PDA

Դիտել ողջ տարբերակը : ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ԴԱՍԱԺԱՄԵՐԻՆ ԿԻՐԱՌՎՈՂ ԽԱՂԵՐ

Մարգարյան Նաիրա
11.02.2018, 20:30
Խաղը մի մեծ լուսավոր պատուհան է, որի միջոցով երեխայի հոգևոր աշխարհը լցվում է երևակայությամբ:

Սուխոմլինսկի

Կերպարվեստային գործունեության ընթացքում կազմակերպվող խաղերն ունեն ճանաչողական և ուսուցողական մեծ նշանա
կություն: Այդ տիպի խաղերի ժամանակ համակարգվում և ընդլայնվում են երեխաների ձեռք բերած գիտելիքները:
*Զարգանում են երեխաների ուշադրությունը, դիտողականությունը,արագ կողմնորոշվելու ունակությունը, ճարպկությունը:
Նրանք մտքեր են արտահայտում տեսածի, լսածի, զգացածի մասին և դրսևորում են համապատասխան վերաբերմունք դրանց նկատմամբ:
* Կարողանում են առարկաները տեսնել տարածության մեջ, բնութագրել դրանք՝ ըստ գույնի, ձևի, չափի:
* Զարգանում են առարկաները և երևույթները տեսնելու, դիտելու, վերլուծություններ կատարելու, նմանություններն ու տարբերությունները գտնելու, ընդհանրացումներ անելու կարողությունները:

Խաղ <<Գույների աշխարհում>>
Նպատակը՝ հիմնական գույների իմացության ամրապնդում, ուշադրության զարգացում, համբերատար լսելու կարողության դաստիարակում:
Ընթացքը՝ ուսուցչուհին պատմում է մի որևէ պատմություն և ընթացքում թվարկում է աշակերտների սովորած գույները: Այն աշակերտները ,որոնց հագուստի , կոշիկների , պայուսակի կամ գրենական պիտույքների վրա կան նշված գույները , նրանք
առաջ են գալիս: ՈՒսուցչուհին շարունակում է պատմությունը.... դարձյալ առաջ են գալիս աշակերտները: Խաղի վերջում առանձնացնում են հիմնական և բաղադրյալ գույները, հաշվում են առարկաների և իրերի թիվը:
Խաղի մասնակիցները խրախուսվում են ուսուցչի կողմից:

Հարգելի գործընկերներ, իսկ դուք ինչպիսի՞ խաղեր եք կիրառում կերպարվեստի դասաժամերին:

Էմմա Խաչատրյան
17.03.2018, 17:38
Հարգելի՛ Նաիրա հետաքրքիր և ուսուցանող թեմա եք քննարկում։
Խաղ «Ժպտացող արև»
Նպատակը․ օգնում է զարգացնելու երեխաների պատկերացումներն իրենց ես-ի մասին։
Անհրաժեշտ նյութեր․ թուղթ, գունավոր մատիտներ։
Ուղեցույց․ խաղավարը երեխաներին փոխանցում է հետևյալ մտքերը․ «Ես-ը կազմված է
մեր պատկերացումներից։
Այդ պատկերացումների մեջ մտնում են մեր անունը,արտաքինը,բնավորության գծերը,
հետաքրքրություններն ու նախասիրությունները,ինչպես նաև ներընտանեկան ու սոցիալական
մեր դերերը»։ Այնուհետև մասնակիցներին առաջարկում է արև նկարել, արևի շրջանի կենտրոնում
գրել իրենց անունը, իսկ յուրաքանչյուր շողի վրա՝ իրենց բնութագրող բառեր։ Ի դեպ,մի քանի շող
կարող է նաև չլրացվել։

Այս խաղը հնարավորություն է տալիս մասնակիցներին պատկերացում ունենալու իրենց ես-ի
նշանակության ու դերի մասին։ Ըստ էության,յուրաքանչյուրի ես-ը բաղկացած է իր բնավորությունից,
սովորություններից, հմտություններից և այլն։Արևի՝ դեռ չլրացված շողերը խորհրդանշում են,որ երեխաները,
բնականաբար,լիովին ձևավորված չեն․ նրանք կյանքի ընթացքում նոր հմտություններով ու ձեռքբերումներով
կարող են լրացնել արևի բաց մնացած շողերը։ Այս խաղը երեխաներին օգնում է հասկանալու,որ իրենցից
յուրաքանչյուրը կյանքում կարող է լինել արևի պես ջերմացնող ու լուսավոր։

Էմմա Խաչատրյան
17.03.2018, 17:39
<<Բարի լույսի>>գնդակներ
Դուք ունեք տարբեր գույնի 3գնդակներ,որոնք պետք է լինեն թեթև և փոքր։Աշակերտներին պատվիրեք
շրջան կազմել։Այնուհետև 3աշակերտի մեկական գնդակ տվեք,որոնցից յուրաքանչյուրը հատուկ
նշանակություն ունի։Երեխաներին նախապես սովորեցրեք,թե որ գույնը ինչ է նշանակում։
Ներկայացված է գնդակների գունային <<իմաստների>>մի տարբերակ․
Կարմիր գնդակ-Բարի առավոտ։
Կանաչ գնդակ-Ինչպե՞ս ես։
Կապույտ գնդակ-Լավ շնորհակալ եմ,իսկ դու՞։
Աշակերտները գնդակները փոխանցում կամ թեթևակի նետում են իրար։Այն աշակերտը,ով բռնում է
գնդակը,պետք է ասի դրա նշանակությունը։
Այս զվարճալի խաղը առավոտյան՝ դասի սկզբին,դրական լիցքեր է հաղորդում աշակերտներին և
նախապատրաստում դասին։

Մարգարյան Նաիրա
17.03.2018, 18:25

Հարգելի Էմմա, Ձեր ներկայացրած խաղը և՛ ուսուցողական, և՛աշխուժություն, արագաշարժություն ապահովող բնույթ ունի:

Մարգարյան Նաիրա
17.03.2018, 21:42
Գեղարվեստական-դիդակտիկական խաղերի, վարժությունների և ստեղծագործական աշխատանքների օրինակելի ցանկ
Առաջին դասարան

1. Վարժություն ծիածանի գույների կիրառմամբ:
2.Տաք գույների ներկապնակի կազմում և <<Աշուն>> անձեռոցիկի զարդանկարում:
3.Աշնանային տերևների , գարնանային ծաղիկների , ծառի նկարումներ:
4.Թեմատիկ կոմպոզիցիաների ստեղծում.<<Կենդանաբանական այգում>>, <<Իմ սիրած կենդանին>>,<<Կատուն>>,<<Թիթեռնիկներ և ճպուռներ>>:
5.Հեքիաթային հերոսների, նրանց զգեստների, ինչպես նաև հանելուկների և հորինվածքների վերաբերյալ պատկերում:
6.Վարժությունների շարք: Գույները փորձարկում ենք տարբեր թղթերի վրա: Դիտում ենք ներկված թերթերը:Ո՞ր տրամադրությունն է իշխում դրանցից յուրաքանչյուրում:
7.Տառերով և երկրաչափական ձևերով ստեղծում ենք կոմպոզիցիա: Ինքնուրույն ընտրում ենք անվանում:
8.Կազմում ենք կոմպոզիցիա պարաններով, գունավոր թելերով: Նյութը սոսնձում ենք երանգավոր ստվարաթղթին:

Մարգարյան Նաիրա
24.03.2018, 15:51
Խաղ <<Ստեղծի՛ր ամբողջական պատկեր>>

ՈՒսուցիչն աշակերտներին բաժանում է թղթեր, որոնց վրա կան գունավոր /ոչ ավարտուն/ պատկերներ:Նա հանձնարարում է աշակերտներին, որ մտածեն, ապա նոր ավելացնեն իրենց մտածածին համապատասխան պատկերներ կամ առարկաներ, որպեսզի դրանք դառնան լիարժեք և ամբողջական:Այդ աշխատանքի համար ուսուցիչը որոշակի ժամանակահատված է հատկացնում: Աշակերտներնը նկարում են մեղմ երաժշտության ներքո:Աշխատանքի ավարտից հետո ուսուցիչը հավաքում և գնահատում է ստեղծագործական աշխատանքները:Յուրաքանչյուր աշակերտ ներկայացնում է իր աշխատանքը, որից հետո դրանք տեղ են գտնում<< Դասարանական թանգարան>>-ում:

Էմմա Խաչատրյան
24.03.2018, 16:07
Հարգելի՛ Նաիրա գոյություն ունի հոգեբանության առանձին ուղղություն՝ թերապիա արվեստի միջոցով կամ արտթերապիա:
Այն ունի բազմաթիվ ճյուղեր՝ նկարչաթերապիա,երաժշտաթերապիա,կավային և ավազային թերապիա և այլն:
Արտթերապիան,մասնավորապես,նկարչաթերապիան օգնում է հասկանալու ինքներս մեզ,ճանաչելու մեր հույզերը:
Արտթերապիան թույլ է տալիս.
1.Ձերբազատվել տարբեր բարդույթներից,
2.Բեռնաթափվել կուտակված ագրեսիվությունից, վախերից և այլ բացասական հույզերից,
3.Հեշտացնել թերապիայի գործընթացը. չգիտակցված ներքին կոնֆլիկտներն ու ապրումները հաճախ ավելի հեշտ է արտահայտել տեսողական պատկերների, քան վերբալ`խոսքային հաղորդակցման միջոցով,
4.Կենտրոնացնել այցելուի ուշադրությունը նրա մտքերի և զգացողությունների վրա,
5.Ուղղակի հանգստանալ առօրյա լարվածությունից:
Առաջարկում եմ ուսումնասիրել ասյ նյութերը՝
http://ikin.am/?p=311#more-311
http://parents.disabilityinfo.am/%D5%B6%D5%AF%D5%A1%D6%80%D5%B9%D5%A1%D5%A9%D5%A5%D6%80%D5%A1%D5%BA%D5%AB%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%A1%D5%A6%D5%A4%D5%A5%D6%81%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6/

Մարգարյան Նաիրա
24.03.2018, 16:36

Շնորհակալ եմ , Էմմա ջան, տեղեկատվական անհրաժեշտ նյութի զետեղման համար:

Թագուհի Լ
24.03.2018, 18:29
Մենք հաճախ ենք բողոքում,որ երեխաները չեն ճանաչում մեր ՄԵԾԵՐԻՆ,ինչու չէ նաև համաշխարհային ճանարում ունեցողներին:ՈՒր մնաց թե կարողանան տարբերակել նրանց աշխատանքները:Այդ նպատակով կարելի է կերպարվեստի դասաժամերին խաղ -մրցույթ կազմակերպել,այն է.
1, Անունը միացրու համապատասխան նկարին
2, Գտիր տրված աշխատանքի հեղինակին նկարների միջից
3, հավաքիր փազլը/ որևէ հայտնի նկար/
4, լրացրու բաց թողնված նախադասությունը/որևէ նկարչի կենսագրական տվյալ/
և և և,,,,

Մարգարյան Նաիրա
24.03.2018, 21:46

Հարգելի Թագուհի, տեղին է Ձեր նկատառումը:Մեր աշակերտների մեծ մասը չեն ճանաչում նշանավոր մարդկանց, բնականաբար չեն կարող տարբերել նաև նրանց աշխատանքները:Ձեր նշած խաղ-մրցույթի պարբերաբար անցկացումը ժամանակի ընթացքում կտա իր դրական արդյունքը:Շնորհակալություն:

Մարգարյան Նաիրա
25.03.2018, 14:09
Խաղ <<Կռահի՛ր և նկարի՛ր>>

Այս խաղը կարելի է կիրառել մարմնաշարժողական-տրամաբանական մտածողության զարգացման նպատակով:
Աշակերտները հերթով ներկայացնում են որևէ առարկա կամ մարդ, որը կատարում է գործողություն, իսկ նստածներն արագ նկարում են իրենց ըմբռնածը:Մնջախաղով կարելի է ցույց տալ ոչ միայն մեկ առարկա, այլ ստեղծել մի թեմատիկ պատկեր՝<<Տուն և բակ>>, <<Արև ու երկինք>>,<<Ծով և նավակներ>>:Այս դեպքում միանգամից մի քանի երեխաներ են մասնակցում փոխներգործուն մեթոդի կիրառմամբ միջանձնային մտածողության զարգացման գործընթացին:Համագործակցային ուսուցման մեթոդի օգտագործմամբ ուսուցիչը միանում է խմբերից յուրաքանչյուրին ոչ թե որպես սովորեցնող, խրատող, վերահսկող, այլ որպես աշակերտի գործընկեր, մասնակցում է որոնողական աշխատանքներին: Զվարճալի ուրախությամբ է լցվում դասարանը: Խրախուսվում են և՛ լավ մնջախաղ ցուցադրողները, և՛ առաջադրանքը ճիշտ ըմբռնած ու նկարած աշակերտները:

Մարգարյան Նաիրա
02.04.2018, 02:31
Գեղարվեստական-դիդակտիկական խաղերի,վարժությունների և ստեղծագործական աշխատանքների օրինակելի ցանկ
Երկրորդ դասարան

1.Կլոր զարդանախշ բուսական մոտիվներով:
2.Գծային զարդանախշի նկարի ավարտումը՝բացթողումները լրացնելով:
3.<<Խճանկար>>.խճանկարով տարբեր նախշերի ստեղծում՝հայկական ժողովրդական նախշերի տպավորությամբ:
4.Նախշի ընտրություն՝զարդանախշի՛ր համաչափ մարմնաձևի կեսերը:
5.Շրջանի մեջ զարդանախշի պատկերում՝նկարի տեսողական շարժունությունն ընդգծելով:
6.<<Խճանկար>>՝ նախշերի տարբերակների ստեղծում բուսական և երկրաչափական տարրերով:
7.Կրկնման միանման ռիթմով զարդանախշերի պատկերում:<<Կյանքի ծառ>>,<<Բանջարեղեն>>,<<Ծաղիկ>> մոտիվները:
8.Նախշի ինքնուրույն ստեղծում :

Մարգարյան Նաիրա
07.04.2018, 00:29
Խաղեր

Նկարչական խաղերն ուրախ ժամանակ են ապահովում երեխաների համար, ինչպես նաև օգտակար են,քանի որ զարգացնում են երևակայությունը և ստեղծարար միտքը: Այս խաղերը հարմար են ինչպես երկու հոգու , այնպես էլ ավելի մեծ խմբի համար: Այս խաղերը կուրախացնեն երեխաներին:

Խաղերի համար հարկավոր են.

Թուղթ
Մատիտներ
Թաղքագրիչներ
Յուղամատիտներ
Գրիչներ

Նկարչություն շրջանով
Սա ուրախ և անսպասելի արդյունքով նկարչություն է,որը հարմար է իրականացնել երեխաների խմբի հետ, սակայն երկու հոգու պարագայում էլ հնարավոր է անել:Յուրաքանչյուր մասնակից սկսում է նկարել թղթի վրա:Այնուհետև թուղթը փոխանցում է իր ընկերոջը,որը և շարունակում է նկարը: Վերջում յուրաքանչյուրի սկսած նկարը վերադառնում է իրեն ՝լիովին փոխված և հարստացած: Այստեղ կարելի է նկարչության համար ժամանակ սահմանել, որպեսզի շատ չսպասեցնեք մասնակիցներին:

Խզբզոց 1
Այստեղ դարձյալ հարկավոր են մատիտներ, թաղքագրիչներ, թուղթ:Կարող են խաղալ 2 և ավել մասնակիցներ:

Ընթացքը՝ յուրաքանչյուր մասնակից արագ խզբզում է որևէ բան թղթին.դա կարող է լինել որևէ անորոշ պատկեր կամ կոնկրետ մի ուրվագիծ:Այնուհետև խզբզոցով թղթերը փոխանակվում են: Յուրաքանչյուր մասնակից պետք է նայի իրեն բաժին հասած խզբզոցին և պետք է փորձի հասկանալ ինչի նման է այն, ինչ է հիշեցնում:Այնուհետև շարունակի նկարը այնպես, ինչպես պատկերացնում է՝ ավարտելով այն: Վերջում մասնակիցները միմյանց ցույց են տալիս,թե ինչ ստացվեց:

Խզբզոց 2
Երեխային առաջարկեք խզբզել թղթի վրա, այնուհետև ուշադիր նայել խզբզոցին և գտնել պատկերներ:Պատկերները ներկել թաղքագրիչներով այնպես ,որ դրանք առանձնանան խզբզոցից:Ի դեպ, խզբզել կարելի է նաև փակ աչքերով:
Խաղի ավարտից հետո հավաքվում են նկարները ու մասնակիցները փորձում են յուրովի մեկնաբանել դրանք :

Մարգարյան Նաիրա
12.04.2018, 23:18
ԽԱՂԵՐ

Անավարտ նկարներ
Մասնակիցներից մեկը սկսում է նկարել որևէ պատկեր, այնուհետև նկարը դեռ չավարտած թուղթը ծալում է այնպես, որ իր նկարը փակվի , սակայն մի փոքր մաս տեսանելի է թողնում:Այնուհետև թուղթը փոխանցվում է հաջորդ մասնակցին,որը պետք ՝ շարունակի նկարը: Եթե 2ից ավել մասնակից կա ,ապա նույն գործողությունը կրկնվում է այնքան ժամանակ,մինչև բոլոր մասնակիցները նկարեն նույն թղթի վրա:

Նկարչություն զույգերով
Նկարչության այս տարբերակի համար հարկավոր է,որ երեխաները բաժանվեն զույգերի: Այնուհետև երեխաներից մեկը նկարում է որևէ նկար,հետո խոսքով, առանց նկարը ցույց տալու, իր ընկերոջը բացատրում է ,թե կոնկրետ ինչ պետք է նկարել և ինչպես՝ ինչ գույնով, ինչ ներկով,թղթի որ մասում և այլն :Նկարչական այս վարժությունը հաղորդակցման հմտությունները զարգացնելու լավ տարբերակ է :

Կրկնիր նկարը
Խմբային կամ զույգով նկարչության մեկ այլ տարբերակ է, երբ երեխաներից մեկը նկարում է որևէ պատկեր, իսկ մյուսը/մյուսները /փորձում են կրկնօրինակել այն:

Նկարչություն երկրաչափական մարմիններով
ՈՒսուցիչը տարբեր երկրաչափական պատկերներ է նկարում թղթին , այնուհետև յուրաքանչյուր երեխային տալիս է որևէ պատկեր: Վերջիններս այդ երկրաչափական պատկերը պետք է օգտագործեն իրենց նկարում:

Մարդու նկար կետիկներց
Թղթի վրա նկարվում են կամայական 5 կետիկներ: Երեխան պետք է այդ կետիկներից մարդուկ ստանա՝մի կետիկը գլուխն է, երկուսը՝ ձեռքերը, մյուս երկուսը ՝ոտքերը:

Էմմա Խաչատրյան
13.04.2018, 23:25

Հարգելի՛ Նաիրա հետաքրքիր,ուսուցանող և զարգացնող խաղեր եք ներկայացրել։
Այս խաղերը զարգացնում են երեխաների տրամաբանությունը,մտածողությունը,
գեղագիտական ճաշակը,երևակայությունը։

Էմմա Խաչատրյան
13.04.2018, 23:56
Հետադարձ նկարչություն

Ցանկացած տարիքի երեխաներին հետաքրքիր է «հետադարձ նկաչությունը միասին»:Երեխաներից մեկն անշարժ
բռնում է մատիտը և ամուր սեղմում այն ստվարաթղթին,իսկ մյուսը շարժում է ստվարաթուղթը մատիտի տակ,որպեսզի
ստացվի նկար: Սկզբում դրանք պետք է լինեն հասարակ պատկերներ`երկու զուգահեռ գծեր,խաչ,եռանկյուն,քառակուսի,
օվալ,շրջան,իսկ հետո տառեր,առարկաների ուրվագծեր,կենդանիներ…

Մարգարյան Նաիրա
14.04.2018, 00:06

Շնորհակալություն, հարգելի Էմմա, բավականին հետաքրքրաշարժ նկարչություն եք ներկայացրել,որի ժամանակ մասնակիցներից յուրաքանչյուրն իր հերթին կցանկանա ճիշտ և տեղին կատարել աշխատանքը,որպեսզի արժանանա գովասանքի և ստանա ավելի շատ պատկերներ:

Մարգարյան Նաիրա
14.04.2018, 00:08
Հարգելի՛ Նաիրա հետաքրքիր,ուսուցանող և զարգացնող խաղեր եք ներկայացրել։
Այս խաղերը զարգացնում են երեխաների տրամաբանությունը,մտածողությունը,
գեղագիտական ճաշակը,երևակայությունը։

Շնորհակալ եմ , հարգելի Էմմա, ուշադրության և գնահատանքի համար:

Էմմա Խաչատրյան
14.04.2018, 17:26
Ստեղծագործական խաղերը ամենափոքրերի համար

Ստեղծագործական խաղերը ամենափոքրերի համար միաժամանակ և՛ ստեղծագործական,և՛ ուսուցողական գործընթացներ են:2-3
տարեկան երեխաները սովորում են,բացահայտում են զանազան նյութեր,զանազան արտ գործիքներ,սովորում են աշխատել այդ ամենի
հետ,սովորում են իրենց փորձն արտահայտել ստեղծագործության մեջ:
Ստեղծագործական աշխարհը մեծ բացահայտումների դաշտ է երեխաների համար:Եվ ամենակարևորը,երեխայի համար ստեղծագործական
գործընթացում կարևոր է ոչ թե արդյունքը,այլ գործընթացը:Հենց գործընթացը երեխայի համար ունի զարգացնող,ճանաչողական և խաղային
նշանակություն:Եվ որքան փոքր է երեխան,այնքան ճիշտ է այս պնդումը:
http://www.arttherapy.am/%D5%BD%D5%BF%D5%A5%D5%B2%D5%AE%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%AD%D5%A1%D5%B2%D5%A5%D6%80-%D5%A1%D5%B4%D5%A5%D5%B6%D5%A1%D6%83%D5%B8%D6%84%D6%80%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B0/

Մարգարյան Նաիրա
14.04.2018, 22:28

Շնորհակալություն, հարգելի Էմմա, բավականին հետաքրքիր ստեղծագործական խաղեր եք ներկայացրել փոքրիկների համար:Այստեղ ոչ թե արդյունքն է կարևոր փոքրիկի համար,այլ՝ ստեղծագործական գործընթացը:

Heghin
19.04.2018, 20:29
ԹԵՍՏ. «Նկարի՛ր տուն». Ինչպես հասկանալ երեխային նկարի օգնությամբhttp://ankakh.com/images/photos/albom11/10832_medium.jpg
Լինում են խնդիրներ, որոնք դժար են հասկանում, ձևակերպում անգամ մեծահասակները, իսկ երեխաներն ընդհանրապես չեն կարողանւմ վերլուծել իրավիճակը: Իսկ երբ բառերը սակավ են, օգնության են հասնում նկարները: Խնդրե՛ք ձեր երեխային տուն նկարել. նկարի միջոցով կարող եք հասկանալ երեխային: Թեստ «տուն, ծառ, մարդ» «Տուն, ծառ, մարդ» հոգեբանական թեստը հնարել է հոգեբան Ջոն Բաքը 1948թ.-ին: Այս թեստն օգտագործվում է մինչ օրս: Երեխան պետք է նկարի 3 ֆիգուր` տուն, ծառ, մարդ, որից հետո հոգեբանը, ուսումնասիրելով պատկերը, կարող է գնահատել նրա էմոցիոնալ վիճակը Իրականում բոլոր կանոններին ճիշտ հետևելու համար անհրաժեշտ է հատուկ պատրաստվածություն, մեթոդ և 350 էջից բաղկացած մասնագիտական ուսումնասիրություն: Բայց մենք, իհարկե, այդքան խիստ չենք լինի: Բանն այն է, որ նշված երեք ֆիգուրներն էլ ցույց են տալու նույն բանը` հեղինակի ներաշխարհը, իսկ տարամեկնաբանություններից խուսափելու համար կարելի է օգտագործել միայն մեկ ֆիգուր: Թող ձեր երեխան միայն տուն նկարի, իսկ պատահականություններն ու օրինաչափությունները վերհանելու համար հարցրեք նրան իր նկարի առավել տարօրինակ դետալների մասին: Թեստը կարելի է իրականացնել 3-ից բարձր տարիք ունեցող երեխաների հետ: 1.Պատրաստե՛ք թղթի կտոր և գունավոր մատիտներ. 2. Հնչեցրե՛ք առաջադրանքը: «Նկարի՛ր, խնդրում եմ, տուն և փորձիր դա անել հնարավորինս լավ» 3. Հետևե՛ք` ինչպես է երեխան նկարում 4.Երբ նկարը պատրաստ լինի, նրա հետ փոքրիկ հարցազույց անցկացրեք` «Ո՞վ է ապրում տնակում», «Ուրա՞խ տուն է» և այլն: Մեկնաբանությունը Ձեզ համար գուցե սովորական տունը պանելային տունն է կամ լողավազանով ամառանոցը, բայց հոգեբանների համար դա հասարակ, պրիմիտիվ կառույց է` զույգ պատուհաններով, դռնով, սուր կտուրով, ծխնելույզով: Իսկ նկարում այդ դետալների բացակայությունը` տանիքի բացակայությունը, եռանկյունի պատուհանները, փոքր դուռը կամ դրա բացակայությունը խոսում է նրա մասին, որ հեղինակը հոգեբանական խնդիրներ ունի: Տանիք Որքան այն բարձր է ու օրիգինալ, այնքան երեխայի երևակայությունը վառ է, հարուստ: Իսկ եթե նկարում տանիքը հարթ և վատ է նկարված, ապա դա նշանակում է, որ պետք է զբաղվեք երեխայի ինտելեկտուալ զարգացմամբ: Երևում է` շատ է ժամանակ անցկացնում հեռուստացույցի առջև: Ծխնելույզ Սա հարաբերությունների ջերմությունն է. եթե այն ընդհանրապես չկա նկարում, ապա դուք ավելորդ խստություն եք ցուցաբերում երեխայի հանդեպ կամ նրան չի բավարարում ծնողական քնքշանքը: Հաստ ծուխ արձակող և բարձր ծխնելույզը վկայում է այն մասին, որ երեխայի հոգում մեծ հույզեր կան և նա դրանք ինքնուրույն հաղթահարել չի կարող: Հնարավոր է, որ դուք երեխային հագեցնում եք «մեծի» տեղեկատվությամբ, որը նա դեռ ի վիճակի չէ ճիշտ «մարսել». Դուռ Սա ցույց է տալիս ձեր երեխայի` շփվելու պատրաստակամությունը: Եթե այն տան կենտրոնում է գտնվում, հյուրընկալ կերպով բաց է, ապա անհանգստանալու կարիք չունեք, իսկ փոքրիկ, կողային դուռը (լինում է նաև կողպեքով փակված) խոսում է երեխայի փակվածության մասին: Պատուհան Այկ կերպ` հոգու հայելի: Եթե դրանք ընդհանրապես չկան կամ վարագույրներով փակ են (վանդակներով, տախտկներով), դա նշանակում է, որ ձեր երեխան առավել շատ ապրում է իր ներքին աշխարհում: Անհամաչափ բարձր պատուհաններ են նկարում այն երեխաները, ովքեր երազկոտ են. նրանք գերադասում են սավառնել երկնքում, քան քայլել երկրի վրա: Բուրգի գաղտնիքը Նկարի չափսն ու տեղակայումը ևս նշանակություն ունի: Հոգեբաններն այստեղ, ինչպես միշտ, ոսկե միջինի կողմնակիցն են` թղթի կենտրոնում ճշգրիտ, ոչ մեծ, ոչ էլ փոքր կառույցը խոսում է ադեկվատ ինքնագնահատականի մասին: Խարխուլ խրճիթը ինքնաքննադատության բարձր աստիճանի մասին է վկայում: Մեկ կառույցի փոխարեն ցրված տնակները խոսում են այն մասին, որ երեխան ցանկանում է հեռու մնալ իր մտերիմներից մեկից: Որպես կանոն երեխաները տունը սկսում են նկարել տանիքից կամ հիմքից, ապա` ալվելացնում դետալները: Բայց անվտսահ երեխան, հակառակը, սկզբում սկսում է նկարել փոքր դետալները, ապա` դժվարությամբ կապում իրար: Եթե երեխան որոշել է ներկել նկարը, պետք է ընտրված գույներին ևս ուշադրություն դարձնել: Միագույն պատկերը վկայում է այն մասին, որ երեխան վախենում է զգացմունքներից, իսկ «ծիածան-պատեր» նկարում է անհանգիստ երեխան: Երեխաների մեծամասնությունն, ըստ վիճակագրության, կտուրը նկարում է կանաչ իսկ պատերը` շագանակագույն. գույների հենց այս հսմադրությունն է համարվում նորմալ: Սև գույնը խոսում է վախկոտության, կարմիրը` խնամքի և հոգատարության հանդեպ կախվածություն ունենալու մասին: Իսկ դեղին տունը վկայում է շրջապատող աշխարհի հանդեպ թշնամական վերաբերմունքի մասին: Բուն տնից բացի նկարի վրա այլ դետալներ էլ կարող են հայտնվել. դրանց մասնագետները ևս ուշադրություն են դարձնում: Թփեր, շառավիղներ, բակ` պատված ցանկապատով` այս ամենը վկայում է այն մասին, որ երեխան ուզում է մեկուսանալ իրեն սպասվող իրական վտանգից: Իսկ երկնքում արևը` լավ է: Ավելի շուտ, դա դուք եք:

Հղումը՝ http://ankakh.com

Heghin
19.04.2018, 20:34
http://mocak.am/1380/%D5%AB%D5%9E%D5%B6%D5%B9-%D5%A7-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D6%80%D5%A5%D5%AD%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%B6%D5%AF%D5%A1%D6%80%D5%A8-%D5%B6%D6%80%D5%A1-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6/

Մարգարյան Նաիրա
19.04.2018, 20:44

Շնորհակալություն, հարգելի Հեղինե,բավականին հետաքրքիր տեղեկատվական նյութ ներկայացնելու համար:

Էմմա Խաչատրյան
20.04.2018, 00:20
Հոգենկարչություն

Որևէ երաժշտության ներքո երեխաները փակ աչքերով սկսում են հասարակ սև մատիտով նկարել:
Երեխաները թղթին են փոխանցում երաժշտության առաջացրած հույզերը:
Երաժշտությունն ավարտվելուց հետո երեխաները բացում են աչքերը, վերցնում գունավոր մատիտներ:
Ուշադիր նայելով իրենց նկարին`փորձում են գտնել որևէ պատկեր և գունավորել այն:
Վերջում ավելացնում են պակաս մասնիկները:

Էմմա Խաչատրյան
20.04.2018, 00:20
Կաթիլ

Այս խաղի համար անհրաժեշտ են սպիտակ թղթեր և գուաշներ:Երեխաները վրձինը թաթախում են իրենց
ուզած գույնի մեջ,մի քանի կաթիլ շաղ են տալիս թղթի վրա և թուղթը ծալում այնպես,որ թղթի մյուս մասում
էլ կաթիլը տպվի:Հետո բացում են թուղթը և փորձում հասկանալ`ում կամ ինչի է նման կաթիլը:

Էմմա Խաչատրյան
21.04.2018, 21:47
Պլաստիլինով նկարչություն

6203 6204

Մարգարյան Նաիրա
22.04.2018, 00:12
Պլաստիլինով նկարչություն

6203 6204

Հարգելի Էմմա, նկարչության այս տեսակը սիրելի գործընթաց է փոքրիկների համար։Նմանատիպ աշխատանքների անցկացումն իրականացվում է աշխույժ և ուրախ մթնոլորտում։Շնորհակալություն այն ներկայացնելու համար։

Մարգարյան Նաիրա
23.04.2018, 18:23
ՆԿԱՐՉԱԿԱՆ ԽԱՂ

Լուցկու հատիկները սեղանի վրա հարկավոր է այնպես դասավորել, որ պատկերվեն կենդանիներ, թռչուններ, ծաղիկներ,ծառեր,միջատներ:
Խաղը կարելի է կազմակերպել 4-5 հոգանոց խմբերով:Յուրաքանչյուր խմբին հանձնարարել լուցկու հատիկներով ստանալ պատկերներ, օրինակ՝ կատու, տուն, ծառ և ավտոմեքենա:
Այս խաղն իր բնույթով աշխուժացնող, ոգևորություն հաղորդող, ինչպես նաև տրամաբանություն զարգացնող խաղ է :

6254

Էմմա Խաչատրյան
23.04.2018, 22:39

Հարգելի՛ Նաիրա հետաքրքիր և զարգացնող խաղ եք ներկայացրել։
Ես էլ առաջարկում եմ նմանատիպ խաղի այլ տարբերակներ՝

6260 6261 6262

6263 6264

Մարգարյան Նաիրա
23.04.2018, 23:00
Հարգելի՛ Նաիրա հետաքրքիր և զարգացնող խաղ եք ներկայացրել։
Ես էլ առաջարկում եմ նմանատիպ խաղի այլ տարբերակներ՝

6260 6261 6262

6263 6264

Շնորհակալ եմ , հարգելի Էմմա, նմանատիպ նկարչությունը կնպաստի նաև երկրաչափական պատկերների կրկնությանը:

Էմմա Խաչատրյան
26.04.2018, 16:23
ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՆԿԱՐԵԼ
https://youtu.be/tVNP_-C2ZhU

Էմմա Խաչատրյան
26.04.2018, 16:37
Ինչպե՞ս նկարել սուրճով
https://youtu.be/mg-W6tUznlY

Մարգարյան Նաիրա
26.04.2018, 17:31
ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՆԿԱՐԵԼ
https://youtu.be/tVNP_-C2ZhU

Հարգելի Էմմա, հետաքրքրաշարժ և ուսուցողական տեսանյութ եք ներկայացրել, որի օգնությամբ նկարել ցանկացողները կսովորեն նկարել հեշտ և մատչելի ձևով:Շնորհակալություն:

Մարգարյան Նաիրա
26.04.2018, 17:40
Ինչպե՞ս նկարել սուրճով
https://youtu.be/mg-W6tUznlY

Յուրօրինակ նկարչություն եք ներկայացրել սուրճով, հարգելի՛ Էմմա: Նկարելու տեխնիկան բավականին պարզ է՝ աշխատում են մատներով: Այստեղ հարկավոր է ցուցաբերել արագաշարժություն, ճկունություն և սուր միտք:Շնորհակալություն:

Մինասյան Նորա
26.04.2018, 17:52

Հարգելիՙ Նաիրա, եկեք փորձենք և արդյունքի մասին տեղյակ պահենք մեկս մյուսին:

Մարգարյան Նաիրա
26.04.2018, 18:29
Հարգելիՙ Նաիրա, եկեք փորձենք և արդյունքի մասին տեղյակ պահենք մեկս մյուսին:

Իհարկե, հարգելի՛ Նորա, անպայման պետք է փորձել, իսկ արդյունքներն էլ տեսագրել, որպեսզի տեսնեն շատերը:

Մինասյան Նորա
26.04.2018, 19:35
Իհարկե, հարգելի՛ Նորա, անպայման պետք է փորձել, իսկ արդյունքներն էլ տեսագրել, որպեսզի տեսնեն շատերը:

Միանշանակ համամիտ եմ, հարգելիս:

Narine.
27.04.2018, 20:53
Ուսուցիչը աշակերտներին բաժանում է տարբեր նկարներ, որոնք ուրվագծված են,բայց գունավորված չեն: Այնուհետև պատմում է հեքիաթ մի երկրի մասին, որտեղ չար կախարդը տիրացել է բոլոր գույներին:
Հեքիաթը պատմելուց հետո, ուսուցիչը առաջարկում է օգնել այդ երկրի բնակիչներին /միջանկյալ նշում է, որ իր բաժանած նկարները այդ երկրի նկարներն են/: Նրանք որոշում են օգնել այդ երկրին, գունավորելով նկարները:

Մարգարյան Նաիրա
27.04.2018, 21:37

Հետաքրքիր խաղ եք ներկայացրել, հարգելի՛ Նարինե, շնորհակալություն:Այս պարագայում երեխաները կոգևորվեն, որովհետև նրանք անչափ բարի են և երբ որևէ մեկին օգնություն է անհրաժեշտ, ապա պատրաստակամ գործի կանցնեն: Իսկ սիրով կատարված գործն ավելի ճիշտ ու գեղեցիկ է լինում:

Narine.
27.04.2018, 21:48

Հարգելի Նաիրա ձեր թեման ինձ շատ հերաքրքրեց: Սիրով կհետևեմ թեմայի հետագա զարգացմանը:

Ջ.Գրիգորյան
27.04.2018, 22:07
Ինչպե՞ս նկարել սուրճով
https://youtu.be/mg-W6tUznlY

Հարգելի Էմմա, ինչպես միշտ ձեր մտահղացումը, անդրադարձը թեմային յուրօրինակ էր և հետաքրքիր: Մի քանի րոպե կտրվեցինք առօրյայից և վայելեցինք սուրճի մնացորդից ստացվող նկարներ, որոնք հաճելի պահեր պարգևեցին մեզ: Շնորհակալություն:

Մարգարյան Նաիրա
27.04.2018, 22:10
Հարգելի Նաիրա ձեր թեման ինձ շատ հերաքրքրեց: Սիրով կհետևեմ թեմայի հետագա զարգացմանը:

ՈՒրախ եմ, Նարինե ջան, իրոք կերպարվեստն ինքնին հետաքրքիր և կարևոր առարկա է :Ես այն երբեք չեմ առանձնացնում , տարանջատում մյուս առարկաներից:Ոչ միայն հետևեք, այլ հետաքրքիր նյութեր ու տեղեկություններ ներկայացրեք կերպարվեստի մասին:Շնորհակալություն:

Էմմա Խաչատրյան
27.04.2018, 22:18
Հարգելի Էմմա, ինչպես միշտ ձեր մտահղացումը, անդրադարձը թեմային յուրօրինակ էր և հետաքրքիր: Մի քանի րոպե կտրվեցինք առօրյայից և վայելեցինք սուրճի մնացորդից ստացվող նկարներ, որոնք հաճելի պահեր պարգևեցին մեզ: Շնորհակալություն:

Շնորհակալություն հարգելի՛ Գրիգորյան բարձր գնահատանքի և դրական կարծիքի համար։Ուրախ եմ,որ հավանեցիք և հաճելին
մեկտեղեցիք օգտակարի հետ։Պատրաստ եմ միշտ համագործակցել խելացի մարդկանց հետ։

Մարգարյան Նաիրա
30.04.2018, 17:13
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՆԿԱՐՉԱԿԱՆ ԽԱՂԵՐ

Այս հոդվածում հեղինակ-մայրիկը պատմում է այն խաղերի և զբաղմունքների մասին, որոնք չեն պահանջում խոշոր ֆինանսական միջոցներ: Երբեմն շատ թանկ խաղալիքը կարող է զվարճացնել երեխային ոչ ավելի, քան 10 րոպե: Հեղինակ Նինա Զայցևան վստահ է, որ շատերն իր հետ կհամաձայնեն, այդ իսկ պատճառով կիսվում է սովորական և հասանելի խաղերի մտահղացումներով, որոնք կիրառել է իր երեխաների համար ժամանցում:

Նկարչություն

Նկարել սկսեք երեխաների հետ որքան հնարավոր է շուտ: Այո, երբեմն երեխաների հետ նկարչությունը <<կեղտոտ>> զբաղմունք է, բայց այն զարգացնում է մանր մոտորիկան, ստեղծագործական ընդունակություններն ու երևակայությունը: Երեխաների հետ նկարելու համար Զայցևան օգտագործում է մատչելի ներկեր:

Զայցևան ինքն է պատրաստում ներկերը: Ահա թե ինչ է հարկավոր սննդային, անվտանգ ներկեր ստանալու համար.

Օսլա - 1 ճաշի գդալ

Ջուր - կես բաժակ

Շաքարավազ- 1 ճաշի գդալ

Ջուրը հասցնում ենք եռման աստիճանի, ավելացնում շաքարավազն ու օսլան, խառնում ենք և անջատում կրակը: Թողնում ենք, որ մասսան սառչի ու երանգավորում ենք սննդային ներկերով:

Նկարչություն սպիտակաձավարով

Հետաքրքիր գաղափար է նաև նկարչությունը սպիտակաձավարի վրա: Զայցևան առաջարկում է թուղթը ներկել տարբեր գույներով, դնել սկուտեղի մեջ, ապա վրան լցնել սպիտակաձավարը: Փոքրիկը կտարուբերի մաքուր վրձինը, տակից կերևան գունավոր պատկերները: Այս խաղը նաև ձեզ կզվարճացնի:

Էմմա Խաչատրյան
04.05.2018, 00:18
Նկարչություն պլաստիլինով

6596 6597

6598 6599

Էմմա Խաչատրյան
04.05.2018, 00:20

Հարգելի՛ Նաիրա համամիտ եմ Ձեզ հետ։Հետաքրքիր և զարգացնող նկարչական խաղեր եք ներկայացրել։Շնորհակալութուն։

Մարգարյան Նաիրա
04.05.2018, 00:22
Նկարչություն պլաստիլինով

6596 6597

6598 6599

Շնորհակալություն հետաքրքիր նկարչության տեսակ ներկայացնելու համար, հարգելի՛ Էմմա:

Էմմա Խաչատրյան
04.05.2018, 00:24
Նկարչություն պլաստիլինով

6596 6597

6598 6599

6603 6604 6605

Էմմա Խաչատրյան
04.05.2018, 00:26
Շնորհակալություն հետաքրքիր նկարչության տեսակ ներկայացնելու համար, հարգելի՛ Էմմա:

Շնորհակալություն նաև Ձեզ հարգելի՛ Նաիրա դրական կարծիքի համար։Ուրախ եմ,որ հավանեցիք և օգտակար եղա։

Մարգարյան Նաիրա
04.05.2018, 00:29
6603 6604 6605

Յուրօրինակ նկարչության նմուօրինակներ եք ներկայացրել հարգելի՛ Էմմա, շնորհակալություն:

Narine.
04.05.2018, 21:56
Խաղը մի մեծ լուսավոր պատուհան է, որի միջոցով երեխայի հոգևոր աշխարհը լցվում է երևակայությամբ:

Սուխոմլինսկի

Կերպարվեստային գործունեության ընթացքում կազմակերպվող խաղերն ունեն ճանաչողական և ուսուցողական մեծ նշանա
կություն: Այդ տիպի խաղերի ժամանակ համակարգվում և ընդլայնվում են երեխաների ձեռք բերած գիտելիքները:
*Զարգանում են երեխաների ուշադրությունը, դիտողականությունը,արագ կողմնորոշվելու ունակությունը, ճարպկությունը:
Նրանք մտքեր են արտահայտում տեսածի, լսածի, զգացածի մասին և դրսևորում են համապատասխան վերաբերմունք դրանց նկատմամբ:
* Կարողանում են առարկաները տեսնել տարածության մեջ, բնութագրել դրանք՝ ըստ գույնի, ձևի, չափի:
* Զարգանում են առարկաները և երևույթները տեսնելու, դիտելու, վերլուծություններ կատարելու, նմանություններն ու տարբերությունները գտնելու, ընդհանրացումներ անելու կարողությունները:

Խաղ <<Գույների աշխարհում>>
Նպատակը՝ հիմնական գույների իմացության ամրապնդում, ուշադրության զարգացում, համբերատար լսելու կարողության դաստիարակում:
Ընթացքը՝ ուսուցչուհին պատմում է մի որևէ պատմություն և ընթացքում թվարկում է աշակերտների սովորած գույները: Այն աշակերտները ,որոնց հագուստի , կոշիկների , պայուսակի կամ գրենական պիտույքների վրա կան նշված գույները , նրանք
առաջ են գալիս: ՈՒսուցչուհին շարունակում է պատմությունը.... դարձյալ առաջ են գալիս աշակերտները: Խաղի վերջում առանձնացնում են հիմնական և բաղադրյալ գույները, հաշվում են առարկաների և իրերի թիվը:
Խաղի մասնակիցները խրախուսվում են ուսուցչի կողմից:

Հարգելի գործընկերներ, իսկ դուք ինչպիսի՞ խաղեր եք կիրառում կերպարվեստի դասաժամերին:

Կերպարվեստը և խաղը երեխաների ամենասիրելի զբաղմունքներից են, իսկ դրանց զուգակցումը առավել ևս:
Հարգելի Նաիրա մտահղացումը, որն ուզում եմ ներկայացնել, գործնականում չեմ կիրառել, ուղղակի ներկայացնում եմ քննարկման:

Այսպես. աշակերտներին հանձնարարել ստեղծել <<Կախարդական պարտեզ>>:
Օգտագործվող նյութեր.
.տարբեր չափերի և գույների թղթեր, պլաստիլիններ, գուաշ, ջրաներկ, զարդարարական նյութեր ու առարկաներ և այլ պարագաներ:
Մինչ աշխատանքը իմ կարծիքով անհրաժեշտ է աշակերտներին ուղղորդել սովորական հարցադրումով.
Ձեր կարծիքով ինչպիսին է լինում կախարդական այգին:
Մենք չենք էլ կարող կանխատեսել, թե ինչ պատասխան կտան նրանք, չէ որ նրանք վառ երևակայություն ունեն: Երևի կասեն այգում ապրում է Հազարան բլբուլը, Մատնաչափիկը` իր գեղեցիկ ծաղկի մեջ, ոսկե խնձորենին, ալվան ծաղիկը և ուրիշ շատ-շատ բաներ:
Պլանավորենք մեր աշխատանքը` ով ինչ պետք է անի, ում մոտ ինչն է լավ ստացվում: Երեխան անպայման ինքը պետք է որոշի իր դերը այդ գործում:
Սիրելի Նաիրա ակնկալում եմ ձ: Շնորհակալություն:եր առաջարկություններն ու դիտողությունները դասի հետագա հնարավոր զարգացման վերաբերյալ

Մարգարյան Նաիրա
05.05.2018, 00:36

Հարգելի՛ Նարինե, հետաքրքիր մտահղացում ունեք, որը կարելի է իրականացնել մեր փոքրիկ սաների միջոցով:
Գրատախտակին գրում ենք <<ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՊԱՐՏԵԶ>> վերնագիրը : Երեխաներին առաջարկվում է ըստ վերնագրի մտածել, հորինել փոքրիկ հեքիաթ կամ պատմություն:Կարելի է նաև գրատախտակին գրել բառեր, որոնց օգնությամբ կհորինեն պատմությունը, հեքիաթը:
Հորինված պատմությանը համապատասխան սկսում են քննարկել, թե ի՞նչ, ինչե՞ր, ինչպիսի՞ պատկերներ, կերպարներ պետք է ստեղծել:
Աշակերտները բաժանվում են համագործակցային խմբերի:Կատարվում է աշխատանքի բաժանում:<<Գծանկարիչն>> աշխատում է, թուղթը փոխանցվում է մատիտներով աշխատող<<նկարչին>>:Ապա գործի են անցնում ջրաներկով աշխատող <<վարպետները>>:Յուրաքանչյուրն իր գործն ավարտին է հասցնում:Եվ այսպես ստանում են մի ամբողջական պատկեր՝ իրենց հորինած պատմության հիման վրա: Ավարտուն նկարը փակցնում են գրատախտակին: Յուրաքանչյուր աշակերտ մեկնաբանում է համատեղ ստեղծած նկար-հեքիաթը:ՈՒսուցիչը խրախուսում է բոլոր մասնակիցներին, գնահատում է նրանց աշխատանքը: Իսկ նկարը տեղ է գտնում դասարանական <<ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ>>:

Narine.
05.05.2018, 18:56

Հարգելի Նաիրա աշխատանքը կարելի է կատարել և՛ մայրենիի և՛ կերպարվեստի ժամերին։ Շնորհակալություն։

Մինասյան Նորա
17.05.2018, 07:49
Հարգելի՛ Նաիրա գոյություն ունի հոգեբանության առանձին ուղղություն՝ թերապիա արվեստի միջոցով կամ արտթերապիա:
Այն ունի բազմաթիվ ճյուղեր՝ նկարչաթերապիա,երաժշտաթերապիա,կավային և ավազային թերապիա և այլն:
Արտթերապիան,մասնավորապես,նկարչաթերապիան օգնում է հասկանալու ինքներս մեզ,ճանաչելու մեր հույզերը:
Արտթերապիան թույլ է տալիս.
1.Ձերբազատվել տարբեր բարդույթներից,
2.Բեռնաթափվել կուտակված ագրեսիվությունից, վախերից և այլ բացասական հույզերից,
3.Հեշտացնել թերապիայի գործընթացը. չգիտակցված ներքին կոնֆլիկտներն ու ապրումները հաճախ ավելի հեշտ է արտահայտել տեսողական պատկերների, քան վերբալ`խոսքային հաղորդակցման միջոցով,
4.Կենտրոնացնել այցելուի ուշադրությունը նրա մտքերի և զգացողությունների վրա,
5.Ուղղակի հանգստանալ առօրյա լարվածությունից:
Առաջարկում եմ ուսումնասիրել ասյ նյութերը՝
http://ikin.am/?p=311#more-311
http://parents.disabilityinfo.am/%D5%B6%D5%AF%D5%A1%D6%80%D5%B9%D5%A1%D5%A9%D5%A5%D6%80%D5%A1%D5%BA%D5%AB%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%A1%D5%A6%D5%A4%D5%A5%D6%81%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6/

Հարգելիՙ Էմմա, հետաքրքիր տեղեկություններ են:

Էմմա Խաչատրյան
17.05.2018, 09:09
Հարգելիՙ Էմմա, հետաքրքիր տեղեկություններ են:

Շնորհակալություն հարգելի՛ Նորա դրական կարծիքի համար։Ուրախ եմ,որ հավանեցիք և օգտակար եղա։

Արմենուհի Ստեփանյան
17.05.2018, 11:23
Կերպարվեստի շնորհիվ երեխանի մոտ զարգանում է երևակայությունը:

Միքայելյան Կարինե
17.05.2018, 11:57
Կերպարվեստի բնագավռում լավ արտացում է բնական տաղանդը:

Ստեփանյան Նելլի
17.05.2018, 12:07
Երեխաների մոտ հետաքրքիր ժամանցի միջոց է կերպարվեստը: Իսկ եթե այն դարձնենք նաև խաղի միջոց դասապրոցեսի ընթացքում համոզված եմ, որ դասը կլինի հագեցած: Շնորհակալություն հետաքրքիր թեմայի համար:

Էմմա Խաչատրյան
17.05.2018, 17:59
Հետաքրքիր նկարչություն թելի օգնությամբ։
https://www.facebook.com/100001632832738/videos/2240037632727309/

Մարգարյան Նաիրա
17.05.2018, 19:07
Հետաքրքիր նկարչություն թելի օգնությամբ։
https://www.facebook.com/100001632832738/videos/2240037632727309/

Իսկապես նկարչության այս տեսակը շատ հետաքրքիր է , հարգելի՛ Էմմա, շնորհակալություն:

Ջ.Գրիգորյան
17.05.2018, 22:12
Նկարչություն պլաստիլինով

6596 6597

6598 6599

Շատ տպավորիչ և լավ աշխատանքներ են, Էմմա ջան: Շնորհակալություն:

Ջ.Գրիգորյան
17.05.2018, 22:24
6603 6604 6605

Անչափ հետաքրքիր, հաճելի աշխատանք, շնորհակալություն, Էմմա ջան...

Մինասյան Նորա
17.05.2018, 22:55
Հետաքրքիր նկարչություն թելի օգնությամբ։
https://www.facebook.com/100001632832738/videos/2240037632727309/

Էմմա ջան, ինչ հետաքրքիր աշխատանք է:

Էմմա Խաչատրյան
17.05.2018, 23:04
Շնորհակալություն սիրելի՛ Նորա,սիրելի՛ Ջ․Գրիգորյան և սիրելի՛ Նաիրա դրական կարծիքների համար։
Ուրախ եմ,որ հավանեցիք և օգտակար եղա։Պատրաստ եմ միշտ համագործակցել Ձեզ պես խելացի
մանկավարժների հետ։

Ստեփանյան Նելլի
17.05.2018, 23:15
Սիրելի Էմմա շատ ուսուցողական աշխատանք եք կատարում:

Էմմա Խաչատրյան
17.05.2018, 23:30
Սիրելի Էմմա շատ ուսուցողական աշխատանք եք կատարում:

Շնորհակալություն սիրելի՛ Նելլի դրական կարծիքի համար։Պատրաստ եմ միշտ համագործակցել
Ձեզ պես խելացի մանկավարժների հետ։
Հայկական կրթական միջավայրը դարձել է կարծես բոլորիս տունը։Մեծ պատասխանատվությամբ
փորձում ենք իրար աջակցել և մտերմանալ։Ուրախ եմ,որ ճանաչեցի հաճելի մանկավարժներին։
Մեր համախմբածվության շնորհիվ դաստիարակել և դաստիարակում ենք այսօրվա հիասքանչ
երեխաներին,որոնք գիտեն իրենց իրավունքները։Ինչքան էլ ասեն չեն սովորում հիմա աշակերտները,
միևնույն է փաստերը հակառակն են ցույց տալիս,որ ճիշտ ձևով ենք կրթել և դաստիարակել նրանց։

Ստեփանյան Նելլի
18.05.2018, 00:16
Միանգամայն համաձայն եմ Ձեզ հետ սիրելի Էմմա, իսկապես կրթական միջավայրի շնորհիվ ստեղծվում է ջերմ ու սիրառատ միջավայր:

Մարգարյան Նաիրա
19.05.2018, 10:46
<<ԱՐՎԵՍՏ>> ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԽԱՂ-ԳԻՐՔ

Հովհաննես Այվազովսկի, Վարդգես Սուրենյանց, Մարտիրոս Սարյան, Երվանդ Քոչար, Սերգեյ Փարաջանով, Մինաս Ավետիսյան.... 12 հայ նկարիչ՝ յուրաքանչյուրը 2 նկարով և դրանց մասին հետաքրքիր ու քիչ հայտնի տեղեկություններով՝ մեկ տուփում:
«ԱՐՎԵՍՏ» հայկական խաղ-գիրքն առաջինն է, որ մատչելի ու գրավիչ ձևով երեխաներին ծանոթացնում է հայ արվեստին:
Այն հնարավորություն է տալիս արվեստի գործերին ծանոթանալ ոչ միայն թանգարաններ այցելելով, այլև՝ խաղի միջոցով:
«Արվեստը երեխաներին հաճախ շատ ձանձրալի է թվում, վերացական: Երբեմն նույնիսկ ծնողներն են դժվարանում բացատրել, և երեխաներին թվում է, որ արվեստը շատ բարդ է, անհասանելի: Իրականում երեխաները շատ լավ կարողանում են ընկալել արվեստը: Մեր նպատակն է, որ իրենք դա անեն անուղղակի ձևով՝ խաղային միջավայրում՝ չիմանալով, որ սովորում են»,- ասում է «Էյվա» արվեստների հիմնադրամի նախաձեռնությունների ղեկավար Գայանե Այվազյանը:
24 քարտերի վրա պատկերված է 19-20-րդ դարի 12 հայ նկարիչների երկուական ստեղծագործություն: Խաղային մի քանի տարբերակ է առաջարկվում՝ տարբեր տարիքի երեխաների համար՝ սկսած 5 տարեկանից:
Օրինակ՝ ամբողջական նկարներից բացի առանձին քարտերի վրա պատկերված են դրանցից հատվածներ, և երեխաները պետք է գտնեն, թե որ ստեղծագործությունից են այդ հատվածները: Խաղի մեկ այլ տարբերակ առաջարկում է ընտրել տվյալ նկարչին բնորոշ գունապնակը, գտնել միևնույն նկարչի երկու նկար և այլն:
Խաղ-գրքի նպատակն է խթանել հայ արվեստի հանդեպ երեխաների հետաքրքրությունը, ձևավորել գեղագիտական ճաշակ, զարգացնել ստեղծագործական միտքը: Այն կարելի է կիրառել նաև կրթական հաստատություններում՝ որպես օժանդակ նյութ: Քարտերից բացի նկարիչների ու նրանց ստեղծագործությունների մասին է պատմում նաև պատկերազարդ գրքույկը:

Գոհար Խաչատրյան Յուրիի
20.05.2018, 16:36
Խաղը մի մեծ լուսավոր պատուհան է, որի միջոցով երեխայի հոգևոր աշխարհը լցվում է երևակայությամբ:

Սուխոմլինսկի

Կերպարվեստային գործունեության ընթացքում կազմակերպվող խաղերն ունեն ճանաչողական և ուսուցողական մեծ նշանա
կություն: Այդ տիպի խաղերի ժամանակ համակարգվում և ընդլայնվում են երեխաների ձեռք բերած գիտելիքները:
*Զարգանում են երեխաների ուշադրությունը, դիտողականությունը,արագ կողմնորոշվելու ունակությունը, ճարպկությունը:
Նրանք մտքեր են արտահայտում տեսածի, լսածի, զգացածի մասին և դրսևորում են համապատասխան վերաբերմունք դրանց նկատմամբ:
* Կարողանում են առարկաները տեսնել տարածության մեջ, բնութագրել դրանք՝ ըստ գույնի, ձևի, չափի:
* Զարգանում են առարկաները և երևույթները տեսնելու, դիտելու, վերլուծություններ կատարելու, նմանություններն ու տարբերությունները գտնելու, ընդհանրացումներ անելու կարողությունները:

Խաղ <<Գույների աշխարհում>>
Նպատակը՝ հիմնական գույների իմացության ամրապնդում, ուշադրության զարգացում, համբերատար լսելու կարողության դաստիարակում:
Ընթացքը՝ ուսուցչուհին պատմում է մի որևէ պատմություն և ընթացքում թվարկում է աշակերտների սովորած գույները: Այն աշակերտները ,որոնց հագուստի , կոշիկների , պայուսակի կամ գրենական պիտույքների վրա կան նշված գույները , նրանք
առաջ են գալիս: ՈՒսուցչուհին շարունակում է պատմությունը.... դարձյալ առաջ են գալիս աշակերտները: Խաղի վերջում առանձնացնում են հիմնական և բաղադրյալ գույները, հաշվում են առարկաների և իրերի թիվը:
Խաղի մասնակիցները խրախուսվում են ուսուցչի կողմից:

Հարգելի գործընկերներ, իսկ դուք ինչպիսի՞ խաղեր եք կիրառում կերպարվեստի դասաժամերին:

Հարգելի՝Մարգարյան Նաիրա,առաջարկում եմ այսպիսի խաղ
7165

Մարգարյան Նաիրա
20.05.2018, 17:25
Հարգելի՝Մարգարյան Նաիրա,առաջարկում եմ այսպիսի խաղ
7165

Բավականին հետաքրքիր նկարչական խաղ եք ներկայացրել, հարգելի՛Գոհար, շնորհակալություն: Նմանատիպ խաղի արդյունքում երեխաները կստանան իրենց ցանկացած առարկայի պատկերը:Իսկ շարունակական աշխատանքի արդյունքում՝առանց պատկերվող առարկայի ստվերի, երեխան կկարողանա ինքնուրույն նկարել ցանկացած առարկա կամ իր:

Մինասյան Նորա
21.05.2018, 07:21
Հարգելի՛ Նաիրա հետաքրքիր և ուսուցանող թեմա եք քննարկում։
Խաղ «Ժպտացող արև»
Նպատակը․ օգնում է զարգացնելու երեխաների պատկերացումներն իրենց ես-ի մասին։
Անհրաժեշտ նյութեր․ թուղթ, գունավոր մատիտներ։
Ուղեցույց․ խաղավարը երեխաներին փոխանցում է հետևյալ մտքերը․ «Ես-ը կազմված է
մեր պատկերացումներից։
Այդ պատկերացումների մեջ մտնում են մեր անունը,արտաքինը,բնավորության գծերը,
հետաքրքրություններն ու նախասիրությունները,ինչպես նաև ներընտանեկան ու սոցիալական
մեր դերերը»։ Այնուհետև մասնակիցներին առաջարկում է արև նկարել, արևի շրջանի կենտրոնում
գրել իրենց անունը, իսկ յուրաքանչյուր շողի վրա՝ իրենց բնութագրող բառեր։ Ի դեպ,մի քանի շող
կարող է նաև չլրացվել։

Այս խաղը հնարավորություն է տալիս մասնակիցներին պատկերացում ունենալու իրենց ես-ի
նշանակության ու դերի մասին։ Ըստ էության,յուրաքանչյուրի ես-ը բաղկացած է իր բնավորությունից,
սովորություններից, հմտություններից և այլն։Արևի՝ դեռ չլրացված շողերը խորհրդանշում են,որ երեխաները,
բնականաբար,լիովին ձևավորված չեն․ նրանք կյանքի ընթացքում նոր հմտություններով ու ձեռքբերումներով
կարող են լրացնել արևի բաց մնացած շողերը։ Այս խաղը երեխաներին օգնում է հասկանալու,որ իրենցից
յուրաքանչյուրը կյանքում կարող է լինել արևի պես ջերմացնող ու լուսավոր։

Հարգելիՙ էմմա, ժպտացող արևդ, իսկապես, կժպտա երեխաներին:

Էմմա Խաչատրյան
21.05.2018, 12:54
Հարգելիՙ էմմա, ժպտացող արևդ, իսկապես, կժպտա երեխաներին:

Շնորհակալություն հարգելի՛ Նորա դրական կարծիքի համար։Ուրախ եմ,որ հավանեցիք։
Արևը թող ժպտա ամենքին,ջերմություն պարգևի,և ոչ ոք երբեք չտխրի։

Գոհար Խաչատրյան Յուրիի
21.05.2018, 19:35
Հարգելի՝Մարգարյան Նաիրա,առաջարկում եմ այսպիսի խաղ
7180

Մարգարյան Նաիրա
21.05.2018, 22:04
Հարգելի՝Մարգարյան Նաիրա,առաջարկում եմ այսպիսի խաղ
7180

Շնորհակալություն, հարգելի՛ Գոհար: Այս աշխատանքն ուրախություն և ոգևորություն կպարգևի երեխաներին, երբ նրանք կփորձեն ամբողջացնել իրենց ընկերների կամ սիրելի մարդկանց նկարները:Հետաքրքիր և յուրատեսակ աշխատանք եք ներկայացրել:

Մարգարյան Նաիրա
31.05.2018, 21:39
Ստեղծագործական խաղեր երեխաների համար

Ստեղծագործական խաղերը միաժամանակ և՛ ստեղծագործական և՛ ուսուցողական գործընթացներ են: Երեխաները սովորում են, բացահայտում են զանազան նյութեր, զանազան գործիքներ, սովորում են աշխատել այդ ամենի հետ, սովորում են իրենց փորձն արտահայտել ստեղծագործության մեջ:Ստեղծագործական աշխարհը մեծ բացահայտումների դաշտ է երեխաների համար: Եվ ամենակարևորը, երեխայի համար ստեղծագործական գործընթացում կարևոր է ոչ թե արդյունքը ,այլ գործընթացը: Հենց գործընթացը երեխայի համար ունի զարգացնող, ճանաչողական և խաղային նշանակություն:

Ստեղծագործական խաղերի մի քանի պարզ տարբերակներ

Յուղամատիտով և բուսական յուղով նկարչություն

Յուղամատիտները երևի թե ամենահարմար ստեղծագործական նյութն են երեխաների համար: Դրանք փափուկ են և անվնաս:Դրանցով նաև հեշտ է նկարել: Յուղամատիտով և բուսական յուղով նկարչության համար հարկավոր են՝

թուղթ,
յուղամատիտ,
բուսական յուղ,
բամբակե փայտիկներ

Նկարչության ընթացքը.

Առաջարկել երեխային նկարել յուղամատիտներով:
Այնուհետև բամբակե փայտիկների օգնությամբ բուսական յուղը քսում են պատկերների վրա:
Բուսական յուղի ազդեցությամբ յուղամատիտներով նկարված պատկերները ստանում են ավելի փայլուն տեսք, կարծես ներկով նկարված լինեն:

Յուղամատիտով և ջրաներկով նկարչություն

Այս նկարչության համար հարկավոր են՝

թուղթ,
յուղամատիտ,
ջրաներկ

Սկզբում արվում է յուղամատիտով նկարը:Ավարտին նկարի վրա ջրաներկ է արվում: Դա ապահովում է նկարի հետաքրքիր մակերևույթը:

Աննա Պողոսյան Ե.
31.05.2018, 22:25
Շատ հետաքրքրի մտահաղացում է, անպայման կօգտագործեմ:

Մարգարյան Նաիրա
02.06.2018, 00:46
Շատ հետաքրքրի մտահաղացում է, անպայման կօգտագործեմ:

ՈՒրախ եմ, հարգելի՛ Աննա, որ գրառումը Ձեզ հետաքրքրեց և այն կարող է Ձեր համար օգտակար լինել :Շնորհակալություն:

Մարգարյան Նաիրա
03.06.2018, 03:04
ԽԱՂԵՐ ԱՎԱԶՈՎ

Բարև, ավազ

Երեխաները սկզբում ձեռքի մատներով, ապա ամբողջ ափով, ձեռքի հակառակ մասով հպվում են ավազին՝ այդ կերպ բարևելով ավազին: Հետոո բռունցքով ավազ են վերցնում, ամուր սեղմում և կամաց լցնում մյուս ձեռքի վրա: Նույնը կրկնում են նաև մյուս ձեռքով:

Ծանոթություն ավազի հետ

Ավազը ձեռքերի մեջ շփելով՝ երեխաները պատմեւմ են, թե ինչպիսին է ավազը՝ թաց-չոր, փափուկ-կոշտ, տաք-սառը:

Ձեռքերի հետքերը

Երեխաները սիրում են ավազի վրա թողնել իրենց ձեռքերի և ոտքերի հետքերը: Կարելի նաև քարերով զարդարել հետքերը, դրանց տալ տրամադրություն, հետո խոսել երեխաների տրամադրության մասին, քննարկել զգացողությունները:

Նկարչություն ավազի վրա

Երեխաները մատների օգնությամբ ավազի վրա նկարում են տարբեր պատկերներ՝ արև, տուն, ծառ, քառակուսի, շրջան: Կարելի է նաև մյուս երեխաներին խնդրել գուշակել, թե ինչ է նկարել իրենց ընկերը:

Ճկուն մատիկներ

Մատիկներն ավազի վրա քայլում, վազում, ցատկում, պարում են: Ընթացքում կարելի է կազմել երկխոսություններ:

Մարգարյան Նաիրա
08.06.2018, 21:12
ՓՈՔՐԻԿ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ՝ ՆԿԱՐՉԱԿԱՆ ԽԱՂ

7416

PanARMENIAN.Net - Հայաստանյան Pic Pen LLC ստարտափը հատուկ փոքրիկների համար մշակել է մոբայլ հավելված, որը, կրելով կրթական բնույթ, թույլ է տալիս դեռ փոքր տարիքից երեխայի մոտ զարգացնել ստեղծագործելու ունակությունը, ինչպես նաև՝ հնարավորություն՝ ինքնուրույն ներքաշվելու խաղային պրոցեսի մեջ ու ազդելու դրա վրա։ Pic Pen Coloring Book հավելվածը «ներկիր ինքդ» սկզբունքով գունազարդման խաղ է, իսկ ավելի հստակ՝ ինտերակտիվ գունազարդման գիրք՝ ամենափոքր նկարիչների համար։
Ստարտափի համահիմնադիրներից Շահեն Քոսյանը PanARMENIAN.Net ի հետ զրույցում նշեց, որ նմանատիպ այլ ծրագրերից հայկական Pic Pen Coloring Book -ը տարբերվում է գունազարդման գործիքների բազմազանությամբ և պրոֆեսիոնալ մշակված ու էմոցիոնալ նկարներով: Հավելվածը բաղկացած է 6 թեմատիկ աշխարհներից, որոնցից յուրաքանչյուրում առկա են 24 նկարներ և 120 գույներ: Հեղինակների հավաստմամբ՝ հետագայում թեմատիկ աշխարհները անընդհատ կատարելագործվելու են, հայտնվելու են նորերը, քանի որ հավելվածի կատարելագործման աշխատանքները շարունակական են լինելու:
Կարևորագույն խնդիրը՝ ստիպել մանուկներին՝ գործի դնել իրենց երևակայությունը, քանի որ հենց զարգացած երևակայության առկայությունն է ձևավորում հետաքրքրասեր մարդուն։ Սա միակ մանկական հավելվածն է գունազարդման համար միանգամից չորս գործիքներով՝ մատիտ, ֆլոմաստեր, վրձին և լցվող զարդանախշեր։ Երեխաները կարող են նկարել, կամ գունազարդել մատերով, կամ հատուկ գրիչով այնպես, ինչպես նրանք դա անում են թղթե գունազարդման ալբոմներում, ինչը ոչ միայն նրանց հաճույք է պատճառում, այլև արթնացնում է իրենց ներսի նկարչին։
Pic Pen Coloring Book-ի առավելություններից է նաև գունազարդման գործընթացի հեշտությունը՝ շնորհիվ այն հանգամանքի, որ գույները, ըստ ներկման դաշտերի, չեն խառնվում իրար։ Դա հավելվածի օգտագործումն առավել հաճելի ու հետաքրքիր է դարձնում երեխաների համար: Հավելվածի հեղինակները ոգեշնչվել են սեփական երեխաների համար հետաքրքիր ու օգտակար խաղ ստեղծելու գաղափարով, ինչի արդյունքում էլ ծնվել է Pic Pen Coloring Book-ը: Հեղինակների խոսքով՝ խաղը նախատեսված է նախադպրոցական տարիքի երեխաների համար, սակայն փորձարկումների արդյունքները ցույց են տալիս, որ այն հետաքրքրում է նաև մինչև 10 տարեկան երեխաներին:

Մարգարյան Նաիրա
27.06.2018, 03:53
Ջրաներկով նկարչություն

Այստեղ ներկայացված է ջրաներկով նկարչության 3 տարբերակներ,որոնցում ջրաներկը համադրվում է այլ նյութերի հետ՝ ստեղծելով հետաքրքիր պատկերներ:

Սոսնձով և ջրաներկով նկարչություն:

Հարկավոր են՝

ջրաներկի համար նախատեսված թուղթ,
ջրաներկ,
սոսինձ՝ էմուլսիա:

Ընթացքը՝

Սոսնձի օգնությամբ թղթին նկարել պատկերը:
Գիշերը թողնել,որ սոսինձը չորանա:Նկարել սոսնձի վրա և շուրջը:
Նկարը պատրաստ է:

Ջրաներկով և տիպերով նկարչություն:

Այս նկարչության համար հարկավոր են՝

ջրաներկի համար նախատեսված թուղթ,
տիպեր տարբեր ձևերի և չափսերի,
ջրաներկ,մկրատ, կպչուն ժապավեններ:

Ընթացքը ՝

Կպչուն ժապավենների օգնությամբ թղթի վրա պատրաստել տուն, ծառ կամ որևէ այլ պատկեր:
Ամրացնել նաև տիպերը,օրինակ աստղաձև տիպերով կարելի է երկինքը զարդարել:
Կարելի է նաև մատիտով ավելացնել նկարին այլ դետալներ:
Այնուհետև ջրաներկով նկարել տիպերի վրա:
Թողնել ,որ ներկը չորանա:
Վերջում պետք է զգուշորեն հանել տիպերը և կպչուն ժապավենը: Ի դեպ,կարելի է դրանց որոշ մասը թողնել, մյուս մասը հանել:

Ջրաներկով և աղով նկարչություն
Այս տարբերակում ստացվում են գեղեցիկ մակերեսով նկարներ: Ծանոթանալու համար նկարչության այս տարբերակին այցելեք հետևյալ հղումը՝ http://www.arttherapy.am/ջրաներկով-և-աղով-նկարչություն/ :

star1
08.07.2018, 11:23
Կաթիլ

Այս խաղի համար անհրաժեշտ են սպիտակ թղթեր և գուաշներ:Երեխաները վրձինը թաթախում են իրենց
ուզած գույնի մեջ,մի քանի կաթիլ շաղ են տալիս թղթի վրա և թուղթը ծալում այնպես,որ թղթի մյուս մասում
էլ կաթիլը տպվի:Հետո բացում են թուղթը և փորձում հասկանալ`ում կամ ինչի է նման կաթիլը:

Ինձ շատ դուր եկավ այս խաղը.այն պարզ է, հեշտ և զարգացնում է պատկերային մտածողությունը:

star1
18.07.2018, 23:33
Ստեղծագործական խաղեր երեխաների համար

Ստեղծագործական խաղերը միաժամանակ և՛ ստեղծագործական և՛ ուսուցողական գործընթացներ են: Երեխաները սովորում են, բացահայտում են զանազան նյութեր, զանազան գործիքներ, սովորում են աշխատել այդ ամենի հետ, սովորում են իրենց փորձն արտահայտել ստեղծագործության մեջ:Ստեղծագործական աշխարհը մեծ բացահայտումների դաշտ է երեխաների համար: Եվ ամենակարևորը, երեխայի համար ստեղծագործական գործընթացում կարևոր է ոչ թե արդյունքը ,այլ գործընթացը: Հենց գործընթացը երեխայի համար ունի զարգացնող, ճանաչողական և խաղային նշանակություն:

Ստեղծագործական խաղերի մի քանի պարզ տարբերակներ

Յուղամատիտով և բուսական յուղով նկարչություն

Յուղամատիտները երևի թե ամենահարմար ստեղծագործական նյութն են երեխաների համար: Դրանք փափուկ են և անվնաս:Դրանցով նաև հեշտ է նկարել: Յուղամատիտով և բուսական յուղով նկարչության համար հարկավոր են՝

թուղթ,
յուղամատիտ,
բուսական յուղ,
բամբակե փայտիկներ

Նկարչության ընթացքը.

Առաջարկել երեխային նկարել յուղամատիտներով:
Այնուհետև բամբակե փայտիկների օգնությամբ բուսական յուղը քսում են պատկերների վրա:
Բուսական յուղի ազդեցությամբ յուղամատիտներով նկարված պատկերները ստանում են ավելի փայլուն տեսք, կարծես ներկով նկարված լինեն:

Յուղամատիտով և ջրաներկով նկարչություն

Այս նկարչության համար հարկավոր են՝

թուղթ,
յուղամատիտ,
ջրաներկ

Սկզբում արվում է յուղամատիտով նկարը:Ավարտին նկարի վրա ջրաներկ է արվում: Դա ապահովում է նկարի հետաքրքիր մակերևույթը:

Ի՜նչ հետաքրքիր խաղեր էին... Ես տպավորություն ստացա, որ այս խաղերից հետո երեխաների դեմքերն ու ձեռքերը կլինեն գունազարդ և յուղոտ:), ու այդ ժպռոտիկ տեսքը նրանց է՛լ ավելի սիրելի կդարձնի:

Էմմա Խաչատրյան
18.07.2018, 23:38
Ինձ շատ դուր եկավ այս խաղը.այն պարզ է, հեշտ և զարգացնում է պատկերային մտածողությունը:

Շնորհակալություն հարգելի՛ star1 դրական կարծիքի համար։
Ուրախ եմ,որ հավանեցիք և օգտակար եղա։Համամիտ եմ Ձեզ
հետ։

Էմմա Խաչատրյան
20.07.2018, 19:39
Կենդանի տուն

Նպատակը՝ միջանձնային հարաբերությունների ախտորոշում
Հրահանգ՝ նկարեք տուն,որը պարտադիր պետք է ունենա հիմք,պատեր,պատուհաններ,կտուր,խորդանոց,դուռ,ծխնելույզ,շեմ։
Այնուհետև թղթի վրա գրեք 7-8 մարդկանց անուն,որոնք որոշակի ազդեցություն ունեն ձեր կյանքում։
Գրեք այդ մարդկանց անունները ձեր նկարած տան տարբեր հատվածներում։
Արդյունքների վերլուծություն
Հիմքը խորհրդանշում է տան հոգևոր նյութական հիմքն է, դա այն մարդն է, ում շնորհիվ ընտանիքը կայուն է։
Պատերը- այն մարդն է,ով պատասխանատու է ընտանիքի և կոնկրետ հեղինակի հուզական վիճակի համար։
Պատուհաններ- այն մարդիկ են, որոնց հետ հեղինակը հույսեր է կապում, սովորաբար այս հատվածում նկարում են երեխաներին։
Կտուր- ընտանիքի այն անդամը,ով <<խղճում>> և պաշտպանում է նկարի հեղինակին։
Խորդանոց- գաղտնի հարաբերություններ,հեղինակը ցանկություն ունի այս մարդու հետ ավելի լավ հարաբերություններ ունենալ։
Ծխնելույզ- Այն մարդն է,ում կողմից հեղինակը կցանկանար առանձնահատուկ վերաբերմունքի,խնամքի արժանանալ։
Դռներ- Տեղեկատվական ոլորտ,այն մարդն է,ով շատ բան է սովորեցրել նկարի հեղինակին։
Շեմ- այն մարդն է,ում հետ հեղինակը կցանկանար շփվել ապագայում։

7811
http://anikhudoyan.ucoz.net/publ/proyektiv_tester/kendani_town/3-1-0-188

Էմմա Խաչատրյան
20.07.2018, 19:46

Ինչպե՞ս վերլուծել երեխայի նկարած պատկերները.

Երեխաների նկարած պատկերները շատ բան կարող են պատմել իրենց ներաշխարհի մասին:
Ձեր փոքրիկի նկարը կօգնի Ձեզ հասկանալ նրա հոգեվիճակն ու զգացմունքները:
Հոգեբանները խորհուրդ են տալիս երեխայի նկարում 4 կարևոր դետալի ուշադրություն դարձնել՝

1.գունային գամմա,
2.նկարի դիրք,
3.բովանդակություն,
4.նկարի ընդհանուր տրամադրություն:

7813
https://impoqrik.am/3-6%D5%BF%D5%A1%D6%80%D5%A5%D5%AF%D5%A1%D5%B6/%D5%A4%D5%A1%D5%BD%D5%BF%D5%AB%D5%A1%D6%80%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/4770-%D5%A5%D6%80%D5%A5%D5%AD%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%B6%D5%AF%D5%A1%D6%80%D5%A8-%D5%B7%D5%A1%D5%BF-%D5%A2%D5%A1%D5%B6-%D5%AF%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%AB-%D5%AB%D6%80-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6.html

Լիլիթ Վարդանյան
21.07.2018, 00:36
Հարգելի՛ Նաիրա, շնորհակալություն հետաքրքիր և զարգացնող խաղեր ներկայացնելու համար: Կարծում ոմ դրանք զարգացնում են երեխաների երեվակայությունն ու մտահորիզոնը:

Մարգարյան Նաիրա
21.07.2018, 01:47

Հարգելի՛ Էմմա, շնորհակալություն հետաքրքիր նյութերի տեղադրման համար:

Մարգարյան Նաիրա
21.07.2018, 01:52
Հարգելի՛ Նաիրա, շնորհակալություն հետաքրքիր և զարգացնող խաղեր ներկայացնելու համար: Կարծում ոմ դրանք զարգացնում են երեխաների երեվակայությունն ու մտահորիզոնը:

Ճիշտ է Ձեր նկատառումը, հարգելի՛ Լիլիթ: Այո, խաղերն իրենց բնույթով հետաքրքիր , զարգացնող, ուսուցանող և բարձր տրամադրություն ապահովող են: Շնորհակալություն:

Արաքսյա Սաղոյան
22.07.2018, 21:51
Ջրաներկով նկարչություն

Այստեղ ներկայացված է ջրաներկով նկարչության 3 տարբերակներ,որոնցում ջրաներկը համադրվում է այլ նյութերի հետ՝ ստեղծելով հետաքրքիր պատկերներ:

Սոսնձով և ջրաներկով նկարչություն:

Հարկավոր են՝

ջրաներկի համար նախատեսված թուղթ,
ջրաներկ,
սոսինձ՝ էմուլսիա:

Ընթացքը՝

Սոսնձի օգնությամբ թղթին նկարել պատկերը:
Գիշերը թողնել,որ սոսինձը չորանա:Նկարել սոսնձի վրա և շուրջը:
Նկարը պատրաստ է:

Ջրաներկով և տիպերով նկարչություն:

Այս նկարչության համար հարկավոր են՝

ջրաներկի համար նախատեսված թուղթ,
տիպեր տարբեր ձևերի և չափսերի,
ջրաներկ,մկրատ, կպչուն ժապավեններ:

Ընթացքը ՝

Կպչուն ժապավենների օգնությամբ թղթի վրա պատրաստել տուն, ծառ կամ որևէ այլ պատկեր:
Ամրացնել նաև տիպերը,օրինակ աստղաձև տիպերով կարելի է երկինքը զարդարել:
Կարելի է նաև մատիտով ավելացնել նկարին այլ դետալներ:
Այնուհետև ջրաներկով նկարել տիպերի վրա:
Թողնել ,որ ներկը չորանա:
Վերջում պետք է զգուշորեն հանել տիպերը և կպչուն ժապավենը: Ի դեպ,կարելի է դրանց որոշ մասը թողնել, մյուս մասը հանել:

Ջրաներկով և աղով նկարչություն
Այս տարբերակում ստացվում են գեղեցիկ մակերեսով նկարներ: Ծանոթանալու համար նկարչության այս տարբերակին այցելեք հետևյալ հղումը՝ http://www.arttherapy.am/ջրաներկով-և-աղով-նկարչություն/ :

Շատ հետաքրքիր խաղեր եք առաջարկել,հարգելի՛ կոլեգաներ,սիրով կօգտվեմ դրանցից:

Էմմա Խաչատրյան
27.07.2018, 10:55
Հետաքրքիր նկարչություն
https://www.facebook.com/1468199419953145/videos/1532563836850036/

Մարգարյան Նաիրա
27.07.2018, 11:18
Հետաքրքիր նկարչություն
https://www.facebook.com/1468199419953145/videos/1532563836850036/

Յուրօրինակ և հետաքրքիր նկարչություն եք ներկայացրել, հարգելի՛ Էմմա, շնորհակալություն:

Էմմա Խաչատրյան
27.07.2018, 11:30
7842 7843

7844 7845

Մարգարյան Նաիրա
27.07.2018, 11:52
Նմանատիպ աշխատանքների կատարումն օգնում և ուղղորդում է երեխային գույների և գուներանգների ճիշտ ընտրության , ինչպես նաև աշխատանքի հաջորդական փուլերի կատարման գործում:

Մարգարյան Նաիրա
30.07.2018, 00:24
Ինչպես փոքրիկին դարձնել ստեղծագործող. հոգեբանական խաղեր ու վարժություններ

Հոգեբանական մասնագիտացված կենտրոնի մասնագետները խորհուրդ են տալիս հաճախակի կատարել հետաքրքիր վարժություններ, որոնք կխթանեն ստեղծագործական մտածողությունը: Դրանք կարծրատիպային մտածողությունը հաղթահարելու, ծանոթ իրավիճակին նոր տեսանկյունից նայելու և մտքի ճկունությունը մարզելու համար են: Մասնագետների կարծիքով՝ վարժությունների հիմնական նպատակն այն է, որ մարդ դուրս գա իր սովորական մտածելակերպի սահմաններից և կարողանա հնարամիտ լուծումներ գտնել և´ առօրյա կյանքում, և´ աշխատանքային իրավիճակներում առաջացող խնդիրների համար:

Նկարչական վարժություն
Վարժության բնույթը հետևյալն է. պետք է ընտրել ցանկացած 10 կենդանի, ապա յուրաքանչյուր կենդանուց վերցնելով մի մաս (գլուխ, պոչ, քիթ և այլն)՝ դրանք միացնել իրար և հորինել մի նոր, գոյություն չունեցող արարած: Այդ կենդանուն կարող եք անուն տալ և հորինել, թե ինչով է նա սնվում, որտեղ է ապրում, ինչ ընկերներ և թշնամիներ ունի, ինչով է տարբերվում և ինչով է նման իր բաղկացուցիչ մասերը կազմող կենդանիներին:

Մարդու ստեղծագործականությունը չունի սահմաններ: Այն ծնում է որակապես նոր, նախկինում չեղած արժեքներ, երբ հայտնաբերվում, հորինվում է մի նոր բան:

Երեխաներին շատ դուր կգա նաև հետևյալ վարժությունը.
Թղթի վրա նկարած շրջանները պետք է պատկերների վերածել, այսինքն՝ ավարտուն ինչ-որ նկար ստանալ: Միակ պայմանն այն է, որ պատկերները չպետք է կրկնվեն:
Մասնագետները կարծում են, որ մարդու ստեղծարարության դրսևորման համար անհրաժեշտ են հետևյալ երեք գործոնները՝ համապատասխան ստեղծագործական մթնոլորտ, տվյալ ոլորտի վերաբերյալ որոշակի գիտելիք և նմանատիպ օրինակներ, որոնք թույլ կտան ոգեշնչվել ու ելման կետ կծառայեն ստեղծագործելու համար:

ohanjan
18.10.2018, 23:00
Պլաստիլինով նկարչություն

6203 6204

Շատ գեղեցիկ աշխատանք:Ինչպես միշտ հիացնում եք ձեր յուրօրինակ նյութերով:Շնորհակալություն,սիրելի՛ Էմմա:

Էմմա Խաչատրյան
18.10.2018, 23:10
Շատ գեղեցիկ աշխատանք:Ինչպես միշտ հիացնում եք ձեր յուրօրինակ նյութերով:Շնորհակալություն,սիրելի՛ Էմմա:

Շնորհակալություն հարգելի՛ ohanjan դրական կարծիքի համար։Ուրախ եմ,որ հավանեցիք և օգտակար եղա։

Էմմա Խաչատրյան
18.10.2018, 23:12
Յուրօրինակ և հետաքրքիր նկարչություն եք ներկայացրել, հարգելի՛ Էմմա, շնորհակալություն:

Շնորհակալություն հարգելի՛ Նաիրա դրական կարծիքի համար։Ուրախ եմ,որ հավանեցիք և օգտակար եղա։

Մանուշ Մուրադյան
08.01.2019, 21:48
Շնորհակալություն հետաքրքիր թեմա վարելու համար :

Ալբինե
11.01.2019, 09:31
Նմանատիպ աշխատանքների կատարումն օգնում և ուղղորդում է երեխային գույների և գուներանգների ճիշտ ընտրության , ինչպես նաև աշխատանքի հաջորդական փուլերի կատարման գործում:

Գեղեցիկ, զարգացնող թեմա եք ընտրել։

Ալբինե
11.01.2019, 22:36
Նմանատիպ աշխատանքների կատարումն օգնում և ուղղորդում է երեխային գույների և գուներանգների ճիշտ ընտրության , ինչպես նաև աշխատանքի հաջորդական փուլերի կատարման գործում:

Հարգելի Մարգարիտա, համամիտ եմ ձեզ հետ։
Փուլերի հաջորդականությունն ապահովելուց ոչ պակաս կարևոր ու խթանիչ է աչք և ձեռք վարժեցնելու աշխատանքները։ Լավ զարգացած աչքաչափը և վարժեցրած ձեռքը նկարչության ասպարեզում հետագա կատարելագործման կարևորագույն նախապայման ն հանդիսանում։