PDA

Դիտել ողջ տարբերակը : Մաթեմատիկայի ուսուցչի դերը սովորողի հոգեկան աշխարհի հարստացման գործում

Նունե Մարգարյան
05.01.2018, 21:04
Վերջին տարիներին Հայաստանի հանրապետությունում նկատվում է հանրակրթության խնդիրների մեջ աշակերտի հոգևոր դաստիարակության ոչ ավանդական ոլորտների կարևորման որոշակի միտում: Հատկապես ընդլայնում են անձի հոգևոր աշխարհի մասին գիտության՝ հոգեբանության՝ հանրակրթության մեջ ընդգրկման շրջանակները, ինչն արտահայտվել է մի շարք ուսումնասիրություններում:Առաջին հերթին մաթեմատիկական գիտելիքի կիրառական ոլորտների կարևորումը անհրաժեշտ են ապաագա քաղաքացու, մասնագետի , հասարակության լիարժեք անդամի ձևավորման համար: Երբ մաթեմատիկայի ուսուցումը դառնում է միայն մաթեմատիկա սովորեցնելու միջոց , այսինքն՝ մաթեմատիկայի ուսուցումը դադարում է կրթական գործառույթների իրականացումից, այդ պահից այն կարող է խաղալ նույնիսկ բացասական դեր: Այս միտումը առանձնապես ակնառու է դառնում այն դասերին, որտեղ մարեմատիկայի ուսուցումը վեր է ածվում խնդիրների լուծման: Խնդիրների լուծումը շատ դեպքերում պահանջում է յուրահատուկ մտածելակերպ ,որը հատուկ է ոչ բոլորին, իսկ մաթեմատիկայի ուսումնական առարկան բոլորի համար է:Առաջացած հակասությունը ծնում է անառողջ մթնոլորտ՝ աշակերտների մի մասի մոտ, որոնք շատ լավ են լուծում խնդիրը, առաջացնում է մեծամտություն և առհամարանք մյուսների նկատմամբ, մյուսների մոտ առաջացնում է թերարժեքության բարդույթ և նախանձ:Պատահական չէ , որ նման դասերը առաջացնում են լարված իրավիճակ:
Իմ կարծիքով վիճակից դուրս գալու ելքը դասի ընթացքում մաթեմատիկայի հանրակրթական տարրը գտնելն է:Առաջին հերթին խոսքը վերաբերվում է կրթության բովանդակության մեջ
այնպիսի հարցերի լուսաբանմանը, որոնք անհրաժեշտ անձի ձևաորման, նրա ստացած գիտելիքները և կարողությունները առորյա կյանքում կիրառելու համար: Պետք է ուշադրություն դարձնել, թե ապագա քաղաքացուն ինչ է տալու այսօր դասի ընթացքում կատարած բարդ վարժության լուծումը, և ինչ է կորցնում այդ ապագա քաղաքացին, երբ չի կարողանում տոկոս հանել կամ չի հասկանում, թե ինչ է արագությունը:Նույնը վերաբերվում է նաև լեզվի իմացության և այլ հանրակրրթական խնդիրների, որոնց լուծման մեջ մաթեմատիկայի ուսուցումը ունի ինչ- որ դեր:Կուզենայի անդրադառնալ նաև ուսուցման արդյունավետ կազմակերպման կարևոր նախապայմաններից մեկին ՝ սովորողների անհատական հատկանիշների հաշվառմանը:Հարկ է նշել, որ այս սկզբունքը մաթեմատիկայի ուսուցման ընթացքում պահանջվածից ավելի մեծ կիրառություն է ստանում: Կան ուսուցիչներ , որոնք դասը վերածում են մի քանի ընդունակ աշակերտների հետ պարապմունքի, իսկ մյուսների վրա ընդհանրապես ուշադրություն չեն դարձնում:

Մանուկ
07.01.2018, 21:45
անհեթհեթություն

Գայանե Սիմոնյան
07.01.2018, 22:27

Հարգելի Նունե, ի՞նչ եք առաջարկում՝ մաթեմատիկայի ուսուցումը դարձնել այնքան պարզունակ, որ այն հասանելի լինի անխտիր բոլորի՞ն: Դա գուցե և շատ մարդասիրական է, բայց անհնար է և շատ հեռու իրականությունից: Դուք մաթեմատիկայի ուսուցիչ եք, և ես չէ, որ պետք է Ձեզ ասեմ, որ կան աշակերտներ, որոնք շատ հասարակ բաներն անգամ չեն կարողանում ընկալել և հասկանալ: Եվ ի՞նչ...Մաթեմատիկայի դասերը պրիմիտիվիզմի հասցնելն արդյո՞ք ճիշտ կլինի: Մտածե՞լ եք արդյոք այն աշակերտների մասին, ովքեր ունեն միջին կամ միջինից բարձր ընդունակություններ: Կարծում եք ճի՞շտ կլինի մաթեմատիկան անհետաքրքիր դարձնել այդ աշակերտների համար: Այնուամենայնիվ՝ ո՞րը կընտրեք...
ՀԳ. Կարո՞ղ եք մատնանաշել մի որևէ կրթական համակարգի օրինակ, որտեղ բոլորը կարողանում են մաթեմատիկա սովորել հավասար չափով:
Ի վերջո՝ այս գրառմանը շնորհակալություն հայտնած իմ շատ սիրելի ընկերներ, ճանաչում եմ բոլորիդ, բայց չեմ կարծում, որ համամիտ եք այստեղ արտահայտած մտքերին:

Նունե Մարգարյան
07.01.2018, 22:29
Ինչքան էլ ուսուցչի համար դժվար լինի շերտավորված ձևով դասը վարել ,այնուամենայնիվ պետք է ջանալ ամբողջ դասարանը պահել ակտիվ, չանտեսելով թույլ աշակերտներին :

Գայանե Սիմոնյան
07.01.2018, 22:54
Ինչքան էլ ուսուցչի համար դժվար լինի շերտավորված ձևով դասը վարել ,այնուամենայնիվ պետք է ջանալ ամբողջ դասարանը պահել ակտիվ, չանտեսելով թույլ աշակերտներին :

Նունե ջան, քանի՞ աշակերտ է սովորում Ձեր դասավանդած դասարաններում: Շերտավորված ուսուցումը որևէ արդյունք կտա, եթե դասարանում աշակերտների թիվը քիչ լինի /թեև ինքս կդժվարանամ ասել, թե որքան/: Բայց ներկայումս սահմանված դասարանների կոմպլեկտավորումները գրեթե անհնարին են դարձնում նման մոտեցումը: Մյուս կողմից՝ դա ուսուցչից չափազանց մեծ ջանքեր ու ժամանակ է պահանջում: Առանց այն էլ ես գտնում եմ, որ մենք մեր կատարած աշխատանքին համապատասխան չենք վարձատրվում: Վերջին տարիներին մեր աշխատանքի ծավալն անիմաստ կերպով ավելացվել է... Հաճախ մեզանից պահանջում են կատարել այնպիսի աշխատանք, որը ոչ մի կերպ չի նպաստում կրթության որակի բարձրացմանը և կրթական պայմանների բարելավելմանը:
Իսկ կարո՞ղ եք մտաբերել, թե վերջին անգամ երբ և քանի լումայով են բարձրացրել ուսուցիչների աշխատավարձը:

petros59
07.01.2018, 23:06
:Առաջացած հակասությունը ծնում է անառողջ մթնոլորտ՝ աշակերտների մի մասի մոտ, որոնք շատ լավ են լուծում խնդիրը, առաջացնում է մեծամտություն և առհամարանք մյուսների նկատմամբ, մյուսների մոտ առաջացնում է թերարժեքության բարդույթ և նախանձ:Պատահական չէ , որ նման դասերը առաջացնում են լարված իրավիճակ:
Պետք է ուշադրություն դարձնել, թե ապագա քաղաքացուն ինչ է տալու այսօր դասի ընթացքում կատարած բարդ վարժության լուծումը, և ինչ է կորցնում այդ ապագա քաղաքացին, երբ չի կարողանում տոկոս հանել կամ չի հասկանում, թե ինչ է արագությունը:
Մաթեմատիկան մտածողություն ուեցող աշակերտների մոտ նման որակներ չի կարող առաջանալ, թեկոզ այն պատճառով, որ նրանք բոլորից լավ գիտեն, որ ոչինչ չգիտեն:
Ես կցանկանայի իմանալ թե ինչ է կորցնում ապագա քաղաքացին, որը չի կարողանում գտնել ֆունկցիայի գրաֆիկին տրված կետում տարված շոշափողի հավասարումը:

Էմմա Խաչատրյան
07.01.2018, 23:19
Հարգելի Գայանե մաթեմատիկան ճշգրիտ գիտություն է և այն պարզունակ դարձնելը անհեթեթություն է։Պարզապես ցանկալի է
դասաժամի ընթացքում երբեմն ընդգրկել նաև թույլ ընդունակություններով աշակերտներին,որպեսզի նրանք չբարդույթավորվեն
և կարողանան իրենց ունակությունների չափով ընկալել թեման և ակտիվություն ցուցաբերել։Նաև կարելի է ստեղծել առողջ
ընկերական մթնոլորտ,որպեսզի ուժեղները օգնեն թույլերին։Այս դեպքում կարծում եմ,որ մեծամիտների առանձին խմբեր չեն
ձևավորվի։
Համամիտ եմ Նունեի այն մտքին,որ թույլերը չպիտի անուշադրության ենթարկվեն։

Նունե Մարգարյան
07.01.2018, 23:20
Շնորհակալ եմ հարգելի Գայանե ,որ արձագանքեցիք: Ոչ՝ իհարկե, ամենևին մաթեմատիկայի ուսուցումը << պարզունակ>> դարձնել հարկ չկա և չեմ կարծում , որ հասանելի է մաթեմատիկա սովորել յուրաքանչյուրին:Պարզապես սովորեցնենք մտածել, տրամաբանել և ճիշտ կողմնորոշվել առօրյայում հանդիպող խնդրահահարույց իրավիճակներում: Դա ձեր անձնական կարծիքն է, եթե համամիտ չեք:

petros59
07.01.2018, 23:33
Գայանե ջան, անիմաստ է:

Լուսինէ Ավագյան
07.01.2018, 23:39
Ինչքան էլ ուսուցչի համար դժվար լինի շերտավորված ձևով դասը վարել ,այնուամենայնիվ պետք է ջանալ ամբողջ դասարանը պահել ակտիվ, չանտեսելով թույլ աշակերտներին :

Հարգելիներս, մեզանից շատերն այնքան են տարվել 《շերտավորված ուսուցում》ասվածը տեղի ու անտեղի շեշտելով՝ նույնացնելով այն անհատական ուսուցմանը, որ մոռացել են՝ մենք աշխատում և դասավանդում ենք հանրակրթական դպրոցում, որտեղ ուսուցումն իրականացվում է դաս_ դասարանային համակարգով , չի իրականացվում և, առավել ևս, չի կարող իրականացվել անհատական ուսուցում։ Եվ դա վերաբերում է հանրակրթական դպրոցում դասավանդվող յուրաքանչյուր առարկայի։
Հարգելի Նունե Մարգարյան, ձեր մոտեցմամբ այս թեմայի մեջ կարելի է 《մաթեմատիկա》 առարկան փոխարինել ցանկացած այլ առարկայով և ստանալ նույն իրավիճակը...

Գայանե Սիմոնյան
07.01.2018, 23:54
Հարգելի Գայանե մաթեմատիկան ճշգրիտ գիտություն է և այն պարզունակ դարձնելը անհեթեթություն է։Պարզապես ցանկալի է
դասաժամի ընթացքում երբեմն ընդգրկել նաև թույլ ընդունակություններով աշակերտներին,որպեսզի նրանք չբարդույթավորվեն
և կարողանան իրենց ունակությունների չափով ընկալել թեման և ակտիվություն ցուցաբերել։Նաև կարելի է ստեղծել առողջ
ընկերական մթնոլորտ,որպեսզի ուժեղները օգնեն թույլերին։Այս դեպքում կարծում եմ,որ մեծամիտների առանձին խմբեր չեն
ձևավորվի։
Համամիտ եմ Նունեի այն մտքին,որ թույլերը չպիտի անուշադրության ենթարկվեն։

Էմմա ջան, ես համամիտ եմ թույլ աշակերտներին անուշադրության չմատնելուն, բայց ուսուցման ողջ պրոցեսը նրանց հարմարեցնելն ուղղակի անհեթեթություն է:
Ես ինքս երբեք չեմ ունեցել մաթեմատիկան լավ սովորող այնպիսի աշակերտ, որը դրսևորի այնպիսի վարքագիծ, ինչի մասին Նունեն գրում է. «աշակերտների մի մասի մոտ, որոնք շատ լավ են լուծում խնդիրը, առաջացնում է մեծամտություն և առհամարանք մյուսների նկատմամբ, մյուսների մոտ առաջացնում է թերարժեքության բարդույթ և նախանձ:Պատահական չէ , որ նման դասերը առաջացնում են լարված իրավիճակ»:
Եվ կիսում եմ Պոտրոսի կարծիքը. «Մաթեմատիկան մտածողություն ուեցող աշակերտների մոտ նման որակներ չի կարող առաջանալ, թեկուզ այն պատճառով, որ նրանք բոլորից լավ գիտեն, որ ոչինչ չգիտեն»:

Նունե Մարգարյան
07.01.2018, 23:54
Սիրելի Գայանե՝ ես լիովին համաձայն եմ , բայց եկեք մի րոպե պատկերացնենք մի տաս տարի հետո մեր հասարակության մակարդակի պատկերը՝ որ ոլորտը ,որ կուզեք.Զորամասերում անկիրթ
զինվորներ,դպրոցներում անգրագետ ուսուցիչներ ,և այդպես շարունակ: Ոչ մի բանով չնպաստող դասապրոցեսի արդյունավետությանը , կամ աշակերտի դաստիարակությանը , աշխատանքներ անչափ շատ ենք անում ,կասեի անիմաստ,ինքնակրթությամբ զբաղվելու փոխարեն ուսուցման պրոցեսը արդյունավետ դարձնելու նպատակով:Իսկ ինչ վերաբերվում է աշխատավարձներին, իհարկե ես էլ չեմ հիշում վերջին անգամ աշխատավարձի բարձրացում:

օֆելյա
07.01.2018, 23:55
Հարգելի Գայանե Սիմոնյան, Ձեր ,,Կարո՞ղ եք մատնանաշել մի որևէ կրթական համակարգի օրինակ, որտեղ բոլորը կարողանում են մաթեմատիկա սովորել հավասար չափով: ,, մտքին ի պատասխան կարող եմ ասել, որ չկա որևէ առարկա, երբ երեխաներն ունենան հավասար գիտելիքներ, ինչ եք առաջարկում, թույլ աշակերտներին ազատել դասերից ընդհանրապես, կամ մաթեմատիկայի դասաժամերից, անհատական մոտեցման խնդիրը խմբային ուսուցման պարագայում ամենադժվար հարցերից մեկն է, այս նյութին ես հավանություն եմ տվել հենց նրա համար, որ, այո, կան ուսուցիչներ ովքեր ընդհանրապես անտեսում են թույլ աշակերտներին, իսկ մաթեմատիկայի դասաժամերին թույլ կարող է լինեն անգամ միջակ աշակերտը

Նունե Մարգարյան
08.01.2018, 00:11
Լուսինե ջան,համաձայն եմ , որ կարելի է ընդհանրացնել ,մաթեմատիկայի առանձնահատւկությունները հաշվի առնելով և լինելով մաթեմատիկայի ուսուցչուհի կարևորում եմ այդ պրոցեսը, սակայն պետք
է խոստովանեմ ոչ միշտ է ստացվում իրականացնել այն պարզ պատճառով, որը ժամանկի սուղ լինելն է:

Գայանե Սիմոնյան
08.01.2018, 00:14
Հարգելի Գայանե Սիմոնյան, Ձեր ,,Կարո՞ղ եք մատնանաշել մի որևէ կրթական համակարգի օրինակ, որտեղ բոլորը կարողանում են մաթեմատիկա սովորել հավասար չափով: ,, մտքին ի պատասխան կարող եմ ասել, որ չկա որևէ առարկա, երբ երեխաներն ունենան հավասար գիտելիքներ, ինչ եք առաջարկում, թույլ աշակերտներին ազատել դասերից ընդհանրապես, կամ մաթեմատիկայի դասաժամերից, անհատական մոտեցման խնդիրը խմբային ուսուցման պարագայում ամենադժվար հարցերից մեկն է, այս նյութին ես հավանություն եմ տվել հենց նրա համար, որ, այո, կան ուսուցիչներ ովքեր ընդհանրապես անտեսում են թույլ աշակերտներին, իսկ մաթեմատիկայի դասաժամերին թույլ կարող է լինեն անգամ միջակ աշակերտը

Հարգելիս, կարդացեք այս թեմայում իմ կատարած 11-րդ գրառումը:

Նունե Մարգարյան
08.01.2018, 00:24
Իսկ դուք petros59 փորձել եք թույլ աշակերտին հանձնարարել իր ուժերին ու կարողություններին համապատասխան,դեռ մի քիչ էլ նպաստեք, ուղղորդելով դրա կատարմանը և նայեք աշակերտի աչքերին,ինչքան ոգևորված և կրակոտ են այդ աչքերը: Կարծում եմ դրանով միայն կոգևորենք և մի գուցե ճիշտ ճանապարհին կդնենք աշակերտին:

petros59
08.01.2018, 00:28
Ժողովորդ պետք չէ վիճել, լուծումը վաղուց գտնված է: Աշակերտները, որոնք շարունակելու են ուսումը (90%-ը), հաճաոում են մասնավոր պարապմունքների: Նրանցով զբաղվում են կրկնուսույցները, որի համար վարձատրվում են:Ձեզ մնում է զբաղվեք մնացած աշակերտների հետ, որի համար էլ Ձեզ են վճարում:

Էմմա Խաչատրյան
08.01.2018, 00:43
Էմմա ջան, ես համամիտ եմ թույլ աշակերտներին անուշադրության չմատնելուն, բայց ուսուցման ողջ պրոցեսը նրանց հարմարեցնելն ուղղակի անհեթեթություն է:
Ես ինքս երբեք չեմ ունեցել մաթեմատիկան լավ սովորող այնպիսի աշակերտ, որը դրսևորի այնպիսի վարքագիծ, ինչի մասին Նունեն գրում է. «աշակերտների մի մասի մոտ, որոնք շատ լավ են լուծում խնդիրը, առաջացնում է մեծամտություն և առհամարանք մյուսների նկատմամբ, մյուսների մոտ առաջացնում է թերարժեքության բարդույթ և նախանձ:Պատահական չէ , որ նման դասերը առաջացնում են լարված իրավիճակ»:
Եվ կիսում եմ Պոտրոսի կարծիքը. «Մաթեմատիկան մտածողություն ուեցող աշակերտների մոտ նման որակներ չի կարող առաջանալ, թեկուզ այն պատճառով, որ նրանք բոլորից լավ գիտեն, որ ոչինչ չգիտեն»:

Սիրելի Գայանե, շնորհակալություն գրառմանն արձագանքելու համար։Ես մեջբերում եմ իմ գրառումը<<Պարզապես ցանկալի է
դասաժամի ընթացքում երբեմն ընդգրկել նաև թույլ ընդունակություններով աշակերտներին,որպեսզի նրանք չբարդույթավորվեն
և կարողանան իրենց ունակությունների չափով ընկալել թեման և ակտիվություն ցուցաբերել։Նաև կարելի է ստեղծել առողջ
ընկերական մթնոլորտ,որպեսզի ուժեղները օգնեն թույլերին>>։Իհարկե հնարավոր չէ ուսուցման ողջ պրոցեսը նրանց հարմարցնել։

Գագիկ
08.01.2018, 01:03
Էս թեմայի վերնագիր անիմաստ եմ համարում, հետևաբար քննարկելու բան էլ չեմ տեսնում։

Գայանե Սիմոնյան
08.01.2018, 01:15

Համամիտ եմ, Էմմա ջան: Ասեմ ավելին՝ ոչ միայն ցանկալի է, այլ պարտադիր: Հենց այդպես էլ պետք է վարվի յուրաքանչյուր ուսուցիչ, և դրա համար նա չպետք է սպասի, որ ինչ-որ մեկը իրեն այդ մասին ցուցում տա: Բայց հանուն թույլ սովորողի պետք չէ իջեցնել նշաձողը:

Գայանե Սիմոնյան
08.01.2018, 01:18
Էս թեմայի վերնագիր անիմաստ եմ համարում, հետևաբար քննարկելու բան էլ չեմ տեսնում։

Պարոն Աղեկյան, հանկարծ նկատեցի, որ թեմայի վերնագրին ուշադրություն չեմ դարձրել, այլ միանգամից կարդացել եմ հեղինակի գրառումը...
Իրավացի եք:

Նունե Մարգարյան
11.01.2018, 21:06
Անվտանգ հոգեբանական միջավայր հասկացությունը լայն տարածում ունի հոգեբանների և մանկավրժների շրջանում, սակայն դրա մեկնաբանությունը կատարվում է տարբեր կերպ:Ճանաչված հոգեբաններ Ի.Ա. Բաևան և Լ.Ա. Գայզովան գտնում են , որ ՙՙ Դպրոցի անվտանգ հոգեբանական միջավայր՚՚ ասելով հասկանում ենք ազատ հոգեբանական բռնություններից փոխներգործությունների միջավայր, այսինքն դրական վերաբերմունքի միջավայր:Այդ միջավայրը նպաստում է հոգեկան առողջության պահպանմանը: Այդ պայմաններում արդեն դրվում է
հոգեկան հարստության հարցը: Հարկ է նշել, որ սովորաբար եթե հոգեբանները կարևորում են հոգեբանական անվտանգության կամ հոգեկան առողջության հարցը, ապա մասնագետ- մեթոդիստները և առարկայական ուսուցիչները ավելի շատ շեշտադրում են հոգեկան հարստության խնդիրը ինչը կարևորվում է նաև ուսումնական առարկաների,մասնաորապես մաթեմատիկայի ուսուցման նպատակների շարքում:
Սովորողի հոգեկան գործընթացների ձևավորումը և զարգացումը մեծապես կախված են կրթությունից:Մեթոդական գրականության մեջ համակողմանիորեն ուսումնասիրված են մաթեմատիկայի ուսուցման և մտածողության ձևաորման ու զարգացման գործընթացների կապերը:Կարևոր է նաև, որ կամային որակների ձևավորման գործընթացըկարելի է կազմակերպել հիմնականում բուն ուսումնական նյութի ուսուցման ընթացքում, ձևավորելով համառություն, համարձակություն, հետևողականություն, հաստատակամություն,ինքնուրույնություն,նպատակասլացություն ու վճռականություն:

Նունե Մարգարյան
11.01.2018, 21:08

11.01.2018, 21:40
Հարգելիներս, մեզանից շատերն այնքան են տարվել 《շերտավորված ուսուցում》ասվածը տեղի ու անտեղի շեշտելով՝ նույնացնելով այն անհատական ուսուցմանը, որ մոռացել են՝ մենք աշխատում և դասավանդում ենք հանրակրթական դպրոցում, որտեղ ուսուցումն իրականացվում է դաս_ դասարանային համակարգով , չի իրականացվում և, առավել ևս, չի կարող իրականացվել անհատական ուսուցում։ Եվ դա վերաբերում է հանրակրթական դպրոցում դասավանդվող յուրաքանչյուր առարկայի։
Հարգելի Նունե Մարգարյան, ձեր մոտեցմամբ այս թեմայի մեջ կարելի է 《մաթեմատիկա》 առարկան փոխարինել ցանկացած այլ առարկայով և ստանալ նույն իրավիճակը...

Կարծում եմ այո ,քանի, որ ես նշում եմ ոչ թե անհատական ուսուցում գաղափարը , այլ <<շերտավորված >> այսինքն որոշակի ձևով , սովորողի ունակությունները հաշվի առնելով:

Նունե Մարգարյան
11.01.2018, 21:52
Իսկ դուք , Գագիկ կարդացել եք արդյոք գրականություն ,որտեղ բացատրվում է երեխայի հոգեբանական և արժեքային համակարգի մասին:

petros59
11.01.2018, 22:52
Իսկ դուք , Գագիկ կարդացել եք արդյոք գրականություն ,որտեղ բացատրվում է երեխայի հոգեբանական և արժեքային համակարգի մասին:

Իսկ Դուք, Գագիկ, ընդհանրապես գիրք կարդացած կաք:

Դավիթ Հակոբյան. «60 տարիների ընթացքում սովորել եմ երբեք չվիճել հիմարի հետ, որովհետեւ հիմարի հետ վիճելիս իջնում ես իր մակարդակին …»:

Գայանե Սիմոնյան
11.01.2018, 23:18
Իսկ դուք , Գագիկ կարդացել եք արդյոք գրականություն ,որտեղ բացատրվում է երեխայի հոգեբանական և արժեքային համակարգի մասին:
Նունե, երանի պատկերացում ունենայիք, թե ով է Գագիկ Աղեկյանը: Չեք էլ պատկերացնում, թե ինչպիսի ներդրում ունի նա մեր կրթական համակարգում: Եթե մեզանից յուրաքանչյուրը կարողանա իր աշխատանքային ողջ գործունեության ընթացքում նրա կատարած հսկայական գործի գոնե մի չնչին մասի չափ մի բան անել, կարող է հպարտությանբ նշել, որ իր միսսիան կատարել է:

Հ.Գ. Խորհուրդ կտամ գոնե սա ուսումնասիրեք, ի վերջո մաթեմատիկայի ուսուցիչ եք...
https://mathnet.am/

petros59
11.01.2018, 23:33
Գայանե ջան, վերջը չդիմացար էլի

Նունե Մարգարյան
11.01.2018, 23:38
Ես ոչ մի վատ բան ի նկատի չունեմ իմ խոսքերում և պետք չէ ինչ որ հետին մտքով բան փնտրել իմ գրածում:

Գայանե Սիմոնյան
11.01.2018, 23:44
Գայանե ջան, վերջը չդիմացար էլի

Չդիմացա...

Հասմիկ Հակոբյան
12.01.2018, 18:57
Էմմա ջան, ես համամիտ եմ թույլ աշակերտներին անուշադրության չմատնելուն, բայց ուսուցման ողջ պրոցեսը նրանց հարմարեցնելն ուղղակի անհեթեթություն է:
Ես ինքս երբեք չեմ ունեցել մաթեմատիկան լավ սովորող այնպիսի աշակերտ, որը դրսևորի այնպիսի վարքագիծ, ինչի մասին Նունեն գրում է. «աշակերտների մի մասի մոտ, որոնք շատ լավ են լուծում խնդիրը, առաջացնում է մեծամտություն և առհամարանք մյուսների նկատմամբ, մյուսների մոտ առաջացնում է թերարժեքության բարդույթ և նախանձ:Պատահական չէ , որ նման դասերը առաջացնում են լարված իրավիճակ»:
Եվ կիսում եմ Պոտրոսի կարծիքը. «Մաթեմատիկան մտածողություն ուեցող աշակերտների մոտ նման որակներ չի կարող առաջանալ, թեկուզ այն պատճառով, որ նրանք բոլորից լավ գիտեն, որ ոչինչ չգիտեն»:

Սիրելի Գայանե, համամիտ եմ Ձեր կարծիքին. մաթեմատիկա իմացող աշակերտը չի կարող մեծամիտ ու գոռոզ լինել:Ինչ վերաբերում է առարկայի դժվարությանն ու բարդությանը, ապա այն պետք է մատուցել հնարավորինս մատչելի և երբեք ուշադրությունից բաց չթողնել թույլ աշակերտներին: Յուրաքանչյուր դասի մեջ կարելի է գտնել թույլերի համար հասկանալի մի նյութ և յուրաքանչյուր աշակերտի հարցնել ու պահանջել իր ընդունակություններին համապատասխան:

Գագիկ
12.01.2018, 23:41
Իսկ դուք , Գագիկ կարդացել եք արդյոք գրականություն ,որտեղ բացատրվում է երեխայի հոգեբանական և արժեքային համակարգի մասին:

Նունե, ինչքան էլ զարմանալի լինի Ձեր համար,ասեմ, որ ես որոշ բաներ կարդում եմ, նույնիսկ Պաշարների Շտեմարանում տեղադրած Ձեր մի էջանոց "հոդվածն" եմ կարդացել (https://lib.armedu.am/resource/18295), որի կեսը 2010 թվին գրված իմ 10 էջանոց հոդվածից է արտագրված (Երկրաչափական նոր կապերի հայտնաբերումը դինամիկ երկրաչափության ծրագրերով, https://mathnet.am/component/jdownloads/category/32-gag-hodv.html?Itemid=410 ):

Գայանե Սիմոնյան
13.01.2018, 00:11
Սիրելի Գայանե, համամիտ եմ Ձեր կարծիքին. մաթեմատիկա իմացող աշակերտը չի կարող մեծամիտ ու գոռոզ լինել:Ինչ վերաբերում է առարկայի դժվարությանն ու բարդությանը, ապա այն պետք է մատուցել հնարավորինս մատչելի և երբեք ուշադրությունից բաց չթողնել թույլ աշակերտներին: Յուրաքանչյուր դասի մեջ կարելի է գտնել թույլերի համար հասկանալի մի նյութ և յուրաքանչյուր աշակերտի հարցնել ու պահանջել իր ընդունակություններին համապատասխան:

Հասմիկ ջան, միանգամայն իրավացի ես:

Օլգա Հայրապետյան
17.01.2018, 20:33
Մաթեմատիկան իմացող աշակերտը չի կարող թույլ լինել մյուս առարկաներից:Մաթեմատիկան հնարավորություն է տալիս միայն ճշգրտորեն նկարագրելու աշխարհի,բնության,տիեզերքի այն պատկերը,որը համապատասխանում է տվյալ դարաշրջանի գիտական գիտելիքներին և մտածողությանը:

Նունե Մարգարյան
17.01.2018, 21:50

Որոշակիորեն համամիտ եմ, քանի ,որ նորից հանգում ենք այն փաստին , որ մաթեմատիկան սերտ կապված է մյուս գիտությունների հետ: Այս ճշգրիտ գիտությունը ձևավարում է և դեր է խաղում անձի բնավորության , մտածողության , աշխարհահայացքի վրա:

Նունե Մարգարյան
17.01.2018, 23:23
Ուզում եմ մի պատմական փաստի մասին ասել: Պյութագորասի ստեղծաց դպրոցում աշակերտները 5 տարի պետք է գլուխները կախ միայն լսեին ուսուցչին և լուռ , չխոսելով սովորեին : Ոչ մի աշակերտ իրավունք չուներ տարածել մաթեմատիկայի գաղտնիքները: Եվ մի աշակերտ , Գիպպաս անունով իռացիոնալ թվերի բացահայտման գաղտնիքը հանում է դպրոցի պատերից դուրս: Այդ պատճառով Գիպպասին սպանում են, խեղդելով ծովում: Այ այսպիսին են եղել Պյութագորասի դպրոցի օրենքները ՝ խիստ և դաժան: Չեմ ուզում ասել , որ պետք է այդքան խիստ լինենք, բացի այս ամենից , ժամանակներն էլ ուրիշ են , այնուամենայնիվ մաթեմատիկայի ուսուցիչը երևվի ամենախիստն է դպրոցում:

naramartirosyan
18.01.2018, 01:32
Իմ կարծիքով պետք է տարբերակված ուսուցում կազմակերպել: Այն , իհարկե, բարդ աշխատանք է, բայց կարծում եմ արդյունքի կարելի է հասնել: Ես փորձել եմ , ինձ մոտ ստացվել է: Անհրաժեշտ է համբերություն, նվիրում և սեր:

Ruben
18.01.2018, 16:02
Իմ խորհուրդը և Ձեզ և մեզ բոլորիս` ֆորումի մասնակիցներին, Թեմայի քննարկմանը մասնակցել միայն թեմայի վերաբերյալ բոլոր գրառումները կարդալուց , ինչպես նաև գրառողների մասին ինչ որ չափով տեղեկություններ իմանալուց հետո.. Թե չէ ինչ է ստացվում, թեկուզ անզգուշությամբ, մարդու մասին գրառում է արվում առանց տեղյակ լինելու մարդու արածի , հեղինակության աստիճանի վերաբերյալ: Իհարկե դա խոսում է գրառողի մակարդակի մասին... բացի այդ պետք է բառերը զգուշորեն օգտագործել, ինչ է նշանակում «իսկ դուք կարդացել եք», կարելի էր «եթե ծանոթ չեք, կարդացեք այսինչ այնինչը, հետո կխոսենք ..» մի խոսքով ասվածը բոլորիս է վերաբերվում և կոնկրետ հասցեատեր չունի...

Ruben
18.01.2018, 16:06
Երևի պետք էր անձնական նամակով հիշեցնել...

Նունե Մարգարյան
18.01.2018, 21:46
Իմ խորհուրդը և Ձեզ և մեզ բոլորիս` ֆորումի մասնակիցներին, Թեմայի քննարկմանը մասնակցել միայն թեմայի վերաբերյալ բոլոր գրառումները կարդալուց , ինչպես նաև գրառողների մասին ինչ որ չափով տեղեկություններ իմանալուց հետո.. Թե չէ ինչ է ստացվում, թեկուզ անզգուշությամբ, մարդու մասին գրառում է արվում առանց տեղյակ լինելու մարդու արածի , հեղինակության աստիճանի վերաբերյալ: Իհարկե դա խոսում է գրառողի մակարդակի մասին... բացի այդ պետք է բառերը զգուշորեն օգտագործել, ինչ է նշանակում «իսկ դուք կարդացել եք», կարելի էր «եթե ծանոթ չեք, կարդացեք այսինչ այնինչը, հետո կխոսենք ..» մի խոսքով ասվածը բոլորիս է վերաբերվում և կոնկրետ հասցեատեր չունի...

ՙՙԻսկ դուք կարդացել եք՚ խոսքերը ուղակի վերաբերվում են հոգեբանի անկյունում իմ կողմից գրվածին, իսկ եթե ձեր համար այդ խոսքերը ուրիշ ինչ որ նշանակություն ունեն,դա արդեն ձեր խնդիրն է: Նորից եմ կրկնում հետին միտք պետք չե հետապնդել: Շատ հարգում և գնահատում եմ Գ .Աղեկյանին , նրա կողմից կատարած աշխատանքը շատ կարևոր և մեծ արժեք է ներկայացնում :Ոչ ոք մարդու մասին վատ բան չի գրառել :

Նունե Մարգարյան
10.02.2018, 23:12
Նորից անդրադառնալով աշակերտի նկատմամբ ուսուցչի պարտականություններին կարելիի է նշել երկու ուղղություն՝առաջին ուղղությունը դա ուրիշի հանդեպ ծառայությունը, որը չի բխում պարտավորություններից, այլ բարիակցակամ զգացումով է դրսևորվում և պատասխանվում է երախտագիտությամբ, երկրորդը բխում է պարտավորությունից:Ուսումնական նյութի յուրացման համար
պարտավորվում ենք այնպիսի հոգեկանվիճակ ձևավորել ինչպիսին է մտածողությունը ,երևակայությունը, նաև պետք է աշխատել զարգացնել հիշողությունը ու ուշադրության երկարատև կենտրոնացում:Այսօր բավականին դժվար է երեխային ինչ որ բան ստիպողաբար պարտադրել ,ուստի ուսումնական նյութի ուսուցման ընթացքում կարևոր է ձևավորել կամային որակները:

Օլգա Հայրապետյան
22.02.2018, 21:36
Հարգելի Նունե,ինձ թվում է դպրոցներում պետք է ստեղծվեն հոգեբանական ծառայություններ,որոնք կապահովեն բարոյահոգեբանական բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը:

Նունե Մարգարյան
23.02.2018, 17:18
Համամիտ եմ ձեր հետ, հարգելի Օլգա մանավանդ հիմա այս ինֆորմացիայի լիության մեջ մեր երեխաներին ու մեզ անհրաժեշտ է հոգեբանի առկայությունը:

Էմմա Խաչատրյան
23.02.2018, 17:34
Հարգելի Նունե,ինձ թվում է դպրոցներում պետք է ստեղծվեն հոգեբանական ծառայություններ,որոնք կապահովեն բարոյահոգեբանական բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը:

Հարգելի՛ Օլգա լիովին համամիտ եմ Ձեզ հետ։Բազմամասնագիտական թիմի առկայությունը դպրոցում շատ կարևոր է։

Էմմա Խաչատրյան
23.02.2018, 17:38
Համամիտ եմ ձեր հետ, հարգելի Օլգա մանավանդ հիմա այս ինֆորմացիայի լիության մեջ մեր երեխաներին ու մեզ անհրաժեշտ է հոգեբանի առկայությունը:

Հարգելի՛ Նունե համամիտ եմ Ձեզ հետ։Ոչ միայն հոգեբանի,այլև սոցիալական մանկավարժի,լոգոպեդի առկայությունները
շատ կարևոր են դպրոցում։

Նունե Մարգարյան
23.02.2018, 17:50
Սիրելի Էմմա , մեր այսօրվա աշխատանքում շատ զգալի է մեր ,ուսուցիչներիս համար հոգեբանի օգնությունը , բավական դժվարին իրավիճակներից դուրս գալու համար, նաև ինքնատիրապետումը չկորցնելու և իրավիճակը ճիշտ գնահատելու առումով:

Էմմա Խաչատրյան
23.02.2018, 17:59
Սիրելի Էմմա , մեր այսօրվա աշխատանքում շատ զգալի է մեր ,ուսուցիչներիս համար հոգեբանի օգնությունը , բավական դժվարին իրավիճակներից դուրս գալու համար, նաև ինքնատիրապետումը չկորցնելու և իրավիճակը ճիշտ գնահատելու առումով:

Համամիտ եմ Ձեզ հետ հարգելի՛ Նունե։Հուսանք,որ բոլոր դպրոցներում կլինեն հաստիքները։

Նունե Մարգարյան
24.02.2018, 20:57
Հարգելի Էմմա , ձեր խորհուևդը այն աշակերտների վերաբերյալ, որոնք շատ ավելի կաշկանդված են ,մտահոգ և մտահորիզոնով սահմանափակ են և իրենց ինքնամփոփ լինելով չեն կարողանում իրենց ճիշտ դրսևորեն ոչ միայն շրջապատում , այլ անգամ դասը սովորած լինելով , դաս պատասխանելիս: Ինչ խորհուրդ կտաք ինչպես մենք, ուսուցիչներս, վարվենք :Հաճախ փորձում եմ խրախուսեմ փոքրինչ անգամ առաջընթացը կամ էլ ընկերական զրույց վարել: