PDA

Դիտել ողջ տարբերակը : ԻՄ ՆԵՐՍՈՒՄ ԱՊՐՈՂ ԲՆԱԳԵՏԸ

Վ. Հովհաննիսյան
03.02.2018, 22:40
3929
«Զարմանալի բան է ստացվում, կան գիտելիքներ, բայց դրանք մեռած բեռի պես սովորողի գլխում են, և նա չի կարողանում հասկանալ, թե հենց ո՞ր գիտելիքները և ինչպե՞ս կիրառելով է հնարավոր լուծել տվյալ խնդիրը»:
Մ. Ն. Սկատկին

Այսօրվա դպրոցականին այլևս չես զարմացնի տարատեսակ համակարգչային խաղերով, նրանց գունեղ նկարագրությամբ, սակայն նրան կզարմացնես պասիվ խաղացողից ակտիվ մասնակցի դերում հանդես գալու առաջարկությամբ, հատկապես, եթե խոսքը վերաբերվում է աշխարհճանաչողության գիտական հիմքը համարվող <<Բնագիտությանը>>, և այդ բնագավառում սովորողների ունեցած գիտելիքների իմացական դրսևորմանը: Հարց՝ դպրոցականների մոտ ինչպե՞ս առաջացնել հետաքրքրություն բնագիտական առարկաների նկատմամբ: Այս և նմանատիպ հարցերի կապակցությամբ առաջարկում եմ բնագետների ակտիվ մասնակցությունը այս թեմայի քննարկման առնչությամբ:

Anna Melqumyan
04.02.2018, 01:09
Հարգելի Վ.Հովհաննիսյան,հետաքրքիր թեմա եք ընտրել քննարկման համար:

Մարինե Խաչատրյան
04.02.2018, 01:58
3929
«Զարմանալի բան է ստացվում, կան գիտելիքներ, բայց դրանք մեռած բեռի պես սովորողի գլխում են, և նա չի կարողանում հասկանալ, թե հենց ո՞ր գիտելիքները և ինչպե՞ս կիրառելով է հնարավոր լուծել տվյալ խնդիրը»:
Մ. Ն. Սկատկին

Այսօրվա դպրոցականին այլևս չես զարմացնի տարատեսակ համակարգչային խաղերով, նրանց գունեղ նկարագրությամբ, սակայն նրան կզարմացնես պասիվ խաղացողից ակտիվ մասնակցի դերում հանդես գալու առաջարկությամբ, հատկապես, եթե խոսքը վերաբերվում է աշխարհճանաչողության գիտական հիմքը համարվող <<Բնագիտությանը>>, և այդ բնագավառում սովորողների ունեցած գիտելիքների իմացական դրսևորմանը: Հարց՝ դպրոցականների մոտ ինչպե՞ս առաջացնել հետաքրքրություն բնագիտական առարկաների նկատմամբ: Այս և նմանատիպ հարցերի կապակցությամբ առաջարկում եմ բնագետների ակտիվ մասնակցությունը այս թեմայի քննարկման առնչությամբ:

Հարգելի Վարդուհի, ես նույնպես նկատել եմ, որ ոչ միայն երեխաներին համակարգչային խաղերը չեն հետաքրքրում, այլև առհասարակ՝ խաղերը: Սակայն կան երեխաներ, ովքեր շատ են հետաքրքրված բնագիտական առարկաներով, հատկապես՝ ֆիզիկայով: Դա անկեղծորեն ինձ ուրախացնում է, սակայն նման երեխաները շատ քիչ են: Ընդհանրապես, ուսուցչի միտքը անդադար պիտի պրպտումների մեջ լինի, որպեսզի շատ հետաքրքիր, ոչ ավանդական դասեր կազմակերպի: Բնագիտական առարկաների հանդեպ մեծ հետաքրքրություն կառաջանա վիկտորինաների, զանազան մրցույթների, գիտափորձերի, խաղերի անցկացման դեպքում: Բնագիտական առարկաների ուսուցիչների համագործակցության արդյունքում հրաշալի մտքեր ու գաղափարներ կարող են ծնվել: Կարելի է համատեղ խաղ ստեղծել, որը կներառի բնագիտամաթեմատիկական առարկաների վերաբերյալ հարցեր, առաջադրանքներ և այլն: Ապա մեզանից յուրաքանչյուրը կարող է ստեղծված աշխատանքները կիրառել իր դպրոցում՝ ըստ անհրաժեշտության համալրումներ կատարելով: Ինչպես մեծերն են ասում, մի խելքը լավ է, մի քանիսն՝ ավելի լավ

Վ. Հովհաննիսյան
04.02.2018, 12:14
Համաձայն եմ Մարինե ջան, դրա համար էլ այսօր դպրոցներում դասի կազմակերպման առումով կարևոր է առաջնայնությունը տալ ինտեգրված դասերին, որոնք կօգնեն ու լուրջ խթան կհանդիսանան միավորելու տարբեր մասնագետների ուժերը, կազմակերպելու միջառարկայական կապերով լեցուն դասեր՝ միանգամայն նոր մոտեցում հաղորդելով կրթական միջավայրին: Այն կարող է լինել ինչպես ուղղահայաց, այնպես էլ՝ հորիզոնական , որոնցից յուրաքանչյուրն իր խնդիրները կառաջադրի:

Արևիկ Աբովյան
04.02.2018, 13:11
Հարգելի Հովհաննիսյան շատ ճիշտ եք նկատել անտարբերություն դեպի բնագիտական առարկաները ...Իմ կարծիքով ինչպես վերադասն է համարում երկրորդական առարկաներ այնպես էլ աշակերտների մեծամասնությունն է համարում այն երկրորդական...և անհրաժեշտություն չի համարում սովորել...

g- narine
04.02.2018, 14:59
Հարգելի Վ. Հովհաննիսյան,համոզված եմ, որ եթե ուսուցչի ներսում ապրում է բնագետը, ապա սովորողների մեջ էլ է այն ապրում:Մենք, Ձեզ նման մտահոգ ուսուցիչներս, ամեն կերպ ջանում ենք հնարավորինս հետաքրքրություն և սեր սերմանելու սովորողների մեջ.միջին դասարաններում միջոցառումներով https://lib.armedu.am/resource/4369, իսկ ավագ դասարաններում ավելի շատ բնապահպանական գործնական աշխատանքներով:394339443945

Վ. Հովհաննիսյան
04.02.2018, 16:49
Գիտես Արևիկ ջան, այսօրվա դպրոցականնեը դժվար են ինտեգրվում սովորելուն, միանգամայն այլ է նրանց հետաքրքրությունների շրջանակը: Պարզապես անհրաժեշտ է նյութի մատուցման մեջ հետաքրքրություն մտցնել, զարմացնել, ստիպել, որ նա սիրահարվի այդ ամենին:

Վ. Հովհաննիսյան
04.02.2018, 16:52
Գայանե ջան ներկայացրած աշխատանքները շատ լուսավոր են, որը ստիպում է ապրել դրանցով: Սովորողները նման աշխատանքներով ոգևորվում են, մանավանդ այն դեպքում, երբ ինչ-ինչ դեպքերում իրենք հայտնվում եմ աշխատանքների կիզակետում:

Վ. Հովհաննիսյան
04.02.2018, 17:00
Աննա ջան, իմ այս նյութով ցանկացել եմ սովորողների մոտ բնագիտական առարկաների հանդեպ հետաքրքրությունների շրջանակն ընդլայնել: Նյութիս հետագա բովանդակությունը ասում է այն մասին, որ հայրենի բնաշխարհի հետ շփվող յուրաքանչյուն մարդ պարտավոր է սիրել, ճանաչել, պահպանել ու արժևորել շրջապատի օրգանական աշխարհը, ձուլվել նրան, օգտվել նրա հնարավորություններից ի նպաստ սեփական առողջության , ինչու չէ նաև կյանքի պահպանման:

AsyaY
04.02.2018, 22:43
3929
«Զարմանալի բան է ստացվում, կան գիտելիքներ, բայց դրանք մեռած բեռի պես սովորողի գլխում են, և նա չի կարողանում հասկանալ, թե հենց ո՞ր գիտելիքները և ինչպե՞ս կիրառելով է հնարավոր լուծել տվյալ խնդիրը»:
Մ. Ն. Սկատկին

Այսօրվա դպրոցականին այլևս չես զարմացնի տարատեսակ համակարգչային խաղերով, նրանց գունեղ նկարագրությամբ, սակայն նրան կզարմացնես պասիվ խաղացողից ակտիվ մասնակցի դերում հանդես գալու առաջարկությամբ, հատկապես, եթե խոսքը վերաբերվում է աշխարհճանաչողության գիտական հիմքը համարվող <<Բնագիտությանը>>, և այդ բնագավառում սովորողների ունեցած գիտելիքների իմացական դրսևորմանը: Հարց՝ դպրոցականների մոտ ինչպե՞ս առաջացնել հետաքրքրություն բնագիտական առարկաների նկատմամբ: Այս և նմանատիպ հարցերի կապակցությամբ առաջարկում եմ բնագետների ակտիվ մասնակցությունը այս թեմայի քննարկման առնչությամբ:

Հարգելի տիկին Հովհաննիսյան, անչափ հետաքրքիր թեմա եք առաջադրել,սիրով կհետևեմ ու կմասնակցեմ քննարկումներին:

Karine M
05.02.2018, 13:42
Յուրաքանչյուր ուսուցիչ պետք է ՙՙիր մեջ կրի՚՚ իր դասավանդած առարկայի բովանդակությունը, ապրի իր աշակերտներով ու իր գիտությունով, իր աշխատանքով: Երբ բնագետն է իր մեջ կրում բնագիտությունը, նրա աշակերտները չեն կարող շատ հետ մնալ ուսուցչից: Ես համոզված եմ, որ Ձեր պարապած ամեն մի դասը մի ստեղծագործություն է, տիկին Վարդուհի:

Karine M
05.02.2018, 13:53
Ինչ վերաբերում է ինտեգրված դասերին, ես դրա ջատագովներից եմ: Կարծում եմ, որ բնագիտական առարկաները, մանավանդ բարձր դասարաններում, պետք է դասավանդվեն ինտեգրված, փոխներթափանցեն իրար մեջ, և աշակերտը տեսնի դրանց կապը, ինքը ստեղծի կապեր փաստերի ու երևույթների միջև: Ինտեգրված դասերը զարգացնում են ուսումնական գործընթացի մասնակիցների ստեղծագործական մտածողությունը, մղում են ինքնակրթության և ինքնազարգացման:

Վ. Հովհաննիսյան
05.02.2018, 19:10
Սիրելի Աննա, այսօրինակ դասերին է, որ ունենալով մեթոդական որոշակի նպատակ , ուսուցիչը ցանկանում է ի ցույց դնել ու ներկայացնել իր կողմից ընտրված դրական կամ նորարական փորձը , մեթոդական գաղափարների յուրացումը, նոր մեթոդական ձևերի կիրառումը և ուսուցումը:

Վ. Հովհաննիսյան
05.02.2018, 19:16
Սիրելի Կարինե, դուք իրավացի եք, ուսուցիչը առաջին հերթին պիտի ստեղծագործող լինի, ով ունենալով պրպտուն միտք պիտի ձգտի հետաքրքրաշարժ դասերի օրինակով երեխայի օրը դարձնաել տոն: Ես իմ մանկավարժական պրակտիկայում ամենևին չեմ սահմանափակվում տեքստային դասեր կազմակերպելով:Կազմակերպում եմ կենսաբանությանը վերաբերվող հիշարժան օրերին նվիրված դասեր:

Վ. Հովհաննիսյան
05.02.2018, 19:21
՝ Սիրելի Ասյա, շնորհակալություն արձագանքի համար, ես կարծում եմ, որ ուսուցման նման ձևը հանդես է գալիս որպես զարգացման առաջատար գործոն, որը հնարավորություն է տալիս երեխաների մեջ ձևավորելու վարքի ու իրականության արտացոլման մարդկային ձևեր ու միանգամայն նոր որակներ: Յան Կոմենսկին ընդգծում էր, որ «պետք է երեխայի մեջ սեր արթնացնել ուսման նկատմամբ՝ օգտագործելով զգացմունքները, գիտակցությունը և հավատը սեփական ուժերի հանդեպ»: Կարծում եմ այդ ամենից հետո կրթության նման մոտեցումը սովորողին կօգնի դառնալ ստեղծագործ ու ինչո՞ւ չէ նա և՝ բազմակողմանի զարգացած անհատ:

Էլեոնորա Հովհաննիսյան
05.02.2018, 19:31
Ես բնագետ չեմ ,բայց ինձ ևս հետաքրքրեց ձեր առաջարկած թեման... Ամենայն ուշադրությամբ կհետևեմ թեմայի զարգացմանը ,հարգելի Վ. Հովհանիսյան:

g- narine
05.02.2018, 20:06
Հարգելի ընկ. Մարգարյան, դեռ տպավորված եմ Ձեր իսկ կողմից առաջադրված ու ներկայացված այն տեսակետ-հոդվածին, որը դուք ներկայացրեցիք և պաշտպանեցիք հոկտեմբերին կայացած համահայկական 5-րդ գիտաժողովին:

Վ. Հովհաննիսյան
05.02.2018, 20:29
Սիրելի Ասյա, տարիներիս մանկավարժական փորձը ցույց է տվել, որ կենսաբանության դասերին զուգահեռ նմանատիպ օրերի նշանավորումը՝ միջառարկայական կապերի իրականացմամբ, օգնում է դպրոցականների մոտ ճանաչողական հետաքրքրությունների ձևավորմանը, աշակերտների հետազոտական ունակություններրի զարգացմանը: Բացի այդ, դասագրքում տեղ չգտած և կյանքում անհրաժեշտ տեղեկատվության ներառմամբ, ընդլայնվում և խորացվում է սովորողների բնագիտական առարկաներից ձեռք բերված գիտելիքների մակարդակը, մեծանում է անձնական պատասխանատվությունը ընկերների առջև, որը վերջ ի վերջո նպաստում է աշխատանքի նկատմանբ գիտակցական կարգապահության ամրապնդմանը:

AsyaY
05.02.2018, 20:56
Տիկին Վարդուհի ջան,այսօր մեր մարզում բնագետների առջև դրված է հանձնարարական. յուրաքանչյուր ամսվա կտրվածքով անցկացնել տեսադասեր,ուսուցման գործընթացն էլ ավելի հետաքրքիր դարձնելու համար:Մեր մարզը աշխատում է ակտիվ և թափանցիկ,այսինքն ֆեյսբուկյան էջով տեսանելի բոլոր հետևողներին:Նշեմ,որ բավականին բարդ աշխատանք է,բայց միաժամանակ հետաքրքիր:

Գայանե Սիմոնյան
05.02.2018, 20:59
Հարգելի Վարդուհի, ես նույնպես նկատել եմ, որ ոչ միայն երեխաներին համակարգչային խաղերը չեն հետաքրքրում, այլև առհասարակ՝ խաղերը: Սակայն կան երեխաներ, ովքեր շատ են հետաքրքրված բնագիտական առարկաներով, հատկապես՝ ֆիզիկայով: Դա անկեղծորեն ինձ ուրախացնում է, սակայն նման երեխաները շատ քիչ են: Ընդհանրապես, ուսուցչի միտքը անդադար պիտի պրպտումների մեջ լինի, որպեսզի շատ հետաքրքիր, ոչ ավանդական դասեր կազմակերպի: Բնագիտական առարկաների հանդեպ մեծ հետաքրքրություն կառաջանա վիկտորինաների, զանազան մրցույթների, գիտափորձերի, խաղերի անցկացման դեպքում: Բնագիտական առարկաների ուսուցիչների համագործակցության արդյունքում հրաշալի մտքեր ու գաղափարներ կարող են ծնվել: Կարելի է համատեղ խաղ ստեղծել, որը կներառի բնագիտամաթեմատիկական առարկաների վերաբերյալ հարցեր, առաջադրանքներ և այլն: Ապա մեզանից յուրաքանչյուրը կարող է ստեղծված աշխատանքները կիրառել իր դպրոցում՝ ըստ անհրաժեշտության համալրումներ կատարելով: Ինչպես մեծերն են ասում, մի խելքը լավ է, մի քանիսն՝ ավելի լավ

Հրաշալի գաղափար է, Մարինե ջան: Եթե այս գաղափարի իրականացմանն ուղղված քայլեր ձեռնարկենք, ապա ես կարող եմ օգնել ոչ միայն մաթեմատիկական բովանդակության առումով, այլ նաև համակարգչային ձևավորման հարցում: Կարծում եմ՝ հետաքրքիր նյութ կարող ենք ստեղծել:

AsyaY
05.02.2018, 21:06
Տիկին Հովհաննիսյան ջան,մենք`դասվարներս,ճիշտ է բնագետ չենք,բայց մենք էլ դասավանդում ենք <<Ես և շրջակա աշխարհը >>առարկան և մեր հիմնական նպատակն է ուսուցումը դարձնել աշակերտակենտրոն:Հաշվի է առնվում այն հանգամանքը,որ յուրաքանչյուր աշակերտ անմիջականորեն մասնակցի ուսուցման գործընթացին`դառնալով նրա ակտիվ մասնակիցը:Այդ նպատակն իրականացնելու համար կիրառում ենք փոխներգործուն ,համագործակցային ուսուցման և այլ մեթոդներ:

AsyaY
05.02.2018, 21:16
Սիրելի Ասյա, տարիներիս մանկավարժական փորձը ցույց է տվել, որ կենսաբանության դասերին զուգահեռ նմանատիպ օրերի նշանավորումը՝ միջառարկայական կապերի իրականացմամբ, օգնում է դպրոցականների մոտ ճանաչողական հետաքրքրությունների ձևավորմանը, աշակերտների հետազոտական ունակություններրի զարգացմանը: Բացի այդ, դասագրքում տեղ չգտած և կյանքում անհրաժեշտ տեղեկատվության ներառմամբ, ընդլայնվում և խորացվում է սովորողների բնագիտական առարկաներից ձեռք բերված գիտելիքների մակարդակը, մեծանում է անձնական պատասխանատվությունը ընկերների առջև, որը վերջ ի վերջո նպաստում է աշխատանքի նկատմանբ գիտակցական կարգապահության ամրապնդմանը:

Համամիտ եմ,քանի որ այն ինչ-որ երեխան պետք է ընթերցի մի քանի անգան ,հասկանա թե չէ ,ավելի լավ է կազմակերպել հետաքրքիր դաս-միջոցառումներ,միջառարկայական կապ ստեղծել աշակերտների ճանաչողական հետաքրքրությունները,հետազոտական ունակությունները զարգացնելու համար:Այս դեպքում մենք կակտիվացնենք անգամ ամենապասիվ աշակերտին `հետաքրքրություն առաջացնելով նրա մեջ:

Գայանե Սիմոնյան
05.02.2018, 21:18
Համաձայն եմ Մարինե ջան, դրա համար էլ այսօր դպրոցներում դասի կազմակերպման առումով կարևոր է առաջնայնությունը տալ ինտեգրված դասերին, որոնք կօգնեն ու լուրջ խթան կհանդիսանան միավորելու տարբեր մասնագետների ուժերը, կազմակերպելու միջառարկայական կապերով լեցուն դասեր՝ միանգամայն նոր մոտեցում հաղորդելով կրթական միջավայրին: Այն կարող է լինել ինչպես ուղղահայաց, այնպես էլ՝ հորիզոնական , որոնցից յուրաքանչյուրն իր խնդիրները կառաջադրի:

Սիրելի Վարդուհի, բացի այդ, նման դասերի անցկացումը աշակերտներին հնարավորություն կտա տեսնել, զգալ և գիտակցել տեսական գիտելիքների գործնական-կիրառական նշանակությունը և կապը կյանքի հետ:

AsyaY
05.02.2018, 21:33
Համամիտ եմ,քանի որ այն ինչ-որ երեխան պետք է ընթերցի մի քանի անգան ,հասկանա թե չէ ,ավելի լավ է կազմակերպել հետաքրքիր դաս-միջոցառումներ,միջառարկայական կապ ստեղծել աշակերտների ճանաչողական հետաքրքրությունները,հետազոտական ունակությունները զարգացնելու համար:Այս դեպքում մենք կակտիվացնենք անգամ ամենապասիվ աշակերտին `հետաքրքրություն առաջացնելով նրա մեջ:
https://web.facebook.com/100016378664370/videos/118793245343297/?id=100016378

AsyaY
05.02.2018, 21:41
https://web.facebook.com/permalink.php?story_fbid=118849358671019&id=100016378
Տիկին Հովհաննիսյան ջան,վերը նշված դաս-միջոցառումը կարծում եմ կհետաքրքրի ձեզ:

Վ. Հովհաննիսյան
05.02.2018, 22:02
Սիրելի տիկին Գայանե, շնորհակալ եմ քննարկումներին մասնակցելու համար: Կարևոր ու անհրաժեշտ պայման է դասի նման ձևի մշակումը դարձնել աշխատանքային դաստիարակության միջոց, որն անշուշտ կնպաստի սովորողների ճանաչողական խնդիրների մշակմանն ու կառաջադրի դրանց գրագետ լուծումներ գտնելու ուղիներ: Այսպիսի աշխատանքների ընթացքում արդյունավետ են մանկավարժական այն մեթոդներն ու հնարները միայն, որոնք ապահովում են դաստիարակության նորմալ պայմաններ, որոնցում սովորողը հնարավորություն է ունենում լիարժեք տրիապետելու գիտության հիմունքներին , ձեռք բերելու նորանոր գիտելիքներ:

Ջ.Գրիգորյան
05.02.2018, 22:27
Սիրելի Աննա, այսօրինակ դասերին է, որ ունենալով մեթոդական որոշակի նպատակ , ուսուցիչը ցանկանում է ի ցույց դնել ու ներկայացնել իր կողմից ընտրված դրական կամ նորարական փորձը , մեթոդական գաղափարների յուրացումը, նոր մեթոդական ձևերի կիրառումը և ուսուցումը:

Հարգելի տիկին Վ. Հովհաննիսյան, դաս-միջոցառումները, ինտեգրված դասերը շատ մեծ նշանակություն ունեն աշակերտների կրթության որակը բազմակողմանի զարգացնելու առումով: Այդպիսի դասերը շատ լավ են տպավորվում երեխաների մեջ, նրանք կարողանում են հետագայում այդ դասի հետ կապված համադրություններ, հակադրություններ անել, կարծիքներ հայտնել, հաղորդակցվել:

Վ. Հովհաննիսյան
05.02.2018, 22:30
Սիրելի գործընկեր, ուսուցման նման ձևը հանդես է գալիս որպես զարգացման առաջատար գործոն, որը հնարավորություն է տալիս երեխաների մեջ ձևավորելու վարքի ու իրականության արտացոլման մարդկային ձևեր ու միանգամայն նոր որակներ: Յան Կոմենսկին ընդգծում էր, որ «պետք է երեխայի մեջ սեր արթնացնել ուսման նկատմամբ՝ օգտագործելով զգացմունքները, գիտակցությունը և հավատը սեփական ուժերի հանդեպ»: Կարծում եմ այդ ամենից հետո կրթության նման մոտեցումը սովորողին կօգնի դառնալ ստեղծագործ ու ինչո՞ւ չէ նա և՝ բազմակողմանի զարգացած անհատ:

Վ. Հովհաննիսյան
05.02.2018, 22:40
Սիրելի Մարինե և Գայանե ջան, բա որ ասում եմ ուսուցիչը պիտի պրպտուն միտք ունենա,,, ես համաձայն եմ , շատ հետաքրքիր ինտեգրված գործ կստացվի, ակտիվ հղումներով: Պատկերացնում եմ սովորողների ոգևորությունն այս առումով: Ինձ հրաշալի միտք հուշեցիք՝ քիմիայի, ֆիզիկայի, պատմության, աշխարհագրության հետ կար, այ մաթեմատիկայի հետ կսկսեմ պատրաստել: Կեցցե՜ք սիրելիներս...

Վ. Հովհաննիսյան
05.02.2018, 22:46
Ասյա ջան ուշադրության կենտրոնում ունեցեք հիշարժան օրերն ու իրադարձությունները կապված յուրաքանչյուր առարկայի հետ, ու փոխված ձևաչափով դասեր կազմակերպեք: Այ ես նպատակադրվել եմ մի հետաքրքիր դաս կազմակերպել Մարտի-21-ին, նվիված Դաունի համաշխարհային օրվան: Մենք մեր դպրոցում Դաունի համախտանիշ կրող մի երեխա ունենք ու դասս նվիրելու եմ այդ բալիկին՝ կոչելու եմ <<Արևային երեխաներ>>անունով:Ասեմ, որ ահագին բան ունեմ այդ թեմայով ասելու սովորողներին, ովքեր միանգամայն սխալ պատկերացում ունեն այդպիսի մարդկանց մասին:ԱԱ

Վ. Հովհաննիսյան
06.02.2018, 17:56
Սիրելի Էլեոնորա , շնորհակալ եմ, որ հետաքրքրեց Ձեզ այս թեման, կարծում եմ նրանում Դուք անպայման Ձեզ հետաքրքրող տարրեր կգտնեք, որոնք էլ հետագայում կկարողանաք կիրառել դասերին: Տեղեկացա, որ դասվար եք աշխատում, շատ հաճելի է աշխատել տարրական օղակի սովորողների հետ: Առավել հաճելի է, երբ իմացածդ գիտելիքներն օգտագործում ես ի նպաստ սովորողների առողջության ապահովմանն ու պահպանմանը, հանուն բնագիտական կրթության, հայրենի բնության կրթական խնդիրների լուսաբանմանը:

Վ. Հովհաննիսյան
06.02.2018, 18:58
Ինտերակտիվ դասերը նպատակային են ինչպես արդեն ձեռք բերած գիտելիքների ամրապնդման, այնպես էլ նոր գիտելիքների յուրացման համար, ասել է թե <<քչով շատ բան սովորեցնելը>>: Նմանատիպ մեթոդներով առաջնորդվելու դեպքում անհրաժեշտ է անպայման առաջարկել երեխաներին վերլուծել և քննարկել իրենց նոր փորձը, ընդգծել նրանց կատարած եզրակացությունների կարևորությունը: Այսօրվա դպրոցականին այլևս չես զարմացնի տարատեսակ համակարգչային խաղերով, նրանց գունեղ նկարագրությամբ, սակայն նրան կզարմացնես պասիվ խաղացողից ակտիվ մասնակցի դերում հանդես գալու առաջարկությամբ, հատկապես, եթե խոսքը վերաբերվում է աշխարհճանաչողության գիտական հիմքը համարվող <<Բնագիտությանը>> և այդ բնագավառում սովորողների ունեցած գիտելիքների իմացական դրսևորմանը:
Ահա այդպիսի ինտերակտիվ դասի օրինակ է իմ կողմից մշակված դասը՝ <<Իմ ներսում ապրող բնագետը>> թեմայով, որի ընթացքում գիտելիքների ամրապնդումն իրականացվեց խաղի միջոցով:
Դասի նպատակը՝
1.Աշակերտներին իրազեկել , թե ինչպես կարելի է անելանելի վիճակներից ելք գտնել, օգնել պաշտպանելու ինչպես սեփական, այնպես էլ ընկերների կյանքն ու առողջությունը:
2.Ներառարկայական, միջառարկայական կապերի /քիմիա, ֆիզիկա, աշխարհագրություն, կենսաբանություն / գիտելիքների իմացությունը օգտագործել ի նպաստ ստեղծված իրավիճակների:
Դասի խնդիրները
1.Կրթական- տեղեկություն տալ մարդու կյանքի ու առողջությանը նպաստող մի շարք կարևոր խնդիրների մասին:
2.Զարգացնող-կարողանան կողմնորոշվել ու բացահայտել բնության տարբեր երևույթների միջև եղած կապը: Ընդլայնել ու խորացնել ձեռք բերված գիտելիքներն այդ բնագավառից:
3.Մեթոդական- <<Սովորի՛ր սովորել>> մեթոդի ներկայացումը՝որպես աշակերտների գիտելիքների ամրապնդմանը նպաստող գործընթաց:
4.Դաստիարակչական-ա/.դաստիարակել ինքնուրույն մտածելակերպ տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու կարողություն:
բ/.գնահատել իր և շրջապատի առողջությանը վերաբերվող հիմնահարցերի կարևորությունը՝լինելով միջավայրի լիիրավ տերն ու պաշտպանը:
գ./կարևորել առողջ ապրելակերպի և անվտանգ կենսագործունեության կանոնների պահպանումը, դրանք հնարավորինս գրագետ կիրառելով կյանքում:
դ/.ճիշտ գնահատել սեփական հնարավորությունները, ունենալ վստահություն սեփական ուժերի նկատմամբ, ձեռք բերած գիտելիքները օգտագործել ի նպաստ շրջապատի և սեփական առողջության պահպանման:
Աշխատանքի ձևը- խմբային
Դասի կահավորումը- ինքնաշեն պաստառներ և դիդակտիկ պարագաներ, գծապաստառների և միջատների ցուցանմուշների հավաքածու, ցուցադրության համար անհրաժեշտ <<նյութեր>>, նկարներ , <<Սև արկղիկ>> ,ՀՏՏ:
Ակնկալվող արդյունք
Դասի վերջում ձեռք բերած գիտելիքների հիման վրա սովորողները կկարողանան ինքնուրույն գնահատել ստեղծված իրավիճակը, անհնարինը հնարավոր դարձնելով օգնել ինչպես իրեն, այնպես էլ՝ ընկերներին:

AsyaY
07.02.2018, 19:45
Ասյա ջան ուշադրության կենտրոնում ունեցեք հիշարժան օրերն ու իրադարձությունները կապված յուրաքանչյուր առարկայի հետ, ու փոխված ձևաչափով դասեր կազմակերպեք: Այ ես նպատակադրվել եմ մի հետաքրքիր դաս կազմակերպել Մարտի-21-ին, նվիված Դաունի համաշխարհային օրվան: Մենք մեր դպրոցում Դաունի համախտանիշ կրող մի երեխա ունենք ու դասս նվիրելու եմ այդ բալիկին՝ կոչելու եմ <<Արևային երեխաներ>>անունով:Ասեմ, որ ահագին բան ունեմ այդ թեմայով ասելու սովորողներին, ովքեր միանգամայն սխալ պատկերացում ունեն այդպիսի մարդկանց մասին:ԱԱ

Գովելի է տիկին Հովհաննիսյան,մենք էլ դպրոցում շատ մեծ ուշադրություն ենք դարձնում հիշարժան օրերին և համապատասխան դասեր,դաս-միջոցառումներ,սեմինարներ,զրույցներ կազմակերպում համապատասխան նյութի շուրջ:

Վ. Հովհաննիսյան
07.02.2018, 19:54
Սիրելի Ասյա , շնորհակալ եմ, որ արձագանքեցիք ու մասնակցեցիք թեմայի քննարկմանը: Տարիներիս մանկավարժական փորձը ցույց է տվել, որ կենսաբանության դասերին զուգահեռ նմանատիպ օրերի նշանավորումը՝ միջառարկայական կապերի իրականացմամբ, օգնում է դպրոցականների մոտ ճանաչողական հետաքրքրությունների ձևավորմանը, աշակերտների հետազոտական ունակություններրի զարգացմանը: Բացի այդ, դասագրքում տեղ չգտած և կյանքում անհրաժեշտ տեղեկատվության ներառմամբ, ընդլայնվում և խորացվում է սովորողների բնագիտական առարկաներից ձեռք բերված գիտելիքների մակարդակը, մեծանում է անձնական պատասխանատվությունը ընկերների առջև, որը վերջ ի վերջո նպաստում է աշխատանքի նկատմանբ գիտակցական կարգապահության ամրապնդմանը:
Ձեռք բերելով հետաքրքրաշարժ տեղեկությունների համալիր փունջ, սովորողներին հնարավորություն է տրվում ընդլայնել ձեռք բերած գիտելիքները ինչպես մարդու կենսաբանության մասին, այնպես էլ նրա ժառանգական հիվանդությունների , դրանց պատճառների և ժառանգման տեսակների, պատճառագիտական հետևանքների, կանխարգելման և բուժման մեթոդների վերաբերյալ:

AsyaY
07.02.2018, 20:03
Կարծում եմ նպատակահարմար կլինի այդպիսի թեմաների շուրջ դասեր,զրույցներ կազմակերպել դասղեկական ժամերին:Նման լրացուցիչ տեղեկություններն ավելի շատ են հետաքրքրում աշակերտներին:

AsyaY
07.02.2018, 20:15
Տիկին Հովհաննիսյան ,նշեմ որ մեր դպրոցում հաճախ կազմակերպվում է նման դասեր,հանդիպումներ,միջոցառումներ
https://web.facebook.com/photo.php?fbid=188492645040023&set=pcb.188492828
https://web.facebook.com/photo.php?fbid=188232445066043&set=pcb.188233471

AsyaY
07.02.2018, 20:16

https://web.facebook.com/photo.php?fbid=187422575147030&set=pcb.18

AsyaY
07.02.2018, 20:20
https://web.facebook.com/photo.php?fbid=187422575147030&set=pcb.18

https://web.facebook.com/photo.php?fbid=186571548565466&set=pc
https://web.facebook.com/photo.php?fbid=186266001929354&set=
https://web.facebook.com/photo.php?fbid=185734721982482&set=pcb.
https://web.facebook.com/photo.php?fbid=184683002087654&set=

Նարինե Այվազյան
07.02.2018, 23:21
3929
«Զարմանալի բան է ստացվում, կան գիտելիքներ, բայց դրանք մեռած բեռի պես սովորողի գլխում են, և նա չի կարողանում հասկանալ, թե հենց ո՞ր գիտելիքները և ինչպե՞ս կիրառելով է հնարավոր լուծել տվյալ խնդիրը»:
Մ. Ն. Սկատկին

Այսօրվա դպրոցականին այլևս չես զարմացնի տարատեսակ համակարգչային խաղերով, նրանց գունեղ նկարագրությամբ, սակայն նրան կզարմացնես պասիվ խաղացողից ակտիվ մասնակցի դերում հանդես գալու առաջարկությամբ, հատկապես, եթե խոսքը վերաբերվում է աշխարհճանաչողության գիտական հիմքը համարվող <<Բնագիտությանը>>, և այդ բնագավառում սովորողների ունեցած գիտելիքների իմացական դրսևորմանը: Հարց՝ դպրոցականների մոտ ինչպե՞ս առաջացնել հետաքրքրություն բնագիտական առարկաների նկատմամբ: Այս և նմանատիպ հարցերի կապակցությամբ առաջարկում եմ բնագետների ակտիվ մասնակցությունը այս թեմայի քննարկման առնչությամբ:

Հարգելի Վ.Հովհաննիսյան,ճիշտ եք,աշխարհաճանաչողության հիմքը համարվում են բնագիտական առարկաները,դրանք ուսումնասիրում են բնության,տիեզերքի,նյութերի ու երևույթների զարմանահրաշ աշխարհը,հնարավորություն են տալիս բացահայտելու դրանց գաղտնիքները:Եվ այդ գործում երեխաներին օգնում են ստեղծագործող,գիտելիքների աշխարհը բացահայտող, նորարար ուսուցիչները:

Մարինե Խաչատրյան
08.02.2018, 00:21
Հրաշալի գաղափար է, Մարինե ջան: Եթե այս գաղափարի իրականացմանն ուղղված քայլեր ձեռնարկենք, ապա ես կարող եմ օգնել ոչ միայն մաթեմատիկական բովանդակության առումով, այլ նաև համակարգչային ձևավորման հարցում: Կարծում եմ՝ հետաքրքիր նյութ կարող ենք ստեղծել:

Գայանե ջան, գաղափարը կարելի է կյանքի կոչել՝ միավորվելով: Վարդուհու թեմայի ներքո կարող ենք հավաքել կենսաբանության, ֆիզիկայի, քիմիայի,ինֆորմատիկայի, մաթեմատիկայի այնպիսի հարցեր, թեմաներ, հասկացություններ, որոնց իմացությունն առավել կարևոր է, կիրառելի և ունի նախապատմություն, այսինքն ուղեկցվում է տեղեկատվական նյութով: Իսկ միջառարկայական կապերն ապահովելու համար կփորձենք այդ ամենը համեմել հորինված կամ իրական պատմություններով: Բնականաբար այս ամենը ոգի կստանա, եթե քո անգերազանցելի վարպետությամբ և համակարգչային հմտություններով խաղի վերածվի և ներկայացվի ցուցադրությամբ:
Դե, առաջարկում եմ բնագետներին, մաթեմատիկներին և ինֆորմատիկներին գործի անցնել: Կարծում եմ, լավ բան կստացվի:
Շնորհակալություն:

Մարինե Խաչատրյան
08.02.2018, 00:48
Ասյա ջան ուշադրության կենտրոնում ունեցեք հիշարժան օրերն ու իրադարձությունները կապված յուրաքանչյուր առարկայի հետ, ու փոխված ձևաչափով դասեր կազմակերպեք: Այ ես նպատակադրվել եմ մի հետաքրքիր դաս կազմակերպել Մարտի-21-ին, նվիված Դաունի համաշխարհային օրվան: Մենք մեր դպրոցում Դաունի համախտանիշ կրող մի երեխա ունենք ու դասս նվիրելու եմ այդ բալիկին՝ կոչելու եմ <<Արևային երեխաներ>>անունով:Ասեմ, որ ահագին բան ունեմ այդ թեմայով ասելու սովորողներին, ովքեր միանգամայն սխալ պատկերացում ունեն այդպիսի մարդկանց մասին:ԱԱ

Սիրելի Վարդուհի, հրաշալի միտք է, եթե կյանքի կոչես, խնդրում եմ հնարավորության դեպքում տեսանկարահանել և տպավորություններով կիսվել մեզ հետ: Անձամբ ինձ շատ հետաքրքիր է բնագիտական ոլորտում տեղի ունեցող յուրաքանչյուր շարժ: Չեմ կասկածում, որ այդ դասից հետո այդ բալիկը իրեն փառավոր է զգալու, էլ չեմ խոսում երեխաների վերաբերմունքի մասին: Կեցցես, Վարդուհի ջան, այդ դասից հետո նույնանուն վերնագրով թեմա կբացես, սիրով կմասնակցեմ տարբեր համախտանիշներին վերաբերող սեմինար-քննարկումներին: Շնորհակալություն:

Մարինե Խաչատրյան
08.02.2018, 00:54
Սիրելի Մարինե և Գայանե ջան, բա որ ասում եմ ուսուցիչը պիտի պրպտուն միտք ունենա,,, ես համաձայն եմ , շատ հետաքրքիր ինտեգրված գործ կստացվի, ակտիվ հղումներով: Պատկերացնում եմ սովորողների ոգևորությունն այս առումով: Ինձ հրաշալի միտք հուշեցիք՝ քիմիայի, ֆիզիկայի, պատմության, աշխարհագրության հետ կար, այ մաթեմատիկայի հետ կսկսեմ պատրաստել: Կեցցե՜ք սիրելիներս...

Վարդուհի ջան, ուրախ եմ, որ կարողանում ենք միմյանց գոնե մտքերով սատարել, սակայն ես հետաքրքիր միտք ունեմ.առաջարկում եմ ֆորումի մասնակից բնագետներով և մաթեմատիկ, ինֆորմատիկների համատեղ ջանքերով ստեղծել այդ ինտեգրված գործը: Եթե համաձայն եք, գործի անցնենք:

Վ. Հովհաննիսյան
08.02.2018, 18:16
Սիրելի Նարինե, գաղտնիք չէ, որ այսօր ուսուցիչներիս առջև ծառացած է մի խնդիր՝ ինչպես աշակերտին ինտեգրել ուսումնառության գործընթացին: Անհրաժեշտ է այդ գործընթացը հարմարեցնել սովորողների ընդունակություններին, որը ուսուցչին հնարավորություն կտա ստեղծելու աշխատանքային մի այնպիսի վիճակ, որը կխթանի երեխայի մտածելու, ուսումնասիրելու, վերլուծելու, համադրելու կարողությունները: Ահա այստեղ է, որ առաջ է մղվում դասի գրաչության կազմակերպման աշխատանքների իրականացման գաղափարը:Պատահական չէ, որ <<սովորողի բնագիտական մտածողությունը նրա տրամաբանական մտածողության զարգացման միակ ուղին է>>:Իսկ ուսուցիչներիս առաքելությունը այդ ճշմարիտ ուղղով աշակերտներին առաջնորդելն է...

Վ. Հովհաննիսյան
08.02.2018, 18:24
Սիրելի Մարինե ջան, իհարկե համաձայն եմ, շնորհակալ եմ քննարկումներին ակտիվ մասնակցելու համար: Լսված խոսք է՝ բնագիտական առարկաները կավիճով չես ուսուցանի:
Տրամաբանական մտածողության հիմքը հանդիսացող ԲՆԱԳԻՏԱԿԱՆ առարկան դասավանդելիս հարկավոր է մշակել դասավանդման այնպիսի մեթոդներ, որոնք կնպաստեն աշակերտների հետաքրքրությունների շրջանակի ընդլայնմանը, այսօր արդեն շատ կարևոր համարվող խոսքի կուլտուրայի ձևավորմանը: Դրանք այն ակտիվ ու զարգացնող տարաբովանդակ խաղերն են, ու խաղային իրավիճակները, որոնք դասը վեր են ածում իսկական տոնի, դարձնում տպավորիչ ու արդիական: Ահա այսպիսի դասի օրինակ է դպրոցում իրականացրած <<Իմ ներսում ապրող բնագետը>>թեմայով դասը: Մարինե ջան, գիտես այսօր իմ մեջ մի հարց ծագեց, կուզենայի իմանալ դասապրոցեսում ի՞նչ գրավիչ մուտքի պահեր եք օգտագործում դասն առավել գրավիչ ու տրամադրող դարձնելու համար: Օրինակ ես շատ հետաքրքիր տարբերակներ ունեմ …եկե՛ք կիսվենք միմյանց հետ մեր հնարներով:

Վ. Հովհաննիսյան
08.02.2018, 18:35
Մարինե ջան, ես նամակի տեսքով փոքրիկ նյութ եմ տեղադրել ֆորումում, որտեղ առաջարկում եմ մեր դիտարկումներով կիսվել դպրոցներում սովորող քրոմոսոմային խախտումներով երեխաների վարքագծի որոշ կողմերի քննարկումներով: Սակայն առայժմ ոչ մի արձագանք չեմ ստացել: Այնուհանդերձ ես կշարունակեմ իմ դիտարկումների մասին գրել, մարդիկ , ովքեր մշտապես զգում են մեր խնամքի ու հոգատարության կարիքը: 39883989

Վ. Հովհաննիսյան
08.02.2018, 18:53
Սիրելիներս, դե ուրեմն եկեք անցնենք գործի... չէ՞ որ ՝ բնագիտական առարկաները կավիճով չես ուսուցանի...399139923993

Էլեոնորա Հովհաննիսյան
08.02.2018, 19:37
Մարինե ջան, ես նամակի տեսքով փոքրիկ նյութ եմ տեղադրել ֆորումում, որտեղ առաջարկում եմ մեր դիտարկումներով կիսվել դպրոցներում սովորող քրոմոսոմային խախտումներով երեխաների վարքագծի որոշ կողմերի քննարկումներով: Սակայն առայժմ ոչ մի արձագանք չեմ ստացել: Այնուհանդերձ ես կշարունակեմ իմ դիտարկումների մասին գրել, մարդիկ , ովքեր մշտապես զգում են մեր խնամքի ու հոգատարության կարիքը: 39883989

կարևոր գործ եք սկսել .սիրելի Վ. Հովհաննիսյան...Կեցցե'ք

Գայանե Թումանյան
08.02.2018, 19:59
Սիրելի Վարդուհի, հրաշալի միտք է, եթե կյանքի կոչես, խնդրում եմ հնարավորության դեպքում տեսանկարահանել և տպավորություններով կիսվել մեզ հետ: Անձամբ ինձ շատ հետաքրքիր է բնագիտական ոլորտում տեղի ունեցող յուրաքանչյուր շարժ: Չեմ կասկածում, որ այդ դասից հետո այդ բալիկը իրեն փառավոր է զգալու, էլ չեմ խոսում երեխաների վերաբերմունքի մասին: Կեցցես, Վարդուհի ջան, այդ դասից հետո նույնանուն վերնագրով թեմա կբացես, սիրով կմասնակցեմ տարբեր համախտանիշներին վերաբերող սեմինար-քննարկումներին: Շնորհակալություն:

Սիրելի Վարդուհի և Մարինե, իսկապես շատ կարևոր և հետաքրքիր նախաձեռնություն է: Վաղուց ժամանակն է փոխել այն մտածելակերպը, որ ժառանգական հիվանդություններ ունեցող երեխաները դատապարտված են: Եվ այսպիսի միջոցառումները, սեմինարները կարող են նպաստել հասակակիցների վերաբերմունքի փոփոխությանը այդ երեխաների նկատմամբ:

Մարինե Սարուխանյան
08.02.2018, 23:50
Հարգելի տիկին Հովհաննիսյան, յուրաքանչյուրի ներսում ապրող բնագետի համար կարևորում եմ էքսկուրսիաների կազմակերպումը :Չկա այնպիսի դպրոց ,որը չանցկացնի էքսկուրսիաներ; Էքսկուրսիաների ընթացքում աշակերտները խորությամբ են ճանաչում հայրենի բնությունը,նրա գեղեցկությունը, բնական հարստությունները; Էքսկուրսիաներն օգնում են գիտելիքների ամրապնդմանը, զարգացնում են աշակերտների հետաքրքրասիրությունն ու ակտիվությունը,դաստիարակում սեր բնության հանդեպ;Դրանք նպաստում են նաև աշակերտների միմյանց հետ համագործակցելուն;

Վ. Հովհաննիսյան
09.02.2018, 22:04
Սիրելի Էլեոնորա, մասնագիտության տեսանկյունից ինձ միշտ հետաքրքրել է այդպիսի երեխաների վարքագիծը, մանավանդ երբ քեզ հայտնի են համախտանիշի առաջացման պատճառները: Էլեոնորա ջան, վերջերս կենսաբանության դասաժամին, երբ հարց ու պատասխանից սովորողներն իմացան, որ Դաունի համախտանիշը ժառանգական բնույթ չի կրում, ուրախացան: Հետո միայն հասկացա, որ աշակերտներիցս մեկը սիրահարված է մի տղայի, որի եղբայրը Դաունի սինդրոմ ունի: Ի՜նչ լավ է, երբ մարդ տեղեկացված է լինում, հատկապես մեր օրերում, երբ ամեն ինչ հասանելի է...

Վ. Հովհաննիսյան
09.02.2018, 22:10
Մարինե Սարուխանյան ջան, շնորհակալ եմ, որ մասնակցում ես քննարկմանը, համամիտ եմ քեզ հետ ու ուզում եմ ավելացնել, որ ճանաչողական էքսկուրսիաները կամ ինչպես շատ հաճախ ասում ենք ուսումնական ճամփորդությունները` որպես ուսումնական նախագծեր, կարևոր դեր են կատարում սովորողների աշխարհայացքի ձևավորման համար: Ոչ ֆորմալ կրթության այս ձևը նպաստում է նոր փոխհարաբերությունների, նոր գիտելիքների և կարողությունների ձևավորմանը: Սովորողը դպրոցից դուրս հանդիպում է տվյալ բնագավառի լավագույն մասնագետներին, լսում է նրանց խոսքը, որը նպաստում է նաև նրա մասնագիտական կողմնորոշմանը:
Նախօրոք հարկ է քննարկել տվյալ ճամփորդության նպատակը, խնդիրները, և այլ կազմակերպչական հարցեր: Սովորողները պետք է համացանցից նյութեր հայթայթեն, պատրաստվեն ճամփորդությանը: Շատ կարևոր է, որ սովորողը ընկալի տվյալ ճամփորդության կաևորությունը և այն չդիտի որպես հերթական ժամանց:
Ճամփորդության ընթացքում սովորողը նյութը յուրացնում է գործնական կիրառման մեջ, հասկանում է ստացած գիտելիքի նշանակությունը:

Վ. Հովհաննիսյան
09.02.2018, 22:20
Ապրես Գայանե ջան, որ ինձ ուրախացնում ես քո այդ տեսակի մտածելակերպով: Ես ամենևին չեմ կարողանում անտարբեր մնալ այս տեսակի մեջ ապրող մարդկանց նկատմամբ, մշտապես հետևում եմ, ուսումնասիրում, փորձում հասկանալ նրանց կողմից ներկայացված անհասկանալին: Դասերի ժամանակ ժառանգական հիվանդությունների մասին խոսելիս անընդհատ խոսում եմ սովորողների տեղեկացված լինելու մասին, կենսաբանական խնդիրների լուծման օրինակներով շարունակ ցույց եմ տալիս որոշ հիվանդությունների սերնդից-սերունդ փոխանցվելու հավանականության տվյալները:
Ես ասում եմ, պարզաբանում, իրազեկում,զգուշացնում, մնում է իրենք հասկանան ու ընտրեն առողջ ձևը:

AsyaY
10.02.2018, 13:05
Մարինե ջան, ես նամակի տեսքով փոքրիկ նյութ եմ տեղադրել ֆորումում, որտեղ առաջարկում եմ մեր դիտարկումներով կիսվել դպրոցներում սովորող քրոմոսոմային խախտումներով երեխաների վարքագծի որոշ կողմերի քննարկումներով: Սակայն առայժմ ոչ մի արձագանք չեմ ստացել: Այնուհանդերձ ես կշարունակեմ իմ դիտարկումների մասին գրել, մարդիկ , ովքեր մշտապես զգում են մեր խնամքի ու հոգատարության կարիքը: 39883989

Վարդուհի ջան,նշեմ ,որ ես էլ ունեցել եմ<< Դաունի սինդրոմ >>ախտանիշով աշակերտուհի,որի հետ աշխատելը բավականին բարդ և ծանր աշխատանք էր:Ես հասկանում եմ ,որ նման երեխաներին շատ մեծ ուշադրություն է պետք,նրանց ինտեգրելը դպրոց այսօրվա պահանջն է և հրամայականը,այնուամենայնիվ աշխատանքը պատասխանատու է և դժվար:

Վ. Հովհաննիսյան
10.02.2018, 18:24
Ճիշտ ես սիրելի Ասյա ջան, նման երեխաների հետ աշխատելը բավականին բարդ և ծանր աշխատանք է, ու պիտի ընդունենք, որ այսօրվա պահանջն է այսպիսի երեխաների ինտեգրումը հասարակական տարբեր գործընթացներում, դպրոցներում, ժամանցային տարաբնույթ միջոցառումներին:

Մարինե Խաչատրյան
13.02.2018, 01:45
Մարինե ջան, ես նամակի տեսքով փոքրիկ նյութ եմ տեղադրել ֆորումում, որտեղ առաջարկում եմ մեր դիտարկումներով կիսվել դպրոցներում սովորող քրոմոսոմային խախտումներով երեխաների վարքագծի որոշ կողմերի քննարկումներով: Սակայն առայժմ ոչ մի արձագանք չեմ ստացել: Այնուհանդերձ ես կշարունակեմ իմ դիտարկումների մասին գրել, մարդիկ , ովքեր մշտապես զգում են մեր խնամքի ու հոգատարության կարիքը: 39883989

Սիրելի Վարդուհի, ընթերցել եմ վերոնշյալ գրառումդ: Մեր դպրոցը փոքրաթիվ աշակերտներ ունի և կարծես թե չունենք Դաունի սինդրոմը կրողներ: Սակայն տարրական դպրոցում կա երեխա, ում հիվանդությունը որոշել չեմ կարող՝ մասնագետ չլինելու պատճառով: Նա լավ չի սովորում, վատ է խոսում, սակայն լսողության հետ խնդիրներ չունի: Ասածդ վատ է հասկանում, հաճախ չի ըմբռնում, բայց ակտիվ է, ինչ հարց տաս՝ ձեռք է բարձրացնում և ուզում է պատասխանել: Իհարկե պատասխանը լինում է լրիվ այլ բառերից կազմված և թեմայի հետ ոչ մի կապ չունեցող բան: Վարդուհի ջան, իսկ ինչպես տարբերել քրոմոսոմային շեղումները: Որոշ ախտանիշերի ծանոթ եմ՝ Դաունի, Էդվարդսի, իսկ իմ նկարագրած դեպքը արդյոք պայմանավորված է նման շեղմամբ, թե հետևանք է այլ երևույթի:

Մարինե Խաչատրյան
13.02.2018, 02:05
Սիրելի Մարինե ջան, իհարկե համաձայն եմ, շնորհակալ եմ քննարկումներին ակտիվ մասնակցելու համար: Լսված խոսք է՝ բնագիտական առարկաները կավիճով չես ուսուցանի:
Տրամաբանական մտածողության հիմքը հանդիսացող ԲՆԱԳԻՏԱԿԱՆ առարկան դասավանդելիս հարկավոր է մշակել դասավանդման այնպիսի մեթոդներ, որոնք կնպաստեն աշակերտների հետաքրքրությունների շրջանակի ընդլայնմանը, այսօր արդեն շատ կարևոր համարվող խոսքի կուլտուրայի ձևավորմանը: Դրանք այն ակտիվ ու զարգացնող տարաբովանդակ խաղերն են, ու խաղային իրավիճակները, որոնք դասը վեր են ածում իսկական տոնի, դարձնում տպավորիչ ու արդիական: Ահա այսպիսի դասի օրինակ է դպրոցում իրականացրած <<Իմ ներսում ապրող բնագետը>>թեմայով դասը: Մարինե ջան, գիտես այսօր իմ մեջ մի հարց ծագեց, կուզենայի իմանալ դասապրոցեսում ի՞նչ գրավիչ մուտքի պահեր եք օգտագործում դասն առավել գրավիչ ու տրամադրող դարձնելու համար: Օրինակ ես շատ հետաքրքիր տարբերակներ ունեմ …եկե՛ք կիսվենք միմյանց հետ մեր հնարներով:

Վարդուհի ջան, շատ հաճախ դասի գրավիչ մուտքը ինքնաբերաբար է ստացվում, երբեմն էլ՝ նպատակադրված: Վերջերս 7-րդ դասարանում հանրահաշվից թեմատիկ աշխատանք տալուց առաջ խաղ կազմակերպեցի՝ հենց դասի սկզբից: Կրճատ բազմապատկման բանաձևերը և այդ բանաձևերի կիրառման օրինակներ մաս-մաս առանձնացրել էի, դարձրել թերի քարտեր/ նախօրոք բանաձևերը և լուծված առաջադրանքները գեղեցիկ գրել էի ստվարաթղթի վրա, ապա կտրատել դրանք 2-3 մասի՝ ելնելով անհրաժեշտությունից/: Դասարանը խմբերի բաժանեցի և հանձնարարեցի, որպեսզի յուրաքանչյուր խումբ հավաքելով ճիշտ քարտեր, ամբողջացնի բանաձևը, կամ միացնի լուծված օրինակի ճիշտ մասերը: Այդ խաղից աշակերտները շատ էին ոգևորվել, իրենք էլ էին ցանկանում պատրաստել նման քարտեր և մրցել խմբերով: Կարծում եմ գրավիչ մուտք ասելով կարելի է հասկանալ ոչ միայն նոր նյութի հաղորդման համար կիրառվող մուտքը, այլև՝ ցանկացած դասի, եթե այն տարբերվող է:

Գայանե Թումանյան
13.02.2018, 15:34
21-րդ քրոմոսոմի տրիսոման առաջացնում է Դաունի հիվանդությւն: Վերջին տարիներին արզվել է, որ Դաունի հիվանդությունը կարող է առաջանալ նաև 46 քրոմոսոմ ունեցող մարդկանց մոտ, եթե 21-րդ քրոմոսոմի մի հատվածը պոկվոում է և միանում 13-րդ քրոմոսոմին: Ամբողջ աշխարհում նորածինների 0,15%-ը տառաում են Դաունի հիվանդությամբ, որոնց միայն 6% է ապրում մինչև 2 տարի:

Վ. Հովհաննիսյան
13.02.2018, 21:38
Սիրելի Մարինե, այդօրինակ շեղում ունեցող երեխաները հիմնականում տարբերվում են իրենց արտաքինով, վարքի որոշ դրսևորումներով:Ներկայումս գիտությանը հայտնի են ավելի քան 3000 բնածին արատներ, բայց դրանցից շատերի պատճառը գիտնականները դեռ չեն կարողացել հայտնաբերել: Հնում մարդիկ կարծում էին, որ ի ծնե արատ ունեցող երեխան պատիժ է գործած մեղքերի համար: Ժամանակակից գիտնականները պնդում են, որ այդ հնադարյան պատկերացումներն այնքան էլ սխալ չէին: Միայն թե, երեխայի առողջ ծնվելու հարցում դեր են խաղում ոչ թե ծնողների մեղքերը, այլ ապրելակերպը, և, անշուշտ, ժառանգականությունը:
Սա շատ և շատ բնածին արատների ու հիվանդությունների գլխավոր պատճառներից է: Եթե ծնողներից մեկը կամ երկուսն էլ ինչ-որ հիվանդություն ունեն, այն, հավանաբար, կփոխանցվի նրանց երեխային: Օրինակ` դալտոնիզմը, խլությունը, ձեռքերի կամ ոտքերի ավելորդ կամ պակասող մատները, որպես կանոն, փոխանցվում են ժառանգաբար: Երբեմն էլ ծնողները կարող են, հիվանդ չլինելով հանդերձ, «հիվանդ» գեն կրել և փոխանցել այն իրենց երեխային:
Քրոմոսոմային դեֆեկտները (ավելորդ, պակասող կամ վնասված քրոմոսոմներ) նույնպես բնածին արատների լուրջ պատճառ են: Դրանք, որպես կանոն, ժառանգաբար չեն փոխանցվում, այլ ի հայտ են գալիս հասունացող ձվաբջջի կամ սպերմատոզոիդի մեջ անակնկալ (հաճախ` սխալ ապրելակերպի հետևանքով): Նման դեֆեկտներ ունեցող բջիջներից ծնվում են անյպիսի հիվանդություններով երեխաներ, ինչպիսիք են, օրինակ, Դաունի համախտանիշը, Էդվարդսի համախտանիշը և այլն: Քրոմոսոմային խախտումների հետևանքով առաջացած արատները և հիվանդությունները չեն բուժվում: Հայաստանում նման հիվանդությունները բավական մեծ տարածում ունեն: Ըստ մասնագետների` պատճառն այն է, որ մեզանում քրոմոսոմային շեղումները վաղ չեն հայտնաբերվում:
Ծնողների ապրելակերպը նկատելի հետք է թողնում ապագա երեխայի առողջության վրա:
Ամբողջ աշխարհում աճում է նաև այսպես կոչված Fetal Alcohol Syndrome (FAS) ունեցող երեխաների թիվը: FAS-ը ֆիզիկական և մտավոր արատների (մարմնի անհավասարաչափ զարգացում, քաշի նկատելի պակաս և շատ դանդաղ աճ, սրտի բնածին արատներ կամ թերզարգացում և այլն) ամբողջություն է, որի պատճառը հղի ժամանակ կնոջ ալկոհոլի օգտագործումն է: Այսպիսի արատներն անբուժելի են, և երեխան ստիպված է կրել դրանք ամբողջ կյանքում:
Ինչ անել, որպեսզի հնարավորինս ապահովվի ապագա երեխայի առողջ զարգացումն ու ծնունդը: Զարգացած երկրներում մարդիկ ամուսնանալուց կամ երեխա պլանավորելուց առաջ բժշկական զննում են անցնում, որպեսզի իմանան իրենց ժառանգական հիվանդությունների մասին, եթե այդպիսիք կան: Հայաստանում, ցավոք, նման սովորություն չկա, բայց ինչպես ցույց է տալիս այլ երկրների փորձը, այն բնավ ավելորդ չէ: Գեներդ, իհարկե, չես փոխի, բայց նման ստուգումները նկատելիորեն կնվազեցնեն անախորժ անակնկալները: Եթե իմանաս, որ դիցուք` հեմոֆիլիա հիվանդության կրող ես, հոգեբանորեն պատրաստ կլինես, որ քո երեխան կարող է հեմոֆիլիկ ծնվել:
Շատ կարևոր է նաև հետևել ապրելակերպին և առողջությանը, ժամանակին հայտնաբերեք և բուժեք բոլոր հիվանդությունները, դա նկատելիորեն կնվազեցնի անառողջ երեխա ունենալու հավանականությունը:
40494050405140524054

Վ. Հովհաննիսյան
13.02.2018, 21:56
Միանգամայն իրավացի ես Գայանե ջան: Հայտնի է, որ մարդկային մարմնի յուրաքանչյուր բջջում կա բջջակորիզ, որտեղ ամփոփված է գենետիկական ինֆորմացիան։ Բջջակորիզի գլխավոր բաղադրիչը, որում պահպանվում է գենետիկական ինֆորմացիան, կոչվում է քրոմոսոմ։ Սովորաբար յուրաքանչյուր բջջակորիզ պարունակում է 23 զույգ քրոմոսոմ, որոնց կեսը երեխան ժառանգում է մի ծնողից, մյուս կեսը՝ մյուսից։ Դաունի համախտանիշը ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ երեխան ունի 21-րդ քրոմոսոմի լրիվ կամ մասնակի հավելյալ կրկնօրինակ:
Հավելյալ գենետիկական նյութը փոփոխում է երեխայի զարգացման ընթացքը և պատճառ է դառնում Դաունի համախտանիշին բնորոշ հատկանիշների առաջացմանը։ Դաունի համախտանիշ ունեցող անձանց բնորոշ հատկություններից են` մկանների թույլ զարգացածությունը, ցածր հասակը, աչքերի դեպի վեր թեքվածությունը և ձեռքի ափի կենտրոնում խոր գծի առկայությունը: Դաունի համախտանիշ ունեցող յուրաքանչյուր անձ յուրահատուկ է և կարող է ունենալ կամ չունենալ այս հատկանիշները:
Գոյություն ունի Դաունի համախտանիշի երեք տեսակ` տրիսոմիա 21, տրանսլոկացիա և մոզաիցիզմ։
Տրիսոմիա 21
Սա Դաունի համախտանիշի ամենատարածված տեսակն է (95% դեպքերում), որի դեպքում պտուղն ունենում է 21-րդ քրոմոսոմի երեք կրկնօրինակ` երկուսի փոխարեն: Մինչև բեղմնավորումը կամ դրա ընթացքում, սերմնահեղուկի կամ ձվաբջջի 21-րդ քրոմոսոմի զույգը չի կարողանում առանձնանալ, և սաղմի զարգացման ընթացքում, հավելյալ քրոմոսոմ է վերարտադրվում բոլոր բջիջներում: Դաունի համախտանիշի այս տեսակը պատահում է 95% դեպքերում և կոչվում է տրիսոմիա 21:
Մոզաիցիզմ
Ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ տրիսոմիա 21-ն ի հայտ է գալիս ոչ թե բոլոր, այլ մեկ սկզբնական բջջում։ Երբ սա տեղի է ունենում, առաջանում է երկու տեսակի բջիջների խառնուրդ, որոնց մի մասը պարունակում է 46 քրոմոսոմ, մյուս մասը՝ 47: Այս՝ 47 քրոմոսոմ պարունակող բջիջներում է գտնվում հավելյալ 21-րդ քրոմոսոմը։
Տրանսլոկացիա
Տրանսլոկացիան հանդիպում է դեպքերի 4%-ում։ Այս դեպքում 21-րդ քրոմոսոմի մի մասը բջջի բաժանման ժամանակ պոկվում է և միանում մեկ ուրիշ քրոմոսոմի՝ հիմնականում 14-րդ քրոմոսոմին։ Չնայած քրոմոսոմների ընդհանուր գումարը մնում է 46-ը, 21-րդ քրոմոսոմի հավելյալ մասին առկայությունը հանգեցնում է Դաունի համախտանիշի առանձնահատկությունների ի հայտ գալուն։ Թերևս այսքանը...

405940604062

Վ. Հովհաննիսյան
14.02.2018, 21:52
Սիրելի Աննա Մելքումյան ջան, կարծում եմ այն առավել հետաքրքիր կլինե, եթե ես բոլոր փակագծերը բացեմ...շնորհակալ եմ արձագանքի համար:

Վ. Հովհաննիսյան
14.02.2018, 21:57
Սիրելի Աննա Մելքումյան ջան, շնորհակալ եմ արձագանքի համար, կամաց-կամաց կզարգացնեմ այն և արդյունքում ավելի նոր ու հետաքրքիր փաստերի հետ կառնչվեք:

Վ. Հովհաննիսյան
14.02.2018, 22:05
Սիրելի Արևիկ Աբովյան ջան, վաղվանից կարող ես վստահորեն վերադասիդ մոտ արտահայտվել, որ տրամաբանական մտածողության հիմքը հանդիսացող ԲՆԱԳԻՏԱԿԱՆ առարկաների դասավանդումը հնարավորություն է ընձեռում մշակելու դասավանդման այնպիսի մեթոդներ, որոնք կնպաստեն աշակերտների հետաքրքրությունների շրջանակի ընդլայնմանը, շատ կարևոր համարվող սովորողների խոսքի կուլտուրայի ձևավորմանը: Դրանք այն ակտիվ ու զարգացնող տարաբովանդակ խաղերն են, ու խաղային իրավիճակները, որոնք դասը վեր են ածում իսկական տոնի, դարձնում տպավորիչ ու արդիական: Հաստատողներն անշուշտ կկիսեն իմ այն կարծիքը , որ առանց բնագիտական գիտելիքների հաղորդած իմպուլսի չկա ու չի կարող լինել մտածողության մնացած դրսևորումները:

Մարինե Խաչատրյան
15.02.2018, 01:25
Սիրելի Մարինե, այդօրինակ շեղում ունեցող երեխաները հիմնականում տարբերվում են իրենց արտաքինով, վարքի որոշ դրսևորումներով:Ներկայումս գիտությանը հայտնի են ավելի քան 3000 բնածին արատներ, բայց դրանցից շատերի պատճառը գիտնականները դեռ չեն կարողացել հայտնաբերել: Հնում մարդիկ կարծում էին, որ ի ծնե արատ ունեցող երեխան պատիժ է գործած մեղքերի համար: Ժամանակակից գիտնականները պնդում են, որ այդ հնադարյան պատկերացումներն այնքան էլ սխալ չէին: Միայն թե, երեխայի առողջ ծնվելու հարցում դեր են խաղում ոչ թե ծնողների մեղքերը, այլ ապրելակերպը, և, անշուշտ, ժառանգականությունը:
Սա շատ և շատ բնածին արատների ու հիվանդությունների գլխավոր պատճառներից է: Եթե ծնողներից մեկը կամ երկուսն էլ ինչ-որ հիվանդություն ունեն, այն, հավանաբար, կփոխանցվի նրանց երեխային: Օրինակ` դալտոնիզմը, խլությունը, ձեռքերի կամ ոտքերի ավելորդ կամ պակասող մատները, որպես կանոն, փոխանցվում են ժառանգաբար: Երբեմն էլ ծնողները կարող են, հիվանդ չլինելով հանդերձ, «հիվանդ» գեն կրել և փոխանցել այն իրենց երեխային:
Քրոմոսոմային դեֆեկտները (ավելորդ, պակասող կամ վնասված քրոմոսոմներ) նույնպես բնածին արատների լուրջ պատճառ են: Դրանք, որպես կանոն, ժառանգաբար չեն փոխանցվում, այլ ի հայտ են գալիս հասունացող ձվաբջջի կամ սպերմատոզոիդի մեջ անակնկալ (հաճախ` սխալ ապրելակերպի հետևանքով): Նման դեֆեկտներ ունեցող բջիջներից ծնվում են անյպիսի հիվանդություններով երեխաներ, ինչպիսիք են, օրինակ, Դաունի համախտանիշը, Էդվարդսի համախտանիշը և այլն: Քրոմոսոմային խախտումների հետևանքով առաջացած արատները և հիվանդությունները չեն բուժվում: Հայաստանում նման հիվանդությունները բավական մեծ տարածում ունեն: Ըստ մասնագետների` պատճառն այն է, որ մեզանում քրոմոսոմային շեղումները վաղ չեն հայտնաբերվում:
Ծնողների ապրելակերպը նկատելի հետք է թողնում ապագա երեխայի առողջության վրա:
Ամբողջ աշխարհում աճում է նաև այսպես կոչված Fetal Alcohol Syndrome (FAS) ունեցող երեխաների թիվը: FAS-ը ֆիզիկական և մտավոր արատների (մարմնի անհավասարաչափ զարգացում, քաշի նկատելի պակաս և շատ դանդաղ աճ, սրտի բնածին արատներ կամ թերզարգացում և այլն) ամբողջություն է, որի պատճառը հղի ժամանակ կնոջ ալկոհոլի օգտագործումն է: Այսպիսի արատներն անբուժելի են, և երեխան ստիպված է կրել դրանք ամբողջ կյանքում:
Ինչ անել, որպեսզի հնարավորինս ապահովվի ապագա երեխայի առողջ զարգացումն ու ծնունդը: Զարգացած երկրներում մարդիկ ամուսնանալուց կամ երեխա պլանավորելուց առաջ բժշկական զննում են անցնում, որպեսզի իմանան իրենց ժառանգական հիվանդությունների մասին, եթե այդպիսիք կան: Հայաստանում, ցավոք, նման սովորություն չկա, բայց ինչպես ցույց է տալիս այլ երկրների փորձը, այն բնավ ավելորդ չէ: Գեներդ, իհարկե, չես փոխի, բայց նման ստուգումները նկատելիորեն կնվազեցնեն անախորժ անակնկալները: Եթե իմանաս, որ դիցուք` հեմոֆիլիա հիվանդության կրող ես, հոգեբանորեն պատրաստ կլինես, որ քո երեխան կարող է հեմոֆիլիկ ծնվել:
Շատ կարևոր է նաև հետևել ապրելակերպին և առողջությանը, ժամանակին հայտնաբերեք և բուժեք բոլոր հիվանդությունները, դա նկատելիորեն կնվազեցնի անառողջ երեխա ունենալու հավանականությունը:
40494050405140524054

Շնորհակալություն, սիրելի Վարդուհի: Ընդհանրապես գենետիկան ինձ անչափ հետաքրքրում է, սակայն կարծում եմ, որ այսօր գիտությունը այնպիսի զարգացում ունի, որ կարողանում է նույնիսկ ազդել գեների վրա: Օրինակ, չեմ կարող կոնկրետ ասել, բայց ինչ որ աղբյուրներից տեղեկացել եմ, որ գենից կարողանում են հեռացնել որոշ ժառանգական սպասվող հիվանդություններ: Արդյոք դա այդպես է:

Մարինե Խաչատրյան
15.02.2018, 01:35
Միանգամայն իրավացի ես Գայանե ջան: Հայտնի է, որ մարդկային մարմնի յուրաքանչյուր բջջում կա բջջակորիզ, որտեղ ամփոփված է գենետիկական ինֆորմացիան։ Բջջակորիզի գլխավոր բաղադրիչը, որում պահպանվում է գենետիկական ինֆորմացիան, կոչվում է քրոմոսոմ։ Սովորաբար յուրաքանչյուր բջջակորիզ պարունակում է 23 զույգ քրոմոսոմ, որոնց կեսը երեխան ժառանգում է մի ծնողից, մյուս կեսը՝ մյուսից։ Դաունի համախտանիշը ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ երեխան ունի 21-րդ քրոմոսոմի լրիվ կամ մասնակի հավելյալ կրկնօրինակ:
Հավելյալ գենետիկական նյութը փոփոխում է երեխայի զարգացման ընթացքը և պատճառ է դառնում Դաունի համախտանիշին բնորոշ հատկանիշների առաջացմանը։ Դաունի համախտանիշ ունեցող անձանց բնորոշ հատկություններից են` մկանների թույլ զարգացածությունը, ցածր հասակը, աչքերի դեպի վեր թեքվածությունը և ձեռքի ափի կենտրոնում խոր գծի առկայությունը: Դաունի համախտանիշ ունեցող յուրաքանչյուր անձ յուրահատուկ է և կարող է ունենալ կամ չունենալ այս հատկանիշները:
Գոյություն ունի Դաունի համախտանիշի երեք տեսակ` տրիսոմիա 21, տրանսլոկացիա և մոզաիցիզմ։
Տրիսոմիա 21
Սա Դաունի համախտանիշի ամենատարածված տեսակն է (95% դեպքերում), որի դեպքում պտուղն ունենում է 21-րդ քրոմոսոմի երեք կրկնօրինակ` երկուսի փոխարեն: Մինչև բեղմնավորումը կամ դրա ընթացքում, սերմնահեղուկի կամ ձվաբջջի 21-րդ քրոմոսոմի զույգը չի կարողանում առանձնանալ, և սաղմի զարգացման ընթացքում, հավելյալ քրոմոսոմ է վերարտադրվում բոլոր բջիջներում: Դաունի համախտանիշի այս տեսակը պատահում է 95% դեպքերում և կոչվում է տրիսոմիա 21:
Մոզաիցիզմ
Ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ տրիսոմիա 21-ն ի հայտ է գալիս ոչ թե բոլոր, այլ մեկ սկզբնական բջջում։ Երբ սա տեղի է ունենում, առաջանում է երկու տեսակի բջիջների խառնուրդ, որոնց մի մասը պարունակում է 46 քրոմոսոմ, մյուս մասը՝ 47: Այս՝ 47 քրոմոսոմ պարունակող բջիջներում է գտնվում հավելյալ 21-րդ քրոմոսոմը։
Տրանսլոկացիա
Տրանսլոկացիան հանդիպում է դեպքերի 4%-ում։ Այս դեպքում 21-րդ քրոմոսոմի մի մասը բջջի բաժանման ժամանակ պոկվում է և միանում մեկ ուրիշ քրոմոսոմի՝ հիմնականում 14-րդ քրոմոսոմին։ Չնայած քրոմոսոմների ընդհանուր գումարը մնում է 46-ը, 21-րդ քրոմոսոմի հավելյալ մասին առկայությունը հանգեցնում է Դաունի համախտանիշի առանձնահատկությունների ի հայտ գալուն։ Թերևս այսքանը...

405940604062

Շնորհակալություն սիրելի Վարդուհի, շատ մանրամասն լուսաբանել ես Դաունի համախտանիշը:

Վ. Հովհաննիսյան
15.02.2018, 17:46
Սիրելի Մարինե ջան, ես էլ եմ իմ խորին շնորհակալությունը հայտնում արձագանքելու ու թեմայի քննարկումների համար:

AsyaY
15.02.2018, 21:05
Միանգամայն իրավացի ես Գայանե ջան: Հայտնի է, որ մարդկային մարմնի յուրաքանչյուր բջջում կա բջջակորիզ, որտեղ ամփոփված է գենետիկական ինֆորմացիան։ Բջջակորիզի գլխավոր բաղադրիչը, որում պահպանվում է գենետիկական ինֆորմացիան, կոչվում է քրոմոսոմ։ Սովորաբար յուրաքանչյուր բջջակորիզ պարունակում է 23 զույգ քրոմոսոմ, որոնց կեսը երեխան ժառանգում է մի ծնողից, մյուս կեսը՝ մյուսից։ Դաունի համախտանիշը ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ երեխան ունի 21-րդ քրոմոսոմի լրիվ կամ մասնակի հավելյալ կրկնօրինակ:
Հավելյալ գենետիկական նյութը փոփոխում է երեխայի զարգացման ընթացքը և պատճառ է դառնում Դաունի համախտանիշին բնորոշ հատկանիշների առաջացմանը։ Դաունի համախտանիշ ունեցող անձանց բնորոշ հատկություններից են` մկանների թույլ զարգացածությունը, ցածր հասակը, աչքերի դեպի վեր թեքվածությունը և ձեռքի ափի կենտրոնում խոր գծի առկայությունը: Դաունի համախտանիշ ունեցող յուրաքանչյուր անձ յուրահատուկ է և կարող է ունենալ կամ չունենալ այս հատկանիշները:
Գոյություն ունի Դաունի համախտանիշի երեք տեսակ` տրիսոմիա 21, տրանսլոկացիա և մոզաիցիզմ։
Տրիսոմիա 21
Սա Դաունի համախտանիշի ամենատարածված տեսակն է (95% դեպքերում), որի դեպքում պտուղն ունենում է 21-րդ քրոմոսոմի երեք կրկնօրինակ` երկուսի փոխարեն: Մինչև բեղմնավորումը կամ դրա ընթացքում, սերմնահեղուկի կամ ձվաբջջի 21-րդ քրոմոսոմի զույգը չի կարողանում առանձնանալ, և սաղմի զարգացման ընթացքում, հավելյալ քրոմոսոմ է վերարտադրվում բոլոր բջիջներում: Դաունի համախտանիշի այս տեսակը պատահում է 95% դեպքերում և կոչվում է տրիսոմիա 21:
Մոզաիցիզմ
Ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ տրիսոմիա 21-ն ի հայտ է գալիս ոչ թե բոլոր, այլ մեկ սկզբնական բջջում։ Երբ սա տեղի է ունենում, առաջանում է երկու տեսակի բջիջների խառնուրդ, որոնց մի մասը պարունակում է 46 քրոմոսոմ, մյուս մասը՝ 47: Այս՝ 47 քրոմոսոմ պարունակող բջիջներում է գտնվում հավելյալ 21-րդ քրոմոսոմը։
Տրանսլոկացիա
Տրանսլոկացիան հանդիպում է դեպքերի 4%-ում։ Այս դեպքում 21-րդ քրոմոսոմի մի մասը բջջի բաժանման ժամանակ պոկվում է և միանում մեկ ուրիշ քրոմոսոմի՝ հիմնականում 14-րդ քրոմոսոմին։ Չնայած քրոմոսոմների ընդհանուր գումարը մնում է 46-ը, 21-րդ քրոմոսոմի հավելյալ մասին առկայությունը հանգեցնում է Դաունի համախտանիշի առանձնահատկությունների ի հայտ գալուն։ Թերևս այսքանը...

405940604062
Սիրելի Վարդուհի ,կարդում եմ ձեր մեկնաբանությունները և հասկանում,թե ինչքան կյանք ու եռանդ կա ձեր մեջ:Հիմա հասկանում եմ ,որ մենք շփվում ենք ոչ միայն նվիրված,հոգատար, գրագետ մանկավարժի ,այլև հոգեբանի,բժշկի,կենսաբանի հետ:Գովելի է,կեցցեք...

AsyaY
15.02.2018, 21:15
Սիրելի Մարինե, այդօրինակ շեղում ունեցող երեխաները հիմնականում տարբերվում են իրենց արտաքինով, վարքի որոշ դրսևորումներով:Ներկայումս գիտությանը հայտնի են ավելի քան 3000 բնածին արատներ, բայց դրանցից շատերի պատճառը գիտնականները դեռ չեն կարողացել հայտնաբերել: Հնում մարդիկ կարծում էին, որ ի ծնե արատ ունեցող երեխան պատիժ է գործած մեղքերի համար: Ժամանակակից գիտնականները պնդում են, որ այդ հնադարյան պատկերացումներն այնքան էլ սխալ չէին: Միայն թե, երեխայի առողջ ծնվելու հարցում դեր են խաղում ոչ թե ծնողների մեղքերը, այլ ապրելակերպը, և, անշուշտ, ժառանգականությունը:
Սա շատ և շատ բնածին արատների ու հիվանդությունների գլխավոր պատճառներից է: Եթե ծնողներից մեկը կամ երկուսն էլ ինչ-որ հիվանդություն ունեն, այն, հավանաբար, կփոխանցվի նրանց երեխային: Օրինակ` դալտոնիզմը, խլությունը, ձեռքերի կամ ոտքերի ավելորդ կամ պակասող մատները, որպես կանոն, փոխանցվում են ժառանգաբար: Երբեմն էլ ծնողները կարող են, հիվանդ չլինելով հանդերձ, «հիվանդ» գեն կրել և փոխանցել այն իրենց երեխային:
Քրոմոսոմային դեֆեկտները (ավելորդ, պակասող կամ վնասված քրոմոսոմներ) նույնպես բնածին արատների լուրջ պատճառ են: Դրանք, որպես կանոն, ժառանգաբար չեն փոխանցվում, այլ ի հայտ են գալիս հասունացող ձվաբջջի կամ սպերմատոզոիդի մեջ անակնկալ (հաճախ` սխալ ապրելակերպի հետևանքով): Նման դեֆեկտներ ունեցող բջիջներից ծնվում են անյպիսի հիվանդություններով երեխաներ, ինչպիսիք են, օրինակ, Դաունի համախտանիշը, Էդվարդսի համախտանիշը և այլն: Քրոմոսոմային խախտումների հետևանքով առաջացած արատները և հիվանդությունները չեն բուժվում: Հայաստանում նման հիվանդությունները բավական մեծ տարածում ունեն: Ըստ մասնագետների` պատճառն այն է, որ մեզանում քրոմոսոմային շեղումները վաղ չեն հայտնաբերվում:
Ծնողների ապրելակերպը նկատելի հետք է թողնում ապագա երեխայի առողջության վրա:
Ամբողջ աշխարհում աճում է նաև այսպես կոչված Fetal Alcohol Syndrome (FAS) ունեցող երեխաների թիվը: FAS-ը ֆիզիկական և մտավոր արատների (մարմնի անհավասարաչափ զարգացում, քաշի նկատելի պակաս և շատ դանդաղ աճ, սրտի բնածին արատներ կամ թերզարգացում և այլն) ամբողջություն է, որի պատճառը հղի ժամանակ կնոջ ալկոհոլի օգտագործումն է: Այսպիսի արատներն անբուժելի են, և երեխան ստիպված է կրել դրանք ամբողջ կյանքում:
Ինչ անել, որպեսզի հնարավորինս ապահովվի ապագա երեխայի առողջ զարգացումն ու ծնունդը: Զարգացած երկրներում մարդիկ ամուսնանալուց կամ երեխա պլանավորելուց առաջ բժշկական զննում են անցնում, որպեսզի իմանան իրենց ժառանգական հիվանդությունների մասին, եթե այդպիսիք կան: Հայաստանում, ցավոք, նման սովորություն չկա, բայց ինչպես ցույց է տալիս այլ երկրների փորձը, այն բնավ ավելորդ չէ: Գեներդ, իհարկե, չես փոխի, բայց նման ստուգումները նկատելիորեն կնվազեցնեն անախորժ անակնկալները: Եթե իմանաս, որ դիցուք` հեմոֆիլիա հիվանդության կրող ես, հոգեբանորեն պատրաստ կլինես, որ քո երեխան կարող է հեմոֆիլիկ ծնվել:
Շատ կարևոր է նաև հետևել ապրելակերպին և առողջությանը, ժամանակին հայտնաբերեք և բուժեք բոլոր հիվանդությունները, դա նկատելիորեն կնվազեցնի անառողջ երեխա ունենալու հավանականությունը:
40494050405140524054

Շնորհակալություն Վարդուհի ջան:Այսօր անհրաժեշտ է հնարավորինս շատ-շատ խոսել նման հիվանդությունների մասին:Այսօր երիտասարդները պետք է տեղեկացված և զգոն լինեն:

Վ. Հովհաննիսյան
15.02.2018, 21:23
Սիրելի Ասյա ջան, շնորհակալ եմ, որ թեմայի վերաբերյալ քննարկումները չեք անտեսում: Համամիտ եմ, որ այսօր՝ XXI դարում պարզապես իրավունք չունենք ապրելու չիմացության մեջ, ունենալ անտարբեր վերաբերմունք, ինչպես մեր , այնպես է՝լ շրջապատի նկատմամբ: Այո՛, մեր երիտասարդները պետք է տեղեկացված և զգոն լինեն, իսկ այդ ամենին պիտի նպաստենք, իրազեկենք մենք՝ ուսուցիչներս, հատկապես կենսաբաններս...

Վ. Հովհաննիսյան
15.02.2018, 21:34
Շնորհակալություն գեղեցիկ խոսքերի համար Ասյա ջան, ես հայտնվել եմ մի գեղեցիկ կրթական հարթակում, ուր իմ ուշադրությունից չի վրիպում և ոչ մի ուսուցչի կատարած աշխատանքների գեղեցիկ նկարագիրը, նրանց մտքի թևերին տված թռիչքը: Հիանում եմ բոլորի գործերով Ասյա ջան, Ձեզանից յուրաքանչյուրին էլ ես եմ համարում հոգեբան, մանկավարժ, ծնող ու բարի խորհրդատու:Սիրելի Ասյա, մենք մանկավարժներս ԱՍՏՎԱԾԱՀԱՃՈ գործ ենք անում, ինքներս ենք ընտրել մեր աշխատանքը, ու կարևոր է, որ այն կատարենք ամենայն պատասխանատվությամբ:

AsyaY
15.02.2018, 21:45

Համամիտ եմ սիրելի Վարդուհի ջան ,որ դարում էլ լինի,դպրոցը համարվում է լայն տեղեկատվության առաջին օղակ:Յուրաքանչյուր գիտելիք պետք է ստանալ ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում:

Նունե Մարգարյան
15.02.2018, 21:46
Հարգելի Վարդուհի , իմ շրջապատում էլ կան տարբեր աստիճանի այդօրինակ շեղումներով երեխաներ , անգամ աուտիզմով երեխաներ, բավականին ծառացած խնդիր է: Բայց և այնպես լինել անտարբեր չենք կարող:

Վ. Հովհաննիսյան
15.02.2018, 22:40
Անտարբերությունը ինքնին չարիք է, սիրելի Նունե, ասեմ, քեզ, որ լիակատար օգնել էլ չենք կարող, բայց կարեկից ու հոգատար լինել պարտավոր ենք... Իսկ դա մեր դաստիարակությունից է բխում:

AsyaY
17.02.2018, 23:13
Անտարբերությունը ինքնին չարիք է, սիրելի Նունե, ասեմ, քեզ, որ լիակատար օգնել էլ չենք կարող, բայց կարեկից ու հոգատար լինել պարտավոր ենք... Իսկ դա մեր դաստիարակությունից է բխում:

Հարգելի Վարդուհի,ամեն դեպքում նման ախտանիշով երեխաների հետ աշխատելիս,գտնում եմ պարտադիր է մասնագետի աջակցությունն ու հետևողականությունը:Մեզ համար շատ դժվար է միևնույն ժամանակ աշխատել առողջ և հիվանդ երեխաների հետ:Շատ ենք ցանկանում օգնել,ուշադիր լինել,նվիրվել,բայց երբեմն անզոր ենք հաղթահարել բազում դժվարություններ:Ես իմ աշխատանքային փորձից մի օրինակ եմ ուզում մեջբերել.<<Դաունի>>ախտանիշով երեխայի հետ մեկ տարվա ընթացքում աշխատելիս համոզվեցի,որ դասարանի բոլոր աշակերտները ավելի շուտ կրկնօրինակեցին նրա վարքի դրսևորումները,քան իրեն կարողացա ինչ-որ մի բան սովորեցնել:Նշեմ որ,ամեն օր ծնողը ներկա է եղել դասերին:

Վ. Հովհաննիսյան
18.02.2018, 12:13
Սիրելի Ասյա ջան, մեր դպրոցում սովորող աշակերտը իր կրթությունը ստանում է տնային ուսուցման միջոցով:4-րդ դասարանի դասվարը առաջնորդվելով համապատասխան դասացուցակով , շատ պարտաճանաչ ու նվիրված հաճախում է երեխայի տուն, հոգատար վերաբերմունք դրսևորելով նրա նկատմամբ ամեն առումներով, փորձում է հնարավորինս կատարել իր աշխատանքը: Ժամանակ առ ժամանակ երեխան ծնողի ուղեկցությամբ լինում է դպրոցում, շրջում, լինում դասարանում, <<փորձում շփվել>>, ուրախանում , ուրախացնում, ու տուն գնում:Մինշանակ համաձայն եմ քո այն գրառմանը, որ դժվար է նման երեխաների ինտեգրումը, սակայն կարծում եմ, որ այս կարգի երեխաների հետ պետք է աշխատել 2 ուսուցիչ սկզբունքով միաժամանակ: Եթե մենք, հանրակրթական դպրոցի ուսուցիչներս կարողանանք մեր երեխաներին բացատրել, ու հասկացնել որ պետք չի կրկնօրինակել այդ երեխաների վարքը, քանի որ դու քո տեսակն ունես, այլ դաստիարակել լինել առավել հոգատար, հանդուրժող, ուշադիր, կարծում եմ մենք հսկայածավալ աշխատանք կատարած կլինենք: Ուզենք թե չուզենք պարտավոր ենք ընդունել այսպիսի երեխաների ներկայությունը մեր կողքին: Կարող ենք նրանց չսիրել, սակայն հարգել պարտավոր ենք, իսկ դա արդեն խոսում է մեր դաստիարակության մասին: Նույն բանը պիտի խոսվի նաև ծնողական ժողովների ժամանակ:4113

Աստղիկ Մարկոսյան
18.02.2018, 23:05
Սիրելի Վարդուհի Հովհաննիսյան, Ձեր ներկայությունը ֆորումին նոր շունչ ու հետաքրքրություն բերեց: Մեծ ուշադրությամբ ու ոգևորվածությամբ կարդացի բոլոր գրառումները: Իմ ավագ ընկեր, շնորհակալություն,որ մեզ հետ կիսում եք ձեր մտքերն ու փորձը: Համոզված եմ, որ դրանք շատերին օգտակար կլինեն:

Էմմա Խաչատրյան
18.02.2018, 23:49
Հարգելի՛ Վարդուհի Հովհաննիսյան արդիական և կարևոր թեմա եք քննարկում։
Վաղ մանկական աուտիզմը(ՎՄԱ)անոմալ հոգեկան զարգացման ձև է,որն արտահայտվում է կյանքի առաջին տարիներին։
Նրա հիմնական ախտանիշը երեխայի շփման բացակայությունն է շրջապատի միջավայրի հետ։ՎՄԱ-ով երեխան ընկղմված
է սեփական ներաշխարհը,կտրված է արտաքին միջավայրից,լռակյաց է և չի նկատում այլ մարդկանց՝ խուսափելով մտերիմների
մարմնական շփումներից։
Բնորոշ է միօրինակ,աննպատակ շարժունակությունը,որն արտահայտվում է վազքով,թռիչքով,աչքերի մոտ մատների յուրօրինակ
շարժումներով,առանձին բառերի և հնչյունների ճիչով։Այդպիսի երեխաներին հատուկ է վախի զգացման վաղ ծագումը։
Նման երեխաների մոտ հաճախ հայտնաբերվում է հիդրոցեֆալիա,մկանային դիստոնիա,հիպոտոնիա։
ՎՄԱ-ն նկարագրվում է նաև որպես ուղեղի օրգանական ախտաբանություն(բնածին տոքսոպլազմոզ,սիֆիլիս,էնցեֆալոպատիա,
խոզուկով ինտոքսիկացիա) արդյունք:Այն նկարագրում են նաև որպես փոխանակության բնածին արատների հետևանք։
Ներկայումսհնարավոր է համարվում նրա կապը քրոմոսոմային սինդրոմների հետ։
Մի շարք հետազոտողներ ՎՄԱ-ի ձևավորման մեխանիզմը բացատրում են ուղեղի բնային բաժինների ախտաբանությամբ,աջ
կիսագնդի,ուղեղիկի հիպոակտիվացմամբ։

Վ. Հովհաննիսյան
19.02.2018, 20:04
Իմ սիրելի Աստղիկ Կարապետյան ջան, շոյված եմ գեղեցիկ խոսքերի համար, ուրախ եմ, որ թեկուզ աննշան, սակայն ինչ որ տեղ կարևոր համարվող նյութերով կարողանում եմ հաղորդակցվել ֆորումի մասնակիցների հետ: Շնորհակալ եմ ֆորումի բոլոր մասնակիցներից հետաքրքիր ու անմիջական քննարկումներին մասնակցելու համար:

Վ. Հովհաննիսյան
19.02.2018, 20:07
Սիրելի Էմմա Խարատրյան, արժեքավոր տեղեկություն հրապարակեցիք, որը կարծում եմ հետաքրքիր կլինի նաև ֆորումի մյուս մասնակիցներին: Ուրախ եմ, որ միացաք մեր քննարկումներին և ներկայացրիք ՎՄԱ-ի ձևավորման մեխանիզմի մանրամասները:Ուսանելի տեղեկություն էր:

Վ. Հովհաննիսյան
21.02.2018, 20:53
Սիրելի գործընկերներ, մի փոքր դադարից հետո ցանկանում եմ Ձեր ուշադրությանն արժանացնել <<ԻՄ ՆԵՐՍՈՒՄ ԱՊՐՈՂ ԲՆԱԳԵՏԸ>> թեման, որն իրականացրի 9-րդ դասարանում: Խնդրում եմ արտահայտել Ձեր կարծիքը դասի վերաբերյալ. շնորհակալություն:
Մինչ ձեռնարկի մեկնարկը, դասախոսության ձևով նշեցի, որ խաղային տարրերով հագեցած դասերը թույլ են տալիս սովորողներին ձերբազատվել բարդույթներից, փորձում են հստակ շարադրել միտքը, կարծիքը, տեսակետը և ընկալվում են, որպես հետաքրքիր ու գրավիչ ժամանց: Ավելացրեցի նաև այն, որ մանկավարժական նմանատիպ մեթոդների կիրառման արդյունքում աշակերտները հնարավորություն են ստանում ձեռք բերելու նոր տպավորություններ, սոցիալական հմտություններ և միմյանց հետ հարաբերվելու ձգտում, որոնք հարստացնում են նրանց կյանքը հոգեկան ջերմությամբ, զգայունությամբ, իրար նկատմամբ լցվում են հարգանքի զգացումով: Ինտերակտիվ դասերը նպատակային են ինչպես արդեն ձեռք բերած գիտելիքների ամրապնդման, այնպես էլ նոր գիտելիքների յուրացման համար:

Աշակերտները ինտերակտիվ դաս-պարապմունքի ընթացքում <<երևակայական փոխադրամիջոցով>> ճանապարհորդեցին բնագիտության զարմանահրաշ աշխարհով, և ամեն հարկադրված կանգառում բացահայտեցին այդ աշխարհի կարևորագույն տարրերը: Երեխաները եղան <<Միկրոաշխարհի>> գիտահետազոտական լաբորատորիայում, թափանցեցին բջջի զարմանահրաշ <<անսահմանության>>խորքը, բացահայտեցին նրա աներևակայելի գաղտնարանը, <<Ճանաչի՛ր ու սովորի՛ր>> կայարանում սիստեմավորեցին էնդեմիկ բուսատեսակներն ու մրգերը, տարբերակեցին ուտելի ու թունավոր տեսակները, որից հետո դրսևորելով <<Գոյատևելու վարպետություն>>, կարողացան անմարդաբնակ անտառում ջուր ու սնունդ հայթայթել: Երեխաները խելամտորեն ներկայացրին իրենց ստացած գիտելիքները, ցուցադրելով իրենց մտքի հմտություններն ու վարքի ճարպկությունները: Տարբերակեցին թունավոր և ոչ թունավոր օձի ատամնահետքերը, ներկայացրին, թե ինչպե՞ս կարելի է պաշտպանվել նրա խայթոցից, ճանաչեցին անտառային տիզին, սովորեցին դիմակայել նրանց գրոհին: Բացի այդ, սովորողներն օգտագործելով <<Կանաչ դեղատան>> ռեսուրսները, կարևորեցին ֆիտոնցիդների նշանակությունը , սիրեցին ու գնահատեցին այն, որն իրենց օգնեց ձերբազատվելու հարբուխից:
Մերօրյա բնագետները, անդրադառնալով XXI-րդ դարի բնագիտության հիմնախնդիրներին, նկատեցին, որ յուրաքանչյուրն ինքը պետք է վերլուծի և հասկանա դրանք:
Ինտերակտիվ դաս- ճանապարհորդությունն իր մեջ ներառում էր անցյալի ու ներկայի միջև առկա կապը, որի իմացությունն էլ երեխաների առջև լայն հնարավորություններ բացեց և ապագայում ևս կբացի, ինչպես նաև կօգնի կյանքում ստեղծված որոշակի իրավիճակներում դրսևորել իրենց գիտելիքները, օգտագործել իմացություններն ու կարողությունները՝ ապրելու ու գոյատևելու համար: Չէ ո՞ր կյանքը գոյության պայքար է…
Ողջունելով մերօրյա բանիմաց բնագետներին, ներկայացրի մեր դասին ներկա այն սովորողներին, ովքեր անտարբեր չեն կոտրված ճյուղի, թռչնի քանդված բնի, դպրոցամերձ տարածքում կուտակված աղբի, քաղցած կամ քարկոծած թափառող շների ու կատուների, տարատեսակ աղտոտված վիճակների, ինչու՞ չէ նաև վանդալիզմի գնահատական ստացած ավերած շինությունների նկատմամբ: Սրանք առաջին հայացքից մանրուք ներկայացնող հարցեր են, սակայն անհանգստացնող խնդիրներ են մեր մոլորակի ապագայի համար:
Աշակերտները տարբեր փուլային աշխատանքերում ցուցադրելով իմացական տարատեսակ խաղեր՝ ձեռք բերած գիտելիքների հիման վրա կարողացան ինքնուրույն գնահատել ստեղծված իրավիճակը, անհնարինը հնարավոր դարձնելով՝ օգնել ինչպես իրենց, այնպես էլ՝ ընկերներին:
Այդ ամենն ավելի տպավորիչ դարձնելու համար աշակերտները պատրաստել էին պաստառներ, դիդակտիկ պարագաներ, գծապաստառների և անտառային միջատների ցուցանմուշների հավաքածուներ, ցուցադրության համար անհրաժեշտ այլ նյութեր ու նկարներ: Ճանապարհորոդության վերջին կանգառում աշակերտները կանգ առան <<Երկիրն՝ ապագայի մոլորակ>> կայարանում, պատասխանեցին իմ կողմից ներկայացրած էկոլոգիական թեմաներին առնչվող հարցերին, առօրեական բնույթի խնդիրներ լուծեցին՝ ևս մեկ անգամ իրենց ստացած տեսական գիտելիքներն գործնականում կիրառելով: Դասը եզրզփակվեց իմ կողմից պատրաստած տեսանյութի ցուցադրությամբ:
Ամփոփելով բաց դաս-պարապմունքը՝ ես կարևորեցի նման դասերի անհրաժեշտությունը դպրոցում. չէ՞ որ բնագիտական կրթության որակը կախված է հենց այն ուսուցչի ընտրած աշխատելաոճից, ով ժամանակ առ ժամանակ թարմություն է մտցնում իր մեթոդամանկավարժական կենսափորձի մեջ, ում կազմակերպած դասերը էլ ավելի հետաքրքիր, գրավիչ ու բովանդակալից ազդակ են հաղորդում աշակերտին՝ հետաքրքրություն ու սեր արթնացնելով նրա մեջ դեպի բնագիտական առարկաները:
Ի ցույց դնելով սեփական փորձն ու իմացական մակարդակը՝ սովորողները հնարավորություն են ստանում էլ ավելի մոտենալու գիտական միջավայրին, հասկանալ և կարևորել Ֆրանց Մայերի այն խոսքը, որ՝ «Երկիրը մենք մեր ծնողներից չենք ժառանգել, այլ փոխ ենք առել այն մեր երեխաների համար»:
41774178417941804181 https://www.youtube.com/watch?v=pbKA1ChiDEA&t=5s

Նունե Մարգարյան
21.02.2018, 21:01
Հարգելի Վարդուհի , Շատ հետաքրքիր մտահաղացումներ եք առաջարկում և ընդօրինակելի :Ինջ շատ դուր եկավ:

Վ. Հովհաննիսյան
21.02.2018, 21:12
Շնորհակալություն սիրելի Նունե , այս բովանդակության դասերն են, որ իսկապես անգնահատելի է, ու շատ կարևոր, որոնք նպաստում են կոնկրետ առարկայի նկատմամբ սեր արթնացնելուն, մեծացնում դպրոցականների հետաքրքրությունների շրջանակը, իսկ որոշ դեպքերում էլ դառնում դասերի օրգանական շարունակությունը:

Վ. Հովհաննիսյան
22.02.2018, 00:07
Նունե ջան, շնորհակալ եմ գնահատականի համար, <<Իմ ներսում ապրող բնագետը>> դեռ շարունակելու է զարմացնել...:)

Վ. Հովհաննիսյան
24.02.2018, 22:57
Սիրելի գործընկերներ, կարծում եմ իմ կողմից ներկայացրած այս էկոմոդելը օգտակար կլինի սովորողների էկոլոգիական կրթությանը նպաստող աշխատանքների իրականացման համար:Մարդկությունն իր գոյության ողջ ընթացքում շռայլ ձևով օգտվում է բնության բարիքներից` բուսական, կենդանական աշխարհից, իր կենսական կարիքներն ապահովելու համար: Սակայն բնության օգտագործումը հանգեցնում է բնական ռեսուրսների սպառման, բնության աղտոտման ու վնասման: Որպեսզի այս ամենն առավել հասանելի լինի դպրոցականներին, որոշեցի կենսաբանության կաբինետում ունենալ այսպիսի <<ԷԿՈԾԱՌ>>: Ամեն օր երեխաները ծառը հարստացնում են շրջապատի աղտոտում առաջ բերող տարատեսակ առարկաներով: Երբ այն համարյա հագեցավ աղբի թափոններով, նրա վրա հայտնվեց ցուցանակ այն մասին, թե շրջակա միջավայրի աղտոտման պատճառ հանդիսացող տարատեսակ առարկաները որքան է <<ԱՊՐՈՒՄ ԵՐԿՐԻ ՎՐԱ>>:
42824283

Anna Melqumyan
24.02.2018, 23:35

Շնորհակալություն Վ.Հովհաննիսյան հետաքրքիր գաղաթարի համար:<<ԷԿՈԾԱՌ>>-ի գաղափարը հրաշալի է:Երեխաների մոտ առավել տպավորվում են այն աշխատանքները,որտեղ իրենք անմիջական մասնակցություն ունեն:Չկարողացա բացել կցորդները:

Վ. Հովհաննիսյան
25.02.2018, 16:31
Աննա ջան, ներկայացնում եմ կցորդները՝42864287

Էլեոնորա Հովհաննիսյան
25.02.2018, 17:33
Աննա ջան, ներկայացնում եմ կցորդները՝42864287

Հիանալի գազափար է...Խոսք չկա,հրգելի' Վ. Հովհաննիսյան

Մարգարյան Նաիրա
25.02.2018, 18:04
Սիրելի գործընկերներ, կարծում եմ իմ կողմից ներկայացրած այս էկոմոդելը օգտակար կլինի սովորողների էկոլոգիական կրթությանը նպաստող աշխատանքների իրականացման համար:Մարդկությունն իր գոյության ողջ ընթացքում շռայլ ձևով օգտվում է բնության բարիքներից` բուսական, կենդանական աշխարհից, իր կենսական կարիքներն ապահովելու համար: Սակայն բնության օգտագործումը հանգեցնում է բնական ռեսուրսների սպառման, բնության աղտոտման ու վնասման: Որպեսզի այս ամենն առավել հասանելի լինի դպրոցականներին, որոշեցի կենսաբանության կաբինետում ունենալ այսպիսի <<ԷԿՈԾԱՌ>>: Ամեն օր երեխաները ծառը հարստացնում են շրջապատի աղտոտում առաջ բերող տարատեսակ առարկաներով: Երբ այն համարյա հագեցավ աղբի թափոններով, նրա վրա հայտնվեց ցուցանակ այն մասին, թե շրջակա միջավայրի աղտոտման պատճառ հանդիսացող տարատեսակ առարկաները որքան է <<ԱՊՐՈՒՄ ԵՐԿՐԻ ՎՐԱ>>:
42824283

Շատ հետաքրքիր Է Ձեր մտահղացումը, հարգելի Հովհաննիսյան, որը ներկայացրել եք <<ԷԿՈԾԱՌ>>-ի միջոցով:ՈՒսուցողական մեծ նշանակություն ունի մեթոդը, որովհետև աշակերտն ակամայից ներգրավվում է այդ կարևորագույն գործընթացին:Շնորհակալություն այն ներկայացնելու համար:

Նարինե Մարկոսյան
25.02.2018, 19:04
3929
«Զարմանալի բան է ստացվում, կան գիտելիքներ, բայց դրանք մեռած բեռի պես սովորողի գլխում են, և նա չի կարողանում հասկանալ, թե հենց ո՞ր գիտելիքները և ինչպե՞ս կիրառելով է հնարավոր լուծել տվյալ խնդիրը»:
Մ. Ն. Սկատկին

Այսօրվա դպրոցականին այլևս չես զարմացնի տարատեսակ համակարգչային խաղերով, նրանց գունեղ նկարագրությամբ, սակայն նրան կզարմացնես պասիվ խաղացողից ակտիվ մասնակցի դերում հանդես գալու առաջարկությամբ, հատկապես, եթե խոսքը վերաբերվում է աշխարհճանաչողության գիտական հիմքը համարվող <<Բնագիտությանը>>, և այդ բնագավառում սովորողների ունեցած գիտելիքների իմացական դրսևորմանը: Հարց՝ դպրոցականների մոտ ինչպե՞ս առաջացնել հետաքրքրություն բնագիտական առարկաների նկատմամբ: Այս և նմանատիպ հարցերի կապակցությամբ առաջարկում եմ բնագետների ակտիվ մասնակցությունը այս թեմայի քննարկման առնչությամբ:

Ով ուզում է սահմանափակվել ներկայով, առանց իմանալով անցյալը, նա երբեք այն չի հասկանա:
Լայբնից

Anna Melqumyan
25.02.2018, 19:30
Աննա ջան, ներկայացնում եմ կցորդները՝42864287

Շնորհակալություն,Վ.Հովհաննիսյան ջան:

Վ. Հովհաննիսյան
25.02.2018, 19:43
Սիրելիներս, շնորհակալություն նյութին անդրադառնալու համար:XXI դարի ԲՆԱԳԵՏԸ իրավունք չունի ապրելու չիմացության մեջ, ասեմ որ նա այսօր հնարավորություն ունի տիրապետելու գիտելիքների մի այնպիսի հսկայածավալ բազայի, որի մասին նախկինում շատերը կերազեին: Ուստի մեր կարևոր խնդիրներից մեկն էլ հենց այն է, որ նման բովանդակություն կրող դասընթացների միջոցով կարողանանք ազդել սովորողների գիտակցական մակարդակի վրա:

Էմմա Խաչատրյան
25.02.2018, 21:33
Հարգելի՛ Վ․Հովհաննիսյան արդիական,ուսանելի,հետաքրքրիր և բովանդակալից թեմա եք քննարկում։
Թող միշտ Ձեր ներսում ապրի բնագետը։

Արաքսյա Թևոսյան
25.02.2018, 21:41
Հարգելի Հովհաննիսյան շատ հետաքրքիր թեմա եք քննարկում։
Գաղտնիք չէ, որ մարդը բնության մի մասնիկն է և միակ բանական էակը։ Ուստի ոչ միայն մենք ենք ապրում բնության մեջ ,այլ նաև բնությունն է ապրում մեր ներսում։ Ուստի մեզ համար շատ կարևոր են բնագիտական գիտելիքները, որոնք ձեռք ենք բերում դպրոցում։ Այդ ժամանակ շատերը չեն գիտակցում դրանց կարևորությունը, բայց ժամանակը ցույց է տալիս, որ այդ գիտելիքները մեզ պետք են գալիս ամբողջ կյանքում։ Ուստի դպրոցներում շատ կարևոր է հետաքրքրություն առաջացնել բնագիտական առարկաների նկատմամբ։

Վ. Հովհաննիսյան
25.02.2018, 22:04
Սիրելի Էմմա խաչատրյան ջան, հոգաչափ շնորհակալ եմ գեղեցիկ խոսքերի համար: Շնորհակալ եմ, որ այն Ձեզ դուր եկավ: Ուրախ եմ, որ գնահատեցիք աշխատանքը: Իմ ներսում ապրող բնագետը շուտով Ձեր ուշադրությանը կարժանացնի XXI դարի գենետիկներն վերաբերող հետաքրքիր նյութեր:Կապի մեջ...

Վ. Հովհաննիսյան
25.02.2018, 22:09
Շնորհակալություն Արաքսյա Թևոսյան ջան, ուրախ եմ քննարկամանը մասնակցելու համար:Բնագիտական դասերը պետք է մշակվեն այնպես, որ աշակերտները զգան ուսման գործընթացում իրենց ակտիվ դերը: Եթե հետաքրքիր լինի ուսուցման գործընթացը, ապա դժվար թե գտնվի մի աշակերտ, ով իր գործուն մասնակցությունը չունենա դասապրոցեսին: Ուրեմն <<Գիտելիքը մարսելու համար այն պետք է ընդունել ախորժակով>>: Իսկ եթե աշակերտը չունի հետաքրքրություն ուսման և ուսումնասիրվող նյութի նկատմամբ, ապա հարկավոր է գտնել դրա ակունքը, կազմակերպել դասն այնպես, որ հետաքրքրություն առաջ բերող տարրային էլեմենտներ պարունակի:

Արաքսյա Թևոսյան
25.02.2018, 23:59

Ուստի Հարգելի Հովհաննիսյան աշակերտներին բնագիտական գիտելիքներով զինողը ուսուցիչներս ենք, այդ կարևոր պատասխանատվությունը դրված է մեզ վրա, և մենք պետք է այնպես մատուցենք նյութը,որ աշակերտները հեշտ յուրացնեն։

Վ. Հովհաննիսյան
26.02.2018, 18:30
Սիրելի Արաքսյա ջան, այսօրվա ուսուցիչը իրավունք չունի քարացած մեթոդներուվ դաս պարապելու: Առավել ևս , երբ այն վերաբերվում է բնագիտական կրթությանը: Բացի դասերից անհրաժեշտ է կազմակերպել արտադասարանական ու արտադպրոցական հետաքրքրաշարժ միջոցառումներ, որտեղ բոլորն ունենան որոշակի հանձնարարություններ, որոնք կնպաստեն դպրոցականների բազմակողմանի զարգացմանն ու դաստիարակությանը: Հետևաբար ուսուցումն ու դաստիարակությունը պետք է լրացվեն արտադասարանական աշխատանքներով, որովհետև չի կարելի երեխայի հոգեկան աշխարհը հագեցնել միայն ուսման: Նա պետք է լինի ոչ միայն դպրոցական , այլև ամենից առաջ մարդ իր բազմակողմանի հետաքրքրություններով, ձգտումներով ու պահանջմունքներով:

Վ. Հովհաննիսյան
27.02.2018, 21:21
Շարունակելով թեման ուզում եմ Ձեր ուշադրությանն արժանացնել այն փաստը, որ XXI դարի ԲՆԱԳԵՏԸ իրավունք չունի ապրելու չիմացության մեջ, ասեմ որ նա այսօր հնարավորություն ունի տիրապետելու գիտելիքների մի այնպիսի հսկայածավալ բազայի, որի մասին նախկինում շատերը կերազեին: Որքանով է այս դարի մարդը տիրապետում մարդկային իմացության՝ գենետիկայի նման կարևոր համարվող գիտության հիմունքներին: Չէ՞ որ այս կարգի կենսաբանական երևույթները սկսվում կամ վերջանում են , ինչպես նաև այս կամ այն չափով հանգում գենետիկային՝ ու կարելի է ասել, որ բոլոր ճանապարհները տանում են դեպի ԳԵՆԵՏԻԿԱ:

Վ. Հովհաննիսյան
01.03.2018, 22:20
Դաստիարակության այն ձևը, որը ոչ մի լարում, ոգևորություն չի պահանջում սովորողից, վերջիվերջո դառնում է անհետաքրքիր: Միայն միտքն ու երևակայությունն է, որ երեխային ստիպում է դուրս գալ պասիվությունից, մղել նրան գիտակցական խոր ու կայուն վերաբերմունքի՝ շրջապատի ու ընկերների նկատմամբ: Այդպիսի աշխատանքներից են դաս-միջոցառումները, որոնք դաստիարակության իսկական դպրոց են հանդիսանում: Վերջինիս նպատակը սովորողների ճանաչողական խնդիրների վերհանումն է, դրանց լուծումների բանալին գտնելու հնարավորության ընձեռումը:Ահա այսպիսի դաս-միջոցառման օրինակ էր <<ԳԵՆԵՐՆ ԵՆ ԽՈՍՈՒՄ>> խորագիրը կրող աշխատանքը: Երեխաներին այլևս չեն կարող հետաքրքրել այն ավանդական դասախոսություններով, ցամաք հարց ու պատախաններով դասերը, որոնք հոգևոր սնունդ չեն տանիս նրանց մտքի թևերին, երևակայության զարգացման թռիչքին: Արդյունավետ կարող են համարվել այն մեթոդները, որոնք ապահովում են որոշակի կարողությունների ձեռք բերումը, որոնցում երեխան հնարավորություն է ունենում ինքնուրույն կերպով տիրապետելու գիտության հիմունքներին, ձեռք բերելու նորանոր գիտելիքների բազա::o

Էմմա Խաչատրյան
01.03.2018, 23:40
Դաունի համախտանիշ
2006 թվականից սկսած,մարտի 21-ը համարվում է Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց
համաշխարհային օրը: Այս օրը պատահաբար չէր ընտրված.Դաունի համախտանիշ ունեցող
մարդու մոտ սովորաբար 46-ի փոխարեն 47 քրոմոսոմ է, քանի որ 21-րդ զույգի քրոմոսոմները
նորմալ 2-ի փոխարեն ներկայացված են 3 կրկնօրինակով:Այսպիսով,ամսի 21-ը խորհրդանշում է
«սխալ» քրոմոսոմի համարը,իսկ երրորդ ամիսը`դրա կրկնօրինակների թիվը:
http://sotskiy.am/arm/news/587/dauni-hamakhtanish.html

Վ. Հովհաննիսյան
02.03.2018, 18:34
Սիրելի Էմմա , շնորհակալ եմ, որ արձագանքեցիր նյութին: Այո, մարտի 21-ը Դաունի համախտանիշ կրող մարդկանց համաշխարհային օրն է: Այդ օրվա առիթով մի հետաքրքիր բովանդակության դաս եմ ցանկանում ներկայացնել, որը կունենա <<Արևային երեխաներ>> խորագիրը: Ուզում եմ, որ մեր սովորողների մոտ դաստիարակվի այն գաղափարը , որ նրանք էլ մեզ նման մարդիկ են, ովքեր ունեն հոգատար վերաբերմունքի, գթասրտության ու ջերմության կարիք:

Վ. Հովհաննիսյան
02.03.2018, 18:50
Դաստիարակության այն ձևը, որը ոչ մի լարում, ոգևորություն չի պահանջում սովորողից, վերջիվերջո դառնում է անհետաքրքիր: Միայն միտքն ու երևակայությունն է, որ երեխային ստիպում է դուրս գալ պասիվությունից, մղել նրան գիտակցական խոր ու կայուն վերաբերմունքի՝ շրջապատի ու ընկերների նկատմամբ: Այդպիսի աշխատանքներից են դաս-միջոցառումները, որոնք դաստիարակության իսկական դպրոց են հանդիսանում: Վերջինիս նպատակը սովորողների ճանաչողական խնդիրների վերհանումն է, դրանց լուծումների բանալին գտնելու հնարավորության ընձեռումը:
Ահա այսպիսի դաս-միջոցառման օրինակ էր <<ԳԵՆԵՐՆ ԵՆ ԽՈՍՈՒՄ...>> խորագիրը կրող աշխատանքը: Երեխաներին այլևս չեն կարող հետաքրքրել այն ավանդական դասախոսությունները, ցամաք՝ հարց ու պատախաններով դասերը, որոնք հոգևոր սնունդ չեն տանիս նրանց մտքի թևերին, երևակայության զարգացման թռիչքին: Արդյունավետ կարող են համարվել այն մեթոդները, որոնք ապահովում են որոշակի կարողությունների ձեռք բերումը, որոնցում երեխան հնարավորություն է ունենում ինքնուրույն կերպով տիրապետելու գիտության հիմունքներին, ձեռք բերելու նորանոր գիտելիքների բազա:
446544664467

Ամալյա Հովհաննիսյան1
02.03.2018, 20:43
Սիրելի Հովհաննիսյան, հետաքրքիր է ձեր աշխատանքը. Տարբերվող դասերը միշտ էլ հետաքրքրասիրություն են մտցրել աշակերտների մեջ. Այն խթանում է բարձր առաջադիմության, մտքի թևեր է պարգևում, որ աշակերտները աճեն, սիրեն դասը և նորությունների տիրապետեն. Արդյունավետ մեթոդների կիրառման դեպքում ունենում ենք սպսելի արդյունք.Այս պարագայում ես տեսնում եմ ձեր արդյունավետ դասի ուսուցումը.

Վ. Հովհաննիսյան
02.03.2018, 20:53
Սիրելի Ամալյա, շնորհակալ եմ արձագանքի համար, ասեմ, որ գենետիկան իմ ամենասիրած թեմաներից է, առավել ևս , երբ նրանում ընդգրկված նյութերից շատերը վերաբերում են մարդու առողջության արժևորման խնդիրներին: Իմ կեղմից կազմակերպած հետաքրքիր ձևաչափ ունեցող դասը ինտերակտիվ բովանդակության դաս էր,մի իսկական բանավեճ <<Գենետիկներ>>-ի ու <<Գիտունիկներ>>-ի միջև: Դասը բովանդակային առումով հետաքրքիր էր կահավորված, իսկ գենետիկային վերաբերող խնդիրները՝ լուրջ ու հումորային թեմաների շրջանակներում:

4474 4475

Վ. Հովհաննիսյան
02.03.2018, 21:39
Սիրելի Էմմա ջան, ի հավելումն նյութի կուզեի մի բան էլ ավելացնել, որ ամեն մի աշակերտ նման է գրքի մի ամբողջ հատորի, և որպեսզի մենք նրանց հետ տանենք ճիշտ և համակարգված աշխատանք, հարկավոր է նրանց լավ ճանաչել, ուսումնասիրել, գնահատել, իսկ ամենակարևորը նրանց ոչ թե խղճալ, այլ ձգտել հնարավորինս օգնել, որպեսզի նրանք իրենց զգան որպես հասարակության լիարժեք անդամ:
4476

Արևիկ Ոսկանյան
02.03.2018, 23:20
Գեղեցիկ և շատ հետաքրքիր պաստառներ են:

Վ. Հովհաննիսյան
04.03.2018, 13:00
Սիրելի Արևիկ , սա այն թեմաներից է որը ներկայացնելիս երևակայությունդ անընդհատ փորձում ես զարգացնել, նյութը առավել տեսանելի ներկայացնելու համար:

Վ. Հովհաննիսյան
05.03.2018, 17:15
Սիրելի Էմմա, այսօր արդեն պարզ է դարձել, որ շատ բան կախված է հանգամանքից, թե ով եւ ինչպես է զբաղվելու նման երեխաներով: Դաունի համախտանիշով երեխաների մեծ մասն ի վիճակի է կրթվելու, եւ թեեւ մտավոր եւ ֆիզիկական զարգացման որոշ ուշացումներ ունենում են, այդուհանդերձ՝ նրանք կարող են սովորել խոսել, երգել, կարդալ, գրել եւ անել գրեթե այն ամենն, ինչ անում են մյուս մարդիկ:
Դաունով երեխաներին սովորեցնելը, բնականաբար, ավելի դժվար է , քան մյուս երեխաներին, սակայն մասնագետները պնդում են, որ եթե նման երեխաներով լրջորեն զբաղվեն, ապա լավ արդյունքներ կարող են գրանցվել:
Այս համախտանիշով ծնված մարդիկ կարող են ամուսնանալ: Սակայն, մասնագետների խոսքով, այս սինդրոմով տղամարդկանցից շատերը անպտուղ են լինում, իսկ Դաունի համախտանիշ ունեցող կանանցից ծնված երեխաների 35-50% -ը ծնվում է կ՛ամ նույն համախտանիշով, կա՛մ այլ շեղումներ են ունենում

Էմմա Խաչատրյան
05.03.2018, 17:47

Համաիտ եմ Ձեզ հետ հարգելի՛ Վ․Հովհաննիսյան։
Առաջարկում եմ ուսումնասիրել այս նյութերը,որտեղ գրված է Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց հաջողությունների մասին։
http://nest.moscow/family/relations/143-inspiration/1026-frame
http://nest.moscow/family/relations/143-inspiration/1007-storm
http://nest.moscow/family/relations/143-inspiration/1003-crnic
http://nest.moscow/family/relations/143-inspiration/1029-actors
http://nest.moscow/family/relations/143-inspiration/1030-artists2

Վ. Հովհաննիսյան
05.03.2018, 18:07
Սիրելիներս, ուզում եմ Ձեր ուշադրությանն արժանացնել այն փաստը, որ XXI դարի ԲՆԱԳԵՏԸ իրավունք չունի ապրելու չիմացության մեջ, ասեմ որ նա այսօր հնարավորություն ունի տիրապետոլու գիտելիքների մի այնպիսի հսկայածավալ բազայի, որի մասին նախկինում շատերը կերազեին: Որքանով է այս դարի մարդը տիրապետում մարդկային իմացության՝ գենետիկայի նման կարևոր համարվող գիտության հիմունքներին: Չէ՞ որ այս կարգի կենսաբանական երևույթները սկսվում կամ վերջանում են , ինչպես նաև այս կամ այն չափով հանգում գենետիկային՝ ու կարելի է ասել, որ բոլոր ճանապարհները տանում են դեպի ԳԵՆԵՏԻԿԱ:
Ահա այսպիսի դաս-միջոցառման օրինակ էր <<ԳԵՆԵՐՆ ԵՆ ԽՈՍՈՒՄ>> խորագիրը կրող աշխատանքը: Երեխաներին այլևս չեն կարող հետաքրքրել այն ավանդական դասախոսություններով, ցամաք հարց ու պատախաններով դասերը, որոնք հոգևոր սնունդ չեն տալիս նրանց մտքի թևերին, երևակայության զարգացման թռիչքին: Արդյունավետ կարող են համարվել այն մեթոդները, որոնք ապահովում են որոշակի կարողությունների ձեռք բերումը, որոնցում երեխան հնարավորություն է ունենում ինքնուրույն կերպով տիրապետելու գիտության հիմունքներին, ձեռք բերելու նորանոր գիտելիքների բազա:

Վ. Հովհաննիսյան
05.03.2018, 18:13
.<<ԳԵՆԵՏԻԿՆԵՐՆ >> ու <<ԳԻՏՈՒՆԻԿՆԵՐԸ>> իրենց գիտելիքների իմացական դրսևորման արդյունքում ներկաներիս տեղափոխեցին << բջջի զարմանահրաշ անսահմանություն>>, որտեղ ներկայացրին սրվակերի կառուցվածքներում պահվող ԿՅԱՆՔԻ ԹԵԼԻ ու նրա <<էջերում>> շարքերով դասավորված <<ԺԱՌԱՆԳԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՅԲՈՒԲԵՆԻ ՏԱՌԵՐԸ>>:
Ներկայացրին նաև այն, որ մարդու մեջ կարող են բուն դնել բազմաթիվ արատներ, որոնցից շատերը ամենաահավորներն են՝ անտարբերություն, երկերեսանություն, ծուլություն, շողոքորթություն, քծնողություն, համոզմունքներ չունենալը, շաղակրատությունը, անհանդուրժողականությունը, ստորությունն ու դավաճանությունը, որկրամոլությունն ու ստախոսությունը ու էլի շատ հատկանիշներ: Այս արատները սկսվում են փոքր հատիկից, աճելուց հասնում մեծ ձնագնդի մեծության: Անհաշտ եղի՛ր մարդկային արատների նկատմամբ, ու ամենից առաջ սկսիր քեզանից, մաքրիր ներսդ այդ խարամներից ու նույնն էլ խորհուրդ տուր շրջապատիդ:
Եվ ահա դասի կշռադատման փուլում երեխաներին հնարավորություն ընձեռվեց <<ձերբազատվել>> իրենց կարծիքով անպետք համարվող այն բոլոր հատկանիշներից՝/ բնածին ու ձեռքբերովի/, որոնք չէին ցանկանա ունենալ: Ու աշխատանքի ավարտի արդյունքում նրանք տեսան միանգամայն նոր որակի ու տեսակի իրենց սեփական դեմքը:
45104511451245134514

Վ. Հովհաննիսյան
05.03.2018, 18:29
Շնորհակալություն Էմմա ջան, մեր ամբողջ դժբախտությունը կայանում է նրանում, որ կրթական մակարդակով դեռևս պատրաստ չենք այս մարդկանց համարել մեր շրջապատի լիիրավ անդամ, կասկածանքով, թերահավատորեն ենք վերաբերում նրանց: Իմ դասերի ընթացքում հաճախ խոսքս այնպես եմ դարձնում, որ նման թեմաների շրջանակներին վերաբերվի ու կարողանամ մեկ անգան ևս իրազեկել մեր երեխաներին այդ մասին: Այ երբ, մենք դրսևորելով գիտակցական մոտեցում կարողանանք նրանց ինտեգրել մեր հասարակություն, չխուսափենք, իսկապես ընդունենք ու գնահատենք որպես մարդ -անհատ-տեսակ, այն ժամանակ վստահաբար կարող ենք պարծենալ մեր մարդկային որակով ու գաղափարական մակարդակով:

Վ. Հովհաննիսյան
05.03.2018, 18:42
Այսօր մի շատ հետաքրքիր միտք եմ կարդացել. «Եթե բնագիտությունը բնության մեծ գիրքը կարդալու լեզուն է, ապա բնագիտական կրթությունն այդ լեզվի այբուբենն է»:

Էմմա Խաչատրյան
05.03.2018, 19:04
Սիրելի՛ Վ․Հովհաննիսյան բոլորս պիտի մասնակցենք այդ գործընթացին։Տեղեկատվության պակաս կա։
Բազմամասնագիտական թիմի միջոցով կարող ենք հասնել արդյունքների։Ցավոք ոչ բոլոր դպրոցներն
ունեն հոգեբաններ,սոցիալական մանկավարժներ,լոգոպեդներ։Հուսանք,որ կհամալրվեն բոլոր դպրոցները
նման մասնագետներով և միահամուռ կերպով կօգնենք նման երեխաներին,որպեսզի նրանք չկաշկանդվեն
հասարակության մեջ և զգան իրենց հասարակության լիիրավ անդամ։
Ինքս,լինելով սոցիալական մանկավարժ(չեմ աշխատում),տեղեկատվություն եմ տարածում ամենուր նման
երեխաների մասին։
Արդեն Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն էլ է հաղորդաշարեր պատրաստել նման երեխաներին
աջակցելու համար,որը գովելի է։
Առաջարկում եմ դիտեք Առաջին տաղավար.<<Արևի մարդիկ>> և «Եթե բոլորը» հաղորդաշարերը։
https://youtu.be/8UWWVpsESTg

Մինասյան Նորա
05.03.2018, 21:48

Հարգելի Էմմա, շնորհակալություն Ձեր կողմից տրամադրված հոգեբանական խորհուրդների համար: Իհարկե շատ ավելի արդյունավետ կլինի սոցմանկավարժների համագործակցումը ուսուցիչների հետ: Դա ավելի մեծ արդյունք կապահովի: Հուսանք, որ բոլոր դպրոցներում կաշխատեն հոգեբաններ:

Վ. Հովհաննիսյան
05.03.2018, 22:51
Սիրելի Էմմա և Նորա ջան, շնորհակալություն եմ հայտնում նյութին անդրադառնալու համար: Ի՜նչ լավ կլինի, որ իսկապես բոլոր դպրոցներում տրվի գրագետ մշակված հոգեբանական խորհրդատվություն:

Վ. Հովհաննիսյան
05.03.2018, 22:53
Հրաշալի նյութ էիք առաջարկել Էմմա ջան, այն նաև բավականին հետաքրքիր էր :

Էմմա Խաչատրյան
05.03.2018, 22:56
Հրաշալի նյութ էիք առաջարկել Էմմա ջան, այն նաև բավականին հետաքրքիր էր :

Շնորհակալություն հարգելի՛ Վ․Հովհաննիսյան բարձր գնահատանքի համար։Ուրախ եմ,որ հավանեցիք և օգտակար եղա։
Պատրաստ եմ միշտ համագործակցել Ձեզ պես խելացի մարդկանց հետ։

Էմմա Խաչատրյան
05.03.2018, 23:00
Հարգելի Էմմա, շնորհակալություն Ձեր կողմից տրամադրված հոգեբանական խորհուրդների համար: Իհարկե շատ ավելի արդյունավետ կլինի սոցմանկավարժների համագործակցումը ուսուցիչների հետ: Դա ավելի մեծ արդյունք կապահովի: Հուսանք, որ բոլոր դպրոցներում կաշխատեն հոգեբաններ:

Շնորհակալություն հարգելի՛ Նորա դրական կարծիքի համար։Առաջարկում եմ նաև ուսումնասիրեք իմ
թեմաները և կարծիքներ գրեք։Հաճելի կլինի տեսնել նաև Ձեր մտքերը։

Վ. Հովհաննիսյան
05.03.2018, 23:17
Սիրելի Էմմա, կուզենայի իմանալ , արդյո՞ք ինքներդ անձամբ առնչվել եք Դաունի համախտանիշով երեխաների հետ, և ինչպիսի՞ վերաբերմունք ունեք նման երեխաների նկատմամբ:

Էմմա Խաչատրյան
05.03.2018, 23:37
Սիրելի Էմմա, կուզենայի իմանալ , արդյո՞ք ինքներդ անձամբ առնչվել եք Դաունի համախտանիշով երեխաների հետ, և ինչպիսի՞ վերաբերմունք ունեք նման երեխաների նկատմամբ:

Նման երեխաների հետ չեմ առնչվել հարգելի՛ Վ․Հովհաննիսյան։
Նրանք ինձ համար լուսավոր երեխաներ են և հասարակության լիիրավ անդամ են մեզ պես։
Ուսումնասիրում եմ նրանց վարքագիծը։

Վ. Հովհաննիսյան
06.03.2018, 17:29
Սիրելի Էմմա ջան, որքանով որ ես եմ շփվել այդ երեխաների հետ , ասեմ, որ ինձ վրա նրանք բավականին դրական տպավորություն են թողել. բարի, ժպտադեմ, իրենց սիրել տվող, իրենց ուրույն աշխարհով ապրող մարդիկ են:

Էմմա Խաչատրյան
06.03.2018, 18:25

Շնորհակալություն հարգելի՛ Վ․Հովհաննիսյան Ձեր փորձով կիսվելու համար։
Ես նույնպես այդպես եմ կարծում,չնայած չեմ շփվել նրանց հետ։

Վ. Հովհաննիսյան
06.03.2018, 18:35
Սիրելի Էմմա ջան, կարծում եմ սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ դպրոցը այսպիսի երեխաների ընտանիքների համար պետք է դառնա այն հաստատությունը, որտեղ նրանք կարողանան գտնել իրենց հուզող հարցերի պատասխանները, իրենք զգան իրենց այդ ընտանիքի լիիրավ անդամներ: Կարևոր դերակատարում ունի այստեղ ուսուցչի շփման կարողությունը, մանկավարժական փորձն ու ունեցած գիտելիքների բազան: Ուսուցիչ-ծնող համագործակցության մեջ էական նշանակություն ունեն ուսուցչի մանկավարժական վարպետությունը, հաղորդակցման կուլտուրան, մանկավարժական տեխնիկային տիրապետոլու կարողություններն ու հմտությունները: Ուսուցչի և ընտանիքի համագործակցությունը պիտի հենված լինի ծնողներին մատուցած հոգեբանական օգնության ցուցաբերմամբ, նրանց մանկավարժական որոշակի գիտելիքների փոխանցմամբ:

Վ. Հովհաննիսյան
06.03.2018, 18:40
Արևիկ ջան, տարիներիս մանկավարժական փորձը ցույց է տվել, որ սովորողները ուսումնական նյութն ավելի լավ են յուրացնում , երբ առկա է սովորելու շարժառիթները, երբ իրենք են կառավարում սովորելու գործընթացը, որ ամենից լավ տպավորվում են այն գիտելիքները, որոնք ձեռք են բերվել անձնական փորձով, կամ սեփական կշռադատման, վերլուծության և եզրահանգման արդյունք են: Կառուցողական մոտեցմամբ կազմակերպվող ուսուցումը սովորողներից ամենից առաջ պահանջում է մտավոր ակտիվության մշտական լարում, օգնում փոխանակել, վերակառուցել և յուրացնել նոր գիտելիքներ, տեղեկություններ:Ուսուցիչը սովորեցնում է սովորել, այսինքն ստեղծվում են միանգամայն նոր պայմաններ, որն օգնում է սովորողին յուրացնել նոր գիտելիքներ ու տիրույթ, նրանց դրդում ինքնուրույն գործունեության:Ահա այսպիսի դաս-օրինակներից էր <<Գեներն են խոսում>> խորագիրը կրող դասը: Ասեմ, որ երեխաները այդ դասը շա՜տ սիրեցին...

Էմմա Խաչատրյան
06.03.2018, 18:45
Սիրելի Էմմա ջան, կարծում եմ սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ դպրոցը այսպիսի երեխաների ընտանիքների համար պետք է դառնա այն հաստատությունը, որտեղ նրանք կարողանան գտնել իրենց հուզող հարցերի պատասխանները, իրենք զգան իրենց այդ ընտանիքի լիիրավ անդամներ: Կարևոր դերակատարում ունի այստեղ ուսուցչի շփման կարողությունը, մանկավարժական փորձն ու ունեցած գիտելիքների բազան: Ուսուցիչ-ծնող համագործակցության մեջ էական նշանակություն ունեն ուսուցչի մանկավարժական վարպետությունը, հաղորդակցման կուլտուրան, մանկավարժական տեխնիկային տիրապետոլու կարողություններն ու հմտությունները: Ուսուցչի և ընտանիքի համագործակցությունը պիտի հենված լինի ծնողներին մատուցած հոգեբանական օգնության ցուցաբերմամբ, նրանց մանկավարժական որոշակի գիտելիքների փոխանցմամբ:

Լիովին համամիտ եմ Ձեզ հետ սիրելի՛ Վ․Հովհաննիսյան։Բազմամասնագիտական թիմի համագործակցությունը ծնողների հետ
մեծ դեր ունի։

Վ. Հովհաննիսյան
06.03.2018, 18:54
Սիրելի գործընկերնե՛ր, սովորողների առողջությամբ մտահոգված ուսուցիչնե՛ր, մեր դպրոցներում սովորողների առողջության հանդեպ ակտիվ ուշադրության կարիք կա: Առողջ ապրելակերպի կուլտուրան սովորողների մեջ արմատավորելու համար բավականին մեծ ջանքեր են պահանջվում ուսուցչից: Ահա այս գիտակցությամբ էլ առաջնորդվելով ես արդեն քանի տարի է առողջ ապրելակերպին վերաբերող հատուկ դասեր ու զրույցներ եմ անցկացնում: Ահա այսպիսի մի հետաքրքիր դասի նմուշ-օրինակ եմ ուզում ներկայացնել Ձեր ուշադրությանը, որը նվիրված է դեռահասների սեռական կրթությանը վերաբերվող թեմային:
45664567456845694570, https://www.youtube.com/watch?v=19Fs6PbWFMY&t=57s

Էմմա Խաչատրյան
06.03.2018, 19:15

Հարգելի՛ Վ․Հովհաննիսյան հետաքրքիր և ուսուցանող դասի նմուշ եք ներկայացրել։

Էլեոնորա Հովհաննիսյան
06.03.2018, 19:16
Սիրելի գործընկերնե՛ր, սովորողների առողջությամբ մտահոգված ուսուցիչնե՛ր, մեր դպրոցներում սովորողների առողջության հանդեպ ակտիվ ուշադրության կարիք կա: Առողջ ապրելակերպի կուլտուրան սովորողների մեջ արմատավորելու համար բավականին մեծ ջանքեր են պահանջվում ուսուցչից: Ահա այս գիտակցությամբ էլ առաջնորդվելով ես արդեն քանի տարի է առողջ ապրելակերպին վերաբերող հատուկ դասեր ու զրույցներ եմ անցկացնում: Ահա այսպիսի մի հետաքրքիր դասի նմուշ-օրինակ եմ ուզում ներկայացնել Ձեր ուշադրությանը, որը նվիրված է դեռահասների սեռական կրթությանը վերաբերվող թեմային:
45664567456845694570, https://www.youtube.com/watch?v=19Fs6PbWFMY&t=57s
Շնորհակալություն,հարգելի' Վ. Հովհաննիսյան,հետաքրքիր նյութով կիսվելու համար

Վ. Հովհաննիսյան
06.03.2018, 19:52
Սիրելի Էմմա խաչատրյան, ուրախ եմ, որ նյութը Ձեզ դուր եկավ: Հաճույքով կհետևեմ Ձեր նշված հասցեով:

Վ. Հովհաննիսյան
06.03.2018, 19:53
Սիրելի Էլեոնորա, ուրախ կլինեմ, որ ինչ որ չափով կարողանամ օգտակար լինել Ձեզ:

Վ. Հովհաննիսյան
11.03.2018, 17:00
Էլեոնորա ջան, ես այն կարծիքին եմ, որ մերօրյա դպրոցը չպիտի բավարարվի սոսկ գիտելիքներ ու կարողություններ հաղորդելու հաստատություն հանդիսանալով, այլ այն իր մեջ պիտի ներառի աշակերտական կոլեկտիվի բազմակողմանի հոգևոր կյանքը, որտեղ ուսուցչին ու սովորողին միավորում է բազմաթիվ հետաքրքրություններ, հրապուրանքներ, , որոնք էլ կազմում են ուսուցիչ-աշակերտի փոխհարաբերությունների հիմքը, որն էլ ապահովում է կրթադաստիարակչական աշխատանքների բարձրացման գրավականը:

Էլեոնորա Հովհաննիսյան
11.03.2018, 17:27

Հարգելի' Հովհաննիսյան,կիսում եմ ձեր կարծիքը:Իրոք նախ պետք է աշխատենք առողջ կոլեկտիվ ստեղծելու ուղղությամբ:Եթե միջավայրը լինի առողջ,երեխան կսիրի դպրոցը,սիրով կհաճախի ու կմասնակցի դասերին,հակառակ դեպքում հնարավոր չի լինի կազմակերպել նաև ուսուցման գործընթացը:

Anna Melqumyan
11.03.2018, 17:32
Էլեոնորա ջան, ես այն կարծիքին եմ, որ մերօրյա դպրոցը չպիտի բավարարվի սոսկ գիտելիքներ ու կարողություններ հաղորդելու հաստատություն հանդիսանալով, այլ այն իր մեջ պիտի ներառի աշակերտական կոլեկտիվի բազմակողմանի հոգևոր կյանքը, որտեղ ուսուցչին ու սովորողին միավորում է բազմաթիվ հետաքրքրություններ, հրապուրանքներ, , որոնք էլ կազմում են ուսուցիչ-աշակերտի փոխհարաբերությունների հիմքը, որն էլ ապահովում է կրթադաստիարակչական աշխատանքների բարձրացման գրավականը:

Հարգելի Վ.Հովհաննիսյան,շնորհակալություն հետաքրքիր,ուսանելի և անչափ գրավիչ նյութերով կիսվելու համար::)

Վ. Հովհաննիսյան
11.03.2018, 17:40
Էլեոնորա ջան, շատ լավ եք ասում ու տեղին եք ասում:Գիտե՞ք թե սովորողների կողմից երբ կարժանանաք հարգանքի, երբ երեխան հավատա, որ դուք վստահում եք նրա ուժերին, երբ նա ձեր կողմից իր հանդեպ մարդկային վերաբերմունք զգա, սեր զգա, հավատ զգա սեփական ուժերի ու հնարավորությունների հանդեպ: Չի կարելի և հնարավոր չէ չսիրելով ճանաչել երեխային: Նրանց նկատմամբ տածած սերը պիտի լինի իմաստուն, խելամիտ, մարդկայնորեն: Երեխան դպրոց է գալիս սովորելու համար, սակայն երբ նա սովորելու ճանապարհին կանգնում է ինչ-ինչ դժվարությունների առաջ, երբ գլխապտույտ տարափով նրա վրա են լսվում հանդիմանություններին ու անբավարար գնահատականները, ապա նա իսկույն կորցնում է հետաքրքրությունը ուսման նկատմամբ: Հենց այստեղ է, որ իսկական մանկավարժին օգնության ձեռք է մեկնում իր ԱՍՏՎԱԾԱՇՆՈՐՀ արվեստի այբուբենը:

Վ. Հովհաննիսյան
11.03.2018, 17:41
Աննա ջան, ես էլ եմ անչափ շնորհակալ , որ գնահատում եք ու ինձ հաճելի մտքեր արտահայտում:Մանկավարժական կուլտուրայի այբուբեն համարվող այս հատկանիշը կօգնի շատ ու շատ ուսուցիչների ձերբազատվել մաղձից ու դյուրաբորբոք վիճակից, որի արդյունքում դպրոցը նրա համար կդառնա սիրելի վայր, իսկ աշխատանքը պարզապես հաճելի այլ ոչ՝ տաժանակիր գործ:

Էլեոնորա Հովհաննիսյան
11.03.2018, 17:55

Լիովին համամիտ եմ,հարգելի' Հովհաննիսյան:Երեխայի ապագայի համար պատասխանատու են թե' ծնողները,թե' մենք`ուսուցիչներս:Հիանալի նկարագրեց երեխայի հատ առնչվող գլխավոր խնդիրը....

Anna Melqumyan
11.03.2018, 17:56
Աննա ջան, ես էլ եմ անչափ շնորհակալ , որ գնահատում եք ու ինձ հաճելի մտքեր արտահայտում:Մանկավարժական կուլտուրայի այբուբեն համարվող այս հատկանիշը կօգնի շատ ու շատ ուսուցիչների ձերբազատվել մաղձից ու դյուրաբորբոք վիճակից, որի արդյունքում դպրոցը նրա համար կդառնա սիրելի վայր, իսկ աշխատանքը պարզապես հաճելի այլ ոչ՝ տաժանակիր գործ:

Այո, երջանիկ է այն ուսուցիչը,ով առավոտյան հաճույքով է գնում աշխատանքի,ով երեկոյան պատրաստվում է իր դասին ,ով որքան էլ աշխատանքային օրվա ավարտին հոգնաց է լինում ,սակայն մտածում է ՝վաղը ինչ հետաքրքիր բան կարելի է մտածել նոր նյութը ներկայացնելու համար:Ֆորումը ինձ հնարավորություն տվեց/ թեկուզ օնլայն/ծանոթանալ այդպիսի երջանիկ շատ ու շատ ուսուցիչների հետ:Այդ երջանիկներից մեկն էլ ես եմ:)

Էլեոնորա Հովհաննիսյան
11.03.2018, 18:00

Հարգելի' Աննա,լիովին կիսում եմ ձեր տեսակետը...

Վ. Հովհաննիսյան
11.03.2018, 21:33
Սիրելի Աննա Մելքումյան ջան, միանգամայն իրավացի եք, ես էլ եմ կարծում, որ միայն իր գործին անմնացորդ նվիրված մանկավարժն է, որ ինքնամոռաց տրվում է գործի, երբեք չի հոգնում նորանոր որոնողական աշխատանքներում: Նա հստակ գիտակցում է, որ մերօրյա դպրոցը չպիտի բավարարվի սոսկ գիտելիքներ ու կարողություններ հաղորդելու հաստատություն լինելուց, այլ իր մեջ պիտի ներառի աշակերտական կոլեկտիվի բազմակողմանի հոգևոր կյանքը, որտեղ ուսուցչին ու սովորողին միավորում է բազմաթիվ հետաքրքրություններ, հրապուրանքներ, որոնք էլ կազմում են ուսուցիչ-աշակերը փոխհարաբերությունների հիմքը, հանդիսանալով կրթադաստիարակչական աշխատանքների բարձրացման գրավականը:

Anna Melqumyan
11.03.2018, 21:37
Հարգելի' Աննա,լիովին կիսում եմ ձեր տեսակետը...

ևս մեկ երջանիկ ՝Էլեոնորա Հովհաննիսյան :)

Վ. Հովհաննիսյան
11.03.2018, 21:42
:o:o:o Իհարկե երջանկություն է, երբ մարդը սիրահարված է իր գործին...

Anna Melqumyan
11.03.2018, 21:44
:o:o:o Իհարկե երջանկություն է, երբ մարդը սիրահարված է իր գործին...

ևս մեկ երջանիկ՝ Վ.Հովհաննիսյան:)

Վ. Հովհաննիսյան
11.03.2018, 22:13
:o:o:o Պարզապես՝ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ...

Վ. Հովհաննիսյան
12.03.2018, 18:59
Սիրելի ուսուցիչներ, դուրս եկե՛ք ավանդական ձևաչափով իրականացվող դասերից, խաղային մեթոդների կիրառմամբ այն դարձրե՛ք առավել հետաքրքիր ու գրավիչ:
Դպրոցական ուսուցման բազմադարյան պրակտիակայի ընթացքում մշակվել են բազմապիսի մեթոդներ, որոնց միջոցով ուսուցիչը սովորողների գիտակցությանն է հասցնում ուսումնական նյութի բովանդակությունը, փաստերը, նկարագրությունն ու օրինաչափությունները: Այսօր մանկավարժական գիտությանը հայտնի 2 խումբ մեթոդ է գործում: Դրանցից մի խումբը՝ ՊԱՍԻՎ, ուղղված է նրան, որ աշակերտները լսեն, հիշեն, մտապահեն, կարողանան վերարտադրել այն ամենը, ինչ ասել է դասատուն, իսկ մյուս խումբը՝ ԱԿՏԻՎ, ուղղված է նրան, որպեսզի աշակերտները հնարավորինս գիտակցեն ու իմաստավորեն ուսուցչի կողմից ներկայացված ուսումնասիրվող դասանյութի հիմնական սկզբունքները, հետագայում դրանք կարողանան կիրառել իրենց գործունեության տարբեր ոլորտներում:
Ուսուցչի կողմից կիրառված ավանդական մեթոդների արդյունքում գիտելիքների յուրացման գործընթացը սովորաբար կրում է ձևական բնույթ, կուտակված գիտելիքների պաշարը նմանվում է մեռած գանձի, որը չի զարգացնում երեխաների հետաքրքրություններն ու համոզմունքները, ստեղծագործելու ու ինքնուրույն մտածելու, եզրահանգումներ կատարելու հնարավորությունները: Տվյալ պարագայում դաստիարակվում է մտքի պասիվությամբ, անսկզբունք մտածելակերպով առաջնորդվող անհատ: Իսկ այն դեպքում, երբ ուսուցիչը դասպրոցեսում մշտապես կիրառում է ակտիվացնող մեթոդներ, ստիպում է սովորողներին քննադատական մոտեցում դրսևորել դասանյութի հանդեպ, զարգացնելով նրանց ստեղծագործական միտքը, ձևավորելու միանգամայն հաստատուն համոզմունքներ, դաստիարակելու գործունյա անհատներ:

Էլեոնորա Հովհաննիսյան
12.03.2018, 19:16

Ակտիվ ուսուցումը ուսուցիչների և աշակերտների միջև փոխգործակցություն է, որտեղ ուսուցիչները և աշակերտները շփվում են միմյանց հետ դասի ժամանակ, և սովորողները այլևս պասիվ ունկնդիրներ չեն, այլ դասի ակտիվ մասնակիցներ։ Եթե պասիվ մեթոդի ժամանակ դասի հիմնական գործող անձը ուսուցիչն էր, ապա այստեղ ուսուցիչ-աշակերտ փոխազդեցությունը հավասար մակարդակի վրա են՝ սուբյեկտ սուբյեկտային փոխհարաբերություններ։ Պասիվ ուսուցումը ենթադրում է ուսուցում ավտորիտար ոճով, իսկ ակտիվ ուսուցումը ժողովրդավարական ոճով։

Էլեոնորա Հովհաննիսյան
12.03.2018, 19:16
Ակտիվ մեթոդները ապահովում են կրթական խնդիրների լուծումը տարբեր տեսանկյուններից.
• ՈՒսումնական դրական խթանի ձևավորում,
• ՈՒսանողների ճանաչողական ակտիվության բարձրացում.
• Կրթական գործընթացին ուսանողների ակտիվ ներգրավում.
• Ինքնագործունեության խթանում,
• Ճանաչողական գործընթացների զարգացում - խոսք, հիշողություն, մտածողություն
• Ուսումնական նյութի առավելագույն մասի արդյունավետ յուրացում,
• Ստեղծագործական մտածելակերպի զարգացում,
• Ուսանողի անհատական հաղորդակցական-զգայական ոլորտի զարգացում,
• ՈՒսանողի անհատական-յուրահատուկ հնարավորությունների բացահայտում և զարգացում,
• Ինքնուրույն աշխատանքի համար հմտությունների զարգացում։

Վ. Հովհաննիսյան
12.03.2018, 19:32
Ի դեպ՝ բնագիտական առարկաների ուսուցիչների կողմից կիրառված մանկավարժական գործընթացը ոչ միայն պետք է ուսուցանի, այլև միաժամանակ՝ դաստիարակի: Ուսուցումը հարստացնելով սովորողների գիտելիքները, միաժամանակ հենց դրանով հնարավորություն է տալիս մարզելու նրանց միտքը, կամքը, նպաստում աշխարհայացքի, երեխայի հետաքրքրությունների, ընդունակությունների, հակումների, ակտիվության զարգացմանը: Ուսուցման գործընթացում դաստիարակվում են ոչ միայն հաղորդվող փաստերն ու իրողությունները, այլև ապահովում դրանց հավաստիության ձևերն ու եղանակները, հնարավորության տեղ թողնելով կատարելու հետևություններ ու եզրահանգումներ: Շատ հաճախ միևնույն փաստերից կարելի է հանգել տարբեր եզրակացության, եթե իհարկե ուսուցիչը բացատրության ժամանակ նյութին չտա համապատասխան գիտական մեկնաբանություն: Ահա այս առումով ուզում եմ Ձեր ուշադրությանը արժանացնել մի շատ հետաքրքիր օրինակ՝ վերցրած իրական կյանքից: Երիտասարդ դասախոսին վստահված էր մեծ լսարանի առջև կարդալու դասախոսություն՝ <<Մարդու ծագումը>> վերնագրով: Լասարանը բազմամարդ էր, որոնց թվում կային տարբեր տարիքի մարդիկ: Ներկաների ուշադրությունը հրավիրելով Կարլ Լիննեյի, Ժան-Բատիստ Լամարկի ինչպես նաև՝ Չարլզ Դարվինի աշխատություններին, երիտասարդ գիտնականը փաստերի հիման վրա կատարեց տպավորիչ մեկնաբանություններ, որի ավարտից հետո երբ լսեց մեծահասակ կնոջ շնորհակալական խոսքը՝ ապշեց: Տատիկը պարզապես շնորհակալություն հայտնեց դասախոսին ասելով, որ մինչև այդ լսել, սակայն չէր հավատացել, որ իսկապես ԱՍՏՎԱԾ է ստեղծել մարդուն: Հասկանալի է, որ նման եզրակացության հանգեց ունկնդիրը, քանի որ դասախոսը ներկայացրել էր փաստեր, սակայն առանց մեկնաբանության: Իսկ միևնույն փաստերը կարելի է մեկնաբանել տարբեր կերպ՝ և՛ մատերիալիստորեն, և՛ իդեալիստորեն: Կամ դպրոցում կենսաբանության ուսուցչուհին դասի ժամանակ արտահայտում է հետևյալ միտքը, որ <<Կան բույսեր, որոնք երաժշտության հնչյունների ներքո ավելի լավ են աճում>>, և հակառակը, առանց տալու դրա մեկնաբանությունը: Երեխաներից ոմանք գալիս են այն եզրահանգման , որ կան խելոք բույսեր, որոնք ունեն երաժշտական լսողություն, պահանջ ու ճաշակ, իսկ մյուսների մոտ այդ ամենը բացակայում ՝է: Այստեղ է, որ ի հայտ է գալիս բնության երևույթները, նրանում կատարվող օրինաչափությունների, իրադարձությունների նկատմամբ մարդու ունեցած վերաբերմունքը, որն էլ հնարավորություն է տալիս իրականացնելու և՛ ուսուցում, և՛ միաժամանակ ՝ դաստիարակություն:

Վ. Հովհաննիսյան
13.03.2018, 21:44
Այսպիսի դասերի կազմակերպման կարևորագույն ձևերից մեկն այն է, որ դասապրոցեսում սովորողներին հնարավորություն է ընձեռվում գիտելիքներ ձեռք բերելու սեփական ուսումնահետազոտական գործունեության միջոցով: Նման մոտեցման ժամանակ ձեռք բերված գիտելիքը դառնում է առավել հիմնավոր, տպավորությունները՝ առավել ընկալելի: Աշակերտների ուսումնահետազոտական կարողությունների ձևավորումը հատկապես էական նշանակություն ունի բնագիտական առարկաների ուսումնասիրման ընթացքում, քանի որ այդ առարկաների ուսուցման ժամանակ ավելի մեծ են փորձեր իրականացնելու հնարավորությունները: Տվյալ մոտեցման հիմնական գաղափարական կողմը կայանում է նրանում, որ սովորողին տրվում է որոնելու , փնտրելու ու գտնելու հնարավորություն, այլ ոչ՝ պատրաստի գիտելիք:
Կոնկրետ <<ԻՄ ՆԵՐՍՈՒՄ ԱՊՐՈՂ ԲՆԱԳԵՏԸ>> թեմայի ուսումնասիրման ընթացքում երեխաները հանդիպում են այնպիսի երևույթների, ինչպիսիք են՝ ներկայացված պայմանների ուսումնասիրումը, դրանց ստեղծագործաբար մոտենալու հնարավորությունը, անհրաժեշտ միջոցների ընտրությունը, ինքնուրույն գործունեության իրականացումը, ստացված արդյունքների ամփոփումն ու վերջնական եզրահանգումների գալը: Այս պարագայում դրսևորվում է սովորողների անձնային մի շարք հատկանիշներ՝ պատասխանատվություն, ինքնուրույնություն, ինքնատիրապետում, որոնք կարևոր դերակատարում ունեն կյանքի այս կամ այն իրավիճակներում, ինքնահաստատվելու ու անելանելի վիճակից դուրս գալու համար:
Այսքանից պարզ է դառնում, որ ուսուցման գործընթացը թերի է և անկատար, եթե այն չի համակցվում հետազոտական ինքնուրույն աշխատանքի հետ: Տեսական նյութի գերազանց իմացությունը ոչինչ է, եթե աշակերտի կողմից գիտակցական ու ակտիվ մասնակցություն չի ցուցաբերվում դասապրոցեսում առաջ քաշված հարցերին, տալով դրանց տրամաբանական լուծում:

Նարինե Այվազյան
13.03.2018, 22:51
Ի դեպ՝ բնագիտական առարկաների ուսուցիչների կողմից կիրառված մանկավարժական գործընթացը ոչ միայն պետք է ուսուցանի, այլև միաժամանակ՝ դաստիարակի: Ուսուցումը հարստացնելով սովորողների գիտելիքները, միաժամանակ հենց դրանով հնարավորություն է տալիս մարզելու նրանց միտքը, կամքը, նպաստում աշխարհայացքի, երեխայի հետաքրքրությունների, ընդունակությունների, հակումների, ակտիվության զարգացմանը: Ուսուցման գործընթացում դաստիարակվում են ոչ միայն հաղորդվող փաստերն ու իրողությունները, այլև ապահովում դրանց հավաստիության ձևերն ու եղանակները, հնարավորության տեղ թողնելով կատարելու հետևություններ ու եզրահանգումներ: Շատ հաճախ միևնույն փաստերից կարելի է հանգել տարբեր եզրակացության, եթե իհարկե ուսուցիչը բացատրության ժամանակ նյութին չտա համապատասխան գիտական մեկնաբանություն: Ահա այս առումով ուզում եմ Ձեր ուշադրությանը արժանացնել մի շատ հետաքրքիր օրինակ՝ վերցրած իրական կյանքից: Երիտասարդ դասախոսին վստահված էր մեծ լսարանի առջև կարդալու դասախոսություն՝ <<Մարդու ծագումը>> վերնագրով: Լասարանը բազմամարդ էր, որոնց թվում կային տարբեր տարիքի մարդիկ: Ներկաների ուշադրությունը հրավիրելով Կարլ Լիննեյի, Ժան-Բատիստ Լամարկի ինչպես նաև՝ Չարլզ Դարվինի աշխատություններին, երիտասարդ գիտնականը փաստերի հիման վրա կատարեց տպավորիչ մեկնաբանություններ, որի ավարտից հետո երբ լսեց մեծահասակ կնոջ շնորհակալական խոսքը՝ ապշեց: Տատիկը պարզապես շնորհակալություն հայտնեց դասախոսին ասելով, որ մինչև այդ լսել, սակայն չէր հավատացել, որ իսկապես ԱՍՏՎԱԾ է ստեղծել մարդուն: Հասկանալի է, որ նման եզրակացության հանգեց ունկնդիրը, քանի որ դասախոսը ներկայացրել էր փաստեր, սակայն առանց մեկնաբանության: Իսկ միևնույն փաստերը կարելի է մեկնաբանել տարբեր կերպ՝ և՛ մատերիալիստորեն, և՛ իդեալիստորեն: Կամ դպրոցում կենսաբանության ուսուցչուհին դասի ժամանակ արտահայտում է հետևյալ միտքը, որ <<Կան բույսեր, որոնք երաժշտության հնչյունների ներքո ավելի լավ են աճում>>, և հակառակը, առանց տալու դրա մեկնաբանությունը: Երեխաներից ոմանք գալիս են այն եզրահանգման , որ կան խելոք բույսեր, որոնք ունեն երաժշտական լսողություն, պահանջ ու ճաշակ, իսկ մյուսների մոտ այդ ամենը բացակայում ՝է: Այստեղ է, որ ի հայտ է գալիս բնության երևույթները, նրանում կատարվող օրինաչափությունների, իրադարձությունների նկատմամբ մարդու ունեցած վերաբերմունքը, որն էլ հնարավորություն է տալիս իրականացնելու և՛ ուսուցում, և՛ միաժամանակ ՝ դաստիարակություն:

Հարգելի Հովհաննիսյան,բնագիտական առարկաները հնարավորություն են տալիս մեզ զարգացնել աշակերտների ինքնուրույն,ստեղծագործական մտածողությունը և տրամաբանությունը:Ես էլ քիմիայի դասերին աշակերտներին ներկայացնում եմ փաստեր,երևույթներ,առանց մեկնաբանելու դրանք,և լսում եմ աշակերտների մտքերը, վարկածները:

Նարինե Այվազյան
13.03.2018, 23:08
Սիրելի Ամալյա, շնորհակալ եմ արձագանքի համար, ասեմ, որ գենետիկան իմ ամենասիրած թեմաներից է, առավել ևս , երբ նրանում ընդգրկված նյութերից շատերը վերաբերում են մարդու առողջության արժևորման խնդիրներին: Իմ կեղմից կազմակերպած հետաքրքիր ձևաչափ ունեցող դասը ինտերակտիվ բովանդակության դաս էր,մի իսկական բանավեճ <<Գենետիկներ>>-ի ու <<Գիտունիկներ>>-ի միջև: Դասը բովանդակային առումով հետաքրքիր էր կահավորված, իսկ գենետիկային վերաբերող խնդիրները՝ լուրջ ու հումորային թեմաների շրջանակներում:

4474 4475

Հարգելի Հովհաննիսյան ջան,Գենետիկան իմ ամենասիրած թեմաներից մեկն է եղել աշակերտական տարիներին և մինչ օրս շատ է հետաքրքրում ինձ:Ձեր ստեղծած պաստառները շատ յուրօրինակ են,համոզված եմ, դրանք ընդմիշտ կմնան ձեր աշակերտների հիշողության մեջ:Շատ կուզենայի ներկա գտնվել ձեր դասերին:

Տոնոյան Գրետա
13.03.2018, 23:55
3929
«Զարմանալի բան է ստացվում, կան գիտելիքներ, բայց դրանք մեռած բեռի պես սովորողի գլխում են, և նա չի կարողանում հասկանալ, թե հենց ո՞ր գիտելիքները և ինչպե՞ս կիրառելով է հնարավոր լուծել տվյալ խնդիրը»:
Մ. Ն. Սկատկին

Այսօրվա դպրոցականին այլևս չես զարմացնի տարատեսակ համակարգչային խաղերով, նրանց գունեղ նկարագրությամբ, սակայն նրան կզարմացնես պասիվ խաղացողից ակտիվ մասնակցի դերում հանդես գալու առաջարկությամբ, հատկապես, եթե խոսքը վերաբերվում է աշխարհճանաչողության գիտական հիմքը համարվող <<Բնագիտությանը>>, և այդ բնագավառում սովորողների ունեցած գիտելիքների իմացական դրսևորմանը: Հարց՝ դպրոցականների մոտ ինչպե՞ս առաջացնել հետաքրքրություն բնագիտական առարկաների նկատմամբ: Այս և նմանատիպ հարցերի կապակցությամբ առաջարկում եմ բնագետների ակտիվ մասնակցությունը այս թեմայի քննարկման առնչությամբ:

Հարգելի տիկին Հովհաննիսյան, անչափ հետաքրքիր թեմա եք առաջադրել,սիրով կհետևեմ ու կմասնակցեմ քննարկումներին:

Միտքը կատարելագործելու համար պետք է ավելի շատ մտածել, քան սովորել:
Դեկարտ
Աշխարհը, առարկաներն ու երևույթները ճանաչելու, հասկանալու համար բոլոր ժամանակներում էլ ցանկացած հետաքրքրասեր մարդու ուշադրությունն են գրավել բնագիտական գիտելիքները, որովհետև դրանք ցույց են տալիս իրականության գիտական ճշգրիտ պատկերը: Այդ գիտելիքները կարևորվում են մարդու գործունեության մեջ` դառնալով նաև կիրառական, գործնական: Բնագիտական մոտեցումն ու բնագիտական մտածողությունը ոչ միայն մասնագետների, այլև մի շարք մասնագիտությունների տեր մարդկանց արդյունավետ գործունեության կարևոր նախապայմաններն են: Մեր մասնախմբի կազմում հմուտ և բանիմաց մասնագետներ են, այդ թվում` գիտության թեկնածուներ, որոնք բարեխղճորեն կատարում են իրենց աշխատանքը:

Վ. Հովհաննիսյան
14.03.2018, 18:35
Շնորհակալություն սիրելի Գրետա, ուրախ եմ , որ կարողանում եմ ինչ որ չափով օգտակար լինել գործընկերներիս:Կցանկանայի բոլորիդ ուշադրությունը հրավիրել ռուս մեծ մանկավարժ Սուխոմլինսկու այն խոսքերին, որ <<Ուսումն այն ծաղկի ծաղկաթերթիկներից մեկն է միայն, որը կոչվում է դաստիարակություն ՝այս հասկացության ամենալայն իմաստով, որտեղ չկան գլխավոր և երկրորդական խնդիրներ, ինչպես և չկա գլխավոր ծաղկաթերթիկ ծաղկի գեղեցկությունը ստեղծող բազմաթիվ թերթիկների մեջ: Դաստիարակության գործում ամեն ինչ կարևոր է. և ՛ դասը, և՛ երեխաների բազմակողմանի հետաքրքրությունների զարգացումը ինչպես դասին, այնպես էլ՝ դասից դուրս, և՛ նրանց առողջ փոխհարաբերությունները դասարանական ընտանիքում>>:

Վ. Հովհաննիսյան
21.03.2018, 21:05
Արևային մարդիկ...
<<Ամեն աշակերտ նման է գրքի մի ամբողջ հատորի, և որպեսզի մենք նրանց հետ տանենք ճիշտ և համակարգված աշխատանք, հարկավոր է նրանց լավ ճանաչել ուսումնասիրել, գնահատել, իսկ ամենակարևորը նրանց ոչ թե խղճալ, այլ ձգտել հնարավորինս օգնել, որ նրանք էլ իրենց զգան հասարակության լիարժեք անդամ>>:
Այսօր՝ մարտի 21-ին ամբողջ աշխարհը նշում է Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց միջազգային օրը: Դաունի համախտանիշը բնածին ախտաբանություն է, որի ժամանակ քրոմոսոմների հավաքակազմում 46-ի փոխարեն լինում է 47 քրոմոսոմ: Այս ամսաթիվը հատուկ իմաստ ունի, քանի որ 21-ն այս համախտանիշը խորհրդանշող թիվն է: Դաունի համախտանիշով ծնված երեխաների օրգանիզմում քրոմոսոմների 21-րդ զույգը կանոնավոր 2-ի փոխարեն ներկայացված է 3 կրկնօրինակով: 3-րդ կրկնօրինակը երեխայի օրգանիզմում ձևավորվում է դեռեւս մոր արգանդում: Ստացվում է այսպես՝ 3-րդ ամսվա՝ մարտի 21-րդ օրը նշվում է որպես Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց միջազգային օր:
Առաջին հերթին պետք է իմանալ, որ Դաունի համախտանիշը հիվանդություն չէ, այլ գենետիկ վիճակ, որի պատճառը ավելորդ քրոմոսոմի առկայությունն է:
Մարտի 21-ը չանտեսվեց նաև մեր դպրոցում, իրականացվեց դաս, որի նպատակը սովորողների շրջանում Դաունի համախտանիշի վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելն է, այդ համախտանիշով երեխաների կյանքի որակի հնարավորինս բարելավմանը նպաստելը: Աշակերտները մանրամասնեցին նաև այն, որ կրթական ծրագրերի որակը, բարենպաստ ընտանեկան միջավայրը, առողջական ճիշտ խնամքը և ընտանիքի, ընկերների ու հասարակության կողմից աջակցությունը հնարավորություն կտա, որ Դաունի համախտանիշով մարդիկ զարգացնեն իրենց ներուժը և ապրեն լիարժեք կյանքով։
Խնդիրներ ունեցող երեխան սիրո և հոգատարության կարիք ունի։
Նրան չպետք է ծաղրել, արհամարհել, անհրաժեշտ է հնարավորինս օգնել, որպեսզի նա կարողանա առանց բարդույթների հաղորդակցվել բոլորի հետ։
Հոգատա՛ր եղեք նրանց նկատմամբ, մարդի՛կ, նրանք էլ մեզանից մեկն են...
Վերջապես՝ մարդու նկատմամբ, մարդ եղեք մարդիկ...
50545055505650575058

Էլեոնորա Հովհաննիսյան
21.03.2018, 21:30

Դժվար է որևէ բան ավելացնել,սիրեկի' Հովհաննիսյան:Սիրենք ու փայփայենք...

Արմենուհի Խաչատրյան
21.03.2018, 21:47

Հարգելի տիկին Հովհաննիսայն,շատ հուզիչ և միևնույն ժամանակ կարևոր դաս եք իրականացրել դպրոցում, քանզի ամեն տարի 3000-ից 5000 երեխա ծնվում է դաունի համախտանիշով: Զարգացած երկրներում Դաունի համախտանիշ ունեցող անհատներն ներգրավված են հասարակական տարբեր գործընթացներում, դպրոցներում, առողջապահական, ժամանցային ծրագրերում։Եվ նման մրջոցառումները կնպաստեն մեր հասարակությունում այդ համախտանիշը ունեցող երեխաների ներգրավմանը:

Վ. Հովհաննիսյան
21.03.2018, 21:49
Էլեոնորա ջան, իսկապես՝ սիրենք ու փայփայենք,այն մարդկանց, ովքեր մեր օգնության կարիքն ունեն:

Վ. Հովհաննիսյան
21.03.2018, 22:13
Հարգելի տիկին Հովհաննիսայն,շատ հուզիչ և միևնույն ժամանակ կարևոր դաս եք իրականացրել դպրոցում, քանզի ամեն տարի 3000-ից 5000 երեխա ծնվում է դաունի համախտանիշով: Զարգացած երկրներում Դաունի համախտանիշ ունեցող անհատներն ներգրավված են հասարակական տարբեր գործընթացներում, դպրոցներում, առողջապահական, ժամանցային ծրագրերում։Եվ նման մրջոցառումները կնպաստեն մեր հասարակությունում այդ համախտանիշը ունեցող երեխաների ներգրավմանը:

Սիրելի Արմենուհի ջան, իսկապես խնդիրը բավականին մտահոգիչ է: Անհրածեշտ է ունենալ առողջ ապրելակերպի անընդմեջ կրթություն, ամբողջ հանրակրթությունը, բոլոր առարկաները և միջառարկայական կապերը ներթափանցել գիտելիքով Կյանքի ու առողջության մասին:

Վ. Հովհաննիսյան
21.03.2018, 23:03
<<Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց միջազգային օր>>-վան նվիրված դասիս ավարտից հետո, մեջս բուռն ցանկություն առաջացավ մի փոքրիկ բանաստեղծություն գրելու այդ երեխաների մասին՝
Մանուկների աշխարհում, ուրույն տեղ են գրավում,
Զարմանալի, սիրելի, միշտ ծիծաղկոտ ու բարի:
Քեզ երբեք չեն նեղացնի, տեղի-անտեղի բարկացնի,
Թե սրտացավ դու լինես, օգնության ձեռք կմեկնես:
Ճանաչի՛ր ու ընդունի՛ր, որ նա քեզ պես մարդուկ է,
Ժպտա նրան լույսի պես, որ Արևին մոտ լինես...

https://www.youtube.com/watch?v=8P6vmqNYYYY&feature=youtu.be

Էմմա Խաչատրյան
21.03.2018, 23:10

Հարգելի՛ Հովհաննիսյան գեղեցիկ է ստացվել։
Մենք միասին կարող ենք նման երեխաներին աջակցել և օգնել նրանց։

Էլեոնորա Հովհաննիսյան
21.03.2018, 23:12
<<Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց միջազգային օր>>-վան նվիրված դասիս ավարտից հետո, մեջս բուռն ցանկություն առաջացավ մի փոքրիկ բանաստեղծություն գրելու այդ երեխաների մասին՝
Մանուկների աշխարհում, ուրույն տեղ են գրավում,
Զարմանալի, սիրելի, միշտ ծիծաղկոտ ու բարի:
Քեզ երբեք չեն նեղացնի, տեղի-անտեղի բարկացնի,
Թե սրտացավ դու լինես, օգնության ձեռք կմեկնես:
Ճանաչի՛ր ու ընդունի՛ր, որ նա քեզ պես մարդուկ է,
Ժպտա նրան լույսի պես, որ Արևին մոտ լինես...

https://www.youtube.com/watch?v=8P6vmqNYYYY&feature=youtu.be

Սիրելի' Հովհաննիսյան,չեք դադարում ինձ զարմացնել...Շատ գեղեցիկ ու հուզիչ բանաստեղծություն է:Շնորհակալություն:

Վ. Հովհաննիսյան
21.03.2018, 23:14
Հարգելի՛ Հովհաննիսյան գեղեցիկ է ստացվել։Մենք միասին կարող ենք նման երեխաներին աջակցել
և օգնել նրանց։

Սիրելի Էմմա ջան, կարծում եմ, որ հանրակրթության համակարգից առողջ ապրելակերպի գիտելիքը հասանելի կլինի յուրաքանչյուր ընտանիքի, եթե դպրոցը դառնա առողջապահպան կենտրոն, իսկ դպրոցի ուսուցիչը դառնա հանրային առողջապահության առաջին դեմքը:

Էմմա Խաչատրյան
21.03.2018, 23:21

Համամիտ եմ Ձեզ հետ։Նաև բազմամասնագիտական թիմի և ծնողների,աշակերտների հետ համագործակցության շնորհիվ
կհասնենք արդյունքների։

Վ. Հովհաննիսյան
21.03.2018, 23:29
Էմմա ջան, այսօրվա իմ աշխատանքի ընթացքում կրկնակի համոզվեցի, որ ահագին գործ ունենք անելու ծնողների հետ, հատկապես այն ծնողների, ում խնամքի տակ ապրում են հաշմանդամություն ունեցող երեխաներ, որոնց հասարակությունից արհեստական մեկուսացման հիմնական մեղավորները հենց իրենք են՝ ծնողները:

Էմմա Խաչատրյան
21.03.2018, 23:47

Հարգելի՛ Հովհաննիսյան դեռ շատ բացեր կան հարմարման,տեղեկացվածության և նրանց համար
համապատասխան թեքահարթակների հետ կապված։Հուսանք կլուծվեն այդ խնդիրները հետագայում։
Ուրախ եմ,որ Դուք նույնպես հոգատար կերպով ենք մոտենում նրանց հիմնախնդիրներին։

Վ. Հովհաննիսյան
22.03.2018, 17:11

Էմմա ջան, պատկերացնում ես, որ ծնողը ամաչում է երեխայի հետ միասին երևալու որևէ հասարակական վայրում, ինչու՞, այլապես ինչ հասարակական կարծիքի մասին պիտի ինքը անհանգստանա, կամ խոսի, եթե ինքը թաքցնում է նրանց աչքից, կամ նրանց միջավայրի շփումից::confused:

Էմմա Խաչատրյան
22.03.2018, 17:15

Դրա համար մենք՝մասնագետներս,պիտի այնպես անենք,որ ծնողն չամաչի ու երեխան հասարակության լիարժեք անդամ
դառնա։

Վ. Հովհաննիսյան
22.03.2018, 17:17
Սիրելի' Հովհաննիսյան,չեք դադարում ինձ զարմացնել...Շատ գեղեցիկ ու հուզիչ բանաստեղծություն է:Շնորհակալություն:

Սիրելի Էլեոնորա ջան, շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար: Ուզում եմ բոլորիդ ներկայացնել մեր Նարեկի ձեռքի աշխատանքները, որն ինձ տրամադրեց դասվարը:507450755076

Վ. Հովհաննիսյան
22.03.2018, 17:20
Դրա համար մենք՝մասնագետներս,պիտի այնպես անենք,որ ծնողն չամաչի ու երեխան հասարակության լիարժեք անդամ
դառնա։

Կեցցե՜ս սիրելի Էմմա ջան, դրա համար ես կարծում եմ, որ շատ լավ կլինի, որ նմանատիպ իրազեկման դասաժամերին ապահովվի նաև այդ ծնողների ներկայությունը: Հաստատ նրանք ահագին բան կսովորեն::o

Էմմա Խաչատրյան
22.03.2018, 17:27

Շնորհակալություն բարձր գնահատականի համար սիրելի՛ Հովհաննիսյան ջան։Համամիտ եմ Ձեզ հետ։
Երանի մեզ նման մտածող մասնագետներ շատ լինեն,որ համագործակցությունը ստացվի։
Դուք նույնպես կեցցե՛ք Ձեր խորհուրդներով։

avagyan.s
22.03.2018, 17:57
Հարգելի Հովհաննիսյան,դուք ճիշտ եք, սակայն կան լաբորատոր աշխատանքներ համակարգչով,որոնց նկատմամբ աշակերտների հետաքրքրությունը մեծ է, նրանց համար դա յուրօրինակ խաղ է ,գիտելիքների ստուգումով,համենայն դեպս դեռևս կա նրանց հետաքրքրությունը մեծացնելու հնարավորություն

Վ. Հովհաննիսյան
22.03.2018, 18:41
Շնորհակալություն բարձր գնահատականի համար սիրելի՛ Հովհաննիսյան ջան։Համամիտ եմ Ձեզ հետ։
Երանի մեզ նման մտածող մասնագետներ շատ լինեն,որ համագործակցությունը ստացվի։
Դուք նույնպես կեցցե՛ք Ձեր խորհուրդներով։

Իսկ Դուք՝ սիրելի Էմմա ջան, Ձեր մասնագիտական բարձր մակարդակով օժանդակում եք շատ ու շատ կարևոր խնդիրների լուծման գործընթացին, որը վերաբերվում է սովորողների հոգեբանական մի շարք կարևոր խնդիրների վերհանմանը:

Վ. Հովհաննիսյան
22.03.2018, 18:48
Հարգելի Հովհաննիսյան,դուք ճիշտ եք, սակայն կան լաբորատոր աշխատանքներ համակարգչով,որոնց նկատմամբ աշակերտների հետաքրքրությունը մեծ է, նրանց համար դա յուրօրինակ խաղ է ,գիտելիքների ստուգումով,համենայն դեպս դեռևս կա նրանց հետաքրքրությունը մեծացնելու հնարավորություն

Սիրելի Ավագյան Ս., համամիտ եմ Ձեր կարծիքին, իհարկե, երեխաներին այսօր դուր են գալիս տարատեսակ խաղային իրավիճակներով առաջադրանքներ, մանավանդ, երբ ինքն անձամբ է փորձում այդ իրավիճակներին հետաքրքիր լուծումներ տալ: Իսկ մենք, մեր գործին սիրահարվածներս, անհնարինեը հնարավոր դարձնելով, փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի այսօրվա սովորողին հրապուրենք գիտելիքների զարմանահրաշ գաղտնիքներով:

Էմմա Խաչատրյան
22.03.2018, 21:05
Իսկ Դուք՝ սիրելի Էմմա ջան, Ձեր մասնագիտական բարձր մակարդակով օժանդակում եք շատ ու շատ կարևոր խնդիրների լուծման գործընթացին, որը վերաբերվում է սովորողների հոգեբանական մի շարք կարևոր խնդիրների վերհանմանը:

Շատ շնորհակալ եմ հարգելի՛ Վ․Հովհաննիսյան ոգևորող խոսքերի համար։Ուրախ եմ,որ հավանում եք և գնահատում
եք իմ աշխատանքը։Մեծ սիրով եմ համագործակցում Ձեզ պես խելացի մարդկանց հետ և ինքս էլ սովորում եմ Ձեզնից։

Ստեփանյան Նելլի
23.03.2018, 00:41
Հարգելի Վ. Հովհաննիսյան Ձեր ներկայացրած թեման անչափ հետաքրքիր է և ես համոզված եմ, որ աշակերտների մոտ մեծ հետաքրքրություն կառաջացնի, երբ նրանք հայտնվեն ոչ թե սովորողի, այլ կատարողի դերում, որտեղ էլ մեծ օգնություն են գործնական աշխատանքները:

Էմմա Խաչատրյան
23.03.2018, 11:46
Էդվարդսի համախտանիշ

էդվարդի համախտանիշն իր տարածվածությամբ 2-րդն է քրոմոսոմային անոմալիաների շարքում(1-ին տեղում
Դաունի համախտանիշն է)։Այս համախտանիշի դեպքում երեխայի քրոմոսոմների քանակը 46-ի փոխարեն 47-ն
է։Ավելորդ քրոմոսոմը ներկայացված է հավելյալ 18-րդ քրոմոսոմով,այդ պատճառով էլ հիվանդությունը հաճախ
անվանում են նաև տրիսոմիա 18։
http://sotskiy.am/arm/news/595/edvardsi-hamakhtanish.html

Վ. Հովհաննիսյան
23.03.2018, 18:52
Հարգելի Վ. Հովհաննիսյան Ձեր ներկայացրած թեման անչափ հետաքրքիր է և ես համոզված եմ, որ աշակերտների մոտ մեծ հետաքրքրություն կառաջացնի, երբ նրանք հայտնվեն ոչ թե սովորողի, այլ կատարողի դերում, որտեղ էլ մեծ օգնություն են գործնական աշխատանքները:

Սիրելի Նելլի Ստեփանյան ջան, մեր աշակերտները դասին մեծ ոգևորություն դրսևորեցին, երբ ներկայացրի իրավիճակային պահերը, որտեղ անհրաժեշտ էր անմարդաբնակ անտառում ջուր հայթայթել, դիմակայել տիզի հասցրած վնասին, կամ պաշտպանվել օձի հարձակումից: Հետաքրքիր էր, որ յուրաքանչյուր իրավիճակին նրանք բավականին լուրջ մոտեցում էին դրսևորում:

Վ. Հովհաննիսյան
23.03.2018, 18:56
Էդվարդսի համախտանիշ

էդվարդի համախտանիշն իր տարածվածությամբ 2-րդն է քրոմոսոմային անոմալիաների շարքում(1-ին տեղում
Դաունի համախտանիշն է)։Այս համախտանիշի դեպքում երեխայի քրոմոսոմների քանակը 46-ի փոխարեն 47-ն
է։Ավելորդ քրոմոսոմը ներկայացված է հավելյալ 18-րդ քրոմոսոմով,այդ պատճառով էլ հիվանդությունը հաճախ
անվանում են նաև տրիսոմիա 18։
http://sotskiy.am/arm/news/595/edvardsi-hamakhtanish.html

Համախտանիշի ևս մեկ տեսակ՝ քրոմոսոմային անոմալիաների շարքում տարածում ունեցող:

Մինասյան Նորա
24.03.2018, 13:56
3929
«Զարմանալի բան է ստացվում, կան գիտելիքներ, բայց դրանք մեռած բեռի պես սովորողի գլխում են, և նա չի կարողանում հասկանալ, թե հենց ո՞ր գիտելիքները և ինչպե՞ս կիրառելով է հնարավոր լուծել տվյալ խնդիրը»:
Մ. Ն. Սկատկին

Այսօրվա դպրոցականին այլևս չես զարմացնի տարատեսակ համակարգչային խաղերով, նրանց գունեղ նկարագրությամբ, սակայն նրան կզարմացնես պասիվ խաղացողից ակտիվ մասնակցի դերում հանդես գալու առաջարկությամբ, հատկապես, եթե խոսքը վերաբերվում է աշխարհճանաչողության գիտական հիմքը համարվող <<Բնագիտությանը>>, և այդ բնագավառում սովորողների ունեցած գիտելիքների իմացական դրսևորմանը: Հարց՝ դպրոցականների մոտ ինչպե՞ս առաջացնել հետաքրքրություն բնագիտական առարկաների նկատմամբ: Այս և նմանատիպ հարցերի կապակցությամբ առաջարկում եմ բնագետների ակտիվ մասնակցությունը այս թեմայի քննարկման առնչությամբ:

Հարգելի Հովհաննիսյան, շատ կարևոր թեմա եք առաջադրել: Տարրական դասարաններից սկսած երեխաների ուշադրությունը պետք է բևեռել բնապահպանական դաստիարակության նպատակային խնդիրներին և բովանդակությանը: Կրտսեր դպրոցականի բնապահպանական կրթությունն ու դաստիարակությունը խիստ կարևոր նշանակություն ունի: Կարծում եմ , որ մեր դասագրքերում պետք է ներառվեն բնապահպանական կրթությանն ու դաստիարակությանը վերաբերվող հատուկ թեմաներ և ընգրկվեն տեսանյութերի ցուցադրումներ դասի ընթացքում, շնորհակալություն:

Վ. Հովհաննիսյան
24.03.2018, 18:36

Նորա ջան, շնորհակալ եմ թեմային արձագանքելու կամար,կարծում եմ, որ էկոլոգիական գիտելիքների և գործնական կարողությունների և հմտությունների ձևավորումը, պետք է լինի դեռահասների էկոլոգիական կուլտուրայի ձևավորման գործընթացի առաջնակարգ խնդիրների թվում:

Էլեոնորա Հովհաննիսյան
24.03.2018, 23:55

Միանգամայն իրավացի եք,հարգելի' Հովհաննիսյան,դա կարևոր ու բարդ գործընթաց է:

Վ. Հովհաննիսյան
25.03.2018, 11:05
Միանգամայն իրավացի եք,հարգելի' Հովհաննիսյան,դա կարևոր ու բարդ գործընթաց է:

Սիրելի Էլեոնորա, եթե տարբեր առիթներով լսում ենք՝ <<Մարդն աշխարհի զարդն է>>, արտահայտությունը, ապա ինչու՞ այդ <<զարդը>> չապրի այն հրաշք պարտեզում, որ կոչվում է ԲՆՈՒԹՅՈՒՆ, առանց ապականումների ու առանց աղտոտումների...
Մտածե՛ք, մարդիկ:

Վ. Հովհաննիսյան
26.03.2018, 20:10

ԿԱՑԻՆՆ ՈՒ ԾԱՌԸ

Ասում են, երբ փայտահատը՝ կացինն առած
Մոտենում է, որ ճյուղատի ծառը կանգուն,
Ծառն զգում է կացնի շունչը մահատարած,
Ծառն զգում է, ինչպես մարդն է ահը զգում։

Ծառն զգում է Եվ օրհասի իր բնազդով
Ճյուղերի մեջ, ճյուղերից ներս՝ լարված ցավից.
Հավաքում է հյութերը ողջ, սաղմ ու ավիշ
Ու մղում վար, արմատներն է մղում տենդով։

Զուր են սրում կացինները, զուր են սրում,
Կարծում են, թե այդ ես, որ կաս՝ թույլ ու հլու։
Բյուր անգամներ ճյուղատել են քեզ դարերում,
Բյուր անգամվա դու փորձ ունես ընձյուղելու...
51595160

Էմմա Խաչատրյան
01.04.2018, 19:14
Ասպերգերի համախտանիշը մեկն է,հինգ ընդհանուր (պերվազիվ) աճի խանգարումներից,որին երբեմն
անվանում են աուտիզմի բարձր ֆունկցիոնալ ձև (այսինքն աուտիզմ,որի ժամանակ գործունեության
ունակությունը համեմատաբար պահպանված է):Ասպերգերի համախտանիշով հիվանդները հազվադեպ
են հանդիպում և կողքից դիտողի համար,նման չեն մտավոր հետամնացների:Որպես մինիմում նրանք
ունենում են նորմալ,կամ բարձր ինտելեկտ,սակայն ոչ ստանդարտ կամ թույլ զարգացած սոցիալական
ունակություններ:Այդ պատճառով էլ,հաճախ նրանց էմոցիոնալ և սոցիալական աճը և ինտեգրացիան
տեղի է ունենում սովորականից ավելի ուշ:
http://www.psyhelp.am/hy/kunstkammer/strange-diseases/asperger-syndrome

Վ. Հովհաննիսյան
03.04.2018, 18:40
Գիտե՞ք, որ հեքիաթները կարող են հանդիսանալ բնագիտական գիտելիքների ուսուցման միջոց, որի միջոցով դասավանդումը մասնագետից պահանջվում է ոչ միայն մասնագիտական լավ իմացություն, այլև ինտելեկտուալ զարգացվածության մակարդակ, աշխարհայացքային մտածողություն, դասավանդման առանձնահատուկ մեթոդիկայի իմացություն, ուսուցման կազմակերպման գործընթացի նկատմամբ ստեղծագործական մոտեցում: Հեքիաթը երեխայի համար, առանց որևէ բնագավառի գիտելիք սովորենելու հնարավորության սահմանափակման՝ հասկանալի, ոչ գիտական լեզվով ուսուցանելու մեծ ներուժ ունի: Հեքիաթների ուսուցման գործիքները հիմնականում խորհրդանշաններն են: Իմ կարծիքով, գեղարվեստական բոլոր ստեղծագործությունների մեջ կարելի է գտնել գիտելիքի մի շերտ, որի միջոցով կարելի լինի ուսուցանել բնագիտական շատ գիտելիքներ, բացահայտել բնական երևույթների միջև առկա պատճառահետևանքային կապեր, զարգացնել խորհրդանշանային մտածողություն, համեմատություններ իրականացնելու ունակություն: Բացի այդ, հեքիաթները ոչ միայն արծարծում են իրական կյանքի հիմնախնդիրներ, այլև հուշում են դրանց լուծման բանալիներ, հնարավորություն տալով տարբեր տարիքում և միջավայրում խնդիրներն ու լուծումները ընկալել նորովի՝ էվոլյուցիոն ընթացքով, զարգացնել մտածողությունը, ձևավորել աշխարհի պատկերի մասին ամբողջական վերաբերմունք :

Վ. Հովհաննիսյան
03.04.2018, 21:59
Գիտե՞ք, որ հեքիաթասացները նույնպես ներգործում են սովորողների կրթադաստիարակչական մի շարք հայացքների դաստիարակմանը: Այսպես՝ Լուիս Քերոլի <<Ալիսը հրաշքների աշխարհում>> և <<Ալիսը հայելու աշխարհում>> աշխատանքը նվիրված է Լ. Քերոլի մանկավարժական հնարների բացահայտմանն ու դրանց ուսուցողական ներուժի ներկայացմանը՝ որպես գեղարվեստական ստեղծագործությամբ բնագիտական գիտելիքների ուսուցման միջոց, գիտելիքների ինտեգրման մանկավարժական մոտեցում: Հեղինակի մանկավարժության առանցքային սկզբունքները տեսանելի են դառնում հեքիաթի հենց առաջին տողերի ընթերցումից. թե ի՞նչն է կարևոր երեխային սովորել սովորեցնելու, կյանքը հասկանալու նրա ենթագիտակցական պահանջը, բնագիտական ճանաչողությունը խթանելու, զարգացումն ապահովելու համար: Հեղինակն այդ խնդրի լուծման համար երեք կարևոր կանոններ է մատնանշում.
1) Պետք է ապահովել երեխայի միջավայրում բազմազանություն, հետա- քրքրաշարժություն, սովորեցնել ծանոթ իրավիճակներով ու կերպարներով, գե- ղագիտական ճաշակով ձևավորված գրքերով ու դասագրքերով: ... բայց այնտեղ ոչ նկար կար, ոչ երկխոսություն: «Լավ գիրք չէ», մտածեց Ալիսը: Իսկ միանման մարգարտածաղիկներից պսակ հյուսելու համար արդյոք արժե՞ ելնել տեղից:
2) Անընդհատ փոփոխվող միջավայրում գտնվելը երեխային կստիպի յուրաքանչյուր նորի, անծանոթի հանդիպելիս զարմանալ, իսկ առանց զարմանքի ու դրա հուզական ազդեցության մարդու ճանաչողության բնածին պահանջը չի կարող զարգանալ: Երբ Ճագարը բաճկոնի գրպանից հանեց ժամացույցը, Ալիսը վեր թռավ, որովհետև երբեք չէր տեսել, որ Ճագարը բաճկոն հագներ կամ ժամացույց ունենար և հետաքրքրությունից վառված՝ … վազեց Ճագարի հետևից և առանց մտածելու ցատկեց ցանկապատի տակի փոսը:
3) Զարգացման, առաջընթացի համար կարևոր է ժամանակը ճիշտ չափելն ու գնահատելը: Ճագարն անցնելիս խոսեց.
–Աստվա՜ծ իմ, ես ուշանում եմ: Ճագարը, որպես ճարպիկ, սուր լսողություն ու տեսողություն ունեցող, արագավազ, ոչ ուժեղ, բոլոր միջավայրերում լավ նկատվող, տարածման մեծ աշխարհագրություն ունեցող կենդանի՝ հեքիաթում ներկայացված է որպես զարգացման առաջընթաց ուղու, լուսավոր ապագան մատնանշողի խորհրդանիշ:
Հեքիաթի տարբեր դրվագներում հանդիպում ենք նաև հեղինակի մանկա- վարժամեթոդական այլ առանձնահատուկ սկզբունքների, հնարների` ինչպիսիք են. երեխայի ճանաչողության զարգացման համար ուսուցման մեջ յուրաքանչյուր հարցի տարբեր կողմերից նայելու, մանրուքների վրա ուշադրություն դարձնելու անհրաժեշտության, համոզմունքի ձևավորման գործում իմաստությունների կրկնության, սեփական փորձը վերլուծելու, ուրիշների փորձն օգտագործելու, համագործակցության կարևորումը և այլն:

Վ. Հովհաննիսյան
04.04.2018, 18:24
Բնագիտական գիտելիքների ուսուցման բավականին հետաքրքիր միջոց է նաև՝ Հովհաննես Թոքմաջյանի <<ՀԵՔԻԱԹ ՓՈՔՐԻԿ ԱՂՋԿԱ, ԹՈՒԹԱԿԻ ԵՎ ԱՐՔԱՅԱՄՈՐՈՒ ՄԱՍԻՆ>> գեղեցիկ և շատ հետաքրքիր աշխատանքը, որն իր կառուցվածքային և բովանդակային առումներով բոլորովին չի զիջում նմացած շատ գործերին:

-Ինչո՞ւ գետնին փռված ռետինե խողովակը, որով ջուր է հոսում` գալարվում, դեսուդեն է շպրտվում, իսկ մետաղականը` ոչ... և այդ ինչպե՞ս է, որ առվի առաջ լցված հողաթումբը սկզբից դիմահարում է ջրին, հետո` միանգամից փլվում է... ինչպե՞ս են շինարարները բարձրացրել եգիպտական բուրգերի ահռելի ժայռաբեկորները... ինչո՞ւ ուղղաթիռի պոչին պտուտակ կա, իսկ ինքնաթիռների մոտ` ոչ.... ինչքա՞ն է մեծ տիեզերքը..., եթե անսահման մեծ է, ինչպես ասում է մայրիկը, ապա ինչո՞ւ են գրում, որ այն ընդարձակվում է... ինչպե՞ս եղավ, որ այս ծառը այսքան մեծ է, իսկ մյուս ծառերը այնքան փոքր... ինչո՞ւ ուժն ու արդարությունը հաճախ միասին չեն լինում, ի՞նչ է դատարկությունը, ինչո՞ւ է ծովի ջուրն աղի, իսկ գետինը` ոչ... ու՞ր է գնում այս գետը... ու գնում է որ ի՞նչ անի...

Հեքիաթում արծարծվող այս և մի շարք դրվագներ հնարավորություն են տալիս օգտագործել սովորեցնելու համար տեսակի բնութագրման համար մորֆոլոգիական չափանիշի անբավարար լինելը, քանի որ բնության մեջ արտաքինով կարող են իրար նման լինել նաև ազգականորեն իրար հետ կապ չունեցող, հետևաբար միևնույն տեսակին չպատկանող օրգանիզմներ: Այս դրվագով հեշտ է նաև Կ. Լինեյի դասակարգման արհեստական լինելու պատճառը մեկնաբանելը: Իսկ որպես կյանքի իմաստություն, դրվագը սովորեցնում է միայն արտաքինով երևույթը գնահատելու հնարավոր թյուրիմացության, սխալ եզրահանգման հավանականության մասին և այլն:

Անուշ Հովհաննիսյան
04.04.2018, 23:58
Հարգելի Հովհաննիսյան, շատ հետաքրքիր թեմա եք առաջադրել,սիրով կհետևեմ ու կմասնակցեմ քննարկումներին;

Վ. Հովհաննիսյան
05.04.2018, 00:03
Հարգելի Հովհաննիսյան, շատ հետաքրքիր թեմա եք առաջադրել,սիրով կհետևեմ ու կմասնակցեմ քննարկումներին;

Շնորհակալ եմ արձագանքի համար Անուշ ջան, ես էլ կաշխատեմ լինել առավել օգտակար:

Նարինե Այվազյան
05.04.2018, 23:18
Գիտե՞ք, որ հեքիաթները կարող են հանդիսանալ բնագիտական գիտելիքների ուսուցման միջոց, որի միջոցով դասավանդումը մասնագետից պահանջվում է ոչ միայն մասնագիտական լավ իմացություն, այլև ինտելեկտուալ զարգացվածության մակարդակ, աշխարհայացքային մտածողություն, դասավանդման առանձնահատուկ մեթոդիկայի իմացություն, ուսուցման կազմակերպման գործընթացի նկատմամբ ստեղծագործական մոտեցում: Հեքիաթը երեխայի համար, առանց որևէ բնագավառի գիտելիք սովորենելու հնարավորության սահմանափակման՝ հասկանալի, ոչ գիտական լեզվով ուսուցանելու մեծ ներուժ ունի: Հեքիաթների ուսուցման գործիքները հիմնականում խորհրդանշաններն են: Իմ կարծիքով, գեղարվեստական բոլոր ստեղծագործությունների մեջ կարելի է գտնել գիտելիքի մի շերտ, որի միջոցով կարելի լինի ուսուցանել բնագիտական շատ գիտելիքներ, բացահայտել բնական երևույթների միջև առկա պատճառահետևանքային կապեր, զարգացնել խորհրդանշանային մտածողություն, համեմատություններ իրականացնելու ունակություն: Բացի այդ, հեքիաթները ոչ միայն արծարծում են իրական կյանքի հիմնախնդիրներ, այլև հուշում են դրանց լուծման բանալիներ, հնարավորություն տալով տարբեր տարիքում և միջավայրում խնդիրներն ու լուծումները ընկալել նորովի՝ էվոլյուցիոն ընթացքով, զարգացնել մտածողությունը, ձևավորել աշխարհի պատկերի մասին ամբողջական վերաբերմունք :

Շատ հետաքրքիր անդրադարձ եք կատարել ,հեքիաթները երեխաների աշխարհաճանաչողության,ինքնուրույն եզրահանգումներ անելու լավագույն միջոց են:Հմուտ ուսուցիչը գործի դնելով իր ստեղծագործական երևակայությունը,կարող է իր առարկան ինտեգրել հեքիաթի մեջ:Շուտով իմ վարած թեմայում կտեղադրեմ ,,Հեքիաթ ծծմբական թթվի մասինՙՙմիջոցառումը:Կսպասեմ ձեր արձագանքին:

Վ. Հովհաննիսյան
06.04.2018, 17:36

Շնորհակալ եմ Նարինե ջան գնահատականի համար: Մի շատ հետաքրքիր միտք եմ ուզում ներկայացնել:
«Դասը արեգակնային համակարգ է, որի շուրջ որպես մոլորակներ պտտվում են ուսուցման կազմակերպման բոլոր ձևերը: Դասն ընդգրկում է ուսումնադաստիարակչական գործընթացի բոլոր բաղադրամասերը. նպատակ, բովանդակություն, միջոցներ, մեթոդներ, կառավարման գործունեություն ու դիդակտիկական այլ տարրեր»:
Վերզալին
Այդ ամենի կողքին ես վստահաբար կավելացնեի հեքիաթի դերը որպես բնագիտական առարկաների դասավանդման միջոց:Հեքիաթը մի միջոց է, որը բացահայտում է սովորողների ներքին հնարավորությունները, զարգացնում նրանց ստեղծագործական կարողությունները և միաժամանակ դաստիարակչական հսկայական խնդիրներ վերհանում ու լուծման մեխանիզմներ առաջարկում: Երեխան հենց հեքիաթի մեջ է հեքիաթ տեսնում , նրա միջոցով ենք մենք ճանաչում երեխային որպես անհատականություն: Հեքիաթում առավել ընդգծված ձևով է դրսևորվում նրանց դերասանական տաղանդը, ստեղծագործելու ունակություններն ու խոսքի վարպետությունը: Մենք ուսուցիչներս պիտի այնպես անենք, որ երեխան հնարավորինս երկար ապրի հեքիաթի զարմանահրաշ աշխարհում, լիարժեք կարողանան վայելել իր մանկության անհոգ ու ուրախ տարիները:
Իսկ ինչ վերաբերում է Ձեր թեմային, ես անհամբեր կսպասեմ ու կմասնակցեմ քննարկմանը:

Վ. Հովհաննիսյան
14.04.2018, 20:06
Բոլոր դեպքերում սովորելու համար ոչինչ չպետք է խնայել, ամենադժվար իրավիճակում անգամ խելքը կօգնի լուծում գտնելու, իսկ ամենարժեքավորը կիրառվող գիտելիքն է, որը կօգնի մարդուն ցանկացած անելանելի իրավիճակներում հաղթանակած դուրս գալ:

Էլեոնորա Հովհաննիսյան
14.04.2018, 20:47
Բոլոր դեպքերում սովորելու համար ոչինչ չպետք է խնայել, ամենադժվար իրավիճակում անգամ խելքը կօգնի լուծում գտնելու, իսկ ամենարժեքավորը կիրառվող գիտելիքն է, որը կօգնի մարդուն ցանկացած անելանելի իրավիճակներում հաղթանակած դուրս գալ:

Իրավացի եք ,հարգելի' Հովհաննիսյան:Գիտելիքը այն հարստությունն է,որը երբեք,ոչ ոք չի կարող խլել...

Վ. Հովհաննիսյան
14.04.2018, 21:59
Իրավացի եք ,հարգելի' Հովհաննիսյան:Գիտելիքը այն հարստությունն է,որը երբեք,ոչ ոք չի կարող խլել...

Շնորհակալ եմ Էլեոնորա ջան, մնում է մեր աշակերտներն էլ կարողանան գնահատել, թե մենք իրենց ինչպիսի ժառանգություն ենք թողնում:

Վ. Հովհաննիսյան
22.04.2018, 17:46
Բնագիտական առարկաների դասավանդման նպատակն է աշակերտին հաղորդակից դարձնել բնագիտական գիտության հիմունքներին և զարգացնել հետազոտության կարողություններ և հմտություններ, ինչը նրան հնարավորություն կտա ճանաչել և յուրացնել աշխարհը, ընդգրկվել հասարակական գործունեության տարբեր ոլորտներում, պատասխանատվություն զգալ սեփական անձի, հասարակության և շրջապատի նկատմամբ:

Վ. Հովհաննիսյան
25.04.2018, 21:58
Յուրաքանչյուր մասնագիտական գործունեություն ենթադրում է որոշակի պահանջներ նրանցով զբաղվողների նկատմամբ: Դրանք են՝ մասնագիտական բարձր վարպետությունը, գիտելիքների ու հմտությունների գործածման կարողությունը և այլն: Ուսուցիչները իրար են կապում տարբեր ժամանակաշրջններ ու սերունդների, փոխանցում և տարածում են համամարդկային մշակութային արժեքները, ձևավորում են ապագայի սերունդը: Մի հին ու իմաստուն ասացվածք կա. ուսուցիչն է ստեղծում ազգը: Այս իմաստությունը այժմեական է նաև մեր օրերում: Այն իր մեջ խտացնում է ուսուցչի աշխատանքի սոցիալական ու մարդասիրական ողջ իմաստը: Ժառանգելով «բոլոր ժամանակների ու ժողովուրդների» առաջավոր մանկավարժների աշխատանքի սկզբունքը, ուսուցչությունը ներկայանում է որպես ժամանակակից հասարակության ստեղծագործ ուժ:
Մանկավարժը կոչված է ոչ միայն սովորեցնելու գիտության հիմունքները երեխաներին, խթանել նրանց բազմակողմանի զարգացումը, այլև ձևավորել սեր ու հարգանք աշխատանքի նկատմամբ, պատրաստակամություն՝ սեփական աշխատանքով մասնակցելու նյութական բարիքների արտադրությանը: Իրականում ուսուցիչը կանգնած է երկրի արտադրողական ուժերի զարգացման, նրանց առաջընթացի, ստեղծագործական պոտենցիալի ակունքներում:

mara1972
26.04.2018, 09:31

Հարգելի Հովհանՙնիսյան,միանշանակ ճիշտ եք:Անգնահատելի է ուսուցչի դերը հասարակության, ժամանակակից քաղաքացու ձևավորման գործում: Դա է վկայում այսօր երկրում տիրող քաղաքական իրավիճակը:ՍԱ ՄԵՐ ԿՐԹԱԾ և ԴԱՍՏԻԱՐԱԿԱԾ ՍԵՐՈՒՆԴՆ Է և ես ուրախ եմ, որ իմ ներդրումն էլ կա այս գործում:

Նարինե Այվազյան
26.04.2018, 17:12
Բոլոր դեպքերում սովորելու համար ոչինչ չպետք է խնայել, ամենադժվար իրավիճակում անգամ խելքը կօգնի լուծում գտնելու, իսկ ամենարժեքավորը կիրառվող գիտելիքն է, որը կօգնի մարդուն ցանկացած անելանելի իրավիճակներում հաղթանակած դուրս գալ:

Գիտելիքն առաջնային է, որովհետև գիտելիքն է տալիս այն ուժն ու համարձակությունը, որը չի կարող տալ և ոչ մի բան: Գիտելիքը մարդուն պետք է ամեն վայրկյան:Իսկ գիտելիքի կարևորությունն ու անհրաժեշտությունը ձևավորվում է դպրոցում:

Նարինե Այվազյան
26.04.2018, 17:21
Բնագիտական առարկաների դասավանդման նպատակն է աշակերտին հաղորդակից դարձնել բնագիտական գիտության հիմունքներին և զարգացնել հետազոտության կարողություններ և հմտություններ, ինչը նրան հնարավորություն կտա ճանաչել և յուրացնել աշխարհը, ընդգրկվել հասարակական գործունեության տարբեր ոլորտներում, պատասխանատվություն զգալ սեփական անձի, հասարակության և շրջապատի նկատմամբ:

Յուրաքանչյուր ոք,ով ձգտում է հասարակության պատասխանատու քաղաքացի լինել,կարևոր նշանակության հարցերի լուծման մասնակիցը դառնալ,պետք է տիրապետի որոշակի բնագիտական գիտելիքների ,կարողանա իրական կյանքի տարբեր իրավիճակներում դրանք կիրառել:Բնագիտական առարկաների իմացությունը մեծապես նպաստում է աշխարհայացքային գաղափարների ձևավորմանը և վճռորոշ ազդեցություն ունի քաղաքակրթության,գիտատեխնիկական առաջընթացի և համամարդկային մշակույթի զարգացման վրա:

Անուշ Հովհաննիսյան
26.04.2018, 17:28
Յուրաքանչյուր մասնագիտական գործունեություն ենթադրում է որոշակի պահանջներ նրանցով զբաղվողների նկատմամբ: Դրանք են՝ մասնագիտական բարձր վարպետությունը, գիտելիքների ու հմտությունների գործածման կարողությունը և այլն: Ուսուցիչները իրար են կապում տարբեր ժամանակաշրջններ ու սերունդների, փոխանցում և տարածում են համամարդկային մշակութային արժեքները, ձևավորում են ապագայի սերունդը: Մի հին ու իմաստուն ասացվածք կա. ուսուցիչն է ստեղծում ազգը: Այս իմաստությունը այժմեական է նաև մեր օրերում: Այն իր մեջ խտացնում է ուսուցչի աշխատանքի սոցիալական ու մարդասիրական ողջ իմաստը: Ժառանգելով «բոլոր ժամանակների ու ժողովուրդների» առաջավոր մանկավարժների աշխատանքի սկզբունքը, ուսուցչությունը ներկայանում է որպես ժամանակակից հասարակության ստեղծագործ ուժ:
Մանկավարժը կոչված է ոչ միայն սովորեցնելու գիտության հիմունքները երեխաներին, խթանել նրանց բազմակողմանի զարգացումը, այլև ձևավորել սեր ու հարգանք աշխատանքի նկատմամբ, պատրաստակամություն՝ սեփական աշխատանքով մասնակցելու նյութական բարիքների արտադրությանը: Իրականում ուսուցիչը կանգնած է երկրի արտադրողական ուժերի զարգացման, նրանց առաջընթացի, ստեղծագործական պոտենցիալի ակունքներում:
Համամիտ եմ Ձեզ հետ,հարգելի' Հովհաննիսյան,մեծ է ուսուցչի դերը;

Վ. Հովհաննիսյան
26.04.2018, 18:23
Համամիտ եմ Ձեզ հետ,հարգելի' Հովհաննիսյան,մեծ է ուսուցչի դերը;

Շնորհակալ եմ Անուշ ջան, առավել մեծ է ուսուցչի փորձառության աստիճանն ու նրա վարպետությունը:

avagyan.s
27.04.2018, 10:08
Հարգելի Հովհաննիսյան շատ ճիշտ եք նկատել անտարբերություն դեպի բնագիտական առարկաները ...Իմ կարծիքով ինչպես վերադասն է համարում երկրորդական առարկաներ այնպես էլ աշակերտների մեծամասնությունն է համարում այն երկրորդական...և անհրաժեշտություն չի համարում սովորել...

Հարգելի Արևիկ,համաձայն եմ ձեզ հետ,հենց այդ դժվարին խնդիրն է,որը մենք ամեն կերպ ջանում ենք լուծել։ Դրա համար էլ օգտագործում ենք էնպիսի մեթոդներ,որոնք որոշ չափով հետաքրքրություն են առաջացնում աշակերտի մոտ․ լինի դա խաղի ձևով,հարց թե խնդիր․․․ կարևորը աշակերտին ներգրավենք ուսումնական գործնթացին։

avagyan.s
27.04.2018, 10:11
Գիտես Արևիկ ջան, այսօրվա դպրոցականնեը դժվար են ինտեգրվում սովորելուն, միանգամայն այլ է նրանց հետաքրքրությունների շրջանակը: Պարզապես անհրաժեշտ է նյութի մատուցման մեջ հետաքրքրություն մտցնել, զարմացնել, ստիպել, որ նա սիրահարվի այդ ամենին:

Շատ ճիշտ եք,կարևորը ցանկացած մեթոդով դասն անցկացնելիս հետաքրքրություն առաջացնելն է։ Շնորհակալություն։

Ստեփանյան Նելլի
27.04.2018, 19:15
Մեր դարավոր պատմության ընթացքում ուսուցիչը միշտ էլ ամենապատվավոր ու հարգալից տեղն է զբաղեցրել հասարակական կյանքում:

Վ. Հովհաննիսյան
28.04.2018, 19:16
Մեր դարավոր պատմության ընթացքում ուսուցիչը միշտ էլ ամենապատվավոր ու հարգալից տեղն է զբաղեցրել հասարակական կյանքում:

Շնորհակալ եմ Նելլի ջան, միանգամայն իրավացի ես: Կարծում եմ, որ ցանկացած ուսուցում պետք է հիմնված լինի դիտարկման ու փորձի և դրանից հետո միայն վերջիններիս հիման վրա արված ընդհանրացումների ու եզրակացությունների վրա։
-Ուսուցման գործընթացի հիմքում պետք է լինի մասնավորից դեպի ընդհանուրը աստիճանական անցումը։
-Ուսուցման հիմքը դիտողականությունն է․ առանց դրա հնարավոր չէ ճիշտ պատկերացում կազմել, զարգացնել մտածողությունն ու խոսքը։
-Անհրաժեշտ է պայքարել խոսքի մակաբույծ դրսևորումների (վերբալիզմ), վերացական ու ճոռոմ արտահայտվել (գրել, խոսել) սովորեցնող կրթության դեմ, որն «ընդունակ է միայն դատարկ շատախոսներ ձևավորել»։
-Ուսուցումը պետք է նպաստի գիտելիքների կուտակմանը, և միևնույն ժամանակ զարգացնի սովորողի մտավոր ունակությունները, մտածողությունն ու դատողունակությունը:
-Տարրական կրթության գաղափարը ոչ այլ ինչ է, քան մարդկության ձգտման արդյունք՝ մեր հակումների և ունակությունների ձևավորման ու զարգացման գործում բնության ընթացքի վրա ցույց տալ այնպիսի′ ազդեցություն, ինչպիսին ի վիճակի են ապահովել ողջախոհ սերը, բանականությունը և լավ զարգացած տեխնիկական հմտությունները։ Յ․ Հ․ Պեստալոցցի