PDA

Դիտել ողջ տարբերակը : Առարկայական օլիմպիադաներ



օֆելյա
13.12.2017, 23:24
Արդեն սկսվել են օլիմպիադաների դպրոցական փուլը, թեև բնագիտական առարկաների դպրոցական փուլն անց է կացվում գարնանը, բայց շատ դպրոցներում այդ փուլն անց են կացնում երկու անգամ՝ աշնանը և բոլորի հետ՝ գարնանը․ Հետաքրքրիր է ինչպես են կազմակերպում օլիմպիադաները տարբեր դպրոցներում, եկեք կիսվենք

օֆելյա
13.12.2017, 23:26
Հետաքրքիր է նաև ինչ գրականությամբ են պատրաստում ուսուցիչներն իրենց այն աշակերտներին, ովքեր անցնում են հանրապետական փուլ

օֆելյա
13.12.2017, 23:31
Ինչպես հայտնի է հանրապետական փուլն ունի 2 էտապ, տեսական և գործնական, շատ դպրոցներ չունեն լաբորատորիաներ, և բնական է , որ այդ դպրոցների երեխաները պատրաստ չեն լինում գործնական փուլին մասնակցելու, չեք կարծում, որ այդ տեսակետից երեխաները անհավասար պայմաններում են գտնվում այն դպրոցների երեխաների հետ, ովքեր ստացել են պատշաճ լաբորատոր, գործնական հմտություններ, կամ միգուցե այդտեղ մեր, ուսուցիչների բացթողումն է

Karine M
18.12.2017, 16:13
Հարգելի Օֆելյա, Ձեր բարձրացրած հարցը բնագիտական առարկաների ուսուցիչների ցավոտ թեման է: Կարծում եմ, յուրաքանչյուր ուսուցիչ, որն աշխատում է օլիմպիադայի մասնակցող երեխայի հետ, որևէ կերպ կազմակերպում է այդ հարցը: Հաճախ համագործակցում ենք այլ դպրոցների հետ, կամ սեփական հնարավորությունների սահմաններում ձեռք բերում և իրականացնում գործնական աշխատանքները:

Karine M
18.12.2017, 16:19
Կարելի է օգտագործել նաև http://esource.armedu.am/ կայքի հնարավորությունները, որտեղ պատկերավոր կերպով ցուցադրվում են փորձերը, ինչպես նաև հնարավորություն է տրվում սովորողին ինտերակտիվ եղանակով դրանք իրականացնելու: Չնայած այս դեպքում էլ երեխաները հավասար պայմաններում չեն:

Kara16
20.12.2017, 21:09
Արդեն սկսվել են օլիմպիադաների դպրոցական փուլը, թեև բնագիտական առարկաների դպրոցական փուլն անց է կացվում գարնանը, բայց շատ դպրոցներում այդ փուլն անց են կացնում երկու անգամ՝ աշնանը և բոլորի հետ՝ գարնանը․ Հետաքրքրիր է ինչպես են կազմակերպում օլիմպիադաները տարբեր դպրոցներում, եկեք կիսվենք

Հարգելի Օֆելյա, օլիմպիադան դարձել է մեր վարժարանի այցեքարտը, չկա որևէ առարկա, որին մեր աշակերտները ակտիվ չմասնակցեն: Մեր տարեկան անելիքների մեջ օլիմպիադաներին պատրաստվելն ու մասնակցելը իր ուրույն տեղն ունի: Մեր աշակերտները ոչ միայն հանրապետական փուլին են մասնակցում, այլ նաև միջազգային օլիմպիադաների:

Kara16
20.12.2017, 21:17
Հետաքրքիր է նաև ինչ գրականությամբ են պատրաստում ուսուցիչներն իրենց այն աշակերտներին, ովքեր անցնում են հանրապետական փուլ

Հարգելիս սա բավականին դժվար գործընթաց է. նախ օլիմպիական աշակերտներին հայտնաբերելը, նրանց մոտ աշխատելու ցանկություն ձևավորելը, ապա համբերատար աշխատելը: Օլիմպիական գրականություն որպես այդպիսին չկա. ուսուցիչը ինքն է մշակում տրամաբանություն, առարկայական մտածողություն ստուգող առաջադրանքներ, կարող է օգտվել նաև olymp.am կայքից, ուր տեղադրված են նախորդ տարիների առաջանքները:

hasmikh
22.12.2017, 17:07
Իմ կարծիքով աշկերտներին հավասար հնարավորություն տալու համար պետք է լինեն հեռավար օլիմպիական խմբակներ, այնտեղ աշակերտները կստանան հանձնարարություններ, այնուհետև լուծումները, հակառակ դեպքում շատ երեխաներ հիասթափվում են, երբ մրցակիցը խորացված դպրոցի աշակերտ է լինում , իրենից ոչ մեծ տրամաբանությամբ օժտված:

ՄետՀ
26.12.2017, 12:47
Հարգելի Օֆելյա, ողջունում եմ Ձեր կողմից առաջարկված թեման: Ինչ վերաբերվում է գործնական փուլին, ասեմ, հաճախ մենք աշակերտների հետ միասին ձեռք ենք բերում բոլոր անհրաժեշտ նյութերը և հնարավորինս սարքավորումները և մինչ հանրապետական օլիմպիադան, կատարում փորձերը: Օրինակ, 9-րդ դասարանցիների հետ հիմնականում կատարում ենք հնարավոր բոլոր որակական ռեակցիաները և թթվա-հիմնային տիտրում: Ճիշտ է, այս պարագայում, ոչ բոլոր երեխաներն են հասցնում հմտանալ փորձի կատարմանը ընթացքին, բայց այնուամենայնիվ, պատկերացում են կազմում:

ՄետՀ
26.12.2017, 12:54
Հարգելի Հասմիկ, խորացված դպրոցի աշակերտներին հնարավորություն է տրվում առարկայական խմբակների մասնակցել: Բայց ասեմ, ամենակարևորը այն է, որ ուսուցիչը ճիշտ աշխատի աշակերտի հետ, ճիշտ հիմք դրվի, հսկի աշակերտի քայլերը, իսկ մանցած հիմնական աշխատանքը աշակերտի աշխատասիրության և տրամաբանության վրա է հիմնված: Այսինքն, չնայած ես աշխատում են խորացված դպրոցում ու արդեն ունեմ բազմաթիվ օլիմպիական աշակերտներ հանրապետական և միջազգային օլիմպիադաներին մասնակցող և հաղթողներ/ մեդալակիրներ/, կարող եմ ասել, որ ցանկության դեպքում, ցանկության դեպքում, ուսուցչի և աշակերտի համատեղ աշխատանքի շնբորհիվ, արդյունքն ակնհայտ է լինում:

ՄետՀ
26.12.2017, 12:56
Հարգելի Օֆելյա, քիմիա առարկայի օլիմպիադաներին նախապատրաստելու համար ես տեսական նյութն ուսումնասիրում ենք օրգանական քիմիայից Կլեյդենի հեղինակությամբ, իսկ ընդհանուր և անօրգանականից՝ Խաուսկրոֆտ, 1-ին և 2-րդ մասերը:

ՄետՀ
26.12.2017, 13:00
Խնդիրների հարցում օգտագործում ենք ձեռքի տակ եղած բոլոր հնարավորությունները. նախ ուսումնասիրում ենք և լուծում բոլոր տարիների մարզային և հանրապետական օլիմպիադաների բոլոր տարբերակների խնդիրները: Խնդրագրքերից Օրիգինալ խնդիրների ժողովածուն / Լ. Սահակյան և ուրիշներ/, օգտվում ենք նաև տարբեր կայքերում եղած հանրապետական և միջազգային խնդիրների հարցաշարերից:

Նունե Մարգարյան
12.01.2018, 18:49
Նախանձելի է, որ ձեր դպրոցները մի գուցե ոչ լիովին ,այնուհանդերձ հագեցված են առարկայական գործնականի համար նյութերով:Ցանկալի կլիներ ,որ բոլոր դպրոցները ունենային այդ
հնարավորությունը:Դա շատ ծառացած խնդիր է , մանավանդ գյուղական դպրոցներում:

օֆելյա
21.01.2018, 17:22
Գիտեք ես համամիտ եմ Ձեզ հետ, չեմ կարծում, որ մարզերում կան պակաս տրամաբանող, աշխատասեր երեխաներ, բայց նրանք դուրս են մղվում պայքարից,,, ես այս հարցը բարձրացրերցի, քանի որ իմ մեղքի բաժինն եմ գտնում այդտեղ, և մասնագիտական, թե մեթոդական խորհրդակցությունները չէին խանգարի

օֆելյա
21.01.2018, 17:27
Գիտեք, մեր դպրոցում կան շատ լավ մուլյաժներ անատոմիայից ու աշխատող 3 մանրադիտակ․․․ ինչպես հայտնի է ,,Անատոմիայի,, դասընթացը ավագ դասարաններից հանված է, որն առանձին քննարկելու թեմա է, իսկ բջջաբանության հետ կապված մանրապատրաստուկներ հնարավորինս մենք ենք պատրաստում, բայց հանրապետական փուլինն մասնակցող երեխաները տեսնում են փորձեր, գործիքներ, որոնց ընդհանրապես տեսած էլ չեն

օֆելյա
21.01.2018, 17:30
Շնորհակլություն, բայց խնդիրների հետ կապված շատ են օգնում նաև շտեմարանները, ավելի շատ ,,խնդիր է ,, դառնում գործնական աշխատանքները

օֆելյա
21.01.2018, 17:32
շնորհակալություն, ես կենսաբան եմ, բայց մեր քիմիայի ուսուցչին խորհուրդ կտամ

օֆելյա
21.01.2018, 17:37
Հարգելի Կարինե, այս կայքի ստեղծումը շատ դրական է ազդում կրթության որակի բարձրացման վրա, մասնավորապես հետաքրքրություններ առաջացնելու մեջ, երեխաները մեծ ոգևորությամբ են կատարում հատկապես թեսթային աառաջադրանքները, բայց կարծում եմ այստեղի թեսթերը, գործնականները չեն բավարարում օլիմպիական մակարդակին, ու այս կայքի խնդիրը դա էլ չէ

օֆելյա
21.01.2018, 17:44
Հարգելի Kara16 , ուրախ եմ , որ Ձեր վարժարանն ունի այդքան մեծ փորձ, Ձեր նշված կայքից մենք օգտվում ենք, բայց աշխատանքն ավելի համակարգված լինելու համար գրականություն է պետք, որի պակասը գոնե ես զգում եմ, իմ գրառման նպատակը Ձեր և նման դպրոցների փորձին ծանոթանալն էր

օֆելյա
21.01.2018, 18:01
Հարգելի ՄետՀ , եթե խորացված դպրոցի աշակերտներին հնարավորություն է տրվում խմբակներ ունենալ, ավագ դպրոցում այդ հնարավորությունը չկա, դրան էլ գումարեք, որ բնագիտամաթեմատիկական թեքումով դասարաններում խորացված դասավանդվում են մաթեմատիկ և ֆիզիկա, միայն այս տարի 10-րդ դասարանում մաթեմատիկա և կենսաբանություն, իսկ քիմիան անցնում են հումանիտար ծրագրով․ այնպես որ հույսդ դնել դասաժամերին չի կարելի, միակ հույսը ուսուցչի կամավոր ցանկությունն է լրացուցիչ աշխատել երեխաների հետ, բայց դա հարցի մեկ այլ կողմն է, չէի ասի անկարևոր, բայց գիտեմ, որ դրա լուծումն ուսուցչից չի կախված, իսկ աշակերտներին ,,հայտնաբերել,, , խթանել նրանց սովորելու ցանկությունը դա արդեն ուսուցչի խնդիրն է

Ռուզաննա Ներսիսյան
03.10.2018, 00:01
Հարգելի Օֆելյա, օլիմպիադայի աշակերտի հետ աշխատանքները պետք է սկսել դեռևս առաջին դասարանից: Եթե դպրոցում կազմակերպվեն առարկայական օլիմպիադաներ առաջին դասարանից, ապա ավելի հեշտ կլինի հայտնաբերել օժտված երեխաներին և նրանց հետ աշխատանք տանել:

Ալբինե
15.12.2018, 14:00
Արդեն սկսվել են օլիմպիադաների դպրոցական փուլը, թեև բնագիտական առարկաների դպրոցական փուլն անց է կացվում գարնանը, բայց շատ դպրոցներում այդ փուլն անց են կացնում երկու անգամ՝ աշնանը և բոլորի հետ՝ գարնանը․ Հետաքրքրիր է ինչպես են կազմակերպում օլիմպիադաները տարբեր դպրոցներում, եկեք կիսվենք

Հետաքրքիր թեմա եք ընտրել։ Ես դասվար եմ, մեր հատվածում օլիմպիադաներ չկան, բայց կան օլիմպիադաներին համարժեք ԱՅԲ-ի կողմից իրականացվող Մեղու և Կենգուրու մրցույթները։ Դրանց մասնակցության համար էլ մենք ենք աշխատանք իրականացնում։