնել։ Միայն թե անհրաժեշտ ջանքերն ավելանում են՝ տարիքի մեծացման ու հիվանդությունների խորացման հետ մեկտեղ։

Մարիամ Իգիթյան
28.02.2018, 18:33
Հարգելի Արամ շատ լավ թեմա եք ընտրել քննարկման համար: Այո՛, ֆիզիկական դաստիարակությունը բոլոր ժամանակներում էլ իր ուրույն տեղն է ունեցել (թե՛ դպրոցում , թե՛ տանը և ամենուր): Յուրաքանչյուր տարիք պահանջում է իրեն հատուկ ֆիզիկական դաստիարակություն, որին ճիշտ ուղղություն են տալիս նաև ֆիզկուլտուրայի ուսուցիչները: Շնորհակալություն...

Արամ Քոչարյան
28.02.2018, 20:48
Շարժախաղերի նշանակությունը դպրոցականի կյանքում

Ինչպես արդեն բազմիցս նշվել է 21 րդ դարում առողջ ապրելակերպով զբաղվելու համակարգչային խաղերից ու նստակյաց կյանքից երեխաներին հեռու պահելու խնդիրը շատ լուրջ է և այս ղնդրի լուծումով զբաղվելը բոլորիս պարտականությունն է: Դպրոցականի համար շատ դժվար է հասկանալ ինչն է իրեն համար կարևոր և ինչու է պետք անընդհատ զբաղվել սպորտով: Դրա համար ամենակարևոր նախապաիմաններից մեկն երեխային ոչ թե ստիպելն է կամ հասկացնելը ինչու, այլ այն, որ նա զբաղվի սիրով, աիսինքն մտացել մի բան, որը կզբաղեցնի երեխային նա դա կանի հաճույքով և այդ գործողությունների շարքը կլինի ֆիզիկական, առագաշարժություն, ճարպկություն պահանջող որակներ: սրա ամենա լավ նախապայմանը շարժախաղերով զբաղվելն է: Նախ նշենք շարժախաղի և մարզախաղի տարբերություններն:Մարզախաղն դրանք այն խաղերն են որոնք ունեն հստակ կանոններ և ունեն ֆեդերացիաներ` վոլեյբոլ, հանդբոլ, ֆուտբոլ, բասկետբոլ: Շարժախաղերը ունեն կանոններ, սակայն նրանք հստակեցված չեն և հասկանալի է որ չունեն ֆեդերացիաներ: Ի դեպ բասկետբոլը ի սկզբանե եղել է շարժախաղ այն հորինել է ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Սպրինգֆիլդ քոլեջի ֆիզկուլտուրայի ուսուցիչուսուցիչ Ջեյմս Նեսմիթը` երեխաներին ձմռանը փակ դահլիճում զբաղեցնելու նպատակով:Հետագայում շարժախաղը այնքան է սիրվել ու մասսայականացել, որ այն ընդգրկվել է օլիմպիական խաղերում և համարվում է աշխարհի ամենադիտարժան մարզախաղերից մեկը:Շարժախաղ կարող ենք հորինել յուրաքանչյուրս, ըստ մեր ուսումնական հաստատության պայմանների ու մարզագույքի:
Ահա շարժախաղի մեկ օրինակ , որը համապատասխանում է մեր դպրոցի պայմաններին և կիրառվում է 2 ից 4 դասարանների տղաների ֆիզիկական, արագաշարժության, ճարպկության, արագ կողմնորոշվելու որակները զարգացնելու նպատակով: Խաղին ներգրավում է նաև դասարանից մեկ աղջիկ:
Խաղի անունը` Թագավորն ու թագուհին:
Անհրաժեշտ մարզագույք` ներքնակ:
Խաղի մասնակիցների թիվը` 5- ից 15 աշակերտ և մեկ աշակերտուհի:
խաղի կանոնները` դասարանից ընտրվում է վերոնշյալ թվով աշակերտներ (սկզբում ընտրում ենք կարգապահներին, որպեսզի նրանց պահվածքը օրինակ լինի մյուսներին): Բոլորը կանգնում են շարքով` դեմքով դեպի տղաներից մեկը, վերջինս դեմքով կանգնում է դեպի շարքը: Շարքի ետևում կանգնում է դասարանի աղջիկներից մեկը, որը համարվում է խաղի թագուհին: Տղաներից դեմ դիմաց կանգնած տղան կանգնում է ներքնակին և նրան է մոտենում շարքի առաջին տղան: Նրանք միմիյանց հրելու միջոցով փորձում են հանել ներքնակի վրա նշված տարածքից: դւրս եկողը դւրս է գալիս խաղից և կատարում հենում պառկած դրությունից հրում, հաշվի ենք առնում տվյալ աշակերտի ֆիզիկական որակները և ըստ այդ քանակությամբ հանձնարարում: Իսկ ներքնակի վրա նշված սահմանում աշակերտը սպասում է շարքի մեջի 2 տղային: Այսպես խաղի հաղթող է ճանաչվում ներքնակի վրա մնացած աշակերտը, որը համարվում է խաղի թագավորը և բռնելով թագուհւ ձեռքը ուղեկցում է նրան դեպի աշակերտուհու աշակերտական սեղանը:
Խաղին պետք է ընտրել կազմվածքով և ֆիզիկական որակներով համապատասխան երեղաների: Այն կարելի է մեկ դասի ընթացքում անցկացնել մի քանի անգամ:
Խաղում արգելվում է` քաշել միմյանց հագուստից, հարվածել միմյանց: Աշակերտները պետք է լսեն ուսուցչի հրահանգները, այլապես կստանան նկատողություն, 2 նկատողություն ստացած աշակերտը լքում է խաղը:
Խաղը մեծ ոգևվորվածություն և հաղթանակի ձգտում է առաջացնում երեխաների մոտ:
Այսպիսով երեխաները զբաղված են լինում իրենց համար սիրելի զբաղմունքով և բարձրանում է նրանց ֆիզիկական և հոգեբանական որակներ:

Ազատուհի Քոչարյան
28.02.2018, 20:55
Հարգելի Արամ կարեւոր ու միեւնույն ժամանակ անհրաժեշտ թեմա եք ընտրել, որին կունենամ իմ ակտիվ մասնակցությունը:

Արամ Քոչարյան
01.03.2018, 20:16
Ճարպերի մասին. Ճարպերը մեծ քանակով կալորիաներ են պարունակում։ Մաքուր վիճակում դրանք հարկավոր չեն։ Կարող եք հանգիստ չօգտագործել ոչ յուղ, ոչ ճարպ։ Սննդակարգում ներառեք կաթ, միս, նույնիսկ հաց, որոնք ճարպ են պարունակում։ Հումակերները կարող են բուսական մթերք օգտագործել։ Ճարպերը խոլեսթերինի տեսքով կարող են կուտակվել անոթներում։

Սպիտակուցների մասին. Միֆ է, որ առանց ամբողջական սպիտակուցների մարդը չի կարող ապրել։ Շատ մարդիկ տարիների ընթացքում կենդանական սպիտակուց չեն օգտագործել, և ֆիզիկական ցուցանիշների համաձայն՝ բուսակերները ոչ մի թերություն չունեն։ Ավելին. ավելորդ սպիտակուցներն օրգանիզմը չի կարողանում յուրացնել։ Պետք չէ տարվել սպիտակուցներով։

Ածխաջրերի մասին. Շատ շաքար օգտագործելու դեպքում հնարավոր չէ կարգավորել քաշը։ Ածխաջրերը հարկավոր են օրգանիզմին, բայց ընտրեք քաղցր մրգեր, ձավարեղեն։ Ոչ մի դեպքում սպիտակ շաքար մի օգտագործեք. սա քիմիական էլեմենտ է, որը մեծ քանակով կալորիաներ է պարունակում։ 1 գրամ շաքարը 4 կալորիա է պարունակում։ Շատ օգտակար են թարմ քամած հյութերը։ Հարկավոր է խուսափել նաև մեծ քանակով աղի օգտագործումից, որը հեղուկի կուտակման պատճառ է դառնում։

http://www.med-practic.com/arm/798/47570/%C2%AB%D5%84%D5%A1%D6%80%D5%A4%D5%B6%20%D5%A1%D5%B4%D5%A5%D5%B6%D5%AB%D6%81%20%D5%B0%D5%A1%D5%B3%D5%A1%D5%AD%20%D5%B0%D5%AB%D5%BE%D5%A1%D5%B6%D5%A4%D5 %A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4%20%D5%A7%20%D5%A1%D5%AC%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%AB%D6%81%20%D5%B8%D6%82/article.more.html

Վ. Հովհաննիսյան
01.03.2018, 22:40
Հարստությունը դեռ ամեն ինչ չէ, բայց ամեն ինչը ոչինչ է եթե չկա առողջություն::o

Արևիկ Ոսկանյան
01.03.2018, 22:47
Հետաքրքիր այլ շարժախաղեր կառաջարկե՞ք:

Sirvard
02.03.2018, 01:03
Հարգելի Արամ Քոչարյան, մեծ է ֆիզիկական դաստիարակության դերը դպրոցականի կյանքում; Միայն ֆիզկուլտուրա առարկան չէ, որ սովորողներին գիտելիքներ է տալիս / տեսական և գործնական / առողջության վերաբերյալ, այլ նաև տարրական դասարաններում << Ես և շրջակա աշխարհը >> առարկայի դասավանդման ընթացքում աշակերտները
ծանոթանում են մարմինը կոփելու, առողջ լինելու, ճիշտ սնվելու գաղտնիքներին, քանի որ առողջությունը մարդու ամենամեծ հարստությունն է : Անհրաժեշտ է հիշել հետևյալ ասացվածքը, որը Հին Հունաստանում փորագրված էր հսկա ժայռի վրա. << Եթե ուզում ես ուժեղ լինել՝ վազիր, եթե ուզում ես գեղեցիկ լինել՝ վազիր, եթե ուզում ես խելացի լինել՝ վազիր>>:

Արամ Քոչարյան
02.03.2018, 17:43
Հետաքրքիր այլ շարժախաղեր կառաջարկե՞ք:

Հարգելի Արևիկ Ոսկանյան շնորհակալություն արձագանքելու և երեխաների համար նոր շարժախաղեր փնտրելու համար` համոզված եմ, որ նրանք բազմաթիվ այլ շարժախաղեր գիտեն, որոնք ոչ միայն զարգացնում են ֆիզիկական առաջնաին որակները այլ նաև այնպիսի որակներ ինչպիսիք են ինքնակառավարումը, սեփական վարքի կառավարումը, կենտրոնանալու, խմբով աշխատելու կարողությունը և այլն:Ձեզ կներկայացնեմ 2 շարժախաղ, որոնք կարելի է իրականացնել նաև դասարանային պայմաններում:
1.Խաղի անվանումը` Արգելված շարժում
Խաղի նպատակը` զարգացնել կոորդինացիան, ուշադրությունը, արագ կողմնորոշվելու կարողությունը, առաջացնել դրական հույզեր, թուլացնել լարվածությունը:
Խաղի ընթացքը` ընտրվում է խաղավար և մեկ արգելված շարժում:
Հրահանգ`- Կանգնեք դեմքով դեպի խաղավարը: Դուք պետք է խաղավարի հետ կատարեք բոլոր շարժումները` բացի արգելված շարժումից:Նրանք, ովքեր սխալմամբ կկրկնեն արգելված շարժումը, դւրս կգան խաղից:
(Խաղի շարժումները կարող են լինել նախավարժանքի վարժություններից, կարող եք կազմակերպել նաև երաժշտությամբ) :
2. Խաղի անվանումը` Վրիպակ
Խաղի նպատակը` զարգացնել ուշադրությունը, քննադատական մտածողությունը, խմբով աշխատելու կարողությունը:
Խաղի կահավորումը` դասագրքից ընտրել բնագրեր:
Խաղի ընթացքը` խաղի մասնակիցները բաժանվում են 2 խմբի:
Հրահանգ- յուրաքանչյուր խումբ խաղի համար պետք է նախապատրաստի մեկական բնագիր: Դասագրքից ընտրելով ձեր կողմից ուսումնասիրված բնագրերից մեկը` պետք է փոխեք միայն մեկ բառ որևէ նախադասության մեջ այնպես, որ այն արտահայտի հակառակ իմաստ և արտագրելով փոխած բնագիրը` առաջարկեք այն հակառակորդ խմբին: Հակառակորդ խմբի նպատակն է գտնել '' Վրիպակը''

Heghin
02.03.2018, 18:32
Մեզանից յուրաքանչյուրը պետք է հասկանա ինչ է ֆիզիկական դաստիարակությունը և որն է նրա նպատակը:
Ֆիզիկական դաստիարակության նպատակն է ամրապնդել առողջությունը, տիրապետել կենսական կարևոր շարժողական հմտություններին, հասնել բարձր աշխատունակության:Այն կարևոր նշանակություն ունի մարդուն արտադրողական աշխատանքի նախապատրաստելու գործում:Բացի ֆիզիկական հատկանիշներից (արագություն,ուժ,ճարպկություն,դիմացկունություն),այդ ժամանակ զարգանում են հոգեկան արժեքավոր հատկանիշներ(համառություն,կամք,նպատակաուղղվածություն,վճռականություն, ինքնատիրապետում):Ֆիզիկական դաստիարակության միջոցներն են ֆիզիկական տարբեր վարժությունները,շարժուն խաղերը,սպորտը:Դրանցով զբաղվում են տնային պայմաններում(առավոտյան մարմնամարզություն),դպրոցում(ֆիզկուլտուրայի դասերին),մանկական և պատանեկան սպորտային դպրոցներում:
Հարգելի գործընկերներ առաջարկում եմ քննարկել այս թեման,որի կարևորությունը հարկավոր է սերմանել մատաղ սերնդին հոգեկան և առողջական ներդաշնակության հասցնելու և 21-րդ դարում բազում վնասակար սովորություններից հեռու մնալու կարևորությունը հասկացնելու համար:

Հարգելի գործընկեր, շատ արդիական թեմա եք ընտրել լուսաբանելու և քննարկելու համար:Ինքս լինելով մաթեմատիկայի, հասարակագիտության և ինֆորմատիկայի ուսուցիչ անհրաժեշտություն գտա մասնակցելու ձեր քննարկումներին: Այսօր դպրոցականների ֆիզիկական դաստիարակության հարցն արժանի է ամենամեծ ուշադրության, քանի որ առնչվում է հասարակական կյանքի զարգացման և հայրենիքի պաշտպանության խնդիրներին:Սակայն վերջին տարիներին հանրակրթական դպրոցներում ֆիզիկական դաստիարակությանաշխատանքներում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, որոնք հնարավորություն չեն տալիս լիարժեք իրագործելու երեխաների բազմակողմանի ֆիզիկական զարգացումը: Այդ պատճառով դպրոցականների միջավայրում զգալի տոկոս են կազմում կիրառական շարժողական ունակությունների (վազելու, ցատկելու, լողալու, նետելու և այլն) թուլությունը, շարժողական հատկությունների (ուժ, դիմացկունություն, ճարպկություն, արագաշարժություն, ճկունություն) ոչ բավարար զարգացվածությունը, կեցվածքի շեղումները, օրգանիզմի նորմալ աճի ու զարգացման խանգարումները և այլն: Բացի այդ՝ նվազել է աշակերտների շարժողական ռեժիմի ակտիվությունը (այն պետք է կազմի շաբաթական 12 –15 ժամ): Դպրոցն ավարտած պատանիների զգալի մասն իր ֆիզիկական տվյալներով անպատրաստ է զինվորական ծառայությանը:Դպրոցականներից շատ քչերն են հաճախում մարզադպրոցներ:Այս ամենը, մեր կարծիքով, պահանջում է դպրոցականների ֆիզիկական դաստիարակության համակարգի նորովի զարգացում: Ֆիզիկական դաստիարակության կատարելագործումը պահանջում է այդ ուղղությամբ պետական քաղաքականության վերանայում:Պատահական չէ, որ զարգացած երկրներում բնակչությունն, ակտիվորեն զբաղվում է ֆիզիկական կուլտուրայով, որը մարդկանց առողջության ամրապնդման, աշխատանքային ակտիվ գործունեության հուսալի գրավականն է:

Heghin
02.03.2018, 18:36
Հարգելի Արամ,այսօր դպրոցականների ֆիզիկական դաստիարակության հարցն արժանի է ամենամեծ ուշադրության, քանի որ առնչվում է հասարակական կյանքի զարգացման և հայրենիքի պաշտպանության խնդիրներին:Հանրակրթական դպրոցում ֆիզիկական դաստիարակությունը իրականացնում է փոխադարձաբարմիմյանց հետ կապված հետևյալ խնդիրները.
 աշակերտի ներդաշնակ ֆիզիկական զարգացում,
 առողջության ամրապնդում, օրգանիզմի կոփում, բարձր աշխատունակության
բարձրացում,
 դպրոցականների մեջ բարոյական բարձր հատկանիշների դաստիարակում,
աշխատանքի և հայրենիքի պաշտպանության պատրաստակամություն,
 կենսականորեն անհրաժեշտ շարժողական ունակությունների և հմտությունների
զարգացում,
 շարժողական հատկությունների մշակում:

Դպրոցական ֆիզիկական դաստիարակության իրականությունը կայանում է նրանում, որ երեխաների հիմնական զանգվածը, որպես կանոն, բացի ֆիզիկական կուլտուրայի պարտադիր դասերից չեն զբաղվում որևէ շարժական ակտիվությամբ: Այսպես, հետազոտված տվյալների համաձայն, սպորտային պարապմունքներում ներգրավված են Հայաստանի դպրոցականների մոտ 4-5%:

Ուստի ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչները պետք է առավելագույն արդյունավետությամբ օգտագործեն այս կազմակերպչական ձևը: Այստեղ գերիշխող է հանդիսանում այն սպորտային ուղղությունը, որի արդյունավետությունն ապացուցված է մի շարք հետազոտություններում:

Արամ Քոչարյան
02.03.2018, 20:51

Հարգելի գործընկեր համամիտ եմ ձեր կարծիքի հետ` 4-5% ցավալի փաստ է, դրա գլխավոր պատճառներից մեկը մարզկենտրոններից դուրս սպորտային համալիրների բացակայությունն է :

Heghin
02.03.2018, 21:14
Հարգելի գործընկեր համամիտ եմ ձեր կարծիքի հետ` 4-5% ցավալի փաստ է, դրա գլխավոր պատճառներից մեկը մարզկենտրոններից դուրս սպորտային համալիրների բացակայությունն է :

Շնորհակալություն հարգելիս, դրա համար անհրաժեշտ է ազգային նոր մոդել մշակել, որը կխթանի շրջկենտրոններում ու գյուղերում սպորտի զարգացմանը:

Արամ Քոչարյան
03.03.2018, 15:27
Ֆիզիկական դաստիարակության ու աշխատանքի նշանակությունը կմախքի ճիշտ ձևավորման և մկանների զարգացման գործում

Կմախքի ճիշտ ձևավորումը կապված է մկանների զարգացման հետ: Ֆիզիկական աշխատանքով, ֆիզկուլտուրայով կանոնավոր զբաղվող մարդն ճկուն է, դիմացկուն, աշխատունակ: Որքան մեծ աշխատանք են կատարում մկանաթելերը, այնքան արագ են աճում և հաստանում: Մկաններն անհրաժեշտ է պարբերաբար զարգացնել:Դրան նպաստում են կանոնավոր ֆիզիկական վարժությունները, սպորտային խաղերը, վազքը, արշավները: Ֆիզիկական աշխատանքով պետք է սիստեմատիկ զբաղվել և աստիճանաբար մեծացնել բեռնվածությունը: Առանց համապատասխան ֆիզիկական պատրաստության երակարատև սպորտային խաղերը, վազքը կարող են վնաս հասցնել օրգանիզմին: ՈՒստի անհրաժեշտ է մկանները կանոնավոր վարժեցնել:Մկանները վարժեցնելիս փոփոխություն են առաջացնում ոչ միայն մկաններում, այլև օրգանների համակարգերի գործունեությունում, հատկապես սիրտ-անոթային, շնչառական, որի հետևանքով հյուսվածքները շատ սննդանյութեր ու թթվածին են ստանում, մեծանում է նյութափոխանակության ուժգնությունը:

Ֆիզիկական վարժությունները կազդուրում, կոփում են մարդուն, բարձրացնում նրա դիմացկունությունն արտաքին միջավայրի անբարենպաստ ներգործությունների նկատմամբ:

Արամ Քոչարյան
03.03.2018, 20:12
Անձնական հիգիենա. Հիգիենայի կանոնների ամբողջություն է, որոնց կատարումը նպաստում է մարդու առողջության պահպանմանն ու ամրապնդմանը: Անձնական հիգենան ընդգրկում է ընդհանուր հիգենայի կանոններն, որոնք նույնն են ցանկացած տարիքի մարդկանց համար, մտավոր և ֆիզիկական աշխատանքի ճիշտ հաջորդականությունը, ֆիզկուլտուրայով զբաղվելը, լիարժեք սննդի կանոնավոր ընդունումը, աշխատանքի և ակտիվ հանգստի հաջորդականությունը, լիարժեք քունը:

Մարմնի հիգիենա. նեղ իմաստով անձնական հիգիենան ընդգրկում է մարմնի, սպիտակեղենի, հագուստի, բնակարանի, ինչպես նաև սննդի պատրաստման ժամանակ մաքրության պահպանման հիգիենային պահանջները, որոնցից առաջնահերթը մարմնի մաքրության պահպանումն է: Հաշված է, որ մեկ շաբաթվա ընթացքում մարդու մաշկի մակերևույթի վրա ճարպագեղձերն արտազատում են 100-800գ. մաշկաճարպ, իսկ քրտնագեղձերը` 3,5-7լ. քրտինք: Դրա համար մաշկը պետք է ժամանակին և կանոնավոր լվանալ, այլապես ղանգարվում է նրա պաշտպանական հատկությունները և մաշկածածկույթներում մշտապես բնակվող միկրոօրգանիզմների փոխադարձ կապը, ստեղծվում են նպաստավոր պայմաններ թարախածին մարմինների, մակաբույծ սնկիկների և վնասակար այլ միկրոօրգանիզմների բազմացման համար:
Հատկապես հեշտությամբ են կեղտոտվում մարմնի բաց մասերը: Հաստատված է, որ մաքուր լվացված ձեռքերի վրա օճառը քսելուց 10 րոպե հետո բակտերիաների թիվը նվազում է 85 % : Հատկապես շատ բակտերյաներ են հայտնաբերվում եղունգների տակ (ձեռքի մաշկի վրա գտնվող մանրէների մոտ 95 % ), դրա համար խիստ կարևոր է եղունգների ճիշտ խնամքն ու ձեռքերի լավ լվանալը: Պատահական չէ, որ դիզենտերիան անվանում են «կեղտոտ ձեռքերի հիվանդություն»: Անձնական հիգիենայի կանոններն պետք է երեխաներին սովորեցնել վաղ մանկական տարիքից:Երեխաների օրգանիզմի ճիշտ զարգացման համար բացառիկ կարևոր են ընդհանուր կազդուրող գործոնները` օդը, արև , ջրային բուժարարողությունները, ֆիզիկական վարժությունները, շարժուն խաղերը, լիարժեք սննունդը:

Հիգիենայի պահպանումն դպրոցական տարիքում
Դպրոցական տարիքում հատկապես կարևոր է, որ երեխաները լինեն մաքուր օդում , գտնվեն շարժման մեջ, կանոնավոր զբաղվեն ֆիզկուլտուրայով, պահպանեն ուսումնական պարապմունքների և հանգստի հաջորդականությունը, քնի ռեժիմը: Ֆիզիկական գերբեռնվածությունը, դպրոցում և տանը դասերը պատրաստելիս երկարատև նստելը կարող են ողնաշարի ծռումների և կոնքերի ոսկրերի ձևախախտման պատճառ դառնալ:
Ինչպես ուսուցիչները այնպես Էլ ծնողները պետք է հետևեն երեխաների ճիշտ կեցվածքին: Տանը պարապմունքների համար նախատեսված սեղանը և աթոռը պետք է համապատասխանեն երեխայի հասակին և ճիշտ լուսավորված լինեն, հարկավոր է հետևել, որպեսզի երեխայի մոտ չառաջանա կարճատեսություն կամ հեռատեսություն: Սեռական հասունացման տարիքում երբ վերակազմավորվում են նյարդային և ներզատիչ համակարգերը ու լարվում են հարմարվողական բոլոր մեխանիզմները, հատկապես կարևոր է ֆիզկուլտուրայով զբաղվելը, նյարդային համակարգի վրա բարերար ազդող կոփող արարողություններն:

Անձնական հիգիենային հետևելը երեխաների մոտ առաջացնում է պարտաճանաչություն և օրվա ռեժիմ, նրանք սովորում են ամեն ինչ անել ժամանակին և չշտապել` շտապելով միշտ ինչ որ բան կիսատ է մնում, հետագայում այն դառնում է նաև բնավորությանյան գիծ: Անձնական հիգիենային հետևելով է, որ երեխան դառնում է պարտաճանաչ և հեռու է մնում առողջությանը վնասակար նյութերից (ալկոհոլ, թմրանյութ և այլն):

Մաքուր պահենք մեր մարմինը, չէ որ այնտեղ մեր հոգին է:

Արամ Քոչարյան
04.03.2018, 15:54
Առողջ ապրելակերպը դպրոցականի կյանքում որպես անձի ձևավորման կարևորագույն նախապայման

Ամուր առողջությունը նպաստում է ցանկացած գործունեության հաջողությանը՝ այդ թվում նաև մտավորի: Սակայն գրականության մեջ եղած և մեր կողմից կատարված հատուկ հետազոտությունները ցույց են տալիս, որ հանրակրթական դպրոցի սովորողների 85%-ի մոտ ցածր առաջադիմության հիմնական պատճառը համարվում է թույլ առողջությունը:Աճող սերնդի առողջական վիճակը հասարակության և պետության բարեկեցության կարևոր ցուցանիշն է՝ արտացոլող ոչ միայն իրական վիճակը, այլ նաև տվող հատուկ կանխատեսումներ ապագայի համար: Երկրի աշխատանքային ռեսուրսները, նրա անվտանգությունը, քաղաքական կայունությունը, տնտեսական բարեկեցությունը և ազգաբնակչության բարոյական մակարդակը, անմիջականորեն կախված են երեխաների, դեռահասների և երիտասարդների առողջական վիճակից: Սրա հետ կապված հասարակության առաջ կանգնած է մարդու առողջ ապրելակերպի դաստիարակաման խնդիրները՝ ձգտող վնասակար սովորույթների կանխարգելմանը՝ ծխելը, ալկոհոլը, թմրանյութերը և այլն: Այդ պատճառով վնասակար սովորույթների ազդեցությունները մարդու օրգանիզմի վրա, դրանց պրոֆիլակտիկան և կանխարգելման հնարավորությունները շատ արդիական են ժամանակակից հասարակության համար:
Ավագ դասարաններում 2-ից 3 տարվա ուսումնառության ընթացքում ձևավորվում է մարդու դրդապատճառային ոլորտը, արտահայտվում մասնագիտական նախասիրությունները և ընդունակությունները:

Դեռահասությունը ամենադժվար մանակական հասակն է՝ իրենից ներկայացնող անհատի ձևավորման շրջան, այստեղ են ձևավորվում բարոյականության հիմուքները, սոցիալական որոշումները, ինքն իր և հասարակության նկատմամբ վերաբերմունքը: Այս տարիքում կարգավորվում են նաև բնավորության գծերը և միջանձնային հարաբերությունների հիմնական ձևերը, որտեղ գլխավոր դրդապատճառային գիծը ինքնաճանաչումն է, ինքնադրսևորումը, ինքնահաստատումը: Այդ պատճառով էլ շատ դեռահասներ, որպեսզի իրենց հասակակիցների միջավայրում հաստատվեն՝ փոխհարաբերվում են վնասակար վատ սովորույթներին: Դեռահասության տարիքում սովորողները ձգտում են նմանվել մեծահասկանրին և շատ դեպքերում այդպիսի ցանկությունը դառնում է այնպես ուժեղ, որ դեռահասը ժամանակից շուտ իրեն սկսում է համարել արդեն «մեծ մարդ», պահանջելով շրջապատի համապատասխան վերաբերմունքը իր նկատմամբ՝ ինչպես «մեծ մարդու»:

Տեսնելով որոշակի որակների դրսևորումները մեծահասակների կամ իրենից ավագի կողմից՝ դեռահասը սկսում է նրանց ընդօրինակել, որը և բերում է նրանց շփմանը վնասակար սովորույթների հետ:
Դեռահասին դուր է գալիս իրեն տեսնել որպես մեծի և դա կապված է նաև օրգանիզմի ֆիզիկական փոփոխություններիհետ: Դեռահասները պատճենահանում են այն մեծահասակների վարքագծերը, որոնք իրենց շրջապատում ունեն մեծ ազդեցություններ և հեղինակություններ են, դրանց մեջ մտնում է հագուստը, սանրվածը, լեքսիկոնը, վարքագիծը, հանգստի ձևը, զբաղմունքը: Մեծերից բացի նմանակման օրինակ կարող են դառնալ նաև ավագ ընկերները:

Տղաների համար նմանակվելու օբյեկտ հաճախ դառնում է այն մարդը, ով իրեն պահում է որպես իսկական տղամարդ՝ տիրապետում է կամքի ուժի, զսպվածության, քաջության, դիմացկունության և ընկերական հավատարմության: Շատ դեռահաս տղաներ սկսում են ուշադրությամբ վերաբերվել ֆիզիկական վարժություններով պարապմունքներին՝ ուղղված դիմացկունության և ուժի մշակմանը:
Սակայն շատ տղաներ էլ իքնուրույն են սկսում զբաղվել անձին անհրաժեշտ կամային որակների ինքնազարգացմամբ: Նրանք հրապուրվում են տարբեր մարզաձևերով, որտեղ անհրաժեշտ է ուժ, արիություն՝ բռնցքամարտ, ըմբշամարտ, ծանր աթլետիկա, սպորտային խաղեր և այլն: Ֆիզիկական կուլտուրայի պարապմունքները դառանալով սովորական՝ հասուն տարիքում վերածվում են առողջության և աշխատունակության պահպանման արդյունավետ միջոցի և անհատի օգտակար կամային որակները՝ ձևավորված սկզբնական շրջանում, ամրապնդվում են այդ պարապմունքների ընթացքում և հետագայում փոխադրվում գործունեության այլ ձևերի մեջ:

Այսպիսով, կարևոր է նպաստել սովորողների մոտ առողջ ապրելակերպի ձևավորմանը, որը կթույլատրի դիմակայելու վնասակար սովորություններին: Եթե դեռահասի մոտ կա ձգտումը իր մեջ ձևավորելու դրական որակներ, ապա շատ կարևոր է այդ հարցում նրան օգնելը:

Արամ Քոչարյան
06.03.2018, 14:59
Հիմնական մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների «ֆիզիկական կուլտուրա>> առարկայի հիմնական խնդիրները

Հիմնական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների <<ֆիզիկական կուլտուրա>> առարկայի
դասընթացը նպատակաուղղված է սովորողների ֆիզիկական ներդաշնակ զարգացման ապահովմանը, բարոյակամային որակների դաստիարակմանը, մասնագիտական թեքմանը համապատասխան մասնագիտական կիրառական ֆիզիկական պատրաստականության ապահովմանը, նրանց արդյունավետ աշխատանքին և հայրենիքի պաշտպանության նախապատրաստմանը:
Հիմնական մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների «ֆիզիկական կուլտուրա>> առարկայի
հիմնական խնդիրներն են`
• սովորողների առողջության ամրապնդում, մարմնի ճիշտ կեցվածքի ձևավորում, օժանդակում ֆիզիկական ներդաշնակ զարգացմանը,
• սովորողների շարժողական ընդունակությունների մշակում, դրանց
կիրառումը տարբեր պայմաններում,
• բարոյակամային որակների դաստիարակում, բարձր աշխատունակության ապահովում,
• մասնագիտական-կիրառական ֆիզիկական պատրաստականության ապահովում` ձեռք բերվող մասնագիտության առանձնահատկություններին համապատասխան,
• շարժողական փորձի ընդլայնում և տարբեր պայմաններում կիրառելու հմտության ձևավորում,
• ֆիզկուլտուրայի և սպորտի, ինքնուրույն պարապմունքների անցկացման, օլիմպիական խաղերի, անվանի մարզիկների վերաբերյալ գիտելիքների ձեռքբերում,
• առողջ ապրելակերպի կանոններին տիրապետում,
• ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պարապմունքների նկատմամբ հետաքրքրության և ֆիզիկական վարժություններով սիստեմատիկ պարապելու սովորության մշակում,
• բավարար ֆիզիկական պատրաստականության ապահովում:

Նշված խնդիրները /կրթական, առողջարարական, դաստիարակչական, իրականացվում են հիմնականում ֆիզիկական կուլտուրայի դասերի ընթացքում, դրանց նպատակասլաց բովանդակությամբ, ճիշտ և արդյունավետ պլանավորմամբ և անցկացմամբ:

Արամ Քոչարյան
09.03.2018, 13:04
https://www.youtube.com/watch?v=ZJx1RMLShWc

Ալլա Ղալայան
09.03.2018, 14:13
Հարգելի Արամ Քոչարյան շատ հետաքրքիր ու կարևոր թեմա եք քննարկում, ես ակտիվ մասնակցություն կունենամ Ձեր քննարկումներին: Ֆիզիկական դաստիարակության միջոցները՝ ֆիզիկական տարբեր վարժությունները , շարժուն խաղերը կիրառվում են նաև մայրենիի և մաթեմատիկայի դասերին որպես ֆիզդադարներ, շատ հետաքրքիր կլինի, եթե մի քանի նմանատիպ օրինակներ ասեք:

Մարգարյան Նաիրա
09.03.2018, 14:43
https://www.youtube.com/watch?v=ZJx1RMLShWc

Հարգելի Արամ, շնորհակալություն այս շատ կարևոր տեսանյութի տեղադրման համար:Մեր երեխաները դեռևս նախադպրոցական հասակից պետք է տեղեկացվեն մարդու առողջությանը վնասող երևույթների մասին: Նմանատիպ նյութերի դիտումը պետք է ուղեկցվի դաստիարակի, դասվարի կամ ֆիզկուլտուրայի ուսուցչի բացատրությամբ:Կարծում եմ , որ համապատասխան տեղեկատվության շնորհիվ կարելի է կանխել մարդկության համար չարիք հանդիսացող մի շարք հիվանդությունների դեմ:

Մինասյան Նորա
10.03.2018, 21:02
Հիմնական մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների «ֆիզիկական կուլտուրա>> առարկայի հիմնական խնդիրները

Հիմնական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների <<ֆիզիկական կուլտուրա>> առարկայի
դասընթացը նպատակաուղղված է սովորողների ֆիզիկական ներդաշնակ զարգացման ապահովմանը, բարոյակամային որակների դաստիարակմանը, մասնագիտական թեքմանը համապատասխան մասնագիտական կիրառական ֆիզիկական պատրաստականության ապահովմանը, նրանց արդյունավետ աշխատանքին և հայրենիքի պաշտպանության նախապատրաստմանը:
Հիմնական մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների «ֆիզիկական կուլտուրա>> առարկայի
հիմնական խնդիրներն են`
• սովորողների առողջության ամրապնդում, մարմնի ճիշտ կեցվածքի ձևավորում, օժանդակում ֆիզիկական ներդաշնակ զարգացմանը,
• սովորողների շարժողական ընդունակությունների մշակում, դրանց
կիրառումը տարբեր պայմաններում,
• բարոյակամային որակների դաստիարակում, բարձր աշխատունակության ապահովում,
• մասնագիտական-կիրառական ֆիզիկական պատրաստականության ապահովում` ձեռք բերվող մասնագիտության առանձնահատկություններին համապատասխան,
• շարժողական փորձի ընդլայնում և տարբեր պայմաններում կիրառելու հմտության ձևավորում,
• ֆիզկուլտուրայի և սպորտի, ինքնուրույն պարապմունքների անցկացման, օլիմպիական խաղերի, անվանի մարզիկների վերաբերյալ գիտելիքների ձեռքբերում,
• առողջ ապրելակերպի կանոններին տիրապետում,
• ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պարապմունքների նկատմամբ հետաքրքրության և ֆիզիկական վարժություններով սիստեմատիկ պարապելու սովորության մշակում,
• բավարար ֆիզիկական պատրաստականության ապահովում:

Նշված խնդիրները /կրթական, առողջարարական, դաստիարակչական, իրականացվում են հիմնականում ֆիզիկական կուլտուրայի դասերի ընթացքում, դրանց նպատակասլաց բովանդակությամբ, ճիշտ և արդյունավետ պլանավորմամբ և անցկացմամբ:

Հարգելի Քոչարյան Ձեր կողմից առաջադրված թեման շատ կարևոր է և արդիական: Խնդիրը հատկապես կարևոր է վերջին տարիների համար: Պարզ է, որ անգնահատելի է ֆիզկուլտուրայի դերը երեխաների առողջության պահպանման և ներդաշնակ զարգացման գործում: Սիրով կմասնակցեմ զարգացող քննարկումներին:ՙՇնորհակալություն:

Կարինե Խաչատրյան
14.03.2018, 15:14
Հարգելի Արամ շնորհակալություն հետաքրքիր և կարևոր թեմա առաջադրելու և քննարկելու համար:

Կարինե Խաչատրյան
14.03.2018, 18:12
Հարգելի Արամ,այսօր նույնիսկ տարրական դասարաններում դասաժամին անհրաժեշտ է ֆիզդադարը,որովհետև երեխաների մոտ տրամադրություն է ստեղծում և արդյունավետ է դասապրոցեսը շարունակելու համար։

Արամ Քոչարյան
16.03.2018, 18:49
Հարգելի Արամ,այսօր նույնիսկ տարրական դասարաններում դասաժամին անհրաժեշտ է ֆիզդադարը,որովհետև երեխաների մոտ տրամադրություն է ստեղծում և արդյունավետ է դասապրոցեսը շարունակելու համար։

Միանշանակ Ընկեր Խաչատրյան ջան:

Արամ Քոչարյան
16.03.2018, 18:52
Հարգելի Քոչարյան Ձեր կողմից առաջադրված թեման շատ կարևոր է և արդիական: Խնդիրը հատկապես կարևոր է վերջին տարիների համար: Պարզ է, որ անգնահատելի է ֆիզկուլտուրայի դերը երեխաների առողջության պահպանման և ներդաշնակ զարգացման գործում: Սիրով կմասնակցեմ զարգացող քննարկումներին:ՙՇնորհակալություն:

Շնորհակալություն:

Արամ Քոչարյան
16.03.2018, 19:19
Հարգելի Արամ Քոչարյան շատ հետաքրքիր ու կարևոր թեմա եք քննարկում, ես ակտիվ մասնակցություն կունենամ Ձեր քննարկումներին: Ֆիզիկական դաստիարակության միջոցները՝ ֆիզիկական տարբեր վարժությունները , շարժուն խաղերը կիրառվում են նաև մայրենիի և մաթեմատիկայի դասերին որպես ֆիզդադարներ, շատ հետաքրքիր կլինի, եթե մի քանի նմանատիպ օրինակներ ասեք:

Հարգելի կոլեգա շնորհակալություն գրառում կատարելու և թեմայի քննարկամնը մասնակցելու համար:Իսկապես մեծ է դասի ժամանակ ֆիզդադարի նշանակությունը,ընդամենը 2-3 րոպե տևացող ֆիզիկական վարժությունների կատարում դրական ազդեցություն է թողնում երեխայի հետագա դասի մասնակցությանը: Ֆիզդադարներ կարելի է անել նախավարժանքից վերցված վարժությունների համալիրներից, վարժությունները ցանկալի է սկսել դանդաղ և գնալով արագացնել(ցանկալի է վարժություններն անցկացնել երաժշտության ուղեկցությամբ):

Ալլա Ղալայան
18.03.2018, 15:38
Հարգելի Քոչարյան միանշանակ ճիշտ եք, շնորհալկալություն ուշադրության համար:

Արտակ Գալստյան
18.03.2018, 22:44
Տեղին է Ձեր մտահոգությունը, հարգելի Արտակ:Գիտական լուրջ հետազոտություններն ապացուցել են, որ ուսումնական գործունեությունը դպրոցականից պահանջում է նյարդային մեծ լարվածություն, էներգիայի ծախս, օրգանիզմի բարձր աշխատունակություն, որոշակի կամային ջանքեր: Միևնույն ժամանակ դպրոցականները հնարավորություն չունեն դիմադրել նյարդային համակարգի ծանրաբեռնվածությանը, հոգնածությանը, որոնք կարող են պատճառ դառնալ օրգանիզմի ֆունկցիոնալ հնարավորությունների և մտավոր աշխատունակության անկմանը նաև նևրոզների առաջացմանը: Նմանատիպ բացասական երևույթներից խուսափելու համար անհրաժեշտ է օրվա ռեժիմում ընդգրկել և անցկացնել ֆիզկուլտուրային-առողջարարական միջոցառումներ: Այս կարևոր հարցի լուծմանը պետք է ներգրավվեն թե ուսուցիչները, թե ծնողները: Պարբերաբար պետք է ընթերցումներ անցկացնել աշակերտների համար, որոնք կօգնեն , կուղղորդեն նրանց դեպի ֆիզկուլտուրան և սպորտը:
Բարև հարգելի Նաիրա,շնորհակալություն համակարծիք լինելու համար:Իսկապես շատ կարևոր է կարողանալ ճիշտ ուղղորդել աշակերտներին:Մեր գործը շատ բարդ է և անհրաժեշտ,ուստի պետք է անընդհատ կատարելագործվել մեր գործում:

Ալվարդ Հարությունյան
19.03.2018, 21:34
Հարգելի Արամ, բավականին ակտուալ թեմա է: Առողջ քաղաքացի դաստիարակաելու համար պետք է սկսել փոքր տարիքից և կոփել ֆիզիկապես:

Սիլվա Խաչատրյան
20.03.2018, 21:14
Հարգելի Արամ, բավականին հետաքրքիր թեմա է: Պետք նաև հաշվի առնել, որ ֆիզիկական դաստիարակությունը ապահովում է ոչ միայն առողջության ամրապնդումը և օրգանիզմի կոփումը, այլ նաև մարմնի ներդաշնակ զարգացումը, համակողմանի ֆիզիկական և հոգեբանական որակների զարգացումը:

Մինասյան Նորա
20.03.2018, 21:21
Հարգելի գործընկեր,իրոք, այսօր շատ մտահոգիչ է ֆիզիկական դաստիարակության խնդիրը:Եթե նախկինում երեխաները սիրում էին ակտիվ խաղեր խաղալ,ապա այսօր ժամերով նստում են համակարգչի դիմաց,որն էլ իր հերթին առաջ է բերում մի շարք խնդիրներ` կապված երեխաների կեցվածքի հետ:Գտնում եմ,որ դպրոցում պետք է ֆիզկուլտուրայի դասերը պարտադիր կատարվեն և ոչ թե փոխարինվեն ուրիշ առարկաներով(մաթենատիկա, հայոց լեզու և այլն):

Լիովին համամիտ եմ Ձեզ հետ, հարգելի կոլեգա, անգամ կարիք կա մարզագույքով ապահովելու դպրոցներին՝ ֆիզիկական դաստիարակությունը պատշաճ կերպով անցկացնելու համար: Դպրոցներ կան, որտեղ ֆիզկուլտդահլիճները, նույնիսկ ,անմխիթար վիճակում են:

Մինասյան Նորա
25.03.2018, 18:27
https://www.youtube.com/watch?v=ZJx1RMLShWc

Հարգելի Արամ, շատ կարևոր նյութ եք տեղադրել: Ամենակարևորը երեխայի առողջությունն է:կարծում եմ պետք է ստեղժել բարենպաստ միջավայր երեխայի օրգանիզմի համահունչ գործունեությունը ապահովելու համար:

Արամ Քոչարյան
08.04.2018, 22:54
Շնորհակալություն

սուսան1965
08.04.2018, 23:00
Մարմնամարզությունը հատուկ ընտրված ֆիզիկական վարժությունների համակարգ է, որը նպաստում է մարդու ֆիզիկական համակողմանի զարգացմանը և առողջության ամրապնդմանը: Մարմնամարզության կանոնավոր պարապմունքները բարելավում են սիրտանոթային և շնչառական համակարգերի գործունեությունը, ամրացնում հենաշարժական ապարատնում նյութափոխանակությունը,կատարելագործում ֆիզիկական ծանրաբեռնվածություններին հարմարվելու մեխանիզմը:

Մարմնամարզությունը նպաստում Է մարդու ֆիզիկական համաչափ զարգացմանը, ձևավորում գեղեցիկ կեցվածք, ամրացնում մկանունքը՝ հատկապես ձեռքերի, ուսագոտու, որովայնի, զարգացնում է ճկունություն, կատարելագործում շարժումների համաձայնեցումը: Հենաշարժական համակարգի վրա ընտրողաբար ազդելու, ըստ ճիգերի մեծության, շարժումների ամպլիտուդի, տեմպի, կրկնության քանակի՝ վարժությունները չափավորելու հնարավորությունը, շնչառության հետ որոշակի զուգորդումները թույլ են տալիս ցանկացած տարիքի ու սեռի, տարբեր առողջության և ֆիզիկական պատրաստվածության մարդկանց զբաղվել մարմնամարզությամբ:

Չի կարելի պարապմունքներն սկսել առանց բժշկի հետ խորհրդակցելու, որոնց ընթացքում բժշկական մշտական հսկողությունը պարտադիր Է (հատկապես երեխաների և տարեցների համար):

Մարմնամարզությունը լինում Է ընդհանուր զարգացնող, սպորտային և կիրառական: Ընդհանուր զարգացնող մարմնամարզությունը լինում է հիմնականում հիգիենային, ռիթմային (աէրոբիկա), աթլետիկական, սպորտային մարմնամարզությունը՝ բուն մարզական, ակրոբատիկական, գեղարվեստական, կիրառական մարմնամարզությունը՝ արտադրական, մասնագիտակիրառական, ռազմակիրառական և բուժական:

սուսան1965
08.04.2018, 23:07
Մարմնամարզական վարժություններ նպաստում են սովորողների առողջության ամրապնդմանը, ճիշտ կեցվածքի ձևավորմանը, օրգանիզմի ներդաշնակ զարգացմանը, նրանց շարժողական ընդունակու-թյունների մշակմանը (ուժ, արագաշարժոթյուն, դիմացկունություն, ճկունություն), ինչպես նաև զարգացնում են կոորդինացիանև շարժումների համաձայնեցումը: Մարմնամարզական վարժությունների յուրացումն ունի նաև դաստիարակչականմեծ ներգործություն: Այն նպաստում է կարգապահության, ինքնավստահության, համարձակության, շարժումների կուլտուրայի և այլ հմտությունների դաստիարակմանը:

Firafine
02.05.2018, 22:53
Համաձայն եմ Ձեր հետ թեման շատ ակտուալ է: Իրոք Ֆիզիկական դաստիարակությունը իրականացնում է փոխադարձաբարմիմյանց հետ կապված հետևյալ խնդիրները. աշակերտի ներդաշնակ ֆիզիկական զարգացում, առողջության ամրապնդում, օրգանիզմի կոփում, բարձր աշխատունակության բարձրացում, դպրոցականների մեջ բարոյական բարձր հատկանիշների դաստիարակում, աշխատանքի և հայրենիքի պաշտպանության պատրաստակամություն, կենսականորեն անհրաժեշտ շարժողական ունակությունների և հմտությունների զարգացում,շարժողական հատկությունների մշակում: Այսօր դպրոցականների ֆիզիկական դաստիարակության հարցն արժանի է ամենամեծ ուշադրության, քանի որ առնչվում է հասարակական կյանքի զարգացման և հայրենիքի պաշտպանության խնդիրներին:

Արաքսյա Սաղոյան
22.07.2018, 21:03
Հրաշալի թեմա եք առաջարկել: Ֆիզկուլտուրայի նկատմամբ սերը և հետաքրքրությունը պետք է սերմանել դեռևս կրտսեր տարիքից:Մենք ՝ դասվարներս նույնպես մեծ ուշադրություն ենք դարձնում ֆիզկուլտուրայի դասաժամերն ավելի կազմակերպված,հետաքրքիր անցկացնելուն՝ ուշադրություն դարձնելով երեխաների համազգեստներին, ճիշտ կեզվածքին , քայլվածքին,շարժուձևին ու անվտանգությանը:

Հռիփսիմե Հարությունյան
15.01.2019, 21:17
Հարգելի Արամ կարևոր թեմա եք քննարկում, քանի որ մեր օրերում շատ աշակերտներ համացանցն ավելի են կարևորում, քան ֆիզիկական դաստիարակությունը:

Հռիփսիմե Հարությունյան
15.01.2019, 21:27
Հարգելի կոլեգա լինելով ֆիզկուլտուրայի մասնագետ .ավելի քան կարևորում եմ ֆիզ. դաստիարակության նշանակությունը:Ասօրվա սերունդը քիչ է պատկերացնում դրա և սպորտի կարևորությունը,ուստի առաջնահերթ պետք է նրանց մեջ սերմանել սեր դեպի մեր առարկան և սպորտը:

Համամիտ եմ ձեզ հետ, հարգելի Արտակ, օրինակ հին հույների իդեալն է եղել հոգու և մարմնի ներդաշնակ զարգացումը,ուժը, կորովը և նրբագեղությունը միաժամանակ...