PDA

Դիտել ողջ տարբերակը : «ՄԵՆՔ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ»

Թագուհի Լ
02.02.2018, 21:52
https://www.youtube.com/watch?v=Qs_aZTeJE0E 1գ դասարանի տղաները դասվարի ուղեկցությամբ այցելեցին 5576 զորամաս, ունեցան մտերմիկ հանդիպում գնդապետ Ռաֆիկ Շահգելդյանի հետ, վերջինս նախապես բոլոր պայմանները ստեղծել էր,որ երեխաները մեկ անմոռանալի օր անցկացնեին զորամասում,,նրանց հետ,նրանց կյանքով: Բայց սա դեռ ամենը չէր, հայրենասեր մարդը պետք է իմանա իր պատմությունը, ազգի հերոսներին ու գաղափարական հենքը ստեղծողներին, ուստի հաջորդ այցը եղավ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԻՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ; Երեխաները ծանոթացան ապրիլյան քառօրյա պատերազմում վիրավորված գնդապետ Հարություն Ամիրխանյանի հետ, ով մեծ սիրով կազմակերպել էր երեխաների էքսկուրսիան սպայական կազմի ուղեկցությամբ: Վերջում էլ ի նշան ընկերության գնդապետը կազմակերպեց ծառատունկ:

Anahit Meliqyan
02.02.2018, 22:12
Հայրենասիրությունը, ազգի ու հայրենիքի նկատմամբ պարտքի զգացումը երեխաների մոտ ձևավորվում են դեռև մանկուց։ Այն ինչ տեսել, զգացել ու ապրել են այս փոքրիկները զորամասում, իսկական զինվոորների կողքին, երբևէ չի մոռացվի ու անհետևանք չի մնա։
Շնորհակալություն տեսաֆիլմով կիսվելու համար, շատ հետաքրքիր էր։

Անի Ղարիբյան
02.02.2018, 22:34
Ռազմահայրենասիրական դաստիարակությունը և գրագետ, հոգեպես ու ֆիզիկապես կոփված, բանակի մասին տեղեկացված ու պատրաստված սերունդ դաստիարակելու գործընթացը սկսվում է դպրոցից:
Տեսանյութից հասկանալի է, որ Ձեր տղաներն արդեն հոգեպես պատրաստ են այդ ամենին: Կեցցե՛ք հարգելի Թագուհի նման մեծ աշխատանքի համար:

Մարգարյան Նաիրա
02.02.2018, 22:54
Հարգելի Թագուհի, շատ գեղեցիկ մտահղացում եք ունեցել և գեղեցիկ ձևով էլ այն իրականացրել եք:Դեռ փոքր հասակից երեխան պետք է տեղեկացված լինի հայրենիքի, նրա բանակի, հերոս զինվորների մասին:Ձեր սաներն անխոս շատ մեծ տպավորություններով են վերադարձել զորամասից և այցն անպայման երկար կմնա նրանց հիշողության մեջ:Շնորհակալություն , հարգելի Թագուհի, տեսաֆիլմի համար:

Թագուհի Լ
03.02.2018, 22:45
Հարգելի Նաիրա,այդ ես եմ Ձեզ շնորհակալ:Հայրենիքի,բանակի մասին մենք շատ ենք խոսում,բայց սեփական աչքով տեսնելն ու ձեռքով շոշափելը լրիվ այլ զգացողություն է:

Թագուհի Լ
03.02.2018, 22:48
Շնորհակալ եմ արձագանքի համար:Այո,սա այն տարիքն է,երբ երեխայի մոտ հայրենասիրության սերմեր պիտի ցանես:Հուսով եմ,որ ստացվել է:

Թագուհի Լ
03.02.2018, 22:51
Հարգելի Անահիտ,շնորհակալ եմ դրական արձագանքի համար:

Աղասյան Արմինե
04.02.2018, 18:54
https://www.youtube.com/watch?v=Qs_aZTeJE0E 1գ դասարանի տղաները դասվարի ուղեկցությամբ այցելեցին 5576 զորամաս,ունեցան մտերմիկ հանդիպում գնդապետ Ռաֆիկ Շահգելդյանի հետ,վերջինս նախապես բոլոր պայմանները ստեղծել էր,որ երեխաները մեկ անմոռանալի օր անցկացնեին զորամասում,,նրանց հետ,նրանց կյանքով:Բայց սա դեռ ամենը չէր,հայրենասեր մարդը պետք է իմանա իր պատմությունը,ազգի հերոսներին ու գաղափարական հենքը ստեղծողներին,ուստի հաջորդ այցը եղավ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԻՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ; Երեխաները ծանոթացան ապրիլյան քառօրյա պատերազմում վիրավորված գնդապետ Հարություն Ամիրխանյանի հետ,ով մեծ սիրով կազմակերպել էր երեխաների էքսկուրսիան սպայական կազմի ուղեկցությամբ:Վերջում էլ ի նշան ընկերության գնդապետը կազմակերպեց ծառատունկ:

Հայրենասիրությունը մեր գենետիկ հարստությունն է:Այն ծնվում է մեզ հետ, ապրում և զարգանում, փոխանցվում սերնդեսերունդ:Դպրոցում այն խնամում և փայփայում են առաջին ուսուցիչները ՝այսպիսի նախաձեռնությունները դրա վառ օրինակն են:

Թագուհի Լ
04.02.2018, 20:28
Շնորհակալ եմ հարգելի Արմինե ,անմասն չմնալու համար:

Անահիտ Չոմարյան
04.02.2018, 21:19
Հարգելի Թագուհի,հայրենասիրությունը հայ մանուկի մոտ սկսվում է ձևավորվել երևի մայրական կաթի և մեղմիկ օրորոցայինի հետ:Մենք ,երբեմն նույնիսկ առանց գիտակցման ,նպաստում ենք վերջինիս զարգացմանը.երևի պատմությունն է,մեր գենետիկ հիշողությունը:
Հրաշալի մտահղացում է ,ողջունում եմ:Դա երբեք չի ջնջվի երեխաների հիշողությունից՝ ծիլ տալով այնպիսի որակների ինչպիսիք են քաջությունը,հայրենասիրությունը,պատրաստակամությունն ու ազնվությունը:

Թագուհի Լ
04.02.2018, 21:33
Շնորհակալ եմ հարգելի Անահիտ:Մարդը ծնվում է իր մեջ ունենալով բոլոր տեսակի,իրար հակասող բոլոր զգացումները,որակները:Պետք է միշտ փորձել արթնացնել միայն լավն ու դրականը;

Արևիկ Աբովյան
06.02.2018, 01:54
Հարգելի Թագուհի կեցցես... Շատ մեծ և տարբերվող նվիրական աշխատանք ես կատարել:

Թագուհի Լ
06.02.2018, 21:44
Հարգելի Թագուհի կեցցես... Շատ մեծ և տարբերվող նվիրական աշխատանք ես կատարել:

Շնորհակալ եմ հարգելի Արևիկ,անտարբեր չգտնվելու համար:

Արևիկ Աբովյան
09.02.2018, 00:10
Հարգելի ԹԱԳՈՒՀԻ Ձեր և գնդապետի բարի գործը անգնահատելի է`հատկապես կազմակերպած ծառատունկը...Շնորհակալություն Ձեզ...
Անտառները երկրագնդի թոքերն են...

Ամալյա Հովհաննիսյան1
09.02.2018, 01:25
Հարգելի Թագուհի հետքրքիր միտք է, փոքրիկները 'փոքրիկ զինվոր դարձած. Սա հայրենասիրության, քաջության, տոկունության դրսևորում է , այստեղից է գալիս մեր հայրենասիրության ակունքները ,նրանց մեջ ենք դնում այն հունդերը, որոնք պիտի մեր վաղվա օրը կերտեն. Գովելի է, շնորհակալություն.

Գալստյան Անահիտ
09.02.2018, 19:23
Հարգելի՜ Թագուհի,շատ հետաքրքիր և բովանդակալից էքսկուրսիա եք կազմակերպել,մեծ հայրենասիրական գործ եք արել:Այդ փոքրիկները,որոնք մեր հայրենիքի ապագա զինվորներն են,միշտ սիրով կհիշեն իրենց առաջին այցը զորամաս:Կեցցե՝ք:

Թագուհի Լ
09.02.2018, 23:36

Շնորհակալ եմ հարգելի Անահիտ,իսկապես նրանք այդ օրը երբեք չեն մոռանա:Մինչ այդ դասղեկի ժամին անցկացրած զրույցի ժամանակ բոլոր տղաները բանկի կառավարիչ կամ բժիշկ էին ցանկանում դառնալ,իսկ այսօր՝ գնդապետ,զինվոր:

Թագուհի Լ
09.02.2018, 23:39
Հարգելի Թագուհի հետքրքիր միտք է, փոքրիկները 'փոքրիկ զինվոր դարձած. Սա հայրենասիրության, քաջության, տոկունության դրսևորում է , այստեղից է գալիս մեր հայրենասիրության ակունքները ,նրանց մեջ ենք դնում այն հունդերը, որոնք պիտի մեր վաղվա օրը կերտեն. Գովելի է, շնորհակալություն.

Հարգելի Անահիտ,շնորհակալ եմ գրառման համար:Մենք այնպիսի երկրում ենք ապրում,որի զորամասի դռները բացվում են մեծ ցանկության դեպքում:

Թագուհի Լ
09.02.2018, 23:42
Հարգելի ԹԱԳՈՒՀԻ Ձեր և գնդապետի բարի գործը անգնահատելի է`հատկապես կազմակերպած ծառատունկը...Շնորհակալություն Ձեզ...
Անտառները երկրագնդի թոքերն են...

Հարգելի Արևիկ,մեր գնդապետների խիստ հայացքի ներքո թաքնված է շատ նուրբ զգայական աշխարհ: Մեր գնդապետը հաշվի էր առել ,որ մենք դասից հետո սոված կլինենք:

Սուսան Շառաջյան
10.02.2018, 00:41
Այսօրվա աշակերտը վաղվա քաղաքացին է, կորովի զինվորը, մեր գալիքի երաշխավորն ու պատասխանատուն: Թե ինչպիսին կլինի մեր վաղվա օրը, կախված է նրանից, կախված է յուրաքանչյուրիցս: Հատկապես մենք` մանկավարժներս ենք պատասխանատու աշակերտի` որպես քաղաքացու ձևավորման, կայացման համար, ուսուցչին վերապահված է ամենակարևոր ու պատասխանատու առաքելությունը:
Հարգելի Թագուհի, հրաշալի նախաձեռնություն եք կյանքի կոչել: Ինչպես ասում են` ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել: Համոզված եմ`այցը զորամաս անչափ ոգևորել է բոլորին, համակել հայրենասիրության վեհ զգացումով:

Թագուհի Լ
10.02.2018, 01:05

Հարգելի Սուսան,միանշանակ համաձայն եմ ձեր յուրաքանչյուր բառի հետ, հայրենիքը ձեռք է բերվում հայրենաճանաչումով, հայրենապաշտությամբ, նրան արժանի դառնալու ձգտումով: Կարելի է հայրենիքում լինել, բայց հայրենիքից չլինել, կարելի է հայրենիքում ապրել, բայց և այնպես հոգեհաղորդ չլինել նրան: Կարելի է, վերջապես, իրավապես հայրենատեր լինել, իսկ հոգեպես` անհայրենիք: Միակ նպատակս այն էր,որ այս սերունդը ամուր կառչի իր հողից,արժևորի և գիտակցի ,որ ինքն է տերը այս երկրի,իրենով է այն անխոցելի;

Anna Melqumyan
14.02.2018, 22:10
Թագուհի ջան,անկեղծ հուզվեցի:Ձեր աշակերտները երբեք չեն մոռանա այդ օրը:Իրենք կարծես ասում էին<<Ես պատրաստ եմ>>:Շնորհակալություն գեղեցիկ տեսաֆիլմի համար:

Թագուհի Լ
15.02.2018, 11:24
Թագուհի ջան,անկեղծ հուզվեցի:Ձեր աշակերտները երբեք չեն մոռանա այդ օրը:Իրենք կարծես ասում էին<<Ես պատրաստ եմ>>:Շնորհակալություն գեղեցիկ տեսաֆիլմի համար:

Շնորհակալ եմ նման արձագանքի համար հարգելի Աննա:

Էմմա Խաչատրյան
27.02.2018, 23:39
https://www.youtube.com/watch?v=Qs_aZTeJE0E 1գ դասարանի տղաները դասվարի ուղեկցությամբ այցելեցին 5576 զորամաս, ունեցան մտերմիկ հանդիպում գնդապետ Ռաֆիկ Շահգելդյանի հետ, վերջինս նախապես բոլոր պայմանները ստեղծել էր,որ երեխաները մեկ անմոռանալի օր անցկացնեին զորամասում,,նրանց հետ,նրանց կյանքով: Բայց սա դեռ ամենը չէր, հայրենասեր մարդը պետք է իմանա իր պատմությունը, ազգի հերոսներին ու գաղափարական հենքը ստեղծողներին, ուստի հաջորդ այցը եղավ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԻՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ; Երեխաները ծանոթացան ապրիլյան քառօրյա պատերազմում վիրավորված գնդապետ Հարություն Ամիրխանյանի հետ, ով մեծ սիրով կազմակերպել էր երեխաների էքսկուրսիան սպայական կազմի ուղեկցությամբ: Վերջում էլ ի նշան ընկերության գնդապետը կազմակերպեց ծառատունկ:

Հարգելի՛ Թագուհի առանց հուզումունքի չկարողացա նայել Ձեր և Ձեր սաների այցը դեպի զորամաս։Այն մի հոգեցունց
հանդիպում էր ներկա և ապագա զինվորների միջև։Համոզված եմ,որ այդ հանդիպումը ավելի խորապես կարմատավորի
հայրենասիրությունը Ձեր աշակերտների մեջ։Շնորհակալություն Ձեզ գեղեցիկ տեսանյութի համար։

Թագուհի Լ
27.02.2018, 23:42

Ձեր մասնագիտությունից ելնելով՝ վստահ եմ,որ խորապես ըմբռնեցիք այցի կարևորությունը:Շնորհակալ եմ Էմմա ջան

Fuzelina Karapetyan
27.02.2018, 23:44
Մեր տանջված, բայց անպարտ հայրենիքը ծնել է և շարունակում է ծնել հերոսներ: Այսօրվա մանուկները վաղվա պաշտպաններն են ,նման հանդիպումները միայն հայրենասիրության սերմնացաններ կարող են լինել :

Թագուհի Լ
27.02.2018, 23:49
Մեր տանջված, բայց անպարտ հայրենիքը ծնել է և շարունակում է ծնել հերոսներ: Այսօրվա մանուկները վաղվա պաշտպաններն են ,նման հանդիպումները միայն հայրենասիրության սերմնացաններ կարող են լինել :

Շնորհակալ եմ սիրելի Կարապետյան: Տատիկս միշտ կրկնում է.
-Դասարանի տղաների հանդեպ ուշադիր եղիր: /երևի էստեղ ավելի խորը մի բան կա,քան ես եմ միշտ կարծել/

Fuzelina Karapetyan
27.02.2018, 23:59
Նմանատիպ միջոցառումների ժամանակ , երբ տեսնում եմ փոքրիկներին զինվորական համազգեստով , ակամայից սիրտս հուզմունքով է լցվում, Թագուհի ջան/ չնայած, որ տղա բալիկ չունեմ /

Անուշ Առաքելյան
28.02.2018, 00:25
Ողջունել է Ձեր կատարած աշխատանքը:Հետաքրքիր նախաձեռնություն է փոքրիկների մեջ ազգային ոգին արթնացնելու և հայրենասիրություն դաստիարակելու գործում :

Թագուհի Լ
28.02.2018, 00:29
Ողջունել է Ձեր կատարած աշխատանքը:Հետաքրքիր նախաձեռնություն է փոքրիկների մեջ ազգային ոգին արթնացնելու և հայրենասիրություն դաստիարակելու գործում :

Շնորհակալ եմ հարգելի Անուշ:Թող բոլորն ունենան նման 1 օրվա հնարավորություն:

Անուշ Առաքելյան
28.02.2018, 00:47
Սիրելի Թագուհի , նպատակին հասնելու համար հարկավոր է ցանկություն և կգտնես դրան հասնելու ուղիները:

Anahit Meliqyan
28.02.2018, 01:02
Սիրելի Թագուհի , նպատակին հասնելու համար հարկավոր է ցանկություն և կգտնես դրան հասնելու ուղիները:

Այո, բայց եկեք չմոռանանք նաև համարձակության մասին։

Թագուհի Լ
24.03.2018, 16:41
https://www.youtube.com/watch?v=Cyh3SFOQ_sk

ՍԻրելի՛ ֆորումցիներ,շուտով մոտենում է ՍՈԻՐԲ ԶԱՏԻԿԸ:Ձեզ եմ ներկայացնում իմ միջոցառումը:Այն կարող է Ձեզ օգտակար լինել/3-րդ դասարան/:Միջոցառումը ինձ համար ամենանշանակալին և փոքր ինչ փորձություն էր,քանի որ աշակերտներից 3-ը ներառական կրթուրյան էին/մտավոր հետամնացություն՝իմբեցիլ ,խոսքի խանգարում,հենաշարժողական համակարգի խանգարում/:Ասեմ ,որ փայլուն մասնակցություն ունեցան ...

Anahit Meliqyan
24.03.2018, 17:13
Շնորհակալություն, Թագուհի ջան։ Անչափ հետաքրքիր ու խորհուրդ ունեցող միջոցառում էր։ Գովասանքի է արժանի Ձեր աշխատանքը։

Թեհմինե Հայրապետյան77
26.03.2018, 21:50
Հարգելի Թագուհի,հայրենասիրությունը հայ մանուկի մոտ սկսվում է ձևավորվել երևի մայրական կաթի և մեղմիկ օրորոցայինի հետ:Մենք ,երբեմն նույնիսկ առանց գիտակցման ,նպաստում ենք վերջինիս զարգացմանը.երևի պատմությունն է,մեր գենետիկ հիշողությունը:
Հրաշալի մտահղացում է ,ողջունում եմ:Դա երբեք չի ջնջվի երեխաների հիշողությունից՝ ծիլ տալով այնպիսի որակների ինչպիսիք են քաջությունը,հայրենասիրությունը,պատրաստակամությունն ու ազնվությունը:

Թագուհի ջան ճիշտ եք օգտագործում Ձեր՝ ի վերուստ տրված առաքելությունը,Ձեր կատարած աշխատանքի շնորհիվ այսօրվա զինվորն էլ ավելի է գոտեպնդվում,ոգևորվում է՝մտածելով ,որ վաղվա սերունդն իր նվիրական գործի ընտրյալն է մեծանում:Շնորհավորում եմ Ձեզ արդյունավետ էքսկուրսիա կազմակերպելու համար:

Թագուհի Լ
29.03.2018, 01:16

Շնորհակալ եմ նման արձագանքի համար,սիրելի՚ Թեհմինե։

Թագուհի Լ
14.04.2018, 21:18
https://www.facebook.com/taguhi.lalazaryan/posts/1060816454057750

իմ դասարանի անակնկալը մայրիկներին

Narine.
18.04.2018, 18:33
Սիրելի, Թագուհ'ի կարող եմ ասել. գեղեցիկ կազմակերպված, ինքնատիպ միջոցառում: