PDA

Դիտել ողջ տարբերակը : Իմ ձեռքբերումները կյանքում



Նարինե Մուրադյան
12.02.2018, 15:25
Հարգելի խմբակիցներ, առաջարկում եմ այստեղ քննարկենք, թե ինչ ձեռքբերումների ենք հասել կյանքում և, առհասարակ, ինչը կարող է մարդու համար համարվել ձեռքբերում:

Նարինե Մուրադյան
12.02.2018, 15:27
Իմ ամենամեծ ձեռքբերումը կյանքում... իմ ես-ն է հենց այս ձևով՝ իմ առավելություններով ու թերություններով հանդերձ:

Anna Melqumyan
12.02.2018, 21:49
Հարգելի խմբակիցներ, առաջարկում եմ այստեղ քննարկենք, թե ինչ ձեռքբերումների ենք հասել կյանքում և, առհասարակ, ինչը կարող է մարդու համար համարվել ձեռքբերում:

Հարգելի Նարինե,հետաքրքիր թեմա եք ընտրել քննարկման համար:Իմ ձեռքբերումները կյանքում կարծում եմ քիչ չեն,բայց որպես ուսուցիչ կարող եմ առանձնացնել այն,որ սիրում եմ իմ աշխատանքը,յուրաքանչյուր առավոր հաճույքով եմ մտնում դասարան,երեխայի պես ուրախանում եմ աշակերտներիս փոքրիկ հաջողություններով...:)

ՌուՍաՆա
12.02.2018, 22:03
Իմ ձեռքբերումն աշակերտներիս ՝ իմ հանդեպ տածած սերն է, որը մեծացնում է կատարածս աշխատանքի արդյունքները, իմ ձեռքբերումն իմ ընկերներն են, իմ ձեռքբերումը դժվարությունները չնկատելն է և դրանք շրջանցելու անկոտրում ցանկությունը:

Նարինե Մուրադյան
14.02.2018, 12:12
Հարգելի Նարինե,հետաքրքիր թեմա եք ընտրել քննարկման համար:Իմ ձեռքբերումները կյանքում կարծում եմ քիչ չեն,բայց որպես ուսուցիչ կարող եմ առանձնացնել այն,որ սիրում եմ իմ աշխատանքը,յուրաքանչյուր առավոր հաճույքով եմ մտնում դասարան,երեխայի պես ուրախանում եմ աշակերտներիս փոքրիկ հաջողություններով...:)

Հարգելի Աննա, շատ կարևոր է, որ սիրով եք անում Ձեր աշխատանքը, քանի որ այդ դեպքում ստացվող արդյունքը շոշափելի է լինում:

Իսկ կարող եք հիշել Ձեր աշակերտներից որևէ մեկի հաջողությունը, որում կարծում եք, որ Դուք ևս մեծ ներդրում ունեք?

Նարինե Մուրադյան
14.02.2018, 12:14
Իմ ձեռքբերումն աշակերտներիս ՝ իմ հանդեպ տածած սերն է, որը մեծացնում է կատարածս աշխատանքի արդյունքները, իմ ձեռքբերումն իմ ընկերներն են, իմ ձեռքբերումը դժվարությունները չնկատելն է և դրանք շրջանցելու անկոտրում ցանկությունը:

Հարգելի ՌուՍաՆա, նշեցիք, որ Ձեր ձեռքբերումների մեջ տեղ ունեն նաև ընկերները: Իսկ ինչպիսի որակներով պետք է օժտված լինի մարդը, որպեսզի Ձեզ ընկեր համարեք?

ՌուՍաՆա
14.02.2018, 19:45
Հավատարմությամբ ու ազնվությամբ , հարգելի Նարինե:

Anna Melqumyan
16.02.2018, 22:37
Հավատարմությամբ ու ազնվությամբ , հարգելի Նարինե:

Մեր օրորում չափազանց թանկ որակներ,հարգելի ՌուՍաՆա:

Նարինե Ափիցարյան
17.06.2018, 17:55
Հարգելի խմբակիցներ, առաջարկում եմ այստեղ քննարկենք, թե ինչ ձեռքբերումների ենք հասել կյանքում և, առհասարակ, ինչը կարող է մարդու համար համարվել ձեռքբերում:

Հարգելի՛ Նարինե, իմ ձեռքբերումներից մեկը ես համարում եմ Ձեր կողմից մշակված «Հոգեբանության կողմնացույց» հեռավար դասընթացին իմ մասնակցությունը, որի ընթացքում հանձինս Ձեզ ձեռք բերեցի լավ ընկերներ, հոգեբանության վերաբերյալ գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուր մանկավարժի։ Հաճախակի եմ բացում դասընթացը և վերանայում գրառումները, իմ կողմից կատարված առաջադրանքները, որոնք մեծ սիրով եմ կատարել։

https://drive.google.com/file/d/1d_Ba31IIbvryolvUrqmMpc_WkkeWLlts/view?usp=sharing

Գյուլնարա
17.06.2018, 18:29
Հարգելի խմբակիցներ, առաջարկում եմ այստեղ քննարկենք, թե ինչ ձեռքբերումների ենք հասել կյանքում և, առհասարակ, ինչը կարող է մարդու համար համարվել ձեռքբերում:

Զեռքբերումներ... կարելի է նշել շատ ու շատ, սակայն կարևորում եմ փորձի փոխանակում,գրառումների հիմնան վրա, նոր արդյունքների ձեռքբերում:Ինչու չէ նաև նոր ընկերներ: