PDA

Դիտել ողջ տարբերակը : Վիքինախագծերը որպես անձի բազմակողմանի զարգացման միջոց

Արևիկ Ոսկանյան
12.02.2018, 18:05
Վիքինախագծերը պատանիներին ու երիտասարդներին հնարավորություն են տալիս բացահայտել և զարգացնել իրենց հետաքրքրություններն ու ունակությունները։ Վիքինախագծերը՝ որպես կրթական միջավայր, այլընտրանքային կրթության միջոցներ են՝ առանց որևէ սահմանափակումների, որոնց շնորհիվ ձեռք են բերում արժեքավոր գիտելիքներ, կարողություններ և հմտություններ, որոնք օգնում են նրանց հաջողակ մարդ դառնալ դպրոցում և ապագա մասնագիտական ոլորտում։

Դպրոցականներն ու ուսանողները զարգացնում են Հայերեն վիքիպեդիան, Վիքիդարանը, Վիքիբառարանը և մյուս նախագծերը՝ նպաստելով համացանցում հայերեն բովանդակության ստեղծմանը:

4029 4030 4031

Արմին Բարեյան
13.02.2018, 11:17
Վիքինախագծերը՝ որպես կրթական միջավայր, այլընտրանքային կրթության միջոցներ են՝ առանց որևէ սահմանափակումների, որոնց շնորհիվ ձեռք են բերում արժեքավոր գիտելիքներ, կարողություններ և հմտություններ։

Արդյո՞ք միայն տարբեր տեղեկություններ գտնելու համար Վիքիպեդիայից օգտվելը կարելի է համարել գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձեռքբերման միջոց։ Շնորհակալութուն։

Արևիկ Ոսկանյան
13.02.2018, 18:38
Արդյո՞ք միայն տարբեր տեղեկություններ գտնելու համար Վիքիպեդիայից օգտվելը կարելի է համարել գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձեռքբերման միջոց։ Շնորհակալութուն։
Հարգելի՛ Արմին Բարեյան, երեխաները ոչ միայն կարդում են, այլև իրենք են խմբագրում: Նրանք ստեղծում են նոր հոդվածներ կամ բարելավում են եղածները՝ զարգացնելով իրենց հմտությունները:

Արևիկ Ոսկանյան
13.02.2018, 18:48
Կատարելով թարգմանություններ անգլերենից ու ռուսերենից, ինչպես նաև այլ օտար լեզուներից, սովորողները ոչ միայն զարգացնում են լեզվի իմացությունը, այլև սովորում են ճիշտ շարադրել հայերեն տեքստը, ինչը նպաստում է նրա գրագտության մակարդակի բարձրացմանը:

Արևիկ Ոսկանյան
13.02.2018, 19:00
Հանրագիտարանը աշխատում է վիքի համակարգչային ծրագրով և ունի բազմաթիվ քույր նախագծեր, ինչպիսիք են, օրինակ, Վիքիդարանը և Վիքիգրքերը: Վիքիպեդիան գնահատվում է անվճար լինելու, ազատության և մատչելիության, թեմաների հսկայական բազմազանության և հիրավի մանրամասն տեղեկությունների համար։ Ազատ ու մատչելի հանրության գաղափարը, մի հանրության, որը միավորված է տեխնոլոգիայով, որտեղ հետզհետե մեծանում են հաղորդակցվող տեղեկությունների ծավալները, ակտիվորեն հոդվածներ են գրվում և քննարկվում ու ազատորեն տրամադրվում են համաշխարհային հասարակությանը, այս առանձնահատկությունները Վիքիպեդիան դարձնում են բացառիկ մի երևույթ ոչ միայն որպես հանրագիտարան, այլ նաև որպես տեղեկատվական ռեսուրսների մի աննախադեպ աղբյուր։

Նշենք նաև, որ Վիքիպեդիայում էջերը միշտ կարելի է խմբագրել, այնպես որ ոչ մի հոդված երբեք «վերջնական» կամ «ավարտված» չի լինում։

Արմին Բարեյան
13.02.2018, 20:23
Հարգելի՛ Արմին Բարեյան, երեխաները ոչ միայն կարդում են, այլև իրենք են խմբագրում: Նրանք ստեղծում են նոր հոդվածներ կամ բարելավում են եղածները՝ զարգացնելով իրենց հմտությունները:
Շնորհակալություն։ Ես ինքս երբեմն խմբագրում եմ, և ուրախալի է իմանալ, որ դպրոցահասակ երեխաները նույնպես մասնակցում են այդ վեհ գործին։ Վիքինախագծերում խմբագրելն իսկապես որքան ուրիշներին է օգտակար, նույնքան էլ հենց խմբագրողին։

Արևիկ Ոսկանյան
13.02.2018, 21:40

Համամիտ եմ Ձեր տեսակետին: Շնորհակալություն քննարկմանը մասնակցելու համար:

Արևիկ Ոսկանյան
14.02.2018, 20:06
Վիքիդարանը (Ազատ տեքստերի գրադարանը) Վիքիմեդիայի նախագիծ է, որի նպատակն է կառուցել ազատ պարունկությամբ բնագիր տեքստերի, սրանց թարգմանությունների և օժանդակ նյութերի վիքի գրադարան։ Երեխաները վիքիդարանում սրբագրում են գրքեր, դրա հետ միաժամանակ զբաղվում ընթերցանությամբ, ինչի դերն անփոխարինելի է անձի զարգացման գործընթացում:

Չգրանցված
16.02.2018, 13:21
Ինչպե՞ս է կազմակերպվում դպրոցահասակ երեխաների խմբագրումը։ Նրանք ինքնուրո՞ւյն են սկսում, թե՞ դպրոցում են սովորեցնում։

Չգրանցված
16.02.2018, 13:23
Իսկ ի՞նչ գրքեր են սրբագրում երեխաները Վիքիդարանում։

Մարինե
16.02.2018, 13:32
Նշենք նաև, որ Վիքիպեդիայում էջերը միշտ կարելի է խմբագրել, այնպես որ ոչ մի հոդված երբեք «վերջնական» կամ «ավարտված» չի լինում։

Արդյո՞ք ցանկացած անձ կարող է գրել այն, ինչ ցանկանում է։ Իսկ արդեն գրվածը ջնջել կարելի՞ է։

Արևիկ Ոսկանյան
16.02.2018, 19:18
Վիքիմեդիա Հայաստանը, ցանկանալով զարգացնել համացանցում հայերեն որակյալ բովանդակությունը, նախաձեռնել է «Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված» հնգամսյա արշավը։ Արշավի նպատակն է օգնել լավագույն մասնագետներին հարստացնել Հայերեն Վիքիպեդիան առաջատար Վիքիպեդիաներում առկա որակյալ 1000 կարևորագույն հոդվածներով՝ թարգմանելով դրանք այլ Վիքիպեդիաներից։ «Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված» արշավի շրջանակներում 2018 թվականի փետրվարի 22-25-ը Աղվերանում կազմակերպվել է երիտասարդական ճամբար:

Արևիկ Ոսկանյան
16.02.2018, 19:21
Վիքիմեդիա Հայաստանը, ցանկանալով զարգացնել համացանցում հայերեն որակյալ բովանդակությունը, նախաձեռնել է «Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված» հնգամսյա արշավը։

Օրինակ՝ այդ արշավի շրջանակներում վերջերս բարելավվել են «Նոբելյան մրցանակ», «Օլիմպիական խաղեր», «Քիմիական տարրեր», «Պիտեր Պաուլ Ռուբենս» և տասնյակ այլ հոդվածներ, որոնք մասին կխոսենք հետագայում:

Աննա012
16.02.2018, 20:06
Վիքիմեդիա Հայաստանը, ցանկանալով զարգացնել համացանցում հայերեն որակյալ բովանդակությունը, նախաձեռնել է «Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված» հնգամսյա արշավը։

Ի՞նչպես կարելի է մասնակցել այդ արշավին։ Ճամբարներ էլի՞ են լինելու։

Մարինե Տ-յան
16.02.2018, 20:13
Վիքիմեդիա Հայաստանը, ցանկանալով զարգացնել համացանցում հայերեն որակյալ բովանդակությունը, նախաձեռնել է «Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված» հնգամսյա արշավը։ Արշավի նպատակն է օգնել լավագույն մասնագետներին հարստացնել Հայերեն Վիքիպեդիան առաջատար Վիքիպեդիաներում առկա որակյալ 1000 կարևորագույն հոդվածներով՝ թարգմանելով դրանք այլ Վիքիպեդիաներից։ «Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված» արշավի շրջանակներում 2018 թվականի փետրվարի 22-25-ը Աղվերանում կազմակերպվել է երիտասարդական ճամբար:

Ինչպես կարելի՞ է միանալ արշավին։ Էլի ճամբարներ լինելո՞ւ են։

Արևիկ Ոսկանյան
16.02.2018, 21:25
Ինչպես կարելի՞ է միանալ արշավին։ Էլի ճամբարներ լինելո՞ւ են։

Խմբագրել սովորեցնելու համար ամեն շաբաթ անցկացվում են վորքշոփեր Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում և տարբեր ուսումնական հաստատություններում, Հայաստանի ու Արցախի տարբեր համայնքներում գործում են վիքիակումբներ: Պարբերաբար կազմակերպվում են ճամբարներ ու վիքինախագծերի զարգացմանը նվիրված այլ միջոցառումներ, որի մասին կարող եք տեղեկանալ վիքիճամբարի ֆեյսբուքյան էջից:

https://www.facebook.com/wikicamphy/

Արևիկ Ոսկանյան
16.02.2018, 21:27
Ինչպես կարելի՞ է միանալ արշավին։ Էլի ճամբարներ լինելո՞ւ են։

Ընդհանրապես Վիքիպեդիայում կարելի է խմբագրել նաև տանը: Դրա համար կարելի է օգտվել հետևյալ էջից.

https://hy.wikipedia.org/wiki/%D5%95%D5%A3%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6:%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D6%81%D5%A1%D5%B6%D5%AF

Արևիկ Ոսկանյան
17.02.2018, 15:40
Վիքիքաղվածք նախագիծն սկսվել է 2003 թվականի հունիսի 27-ին, իսկ Հայերեն Վիքիքաղվածքը՝ 2004 թվականի երկրորդ կեսին։ Հայերեն Վիքիքաղվածքի առաջին հոդվածը «Վիլյամ Սարոյան» ‎հոդվածն է, որն ստեղծվել է 2007 թվականի հունիսի 30-ին։ Վիքիքաղվածքը հայտնի մարդկանց ու մտածված հերոսների քաղվածքների, ինչպես նաև ասացվածքների և աֆորիզմների ազատ հավաքածու է, որը կազմվում է ընթերցողների համատեղ ջանքերով։ Այնտեղ կարող է խմբագրել յուրաքանչյու ոք, սակայն, ինչպես մյուս վիքինախագծերում, այնպես էլ այստեղ հոդվածը պետք է ունենա հավաստի աղբյուր:

Արևիկ Ոսկանյան
17.02.2018, 15:50
Վիքիքաղվածքի այսօրվա գլխավոր էջում տեղ է գտել Մաքս Կլինգերի «Կասկածը կյանքը թունավորող թույն է» խոսքը:
4098

Արևիկ Ոսկանյան
18.02.2018, 18:22
Վիքիբառարանը բազմալեզու, համացանցում տեղադրված նախագիծ է, որի նպատակը 158 լեզուներով հասանելի ազատ բովանդակությամբ բառարան ստեղծելն է: Այս նախագիծն սկսվել է 2002 թվականի դեկտեմբերի 12-ին: Ի տարբերություն ստանդարտ բառարանների, այն գրվում է կամավորների կողմից: Վիքիբառարանի նպատակն է սահմանել «բոլոր լեզուների բոլոր բառերը»: Այնտեղ ներկայացվում են բառի բացատրությունը, ստուգաբանությունը, հոմանիշները, թարգմանություններն այլ լեզուներով և այլն:

Խմբագրելով վիքիբառարանում՝ խմբագիրները ոչ միայն նպաստում են այդ նախագծի զարգացմանը, այլ նաև հարստացնում են իրենց բառապաշարը, յուրացնում տարբեր բառերի թարգմանություններ:

Գարիկ
18.02.2018, 20:15
Նշենք նաև, որ Վիքիպեդիայում էջերը միշտ կարելի է խմբագրել, այնպես որ ոչ մի հոդված երբեք «վերջնական» կամ «ավարտված» չի լինում։

Գնալով ավելի հաճախ ենք այս կամ այն հարցի վերաբերյալ գտնում հայերեն ծավալուն նյութեր, և այդ տեսանկյունից առաջնայինը, իհարկե, Վիքիպեդիան է։ Բայց որքանո՞վ է վստահելի այն։ Արդյո՞ք հոդվածներն ստուգվում են ինչ-որ մեկի կողմից։

Գարիկ
18.02.2018, 20:15
Շնորհակալություն թեմայի արծարծման համար։

Արմին Բարեյան
18.02.2018, 20:22
Գնալով ավելի հաճախ ենք այս կամ այն հարցի վերաբերյալ գտնում հայերեն ծավալուն նյութեր, և այդ տեսանկյունից առաջնայինը, իհարկե, Վիքիպեդիան է։ Բայց որքանո՞վ է վստահելի այն։ Արդյո՞ք հոդվածներն ստուգվում են ինչ-որ մեկի կողմից։

Իհարկե ստուգվում են։ Յուրքանչյուր խմբագիր կամ ընթերցող, կայքի յուրաքանչյուր այցելու կարող է ուղղել ցանկացած սխալ։

Նարինե Մուրադյան
19.02.2018, 12:51
Գնալով ավելի հաճախ ենք այս կամ այն հարցի վերաբերյալ գտնում հայերեն ծավալուն նյութեր, և այդ տեսանկյունից առաջնայինը, իհարկե, Վիքիպեդիան է։ Բայց որքանո՞վ է վստահելի այն։ Արդյո՞ք հոդվածներն ստուգվում են ինչ-որ մեկի կողմից։

Հարգելի Գարիկ, վիքիպեդիայի հոդվածների հավաստիությունը կախված է յուրաքանչյուրիցս: Ամեն մեկս կարող ենք բարելավել այն հոդվածները, որոնցով հետաքրքրված ենք և տիրապետում ենք նյութին:

Նարինե Մուրադյան
19.02.2018, 13:18
Հարգելի Արևիկ, շնորհակալություն կարևոր թեմա առաջարկելու համար:

Լինելով երկար տարիների վիքիխմբագիր՝ խնդրում եմ նշեք, թե անձամբ Ձեզ վիքիպեդիայում խմբագրելը ինչ է տվել:

Արևիկ Ոսկանյան
19.02.2018, 18:42
Գնալով ավելի հաճախ ենք այս կամ այն հարցի վերաբերյալ գտնում հայերեն ծավալուն նյութեր, և այդ տեսանկյունից առաջնայինը, իհարկե, Վիքիպեդիան է։ Բայց որքանո՞վ է վստահելի այն։ Արդյո՞ք հոդվածներն ստուգվում են ինչ-որ մեկի կողմից։

Հոդվածը պարտադիր պետք է ունենա աղբյուր, ծանոթագրություններ, օրինակ՝ ցանկացած գիրք կամ կայք չի կարող աղբյուր լինել հոդվածի համար: Նաև հոդվածը պետք է շարադրված լինի գիտականորեն և չպետք է պարունակի խմբագրի անձնական տեսակետը: Յուրաքանչյուր պնդումից հետո ներկայացվում է այն կայքը կամ գիրքը, որից օգտվել է խմբագիրը հոդվածը գրելիս, ցանկացած մարդ կարող է ստուգել դրա հավաստիությունը:

Արևիկ Ոսկանյան
19.02.2018, 18:43
Շնորհակալություն թեմայի արծարծման համար։

Շնորհակալություն նաև Ձեզ քննարկմանը մասնակցելու համար:

Արևիկ Ոսկանյան
19.02.2018, 18:55
Լինելով երկար տարիների վիքիխմբագիր՝ խնդրում եմ նշեք, թե անձամբ Ձեզ վիքիպեդիայում խմբագրելը ինչ է տվել:

Վիքիպեդիայում խմբագրելով ես ոչ միայն համալրում եմ իմ գիտելիքների պաշարը, այլ նաև նպաստում եմ ազատ գիտելիքի տարածմանը՝ համատեղելով հաճելին և օգտակարը: Խմբագրել եմ սովորեցնում նաև ուրիշներին և ուրախալի է այն փաստը, որ երեխաները մեծ խանդավառությամբ են խոսում վիքիի ոլորտում իրենց ունեցած ձեռքբերումների ու նվաճումների մասին՝ բարձր գնահատելով նրա դերն իրենց կյանքում:

Արևիկ Ոսկանյան
20.02.2018, 19:19
Հոդվածներից յուրաքանչյուրի պատմության մեջ նշված են տվյալ հոդվածում փոփոխություն կատարած խմբագիրների մասնակցային անուններն ու խմբագրման ամսաթվերը: Ստորև ներկայացվում է «Օլիմպիական խաղեր» հոդվածի պատմությունը, որն ստեղծվել է 2012 թվականին:
https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%95%D5%AC%D5%AB%D5%B4%D5%BA%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%AD%D5%A1%D5%B2%D5%A5%D6%80&action=history

Արևիկ Ոսկանյան
21.02.2018, 21:33
Դպրոցահասակ խմբագիրներն ստեղծում են հոդվածներ երաժշտության, պատմության, կենսաբանության, տեղեկատվական տեխնոլոգիաների, սպորտի, աշխարհագրության, կինոարվեստի, նշանավոր անձանց մասին: Նրանք ուշի ուշով հետևում են աշխարհում տեղի ունեցող կարևորագույն իրադարձություններին և դրանց մասին Վիքիպեդիայում ստեղծում հոդվածներ կամ նյութեր ավելացնում արդեն գոյություն ունեցող հոդվածներում:

Կարինե Մկրտչյան
22.02.2018, 23:53
Նշենք նաև, որ Վիքիպեդիայում էջերը միշտ կարելի է խմբագրել, այնպես որ ոչ մի հոդված երբեք «վերջնական» կամ «ավարտված» չի լինում։

Ողջույն, հարգելի՛ մասնակիցներ, ինչպե՞ս կարելի է փոփոխություն կատարել Հովհաննես Թումանյան էջում: Ես ուզում եմ գրքից ավելացնել նրա մասին ասված խոսքեր, բայց չգիտեմ, թե ինչպես ավելացնեմ դրանք նրա մասին Վիքիպեդիայի էջում:

Արևիկ Ոսկանյան
23.02.2018, 18:49

Բարև Ձեզ, Վիքիպեդիայի հոդվածներում փոփոխություններ կատարելու համար անհրաժեշտ է սեղմել էջի վերևի «Խմբագրել կոդը» կոճակը, ավելացնել համապատասխան նյութերը, այնուհետև սեղմել «Հիշել փոփոխությունները» կոճակը:
4263

Արևիկ Ոսկանյան
23.02.2018, 19:43
Հարգելի՛ Կաինե Մկրտչյան, ավելի նպատակահարմար է Հովհաննես Թումանյանի մասին ասված խոսքերն ավելացնել Վիքիքաղվածքում:
https://hy.wikiquote.org/wiki/%D5%80%D5%B8%D5%BE%D5%B0%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D5%BD_%D4%B9%D5%B8%D6%82%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6

Արևիկ Ոսկանյան
24.02.2018, 16:39
Ինչպե՞ս է կազմակերպվում դպրոցահասակ երեխաների խմբագրումը։ Նրանք ինքնուրո՞ւյն են սկսում, թե՞ դպրոցում են սովորեցնում։

Դպրոցահասակ երեխաներին, ինչպես նաև մեծահասակներին խմբագրել սովորեցնելու համար Հայաստանի և Արցախի տարբեր բնակավայրերում բացվել և շարունակվում են բացվել վիքիակումբներ: Ամեն շաբաթ վորքշոփեր են կազմակերպվում Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում, որտեղ նույնպես կարելի է սովորել խմբագրել: Կարելի է օգտվել նաև հետևյալ ուղեցույցներից.
https://hy.wikipedia.org/wiki/%D5%95%D5%A3%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6:%D5%88%D5%B2%D5%BB%D5%B8%D6%82%D5%B5%D5%B6,_%D5%B6%D5%B8%D6%80%D5%A5%D5%AF%D5%B6%D5%A5%D6 %80#%D4%BB%D5%B6%D5%B9%D5%B8%D6%82_%D6%87_%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%BD_%D5%A3%D6%80%D5%A1%D5%B6%D6%81%D5%BE%D5%A5%D5%AC
https://hy.wikipedia.org/wiki/%D5%95%D5%A3%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6:%D4%B1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%AB%D5%B6_%D6%84%D5%A1%D5%B5%D5%AC%D5%A5%D6%80%D5%A8
https://hy.wikipedia.org/wiki/%D5%8E%D5%AB%D6%84%D5%AB%D5%BA%D5%A5%D5%A4%D5%AB%D5%A1:%D4%BB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%BD_%D5%AD%D5%B4%D5%A2%D5%A1%D5%A3%D6%80%D5%A5%D5%AC_%D5%A7%D5 %BB%D5%A8

Արևիկ Ոսկանյան
24.02.2018, 16:43
Իսկ ի՞նչ գրքեր են սրբագրում երեխաները Վիքիդարանում։

Վիքիդարանում հավաքված տեքստերը կա՛մ պատկանում են հանրային սեփականությանը, կա՛մ թողարկված են GNU ազատ փաստաթղթերի լիցենզիայով։ Երեխաները խմբագրում են տարբեր գրքեր: Օրինակ՝ Ռափայել Պատկանյանի «Երկերի ժողովածուն», «Հայկական սովետական հանրագիտարանը», Վրթանես Փափազյանի պատմվածքները, Աշոտ Եսայանի «Կրթական իրավունքը» և այլն:

Արևիկ Ոսկանյան
24.02.2018, 16:54
Արդյո՞ք ցանկացած անձ կարող է գրել այն, ինչ ցանկանում է։ Իսկ արդեն գրվածը ջնջել կարելի՞ է։

Հարգելի՛ Մարինե, շնորհակալություն քննարկմանը մասնակցելու համար: Հայերեն Վիքիպեդիայում կարող է խմբագրել ցանկացած մարդ, սակայն ավելացված նյութը պետք է ունենա հանրագիտարանային բովանդակություն, գրված լինի չեզոք տեսակետից, քանի որ Վիքիպեդիան ոչ թե տեսակետներ է լուսաբանում, այլ տրամադրում է զուտ հանրագիտարանային տեղեկություններ: Պետք է նշել վստահելի աղբյուր, որպեսզի ուրիշներն էլ կարողանան ստուգել և լրացնել այդ հոդվածը։

Վիքինախագծերում ոչ մի նյութ վերջնականապես չի ջնջվում, այն միշտ հնարավոր է հետ վերադարձնել: Չի թույլատրվում ջնջել եղած նյութերից, եթե դրանք սխալ չեն:

Չգրանցված
25.02.2018, 10:44
Ինչպե՞ս կարելի է մասնակցել Վիքիպեդիայի խմբագրմանը նվիրված միջոցառումներին: Ի՞նչ միջոցառումներ են սպասվում մոտ ապագայում: Շնորհակալություն:

Արևիկ Ոսկանյան
25.02.2018, 12:56
Ի՞նչպես կարելի է մասնակցել այդ արշավին։ Ճամբարներ էլի՞ են լինելու։

Խմբագրել սովորեցնելու համար Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում և տարբեր ուսումնական հաստատություններում ամեն շաբաթ անցկացվում են վորքշոփեր, Հայաստանի ու Արցախի տարբեր համայնքներում գործում են վիքիակումբներ: Պարբերաբար կազմակերպվում են ճամբարներ ու վիքինախագծերի զարգացմանը նվիրված այլ միջոցառումներ, որի մասին կարող եք տեղեկանալ վիքիճամբարի ֆեյսբուքյան էջից:
https://www.facebook.com/wikicamphy/

Արևիկ Ոսկանյան
25.02.2018, 13:02
Վիքիպեդիայում չի կարելի.

• Տեղադրել տարբեր էլեկտրոնային և տպագիր աղբյուրներից վերցված կամ պատճենված հանրային օգտագործման տիրույթում չգտնվող, տեղեկատվական նյութեր, տեքստեր, պատկերներ և լուսանկարներ առանց հեղինակային իրավատիրոջ թույլտվության։
• Տեղադրել կազմակերպությունների, կայքերի կամ անձանց գովազդող նյութեր։
• Վիքիպեդիայում անթույլատրելի է վանդալիզմը։

Արևիկ Ոսկանյան
25.02.2018, 13:04
«Վիքիպեդիան» WWW ցանցային հիմքով, ազատ բովանդակությամբ բազմալեզու, հանրագիտարան է, որը կառուցում են Վիքիպեդիա կայքից օգտվողները ազատ խմբագրման ձևաչափով։ «Վիքիպեդիա» անվանումը ստեղծվել է «վիքի» բառի, որը հավայերեն նշանակում է «արագ» և «էնցիկլոպեդիա» բառի, որը աշխարհի գրեթե բոլոր լեզուներով նշանակում է հանրագիտարան, համաձուլումից։ «Վիքի» են կոչվում նաև համակարգչային տեխնոլոգիաներում այնպիսի ցանցային կայքերը, որտեղ հնարավոր է մարդկանց համատեղ միաժամանակյա աշխատանքը։

Արևիկ Ոսկանյան
25.02.2018, 13:05
Վիքիպեդիան բազմաթիվ առավելություններ ունի ավանդական թղթային հանրագիտարանների համեմատությամբ։ Վիքիպեդիան շատ ցածր «հրատարակչական» ինքնարժեք ունի հոդվածներ ավելացնելու կամ ընդլայնելու համար և շատ ցածր ազդեցություն բնության վրա, այսինքն բնապահպանական հետևանքներ։ Ի լրումն Վիքիպեդիայում էջերի տողատակի ծանոթագրությունների փոխարեն օգտագործվում են «վիքիկապեր» կամ հիպերկապեր և յուրաքանչյուր հոդվածի սկզբում տրված է համառոտ ներածական ամփոփումը (հոդվածների ներածականները և բովանդակությունը), ինչին հաջորդում է ամբողջական հոդվածը իր մանրամասնություններով։ Դրանից բացի հոդվածների վերախմբագրման ժամանակային ցիկլը շատ կարճ է։ Թղթային հանրագիտարանը անփոփոխ է մնում մինչև հաջորդ վերախմբագրումը, մինչդեռ Վիքիպեդիայի խմբագիրները կարող են սկսել վերախմբագրել հոդվածները դրանց հայտնվելուց հետո տառացիորեն վայրկյաններ անց և շուրջօրյա՝ հոգալով, որ հոդվածները արդիական մնան ամենավերջին իրադարձությունների և գիտական նվաճումների հետ։

Արևիկ Ոսկանյան
26.02.2018, 19:45
Վիքիպեդիայի անդամները մեծ ծավալի բարձրորակ տեղեկատվական ռեսուրս կերտելու ամենօրյա դժվարին գործը կատարում են օգտվելով մի քանի մեխանիզմներից։ Խմբագիրները հետևում են էջերի որակին, տեխնիկական մասնագետները գրում և խմբագրում են ծրագրեր, որոնք ինքնաշխատորեն հետևում են գրառումների վիճակագրությանը և բացահայտում վատորակ հոդվածները։ Կան ավելի քան 1500 հատուկ իրավասություններով օժտված ադմինիստրատորներ, ովքեր հետևում են, որպեսզի մասնակիցների վարքը համապատասխանի Վիքիպեդիայի ուղեցույցներին և սկզբունքներին։ Այն դեպքերում, երբ անհամաձայնություն է ծագում փաստերի ներկայացման հարցում, խմբագիրներն աշխատում են միասին գալ մի տարբերակի, որն առավել չեզոք է ներկայացնում տվյալ թեմայով փորձագիտական կարծիքները։ Ադմինիստրատորները իրավասու են ժամանակավորապես կամ ընդմիշտ փակել խմբագիրների մուտքը Վիքիպեդիա, եթե վերջիններս չեն կարողանում քաղաքակիրթ ձևով աշխատել մյուսների հետ ։

Անահիտ Բաղդասարյան
26.02.2018, 20:12
Այո, հարգելի Արևիկ, համաձայն եմ Ձեզ հետ, Վիքիպեդիան և մյուս վիքինախագծերը իրոք մեծ դեր են խաղում աշակերտների գիտելիքների պաշարի հարստացման գործում։

Արևիկ Ոսկանյան
26.02.2018, 23:28
Հարգելի՛ Անահիտ Բաղդասարյան, շնորհակալություն քննարկմանը մասնակցելու համար:

Արևիկ Ոսկանյան
27.02.2018, 23:39
2017 թվականի դեկտեմբերի 21-ին FOOTBALL FAN մասնակցի կողմից ստեղծվել է «Ձմեռային օլիմպիական խաղեր 2018» հոդվածը, որն արդեն ունեցել է ավելի քան 13000 դիտում:
https://hy.wikipedia.org/wiki/%D5%81%D5%B4%D5%A5%D5%BC%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6_%D6%85%D5%AC%D5%AB%D5%B4%D5%BA%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%AD%D5%A1%D5%B2%D5%A5%D6%80_2018
https://tools.wmflabs.org/pageviews/?project=hy.wikipedia.org&platform=all-access&agent=user&range=all-time&pages=%D5%81%D5%B4%D5%A5%D5%BC%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6_%D6%85%D5%AC%D5%AB%D5%B4%D5%BA%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%AD%D5%A1%D5%B2%D5%A5%D6%80_201 8

Արևիկ Ոսկանյան
28.02.2018, 22:18
Վիքիգրքերը Վիքիմեդիա Հիմնադրամի կողմից գործարկվող Վիքի վեբ կայք է համատեղ ուժերով ուսումնական գրականություն ստեղծելու համար։ Յուրաքանչյուր ոք կարող է ստեղծել և փոփոխել յուրաքանչյուր դասագրքի յուրաքանչյուր էջ։ Այս կայքում միևնույն առարկային վերաբերող էջերի հավաքածուն կոչվում է Վիքիդասագիրք։ Վիքիդասագիրք են անվանում Վիքի միջավայրում ստեղծված դասագիրքը։

Արևիկ Ոսկանյան
28.02.2018, 22:24
Վիքիպահեստը (անգլերեն՝ Wikimedia Commons կամ the Commons) ազատ օգտագործման պատկերների, ձայնային և այլ մեդիաֆայլերի զետեղարան է։ Վիքիպեդիայի պես այն նույնպես Վիքիմեդիա Հիմնադրամի նախագծերից է։

Վիքիպահեստ բեռնված ֆայլերը կարող են օգտագործվել որպես տեղական բեռնված ֆայլեր Վիքիմեդիայի սերվերների վրա գտնվող բոլոր նախագծերում բոլոր լեզուներով, ներառյալ՝ Վիքիպեդիան, Վիքիգրքերը, Վիքիբառարանը, Վիքիդարանը և այլն․․․։ Այս ֆայլերը կարող են նաև օգտագործվել համացանցից դուրս, քանի որ կայքի ամբողջ պարունակությունը կա՛մ գտնվում է հասարակական տիրապետման մեջ, կա՛մ թողարկված են ազատ օգտագործման լիցենզիաների տակ, ինչպիսին է օրինակ՝ GNU Ազատ Փաստաթղթերի Լիցենզիան (GNU FDL)։

Կարինե Արզումանյան
01.03.2018, 10:44
2017 թվականի դեկտեմբերի 21-ին FOOTBALL FAN մասնակցի կողմից ստեղծվել է «Ձմեռային օլիմպիական խաղեր 2018» հոդվածը, որն արդեն ունեցել է ավելի քան 13000 դիտում:

Շատ լավ հոդված է ու զարմանալի չէ, որ այս օրերին այդքան նայել են։ Բայց որտե՞ղ է երևում, թե ով է գրել այն։ Որտեղի՞ց է նա օգտվել հոդվածը գրելիս։

Արևիկ Ոսկանյան
01.03.2018, 20:10
Շատ լավ հոդված է ու զարմանալի չէ, որ այս օրերին այդքան նայել են։ Բայց որտե՞ղ է երևում, թե ով է գրել այն։ Որտեղի՞ց է նա օգտվել հոդվածը գրելիս։

Հարգելի՛ Կարինե Արզումանյան, շնորհակալություն քննարկմանը մասնակցելու համար: Հոդվածի հեղինակին կարելի է տեսնել հոդվածի «Դիտել պատմությունը» բաժնում:
4435
https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%81%D5%B4%D5%A5%D5%BC%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6_%D6%85%D5%AC%D5%AB%D5%B4%D5%BA%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%AD%D5%A1%D5%B2%D5%A5 %D6%80_2018&action=history

«Ձմեռային օլիմպիական խաղեր 2018» հոդվածը թարգմանվել է Ռուսերեն Վիքիպեդիայից:

Արևիկ Ոսկանյան
02.03.2018, 22:58
Վիքիմեդիայի կողմից կազմակերպվող միջոցառումներից է Վիքին սիրում է հուշարձաններ (Wiki Loves Monuments) լուսանկարչական միջազգային մրցույթը։ Մրցույթի մասնակիցները լուսանկարում են իրենց բնակավայրի կամ շրջանի պատմական, ճարտարապետական և բնության հուշարձանները, այնուհետև դրանք բեռնում Վիքիպահեստում։

Առաջին անգամ մրցույթը կազմակերպվել է Նիդերլանդներում 2010 թվականին։ Հաջորդ տարի մրցույթին մասնակցել է 18 եվրոպական երկիր, Վիքիպահեստ է բեռնվել շուրջ 170 000 պատկեր։

Արևիկ Ոսկանյան
02.03.2018, 22:59
2012 թվականին Վիքին սիրում է հուշարձաններ մրցույթն ընդգրկել է 35 երկիր ողջ աշխարհում, մոտ 15000 մասնակից բեռնել է 350 000 լուսանկար։

2012 թվականին մրցույթը Գինեսի գրքում գրանցվել է որպես աշխարհի ամենախոշոր լուսանկարչական մրցույթը։

Արևիկ Ոսկանյան
03.03.2018, 21:51
Ինչպե՞ս կարելի է մասնակցել Վիքիպեդիայի խմբագրմանը նվիրված միջոցառումներին: Ի՞նչ միջոցառումներ են սպասվում մոտ ապագայում: Շնորհակալություն:

Վիքիմեդիա Հայաստանի միջոցառումների մասին նախօրոք տեղեկացվում է «Վիքիմեդիա Հայաստան / Wikimedia Armenia» ֆեյսբուքյան էջում.
https://www.facebook.com/WikimediaArmenia/

Ներկայումս ընթանում է «Հայ-նորվեգացի կանանց միամսյակ» մրցույթը, որը մեկնարկել է մարտի 1-ից և ավարտվելու է մարտի 31-ին:

Կարինե Արզումանյան
03.03.2018, 21:58

Հարգելի՛ Արևիկ Ոսկանյան, ինձ հետաքրքրեց այդ մրցույթը, որտեղի՞ց կարող եմ ավելին տեղեկանալ մրցույթի մասին:

Արևիկ Ոսկանյան
03.03.2018, 22:02
Հարգելի՛ Արևիկ Ոսկանյան, ինձ հետաքրքրեց այդ մրցույթը, որտեղի՞ց կարող եմ ավելին տեղեկանալ մրցույթի մասին:

Բարի երեկո, «Հայ-նորվեգացի կանանց միամսյակ» նախագծի մասին կարող եք կարդալ Հայերեն Վիքիպեդիայի համապատասխան էջում, որի հղումը ներկայացնում եմ ստորև.
https://hy.wikipedia.org/wiki/%D5%8E%D5%AB%D6%84%D5%AB%D5%BA%D5%A5%D5%A4%D5%AB%D5%A1:%D5%80%D5%A1%D5%B4%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A1%D5%AF%D6%81%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B 8%D6%82%D5%B6/%D5%80%D5%A1%D5%B5-%D5%B6%D5%B8%D6%80%D5%BE%D5%A5%D5%A3%D5%A1%D6%81%D5%AB_%D5%AF%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B6%D6%81_%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A3%D5%AB%D5%AE

Արևիկ Ոսկանյան
03.03.2018, 22:05
Վիքիմեդիա Հայաստանը հաճախակի համագործակցություններ է կազմակերպում այլ երկրների հետ, որի ընթացքում Հայերեն Վիքիպեդիայում ստեղծվում կամ բարելավվում են այդ երկրի մասին հոդվածներ, իսկ վերջինս էլ գրում է Հայաստանի մասին հոդվածներ: Մարտի 1-ից մեկնարկել է «Հայ-նորվեգացի կանանց միամսյակ» նախագիծը, որը նպատակ ունի բարելավել կամ ստեղծել հայ և նորվեգացի կանանց մասին հոդվածներ։ Նախագիծը մշակել են Վիքիմեդիա Հայաստանը և Վիքիմեդիա Նորվեգիան։ Նորվեգացի խմբագիրները խմբագրելու են հայ կանանց մասին հոդվածները՝ Նորվեգերեն Վիքիպեդիայում, իսկ հայ խմբագիրները՝ նորվեգացի կանանց մասին՝ Հայերեն Վիքիպեդիայում։

Նախագիծը տևելու է մարտի 1-31-ը։ Նախագծի արդյունքները ամփոփվելու են ավարտից հետո, հաղթողները ստանալու են խորհրդանշական նվերներ Վիքիմեդիա Հայաստանի և Վիքիմեդիա Նորվեգիայի կողմից։

Կարինե Արզումանյան
03.03.2018, 22:10
Շնորհակալություն տեղեկությունների համար, կփորձեմ մասնակցել այդ նախագծին:

Արևիկ Ոսկանյան
03.03.2018, 22:12
Շնորհակալություն տեղեկությունների համար, կփորձեմ մասնակցել այդ նախագծին:

Հարցերի դեպքում կարող եք գրել, մեծ սիրով կօգնեմ:

Արևիկ Ոսկանյան
03.03.2018, 22:17
https://hy.wikipedia.org/wiki/%D5%8E%D5%AB%D6%84%D5%AB%D5%BA%D5%A5%D5%A4%D5%AB%D5%A1:%D5%80%D5%A1%D5%B4%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A1%D5%AF%D6%81%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B 8%D6%82%D5%B6/%D5%80%D5%A1%D5%B5-%D5%B6%D5%B8%D6%80%D5%BE%D5%A5%D5%A3%D5%A1%D6%81%D5%AB_%D5%AF%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B6%D6%81_%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A3%D5%AB%D5%AE/%D4%B1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%A1%D6%80%D5%AF%D5%BE%D5%B8%D5%B2_%D6%81%D5%B8%D6%82%D6%81%D5%A1%D5%AF Այս էջում առաջարկվում է Նորվեգիայի մասին ստեղծվող հոդվածների ցանկը, որոնք կարելի է թարգմանել Ռուսերեն, Անգլերեն և այլ Վիքիպեդիաների համապատասխան հոդվածներից: Սակայն խմբագիրները կարող են գրել իրենց նախընտրած հոդվածը Նորվեգիայի մասին (տվյալ ցանկից դուրս):

3 օրվա ընթացքում նախագծի շրջանակներում ստեղծվել է ավելի քան 60 հոդված:

Գևորգյան Աննա
03.03.2018, 22:17
Ես ինքս մասնակցել եմ «Վիքին սիրում է հուշարձաններ» մրցույթին, բեռնելով մի շարք պատմական հուշարձանների լուսանկարներ

Արևիկ Ոսկանյան
03.03.2018, 22:23
Ես ինքս մասնակցել եմ «Վիքին սիրում է հուշարձաններ» մրցույթին, բեռնելով մի շարք պատմական հուշարձանների լուսանկարներ

Այո, Վիքիպեդիան տարբեր խմբագիրների շնորհիվ է զարգանում: «Վիքին սիրում է հուշարձաններ» մրցույթի շնորհիվ Վիքիպահեստը համալրվել է հուշարձանների հազարավոր նկարներով, որոնց մասին շարունակվում են գրվել և բարելավվել հոդվածներ:

Արևիկ Ոսկանյան
03.03.2018, 22:25
«Վիքին սիրում է հուշարձաններ» մրցույթը միջազգային նախագիծ է, որին Հայաստանը միշտ ներկայանում է ըստ պատշաճի և գրավում բարձր հորիզոնականներ:

Արևիկ Ոսկանյան
04.03.2018, 21:14
Հայերեն Վիքիպեդիայի ընտրյալ հոդվածների շարքը համալրվել է ևս մեկ հոդված (թվով 45-րդը), որը պատմում է նիդերլանդացի (ֆլամանդացի) գեղանկարիչ, բարոկկոյի արվեստի հիմնադիրներից մեկի, դիվանագետ, կոլեկցիոներ Պիտեր Պաուլ Ռուբենսի մասին (1577-1640 թվականներ): Հոդվածն ստեղծվել է 2008 թվականին և բարելավվել «Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված» արշավի շրջանակներում:

«Ընտրյալ հոդվածը» պետք է գրված լինի գրագետ, փաստացի ու հավաստի, անաչառ և ունենա անհրաժեշտ ծավալ։ Ընտրյալ հոդված դառնալու համար նախ հոդվածն առաջադրվում է խմբագիրներից մեկի կողմից, ապա անցնում է գնահատման և քվեարկության փուլերը: Եթե քվեարկության ընթացքում հավաքում է 6 «կողմ» ձայն, ընդ որում դրանք կազմում են ձայների 75%-ը, ապա հոդվածը ճանաչվում է «Ընտրյալ հոդված»:

Անահիտ Բաղդասարյան
05.03.2018, 00:27
Արդյո՞ք միայն տարբեր տեղեկություններ գտնելու համար Վիքիպեդիայից օգտվելը կարելի է համարել գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձեռքբերման միջոց։ Շնորհակալութուն։

Հարգելի մասնակից, տարբեր գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձեռքբերման համար ոչ միայն պետք է վիքիպեդիայում տեղեկություններ գտնել, այլև խմբագրել վիքիպեդիան: Շնորհակալություն:

Արևիկ Ոսկանյան
05.03.2018, 22:19
Հարգելի մասնակից, տարբեր գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձեռքբերման համար ոչ միայն պետք է վիքիպեդիայում տեղեկություններ գտնել, այլև խմբագրել վիքիպեդիան: Շնորհակալություն:

Այո, եթե տեղեկություններ փնտրելով ու կարդալով մարդը լրացնում է իր գիտելիքների պաշարը, ընդլայնում մտահորիզոնը, ապա վիքինախագծերում խմբագրելով դրա հետ մեկտեղ զարգացնում է մտքերը գրավոր շարադրելու, թարգմանչական և այլ կարողությունները:

Արևիկ Ոսկանյան
05.03.2018, 22:49
Հայերեն Վիքիպեդիայի գլխավոր էջն ունի «Այսօրը պատմության մեջ», որտեղ ներկայացվում են տարբեր տարիներին այդ օրը կատարված իրադարձությունների մասին: Այսօր այդ էջում տեղ են գտել հետևյալ դեպքերը.
4528

Իսկ «Գիտե՞ք, որ...» բաժնում ներկայացվում են հետաքրքիր տեղեկություններ տարբեր բնագավառներից:
4529

Օրինակ՝ այսօր այդ բաժնում տեղ է գտել հետևյալ տեղեկությունը. «...շամպայնի և փրփրուն այլ գինիների շշերի խցանը պահող ոլորած մետաղալարն ունի անուն՝ մյուզլե»։

Արևիկ Ոսկանյան
05.03.2018, 22:58
Ինչպես արդեն նշվել է, Վիքիպեդիան շարժվում է ժամանակին համընթաց, աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն ու իրադարձություններն անմիջապես ներկայացվում են այնտեղ: Հայերեն Վիքիպեդիայի գլխավոր էջի «Նորություններ» բաժնում ամեն շաբաթ ներկայացվում են աշխարհում տեղի ունեցող վերջին կարևոր իրադարձությունները։

4530

Պետրոսյան Անահիտ
07.03.2018, 11:11
Բարի օր, հարգելի Արևիկ Ոսկանյան, շնորհակալություն նման քննարկում բացելու համար։ Շատ հետաքրքրիր է կարդալ այդպիսի մանրամասներ Վիքիպեդիայի մասին, որը դարձել է մեր կյանքի անբաժանելի մասը։ Իսկ ինչպե՞ս կարելի է իմանալ, թե ովքեր են խմբագրում տարբեր հոդվածներ։

Արևիկ Ոսկանյան
07.03.2018, 21:32

Բարի՛ երեկո, հարգելի՛ Անահիտ Պետրոսյան, Վիքիպեդիայում և մյուս վիքինախագծերում մենք չենք կարող իմանալ խմբագրի իսկական անունը և ազգանունը, որովհետև նրանք ներկայանում են իրենց մասնակցային անուններով կամ էլ առանց գրանցման: Որպեսզի իմանանաք, թե ով է գրել տվյալ հոդվածը, պետք է նայենք «Դիտել պատմությունը» բաժինը, որտեղից պարզ է դառնում ինչպես հոդվածն ստեղծողը, այնպես էլ այնտեղ խմբագրումներ կատարած անձինք:

Արևիկ Ոսկանյան
07.03.2018, 21:40
Վիքիպեդիայում կա «Վերջին փոփոխություններ» բաժինը, որտեղ կարելի է հետևել կատարված վերջին փոփոխություններին, այսինքն՝ տվյալ պահին ովքեր են խմբագրումներ կատարում և որ հոդվածներում:
4594
4595

Պետրոսյան Անահիտ
10.03.2018, 23:19
Բարի՛ երեկո, հարգելի՛ Անահիտ Պետրոսյան, Վիքիպեդիայում և մյուս վիքինախագծերում մենք չենք կարող իմանալ խմբագրի իսկական անունը և ազգանունը, որովհետև նրանք ներկայանում են իրենց մասնակցային անուններով կամ էլ առանց գրանցման: Որպեսզի իմանանաք, թե ով է գրել տվյալ հոդվածը, պետք է նայենք «Դիտել պատմությունը» բաժինը, որտեղից պարզ է դառնում ինչպես հոդվածն ստեղծողը, այնպես էլ այնտեղ խմբագրումներ կատարած անձինք:
Շատ շնորհակալ եմ սպառիչ պատասխանի համար, իսկ ինչպե՞ս կարող եմ գրանցվել։

Արևիկ Ոսկանյան
10.03.2018, 23:44
Շատ շնորհակալ եմ սպառիչ պատասխանի համար, իսկ ինչպե՞ս կարող եմ գրանցվել։

Գրանցվելու համար պետք է սեղմել էջի վերևի աջ անկյունի «Ստեղծել մասնակցային հաշիվ» կոճակին և լրացնել համապատասխան տողերը։ Հարցերի դեպքում կարող եք գրել։

Արևիկ Ոսկանյան
11.03.2018, 22:03
Հայերեն Վիքիպեդիայի կառուցումն սկսվել է 2005 թվականի փետրվարին։ Այս պահին հայերեն կայքում կա 238 526 հոդված։ Վիքիպեդիա նախագծում ներկայումս կան 270 այլալեզու էջեր, որոնցից հոդվածներով առավել հարուստ կայքերը թվարկված են ստորև․

• Ավելի քան 3,400,000 հոդված՝ English/(անգլերեն)

• Ավելի քան 1,100,000 հոդված՝ Deutsch/(գերմաներեն)

• Ավելի քան 1,000,000 հոդված՝ Français/(ֆրանսերեն)

Արևիկ Ոսկանյան
12.03.2018, 21:26
Այսօր Վիքիքաղվածքում օրվա քաղվածք է ընտրվել Ջեկ Լոնդոնի հետևյալ միտքը. «Սովորեցեք ընթերցանության նյութ ընտրել խնամքով, սովորեցեք սահուն կարդալ՝ յուրացնելով հիմնականը»:

Արևիկ Ոսկանյան
12.03.2018, 21:32
Հայերեն Վիքիպեդիայի մարտի 12-ի օրվա հոդվածը պատմում է Բարձր Վերածննդի իտալացի նկարիչ, գրաֆիկ և ճարտարապետ Ռաֆայել Սանտիի մասին, որը, կյանքին հրաժեշտ տալով 37 տարեկանում, թողել է մեծ քանակությամբ աշխատանքներ։ Դրանցից շատերը կարելի է տեսնել Վատիկանի պալատում, որտեղ Ռաֆայելի ֆրեսկոյով սենյակները կենտրոնական տեղ են զբաղեցնում նրա կարիերայում։ Ամենալայն ճանաչում ունեցող աշխատանքը «Աթենական դպրոցն» է:Նրա մարմարե սարկոֆագի վրա Պիետրո Բեմբոն գրել է. «Այստեղ թաղված է այն հայտնի Ռաֆայելը, ում կենդանության օրոք բնությունը վախենում էր, որ նա ապրում է, իսկ մահվանից հետո՝ որ նա մահացել է»:

Արևիկ Ոսկանյան
12.03.2018, 21:40
«Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված» արշավի շրջանակներում բարելավվել է «Օլիմպիական խաղեր» հոդվածը:

Օլիմպիական նշանաբանը՝ Citius, Altius, Fortius, որ լատիներենից թարգմանաբար նշանակում է «Արագ, բարձր, ուժեղ», առաջարկվել է Պիեռ դը Կուբերտենի կողմից 1894 թվականին և պաշտոնապես ընդունվել է 1924 թվականին։ Նշանաբանը հորինել է Կուբերտենի ընկերը՝ դոմինիկյան վանական Հենրի Դիդոնը 1891 թվականի Փարիզի երիտասարդական ժողովի համար։

Կուբերտենի օլիմպիական գաղափարներն արտահայտվել են Օլիմպիական հանգանակում. «Օլիմպիական խաղերում ամենակարևորը ոչ թե հաղթանակն է, այլ մասնակցությունը, ինչպես ամենակարևորը կյանքում ոչ թե հաղթատոնն է, այլ պայքարը։ Ամենաէականը ոչ թե նվաճելն է, այլ լավ պայքարելը»։

Հոդվածը կարող եք գտնել էլեկտրոնային հետևյալ հասցեով.
https://hy.wikipedia.org/wiki/%D5%95%D5%AC%D5%AB%D5%B4%D5%BA%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%AD%D5%A1%D5%B2%D5%A5%D6%80#%D4%BD%D5%B8%D6%80%D5%B0%D6%80%D5%A4%D5%A1%D5%B6%D5%AB%D5% B7%D5%B6%D5%A5%D6%80

Արևիկ Ոսկանյան
13.03.2018, 21:17
Ինչպես կարելի՞ է միանալ արշավին։ Էլի ճամբարներ լինելո՞ւ են։

Հարգելի՛ Մարինե Տ-յան, տեղեկացնեմ, որ մարտի 23-25-ը Ծաղկաձորում անց է կացվելու «Վիքին սիրում է գիտություն» երկօրյակը։ Երկօրյակին կարող են մասնակցել Վիքիպեդիայում խմբագրման փորձ ունեցող և 18 տարեկանից բարձր խմբագիրները, այդ թվում՝ «Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված» արշավի մասնակիցները։ Եթե արդեն սկսել եք խմբագրել, ապա կարող եք միանալ:

Քրիստինե.
13.03.2018, 22:03
Ես մոտ մեկ տարի է, ինչ խմբագրում եմ Հայերեն Վիքիպեդիայում ու Վիքիբառարանում և պետք է ասեմ, որ այս մեկ տարվա ընթացքում բարելավվել է ռուսերենի իմ իմացությունը (հոդվածները հիմնականում թարգմանում եմ Ռուսերեն Վիքիպեդիայից): Բացի այդ, հոդվածներ գրելուն զուգընթաց ես ձեռք եմ բերել բազմաթիվ գիտելիքներ, իմացել բազմաթիվ հետաքրքիր փաստեր՝ ընդլայնելով ճանաչողական մտահորիզոնս:

Քրիստինե.
13.03.2018, 22:09
Քանի որ քննարկման մասնակիցներին շատ են հետաքրքրում Վիքիմեդիա Հայաստանի կազմակերպած միջոցառումները, տեղեկացնեմ, որ մարտի 16-ին Wikimedia Armenia-ի գրասենյակում կազմակերպվելու է մեդիագրագիտության քննարկում, որին մասնակցելու է նաև Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (Media Initiatives Center) մեդիագրագիտության փորձագետ։

Արևիկ Ոսկանյան
14.03.2018, 23:09
Վիքիպեդիան ունի նաև ազգապահպանման, լեզվի պահպանման գործառույթ: Դրա վառ ապացույցն է Արևմտահայերեն Վիքիպեդիան (Արեւմտահայերէն Ուիքիփետիա): Քանի որ արևմտահայերենով խոսում է սփյուռքահայության մեծ մասը, այդ պատճառով էլ ձեռնարկվել է Արևմտահայերեն Վիքիպեդիայի նախագիծը՝ նպատակ ունենալով մեր մշակութային արժեքները հանրությանը տրամադրելու արևմտահայերենով և, որ ամենակարևորն է, նպաստելու արևմտահայերենի պահպանմանը:

Անահիտ Բաղդասարյան
14.03.2018, 23:27
«Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված» արշավի շրջանակներում բարելավվել է «Օլիմպիական խաղեր» հոդվածը:

Օլիմպիական նշանաբանը՝ Citius, Altius, Fortius, որ լատիներենից թարգմանաբար նշանակում է «Արագ, բարձր, ուժեղ», առաջարկվել է Պիեռ դը Կուբերտենի կողմից 1894 թվականին և պաշտոնապես ընդունվել է 1924 թվականին։ Նշանաբանը հորինել է Կուբերտենի ընկերը՝ դոմինիկյան վանական Հենրի Դիդոնը 1891 թվականի Փարիզի երիտասարդական ժողովի համար։

Կուբերտենի օլիմպիական գաղափարներն արտահայտվել են Օլիմպիական հանգանակում. «Օլիմպիական խաղերում ամենակարևորը ոչ թե հաղթանակն է, այլ մասնակցությունը, ինչպես ամենակարևորը կյանքում ոչ թե հաղթատոնն է, այլ պայքարը։ Ամենաէականը ոչ թե նվաճելն է, այլ լավ պայքարելը»։

Հոդվածը կարող եք գտնել էլեկտրոնային հետևյալ հասցեով.
https://hy.wikipedia.org/wiki/%D5%95%D5%AC%D5%AB%D5%B4%D5%BA%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%AD%D5%A1%D5%B2%D5%A5%D6%80#%D4%BD%D5%B8%D6%80%D5%B0%D6%80%D5%A4%D5%A1%D5%B6%D5%AB%D5% B7%D5%B6%D5%A5%D6%80

<<Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված>> նախագծի շրջանակներում ստեղծվել է <<Քաղաքակրթություն>> հոդվածը, որն ունի մոտ 64000 բայթ ծավալ և ներկայացնում է քաղաքակրթությունների ձևավորումն ու զարգացումը հասարակական տարբեր ֆորմացիաներում: Ներկայացված են քաղաքակրթության վերաբերյալ տարբեր հայեցակետեր, ճարտարապետական տարբեր լուծումներով կառույցներ, քաղաքակրթությունների անկման նախադրյալներն ու պատճառները: Թարգմանությունը կատարվել է անգլերեն լեզվից և իրենից ներկայացնում է , իմ կարծիքով, շատ հետաքրքիր հոդված: Այն որպես օրվա հոդված է դրվել մարտի 7-ին: Եթե ցանկանում եք կարդալ, ահա հղումըhttps://hy.wikipedia.org/wiki/%D5%94%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%AF%D6%80%D5%A9%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6

Անահիտ Բաղդասարյան
14.03.2018, 23:33
Այսօր Վիքիքաղվածքում օրվա քաղվածք է ընտրվել Ջեկ Լոնդոնի հետևյալ միտքը. «Սովորեցեք ընթերցանության նյութ ընտրել խնամքով, սովորեցեք սահուն կարդալ՝ յուրացնելով հիմնականը»:

Վիքիքաղվածքը հետաքրքիր մտքերի, թևավոր խոսքերի, ասույթների հարուստ հավաքածու ներառող վիքինախագիծ է: Կարող եք այնտեղ գտնել ձեզ հետաքրքրող շատ հասկացությունների վերաբերյալ քաղվածքներ: Իսկ եթե ինքներդ եք ուզում քաղվածքներ տեղադրել, կարող եք անել. բոլորովին էլ դժվար չէ: Անհրաժեշտության դեպքում այդ հարցում կարող եմ ինքս օգնել:

Գարիկ
15.03.2018, 15:34
<<Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված>> նախագծի շրջանակներում ստեղծվել է <<Քաղաքակրթություն>> հոդվածը, որն ունի մոտ 64000 բայթ ծավալ և ներկայացնում է քաղաքակրթությունների ձևավորումն ու զարգացումը հասարակական տարբեր ֆորմացիաներում: Ներկայացված են քաղաքակրթության վերաբերյալ տարբեր հայեցակետեր, ճարտարապետական տարբեր լուծումներով կառույցներ, քաղաքակրթությունների անկման նախադրյալներն ու պատճառները:

Շնորհակալություն, հարգելի՛ Անահիտ, շատ հետաքրքիր հոդված է։

Գարիկ
15.03.2018, 15:36
Հարգելի՛ Արևիկ, ո՞ր հոդվածն է համարվում կարևորագույն։ Ո՞վ է որոշում, թե որ հոդվածն է ավելի կարևոր, որը՝ ոչ այնքան։

Արևիկ Ոսկանյան
15.03.2018, 18:27
<<Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված>> նախագծի շրջանակներում ստեղծվել է <<Քաղաքակրթություն>> հոդվածը, որն ունի մոտ 64000 բայթ ծավալ և ներկայացնում է քաղաքակրթությունների ձևավորումն ու զարգացումը հասարակական տարբեր ֆորմացիաներում: Ներկայացված են քաղաքակրթության վերաբերյալ տարբեր հայեցակետեր, ճարտարապետական տարբեր լուծումներով կառույցներ, քաղաքակրթությունների անկման նախադրյալներն ու պատճառները: Թարգմանությունը կատարվել է անգլերեն լեզվից և իրենից ներկայացնում է , իմ կարծիքով, շատ հետաքրքիր հոդված: Այն որպես օրվա հոդված է դրվել մարտի 7-ին: Եթե ցանկանում եք կարդալ, ահա հղումըhttps://hy.wikipedia.org/wiki/%D5%94%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%AF%D6%80%D5%A9%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6

Հարգելի՛ Անահիտ Բաղդասարյան, շնորհակալություն քննարկմանն ակտիվորեն մասնակցելու և Հայերեն Վիքիպեդիայի զարգացման գործում Ձեր ունեցած ներդրումների համար:

Արևիկ Ոսկանյան
15.03.2018, 18:32
Վիքիքաղվածքը հետաքրքիր մտքերի, թևավոր խոսքերի, ասույթների հարուստ հավաքածու ներառող վիքինախագիծ է: Կարող եք այնտեղ գտնել ձեզ հետաքրքրող շատ հասկացությունների վերաբերյալ քաղվածքներ: Իսկ եթե ինքներդ եք ուզում քաղվածքներ տեղադրել, կարող եք անել. բոլորովին էլ դժվար չէ: Անհրաժեշտության դեպքում այդ հարցում կարող եմ ինքս օգնել:

Ձեր գրածին ավելացնեմ նաև, որ սկսնակ խմբագրողները կարող են օգտվել հետևյալ հղումով տրված օգնության էջից.
https://hy.wikiquote.org/wiki/%D5%95%D5%A3%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6:%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D6%81%D5%A1%D5%B6%D5%AF

Արևիկ Ոսկանյան
16.03.2018, 20:15
Հարգելի՛ Արևիկ, ո՞ր հոդվածն է համարվում կարևորագույն։ Ո՞վ է որոշում, թե որ հոդվածն է ավելի կարևոր, որը՝ ոչ այնքան։

Հարգելի՛ Գարիկ, այդ հոդվածներն առաջատար Վիքիպեդիաներում առկա որակյալ 1000 կարևորագույն հոդվածներն են: Դրանք տարբեր բնագավառների հիմնական թեմաներն են:

Անահիտ Բաղդասարյան
16.03.2018, 22:11
Շնորհակալություն, հարգելի՛ Անահիտ, շատ հետաքրքիր հոդված է։

Շնորհակալություն, Գարիկ ջան, որ կարդացել ես:

Արևիկ Ոսկանյան
16.03.2018, 23:32
Հայերեն Վիքիպեդիայի ընտրյալ հոդվածների շարքը համալրվել է ևս մեկ հոդվածով (թվով 46-րդը), որը պատմում է ԽՍՀՄ կուսակցական և այլ մարմինների կողմից տեղեկատվության բովանդակության և տարածման վերահսկման՝ գրաքննության մասին («Գրաքննությունը ԽՍՀՄ-ում»): Հոդվածը կարող եք կարդալ հետևյալ հղումով.
https://hy.wikipedia.org/wiki/%D4%B3%D6%80%D5%A1%D6%84%D5%B6%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8_%D4%BD%D5%8D%D5%80%D5%84-%D5%B8%D6%82%D5%B4

Հոդվածը բարելավվել է «Շաբաթը մեկ հոդված» արշավի շրջանակներում:

Արևիկ Ոսկանյան
17.03.2018, 21:01
«Շաբաթը մեկ հոդված» արշավն անձնական մարտահրավեր է, որն ընդունող մասնակիցը պարտավորվում է յուրաքանչյուր շաբաթ առնվազն մեկ ընդարձակ հոդված գրել կամ էապես բարելավել գոնե մեկ թերի հոդված։ Շաբաթական մեկ որակյալ և լիարժեք հոդված ստեղծելով կամ բարելավելով օրեցօր մեր մասնագիտական, և ոչ միայն, հմտությունները կզարգանան, իսկ Հայերեն Վիքիպեդիան կհամալրվի որակյալ և պահանջված հոդվածներով։

Արևիկ Ոսկանյան
17.03.2018, 21:02
Հայտնի է, որ Վիքիպեդիայում ներդրում կատարելը երկակի օգտակար է․ հարստացնելով Վիքիպեդիան՝ թե՛ սերունդներին ենք փոխանցում մեր պատմությունը, մշակույթը ու յուրաքանչյուրին հասանելի կրթական ռեսուրսներ ենք ստեղծում և՛ թե ինքներս ենք բազմակողմանի զարգանում և մասնագիտանում մեր բնագավառներում։ Որպեսզի Վիքիպեդիա խմբագրելն առավելագույնս արդյունավետ լինի Վիքիպեդիայի հարստացման և հատկապես մեր մասնագիտական վերելքի տեսանկյունից, այն պետք է շարունակական բնույթ կրի։ Դրան էլ ուղղված է «Շաբաթը մեկ հոդված» մարտահրավերը:

Արևիկ Ոսկանյան
18.03.2018, 19:29
Հայերեն Վիքիպեդիայում ստեղծվել է «Մոլորակի շուրջը» նախագիծը, որի նպատակը Հայերեն Վիքիպեդիայում աշխարհի պետությունների թեմատիկաների (աշխարհագրություն, պատմություն, մշակույթ, գիտություն և այլն) զարգացումն է: Ընտրված երկրի թեմատիկայի զարգացման համար տրամադրվում է մեկ ամիս ժամանակահատված:

Մարտի 10-ից մինչև ապրիլի 10-ը «Մոլորակի շուրջը» նախագծի շրջանակներում զարգացվելու է Ուկրաինայի թեմատիկան:

Կիմա Օհանջանյան
19.03.2018, 18:06

Ավելացնեմ նաև, որ մարտի 10-ին սկսվել է «Մոլորակի շուրջ» նախագծի հինգերոդ միամսյակը: Մինչ այդ հոդվածներ են գրվել ու բարելավվել Վրաստանի, Իսպանիայի, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության, Իրանի մասին: Ընդհանուր առմամբ ստեղծվել է 343 հոդված:

Կիմա Օհանջանյան
19.03.2018, 18:08
Ուկրաինայի մասին հոդվածների ցանկեր կարելի է գտնել նախագծի հետևյալ ենթաէջում.
https://hy.wikipedia.org/wiki/%D5%8E%D5%AB%D6%84%D5%AB%D5%BA%D5%A5%D5%A4%D5%AB%D5%A1:%D5%84%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%A1%D5%AF%D5%AB_%D5%B7%D5%B8%D6%82%D6%80%D5%BB%D5%A8/%D5%88%D6%82%D5%AF%D6%80%D5%A1%D5%AB%D5%B6%D5%A1

Արևիկ Ոսկանյան
20.03.2018, 20:21

«Մոլորակի շուրջը» նախագծում վավեր են համարվում նաև տվյալ թեմային առնչվող այն հոդվածները, որոնք ցանկում տեղ չեն գտել:

Արևիկ Ոսկանյան
20.03.2018, 20:24
Մարտի 21-ից մեկնարկում է CEE Spring 2018 մրցույթը, որը տևել է մինչև մայիսի 31-ը: Երեք ամսվա ընթացքում ստեղծվելու և բարելավվելու են հոդվածներ Արևելյան Եվրոպայի երկրների մասին։ Հոդվածները կառաջարկվեն շրջանի տարբեր լեզուներով Վիքիպեդիաների կողմից: Մրցույթին մասնակցելու են մեկ տասնյակից ավելի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների վիքիհամայնքներ։ Սա կնպաստի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի վիքիհամայնքների կապերի սերտեցմանը, միմյանց մասին իրազեկության բարձրացմանը։

Գայանե**
21.03.2018, 15:33
Նախագծի ընթացքում կարելի է գրել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի հետ կապված ցանկացած հանրագիտարանային նյութի մասին։ Թեման կարող է վերաբերել խոհանոցին, արվեստին, քաղաքականությանը և այլն։ Յուրաքանչյուր վիքիպեդիա առաջադրել է իրեն ներկայացնող և կարևոր հոդվածների ցանկ, որը գտնվում է նախագծի գլխավոր էջում։

Գարիկ
21.03.2018, 19:29
Մարտի 21-ից մեկնարկում է CEE Spring 2018 մրցույթը, որը տևել է մինչև մայիսի 31-ը: Երեք ամսվա ընթացքում ստեղծվելու և բարելավվելու են հոդվածներ Արևելյան Եվրոպայի երկրների մասին։ Հոդվածները կառաջարկվեն շրջանի տարբեր լեզուներով Վիքիպեդիաների կողմից: Մրցույթին մասնակցելու են մեկ տասնյակից ավելի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների վիքիհամայնքներ։ Սա կնպաստի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի վիքիհամայնքների կապերի սերտեցմանը, միմյանց մասին իրազեկության բարձրացմանը։

Իսկ այս մրցույթի հաղթողներին մրցանակ տրվո՞ւմ է, և ինչպե՞ս են որոշում հաղթողներին:

Արևիկ Ոսկանյան
21.03.2018, 19:46
Հարգելի՛ Գարիկ, մրցույթի հաղթողներն ընտրվում են ըստ ստեղծած հոդվածների քանակի և որակի։ Հաշվվում են համագործակցության համապատասխան էջում դրված և ստորագրված հոդվածները։
https://hy.wikipedia.org/wiki/%D5%8E%D5%AB%D6%84%D5%AB%D5%BA%D5%A5%D5%A4%D5%AB%D5%A1:CEE_Spring_2018/%D5%8D%D5%BF%D5%A5%D5%B2%D5%AE%D5%BE%D5%A1%D5%AE_%D5%B0%D5%B8%D5%A4%D5%BE%D5%A1%D5%AE%D5%B6%D5%A5%D6%80
Հաղթողներին տրվում են մրցանակներ:

Արևիկ Ոսկանյան
21.03.2018, 19:48
CEE Spring 2018 մրցույթի գաղափարը ծագել է 2014 թվականի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի Վիքիմեդիա հիմնադրամի մասնաճյուղերի հավաքի ժամանակ։ Կազմակերպիչները բոլոր Վիքիմեդիա Հիմնադրամի մասնաճյուղերն են։

Արևիկ Ոսկանյան
21.03.2018, 19:51
CEE Spring 2018 մրցույթի էջը Հայերեն Վիքիպեդիայում.
https://hy.wikipedia.org/wiki/%D5%8E%D5%AB%D6%84%D5%AB%D5%BA%D5%A5%D5%A4%D5%AB%D5%A1:CEE_Spring_2018
5050

Հասմիկ+
21.03.2018, 20:07
Իսկ այս մրցույթի հաղթողներին մրցանակ տրվո՞ւմ է, և ինչպե՞ս են որոշում հաղթողներին:

Ես ինքս անցած տարի մասնակցել եմ այս նախագծին և կարծում եմ, որ այստեղ կարևորը ոչ թե մրցանակն է, այլ հոդվածների ստեղծման ընթացքում տեղեկությունների ձեռքբերումը:

Արևիկ Ոսկանյան
22.03.2018, 19:46
«Վիքիմեդիա Հայաստան» հանրագիտարանային գիտելիքների տարածմանն աջակցող գիտակրթական հասարակական կազմակերպությունը համախմբել է տարբեր տարիքի ու մասնագիտության կամավորների, որոնք ջանք չեն խնայում հայերեն հոդվածներ գրել, խմբագրել արդեն եղածների սխալներն ու վրիպումները: Նրանց շնորհիվ հայերեն Վիքիպեդիան համաշխարհային մեծ ընտանիքի լիիրավ անդամներից է դարձել, հոդվածների թվով՝ 34-րդը:

Տեսանյութ Վիքիմեդիա Հայաստանի և Հայերեն Վիքիպեդիայի, ինչպես նաև նրա խմբագիրների մասին.
https://www.youtube.com/watch?v=GZ9Evw2wTNU

Կարինե Արզումանյան
23.03.2018, 20:24
Հայերեն Վիքիպեդիայում ավելի շատ ի՞նչ թեմաներով հոդվածներ են գրվել CEE Spring մրցույթի շրջանակներում, կա՞ ինչ-որ վիճակագրություն:

Արևիկ Ոսկանյան
23.03.2018, 20:41
Հայերեն Վիքիպեդիայում ավելի շատ ի՞նչ թեմաներով հոդվածներ են գրվել CEE Spring մրցույթի շրջանակներում, կա՞ ինչ-որ վիճակագրություն:

Մրցույթի շրջանակներում ամենաշատ հոդվածները գրվել են կանանց մասին:

Արևիկ Ոսկանյան
23.03.2018, 20:43
CEE Spring 2018 մրցույթի շրջանակներում մինչև մարտի 23-ը գրված հոդվածների թեմաները կարելի է տեսնել ստորև բերված նկարում.
5092

Կարինե Արզումանյան
23.03.2018, 20:45
Մրցույթի շրջանակներում ամենաշատ հոդվածները գրվել են կանանց մասին:

Շնորհակալություն արագ պատասխանելու համար:

Արևիկ Ոսկանյան
24.03.2018, 14:24
Վիքիմեդիա Հայաստանի կազմակերպած ևս մեկ միջոցառման մասին.

Մարտի 23-ին Ծաղկաձորում մեկնարկել է «Վիքին սիրում է գիտություն» երկօրյակը, որն անցկացվում է «Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված» արշավի շրջանակներում, և նպատակն է 1000 կարևորագույն հոդվածների բարելավումը:

Արևիկ Ոսկանյան
24.03.2018, 14:32
Հայերեն Վիքիպեդիայի ընտրյալ հոդվածների շարքը համալրվել է ևս մեկ հոդվածով, որը պատմում է 19-րդ դարի բրիտանացի (ծագումով՝ շոտլանդացի) ֆիզիկոս, մաթեմատիկոս, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1861), ժամանակակից դասական էլեկտրադինամիկայի (Մաքսվելի հավասարումներ) հիմնադիր Ջեյմս Մաքսվելի մասին: Վերջինս ֆիզիկա է ներմուծել խոտորման հոսանքի և էլեկտրամագնիսական դաշտի գաղափարները, իր տեսությունից ստացել է մի շարք հետևություններ (կանխատեսել է էլեկտրամագնիսական ճառագայթումը, լույսի էլեկտրամագնիսական բնույթը, լույսի ճնշումը և այլն)։

Հոդվածը բարելավվել է «Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված» արշավի շրջանակներում:

Արևիկ Ոսկանյան
25.03.2018, 20:28
CEE spring 2018 մրցույթի վիճակագրությունը ըստ խմբագիրների ընտրած թեմաների (մարտի 25-ի դրությամբ).
5132

Կիմա Օհանջանյան
25.03.2018, 22:15
Հարգելի՛ Արևիկ, կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել մանրամասն տեղեկությունների համար:

Կիմա Օհանջանյան
25.03.2018, 22:16
CEE spring 2018 մրցույթի վիճակագրությունը ըստ խմբագիրների ընտրած թեմաների (մարտի 25-ի դրությամբ).
5132

Ավելացնեմ, որ մարտի 21-ից մինչև մարտի 25-ը հոդվածներ գրվում են Բելառուսի և Մակեդոնիայի մասին, իսկ վաղվանից գրվելու են Սերբիայի Հանրապետության, Լիտվայի, Հայաստանի մասին:

Արևիկ Ոսկանյան
26.03.2018, 20:56
Աթինա Բոյաջին հարավսլավացի լողորդ է, ով 1969 թվականին լողալով հաջողությամբ անցել է Լա Մանշը: Այսպիսով, նա դարձել է առաջին հարավսլավացի կինը, ով լողալով անցել է նեղուցը: Հայրենակիցները նրան տվել են «Օհրիդի դելֆին», քանի որ ծնվել էր Մակեդոնիայի Օհրիդ քաղաքում: Բոյաջին դարձել է լողի ազգային և միջազգային նշանակության մրցությունների հաղթող: Բացի այդ, Աթինա Բոյաջին դարձել է սոցիալիստական ճամբարի առաջին կինը, ով լողալով անցել է Լա Մանշի նեղուցը:

Աթինա Բոյաջիի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ Վիքիպեդիայի համանուն հոդվածում.
https://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D5%A9%D5%AB%D5%B6%D5%A1_%D4%B2%D5%B8%D5%B5%D5%A1%D5%BB%D5%AB

Արևիկ Ոսկանյան
26.03.2018, 20:58
Ժպիտի շքանշանը միջազգային կարգի շքանշան, որն ի սկզբանե տրվում էր միայն Լեհաստանում։ Այս շքանշանով պարգևատրվում են հայտնի մարդիկ, որոնք երեխաներին ժպիտներ և ուրախություն են պարգևում։ Այդ մարդկանց շարքին կարող են դասվել բժիշկները, գրողները, մանկավարժական գործունեություն ծավալողները, երաժիշտները, հայտնի քաղաքական գործիչները և կրոնական գործիչները։

Ավելի մանրամասն «Ժպիտի շքանշան» հոդվածում.
https://hy.wikipedia.org/wiki/%D4%BA%D5%BA%D5%AB%D5%BF%D5%AB_%D5%B7%D6%84%D5%A1%D5%B6%D5%B7%D5%A1%D5%B6

Արևիկ Ոսկանյան
27.03.2018, 18:58
Տեղյա՞կ եք, որ ներկայում աշխարհում հաշվվում է շուրջ 600 մլն ընտանի կատու, որոնք դասակարգված են շուրջ 200 ցեղատեսակների՝ երկարամորթներից (պարսկական կատու) մինչև մորթուց զուրկ (սֆինքսներ), որոնք ճանաչված և գրանցված են ֆելինոլոգիական կազմակերպությունների կողմից։

2007 թվականի տվյալներով՝ Միացյալ Նահանգներում կատուներն իրենց թվաքանակով երկրորդ տեղն են զբաղեցնում ընտանի կենդանիների շարքում՝ զիջելով քաղցրահամ ջրերի ձկներին։

2010 թվականի տվյալներով՝ կատուները երրորդ ամենաշատ ժողովրդականություն վայելող ընտանի կենդանիներն են Մեծ Բրիտանիայում ձկներից ու շներից հետո և կազմում են շուրջ ութ միլիոն։ Դրանք մարդու կողմից բարձր են գնահատվում նաև կրծողներ և տնային այլ վնասակար կենդանիների որսալու ունակության համար։

Ավելի մանրամասն կարող եք կարդալ հայերեն Վիքիպեդիայի «Կատուներ» հոդվածում, որը բարելավվել է «Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված» արշավի շրջանակներում.
https://hy.wikipedia.org/wiki/%D4%BF%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D6%80

Արևիկ Ոսկանյան
27.03.2018, 18:59
Տեղյա՞կ եք, որ Անգկոր Վատը աշխարհի ամենամեծ կրոնական հուշարձանն է։ Զբաղեցնում է 162․6 հա տարածք։ Նախապես կառուցվել է Քմերական կայսրության օրոք, որպես հինդուիստական տաճար, որը նվիրված էր Վիշնու աստծուն, սակայն աստիճանաբար փոխակերպվել է բուդդիստական տաճարի։

Համարվում է երբևէ ստեղծված ամենամեծ պաշտանմունքային վայրերից, ինչպես նաև աշխարհի կարևորագույն հնագիտական հուշարձաններից մեկը։

Ճարտարապետական առումով տաճարի մեջ միավորված են հինդուիստական տաճար-լեռը և տաճար-ճեմասրահը։ Առաջինը ներկայացնում էր առասպելական Մերու լեռը, որը աստվածների տունն էր, երկրորդը՝ քմերական ճարտարապետության հետագա դրսևորումն է։

https://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D5%B6%D5%A3%D5%AF%D5%B8%D6%80_%D5%8E%D5%A1%D5%BF

Գարիկ
28.03.2018, 17:04
Տեղյա՞կ եք, որ ներկայում աշխարհում հաշվվում է շուրջ 600 մլն ընտանի կատու, որոնք դասակարգված են շուրջ 200 ցեղատեսակների՝ երկարամորթներից (պարսկական կատու) մինչև մորթուց զուրկ (սֆինքսներ), որոնք ճանաչված և գրանցված են ֆելինոլոգիական կազմակերպությունների կողմից։

2007 թվականի տվյալներով՝ Միացյալ Նահանգներում կատուներն իրենց թվաքանակով երկրորդ տեղն են զբաղեցնում ընտանի կենդանիների շարքում՝ զիջելով քաղցրահամ ջրերի ձկներին։

2010 թվականի տվյալներով՝ կատուները երրորդ ամենաշատ ժողովրդականություն վայելող ընտանի կենդանիներն են Մեծ Բրիտանիայում ձկներից ու շներից հետո և կազմում են շուրջ ութ միլիոն։ Դրանք մարդու կողմից բարձր են գնահատվում նաև կրծողներ և տնային այլ վնասակար կենդանիների որսալու ունակության համար։

Ավելի մանրամասն կարող եք կարդալ հայերեն Վիքիպեդիայի «Կատուներ» հոդվածում, որը բարելավվել է «Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված» արշավի շրջանակներում.
https://hy.wikipedia.org/wiki/%D4%BF%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D6%80

Հարգելի՛ Արևիկ, որրտեղի՞ց են վերցված այդ տվյալները։

Արևիկ Ոսկանյան
28.03.2018, 20:04
Հարգելի՛ Արևիկ, որրտեղի՞ց են վերցված այդ տվյալները։

Հարգելի՛ Գարիկ, նշված տեղեկությունները վերցված են Հայերեն Վիքիպեդիայի «Կատուներ» հոդվածից, իսկ թե ինչ աղբյուրներից են օգտվել հոդվածը գրելիս, կարող եք տեսնել նշված հոդվածի «Ծանոթագրություններ» և «Գրականություն» բաժիններում:

Չգրանցված
28.03.2018, 20:18
Հարգելի՛ Արևիկ, ինձ հետաքրքում է այդ հարցը. հոդվածը կարո՞ղ է աղբյուր չունենալ:

Արևիկ Ոսկանյան
29.03.2018, 20:27
Դպրոցահասակ խմբագիրների գրած հոդվածների թեմատիկան բազմազան է՝ սկսած գիտության տարբեր բնագավառներից մինչև իրենց նախասիրությունները:

Լեռնապատի վիքիակումբի անդամներից մեկի կողմից գրվել է «Գեղեցկության մրցույթ» հոդվածը.
https://hy.wikipedia.org/wiki/%D4%B3%D5%A5%D5%B2%D5%A5%D6%81%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6_%D5%B4%D6%80%D6%81%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9

Արևիկ Ոսկանյան
29.03.2018, 20:31
Լեռնապատի վիքիակումբի անդամներից մեկի կողմից է գրվել նաև «Կանզաս Սիթիի հանրային գրադարան» հոդվածը:

Կանզաս Սիթիի հանրային գրադարանը պետական համակարգ է, որի կենտրոնական գրասենյակը գտնվում է Միսսուրի նահանգի Կանզաս Սիթի քաղաքում։ Համակարգը ներառում է Կենտրոնական գրադարանն ու մի քանի մասնաճյուղեր, որ տեղակայված են Կանզաս Սիթի, Ինդիփենդենթ և Շուգար Քրիք քաղաքներում։ Հիմնադրվել է 1873 թվականի դեկտեմբերի 5-ին։ Այն ամենահին և մեծությամբ 3-րդ հանրային գրադարանն է Կանզաս Սիթի քաղաքում։

https://hy.wikipedia.org/wiki/%D4%BF%D5%A1%D5%B6%D5%A6%D5%A1%D5%BD_%D5%8D%D5%AB%D5%A9%D5%AB%D5%AB_%D5%B0%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6_%D5%A3%D6%80%D5%A1%D5%A4%D5%A1%D6 %80%D5%A1%D5%B6#%D5%84%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%B3%D5%B5%D5%B8%D6%82%D5%B2%D5%A5%D6%80

Կիմա Օհանջանյան
30.03.2018, 20:16
Վիքինաճագծերից մեկն էլ Վիքիճամփորդն է, որն ազատ բազմալեզու նախագիծ է և նվիրված է զբոսաշրջությանն ու զբոսաշրջության ազատ ուղեցույցների ստեղծմանը:

Արևիկ Ոսկանյան
30.03.2018, 20:17
Վիքիճամփորդի լոգոն է.
5320

Կիմա Օհանջանյան
30.03.2018, 20:19
2012 թվականի նոյեմբերից Վիքիճամփորդը դարձել է Վիքիմեդիա հիմնադրամի նախագիծ, որն առաջնորդվում է Բետա-թեստ ռեժիմով, իսկ 2013 թվականի հունվարի 15-ին պաշտոնապես բացվել է որպես Հիմնադրամի տասներկուերորդ նախագիծ:

Արևիկ Ոսկանյան
30.03.2018, 20:21
Վիքիճամփորդի կայքը.
https://www.wikivoyage.org/

Արևիկ Ոսկանյան
01.04.2018, 00:54
Վաղը Սուրբ Զատիկն է կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը, որի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ Հայերեն Վիքիպեդիայի «Զատիկ» հոդվածում։

Կիմա Օհանջանյան
01.04.2018, 21:22
Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոն (եբր.՝ פסח ‎ նշանակում է անցում, զատում, բաժանում, հեռացում, հին հունարեն՝ πάσχα, լատիներեն՝ Pascha, ), քրիստոնյա եկեղեցիների, այդ թվում նաև Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր տոնը, հինգ տաղավար տոներից մեկը։

Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է։ Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 22-ից հետո մինչև ապրիլի 26-ը (35 օր) ժամանակահատվածի վրա։

https://hy.wikipedia.org/wiki/%D4%B6%D5%A1%D5%BF%D5%AB%D5%AF

Արևիկ Ոսկանյան
01.04.2018, 21:31
Վիքիցեղեր – վիքի սկզբունքով գործող Վիքիմեդիա Հիմնադրամի նախագիծ է, որի նպատակն է ստեղծել ամբողջական և ազատ ցեղատեսակների կատալոգ։ Այն ավելի շատ նախատեսված է գիտնականների համար, քան լայն լսարանի։

Արևիկ Ոսկանյան
01.04.2018, 21:35
Վիքիցեղեր նախագծի լոգոն.
5357

Արևիկ Ոսկանյան
02.04.2018, 21:45
Վիքիցեղեր նախագծի հղումը.
https://species.wikimedia.org/wiki/Main_Page

Արևիկ Ոսկանյան
02.04.2018, 21:47
Վիքիլսարանը Վիքիմեդիա Հիմնադրամի նախագիծ է, որն իր գործունեության շնորհիվ աջակցում է սովորող համայնքներին ուսումնական նյութերով։

Կարինե Արզումանյան
03.04.2018, 23:00
Բարի երեկո, սոցիալական կայքերից իմացա, որ ամառը կազմակերպվելու է վիքիճամբար: Կուզեի տեղեկություններ իմանալ վիքիճամբարի մասին: Նախապես շնորհակալություն:

Կարինե Արզումանյան
03.04.2018, 23:02
Եթե վիքիճամբարի վերաբերյալ տեսանյութեր կամ լուսանկարներ կան, կուզեի ծանոթանալ դրանց:

Արևիկ Ոսկանյան
05.04.2018, 00:05
Բարի երեկո, սոցիալական կայքերից իմացա, որ ամառը կազմակերպվելու է վիքիճամբար: Կուզեի տեղեկություններ իմանալ վիքիճամբարի մասին: Նախապես շնորհակալություն:

Հարգելի՛ Կարինե Արզումանյան, վիքիճամբարը Վիքիմեդիա Հայաստան կազմակերպության նախագծերից մեկն է, որի նպատակն է զարգացնել հայերեն Վիքիպեդիան Հայաստանի մայրաքաղաքի ու մարզերի տարբեր դպրոցների աշակերտների և բուհերի ուսանողների միջոցով՝ միաժամանակ ապահովելով նրանց ակտիվ հանգիստը։

Արևիկ Ոսկանյան
05.04.2018, 00:05
2014 թվականին Լոնդոնում տեղի ունեցած ամենամյա Վիքիմանիա 2014 համաժողովի ընթացքում Վիքիմեդիա Հայաստանի «Վիքիճամբար» նախագիծը ճանաչվել է տարվա ամենազիլ նախագիծ։

Արևիկ Ոսկանյան
05.04.2018, 20:04
Վիքիճամբարի բոլոր միջոցառումները, առօրյան կառուցված են այնպես, որ նպաստեն ճամբարականի ինքնագնահատականի, ինքնավստահության և ինքնուրույնության բարձրացմանը։ Ճամբարում մասնակիցները սովորում են կշռադատել, անկաշկանդ արտահայտել սեփական կարծիքն ու որոշումներ կայացնել, որն ապահովում է առաջընթաց ամբողջ կյանքի համար։

Արևիկ Ոսկանյան
06.04.2018, 22:29
Տեսանյութ վիքիճամբարի մասին.
https://www.youtube.com/watch?v=dseMv_gD09o

Կարինե Արզումանյան
06.04.2018, 22:30
Շնորհակալ եմ հարցիս պատասխանելու համար:

Արևիկ Ոսկանյան
06.04.2018, 22:37
Ես մոտ մեկ տարի է, ինչ խմբագրում եմ Հայերեն Վիքիպեդիայում ու Վիքիբառարանում և պետք է ասեմ, որ այս մեկ տարվա ընթացքում բարելավվել է ռուսերենի իմ իմացությունը (հոդվածները հիմնականում թարգմանում եմ Ռուսերեն Վիքիպեդիայից): Բացի այդ, հոդվածներ գրելուն զուգընթաց ես ձեռք եմ բերել բազմաթիվ գիտելիքներ, իմացել բազմաթիվ հետաքրքիր փաստեր՝ ընդլայնելով ճանաչողական մտահորիզոնս:

Հարգելի՛ Քրիստինե, շնորհակալ եմ քննարկմանը մասնակցելու, ինչպես նաև վիքիծրագրերի կարևորությունը ևս մեկ անգամ հաստատելու համար:

Արևիկ Ոսկանյան
06.04.2018, 22:38
Ես ինքս անցած տարի մասնակցել եմ այս նախագծին և կարծում եմ, որ այստեղ կարևորը ոչ թե մրցանակն է, այլ հոդվածների ստեղծման ընթացքում տեղեկությունների ձեռքբերումը:

Համակարծիք եմ Ձեզ հետ:

Արևիկ Ոսկանյան
06.04.2018, 22:40
Հարգելի՛ Արևիկ, ինձ հետաքրքում է այդ հարցը. հոդվածը կարո՞ղ է աղբյուր չունենալ:

Ոչ, հոդվածները պետք է հենվեն վավերականելի (ստուգելի), երկրորդական, հրապարակված աղբյուրների վրա, որոնք փաստերի ստուգման և ճշգրտության համբավ ունեն: Վավերական են համարվում այն աղբյուրները, որոնք վստահելի ճանապարհով են տպագրվել՝ այսինքն նրանց վրա կատարվել է սպառիչ գրական և տեխնիկական խմբագրություն, և գրվել են այդ թեմային քաջածանոթ և վստահելի անձանց միջոցով: Հոդվածները չպիտի հենվեն Վիքիպիդիացիների կարծիքների վրա, որոնք կարդացել և մեկնաբանել են առաջնային աղբյուրները իրենց համար: Նաև, մի աղբյուր որ ստուգելի է մի կոնտեքստում, կարելի է ստուգելի չլինի մյուսում: Ճիշտ աղբյուր ներկայացնելը միշտ կապվում է կոնտեքստին. առողջ բանականությունը և խմբագրման դատողությունը ընթացքի անհրաժեշտ մասերից են:

Սոֆյա Գրիգորյան
16.04.2018, 01:35
Վիքինախագծերը պատանիներին ու երիտասարդներին հնարավորություն են տալիս բացահայտել և զարգացնել իրենց հետաքրքրություններն ու ունակությունները։ Վիքինախագծերը՝ որպես կրթական միջավայր, այլընտրանքային կրթության միջոցներ են՝ առանց որևէ սահմանափակումների, որոնց շնորհիվ ձեռք են բերում արժեքավոր գիտելիքներ, կարողություններ և հմտություններ, որոնք օգնում են նրանց հաջողակ մարդ դառնալ դպրոցում և ապագա մասնագիտական ոլորտում։

Դպրոցականներն ու ուսանողները զարգացնում են Հայերեն վիքիպեդիան, Վիքիդարանը, Վիքիբառարանը և մյուս նախագծերը՝ նպաստելով համացանցում հայերեն բովանդակության ստեղծմանը:

4029 4030 4031

Հարգելի Արևիկ, արդիական թեմա եք ներկայացրել , հաճույքով կմասնակցեմ քննարկումներին: Շնորհակալություն:

Նաիրա Աղաբեկովա
16.04.2018, 05:52
Հարգելի Արևիկ Ոսկանյան, գտնում, եմ, որ ակտուալ աշխարհում տեղեկացվածությունը և ինֆորմացիայի հասանելիության դյուրին լինելը կարևորագույն խնդիր է: Ելակետեյին ընդունելով այն հանգամանքը, որ ներկա աշխարհում թե գիտական, թե սոցիալական, թե քաղաքական և բազում այլ կենսական կատեգորիաներ ծավալվում են ինտարնետ տիրույթում, ուստի գտնում եմ, որ հենց վիքինախագծերն են, որ յուրաքանչյուրին կարող են հասանելի լինել ամեն պահ՝ այդ կերպ մշտապես բարձր պահել մարդկանց էրուդիցիայի մակարդակը: Դեռ դպրոցական սեղանից աշակերտի՝ ինֆորմացիա ստանալու ունակությունը զարգացնելը էականորեն նպատում է վերջինիս՝ ինչու չէ նույնիսկ հետագա կյանքի ընթացքում ակտուալ ու տեղեկացված լինելուն, ինչը էական խթան է առողջ և քաղաքակիրթ հասարակություն ինտեգրվելու պրոցեսի իմաստով:

Արևիկ Ոսկանյան
20.04.2018, 21:56
Հարգելի Արևիկ, արդիական թեմա եք ներկայացրել , հաճույքով կմասնակցեմ քննարկումներին: Շնորհակալություն:

Հարգելի՛ Սոֆյա Գրիգորյան, շնորհակալություն արձագանքելու համար:

Արևիկ Ոսկանյան
20.04.2018, 22:09
Հարգելի Արևիկ Ոսկանյան, գտնում, եմ, որ ակտուալ աշխարհում տեղեկացվածությունը և ինֆորմացիայի հասանելիության դյուրին լինելը կարևորագույն խնդիր է: Ելակետեյին ընդունելով այն հանգամանքը, որ ներկա աշխարհում թե գիտական, թե սոցիալական, թե քաղաքական և բազում այլ կենսական կատեգորիաներ ծավալվում են ինտարնետ տիրույթում, ուստի գտնում եմ, որ հենց վիքինախագծերն են, որ յուրաքանչյուրին կարող են հասանելի լինել ամեն պահ՝ այդ կերպ մշտապես բարձր պահել մարդկանց էրուդիցիայի մակարդակը: Դեռ դպրոցական սեղանից աշակերտի՝ ինֆորմացիա ստանալու ունակությունը զարգացնելը էականորեն նպատում է վերջինիս՝ ինչու չէ նույնիսկ հետագա կյանքի ընթացքում ակտուալ ու տեղեկացված լինելուն, ինչը էական խթան է առողջ և քաղաքակիրթ հասարակություն ինտեգրվելու պրոցեսի իմաստով:

Շնորհակալություն, հարգելի՛ Նաիրա Աղաբեկովա, քննարկման համար:

ՍՐԲՈՒՀԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ
23.09.2018, 19:24
Հարգելի՛ Արևիկ, Ձեր ներկայացրած թեման ես շատ հավանեցի:Շնորհակալություն հետաքրքիր թեմայի անդրադառնալու համար:

Արևիկ Ոսկանյան
23.09.2018, 23:30
Ուրախ եմ, որ Ձեզ դուր է եկել: Շնորհակալություն: